Հարցրի մր․ Սըպնլոյին, թե ո՞րն է ամենից ընտիր գործը Դոկտորների Համայնքում։ Պատասխանեց, թե անշուշտ ամենից լավը կտակների առթիվ ծագող դատերն են, ուր, օրինակի համար, երեսուն կամ քառասուն հազար ատեռլինգ արժող մի փոքր կալվածքի խնդիր կա։ Այսպիսի դեպքերում դատավարության ամեն մի քայլը շահաբեր է․ յուրաքանչյուր հարցուփորձին թեր ու դեմ ցուցումերը և փաստերը դիզվում են և թղթերից ամբողջ լեռներ են գոյանում, գործը մեկ ատյանից մյուսն է անցնում, երբեմն նույնիսկ Համայնքների ու Լորդերի Պալատը, և որովհետև վիճող կողմերը հավատացած են, թե գործը կտանեն, ուստի և բոլոր ծախքերը սիրով ու եռանդով վճարում են։ Այնուհետև մր․ Սպընլոն մի ընդհանուր ներբող նվիրեց Դոկտորների Դատարանին։
― Ամենից ավելի զարմանալին Դոկտորների Դատարանում, ― ասաց նա, ― նրա միաձուլությունն է, նրա միության ու համերաշխության ոգին է։ Դոկտորների Համայնքի պես կանոնավոր դատարան հազիվ թե գտնվի աշխարհում։ Նրա մեջ հանգստության ու դյուրության գաղափարն է մարմնացած։ Օրինակի համար, դուք մի ապահարզանի գործ ունեք Կոնսիստորում։ Շատ լավ։ Գործը հանդարտ կերպով ծանր ու բարակ, ընտանեբար քննվում է Կոնսիստորի Ատյանում։ Դիցուք թե գոհ չեք Կոնսիստորից․ ի՞նչ կանեք այդ դեպքում։ Հարկավ Կամարների Ատյանին կդիմեք։ Շատ լավ։ Սակայն Կամարների Ատյանն ի՞նչ է։ Միևնույն դատարանը, միևնույն դահլիճում, միևնույն անջրպետով, միևնույն փաստաբաններով, միայն թե մի ուրիշ դատավորով, որովհետև Կոնսիստորի դատավորը կարող է արդեն փաստաբան հանդիսանալ Կամարների Ատյանում։ Այնտեղ էլ սկսվում է նույն ընտանեկան խաղը, նույն կարգով։ Բայց դուք դարձյալ դժգոհ եք։ Շատ լավ։ Ի՞նչ կմնա ձեզ անել։ Դիմել անշուշտ եկեղեցական փոխանորդներին։ Սակայն այդ փոխանորդները ովքե՞ր են։ Պարապ, անգործ փաստաբաններ, որոնք արդեն տեսել են, թե առաջին երկու ատյաններում թղթերն ինչպե՞ս են կտրվել, բաժանվել ու խաղացվել, և որոնք բոլոր մասնակիցների հետ հանգիստ խոսել են խաղի մասին։ Այժմ նրանք են առաջ գալիս, իբրև թարմ ու նոր դատավորներ, որպեսզի ամենքի համար գոհացուցիչ վճիռ դնեն։ Անպատկառ լեզուները կարող են ասել, թե Համայնքը կաշառակեր է, թե Համայնքը գաղտնապահ է, թե անհրաժեշտ է հիմնիվեր վերանորոգել Համայնքը։ Սակայն, ― հանդիսավոր ձևով վերջացրեց մր․ Սպընլոն, ― երբ ցորենի գինը սոսկալի բարձրացել էր, ո՞վ ամենից շատ այդ խնդրի քննությամբ զբաղվեց, եթե ոչ Դոկտորների Համայնքը։ Ձեռքս կրծքիս դնելով, ամբողջ աշխարհի առջև համարձակ կասեմ․ «Դիպուկ «Դիպեք միայն Համայնքին, և Անգլիան կորած է»։
Ուշի֊ուշով ականջ էի դնում այդ բոլորին և թեպետ լավ չէի հասկանում, թե իսկապես ո՞ր երախտյաց համար է Անգլիան շնորհապարտ Դոկտորների Համայնքին, այնուամենայնիվ, մր․ Սպընլոյի կարծիքն ակնածությամբ ընդունեցի։ Իսկ գալով ցորենի գնին, համեստաբար զգում էի, որ այս զորավոր փաստը իմ տկար խելքի հասկանալու բանը չէ։ Տարիների ընթացքում շատ անգամ եմ առիթ ունեցել ուսումնասիրելու ցորենի վաճառման տնտեսական օրենքները, սակայն պիտի խոստովանեմ, որ ինձ համար մինչև հիմա մի անլուծելի գաղտնիք է, թե ցորենի գնի բարձրանալու կամ իջնելու մեջ ի՞նչ մաս ուներ հատկապես Դոկտորների Համայնքը։
==Է․ ԻԷ. գլուխ==
Թոմի Տրեդլս
― Պարոնն ասում է, այս օրերս կվճարի, ― պատասխանեց աղջիկը։
― Որովհետև․․․ ― շարունակեց կաթնավաճառը, կարծես թե ոչ մի պատասխան ստացած չլիներ, և իր սպառնական ձայն ու հայացքը ավելի շուտ ներսի մարդուն ուղղելով, քան նորատի սպասուհուն, ― որովհետև կասկածում եմ, չլինի՞ թե հաշիվս այսքան ժամանակ չմաքրելուց հետո, մի ուրիշ տեղ փաղչի փախչի ու կորչի։ Բայց ես չեմ թողնի, որ փախչի, իմացա՞ք, ― գոչեց կաթնավաճառը, դարձյալ իր ձայնը տան շեմքից դեպի ներս հնչեցնելով ու դեպի նրբանցքը մտիկ տալով։
Ոչ մի բան չէր կարոց կարող այնքան հակասել նրա խաղաղ պաշտոնին, ինչքան այս վարմունքը։ Նրա կոպիտ ձայնից ու շարժումներից անգամ մսագործը կամ օղեվաճառը կամաչեր։
Փոքրիկ սպասուհու ձայնը շատ թուլացավ, սակայն շուրթերին նայելով կարելի էր հետևություն անել, որ նրա ասածը դարձյալ այն էր՝ թե հաշվի բանը շուտով կվերջանա։
Տրեդլսը տեղից վեր կացավ ու հաղթական ժպիտով ձեռքն այն սավանին դրեց, որ նկատել էի փոքր֊ինչ առաջ։
― Սակայն, ― ասաց նա, ― չկարծես թե չենք սկսել տնտեսության համար պատրաստվել։ Ո՛չ, ո՛չ, արդեն սկսել ենք։ Ահա տե՛ս, ― ասաց նա ու սավանը հպարտությամբ ետ քաշեց, ― սկսզբի սկզբի համար երկու բան։ Մեկը մի ծաղկաման է կամ թաղար, ի՛նթն ի՛նքն է գնել։ Մեջը մի որևէ բույս կդնես, ― հարեց Տրեդլսը, մի քանի քայլ ետ քաշվելով, երևակայած բույսն ավելի լավ դիտելու համար, ― հետո կվերցնես ու դահլիճի պատուհանի վրա կդնես և․․․ փա՜հ, ի՜նչ փառավոր բան կլինի։ Իսկ այս մարմարե կլոր սեղանը (շրջանակը երկու ոտնաչափ է ու տասը բթաչափ) ե՛ս եմ գնել։ Ուզում ես, օրինակի համար, վրան գիրք դնել և կամ դիցուք, քեզ մոտ և կամ թե կնոջդ մոտ մի հյուր է գալիս և ուզում է թեյի բաժակը դնելու տեղ գտնել՝ ահա՛ պատրաստ է, համեցե՜ք։ Մի երևելի վարպետի գործ է այս սեղանը, և ժայռի պես ամուր։
Ես երկու առարկան էլ ըստ արժանավույն գովեցի, և Տրեդլսը նորից զգույշ կերպով ծածկեց դրանք։
― Որքան գիտեմ, բոլորն էլ առողջ են։
― Անչափ երջանիկ եմ, այդպիսի լուր լսելով, ― գոչեց մր․ Միկաբրը։ ― Կենտրբրիումն էր, որ վերջին անգամ տեսնեվեցինք։ տեսնվեցինք։ Թող ներվի ինձ ասել, այն Չասրի<ref>Անգլիական բանաստեղծ1340 ― 1400 թթ․</ref> երգերով անմահացած հոյակապ սրբավայրի հովանու տակ, որ երբեմն ամեն կողմերից հավաքվող հին ուխտավորների հավաքման տեղն էր․․․ Կարճ ասած՝ մայր տաճարի անմիջական մոտերքում։
Պատասխանեցի, թե այդպես է, իսկ մր․ Միկաբրը, շարունակեց շատախոսել, միևնույն ժամանակ ականջ դնելով մոտիկ սենյակից հասնող ձայներին, որոնք նշան էին, թե մրս․ Միկաբրը ձեռքերը լվանում է և պահարանի դժվարաշարժ դարակները շտապ֊շտապ բացում ու փակում։
― Այժմ, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, աչքի պոչով նայելով Տրեդլսին, ― դուք մեզ գտնում եք մի համեստ և կարելի է ասել՝ ոչ մեծաշուք վիճակի մեջ․ սակայն գիտե՞ք, որ կյանքիս մեջ ես շատ խոզերի եմ հանդիպել ու շատ արգելքներ տապալել։ Անհայտ չէ ձեզ և այն իրողությունը, որ կյանքիս մեջ ժամանակ է եղել, երբ ինձ հարկ է եղել կանգ առնել, մինչև որ հանգամանքները մի հաջող ընթացք ստանան, երբ պետք է եղել նահանջել, նահանջել եմ որպեսզի կարողանամ, այսպես ասած, մի ուժգին ցատկում անել։ Այսօր ես մարկային մարդկային կյանքի այդ խորհրդավոր վիճակումն եմ։ Առժամանակ ետ եմ քաշվել՝ ավելի լավ ցատկելու համար, և հիմք ունեմ հավատալու, որ շուտով մի զորավոր թռիչք կանեմ։
Մինչ ես ուրախություն հայտնելու վրա էի, մրս․ Միկաբրը ներս մտավ։ Նրա զգեստն առաջվանից փոքր֊ինչ ավելի կեղտոտ էր․ գոնե ինձ այսպես թվաց, թեև նա զարդարվել էր ու մթագույն ձեռնոցներ հագել։
Մր․ Միկաբրը, պատճառաբանելով թե կամենում է մի կարճ ճանապարհ ցույց տալ ինձ, հետս դուրս ելավ, և երբ փողոցի անկյունին հասանք, բացատրեց, թե փափագում է մի քիչ էլ զրուցել իր վաղեմի մտերիմի հետ։
― Սիրելի Կոպպերֆիլդ, ― սկսեց մր․ Միկաբրը, ― ավելորդ է ասել ձեզ, թե ո՞ր աստիճան մխիթարական է մեզ համար, հատկապես ներկա պայմաններում, որ մեր հարկի տակ․․․ եթե ներվի այսպես ասել․․․ մի հոգի է շողշողում, ձեր բարեկամ Տրեդլսի հոգու նման մի հոգի։ Եթե ավելացնեմ, որ մեր տան կից շաքարեղեն վաճառող մի լվացարար կին է բնակվում, իսկ դեմուդեմ՝ մի քաղաքապահ զինվորական, արդեն կարող եք երևակայել, որ ձեր բարեկամի ընկերությունը մի անսպառ սփոփանքի աղբյուր է թե՛ ինձ համար, թե՛ կնոջս համար։ Այժմ ես, սիրելի Կոպպերֆիլդ, արմտիք վաճառող հանձնակատար եմ։ Այս պաշտոնը չի կարելի շատ շահաբեր անվանել․․․ ուրիշ խոսքով՝ ոչ մի օգուտ չի տալիս․․․ և դրամական տագնապից զատ ուրիշ հետևանք չունի։ Բայց և այնպես գոհությամբ սրտի պիտի ասեմ, թե այժմ ակնակառույց սպասում եմ, թեև անզոր եմ ճիշտ ասել, թե՞ որ կողմից մի մոտավոր դիպվածի, որ անտարակույս կբարվոքի, այն էլ ընդմիշտ, ոչ միայն իմ դրությունը, որին ի սրտե կարեկից եմ։ Թերևս արդեն նկատել եք մրս Միկաբրի քնքուշ վիճակը, որից հավանական է ենթադրել, թե մեր սիրո գրավականների թիվը վերջ ի վերջո․․․ կարճ ասած՝ մեր մանկական խմբակի վրա ևս մի նոր անդամ կավելանա։ Մրս . Միկաբրի գերդաստանը հաճեցավ դժգոհություն ու տրտունջ հայտնել այս առթիվ։ Ինձ մնում է միայն ասել, թե ամենևին չեմ հասկանում՝ ո՞վ իրավունք ունի խառնվելու մի այսպիսի գործի մեջ, և զայրույթով մերժել նրանց անտեղի զգացումը։
Մր․ Միկաբրն այս ասելով՝ աջս սեցմեց սեղմեց ու հեռացավ։
==Ը․ ԻԸ. գլուխ==
Մր․ Միկաբրի ասպետական ձեռնոցը
Սակայն վերջ ի վերջո հաշտվեցինք, և մրս․ Կրոպպն հանձն առավ կերակուրները պատրաստել, միայն թե այն պայմանով, որ ես հետո առնավազն երկու շաբաթ տանից դուրս ճաշ ուտեմ։
Ի դեպ, պետք է ասել, թե մրս . Կրոպպի բռնությունն իմ վրա սոսկալի էր։ Ես ոչ ոքից այնքան չէի վախենում, որքան նրանից։ Ոչ մի բան մեր մեջ առանց վեճի չէր անցնում, բայց զիջողը միշտ ես էի։ Եթե ես դիմադրեի, նա իսկույն ևեթ այն ցավի հարձակմանը կենթարկվեր, որ նրա մարմնի չգիտեմ ո՛ր անկյունում դարանած, միշտ պատրաստ էր նրա կյանքը վտանգի ենթարկել։ Եթե պետք լիներ կանչել նրան, քսան անգամ պիտի քաշեի զանգակը, որ նա գա, այն էլ ոչ միշտ և փնթփնթալով ու շնչասպառ գալիս էր թե չէ՝ դռան մոտի բազմոցի վրա էր տարածվում, ձեռքը նանկինի կրծքին դնում և այն աստիճան դալկանում, որ շտապում էի ամբողջ օղիս նրան տալ, միայն թե շուտով հեռանար։ Մրս․ Կրոպպը սովոր էր երեկոյան ժամը հինգին անկողինս հավաքել (մի բան, որ այսօր էլ ինձ դուր չի գալիս), և եթե այս մասին մի թեթև ակնարկ անեի, արդեն նրա ձեռքի մի թեթև շարժումը (դեպի կրծքի դյուրագրգիռ սահմանը) բավական էր, որ ես իսկույն ներողություն խնդրեմ։ Մի խոսքով՝ պատրաստ էի ամեն տեսակ զիջումներ անել, միայն թե նա չվաշտանա, և այսպես մրս․ Կրոպպն իմ կյանքի սարսափն էր։
Առաջիկա ճաշի համար ավելորդ համարեցի այն ճարպիկ տղային վարձել, որ սպասավորել էր անցած ճաշկերույթին։ Նրա նկատմամբ ես մի տեսակ նախապաշարում ունեի այն օրից ի վեր, երբ նրան տեսա Ստրենդի<ref>Լոնդոնի նշանավոր փողոցներից մեկն է։</ref> վրա՝ մի այնպիսի բաճկոն հագած, որը շատ նման էր իմ իսկ և իսկ խնջույքից հետո անհետացած բաճկոնին։ Իսկ ջահել աղջիկը նորից կանչվեց, բայց այն պայմանով, որ մի կերակուր ներս բերելուն պես՝ իսկույն սեղանատնից հեռանա ու սրահակում կանգնի, որով հյուրերս կազատվեին նրա քթի ֆսֆսոցը լսելուց, իսկ պնակներս՝ նրա ոտքերի տակ փշրվերլու փշրվելու վտանգից։
Ես գնեցի պունչի անհրաժեշտ նյութերը, որոնք հանձնվելու էին մր․ Միկաբրին, գնեցի մի շիշ հուսամի (լավանդի) ջուր, երկու մեղրամոմ, մի տուփ գնդասեղ, մի բարձիկ․ այս բոլորը մրս․ Միկաբրի դյուրության համար ննջարանիս հայելու առջև շարեցի․ նրա համար էլ ննջարանիս վառարանը վառել տվի․ հետո անձամբ սեղանիս սփռոցը ծածկեցի ու սկսեցի հանգիստ սպասել հետևանքին։
Մր․ Միկաբրի հուզմունքը փարատելու համար հայտնեցի նրան, թե պունչ պատրաստելու պաշտոնը իրեն եմ հանձնում, և մոտեցրի նրան սեղանին, ուր բոլոր նյութերը՝ ռոմ, շաքար, կոկոս, կիտրոններ, արդեն առաջուց դրված էին։ Նրա սրտի դառնությունը, եթե չասենք վհատությունը, մի վայրկյանում անհետացավ։ Դեռ ոչ ոք աշխարհիս երեսին նրա նման չէր հրճվել կիտրոնը շերտ֊շերտ կտրելուց, ռոմի բուրմունքը հոտոտելուց, եռացող ջրի գոլորշին շնչելուց։ Զվարճալի էր նրա զվարթ դեմքին նայել, երբ նա թեժ կրակի կապույտ շողքով լուսավորված՝ հեղուկը խառնում էր, ճաշակում, կարծես թե պատրաստածը ոչ թե պունչ, այլ մի անսպառ հարստություն լիներ, որ սերնդից սերունդ բավելու էր իր տոհմին։ Գալով մրս․ Միկաբրին՝ չգիտեմ, արդյոք գլխանոցի՞, հուսամի ջրի՞, գնդասեղների, կրակի՞, մոմերի՞, թե մի ուրիշ պատճառով նա իմ ննջարանից դուրս գալիս համեմատաբար շատ ավելի գեղեցիկ էր և արտուտիկի պես կայտառ։
Ենթադրում եմ, հարցուփորձ չեմ արել, այլ միայն ենթադրում եմ, թե մրս . Կրոպպը, ձկները խաշելուց հետո, հիվանդացած կլիներ, որովհետև ձկներից հետո մեր ճաշը կանգ առավ։ Գառան զիստը դրսից անչափ գունատ էր, մեջը կարմիր ու շատ հում, և վրայի գորշ բծերին նայելով՝ կարելի էր կարծել, թե մոխրի մեջ է թավալվել։ Բանի էությունը գուցե պարզվեր մսաջրից, եթե ջահել աղջիկը սանդուղքի վրա գայթելով, այդ հեղուկը թափած չլիներ, որի հետքերը ամենացածր աստիճանների վրա անգամ դեռ երկար ժամանակ երևում էին։ Աղավնու կարկանդակը մի բավարար, սակայն խաբուսիկ տեսք ուներ, վրայի կեղևը գանգաբանների պես խոսելով, մի հուսահատական գլխի նման էր՝ լի զանազան այտումներով ու փոսերով, որոնց տակը ոչ մի էական նյութ չկար։ Կարճ ասած՝ ճաշս այնպես էր փչացել, որ ես անբախտ կլինեի․․․ ուզում եմ ասել դրա պատճառով, էլ չասենք Դորայի․․․ եթե հյուրերիս զվարթությունն ու մր․ Միկաբրի հանճարեղ միտքն ինձ չսփոփեր։
― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― այսպիսի դեպքեր պատահում են մինչև անգամ շատ բարեկարգ տներում, իսկ այն տներում, ուր բացակա է ամեն բան կառավարող ու տնտեսող․․․ այսինքն՝ ժրաջան ու աչալուրջ կնոջ գերիշխող ազդեցությունը, դրանք կարող են ամեն րոպե պատահել․ սակայն պետք է ստոիկյան հաստատակամությամբ համբերել դրանց։ Վստահում եմ ասել, թե խորովածից համեղ ուտելիք չկա, և եթե մենք աշխատանքը բաժանելով, գործին միաբան ձեռք զարնենք, ամեն բան նորից կուղղվի և մի փառավոր ճաշ կունենանք։ Միայն թե պատվիրեցեք ձեր նորատի սպասուհուն մի կասկարա բերել ինձ։
Կասկարան ճարվեց, և մենք իսկույն փութացինք իրագործել մր․ Միկաբրի գաղափարը։ Նրա առաջարկած աշխատանքի բաժանումը հետևյալ կերպ կատարվեց․ Տրեդլսը գառան միսն էր շերտ֊շերտ կտրում, մր, . Միկաբրը, որ այս տեսակ գործերի մեջ հանճար էր, շերտերի վրա մանանեխ, պղպեղ, ու աղ էր ցանում․ ես դրանք պատառաքաղով կասկարայի վրա էի դարսում, շուռ տալիս և մեկ֊մեկ հանում՝ մր․ Միկաբրի հսկողությամբ․ իսկ մրս․ Միկաբրը մի փոքրիկ կաթսայի մեջ սունկի սոուս էր տաքացնում։ Հենց որ շերտերը տապակվում էին, մենք սոթտած թևերով վրա էինք ընկնում ուտելու, և մեր ուշքը դեռ անպատրաստ ու պատրաստ շերտերի մեջ բաժանում։
Խոհարարության այս նորագյուտ եղանակը ― դրա առավելությունը, շուտ֊շուտ վերկենալու, կասկարային նայելու, շերտերը տապակվելուն պես նորից նստելու և տաք֊տաք ուտելու մեջ էր, վերջապես թեժ կրակի ազդեցությամբ մեր բորբորքված եռանդը այն աստիճան զվարճացնում էր բոլորիս, որ մենք ծիծաղի, հանաքների ու որկրամոլության աշխույժի մեջ չտեսանք էլ, թե ինչպես գառան զիստից միայն ոսկորը մնաց։ Ախորժակս հրաշալի կերպով բացվել էր։ Ամոթ է ասել, բայց պետք է ասել, որ այդ միջոցին Դորայիս անգամ կարծես մի վայրկյան, այո՛ մի վայրկյան մոռացա։ Հավատացած եմ, որ եթե մր․ Միկաբրն ու նրա կինը իրենց վերջին անկողինն էլ վաճառեին մի փարթամ ճաշ վայելելու համար, ավելի հաճույք չէին զգա, քան որ զգացին իմ ճաշից։ Տրեդլսը սկզբից մինչև վերջ հավասար ոգևորությամբ և՛ գործում էր, և՛ ծիծաղում, և՛ ուտում։ Բոլորս էլ այդպես էինք անում անխտիր։ Կարելի է հաստատ ասել, թե այսպիսի հաջողություն տեսնված բան չէր։
Եվ այս ասելով նա իմ ձեռքից առավ պատառաքաղը, որ չէի կարող չտալ, և կասկարայի վրա կռացավ, որի վրա կարծես և իր բոլոր ուշքն ու միտքը ամփոփեց։
Նույնիսկ Ստիրֆորթի երևալը մեզ այնքան չէր շփոթի, ինչքան որ նրա մեծարո մեծարգո սպասավորը մեզ շփոթեց, այլայլեց ու փոքրացրեց։ Մր․ Միկաբրն սկսեց մի ինչ֊որ երգ մրմնջալ անտարբեր ձևանալու համար, սակայն շտապ֊շտապ նստելիս այն աստիճան վատ թաքցրեց պատառաքաղն իր ծոցում, որ դուրս տնկված կոթին նայելով կարելի էր կարծել, թե իր փորն էր մխել ինքն իրեն սպանելու համար։ Մրս․ Միկաբրը շտապեց իր մթագույն ձեռնոցները հագնել և մի շնորհալի հոգնություն ցույց տալ։ Տրեդլսը ճարպոտ մատներով իր գլխի մազերը հիմն ի վեր քրքրեց, որոնք ավելի դիզվեցին, և շվարած սկսեց նայել սփռոցին։ Իսկ ես մի խոնարհ մանուկ էի դարձել, նստած իմ սեփական սեղանի գլխին, և հազիվ հանդգնում էի մի երկչոտ ակնարկ նետել պատկառելի կերպանանքի վրա, որ ո՞վ գիտե որտեղից էր եկել կարգի բերելու իմ տունը։
Այնինչ նս նա մսի կտորներն զգուշությամբ կասկարայի վրայից հանեց և ամեն մեկիս խոնարհաբար առաջարկեց։ Վերցրինք մի֊մի պատառ, բայց միայն ձևի համար, որովհետև մեր ախորժակն արդեն կորել էր։ Նա տեսնելով․ տեսնելով, որ մեր պնակները մի քանի անգամ մի կողմ հրեցինք, հանդարտ կերպով հավաքեց դրանք ու պանիր դրեց սեղանի վրա։ Հետո պանիրն էլ վերցրեց, սեղանը մաքրեց, մեր առջև մի֊մի հատ գինու բաժակ դրեց և առանց իմ հրամանի, բոլոր ամաններն ու սպասքները պահարանի մեջ դրեց։ Այս բոլորը նա լավից լավ արեց և այնպես խորասուզված մտքերի մեջ, որ վրաս նայելու ժամանակ էլ չէր գտնում։ Այնինչ, երբ նա մեջքը դեպի ինձ դարձրեց, նրա արմունկներն անգամ բարձրաձայն հայտնեցին նրա հաստատ համոզումը, թե ես դեռ շատ միամիտ երեխա եմ։
― Էլ ի՞նչ կհրամայեք, որ անեմ, սըր։
― Ուրեմն խմենք, ― ասաց մր․ Միկաբրը, ― եթե իմ բարեկամ Կոպպերֆիլդը բարեհաճի թույլ տալ, ի հիշատակ այն օրերի, երբ իմ բարեկամ Կոպպերֆիլդն ու ես ավելի երիտասարդ էինք քան այսօր, ձեռք֊ձեռքի տված կռիվ էինք մղում կյանքի դառն աղետների դեմ։ Կարող եմ կրկնել Կոպպերֆիլդի վերաբերմամբ միևնույն երգի խոսքերը, որ հաճախ երգել ենք ես ու նա։
<poem>
«Մենք միասին դաշտ ու հովիտ չափեցինք,
Եվ միասին թարմ գավեններ քաղեցինք»․․․
</poem>
Հարկավ սա այլաբանորեն է ասված, վասն զի ինքս էլ չգիտեմ, թե գավեն բառն ի՞նչ է նշանակում, ― շարունակեց մր․ Միկաբրը, ձայնին տալով նախկին գեղգեղանքը ու վայելուչ երևէջներ ելևէջներ փնտրելով, ― բայց և այնպես վստահ եմ, որ Կոպպերֆիլդն ու ես շատ գավեններ կքաղեինք, եթե միայն հնար լիներ։
Մր․ Միկաբրը բաժակը պարպեց․ մենք էլ նույնն արինք, թեև Տրեդլսը շվարած էր թվում՝ մտածելով, թե ե՞րբ ենք ես ու մր․ Միկաբրը ընկերովի կռիվ մղել կյանքի դառն աղետների դեմ։
Տրեդլսն ու ես ջերմ շշունջով հայտնեցինք, թե այդ կարծիքը հիմնավոր է մր․ Միկաբրի նկատմամբ և մեծ պատիվ է բերում նրան։
― Չեմ ուզում ձեզնից թաքցնել, մր, Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― որ իմ վաղուցվա կարծիքով գարեջրի գործը ամենից ավելի հարմար կգա մր․ Միկաբրի հակումներին։ Տեսեք Բերկլին ու Պերկինսը ինչպես առաջ գնացին։ Տեսեք՝ որքան հարստացան Տրումանը, Բիքստընը և Հենրիվրին։ Ահա այս լայն ասպարեզի վրա է, որ իմ սրտի վկայությամբ կարող էր պայծառ լույսով շողշողալ մր․ Միկաբրի հանճարը․ իսկ օգուտները, ասածներին նայելով ահ֊հագին են։ Սակայն քանի որ մր․ Միկաբրը չի կարողանում այդ ֆիրմաները մուտք գործել․․․ և նույնիսկ իր գրավոր առաջարկներին՝ ծառայելու մինչև անգամ մի հասարակ պաշտոնով, ոչ մի պատասխան չեն տալիս․ ի՞նչ կարիք կա այս նյութի վրա կանգ առնելու։ Եվ ոչ մի։ Գալով մի սեփական բանկ հիմնելու խնդրին, քաջ գիտեմ, որ իմ ազգատոհմ անդամներից շատերը կարող էին այդպիսի տուն հաստատել, եթե միայն բարվոք դատեին մր․ Միկաբրի խնամքին հանձնել իրենց դրամը։ Սակայն քանի որ նրանք չեն ուզում իրենց դրամը մր․ Միկաբրին հանձնել․․․ և երբեք չպիտի ուզենան, էլ ինչու երկարաբանենք այս մասին։ Այսպես, ուրեմն, ես պնդում եմ, որ մենք դարձյալ այն կետի վրա ենք կանգնած, որ առաջ էլ կանգնած էինք, և մի քայլ առաջ չենք անցել։
Ես գլուխս շարժեցի և ասացի․ «Եվ ոչ մի քայլ»։ Տրեդլսն էլ գլուխը շարժեց և ասաց․ «Եվ ոչ մի քայլ»։
― Այդ ի՞նչ կմնա այս բոլորից հետևեցնել, ― ասաց մրս․ Միկաբրը, խնդիրն է՛լ ավելի լուսաբանելու եռանդով։ ― Ո՞րն է այն եզրափակությունը, որ ստիպված են անել, հնազանդվելով փաստերի հաղթող զորությանը։ Մի՞թե սխալված կլինեմ, սիրելի մր․ Կոպպերիլդ, եթե ավելացնեմ, թե մեզ անշուշտ ապրել, ապրե՛լ է պետք։
«Բնավ ոչ», պատասխանեցի ես։ Տրեդլսն էլ կրկնեց՝ «Բնավ ոչ»․ հետո ես փիլիսոփայորեն ավելացրի, թե մարդս պիտի կամ ապրի, կամ մեռնի։
― Ճիշտ այդպես է, ― հաստատեց մրս․ Միկաբրը։ ― Իսկ և իսկ այդպես։ Եվ բանն այս է, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, որ մենք չենք կարող ապրել, եթե մեր արդի պայմանները հիմնական փոփոխության չենթարկվեն։ Ես կասկած ունեմ, և վերջերս մր․Միկաբրին մր․ Միկաբրին էլ հաճախ ասել եմ, թե փոփոխությունը ինքն իրեն չի կատարվի։ Մասամբ մեզ էլ անհրաժեշտ է այդ փոփոխությանը նպաստել։ Թերևս սխալվեմ, սակայն այս է իմ կարծիքը։
Տրեդլսն ու ես բարձրաձայն հավանություն տվեցինք։
Տրեդլսն ու ես մրմնջացինք՝ «Ամենևին»։
― Այսուամենայնիվ, մր․ Միկաբրն անգործ է, մի կարգին պաշտոն չունի։ Եվ այս բոլորի պատճառն ո՞վ է։ Անտարակույս՝ հասարակությունը։ Հետևաբար ես կցանկանայի այս թշվառ հանգամանքը հրապարակ հանել ու համարձակ հրավեր կարդալ հասարակության, որ նա իր հանցանքն ուղղի։ Իմ կարծիքով, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը բարձր ձանովձայնով, ― մր․ Միկաբրին ուրիշ բան չի մնում անել, բայց եթե ձեռնոց նետել հասարակությանը ու քաջորեն ասել․ «Տեսնենք ո՞վ կվերցնի այս ձեռնոցը․ թո՜ղ նա իջնի ասպարեզ»։
Հանդգնեցի հարցնել մրս․ Միկաբրին, թե ինչպե՞ս է արվում այդ։
Մր․ Միկաբրը, մեջքն աթոռին դեմ տված և իր սղոցի հետ խաղալով, մեկ առաստաղին էր նայում, և մեկ կրակի մոտ նստած Տրեդլսին։
― Եթե իմ ընտանիքի անդամներից, ― ասաց մրս․ Միակբրը, ― ոչ մեկը այնքան զգացում չունենա, որ այդ մուրհակը շահագործի․․․ կարծում եմ մի ավելի գործնական բառ կա ասելիսքս ասելիքս հայտնելու համար․․․
― Զեղչել, ― թելադրեց մր․ Միկաբրը, աչքերը առաստաղին բևեռելով։
― Չեմ երկարացնի, ― ասաց մրս․ Միկաբրը, իր պունչը վերջացնելով ու շալն ուսին քաշելով՝ իմ ննջարանը գնալու համար, ― չեմ երկարացնի խոսքերս մր․ Միկաբրի դրամական գործերի մասին։ Այստեղ, ձեր տանիքի տակ, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, և մր․ Տրեդլսի ներկայությամ, որ թեև հին ընկեր չէ, բայց մեր շրջանին է պատկանում, ես չէի կարող զսպել ինձ ու չպարզել ձեզ, թե ի՞նչ պիտի լինի, իմ կարծիքով, մր․ Միկաբրի անելիքը։ Զգում եմ, արդեն հասել է ժամանակը, երբ մր․ Միկաբրը պետք է ամեն ճիգ ու ջանք թափի իր իրավունքը պաշտպանելու համար։ Միջոցն արդեն ցույց տվի։ Քաջ գիտեմ, ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ մի կին, գիտեմ նաև, որ այս տեսակ գործերի մեջ տղամարդու դատողությանը ավելի մեծ կշիռ է տրվում, սակայն անկարող եմ մոռանալ, որ երբ հայրիկիս ու մայրիկիս մոտ էի ապրում, նրանք հաճախ կրկնում էին․ «Մեր Էմման մի թույլ աղջիկ է, բայց առողջ ու սուր միտք ունի, և բանի էությունը ոչ ոքից վատ չի ըմբռնում»։ Համաձայն եմ, որ այս բանում հայրիկս կողմնապահ էր, բայց որ նա, գոնե մասամբ, մարդկային բնավորություն ճանաչող մարդ էր՝ այս մասին կասկածել ո՛չ իմ պատիվը կների, ո՛չ էլ խելքը։
Այս խոսքերն ասելուն պես մրս․ Միկաբրն վերկացավ, և չնայելով մեր աղաչանքներին, որ պունչի վերջին բաժակը վայելի, գնաց իմ ննջարանը։ Եվ ես ինքս ինձ մտածեցի, թե նա մի ազնիվ կին է՝ հրոմեական հռոմեական մատրոնների տեսակից, որ հասարակության շփոթների ժամանակ ինչ դյուցազնական գործ էլ ասես ընդունակ է կատարել։
Այս ջերմ տպավորության ներքո ես մր․ Միկաբրին երանի տվի, որ մի այդպիսի գանձ ունի․ Տրեդլսն էլ նույնն արեց։ Մր․ Միկաբրը երկուսիս աջն էլ հերթով սեղմեց և հետո իր երեսը թաշկինակով ծածկեց, որի վրա, հարկավ իր կարծացից ավելի բծեր կային։ Այնուհետև ամենամեծ զվարթությամբ նորից իր պունչին դարձավ։
Այնուհետև մր․ Միկաբրը մի ջերմեռանդ գովեստ նվիրեց Տրեդլսին։ Տրեդլսի հաստատ առաքինություններին նա (մր․ Միկաբրը) թեև չի կարող պաշտպանել, բայց փառք է տալիս աստծուն, որ գոնե ընդունակ է հիանալով գնահատել դրանք։ Նա մի գորովալի ակնարկ արեց այն անծանոթ կույսի մասին, որին Տրեդլսը իր սիրով մեծացրել է և որ փոխադարձ սիրով պատվել ու երջանկացրել է․․․ Տրեդլսին։ Մր․ Միկաբրը կենաց բաժակ նվիրեց կույսին։ Ես էլ նույնը կրկնեցի։ Տրեդլսը երկուսիս էլ շնորհակալություն հայտնեց և մի գրավիչ պարզությամբ ասաց․ «Հատուկ շնորհակալ եմ, պարոններ։ Մեկ տեսնեիք, ի՞նչ պատվական աղջիկ է»։
Այս բաժակից հետո մր․ Միկաբրը մի զարմանալի նրբանկատությամբ ու զգուշությամբ իմ սրտի վիճակի վրա էլ ակնարկեց։ Մինչև իր դեմ մի զորեղ փաստ չդնեն և իր ասածը չհերքեն, ասաց նա, ինքը չի հրաժարվի այն համոզումից, որ իր բարեկամ Կոպպերֆիլդը և՛ սիրում է, և՛ սիրված է։ Այս խոսքերը կրակ գցեցին սրտիս մեջ։ Երկար ժամանակ ամաչելով, կարմրելով, հուզվելով ու կմկմալով հերքելու փորձեր անելուց հետո, վերջապես բաժակը վերցրի ու գոչեցի․ «Ոիրեմն «Ուրեմն Դ֊ի կենա՜ցը», և մր․ Միկաբրը այն աստիճան ուրախացավ ու տաքացավ, որ պունչը ձեռքին ուղղակի իմ ննջարանը վազեց, որպեսզի մրս․ Միկաբրն էլ Դ֊ի կենացը խմի։ Տիկինը փութաց այդ անել և ներսից բարձր ձայնով ճվաց․ «Բրավո՜, բրավո՜, սիրելի մր․ Կոպպերֆիլդ։ Հիանալի՜ է, և ի նշան ցնծության՝ սկսեց բռնուցքով պատը ծեծել։
Դրանից հետո մեր խոսակցությունն ավելի պարզ ընթացք ստացավ։ Մր․ Միկաբրը հայտնեց մեզ, թե Կեման Տաունի բնակարանից շատ դժգոհ է, և թե հենց որ իր լրագրական զեկուցումները հաջող ելք գտնեն, նա մի ուրիշ տեղ կբնակվի։ Նա հիշեց մի տուն, Օքսֆորդ Ստրիտի<ref>Լոնդոնի ամենալավ փողոցներից մեկն էր։</ref> արևմտյան ծայրում՝ Հայդ Պարկի դեմուդեմ գտնվող մի հոյակապ ապարանք, որ արդեն վաղուց ընտրել է, բայց հույս չուներ իսկույն այնտեղ քաշվելու, որովհետև մի այդպիսի տուն պահելն ահագին ծախս կպահանջեր։ Ուստի հավանական է, որ նա ստիպված լինի միառժամանակ վերնահարկի բնակարանով բավականանալ․․․ օրինակի համար, Պիկադիլիի բանուկ կողմերում, որ անշուշտ մրս․ Միկաբրին դուր կգար, և ուր Վենետիկի պատուհան շինելով կամ տանիքի վրա դարձյալ մի հարկ ավելացնելով կամ թե մի ուրիշ թեթև փոփոխություն անելով, թերևս կարող է մի քանի տարի հանգիստ ապրել։ Սակայն ինչ էլ պատահի, կամ որտեղ էլ նա բույն դնի, հարեց նա, իր մոտ միշտ Տրեդլսի համար գեթ մի սենյակ կճարվի, իսկ ինձ համար մի պատառաքաղ ու դանակ։ Մենք շնորհակալ եղանք, և նա խնդրեց ներել իրեն՝ այսպիսի գործնական մանրամասների մեջ մտնելու համար՝ արդարև մի ներելի հանգամանք այսօր կամ վաղը մի նոր կյանք սկսող անձի վերաբերմամբ։
― Վախենում ես, թե իրար անչափ կսիրե՞ք, եթե ձեր տանը չգտնվեմ։
― Այո, կամ թե անչափ իրար կատենք, ― ասաց Ստիրֆորթը ծիծաղելով։ ― Բոլորը մեկ է։ Բայց դու վաղը մեղ մեզ մոտ կգա՞ս։ Անպատճառ։
Խոսք տվի, և Ստիրֆորթը վերարկուն հագավ, մի սիգար վառեց և ուզում էր տուն գնալ։ Այդ նկատելով ես էլ վերարկուս հագա, բայց սիգար չվառեցի (մի անգամ արդեն խրատված էի), և մենք միասին դուրս եկանք։ Ես հասցրի նրան մինչև մեծ ճանապարհը, որ տխուր ու մութն էր այդ ժամին։ Ամբողջ ժամանակ Ստիրֆորթը զվարթ էր, և երբ մենք բաժանվեցինք, նրա առույգ ու թեթև քայլերը, նրա խոսքերը հիշեցրին ինձ, թե «Սրարշավ առաջ, տապալելով ամեն տեսակ խութ ու խոչ, և հաղթանակ կտանենք»։ Այս հիշելիս առաջին անգամ մաղթեցի, որ նրա փափագած հաղթանակը արդեն ազնիվ մարդու արժանավոր բան լինի։
Այս զեկուցումը գրված է ի ներկայության մի անհատի (և ոչ թե հասարակության), մի վաշխառուի մոտ ծառայող գրեթե հարբած անհատի։ Այս անհատն եկել է, օրինական ճանապարհով, բնակարանիս բոլոր կահկարասիքը գրավելու և տանելու ի հատուցումն տան վարձագնի, որը տակավին չի վճարված։ Նրա ցանկի մեջ մտցված են ոչ միայն ստորադրյալի, այսինքն՝ տարով վարձողի ամեն շարժուն իրերն ու գույքը, հապա և սրա մոտ բնակվող ու Տեմպլի ատյանում ծառայող մեծարգո մր․ Թոմաս պաշտոնյայի բոլոր կարասիքն ու կայքը։
Եթե ստորագրյալի շրթունքին մատուցած դառնության բաժակը լիապարար անելու համար (ինչպես ասում է մի անմահ բանաստեղծ) դեռ մի կաթիլ պակաս էր, ― այդ կաթիլն էլ ահա պատրաստ է այն չարագետ փաստի մեջ, որ վերոհիշյալ մր․ Թոմաս Տրեդլսի ձեռքով ստորագրվելու համար երաշխավորված 23 ստեռլինգ, 4 շիլինգ և 9 ու կես պեսնս պենս գումարի մուրհակը վճարելու ժամն արդեն հատել է, բայց վճարումը դեռ ապահովված չի։ Բաժակի դառնությունը սաստկանալու է ստորագրյալի համար նաև մի նոր անպարտ զոհի գալստյամբ, որի անդեպ ժամանակը տեղի կունենա, ըստ օրինաց բնության, կլոր թվով վեց լուսնական ամիսներից հետո, եթե այսօրվանից հաշվելու լինենք։
Այս բոլորը հայտնելուց հետո ավելորդ է, հարկավ, ասել, թե, այսուհետև, հավիտյան մոխիր ու փոշի կցանվի
==Թ․ ԻԹ. գլուխ==
Դարձյալ այցելում եմ Ստիրֆորթին՝ իր տանը
Մենք՝ ընդունված դպիրներս, իբրև պրոկտրության թեկնածու ազնվական դասակարգ, մի արտոնյալ դիրք ունեինք Դոկտորների Համայնքում, և ես ազատ էի համարյա թե իմ ուզածի պես գործ դնելու ժամանակս։ Այս անգամ Հայգեթ շտապելու հարկ չկար․ ցերեկվա ժամը մեկին կհասնեի թե երկուսին, միևնույն էր և որովհետև այդ օրը ատյանում մի հետաքրքիր գործ պիտի քննվեր, ուր Տիպկինս անունով մեկը բողոք էր տվել Բիլոկ անունով մի մարդու դեմ, պահանջելով որ սա «մի հոգեշահ պատիժ» ստանա․ ես այնտեղ մի երկու դուրեկան ժամ անցկացրի Սպընլոյի հետ։ Գործը ծագել էր երկու ժամկոչների կռվից․ մեկը գանգատվել էր, թե մյուսը ջրհանի դեմ է հրել նրան, և որովհետև ջրհանի կոթը մի դպրոցի շինության մեջ էր ամրացված, իսկ դպրոցը մի եկեղեցու գավթի մեջ էր գտնվում, այս պատճառով երկուսի վեճից մի եկեղեցական դատ էր ծագել։ Զվարճալի բան էր այդ դատը, և ես դիլիժանս նստած Հայգեթ գնալիս, շարունակ Դոկտորների Համայնքի մասին էի մտածում և մր․ Սպընլոյի խոսքերը մտաբերում, թե «Դիպեք միայն Համայնքին, և Անգլիան կորա՜ծ է»։
Մրս․ Ստիրֆորթը գոհ մնաց ինձ տեսնելով, գոհ էր նաև Ռոզա Դարտլը։ Ես մի հաճելի զարմանք զգացի իմանլովիմանալով, որ Լիտտիմերն այնտեղ չի․ նրա փոխարեն մեզ ծառայում էր կապույտ ժապավեններով գլխանոց հագած մի համեստ սպասուհի, որի աչքին երբեմն նայելը շատ ավելի դուրեկան էր, քան թե ակնածելի Լիտտիմերի շփոթեցնող հայացքին հանդիպելը։ Սակայն այդ տունը ոտք դնելուցս դեռ կես ժամ չանցած՝ ամենից առաջ նկատեցի այն հանգամանքը, որ միս Դարտլը համառությամբ դիտում է ինձ և մեկ իմ դեմքն է ուշի֊ուշով համեմատում Ստիրֆորթի երեսի հետ, մեկ նրանը՝ իմինի հետ, կարծես սպասելով, թե մեր միջև մի որևէ բան կծագի։ Հենց որ ես էլ ակամա նրա կողմն էի նայում, նրա լրտեսող նիհար դեմքն ու բոցավառ սև աչքերն էի տեսնում, աչքերը, որոնք անքթիթ նայում էին ինձ և կամ նույն վայրկյանին Ստիրֆորթի վրա սևեռվում, և կամ թե երկուսիս էլ միաժամանակ մեկ ակնարկով ըմբռնում։ Եվ նա ոչ թե չէր շփոթվում, երբ տեսնում էր, որ իրոք զննող սուր հայացքը ինձնից թաքուն չի մնացել, այլ ավելի խորաթափանց հայացք էր նետում իմ վրա։ Որչափ էլ սիրտս մաքուր լիներ, որչափ էլ ազատ՝ միս Դարտլին որևէ կասկածի տեղիք տալու միտումից, բայց դարձյալ քաշվում էի նրա տարօրինակ աչքերից։
Այդ օրը նա ամբողջ տան մեջ մի անտեսանելի էակի պես ներկա էր։ Թե՛ Ստիրֆորթի հետ իր սենյակում միասին նստած խոսակցեցինք, անպատճառ կողքի սենյակից միս Դարտլի շրշյունը կլսվեր․ թե՛ մենք զբոսնելու համար տան հետևի փոքրիկ մարգագետինն իջնեինք, իսկույն միս Դարտլը սկսում էր կրակի պես մեկ պատուհանից դեպի մյուսը ոստոտել, լավ դիտել մեզ։ Երբ մենք ճաշից հետո չորսս միասին ման գալու ելանք, նա իմ թևը իր վտիտ ձեռքով զսպանակի պես ամուր բռնեց, ինձ հետ քաշեց և սպասելով, որ Ստիրֆորթն ու իր մայրը մեզնից բավական առաջ անցնեին, սկսեց խոսել։
― Այդ ծածկամտությունը քո մեջ երկրորդ բնավորություն է դարձել, ― ասաց մրս․ Ստիրֆորթը առանց որևէ դժգոհության, ― սակայն հիշում եմ․․․ կարծեմ դու էլ, Ռոզա, կհիշես, որ մի ժամանակ այդպես չէիր։ Մի ժամանակ շատ ավելի սրտաբաց էիր, և ոչ այդքան զգուշամիտ։
― Ճշմարիտ է, ― նկատեց միս Ռոզան, ― և շատ ցավալի է, որ վատ սովորությունները գնալով արմատանում են մարդուս մեջ։ Ուրեմն առաջ ես շավ շատ ավելի սրտաբա՞ց էի, և ո՞չ այնքան զգուշամիտ։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ եմ աննկատելի կերպով այդպես փոխվել։ Այ տարօրինակ բան։ Կաշխատեմ վերստին նույնը դառնալ, ինչ որ էի մի ժամանակ։
― Սրտանց ուզում եմ, որ աշխատես, ― ասաց մրս․ Ստիրֆորթը ժպտալով։
― Օ՜, ― ասաց միս Դարտլը, գլուխը լրջորեն շարժելով։ ― Հարկավ։ Այդ արդեն բավական է, որ մի կռիվ չպատահի։ Այժմ տեսնում եմ՝ որքան հիմար եմ, որ մի այդպիսի բան ենթադրեցի։ Փոխադարձ պարտականությունները լավ ճանաչող անձինք հարկավ երբեք չեն գժտվի։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս բանն իմացա։
Չեմ կարող չհիշատակել միս Դարտլին վերաբերող և մի ուրիշ փոքրիկ դեպք։ Շատ անգամ եմ առիթ ունեցել մտաբերելու այդ վերջերս, երբ անդարձ անցյալի հանգամանքներն արդեն լիովին պարզված էին։ Օրվա մնացած մասը, և հատկապես երեկայան երեկոյան ժամերը, Ստիրֆորթը գործ դրեց իրեն հատուկ ճարտարությամբ զվարճացնելու և դուր գալու այդ տարօրինակ օրիորդին։ Նրա հաջողությունը չզարմացրեց ինձ․ չզարմացա և միս Դարտլի համառության վրա, որով դիմադրում էր նրա հրապուրիչ ազդեցությանը, որովհետև գիտեի, թե որքան ըմբոստ ու մաղձոտ է այդ աղջիկը։ Տեսա, թե ինչպե՞ս են միս Դարտլի ձևերն ու շարժումները փոփոխվում, տեսա, թե ի՜նչ հիացումով է Ստիրֆորթի երեսին նայում, նկատեցի, թե որքա՜ն է ճգնում, թեև քիչ֊քիչ թուլացող, բայց միշտ զայրացկոտ եռանդով՝ դիմադրել նրա անվանելի թովչությանը, որի առջև կարծես իրեն անզոր էր զգում․ վերջ ի վերջո տեսա, թե ինչպես մեղմացավ նրա դառն հայացքը ու ժպիտ փայլեց նրա դեմքին։ Միս Դարտլը արդեն ընկճված ու հաղթված էր, և այլևս ինձ այն սարսափը չէր ազդում, որ ազդել էր ամբողջ օրը։ Մենք վառարանի առջև նստեցինք և սկսեցինք երեխաների պես անբռնազբոս զրուցել ու ծիծաղել։
Չգիտեմ ի՞նչն էր պատճառը ― արդյոք մեր երկար նստե՞լը, թե՞ այն հանգամանքը, որ Ստիրֆորթը չէր ուզում իր հաղթանակը ձեռքից բաց թողնել, միայն թե միս Դարտլի մեկնելուց հետո, մենք էլ հինգ րոպեից ավելի չմնացինք ճաշասենյակում։
==Ժ․ Լ. գլուխ==
Մի կորուսատկորուստ
― Որովհետև նա դեռ մի անորոշ դրության մեջ է, ― ասաց մր․ Օմրը։ ― Չեմ ասում, թե առաջվա պես սիրուն չէ․․․ Ընդհակառակը՝ այժմ ավելի գեղեցկացել է, շատ ավելի։ Գործի մեջ էլ հաջողակ է, ինչպես միշտ։ Առաջ վեց մարդու գործ էր անում, այժմ էլ վեցի գործ կանի։ Բայց էլ առաջվա եռանդը չունի։ Հասկանո՞ւմ եք, ― ասաց մր․ Օմրը, վերստին կզակը շփելով ու փոքր֊ինչ ծխելով, ― թե միտքս ինչ է, երբ ասում եմ բանվորներիս․ «Էլի մի անգամ թի քաշեցեք, սիրելիներս․ լավ զոռ տվեք, և միասին հուռռա»։ Ահա այս է, ինչ֊որ պակասում է Էմլիին, հասկացա՞ք։
Մր․ Օմրի շարժումներն այն աստիճան ազդու էին, որ առանց խճահարությանխղճահարության, նշան արի, թե իր միտքը հասկանում եմ։ Արագամտությունս կարծես դուր եկավ, և նա շարունկեց․շարունակեց․
― Իմ կարծիքով պատճառը նրա դրությունն է։ Լավ կլիներ՝ շուտով պսակվեին․ բանն իսկույն կվերջանար։ Դրա մասին շատ եմ խոսել թե՛ նրա ապոր հետ, թե՛ նշանածի հետ, և կարծում եմ, թե գլխավոր պատճառը հենց այդ անորոշ դրությունն է։ Ինչքան շուտ պսակվեն, այնքան լավ։ Ինքներդ գիտեք, մր․ Կոպպերֆիլդ, թե այդ Էմլին որքան սիրելի աղջիկ է։ Առածն ասում է, թե «խոզի ականջից մետաքսե քսակ չի շինվի»․ իսկ ես կարծում եմ՝ կշինվի, եթե միայն փոքր֊ինչ առաջ գործը սկսես։ Գիտե՞ք, նրա շնորքով այն հին նավը մի այնպիսի տուն է դարձել, որ քարաշեն կամ մարմարյա պալատից էլ թանկ արժի։
― Իսկ Էմլին այժմ ավելի՞ հանգիստ է, մր․ Օմր, ― հարցրի ես։
― Դրա մասին ինքս էլ չգիտեմ՝ ինչ ասեմ, ― պատասխանեց մր․ Օմրը, նորից կզակը շփելով։ ― Այս բոլոր փոփոխությունները կարծես փոքր֊ինչ շփոթել են նրան, և բնական է։ Հորեղբոր տանից բաժանվելու րոպեն հա՛մ մոտեցել է, հա՛մ հեռացել, և դա մի հանգստացնող հանգամանք չի։ Բարկիսի մահը շատ չի հետաձգի հարսանիքը, բայց եթե մահն ուշանա․․․ Մի խոսքով, տեսնում եք, սըր, գործը դեռ կարգին չի և իրերի վիճակն անորոշ է։
― Այո, տեսնում եմ։
― Չէ, չէ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Դու պսակված մարդ ես, կամ գրեթե պսակված․ քեզ պետք չէ գործիդ օրը կորցնել։ Հո չի՞ կարելի հա՛մ գիշերն արթուն մնալ, հա՛մ ցերեկն աշխատել։ Այդպիսի բան չի լինի։ Տուն գնա, քնիր։ Կարծում ես թե Էմլիին առանց քեզ չե՞նք պահպանի։
Հեմը տեղի տվեց այդ փաստերին ու գլխարկը վերցնլով վերցնելով պատրաստվեց գնալու։ Բայց մինչև անգամ այն րոպեին, երբ նա նշանածին համբուրեց, և վստահ եմ՝ ջերմ սրտով, Էմլին ավելի ամուր փարվեց ապորը, կարծես թե խուսափելով փեսացուից։ Հեմի հեռանալուց հետո, ես զգուշությամբ դրսի դուռը փակեցի և երբ ետ եկա, մր․ Պեգգոտին դեռ խոսում էր Էմլիի հետ։
― Այժմ վեր բարձրանամ, ― ասաց նա, ― հայտնելու տատիդ, որ մաստր Դեվին այստեղ է․ այս լսելով նա գոնե մի քիչ կուրախանա։ Իսկ դու կրակի առջև նստիր ու սառը ձեռքերդ տաքացրու։ Բավական է, հոգիս, այդքան մաշվես ու վախենաս։ Ի՞նչ։ Ուզում ես հետս գալ։ Դե լավ, գնանք։ Եթե ինձ տանից վռնդեն ու ստիպեն մի ցեխոտ փոսում ապրել, մաստր Դեվի, ― ասաց առաջվա հպարտությամբ մր․ Պեգգոտին, ― այն ժամանակ էլ, հաստատ գիտեմ, այս աղջիկը չի բաժանվի ապորից։ Բայց իմ տեղը քո սրտում շուտով ուրիշը կբռնի, չէ՞, Էմլի, մեկ ուրիշը, և շուտով։
Խոհանոցի կրակի առջև մենակ նստած՝ սկսեցի մտածել այն սարսափի մասին, որ սիրուն Էմլին զգում էր մահվանից, և այս հանգամանքը մր․ Օմրի պատմածի հետ կապելով, կարծեցի, թե այդ կլինի նրա փոփոխության պատճառը։ Եվ մինչև Պեգգոտիի ներքև իջնելն այսպես մենակ մտածելիս, ես ավելի ներող մտքով սկսեցի նայել Էմլիի թուլության վրա։ Ժամացույցի ճոճանակը շարունակ չխկչխկում էր և ամբողջ տան խորհրդավոր լռությունը քիչ֊քիչ սկսել էր սրտիս վրա ազդել։ Վերջապես Պեգգոտին եկավ, գրկեց ինձ, օրհնեց ու հազար անգամ շնորհակալ եղավ, որ իրեն «իր այս դառն վշտերի մեջ սփոփելու եմ եկել»։ Այնուհետև խնդրեց ինձ իր հետ վերև բարձրանալ ու հեկեկալով հաղորդեց, թե Բարկիսն ինձ շատ է սիրել ու միշտ վրաս հիացել․ թե այժմ նա խելքը կորցրել է, բայց առաջ անդադար հիշել է ինձ, և հիմա էլ աչքը որ բանա ու ինձ տեսնի, անպատճառ կզվարթանա, եթե միայն մի որևէ երկրային բան կարող է նրան զվարթացնել։
Սակայն անենևին ամենևին հավանական չէր, որ Բարկիսն աչքը բանա ու ինձ տեսնի։ Երբ որ հիվանդի մոտ մտանք, նա անհարմար դիրքով էր պառկած՝ ուսերն ու գլուխը անկողնուց դուրս, գրեթե սնդուկի վրա կախված, որ այնքան հոգս, այնքան վիշտ էր պատճառել նրան։ Ինձ պատմեցին, թե այն րոպեին, երբ Բարկիսը այլևս հնար չէր գտել անկողնուց դուրս սողալու, որպեսզի սնդուկը անձամբ բանա կամ դրա ներկայությունն այն մոգական գավազանով ստուգի, որ ինքս մի անգամ տեսել էի, նա հրամայել էր սնդուկն անկողնու մոտ՝ աթոռի վրա դնել ու գիշեր֊ցերեկ դա բռնել է իր գրկում։ Այժմ էլ նրա բազուկները սնդուկի վրա էին։ Ժամանակն ու աշխարհը փախչում էին նրանից, բայց սնդուկը դեռ ներկա էր և հիվանդի վերջին խոսքն այս է եղել, թե «Հնոտիք են, միայն հնոտիք»։
― Բարկիս, սիրելիս, ― ասաց դայակս համարյա թե ուրախ ձայնով ու դեպի անկողնու սնարը թեքվեց, մինչ նրա եղբայրն ու ես ոտքերի մոտ կանգնեցինք։ ― Ահա իմ սիրասուն որդյակը, մեր անգին մաստր Դեվին եկել է․․․ հիշո՞ւմ ես, Բարկիս, այն Դեվին, որ մեր պսակը գլուխ բերավ․․․ որի ձեռքով դու ինձ լուր էիր ուղարկում, հիշո՞ւմ ես։ Մի՞թե չես ուզում մի֊երկու խոսք ասել մաստր Դեվիին։
― Ինչպե՞ս թե ջրերի իջնելու հետ։
― Այո, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Ծովեզերքի մարդիկ մեռնում են միայն ջրի իջնելու ժամանակ․ ջրի աճելու սկզբին ծնվում են և ջրի հորդության ժամանակ արդեն լիովին աշխարհ գալիս։ Բարկիսն էլ իջնելու հետ կմեռնի։ Դեռ ջուրն աճելու վրա է, պետք է մինչև երեք անց կեսը սպասել։ Ժամը չորսին կսկսի տեղի տալ։ Եթե այդ միջոցին հոգին չտա, նշանակում է մինչև հետևայլ հետևյալ տեղատվությունը դեռ կապրի։
Մենք մնացինք հիվանդի մոտ, երկար ժամեր հսկելով․․․ երկար ժամեր։ Արդյոք հիվանդի վրա իմ ներկայությունը որևէ խորհրդավոր ազդեցությո՞ւն ունեցավ, չգիտե՛մ․ բայց երբ վերջապես նա սկսեց զառանցել, նրա անկապ ու թույլ մրմունջից իմացանք, որ ինձ վարժարան տանելն է մտաբերում։
==ԺԱ․ ԼԱ. գլուխ==
Մի ավելի մեծ կորուստ
Տեսա, որ մր․ Բարկիսը իր գանձերը զուր չէր դիզել ու մթերել այնքա՜ն տարի։ Նրա դրամական ստացվածքը մոտ երեք հազար ֆունտ ստեռլինգ էր։ Այս գումարից հազարի տոկոսը նա կտակել էր մր․ Պեգգոտիին՝ ցկյանս․ նրա մահից հետո դրամը հավասար բաժանելու էր Պեգգոտիի, Էմլիի և իմ միջև, կամ պիտի հասներ մեզնից կենդանի մնացողին։ Իսկ բոլոր մնացած դրամագլուխն ու իրերը հատկացնում էր Պեգգոտիին, կարգելով նրան ընդհանուր ժառանգ և իր վերջին կամքի ու կտակի միակ կատարիչ։
Ես գրեթե մի կատարյալ պրոկտր էի համարում ինձ, այդ կտակը բարձրաձայն, հանդիսաբար կարդալիս ու դրա յուրաքանչյուր հոդվածի իմաստը ժառանգորդներին մեկնաբանելիս։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ զգացի, թե Դոկտորների ԸՆկերության անդամ լինելը հանաք բան չի։ Ես կտակն ուշի֊ուշով հետազոտեցի և իմ գիտության ունկնդիրներիս՝ հայտնեցի, թե թուղթն ամեն տեսակետից կանոնավոր է հորինված, և վերջապես լուսանցքների վրա մատիտով մի երկու նշան դնելեւց դնելուց հետո՝ ինքս էլ սաստիկ զարմացա, որ այդքան բան գիտեմ։
Թաղման հանդեսի նախորդ շաբաթն այս մանրակրկիտ զբաղմունքներով անցկացրի։ Ես Պեգգոտիին հասանելիք բոլոր գույքերի ցուցակը կազմեցի, նրա ամեն գործերն օրենքի համեմատ կարգի բերի և ի մեծ հաճություն երկուսիս, ամեն մի կետում նրա խորհրդականն ու փաստաբանը հանդիսացա։ Այդ օրերում ոչ մի անգամ Էմլիին չտեսա․ միայն լսեցի, թե մի երկու շաբաթից հետո պսակվելու է։
Հուղարկավորության ժամանակ ես ձևականություն չարեցի․ ուզում եմ ասել՝ սև կրկնոց ու սև շղարշ չհագա թռչուններին վախեցնելու համար․ առավոտյան վաղ վերկենալով ոտքով գնացի Բլենդրոտըն և արդեն մտել էի հանգստարան, երբ դագաղն էլ այնտեղ հասավ՝ միայն Պեգգոտիի ու նրա եղբոր ուղեկցությամբ։ Խելագար ջենտլմենը նայում էր իմ պատուհանից․ մր․ Չիլիպի մանուկն իր ծանր գլուխը շարժելով, աչքերը չռած դիտում էր քահանային՝ իր դայակի ուսերի հետևից․ մր․ Օմրը հևում էր սենյակի խորքում․ ուրիշ մարդիկ չկային, և հանգստարանը վերին աստիճանի խաղաղ էր։ Ամեն բան վերջացնելուց հետո, մենք այնտեղ մի ժամի չափ ման եկանք ու մի քանի թարմ ոստեր քաղեցինք մորս գերեզմանը հովանավորող ուռենուց։
Հանկարծ ահյստեղ այստեղ մի սարսափ տիրեց սրտիս։ Հեռավոր քաղաքի վրա, դեպի ուր գնում եմ մենակ, մի սևաթույր ամպ է իջնում։ Վախենում եմ մոտենալ քաղաքին։ Այդ չարաշուք գիշերվա պատահարն ու դրան հաջորդող անցքերը հիշելուց անգամ սարսռում եմ։
Սակայն չարիքը չի վատանա, եթե պատահարը նկարագրեմ, չի էլ ուղղվի, եթե դողդոջ գրիչս վայր դնեմ։ Ինչ որ եղել է, եղել է․ ոչ մի մարդկային ուժ չի կարող այլևս ջնջել նրան կամ փոխել։
Շատ դուրեկան էր այդ տան ներսի տեսարանը։ Մր․ Պեգգոտին հանգիստ նստած ծխում էր․ երևում էր, որ ընթրիք է պատրաստվում։ Կրակը վառ էր։ Սնդուկը, որի վրա միշտ նստում էր Էմլին, սպասում էր նրան։ Պեգգոտին իր նախկին տեղում նստած էր և եթե այրիի սև զգեստ հագած չլիներ, ոչ ոք մի փոփոխություն չէր նկատի նրա կյանքի մեջ։ Իր հին տուփը՝ ս․ Պողոս եկեղեցու պատկերով, մետրաչափը, մոմի կտորն ու թելը արդեն իր մոտ էր դրել ― այս բոլորն անպակաս էր, ինչպես և միշտ։ Մրս․ Գըմիջը կարծես դժգոհ էր․ նշանակում է նա էլ իր սովորական դրության մեջ էր։
― Ամենից առաջ դուք եք գալիս, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին զվարթ դեմքով։ ― Իսկույն հանեցեք ձեր թրջվված թրջված վերարկուն, սըր։
― Շնորհակալ եմ, մր․ Պեգգոտի, ― ասացի ես, վերարկուս նրան տալով, որ կախի։ ― Արդեն գրեթե չորացել է։
― Լավ գիտեմ, որ առաջ ոչ մեկին հարկավոր չէի, ― գոչեց մրս․ Գըմիջը, ― հիմա էլ ուղիղ երեսիս են ասում այդ։ Ո՞ւմ է հարկավոր ինձ նման չոր գլուխ, անտուն֊անտեր թշվառը։
Մր . Պեգգոտին շատ զարմացավ, որ այդպիսի մեկնություն տվին իր ճառին, և ուզում էր տաք֊տաք պատասխանել․ բայց քույրը թևից քաշելով արգելեց նրան։ Մի քանի ժամանակ տագնապով մրս․ Գըմիջին նայելուց հետո՝ նա նայեց հոլանդական ժամացույցին, վերկացավ, ճրագը վառեց ու պատուհանի մեջ դրեց։
― Հիմի ամեն բան կարգին է, ― ասաց մր․ Պեգգոտին ուրախ ձայնով։ ― Տես, ամեն բան պատրաստ է, մրս․ Գըմիջ։
Պեգգոտին ու ես ծիծաղեցինք, բայց ոչ այդքան բարձրաձայն։
― Ահա այս է իմ կարծիքը, եթե ուզում եք իմանալ, ― շարունկեց շարունակեց մր․ Պեգգոտին զվարթերես, նորից ծունկերը շփելով։ ― Եվ պատճառը գիտե՞ք ինչ է։ Այն է, որ ես ու Էմլին շատ ենք միասին խաղացել, երբ նա դեռ իմ թզի չափ էր, և ինչ ասես չէինք ներկայացրել՝ թուրք, ֆրանսիացի, շնաձուկ և ամեն տեսակ օտարազգի, այո՛, այո՛․․․ և՛ առյուծ, և՛ կետ, և՛ աշխարհիս որ գազանը ցանկանաք, երբ նա դեռ ծնկներիս էլ չէր հասնում։ Ահա այդպես էինք իրար հետ։ Տեսեք հիմա այդ ճրագը, ― ասաց մր․ Պեգգոտին, ձեռքը հիացմամբ դեպի ճրագը մեկնելով։ ― Հավատացած եմ, որ Էմլին մարդու էլ որ գնա, ճրագը դարձյալ այդտեղ կդնեմ, ճիշտ այդպես։ Հաստատ գիտեմ, որ երբ ես գիշերները տանը լինեմ (և ասացեք աստծու սիրուն՝ որքան էլ հարստանամ, ուրիշ որտե՞ղ պիտի ապրեմ) և նա այստեղ չլինի, կամ ես նրա մոտ չլինեմ, դարձյալ ճրագը պատուհանի վրա կդնեմ ու կրակի առջև կնստեմ, կարծես թե նրան սպասելով, ինչպես որ հիմա սպասում եմ։ Ահա այդպիսի երեխա եմ ես, ― նորից քրքջալով գոչեց մր․ Պեգգոտին, միայն թե ծովի ոզնու նման։ Հիմի էլ այդ ճրագին նայելիս ինքս ինձ ասում եմ․ «Էմլին լույսը տեսնում է, նա գալի՜ս է»։ Ահա այսպիսի ոզնիակերպ երեխա եմ։ Եվ ասածս ճիշտ է, ― ասաց մր․ Պեգգոտին, ծիծաղելուց դադարելով ու ծափ տալով, ― որովհետև ահա եկա՜վ։
Բայց եկողը միայն Հեմն էր։ Երևի իմ գալուց հետո, գիշերվա անձրևը սաստկացել էր, որովհետև Հեմի լայնեզր գլխարկը բոլորովին թրջվել էր և կախ ընկել նրա դեմքի վրա։
― Դուք գիտնական մարդ եք, մաստր Դեվի, ― ասաց նա շտապով։ ― Դուք կիմանաք թե ի՞նչ անեմ, ներսի մարկանց ի՞նչ ասեմ, բանի էությունը ինչպե՞ս հայտնեմ ծերունուն։
Այդ րոպեին դուռը շարժվեց․․․ ես բնազդով փութացի մղլակը դրսից բռնել, որպեսզի գեթ մի վայրկան վայրկյան ժամանակ շահենք․ բայց ուշ էր։ Մր․ Պեգգոտին գլուխը դուրս հանեց, և ես երբեք չեմ մոռանա, նույնիսկ եթե հինգ հարյուր տարի ապրելու լինեմ, այն սոսկալի փոփոխությունը, որ նրա երեսին նշմարեցի։
Հանկարծ մի լացուկոծ բարձրացավ․ կանայք նրա վրա թափվեցին։ Մենք արդեն սենյակումն ենք՝ բոլորս էլ ոտքի վրա․ ես ձեռքիս մի թուղթ բռնած, որ տվել էր ինձ Հեմը․ մր․ Պեգգոտին բաց բաճկոնով, խառնիփնթոր մազերով, դժգույն դեմքով ու սպիտակած շուրթերով, աչքերն անքթիթ, մինչ կրծքից վայր շիթ֊շիթ արյուն էր կաթկթում, որ անշուշտ բերնից էր հոսել։
Ավարտեցի, բայց դեռ երկար ժամանակ մր․ Պեգգոտին լուռ կանգնած էր, նայելով վրաս։ Վերջապես վստահեցի նրա ձեռքը բռնել և որքան կարող էի խնդրել, որ մի քիչ տիրապետի ինքն իրեն։
― Շնորհակա՜լ եմ, շնորհակա՜լ եմ, սըր, ― ասաց նա, առանց շարժվելու իր տեղից։
Այնուհետև Հեմը փորձեց նրա հետ խոսել։ Նրա կարեկցության նշաններից մր․ Պեգգոտին այնքան քնքշացավ, որ իսկույն նրա աջն ամուր սեղմեց, բայց շարունակեց անշարժ մնալ, և ոչ ոք մեզնից չհամարձակվեց նրա լռությունն ընդհատել։
Մեկն օգնեց նրան վերարկուն հագնել։
― Այսպե՜ս։ Հիմի գլխարլս գլխարկս տվեք։
Հեմը հարցրեց նրան, թե ո՞ւր է գնում։