― Ա՜, ֆաբրիկա։ Ֆաբրիկաներ կան, բայց կանգնած են, չեն աշխատում․ պարոն Հորդուբալ, դժվար ժամանակներ են։ ― Եվ փաստաբանը հառաչում է, ասես նա էլ է ստիպված կրելու դժվար ժամանակների բեռը։
Հորդուբալը գլխով է անում։ Ինչ արած, մարդիկ արդեն հարկավոր չեն։ Հորդուբալը ոչ ոքի հարկավոր չի։ Բայց ափսոս, կարող ձեռքերն իզուր տեղը կորչում են։ Իսկ ահա գլուխները բարձր պահող ձիերին այդ ձեռքեըը ձեռքերը պետք կգան։