Changes

:Մի ժամանակ այս Բրուտոսների մեջ աչքի էր ընկնում Շտեպան Բրիխը՝ Ֆրանց-Իոսիֆի կամրջի տուրք գանձողը։ Ինչպես բազե նա զգոն աչքերով նայում էր կամրջով անցնել ցանկացող երկյուղած քաղաքացիներին։ Բրիխը չէր ընդունում ոչ կատակ, ոչ էլ որևէ կողմնակի խոսք։ Բավական էր՝ քաղաքացիական հագուստ կրող այդ ապուշներից մեկն ու մեկը (զինվորականներից տուրք չէր գանձվում) թեկուզ քթի ծայրն անցկացներ Շտեպան Բրիխի պարզած ձեռքով նշված տարածքից, նրան արդեն չէին կարող օգնել ոչ ներողամտությունը և ոչ էլ արդարանալու փորձը։ Նա կամ պիտի վճարեր կրեյցերը, կամ էլ՝ իրեն զոհված պիտի համարեր։
:Շտեպան Բրիխը ձեռքով նշան էր անում, և հերթապահ ոստիկանին ամեն ինչ հասկանալի էր դառնում։
:Սա մոտենում էր՝ ձեռքը դրած ատրճանակի պատյանին, իսկ Շտեպան Բրիխը, արտաբերում էր միայն երկու բառ․ «Վերցնել նրան»։ Ոստիկանը բռնում էր զանցառուին և գործնականորեն հետաքրքրվում․ «Մարդավարի՞ պիտի անցնես, թե՞ խայտառակի»։
:Սովորաբար մեղավորն ընտրում էր առաջին տարբերակը։
:Ոստիկանության տեղամասում նրան խնդրում էին հանվել, ապաերկար ժամանակ խուզարկում էին, չափագրում, լուսանկարում, հարցաքննում, և վերջապես, տանում էին խուց։ Դրանից հետո մի օր, ամենաշատը՝ մի շաբաթ պարզում էին, թե տվյալ անձնավորությունը ապրում է նշված վայրում, թե նրա հաշվին արդյոք ինչ-որ մեղք չկա։