Changes
/* Գլուխ LXXXIV․ Քնքշասիրտ հորաքրոջ որդին */
― Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել այն, ինչ ինքս տեսա ու լսեցի։ Ի՞նչը կարող էր նրան ստիպել բոլորովին մեն-մենակ գնալ այնտեղ, քսան մղոն ճանապարհ կտրել, հասնել հասարակ ձիավաճառի խրճիթը և նստել նրա սնարի մոտ։ Օ՜, Աստվա՜ծ իմ։ Եվ ինչո՞ւ նա պաշտպան կանգնեց մուստանգերին, իմ որդուն սպանողին, իր եղբորը սպանողին։ Օ՜, Աստվա՜ծ իմ։
― Նրա նման մի ուրիշը չկա՛։ Այս ասում եմ ես, նրա հայրը։ Օ՜, եթե միայն կարողանայի հավատալ քո խոսքերին։ Իմ խե՜ղճ աղջիկ։ Ախր նա պետք է դառնար իմ մխիթարությունը, երբ այլևս որդի չունեմ․․․