Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 462 բայտ, 15:10, 27 Հուլիսի 2013
Սակայն ես կանգ չպիտի առնեմ հետագա նման նկարագրությունների վրա, թողնելով այդ մի խոշոր երկասիրության, որ գրեթե պատրաստել եմ տպագրության համար և որը պարունակում է այդ կայսրության ընդհանուր նկարագրությունը, սկսելով նրա հաստատության առաջին օրից և անցնելով նրա թագավորների երկար շարքին, պիտի տամ նրա պատերազմների ու քաղաքականության, օրենքների, գիտության ու կրոնի, ինչպես նաև նրա բուսականության ու կենդանիների բնորոշ սովորությունների ու բարքերի մասնավոր տեղեկագրությունը՝ այլ հետաքրքրական ու օգտակար նյութերով հանդերձ։ Ներկայումս իմ գլխավոր նպատակն է միայն պատմել այն դեպքերի ու անցուդարձի մասին, որոնք պատահել են այդ կայսրության մեջ իմ մոտ ինն ամիս այնտեղ եղած միջոցին։
Մի առավոտ, ազտվելուցս մոտ երկու շաբաթ անց, Ռիլդրեզելը՝ գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը (ինչպես կոչում են նրան), եկավ տունս՝ ուղեկցությամբ միայն մի սպասավորի։ Նա հրամայեց իր կառապանին, որ սպասի ու ցանկացավ, որ ես նրան մի ժամ ունկնդրություն տամ․ ես իսկույն հավանություն տվի, ի նկատի ունենալով նրա բարձր հատկություններն ու անձնական արժանիքները․ ինչպես և նրա բազմաթիվ ծառայությունները, որ նա ինձ ցույց է տվել պալատում։ Ես փորձեցի պառկել գետնին, որպեսզի նա կարողանա հեշտությամբ հասնել իմ ականջին, սակայն նա գերադասեց ավելի, որ մեր խոսակցության ժամանակ նրան առնեմ իմ ձեռքի վրա։ Նախ և առաջ նա շնորհավորեց իմ ազատությունը, ասելով, թե այդ գործի մեջ ինքն էլ որոշ երախտիքի արժանի է․ սակայն, ավելացրեց նա, եթե պալատի մեջ չլիներ իրերի ներկա կացությունը, թերևս ես այդպես շուտ չազատվեի։ Որովհետև, ասաց նա, որքան էլ մի օտարականի համար հիանալի թվա կացությունը, երկու խոշոր չարիք նեղում են մեզ․ նախ սաստիկ անհամաձայնությունը՝ ներքուստ, ապա հարձակման վախն ուժեղ թշնամու կողմից՝ արտաքուստ։ Ինչ վերաբերում է առաջինին, դուք պետք է իմանաք, որ սրանից մոտ յոթանասուն լուսին առաջ, այս կայսրության մեջ առաջացել է երկու պայքարող պարտիա, Տրեմեկսըն և Սլեմեկսըն<ref>Տրեմեկսըններն ու Սլեմեկսընները․ ― Կամ բարձրագույն և ստորին եկեղեցիներն են, կամ տորիները և վիգերը։ Կայսեր ցածր կրունկները ցույց են տալիս, որ նա պատկանելիս է եղել վիգերի պարտիային։</ref> անունների տակ, նայած իրենց կոշիկների բարձր ու ցածր կրունկների, որոնցով և նրանք տարբերվում են միմյանցից։ Բանն այն է, որ շատերն ապացուցում են բարձր կրունկների ավելի համապատասխան լինելը մեր հին սահմանադրությանը, սակայն, ինչ էլ որ լինի, նորին մեծությունը որոշել է, որ պետական ծառայությունը, թագի կողմից արտոնված բոլոր պաշտոնատեղերը պիտի գտնվեն միայն ցածր կրունկների ձեռքին, ինչպես դուք երևի նկատած կլինեք։ Եվ մասնավորապես՝ նորին մեծության կայսերական կրունկներըմեկ դռըրր ավելի ցածր են, քան իր պալատականներից որևէ մեկի կրունկները (դռըրրը մի չափ է՝ մատնաչափի մոտ տասնչորսերորդ մասը)։ Ատելությունն այդ երկու պարտիաների միջև այնքան մեծ է, որ մեկը մյուսի հետ չի ուզում ո՛չ ուտել, ո՛չ խմել և ոչ էլ խոսել։ Մեր հաշվով Տրեմեկսընները կամ բարձրակրունկները թվով մեզանից գերադաս են, սակայն իշխանությունն ամբողջովին մեր ձեռքն է։ Մենք վախենում ենք, որ նորին կայսերական բարձրությունը՝ թագաժառանգը, որոշ չափով հակված է դեպի բարձրակրունկները․ վերջապես մենք ակնհայտ նկատում ենք, որ նրա կրունկներից մեկն ավելի բարձր է քան մյուսը, որ և առիթ է տալիս նրան կաղալու։<ref>Որ և առիթ էր տալիս նրան կաղալու։ ― Ուելսի թագաժառանգը (հետագայում Գեորգ ii֊ը) թեև տարակարծիք էր իր հոր և մինիստրության հետ և տորիները նրա վրա մեծ հույս ունեին, սակայն գահ բարձրանալուց հետո, թագուհու խորհրդով, Ուոլպոլին պահեց մոտը։</ref> Այժմ, ներքին խռովությունների այս միջոցին, մեզ սպառնում է մի արշավանք Բլեֆուսկու կղզուց, որը մի ուրիշ խոշոր կայսրություն է տիեզերքի մեջ, գրեթե նույնքան ընդարձակ և զորեղ, որքան և նորին մեծության կայսրությունը։ Թեև, ինչպես մենք լսեցինք, դուք պնդում եք, թե աշխարհումս կան այլ թագավորություններ ու տերություններ, ուր ապրում են ձեզ պես խոշոր մարդ֊արարածներ, սակայն մեր փիլիսոփաները սաստիկ կասկածում են և ավելի շուտ ենթադրում են, որ դուք վայր եք ընկել լուսնուց կամ մի որևէ աստղից․ որովհրտև կասկած չկա, որ ձեր զանգվածն ունեցող հարյուր մահկանացու կարճ ժամանակում կարող են ոչնչացնել նորին մեծության կալվածների բոլոր պտուղներն ու նախիրը։ Բացի այդ, մեր պատմագիրները վեց հազար լուսնի ընթացքում չեն հիշատակում մի այլ երկրի մասին, Լիլիպուտիայի և Բլեֆուսկուի երկու մեծ կայսրություններից բացի։ Եվ այսպես, այդ երկու զորեղ պետությունները, երեսունվեց լուսնից ի վեր, համառ պայքար են մղում միմյանց դեմ։ Դա սկսվեց հետևյալ դեպքի առիթով։ Ամենքը գիտեն, որ ուտելուց առաջ ձուն կոտրելու նախնական ձևը բութ ծայրից ջարդելն է․ իսկ նորին այժմյան մեծության պապը, երբ մանուկ էր, ուտելուց առաջ ձուն կոտրել է հին ձևով և վնասել իր մի մատը։ Դրա վրա նրա հայրը՝ կայսրը հրապարակել է մի հրովարտակ և հրամայել է իր բոլոր հպատակներին պատժի սպառնալիքով, որ ձուն կոտրեն սուր ծայրից։<ref>Ձուն կոտրել սուր ծայրից․ ― Բթածայրականներն ու սրածայրականները՝ կաթոլիկներն ու բողոքականներն են։ Նրանց միջի վեճը՝ եկեղեցական խորհուրդների մասին եղած վեճն է։ Հետագա այլաբանության բացատրությունը հեշտությամբ կարելի է գտնել Անգլիայի պատմության, ռեֆորմացիայի սկզբից ի վեր՝ հալածանքների, ապստամբությունների, ռևոլյուցիաների և կաթոլիկների և հակոբականների օգտին եղած արտաքին, մանավանդ ֆրանսիական, ինտրիգների մեջ։ Անգլիայից արտաքսված պապականներն ու հակոբականներն օթևան էին գտնում Ֆրանսիայում, որի վարիչներն ավելի կամ պակաս չափով սրտանց համակրում էին նրանց և աջակցություն ցույց տալիս։</ref> Ժողովուրդն այն աստիճան զայրացել է այդ օրենքից, որ, ինչպես մեր պատմագիրները մեզ պատմում են, այդ հողի վրա տեղի է ունեցել վեց ապստամբություն, որի ժամանակ մեկ կայսր կորցրել է իր կյանքը, իսկ մյուսը՝ իր թագը։<ref>Մեկ կայսրը կորցրել է իր կյանքը, իսկ մյուսը՝ իր թագը․ ― Կարլ i֊ին և Հակոբ ii թագավորներն են։</ref> Այդ քաղաքացիական խռովությունները մշտապես բորբոքել են Բլեֆուսկուի թագավորները․ և երբ այդ խռովություններն ընկճվել են, աքսորյալները միշտ ապաստան են գտել այդ կայսրության մեջ։ Հաշված է, որ տասնմեկ հազար մարդ, զանազան ժամանակ, գերադասել են մահը, միայն թե չհնազանդվեն ու չկոտրեն ձուն սուր ծայրից։ Այդ վեճի առթիվ մի քանի հարյուր խոշոր հատորներ են հրապարակված, սակայն բութ֊ծայրականների գրքերը վաղուցհետե արգելված են, և ամբողջ պարտիան ըստ օրենքի իրավունք չունի պաշտոններ գրավելու։ Այդ խռովությունների ընթացքում Բլեֆուսկուի կայսրներն իրենց դեսպանների միջոցով հաճախ հանդիմանել են մեզ, ամբաստանելով, թե մենք հերձված ենք առաջացրել կրոնի մեջ՝ խախտելով մեր մեծ մարգարե Լըստրոգի հիմնական վարդապետությունը, որ մեկնաբանված է Բրընդիկրալի (իրենց Ալ֊ղուրանի) հիսունչորսերորդ գլխում։ Մինչդեռ, մենք կարծում ենք, որ բացարձակապես տեղի է ունեցել բնաբանի սխալ մեկնություն, ուր ասված է՝ բոլոր իսկական հավատացյալները ձուն պիտի կոտրեն հարմար ծայրից։ Թե որ ծայրն է հարմար, իմ համեստ կարծիքով, թվում է պիտի թողնել ամեն մարդու խղճին, կամ թե չէ ավագ դատավորի վճռին։ Այժմ բութ ծայրական աքսորյալները Բլեֆուսկուի կայսեր արքունիքում այնքան համարում ունեն, և այստեղից՝ իրենց պարտիայի կողմից այնքան օժանդակություն և քաջալերություն, որ երկու կայսրները երեսունվեց լուսնից ի վեր, փոփոխակի հաջողությամբ, արյունահեղ պատերազմ են մղում միմյանց դեմ, որի ընթացքում մենք կորցրել ենք քառասուն գծանավ և ավելի մեծ քանակությամբ նավակներ, նաև երեսուն հաազար հոգի մեր լավագույն նավաստիներից ու զինվորներից․ իսկ մեր թշնամու կորուստը, թվում է, թե շատ ավելի մեծ է, քան մերը։ Տակավին նրանք նորից սպառազինել են մի հսկայական նավատորմիղ և այժմ ուզում են արշավել մեզ վրա․ ուստի նորին կայսերական մեծությունը, վստահելով ձեր քաջությանը և ուժին՝ ուղարկեց ինձ ձեզ մոտ զեկուցելու իր գործերի մասին։Մի առավոտ, ազտվելուցս մոտ երկու շաբաթ անց, Ռիլդրեզելը՝ գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը (ինչպես կոչում են նրան), եկավ տունս՝ ուղեկցությամբ միայն մի սպասավորի։ Նա հրամայեց իր կառապանին, որ սպասի ու ցանկացավ, որ ես նրան մի ժամ ունկնդրություն տամ․ ես իսկույն հավանություն տվի, ի նկատի ունենալով նրա բարձր հատկություններն ու անձնական արժանիքները․ ինչպես և նրա բազմաթիվ ծառայությունները, որ նա ինձ ցույց է տվել պալատում։ Ես փորձեցի պառկել գետնին, որպեսզի նա կարողանա հեշտությամբ հասնել իմ ականջին, սակայն նա գերադասեց ավելի, որ մեր խոսակցության ժամանակ նրան առնեմ իմ ձեռքի վրա։ Նախ և առաջ նա շնորհավորեց իմ ազատությունը, ասելով, թե այդ գործի մեջ ինքն էլ որոշ երախտիքի արժանի է․ սակայն, ավելացրեց նա, եթե պալատի մեջ չլիներ իրերի ներկա կացությունը, թերևս ես այդպես շուտ չազատվեի։ Որովհետև, ասաց նա, որքան էլ մի օտարականի համար հիանալի թվա կացությունը, երկու խոշոր չարիք նեղում են մեզ․ նախ սաստիկ անհամաձայնությունը՝ ներքուստ, ապա հարձակման վախն ուժեղ թշնամու կողմից՝ արտաքուստ։ Ինչ վերաբերում է առաջինին, դուք պետք է իմանաք, որ սրանից մոտ յոթանասուն լուսին առաջ, այս կայսրության մեջ առաջացել է երկու պայքարող պարտիա, Տրեմեկսըն և Սլեմեկսըն<ref>Տրեմեկսըններն ու Սլեմեկսընները․ ― Կամ բարձրագույն և ստորին եկեղեցիներն են, կամ տորիները և վիգերը։ Կայսեր ցածր կրունկները ցույց են տալիս, որ նա պատկանելիս է եղել վիգերի պարտիային։</ref> անունների տակ, նայած իրենց կոշիկների բարձր ու ցածր կրունկների, որոնցով և նրանք տարբերվում են միմյանցից։ Բանն այն է, որ շատերն ապացուցում են բարձր կրունկների ավելի համապատասխան լինելը մեր հին սահմանադրությանը, սակայն, ինչ էլ որ լինի, նորին մեծությունը որոշել է, որ պետական ծառայությունը, թագի կողմից արտոնված բոլոր պաշտոնատեղերը պիտի գտնվեն միայն ցածր կրունկների ձեռքին, ինչպես դուք երևի նկատած կլինեք։ Եվ մասնավորապես՝ նորին մեծության կայսերական կրունկներըմեկ դռըրր ավելի ցածր են, քան իր պալատականներից որևէ մեկի կրունկները (դռըրրը մի չափ է՝ մատնաչափի մոտ տասնչորսերորդ մասը)։ Ատելությունն այդ երկու պարտիաների միջև այնքան մեծ է, որ մեկը մյուսի հետ չի ուզում ո՛չ ուտել, ո՛չ խմել և ոչ էլ խոսել։ Մեր հաշվով Տրեմեկսընները կամ բարձրակրունկները թվով մեզանից գերադաս են, սակայն իշխանությունն ամբողջովին մեր ձեռքն է։ Մենք վախենում ենք, որ նորին կայսերական բարձրությունը՝ թագաժառանգը, որոշ չափով հակված է դեպի բարձրակրունկները․ վերջապես մենք ակնհայտ նկատում ենք, որ նրա կրունկներից մեկն ավելի բարձր է քան մյուսը, որ և առիթ է տալիս նրան կաղալու։<ref>Որ և առիթ էր տալիս նրան կաղալու։ ― Ուելսի թագաժառանգը (հետագայում Գեորգ ii֊ը) թեև տարակարծիք էր իր հոր և մինիստրության հետ և տորիները նրա վրա մեծ հույս ունեին, սակայն գահ բարձրանալուց հետո, թագուհու խորհրդով, Ուոլպոլին պահեց մոտը։</ref> Այժմ, ներքին խռովությունների այս միջոցին, մեզ սպառնում է մի արշավանք Բլեֆուսկու կղզուց, որը մի ուրիշ խոշոր կայսրություն է տիեզերքի մեջ, գրեթե նույնքան ընդարձակ և զորեղ, որքան և նորին մեծության կայսրությունը։ Թեև, ինչպես մենք լսեցինք, դուք պնդում եք, թե աշխարհումս կան այլ թագավորություններ ու տերություններ, ուր ապրում են ձեզ պես խոշոր մարդ֊արարածներ, սակայն մեր փիլիսոփաները սաստիկ կասկածում են և ավելի շուտ ենթադրում են, որ դուք վայր եք ընկել լուսնուց կամ մի որևէ աստղից․ որովհրտև կասկած չկա, որ ձեր զանգվածն ունեցող հարյուր մահկանացու կարճ ժամանակում կարող են ոչնչացնել նորին մեծության կալվածների բոլոր պտուղներն ու նախիրը։ Բացի այդ, մեր պատմագիրները վեց հազար լուսնի ընթացքում չեն հիշատակում մի այլ երկրի մասին, Լիլիպուտիայի և Բլեֆուսկուի երկու մեծ կայսրություններից բացի։ Եվ այսպես, այդ երկու զորեղ պետությունները, երեսունվեց լուսնից ի վեր, համառ պայքար են մղում միմյանց դեմ։ Դա սկսվեց հետևյալ դեպքի առիթով։ Ամենքը գիտեն, որ ուտելուց առաջ ձուն կոտրելու նախնական ձևը բութ ծայրից ջարդելն է․ իսկ նորին այժմյան մեծության պապը, երբ մանուկ էր, ուտելուց առաջ ձուն կոտրել է հին ձևով և վնասել իր մի մատը։ Դրա վրա նրա հայրը՝ կայսրը հրապարակել է մի հրովարտակ և հրամայել է իր բոլոր հպատակներին պատժի սպառնալիքով, որ ձուն կոտրեն սուր ծայրից։<ref>Ձուն կոտրել սուր ծայրից․ ― Բթածայրականներն ու սրածայրականները՝ կաթոլիկներն ու բողոքականներն են։ Նրանց միջի վեճը՝ եկեղեցական խորհուրդների մասին եղած վեճն է։ Հետագա այլաբանության բացատրությունը հեշտությամբ կարելի է գտնել Անգլիայի պատմության, ռեֆորմացիայի սկզբից ի վեր՝ հալածանքների, ապստամբությունների, ռևոլյուցիաների և կաթոլիկների և հակոբականների օգտին եղած արտաքին, մանավանդ ֆրանսիական, ինտրիգների մեջ։ Անգլիայից արտաքսված պապականներն ու հակոբականներն օթևան էին գտնում Ֆրանսիայում, որի վարիչներն ավելի կամ պակաս չափով սրտանց համակրում էին նրանց և աջակցություն ցույց տալիս։</ref> Ժողովուրդն այն աստիճան զայրացել է այդ օրենքից, որ, ինչպես մեր պատմագիրները մեզ պատմում են, այդ հողի վրա տեղի է ունեցել վեց ապստամբություն, որի ժամանակ մեկ կայսր կորցրել է իր կյանքը, իսկ մյուսը՝ իր թագը։<ref>Մեկ կայսրը կորցրել է իր կյանքը, իսկ մյուսը՝ իր թագը․ ― Կարլ i֊ին և Հակոբ ii թագավորներն են։</ref> Այդ քաղաքացիական խռովությունները մշտապես բորբոքել են Բլեֆուսկուի թագավորները․ և երբ այդ խռովություններն ընկճվել են, աքսորյալները միշտ ապաստան են գտել այդ կայսրության մեջ։ Հաշված է, որ տասնմեկ հազար մարդ, զանազան ժամանակ, գերադասել են մահը, միայն թե չհնազանդվեն ու չկոտրեն ձուն սուր ծայրից։ Այդ վեճի առթիվ մի քանի հարյուր խոշոր հատորներ են հրապարակված, սակայն բութ֊ծայրականների գրքերը վաղուցհետե արգելված են, և ամբողջ պարտիան ըստ օրենքի իրավունք չունի պաշտոններ գրավելու։ Այդ խռովությունների ընթացքում Բլեֆուսկուի կայսրներն իրենց դեսպանների միջոցով հաճախ հանդիմանել են մեզ, ամբաստանելով, թե մենք հերձված ենք առաջացրել կրոնի մեջ՝ խախտելով մեր մեծ մարգարե Լըստրոգի հիմնական վարդապետությունը, որ մեկնաբանված է Բրընդիկրալի (իրենց Ալ֊ղուրանի) հիսունչորսերորդ գլխում։ Մինչդեռ, մենք կարծում ենք, որ բացարձակապես տեղի է ունեցել բնաբանի սխալ մեկնություն, ուր ասված է՝ բոլոր իսկական հավատացյալները ձուն պիտի կոտրեն հարմար ծայրից։ Թե որ ծայրն է հարմար, իմ համեստ կարծիքով, թվում է պիտի թողնել ամեն մարդու խղճին, կամ թե չէ ավագ դատավորի վճռին։ Այժմ բութ ծայրական աքսորյալները Բլեֆուսկուի կայսեր արքունիքում այնքան համարում ունեն, և այստեղից՝ իրենց պարտիայի կողմից այնքան օժանդակություն և քաջալերություն, որ երկու կայսրները երեսունվեց լուսնից ի վեր, փոփոխակի հաջողությամբ, արյունահեղ պատերազմ են մղում միմյանց դեմ, որի ընթացքում մենք կորցրել ենք<ref>Մենք կորցրել ենք․ ― Տորիների ընդդիմադիր պարտիան անբավական էր Ֆրանսիայի հետ վարած երկարատև պատերազմից (որին աջակցում էին վիգերն ու Մալբորոն)։ Ընդդիմադիրների զգացմունքները Սվիֆտը պատկերացրել է մի պամֆլետով՝ «Դաշնակիցների վարքագիծը» վերնագրով։</ref> քառասուն գծանավ և ավելի մեծ քանակությամբ նավակներ, նաև երեսուն հաազար հոգի մեր լավագույն նավաստիներից ու զինվորներից․ իսկ մեր թշնամու կորուստը, թվում է, թե շատ ավելի մեծ է, քան մերը։ Տակավին նրանք նորից սպառազինել են մի հսկայական նավատորմիղ և այժմ ուզում են արշավել մեզ վրա․ ուստի նորին կայսերական մեծությունը, վստահելով ձեր քաջությանը և ուժին՝ ուղարկեց ինձ ձեզ մոտ զեկուցելու իր գործերի մասին։
Ես խնդրեցի քարտուղարին մատուցանել կայսրին իմ խորին մեծարանքը և հայտնել, որ թեև ինձ, իբրև օտարականի, վայել չէ միջամուխ լինել նրանց պարտիական գործերին, սակայն ես պատրաստ եմ իմ կյանքի գնով պաշտպանելու նրա անձն ու պետությունը ամեն մի հարձակման դեմ։
Ադմին, Վստահելի
1876
edits