Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 450 բայտ, 11:04, 28 Հուլիսի 2013
/* Գլուխ հինգերորդ */
Այդ քաջագործությունից մոտ երեք շաբաթ հետո Բլեֆուսկուից մի պատվիրակություն եկավ, հաշտության խոնարհ առաջակով, որ շուտով կնքվեց մեր կայսեր համար շատ նպաստավոր պայմաններով, որոնցով ես չպիտի է հոգնեցնեմ ընթերցողին։ Այդ պատվիրակության մեջ կար վեց դեսպան, հինգ հարյուր հոգուց բաղկացած մի շքախումբ, ու նրանց մուտքը շատ հոյակապ էր և իրենց տիրոջ մեծությանն ու պաշտոնի կարևորությանը միանգամայն պատշաճ։ Ես պատվիրակությանը մեծ ծառայություններ մատուցեցի շնորհիվ այն վստահության, որ ունեի, կամ թվում էր, թե ունեի արքունիքում, ու նորին վսեմությունները, մասնավոր կերպով իմանալով, որ ես նրանց բարեկամն եմ, ինձ մոտ պաշտոնական այցելության եկան։ Իմ քաջության և վսեմության մասին նրանք բազմաթիվ հաճելի խոսքեր ասին և իրենց տիրոջ անունից հրավիրեցին ինձ իրենց թագավորությունը գալ, ապա ցանկացան տեսնել մի քանի ապացույց իմ ուժի, որի մասին նրանք լսել էին շատ հրաշքներ․ ես ամենայն պատրաստականությամբ համաձայնեցի նրանց ցանկությունը կատարել, սակայն չպիտի հոգնեցնեմ ընթերցողին դրանց մանրամասնությամբ։
Երբ մի առժամանակ զվաճացրի նորին վսեմություններին, պատճառելով նրանց մեծ բավականություն և զարմանք, ցանկություն հայտնեցի, որ նրանք հաճեն հայտնելու իմ ամենախոնարհ հարգանքն իրենց տիրոջը՝ կայսրին, որի հզորության հռչակը, իրավմամբ, ամբողջ աշխարհին հիացք է պատճառել և որի արքայական մեծությանը ես որոշել եմ ներկայալ նախքան իմ հայրենիք վերադառնալը։ Դրանից հետո ես պատիվ ունեցա տեսնելու մեր կայսրին և խնդրելու նրա բարձր թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի թագավորին, որ և հաճեց տալ մեծ սառնությամբ, սակայն ես դրա պատճառը չկարողացա հասկանալ, մինչև որ իմ ականջին հասան մի քանի շշուկներ, թե Ֆլիմենապն ու Բոլգոլեմն իմ պատվիրակության հետ ունեցած հարաբերությունը ներկայացրել են իբրև անհամկրության մի նշան, թեև խիղճս այդ տեսակետից միանգամայն մաքուր էր։ <ref>Խիղճս միանգամայն մաքուր էր․ ― Մի ակնարկ է Ուոլոպոլի կողմից Բոլինգբրոգին (որն Անգլիայի անունից հաշտության բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ) ուղղած այն մեղադրանքին, թե նա ոճրագործ գրագրություն ուներ ֆրանսիական պատգամավորների հետ։</ref> Եվ այդ օրվանից առաջին անգամ ես սկսեցի թերի կարծիք ունենալ արքունիքի և մինիստրների մասին։
Պիտի նկատեմ, որ այդ պատվիրակությունը խոսում էր ինձ հետ թարգմանի միջոցով․ այդ զույգ կայսրությունների լեզուները տարբերվում էին միմյանցից նույնչափ, որչափ Եվրոպայի մեջ երկու տարբեր կայսրությունների լեզուները․ և յուրաքանչյուր ազգություն հպարտանում է իր լոզվի հնությամբ, գեղեցկությամբ ու թափով, տածելով մի բացահայտ արհամարանք դեպի իր հարևանի լեզուն։ Իսկ մեր կայսրը, նրանց նավատորմիղը գրավելուց հետո, զգալով իր առավելությունը, պարտավորեցրեց պատվիրակությանը, որ անմիջապես ներկայացնեն իրենց հանձնարարական գրությունները և իրենց ուղերձները կարդան լիլիպուտների լեզվով։ Սակայն պետք է խոստովանել, որ այդ պետությունների մեջ գոյություն ունեցող առևտրական հարաբերությունների, աքսորյալների անընդհատ փոխադարձ ընդունելության, դաստիարակվելու, աշխարհ տեսնելու և մարդ ճանաչելու նպատակով ազնվական և միջին դասակարգի երիտասարդներին միմյանց մոտ ուղարկելու սովորության պատճառով այդ երկու կայսրությունների մեջ դուք կգտնեք շատ քիչ մարդ ծովափնյա մասերում ապրող ազնվականներից, առևտրականներից կամ նավաստիներից, որոնք չկարողանան խոսել այդ զույգ լեզուներով։ Այդ բանը ես նկատեցի մի քանի շաբաթից հետո, երբ գնացի իմ հարգանքը մատուցելու Բլեֆուսկուի կայսրին։ Իմ թշնամիների չարակամության պատճառով ինձ պատահած խոշոր դժբախտությունների մեջ դա մի երջանիկ դեպք էր, որի մասին ես կպատմեմ պատշաճ տեղում։
Ադմին, Վստահելի
1876
edits