Changes
<i>Կիլիմանջարոն ձյունածածկ լեռ է, ունի 19710 ոտնաչափ բարձրություն։ Ասում են, որ Աֆրիկայի ամենաբարձր կետն է։ Մասաի ցեղի մարդիկ նրա արեւմտյան գագաթն անվանում են «Նգայե֊նգայի», որ նշանակում է Աստծո տուն։ Արեւմտյան գագաթի մոտ ընկած է ընձառյուծի չորացած ու սառած մի դիակ։ Մինչեւ հիմա ոչ ոք չի կարողացել բացատրել, թե ընձառյուծն ինչ գործ ուներ այսպիսի բարձրության վրա։</i>
— Զարմանալի է, որ այլեւս չի ցավում,— ասաց նա։— Եվ հենց դրանից էլ հասկանում են, թե երբ է սկսվում։
Նա մի քանի րոպե լուռ պառկեց, նայելով հեռվում երեւացող թփուտներին։ Նա տեսավ մի քանի վայրի ոչխար, որոնք դեղին ֆոնի վրա բոլորովին ճերմակ էին դարձել, իսկ քիչ այն կողմ նկատեց զեբրեր, որոնք նույնպես ճերմակ էին թվում կանաչ թփուտների կողքին։ Ճամբարը գտնվում էր հարմար տեղում՝ բլրի դիմաց, հսկա ծառերի տակ․ հիանալի ջուր կար ու գրեթե ցամաքած մի աղբյուր, որի վրա առավոտները կաքավներ էին թռչում։
— Ոզո՞ւմ Ուզո՞ւմ ես կարդամ,— հարցրեց կինը։ Նա նստել էր մահճակալի դիմաց, ծալովի աթոռակին։— Քամի է բարձրանում։
— Չեմ ուզում, շնորհակալություն։
— Ո՛չ միշտ։
— Այնտեղ եւ մեկ էլ Սեն Ժերմեն արվարձանում, Հենրիխ Չորրորդի տաղավարում։ Դու ասում էիր, որ սիրում ես այդ արվարձանը։