Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անցյալից դասեր քաղենք |հեղինակ = [[Վանո Սիրադեղյան]] |թարգմանիչ = |աղբյուր = «...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Անցյալից դասեր քաղենք
|հեղինակ = [[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Երկիր։ Ցպահանջ…»]], «Հայք» 29.11.1990 թ․
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
<i>Ելույթ ՀՀՇ 2֊րդ համագումարում</i>
Հայոց Համազգային Շարժման ուժը քաղաքական հակառակորդները ավելի ճիշտ են գնահատել, քան կողմնակիցները։ Եվ նրանք գիտեին՝ ինչ են անում, երբ առաջին համագումարից երեք ամիս առաւ մահու ու կենաց պայքար սկսեցին Շարժման դեմ։
Պայքարի այդ փուլում գլխավոր գիծը Շարժման դերի նսեմացումն էր, Շարժմանը «խոստովանեցնելու» ճիգը, թե այն սովորական մի կուսակցություն է կամ կազմակերպություն, եւ թե համազգային չէ, շարժում չէ, հայոց չէ, եւ այսպես շարունակ։ Եվ այդ հին բանավեճը տեղափոխվեց համագումար։
Հայոց Համազգային Շարժումը իր զորության մեկ երրորդով զբաղված լինելով համագումարի նախապատրաստությամբ, մեկ երրորդով զբաղված լինելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գյուղերով, մնացած կարողությունը տված լինելով անիշխան ժողովրդի (նոր գրասենյակ էին վերցրել) տնտեսական, սոցիալական, կենցաղային, ընտանեկան֊անձնական հարցերին, թափուր թողեց Ազատության հրապարակը։
Մենք տեսնում էինք, հասկանում էինք, ինչ կրքեր են բորբոքվում այնտեղ, ինչ դավեր են նյութվում, հասկանում էինք, որ քաղաքական կազմակերպության վարք չէր մեր արածը, բայց ոտք ու ձեռքով կապված էինք ժողովրդի հոգսով, որովհետեւ քաղաքական լինելուց առաջ ժողովրդական, հասարակական շարժում էինք, եւ այդ գործելակերպը անխուսափելի է մինչեւ հիմա, անխուսափելի կլինի դեռ միառժամանակ՝ նույնիսկ իշխանության հարցը լուծելուց հետո։ Այդ պահին մարդկայնորեն անհնար էր հնարավորություն ու ազդեցություն ունենալով՝ մեկուսանալ այդ ուժերը ջլատող զբաղմունքից, քաղաքականապես կորստաբեր էր այդ գործը, բայց ժողովուրդը մեզ պարտադրել էր մի վիճակ, որը թուլացնում էր մեր ուժը, զորացնում էր կայսերամետ ուժը, որը հաղթահարելու համար ամեն անգամ առճակատում եւ խզում էր պահանջվելու, եւ այդ առճակատման ու խզման պատճառով առաջինը մեր ժողովուրդը մեզ չէր ներելու, որովհետեւ մենք էինք ուժեղը, ― հետեւաբար՝ մեծահոգության պարտավորություն ունեցողը։ Մեծահոգությունը, այո, առաջնային է հավասարների փոխհարաբերություններում, բայց պարտավորություն է փոքր ու մեծի դեպքում։
Իրոք, Հայոց Համազգային Շարժման հակառակորդները ավելի են գնահատում մեր ուժը, քան մենք, բայց նրանք անգամ թերագնահատում են։ Այս անգամ էլ թերագնահատեցին։ Ճիշտ է, հաջողվեց կրքեր բորբոքել, արյուն պղտորել, բայց 70 տարիների մեջ այդ առաջին ազգային մեծ ժողովը կայացավ։ Թեկուզ միայն այն փաստը, որ այն այդքան կրքեր բորբոքեց, խոսում է հօգուտ այն բանի, որ համագումարը կայացավ։ Համագումարը ազգային վերածննդի, անկախ պետականության վերականգնման ծրագիր ընդունեց։
Վիթխարի ժողովրդական շարժումը մտավ մի նոր փուլ։ Նոր փուլի անցումը, բնականաբար, հիվանդագին եղավ։ Ժողովրդի ապստամբ բնազդը չէր հաշտվում նոր փուլի անխուսափելիության հետ, չհաշտվեց երկար ժամանակ։ Դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ երկու տարի ողջ ժողովրդով քաղաքականություն անելուց հետո՝ լքում ենք հավասարների, եղբայրների հրապարակը․ մի մասով մտնում ենք դահլիճ․ մեծագույն մասով դուրս ենք մնում խաղից (իսկ առջեւում գրասենյակային քաղաքականությունն էր, որի պտուղները ժողովրդի համար անցյալում այնքան դառն էին եղել)։ Այդ դահլիճը տասը հազարից մեկն էր մտնելու, բայց չէ որ ամեն մեկը այդ մեկը լիենլու իրավունքը ուներ։ Համենայն դեպս, այդպես էր համարում։
Համագումարի տաք, անսովոր մթնլորոտը քաղաքական հակառակորդները սխալ հասկացան, եւ համագումարին հաջորդեց համագումարը վարկաբեկելու եւս մեկ՝ կարճ ու անփառունակ փորձ։ Կոմունիզմի գաղափարախոսները այս անգամ էլ թերագնահատել էին մտավորականությանը։ Այս փորձի վրա էլ համալսարանին կուսակցական ղեկավարության քաղաքական կարիերայի աստղը մարեց։ Երեւույթն արդեն օրինակաչափություն էր դարձել՝ թե մինչ այդ, թե դրանից հետո մեկը մյուսից հետեւից (ուշ կամ շուտ) քաղաքական դիակ դարձան բոլոր նրանք, ովքեր կանգնեցին Հայոց Համազգային Շարժման դեմ։
Ծանր տարավ ժողովուրդը առաջին համագումարը, ծանր տարավ Շարժումը իր ամենակտրուկ բեկումը։
Ազգային վերածննդի պարզ, վարդագույն ծրագրող Շարժումն ու ժողովուրդը կանգնած էին շրջափակում սկսած ձմռան հանդիման։
1989 թ․ ավարտվեց Սուրբ Ծնունդը նշելով, 1990 թվականը սկսվեց Բաքվի ջարդերով եւ Երասխի փոքրիկ ու տպավորիչ հաղթանակով։ Խորհրդային բանակի կողմից երկրորդ ջարդի թողտվությունը հայերին թոթափեց վերջին պարտքից, եւ ժողովուրդը սկսեց զինվել։ Կոմունիստները գնահատեցին պահը, զինեցին եւ սնեցին ջոկատներ․․․ պատրաստվում էին ընտրություններին։
Հայոց Համազգային Շարժման համար սկսվեց ծանրագույն ժամանակաշրջանը, Շարժումը քաղաքական պայքար էր տանում հանրապետությունով մեկ վխտացող զինված խմբերի, հանցագործների, հրոսակների սանձարձակվածության պայամններում։
Հնարավո՞ր էր, արյդոք, խուսափել ջոկատների այս քաոսից։ Այո, հնարավոր էր։ Եթե ավելի վաղ հայտարարվեր ջոկատներ ստեղծելու մասին, բայց դա Ադրբեջանի ԺՃ֊ի ճանապարհն էր, որը վերջացավ բանակի մուտքով։ Շարժումը ողջախոհություն հանդես բերեց՝ չգնալ այդ ճանապարհով։
Հաշվարկը անթերի էր։ Բանակը առգրավել էր միլիցիայի զենքը, մանր֊մունր բաները տարել էին խմբերը։ Միլիցիա չկար, խորհրդային բանակը կասկածելիորեն հանձնում էր զենքը առանց դիմադրության։ Կոմկուսի երազանքը հայ խմբերի բախումն էր, որ չիրականացավ։ Այնժամ կազմակերպվեց ընդհարում բանակի հետ․․․ Իսկ մինչ այդ դեռ հույս ունեին վիժեցնել ընտրությունները։
Գարնանը մի նոր քաղաքական նախաձեռնություն հանդես բերեցին՝ ճակատ ընդդեմ Հայոց Համազգային Շարժման։ Չնայած ռազմա֊քաղաքական երերուն վիճակին, Շարժումը ողջախոհ գտնվեց չհամագործակցել քաղաքական բախտանխնդիրների հետ, որոնք իրենց նախորդների նման մի քանի օրվա կյանք ունեցան։
Այնժամ նրանք մի քայլ էլ առաջ գնացին՝ փորձեցին հետաձգել ընտրությունները։ Բայց անիշխանության ամեն օրը ձեռնտու էր իշխանավորներին, ձեռնտու էր քաղաքական սադրիչներին եւ աղետով հղի՝ հայ ժողովրդի համար։
Թվացյալ ազգային հաշտության այս եզրը ճիշտ գնահատեց Շարժումը եւ իր համար քաղաքական ամենաանբարենպաստ պայմաններում վճռականություն հանդես բերեց եւ վճռեց լուծել իշխանության հարցը։
Եվ դրանից հետո էլ Շարժումը ողջախոհ գտնվեց մերժել՝ այս անգամ ռազմա֊քաղաքական մարմին ստեղծելու տհաս, ջոկատներին կցված բախտախնդիրների կողմից առաջ քաշած, գուցեեւ վերեւներում լավ մտածված վերջին՝ ամենակորստաբեր քայլը, որ դարձյալ հիշեցնում է Բաքվի դեպքերի նախօրյակը։
Բայց մայիսի 26֊ը, այնուամենայնիվ, հաջողեցրին։ Բայց բանակի հետ մեծ ընդհարումն ու դրա հետեւանքները կանխվեցին «Ղարաբաղ» կոմիտեի տղաների անձնական սխրանքով միայն։ Եվ ես բացահայտեմ «Ղարաբաղ» կոմիտեի ժողովրդականության գաղտնիքներից մեկը՝ նրանց անխոհեմության հասնող անձնական խիզախությունը՝ «դուխը» ― կասեր երեւանցին։ Քաղաքական հակառակորդները, զիջելով ամեն ինչում, այստեղ բոլորովին մրցակից չեղան։
Ուշի֊ուշով հետեւելով քաղաքական իրավիճակին, մերթ ուժեղացնելով ճնշումը (երբ Կենտրոնի ուշադրությունը այլ կետի վրա էր), մերթ թուլացնելով, Շարժումը օրակարգի համար առաջին հարց պահելով Արցախի վիճակը, սահմանադրական պայքարը տարավ առաջ, եւ երբ քաղաքացիական պատերազմի վտանգ էր կախված Հայաստանի վրա, վճռական պահերին վճռականություն ցուցաբերելու իր ավանդույթով լուծեց իշխանության հարցը։