Changes
Օլիվերը դագաղագործի խանութում մնալով մեն֊մենակ, լամպը դրեց աշխատասեղանի վրա և ահ ու սարսափով սկսեց դիտել իր շուրջը։ Խանութի մեջտեղում, սև, բարձր եռոտանու վրա դրված կիսավարտ մի դագաղ այնքան չարագուշակ ու զարհուրելի թվաց, որ սառը դող համակեց նրան։ Եվ ամեն անգամ, երբ աչքերը մոլորվելով ընկնում էին այդ առարկայի վրա, նա կարծում էր, թե ուր որ է մի ահռելի կերպարանք գլուխը աստիճանաբար կբարձրացնի այնտեղից և ինքը սարսափից կխելագարվի։ Նույն ձևով կտրված կնձենու բազմաթիվ տախտակներ, որոնք կանոնովար կանոնավոր շարքով հենված էին պատին, աղոտ լույսի տակ նմանվում էին ձեռները գրպանները դրած բարձրաթիկունք ուրվականների։ Հատակի վրա ցրված մնում էին դագաղի ցուցանակներ, փայլուն գամեր, տաշեղներ և սև կտորի ծվեններ, իսկ վաճառասեղնի վաճառասեղանի հետևի պատը նկարազարդված էր օձիքները շատ պինդ օսլայած երկու մյուտի ուրվագծերով, որոնք մի մեծ դարպասի առաջ կանգնած՝ չորս սև նժույգներով քաշվող դիակառքին էին սպասում։ Խանութը շոգ էր ու հեղձուցիչ։ Մթնոլորտը կարծես ապականված էր դագաղների հոտով։ Վաճառասեղանի տակ գտվող որմնախորշը, ուր անխնամ գցված էր նրա կոշտ բրդից պատրաստված անկողինը, շիրմի էր նման։
Միայն դրանք չէին, որ սարսափ էին ազդում Օլիվերին։ Նա մենակ էր այդ անծանոթ վայրում։ Մի՞թե բոլորս չգիտենք, թե մենակության մեջ հաճախ ամենախիզախ մարդն անգամ ինչպես է կորցնում իր քաջությունն ու կորովը։ Իսկ խեղճ ու անօգնական մի երեխայի համար որքան ավելի ծանր կլիներ դրությունը։ Ինչպիսի՜ թածխոտ ու մռայլ զգացմունքներով էր համակված նա, և ինչպե՜ս էր փոթորկվում նրա ողջ էությունը այդ պահին։ Ի՜նչ փույթ, թե նա չուներ բարեկամներ, որոնց մասին մտահոգվեր և որոնք մտահոգվեին իր մասին։ Ի՜նչ փույթ, թե նա չէր տառապում հարազատներից բաժանվելու կսկիծով։ Ի՜նչ փույթ, թե նրա սիրտը չէր մորմոքում սիրելի ու անմոռանալի դեմքերի կարոտից։ Այնուամենայնիվ, նա խիստ տխուր էր։ Եվ երբ սողոսկելով նա մտավ իր նեղ անկողինը, ցանկանալով, որ այդ իր դագաղը լիներ, և որ ինքը կարողանար անդորը անդորր ու հավերժական քնով թաղվել եկեղեցու գերեզմանատան մեջ, որտեղ բարձր դալարիքները մեղմորեն ծածանվեին իր գլխավերևում և հնամենի զանգակի խոր ղողանջը սփոփեր իրեն քնի մեջ։
Առավոտյան Օլիվերը զարթնեց խանութի դռանը իջնող ոտքի ուժգին հարվածներից, որոնք կրկնվեցին մոտավորապես քսանհինգ անգամ, մինչև նա հապճեպ հագնվեց և սկսեց դուռը ամրացնող շղթաները քանդել։ Ապա ոտքի հարվածները դադարեցին և լսվեց մի ձայն․
― Ես միստր Նոա Քլեյփոլն եմ, ― ասաց որբանոցի տղան, ― և դու ինձ ես ենթակա։ Դե՛ փեղկերը բաց արա, ծույլ անզգամ։ ― Ապա միստր Քլեյփոլը մի աքացի տվեց Օլիվերին և հանդիսավոր կերպով խանութ մտավ։ Մեծ գլխով, փոքր աչքերով և թեթևաբարո բնավորությամբ մի պատանու համար դժվար է ծանրաբարո երևալ, առավել դժվար է մանավանդ այն դեպքում, երբ անձնական այս գրավչություններին ավելանում են կարմիր քիթն ու դեղին տաբատը։
Երբ Օլիվերը փեղկերը բացեց և սկսեց դրանք փոխադրել կողքի բակը, որտեղ պահվում էին ցերեկը, առաջին ծանր փեղկը տանելիս,հանկարծ փշրեց լուսամուտի ապակիներից մեկը։ Դրանից հետո Նոան մխիթարելով տղային, որ նա անպայման «իր բաժինը կստանա», բարեհաճեց օգնել նրան։ Քիչ անց միստր Սովերբերրին իջավ ներքև, ավելի ուշ հայտնվեց և միսիս Սովերբերրին։ Նոայի մարգարեությունը լիովին կատարվեց, Օլիվերը իրոք «ստացավ իր բաժինը», ապա այդ փոքրիկ ջենթլմենի հետ իջավ խոհանոց նախաճաշելու։
― Մոտեցիր բուխարիկին, Նո՛ա, ― ասաց Շառլոթը։ ― Տիրոջ նախաճաշից քեզ համար առանձնացրել եմ խոզի ապուխտի մի համեղ պատառ։ Օլիվե՛ր, դուռը ծածկիր միստր Նոայի հետևից և վերցրու այդ մնացուկները, որ դրել եմ հացամանի կափարիչին։ Թեյդ այնտեղ է։ Վերցրու, գնա արկղի մոտ և այնտեղ էլ խմիր։ Դե՛, շտապի՛ր, հիմա երևի պետք կգաս խանութը պահելու համար, իմացա՞ր։
― Իմացա՞ր ծխական լակոտ, ― կրկնեց Նոա Քլեյփոլը։
― Տե՜ր իմ աստվա՜ծ, Նո՜ա, ― ասաց Շառլոտը, ― ինչ տորօրինակ տարօրինակ արարած ես դու։ Տղային ինչո՞ւ հանգիստ չես թողնում։
― Հանգիստ թողնե՜լ, ― ասաց Նոան։ ― Ի՞նչ հանգիստ թողնելու մասին է խոսում․ բոլորն էլ հանգիստ են թողնում նրան։ Ո՛չ իր հայրը և ո՛չ էլ հայրը մայրը երբեք չեն անհանգստացնելու նրան։ Նրա բոլոր ազգականները թույլ են տալիս, որ նա իր ուզած ձևով ապրի։ Այնպես չէ՞, Շառլոթ։ Հի՛, հի՛, հի՛։
― Օ՜հ, ի՜նչ զարմանալին ես, ― ասաց Շառլոթը լիաթոք ծիծաղելով։ Նոան նույնպես սկսեց ծիծաղել։ Ապա նրանք արհամարհանքով լի հայցաքներ հայացքներ գցեցին խեղճ Օլիվեր Թվիստի վրա, որ սենյակի ամենացուրտ անկյունում դողդողալով նստած, հատկապես իր համար պահված մնացուկներն էր ուտում։
Նոան ոչ թե աղքատանոցի, այլ որբանոցի տղա էր։ Օլիվերի նման ընկեցիք երեխա չէր, քանի որ կարող էր ամբողջ ազգաբանությունը մի առ մի թվել մինչև իր ծնողները, որոնք հենց մոտերքումն էլ ապրում էին։ Մայրը լվացարարուհի էր, իսկ հայրը՝ հարբեցող զինվոր, պաշտոնից հեռացված, փայտե ոտով, օրական երկու և կես պեննի կենսաթոշակ ստացող։ Թաղում գտնվող խանութների աշակերտները վաղուց սովորություն էին դարձրել փողոցներում խայթել Նոային և նախատելու նրան «Կաշվե տաբատ», «Որբանոցի լակոտ» ու այլ անարգական մակդիրներով, և նա այդ ամենը տարել էր համբերությամբ։ Բայց այժմ բախտը իր ճանապարհին նետել էր մի անանուն որբուք, որին անգամ ամենացածր դասակարգին պատկանող երեխան կարող էր արհամարել, և ահա այս խեղճ որբուկի վրա էր թափվելու վրիժառու Նոայի սրտում կուտակված ամբողջ մաղձը։ Որքա՜ն հրաշալի նյութ է խորհրդածության համար։ Այդպիսի խորհրդածությունը մեզ հանգեցնում է այն բանին, թե մարդկային բնավորությունը ինչպես կարելի է դարձնել գեղեցիկ և միևնույն շնորհալի հատկությունները ինչպես կարող են զարգանալ թե՛ ամենաազնվատոհմ լորդի և թե՛ ամենակեղտոտ որբանոցի տղայի մեջ։
― Բայց, սիրելիս, ― ասաց միստր Սովերբերրին, ― ես ուզում եմ քեզնից խորհուրդ հարցնել։
― Ո՛չ, ո՛չ, ինձնից խորհրուրդ մի հարցնի, ― պատասխանեց միսիս Սովերբերրին։ ― Ուրիշին դիմիր։ ― Այստեղ նա դարձյալ քրքջաց, որից միստեր Սովերբերրին չափազանց վախեցավ։ Սա շատ ընդունված և միաժամանակ գնահատված ամուսնական փոխհարաբերության ձև է, որը հաճախ հանգում է ցանկալի արդյունքի։ Այդ հանգամանքը իսկույն պարտադրեց միստր Սովերբերրրիին Սովերբերրիին խնդրել կնոջից, որ իրեն հատուկ շնորհ տրվեր իրեն ասելու այն, ինչ միսիս Սովերբերրին մեծ հետաքրքրությամբ ուզում էր իմանալ։ Վերջապես թույլտվությունը ողորմածաբար շնորհվեց։
― Ես ուզում էի քեզ հետ խոսել այդ փոքրիկ Թվիստի մասին, սիրելիս, ― ասաց միստր Սովերբերրին։ ― Նա շատ շնորհալի, դուրեկան տեսքով տղա է։
Այդ խոսքերից հետո միստր Բամբըլը, որը ծխին հասցված որևէ անարգանք չէր կարող հանդուրժել, հուզմունքից եռանկյունի գլխարկը ծուռ դրեց գլխին և մեծ քայլերով դուրս եկավ խանութից։
― Տեսա՞ր Օլիվեր, խեղճը այնքան զայրացել էր, որ մինչև իսկ մոռացավ քո մասին հարցնել, ― ասաց միստր Սովերբերրրին՝ Սովերբերրին՝ նայելով բիդըլի հետևից, երբ նա խոշոր քայլերով իջնում էր փողոցն ի վար։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը, որը տեսակցության ընթացքում մեծ ջանք էր թափել բիդըլի աչքին չերևալու համար, և այժմ ոտից գլուխ դողում էր անգամ նրա ձայնը մտաբերելով։ Սակայն միստր Բամբըլի հայացքից թաքնվելու այնքան էլ կարիք չկար, որովհետև այդ պաշտոնյան մեծապես տպավորված էր սպիտակ բաճկոնով ջենթլմենի մարգարեությունից և անվրդով սպասում էր այն օրվան, երբ դագաղագործի մոտ աշխատելու փորձնական ժամանակաշրջանում Օլիվերը կաներ մի այնպիսի բան, որ անպայման յոթ տարով կդատապարտվեր, և ծխին վերադառնալու ամբողջ վտանգը միանգամ ընդմիշտ և օրինավոր ճանապարհով կհաղթահարվեր։
Դագաղագործը որևէ պատասխան չշնորհեց այս զառանցանքին։ Գրպանից մի նեղ ժապավեն հանելով՝ չոքեց դիակի առաջ։
― Ա՜հ, ― փղձկաց մարդը ծունկի գալով մահացած կնոջ ոտքերի մոտ։ ― Ծունկի իջեք, բոլորդ էլ ծունկի իջեք նրա շուրջը և ուշադիր լսեք իմ խոսքերը։ Ասում եմ՝ սովամահ եղավ։ Բնավ չգիտեյիչգիտեի, որ այդքան վատ էր նրա դրությունը, մինչև որ տենդով բռնկվեց։ Այնուհետև ոսկորները մաշկից դուրս պրծան։ Ո՛չ կրակ կար, ո՛չ էլ մոմ։ Խավարի մեջ էլ մահացավ, խավարի մեջ․․․ Նույնիսկ իր հարազատ երեխաների երեսը չկարողացավ տեսնել, թեև լսեցինք, թե հոգեվարքի մեջ ինչպես էր նրանց անունները տալիս։ Ես նրա համար փողոցներն ընկած ողորմություն խնդրեցի, ինձ բանտարկեցին։ Երբ վերադարձա, նա արդեն մահանում էր։ Եվ այժմ սրտիս բովանդակ արյունը ցամաքած է, որովհետև նրան սովամահ արեցին։ Երդվում եմ աստծո առաջ, որ տեսավ այդ բոլորը, նրան սովամահ արեցին։ ― Ապա ձեռքերը խրեց մազերի մեջ, ոլորեց դրանք և բարձրագոչ ճիչերով գլորվեց հատակին։ Աչքերը գամվեցին մի կետի և փրփփուրը ողողեց նրա շուրթերը։
Սարսափահար երեխաներն սկսեցին դառնորեն լաց լինել, բայց պառավը, որը մինչև այդ այնպես լուռ էր, ասես բոլորովին խուլ լիներ շուրջը կատարվածի հանդեպ, սպառնալիքով լռեցրեց նրանց։ Տղամարդը տակավին փռված էր հատակին։ Պառավը նրա փողկապը արձակեց և երերուն քայլերով մոտեցավ դագաղագործին։