Changes
Ջայլսը և Օլիվերը ինչքան ուժ ունեին վազեցին, իսկ մի քանի րոպեից նրանց միացավ նաև միստր Լոզբերնը, որը նոր էր վերադարձել զբոսանքից։ Նա իր համար չսպասված ճկունությամբ ցատկեց ցանկապատից այն կողմ և, ամբողջ ճանապարհին գոռալով ու հարցնելով, թե ինչ է պատահել, շտապեց նրանց հետևից։
Նրանք վազեցին առանց մի րոպե անգամ հանգստանալու, առանց մի րոպեով կանգ առնելու, մինչև Հարրի Մեյլին հասավ դաշտի այն մասը, որ մատնանշել էր Օլիվերը, և սկսեց ուշադիր զննել հարակից խրամատներն ու թավուտները։ Եվ մինչդեռ նա այսպես զբաղված էր, խմբի մյուս անդամները հնարավորություն ունեցան հասնելու նրան, իսկ միստր Լոզբերնը առիթից պգտվելովօգտվելով, Օլիվերից իմացավ, թե ինչ էր պատճառը այդ մոլեգին հետապնդման։
Կատարված հետազոտությունը ոչ մի արդյունք չտվեց։ Նույնիսկ ոտքի թարմ հետքեր գույություն չունեին։ Այժմ նրանք կանգնել էին մի փոքրիկ թմբի գագաթին, որտեղից լայնատարած դաշտը մինչև երեք֊չորս մղոն հեռավորության վրա պարզ երևում էր բոլոր ուղղություններով։ Դեպի ձախ, փոսի մեջ, գյուղն էր գտնվում, բայց այդտեղ հասնելու համար մարդիկ պետք է բացատը շրջանցեին, որը անհնար էր անել այդքան կարճ միջոցում։ Մի այլ ուղղությամբ մարգագետինը եզերված էր թավախիտ անտառով, բայց այնտեղ էլ չէին կարող հասած լինել այդ միևնույն պատճառով։
Հաջորդ երկու օրերում կատարված հետապնդումները, և Օլիվերի և միստր Մեյլիի գյուղի շուկայում արած զանազան հարցուփորձերը նույնպես ոչ մի արդյունք չտվեցին, հետևաբար, մի քանի օր հետո միջադեպը սկսեց մոռացության ենթարկվել, ինչպես հաճախ պատահում է, երբ զարմանքն ու հետաքրքրությունը իրենց սնուցող թարմ նյութ չունենալով՝ ինքնաբերաբար հանգում են։
Մինչ այդ Ռոզը արագ ապաքինվում էր։ Նա արդեն կարողանում էր իր սենյակից դուրս գալ, պտույտներին մասնակցել և, դարձայլ դարձյալ նստելով ընտանիքի անդամների հետ, բոլորի սիրտը լցնել ուրախությամբ։
Թեպետ այս բարեպատեհ փոփոխությունը նկատելի կերպով անդրադարձել էր դեռատի լեդիի անմիջական շրջապատի վրա, և թեպետ փոքրիկ քոթեջում դարձյալ լսվում էին ուրախ ձայներ և զրնգուն ծիծաղ, այնուամենայնիվ, լինում էին պահեր, երբ մի քանիսի մոտ զգացվում էր ինչ֊որ անսովոր ճնշվածություն, ― այդ թվում և Ռոզի մոտ, ― որը չէր կարող վրիպել Օլիվերի աչքից։ Միսիս Մեյլին հաճախ երկար առանձնանում էր որդու հետ, և Ռոզը ավելի քան մեկ անգամ հայտնվեց արտասուքի հետքերը երեսին։ Այն բանից հետո, երբ միստր Լոզբերնը որոշեց իր մեկնելու օրը, այդ նշանները դարձան ավելի նկատելի, և այլևս բացահայտ էր, թե մի ինչ֊որ բան վրդովում էր դեռատի լեդիի և նաև մեկ ուրիշի անդորրը։
― Այո, շատ վաղուց, ― պատասխանեց Ռոզը։ ― Ների՛ր ինձ այսպես խոսելուս համար, բայց երանի թե մեկնած լինեիր։
― Ինձ այստեղ բերեց չափազանց ահավոր ու տագնապալից մի երկյուղ, ― ասաց երիտասարդը, ― երկյուղը՝ կորցնելու այն միակ թանկագին էակին, որ իմ բոլոր իղձերի և հույսերի առանցնք առանցքն է կազմում։ Դու մահամերձ էիր, տատանվելով երկրի և երկնքի միջև։ Մենք գիտենք, որ երբ դեռափթիթ, գեղեցիկ ու բարեսիրտ էակները հիվանդանում են, նրանց անբիծ հոգին անգիտակցաբար ձգտում է սլանալ դեպի իր հավերժական պայծառ օթևանը։ Մենք գիտենք, և թող աստված մխիթարե մեզ, որ մեզնից ամենաընտիրներն ու ամենաչքնաղները, ավա՜ղ, շատ հաճախ են խամրում հենց իրենց ծաղկման բուն շրջանում։
Այս խոսքերի վրա շնորհալի աղջկա աչքերում արցունքներ շողացին, և երբ արցունքի կաթիլներից մեկը սահելով ընկավ այն ծաղկի վրա, որին նա կռացել էր, ծաղիկը դարձավ ավելի հրաշագեղ։ Նրա կուսական սրտի զեղումները ասես նրա արենակցությունն էին հաստատում բնության մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ բաների հետ։
― Աստծու հրեշտակների նման չքնաղ ու անբիծ մի էակ, ― հուզված շարունակեց երիտասարդը, ― տատանվում էր կյանքի ու մահվան միջև։ Օ՜հ, մի՞թե կարելի էր հուսալ, որ իր պատկանած լուսաշող երկրի սահմաններին այդքան մոտենալուց հետո նա կարող էր վերադառնալ այս երկրի վշտերին ու դառնություններին։ Ռո՜զ, Ռո՜զ, գիտակցել, որ դու հալվում էիր ինչպես մի քնքուշ ստվեր, որին ինչ֊որ երկնային լույս նետել էր երկրի վրա, բոլորովին չհուսալ, որ դու կխնայվես դեռևս այս աշխարհում հապաղող քո սիրելիների համար, միևնույն ժամանակ հարց տալ, թե ինչո՞ւ պետք է մնայիր այստեղ, երբ պատկանում էիր այն շողշողուն եթերային աշխարհին, դեպի ուր վաղ հասակում թռել են ամենից ընտիրներն ու չքավորները, և այս մխիթարական երևույթով հանդերձ աղոթել, որ շնորհվեիր քեզ սիրող սրտերի համար՝ գիշեր ու ցերեկ ինձ տանջող այս տառապանքի ապրումներին հազիվ թե կարելի լիներ տոկալ։ Եվ երբ այս ապրումներին ավելացավ նաև այն սարսափը, թե դու կարող էիր մեռնել և երբեք չիմանալ, թե քեզ որքան խոր եմ սիրել, ապա այն ինձնից համարյա խլեց իմ ամբողջ գիտակցությունն ու բանականությունը։ Դու կազդուրվեցիր։ Օրավոր և գրեթե ժամ առ ժամ քո առողջությունը կաթիլ առ կաթիլ վերադարձավ և, միախառնվելով քո մեջ սպառված ու տկարացած կայնքի առվին, աշխուժացրեց նրա ընթացքը և վերածեց այն մի ուժգին հորձանքի։ Ես քեզ վրա հսկել եմ խոր սիրուց և անձկությունից այրվող աչքերով, ես հետևեցի, թե դու ինչպես մահվան շեմից դեպի կյանք վերադարձար։ Մի՛ ասա, թե դու կցանկանայիր զրկել ինձ այս բոլորից, որովհետև դա իմ հոգին ազնվացրեց և իմ սիրտը փափկացրեց համայն մարդկության հանդեպ։
― Ես այդ չէի ուզում ասել, ― պատասխանեց Ռոզը արտասվելով, ― ես միայն կցանկանայի, որ այստեղից մեկնած լինեիր, որպեսզի դարձյալ հետամուտ լինեիր ավելի վեհ ու ազնիվ իդեալների, որպեսզի դարձյալ ձգտեիր վսեմ նպատակների։
― Չկա որևէ ուրիշ նպատակ, որ ավելի աժանաի աժանի լիներ ինձ, որ ավելի արժանի լիներ ամենաազնիվ մարդուն, քան ձգտումը տիրանալու այնպիսի մի սրտի, ինչպիսին քոնն է, ― ասաց երիտասարդը՝ բռնելով նրա ձեռքը։ ― Ռո՜զ, իմ սիրելի՜, թանկագի՜ն Ռոզ։ Տարիներ, տարիներ շարունակ ես քեզ սիրել եմ, ծրագրելով նախ ձեռք բերել համբավ ու ապա հպարտորեն գալ քեզ մոտ և ասել, որ այդ բոլորը ես արել եմ միայն քեզ համար։ Արթուն վիճակում երազելով այն երջանիկ պահը, երբ քեզ հիշեցնելով իմ կողմից ամխոս արված պատանեկան բազմաթիվ հիշատակների մասին, խնդրելու էի քո ձեռքը որպես մեր երկուսի միջև կնքված մի ինչ֊որ վաղեմի մունջ, համաձայնության իրագործում։Այդ ժամանակը դեռևս չի հասել, բայց այժմ, ոչ մի համբավ չվաստակած, և չգործադրած ոչ մի պատանեկան երազ, ես քեզ առաջարկում եմ իմ սիրտը, որ վաղուց քեզ է տրված, և իմ ամբողջ բախտը կախված է այն խոսքերից, որոնցով դու կընդունես իմ առաջարկը։
― Դու ինձ միշտ էլ վերաբերվել ես ազնվությամբ ու վեհանձնությամբ, ― ասաց Ռոզը, զսպելով այն զագցմունքներըզգացմունքները, որ փոթորկում էին նրա հոգին։ ― Քանի որ հավատ ունես, թե ես անգիտակից կամ ապերախտ չեմ, ապա լսիր իմ պատասխանը։
― Այդ այն է, որ ես պետք է արժանի լինեմ քեզ, այնպես չէ՞, սիրելի Ռոզ։
― Թող այդպես լինի, ― ասաց Ռոզը, ― դա անշուշտ կնորոգի իմ վիշտը, բայց գուցե մինչև այդ ես կարողանամ ավելի լավ տոկալ։
Նա ձեռքը նորից մեկնեց։ Բայց երիտասարդը աղջկան իր կրծքին սեղմելով մի համբյուր համբույր դրոշմեց նրա վեհ ճակատին և շտապ դուրս եկավ սենյակից։
― Մոտ օրերս դուք այլ կարծիքի կլինեք, ― ասաց Հարրին առանց հասկանալի պատճառի կարմրելով։
― Հույս ունեմ, որ հիմնավոր պատճառ կունենամ իմ կարծիքը փոխելու, ― պատասխանեց միստր Լոզբերնը, ― թեպետ պետք է խոստովանեմ, որ շատ չեմ հավատում այդ բանի հավանականությանը։ Դեռ երեկ առավոտ էր, որ շատ շտապ կերպով որոշում կայացրիր մնալ այստեղ և պարտաճանաչ որդու նման քո մորը ընկերակցել ծովափ։ Ապա կեսօր չեղած հայտարարեցիր, թե պատվելու ես ինձ քո ընկերակցությամբ մինչև Լոնդոն։ Իսկ գիշերը շատ խորհրդավոր կերպով թախանձում ես ճանապարհվել նախքան լեդինրը լեդիները կզարթնեն, որի հետևանքով փոքրիկ Օլիվերը այժմ հարկադրված է նստել նախաճաշի, երբ պետք է դաշտ ու հովիտ շրջագայեր և ամեն տեսակի բուսաբանական սքանչելիքներ տուն բերեր։ Վատ բան ստացվեց, այնպես չէ՞, Օլիվե՛ր։
― Ինձ չափազանց մեծ ցավ կպատճառեր, եթե ձեր և միստր Մեյլիի մեկնած ժամանակ ես տանը չլինեի, սը՛ր, ― ասաց Օլիվերը։