Changes

Օլիվեր Թվիստի արկածները

9 bytes removed, 20:48, 27 Փետրվարի 2014
}}
[[Category: Արձակ]]
{{անավարտ}}
==Առաջին գլուխ==
Նախորդ գլխում տեղի ունեցած դեպքերից ընդամենը երկու օր էր անցել, երբ Օլիվերը ցերեկվա ժամը երեքին իրեն գտավ մի կառքում, որը արագ ընթացքով գնում էր դեպի իր ծննդավայրը։ Նրա հետ էին միսիս Մեյլին, Ռոզը, միսիս Բեդվինը և բարի բժիշկը, իսկ միստր Բրաունլոն մի մարդու ուղեկցությամբ, որի անունը հիշված չէր, փոստատար կառքով գալիս էր հետևից։
Ճանապարհին նրանք շատ չէին խոսում։ Օլիվերը այնքան էր հուզված, որ մտքերը կենտրոնացնել չէր կարողանում, նա նույնիսկ խոսելու ընդունակությունը որոշ չափով կորցրել էր, և նրա ուղեկիցները կարծես գրեթե նույն համեմատությամբ բաժանում էին նրա հուզմունքը։ Թեև միստր Բրաունլոն նրան և երկու լեդիներին շատ զգույշ հայտնել էր Մոնքսից բռնությամբ ձեռք բերված խոստովանությունների մասին, և թեև նրանք գիտեին, թե այս ճամբորդության ճամփորդության նպատակն էր արդեն իսկ բարեհաջող կերպով սկսված մի գործ, այնուամենայնիվ, իրենց համար մթնոլորտը դեռևս մշուշված էր սաստիկ տարակուսանքով ու անորոշությամբ։
Նույն ազնվահոգի բարեկամը, միստր Լոզբերնի օգնութմաբօգնությամբ, խոհեմորեն կասեցրել էր այն բոլոր տեղեկության աղբյուրները, որոնց միջոցով նրանք կարող էին իմանալ վերջին երկու օրերին պատահած ահավոր դեպքերի մասին։ «Ճիշտ է, ― ասել էր նա, ― շուտով ամեն ինչ կլսեն, բայց գուցե դա կլինի այնպիսի ժամանակ, երբ նրանք կգտնվեն ավելի հանդարտ հոգեկան վիճակում, իսկ սրանից ավելի վատը անշուշտ չի կարող լինել»։ Հետևաբար, նրանք լուռ ընթանում էին, յուրաքանչյուրը խորհրդածելով այն շարժառիթի մասին, որ իրենց ի մի էր հավաքել, սակայն ոչ ոք նրանցից տրամադրված չէր արտահայտվելու այն հարցերի շուրջը, որ զբաղեցնում էր բոլորի միտքը։
Բայց եթե Օլիվերը այդ տպավորությունների տակ երկար ժամանակ լուռ էր, քանի դեռ իրեն անծանոթ ճանապարհներով գնում էին դեպի իր ծննդավայրը, ապա նրա կրծքում ինչպիսի՜ զգացումներ զարթնեցին, և վաղեմի հուշերը ի՛նչ ուժեղ հորձանքով հեղեղեցին նրան, երբ կառքը թեքվեց մի խճուղի, որտեղից նա ոտով անցել էր որպես խեղճ, թափառական մի տղա, որ ո՛չ ընկեր ուներ իրեն օգնելու, ո՛չ էլ տանիք պատսպարվելու համար։
― Տե՛ս, այնտե՛ղ, այնտե՛ղ, ― գոչեց Օլիվերը, հուզված բռնեկով բռնելով Ռոզի ձեռքը և կառքի լուսամուտից դուրսը մատնացույց անելով, ― ահա ցանկապատը, որի վրայից անցա, ահա մացառուտները, որոնց հետև թաքնվեցի, վախենալով որ ինձ կհետապնդեն և բռնությամբ ետ կտանեն։ Ահա դաշտամիջյան արահետը, որը առաջնորդում է դեպի այն հին տունը, ուր ես ապրել եմ, երբ փոքր երեխա էի։ Օ՜հ, Դի՛կ, Դի՛կ, իմ սիրելի վաղեմի ընկեր, եթե մեկ էլ կարողանայի տեսնել քեզ։
― Դու շուտով կտեսնես նրան, ― պատասխանեց Ռոզը, քնքշությամբ սեղմելով նրա ձեռքը։ ― Դու կասես նրան, թե որքան երջանիկ ես և որքան ես հարստացել, և թե ինչպես այդ բոլորով հանդերձ քո ամենամեծ երջանկությունն այն է, որ վերադարձել ես նրան երջանկացնելու համար։
― Դու նրա հետ բարությամբ ու քնքշությամբ կվարվես, որովհետև բոլորի հետ ես այդ ձևով վարվում, ― ասաց Օլիվերը։ ― Գիտեմ, նրա պատմածները լսելով դու կարտասվես, բայց ոչի՛նչ, ոչի՛նչ, ամեն ինչ վերջացած կլինի, և դու նորից կժպտաս, ― այդ ես գիտեմ, ― մտածելով, թե որքան փոխված է նա․ այդպես վարվեցիր և ինձ հետ։ Երբ ես փախչում էի, նա ինձ ասաց․ «Աստված օրհնի քեզ»․ այժմ ես նրան կասեմ՝ Աստված օրհնի քեզ և ցույց կտամ, թե ինչպես եմ սիրում նրան այդ բանի համար, ― խանդաղատանքով լցված արտասվելով ասաց տղան։
Երբ նրանք մոտեցան գյուղաքաղաքին և վերջապես սկսեցին անցնել դրա նեղլիկ փողոցներով, բավականին դժվար հարց եղավ Օլիվերին զսպել և նրան հանդարտ պահել պատշաճության սահմաններում։ Ահա այնտեղ էր դագաղագործ Սովերբերրիի խանութը, ճիշտ այնպես, ինչպես որ կար, միայն ավելի փոքր և նվազ պատկառազդու, քան այն, ինչ որ նա հիշում էր։ Այնտեղ էին բոլոր ծանոթ խանութներն ու տները, որոնցից գրեթե յուրաքանչյուրի հետ մի որևէ փոքր միջադեպ էր կապված։ Ահա Հեմֆիլդի սայլը, հենց այն մեկը, որ նա ուներ տարիներ առաջ, կանգնած հնամենի գինետան դռանը։ Ահա և աղքատանոցը, իր մանկության օրերի մռայլ բանտը, որի տխրատեսիլ լուսամուտները խոժոռ նայում էին փողոցին։ Ահա նույն նիհարակազն նիհարակազմ դռնապանը, գլխավոր մուտքի առաջ, որին տեսնելով Օլիվերը ակամայից կծկվեց և ապա ծիծաղեց իր անմտության վրա, հետո արտասվեց, ապա նորից ծիծաղեց։ Ահա դռներում ու լուսամուտներում երևացող տասնյակներով դեմքեր, որոնց նա լավ էր ճանաչում։ Վերջապես, համարյա ամեն ինչ մնում էր այնպես, ինչպես նախկինում․ ասես դեռ երեկ էր գնացել այդտեղից և իր վերջին կարճատև կյանքը եղել էր մի երջանիկ երազ միայն։
Բայց ոչ, այդ ստույգ, շոշափելի, ուրախալի իրականություն էր։ Կառքը կանգ առավ գյուղաքաղաքի կենտրոնական հյուրանոցի առաջ ( Օլիվերը անցյալում այդ շենքին նայել էր երկյուղածությամբ, համարելով այդ հսկա մի պալատ, որը, սակայն, այժմ ասես կորցրել էր իր շքեղությունն ու մեծությունը)․ այդտեղ ժպիտներով և բարեհաճորեն նրանց դիմավորեց միստր Գրիմվիգը, համբուրելով թե՛ դեռատի լեդիին, թե՛ պառավ լեդիին ու բոլորի հետ վերաբերվելով այնպես, ասես խմբի մեծ հայրը լիներ, և ոչ մի անգամ ցանկություն չհայտնելով իր գլուխը ուտելու, որ իսկ այն դեպքում, երբ Լոնդոն գնալու ամենակարճ ճանապարհի մասին վիճեց մի փոստատար տղայի հետ, որ շատ վաղուց աշխատում էր այդտեղ, և պնդեց, որ ինքն ավելի լավ գիտեր այդ ճանապարհը, թեև դրանով նա անցել էր միայն մեկ անգամ, այն էլ շատ խոր քնած վիճակում։ Ճաշը պատրաստ սպասում էր նրանց, ննջասենյակները դասավորված էին, ամեն ինչ կարգադրված էր ասես կախարդանքով։
Այս ամենով հանդերձ, երբ ճամբորդությունից ճամփորդությունից առաջ եկած տաղտուկը վերջացավ, ճանապարհին տիրող լռությունն ու ճնշիչ մթնոլորտը վերստին համակեց նրանց։ Միստր Բրաունլոն նրանց հետ չճաշեց․ նա մնաց մի ուրիշ սենյակում։ Մյուս երկու ջենթլմենները մտահոգ դեմքերով անընդհատ ներս ու դուրս էին անում, իսկ այն կարճ պահերին, որ մնում էին նրանց մոտ, մեկուսի էին խոսակցում։ Մի անգամ միսիս Մեյլին դուրս կանչվեց, և մոտավորապես մեկ ժամ բացակայելուց հետո, վերադարձավ արտասվելուց ուռած աչքերով։ Այս բոլոր երևույթները Ռոզին և Օլիվերին, որոնք հարցի էությունից դեռևս լրիվ տեղյակ չէին, անհանգստացնում ու ջղագրգռում էին։ Նրանք նստել էին լուռ ու զարմացած, և եթե նույնիսկ մերթ ընդ մերթ մի քանի բառ էին փոխանակում, ապա այդ ամենը կատարվում էր շշուկներով, ասես հենց իրենց ձայնից վախենալով։
Վերջապես, երբ ժամը ինն էր եղել, և նրանք սկսել էին մտածել, թե այդ գիշեր երևի ուրիշ նորություն չեն լսելու, միստր Լոզբերնը և միստր Գրիմվիգը մտան սենյակ։ Նրանց հետևից եկան նաև միստր Բրաունլոն և ինչ֊որ ինչ-որ մարդ, որին տեսնելով՝ Օլիվերը զարմանքից համարյա ճչաց, որովհետև նրան ասացին, թե այդ իր եղբայրն էր, և դա հենց այն միևնույն մարդն էր, որին ինքը հանդիպել էր գյուղի հրապարակում, և որը Ֆեգինի հետ իր փոքրիկ սենյակի լուսամուտից ներս էր նայել։ Մոնքսը, նույնիսկ տվայլ տվյալ պահին չկարողանալով թաքցնել իր զգացմունքները, ատելությամբ լի մի հայացք նետեց ապշած տղայի վրա և նստեց դռան մոտ։ Միստր Բրաունլոն, որի ձեռքին թղթեր կային, եկավ ու կանգնեց այն սեղանի մոտ, ուր Ռոզն ու Օլիվերն էին նստած։
― Սա ցավատանջ մի պարտականություն է, ― ասաց նա, ― բայց Լոնդոնում բազմաթիվ ջենթլմենների առաջ ստորագրված այս հայտարարությունների էական մասը պետք է կրկնվի նաև այստեղ։ Ես քեզ կխնայեի այս նվաստացումը, բայց նախքան մեր բաժանվելը, մենք այն պետք է լսենք ուղղակի քեզնից, և դու գիտես, թե ինչ պատճառով։
― Շարունակեցե՛ք, ― դեմքը մյուս կողմ շուռ տալով՝ ասաց այն մարդը, որին ուղղվել էին այդ խոսքերը։ Եվ շո՛ւտ արեք։ Ւնձ Ինձ թվում է, արդեն բավականին ծառայություն մատուցել եմ ձեզ։ Ինձ այստեղ երկար մի՛ պահեք։
― Այս փոքրիկը, ― ասաց միստր Բրաունլոն՝ Օլիվերին դեպի իրեն քաշելով և ձեռքը դնելով նրա գլխին, ― քո խորթ եղբայրն է, քո հոր՝ իմ սիրելի ընկերոջ՝ Էդվին Լեֆորդի ապօրինի որդին․ նրա մայրը Ագնես Ֆլեմինգն էր, այն թշվառ կինը, որը մահացավ սրա ծննդի ժամանակ։
Այո՛, ― ասաց Մոնքսը, սպառնալից նայելով դողացող տղային, որի սրտի բաբախյունը այնքան ուժգին էր, որ գուցե նա լսում էր։ ― Այդ նրանց բիճ որդին է։
― Քո օգտագործած բառը, ― խստությամբ ասաց միստր Բրաունլոն, ― նախատինք է նրանց համար, ովքեր երկրային ճղճիմ պարսավանքի սահմանները վաղուց անցել են։ Անպատվությունը ուրիշ ոչ մեկի վրա չի անդրադառնա բացի քեզնից, որ բառն օգտագործում ես։ Ոչինչ, այժմ մի կողմ թողնենք այդ։ Ուրեմն, նա ծնվեց այս գյուղաքաղաքում։
― Ի՞նչ կարող ես ասել այդ նամակի մասին, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Նամակի մասի՞ն։ Դա մի թերթ թուղթ էր լցված զղջումներով ու խոստովանություններով, և աղոթքներով առ աստված, որպեսզի օգներ աղջկան։ Նա այդ աղջկան խաբել էր՝ ասելով, թե ինչ֊որ ինչ-որ առեղծվածային գաղտնիք, ― որ մի օր կհայտներ, ― խանգարում էր իր ամուսնությունը նրա հետ տվայլ տվյալ ժամանակ։ Ուստի աղջիկը համբերությամբ սպասել էր, ամբողջ սրտով հավատալով արված խոստումերին, միչև որ այդ հավատքը այնքան հեռուներն էր տարել նրան, որ նա վերջապես կորցրել էր այն, ինչ֊որ ինչոր չէր կարող վերադարձնել։ Նրան մնում էր մի քանի ամիս մինչև ծննդաբերությունը։ Նա գրում էր այն բոլորի մասին, որ ծրագրում էր աղջկա ամոթանքը ծածկելու համար, եթե ապրեր, և խնդրում էր նրան, որ եթե ինքը մեռնի, նա չանիծի իր հիշատակը, կամ չմտածի, որ իրենց գործած մեղքի հետևանքները կանդրադառնան իր կամ իրենց մանկիկի վրա, քանի որ այդ ամբողջի մեղավորը ինքն է։ Նա հիշեցնում էր այն օրվա մասին, երբ նրան տվել էր փոքրիկ մեդալիոնը և մատանին, որի վրա փորագրված էր նրա, այսինքն՝ աղջկա, անունը, խոստանալով մնցյալ տեղը լրացնել իր ազգանունով, ― որը նա հույս էր ունեցել շուտով անելու, ― և նրան պաղատագին խնդրում էր պահել այդ մեդալիոնը կրծքի վրա, սրտին մոտիկ, ինչպես արել էր առաջ։ Ապա նույն մոլեգնությամբ շարունակում էր նորից ու նորից կրկնել իր ասածները, ասես խելքը թռցրած լիներ։ Կարծում եմ այդպես էլ էր։
― Իսկ կտակը՞, ― հարցրեց միստր Բրաունլոն, մինչ Օլիվերի արցունքները առատորեն հոսում էին։
― Ո՛չ, վրա բերեց ծերունի ջենթլմենը, աղջկան թևանցուկ անելով, ― վստահ եմ, որ դու բավականին ոգու արիություն ունես։ Ճանաչո՞ւմ ես այս երիտասարդ լեդիին, սըր։
Այո՛, ― պատասխանեց Մոնքսը։
― Ես ձեզ առաջին անգամն եմ տեսնում, ― ասաց Ռոզը նվաղկոտ ձայնով։
― Դժբախտ Ագնեսի հայրը երկու աղջիկ ուներ, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Ի՞նչ եղավ մյուս երեխայի ճակատագիրը։
― Այդ երեխային, ― պատասխանեց Մոնքսը, երբ նրա հայրը մահացավ օտարության մեջ, օտար անունով, չթողնելով որևէ նամակ, գիր կամ գրություն, որոնց միջոցով հնարավոր լիներ նրա բարեկամների ու ազգականների հետքը գտնել, այդ երեխային վերցրին ինչ֊ որ ինչ֊որ աղքատ գյուղացիներ և պահեցին որպես հարազատ։
― Շարունակի՛ր, ― ասաց միստր Բրաունլոն, միսիս Մեյլիին նշանացի հասկացնելով, մոտենալ իրենց, ― շարունակի՛ր։
― Ես ամեն ինչ գիտեմ, ― ասաց նա նստելով գեղեցիկ աղջկա մոտ։ ― Սիրելի Ռոզ, ես ամեն ինչ գիտեմ։
― Ես այստեղ եմ գտնվում ոչ դիպվածով, ― ավելացրեց նա երկար լռությունից հետո, ― ոչ էլ այդ ամենը այս գիշեր լսեցի, ես այդ իմացա երեկ, այո՛ երեկ։ Անշուշտ կռահում ես, որ եկել եմ քեզ հյշեցնելու հիշեցնելու ինչ֊որ խոստման մասին։
― Սպասի՛ր, ― ասաց Ռոզը։ ― Դու ամե՞ն ինչ գիտես։
Այս աշխարհը հուսախաբությունների աշխարհ է։ Հաճախ մեր ամենից շատ փայփայած հույսերը, ավա՜ղ, մոխրանում են, և այնպիսի հույսեր, որ ամենից շատ են պատիվ բերում մեր անձին։
Խեզճ Խեղճ Դիկը մեռած էր։
Դատարանի դահլիճը լեփ֊լեցուն էր մարդկանցով։ Ամեն կողմից փայլփլում էին անձկությունից վառվող աչքեր։ Ամբաստանյալների համար հատկացված տեղը անջատող բազիրքներից սկսած մինչև պատշգամբների ամենահեռավոր անկյունները, բոլորի հայացքները սևեռված էին մի մարդու՝ Ֆեգինի վրա։ Նրա առաջ ու հետև, վերև ու ներքև, աջ ու ձախ, ասես, նրան շրջապատում էր պսպսղուն աչքերով շողացող մի երկնակամար։
Նա կանգնած էր այնտեղ, այդ կենդանի լույսերի շլացուցիչ փայլի տակ, մի ձեռքը հենած բազիրքին, մյուսը դրած ականջի հետև, և գլուխը դեպի առաջ երկարած՝ լարված ուշադրությամբ ունկնդրում էր նախագահող դատավորի արտասանած յուրաքանչյուր բառը, որ ուղղված էր երդվայլների երդվյալների կազմին։ Երբեմն նա խստությամբ նայում էր այս վերջիններին, տեսնելու, թե նրանց վրա ինչպիսի ազդեցություն էին թողնում դատավորի թված մեղադրանքները, թե արդյոք գեթ մի մազաչափ իր օգտին չէ՞ր հակվում, և երբ իր դեմ եղած ամբաստանությունները սարսափելի հստակությամբ հնչում էին դահլիճով մեկ, նա լուռ աղերսանքով դիմում էր իր դատապաշտպանին, որպեսզի նա, այդ ամենով հանդերձ, աշխատեր գոնե որոշ չափով թեթևացնել վճիռը։ Այս տագնապալի արտահայտություններից բացի, նա ոտքի կամ ձեռքի, ոչ մի շարժում չէր կատարում։ Դատավարությունն սկսելուց ի վեր նա գրեթե չէր շարժվել, և այժմ, երբ դատավորը իր խոսքն ավարտեց, նա սևեռուն հայացքը չհեռացրեց նրանից․ մնաց նույն դիրքում ինչպես առաջ, և նույն լարված ուշադրությամբ ականջ էր դնում, ասես դատավորը դեռ շարունակում էր խոսել։
Ինչ֊որ թեթև խլրտում դահլիճում սթափեցրեց նրան։ Շուռ գալով տեսավ, որ դատական խորհուրդը հավաքվել էր դատավճիռը կայացնելու։ Երբ աչքերը բարձրացրեց վերև, նկատեց, որ պատշգամբում մարդիկ գլուխները մեկը մյուսի հետևից երկարում էին իր դեմքը տեսնելու, մի մասը ակնոցները շտապ դնելով աչքերին, իսկ ուրիշները՝ զզվանքի արտահայտությամբ խոսելով իրենց կողքի նստածների հետ։ Կային և այնպիսիները, որոնք ասես անտարբեր էին իր նկատմամբ և անտարբեր նայում էին դատական խորհրդին, զարմանալով, թե ինչպես կարելի էր դատավճիռն ուշացնել։ Բայց չկար ոչ մի դեմք, անգամ կանանց մեջ, որոնք մեծ թիվ էին կազմում, որի վրա կարեկցության գեթ մեկ նշույլ երևար։ Բոլորը, բոլորը համակված էին բուռն ու վայրագ մի ցանկությամբ՝ նրան տեսնել դատապարտված։
Նրանք միայն առանձնանալու համար թույլտվություն խնդրեցին։
Երբ դուրս էին գալիս, նա որոնող հայացքներով նայեց նրանց դեմքնեինդեմքներին, յուրաքանչյուրին առանձին֊առանձին, ասես տեսնելու, թե մեծամասնությունը ո՛ր կողմ էր հակվում, բայց ապարդյուն անցավ։ Բանտապահը հրեց նրա ուսը։ Նա մեքենաբար գնաց դեպի ամբաստանյալների բեմահարթակի հեռավոր ծայրը և նստեց մի աթոռի։ Աթոռը մատնացույց արեց բանտապահը, կարծես նա չէր տեսնում։
Նա նորից նայեց դեպի պատշգամբը։ Ներկաներից ոմանք ինչ֊որ բան էին ուտում, ուրիշները թաշկինակներով հովհարում էին իրենց, որովհետև խճողված սրահի օդը հեղձուձիչ էր։ Այնտեղ մի երիտասարդ փոքրիկ ծոցատետրում նրա դեմքն էր ուրվագծում։ Նա իրեն հարց տվեց, թե արդյո՞ք նմանություն կա, և երբ արվեստագետի մատիտի ծայրը կոտրվեց ու գրչահատով նորից սրեց, նա դեռևս դիտում էր իր նկարչին ճիշտ այնպես, ինչպես դիտած կլիներ որևէ անտարբեր հանդիսատես։
Երբ հայացքն ընկավ դատավորի վրա, նրա միտքը սկսեց նույն անտարբերությամբ զբաղվել նրա հագուստի ձևով, ապա այն բանով, թե ինչքան կարժենար այդ հագուստը և թե դատավորը ինչպես էր հագնում այն։ Երդվայլների Երդվյալների կազմում կար մի ծերունի, գեր ջենթլմեն, որը մոտավորապես կես ժամ առաջ դուրս էր եկել և այժմ վերադարձել էր։ Նա ինքն իրեն հարց տվեց, թե այդ մարդը արդո՞ք նախաճաշելու էր գնացել, ի՞նչ էր կերել և որտե՞ղ էր ճաշել։ Ու այսպես նա շարունակեց անփութորեն մտածել, մինչև նրա ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան, և նրա գլխում սկսեց տողանցել մտքերի մի նոր շարան։
Այնուամենայնիվ, այդ ամբողջ ժամանակ նա ոչ մի րոպե չազատվեց այն տագնապալի զգացողությունից, թե ինքը մահվան շեմքին էր գտնվում, թեև այդ զգացողությունը առկա էր տարտամ և ընդհանրական ձևով, և նա չէր կարող կենտրոնանալ։ Այսպես, նույնիսկ այն միջոցին, երբ մոտալուտ մահվան սարսափից այրվում ու դողում էր, նա սկսեց հաշվել իր առջևում գտնվող երկաթյա ձողերը, խորհրդածելով, թե ինչպես էր, որ այդ ձողերից մեկի գլուխը ջարդվել էր․ արդյոք շինելո՞ւ էին այն, թե թողնելու էին այդպես ջարդված։ Ապա սկսեց մտածել կախաղանի և կառափնարանի սարսափների մասին և, հանկարծ շեղվելով այդ մտքերից, սկսեց դիտել մի մարդու, որ դահլիճը հովացնելու համար հատակին ջուր էր շաղ տալիս, և ապա նորից սկսեց մտածել։
Վերջապես, երբ նրա ձեռքերը ջարդվել էին ծանր դռանը ու պատերին հարվածելուց, երկու մարդ հայտնվեցին։ Մեկի ձեռքում մի մոմ կար, որ նա խրեց պատին ամրացված երկաթյա մոմակալի մեջ, իսկ մյուսը քարշ էր տալիս մի ներքնակ, որ գիշերը վրան պառկեր, քանի որ բանտարկյալին այլևս մենակ չէին թողնելու։
Ապա եկավ գիշերը՝ մթին, մռայլ ու խուլ գիշերը։ Ուրիշ սպասողների համար հաճելի է լսել եկեղեցու ժամացույցի զարկերը, որովհետև դրանք խոսում են կյանքի ու գալիք օրվա մասին։ Բայց նրան այդ զանգերը հուսահատություն բերեցին։ Երկաթյա զանգի յուրաքանչյուր խուլ խողոնջ ղողանջ արձագանքում էր միայն մի բառ՝ Մահ։ Ի՞նչ իմաստ ուներ ուրախ առավոտվա շարժումն ու ժխորը, որ անգամ բանտի պատերից ներս թափանցելով՝ իրեն էր հասնում։ Դա մահազանգի մի ուրիշ ձևն էր, որի մեջ ազդարարությանը ավելացված էր նաև հեգնանք։
Ցերեկն անցավ։ Ցերե՞կ։ Ոչ մի ցերեկ գոյություն չուներ։ Այն դեռ չսկսած վերջանում էր, ապա նորից վրա էր հանում գիշերը։ Այնքա՜ն երկար և միաժամանակ այնքա՜ն կարճ գիշերը․ երկար՝ իր զարհուրելի լռությամբ և կարճ՝ իր արագահաս ժամերով։ Նա մերթ մոլեգնում էր ու անիծում և մերթ աղաղակում էր ու մազերը փետում։ Իր դավանանքին պատկանող հարգարժան մարդիկ եկել էին նրա մոտ աղոթելու, բայց նա անեծքներով հեռացրել էր նրանց։ Նրանք կրկին ու կրկին ի գործ էին դրել իրենց մարդասիրական ջանքերը, բայց իզուր։
Շաբաթ գիշեր։ Նրան մնում էր ապրելու միայն մեկ գիշեր։ Մինչդեռ նա մտածում էր այդ մասին, առավոտը բացվեց՝ եկավ կիրակին։
Միայն այս վերջին սարսափելի օրվա գիշերը իր անօգնական, հուսահատական վիճակի գիտակցությունը համակեց նրա արատավոր հոգին իր ամբողջ ուժգնությամբ։ Ոչ թե նրա համար, որ որոշ կամ հաստատուն հույս էր փայփայել իրեն ներում շնորհելու մասին, այլ որովհետև իր մոտալուտ մահվան հավանականությունը նա պատկերացրել էր միայն աղոտ կերպով։ Նա շատ քիչ էր խոսել այն երկու մարդկանց հետ, որոնք հերթականությամբ հսկում էին նրան։ Պահակները նույնպես որևէ ճիգ չէին գործադրել սթափեցնելու նրան։ Նա նստել էր այնտեղ արթուն վիճակում, բայց անուրջի մեջ։ Այժմ նա ամեն րոպե ցնցվում էր, կարծես մարմինը բոցերի մեջ լիներ։ Նա հևասպառ ետ ու առաջ էր քայլում, սարսափի ու զայրույթի այնպիսի նոպայի մեջ, որ նույնիսկ այդ մարդիկ, որ այնքան սովոր էին նման տեսարանների, ահաբեկված ընկրկում էին նրանից։ Նա ի վերջո, այնքան անտանելի դարձավ իր անազնիվ խճմտանքի տանջանքնեիցտանջանքներից, որ մեկ պահակը առանձին չէր կարող նստել այնտեղ և այդ բոլորը մենակ դիտել․ ուստի սկսեցին երկուսով հսկել նրան։ Նա կծկվեց իր քարե անկողնու վրա և մտածեց անցյալի մասին։ Ձերբակալման օրը ամբոխի միջից ինչ֊որ սուր առարկաներ նետելով՝ վիրավորել էին նրան։ Գլուխը փաթաթված էր բամբակյա կտավով։ Կարմրավուն մազերը կախ էին ընկած դեմքի վրա, որ սարսափից գրեթե սպիտակել էր, մորուքը գզգզված էր ու թնճկոտված, աչքերը փայլում էին մի ահռելի փայլով, անլվա դեմքի մաշկը ճաքճքել էր հրկիզող ջերմից։ Ութ, ինը, տասը։ Եթե դա հնարովի բան չէր նրան սարսափեցնելու համար, և դրանք իրական ժամերն էին, որ կրնկակոխ հետևում էին իրար, ապա ո՞ւր կլիներ նա, երբ դրանք ևս մի շրջան կատարեին։ Տասնմեկ։ Նախորդ ժամի հնչյունները դեռևս թրթռում էին օդում, երբ լսվեց ևս մի զարկ։ Ութին նա կլիներ իր հուղարկավորության թափորի միակ սգավորը, տասնմեկին․․․
Նյուգեթյան բանտի այդ ահավոր պատերը, որ թաքցրել էին այդքան դժբախտություն և այնքան աննկարագրելի տվայտանք՝ ոչ միայն մարդկանց աչքերից, այլև ավելի հաճախ և ավելի երկար ժամանակ նրանց մտքերից, չէին տեսել նման սարսափելի բան։ Անցորդներից ոմանք, որ դանդաղեցնում էին քայլերը և իրենց հարց էին տալիս, թե ինչ է անում այն մարդը, որ առավոտյան կախաղան է բարձրանալու, շատ անհանգիստ կքնեին այդ գիշեր, եթե կարողանային տեսնել նրան։
― Բոլորը սուտ է, բոլորը, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Ոչ մի թուղթ չկա ինձ մոտ, ոչ իսկ մի կտոր։
― Ի սեր աստծո, ― ասաց միստր Բրաունլոն հանդիսավոր կերպով, ― այդպես մի՛ խոսիր, մանավանդ այժմ, երբ մահվան անդունդի եզրին ես գտնվում․ ասա ինձ, թե որտեղ են։ Գիտես, որ Սայքսը մեռած է, որ Մոնքսը ամեն ինչ խոստովանել է, որ ամեն հույս կորած է։ Ոտրե՞ղ Որտե՞ղ են այդ թղթերը։
― Օլիվե՛ր, ― ձայն տվեց Ֆեգինը, տղային կանչելով իր մոտ։ ― Այստե՛ղ եկ, այստե՛ղ եկ, ականջիդ բան ունեմ ասելու։
― Այդ թղթերը, ― Օլիվերին դեպի իրեն քաշելով, ասաց Ֆեգինը, ― գտնվում են վերևի հարկում, նախասենյակի ծխնելույզից մի քիչ բարձր, ծակի մեջ, մի կտավե տոպրակում։ Ես ուզում եմ խոսել քեզ հետ։
Լա՛վ, լա՛վ, ― ասաց Օլիվերը։ ― Թույլ տուր աղոթեմ քեզ համար։ Խնդրում եմ, թո՛ւյլ տուր աղոթեմ։ Ծնրադրի՛ր, աղոթի՛ր ինձ հետ միասին, միայն մեկ անգամ, և մենք կխոսենք մինչև առավոտ։
― Դո՜ւրսը, դո՜ւրսը, ― պատասխանեց Ֆեգինը, տղային հրելով դեպի դուռը և ցնորված նայելով նրա գլխի վրայով։ ― Ասա՛, որ քնել եմ։ Նրանք քեզ անպայման կհավատան։ Ինձ կարող ես այստեղից դուրս բերել։ Դե շո՛ւտ, դե շո՛ւտ։
― Էլ ուրիշ բան չունե՞ք հարցնելու, սը՛ր, ― ասաց բանտապահը։
― Ոչ մի բան, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Եթե հույս ունենայի, որ մենք կարող ենք նրան գիտակցության բերել և հիեցնել հիշեցնել իր դրության․․․
― Այդ անհուսալի է, սը՛ր, ― պատասխանեց մարդը, գլուխը թափահարելով։ ― Լավ է հեռանաք մոտից։
==Հիսուներեքերեորդ Հիսուներեքերորդ գլուխ==
Եվ վերջինը
Միստր և միսիս Բամբըլները, զրկված իրենց պաշտոնից, աստիճանաբար մատնվեցին հետին չքավորության ու թշվառության և վերջապես դարձան նպաստընկալ աղքատներ այն միևնույն աղքատանոցում, որտեղ ժամանակին իրենք իշխել էին։ Ասում են, թե միստր Բամբըլը այնքան խոր է ազդվել այս պաշտոնանկությունից ու նվաստացումից, որ նույնիսկ կնոջից բաժան ապրելու ուրախառիթ պարագայի համար շնորհակալ լինելու տրամադրություն չուներ։
Ինչ վերաբերում է միստր Ջայլսին ու Բրիտլզին, նրանք դեռևս մնում են իրենց հին պաշտոններում, չնայած առաջինը արդեն ճաղատ է, իսկ երկրորդի գլուխը լրիվ սպիտակած։ Նրանք գիշերում են երիցտանը, բայց իրենց ծառայությունները այնքան հավասար չափով են մատուցում թե՛ այդ տան բնակիչներին, թե՛ Օլիվերին, թե՛ միստր Բրաունլոյին և թե միստր Լոզբերնին, որ գյուղի բնակիչները մինչ այսօր էլ չեն կարողացել հայտնաբերել, թե արդյոք հիմնամանում հիմնականում նրանք ո՞ր հաստատությանն են պատկանում։
Վարպետ Չալզ Բեյթսը, Սայքսի ոճիրից ահաբեկված, սկսեց խորհրդածել, թե վերջ ի վերջո արդյոք ավելի լավ չէ՞ր լինի պարկեշտորեն ապրել։ Հանգելով այն եզրակացության, որ անշուշտ ավելի լավ է, նա իր թիկունքը դարձրեց անցյալին և որոշեց նախկինում գործած չարիքների փոխարեն ընտրել գործունեության մի նոր ասպարեզ։ Որոշ ժամանակ նա մաքառեց մեծ դժվարությունների դեմ և բավականին տառապեց, նախ աշխատելով որպես ֆերմերի ստրուկ, ապա որպես բեռնակրի օգնական, բայց լինելով համեստ պահանջների տեր և հետապնդելով բարի նպատակ, վերջ ի վերջո հաջողության հասավ ու հիմա եղջերավոր անասունների առևտրով զբաղվող ամենազվարթ երիտասարդն է ամբողջ Նորթեմփթենշայրում։
Եվ այժմ այն ձեռքը, որ միահյուսել է այս արկածների ոստայնը, երերում է, քանի որ դրա պարտակնությունը հասնում է իր վախճանին։
Որքա՜ն կցանկանայի մի փոքր էլ մնալ այն մի քանի մարդկանց մոտ, որոնց մեջ այդքան երկար ապրել եմ, և փորձելով նկարագրել նրանց երջանկությունը՝ մասնակից լինել այդ ուրախությանը։ Այդ ժամանակ ես ցույց կտայի Ռոզ Մեյլիին իր ամբողջ ծաղկաման ծաղկման ու հմայքի մեջ, կպատմեի այն մասին, թե նա իր խաղաղ կյանքի արահետին ինչպես էր սփռում մեղմ ու գողտրիկ լույս, որ ընկնում էր իր հետ ընթացող բոլոր մարդկանց վրա և թափանցում էր նրանց սրտերը։ Ես կնկարագրեի նրան որպես ձմռան ընտանեկան օջախի և ամառվա զվարթ հավաքույթի երջանկության մարմնացում։ Ես կհետևեի նրան տոթակեզ արտերով կեսօրին և ականջ կդնեի նրա քաղցրալուր ձայնին լուսնի կաթնավուն շողերի տակ զբոսնելիս, և կդիտեի նրա բարի ու մարդասեր վերաբերմունքը տանից դուրս և ժպիտը դեմքին՝ անդու ու անխոնջ աշխատանքները իր ընտանեկան հարկից ներս։ Ես կնկարագրեի նրա և նրա մահացած քրոջ սիրելի երեխայի փոխադարձ սիրո երջանկությունը, և այն երկար ժամերը, որ նրանք անց էին կացնում մտաբերելով իրենց հարազատներին, որոնք այդքան տխուր վախճան էին ունեցել։ Ես մի անգամ էլ կհրավիրեի իմ աչքերի առաջ այն փոքրիկ ուրախ դեմքերը, որ բոլորվում էին նրա շուրջը, և ականջ կդնեի նրանց անուշ թոթվանքներին։ Ես կաշխատեի վերհիշել նրա ծիծաղի բյուրեղանման հնչյունները և վերականգնել իմ հիշողության մեջ կարեկցությունից բխած այն արցունքի կաթիլները, որ շողում էին նրա մեղմ, ծավի աչքերում։ Այս ամենը ու հազար ու մի գողտրիկ հայացքները, քաղցր ժպիտները, մտքերը, բառերը, դարձվածքները, բոլոր՜րը, բոլո՜րը ես կցանկանայի վերակենդանացնել։
Ես կցանկանայի պատմել այն մասին, թե միստր Բրաունլոն ինչպես օրավուր հարստացնում էր իր որդեգիր երեխայի մտքի պաշարը և թե ինչպես ավելի ու ավելի կապվում էր նրա հետ, տեսնելով, որ տղայի նկարագիրը կերտվում էր ցանկացածի նման, և որ իր ջանքերը իզուր չէին անցնում։ Թե ինչպես ծերունի ջենթլմենը նրա մոտ իր վաղեմի բարեկամի նկարագրից այնպիսի գծեր գտավ, որոնք իր կրծքում արթնացրին թաղծաբեր թախծաբեր և սակայն քաղցր ու ամոքիչ հուշեր։ Ես կցանկանայի պատմել այն մասին, թե ինչպես երկու որբերը, ենթարկված լինելով ճակատագրի դաժան խաղերին, միշտ աշխատում էին մարդկանց հանդեպ լինել բարի ու գթասիրտ, և ինչպես նրանք երբեք չէին մոռանում ջերմեռանդորեն գոհունակություն հայտնել աստծուն, որ իրենց պահել ու պահպանել էր փորձություններից։ Այս բոլորը այնպիսի բաներ են, որոնց մասին կարիք չկա խոսելու։ Ես ասել եմ, որ նրանք արդարև երջանիկ էին, և եթե մարդկային սրտում չկա սեր ու բարի կամեցողություն դեպի եր իր նմանները և չկա երախտագիտական զգացմունք դեպի այն էակը, որի նշանաբանը՝ Գթությունը և հատկությունը Բարեսրտությունն է հանդեպ բոլոր շնչավոր արարածների, ապա երջանկությունը անհասսանելի անհասանելի է։
Գյուղի հնամենի եկեղեցու խորանի մեջ կա սպիտակ մարմարյա մի հուշարձան, որի վրա տակավին երևում է միայն մի բառ՝ «Ագնես»։ Այդ շիրմի մեջ որևէ դագաղ չկա, և թող երկա՜ր, երկա՜ր տարիներ անցնեն, մինչև որ ուրիշ անուններ ավելանան այդ անվան կողքին։ Բայց եթե մեռածների հոգիները երբևէ վերադառնում են աշխարհ՝ այցելեու այցելելու այն վայրերը, որոնք սրբացած են կյանքում իրենց ճանաչված անձերի սիրով, ― մի սեր, որ գերեզմանը չի կարող եղծանել, ― ես հավատում եմ, որ Ագնեսի ստվերը երբեմն թևածում է այդ հանդիսավոր անկյունում։ Ես դրան հավատում եմ ավելի ջերմորեն, որովհետև այդ անկյունը գտնվում է եկեղեցու մեջ, իսկ նա տկար էր և մոլորյալ։
Վստահելի
1396
edits