Changes
Այս ամենով հանդերձ, երբ ճամփորդությունից առաջ եկած տաղտուկը վերջացավ, ճանապարհին տիրող լռությունն ու ճնշիչ մթնոլորտը վերստին համակեց նրանց։ Միստր Բրաունլոն նրանց հետ չճաշեց․ նա մնաց մի ուրիշ սենյակում։ Մյուս երկու ջենթլմենները մտահոգ դեմքերով անընդհատ ներս ու դուրս էին անում, իսկ այն կարճ պահերին, որ մնում էին նրանց մոտ, մեկուսի էին խոսակցում։ Մի անգամ միսիս Մեյլին դուրս կանչվեց, և մոտավորապես մեկ ժամ բացակայելուց հետո, վերադարձավ արտասվելուց ուռած աչքերով։ Այս բոլոր երևույթները Ռոզին և Օլիվերին, որոնք հարցի էությունից դեռևս լրիվ տեղյակ չէին, անհանգստացնում ու ջղագրգռում էին։ Նրանք նստել էին լուռ ու զարմացած, և եթե նույնիսկ մերթ ընդ մերթ մի քանի բառ էին փոխանակում, ապա այդ ամենը կատարվում էր շշուկներով, ասես հենց իրենց ձայնից վախենալով։
Վերջապես, երբ ժամը ինն էր եղել, և նրանք սկսել էին մտածել, թե այդ գիշեր երևի ուրիշ նորություն չեն լսելու, միստր Լոզբերնը և միստր Գրիմվիգը մտան սենյակ։ Նրանց հետևից եկան նաև միստր Բրաունլոն և ինչ-որ ինչ֊որ մարդ, որին տեսնելով՝ Օլիվերը զարմանքից համարյա ճչաց, որովհետև նրան ասացին, թե այդ իր եղբայրն էր, և դա հենց այն միևնույն մարդն էր, որին ինքը հանդիպել էր գյուղի հրապարակում, և որը Ֆեգինի հետ իր փոքրիկ սենյակի լուսամուտից ներս էր նայել։ Մոնքսը, նույնիսկ տվյալ պահին չկարողանալով թաքցնել իր զգացմունքները, ատելությամբ լի մի հայացք նետեց ապշած տղայի վրա և նստեց դռան մոտ։ Միստր Բրաունլոն, որի ձեռքին թղթեր կային, եկավ ու կանգնեց այն սեղանի մոտ, ուր Ռոզն ու Օլիվերն էին նստած։
― Սա ցավատանջ մի պարտականություն է, ― ասաց նա, ― բայց Լոնդոնում բազմաթիվ ջենթլմենների առաջ ստորագրված այս հայտարարությունների էական մասը պետք է կրկնվի նաև այստեղ։ Ես քեզ կխնայեի այս նվաստացումը, բայց նախքան մեր բաժանվելը, մենք այն պետք է լսենք ուղղակի քեզնից, և դու գիտես, թե ինչ պատճառով։
― Ի՞նչ կարող ես ասել այդ նամակի մասին, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Նամակի մասի՞ն։ Դա մի թերթ թուղթ էր լցված զղջումներով ու խոստովանություններով, և աղոթքներով առ աստված, որպեսզի օգներ աղջկան։ Նա այդ աղջկան խաբել էր՝ ասելով, թե ինչ-որ ինչ֊որ առեղծվածային գաղտնիք, ― որ մի օր կհայտներ, ― խանգարում էր իր ամուսնությունը նրա հետ տվյալ ժամանակ։ Ուստի աղջիկը համբերությամբ սպասել էր, ամբողջ սրտով հավատալով արված խոստումերին, միչև որ այդ հավատքը այնքան հեռուներն էր տարել նրան, որ նա վերջապես կորցրել էր այն, ինչոր ինչ֊որ չէր կարող վերադարձնել։ Նրան մնում էր մի քանի ամիս մինչև ծննդաբերությունը։ Նա գրում էր այն բոլորի մասին, որ ծրագրում էր աղջկա ամոթանքը ծածկելու համար, եթե ապրեր, և խնդրում էր նրան, որ եթե ինքը մեռնի, նա չանիծի իր հիշատակը, կամ չմտածի, որ իրենց գործած մեղքի հետևանքները կանդրադառնան իր կամ իրենց մանկիկի վրա, քանի որ այդ ամբողջի մեղավորը ինքն է։ Նա հիշեցնում էր այն օրվա մասին, երբ նրան տվել էր փոքրիկ մեդալիոնը և մատանին, որի վրա փորագրված էր նրա, այսինքն՝ աղջկա, անունը, խոստանալով մնցյալ տեղը լրացնել իր ազգանունով, ― որը նա հույս էր ունեցել շուտով անելու, ― և նրան պաղատագին խնդրում էր պահել այդ մեդալիոնը կրծքի վրա, սրտին մոտիկ, ինչպես արել էր առաջ։ Ապա նույն մոլեգնությամբ շարունակում էր նորից ու նորից կրկնել իր ասածները, ասես խելքը թռցրած լիներ։ Կարծում եմ այդպես էլ էր։
― Իսկ կտակը՞, ― հարցրեց միստր Բրաունլոն, մինչ Օլիվերի արցունքները առատորեն հոսում էին։