Changes

/* 1. ԱՊՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆԸ՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԺԵՔ (ԱՐԺԵՔԻ ՍՈԻԲՍՏԱՆՑԸ, ԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ) */
===ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ԱՊՐԱՆՔ===
====1. ԱՊՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆԸ՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԺԵՔ (ԱՐԺԵՔԻ ՍՈԻԲՍՏԱՆՑԸ, ԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ)====
Այն հասարակությունների հարստությունը, որոնցում արտադրության կապիտալիստական եղանակն է իշխում, ներկայացնում է «ապրանքների մի հսկայական հավաքածու»<ref>Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 3: — [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հատ. XII, մ. 1, էջ 13]։</ref>, իսկ առանձին ապրանքր՝ ապրանքը՝ նրա տարրական ձևը։ Այս պատճառով մեր հետազոտությունն սկսվում է ապրանքի վերլուծությամբ։
Ապրանքն ամենից առաջ մի արտաքին առարկա է, մի իր, որը իր հատկությունների շնորհիվ բավարարում է մարդկային որևէ պահանջմունք։ Բանի էությունը չի փոխվում այդ պահանջմունքների բնույթից՝ արդյոք նրանք ստամոքսի՞ց են ծագում թե երևակայությունից<ref>«Ցանկությունը պահանջմունք է ենթադրում, ոգու ախորժակն է այն, և դա նրան հատուկ է նույնքան բնականորեն, որքան քաղցը մարմնին... (իրերի) մեծ մասն արժեք անիունի, որովհետև բավարարում է ոգու պահանջմունքները»: Nicholas Barbon: «A Discourse conerning Coining the New Money lighter. In Answer to Mr. Locke's Considerations etc.». London 1696, էջ 2, 3։</ref>։ Բանը նաև այն չէ, թե տվյալ իրը ինչպես է բավարարում մարդկային պահանջմունքը՝ արդյոք անմիջաբար, որպես կենսամիջոց, այսինքն՝ որպես սպառման առարկա, թե կողմնակի ճանապարհով, որպես արտադրամիջոց։
Ամեն մի օգտակար իր, օրինակ, երկաթը, թուղթը և այլն, կարելի է դիտել երկու տեսակետից — որակի կողմից և քանակի կողմից։ Ամեն մի այդպիսի իր բազմաթիվ հատկությունների ամբողջություն է, ուստի և կարող է իր զանազան կողմերով օգտակար լինել։ Իրերի այգ տարրեր այդ տարբեր կողմերը և, հետևաբար, գործադրման բազմապիսի եղանակները երևան հանելը պատմական զարգացման գործն է<ref>Իրերն ունեն իրենց ներհատուկ հատկություն (vertue — ահա Բարբոնի առանձնահատուկ արտահայտությունը սպառողական արժեքի համար) որն ամեն տեղ անփոփոխ է մնում, օրինակ, մագնիսի՝ երկաթը ձգելու ունակությունը» (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc.». London 1696, էջ 6)։ Մագնիսի՝ երկաթի ձգելու հատկությունը միայն այն ժամանակ օգտակար դարձավ, երբ նրա միջոցով գտան մագնիսական բևեռայնությունը։</ref>։ Նույնը պետք է ասել օգտակար իրերի քանակական կողմի համար հասարակական չափեր գտնելու մասին։ Ապրանքային չափերի տարբերությունները մասամբ որոշվում են հենց չափվող առարկաների տարբեր բնույթով, մասամբ էլ պայմանական են։
Իրի օգտակարությունը այն դարձնում է սպառողական արժեք<ref>«Որևէ իրի բնական արժեքը [natural worth] նրա ունակությունն է՝ բավարարելու մարդկային կյանքի պահանջմունքները կամ ծառայելու նրա հարմարություններին» (John Locke: «Some Consideratons Considerations on the Consequences of the Lowering of Interest». 1691, «Works», հրատ. London 1777, հատ. II, էջ 28)։ XVII դարում մենք դեռ հաճախ ենք հանդիպում անգլիական հեղինակների գրվածքներում «worth» բառին սպառողական արժեքն արտահայտելու և «value» բառին՝ փոխանակային արժեքն արտահայտելու համար. այդ լիովին համապատասխան է անգլերենի ոգուն, որը սիրում է անմիջաբար տրված իրերն արտահայտել գերմանական ծագում ունեցող բառերով, իսկ վերացական իրերը՝ ռոմանական ծագում ունեցող բառերով։</ref>։ Բայց այս օգտակարությունը կախված չէ օդի մեջ։ Ապրանքային մարմնի հատկություններով պայմանավորված այդ օգտակարությունը գոյություն չունի այդ ապրանքային մարմնից դուրս։ Ուստի ապրանքային մարմինը, ինչպես, օրինակ, երկաթը, ցորենը, ադամանդը և այլն, ինքը սպառողական արժեք է կամ բարիք։ Նրա այդ բնույթը կախված չէ այն բանից, թե արդյոք նրա սպառողական հատկությունների յուրացումը մարդու վրա շա՞տ աշխատանք է նստում թե քիչ։ Սպառողական արժեքները քննելիս միշտ ենթադրվում է նրանց քանակային որոշվածությունը, օրինակ, մի դյուժին ժամացույց, մի արշին կտավ, մի տոննա երկաթ և այլն։ Ապրանքների սպառողական արժեքները հատուկ դիսցիպլինի — ապրանքագիտության առարկան են կազմում <ref>Բուրժուական հասարակության մեջ իշխում է այն fictio juris-ը [իրավաբանական ֆիկցիան], իբր ամեն մարդ, որպես ապրանք գնող, հանրագիտական տեղեկություններ ունի ապրանքագիտության բնագավառում։</ref>։ Սպառողական արժեքն իրացվում է միայն սպառման պրոցեսում։ Սպառողական արժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը, ինչ հասարակական ձև էլ ունենա այդ հարստությունը։ Այն հասարակական ձևի ժամանակ, որ մենք քննարկելու ենք, սպառողական արժեքները միաժամանակ փոխանակային արժեքի իրային կրողներն են։
Փոխանակային արժեքն ամենից առաջ ներկայանում է որպես քանակային հարաբերակցություն, որպես մի համամասնություն, որով մի տեսակի սպառողական արժեքները փոխանակվում են ուրիշ տեսակի սպառողական արժեքների հետ<ref>«Արժեքը այն հարաբերությունն է, որով մեկ իր փոխանակվում է մեկ ուրիշի հետ, մի արդյունքի որոշ քանակ՝ մի ուրիշ արդյունքի որոշ քանակի հետ»։ (Le Trosne: «De l'Interet Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 889)։</ref>,— հարաբերակցություն, որը շարունակ փոփոխվում է ժամանակի ու տեղի համեմատ։ Այդ պատճառով փոխանակային արժեքը թվում է ինչ֊որ մի պատահական ու միանգամայն հարաբերական բան, իսկ բուն ապրանքին հատուկ ներքին, փոխանակային արժեքը (valeur intrinseque) պատկերանում է որպես մի ինչ-որ contradicto in adjecto <ref>«Ոչ մի բան չի կարող ներքին արժեք ունենալ (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc,». London 1696, էջ 6), կամ, ինչպես Բետլերն է ասում.
[Մի իրի արժեքն է ճիշտ այնքան, որքան կարող է բերել այն։]</ref>։ Քննենք բանն ավելի մոտիկից։
Մի որոշ ապրանք, օրինակ, մեկ կվարտեր ցորենը, փոխանակվում է x կոշկաներկի հետ, կամ y մետաքսի հետ, կամ z ոսկու հետ և այլն, մի խոսքով՝ ուրիշ ապրանքների հետ ամենատարբեր համամասնությամբ։ Հետևաբար, ցորենն ունի ոչ թե մեկ եզակի, այլ բազմաթիվ փոխանակային արժեքներ։ Բայց որովհետև թե՛ x կոշկաներկի, թե՛ y մետաքսը և թե՛ z ոսկին և այլն մեկ կվարտեր ցորենի փոխանակային արժեքն են կազմում, ուստի x կոշկաներկը, y մետաքսը, z ոսկին և այլն պետք է իրար փոխարինելու ընդունակ կամ հավասարամեծ փոխանակային արժեքներ լինեն։ Սրանից հետևում է, առաջին, որ միևնույն ապրանքի տարրեր տարբեր փոխանակային արժեքները ինչ֊որ միատեսակ բան են արտահայտում և, երկրորդ, որ փոխանակային արժեքն ընդհանրապես կարող է իրենից տարբեր ինչ֊որ բովանդակության արտահայտության միայն եղանակը, միայն «դրսևորման ձևը» լինել։
Վերցնենք այնուհետև երկու ապրանք, օրինակ, ցորեն և երկաթ։ Ի՛նչ էլ որ լինի նրանց փոխանակային հարաբերությունը, այն միշտ կարելի է արտահայտել մի հավասարումով, որի մեջ ցորենի տվյալ քանակը հավասարեցվում է երկաթի մի որոշ քանակի. օրինակ, 1 կվարտեր ցորենը = a ցենտներ երկաթի։ Ի՞նչ է ասում մեզ այս հավասարումը։ Այն, որ հավասար մեծություն ունեցող ինչ֊որ ընդհանուր բան կա երկու տարբեր իրերի՝ 1 կվարտեր ցորենի և a ցենտներ երկաթի մեջ։ Հետևաբար, այդ երկու իրերն էլ հավասար են մի ինչ-որ երրորդ բանի, որն ինքնին ո՛չ նրանցից առաջինն է, ոչ էլ երկրորդը։ Այսպիսով, նրանցից յուրաքանչյուրը, որչափով նա փոխանակային արժեք է, պետք է վերածելի լինի այդ երրորդին։