Changes
Ապրանքի արժեքի պարզ ձևը նրա արժեքային հարաբերությունն է իրենից տարբեր տեսակի ապրանքի հետ, կամ նրա փոխանակային հարաբերությունը վերջինի հետ։ A ապրանքի արժեքը որակապես արտահայտվում է B ապրանքի՝ A ապրանքի հետ անմիջաբար փոխանակվելու ընդունակությամբ։ Արժեքը քանակապես արտահայտվում է B ապրանքի որոշ քանակի՝ A ապրանքի տվյալ քանակի հետ փոխանակվելու ընդունակությամբ։ Ուրիշ խոսքով՝ ապրանքի արժեքն ինքնուրույն արտահայտություն է ստանում, երբ ապրանքը ներկայանում է որպես «փոխանակային արժեք»։ Երբ մենք այս գլխի սկզբում, շրջուն տերմինաբանությանը հետևելով, ասում էինք, թե ապրանքն սպառողական արժեք է և փոխանակային արժեք, ապա, խստորեն ասած, այդ սխալ էր։ Ապրանքն սպառողական արժեք կամ սպառման առարկա և «արժեք» է։ Նա իր այդ երկակի բնույթը երևան է հանում, երբ նրա արժեքը ստանում է դրսևորման սեփական, նրա նատուրալ ձևից տարբեր ձև, այն է՝ փոխանակային արժեքի ձև, ընդ որում մեկուսացված քննվող ապրանքը երբեք այդ ձևը չի ունենում, բայց այդպիսի ձև ունենում է միշտ միայն արժեքային կամ փոխանակային հարաբերության մեջ մի ուրիշ, տարբեր տեսակի ապրանքի նկատմամբ։ Քանի որ մենք այդ հիշում ենք, ապա վերոհիշյալ սխալ բառագործածությունը ոչ մի սխալ չի առաջացնում, այլ կրճատ արտահայտության համար է ծառայում միայն։
Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ ապրանքի արժեքի ձևը կամ նրա արժեքի արտահայտությունը բխում է ապրանքի արժեքի բնությունից, և ոչ ընդհակառակը՝ արժեքը կամ արժեքի մեծությունը չէ, որ բխում է փոխանակային արժեքից, արժեքի արտահայտման այդ եղանակից։ Բայց հենց այդպես են պատկերացնում բանը, մի կողմից, մերկանտիլիստներն ու նրանց արդի երկրպագուները, ինչպես Ֆերյեն, Գանիլը և այլն<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— F.L. A. Ferrier (մաքսային ենթատեսուչ): «Du Gouvernement considere considéré dans ses Rapports avec le Commerce», Paris 1805, և Charles Ganilh: «Des Systemes d’Economie Systèmes d’Économie Politique etc.», 2-րդ հրատ. Paris 1821.1821։<br>22a '''2-րդ հրատ. ծանոթագրության.'''— Օրինակ, Հոմերոսի մոտ մի իրի արժեքն արտահայտվում է ամբողջ մի շարք տարբեր իրերով։</ref>, մյուս կողմից, նրանց հակոտնյաները, ազատ առևտրի արդի շրջիկ-գործակալները, ինչպես Բաստիան և նրա նմանները։ Մերկանտիլիստները ծանրության կենտրոնը փոխադրում են արժեքի արտահայտության որակական կողմի վրա, այսինքն՝ ապրանքի համարժեքային ձևի վրա, որն իր ավարտուն արտահայտությունը գտնում է փողի մեջ, այնինչ ֆրիտըեդերյան ֆրիտրեդերյան ապրանքի ժամանակակից շրջավաճառները, որոնք պետք է իրենց ապրանքը ծախեն՝ ի՛նչ գնով ուղում ուզում է լինի, գլխավոր ուշադրությունը դարձնում են, ընդհակառակը, արժեքի հարաբերական ձևի քանակական կողմի վրա։ Հետևաբար, նրանց համար ապրանքի թե թե՛ արժեքը և թե թե՛ արժեքի մեծությունը գոյություն ունեն միայն այն արտահայտության մեջ, որ նրանք ստանում են ապրանքների փոխանակային հարաբերության մեջ, այսինքն՝ միայն ապրանքների ընթացիկ գնացուցակի սյունակներում։ Շոտլանդացի Մակլեոդը, որի պրոֆեսիոնալ պարտականությունն այն է, որ Լոմբարդստրիտի բանկիրների հնամոլ պատկերացումներն ըստ կարելույն մեծ գիտականությամբ գեղազարդի, մի հաջող համադրություն է ներկայացնում սնահավատ մերկանտիլիստների և ազատ առևտրի իդեաների լուսավորված շրջավաճառների միջև։
Ավելի մոտիկից քննելով A ապրանքի արժեքի արտահայտությունը նրա արժեքային հարաբերության մեջ B ապրանքի նկատմամբ, մենք տեսանք, որ այդ հարաբերության սահմաններում A ապրանքի նատուրալ ձևը լոկ սպառողական արժեքի կերպարանք է ներկայացնում, իսկ B ապրանքի նատուրալ ձևը՝ լոկ արժեքի ձև՝ կամ արժեքի կերպարանք։ Այսպիսով, սպառողական արժեքի ու արժեքի այն ներքին հակադրությունը, որ թաքնված է ապրանքի մեջ, արտահայտվում է արտաքին հակադրության միջոցով, այսինքն՝ երկու ապրանքների հարաբերության միջոցով, որի շրջանակներում մեկ ապրանքը,— այն ապրանքը, '''որի ''' արժեքը արտահայտվում է,— անմիջաբար լոկ սպառողական արժեքի դեր է խաղում, իսկ մյուս ապրանքը,— այն, '''որի մեջ ''' արժեքն արտահայտվում է,— անմիջաբար միայն փոխանակային արժեքի դեր է խաղում։ Հետևաբար, ապրանքի արժեքի պարզ ձևը ապրանքի մեջ պարունակվող այն հակադրության դրսևորման պարզ ձևն է, որ կա սպառողականի արժեքի ու արժեքի միջև։
Բոլոր հասարակական կացութաձևերում աշխատանքի արդյունքն սպառման առարկա է, բայց զարգացման պատմականորեն որոշ միայն մեկ դարաշրջան է աշխատանքի արդյունքը ապրանք դարձնում,— այսինքն՝ այն դարաշրջանը, երբ օգտակար իրի արտադրության վրա ծախսված աշխատանքը հանդես է գալիս որպես այդ իրի «առարկայական» հատկություն, որպես նրա արժեքը։ Այստեղից հետևում է, որ ապրանքի արժեքի պարզ ձևը միևնույն ժամանակ աշխատանքի արդյունքի ապրանքային պարզ ձևն է որ, ըստ այնմ, ապրանքային ձևի զարգացումը համընկնում է արժեքի ձևի զարգացման հետ։
Առաջին հայացքից արդեն ակներնև ակներև է արժեքի պարզ ձևի անբավարարությունը, այդ սաղմնային ձևի, որը միայն մի շարք փոխակերպումներ անցնելով է հասունանում մինչև գնի ձևը։
A ապրանքի արժեքի արտահայտությունը B ապրանքի մեջ միայն տարբերում է A ապրանքի այդ արժեքը նրա սեփական սպառողական արժեքից և այդ պատճառով էլ ապրանքը դնում է միայն մեկ փոխանակային հարաբերության մեջ,— որևէ աոանձին, նրանից տարբեր ապրանքային տեսակի հետ ունեցած փոխանակային հարաբերության մեջ, բայց նա չի արտահայտում այդ ապրանքի որակական նույնությունն ու քանակական համամասնությունը ապրանքների մյուս բոլոր տեսակների հետ։ Մեկ ապրանքի արժեքի պարզ հարաբերական ձևին համապատասխանում է մի ուրիշ ապրանքի առանձին համարժեքային ձևը։ Այսպես, օրինակ, բաճկոնը կտավի արժեքի հարաբերական արտահայտության մեջ ունի համարժեքային ձև, կամ միայն այդ առանձին ապրանքային տեսակի՝ կտավի նկատմամբ անմիջաբար փոխանա֊կելիության ձև:
Մինչդեռ, արժեքի առանձին ձևը ինքն իրեն փոխվում է ավելի լիակատար ձևի։ Թեև այդ ձևի միջոցով A եզակի ապրանքի արժեքն արտահայտվում է ուրիշ տեսակի միայն մի ապրանքի մեջ, սակայն այս դեպքում ամենևին նշանակություն չունի, թե ինչ ապրանք է այդ՝ բաճկոն է արդյոք, երկաթ, ցորեն և այլն։ Որչափով միևնույն ապրանքը ապրանքի մերթ այս, մերթ այն տեսակի հետ արժեքային հարաբերությունների մեջ է մտնում, առաջ են գալիս նրա արժեքի տարբեր պարզ արտահայտություններ[''Տե՛ս 22a ծանոթ.'']: Նրա արժեքի հնարավոր արտահայտությունների թիվը սահմանափակված է ապրանքի՝ նրանից տարբեր տեսակների թվով միայն։ Ապրանքի արժեքի եզակի արտահայտությունը, այսպիսով, վեր է ածվում նրա արժեքի մի շարք տարբեր պարզ արտահայտությունների, ընդ որում այդ շարքը կարող է երկարացվել ուզած չափով։
'''B. Արժեքի լրիվ կամ ծավալուն ձև'''
A ապրանքի z քան ակր — քանակը = B ապրանքի u քանակին, կամ = C ապրանքի v քանակին, կամ = D ապրանքի w քանակին, կամ = E ապրանքի x քանակին, կամ == և այլն։
(20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կամ = 10 ֆունտ թեյի, կամ = 40 ֆունտ սուրճի, կամ = 1 կվարտեր ցորենի, կամ = 2 ունցիա ոսկու, կամ = 1/2 ½ տոննա երկաթի, կամ = և այն)
''1) Արժեքի ծավալուն հարաբերական ձևը''
Տվյալ ապրանքի, օրինակ, կտավի արժեքը հիմա արտահայտվում է ապրանքային աշխարհի ուրիշ անթիվ տարրերի մեջ։ Ամեն մի ուրիշ ապրանքային մարմին դառնում է կտավի արժեքի հայելի<ref>Այս պատճառով խոսում են կտավի բաճկոնակին բաճկոնային արժեքի մասին, եթե կտավի արժեքը արտահայտում են բաճկոններով,— նրա հացահատիկային արժեքի մասին, եթե արժեքն արտահայտում են հացահատիկով, և այլն: Ամեն մի այսպիսի արտահայտություն նշանակում է, որ բաճկոնի, հացահատիկի և այլնի սպառողական արժեքի մեջ երևան է դայիս գալիս ոչ այլ ինչ, եթե ոչ կտավի արժեքը։ «Յուրաքանչյուր ապրանքի արժեք արտահայտություն է տալիս նրա փոխանակային հարաբերությանը... Մենք կարող ենք խոսել նրա մասին որպես հացահատիկային արժեքի, մահուդային արժեքի մասին և այլն, նայած թե ուրիշ ի՛նչ ապրանքի հետ է համեմատվում այն. այսպիսով, արժեքի հազարավոր տարբեր տեսակներ կան,— արժեքի ճիշտ այնքան տեսակներ, ոյ։քան որքան ապրանքներ կան, և նրանք բոլորն էլ միատեսակ ռեալ են և միատեսակ անվանական» («A Critical Dissertation on the Nature, Measures and Causes of Value: chiefly in reference to the writings of Mr. Ricardo and his followers. By the Author of Essays on the Formation etc. of Opinions». London 1825, էջ 39)։ Իր ժամանակին Անգլիայում շատ աղմուկ հանած այս անանուն աշխատության հեղինակ Ս. Բեյլին երևակայում է, թե միևնույն ապրանքային արժեքի այս խայտաբղետ հարաբերական արտահայտությունների մատնանշումով նա ոչնչացրել է արժեքի հասկացողությունը սահմանելու ամեն մի հնարավորություն։ Այն հանգամանքը, որ նա, չնայած իր ամբողջ սահմանափակությանը, այնուամենայնիվ շոշափել է Ռիկարդոյի թեորիայի խոցելի տեղերը, ցույց է տալիս այ այն ջղայնությունը որո , որով Ռիկարդոյի դպրոցը հարձակվեց նրա վրա, օրինակ, «Westminster Review»-ում։</ref>։ Այսպիսով, միայն այժմ է այդ արժեքն ինքը իսկապես երևան գալիս իբրև տարբերազուրկ մարդկային աշխատանքի խտացվածք։ Որովհետև արժեք ստեղծող աշխատանքը հիմա միանգամայն որոշակի ներկայացված է որպես մի աշխատանք, որն ամեն մի ուրիշ մարդկային աշխատանքի հավասար նշանակություն ունի, անկախ այն բանից, թե ի՛նչ նատուրալ ձև ունի վերջինը և ինչի՛ մեջ է առարկայանում այն՝ բաճկոնի, ցորենի, երկաթի, ոսկու մեջ և այլն։ Այդ պատճառով էլ արժեքի իր ձևի շնորհիվ կտավը հիմա հասարակական հարաբերության մեջ է մտնում ապրանքի ո՛չ միայն մի ուրիշ առանձին տեսակի հետ, այլև ամբողջ ապրանքային աշխարհի հետ։ Որպես ապրանք նա այդ աշխարհի քաղաքացին է։ Միևնույն ժամանակ ապրանքային արժեքի արտահայտության անվերջ շարքը ցույց է տալիս, որ արժեքը բացարձակապես անտարբեր է դեպի սպառողական արժեքի ամեն մի հատուկ ձև, որի մեջ նա երևան է դալիս։
Առաջին ձևում՝ 20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կարող է հասարակ պատահականություն թվալ այն իրողությունը, որ այս երկու ապրանքը փոխանակելի են իրար հետ մի որոշ քանակական հարաբերակցությամբ։ Երկրորդ ձևում, ընդհակառակը, անմիջապես երևում է նրա հետևում թաքնված հիմքը, որն էապես տարբեր է պատահական արտահայտությունից և որոշում է այդ վերջինը։ Կտավի արժեքը մնում է միատեսակ իր մեծությամբ, անկախ այն բանից՝ բաճկոնի՞ մեջ է արտահայտված այն, թե՞ սուրճի կամ երկաթի մեջ և այլն,— ուրիշ անչափ բազմազան ապրանքների մեջ, որոնք պատկանում են ամենատարբեր տերերի։ Երկու անհատական ապրանքատերերի պատահական հարաբերությունը չքանում է։ Ակներև է դառնում, որ ո՛չ թե փոխանակությունն է կարգավորում ապրանքի արժեքի մեծությունը, այլ, ընդհակառակը, ապրանքի արժեքի մեծությունն է կարգավորում նրա փոխանակային հարաբերությունները։
''2) Հատուկ համարժեքային ձևը''
Ամեն մի ապրանք՝ բաճկոնը, թեյը, ցորենը, երկաթը և այլն, կտավի արժեքի արտահայտության մեջ համարժեքի, այսինքն՝ արժեքի մարմնի դեր է խաղում։ Յուրաքանչյուր այսպիսի ապրանքի որոշ նատուրալ ձևը հիմա մի Հատուկ հատուկ համարժեքային ձև է՝ բազմաթիվ ուրիշ ձևերի կողքին։ Նույն կերպով էլ տարբեր ապրանքային մարմինների մեջ պարունակվող օգտակար աշխատանքի բազմազան որոշ, կոնկրետ տեսակները հիմա ծառայում են միայն որպես ընդհանրապես մարդկային աշխատանքի իրականացման ու դրսևորման ձևեր։
''3) Արժեքի լրիվ կամ ծավալուն ձևի թերությունները''
Նախ, ապրանքի արժեքի հարաբերական արտահայտությունն այստեղ ավարտուն չէ, որովհետև նրա արժեքի արտահայտությունների շարքը երբեք չի վերջանում։ Այն շղթան, որի օղակները արժեքի հավասարումներից են կազմված, միշտ կարող է երկարացվել՝ նրա մեջ մտցնելով ամեն մի նոր երևան եկող ապրանքատեսակ. , որը նյութ է մատակարարում արժեքի նոր արտահայտության համար։ Երկրորդ, այդպիսի շղթան կազմում է արժեքի ցիրուցան ու այլատեսակ արտահայտությունների մի գույնզգույն մոզաիկա։ Վերջապես, եթե առանց բացառության բոլոր ապրանքների հարաբերական արժեքները արտահայտված են այս ծավալուն ձևի մեջ, ինչպես որ այդ հենց պետք է պատահի, ապա յուրաքանչյուր ապրանքի արժեքի հարաբերական ձևը ստանում է արժեքի արտահայտությունների մի անվերջ շարք, որը տարբերվում է ամեն մի այլ ապրանքի արժեքի հարաբերական ձևի արտահայտությունից։ Արժեքի ծավալուն հարաբերական ձևի թերություններն իրենց հերթին արտացոլվում են նաև նրան համապատասխանող համարժեքային ձևի մեջ։ Որովհետև ապրանքի ամեն մի առանձին տեսակի նատուրալ ձևն այստեղ մի հատուկ համարժեքային ձև է անթիվ ուրիշ հատուկ համարժեքային ձևերի կողքին, ուստի ընդհանրապես գոյություն ունեն միայն սահմանափակ համարժեքային ձևեր, որոնցից յուրաքանչյուրը բացառում է մնացած բոլորին։ Նմանապես, ամեն մի հատուկ ապրանքային համարժեքի մեջ պարունակվող աշխատանքի որոշ, կոնկրետ, օգտակար տեսակը ներկայացնում է մարդկային աշխատանքի դրսևորման մի հատուկ, հետևաբար և ոչ սպառիչ ձև միայն։ ճիշտ Ճիշտ է, այդ աշխատանքը դրսևորվելու իր լրիվ ու սպառիչ ձևը դրսևորման այդ հատուկ ձևերի ամբողջության մեջ է ստանում։ Բայց և այնպես այստեղ նա դրսևորման միասնական ձև չունի։
Ասենք՝ արժեքի ծավալուն հարաբերական ձևը կազմված է միայն արժեքի պարզ հարաբերական արտահայտությունների կամ առաջին ձևի հավասարումների գումարից, օրինակ՝
<TABLE border = 0 width="50%"> <TR> <TD align=right>20 </TD> <TD>արշ. կտավը </TD> <TD>= </TD> <TD align=right>1 </TD> <TD>բաճկոնի,</TD> </TR> <TR> <TD align=right>20 </TD> <TD>արշ. կտավը </TD> <TD>= </TD> <TD align=right>10 </TD> <TD>ֆունտ թեյի և այլն։</TD> </TR></TABLE>
Բայց այդ հավասարումներից յուրաքանչյուրը պարունակում է նաև համանման հակադարձ հավասարում՝
<TABLE border = 0 width="50%"> <TR> <TD align=right>1 </TD> <TD>բաճկոնը </TD> <TD>= </TD> <TD align=right>20 </TD> <TD>արշ. կտավի,</TD> </TR> <TR> <TD align=right>10 </TD> <TD>ֆունտ թեյը </TD> <TD>=</TD> <TD align= right>20 </TD> <TD>արշ. կտավի և այլն։</TD> </TR></TABLE>
Եվ իրոք, եթե որևէ մեկը իր կտավը փոխանակում է բազմաթիվ ուրիշ ապրանքների հետ և, հետևապես, նրա արժեքն արտահայտում է մի շարք ուրիշ ապրանքներով, ապա բազմաթիվ ուրիշ ապրանքատերեր էլ, ակներև է, որ պետք է իրենց ապրանքներն անպայման փոխանակեն կտավի հետ, հետևապես, պետք է իրենց տարրեր ապրանքների արժեքն արտահայտեն միևնույն երրորդ ապրանքով, կտավով։ Այսպես ուրեմն, շուռ տանք՝ 20 արշ. կտավը = 1 բաճկոնի կամ = 10 ֆունտ թեյի կամ = և այլն շարքը, այսինքն՝ արտահայտենք միայն այն հակադարձ հարաբերությունը, որն ըստ գործի էության արդեն պարունակվում է այդ շարքի մեջ. այն ժամանակ կստանանք՝
'''C. Արժեքի ընդհանրական ձևը'''
<TABLE border = 0 width="50%"> <TR> <TD align=right>1</TD> <TD>բաճկոնը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>10</TD> <TD>ֆունտ թեյը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>40</TD> <TD>ֆունտ սուրճը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>1</TD> <TD>կվարտեր ցորենը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD>20 արշ. կտավի։</TD> </TR> <TR> <TD align=right>2</TD> <TD>ունցիա ոսկին</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>½</TD> <TD>տոննա երկաթը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>A</TD> <TD>ապրանքի x քանակը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right></TD> <TD>և այլն</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD></TD> </TR></TABLE>
''1) Արժեքի ձևի փոխված բնույթը''