Changes
Նոր էջ «Ինչո՞ւ ես կոմունիստ չեմ։ {{Վերնագիր |վերնագիր = Ինչո՞ւ ես կոմունիստ չեմ |հեղինակ =[[Իգոր Էյդման]] |թա...»:
Ինչո՞ւ ես կոմունիստ չեմ։
{{Վերնագիր
|վերնագիր = Ինչո՞ւ ես կոմունիստ չեմ
|հեղինակ =[[Իգոր Էյդման]]
|թարգմանիչ = [[Մազութի Համո]]
|աղբյուր = [http://www.kasparov.ru/material.php?id=52CC384E50E4D 1] [http://www.kasparov.ru/material.php?id=52CD9A2E7D9B5§ion_id=4B56D2CDF201A 2] [http://www.kasparov.ru/material.php?id=52D034AE25FF9§ion_id=4B56D2CDF201A 3] [http://www.kasparov.ru/material.php?id=52D4439A91C1C 4]
}}
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
{{անավարտ}}
{{Թարգմանվում է}}
==Կոմունիստական փորձերի պրակտիկան ցույց տվեց, որ «նորմալ» միջոցներով հռչակված նպատակներին հասնել անհնար է։==
Կախյալ լինել ցարից, կախյալ լինել ազգից —
Մեզ մե՞կ չէ։ Աստված իրենց հետ։
Ոչ մեկին
Չզեկուցել, միայն ինքդ քեզ
ծառայել եւ գոհացնել…
(Ա․ Պուշկին)
Գրում են, որ ըստ իմ տեքստերի, ես «ձախ կոմունիստ» եմ։ Հավանաբար անհրաժեշտ է հերքում։ Ես կոմունիստ չեմ։ Կոմունիստական գաղափարախոսության հիմնադիրների հռչակված նպատակները՝ «յուրաքանչյուրի ազատ զարգացումը՝ բոլորի ազատ զարգացման պայման է», «մարդկության թռիչք անհրաժեշտության թագավորությունից դեպի ազատության թագավորություն», «ուր ընդհատվում է անհրաժեշտությամբ եւ արտաքին նպատակահարմարությամբ թելադրվող աշխատանքը» եւ այլն, ես կատարյալ եմ ճանաչում։ Սակայն կոմունիստական փորձերի պրակտիկան ցուցադրեց, որ կոմունիստների առաջարկած միջոցներով հռչակված նպատակներին հասնել անհնար է։
Կոմունիզմի (Մարկս եւ Էնգելս), անարխո֊կոմունիզմի (Կրոպոտկին), անարխո֊կոլեկտիվիզմի (Բակունին) գաղափարները հիմնված են կոլեկտիվիզմի եւ հավասարության (էգալիտարիզմի) վրա։ Մարդկային հասարակության պատմությունը ցույց է տալիս, որ այդ հիմնական կոմունիստական արժեքները հակասում են մարդու բնույթին։ Սոցիալապես ակտիվ անձերը միշտ ձգտելու են զանգվածից առանձնանալ, գերազանցել մյուսներին, զանազան բարիքների համար մրցակցության մեջ հաղթել։ Բացի դրանից, մարդիկ հետաքրքրված են օտար կամքին, օտար շահերին ենթարկվելուց ազատ լինել։ Նրանք փորձում են հնարավորինս խուսափել ոչ ստեղծագործական, մեխանիկական, ծանր աշխատանքից։ Ստեղծագործելով, մարդիկ աշխատում են թողնել իրենց հետքը։ Այդ բոլոր նպատակաուղղվածությունները խորը անձնական են, եւ նույնիսկ էգոիստական։
Միայն հիմնական պահանջների բավարարմանը կարելի է հասնել, «բոլորով», ամբողջ համայնքով։ Օրինակ, ցեղը միասին գնում է որսի, որ սովից չմեռնեն, կամ, պայքարում է այլ ցեղի հետ կենդանի մնալու համար։ Այդ իրավիճակում մրցակցության մասին խոսք լինել չի կարող, մարդիկ ունեն ինքնապաշտպանության բնազդով թելադրվող ընդհանուր խնդիր։ Ավելի բարդ պահանջները՝ հասարակական հաջողության, ճանաչման, ստեղծագործական ինքնաիրականացման հասնելը, ոչ միայն ինդիվիդուալ են, բայց եմ մրցակցական են։ Հենց այդ պահանջների բավարարման համար մարդը, որ արդեն բավարարել է հիմնական պահանջները, շարունակում է կարիերայով զբաղվել, գերազանցել մյուսներին՝ փառքի մեջ, ազդեցության, ստեղծագործության։
Միմիայն ալտրուիզմով մոտիվացված ինդիվիդները ցանկացած հասարակության մեջ աննկատ փոքրամասնություն են կազմում։
Չկա ավելի տաղտկալի եւ լճացող բան, քան լիակատար հավասարների, եւ նույնիսկ իրար գերազանցելու փորձ չանողների հասարակությունը։ Այդպիսի հասարակությունը պարզապես կենսունակ չէ։ Բոլոր կոմունիստական փորձերը, սկսած Օուէնի եւ Կաբբեի կոմուննաներից, եւ վերջացրած սոցիալիստական երկրներով, տապալվել են հենց այդ պատճառով։ Որպեսզի զարգանան հասարակական հարաբերությունները, մշակույթը, գիտությունը, մարդիկ պետք է ոչ միայն համագործակցեն, այլեւ մրցակցեն միմյանց հետ։ Մրցակցութունն ու համագործակցությունը հասարակական կյանքի կարեւորագույն հակադրույթներն են։ Առանց դրանց պրոգրեսն անհնար է։ Լիակատար հավասարությունը վերացնում է մրցակցության նախադրյալները, հետեւաբար՝ պրոգրեսի նույնպես։
Դեռ Կրոպոտկինն էր գրում, որ հարուստների ունեցվածքի վերաբաշխումը չի բերի աղքատների կյանքի կտրուկ լավացմանը, նրանցից յուրաքանչյուրին չափազանց քիչ է հասնելու։
Այդ իսկ պատճառով առատությանը հասնելու համար նոր կարգը պետք է լինի կապիտալիզմից շատ ավելի արդյունավետ։
Կոմունիստական էքսպերիմենտները չբերեցին այդպիսի գերարդյունավետ տնտեսության ստեղծմանը։
ԽՍՀՄ֊ում արագ համոզվեցին, որ հասարակական բարիքը բավական ուժեղ դրդապատճառ չէ։
Աշխատանքային եւ ստեղծագործական նվաճումները պահանջում են անձնական, ներառյալ նյութական հետաքրքրվածություն։ Սկսվեց պարգեւներով եւ հավելավճարներով ստեղծագործական էլիտան կաշառելը, ստեղծեցին կաշառված աշխատանքային արիստոկրատիա՝ ստախանովականներին, կատարվեց պարտմաքսիմումին հրաժեշտը, ստեղծվեց նոմենկլատուրայի համար լիազորությունների համակարգը։ Արդյո՞ք կարող էր այլ կերպ լինել։
Երեւի թե չէր կարող։ Առավելագույն հավասարության դեպքում վարչակարգի արդյունավետությունը կլիներ այնքան ցածր, որ վարչակարգը պարզապես չէր կարողանա գոյատեւել (ինչպես ռազմական կոմունիզմի դեպքում)։
Կոմունիստներն հաճախ փորձում են հիմնավորել մարդու բնավորության մասին ի սկզբանե կոլեկտիվիստական, ալտրուիստական լինելու իրենց համոզմունքը, մեջբերելով կենսահոգեբանության օրինակներ։ Բայց չէ որ կան ավելի լավ օրինակներ ոչ թե թռչունների եւ գազանիկների աշխարհից, այլ մարդկության պատմությունից։ Չէր կարող պատահական լինել, կամ որեւէ մեկի չար կամքի արդյունքում, որ մարդկային ամբողջ պատմության ընթացքում գոյություն ունեին մարդու աշխատանքի միայն չորս դրդապատճառ․ սով, ագահություն, բռնություն, ստեղծագործություն։ Մարդուն կարող է աշխատել ստիպել կամ սովը, կամ իր կյանքի մակարդակը բարձրացնելու ձգտումը, կամ պայմանական «կարմիր խմերի» թոխրը, կամ սեփական ստեղծագործական դերն իրականացնելը։ Եթե աշխատանքը չի տալիս մարդուն մասնավոր անձնական խնդիրների լուծման հնարավորություն, ապա նրան կարելի է ստիպել աշխատել միայն բռնության սպառնալիքով։ Այդ իսկ պատճառով էգալիտար, կոլեկտիվիստական վարչակարգերը պատմության մեջ միշտ հենվում էին բռի ուժի վրա։
Բայց եթե նույնիսկ իրականանային կոմուննա֊հասարակության մասին դասականների երազանքները, ուր բոլոր կոմմունարները սերտորեն կապված են իրար հետ ընդհանուր աշխատանքով, կենցաղով, ապա այն չէր բերի մարդկանց ազատություն։ Կոլեկտիվը կարող է լինել նույնչափ ճնշող, կեղեքիչ, ինչպես եւ տերը կամ պետությունը։ Վերաձեւակերպելով Պուշկինին, կարելի է ասել՝ արդյո՞ք մեկ չէ մեզ կախված լինել տիրոջից, պետությունից, իշխանությունից, վերադասներից, թե կոլեկտիվից։ Մարդը ձգտում է մյուսից ազատ լինել։ Անկախ նրանից, ով է այդ մյուսը՝ չինովնիկ, ընկերության տերը, վերադասը, կոմունալ բնակարանի հարեւանը, թե ձանձրալի գործընկերները։
Կոմունիստական դասականների երազանքները ազատ զարգացող, անձերի մասին, ով ազատ են հարկադիր վարձու աշխատանքից եւ անձի ցանկացած վերահսկողությունից, կարող են իրականանալ միայն ինդիվիդուալիզմի, հասարակական ատոմիզացիայի, մրցակցության եւ ստեղծագործական համագործակցության համադրման պարագայում։
==Ինչպիսին կարող է լինել հետ֊կապիտալիստական ապագան==
==Այսօր ստեղծագործողներն ոչմեկ են։ Արդյո՞ք նրանք կարող են դառնալ ամենը==
==Կոմունիզմ, կապիտալիզմ, P2P գործընթացները եւ «հավասարների տնտեսությունը»==