Changes

Շվեյկին տեղավորեցին կայազորի բանտին կից հիվանդանոցային բարաքում, հենց այդպիսի թուլամորթ սիմուլյանտների մեջ։
էլ Էլ չեմ դիմանա,– ասաց նրա մահճակիցը, որին հենց նոր էին բերել ամբուլատորիայից, ուր արդեն երկրորդ անդամ նրա ստամոքսը լվացել էին։ Այդ մարդը կարճատես էր ձևանում։
– Հենց վաղը կգնամ գունդը,– ասաց նրա ձախակողմյան հարևանը, որին հենց նոր կլիզմա էին արել։ Այդ հիվանդը ձևանում էր, թե ցախաքլորի պես խուլ է։
– Ռևմատիզմ ունեմ,– պատասխանեց Շվեյկը, և նրա շուրջն իսկույն մի անկեղծ ծիծաղ պոռթկաց։ Ծիծաղում էր նույնիսկ մեռնող թոքախտավորը, որ տուբերկուլյոզով հիվանդ էր ձևանում։
– Լավ կլինի քո ռևմատիզմով քիթդ չխոթես այստեղ,– լրջորեն նախազգուշացրեց Շվեյկին մի չաղ պարոն։– Այստեղ ռևմատիզմը նույնքան են բանի տեղ դնում, որքան մազոլները։ Ես սակավարյունություն ունեմ, ստամոքսիս կեսն ու կողերիցս հինգը չկան, բայց ոչ ոք չի հավատում։ Իսկ վերջերս այստեղ մի խուլուհամր կար։ Տասնչորս օր շարունակ ամեն կես ժամը մեկ նրան փաթաթում էին թաց սավանի մեջ։ Ամեն օր կլիզմա էին անում ու ստամոքսը դատարկում։ Նույնիսկ սանիտարները կարծում էին, թե նրա գործը հաջող է և թե մարդուն բաց կթողնեն գնա տուն, բայց բժիշկը վերցրեց ու փսխեցնող դեղ նշանակեց։ Այդ դեղը կարող էր նրա աղիքները րերանը բերանը բերել, և այն ժամանակ նա թուլամորթություն արեց։ «Էլ չեմ կարող, ասում է, խուլուհամր ձևանալ։ Լսողությունս էլ, խոսողությունս էլ վերականգնվել է»։ Բոլոր հիվանդները նրան համոզում էին, որ իրեն չկործանի, բայց նա իր էշն էր քշում, թե իբր ամեն ինչ լսում է և բոլորի պես տեսնամ։ Այդպես էլ զեկուցեց առավոտվա շրջայցի ժամանակ։
– Հա՜, երկար դիմացավ,– հարեց մեկը, որ ձևացնում էր, թե իր մի ոտքը մյուսից ուղիղ տասնչորս սանտիմետր կարճ է։– Նա այն անդամալույծի պես չէր, որի համար խինինի երեք փոշին, մի կլիզման և մի օր սոված մնալն էլ բավական եղավ։ Խոստովանեց նույնիսկ նախքան ստամոքսը դատարկելը։ Անդամալուծությունը ձեռաց անցավ։
– Իմ հիվանդությունն ինձ վրա արդեն երկուհարյուր կրոնից ավելի է նստել,– ասաց նրա հարևանը, ձողունի պես չորացած մի մարդ։– Տվեք մի թույնի անուն, որ ես խմած չլինեմ։ Ես ամեն տեսակ թույների կենդանի պահեստ եմ։ Խմել եմ սուլեմա, սնդիկի գոլորշի շնչել, մկնդեղ կրծել, ափիոն ծխել, ափիոնի լուծույթ խմել, հացի վրա մորֆի ցանել, ստրիխնին կուլ տվել, ծծմբաթթվի մեջ լուծած ֆոսֆոր և պիկրինի թթու խմել։ Քայքայել եմ լյարդս, թոքերս, երիկամներս, լեղապարկս, ուղեղս, սիրտս ու աղիքներս։ Ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչ հիվանդություն ունեմ։
– Ա՛յ, տեսնում եք,– ասաց Շվեյկը,–֊ ամեն մարդ ի սեր կայսեր պետք է դիմանա այդ բոլորին։ Ե՛վ ստամոքսը դատարկելուն, և՛ կլիզմային։ Երբ մի քանի տարի սրանից առաջ ես զինվորական ծառայության մեջ էի, մեր գնդում ավելի վատ էր։ Հիվանդի ձեռքերը կապում էին ոտքերին և նրան այդպես կալանատուն նետում, որ այնտեղ ապաքինվեր։ Այնտեղ, մահճակալներ ու ներքնակներ և կամ թքամաններ չկային, ինչպես այստեղ։ Միայն մերկ նարեր էին և դրանց վրա պառկած հիվանդներ։ Մի անգամ այնտեղ պառկած էր ամենաիսկական բծավոր տիֆով հիվանդ մեկը, իսկ նրա կողքին մի ուրիշը, որ սև ծաղիկ էր հանել։ Երկուսի էլ ձեռքերը կապված էին ոտքերին, իսկ գնդի բժիշկը ոտքով խփում էր նրանց փորին, թե իբր սիմուլյանտություն են անում։ Բայց երբ երկու զինվորներն էլ մեռան, այդ պատմությունը թերթերի մեջ ընկավ։ Այն ժամանպկ մեզ անմիջապես արգելեցին կարդալ այդ թերթերը և նույնիսկ մեր սունդուկները խուզարկեցին, թե հո մեկն ու մեկի մոտ թերթ չկա։ Իմ բախտն էլ հո երբեք չի բանում։ Ամբողջ գնդում ոչ ոքի մոտ չգտան, բացի ինձնից։ Դե՛հ, տարան գնդի հրամանատարի մոտ։ Իսկ մեր գնդապետը, աստված հոգին լուսավորի, էշի մեկն էր. գոռաց վրաս, որ ես զգաստ կանգնեմ ու ասեմ, թե ով է գրել թերթում, ապա թե ոչ, ասաց, քիթ ու մռութս կջնջխի ու բանտում կփթացնի։ Հետո էլ եկավ գնդի բժշիկը, բռունցքով խփեց քթիս ու ասաց. «Sie verfluchter Hund, Sie schabiges Wesen, Sie ungluckliches Mistvieh!<ref>Կաց Դուք նզովյալ շուն եք, դուք քոսոտ արարած եք, դուք ողորմելի անասուն եք (գերմ.)։</ref> Սոցիալիստական անասուն»։ Իսկ ես նայում եմ ուղիղ նրանց աչքերին, աչքս չեմ թարթում ու լուռ եմ։ Աջ ձեռքս հովարիս, իսկ ձախը՝ շալվարակարիս։ Շան պես վազվզում են շուրջս, հաչում վրաս, իսկ ես՝ ոչ մի ծպտուն, լուռ եմ ու լուռ, պատիվ եմ տալիս նրանց, իսկ ձախ ձեռքս ձգել եմ շալվարակարիս ուղղությամբ։ Այդպես մի կես ժամի չափ վազվզեցին, հետո գնդապետը վազելով մոտեցավ ինձ ու հանկարծ բղավեց. «Դու ապո՞ւշ ես թե ապուշ չես»։ – «Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ»։ – «Քսանմեկ օր խիստ կալանք ապուշության համար։ Շաբաթը երկու ծոմ օր, մի ամիս առանց արձակուրդի, քսանութ ժամ ձեռքերը ոտքերին կապած։ Անմիջապես նստեցնել և ուտելու բան չտալ։ Կապկպել դրան։ Ցույց տալ դրան, որ պետությանը ապուշներ պետք չեն։ Մենք քո գլխից, շուն շանորդի, թերթերը կհանենք»,– ավարտեց գնդապետն իր ճամարտակությունը։ Մինչ ես նստած էի բանտում, զորանոցում ուղղակի հրաշքներ էին տեղի ունենում։ Մեր գնդապետն առհասարակ զինվորներին արգելել էր կարդալ, թեկուզ և «Պրագայի պաշտոնաթերթը»-ը։ Զինվորների խանութում նույնիսկ արգելված էր սոսիսկին ու պանիրը թերթերի մեջ փաթաթել։ Ահա հենց այդ ժամանակվանից զինվորներն սկսեցին կարդալ։ Մեր գունդը միանգամից դարձավ ամենակարդացածը։ Կարդում էինք բոլոր թերթերը, և ամեն մի գնդում գնդապետի վրա ոտանավորներ ու երգեր էին հորինում։ Իսկ երբ գնդում որևէ բան էր պատահում, միշտ գտնվում էր մի բարյացակամ մարդ, որ թերթում մի փոքրիկ հոդված էր տպում. «Զինվորների խոշտանգումները» վերնագրով։ Դեռ ավելին, գրում էին Վիեննայի դեպուտատներին, որ նրանք մեզ պաշտպանեն, և դեպուտատները պառլամենտում հարցապնդում հարցապնդումի ետևից էին անում, թե արդյոք կառավարությանը հայտնի՞ է, որ մեր գնդի հրամանատարը գազան է, և այլն։ Մինիստրը մեզ մոտ մի հանձնաժողով ուղարկեց այդ գործը քննելու, և հետևանքն այն եղավ, որ մի ոմն գլուբոկցի Ֆրանտա Հեչլի երկու տարի տվին ու նստեցրին։ Հենց նա էր դիմել Վիեննա՝ պառլամենտի դեպուտատներին, գանգատվելով, թե վարժադաշտում պարապմունքի ժամանակ գնդապետից մի ապտակ է ստացել։ Երբ հանձնաժողովը մեկնեց, գնդապետը մեզ բոլորիս, ամբողջ գունդը, շարք կանգնեցրեց ու ասաց, թե զինվորը զինվոր է, նա պարտավոր է լեզուն իրեն քաշել ու ծառայել, իսկ եթե որևէ մեկին այդ բանը դուր չի գալիս, ապա դա կարգապահության խախտում է։ «Իսկ դուք, սրիկանե՛ր, կարծում էիք, թե այդ հանձնաժողովը ձեզ կօգնի՞,– ասաց գնդապետը։– Բոլորովին էլ չօգնեց։ Այո, իսկ հիմա թող յուրաքանչյուր վաշտ համաքայլ անցնի իմ առջևով և բարձրաձայն կրկնի ինչ որ ես ասացի։ Եվ մենք, վաշտ առ վաշտ, քայլում էինք դեմքներս դեպի աջ՝ գնդապետին դարձրած, ձեռքներս՝ հրացանների կաշեփոկերին, քայլում էինք և ձայններովս մեկ բղավում. «Մենք, սրիկաներս, կարծում էինք, թե այդ հանձնաժողովը մեզ կօգնի։ Բոլորովին էլ չօգնեց»։ Պարոն գնդապետն այնպես էր ծիծաղում, որ քիչ էր մնում փորը պատռվեր։ Բայց ահա սկսեց անցնել տասնմեկերորդ վաշտը։ Քայլում է, ոտքերով գետինը դոփում, բայց երբ հասնում է գնդապետին՝ ոչ մի ծպտուն։ Լուռ է, ո՛չ մի ձայն։ Գնդապետը կարմրեց-կարմրատակեց խաշած խեցգետնի պես, և վաշտը հետ դարձրեց, որ նա ամեն ինչ նորից անի։ Տասնմեկերորդը քայլում է նորից և… լռում։ Անցնում են շարք առ շարք և բոլորը հանդգնորեն նայում գնդապետի աչքերին։ «Ruht!»<ref>Երկնային տեր Ազա՛տ (գերմ.)։</ref> – հրամայեց գնդապետը, իսկ ինքը սկսեց բակում արագ-արագ գնալ ու գալ, մտրակը շրխկոցով խփում էր սապոգներին, բարկացած թքում, իսկ հետո հանկարծ կանգ առավ ու բղավեց, «Abtreten!»<ref>Գերմաներեն կոպիտ հայհոյանք Ցրվե՛լ (գերմ․)։</ref>։ Հետո նստեց իր յաբուն ու դարպասից դուրս թռավ։ Մենք սպասում էինք ու սպասում, թե տեսնես տասնմեկերորդ վաշտի վերջն ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չեղավ։ Սպասեցինք մի օր, երկու օր, մի շաբաթ բան չեղավ։ Գնդապետը բոլորովին չէր երևում զորանոցում, իսկ զինվորները դրա համար ավելի ուրախ էին, և ոչ միայն զինվորները, այլև ենթասպաներն ու նույնիսկ սպաները։ Վերջապես մեզ մի նոր գնդապետ ուղարկեցին։ Հնի մասին ասում էին, թե ինչ-որ սանատորիա է ընկել, որովհետև իր ձեռքով թագավոր կայսրին գրել է, թե տասնմեկերորդ վաշտը ապստամբվել է։
Մոտենում էր հետճաշյա շրջայցի ժամը։ Զինվորական բժիշկ Գրյունշտայնը անցնում էր մահճակից մահճակ, իսկ նրա հետևից, մատյանը ձեռքին քայլում էր բուժակը։
– Լա՛վ, ձեզ կլիզմա կանեն նաև ճանապարհի համար,– կարգադրեց բժիշկ Գրյունշտայնը,– որպեսզի հետո չգանգատվեք, թե այստեղ ձեզ չենք բուժել։ Այո՛։ Իսկ հիմա բոլոր հիվանդներդ, որոնց անունը կարդացի, հետևեցեք բուժակին և ստացեք ում ինչ որ նշանակված է։
Յուրաքանչյուրը ստացավ իր համար նշանակված պատկառելի բաժինը։ Ոմանք ջանում էին բժշկի հրամաններն ի կատար ածողի վրա ազդել աղաչանքներով և կամ սպառնալով, թե իրենք էլ բուժակ կգրվեն և թե կարող է պատահել, որ այժմյան բուժակները մի օր իրենց ձեռքն ընկնեն։ Գալով ՇվելկինՇվեյկին, պետք է ասել, որ նա իրեն պահում էր հերոսաբար։
– Մի՛խնայիր ինձ,– քաջալերում էր նա իրեն կլիզմա անող դահիճին։– Հիշիր երդումդ։ Եթե այստեղ պառկած լինի նույնիսկ հայրդ կամ հարազատ եղբայրդ, կլիզմա արա նրան, և վե՛րջ։ Մի մոռանա, որ Ավստրիան այդ կլիզմաների զորությամբ է դիմանում։ Մենք կհաղթե՛նք։
Շվեյկին ենթարկեցին նոր տանջանքների։
Այդ Ժամանակ հետևազորի գեներալի մի այրի, բարոնուհի ֆոն Բոցենհայմը, անասելի ջանքեր էր գործադրում գտնելու համար այն զինվորին, որի մասին «Բոհեմիան» նորերս գրել էր, թե նա, այդ հաշմանդամը, պատվիրած է եղել, որ իրեն զինվորական հանձնաժողովի մոտ տանեն հիվանդի սայլաթոռով, և գոչել է «դեպի՛ Բելզրադ»։ Բելգրադ»։ Հայրենասիրության այդ դրսևորումը «Բոհեմիա»-ի խմբագրությանը առիթ էր տվել իր ընթերցողներին կոչ անելու՝ հանգանակություն սկսել լոյալ հերոս հաշմանդամի օգտին։
Ոստիկանական վարչությունում բարոնահու կատարած հարցուփորձից, ի վերջո, պարզվել էր, որ այդ զինվորի ազգանունը Շվեյկ է։ Դրանից հետո գտնելն այլևս դժվար չէր։
Հետն առնելով իր ընկերակցուհուն ու սենեկասպասավորին և վերջինիս ձեռքը մի զամբյուղ տալով, բարոնուհին գնաց Գրադչանիի զինվորական հոսպիտալը։
Խեղճ բարոնուհին պատկերացում իսկ չուներ, թե ինչ ասել է պառկել բանտին կից հոսպիտալում։ Բարոնուհու այցետոմսը նրա առաջ բացեց բանտի դռները։ Գրասենյակում նրա նկատմամբ բոլորը չափազանց սիրալիր էին։ Դեռ հինգ րոպե չանցած նա արդեն զիտեր, որ der brave Soldat!<ref>Ես այդ ավազակների հախից կգամ Քաջարի զինվոր (գերմ.)։</ref> Շվեյկը, որի մասին հարցուփորձ էր անում, պառկած է երրորդ բարաքում, № 17 մահճակի վրա։ Բարոնուհուն առաջնորդում էր բժիշկ Գրյունշտայնն ինքը, որն ուղղակի շշմել էր այդ անակնկալ այցելությունից։
Շվեյկը նոր էր վերադարձել բժիշկ Գրյունշտայնի նշանակած ամենօրյա սովորական բուժաշարից ու նստած էր իր մահճակի վրա, շրջապատված սաստիկ նիհարած և քաղցից ուժասպառ այն սիմուլյանտներով, որոնք մինչև հիմա անձնատուր չէին եղել և համառորեն շարունակում էին մաքառել բժիշկ Գրյունշտայնի դիետայի դեմ։
Բարոնուհի ֆոն Բոցենհայմը նստեք Շվեյկի մահճակի մոտ դրված աթոռին և ասաց.
– Չեհ զինհոր, լավ զինհոր, հաշմանդամ զինհոր, կաջարի զինհոր։ Ես շատ սիրեցիր չեհ ավստրիացին։– Ասում էր ու շոյում Շվեյկի չսափրված դեմքը։– Ես ամեն ինչ կարդացիր տերտում, ես ձեզ բերեցիր ուտել – «փա՛, փա՛», ծխել, ծծել… Չեհ զինհոր, կաջարի՛ զինհոր Johann, kommen sie her!<ref>Պատիվ ունեմ հայտնելուՅոհան, պարոն գնդապետ, ես հարբած եմ մոտեցեք (գերմ.)։</ref>
Սենեկասպասավորը, որ իր փրչոտ այտամորուսներով նման էր Բաբինսկուն, քաշեքաշ անկողնուն մոտեցրեց մի վիթխարի զամբյուղ։ Բարոնուհու ընկերակցուհին, լացակումած դեմքով, բարձրահասակ մի կին, նստեց Շվեյկի անկողնու վրա և սկսեց նրա մեջքի տակ ուղղել ծղոտով լցված բարձը, այն հաստատ համոզմամբ, թե վիրավոր հերոսների անկողնու մոտ գտնվելիս պետք է այդպես վարվել։
Այդ միջոցին բարոնուհին զամբյուղից հանում էր նվերները. մի դյուժին տապակած ճտեր՝ փաթաթած ծխախոտի վարդագույն թղթի մեջ և մետաքսյա սևադեղին ժապավենով կապած, երկու շիշ ռազմական արտադրության ինչ որ տեսակի լիկյոր՝ «Gott strafe England»<ref>Շատ լավ է, այնպես չէ՞, պարոնայք Աստվա՛ծ պատժիր Անգլիային (գերմ․)։</ref> պիտակով։ Շշշի մյուս կողմի պիտակի վրա նկարված էին Ֆրանց Իոսիֆն ու Վիլհելմը, որ իրար ձեռք էին բռնել, ասես մանկական «հոպ զիլինա» խաղն էին խաղում։
Այնուհետև բարոնուհին հանեց ապաքինյալների համար պատրաստված երեք շիշ գինի և երկու տուփ սիգարետ։ Նա այդ ամենը գեղեցիկ դասավորեց Շվեյկի կողքին գտնվող թափուր մահճակի վրա։ Ապա դրանց կողքին հայտնվեց «Պատկերներ մեր միապետի կյանքից» փառակազմ գիրքը, որ գրել էր մեր այժմյան «Չեխոսլովակյան պաշտոնաթերթ»-ի մեծավաստակ գլխավոր խմբագիրը, որը հմտորեն քննում, վերլուծում էր Ֆրանց Իոսիֆի կյանքը։
Անկողնու վրա հայտնվեցին նաև շոկոլադի սալիկներ՝ նույն «Gott strafe England» պիտակով և դարձյալ Ավստրիայի և Գերմանիայի կայսրերի նկարներով։ Սակայն շոկոլադի վրա կայսրերն այլևս ձեռք-ձեռքի չէին տվել, այլ կանգնած էին առանձին, մեջքներն իրար արած։
Դրանց կողքին բարոնուհին դրեց մի գեղեցիկ ու երկկողմ ատամի խոզանակ՝ «Viribus unitis»<ref>Հետ դա՛րձ։ Մա՛րշ Միացյալ ուժերով (գերմ․լատ․)։</ref> մակագրությամբ, որն արված էր այն նպատակով, որ ատամներ մաքրողը չմոռանար Ավստրիան։
Մի պերճագեղ, ռազմաճակատի ու խրամատների համար միանգամայն անհրաժեշտ նվեր էր մանիկյուրի պարագաների հավաքածուն։ Նրա պատյանի վրա կար մի փոքրիկ նկար, որում շրապնել էր պայթում և պողպատե սաղավարտով մի հերոս, հրացանը հորիզոնադիր բռնած, գրոհի էր նետվում։ Նկարի տակ գրված էր. «Für Gott, Kaiser und Vaterland»<ref>Ողջույն Հանուն աստծո, կայսեր և հայրենիքի (լատ․գերմ․)։</ref>։
Սուխարիների փաթեթը նկար չուներ, բայց դրա փոխարեն նրա վրա գրել էին հետևյալ ոտանավորը.
Österreich, du edies edles Haus,
steck deine Fahne aus,
Iass sie im Winde wehwehn,
Österreich muss ewig stehen!<ref>Ավստրո-Հունգարիա, հզո՛ր պեստություն,
Թող փողփողա քո դրոշն սրբազան.
Թող միշտ ծածանվի նա վսեմորեն,
Ավստրիան դարեդար կապրի անսասան։</ref>
Մյուս կողմի վրա զետեղված էր դրա չեխերեն թարգմանությունը։

Ավստրո-Հունգարիա, հզո՛ր պեստություն,
Թող փողփողա քո դրոշն սրբազան.
Թող միշտ ծածանվի նա վսեմորեն,
Ավստրիան դարեդար կապրի անսասան։
Վերջին նվերը սպիտակ հիացինտի մի ծաղկաման էր։
Այդ ամենը Շէվեյկի Շվեյկի անկողնու վրա դարսված տեսնելով, բարոնուհի ֆոն Բոցենհայմը չկարողացավ զսպել իր խանդաղատանքի արցունքները։ Սովատանջ սիմուլյանտներն էլ չկարողացան զսպել… իրենց թուքը։ Բարոնուհու ընկերակցուհին, շարունակելով բռնած պահել անկողնու, վրա նստած Շվեյկին, նույնպես արտասվեց։ Շուրջը լռություն էր, ինչպես եկեղեցում։ Հանկարծ լռությունը խզեց Շվեյկը, որը ձեռքերը խաչեց, ինչպես անում են աղոթելիս, և բարբառեց.
– Հա՛յր մեր, որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո… Կներեք, տիկի՛ն, սխալվեցի։ Ես ուզում էի ասել. «Տե՛ր աստված, հա՛յր երկնավոր, օրհնիր այս ընծաները, որ ճաշակում ենք շնորհիվ քո առատաձեռնության։ Ամե՛ն»։
– Ախ, ինչպե՜ս նրան, զինհորին, դուր դա,– խանդավառված շշնջաց պառավ բարոնուհին բժիշկ Գրյունշտայնի ականջին։– Նա արդեն առողջ և կարող գնալ ռազմաճակատ։ Ես շա՜տ, շա՜տ ուրախ ես, որ այդ ամեն նրան օգուտ թվեց։
Բարոնուհին անցավ բոլոր զինվորների մոտով, բոլորին սիգարետներ և շոկոլադի կոնֆետներ բաժանեց, ապա նորից մոտեցավ Շվեյկին, շոյեց նրա գլուխը, ասելով՝ «Behut euch Gott»<ref>Կայազորի բանտում նստածների երեսուն տոկոսը այնտեղ մնաց պատերազմի ամբողջ ընթացքում և ոչ մի անգամ հարցաքննության չենթարկվեց։ Աստված պահի ձեզ (Ծան․ հեղ․քերմ․)։</ref>, և ամբողջ շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ պալատից։
Մինչ բժիշկ Գրյունշտայնը ճանապարհ կդներ բարոնուհուն, Շվեյկը բաժանեց ճտերը, որոնք խժռվեցին այնպես արագ, որ հետ դառնալուց հետո բժիշկը նրանց փոխարեն գտավ միայն մի կույտ ոսկորներ, որոնք այնպես փառավորապես լափլիզված ու կրծված էին, որ կարծես ճտերը դեռևս ողջ-ողջ ընկել էին անգղների մի բույն և արեգակը մի քանի ամիս մրկել էր նրանց ոսկորները։
Բժիշկ Գրյունշտայնը լակոնիկ ձևով ասաց.
– Շվեյկին լրացուցիչ կչիզմա։կլիզմա։
Երեկոյան մահճակների վրա մռայլություն էր տիրում։ Ընդամենը մի քանի ժամ առաջ բոլորի ստամոքսներում զանազան լավ, համեղ բաներ կային, իսկ հիմա դրանց մեջ լցվում էր բաց գույնի թեյ և հացի չորուկ։
– Լռե՛լ,– զայրացած ընդհատեց Շվեյկին հանձնաժողովի նախագահը։
— Ձեր մասին մենք արդեն տեղեկություններ ունենք։ Der Keri Kerl meint: man wird glauben, er sei ein wirklicher Idiot…<ref>Այս սրիկան կարծում է, որ իրեն կհավատան, թե իսկապես ապուշ է… (գերմ.)։</ref> Դուք ամենևին էլ ապուշ չեք, Շվե՛յկ, դուք սատանա ու սրիկա եք, դուք ժուլիկ եք, խուլիգան ու խուժան։ Հասկանո՞ւմ եք։
– Ճի՛շտ այդպես, հասկանում եմ։
Շվեյկը ֆելդֆեբելի հետ գնաց գրասենյակ և ճանապարհին իր համար քթի տակ դնդնում էր.
Կարծում էի ես համոզված,
Թե պատերազմն հեչ բան է
Եվ թե երկու շաբաթ չանցած
Պիտի լինեմ իմ տանը։
Մինչ գրասենյակում հերթապահ սպան Շվեյկի վրա գոռում էր, թե նրա նման սրիկաներին հարկավոր է գնդակահարել, վերևում, հիվանդանոցի պալատներում, հանձնաժողովը բնաջնջում էր սիմուլյանտներին։ Յոթանասուն բուժվողներից փրկվեցին միայն երկուսը։ Մեկը նա, որի ոտքը նռնակը կտրել էր, մեկն էլ այն հիվանդը, որ իսկական ոսկրափտախտ ուներ։ Միայն այդ երկուսն էին, որ չլսեցին «tauglich» բառը։ Մնացած բոլորը, այդ թվում և մեռնող երեք թոքախտավորները, ռազմաճակատի համար պիտանի համարվեցին։
Այդ առթիվ շտաբի ավագ բժիշկը չհապաղեց արտասանել մի պատշաճ ճառ։ Նրա ճառը համեմված էր ամենաբազմատեսակ հայհոյանքներով և բավական հակիրճ էր։ Բոլորն անասուններ ու զիբիլ են, և միայն այն ժամանակ, երբ նրանք սկսեն քաջաբար կռվել հանուն թագավոր կայսեր, կկարողանան նորից հասարակության իրավահավասար անդամներ դառնալ, և այդ դեպքում պատերազմից հետո նրանց կներեն նաև այն բանի համար, որ փորձել են խուսափել զինվորական ծառայությունից և սիմուլյանտություն արել։ Սակայն ինքն անձամբ համոզված է, որ վաղ թե ուշ նրանց բոլորին կախաղան է սպասում։
Մի երիտասարդ զինվորական բժիշկ, մաքուր և դեռևս չփչացած հոգու տեր մեկը, շտաբի ավագ բժշկից խոսք խնդրեց։ նրա Նրա ճառը պետի ճառից տարբերվում էր իր լավատեսությամբ ու միամտությամբ։ Նա խոսում էր գերմաներեն։
Նա երկար ու բարակ ճառում էր, թե նրանցից յուրաքանչյուրը, ով թողնելու է հիվանդանոցը և վերադառնալու իր գունդը, պետք է հաղթող և ասպետ լինի։ Նա համոզված է, որ նրանք պատերազմի դաշտում կկարողանան տիրապետել զենքին և ամենուրեք, թե՛ պատերազմում և թե՛ անձնական կյանքում ազնիվ լինել. որ նրանք անպարտելի մարտիկներ կլինեն և երբեք չեն մոռանա Ռադեցկու և իշխան Եվգենի Սավոյսկու փառքը, որ իրենց արյունով կարգասավորեն ավստրիական միապետության փառաց անծայրածիր դաշտերը և պատվով կկատարեն այն միսիան, որ պատմությունը դրել է նրանց վրա։ Անվեհեր խոյանքով, չխնայելով իրենց կյանքը, նրանք, իրենց գնդերի՝ գնդակներով ծակծկված դրոշների ներքո, առաջ կնետվեն դեպի նո՜ր փառք, դեպի նորանո՜ր հաղթանակներ…
Վստահելի
1396
edits