Changes
Մենք այդ առթիվ մի չար կատակ արինք։ Այն ժամանակավոր խաչի վրա, որի տակ թաղված էին ֆելդկուրատի մնացորդները, հաջորդ օրն առավոտյան հայտնվեց մի այսպիսի տապանագիր․
Ինչ որ մեզ էր պատահելու, քե՛զ պատահեց․<br />Երկինք էիր մեզ խոստանում, սակայն հանկարծ<br />Այդ երկինքը ճաղատ գլխիդ վրա փլվեց,<br />Եվ քեզանից, ո՜վ քահանա, բան չմնաց։
=== II ===
— Վա՛տ է, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ճիշտ է, ես հին կահույքի այդ առևտրականի հետ ծանոթ եմ, բայց երեկ չէ մյուս օրը հանդիպեցի նրա կնկան, իմացա, որ նրան նստացրել են մի գողացված շիֆոներկայի համար, իսկ մեր դիվանը գտնվում է Վրշովիցում ապրող մի ուսուցչի մոտ։ Այո՛, գործը վատ է։ Ավելի լավ է գրոգը խմենք-վերջացնենք ու գնանք այդ բեմը գտնելու, որովհետև առանց բեմի, կարծեմ, պատարագ անել չի լինի։
— Միայն շարժական բեմն է պակաս,— մտահոգ ասաց ֆելդկուրատը։— Մնացած ամեն ինչը վարժադաշտում արդեն պատրաստված է։ Հյուսներն արդեն տախտակամածը շինել են։ Մասնատուփը մեզ փոխ կտան Բրժևնևում։ Բրժևնովում։ Գավաթ պիտի որ ունենամ, բայց տեսնես ո՞ւր է…
Նա մտածմունքի մեջ ընկավ։
— Ենթադրենք, թե կորցրել եմ… Եթե այդպես է, փոխ կվերցնենք Յոթանասունհինգերորդ գնդի պորուչիկ Վիտինգերի մրցանակային գավաթը։ Մի քանի տարի առաջ նա «Սպորտֆավորիտ» ակումբի կողմից մասնակցել է վազքի մրցություններին ու շահել այդ գավաթը։ Գերազանց վազող է եղել։ Վիեննա-Մեդլինգ քառասուն կիլոմետրանոց տարածությունն անցել է մեկ ժամ ութ րոպեում։ Միշտ դրանով պարծենում է։ Ես երեկ, ի դեպ ամենայնի, այդ մասին նրա հետ պայմանավորվել եմ։ …Ես, անասունս, շարունակ ամեն ինչ թողնում եմ վերջին րոպեին։ Եվ ինչո՞ւ ես, հաստագլուխս, դիվանի մեջը չնայեցի։
Եվ հարբեցող նավաստու դեղատոմսով պատրաստված գրոգի ազդեցության տակ ֆելդկուրատն սկսեց ինքն իրեն հայհոյել ամենանտիր ամենաընտիր արտահայտություններով, հասկանալ տալով, թե հիրավի ինքն իրենից ինչ է ներկայացնում։
— Դե՛հ, վերջապես գնանք այդ շարժական բեմը գտնելու,— կոչ արեց Շվեյկը։— Արդեն առավոտ է։ Մնում է միայն համազգեստը հագնել, և ճանապարհ ընկնելուց առաջ մի բաժակ էլ գրոգ խմել։
Հին կահույքի առևտրականի քնաթաթախ կնոջից ֆելդկուրատն ու Շվեյկն իմացան Վրշովիցիում ապրող ուսուցչի՝ դիվանի նոր տիրոջ հասցեն։ Ֆելդկուրատն այդ միջոցին ցուցաբերեց արտասովոր նրբավարություն․ տիկնոջ թուշը կսմթեց և բողախը խուտուտ ածեց։
Մինչև Վրշովիցի ֆելդկուրատն nւ ու Շվեյկը ոտքով գնացին, քանի որ ֆելդկուրատն ասաց, թե ծանր մտքերը ցրելու համար իրեն անհրաժեշտ է թարմ օդ շնչել։
Վիշովիցիում ուսուցչի, այդ աստվածավախ ծերունու բնակարանում նրանց սպասում էր մի տհաճ անակնկալ։ Դիվանի մեջ գտնելով շարժական բեմը, ծերունին կարծել էր, թե դրա մեջ խառն է աստվածային նախախնամությունը, և բեմը նվիրել էր Վրշովիցիի լեհական եկեղեցուն, իրեն իրավունք վերապահելով բեմի հակառակ կողմի վրա անելու հետևյալ մակագրությունը.
«Ի փառս աստծո նվիրաբերել է պաշտոնաթող ուսուցիչ Կոլորժիկը հ’ամի ծննդյան Հիսուսի Քրիստոսի 1914»։
Ուսուցիչը, որ նրանց գալու ժամանակ մետակ սպիտակեղենով էր, շատ շփոթվեց։ Խոսակցությունից պարզվեց, որ նա իր գյուտը համարել է հրաշք և դրա մեջ աստծո մատը տեսել։ Դիվանը գնելիս մի ներքին ձայն նրան ասել է. «Տես հո դիվանի արկղի մեջ բան չկա՞»։ Իսկ երազում նրան իբր հայտնվել է մի հրեշտակ ու հրամայել. «Բա՛g «Բա՛ց արա դիվանի արկղը»։ Ուսուցիչր կատարել է հրամանը։ Եվ երբ արկղի մեջ տեսել է մասնատուփի խորշ ունեցող ծալովի բեմը, ծունկ է չոքել դիվանի առաջ և երկար ժամանակ ջերմորեն աղոթել, փառք տալով աստծուն։ Ուսուցիչը այդ ամենի մեջ տեսել է ի վերուստ տրված մի ցուցում՝ սույն բեմով զարդարել Վրշովիցիի եկեղեցին։
— Դա մեզ քիչ է հետաքրքրում,— ասաց ֆելդկուրատը։— Այդ իրը ձեզ չի պատկանել, և դուք պարտավոր էիք այն հանձնել ոստիկանությանը, այլ ոչ թե ինչ-որ նզովյալ խորանի։
Շվեյկը երթային բեմը բարեհաջող կերպով զետեղեց կառքի մեջ, իսկ ինքը տեղ գրավեց նստիքի վրա, կառապանի կողքին։ Ֆելդկուրատը հարմար նստեց ու ոտքերը դրեց սուրբ երրորդության վրա։
Շվեյկը կառապանի հետ շաղակրատում էր պատերազմի մասին։ Կառապանը խռովարար դուրս եկավ, զանազան դիտողություններ արեց ավստրիական զենքի անպարտելիության վերաբերմամբ, ինչպես, օրինակ. «Ուրեմն, Սեբիայում Սերբիայում ձեզ ոնց որ պետք է դնգստել են» և այլն։
Պարենային ուղեկալն անցնելիս պահակի այն հարցին, թե նրանք ինչ են տանում, Շվեյկը պատասխանեց.
— Իսկ դուք կարողանո՞ւմ եք մինիստրանտություն անել։
— Այդ գործով երբեք չեմ զբաղվել,— պատասխանեց Շվեյկը, բայց կարելի է փորձել։ Չէ՞ որ հիմա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ մարդիկ այնպիսի գործերի են ձեռք զարկում, որ առաջ երազում էլ չեն տեսել։ Է՜հ մի կերպ այն տխմար «et cum spiritu tսօ»tuo»-ն<ref>Կաց Եվ ընդ հոգվույդ (գերմլատ.)։</ref> կհարմարացնեմ ձեր «dominus vobiscum»-ին<ref>Երկնային տեր Օրհնյալ է աստված (գերմլատ.)։</ref>։ Վերջապես, կարծում եմ, այնքան էլ դժվար չի ձեր շուրջը գնալ ու գալ, ինչպես կատուն տաք շիլայի շուրջը։ Իսկ ձեր ձեռքերը լվանալն ու սափորից գինի լցնելը…
— Լա՛վ,— ասաց ֆելդկուրատը։— Միայն թե իմ սկիհի մեջ ջուր չլցնեք։ Տեսեք ի՛նչ եմ ասում․ ավելի լավ կլինի հենց հիմա մյուս սափորի մեջ էլ գինի լցնեք։ Եվ ասենք, ես ինքս ձեզ կհուշեմ, թե երբ գնաք դեպի աջ, երբ՝ դեպի ձախ։ Եթե մի անգամ շվացնեմ՝ կնշանակի «դեպի աջ», երկու անգամ՝ «դեպի ձախ»։ Աղոթագիրքն այնքան էլ շուտ-շուտ մոտս չբերեք։ Առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Չե՞ք վախենում։
— Զինվորնե՛ր,— մենք այստեղ հավաքվել ենք նրա համար, որ ռազմի դաշտ գնալուց առաջ մեր սիրտը դարձնենք առ աստված. թող հաղթանակ պարգևի նա ձեզ և անվնաս պահի։ Ես ձեզ երկար չեմ զբաղեցնի, ցանկանում եմ ամենայն բարիք։
— Ruht!<ref>Գերմաներեն կոպիտ հայհոյանք Ազա՛տ (գերմ․)։</ref> — հրամայեց ծեր գնդապետը ձախ թևում։
Դաշտային պատարագն այն պատճառով է կոչվում դաշտային, որ ենթարկվում է նույն օրենքներին, որոնց ենթարկվում է և ռազմական տակտիկան ռազմի դաշտում։ Երեսունամյա պատերազմի ժամանակ, զորքերի երկարատև զորաշարժերի պայմաններում, դաշտային պատարագներն էլ շատ երկար էին տևում։
Շվեյկը ձեռաց որսում էր ազդանշանները, հայտնվում, գահի մերթ աջ, մերթ ձախ կողմում և արտասանում միայն «Et cum spiritu tuo»։ Դա նման էր այն պարին, որ հնդիկները կատարում են զոհասեղանի շուրջը։ Բայց ընդհանուր առմամբ այդ ամենը շատ լավ տպավորություն էր գործում և փարատում այն ձանձրույթը, որ պատճառում էր փոշոտ, մռայլ վարժադաշտն իր սալորենիների ծառուղիով ու հետևի պլանում երևացող արտաքնոցներով։ Արտաքնոցների հոտը փոխարինում էր գոթական տաճարների խնկի միստիկական բույրին։ Բոլորի տրամադրությունը շատ լավ էր։ Գնդապետին շրջապատող սպաներն իրար անեկդոտներ էին պատմում։ Այնպես որ ամեն ինչ կարգին էր։ Զինվորների մեջ մերթ այստեղ, մերթ այնտեղ լսվում էր. «Տուր մի ղում քաշեմ»։ Եվ զոհաբերության ծխի պես դեպի երկինք էին բարձրանում թութունի ծխի կապտավուն ամպիկները։ Ծխել սկսեցին նույնիսկ բոլոր ենթասպաները, երբ տեսան, որ ինքը՝ գնդապետն էլ վառեց ծխախոտը։
Վերջապես, հնչեց «Zum Gebet»<ref>Ես այդ ավազակների հախից կգամ Աղոտքի՛ (գերմ.)։</ref> հրամանը, փոշի բարձրացավ, և զինվորական մունդիրների գորշ քառակուսին ծունկ չոքեց պորուչիկ Վիտինգերի սպորտային գավաթի առաջ, որը նա շահել էր Վիեննա-Մեդլինգ մրցավազքի ժամանակ։
Գավաթը լիքն էր, և ֆելդկուրատի ամեն մի ձեռնածությանը հետևում էին զինվորների համակրական բացականչությունները։
— Կում էր, հա՜,— հնչում էր շարքից շարք։
Ծեսը կրկնվեց երկու անգամ։ Այնուհետև նորից հնչեց «աղոթքի՛» հրամանը, երգչախումբը որոտագին երգեց «Պահպանիր, տե՛ր, թագավորին»։ Ապա հետևեցին «շարքի՛» և «քայլո՛վ մարշտ մարշ» հրամանները։
— Այնոյինը հավաքեցեք,— ասաց ֆելդկուրատը Շվեյկին, գլխով ցույց տալով շարժական բեմը։— Որտեղից ինչ որ վերցրել ենք, պետք է տանենք ետ տանք։