Changes

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն առաջին: Թիկունքում

Ավելացվել է 99 բայտ, 17:53, 15 Դեկտեմբերի 2014
Շվեյկը ֆելդկուրատի հետ մի դաշտային պատարագ էլ կատարեց սակրավորների մոտ, ուր սխալմամբ հրավիրված էր նաև մի ուրիշ ֆելդկուրատ, որ դպրոցի նախկին կրոնուսույց էր, չափազանց աստվածավախ անձնավորություն։ Սա շատ զարմացած նայեց իր կոլեգա Կացին, երբ նա առաջարկեց մի կում կոնյակ անուշ անել այն տափաշշից, որ Շվեյկը հետը ման էր ածում կրոնական ծեսեր կատարելիս։
— Լա՛վ կոնյակ է,— ասաց Օտտո Կացը։— Խմեցեք ու գնացեք տուն։ Ես ինքս ամեն ինչ կանեմ։ Ես այսօր պետք է մաքուր օգում օդում լինեմ, թե չէ գլուխս, չգիտեմ ինչու, ցավում է։
Աստվածավախ ֆելդկուրատը գլուխն օրորեց ու գնաց, իսկ Կացը, ինչպես միշտ, իր դերը փայլուն կերպով կատարեց։ Այս անգամ նա աստծո արյուն դարձրեց սոդաջրախառն գինին, և քարոզը սովորականից ավելի երկար տևեց, ըստ որում ամեն մի երեք բառից մեկն էր կամ «և այլն»-ը, կամ «անտարակույս»-ը։
Վերջապես տուն հասնելով, նրանք հանկարծ նկատեցին, որ ճանապարհին մասնատուփը կորցրել են։
— Ոչի՛նչ,— ասաց Շվեյկը։— Առաջին քրիստոնեաներն առանց մասնատուփի էլ են պատարագ արել։ Եթե մասնատուփը կորցնելու մասին թերթում հայտարարություն տանք, գտնողը մեզնից հատուցում կպահանջի։ Եթե դա փող լիներ, հազիվ թե մեկն ու մեկը վերադարձներ… Սակայն այդպիսի մարդիկ էլ են լինում։ Մեր գնդում, Բուդեյովիցիում, մի զինվոր կար, տարօրինակ ու լավ, բայց և հիմար տղա էր։ Մի անգամ նա փողոցում վեցհարյուր կրոն փող գտավ ու հանձնեց ոստիկանությանը։ Նույնիսկ թերթերում գրեցին, թե, տեսե՛ք, ինչ ազնիվ մարդ է։ Համա՜ թե փորձանք բերեց իր գլխին։ Ոչ ոք չէր ուզում նրա հետ նույնիսկ խոսել։ Բոլորը միաբերան ասում էին․ «Տխմար մարդ ես, բա այդպիսի հիմարություն կանե՞ն։ Դրա համար մինչև կյանքիդ վերջը պիտի կարմրես, եթե միայն մեջդ մի կաթիլ ամոթ մնացել է»։ Առաջ մի սիրած աղջիկ ուներ, սա էլ սկսեց հետը չխոսել։ Իսկ երբ նա արձակուրդ առավ ու գնաց տուն, ապա այդ պատմության պատճառով ընկերները նրան պարերեկույթների ժամանակ պանդոկներից դուրս էին շպրտում։ Տղան սկսեց ոտի վրա չորանալ, դարդակոխ եղավ ու, վերջապես, իրեն գցեց գնացքի տակ… Բայց ահա մի ուրիշ դեպք էլ։ Մեր փողոցում ապրող մի դերձակ ոսկյա մատանի էր գտել։ Նրան զգուշացնում էին, թե ոստիկանությանը մի հանձնիր, իսկ նա իր էշն էր քշում։ Ոստիկանատանը նրան ընդունել էին շատ սիրալիր, թե, իրոք, գոհարակն մատանու կորստյան մասին իրենք արդեն հայտարարություն ստացել են։ Բայց հետո նայել էին մատանու քարին ու ասել. «Լսեցեք, սիրելիս, չէ՞ որ սա ապակի է, և ոչ թե գոհար։ Գոհարը քանիսո՞վ եք ծախել։ Ձեզ նման «ազնիվ գտնողներ» շատ ենք տեսել»։ Ի վերջո պարզվել էր, որ մի ուրիշ մարդ էլ կորցրած է եղել կեղծ գոհարի ակով մատանի։ Բայց դերձակն ստիպված էր երեք օր նստել, որովհետև գրգռված վիճակում վիրավորանք էր հասցրել ոստիկանությանը։ Օրինական հատուցում նա, այնուամենայնիվ, ստացավ, արժեքի տասը տոկոսը, այսինքն մեկ կրոն քսան հելլեր, քանի որ այն խլամը տասներկու կրոն արժեր։ Սակայն դերձակն այդ օրինական հատուցումը վերցրեց ու շպրտեց մատանու տիրոջ երեսին, սա էլ նրան դատի տվեց իր անձը վիրավորելու համար, և դերձակից տասը կրոն տուգանք վերցրին։ Դրանից հետո դերձակն ամեն տեղ ասում էր, թե կորած բան գտնելու մասին ազնվորեն հայտարարող յուրաքանչյուր մարդուց պետք է քսանհինգ կրոն տուգանք վերցնել, թե նրանց պետք է ծեծելով կիսամեռ անել և հրապարակով մտրակահարել, որպեսզի բոլորն իմանան, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել… Իմ կարծիքով ոչ ոք մեր մասնատուփը հետ չի բերի։ բերի, թեև հետևի կողմին կա գնդի կնիքը։ Ոչ ոք չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։ Շատ ավելի լավ է դրանք ջուրը գցել, որ գլխացավանք չլինի… Երեկ «Ոսկյա պսակի մոտ» պանդոկում զրուցում էի գավառից եկած մի մարդու հետ, որն արդեն հիսուն տարեկան է։ Եկել է Նովայա Պակա՝ շրջանային վարչությունից իմանալու, թե իր սայլն ինչու են բռնագրավել։ Հետ դառնալիս, երբ նրան արդեն դուրս էին շպրտել շրջանային վարչությունից, կանգ է առել զինվորական գումակին նայելու, որը հենց նոր եկած ու կանգնած է եղել հրապարակում։ Մի զինվոր տղա, որ բանակի համար պահածոներ է տանելիս եղել, նրան խնդրել է մի րոպե ձիերին նայել, ու էլ չի վերադարձել։ Երբ գումակը սկսել է շարժվել, ծանոթս ստիպված է եղել բոլորի հետ միասին գնալ մինչև հունգարիաՀունգարիա, իսկ հունգարիայում Հունգարիայում նա ինքը մի ուրիշի խնդրել է կանգնել սայլի մոտ և միայն այդ կերպ գլուխն ազատել, թե չէ մինչև Սերբիա էլ քարշ կտային։ Եկել է ոնց որ խելագար և հիմա էլ չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։
Երեկոյան նրանց այցի եկավ աստվածավախ ֆելդկուրատը, նույն այն անձնավորոլթյունր, որ առավոտյան նույնպես ցանկացել էր սակրավորների մոտ դաշտային պատարագ կատարել։ Սա մի ֆանատիկոս մարդ էր, որը ձգտում էր յուրաքանչյուրին մերձեցնել աստծուն։ Դեռևս կրոնի ուսուցիչ եղած ժամանակ նա երեխաների մեջ կրոնական զգացմունքները զարգացրել էր նրանց վզակոթներին հասցնելով, և թերթերը երբեմն նրա մասին հոդվածներ էին տպագրել այսպիսի վերնագրերի ներքո․ «Դաժան կրոնուսույցը» կամ «Վզակոթին հասցնող կրոնուսույցը»։ Բայց կրոնուսույցը համոզված էր, որ երեխան կատեխիզիսն ավելի լավ կարող է յուրացնել ավստրիական սիստեմով։ Աստվածավախ ֆելդկուրատը մի ոտից կաղ էր։ Այդ բանը նրան հիշատակ էր մնացել մի մութ նրբանցքում աշակերտներից մեկի հոր հետ ունեցած մի հանդիպումից։ Կրոնուսույցը վերջինիս որդու վզակոթին հասցրել էր նրա համար, որ երեխան կասկած էր հայտնել սուրբ երրորդության գոյության մասին։ Տղան ստացել էր երեք դմբուզ՝ մեկը հայր աստծո, մյուսը աստվածորդու և երրորդը սուրբ հոգու համար։ Այսօր նախկին կրոնուսույցր եկել էր իր կոլեգա Կացին ճշմարիտ ճանապարհի վրա դնելու և նրա հոգում աստվածային կայծ հրահրելու։ Նա սկսեց այն բանից, որ ասաց․
Նախկին կրոնուսույցը մեքենաբար խմեց։ Երևում էր, որ նա մի բան է ուզում ասել, բայց չի կարողանում։ Նա իր մտքերն էր ժողովում։
— Հարգելի՛ կոլեգա,— շարունակեց Կացը,— ձեզ ավելի ազատ ու առույգ զգացեք, մի նստեք այնպես մռայլ դեմքով, որ կարծես հինգ րոպեից հետո ձեզ պիտի կախեն։ Լսել եմ, որ դուք մի ուրբաթ օր, կարծելով, թե օրը հինգշաբթի է, մի ռեստորանում խոզի մսի կոտլետ եք կերել և ապա վազել զուգարան և երկու մատերնիդ խոթել ձեր կոկորդը, որպեսզի հետ տաք, վախենալով, որ աստված ձեզ խիստ կպատժի։ Անձամբ ես չեմ վախենում պասին միս ուտելուց, ոչ մի դժոխքից էլ չեմ վախենում։ Պարդո՛ն։ Խմեցե՛ք։ Հիմա ձեզ, ավելի լա՞վ եք զգում… Կամ գուցե դուք ավելի առաջադիմական կարծիք ունեք դժոխքի մասին, գուցե ժամանակի ոգու և ռեֆորմիստների հե՞տ եք ընթանում։ Այլ կերպ ասած, ընդունում եք, որ դժոխքում դժբախտ մեղավորների համար ծծումբի հասարակ կաթսաների փոխարեն գործ են ածվում ավտոկլավներ, այսինքն բարձր ճնշման կաթսաներ, ինչպես նաև գտնում եք, որ մեղավորներին տապակում են մարգարինով, իսկ շամփուրները պտտվում են էլեկտրական շարժիչների միջոցով։ Գուցե այնտեղ նրանց, այդ դժբախտներին, միլիոնավոր տարիներ շարունակ ճզմում են խճուղային շոգետափաններով, ատամնաբույժները ատամների կրճտոցն առաջացնում են հատուկ մեքենաներով, մեղավորների աղաղակները գրանցում են գրամաֆոնի սկավառակների վրա, ապա այդ սկավառակներն ուղարկում վեր՝ դրախտ, արդարներին զվարճացնելու համար։ Գուցե ձեր կարծիքով դրախտում օդեկոլոնի ցնցուղներ են գործում և սիմֆոնիկ նվագախմբերը Բրամսի գործերը նվագում են այնքան երկար, որ մարդ ավելի շուտ կգերադասի դժոխք կամ քավարան ընկնել։ Գուցե հրրեշտակներից հրեշտակներից յուրաքանչյուրի հետույքում մի պրոպելլեր կա, որպեսզի նրանք իրենց թևիկներին հոգնություն չպատճառեն։ Խմեցեք, կոլեգա։ Շվե՛յկ, պարոն ֆելդկուրատի բաժակը կոնյակ լցրեք. նա, կարծեմ, իրեն լավ չի զգում։
Ուշքի գալով, աստվածավախ ֆելդկուրատը շշնջաց.
― Շվե՛յկ,— ընդհատեց նրան Կացը,— պարոն ֆելդկուրատի համար մի գավաթ էլ կոնյակ լցրեք, թող ուշքի գա։ Մի բան պատմեցեք նրան, Շվե՛յկ։
— Վլաշիմում, համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— սկսեց Շվեյկը,— մի վանահայր կար։ Երբ նրա առաջվա տնտեսուհին, երեխային ու փողերն առած, թողել ու փախել էր նրանից, նա մի նոր աղախին էր վարձել։ Այդ վանահայրը օր ծերության սկսել էր ուսումնասիրել սուրբ Ավգուստինոսին, որին եկեղեցու սուրբ հայրերի դասն են կարգում։ Կարդաց ու իմացավ, թե ով հավատում է հակոտնյաների գոյությանը՝ ենթակա է նզովքի։ Կանչեց նա իր աղախնուն ու ասաց. «Լսեցեք, մի անգամ դուք ինձ ասել եք, թե մեխանիկ-փականագործ որդի ունեք, և թե նա գնացել է Ավստրալիա։ Եթե դա այդպես է, ապա, ուրեմն, նա դարձել է հակոտնյա, իսկ սուրբ Ավգուստինոսը պատվիրում է նզովել ամեն մի մարդու, որ հավատում է հակոտնյաների գոյությանը»։ «Հայր սուրբ,— ասում է նրան այն կնիկը,— ախր իմ տղան ինձ նամակ ու փող է ուղարկում»։— «Դա սատանայական կախարդություն է,― ասում է նրան վանահայրը։ — Ըստ Ավգուստինոսի ուսմունքի ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Պարզապես ձեզ նեռն է գայթակղում»։ Կիրակի օրը նա եկեղեցում աղախնուն հրապարակավ նզովեց և գոռում էր, թե ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Դեհ, իհարկե, նրան հենց եկեղեցուց տարան գժանոց։ Եվ վատ չէր լինի, որ շատերին տանեին այնտեղ։ Ուռսուլինուհիների վանքում մի շիշ կույս Մարիամի կաթ կա, իսկ երբ Բենեշովի որբանոցը Լուրդի սուրբ ջուր բերին, որբերն այդ ջրից այնպիսի լուծ կպան, որ ասել չեմ կարող։
Աստվածավախ ֆելդկուրատի աչքերն սկսեցին շաղվել։ Նա ուշքի եկավ միայն կոնյակի մի նոր գավաթ պարպելուց հետո, որը նրա գլուխը խփեց։ Աչքերը կկոցելով, նա Կացին հարցրեց.
Նա բռունցքն այնպես խփեց սեղանին, որ շշերը վեր-վեր թռան։
— Աստված վսեմ, երկրային երկնային էակ է, իր բոլոր արարմունքների մեջ կատարյալ, արևանման էակ, և ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Սուրբ Հովսեփին էլ եմ հարգում, հարգում եմ բոլոր սրբերին, նույնիսկ սուրբ Սրապիոնին… Ի՜նչ գարշելի անուն ունի։
— Այո՛, վատ չէր լինի, որ նա հոգ տաներ իր անունը փոխելու մասին,— վբա բերեց Շվեյկը։
— Ասա՛ աստծուն չես հավատում, թե չէ բաժակդ չեմ լցնի։
Թվում էր, թե վերադառնում են առաջին քրիստոնյաներին հալածելու ժամանակները։ Նախկին կրոնուսույցը երգում էր Հոռմի Հռոմի արենայի նահատակների երգը և բարբառում.
— Աստծուն հավատում եմ և չեմ ուրանա նրան։ Ինձ հարկավոր չէ քո գինին։ Ես ինքս կարող եմ գինի բերել տալ։
Կարդալով գրությունը, Օտտո Կացը թքեց ու մտածեց. «Համա՜ թե օր է լինելու վաղը»։
Ֆելդկուրատն այդ «խաժամուժին», ինչպես նա անվանում էր հիշյալ Միությունը, ծանոթ էր դեռևս սուրբ Իգնատիոս եկեղեցուց, որտեղ մի ժամանակ զինվորների համար քարոզ էր կարդում։ Այն օրերին նա քարոզի հետ դեռևս մեծ հույսեր էր կապում, իսկ այդ Միությունը սովորաբար նստում էր գնդապետի հետևում։ Մի անգամ քարոզից հետո երկու սևազգեստ լոլոզ ու նիհար կանայք, ձեռքներին տերողորմյաներ, կպան նրա օձիքից և ամբողջ երկու ժամ շաղակրատեցին զինվորների կրոնական դաստիարակության մասին, մինչև որ վերջապես նրան համբերությունից հանեցին ու նա ասաց. «Կներեք, mesdames<ref>Կաց Տիկնայք (գերմֆրանս.)։</ref>, կապիտանն ինձ սպասում է մի պարտիա «ինը» խաղալու»։
— Ուրեմն, ձիթայուղ ունենք,― ասաց Շվեյկն՝ հանդիսավորապես, վերադառնալով Պոլակի խանութից,— կանեփի ձեթ № 3։ Մի ամբողջ գումարտակի հերիք կանի։ Սոլիդ ֆիրմա է։ Վաճառում է նաև օլիֆ, լաքեր ու վրձիններ։ Բայց մեզ մի զանգակ էլ է հարկավոր։
— Իսկ զանգակն ինչի՞ համար է։
— Ճանապարհին զանգահարելու համար։ Որպեսզի մարդիկ գլխարկները հանեն, երբ մենք կառքով անցնենք աստծո և կանեփի № 3 ձեթի հետ։ Կարգն այդպես է։ Շատ դեպքեր են պատահել, երբ ձերբակալել են այն անձանց, որ դրա վրա ոչ մի ուշադրություն չեն դարձրել և գլխարկները չեն հանել։ Մի անդամ անգամ Ժիժկովում ֆարարը ծեծեց մի կույր մարդու, որ նույնպես գլխարկը չէր հանել։ Այդ կույրին, բացի դրանից, դեռ բանտ էլ նստեցրին, որովհետև դատարանում ապացուցվեց, որ նա խուլ ու համր չէ, այլ միայն կույր, և, ուրեմն, զանգակի ձայնը լսել է և ուրիշներին գայթակղության մեջ գցել, թեև դեպքը տեղի էր ունեցել գիշեր ժամանակ։ Պահանջվում է այդ ամենը ճշտիվ կատարել, ինչպես և աստծո մարմնի տոնի օրը։ Ուրիշ ժամանակ մարդիկ մեզ վրա իսկի ուշադրություն չէին դարձնի, իսկ հիմա մեր առաջ գլուխ կխոնարհեն։ Եթե դուք, պարոն ֆելդկուրատ, ոչ մի առարկություն չունեք, ես զանգակը ձեռաց կճարեմ։
Թույլտվություն ստանալուց կես ժամ անց Շվեյկը զանգակը բերեց։
— Այո, հուսով եմ…
ֆելդկուրատը Ֆելդկուրատը հառաչեց.
— Մարդ հաճախ այնպիսի վիճակի մեջ է ընկնում, որ նրան մնում է միայն հուսալ։ Ո՜հ, որքան գեղեցիկ է հնչում «հուսալ» բառը «հավատ, հույս, սեր» եռատերևի մեջ, որ մարդուն վեհացնում ու բարձրացնում է կյանքի քաոսից…
— Պարո՛ն, դա խարդախություն է,— ասաց նա, ոտքի կանգնելով։
― Հանգստացե՛ք, հանգելիս։հարգելիս։
— Դա խարդախությո՛ւն է,— բղավեց համառ հյուրը։— Դուք չարաշահեցիք իմ վստահությունը։
Բարեպաշտական խոհերին նվիրված երեկոն, թևակոխեց մի քանի փուլեր։ Ֆելդկուրատն այնպես ջերմեռանդորեն էր ձգտում առ աստված, որ արդեն գիշերվա ժամը տասներկուսին նրա բնակարանից լսվում էր այս երգը.
Ամեն անգամ մեր գնալիս<br />Խեղճ աղջիկներն էին լալիս…
Նրա հետ միասին երգում էր և քաջարի զինվոր Շվեյկը։
Զինվորական հոսպիտալում օծվելու փափագ ունեին երկու հոգի՝ մի ծեր մայոր և մի պահեստի սպա, բանակի նախկին աստիճանավոր։ Կարպատներում նրանց երկուսի փորին էլ մեկական գնդակ էր դիպել, և նրանք պառկած էին կողք-կողքի։ Պահեստի սպան իր պարտքն էր համարում օծվել այն պատճառով, որ իր պետը, մայորը, փափագում էր օծվել․ նա գտնում էր, որ եթե թույլ չտա իրեն էլ օծել, ապա որպես ստորադրյալ խախտած կլինի աստիճանահարգությունը։ Բարեպաշտ մայորը դա անում էր այն ակնկալությամբ, թե աղոթքն իրեն կապաքինի։ Սակայն օծման նախորդ գիշերը նրանք մեռել էին, և երբ առավոտյան ֆելդկուրատը Շվեյկի հետ միասին եկավ հոսպիտալ, երկու մարտիկները սևացած դեմքերով, որպիսիք բնորոշ են շնչահեղձությունից մեռածների համար, պառկած էին սավանների տակ։
— Այնպես հանդիսավոր կերպով էինք գալիս, պարոն ֆելդկուրատ, իսկ հիմա մեր ամբողջ գործը փչացրին,— վրդովվեց ՇըվեյկըՇվեյկը, երբ գրասենյակում նրանց հայտնեցինհ թե այն երկու հոգին այլևս ոչ մի բանի կարիք չունեն։
Եվ, հիրավի, նրանք ժամանել էին հանդիսավորապես։ Ճանապարհին Շվեյկը զանգահարում էր, իսկ ֆելդկուրատը ձեռքին բռնել էր անձեռոցիկի մեջ փաթաթած ձիթայուղի շիշը և, լուրջ տեսք առած, այդ շշով օրհնում էր իրենց գլխարկները հանող անցորդներին։ Ճիշտ է, նրանք շատ չէին, թեև Շվեյկն աշխատում էր իր զանգակով որքան կարելի է շատ աղմուկ հանել։
Մի ծեր պահեստի զինվոր նայեց այդ դեղնակտուց թռչնակին ու ասաց.
— Լա՜վ հույս է, որ շրապնելը գլուխդ պիտի պոկի։ Մեզ պարզապես հիմարացրին։ Պատերազմից առաջ մեզ մոտ մի կղերական դեպուտատ եկավ և սկսեց խոսել աստծու երկրային արքայության մասին։ Թե իբր աստված, պատերազմ չի ուղում ուզում և ցանկանում է, որ բոլորն ապրեն եղբայրների պես։ Բայց հենց որ պատերազմ ծագեց, բոլոր եկեղեցիներում սկսեցին աղոթել մեր զենքի հաղթանակի համար, իսկ աստծու մասին սկսեցին այնպես խոսել, որ կարծես նա գլխավոր շտաբի պետ լինի, որ ղեկավարում է ռազմական գործողությունները։ Ես շատ թաղումներ եմ տեսել այս հոսպիտալում։ Կտրված ոտքերն ու ձեռքերն ուղղակի սայլերով են դուրս տանում։
— Զինվորներին մերկ են թաղում,— ասաց մի ուըիշը,— իսկ մեռածի համազգեստը հագցնում են կենդանի մնացածին։ Եվ այդպես հերթով։
— Ո՜նց չէ, այդ գյադա սպասյակը կշահի,— անկյունից արձագանքեց ջոկապետը։— Այդպիսիներին պետք է ուղարկել ռազմաճակատ, սվիններով քշել խրամատները, քշել գրողի ծոցը, լարափակոցների վրա, լցնել ականատները, հանել ականանետների դեմ։ Թիկունքում ամեն մարդ կարող է գլուխ, պահել, բայց ահա ոչ ոք չի ուզում ռազմաճակատում մեռնել։
— Իսկ ես միտք եմ անում, թե որքա՜ն փառահեղ բան է, երբ մարդու սվինով ծակում են,— ասաց Շվեյկը։— Դեռ լավ է, որ գնգակը գնդակը դիպչում է փորիդ, իսկ ավելի լավ է, որ արկը մարդուն կտոր-կտոր է անում և նա տեսնում է, թե ինչպես իր ոտքերն ու փորոտիքը իրենից որոշ չափով հեռու են գտնվում։ Եվ դա նրա համար այնքան տարօրինակ է, որ զարմանքից մեռնում է ավելի շուտ, քան կկարողանան նրան այդ բանը բացատրել։
Դեռատի զինվորն անկեղծորեն հառաչեց։ Նա ափսոսում էր իր ջահել-ջիվան կյանքը։ Ախր ինչո՞ւ է ինքը ծնվել այս հիմար դարում։ Նրա՞ համար, որ իրեն էլ մորթեն, ինչպես կովին սպանդանոցում։ Եվ ինչի՞ համար է այդ ամենը։
— Այս պատերազմը զինվորներին ազնվացնելու փոխարեն՝ գազան է դարձնում։
Ներքևում զինվորները նրան լեզու էին ցույց տվել ու ասել, թե նա «ռեխ» է և «Բաաղամի «Բաղաամի էշ»։
— Das ist wirklich schreckllich, Herr feldcurat, das Volk ist verdorben<ref>Երկնային տեր Հիրավի, սոսկալի բան է, պարոն ֆելդկուրանտ։ Մարտիկ այնպես փչացած են (գերմ.)։</ref>.
Եվ նա սկսեց երկար ու բարակ խոսել, թե ինչպես է պատկերացնում զինվորի կրոնական դաստիարակությունը։ Զինվորը միայն այն ժամանակ է քաջաբար կռվում իր թագավոր կայսեր համար, երբ աստծուն հավատում է և համակված է կրոնական զգացմունքով։ Միայն այն ժամանակ չի վախենում մահից, երբ գիտե, որ իրեն դրախտ է սպասում։
Այդ չաչանակը մի քանի այդպիսի բարետխմարությսւեներ էլ դուրս տվեց և երևում էր, որ մտադիր չէ ֆելդկուրատի օձիքը թաց թողնել։ Սակայն ֆելդկուրատը բավական անքաղաքավարի հրաԺեշտ հրաժեշտ տվեց նրան.
— Տուն գնանք։ Շվե՛յկ,— ձայն տվեց նա պահականոցի ուղղությամբ։
Նրանք վերադառնում էին առանց որևէ հանդիսավորության։
― Մյուս անգամ ով ուզում է թող գնա օծելու,— ասաց ֆելդկուրատը։— Մարդ ստիպված է սակարկել յուրաքանչյուր հոգու համար, որ ինքը ցանկան ում ցանկանում է փրկել։ Միայն իրնեց հաշվապահությունը գիտեն։ Շո՛ւն շանորդիներ։
Շվեյկի ձեռքին տեսնելով «օրհնած ձիթապտղի յուղի» շիշը, նա մռայլվեց.
Վստահելի
1396
edits