Changes
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XIII|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XV}}
Չնայած Ռութի նկատմամբ իր սիրույն, Մարտինը չսկսեց լատիներեն սովորել. Օլնեյի խորհուրդներն այս հարցում դեր չխաղացին։ Նրա համար ժամանակը դրամ էր, իսկ շատ գիտություններ, լատիներենից շատ ավելի կարևոր, հրամայողաբար պահանջում էին նրա ուշադրությունը։ Բացի այդ, նա պետք է գրեր, պետք է դրամ վաստակեր։ Բայց, ավա՜ղ, նրա գրածները ոչ մի տեղ չէին տպում։ Նրա ձեռագրերը անվերջ դեգերում էին մի հանդեսից մյուսի խմբագրությունները։ Ինչո՞ւ ուրիշ գրողների երկերը տպում են։ Նա երկար ժամեր անց էր կացնում ընթերցարանում կարդալով ուրիշների երկերը, ուշադիր և քննադատաբար ուսումնասիրելով դրանք, բաղդատելով իր սեփական գրվածքների հետ և իզուր աշխատելով գտնել գաղտնիքը, որ օգնում էր այդ գրողներին վաճառել իրենց երբկերը։էերկերը։
Նա զարմանում էր, որ մամուլի էջերում երևացած գրվածքների ահագին մեծամասնությունը անկենդան է։ Այդ պատմվածքներում չկան ո՛չ լույս, ո՛չ էլ գույներ։ Դրանց մեջ չկա կյանքի շունչը, իսկ դրանց համար վճարում են ամեն մի բառին երկու սենթ, հազար բառի համար քսան դոլլար, այդպես էր ասված թերթի հայտարարության մեջ։ Նա կրկին ու կրկին տարակուսանքով կարդում էր անհամար պատմվածքներ, որոնք գրված էին (նա չէր կարող չխոստովանել) թեթև և սրամիտ, բայց առանց իրական կյանքի ճշմարտության։ Չէ՞ որ կյանքը ըստինքյան այնքան զարմանալի, այնքան հրաշալի է, նրանում այնքան շատ են չվճռված խնդիրները, չիրականացած երազները, հերոսական ճիգերը, իսկ այդ պատմվածքները միշտ էլ արտացոլում են միայն առօրյա կյանքը։ Մարտինը զգում էր կյանքի ուժն ու մեծությունը, նրա տենդը, տրոփյունը և ըմբոստ ոգին․ ահա թե ինչի մասին արժեր գրել։ Նա ցանկանում էր գովերգել վտանգների դեմ գնացող քաջասիրտներին, սիրատանջ պատանիներին, սարսափի և տառապանքի պայմաններում պայքարող հսկաներին, որոնք ճարճատեցնում են կյանքը իրենց հզոր ճիգերի ճնշման տակ։ Իսկ այդ տպված պատմվածքներում գովաբանվում են ամեն տեսակի միստր բեթլերներ, դոլլարի խղճուկ սիրահարներ, նկարագրվում են չնչին մարդկանց սիրային մանր հույզերը։ «Պատճառը թերևս այն է, որ իրենք՝ խմբագիրները մանր, չնչին մարդուկներ են,— ասում էր նա ինքն իրեն։— Եվ կամ բոլոր այդ խմբագիրները, գրողներն ու ընթերցողները պարզապես վախենում են կյանքից»։
Ամենից շատ նրան շփոթեցնում էր այն, որ նա ծանոթ չէր ոչ խմբագիրների, ոչ էլ գրողների հետ։ Նա ոչ միայն չգիտեր ոչ մի գրողի, այլև չգիտեր որևէ մեկին, որը երբևէ փորձած լիներ գրել։ Չկար մեկը, որ խոսեր նրա հետ, ուղղություն և լավ խորհուրդ տար նրան։ Նա մինչև անգամ սկսեց տարակուսել, որ խմբագիրները կենդանի մարդիկ են։ Նրանք սկսեցին պատկերանալ նրա աչքին որպես մեքենայի անիվներ․ այո՛, այո՛, ճիշտ այդպես։ Պատմվածքներում, ակնարկներում և բանաստեղծություններում նա զեղում էր իր հոգին, և այդ զեղումները նա հանձնում էր մեքենայի դատաստանին։ Նա իր գրվածքը ուղարկում էր կնքված մեծ ծրարով, որի մեջ դնում էր պատասխանի համար նամականիշ և ծրարը գցում փոստարկղը։ Գրվածքը, որոշ օրեր ցամաքում թափառելուց հետո, վերադառնում էր նրա մոտ, արդեն ուրիշ ծրարի մեջ, իսկ ուղարկված նամականիշը կպցված էր լինում ծրարի վրա։ Ամենայն հավանականությամբ, ոչ մի խմբագիր գոյություն չունի․ գոյություն ունի միայն խորամանկորեն սարքված մի մեխանիզմ, որը դրվածքը դնում է մի ծրարից մյուսի մեջ և փակցնում նամականիշը։ Դա որոշ չափով նման է այն ավտոմատներին, որոնց մեջ գցում են դրամը, և անմիջապես դուրս է գալիս մի կտոր ծամոն և կամ շոկոլադի մի սալիկ։ Նույնն է և խմբագրի մեքենան։ Մի անցքից դուրս են գալիս հոնորարի չեքեր, իսկ մյուս անցքից՝ մերժողական նամակներ։ Մինչ այժմ նա միշտ էլ ընկել է երկրորդ անցքը։
Այդ տխրահռչակ նամակները լրացնում էին մեքենային նմանեցնելը։ Դրանք տպված ստանդարտ բլանկներ էին, որոնց վրա գրվում էին միայն անուններ ու վերնագրեր։ Մարտինն արդեն ստացել է հարյուրավոր այդպիսի բլանկներ, առնվազն մի դյուժին ամեն մի գրվածքի համար։ Եթե նա ստանար ձեռքով գրած գեթ մի կենդանի տող, որը ուղղված լիներ անձամբ իրեն, երջանիկ կլիներ։ Սակայն ոչ մի խմբագիր կյանքի այդպիսի նշան չի ցույց տվել։ Եվ Մարտինը վերջ ի վերջո եկավ այն եզրակացության, որ աշխարհում ոչ մի կենդանի խմբագիր չի լինում, այլ լինում են միայն լավ յուղված և փարթամորեն սարքված ավտոմատներ։ Մարտինը հաստատամիտ և տոկուն էր, կարող էր երկար տարիների ընթացքում համառորեն սնունդ տալ այդ անհոգի մեքենաներին։ Սակայն նա արյունաքամ էր լինում, և ոչ թե տարիները, այլ շաբաթները պետք է վճռեին հարցը։ Ապրուստի համար շաբաթական վճարը մոտեցնում էր նրա սնանկության րոպեն, իսկ փոստի ծախսերը ավելի ևս նպաստում էին դրան։ Նա արդեն, չէր կարող գնել գրքեր և վճռեց դրամ խնայել մանր ծախսերից, որպեսզի հետաձգի ճակատագրական վախճանը։ Բայց խնայել չէր կարողանում և մի ամբողջ շաբաթով փութացրեց լուծումը՝ քրոջը՝ Մերիենին հագուստի համար հինգ դոլլար նվիրելով։
Մարտինը պայքարում էր խավարում, առանց խորհրդի, առանց խրախուսանքի, կարծես նրա բուրջը շուրջը բոլորը խոսքը մեկ են արել՝ ջլատելու նրա արիությունը։ Մինչև անգամ Գերտրուդան սկսել էր ծուռ նայել նրան․ որպես բարի քույր՝ նա սկզբում մատների արանքով էր նայում այն բանին, որը նրան թվում էր երեխայական խենթություն, իսկ հետո, դարձյալ որպես բարի քույր, սկսեց անհանգստանալ։ Նրան թվում էր, թե երեխայությունն արդեն խելագարություն է դառնում։ Մարտինը նկատում էր նրա անհանգիստ հայացքները և դրանցից ավելի էր տառապում, քան միստր Գիգգինբոթամի բացահայտ և կոպիտ ծաղրանքից։ Նա հավատում էր իրեն, բայց իր այդ հավատի մեջ միայնակ էր, մինչև անգամ Ռութը չէր բաժանում այդ։ Ռութը ցանկանում էր, որ նա զբաղվեր միայն ինքնակրթությամբ, և թեպետ աղջիկը երբեք բացեիբաց չէր դատապարտում նրան գրականությամբ տարվելու համար, բայց և չէր էլ խրախուսում։
Մարտինը ոչ մի անգամ ցույց չէր տվել նրան իր գրվածքները։ Ինչ-որ առանձին փափկանկատություն կասեցնում էր նրան, բացի այդ, գիտենալով, թե աղջիկն ինչքան է զբաղված համալսարանում, քաշվում էր նրա ժամանակը խլելուց։ Բայց քննությունները տալուց և աստիճան ստանալուց հետո՝ Ռութը ինքը խնդրեց ցույց տալ գրվածքներից որևէ բան։ Մարտինը և՛ ուրախացավ, և՛ վարանեց։ Ռութը իսկական դատավոր է. նա գեղեցիկ արվեստների բակալավր է, նա ուսումնասիրել է գրականությունը պրոֆեսորների ղեկավարությամբ։ Թերևս խմբագիրներն էլ փորձառու դատավորներ են։ Բայց Ռութը այլ կերպ կվերաբերվի նրա գրվածքներին․ նա Մարտինին չի տա մերժումի տպագրված բլանկ, չի ասի, թե, չնայած բոլոր արժանիքներին, նրա պատմվածքները դժբախտաբար հարմար չեն տվյալ հրատարակության մեջ տպվելու։ Ռութը նրան կվերաբերվի որպես զգայուն հոգի ունեցող կենդանի էակի և, ամենակարևորը, նա վերջապես կճանաչի իսկական Մարտին Իդենին։ Իր երկերի մեջ նա ներդրել է հոգին ու սիրտը, և Ռութը թեկուզ մի քիչ, թեկուզ ամենաչնչին չափով կհասկանա, թե ինչ է երազում Մարտինը, կզգա նրա մեջ թաքնված ուժը։
— Բայց դուք շատ լավ եք խոսում,— հավաստում էր Ռութը,— պարզապես զարմանալի է, որ դուք այս կարճ ժամանակում սովորեցիք խոսել։ Միստր Բեթլերը հանրածանոթ հռետոր է։ Նահանգի կոմիտեն միշտ նրան է հրավիրում ճառ արտասանելու նախընտրական պայքարի Ժամանակ։ Իսկ այն օրը, ճաշին, դուք նրանից վատ չէիք խոսում, բայց նա ավելի զուսպ է։ Դուք շատ եք տաքանում. բայց դա աստիճանաբար կանցնի։ Ձեզանից հրաշալի հռետոր դուրս կգա։ Դուք շատ առաջ կգնաք․․․ եթե ուզենաք։ Ձեր մեջ ուժ կա։ Դուք ընդունակ եք մարդկանց տանել ձեր հետևից, ես վստահ եմ դրան։ Դուք կարող եք հաղթահարել ձեր ճանապարհին ամեն մի դժվարություն ճիշտ այնպես, ինչպես հաղթահարեցիք քերականությունը։ Դուք կարող եք հայտնի փաստաբան դառնալ կամ քաղաքական գործիչ։ Ոչինչ չի խանգարում ձեզ ձեռք բերել նույնպիսի հաջողություն, որպիսին ձեռք է բերել միստր Բեթլերը։ Ընդսմին առանց կատակի, — ավելացրեց նա ժպտալով։
Նրանք շարունակեցին զրույցը։ Ռութը, սովորականի պես սիրալիր, բայց հաստատակամ խոսում էր, որ անհրաժեշտ է սովորել, նշում էր, որ լատիներենը անպայման հիմքն է ամեն տեսակ կարիերայի։ Աոջիկը Աղջիկը նկարագրեց իր իդեալը, թե ինչպես է պատկերացնում մարդուն և տղամարդուն, իսկ և իսկ նկարագրելով իր հորը և լրացնելով նրա բնութագիրը բացահայտորեն միստր Բեթլերից փոխ առած մի քանի գծիկներով։ Մարտինը լսում էր նրան՝ մեջքի վրա պառկած և հրճվելով նրա շրթների ամեն մի շարժումից, բայց Ռութի խոսքերն արձագանք չէին գտնում նրա սրտում։ Աղջկա նշած հեռանկարները չէին հրապուրում նրան, և նա զգում էր հիասթափության մի խուլ դառնություն՝ միախառնված սիրո սաստիկ տանջանքին։ Աղջիկը ոչ մի բառ չասաց նրա գրական աշխատանքի մասին, և նրա բերած գրվածքները թափված էին գետնին, առանց որևէ ուշադրություն գրավելու։
Վերջապես, խոսակցության մի դադարի Ժամանակ Մարտինը նայեց արևին, չափեց նրա բարձրությունը հորիզոնից և սկսեց հավաքել իր գրվածքները՝ հիշեցնելով դրանց մասին։
— Չգիտեմ կհավանե՞ք արդյոք,— ասաց Մարտինը, կարծես արդարանալով։— Սա տարօրինակ պատմվածք է։ Կարող է պատահել, որ ես այստեղ իմ ուժերից չափազանց վեր գործ եմ բռնել, բայց պիտի ասել, որ լավ հղացում եմ ունեցել։ Աշխատեցեք մանրուքների վրա ուշադրություն չդարձնել։ Գլխավորն այն է, գլխավորն այն է, որ հիմնական միտքը ըմբռնեք։ Դա կարևոր և ճշմարիտ միտք է, միայն չգիտեմ, թե կարողացե՞լ եմ հասկանալի դարձնել։
Նա սկսեց կարդալ․ կարդալիս նայում էր Ռութին։ Վերջապես նրան թվաց, որ այդ պատմվածքը հափշտակեց աղջկան։ Ռութը նստած էր անշարժ, առանց կտրելու իր հայացքը նրանից, շունչը պահած, ինչպես երևում էր կախարդվելով Մարտինի ստեղծած պատկերներից։ Պատմվածքի վերնագիրն էր «Արկած», և դա իրոք արկածի ներբողն էր․ ոչ թե այնպիսի արկած, որը կարդում ենք գրքերում, այլ իսկական, մեծատառ Արկած՝ ահեղ տիրոջ, պատմելու և վարձատրելու մեջ հավասարապես առատաձեռն, քմահաճ և ուխտադրուժ, ստրկական հնազանդություն և գիշեր-ցերեկ անխոնջ աշխատանք պահանջող տիրոջ, որը մերթ տանում է դեպի արևի շլացուցիչ տարածությունները, մերթ դատապարտում է ծարարվիծարավի, քաղցի, հոգնեցուցիչ երկար ճամփի տանջանքների, կամ դաժան մահացու ջերմախտի, և քրտնքի, արյան, թունալից միջատների խայթոցների մանր և տգեղ դիպվածների միջով տանում է դեպի փառահեղ ու հաղթական վախճան։
Այդ ամենը և դեռ էլի շատ բան էր նկարագրել Մարտինն իր պատմվածքում. նրան թվում էր, թե այդ ամենը ստիպում էր Ռութին լսել իրեն հրավառ աչքերով։ Աղջկա այտերը կարմրեցին, և ընթերցման վերջին Մարտինին թվաց, թե նա ուշաթափվելու վրա է։ Ռութն իրոք հուզված էր, բայց ոչ պատմվածքից, այլ իրենից՝ Մարտինից։ Բանը պատմվածքը չէր․ աղջիկը դարձյալ հափշտակվեց իրեն արդեն ծանոթ այն ուժով, որը բխում էր Մարտինից և սարսափեցնում էր նրան։ Սակայն տարօրինակ էր, որ այդ պատմվածքը հագեցված էր հենց այդ ուժով, և այժմ դա միակ խողովակն էր, որով այդ ուժի ալիքները հոսում էին դեպի Ռութը։ Աղջիկը զգում էր միայն այդ ուժը, գրեթե չնկատելով այն, ինչ միջնորդի դեր էր կատարում և, թեպետ նրան հափշտակել էր իբր թե նոր կարդացված պատմվածքը, իրականում նա ցնցված էր միանգամայն կողմնակի, նրա ուղեղում հանկարծ ծագած սոսկալի մի մտքից։ Ռութը հանկարծ մտածեց ամուսնության մասին, և այդ մտքի քմահաճ համառությունը վախեցրեց նրան։ Դա անհամեստ բան էր, դա մինչև այժմ այնքա՜ն օտարոտի էր Ռութի համար․․․ Նրան դեռ երբեք չէր տանջել զարթնող կանացիությունը, և նա մինչև այժմ ապրել էր Թեննիսոնի պոեզիայով ոգեշնչված երազների աշխարհում՝ խուլ մնալով մինչև անգամ այն փափկանկատ ակնարկությունների հանդեպ, որոնցով բանաստեղծը շոշափում էր ասպետների և թագուհիների փոխհարաբերությունների անպատշաճ ճշմարտությունը։ Նա մինչ այժմ քնած էր, և հանկարծ կյանքը տիրաբար բախեց նրա դուռը։ Սարսափահար՝ նա կուզենար պինդ փակել, իսկ զարթնող բնազդը պահանջում էր, որ նա լայն բանա դուռը տարօրինակ և գեղեցիկ հյուրի առաջ։
Նա ուզում էր ավելացնել՝ «ձեզ համար», և հավանորեն կավելացներ, եթե Ռութը ավելի ջերմ վերաբերվեր նրա գրվածքներին։
Բայց Ռութը այդ պահին չափազանց զբաղված էր Մարտինի ապագայի մասին մտածելով և այդ պատճառով մինչև անգամ չհարցրեց, թե ինչ է ակնարկում նա։ Ռութը հաստատ համոզված էր, որ գրական ասպարեզում նա չի կարող հաջողության հասնել։ Նա հենց նոր ապացուցեց այդ իր դիլետանտական միամիտ գրվածքներով։ Նա լավ էր խոսում, բայց բոլորովին չէր տիրապետում գրական ոճին։ Ռութը նրան բաղդատում էր Թեննիսոնի և Բրաունինգի՝ իր ամենասիրած արձակագիրների հետ, և այդ բաղդատությունը Մարտինի համար ավելի քան աննպաստ էր։ Բայդ Ռութը չասաց Մարտիհին Մարտինին այն ամենը, ինչ մտածում էր։ Այն տարօրինակ շահագրգռությունը, որ Մարտինը առաջացնում էր նրա մեջ, ստիպում էր նրան չափազանց խստապահանջ չլինել։ Վերջ ի վերջո նրա գրելու հակումը մի փոքրիկ թուլություն է, որը, հավանական է, ժամանակի ընթացքում կանհետանա։ Այն ժամանակ նա, իհարկե, իր ուժերը կփորձի կյանքի ավելի լուրջ ասպարեզներում և հաջողություն ձեռք կբերի։ Ռութը վստահ էր այդ բանում։ Մարտինն այնքան ուժեղ է, որ անշուշտ ձեռք կբերի ամեն բան․․․ միայն թե շուտով թողնի գրելը։
— Ուզում եմ, որ ինձ ցույց տաք ձեր բոլոր գրվածքները, միստր Իդեն,— ասաց նա։