Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXVII

2 bytes removed, 08:08, 19 Ապրիլի 2015
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXVI|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXVIII}}
Երջ անկության Երջանկության արևը ծագեց Մարտինի համար։ Ռութի այցելության հաջորդ օրն իսկ նա երեք դոլլարի չեք ստացավ Նյու-Յորքի բուլվարային մի փոքր ամսաթերթից՝ իր գրած երեք տրիոլետի համար։ Երկու օր անց Չիկագոյի մի թերթ ընդունեց նրա «Գանձ որոնողները», խոստանալով վճարել տասը դոլլար՝ հենց որ կտպվի։ Այդ գինը բարձր չէր, բայց չէ՞ որ դա նրա առաջին գրվածքն է՝ նրան հուզող մտքերը թղթի վրա արտահայտելու առաջին փորձը։ Վերջապես պատանիների համար գրած նրա արկածային վիպակն ընգունվեց «Պատանե կություն և չափահասություն» անունով մի ամսաթերթի կողմից։ Ճիշտ է վիպակը քսանմեկ հազար բառից էր բաղկացած, իսկ նրան ընդամենը տասնվեց դոլլար էին առաջարկել դրա համար, այսինքն՝ մոտավորապես յոթանասունհինգ սենթ հազար բառին, այն էլ տպվելուց հետո, բայց չէ որ դա նրա երկրորդ գրական փորձն է, և Մարտինն ինքը այժմ շատ լավ տեսնում է, թե որքան թերություններ ունի այդ գրվածքը։
Ասենք, մինչև անգամ նրա վաղ ժամանակի գրվածքներում միջակության նշաններ չկային։ Ավելի շուտ նրանց մեջ չափազանց շատ ուժ կար՝ սկսնակի ավելորդ ուժ, որով նա պատրաստ էր հրանոթներից կրակել ճնճղուկների վրա։ Մարտինն ուրախ էր, որ իրեն հաջողվեց թեկուզ էժան գնով վաճառել իր վաղ շրջանի գրվածքները։ Նա գիտեր նրանց իսկական արժեքը, և այդ բանը հասկանալու համար առանձնապես շատ ժամանակի կարիք չունեցավ։ Բոլոր հույսերը դրել էր իր վերջին գրվածքների վրա։ Նա ուզում էր լինել ոչ թե պարզապես ամսագրային հեղինակ, գրող, ուզում էր զինվել իսկական գեղարվեստական ստեղծագործության բոլոր եղանակներով․ բայց նա չէր ուզում զոհաբերել իր ուժը։ Ընդհակառակը, նրա գիտակցական նպատակն էր ավելի շատացնել այդ ուժը, սանձահարելով դրա չափազանցությունը։ Նա չկորցրեց նաև ռեալիզմի նկատմամբ իր սերը։ Իր բոլոր գրվածքներում նա ձգտում էր զուգակցել ռեալիզմը երևակայության ստեղծած հնարանքների ու գեղեցկությունների հետ։ Նա աշխատում էր ձեռք բերել մարդու և նրա ձգտումների նկատմամբ հավատքով համակված, ոգեշնչված մի ռեալիզմ։ Նա ուզում էր ցույց տալ կյանքն այնպես, ինչպես կա՝ խռովահույզ ոգու բոլոր որոնումներով։
Սակայն «Արկածն» ու մյուս բոլոր պատմվածքները, որոնք նա համարում էր լավագույնները, շարունակում էին թափառել մի խմբագրությունից մյուսը, իսկ իր վաղ գրվածքներին Մարտինը ոչ մի նշանակություն չէր տալիս՝ միայն ուրախանալով նրանց համար ստացվող հոնորարի վրա․ նա առանձնապես բարձր չէր գնահատում նաև իր «սոսկալի» պատմվածնքերը, որոնցից երկուսը վերջերս ընդունեցին ամսաթերթերը։ Այդ պատմվածքները զուտ մտացածին բաներ էին, որոնց տրված էր իրականության տեսք, և դրանում էլ կայանում էր նրանց ուժը։ Ցնորականի ու անհավանականի ճշմարտանման պատկերացումը Մարտինը համարում էր մի ճարպիկ հնարանք, ուրիշ ոչինչ. այդպիսի գրվածքները չի կարելի դասել մեծ գրականության շարքը։ Նրանց գեղարվեստական արտահայտչությունը կարող էր մեծ լինել, բայց Մարտինը բարձր չէր գնահատում գեղարվեստական արտահայտչությունը, եթե նա չէր համապատասխանում կյանքի ճշմարտությանը։ Հնարանքը կայանում էր՝ արհեստական մտացածինին կենդանի կյանքի դիմակ հագցնելու մեջ, և Մարտինը դիմել է այդ հնարանքին իր կես դյուժին «սոսկալի» պատմվածքներում, որ նա գրել է նախքան «Արկածի», «Ուրախության», «Կաթսայի» և «Կյանքի գինու» բարձրության հասնելը։
Տրիոլետների համար ստացված երեք դոլլարով կարելի էր մի կերպ ապրել մինչև «Սպիտակ Մկան» չեքի ստացվելը։ Նա մանրեց այդ երեք դոլլարանոց չեքը կասկածոտ փորթուգալացու մոտ՝ վճարելով նրան իր պարտքի հաշվին մի դոլլար և մնացած երկու դոլլարը բաժանելով հացավաճառի և բանջարավաճառի միջև։ Մարտինը դեռ այնքան հարուստ չէր, որ միս ուտեր, և սնվում էր բավական աղքատիկ, երբ հանկարծ ստացվեց «Սպիտակ Մկան» անհամբերությամբ սպասվող չեքը։ Մարտինը չէր իմանում՝ ինչ անել։ Նա կյանքում ոչ մի անգամ չէր մտել բանկ, մանավանդ դրամական գործերով, և հիմա նա համակվեց երեխայական ցանկությամբ՝ մանրել այդ քառասուն դոլլորանոց չեքը Օքլենդի մեծ բանկերից մեկում։ Բայց գործնական առողջ բանականությունը խորհուրդ էր տալիս նրան մանրել այդ չեքը նպարավաճառի մոտ և այդ կերպով պահպանել ու ավելացնել իր վարկը։ Մարտինը մեծ դըժկամությամբ դժկամությամբ գնաց նպարավաճառի մոտ և, չեքը մանրելով, ամբողջովին հատուցեց իր պարտքը։ Նա դուրս եկավ նրա մոտից՝ գրպանը դրամով լի, և գնաց հաշիվները մաքրելու իր մյուս պարտատերերի հետ, հաշիվ տեսավ հացավաճառի և մսավաճառի հետ, վճարեց Մարիային անցած ամսվա և այս ամսվա համար նախօրոք, դուրս դրեց գրեց հեծանիվը, կոստյումը, վճարեց գրամեքենայի համար։ Բոլոր այդ վճարումներից հետո նրա գրպանում մնաց միայն երեք դոլլար։
Բայց այդ փոքր գումարն էլ Մարտինին թվաց մի ամբողջ կարողություն։ Դուրս գրելով կոստյումը՝ նա անմիջապես գնաց Ռութի մոտ։ Ճանապարհին նա չէր կարողանում իրեն զսպել՝ մերթ ընդ մերթ գրպանի արծաթ դրամները զրնգացնելով։ Ինչպես որ սոված մարդը չի կարող հեռացնել իր հայացքը կերակուրից, այնպես էլ Մարտինը, որի գրպանում վաղուց ոչ մի սենթ չկար, չէր կարողանում իր ձեռքից բաց թողնել դրամները։ Նա ո՛չ ագահ էր, ո՛չ էլ կծծի, բայց դրամը նրա համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան դոլլարների և սենթերի որոշ քանակություն։ Դա նշանակում էր կյանքի հաջողություն, և դրամների վրա դրոշմված արծիվները Մարտինին թվում էին հաղթանակի թևավոր ավետաբերներ։
— Մեզ մոտ՝ համալսարանի ավազանում ինձ նմանները քիչ են։ Երբեմն ինձ թվում է, թե ես իրոք ցամաք դուրս գցված ձուկ եմ, և սկսում եմ մտածել, որ ինձ համար ավելի լավ և ազատ կլիներ ինչ֊որ տեղ Փարիզում։ Լատինական թաղի գինետանը, ուր հավաքվում է բոհեման ու քլարետ խմում։ Ես կճաշեի էժանագին ճաշարանում և կարտահայտեի ծայրահեղ համարձակ հայացքներ ամբողջ աշխարհաստեղծման մասին։ Երբեմն ինձ թվում է, թե ես ի ծնե ռադիկալ եմ, բայց, ավա՜ղ, կան այնքան շատ հարցեր, որոնց մեջ ոչ մի կերպ վստահ չեմ։ Ես երկչոտ եմ դառնում, երբ երես առ երես ընդհարվում եմ կյանքի հիմնական առեղծվածների՝ մարդկային կյանքի հետ։
Եվ նրան լսելով, Մարտինն ակամա հիշհց հիշեց «Պասսատի երգը»։
Գիշեր լինի, թե ցեերեկցերեկ, <br>Ես փքում եմ բոլոր առագաստները։
Եվ երգի բառերը կրկնելով, Մարտինը նայում էր պրոֆեսորին ու նրա մեջ գտնում էր ինչ֊որ ընդհանուր բան անփոփոխ, ցուրտ և ուժեղ հյուսիս֊արևելյան պասսատի հետ։ Պրոֆեսորը նույնպես հավասարակշռված էր ու հուսալի, սակայն նրանում կար ինչ֊որ խռովիչ բան։ Մարտինը մտածում էր, որ պրոֆեսորը, հավանական է, երբեք չի արտահայտվում մինչև վերջ ճիշտ այնպես, ինչպես հյուսիս֊արևելյան պասսատը երբեք չի փչում ամբողջ թափով, այլ միշտ ունենում է պահեստի ուժ, որը երբեք չի կիրառում։ Մարտինի երևակայությունն առաջվա պես վառ էր․ նրա ուղեղը կարծես փաստերի հիշողության և երևակայության ահագին շտեմարան էր, որի մուտքը բաց էր։ Ինչ էլ որ պատահելիս լիներ, Մարտինն իր այդ շտեմարանից մի ակնթարթում հանում էր ինչ֊որ նման կամ հակադիր բան և մարմնավորում էր այդ վառ տեսիլքներում։ Դա կատարվում էր միանգամայն ինքնաբերաբար, և իրական կյանքի ամեն մի դեպքին անվրեպ ուղեկցում էին երևակայությամբ ստեղծված պատկերները։ Ինչպես այն ժամանակ Ռութի աչքերի փայլը նրան հիշեցրեց լուսնկա գիշերվա փոթորիկը, այնպես էլ հիմա պրոֆեսոր Քոլդուելը ոգեկոչեց օվկիանոսի պատկերը, սպիտակ կատարներով կոհակները, մայր մտնող արևից ծիրանագույն ներկված, քշվում տարվում են հյուսիս֊արևելյան պասսատով։ Այդպես՝ ամեն րոպե նրա աչքի առաջ ներկայանում էին զանազան տեսիլքներ և ոչ միայն չէին խանգարում նրա մտքերի ընթացքը, այլ, ընդհակառակը, ավելի հասկանալի էին դարձնում դրանք։ Այդ տեսիլքները արձագանքն էին այն ամենի, ինչ ապրել է Մարտինը ժամանակին, ինչ նա տեսել է և կարդացել գրքերում, և դրանք միշտ, արթուն թե քնած ժամանակ, կուտակվում էին նրա ուղեղում։
Եվ հիմա, լսելով պրոֆեսոր Քոլդուելի՝ խելացի և զարգացած մարդու սահուն խոսքը, Մարտինն ակամա հիշեց իր անցյալը։ Նա տեսավ իրեն իր պատանեկության արշալույսին իբրև իսկական ստահակ, խիզախորեն ծռած սթեթսոնական գլխարկը և երկու շարք կոճակներով բաճկոն հագին, երբ իր իդեալն էին կոպտություն ու ամեն տեսակի անկարգություններ՝ այն չափով, որ թույլատրում էր ոստիկանությունը։ Մարտինը չէր փորձում որևէ բան մեղմացնել կամ կոկել այդ հիշողություններում։ Այո, իր կյանքի որոշ ժամանակաշրջանում նա ամենասովորական խուլիգաններից էր, ոստիկանության դեմ մարտնչող և բանվորական թաղի հարգելի տերերին ահաբեկող խմբի պարագլուխը։ Հիմա նրա իդեալը փոխվել է։ Նա նայում էր իր շուրջը, բարեկիրթ և լավ հագնված տղամարդկանց ու կանանց, շնչելով նրբին կուլտուրայի մթնոլորտը, և նրա պատանեկության ուրվականը, լայնեզր գլխարկով ու երկլանջ բաճկոնով, հյուրասենյակի գորգի վրայով ուղղակի գալիս էր դեպի նա։ Չէ որ նա՝ փողոցային խմբի կռվարար պարագլուխը, վերածվել է այն Մարտին Իդենին, որը հիմա նստած է փափուկ բազկաթոռին և խաղաղ զրուցում է համալսարանի պրոֆեսորի հետ։
Եվ, ճիշտն ասած, Մարտինը երբեք իր իսկական տեղը չէր գտել կյանքում։ Նա պարզապես լավէր լավ էր հարմարվում հանգամանքներին, միշտ եղել էր ընդհանուրի սիրելին, որովհետև ետ չէր մնում ո՛չ աշխատանքում, ո՛չ խաղում և ամենուրեք կարողանում էր պաշտպանել իրեն և հարգանք ներշնչել դեպի իր անձը, բայց երբեք և ոչ մի տեղ նա արմատ չէր գցում։ Լիովին բավարարելով իր ընկերակիցներին, ինքը՝ Մարտինը երբեք բավարարված չէր լինում։ Նա շարունակ տանջվում էր ինչ֊որ անհանգստությամբ. նա շարունակ լսում էր մի ձայն, որը կանչում էր նրան ինչ֊որ տեղ, և նա թափառում էր աշխարհում որոնելով, մինչև որ գտավ, վերջապես, գիրքը, գեղարվեստն ու սերը։ Եվ ահա նա հիմա գտնվում է այդ բոլորի մեջ, իր նախկին ընկերներից միակը, որ կարող էր առանց այլևայլի հյուր գալ այնպիսի մարդկանց մոտ, ինչպիսին Մորզերն էին։
Այս բոլոր մտքերը չէին խանգարում Մարտինին ուշադիր լսելու պրոֆեսորին։ Նա տեսնում էր, թե խոսակիցն ինչքան լայն զարգացում ունի, և մերթընդմերթ զգում էր իր զարգացման թերություններն ու բացերը, թեև շնորհիվ Սփենսերի, նրան ծանոթ էին գիտելիքների ընդհանուր հիմունքները։ Հարկավոր է միայն ժամանակ այդ բացերը լրացնելու համար։ «Այն ժամանակ կտեսնենք», մտածեց նա։ Իսկ առայժմ նստած էր կարծես պրոֆեսորի ոտքերի մոտ՝ ակնածանքով և ուշադրությամբ լսելով այն ամենը, ինչ ասում էր նա։ Սակայն Մարտինը աստիճանաբար սկսեց նկատել և իր խոսակցի թույլ կողմը, որը կարող էր աչքի չընկնել, եթե շարունակ չկրկնվեր։ Եվ երբ Մարտինը հասկացավ վերջապես, թե որն է այդ թույլ կողմը, նրանում միանգամից անհետացավ պրոֆեսորի հետ անհավասարության զգացումը։
— Ակներև է։ Հիմա ո՞ւմ հետ եք ուզում, որ ես խոսեմ։ Հա՛, ինձ տարեք այդ գանձապահի մոտ։
Մարտինը տասնհինգ րոպե խոսեց նրա հետ, և Ռութը անչափ ուրախացավ իր սիրածի վարմունքի վրա․ նրա աչքերը ոչ մի անգամ չփայլատակեցին, այտերը ոչ մի անգամ չբռնկվեցին, և Ռութը հիացած էր այն հանգստությամբ, որով խոսակցում էր Մարտինը։ Դրա փոխարեն Մարտինի աչքում բանկային գործիչների ամբողջ դասր դասը կորցրեց իր հմայքը, և երեկույթի վերջում նա եկավ այն համոզման, որ բանկային գործիչը հոմանիշ է գռեհիկ մարդու։ Բանակային սպային նա գտավ շատ բարեհոգի, պարզ, առողջ, հավասարակշռված և գոհ՝ կյանքում իր գրաված դիրքով, որը տվել են իրեն իր ծագումն ու բախտը։ Իմանալով, որ նա էլ է համալսարանում սովորել երկու տարի շարունակ, Մարտինը շատ էր զարմացել և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ո՞ւր կորան նրա բոլոր գիտելիքները։ Այնուամենայնիվ, այս սպան ավելի դուր եկավ Մարտինին, քան Չարլի Հեփգուդը։
— Ինձ վրդովեցնում են ոչ թե այդ գռեհկությունները,— ասում էր հետագայում Մարտինը Ռութին,— ինձ ջղայնացնում է այն ամբարտավան, ինքնագոհ, ներողամիտ շեշտը, որով ճառում են նրանք։ Ես կարող էի Ռեֆորմացիայի ամբողջ պատմությունը շարադրել այդ բանիմաց մարդու համար այնքան ժամանակում, որը հարկավոր եղավ նրան՝ պատմելու համար ինձ, թե միացյալ բանվորական կուսակցությունը ձուլվել է դեմոկրատական կուսակցության հետ։ Գիտե՞ք, նա այնպես է շպրտում բառերը, ինչպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացողը բաժանում է խաղաթղթերը։ Մի անգամ ես այդ ցույց կտամ ձեզ մի օրինակով։
— Բայց չէ՞ որ նա սքանչելի է նվագում,— փորձեց բողոքել Ռութը։
— Այո, արտանքապես նա նվագում է վիրտուոզի պես, բայց երաժշտության ներքին էությունը նրա համար մնում է բոլորովին անմատչելի։ Ես հարցրի, թե ի՞նչ ներքին իմաստ է գտնում երաժշտության մեջ (դուք գիտեք, որ այդ հարցր հարցը միշտ էլ հետաքրքրում է ինձ), և նա չկարողացավ ոչինչ պատասխանել բացի այն, որ նա պաշտում է երաժշտությունը, որ երաժշտությունը բոլոր արվեստներից ամենամեծն է և որ երաժշտությունը նրա համար կյանքից էլ թանկ արժե։
— Դուք բոլորին ստիպել եք խոսել մասնագիտական թեմաների շուրջը,— ասաց Ռութը կշտամբանքով։
— Չեմ ժխտում. բայց եթե դրանք այդ հարցի վերաբերյալ էլ խելոք մի բան չկարողացան ասել, երևակայեցեք, թե ես ինչպես կտանջվեի, եթե նրանք սկսեին խոսել ընդհանուր թեմաների շուրջը։ Իսկ ես կարծում էի, թե այստեղ, ուր մարդիկ օգտվում են մշակույթի բոլոր առավելություններից...
Մարտինը մի վայրկյան լռեց, և նրա աչքին նորից երևաց իր անցյալի ստվերըհ ստվերը՝ սթեթսոն հագած մի տղա, որր քայլում էր սենյակում։
— Հա՛, ես առաջներում այնպես էի կարծում, թե այստեղ բոլոր տղամարդիկ ու կանայք փայլում են իրենց խելքով ու զարգացման մակարդակով. բայց այն քիչ բանից, որ ես տեսա, արդեն կարող եմ եզրակացնել, մարդկանց մեծամասնությունը բոլորովին տգետ է, իսկ մյուսների իննսուն տոկոսը անտանելիորեն ձանձրալի։ Սակայն պրոֆեսոր Քոլդուելը՝ դա բոլորովին այլ բան է։ Դա իսկական մարդ է։
Վստահելի
1396
edits