Changes
/* VI։ Դատախազը բռնոիմ է Միտյային */
— Իհարկե վարագույրի ետև,— գլուխը խոնարհեց Նիկոլայ Պարֆյոնովիչը՝ ի նշան համաձայնության։ Նրա դեմքին նույնիսկ մի յուրահատուկ, ծանրակշիռ լրջություն երևաց։
=== VI։ Դատախազը բռնոիմ բռնում է Միտյային ===
Սկսվեց մի բան, որ բոլորովին անսպասելի ու զարմանալի էր Միտյայի համար։ Նա ոչ մի կերպ ու երբեք, նույնիսկ մի րոպե աջաջ չէր կարող ենթադրել, թե որևէ մեկը կարող է այդպեա վարվել իր հետ՝ Միտյա Կարամազովի՛ հետ։ Եվ նամանավանդ՝ ստորացուցիչ մի բան կար դրա մեջ, իսկ նրանց կողմից՝ «ամբարտավան ու իր նկատմամբ արհամարհական» մի բան։ Սերթուկը հանելը դեռ ոչի՜նչ, բայց խնդրեցին, որ դեռ շարունակի հանվել։ Եվ ոչ թե պարզապես խնդրեցին, այլ ըստ էության հրամայեցին, ինքը շատ լավ հասկացավ այդ։ Հպարտությունից ու արհամարհանքից դրդված՝ նա լիովին ենթարկվեց, առանց որևէ բան ասելու։ Բացի Նիկոլայ Պարֆյոնովիչից, վարագույրի ետև եկավ նաև դատախազը, մի քանի գյուղացիներ էլ ներկա գտնվեցին, «անշուշտ ուժ գործադրելու համար,— մտածեց Միտյան,— և գուցե մի ուրիշ որևէ նպատակով էլ»։