Changes

/* Շվեյկը գնում է պատերազմ */
Այն ժամանակ, երբ Ռաբ գետի երկայնքով տարածված գալիցիական անտառները նայում էին այդ գետի միջով փախչող ավստրիական զորքերին և երբ հարավում, Սերբիայում, ավստրիական դիվիզիաներին իրար հետևից փառավորապես ջարդում էին,– մի բան, որին նրանք վաղուց արժանի էին,– այդ ժամանակ Ավստրիայի զինվորական մինիսարությունը հիշեց Շվեյկին, հուսալով, թե նա միապետությանը կօգնի այդ դրությունից դուրս պրծնել։
Երբ Շվեյկին ծանուցագիր բերին, թե մի շաբաթ հետո պետք է գնա Ստրշելեցկի կղզին՝ բժշկական քննության ներկայանալու, նա անկողնում պառկած էր, քանզի ռևմատիզմի նոպան բռնել էր։ Պանի Մյուլլերը Մյուլլերովան խոհանոցում նրա համար սուրճ էր պատրաստում։
– Պա՛նի ՄյուլլերՄյուլլերովա,– լսվեց հարևան սենյակից Շվեյկի մեղմ ձայնը,– պանի ՄյուլլերՄյուլլերովա, մի րոպե այստեղ եկեք։
Երբ աղախինը մոտեցավ անկողնուն, Շվեյկը նույն մեղմ ձայնով ասաց․
– Նստեցեք, պանի Մյուլլեր։Մյուլլերովա։
Նրա ձայնը խորհրդավոր էր և հանդիսավոր։ Երբ պանի Մյուլլերը Մյուլլերովան նստեց, Շվեյկը պառկած տեղից մի փոքր բարձրանալով ասաց․
– Ես գնում եմ պատերազմ։
– Մեղա՜ քեզ, տեր,– բացականչեց պանի ՄյուլլերըՄյուլլերովան,– դուք այնտեղ ի՞նչ պիտի անեք։
– Պիտի կռվեմ,– գերեզմանային ձայնով պատասխանեց Շվեյկը։– Ավստրիայի գործերը շատ վատ են։ Վերևից շարժվում են դեպի Կրակով, իսկ ներքևից՝ դեպի Հունգարիա։ Որ կողմը որ նայես, մեր քիթ ու մռութին տվել են։ Այդ ամենը նկատի ունենալով, ինձ պատերազմի են կանչում։ Հենց երեկ ձեզ համար թերթից կարդացի, որ թե «թանկագին հայրենիքը սև ամպերով է պատած»։
– Բայց, ախր, դուք շարժվել չեք կարող։
– Դա կարևոր չէ, պանի ՄյուլլերՄյուլլերովա, ես պատերազմ կգնամ ձեռնասայլակով։ Դուք ճանաչո՞ւմ եք փողոցի անկյունում ապրող այն հրուշակագործին, նա մի այդպիսի ձեռնասայլակ ունի։ Մի քանի տարի առաջ դրանով իր քոպակ կաղ պապին տանում էր թարմ օդ շնչելու։ Ահա այդ ձեռնասայլակով, պանի Մ յուլլերՄյուլլերովա, դուք ինձ կտանեք զինվորական ծառայության։
Պանի Մյուլլերը Մյուլլերովան սկսեց լաց լինել։
– Չվազե՞մ, պարոն, բժիշկ կանչեմ։
– Ոչ մի տեղ մի գնաք, պանի Մյուլլեր։ Մյուլլերովա։ Ես միանգամայն պիտանի եմ թնդանոթի միս դառնալու, միայն թե ոտքերս․․․ ոտքերս... Բայց, երբ Ավստրիայի բանը բուրդ է, յուրաքանչյուր հաշմանդամ պետք է իր դիրքում լինի։ Հանգիստ շարունակեցեք սուրճն եփել։
Եվ մինչ պանի Մյուլլերն Մյուլլերովան արցունքն աչքերին և հուզված քամում էր սուրճը, քաջարի զինվոր Շվեյկը անկողնում պառկած երգում էր.
Վինդիշգրեցն ու այլ քաջեր իսկական
Առավոտը վաղ կռվի գուրս դուրս եկան։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Կռիվն սկսեցին, դարձան գոչեցին.
«Օգնեք մեզ, Հիսուս և աստվածածին»։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Վախեցած պանի Մյուլլերն Մյուլլերովան այդ սահմռկիչ ռազմական երգի տպավորության տակ մոռացավ սուրճը և, ամբողջ մարմնով դողալով, սկսեց ականջ դնել, թե ինչպես քաջարի զինվոր Շվեյկն անկողնու մեջ երգում է.
Դե՛հ, դուրս եկ, Պիեմոնտ*։ Ահա չորս կամուրջ,
Ֆորպոստն ամրացրեք, եղեք աչալուրջ։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Փողը սայլի մեջ, շիլան կաթսայում,
Ո՞ր գունդն է մեզնից ուրախ կյանք վարում։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Պանի Մյուլլերը Մյուլլերովան վազեց բժիշկ կանչելու։ Նա վերադարձավ մի ժամ հետո, երբ Շվեյկն արդեն քնել էր։ Շվեյկին արթնացրեց մի չաղ պարոն, որը ձեռքը դրեց նրա ճակատին ու ասաց․ասաց.
– Մի՛ վախենաք, ես բժիշկ Պավեկն եմ, Վինոգրադիից։ Տվեք ձեր ձեռքը։ Այս ջերմաչափը կոխեք ձեր թևի տակ։ Այդպե՛ս։ Ցույց տվեք ձեր լեզուն։ Մե՛կ էլ։ Հանեցեք էլ հանեցեք լեզուն։ Ձեր ծնողներն ինչի՞ց են մեռել։
Եվ այդպես, մինչ Վիեննան պայքարում էր, որ Ավստրոհունգարիայի Ավստրո-Հունգարիայի բոլոր ժողովուրդները առավելագույն հավատարմություն և նվիրվածություն ցուցաբերեն, բժիշկ Պավեկը Շվեյկի հայրենասիրական խանդավառության դեմ բրոմ նշանակեց և արիասիրտ ու ազնիվ զինվորին խորհուրդ տվեց պատերազմի մասին չմտածել։
– Հանգիստ պառկեցեք և խուսափեցեք հուզվելուց։ Վաղը մեկ էլ կանցնեմ։
Մյուս օրը բժիշկը նորից եկավ և խոհանոցում պանի Մյուլլերին Մյուլլերովային հարցուփորձ արեց, թե հիվանդն իրեն ինչպես է զգում։
– Ավելի է վատացել, պան բժիշկ,– անկեղծ տխրությամբ պատասխանեց պանի Մյուլլերը։– Մյուլլերովան։– Գիշերը, երբ ռևմատիզմից կուչ ու ձիգ էր գալիս, երգում էր, թող ներվի ասել, ավստրիական հիմնը։
Բժիշկ Պավեկն անհրաժեշտ համարեց հիվանդի լոյալության այդ նոր դրսևորման վրա հակազդել բրոմի ավելի մեծ դոզայով։ Հաջորդ օրը պանի Մյուլլերը Մյուլլերովան բժշկին զեկուցեց, թե Շվեյկն ավելի է վատացել։
– Ճաշից Հետո, պան բժիշկ, ուղարկեց պատերազմական գործողությունների քարտեզը բերելու, իսկ գիշերը զառանցում էր, թե Ավստրիան կհաղթի։
Դեռ երկու օր էլ կար մինչև այն պահը, երբ Շվեյկը պետք է կանգներ զորակոչային հանձնաժողովի առաջ։
Այդ ժամանակամիջոցում նա անհրաժեշտ պատրաստություններ տեսավ․ տեսավ. պանի Մյուլլերին Մյուլլերովային ուղարկեց, նախ, համազգեստային գլխարկ գնելու և, երկրորդ, փողոցի անկյունում ապրող հրուշակագործից խնդրելու այն ձեռնասայլակը, որով նա մի ժամանակ իր կաղ ու քոպակ պապին դուրս էր բերել թարմ օդ շնչելու։ Հետո Շվեյկը հիշեց, որ իրեն հենակներ են հարկավոր։ Բարեբախտաբար, հրուշակագործը, ընտանեկան սրբության պես պահել էր նաև հենակները։
Պակասում էր միայն մի փոքրիկ ծաղկեփունջ, որպիսին իրենց կրծքին կրում են նորակոչիկները։ Բայց պանի ՄյուլլերըՄյուլլերովան, որն այդ օրերին սաստիկ նիհարել և ուր որ գնում՝ ամեն տեղ լաց էր լինում, նրա համար ծաղկեփնջիկ էլ ճարեց։
Եվ այդպես, այն հիշարժան օրը Պրագայի փողոցներն ականատես եղան իսկական հայրենասիրության մի սրտառուչ օրինակի։ Մի պառավ կին հրելով առաջ էր մղում մի ձեռնասայլակ, որի մեջ նստած էր պսպղուն կոկարդով համազգեստային գլխարկ դրած մի մարդ, որը թափահարում էր իր հենակները։ Նրա պիջակի կրձքին կրծքին աչքի էր զարնում նորակոչիկի երփներանգ ծաղկեփնջիկը։ Այդ մարդը, շարունակելով հենակները թափահարել, փողոցով մեկ գոռում էր.
– Դեպի Բելգրա՛դ, դեպի Բելդրա՛գ։
Նրա հետևից շարժվում էր մի բազմություն, որն սկսել էր գոյանալ այն տան առաջ, որտեղից Շվեյկը դուրս էր եկել պատերազմ գնալու։ Շվեյկը նկատեց, որ խաչմերուկներում կանգնած ոստիկաններից ոմանք իրեն պատիվ են տալիս։ Վացլավի հրապարակում Շվեյկի ձեռնասայլակի շուրջն ամբոխն աճելով հասավ մի քանի հարյուր մարդու, իսկ Կրակովի փողոցի անկյունում մարդիկ ծեծեցին կորպորանտի թասակ դրած մի բուրշի, որը Շվեյկի հետևից գոռացել էր․էր.
– Heil! Nieder mit den serben!<ref>Հա՛յլ։ Կորչե՛ն սերբերը (գերմ.)։</ref>
Մի ոմն պատկառելի պարոն իր շուրջն հավաքված բազմությանը բացատրում էր, թե դասալիք են տանում։

== Շվեյկը սիմուլյանտ ==