Changes

/* I */
Հանցագործի մահապատժին միշտ մասնակցում է քահանան, իր ներկայությամբ ճնշելով դատապարտյալին։
Պրուսիայում պաստորը դժբախտ մեղադրյալին տանում, կանգնեցնում էր կացնի տակ, Ավստրիայում կաթոլիկ քահանան նրան մոտեցնում էր կախաղանին, Ֆրանսիայում՝ գիլյոտինին, Ամերիկայում՝ էլեկտրական աթոռին, Իսպանիայում՝ խեղդամահ անելու դժվարըմբռնելի հարմարանքով օժտված բազկաթոռին, իսկ Ռուսաստանում մահապատժի տարվող հեղափոխականներին ուղեկցում էր մորուքավոր տերտերը և այլն։ Ընդ որում հոգևորականները դատապարտյալի քիթն էին խոթում խաչելությունը, կարծես ցանկանալով ասել, . «Ամենաշատը գլուխդ կկտրեն, կամ միայն կկախեն, խեղդամահ կանեն, կամ քո միջով բաց կթողնեն տասնհինգ հազար վոլտ, բայց դա միանգամայն դատարկ բան է նրա կրած տառապանքների համեմատությամբ»։
Համաշխարհային պատերազմը, այդ մեծ սպանդը, նույնպես յոլա չգնաց առանց քահանաների օրհնության։ Բոլոր բանակների գնդային քահանաներն աղոթում ու պատարագ էին անում այն կողմի հաղթանակի համար, որի հաշվին ապրում էին։ Քահանան հայտնվում էր ավստրիական բանակում ապստամբած զինվորների մահապատժի ժամանակ, քահանային կարելի էր տեսնել և չեխ լեգիոներներին գնդակահարելիս։
Ոչինչ չի փոխվել այն ժամանակից ի վեր, երբ ավազակ Վոյտեխը, որին «սուրբ» են անվանում, մերձբալթյան Սլավոններին սլավոններին բնաջնջում էր մի ձեռքին սուր, մյուս ձեռքին՝ խաչ։
Ամբողջ Եվրոպայում մարդիկ անասունի պես գնում էին դեպի սպանդանոց։ Մսագործ կայսրերի, թագավորների, պրեզիդենտների և այլ իշխանավորների ու զորավարների հետ միասին, նրաց նրանց այնտեղ էին քշում բոլոր դավանությունների հոգևորականները, օրհնելով և հարկադրելով հավատարիմ մնալ «ցամաքի վրա, օդում, ծովի վրա» և այլ սուտ երդումին։երդումների։
Դաշտային պատարագ անում էին երկու անգամ, . երբ զորամասը գնում էր ռազմաճակատ և, հետո, առաջավոր գծում, արյունալի սպանդի նախօրեին, մեռնելուց առաջ։
Հիշում եմ, մի անգամ դիրքերում դաշտային պատարագ կատարելու ժամանակ թշնամու սավառնակը ռումբ նետեց։ Ռումբը դիպավ ուղիղ դաշտային բեմին, և մեր ֆելդկուրատից միայն արյունոտ լաթեր մնացին։ Թերթերը գրեցին նրա մասին, նրան ներկայացնելով որպես նահատակ, իսկ այդ ժամանակ մեր սավառնակներն էլ ջանում էին նույն կերպ անմահացնել թշնամու քահանաներին։
Մենք այդ առթիվ մի չար կատակ արինք։ Այն ժամանակավոր խաչի վրա, որի տակ թաղված էին ֆելդկուրատի մնացորդները, հաջորդ օրն առավոտյան հայտնվեց մի այսպիսի տապանագիր․տապանագիր.
Ինչ որ մեզ էր պատահելու, քե՛զ պատահեց․պատահեց.<br>Երկինք էիր մեզ խոստանում, սակայն հանկարծ<br>Այդ երկինքը ճաղատ գլխիդ վրա փլվեց,<br>Եվ քեզանից, ո՜վ քահանա, բան չմնաց։
=== II ===