Changes

Տասնհինգամյա նավապետը

Ավելացվել է 6666 բայտ, 13:25, 30 Հունիսի 2015
/* XVI․ Ճանապարհին */
— Գուցե տիկին Ուելդոնը եղե՞լ է Նոր աշխարհի այս շրջաններում,— ասաց Հարրիսը։— Ամերիկուհիները չեն վախենում ճանապարհորդոլթյունից և անկասկած․․․
— Ո՛չ, պարոն Հարրիս,— պատասխանեց տիկին Ուելդոնը։ — Իմ ամուսինը առևտրական գործերով եղել է միայն Զելանդիա-Զելանդիայում, և ես նրա հետ ուրիշ տեղ չեմ գնացել։ Այդպիսով, մեզանից ոչ ոք ծանոթ չէ ստորին Բոլիվիայի այս մասին։
< < Երկու պակասող էջ > >— Եթե այդպես է, տիկին Ուելդոն, դուք և ձեր ուղեկից կծանոթանաք այս զարմանալի երկրին, որը միանգամայն տարբեր է Պերուից, Բրազիլիայից և Արգենտինյան հանրապետությունից, Բոլիվիայի ֆլորան և ֆաունան բնագետին զարմանք կպատճառեր։ Ա՜հ, կարելի է ասել, որ դուք լավ տեղ ցամաք ընկաք և եթե կարելի է շնորհակալ լինել պատահմունքին...
— Ես կարծում եմ, պարո՛ն Հարրիս, որ ոչ թե պատահմունքը, այլ՝ աստված է առաջնորդել մեզ։ — Աստված, այո, աստված,— պատասխանեց այնպիսի մարդու ձայնով, որը բոլորովին չի ընդունում աստծու միջամտությունը այս աշխարհի գործերին։ Ուրեմն, քանի որ այս փոքր խմբից ոչ ոք ծանոթ չէր ո՛չ այս երկրին, ո՛չ նրա բնական հարստություններին, Հարրիսը սիրով հանձն առավ հայտնել անտառի ամենահետաքրքիր ծառերի անունները։ Իսկապես, ափսոս որ կուզեն Բենեդիկտը միջատաբան լինելով հանդերձ՝ բուսաբան չէր։ Եթե մինչև այժմ որևէ հազվագյուտ կամ նոր միջատ չէր գտել, ապա բուսաբանական լավ հայտնագործություններ կարող էր անել։ Այնտեղ մեծ քանակությամբ և տարբեր բարձրության այնքան բույսեր կային, որոնց գոյությունը դեռևս չէր նկատված Նոր աշխարհի անտառներում։ Կուզեն Բենեդիկտը կարող էր անկասկած իր անունը տալ այս բույսերից մեկնումեկին։ Սակայն նա չէր սիրում բուսաբանությունը և ոչինչ չէր հասկանում։ Նա նույնիսկ, բնականորեն, ատում էր ծաղիկները, պատրվակելով, որ նրանցից մի քանիսը բանտարկում էին միջատներին իրենց պսակների մեջ և թունավորում իրենց թունավոր հյութերով։ Անտառը երբեմն ճահճոտ էր դառնում։ Ոտքի տակ զգացվում էին ջրի հոսանքներ, որոնք գնում թափվում էին փոքր գետի վտակների մեջ։ Այդ վտակներից մի քանիսը այնքան լայն էին, որ մյուս կողմն անցնելու համար պետք էր լինում ծանծաղ տեղ գտնել։ Նրանց ափերին աճում էին եղեգնի թփեր, որոնց Հարրիսը պապիրուս էր անվանում։ Նա չէր սխալվում. այդ խոտազգի բույսերը առատորեն աճում էին խոնավ գետափերին։ Այնուհետև ճահիճները վերջանալուն պես ձառերի թավուտները նորից ծածկում էին անտառի նեղ արահետները։ Հարրիսը տիկին Ուելդոնին և Դիկ Սենդին ցույց տվեց շատ գեղեցիկ էբենոսներ՝ սովորական էբենոսից ավելի բարձր, որից ստացվում է շատ սև և կարծր փայտ։ Այնուհետև գալիս էին մանգենիները, որոնք դեռևս շատ էին, չնայած բավական հեռացել էին ծովափից։ Քարաքոսը մուշտակի նման փաթաթվել էր մինչև նրանց ճյուղերը։ Այդ ծառերի խիտ ստվերը և համեղ պտուղները խիստ արժեքավոր էին դարձնում դրանք, սակայն, ինչպես ասում էր Հարրսը, ոչ մի տեղացի չէր համարձակվում բազմացնել նրանց։ «Մանգենի տնկողը կմեռնի»,— ասում էր տեղական սնահահավատությունը։ Այդ առաջին օրվա երկրորդ կեսին փոքր խումբը կեսօրվա հանգստից հետո սկսեց բարձրանալ մի քիչ զառիվերով։ Այդ դեռևս լեռների առաջին շարքի բարձունքը չէր, այլ մի տեսակ վետվետող սարահարթ, որը հարթավայրը միացնում էր լեռանը։ Այստեղ ծառերը մի քիչ նոսրանալով, երբեմն խմբեր կազմելով ավելի կհեշտացնեին առաջ գնալը, եթե գետինը ծածկված չլիներ խոտազգի բույսերով։ Այնպիսի տպավորություն էր ստացվում, որ ուղևորները Արևե լյան Հնդկաստանի ջունգլիներում են գտնվում։ Բուսականությունը այնքան փարթամ չէր, ինչպես գետակի ստորին մասում, սակայն դեռևս ավելի գերակշիռ էր, քան Հին և Նոր աշխարհների բարեխառն գոտիներում։ Լեղակաբույսը առատորեն աճում էր և, ըստ Հարրիսի, այդ լոբազգին ամենից ավելի տարածվածն էր այդ շրջանում։ Բավական էր, որ մի արտ անմշակ մնար, այդ մակաբույծ բույսը, որը նույնքան արհամարհում էին, ինչքան ուղտափուշը կամ եղինջը, իսկույն ողողում էր այդ արտը։ Սակայն մի ծառ կարծես բացակայում էր այս անտառում, ծառ որը շատ տարածված պետք է լիներ Նոր Աշխարհի այս շրջանում։ Կաուչուկի ծառն էր այդ։ Իսկապես ficus prinoides-ը, ctstilloa elastica-ն, cecropia peltata-ն, collophora elastica-ն, collophora itilis֊ը, camerania latifolia-ն և մանավանդ syphonia elastica-ն, որոնք տարբեր ընտանիքների են պատկանում, մեծ քանակությամբ են գտնվում Հարավային Ամերիկայում։ Սակայն շատ զարմանալի էր, որ դրանցից ոչ մեկը չէր երևում այս անտառում։ Մինչդեռ Դիկ Սենդը իր բարեկամ Ջեկին խոստացել էր ցույց տալ կաուչուկի ծառը։ Այդպիսով շատ հուսախաբ եղավ փոքրիկ տղան, որը երևակայում էր, թե ռետինե գնդակները, տիկնիկները, շարժումներ անող ռետինե խաղալիքները ուղղակի ծառերի վրա են բուսնում։ Երեխան դժգոհ էր։
— Համբերություն, փոքրիկս,— պատասխա Հարրիսը,— այդ կաուչուկներից, այն էլ հարյուրներով, կտեսնես հացիենտայի մոտակայքում։
Վստահելի
113
edits