Changes
― Թե ես այդ կիմանա՜յի...— քթի տակ փնթփնթաց նա։
Սակայն դա միշտ նա իմացել էր։ Հենց դա էր պատճառը, որ յուրաքանչյուր մեծ և լուրջ վիրահատությունից առաջ նա միշտ մեկ կամ երկու օրով մեկնում էր քաղաքից դուրս գտնվող իր ամառանոցը։ Դա նրան հնարավորություն էր տալիս վիրահատությունից առաջ հոնորարի մասին որևէ նախնական պայմանավորվածությունից խուսափելու։ Մինչդեռ վիրահատությունից հետո այդ ամենը կարող էր տեղի ունենալ շատ հասարակ ձևով — նա հույս կհայտներ, որ հաջորդ անդամ անգամ դա նկատի կունենա — իսկ հաջորդ անդամ անգամ կկրկներ այն, ինչ առաջին անգամ էր ասել։ Այս անգամ, ի զարմանս Դյուրանի, Ռավիկը ներկայացավ ոչ թե վերջին րոպեին, այլ վիրահատությունից կես ժամ առաջ, անակնկալի բերելով իր պատրոնին։ Վիրահատվող հիվանդը դեռ քնեցված չէր, և բավական ժամանակ կար հարցը քննարկելու համար։ Այնպես որ Դյուրանը հիմա արդեն չէր կարող կարճ կապել, կամ խոսքը կտուրը գցել։
Դռան ճեղքից երևաց բուժքրոջ գլուխը։
— Ես իրավունք չունեմ նաև ձեզ մոտ վիրահատություն անելու,— հանգիստ տոնով վրա բերեց Ռավիկը։ Հիմա նա արդեն սպասում էր այն տրադիցիոն հայտարարությանը, թե ինքը պետք է շնորհակալ լինի իրեն ապաստանող երկրին։
Սակայն Դյուրանր Դյուրանը այդ չասաց։ Նա տեսավ, որ ինքը ոչնչի չի հասնում, մինչդեռ ժամանակր ժամանակը անցնում է։
— Երկու հազար,— ասաց նա այնպիսի մի դառնությամբ, կարծես հենց այդ բառերի հետ նրա շուրթերից դուրս թռան այդ թղթադրամները։— Ես դա ստիպված եմ վճարելու իմ սեփական գրպանից։ Ես կարծում էի, թե դուք կմտաբերեք այն, ինչ ես ձեզ համար արել եմ։
Նա շարունակում էր կտրվածքը։ Վիրաբուժական սուր դանակի ճշգրտություն։ Ստույգ կտրվածքի որոշակի ու պարզ զգացում։ Որովայնի խոռոչ։ Սպիտակ օղակաորդերի նման փորոտիք։ Ահա նա, որ պառկած է այստեղ ճղած փորով ու իր բարոյական սկրզբունքներով։ Այո, նա մարդկայնորեն խղճում էր Մայերին, սակայն խղճահարությունից բացի նա ուներ նաև ինչ-որ մի ուրիշ զգացում, որն ինքը կոչում էր ազգային պարտքի գիտակցություն։ Միշտ գտնվում է մի վարագույր, որի հետև մարդիկ թաքնվում են։ Յուրաքանչյուր պետ իր պետն ունի։ Կարգադրություններ, ցուցմունքներ, հրամաններ, և ահա վերջապես, բազմագլուխ հրեշ Բարոյականությունը — Անհրաժեշտությունը — դաժան Իրականությունը — Պատասխանատվությունը և կամ որևէ կերպ, ինչպես որ կկոչեին։ Մի խոսքով, միշտ մի վարագույր է գտնվում, որի հետևում թաքնվում են և շրջանցում մարդկայնության ամենապարզ օրենքները:
Ահա լեղապարկը, կարմիր, բորբոքված, հիվանդ։ Այդ վիճակին նրան հասցրել են հարյուրավոր բաժին ռոսսինյան ֆիլեները։ Կաննի ձևով պատրաստած փորոտիքը, յուղալի սոուսով անտառակտցարները և վատ տրամադրությունը՝ հարյուրավոր լիտր բորդոյի հետ միասին: Ծերունի Մայերը նման հոգսեր չէր ունեցել։ Իսկ եթե մարդ հիմա բռնի ու կտրվածքը վատ անի՞, պահանջվածից ավելի լայն կտրի ու ավելի խո՞ր... Կհայտնվի՞ արդյոք մի շաբաթից հետո որևէ նոր, ավելի բարի և գթասիրտ պաշտոնյա հին թղթապանակների և ցեցի հոտ արձակող այն առանձնասենյակում, որտեղ սարսափից դողահար էմիգրանտները իրենց կյանքի և մահվան վճռին են սպասում։ Գուցե այդ նոր պաշտոնյան ավելի լավը լինի, բայց կարող է լինել նաև ավելի վատը։ Այս գիտակցությունը կորցրած վաթսուն տարեկան ծերուկը, որ պառկած է վիրաբուժական այս սեղանին, պայծառ լապտերների գրեթե կուրացուցիչ լույսերի տակ, անկասկած իրեն հումանիստ մարդ էր համարում։ Նա, ըստ երևույթին, հոգատար հայր էր, սիրող ամուսին... Բայց բավական է անցներ իր ծառայական առանձնասենյակի շեմքը, իսկույն դառնում էր բռնակալ, որի շուրթերից թափվում էին այնպիսի պատրաստի արտահայտություններ, ինչպիսիք են. «Վերջին հաշվով մենք չենք կարող...», կամ «Մենք ուր կհասնենք, եթե...))։ »։ Մի՞թե Ֆրանսիան կքանդվեր, եթե Մայերը շարունակեր ուտել իր ամենօրյա աղքատիկ ճաշը... եթե այրի Ռոզենտալին թույլ տային առաջվա նման զբաղեցներ «Ինտերնացիոնալում» ծառայի համար նախատեսված խուցը և սպասեր բանտում տանջանքների մատնված որդուն... Եթե սպիտակեղենի խանութ պահող Շտալմանը, որը թոքախտով տառապում էր, վեց ամիս բանտ չնստեր՝ սահմանը գաղտնի անցնելու համար, և չմեռներ նոր արտաքսման նախօրյակին...
Բայց ոչ։ Կտրվածքը արված էր ճիշտ։ Ոչ շատ խոր և ոչ էլ լայն։ Աղելար։ Անոթակապ։ Ահա լեղապարկը։ Ռավիկը ցույց տվեց Դյուրանին։ Պայծառ լույսի տակ ճարպոտ լեղապարկը փայլփլում էր։ Ռավիկը պարկը նետեց դույլի մեջ։ Հետևյալը։ Ինչո՞ւ են Ֆրանսիայում ռեվերդենով կարում։ Սեղմիչը հանիր։ Վերից վար ճղած տաքուկ փոր մի պաշտոնյայի, որի տարեկան աշխատավարձը երեսունից քառասուն հազար ֆրանկ է։ Նա ինչպե՞ս կարող էր տասը հազար ֆրանկ վճարել վիրահատության համար։ Իսկ մնացածը որտեղի՞ց է գտել։ Այս ցմփորը մի ժամանակ նաև «քար» է խաղացել: Կարը ուղղակի անթերի է։ Շատ խնամքով արված։ Երկու հազար ֆրանկը մինչև հիմա դեռ դրոշմված է Դյուրանի երեսին, թեև այդ երեսը կիսով չափ թաքնված էր դիմակի տակ։ Այդ փողը նրա աչքերում էր։ Յուրաքանչյուր աչքում հազար ֆրանկ։ Սերը փչացնում է բնավորությունը։ Այլապես մի՞թե ես այդ ռանտիեին կահաբեկեի և կտատանեի նրա հավաար հավատը աշխարհի աստվածային կարգուկանոնի և շահագործման օրենքների հանդեպ։ Վաղը նա քաղցր-մեղցր ժպիտներով կնստի ցմփորի մահճակալի մոտ և շնորհակալության խոսքեր կընդունի նրանից իր աշխատանքի համար։ Զգույշ, մի սեղմիչ էլ։ Ցմփորը ժոանի և ինձ համար մի շաբաթվա կյանք է Անտիբում։ Լույսի մի շաբաթ ժամանակի մոխրային մրրիկների մեջ։ Ամպրոպից առաջ շողացող կապույտ երկնքի մի կտոր։ Իսկ հիմա ենթամաշկային շերտը։ Սքանչելի կար է... Երկու հազար ֆրանկանոց։ Ես պետք է մկրատը նույնպես կարեի փորում... որպես հիշատակ Մայերի մասին։ Լապտերների թշշացող սպիտակ լույս... Ինչո՞ւ են մարդու մտքերն այսքան խճճվում։ Ըստ երևույթին, թերթեր են։ Ռադիո։ Վախկոտների և ստախոսների անվերջանալի շաղակրատանքներ։ Բառերի ապակողմնորոշող հեղեղ։ Շփոթահար ուղեղներ։ Որոնք բաց են ամեն տեսակի դեմագոգիկ աղբ ու զիբիլի համար։ Մոռացել են իմացության քարթու հաց ծամելը։ Անատամ ուղեղներ։ Թուլամտություն։ Ըհը, սա էլ է պատրաստ։ Մնաց մաշկի կարելը։ Մի երկու շաբաթից հետո սա նորից կարող է Ֆրանսիայից արտաքսել դողդողացող փախստականներին։ Բայց ի՞նչ գիտես, մեկ էլ տեսար առանց լեղապարկի ավելի բարի դարձավ։ Եթե չմեռնի։ Ասենք, այսպիսիները մինչև ութսուն տարեկանը ապրում են, և այն էլ՝ հարգված, շրջապատված հպարտ թոռնիկներով... Վերջացավ։ Տարեք։
Ռավիկը ձեռքերից դուրս քաշեց ձեռնոցները ու հանեց դիմակը։ Բարձրաստիճան պաշտոնյան փափուկ և անաղմուկ անիվների վրա դուրս սահեց վիրաբուժական սենյակից։ Ռավիկը նրա հետևից նայեց։ Թե դու կիմանայի՜ր, Լևալ, մտածեց նա, որ քո բարձրալեգալ լեղապարկը կթույլատրի ինձ՝ անլեգալ փախստականիս մի քանի վերին աստիճանի անլեգալ օրեր անցկացնել Ռիվիե՜րայում...
— Դա ճիշտ չէ,— առարկեց Կետ Հեգստրեմը։— Այդպես է թվում միայն այն ժամանակ, երբ մարդ հիվանդ պառկած է լինում անկողնում և մտածում է զգուշորեն։ Իսկ երբ վեր է կենում, սկսում է քայլել, նա արդեն ուրիշ կերպ է մտածում։ Նրա պահանջն արդեն մեծանում է։
Պատուհանից շեղորեն Կետ Գեգստրեմի Հեգստրեմի երեսին ընկավ լույսի մի շող։ Նրա աչքերը մնացել էին ստվերում։ Միայն շրթունքներն էին, որ մենավոր ծաղկի նման բացվել էին դեմքի գունատ ֆոնի վրա։
— Դուք Ֆլորենցիայում բժիշկ ունե՞ք,— հարցրեց Ռավիկը։
— Երևի, մոռանամ։ Բայց դա կարևոր չէ, Ռավիկ։
— Ես նրան կգրեմ։ Նա ինքը կհոգա ձեր մասինմասին։
— Ի՞նչ կարիք կա։ Ես ինձ վատ չեմ զգում։
— Սա պրոֆեսիոնալ զգուշություն է, Կետ։ Ուրիշ ոչինչ։ Ես կգրեմ, նա ձեզ կզանգահարի։
— Արեք, ինչպես ուզում եք։— Կետ Հեգստրեմը վերցրեց իր պայուսակը։— Ցտեսություն։ Ցտեսություն, Ռավիկ։ Ես գնում եմ։ Կարող է պատահի, Ֆլորենցիայից մեկնեմ ուղիղ Կանն, իսկ այնտեղից էլ «Կոնտե դի Սավոյայով» Նյու-Յորք։ Եթե երբևէ Ամերիկա գաք, փնտրեք այնտեղ գյուղական մի տուն, որտեղ մի կին է ապրում իր ամուսնու, երեխաների, ձիերի և շների հետ։ Իսկ Կետ Հեգստրեմին, որին ղուք ճանաչում էիք, ես թողնում եմ այստեղ։ Նրա փոքրիկ գերեզմանը գտնվում է «Շեհերազադեում»։ Եթե լինեք այնտեղ, հիշեք ինձ, և մի բաժակ խմեք...
— Շատ լավ։ Իհարկե, օղի։
― Հիմա ես ձեզ համար տաքսի կգտնեմ, Կետ։
— Պետք չէ։ Մինչև անկյունը ես ուզում եմ ոտքով գնալ։ Այնտեղ ինքս կնստեմ, կնստեմ։ Թվում է, թե կյանքում աոաջին անգամ եմ փողոց դուրս գալիս։
— Եվ ի՞նչ տպավորություն ունեք։
Ռավիկը վերադարձավ կլինիկա։ Անցնելով այն սենյակի կողքով, որտեղ պառկած էր եղել Կետ Հեգստրեմը, նա երաժշտության ձայն լսեց: Զարմացած կանգ առավ։ Գիտեր, որ դեռ նոր հիվանդ չեն տեղավորել այդ սենյակում։
Զգուշորեն նա ծերպ արեց դուռը և տեսավ բուժքրոջը, որը չոքել էր ռադիոլայի առաջ: առաջ։ Ռավիկի ձայնը լսելով, նա ցնցվեց ու վեր ցատկեց տեղից։ Ռադիոլայի վրա դրված էր հին մի ձայնապնակ, որը երգում էր «Le dernier valse»։
Աղջիկը փեշերը թափ տվեց և ուղղեց։
— Այս ռադիոլան միսս Հեգստրեմն է ինձ նվիրել,― ասաց նա։— Ամերիկյան պատեֆոն է։ Այստեղ սրանից չես գտնի։ Փարիզում ոչ մի տեղ այսպիսի բան չեն վաճառում։ Սա միակն է։ Ասացի արագ փորձեմ, տեսնեմ ինչպես է նվագում, հինգ ձայնապնակ ավտոմատիկորեն փոխում է իրար հետևից։— Բուժքույրը հպարտությունից ցնծում էր։— Ամենաքիչը երեք հազար ֆրանկ արժի։ Բա ինչքան էլ ձայնապնակներ կան հետը։ Հիսունհինգ հատ։ Իսկ մեջն էլ ընդունիչ ունի։ Ուղղակի բախտավորություն է։
Բախտավորություն, մտածեց Ռավիկը, նորից այդ բախտավորություն։ բախտավորությունը։ Այստեղ դա հանդես է եկել որպես ռադիոլա։ Ռավիկը կանգ առավ ու սկսեց լսել։ Ջութակն աղավնու նման սլացավ նվագախմբից վեր և տրտնջուն ու սենտիմենտալ սավառնեց այնտեղ։ Դա արցունքոտ ու էժանագին մի մեղեդի էր, որից երբեմն մեր սիրտն ավելի շուտ է փլվում, քան Շոպենի բոլոր նոկտյուրններից։ Ռավիկը նայեց շուրջը։ Անկողնային սպիտակեղենը արդեն հանված էր, ներքնակը՝ կոլորած ու տնկած, սավաններն ու բարձի երեսները իրար վրա թափած հատակին՝ դռնից ոչ հեռու։ Լուսամուտները բացված էին։ Երեկոն ծաղրանքով ներս էր նայում։ Հազիվհազ զգացվում էր դուխիների բարմունքը և լսվում սալոնային վալսի վերջին ակորդները — ահա այն, ինչ մնացել էր Կետ Հեգստրեմից։
— Ես չեմ կարող այս բոլորը միանգամից տանել,— ասաց բուժքույրը...— Շատ ծանր է։ Նախ ռադիոլան կտանեմ, հետո երկու անգամ էլ կգամ ձայնապնակները տանելու։ Գուցե նաև երեք անգամ։ Սա հիանալի բան է։ Այսպիսի բան ունեցողը կարող է նաև իր համար սեփական սրճարան բացել։
— Շատ լավ մտադրություն է,— ասաց Ռավիկը։— Զգույշ եղեք, բան չջարդեք։