Changes

Կնքահայրը

1 byte removed, 18:33, 14 Հուլիսի 2015
Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։
— Լավ, Ջոնի, լավ, մոտ եկ, գիտեմ ուզածդ։
Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել.
Վստահելի
113
edits