Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 22 բայտ, 07:16, 5 Սեպտեմբերի 2015
==Ե․ ԽԵ. գլուխ==
Մր․ Դիկն տատիս գուշակությունը ճշմարտում է
Այն հանկարծական ցնծությունը տեսնելով, որով նա ծնկին խփեց ու հոնքերը բարձրացնելով իր աթոռի վրա ետ ընկավ, ես կարծեցի, թե նա բոլորովին խելագարվել է։ Սակայն հանկարծ նորից զգաստացավ և անկեղծությամբ իր թաշկինակը հանելով, որ իբր թե իրոք իմ տատին էր ներկայացնում, դեպի ինձ թեքվեց ու ասաց․
Աշխարհիս երեսին նրանից ավելի զարմանալի կին չկա, Տրոտուդ։ Ինչո՞ւ նա ոչինչ չարեց այդ բաներն ուղղելու համար։
― Այդպիսի փափուկ բանի մեջ խառնվելը նրա համար շատ դժվար է, ― պատասխանեցի ես։
― Չգիտեի, մայրիկ, թե կցանկանայիր իմանալ այդ, ― պատասխանեց մրս․ Ստրոնգը հանգիստ ձայնով։
Կցանկանաի՜րԿցանկանայի՜ր, ա՜յ քեզ բան, ― ասաց մրս․ Մարկլհեմն ու բազմոցի վրա ընկավ։ ― Օ՜հ, երբեք այսպես չէի վազել։
― Ուրեմն դու այնտե՞ղ էիր մայրիկ, ― հարցրեց Աննին։
Այդ րոպեին զանգակը հնչեց, և մենք հեռացող այցելուների ոտքերի ձայնը լսեցինք։
― Այժմ անպատճառ բանը վերջացած կլինի, ― ասաց Հին Զինվորը փոքր֊ինչ ականջ դնելուց հետո, ― անգին դոկտորը ստորագրեց, կնքեց և ում որ պետք է հանձնեց կտակը, և արդեն սիրտը հանգիստ է։ Երանի՜ նրան։ Ահա մի պատվական մարդ։ Սիրելի Աննի, այժմ ես գրասեյակ գրասենյակ կգնամ՝ մի քիչ լրագիր կարդալու․ դու հո գիտես, որ ինձ թշվառ եմ զգում, մինչև որ լուրեր չիմանամ։ Մր․ Տրոտոիդ, Դավիթ, խնդրեմ դուք էլ դոկտորի մոտ հրամեցեք։
Որքան հիշում եմ՝ մր․ Դիկը, դանակը ծալելով կանգնած էր սենյակի մութ անկյունում, երբ մենք զոքանչի հետևից դոկտորի մոտ գնացինք․ միտքս է նաև, որ տատս գնալիս իր քիթը սաստիկ տրորում էր, երևի թե մեր Զինվոր բարեկամի վրա զայրացած լինելը ցույց տալու համար․ բայց թե ո՞վ առաջինը գրասենյակ ոտք դրեց, կամ թե ինչպե՞ս մրս․ Մարկլհեմը մի վայրկյանում բազկաթոռի մեջ նստեց, և կամ թե ինչպե՞ս տատս ու ես դռան մոտ միասին գտնվեցինք (գուցե նրա աչքերն իմից ավելի սուր էին, և նա ինձ ետ պահեց), ― ամենևին չեմ հիշում։ Սակայն գիտցածս սա է, որ մենք դոկտորին ավելի առաջ նշմարեցինք, քան թե նա մեզ․ նա սեղանի առաջ նստած էր ակներև հաճությամբ իր ահագին հատորների վրա ծռված։ Այդ րոպեին մրս․ Ստրոնգը ներս մտավ․ նա գունատ ու դողդոջուն էր։ Նրան ներս բերողը մր․ Դիկն էր, որ մի ձեռքով նրա աջը բռնած՝ մյուսը դոկտորի ուսին դրեց․ դոկտորը գլուխը բարձրացրեց ու մտամոլոր մեզ նայեց։ Հանկարծ կինը նրա ոտքն ընկավ, աղերսաբար ձեռքերը մեկնեց և աչքերը նրա վրա սևեռեց այն խորհրդավոր հայացքով, որ ես դեռ չեմ մոռացել։ Մրս․ Մարկլհեմն այդ տեսնելուն պես լրագիրը վայր գցեց, աչքերը չռեց ու դարձավ մի արձան, որ շատ հարմար էր «Ապշություն» կոչված նավի ցռուկին գրվելուն։
Տիկինը շուռ գալով վրաս նայեց․ ես զգացի, որ իրավացի եմ։ Ես նրա աղերսական հայացքին չէի դիմադրի, եթե նույնիսկ վստահությունս շատ էլ հաստատ չլիներ։
― Մեր ապագա խաղաղությունը, ― ասաց նա, ― թերևս ձեր ձեռքին է։ Հավատացած եմ, որ ոչ մի բան չեք ծածկի։ Առաջուց գիտեմ, որ ոչ դուք, որ էլ մեկ ուրիշը մի այնպիսի բան չի ասի ինձ, որ կարենար իմ ամուսնու ազնիվ սրտին արատ դնել։ Ինչ ել էլ իմ մասին ասելու լինեք, համարձակ ասացեք։ Ես էլ իմ ասելիքը նրա առջև կասեմ ու ապա թե աստծու առջև։
Այդ հրավերից հետո ավելորդ համարեցի դոկտորից թույլտվություն խնդրել և միայն Ուրիաս Հիպի կոպիտ ոճերը մեղմացնելով, մանրամասն պատմեցի միևնույն սենյակում տեղի ունեցած գիշերվա դեպքը։ Պատմությանս միջոցին մրս․ Մարկլհեմի արտահայտած շվարումը, խոսքերիս թելը կտրող սուր ու սաստիկ ճիչերը անհնարին է նկարագրել։
― Այդ փոփոխությունը ինձ համար այնքան մեծ էր, ― շարունակեց Աննին միևնույն ձայնով ու հայացքով, ― և, ինչպես սկզբում կարծում էի, այնքան բան էի կորցնում, որ ես հուզվեցի և տրտմեցի։ Ես դեռ մի անփորձ աղջիկ էի և, կարծեմ, վիշտ էի զգում, որ այսուհետև նրա վրա բոլորովին ուրիշ աչքով պիտի նայեմ։ Իմ աչքում նա չեր կարող նույնը մնալ, ինչ որ էր․ ես պարծանք համարեցի, որ նա ինձ արժանի դատեց ընտրելու, և մենք պսակվեցինք։
― Սուրբ Ալֆեջի եկեղեցում, Կենտրբրի, ― նկատեղ նկատեց մրս․ Մարկլհեմը։
(― Գրո՜ղը տանի այդ կնկան, ― ասաց տատս։ ― Բնավ չի ուզում հանգստանալ)։
Աննին աչքերը վերև ուղղեց, ձեռքերը կցեց և հրեշտակի պես սիրուն ու մաքուր երևաց ինձ։ Այդ րոպեից սկսած դոկտորն անքթիթ մտիկ էր անում կնոջը, և կինը՝ նրան։
― Մայրս անմեղ է, ― շարունակեց Աննին։ ― Նա երբեք իր համար քեզնից բան չի խնդրել․ հավաստի եմ, որ երբեք էլ վատ դիտավորություններ չի ունեցել։ Բայց ես տեսա, թե որքա՜ն են նեղացնում քեզ, իմ անվամբ քեզնից բան խնդրելով, երբ տեսա, թե որքա՜ն դու առատաձեռն ես և որքան շահերիդ պաշտշան պաշտպան մր․ Ուիկֆիլդը այդ պատճառով գրգռվում է, այդ ժամանակ առաջին անգամ զգացի, որ ես վատթար կասկածների նշավակ եմ դարձել․․․ կասկածների, իբր թե իմ սերը քեզ վաճառել եմ, քեզ, որ մարդկանց մեջ իմ առաջին պաշտելին ես․․․ և սոսկալով տեսա, որ քեզ էլ այդ անարժան նախատինքից չեմ ազատել։ Օ՜հ, անզոր եմ պատմել․․․ մայրս երևակայել անգամ չէր կարող․․․ թե ինչ դառն տանջանք է՝ այդ կասկածների ճնշման ներքո միշտ մաշվելն ու տառապելը, մինչդեռ սիրտս վկա է, որ հարսանիքիս օրը ես ուրիշ բան չեմ արել, բացի կյանքիս սերն ու պատիվը պսակելուց։
― Զավակասեր մոր հոգսերը ահա այդպես են վարձատրվում, ― գոչեց մրս․ Մարկլհեմը։ ― Երանի թե թուրք լինեի։
==Զ․ ԽԶ. գլուխ==
Լուր
― Խնդրեմ ասացեք, ― ասաց նա, ― արդյոք այն աղջկան գտա՞ն։
Ո՛չ։
― Եվ նա, սակայն փախել է։
Մր․ Լիտտիմերը ամենևին չշփոթվեց, այլ լուռ հնազանդությամբ ցույց տվեց, թե ամեն բան, ինչ որ մեզ հաճելի է, իրեն էլ հաճելի է՝ և ասաց․
Մր․ Ջեյմսն ու ես նորատի կնոջ հետ արտասահման էինք գտնվում այն օրից ի վեր, երբ կինը մր․ Ջեյմսի հովանավորությամբ Յարմաութից հեռացել էր։ Շատ տեղեր շրջեցինք, շատ երկրներ տեսանք։ Եղանք Ֆրանսիայում, Զվիցերիայում, Իտալիայում, ― մի խոսքով ամեն տեղ։
Մր․ Լիտտիմերն այդ ասելիս նստարանի քամակին էր նայում, հենց իմանաս իր խոսքերը դրան ուղղելով, և մատները վրան կամաց շարժում, ասես թե մի մունջ դաշնամուրի ստեղների վրա խաղալով։
― Իրավ որ ամենքը ջահել կնոջ վրա զարմանում էին։ Արդյոք ի՞նչն էր պատճառը․ հագո՞ւստը, օդի և արևի ազդեցությո՞ւնը, թե՞ նրան ընծայած մեծ խնամքը, չգիտեմ․ բայց ինչևիցե է՝ նրա իսկական բարեմասնությունները ամենքին հրապուրում էին։
Սպասավորը մի վայրկյան լռեց։ Միս Դարտլի աչքերը հեռավոր տեսարանի մի կետից դեպի մյուսն էին ոստոտումոստոստում, և նա իր ներքևի շուրթը կծում էր անհանգիստ բերանը զսպելու համար։
Մր․ Լիտտիմերը նստարանի թիկունքը թողնելով՝ ձեռքերը կցեց, մի ոտքի վրա հենվեց․ հետո աչքերը կախած և պատկառելի գլուխը փոքր֊ինչ առաջ ու թեք բռնած, շարունակեց․
― Էմլիի՞ մասին։
Մարդը ցնցվելով իր ձեռքը բերանին դրեց ու սփրթնաց սփրթնած դեմքով ինձ նայեց։
― Որտեղ գտնվելը չգիտեմ, բայց այլևս տղայի հետ չէ։
― Սակայն չգիտեք, ― շարունակեցի ես, ― որ Էմլին, դեռ փախչելուց առաջ, շատ լավություն է արել նրան Հեմի օգնությամբ։ Այն էլ չգիտեք, որ երբ մենք մի գիշեր փողոցում հանդիպեցինք ու երկար խոսակցում էինք պանդոկի մեջ, Մարթան մեզ դռան հետևից ականջ էր դնում։
― Մաստր Դեվի, ― ասաց բարկամս բարեկամս ապշությամբ։ ― Ա՞յն գիշեր, երբ սաստիկ ձյուն էր գալիս։
― Հենց այն գիշեր։ Ոչ մի անգամ այնուհետև չեմ տեսել նրան։ Մեր բաժանվելուց հետո ես նրա հետևից գնացի, բայց չգտա։ Չէի կամենում այն ժամանակ նրա մասին խոսել ձեզ հետ, ինչպես որ այս անգամ էլ չեմ կամենում․ բայց, կարծեմ, մեզ պետք է նրա հետ բանակցել։ Հասկանո՞ւմ եք։
Այս բոլորն իրար ասում էինք համարյա թե շշնջալով․ այդպես էլ շարունակեցինք։
― Ասացիք, թե մի քանի անգամ պատհել պատահել եք նրան։ Արդյոք նրան գտնելու հնար ունե՞ք։ Ես կարող եմ միայն պատահմամբ տեսնել նրան։
― Կարծեմ գիտեմ, մաստր Դեվի, թե որտեղ պետք է որոնել։
Վստահելի
1396
edits