«Ես սեր եմ, մնացածը ես չեմ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 4. Տող 4.
 
|հեղինակ = [[Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)]]
 
|հեղինակ = [[Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)]]
  
|աղբյուր = [https://tigran-gorsh.blogspot.com/] |աղբյուր = [https://tigran-gorsh.blogspot.com/]
+
|աղբյուր = [https://tigran-gorsh.blogspot.com/] |աղբյուր = [https://tgorsh.wordpress.com/]
  
 
Տիգրան Գորշ (2019)։ Ես սեր եմ, մնացածը ես չեմ (գիրք II - Թեոսոֆիա)։ Երևան: Ասողիկ։ ISBN 978-9939-50-455-1
 
Տիգրան Գորշ (2019)։ Ես սեր եմ, մնացածը ես չեմ (գիրք II - Թեոսոֆիա)։ Երևան: Ասողիկ։ ISBN 978-9939-50-455-1

Ընթացիկ տարբերակը 17:00, 25 Հոկտեմբերի 2021-ի դրությամբ

Ես սեր եմ, մնացածը ես չեմ.jpg

Խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու |հեղինակ = Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)

|աղբյուր = [1] |աղբյուր = [2]

Տիգրան Գորշ (2019)։ Ես սեր եմ, մնացածը ես չեմ (գիրք II - Թեոսոֆիա)։ Երևան: Ասողիկ։ ISBN 978-9939-50-455-1

(Ինքնա)ճանաչողություն - (ինքն)արարում. սեր՝ առ բարձրագույն ԵՍ-ը …:

Նախաբանի փոխարեն

Ինչու է տիեզերքը մեզ հետ խոսում պատահականության լեզվով.

Ինչպես նյութի կառուցվածքում է գերակշռում դատարկ (չբացահայտված) տարածությունը (ատոմի կառուցվածք), այնպես էլ մեր գիտակցության մեջ՝ անգիտակցականությունը, ինչն իրականում տիեզերական ԱՄԵՆՆ Է՝ ԷՆԻԳՄԱՆ (առեղծվածը), որին կոչում ենք ՈՉԻՆՉ, քանզի առավելագույնը, որին, երբեմն, կարողանում ենք հասնել, հաղորդակցվել, ենթագիտակցությունն է, ինչը, ըստ նյութի կառուցվածքի, համահունչ կլինի ընդամենը մոլեկուլին: Ըստ այդմ, տիեզերքից՝ ԱՄԵՆԻՑ մենք հաճախ կարողանում ենք ճանաչել միայն այն, ինչը ընկալում ենք զգայարաններով, հասկանում՝ գիտակցությամբ, երբեմն էլ ենթագիտակցությամբ՝ ֆիլտրելով պատճառահետևանքային հաստոցով, իսկ այն ամենը, ինչը մնում է այդ համակարգից դուրս, կոչում ենք ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆՇԱՆ), ինչն էլ, ըստ էության, պարզապես ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը չենք հասկանում: Ու սրանով, գուցե, միաժամանակ տրվում է տիեզերական լեզվի այբուբենը, որով հնարավոր է կարդալ ու ԲԱՐՁՐԱՆԱԼ՝ ճեղքելով գիտակցություն-ենթագիտակցություն սարդոստայնը, որն իրենց կեղտով գործում են սարդերը՝ մեզ խանգարելու համար, և հարաբերվել տիեզերական առեղծվածին, ու բնավ կարևոր, նաև հնարավոր չէ այն դարձնել մեր լեզվի համար արտահայտելի, բավական է տեսնել, զգալ, ընդունել ՆՐԱՆ, ինչը կոչում են նաև երրորդ աչքի հայացք, որից հետո բոլոր հայտնի, անհայտ զգացումները կամբողջանան մեկում ու կարտահայտվեն միաժամանակ՝ որպես ՈՌՆՈՑ, երբ իսկապես կառերսվես մեկ ճշմարտության հետ, որ այն, ինչ քեզանից դուրս է, քո մեջ է, անգիտակցականությունդ ատոմի մեջի նույն դատարկությունն է, Դու ինքդ ոչինչ ամեն ինչն ես ..., իսկ ոռնոցդ ԱՄԵՆ Է՝ առ Է՜ՆԻ՜ԳՄԱ՜Ա՜Ա՜…