Խայտաբղետ ժապավենը

Գրապահարան-ից
22:14, 24 Ապրիլի 2016 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խայտաբղետ ժապավենը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Վ․ Տալյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Թերթում եմ իմ գրառումները՝ Շերլոկ Հոլմսի արկածների մասին, իսկ այդպիսի նոթեր յոթանասունից ավելին ունեմ, եւ դրանց մեջ բավականաչափ ողբերգական բաներ եմ գտնում․ որոշ բան զվարճալի է, որոշ բան տարօրինակ, բայց ոչ մկում հասարակ ոչինչ չկա։ Աշխատելով իր արվեստի սիրույն, եւ ոչ թե ի սեր փողի, Հոլմսը երբեք հանձն չէր առնում հետաքննել սովորական, անհամ գործեր․ նրան միշտ գրավում էին միմիայն այնպիսիները, որոնց մեջ որեւէ անսովոր, երբեմն նույնիսկ ֆանտաստիկ բան կար։