«Ուսուցչուհու հիշատակարան»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ (IIX)
Տող 817. Տող 817.
  
― Անմիտը գոնե քարտեզին ուշադիր նայեր և ուսուցչի հետ իզուր չվիճեր։
 
― Անմիտը գոնե քարտեզին ուշադիր նայեր և ուսուցչի հետ իզուր չվիճեր։
 +
 +
 +
― Գուցե,― շարունակեց Հայկուշը,― ես մի փոքր սևացրի գույները, եթե այո, այդ միայն սրտացավությունից էր․․․ ես սիրում եմ դպրոցը և ուզում եմ այն ավելի բարվոք վիճակում տեսնել, մեր երկրին ու մեր կարգերին վայել բարձրության վրա։ Ես ուղղակի հրճվում եմ դպրոցի հաջողություններով։ Իմ հրահանգչական կարճատև աշխատանքում ես երջանիկ առիթ եմ ունեցել հաստատելու, որ մենք ունենք բազմաթիվ գիտակից, պատրաստված, հոգով ու սրտով գործին նվիրված և՛ ղեկավար, և՛ ուսուցիչ։ Նրանք են, որ չնայած նշածս թերություններին, ապահովում են ուսումնական գործի հաջողությունը։
 +
 +
― Բայց,― շարունակեց,― ինչպես սովորոթյուն է ասել, հաջողությունները մերն են, մենք պետք է դատապարտենք թերությունները և կանխենք։ Օրինակ ես չեմ կարող անտարբեր մնալ այն փաստի հանդեպ, որ մեր հիանալի ուսուցիչների հետ աշխատում են այնպիսիները, որոնց անձնական գործերում կրթական ցենզի վկայագրի փոխարեն Գեղամ Աբգարիչի ստորագրած տեղեկանքներն են, որոնք իբրև թե հաստատում են, որ նրանց ուսումնական փաստաթղթերը կորել են ժողկրթբաժնի գրասենյակում։
 +
 +
― Ես էլ,― ասացի,― նման փաստ հայտնաբերել եմ մեր դպրոցի ուսուցչուհիներից մեկի անձնական գործում։
 +
 +
― Խոսքդ,― ասաց,― Քնարիկ Մարգարյանի անձնական գործին է վերաբերում։ Դու մեկ գիտես, իսկ ես մի քանիսը․․․ Բայց այդ տխուր փաստը միայն բավական է Սուրենյանի աշխատանքին անվստահությամբ ու կասկածանքով վերաբերվելու, չէ՞ որ այդ գործից խնամության և ամեն տեսակ անազնիվ գործողությունների հոտ է գալիս։
 +
 +
― Կուսակցության շրջկոմը գիտե՞ այդ մասին,― հարցրի Հայկուշին։
 +
 +
― Գիտե և արմատներն է ուսումնասիրում։
 +
 +
― Դու կարդացե՞լ ես,― հարցրի,― այն անստորագիր հոդվածը․․․
 +
 +
Հայկուշը թույլ չտվեց ամողջացնել միտքս և ասաց․
 +
 +
― Կարդացել եմ և համոզված եմ, որ հեղինակը․․․
 +
 +
― Խորենյանն է,― ասացի, ես էլ իմ հերթին թույլ չտալով, որ ավարտի իր խոսքը։
 +
 +
― Ամեն մ իմինիստրության կադրերի բաժին,― ասաց Հայկուշը,― ղեկավար աշխատողներ ընտրելիս, կարող է օգտվել այդ հոդվածում արված դատողություններից և դիտողություններից, որովհետև հոդվածը գրված է առանց դիտավորության ու սրտացավությամբ, հայրենասիրական ոգով և կոմունիստի ազնիվ կրքով։
 +
 +
==IX==
 +
 +
Երկու շաբաթը մի անգամ, դասերից հետո կարճատև խորհրդակցություն եմ ունենում դասվարների հետ։ Նրանք ամփոփ զեկուցում են ծրագրերի ընթացքի, աշակերտների առաջադիմության և դասարանին վերաբերվող ընթացիկ հարցերի մասին։
 +
 +
Ես, որ վաղօրոք ուսումնասիրած եմ լինում ծրագրերի կատարման ընթացքը դասամատյանների արձանագրություններից և դասալսումներից, քաջալերական խոսք եմ ասում նրանց կամ զգուծացում անում ըստ հարկի։
 +
 +
Անթառամ Մեսրոպյանը, որ մասնակցում էր այսօրվա խորհրդակցությանը, շատ գոհ մնաց դասվարների աշխատանքից և գովեց, իր բառերով ասած, մեր ջահել բայց ժրաջան ուսմասվարի գործունեությունը։
 +
 +
Ձեր խորհրդակցությունը, ասաց վերջում, օրինակելի էր ոչ միայն իր արդյունավետությամբ, այլև հակիրճությամբ ու ժամանակի ռեժիմի խիստ պահպանմամբ։
 +
 +
― Հավատացեք ինձ,― վերջացրեց իր խոսքը,― շրջանի շատ դպրոցներ այս հարցում պետք է նախանձեն ձեզ։
 +
 +
 +
 +
Արուսյակ Սահակյանից մի երկտող ստացա, որով խնդրում է ինձ «մի երեկո զբոսանքի դուրս գալով, ճանապարհս երկարել մինչև սովխոզ միասին թեյ խմելու համար»։
 +
 +
Իր մոտ հրավիրելու սովորական ձև էր սա, որին ես արդեն սովոր էի։
 +
 +
Մի քանի օրից կգնամ սովխոզ։ Երկու շաբաթ է չեմ տեսել Արուսյակին և կարոտել եմ։
 +
 +
Սուրենյանը այսօր նորից այցելեց դպրոց և լսեց իմ դասը։ Նշանակալից էր, որ ժողկրթբաժվարն ընտրել էր առաջին այցելության օրը, որպեսզի դասից հետո ինձ հետ առանձին զրուցելու հնարավորություն ունենա։
 +
 +
Այդպես էլ եղավ։ Լսեց իմ դասը և հաջորդ ժամին, ինչպես ինքն էր անշուշտ ծրագրել, ինձ հետ առանձին էր դիրեկտորի առանձնասենյակում։
 +
 +
Բայց այս անգամ որոշել էի այնպիսի դիրք ընդունել, որ նա այլևս հուսալու առիթ չունենա, որոշել էի լինել խիստ, իհարկին, նույնիսկ դուրս գալ պաշաճության ու քաղաքավարության սահմաններից։
 +
 +
Հենց որ երկուսով առանձին մնացինք, առաջինը ես խզեցի լռությունը, չսպասելով, որ նա զրույցն սկսելու դժվարություն կրի։
 +
 +
― Պատրաստ եմ լսելու ձեր դիտողությունները իմ դասի մասին։
 +
 +
Սուրենյանը ծիծաղեց․
 +
 +
― Ես ձեր դասը չէի լսում։
 +
 +
― Ինչպե՞ս թե,― հարցրի զարմացած, իսկույն չկռահելով նրա բառերի իմաստը,― դուք իմ դասին ներկա էիք սկզբից մինչև վերջ, ինչ կատակելու ժամանակ է։
 +
 +
― Ես շարունակ ձեզ էի նայում, իսկ ինչ վերաբերում է դասին, ապա վստահ եմ, որ նա այնքան կատարյալ կլինի, ինչքան այն վարողը։
 +
 +
Զարմացած նրա հանդուգն աներեսության վրա, մի պահ լուռ մնացի, կշռադատելու համար բառերս, որ պիտի նետեի նրա երեսին։
 +
 +
Չգիտեմ ինչպես ընդունեց իմ լռությունը, հիացմո՞ւնք իր զեղումներին, հավա՞տք իր արտահայտությունների անկեղծության, թե՞ համաձայնություն իր ցանկությանը․․․ Նա շարունակում էր խոսել ոգևորված, օգտվելով իմ լռությունից և ուշադրությունից, հույս ունենալով, անշուշտ, ինձ զինաթափ անել։ Բայց, հարկավ, հիասթափությունը կատարյալ եղավ, երբ հանկարծ ոտքի ելա և հրամայաբար ընդհատեցի նրան․
 +
 +
― Ո՛չ,― ասացի,― հազար անգամ ոչ, ընդմիշտ ոչ․․․ իմացեք, որ ձեր ամեն մի ակնարկը մեր անցյալին, վիրավորում է ինձ, իսկ հրավերը՝ վերանորոգելու մեր անցյալի հարաբերությունը, ընդունում եմ իբրև ամենածանր անարգանք ուղղված իմ կանացի և մարդկային արժանապատվությանը։ Այլևս ոչ մի անգամ,― շարունակեցի ավելի խիստ ու չարացած,― չհամարձակվեք փորձել ինձ հետ սիրային զրույց ունենալ, եթե չեք ուզում նախատինք ու վիրավորանք լսել ինձանից։
 +
 +
Ու շարժվեցի դեպի դուռը։
 +
 +
Սուրենյւանը ոտքի ելավ ու առաջ գալով փակեց իմ ճանապարհը։
 +
 +
― Մի րոպե միայն։
 +
 +
― Ոչ մի րոպե չեմ ուզում նվիրել ձեզ,― ասացի, քայլերս ուղղելով դեպի դուռը։
 +
 +
 +
==X==
 +
 +
Փառանձեմ Արշակյանի տանն էի։ Թեյից հետո իմ ու ընկերուհուս միջև շարունակվեց զրույցը այն հարցերի շուրջ, որոնք մեզ հուզել էին դեռ մի ժամ առաջ վերջացած մանկավարժական խորհրդի նիստում։
 +
 +
Նորից խոսեցինք ուսումնական առարկաների ծրագրերից, որոնց հաճախակի փոփոխվելը միշտ չէ, որ բխում է կյանքի պահանջներից, խոսեցինք էքսկուրսիաներից, որոնց կազմակերպումը դժվարություններ էր հարուցում և դպրոցի ուսումնաօժանդակ օբյեկտներից, որոնց բավարար կահավորման խոստումը երկու տարի ի վեր մնացել էր թղթի վրա։
 +
 +
Մոտ երեք ամսվա համատեղ աշխատանքի ընթացքում նկատել էի, որ Փառանձեմ Արշակյանը մեր կոլեկտիվում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների ամենից գիտակ անձնավորություններից մեկն էր, և նկատել էի նաև, որ նրա դատողություններն ու առաջարկությունները ժողովներում լինում էին խելացի, համոզիչ ու գործնական։
 +
 +
Իմանալով Փառանձեմի դեպի ինձ տածած համակրանքը և օգտվելով մեր առանձին լինելու հանգամանքից, որ թույլ պիտի տար նրան ազատ ու անկաշկանդ արտահայտվելու, ես ցանկացա նրանից իմանալ թե Սուրենյանը, որպես շրջանի դպրոցական գործի ղեկավար, ի՞նչ առանձին արժանիքներով է փայլում։
 +
 +
― Ցավով պիտի հայտնեմ,― ասաց ընկերուհիս,― որ Սուրենյանի մասին իմ կարծիքը դրական չէ, կարող եմ ասել, որ նույնիսկ բացասական է, այնպես որ, եթե դուք հակառակ կարծիքի եք, ես ձեզ ուղղակի հիասթափեցնելու եմ։
 +
 +
― Օ՛, ո՛չ,― ընդհատեցի նրան աշխուժորեն,― նրա մասին կարծիքները հակասական են (ես այդ մասին ուղղակի այնպես հայտարարեցի), դրա համար էլ ուզեցի ձեր կարիքն իմանալ, համոզվա, որ այն կլինի միակ ճիշտն ու պատճառաբանվածը։
 +
 +
― Եթե այդպես է,― ասաց նա,― դե ուրեմն լսեցեք։ Շրջանի ուսումնական գործի ղեկավարի համար ամենաէականը մանկավարժական հատուկ պատրաստակամությունն է, որից սակայն զուրկ է Սուրենյանը։
 +
 +
Աշխատանքի որևէ բնագավառի համար կադրեր ընտրելիս իմ կարծիքով ամենից առաջ և պարտադիր կերպով պետք է հաշվի առնել թեկնածուի համապատասխան պատրաստականությունը։ Ցավալի է սակայն, որ հաճախ չի կատարվում այս էական պայմանը և առաջ են քաշվում երբեմն երկրորդական և նույնիսկ տարրական պայմաններ չբավարարող անձինք։
 +
 +
Ահա և մեր Սուրենյանը։ Ո՞վ է նա, ի՞նչ մարդ է։ Ասել թե նա անճարակ մարդ է, ճիշտ չի լինի։ Ընդհակառակը խիստ ճարպիկ անձնավորություն է և գիտի աճպարարի վարպետությամբ թաքցնել իր մասնագիտական անկարողությունը։
 +
 +
Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք շնորհիվ իրենց արտաքին շնորհների, որոնց մեջ հեշտ ու գեղեցիկ արտահայտվելու ընդունակությունը մեծ տեղ է բռնում, շրջապատի վրա ոչ միայն հաճելի, այլև ընդունակ ու զարգացած ղեկավարի տպավորություն են թողնում։
 +
 +
Սուրենյանը իր ավելի քան երկու տարվա աշխատանքի ընթացքում շրջանում շահել է ընդունակ ղեկավարի և շնորհալի մանկավարժի անուն։ Ցավելով պետք է ընդգծեմ, որ դրան նպաստել է այն հանգամանքը, որ շրջանային ղեկավարները ազատ են եղել ժողկրթբաժնի գործունեության շուրջ վեճեր քննելու տաղտուկից, որովհետև ժողկրթբաժվարը աշխատել է այդպիսիներ չհարուցել աշխատանքի ընթացքում։
 +
 +
Իսկ դուք կարծում եք փո՞քր բան է այդ շրջանային ղեկավարների համար, որոնք, ցավով պետք է ընդգծել, երբեմն այնքան հաճախ են փոփոխվում, որ հաճախ ժամանակ էլ չեն ունենում կադրերին հիմնավորապես ճանաչելու։ Եվ նրանք բաժինների աշխատանքի գնահատականը տալիս են կադրերի գործունեության շուրջ ծագած վեճերի կամ մամուլում հյուսված դրվատանքի հիման վրա, իրենք հաճախ ի վիճակի չլինելով աշխատանքը մանսագիտորեն գնահատելու։
 +
 +
― Շրջանի ուսուցիչների փոքր մասի մոտ,― շարունակեց ընկերուհիս, որ իր կոչման լրիվ գիտակցություն չունի, Սուրենյանը հեղինակություն է, և իր հեղինակությունը պահպանելու համար նա ոչ միայն չի կպչում նրանց խաթրին, այլև չի քննադատում նրանց, ընդհակառակը գովում է, վերագրելով նրանց արժանիքներ, որ չունեն։ Շրջանային մանկավարժական խորհրդակցությունները նրա համար տրիումֆներ են, հաճախ նա հանդես է գալիս ուռճացած տոկոսներով, մանկավարժական մամուլն էլ մեծ մասամբ շրջանի ուսումնական գործի հաջողությունների մասին է գրում։
 +
 +
Սակայն Սուրենյանը շրջանի դպրոցների համար հսկող աչք չի եղել։ Դպրոցներում դժվարություններ են եղել, վեճեր են ծագել, որոնք չեն հարթվել և չեն լուծվել ու մնացել են անարձագանք։
 +
 +
Գեղամ Աբգարիչը ճարպիկ մարդ է, նա կարողանում է ներքին այդ խնդիրները գաղտնի պահել։
 +
 +
Սուրենյանը կարողացել է իր շուրջն ստեղծել համակրության շրջանակ և ղեկավար մարմինների կողմից գնահատվել է որպես օրինակելի ժողկրթբաժվար։
 +
 +
Էջմիածնի նման կուլտուրապես առաջադեմ և ուսումնական հարուստ ավանդություն ունեցող շրջանի համար,― եզրակացրեց ընկերուհիս,― Գեղամ Աբգարիչը անհաջող թեկնածու է։
 +
 +
Հետո հանկարծ, կարծես ուղղակի գուշակելով իմ մտքում ծագած հարցերը, որոնք ես աշխատում էի ձևակերպել․
 +
 +
― Պիտի հարցնես անշուշտ, թե ինչո՞վ բացատրել Էջմիածնի շրջանի դպրոցների հաջողությունները, հակառակ անհաջող ղեկավարության․․․
 +
 +
Ուսուցչական հիմնական մասսայի բարձր պատրաստականությամբ, նվիրվածությամբ ու գիտակցությամբ։
 +
 +
Հետո անմիջապես ավելացրեց․
 +
 +
― Բայց ինչքան ավելի հաջող կընթանային գործերը դպրոցներում, եթե ժողկրթբաժինը օգնության գար ուսուցիչներին իր իր կազմակերպչական և հրահանգչական աշխատանքով։
 +
 +
 +
==XI==
 +
 +
Այսօր առավոտյան եղա սովխոզում։ Արուսյակ Սահակյանն ընդունեց ինձ իր սովորական սիրալիրությամբ։ Ճաշի ժամանակ ինձ հայտնեց հրավերի շարժառիթը, որ սակայն այս անգամ տարբեր էր իմ ենթադրածից։
 +
 +
― Խաղաղության համաշխարհային խորհրդի կոչով,― ասաց նա,― ինչպես անշուշտ հայտնի է քեզ, երկրագնդի ողջ առաջադեմ մարդկությունը նշում է ֆրանսիացի մեծ գրող՝ հումանիստ Վիկտոր Հյուգոյի ծննդյան հարյոր հիսունամյակը։ Հրավիրել եմ քեզ, խնդրելու, որ այդ առթիվ զեկուցում կարդաս ակումբում։
 +
 +
Առաջարկությունն ընդունեցի սիրով։
 +
 +
Անցյալ դարերում ապրող ու գործող մեծ հումանիստների հիշատակը անմահացնելու նպատակով մեր երկրում կազմակերպվող դասախոսությունների ցիկլում, այս մեկը շատ մոտ էր իմ սրտին, և ես երջանիկ էի, որ սովխոզի ակումբում Հյուգոյի մասին զեկուցելու պատիվն ինձ էր տրվում։
 +
 +
Այնուհանդերձ ավելորդ չհամարեցի հարցնել, թե որտե՞ղից էր բխում զեկուցման համար իմ անձին տրված առաջարկության պատիվը։
 +
 +
― Սկզբում ուզում էի դիմել քեզ,― ասաց ընկերուհիս,― բայց, վախեցա մերժվելուց։
 +
 +
― Հետո՞։
 +
 +
― Հետո,― ասաց ծիծաղելով,― քո թեկնածությունը, որպես հարմար զեկուցողի, ինձ թելադրեց գեղեցկադեմ մի երիտասարդ, որ կարծես թե անտարբեր էլ չէր քո հանդեպ։
 +
 +
Այս վերջին բառերն արտասանելիս Արուսյակը զննողաբար նայեց ինձ, շարունակելով ծիծաղել։
 +
 +
Կարծեցի, թե կատակ է անում։
 +
 +
Սակայն նկատեցի, որ ընկերուհուս զննող հայացքը հետզհետե ավելի հարցական դարձավ, և ես ստիպված եղա հարցնելու․
 +
 +
― Այդ երիտասարդի անունն ի՞նչ է։
 +
 +
― Պատվիրված է ինձ չհայտնել,― ասաց։
 +
 +
Հետո ավելացրեց․
 +
 +
― Զեկուցման օրը ես այդ երիտասարդին կներկայացնեմ քեզ։
 +
 +
Արդեն համոզված էի, որ սովորական մի կատակ էր արածը։ Պայմանավորվեցի զեկուցման օրվա մասին և մեկնեցի։
 +
 +
Ցուրտ էր և ճանապարհն ամայի։ Տերևազուրկ ծառերով եզերված խճուղու վրա ոչ մի փոխադրական չէր երևում։
 +
 +
Պարզ երկնքում նոյեմբերի դժգույն արևն էր փայլում։ Հեռվում լեռները ձյունածածկ էին, և դաշտավայրի գոշության վրա աշնանային թախիծն էր իջել։
 +
 +
Փաթաթված վերարկուի մեջ, օձիքը բարձրացրած մինչև ականջներս, ցրտից մատրակված, քայլում էի արագ, րոպե առաջ գյուղ հասնելու համար։
 +
 +
Հանկարծ, երբ արդեն գյուղի մոտ էի, ականջիս հասավ թավալվող անիվների խուլ աղմուկ՝ բոժոժների համաչափ ճնկլտոցի հետ, որ շրջապատի լռության մեջ ներդաշնակ էր հնչում։
 +
 +
Ետ նայեցի։ Ժողկրթբաժվարի երկանիվ կառքն էր, ճակատին ճերմակ նշան ունեցողի ձի լծած։ Կառքը արշավում էր դեպի ինձ ձիու քառատրոփ վազքով։
 +
 +
Ես արագացրի քայլերս և մտա առաջին պատահած բաց դռնից ներս։
 +
 +
Երեկ սովխոզից վերադառնալուց հետո տրամադրությունս բարձր էր։ Ճանապարհին չազդվեցի ոչ ցրտից և ոչ էլ միայնությունից։ Ֆրանսիացի մեծ գրողի կյանքի ու գործունեության մասին զեկուցելու միտքը ոգևորել է ինձ։
 +
 +
Մոռացել էի Արուսյակի կատակը։ Համոզված էի, որ ակնարկած սիրունատես երիտասարդը անգո մի էակ էր զվարճանալու համար հիշված։
 +
 +
Ամբողջ ճանապարհին այլևս չմտածեցի նրա մասին, ու միայն այն ժամանակ, երբ անիվների աղմուկի հետ ականջիս հասավ բոժոժների ճնկլտոցը, այո, այն ժամանակ միայն ցավագին մի պրկում զգացի սրտումս և լցվեցի դառնությամբ։
 +
 +
«Ուրեմն Արուսյակը կատակ չէր արել,― մտածեցի,― ահա այն երիտասարդը, որին ակնարկում էր ընկերուհիս»։
 +
 +
Ու ենթադրեցի, որ նա, այդ հիմարը, իմացել էր, որ ես սովխոզում եմ, թաքնվել էր, հետևել վերադարձի ճանապարհին իր երկանիվով ինձ հասնելու համար։ Բայց երևի վերջին րոպեին կորցրել էր հետքս և ապա իմանալով իմ մեկնումը շտապել էր հասնել ինձ։
 +
 +
Այս մտքերն ինձ սաստիկ ջղայնացրին։ Գիշերը երկար ժամանակ անքուն մնացի։ Մեկը երկանիվ կառքով հետապնդում էր ինձ և անիվների աղմուկը արձագանքում էր ականջներումս։
 +
 +
==XII==
 +
 +
Օրեր են անցել, բայց սովխոզից իմ վերադարձը, որպես վատ հիշողություն, դեռ մնում էր իմ մեջ։ Թվում է թե մեկը հետապնդում է ինձ մթության մեջ և ես տանջվում եմ։
 +
 +
Վախկո՞տ եմ ես։
 +
 +
Երբեք․․․
 +
 +
Բայց հետապնդվելու մտքից, որ վիրավորում է արժանապատվությունս, սիրտս դառնանում է։ Այն գաղափարը, որ անպարկեշտ մի մարդ աշխատում է նորոգել ինձ հետ անցյալի դժբախտ կապերը, օգտվելով իր ղեկավար դիրքից, արյունանում է սիրտս։
 +
 +
Ուրեմն նա այնքան է տգետ, բութ, որ չի՞ տեսնում իմ մեջ նորը, ազնիվն ու անմատչելին․․․
 +
Հիմա՜րը․․․
 +
 +
 +
Դասալսումից հետո դիտողություն արեցի I ա դասարանի դասվար Քնարիկ Մարգարյանին նրա աղճատ լեզվի և օտար բառերի գորաության համար։
 +
 +
Նեղացավ ինձանից։
 +
 +
― Իմ գլխին,― ասաց,― քարոզ մի կարդա, պոլ և ստոլ բառերը, որ ես գործ եմ ածել դասի ժամանակ, գործածական են մեր լեզվում, և աշակերտները հասկանում են նրանց իմաստը։
 +
 +
Հետո արհամարհական ձևով ավելացրեց․
 +
 +
― Բանն ինչո՞ւմն է, ինչ ես ուզում դու ինձնից։
 +
 +
Ուզեցի ասել, որ օտար բառերի իմաստը հասկանալու կամ չհասկանալու հարցը չէ, այլ հայերեն լեզվով արտահայտվելու պահանջը։ Բայց նա չուզեց լսել ինձ ու թողեց հեռացավ։
 +
 +
Շատ ցավ զգացի։
 +
 +
Չնայա վարչական դիտողություններին և նույնիսկ կոմերիտական տույժերին, որ նա ստացել է իր ցուցաբերած անփութության և զանցառությունների համար, նա շարունակում է իրեն պահել դպրոցում մի տեսակ արտոնյալի դիրքում։
 +
 +
Դեկտեմբերիտասնհինգը զեկուցմանս օրն էր։ Գնացի սովխոզ։
 +
 +
Դահլիճի ճանապարհում ինձ շրջապատեցին աշակերտները, որոնք ծնողների հետ եկել էին զեկուցում լսելու։
 +
 +
Պոկվելով նրանց գրկախառնումից, շտապեցի տեսնել Արուսյակին, որ ինձ դիմավորեց գրասենյակի դռան առաջ։
 +
 +
― Ըստ իմ խոստման,― ասաց նա,― ես քեզ ներկայացնում եմ այն սիրունատես․․․
 +
 +
Բայց նա չկարողացավ վերջացնել, որովհետև գրասենյակի խորքից մեկը դեպի ինձ առաջանալով ուրախ բացականչեց․
 +
 +
― Արա՜քս, սիրելի Արա՜քս, ու երկու ձեռքը երկարեց դեպի ինձ։
 +
 +
Տեսի՞լ էր, թե՞ իրականություն․․․ դեմս կանգնած էր իմ սիրելին։
 +
 +
«Արաքս, սիրելի Արաքս․․․»
 +
 +
Շփոթվել էի․ դժվարանում էի հավատալ, որ դեպի ինձ երկարած ձեռքերը նրանն են։ Բայց նա էր, Խորենյանը, իմ թխահեր ու գեղահասակ սիրելին։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս եք իմացել, որ ես զեկուցելու եմ․․․
 +
 +
― Ոչ ոք չի ասել ինձ, այդ ես վաղօրոք գիտեի․․․ ու նորից շարունակեց ծիծաղել։
 +
 +
― Ինչպե՞ս, չեմ հասկանում։
 +
 +
― Սովխոզում,― ասաց,― ուր երբեմն հրավիրվում էի զեկուցելու, մի անգամ, մոտ երեք շաբաթ առաջ էր այդ, Արուսյակը գովեստով խոսեց հարևան գյուղի դպրոցի նորավարտ մի ուսուցչուհու մասին, գովելով նրա գրական կիրթ ճաշակն ու պատրաստականությունը։
 +
 +
― Անո՞ւնը,― հետաքրքրվեցի։
 +
 +
― Արաքս Արմենյան,― ասաց։
 +
 +
― Ուրախությունս անսահման էր։ Գտել էի քեզ, այն ուսանողուհուն, որի անունը, հիմա արդեն ժամանակն է ասելու, շարունակ սրտի թրթիռով էի արտասանել ինստիտուտում։
 +
 +
― Այն օրը,― շարունակեց Արտակը,― Արուսյակը ուղղակի հիացմունքով խոսեց քո մասին, պատմեց ինձ քո խոհերի ու ապրումների, ինչպես նաև ուսումնական գործին քո նվիրվածության մասին։ Լսում էի Արուսյակին և մտածում մի օր այցելել ձեր դպրոցը, խոստովանում եմ, միայն քեզ տեսնելու համար։
 +
 +
Բախտը օգնեց ինձ․․․ երբ ակումբի վարիչը հրավիրեց զեկուցում կարդալ ակումբում Հյուգոյի օրվա առթիվ, ես իսկոյն հրաժարվեցի, խորհուրդ տալով նրան զեկուցման համար դիմել քեզ։
 +
 +
Արտակը դեռ ուզում էր շարունակել, բայց ես սկսեցի ծիծաղել, այնպես աշխույժ ու եռանդով, որ նա ասաց․
 +
 +
― Իմ ու քո բախտի բարեդիպության վրա ես ծիծաղում անշուշտ։
 +
 +
Բայց նա չգիտեր, որ հիշելէի մի քանի օր առաջվա սովխոզից իմ վերադարձը, երկանիվ կառքն ու բոժոժների ճնկլտոցը ամայի ճանապարհի վրա, հետո գյուղին մոտիկ պատահած բաց դռնից ներս մտնելս։

22:47, 1 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Գառնիում

հեղինակ՝ Վաղինակ Բեքարյան
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Գառնիում»

Մասն առաջին

Ով մեծասքանչ դու լեզու,
Ով հեշտ բարբառ մայրական,
Փափկահնչյուն բառերուդ
Նմանն արդյոք այլ տեղ կա՞ն։

Բժ․ Ն․ Միզպուրյան

Երկու շաբաթ առաջ մեր կուրսի քառասուն ուսանողները պետական վերջին քննությունը հանձնեցին և ստացան մանկավարժի կոչում։

Ինստիտուտի ռեկտորը շրջանավարտ ուսանողներիս հրաժեշտի խոսքեր ուղղելիս «Սիրելի ուսուցիչներ» բառերով դիմեց մեզ։

Այս բառերը հուզեցին և ուրախացրին ինձ։

Դեռ մայիս ամսին, ըստ ընդունված կարգի, լուսավորության մինիստրության կադրերի բաժինը մեր կուրսի ուսանողներին ուսուցչական աշխատանքի էր նշանակել հանրապետության շրջաններում, ըստ տեղերից վաղօրոք եղած պահանջի։

Ինձ նշանակել էին Էջմիածին։

Այսօր գնացի մինիստրություն ուղեգիր վերցնելու։ Բարձրացա երկրորդ հարկ, բայց բաժին ներկայանալու համար անհրաժեշտ եղավ սպասել․ ուրիշները, որոնք եկել էին նոր ուսումնական տարվա իրենց աշխատանքների հետ կապված հարցերով, արդեն հերթի էին գրվել ներկայանալու համար։

Իմ անունը գրվեց ցուցակի հարյուր քսաներորդ համարում։

I

Վերջին երեք օրը շարունակ մինիստրությունում էի, բայց բաժին ներկայանալու հերթն ինձ չհասավ։ Գործը դանդաղ է գնում, այնպես որ դեռ մի քանի օր էլ կսպասեմ։ Սակայն որոշել եմ ամեն օր էլ լինել մինիստրությունում․ գուցե մի երջանիկ անակնկալ պատճառ լինի ժամանակից շուտ ներկայանալու։

Հաճախ ականջս կախ լսում եմ խմբված ուսուցիչներին, որոնք խուլ աղմուկով լցնում են միջանցքը։ Նրանց զրույցի նյութը դասագրքերն են, դասավանդման մեթոդները, կաբինետների կահավորումը, ղեկավարների ձեռնահասության հարցը, ժողովները, կելոկտիվի համերաշխության խնդիրը և այն բոլորը վերջապես, որ իրենց կարծիքով օգնում է կամ վնասում ուսուցման գործին։

Գանգատներ եմ լսում։

Ուսուցիչներին դուր չի գալիս արձակուրդային ամիսներին մինիստրության շենքում խռնվելը։ Պետք է վերացնել,― ասում են,― այս դրության ծնունդ տվող պատճառները, որոնք հարյուրավոր մանկավարժների զանազան շրջաններից բերում են մայրաքաղաք, ստիպելով նրանց, որ իրենց հանգստի օրերը մաշեն անհանգստության և սպասման տաղտուկի մեջ։

Այսօր մի տարեց ուսուցիչ, այս խռնումի պատճառների մասին խոսելով, ասաց․

― Այս երևույթը պիտի բացատրել շրջանային ժողկրթության բաժինների անսիստեմ և անկազմակերպ աշխատանքով։

― Ոչ միայն անսիստեմ ու անկազմակերպ,― ավելացրեց մի ուրիշը,― այլև անընդունակ ու գործին անտեղյակ մարդկանց կամայական ու ցաքուցրիվ աշխատանքով։

Ուրիշները սակայն ավելի հեռուն գնալով, ուսուցիչների մի մասի դժգոհության և անհաստատ վիճակի անմիջական պատասխանատուն էին համարում մինիստրության կադրերի բաժնի վարիչ՝ Աննա Ալեքսանդրովնային։

Ես չգիտեմ, թե այսպես արտահայտվողներն ինչ չափով են իրավացի, բայց նրանց քննադատական խոսքը իմ հետաքրքրությունն է շարժում․․․ Նրանք ինձ խորհրդածության առիթ են տալիս։

II

Անցնում էի քաղաքի կենտրոնական հրապարակով, երբ հեռվից տեսա իմ երիտասարդ դասախոսներից Արտակ Խորենյանին։ Նա կանգնել էր կուլտուրայի տան մոտ, հրապարակի կողմում, շատրվանի քարե աստիճանների վրա։

Քայլերս արագացրի նրան հասնելու համար, բայց իզուր, նա արագ իջավ աստիճաններից ու հեռացավ։

Շատ ցավեցի։

Կարճ ժամանակ էր, որ չէի տեսել նրան, բայց կարոտել էի, որովհետև (ես չեմ ուզում թաքցնել) անտարբեր չէի նրա նկատմամբ։

Գնացի մինիստրություն, բարձրացա երկրորդ հարկ և միջանցքում խռնված ուսուցիչներից առանձնացած մնացի։ Այնտեղ, առանձնության մեջ, հանդարտորեն ու մեկ֊մեկ մտաբերեցի դեմքեր ու դեպքեր, որոնք զարդարում էին տենդագին հուզումներով, անզուսպ խնդությամբ և ուրախ աղմուկով լի ուսանողական կյանքի անմոռանալի օրերը։

Եվ ինչու չասել, ինձ կյանք և ուրախություն տվող բոլոր դեմքերի մեջ Խորենյանն էր, որ իր անձով լցնում էր իմ օրերը ինստիտուտի պատերից ներս։

Իմ անմիջական բնավորության հետևանքով ես չէի կարող թաքցնել զգացումներս ու չնայած աշխատում էի զուսպ լինել, բայց զգում էի, որ ինձ չի հաջողվում ծածկել սրտիս ալեկոծումը։

Ես սիրում էի իմ երիտասարդ դասախոս Արտակ Խորենյանին։

Երբ նա կանչում էր ինձ― Արմենյան Արաքս,― նրա ձայնի արձագանքը երկար մնում էր իմ հոգում։

Աչքերս փակ զգում էի լսարանում դեպի ինձ ուղղված նրա հայացքի ջերմությունը և հաճախ անակնկալի էի բերում նրան, հայացքս հանկարծ դեպի իրեն դարձնելով, երբ նա այդ չէր սպասում․․․

Ա՜խ ես, անուղղելի չարաճճիս․․․

Այն ժամանակ իմ երիտասարդ դասախոսը շփոթվում էր և գլուխը խոնարհում մեղավորի պես։

Ես չգիտեմ, թե նա ինչ էր զգում բանվորի քրտնաբույր շապիկով ուսման եկած այս որբ աղջկա հանդեպ, որի կյանքի դառնություններին տեղյակ չէր և որի գանձերը, բոլորի վկայությամբ, լուսավոր աչքերն էին, կորընթարդ ճակատը և ալիքաձև վարսերը։

Սիրտս ասում էր սակայն, որ նա սիրում է ինձ լուռ ու զուսպ սիրով։

Եվ համոզված էի, որ սրտիս ձայնը չի խաբում ինձ։

III

Թեև հաստատ գիտեի, որ բաժին ներկայանալու հերթը շուտով ինձ չի հասնի, բայց ուսուցիչների շրջանում լինելու հետաքրքրությունը նորից ինձ բերել էր մինիստրություն։

Երկրորդ հարկի աստիճանների գլխին հենվել էի բազրիքին։ Աննա Ալեքսանդրովնան ուշանում էր, և հերթի սպասողները սկսել էին անհանգստանալ։

Ես սկսեցի կարդալ պատերին փկացրած լոզունգները։ Նրանցից մեկը մյուսներից ավելի էր դուր եկել ինձ։ «Փառք սովետական մանկավարժին, որին վստահված է մեր երկրի մատաղ սերնդի կոմունիստական դաստիարակության վեհ գործը»։

Ես տարվել էի այս և մյուս լոզունգների ինձ թելադրած խորհրդածություններով, երբ հանկարծ մեկի ձայնը հնչեց բարձր․

― Գալիս է։

Բացականչությունը վերաբերում էր Աննա Ալեքսանդրովնայի ժամանմանը։ Այդ հասկացան բոլորը, և անմիջապես լռություն տիրեց։

Ես, որ երբեք չէի տեսել կադրերի բաժնի վարիչին (մայիսյան նշանակումների ժամանակ նա հիվանդ լինելով չէր նախագահել հանձնաժողովը) գոհ եղա, որ սանդուղքի աստիճանների գլխին գտնվելով նրան լավ տեսնելու հաջորղ դիրքում եմ։

Անկեղծ ասած, նրան տեսնելու մեծ հետաքրքրություն ունեի, և այդ բխում էր նրա գեղեցկության տարածված համբավից։

Աստիճաններով բարձրանում էր մի կին, որի համար իմ հարցին ի պատասխան, մի ուսուցիչ ասաց, թե Աննա Ալեքսանդրովնան է։

Նա բարձրանում էր հանդիսավոր դանդաղությամբ, զրուցելով երկու ուսուցչուհիների հետ, որոնք նրա հետ բարձրանում էին։

Աննա Ալեքսանդրովնան մոտենում էր սանդուղքի վերին աստիճաններին։

Լարված հետաքրքրությամբ նայում էի նրան, և զարմանք, եղավ մի պահ, երբ ինձ թվաց թե այդ կնոջը տեսել եմ անցյալում։

Սակայն նրա ֆիզիկական շնորհները դիտելու կանացի հետաքրքրությամբ տարված, ես կորաղացա լարել միտքս, հիշելու համար, թե երբ, որտեղ ու ինչ առիթով։

Սանդուղքի գլխին Աննա Ալեքսանդրովնան կանգ առավ, խոսեց ընտանեբար մի ծերունի ուսուցչի հետ, ժպտաց, հաճոյախոսեց և ասաց, որ իր մոտ անցնի աշխատանքի վերջում։

Ծերունի ուսուցիչը շնորհակալություն հայտնեց և իջավ սանդուղքի աստիճաններից։

Աննա Ալեքսանդրովնան ծուլորեն ու դժգոհ մի պահ նայեց միջանցքում հավաքվածներին, հետո հանկարծ, երբ ուզում էր գնալ դեպի առանձնասենյակ, տեսավ ինձ, կանգ առավ և երկա՜ր, երկա՜ր ուշադիր նայեց։

Ես նկատեցի, որ նրա հայացքը անսպասելիորեն մթնեց, աչքերը լցվեցին չար արտահայտությամբ և ես նրանց մեջ կարդացի․

― Դու ի՞նչ գործ ունես այստեղ։

Նրա չար հայացքն ինձ անախորժություն պատճառեց։ Զարմացա, նրան տհաճություն պատճառող ոչինչ չունեի իմ անձի վրա, ինչո՞ւ ինձ նկատելիս նրա հայացքը, որ հեռվից երևացել էր այնքան պարզ ու պայծառ, հանկարծակի մթնեց։

Երեսունն անց թուխ կին էր, թեև դեմքի շպարումը այնպիսին էր, որ դիտողի վրա սպիտակամորթի տպավորություն էր թողնում։ Թուխ գանգուրների մեջ ճերմակ թելեր էին երևում․ բայց դեմքը պահում էր ջահել հասակի թարմությունը, որի վրա սակայն իմ ուշադիր աչքերից չվրիպեցին թեթև խորշոմներ։

Ու միայն այն ժամանակ, երբ նա անցել֊գնացել էր սպասողների բազմության միջով, ու ես, դեռ դեմքի տպավորության տակ, ճիգ էի անում հիշելու թե երբ և ինչ պայմաններում եմ տեսել նրան անցյալում, հանկարծ ասես մշուշի միջից աչքերիս առաջ ուրվագծվեց այդ կնոջ գեղեցիկ դեմքը այնպես, ինչպես տեսել էի նրան շատ անգամ տարիներ առաջ մի սիրունատես երիտասարդի հետ թևանցուկ արած փողոցներով անցնելիս։

Այն ժամանակ ես շատ դժբախտ էի, լքված լինելով նրան թևանցուկ անող երիտասարդի կողմից, որին սիրել էի։

Այո, հաստատապես այդ նույն կինն էր Աննա Ալեքսանդրովնան, նույն գեղեցիկ կինը․ հպարտ ու պայծառ ճակատով և թուխ մազերի առատ գանգուրներով։

IV

Ու մի օր վերջապես կադրերի բաժին ներկայանալու հերթն ինձ հասավ։

Ինձ համար տհաճ էր տեսնել Աննա Ալեքսանդրովնային։ Կարծում եք խանդի՞ց․․․ Նույնիսկ այդ միտքն ինձ ծիծաղելի է թվում․ ես պարզապես նրա չար հայացքին հանդիպելու երկյուղն ունեի։

Բայց ինչ արած, բախտը զարմանալի խաղեր ունի, և ահա ինձ դեմ հանդիման է բերում մի կնոջ, որին տեսնելը ինձ համար, այնուամենայնիվ, անախորժ է և որի հետ ահա ստիպված երես առ երես պիտի խոսեի այսօր։

Ընդունարանում երեք հոգի էին։ Աննան, որ գրավում էր կենտրոնական աթոռը, թափահարում էր ձեռքին բռնած մի թերթ և զայրացած գոռում․

― Ապերախտնե՛ր, արի ու մարդկանց լավություն արա։ Մյուս երկուսը աշխատում էին մեղմել նրա զայրույթը, որ սակայն ավելի ու ավելի էր բորբոքվում։

Նրանք այն աստիճան էին զբաղվախ իրենց ընկերուհու զայրույթը մեղմելու հոգսով, որ նույնիսկ չնկատեցին իմ ներկայությունը ընդունարանում։

Դռան մոտ կանգնած դիտում էի տեսարանը։ Աղմուկն ինձ համարձակություն չէր տալիս մոտենալ նրանց։ Նույնիսկ մտածեցի ետ դառնալ, գտնելով, որ զայրացած վիճակում դժվար է ընթացք տալ հարցերին։ Բայց հանկարծ մի պահ լռություն տիրեց և, օգտվելով այդ լռությունից, շարժվեցի դեպի սեղանը։ Իմ ոտքերի ձայնը գրավեց նրանց ուշադրությունը։

Աննա Ալեքսանդրովնան հանկարծ գլուխը ցցեց․ թեքեց այն դեպի ձախ ուսը, աչքերը կկոցեց, մի րոպե նայեց ինձ անժպիտ ու չար, հետո ընդոստ ոստքի կանգնեց ու զայրացած գոռաց․

― Ո՞ւր ես գալիս, չգիտե՞ս, որ աշխատանքի վերջն է․․․ ո՞վ է քեզ թույլ տվել նրես գալ, սրան նայեցեք,― դարձավ նա ընկերներին,― ուսուցչուհի է ուզում լինել և տարրական բաները չի հասկանում։

Այնքան չարություն կար նրա դեմքի վրա, և այնպիսի զայրույթ նրա ձայնի մեջ, որ մի վայրկյան քարացած կանգ առա տեղումս, նույնիսկ չփորձելով անդրադառնալ և ասել, թե դեռ ավելի քան երեք քառորդ ժամ կա աշխատանքի օրվա ավարտին։

Լուռ ու շփոթված շուռ եկա դեպի դուռը և ընդունարանից դուրս ելա փախչողի աճապարանքով։ Նախասենյակում քարտուղարուհին նկատեց իմ շփոթմունքը և աշխատելով հանգստացնել ինձ, տեղ տվեց կողքին և ձայնին հոգածու շեշտ տալով հարցրեց․

― Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ եք շփոթված, Աննա Ալեքսանդրովնան ձեզ վրա՞ էր գոռում և ինչո՞ւ։

Ես պատմեցի ընդունարանում տեղի ունեցածը և շատ զգուշորեն հասկացրի քարտուղարուհուն, որ անհերթ ինձ թույլ տալով ներս մտնել, պատճառ էր դարձել հանդիմանվելուս, որին արժանի չէի։

Քարտուղարուհին գլուխն օրորեց, ծիծաղեց հեգնորեն ու ցածրաձայն ասաց․

― Ես մեղք չունեմ, սիրելիս, նա հաճախ է կարգադրությունները մոռանում։

Եվ ավելացրեց․

― Վաղը ժամը իննին եկեք, այսօր քեֆը տեղը չէ․ մամուլում խիստ քննադատել են նրան այս անվերջանալի հերթերի համար։

Ու երբ ես պատրաստվում էի գնալ, քարտուղարուհին մրթմրթալով ասաց․

― Խոսքով սիրում են քննադատությունը, բայց չեն հանդուրժում, երբ դա իրենց է ուղղված լինում։

― Մեր բաժնի հետ ուրիշ անգամ գործ ունեցե՞լ եք,― հարցրեց քարտուղարուհին, երբ առավոտյան ճիշտ ժամին եղա գրասենյակում։

― Ոչ,― ասացի։

― Նստեցեք,― ասաց,― Աննան դեռ չի եկել, նա միշտ ուշանում է։

Նստեցի։

― Ձեր դեմքն ինձ ծանոթ է երևում։ Չե՞մ սխալվի արդյոք, եթե ասեմ, որ ձեզ տեսել եմ տպարանում։ Ներեցեք, հո բանվորուհի չեք եղել։

― Եղել եմ․․․

― Ուրեմն չեմ սխալվում։ Դուք այնպիսի տպավորվող դեմք ունեք, որ տպավորությունը դժվար է ջնջվում ձեզ թեկուզ մի անգամ տեսնողի հիշողությունից, մի ժամանակ,― շարունակեց նա,― ամուսինս աշխատում էր տպարանում ու ես երբեմն այցելում էի նրան։ Ձեզ ուրեմն այնտեղ եմ տեսել։

Հետո անդարադառնալով նախորդ օրվա ինձ հետ պատահածին․

― Բայց ինչպե՜ս էիք վրդավված,― ասաց,― եթե ուրիշ անգամ մեր բաժնի հետ գործ ունեցած լինեինք, նման տեսարանների հանդիսատես եղած կլինեիք և չէիք ազդվի այնպես խոր, ինչպես երեկ․․․ Իմացեք,― շարունակեց նա,― ես ձեզ մտերմաբար եմ ասում, այսօր էլ կարող է նույնը տեղի ունենալ ձեզ հետ, որովհետև, ինչպես ասացի, դուք խիստ տպավորվող դեմք ունեք և Աննան կհիշի ձեզ, այնպես որ զինվեցեք համբերությամբ։

Մի րոպե ինձ թվաց, թե քարտուղարուհին գիտի Աննայի զայրույթի պատճառը։ Այդ միտքն ինձ անհանգստացրեց, բայց նրա հետագա խոսքերը փարատեցին իմ կասկածը։

― Գաղտնիք ասեմ ձեզ, Աննան քմահաճություններ ունի, իմացեք, նա սիրում է ձեզ նման ջահելներին նեղացնել, չի կարելի ասել, թե չար է, բայց խանդոտ է սիրունների հանդեպ, այնպես որ սիրունիկս, այսօր ձեր գործը մի քիչ դժվար է լինելու նրա հետ։

― Ինքն ավելի գեղեցիկ է,― ասացի։

― Դուք նրան պիտի սրանից մի չորս֊հինգ տարի առաջ տեսնեիք, այն ժամանակ ուրիշ էր, հիմա շատ է փոխվել։

― Բա՞րդ խնդրով եք դիմում,― հարցրեց։

― Ոչ,― ասացի,― ես առանձին գործ էլ չունեմ։

― Այսինքն, ինչպես․․․

― Ես դեռ մայիս ամսին Էջմիածին եմ նշանակված և եկել եմ ուղեգիր վերցնելու։

― Նորավա՞րտ եք,― հարցրեց։

― Այո։

― Ա՞յս տարվա շրջանավարտներից։

― Հենց այս տարվա։

― Եթե այդպես է, սիրունիկս,― ասաց,― դուք իզուր եք հերթի գրվել, դուք ոչ մի գործ չունեք Աննա Ալեքսանդրովնայի հետ։

― Իսկ ո՞ւմ հետ է իմ գործը։

― Ինձ հետ,― ասաց,― ավարտողների ցուցակը ինձ մոտ է, ուղեգրերն էլ կազմված են արդեն։

Եվ նա դարակից հանեց ցուցակը․

― Ինչպե՞ս է ձեր անուն ազգանունը։

― Արաքս Արմենյան։

― Ահա․․․ Արաքս Արմենան, հենց ցուցակի առաջին անունը, գերազանցիկ, ճի՞շտ է։

― Այո։

― Ինչ անփորձություն․․․ իսկ ոչ ոք չէ՞ր ասել ձեզ, թե ում պիտի դիմել ուղեգիր ստանալու համար, ո՞չ․․․ ձեր ուղեգիրը պատրաստ է, մնում է ստորագրել, նշել հանձնման ամսաթիվը և կնքել․․․ Ձեր նշանակման մասին իր ժամանակին գրված է Էջմիածնի ժողկրթբաժին, այնպես որ այնտեղ ձեզ երևի սպասում են։

Ուրախացա, որ բախտի բերումով ազատվում էի Աննա Ալեքսանդրովնայի հետ երես առ երես զրուցելու անհրաժեշտությունից։

― Կարո՞ղ եմ ուրեմն ուղեգիրն ստանալ,― հարցրի։

― Իհարկե կարող եք,― ասաց,― անմիջապես որ ինձ ներկայացնեք ձեր անձնագիրն ու ձեր ավարտականը, կամ տեղեկանքն այն մասին, որ ավարտել եք ինստիտուտի լրիվ դասընթացը և հանձնելով պետական քննությունը, ստացել եք մանկավարժի կոչումը։

Ես գնացի պահանջված փաստաթղթերը բերելու։

Ի՜նչ երջանկություն․․․ Աննա Ալեքսանդրովնան ստորագրել էր ուղեգիրն ու կնքել։ Անշուշտ նա չէր հետաքրքրվել մանկավարժի անձնավորությամբ։

Ուղեգիրը վերցրած դուրս եկա մինիստրության շենքից։ Մուտքի դռան մոտ ուսուցիչներ էին խմբվել։ Մեկը բոլորի համար թերթ էր կարդում։

Անտարակույս ես անտարբեր կանցնեի խմբի մոտով, եթե չլսեի ինձ ծանոթ մի անուն՝ Գեղամ Սուրենյան։

Հոդվածը, որ ընթերցում էին, մի դրվատական էր Էջմիածնի ժողկրթբաժվար Գեղամ Սուրենյանի գործունեության մասին։

Թերթում տեսա նրա դիմանկարը։

Հեռացա խմբից հուզված։ Ես կուզենայի ոչ միայն չլսել այդ անձնավորության անունը, այլևս չհիշել նրան որևէ առիթով։ Նրա անձի հետ կապված ամեն ինչ լցնում էր սիրտս դառնությամբ և փոթորկում էությունս մարդու նկատմամբ հոռետես մտածումներով։

Նրա հետ ես ունեցել եմ մի դժբախտ սիրո պատմություն, մոտ հինգ տարի առաջ։

V

Ուղեգիրը ձեռքիս ուզում էի գնալ Էջմիածին, բայց քայլերս ինձ տարան դեպի իմ բնակարանը։

Ժամերով սենյակում մանցի փակված, մտածելով անցյալի իմ դժբախտ սիրո մասին, որի հետ անմիջապես առնչվող անձնավորություններն իմ չար բախտից ահա կանգնում էին կյանքում իմ առաջին քայլերի առաջ։

Հիշում եմ, այդ մոտ հինգ տարի առաջ էր․․․ Ես այն ժամանակ որբ էի մորից ու որբացա նաև հորից, երբ կռվի ճակատից ստացվեց հորս մահը գուժող լուրը։

Դժվար տարիներ էին, և ես մի փխրուն էակ, դաժան ժամանակի խստություններին ենթակա․․․

Իմ անօգնական կյանքի դառը և դժվար այդ շրջանում անտարակույս դյուրին որս էի նենգ մարդկանց որոգայթների համար, և մի սիրունատես երիտասարդ սիրաժպիտ մոտեցավ ինձ։

Նրա հայացքը խոստումնալից էր և խոսքը գրավիչ։

Ես տասնյոթ տարեկան էի։ Անփորձ ու երկչոտ, մոլորվեցի, հրապուրվելով և անձնատուր եղա այդ երիտասարդին, որի նկարն այսօր տեսա թերթում, որ սակայն ինձ լքեց շուտով։ Նրան հրապուրել էր կադրերի բաժնի թուխ գանգուրներով գեղանի կինը։

Այն ժամանակ դժբախտությունը արիություն ներշնչեց ինձ, բանվոր դարձա տպարանի կազմարարական ցեխում, և աշխատելով հանդերձ սովորեցի մանկավարժական ինստիտուտում։

Անցյալի իմ տխուր սիրո պատմությունը ակներևաբար ընդմշտ կթաքցնեի հիշատակարանիս մտերիմ էջերից, եթե մի գեղատեսիլ կին և մի սիրունատես մարդ տխուր խոհեր չարթնացնեին իմ հոգում, կանգնելով իմ կյանքի ճանապարհին։

VI

Երբ մեքենան շարժվեց դեպի Էջմիածին, մի տհաճ զգացում պատեց ինձ։

Տարիներ շարունակ խուսափել էի Սուրենյանին հանդիպելուց, չէի հետաքրքրվել նրա անձով ու գործով, նրա հետ կապված ամեն մի հուշ խռովել էր հոգիս, և ահա գնում էի նրա մոտ ուղեգիրը ձեռքիս։

Գիտեի, որ նա ժողովրդական կրթության ասպարեզում աշխատելու համար անհրաժեշտ պատրաստականություն չուներ, բայց ահա, մամուլում դրվատել էին նրա մանկավարժական գործունեությունը։ Չէի՞ սխալվում արդյոք իմ գնահատության մեջ, և ինձ մոլորության մեջ գցողը նրա մասին ունեցածս կանխակալ կարծիքը չէ՞ր․․․

Գոհ կլինե, կյանքում աճած ու դաստիարակված տեսնելով նրան։ Բայց նա դեռ ինձ համար մնում էր նախկին պղտոր հոգու տեր մարդը, քանի որ աշխատանքում ես նրան չէի տեսել, և դժգոհում էի իմ բախտից, որ նրա հետ այսօրվա իմ հանդիպման անախորժությունը չէր խնայել ինձ։

Ու մտածում էի, թե երբ նրա հայացքը ընկնի գերազանցիկի իմ դպիլոմին, որ պիտի դնեմ նրա սեղանին, պիտի չարյունի՞ արդյոք նրա սիրտը, հիշողությամբ այն օրվա, երբ նա ինձ փողոց գցեց, ուր ես կարող էի կորչել․․․

Այս ցավագին մտքերով տանջվում էի ճանապարհին, մինչ մեքենան սլանում էր կանաչ այգիների միջով գցված ոլորապտույտ ուղիով։

Կես ժամից Էջմիածնում էի։ Մեքենան կանգ առավ լայն պողոտայի վրա, մի գեղեցիկ շենքի առաջ, որի ճակատին գրված էր․ «Էջմիածնի շրջանային գործադիր կոմիտե»։

Շրջգործկոմի շենքի մուտքի մոտ տեսա իմ դասակից ընկերուհի Հայկուշ Ավագյանին, որին դեռ մայիս ամսին նույնպես նշանակել էին Էջմիածնի շրջան։

Այս հանդիպումը ուրախացրեց ինձ։ Ողջագուրվեցինք։ Նա ինձ առաջնորդեց ժողկրթբաժվարի գրասենյակը, որը դատարկ էր։

― Շնորհավորիր ինձ, Արաքս,― ասաց,― աշխատում եմ որպես ժողկրթբաժվարի տեղակալ, շրջանի ավագ դպրոցական հրահանգիչն եմ։

Հուլիս ամսին կադրերի բաժնից ուղեգիր ստանալով ներկայացել էր Էջմիածնի ժողկրթբաժին և անմիջապես անցել աշխատանքի որպես հրահանգիչ, այնպես որ երկու ամսվա աշխատանքի փորձ ուներ։

Շնորհավորեցի, թեև ուղիղն ասած զարմացել էի, որ շրջանային մարմինները համաձայնվել էին նորավարտին նշանակել պատասխանատու աշխատանքի։ Իմ կարծիքով Հայկուշն ինքը հրահանգվելու կարիք ուներ իրեն հանձնված ուսումնական այս պատասխանատու գործում։

Ինքն էլ իմ կարծիքին էր։

― Ինձ վրա,― ասաց,― գիտեմ ծանր պատասխանատվություն կա, մնում է այնպես աշխատեմ, որ ամոթով չմնամ և արդարացնեմ ինձ աշխատանքում։

Հետո գիտենալով, որ նշանակման ուղեգրով եմ եկել, ասաց․

― Անհաջող օր ես եկել, ժողկրթբաժվար Սուրենյանն այսօր քաղաքում չէ։

Անկեղծ ասած այն միտքը, որ Սուրենյանի բացակայությամբ նրա հետ իմ հանդիպման անախորժությունը հետաձգվում էր մի առժամ, ուրախացրեց ինձ։

Հետո Հայկանուշը ցավ հայտնեց, որ բաժնում չգիտեն իմ նշանակման մասին։

Ընկերուհիս խորհուրդ տվեց ինձ հաջորդ օրը նորից գալ Էջմիածին և ներկայանալ ժողկրթբաժվարին։

VII

Հաջորդ օրը նորից Էջմիածնում էի։ Գրասենյակում Հայկուշը թերթ էր կարդում, Սուրենյանը չկար։

Ընեթրցանությամբ տարված, նույնիսկ բացվող դռան ճռռոցը չլսեց և միայն ինձ դարձավ, երբ իր մոտ կանգնած բարևեցի նրան։

― Գեղամ Սուրենյանը այսօր նորից աշխատանքի չի եկել,― ասաց Հայկուշը, տեղ տալով ինձ իր մոտ։

― Ու չի՞ գալու,― հարցրի։

― Այո, չի գալու,― ասաց։ Նրան, որպես ակտիվիստի շարունակ շրջան են ուղարկում զանազան կոմպանիաներ անցկացնելու։ Բայց թողնենք Սուրենյանին,― ավելացրեց,― և լսիր ինձ, ես քեզ հաճելի լուր եմ հաղորդելու։

Ես լարվեցի հետաքրքրությամբ։

― Այսօր թերթ կարդացե՞լ ես,― հարցրեց։

― Ոչ։

― Լսիր, ուրեմն։ Ու բաց անելով թերթը կարդաց հայտարարություն այն մասին, որ մանկավարժական ինստիտուտի դասախոսներից Արտակ Խորենյանը նշանակված է լուսավորության մինիստրության դպրոցական բաժնի վարիչ։

Ու դառնալով ինձ․

― Մագարիչ,― բացականչեց։

Թեև ես կռահեցի նրա բացականչության իմաստը, բայց ձևացրի, թե չեմ հասկանում։

― Ինչ մագարիչի բան կա այստեղ,― ասացի։

― Արաքս,― ասաց Հայկուշը ծիծաղելով,― ինչու ես թաքցնում ինձնանից․ չէ՞ որ Խորենյանը անտարբեր չէ քո նկատմամբ․․․ Ես դա վաղուց գիտեմ։

― Իսկ ի՞նչ է նշանակում դա,― ասացի ես, առանց փորձելու նրա ասածը հերքել։

― Այդ նշանակում է, որ դու հանձին Խորենյանի մի ապահով հենարան ունես կյանքում։

― Մարդու միակ և վստահելի հենարանը,― ասացի,― իր մտավոր պատրաստականությունն է և գործին նվիրվելը։

― Միշտ նույն սկզբունքային Արաքսն ես,― նեղացավ Հայկուշը,― ես քեզ անուղղելի իդեալիստ կկոչեմ, եթե չօգտվես Խորենյանի դիրքից և նշանակումդ չփոխադրես Երեվան։ Դպրոցների բացմանը մոտ երեք շաբաթ կա, իմացիր, եթե անցել է աշխատանքի, շտապիր ներկայանալ նրան և խնդրել․․․ դու գիտես որ իմ կանացի հոտառությունը սիրո հարցերում նուրբ է և առողջ, Խորենյանը անշուշտ պատրաստ է քեզ անկարելին անել, ասենք թեև այդ գործում անկարելի ոչինչ չկա։

Դեռևս ուսանողական տարիներին լավ ճանաչելով Հայկուշին ավելորդ համարեցի հերքել նրա հայտարարությունը։ Բայց երբեք մտադիր չլինելով օգտվել Խորենյանի դիրքից, հրաժեշտ տվի Հայկուշին, որովհետև հաջորդ օրը ներկայանալ Էջմիածնի ժողկրթբաժվարին։

Հաջորդ օրը գրասենյակի բաց դռնից տեսա Սուրենյանին հեռախոսի լսափողը ականջին։

Նույն գեղեցկադեմ երիտասարդն էր, գլխին առատ մուգ շագանակագույն մազեր, հետո կարմրին տվող այտեր, որոնք մատնում էին նրա երիտասարդական վառվռուն առողջությունը։

Տարված հեռախոսային հարց ու պատասխանով, նա չնկատեց իմ ներկայությունը։

«Այս րոպեիս գալիս եմ․․․ անմիջապես, անմիջապես․․․» վերջացրեց նա իր խոսքը և լսափողը տեղը դրեց։

Հետո հանկարծ նկատելով ինձ գրասեղանի մոտ, ընդոստ ոտքի ելավ և մի պահ լուռ հայացքն ուղղեց իմ կողմը, կարծես ինձ ճանաչելու ճիգ գործ դնելով։

Ճանաչեց անշուշտ, որովհետև թեթևակի ժպտաց։

Հետո, կորցրածը վերագտնողի ուրախությամբ, ձեռքերը տարածեց դեպի ինձ և քնքշաձայն գոչեց․

― Արա՜քս։

Ես բարևեցի սառն ու պաշտոնական, նրա սեղանին դնելով ուղեգիրը և ավարտման մասին տեղեկանքը, որ նախօրոք վերցրել էի դիպլոմի փոխարեն։

Սուրենյանը վերցրեց ուղեգիրն ու տեղեկանքը, կարդաց ու դեմքին տալով զարմանքի և ուրախության արտահայտություն միաժամանակ բացականչեց․

― Արաքսը ուսուցիչ, սքանչելի է, սքանչելի․․․ ինձ առանձնապես ուրախացնում է այս տեղեկանքը, որովհետև հազվադեպ ուսանողներ են արժանանում գերազանց ավարտելու բախտին և ես խոստովանում եմ, որ մեր շրջանը այդպիսի ավարտականով ուսուցիչներ շատ քիչ ունի, այնպես որ,― շարունակեց,― հաչելի և օգտակար է ձեզ տեսնել մեր ուսուցիչների շարքում․․․

Ու փոքր ինչ մտածելուց հետո, կիսաձայն, կարծես ինքն իր հետ խոսելով ասաց․

― Բայց մի հանգամանք ինձ զարմացնում է և գիտե ի՞նչ։

Ես չհարցրի, թե այդ ինչ հանգամանք է նրան զարմացնում։

― Աննա Ալեքսանդրովնան,― բացատրեց նա իրեն զարմացնող հանգամանքը,― ինչպե՞ս է ստորագրել ուղեգիրը, երբ նա գիտեր, որ մեր շրջանը ապահովված է ուսուցիչներով, թեև,― ավելացրեց իսկույն ձայնը բարձրացնելով և ժպտադեմ ինձ նայելով,― ես պետք է միայն շնորհակալ լինեմ կադրերի բաժնից այս ուղեգրի համար։

― Ես դեռ մայիս ամսին էի նշանակված,― ասացի,― և կադրերի բաժինը այդ մասին հայտնել է ձեզ իր ժամանակին, երևում է, որ դուք անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ձեզ ուղարկված պաշտոնական գրությանը։ Բայց,― շարունակեցի,― այդ կարևոր չէ, ես շահագրգռված չեմ ձեր շրջանում աշխատելու և անտրտունջ կհրաժարվեմ Էջմիածնից, միայն տվեք ինձ գրություն, որ դուք ուսուցչի պահանջ չունեք։

Սուրենյանը անուշադրության մատնելով իմ այն առարկությունը, թե շահագրգռված չեմ Էջմիածնի շրջանում աշխատելու, ճգնեց պաշտոնական գրություններին անուշադիր լինելը բացատրել գրասենյակի աշխատողների թերությամբ։

― Այնուհանդերձ,― ավելացրեց,― զգում եմ, որ աններելի անփութություն եմ ցուցաբերել և ուղղակի հանցանք եմ գործել ուշադրոթյուն չդարձնելով այնպիսի մի անձնավորության նշանակմանը, որ մնում է իմ հին ու ազնիվ մտերիմը։

Ուզեցի քրքջալ այս ճամարտակի շողոքորության վրա, բայց զսպեցի ինձ․

― Հին ու նորը, ազնիվն ու անազնիվը դեր չունեն այս խնդրում,― ասացի,― հարցը պարզ է, ձեր դպրոցներն ապահովված են կադրերով, իսկ ես բոլորովին մտադրություն չունեմ բողոքել, որ ձեզ մոտ նշանակված լինելս նախապես ուշադրության չի առնվել, տվեք ուրեմն ինձ համապատասխան գրություն, որպեսզի ուղեգիրը վերադարձնեմ կադրերի բաժին և վերջ։

― Ինչ եք ասում, ես ինչպես կարող եմ մերժել ձեզ։

― Եթե ինձ բավարարեք,― ասացի,― ապա դա կլինի ի վնաս ուրիշների, իսկ ես չեմ ուզում ուրիշի հաշվին աշխատանք ունենալ։

― Ես ձեզ դասերով կապահովեմ, առանց որևէ մեկին զրկելու,― ասաց նա։ Ես ձեզ կբավարարեմ վերցնելով այնպիսիների դասերից, որոնք գերբեռնվածություն ունեն, իսկ այդպիսիներ կան․․․ Երկու տարի է այս շրջանի ժողկրթբաժվարն եմ, տասնյակ դպրոցներ կան իմ տնօրինության տակ և գիտեմ, թե որ դպրոցում որ առարկայից քանի ուսուցչի պահանջ կա։ Մի նորավարտ ուսուցչուհու, այն էլ գերազանցիկ և վաղեմի մտերիմ, աշխատանքով ապահովելն ինչ է որ․․․ խնդրում եմ ինձ չառարկեք և չընդհատեք, լսեցեք ինձ, ես բախտավոր եմ, որ երջանիկ պատեհություն ունեմ հանդիպելու իմ սիրելի ընկերուհուն, որին անցյալում․․․

― Գիտեք,― ընդհատեցի նրան,― իմ հանդիպումը ձեզ բխում է անհրաժետությունից և ոչ թե ցանկությունից, իզուր մի աշխատեք հին հուշերը վկայակոչել, դա օգտակար չի լինի ձեզ։

Զգա՞ց արդյոք որ ես անդրդրվելի եմ ու աննահանջ, չգիտեմ։

Սուրենյանը մի պահ մնաց մտածկոտ․ հետո շեշտակի նայեց ինձ, թեթևակի ժպտաց, իբրև իմ դիրքն ընդունելով որպես հրապուրված կնոջ առաջին րոպեների դիմադրություն, որ սակայն մեղմանալու է շուտով։

― Մի նեղանաք,― ասաց, ներողություն հայցողի շեշտով,― դուք ինձ համար շարունակում եք մնալ միշտ սիրելի անձնավորություն և եթե անցյալն ակնարկեցի, ապա դա միայն նրա համար, որ հայտնեմ իմ վիշտը մեր անցյալ․․․

― Իզուր եք ժամավաճառ լինում,― ընդհատեցի նրան,― մեռելները հարություն չեն առնում։

Սուրենյանը մանց մի պահ մտածկոտ գլուխը կախեց և ապա դարձավ ինձ ու ժպտաց նորից։

Հեռախոսը հնչեց։

― Գալիս եմ․․․

Լսափողը դրեց տեղը, վեր կեր կացավ ու դառնալով ինձ, ասաց․

― Ցավում եմ, որ ստիպված եմ գնալ։ Վաղը եկեք, չնայած ես այստեղ չեմ լինի, բայց դուք հրահանգչից կիմանաք ձեր նշանակման մասին։

VIII

Նշանակված եմ Հ․․․ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության դասատու ու ցածր դասարանների ուսմասվար։

Դասերս քիչ են, ընդամենը վեց ժամ։

Շուտով կտեղափոխվեմ գյուղ։

IIX

Էջմիածնից դեպի Հ․․․ գյուղը ավտոմոբիլային կանոնավոր երթևեկություն չկա, ես պետք է օգտվեի պատահական փոխադրականներից, այնպես որ ստիպված եղա սպասել քաղաքում՝ գյուղ մեկնելու փոխադրական ճարելու համար։

Լինելով վայրին անծանոթ, գուցե երկար սպասեի, եթե Հայկուշը, որին պատահեցի փողոցում, չօգներ ինձ։

― Քիչ հետո, ես սովխոզ պիտի գնամ,― ասաց,― և պիտի անցնեմ ձեր գյուղի միջով, կնստենք ժողկրթբաժվարի երկանիվ կառքը և կգնանք միասին։

― Հրահանգչական աշխատանքով ես գնո՞ւմ,― հարցրի։

― Այո։

― Իսկ այնտեղ հրահանգիչներիդ ի՞նչ հետաքրքրող բան կա,― հարցրի։

― Շրջանում,― ասաց,― խնայողական լայն կոմպանիա է գնում, և այդ առնչությամբ ուսումնական տարում, շրջանի բոլոր ակումբների և գրադարանների աշխատանքների ղեկավարութունը հանձնվում է ժողկրթբաժնին։ Սովխոզում հիանալի ակումբ կա և հարուստ գրադարան, որոնց ղեկավարը մի շատ ընդունակ և ձեռնահաս կին է, խորհուրդ եմ տալիս քեզ ծանոթանալ նրան, նա քեզ օգտակար կլինի և դու գոհ կլինես նրանից։

Իրիկնադեմին մեր երկանիվը շարժվեց դեպի գյուղ։ Ճակատին սպիտակ նախշ ունեցող մի գեղեցիկ ձի տանում էր մեզ ոլորապտույտ ճանապարհով։

Ամառային խաղաղ երեկո էր։ Կառքը մոտենում էր գյուղին։

Սիրտս թրթռում էր անզուսպ հաճույքով։ Անչափ քաղցր էր գյուղական երեկոյի անայլայլ խաղաղությունը։

Կառքը մտավ գյուղ։

Հայկուշը շարունակեց ճանապարհը դեպի սովխոզ։

Բարի պառավը, որի տանը վաղօրոք սենյակ էի վարձել, սպասում էր ինձ։

Այսօր օգոստոսի քսանն է։ Ես երազում եմ սեպտեմբերի 1֊ի առավոտը, երբ կանգնելու եմ դասարանական ամբիոնի առաջ։

Գոհությամբ և ուրախությամբ է լցվում սիրտս, երբ մտածում եմ, որ իմ փոքրիկ բարեկամներին ուսուցանելու եմ մեր հայրենի մեծասքանչ լեզուն։

Մասն երկրորդ

Գիշերվա երկար ժամանակ անքուն մնացի։ Մի քաղցր անհանգստություն քուն չէր բերում աչքերիս։ Առավոտյան, հազիվ լույսը բացված զարթնեցի, տոնական օրվա շորերս հագա և սպասեցի դպրոցի ժամին։

Ես համակված էի մինչև այդ ինձ անծանոթ մի զգացողությամբ, որ չգիտեմ հուզմո՞ւնք էր, թե՞ երջանկության գիտակցություն․․․

Որոշյալ ժամից առաջ դպրոցումն էի։ Օգոստոսի վերջին տասն օրերում ես եղել էի դպրոցում, ծանոթացել մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ և մասնակցել ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին։

Դուրսը արև օր էր։ Դպրոցի պարիսպով շրջապատված և սաղարթավոր ծառերով հովանավոր պարտեզում շրջում էին աշակերտները։

Արձակուրդի երկար օրերից հետո իրար վերըստին հանդիպած աշակերտ֊աշակերտուհիները ուրախ զրուցում էին, ծիծաղում։ Նրանց կայտառ, կարկաչուն ծիծաղը արձագանքում էր պարտեզում և բոլորի սրտերը համակում ուրախ տրամադրությամբ։

Պարտեզ իջա նոր ընդունվող երեխաների մասին կարգադրություններ անելու։

Ուսուցչուհի Փառանձեմ Արշակյանը հերթապահում էր պարտեզում։

Նոր ընդունվող երեխաները իրենց մայրերի փեշերին կպած, երկչոտ ու անվստահ դիտում էին ավագ ընկերների համարձակ շարժումները։

Բարձր դասարանցիները գաղտագողի հայացք էին ուղղում ինձ։ Զգում էի, որ նարնք րոպե առաջ ինձ հետ շփվելու հետաքրքրություն ունեն, որպես մի ուսուցչուհու, որ նոր դեմք է դպրոցում։

Մի աղջիկ, որի համար Փառանձեմ Արշակյանն ասաց թե ութերորդ դասարանից է, խմբից անջատվելով մոտեցավ ինձ և քաղաքավարի խնդրեց, որ հայտնեմ իրեն իմ անուն աղգանունը։

Երբ ես բավարարեցի նրա հետաքրքրությունը, նա ուրախ֊ուրախ վազեց գնաց դեպի իր ընկերուհիները, որոնց ակներևաբար պատգամավորն էր ինքը։

Նվազ համարձակներն էլ մոտենում էին Փառանձեմ Արշակյանին և մեկուսի հարցնում իմ մասին։ Հետո, գոհ իրենց ստացած պատասխանից, հեռնանում էին, խուսափուկ, բայց ժպտուն հայացք ուղղելով իմ կողմը, որպես առհավատչյա ապագա մտերմության։

Նայում էի շուրջս թռվռացող պատանիներին, որոնք լի էին աշխուժով ու կենդանությամբ և հրճվում էի այն մտքով, որ ինձ համար ահա այսօրվանից սկսում է մի նոր կյանք, քրտնաջան, բայց ազնիվ աշխատանքի մի նոր շրջան և գոհ էի։

Մինչ այդ ես ուսանելու հաճույքն էի ունեցել միայն, հիմա, ուսուցանելու համար աշխատելը իմ միակ երջանկությունը պիտի լիներ։

Ժամ առաջ իմ աշակերտների հետ դասարանում լինելու փափագը լափում էր ինձ, զարմանում էի, որ ժամանակը դանդաղ է անցնում և ուշանում է զանգի ձայնը։

Եվ ահա վերջապես․․․ ժամը ութը։

Ես իսկույն թողեցի պարտեզը, բարձրացա երկրորդ հարկ և պինդ ձեռքով բռնելով միջանցքում կախ արած զանգի պարանը, ձգեցի այն անբավ ուրախությամբ և վստահությամբ։

I

Դիրեկտոր Վազգեն Վահանյանը ինձ առաջնորդեց իններորդ դասարան, ներկայացրեց աշակերտներին որպես հայ գրականության ուսուցչուհու և հեռանալուց առաջ խորհուրդ տվեց նրանց խելոք լինել, առավել չափով օգտնվելու համար իմ ջանքերից։

Սկսեց իմ առաջին օրվա առաջին դասը։

Դասարանական ամբիոնին կանգնած ես տեսա, որ ինձ են նայում երեսուն զույգ հետաքրքրությունից կայծկլտացող աչքեր։

Տեսարանն ինձ ուրախացրեց և հուզեց միաժամանակ։

Ծրագրի առաջին թեման մշակելուց առաջ անհրաժեշտ էր հարցերով ամփոփել նրանց նախորդ ուսումնական տարում անցածը, որպեսզի կապ ստեղծեմ անցածի և նոր նյութի միջև։

Նախ ներածական զրույց ունեցա նրանց հետ լեզվի և գրականության նշանակության մասին, հակիրճ, բայց ոգեվորող մի զրույց, որ առաջուց պատրաստել էի մեծ խնամքով։

Աշակերտներն ինձ լսում էին լարված հետաքրքրությամբ, զգում էի, որ նրանք հափշտակությամբ ընկալում են իմ ամեն մի խոսքն ու բառը և գոհ են իմ բացատրություններից։

Հետո հարցեր էի տալիս, լսում պատասխան ու բացատրություն, երբեմն ճիշտ ու լրիվ, մերթ թերի ու սխալ, շփոթմունքներ էին լինում, շվարումներ, ուղղում էի, քաջալերում, խրախուսում, խորհուրդ տալիս։

Զգում էի, որ բոլորի հայացքներն ուղղված էին ինձ։ Վստահ էի, որ դասի վերջում իմ ձայնն ու շեշտը, իմ շարժումներն ու խոսքը, իմ բացատրելու եղանակը նրանց համար նյութ պիտի դառնային տաք զրույցի, գուցե և վեճի։

Ինձ անտարակույս պիտի համեմատեին ուրիշների հետ, որոնք նախորդ տարիներին իրենց դաստիարակն ու ուսուցիչն էին եղել, ոմանք արժանիքներ պիտի վերագրեին ինձ, ուրիշները՝ թերություններ պիտի գտնեին իմ աշխատանքում, ու պիտի վիճեին ու վիճաբանեին հաստատելով ու հերքելով։

Անցավ առաջին օրվա առաջին ժամը։ Դասի տևողության քառասունհինգ րոպեները պիտի անմոռաց մնան հիշողությանս մեջ, որոհվետև այդ ժամանակ էր, որ առաջին անգամ խոր զգացի և ամբողջ հոգով ապրեցի ուսուցանելու ազնիվ ու վսեմ ուրախությունը, մի զգացում, որ իմ հոգու մեջ մնաց միշտ թարմ ու առողջ։

II

Բնակարանս գտնվում էր գյուղի ծայրին, դպրոցից հազիվ երկու հարյուր քայլ հեռավորության վրա։

Փոքրիկ, հազիվ տասնվեց քառակուսի մետր տարածությամբ մի սենյակ է այն, որի դուռ֊լուսամուտը բացվում է դեպի դաշտավայրը նայող պատշգամբի վրա։

Մի աթոռ և մի սեղան, որի վրա դասավորել եմ գրքերս, հետո մի մահճակալ, մի հանդերձապահարան և մի թախտ․․․ Ահա իմ համեստ բնակարանի ամբողջ կահավորանքը։

Սեղանիս վրա շարունակ աչքիս առաջ են իմ դժբախտ ծնողների լուսանկարները և մեր ավարտական կուրսի ուսանողների խմբանկարը, կենտրոնում Խորենյանը, իսկ նրա կողքին ես, ուրախ ու երջանիկ։

Պառավ տանտիրուհիս հաճախ գալիս է ինձ մոտ զրույցի և դիտելով լուսանկարներն ասում․

― Դու մորդ ես նման։

Հետո փաղաքշաբար գլուխս շոյելով ավելացնում․

― Մորդ նման սիրուն խուճուճ մազեր ունես․․․

Գյուղում իմ պայմանները շքեղ չեն, նույնիսկ շատ համեստ են, բայց ես երբեք դժգոհ չեմ։ Ես իմ կյանքը լցնող ուրախություններ ունեմ՝ գրքերս և աշակերտներս։

Եվ ես երջանիկ եմ նրանցով։

Ստանձնելով ցածր դասարանների ուսմասվարությունը, գիտեի, որ անպատրաստ եմ այդ գործի համար և նրա մասին տեսությունից իմ իմացածը չնչին բան է։ Այնպես որ հազիվ թե հանձն առնեի այդ աշխատանքը, եթե ժողկրթբաժինը վաղօրոք ապահոված չլիներ ինձ համար դպրոցի ավագ ուսմասվար Անթառամ Մեսրոպյանի օժանդակությունն ու ղեկավարությունը։

Հենց որ Անթառամ Մեսրոպյանն սկսեց իր կոնսուլտացիան, ես զգացի, որ պատասխանատու աշխատանքի եմ կանչված։

Այդ փորձված ղեկավարն իսկույն զգաց իմ տկարությունն ու վարանումները և քաջալերեց ինձ։

― Տեսնում եմ,― ասաց,― որ քաջ աղջիկ ես, մի հուսահատվիր, ես էլ եմ անփորձ եղել, բայց սիրել եմ իմ գործը, հետևել եմ գրականությանը և փորձ եմ ձեռք բերել գործնական աշխատանքում։

Անթառամ Մեսրոպյանը վաթսունն անց կին է և ուսմասվարական աշխատանքի մեծ փորձ ունի, մի հազվագյուտ մանկավարժ, որի հետ զրուցելիս կզգաս նրա նվիրվածությունը և հմտությունը։

― Ուրախ եմ,― ասում է,― որ շրջգործկոմի այս տարվա բյուջեում մեր դպրոցի համար երկու ուսմասվար է նշանակված, թե չէ այս ուսումնական տարում իմ գործը դժվար կլիներ, որովհետև,― շարունակում է ծիծաղելով,― ինչ թաքցնելու բան է, մեծահասակ եմ։

Հետո ասում է, որ վաղօրոք խնդրել է մի ջահել ու եռանդուն ընկերոջ ուղարկել որպես երկրորդ ուսմասվար, ու գոհ է, որ ամեն ինչ դասավորվել է այնպես, ինչպես ինքն է ցանկացել։

Վերջում նորից խորհուրդ է տալիս ինձ չընկճվել գործի դժվարություններից, եռանդով կպչել գործին և անհրաժեշտության դեպքում դիմել իր խորհուրդին։

Դիրեկտորն ու ուսմասվարը երբեմն գալիս են իմ դասը լսելու։ Դասից հետո ինձ հրավիրում են իրենց առանձնասենյակը, որպեսզի զրուցեն ինձ հետ։

Ես միշտ սրտի թեթև թրթիռով եմ գնում նրանց մոտ։ Թեև բավարար չափով դասին նախապատրաստված եմ լինում, բայց միշտ ինձ թվում է, որ նվազ պատրաստությամբ եմ դասարան մտել։

Մեր դպրոցի ղեկավարները լավ մանկավարժներ են։ Նրանք ինձ այնպես են ուղղում, որ ես նրանցից բաժանվում եմ գոհունակ սրտով և շնորհակալությամբ։

Ընդհանրապես նրանք գոհ են իմ դասավանդումից։

― Ձեզ մոտ,― ասում են,― դասարանի ընդգրկումը բավարար էր, բայց նկատելի էր երբեմն ավելորդ և անտեղի միջամտություն աշակերտների պատասխանի ժամանակ։ Անհրաժեշտ է հնարավորին չափ խուսափել միջամտությունից և թույլ տալ, որ աշակերտն իր մտքերը արտահայտի ինքնուրույն։ Ձեզ մոտ նկատվում է նաև արագախոսություն, որը պիտի բացասական համարել մանկավարժի համար, զգում ենք, որ ձեզ մոտ դա արդյունք է երիտասարդական անսպառ եռանդի, բայց պետք է խնայել էներգիան։

Ես գոհ եմ իմ ավագ ընկերներից, նրանք անզուգական մանկավարժներ են։ Եվ ինձ համար բախտավորություն է այսպիսի ազնիվ մարդկանց ղեկավարությամբ աշխատելը։

III

Գյուղին մոտիկ, քառորդ ժամվա հեռավորության վրա է գտնվում սովխոզը։

Սովխոզն ու մեր գյուղը աշխատանքային հարաբերությամբ կապված են իրար։

Հաճախ այդ տնտեսության անունն են տալիս, երբ ուզում են հիշատակել մեր գյուղի մասին, երբեմն էլ մեր դպրոցը նրա անունով են կոչում։

Գյուղն ու սովխոզը կուլտուրական կապով էլ են իրար միացած։ Նրա ակումբում կազմակերպվող երեկոներից տնտեսության ծառայողների ու բանվորների հետ հավասարապես օգտնվում են նաև մեր գյուղի աշխատավորները։

Շաբաթ երեկոները հաճախ տղամարդկանց ու կանանց խմբեր ելնում են գյուղից և զրույցով ու երգով կտրում դեպի սովխոզ տանող կարճ ճանապարհը՝ դիտելու ակումբում ցուցադրվող հետաքրքիր որևէ կինոնկար, ունկնդրելու որևէ դասախոսություն, ռադիոզրույց կամ նվագահանդես, որոնց մասին վաղօրոք ակումբի վարիչը հայտարարած է լինում գյուղում։

Ես ու Փառանձեմ Արշակյանը մեր աշակերտներով հաճախ ընկերանում ենք գյուղացիներին և վերադառնում նրանց հետ աստղազարդ գիշերով։

Երբեմն էլ առանձին եմ գնում ակումբի վարիչի մոտ, որի հետ վերջերս եմ ծանոթացել։

Արուսյակ Սահակյանը, որը մոտ հիսուն տարեկան այրի կին է, ունի գրադարանային բարձրագույն կրթություն և տնտեսության հիմնադրման օրից աշխատում է այնտեղ որպես ակումբի վարիչ։

Ակումբն ունի հարուստ գրադարան, որից օգտվելու անսահմանափակ հնարավորթւոյուն է տրված ինձ։

Որպես նախկին ուսուցչուհի, լինելով գրական բուռն հետաքրքրությամբ տարված անձնավորություն, իր կարդացած որևէ հաջող գեղարվեստական ստեղծագործության շուրջը սիրում է մտքերի փոխանակություն ունենալ ինձ հետ, և այդ առնչությամբ ինձ իր մոտ է «հրավիրում թեյի»։

Այդ գրական ասուլիսներն էլ պատճառ են եղել մեր մտերմության։

Որպես լուրջ ու բազմակողմանի զարգացած կին, Արուսյակ Սահակյանը կուլտուրական լայն շրջանակ է ստեղծել սովխոզում։ Հարուստ գրադարանը, ինչպես նաև սովխոզի գրական խմբակը նրա ջանքերով են կազմակերպված։

Ակումբում կանոնավոր պարապմունքներ են լինում, և հաճախ զեկուցման համար Երևանից հրավիրում են գրականության դասախոսներ ու գրաքննադատներ։

Մի անգամ, երբ Արուսյակը խոսում էր ակումբում կազմակերպվող աշխատանքների մասին, ուզեցի հարցնել, թե Երևանից հրավիրվող դասախոսների մեջ եղե՞լ է երբևէ Արտակ Խորենյան անունով մի երիտասարդ։

Չհարցրի, ինչ լավ է, որ չհարցրի, չէ՞ որ այդ կարող էր մատնել ինձ․․․

IV

Այսօր ցածր դասարանների դաստիարակների անձնական գործերը ստուգելիս ուշադրությունս գրավեց մի հետաքրքիր փաստաթուղթ։

Առաջին դասարանի դասվար Քնարիկ Մարգարյանի գործում, ուսուցչական վկայականի փոխարեն գտա Սուրենյանի կողմից ստորագրված և դպրոցի դիրեկտորին ուղղված մի պաշտոնական գրություն, որով ժողկրթբաժվարը հավաստում է, թե ուսուցչուհի Քնարիկ Մարգարյանի ուսուցչական վկայականը կորել է բաժնում։

Այդ պաշտոնական գրությամբ Մարգարյանը իրավունք է ունեցել աշխատելու դպրոցում որպես դասվար։

I ա դասարանի դասվար֊ուսուցչուհի Քնարիկ Մարգարյանի գործում եղած այդ փաստաթուղթը ինձ շատ զարմացրեց, և պարտք եմ համարում ասել, թե ես այն ինչպես հայտնաբերեցի։

Որպես ցածր դասարանների ուսումնական մասի վարիչ, անշուշտ պարտավոր էի հենց տարեսկզբին իմանալ թե իմ դասվարները ինչպիսի կրթություն ունեն։

Սակայն ես այդ գործում թերացել էի։ Ամփորձ էի, Անթառամ Մեսրոպյանն էլ չէր հուշել ինձ, գուցե մոռացել էր կամ գտել, որ դրա կարիքը չկա։

Վերջերս սակայն իմ դասալսումները Քնարիկ Մարգարյանի դասարանում ինձ տարակուսանք ներշնչեցին ուսուցչուհու պատրաստականության մասին։ Այս տարակուսանքից թելադրված ես սկսեցի ծանոթանալ բոլոր դասվարների գործերին և ահա Մարգարյանի գործում գտա հիշածս ոչ սովորական, ոչ ընդունված ձևի փաստաթուղթը, որն ինձ թվաց անօրինական։

Ես պարտ համարեցի այս մասին հայտնել դիրեկտորին և Անթառամ Մեսրոպյանին։

― Մենք այդ գիտենք,― ասացին նրանք,― միայն, մեր մեջ ասած, մենք չգիտենք, թե Մարգարյանն ինչ ուսումնական հաստատություն է ավարտել, որտեղ և երբ։ Ժողկրթբաժվարի պաշտոնական գրությունը ոչինչ չի ասում այդ մասին, բայց ժողկրթբաժվար Սուրենյանը մեզ երաշխավորում է, որ ուսուցչուհի Մարգարյանի հարցում պատասխանատվությունն ընկնում է ոչ թե դպրոցի ղեկավարության, այլ ժողկրթբաժնի վրա։

― Խորհուրդ եմ տալիս ձեզ,― ասաց Մեսրոպյանը,― աչալուրջ հսկել նրա աշխատանքները, ցուցումներ տալ, որպեսզի ապահովվի դասարանի նորմալ առաջադիմությունը։

V

Դպրոցում ուսումնական օրն սկսվեց սովորականից մի փոքր տարբեր։ Ընկեր Վահանյանի տեխնիկական աշխատակիցներին արձակած հրամանների շեշտից կարելի էր հետևցնել ինչ֊որ արտակարգ վիճակի մասին, որ շուտով ստեղծվելու էր դպրոցում։ Դիրեկտորը կարգադրեց բակը խնամքով մաքրել ու ջրել, աստիճանները սրբել և դպրոցի շրջապատը շտապ ազատել ամեն տեսակի ավելորդ իրերից։ Ուսուցիչների երկարավուն սեղանն էլ զարդարել տվեց տներից բերած ծաղկի թաղարներով, ուր աճեցրել էին փարթամ ծաղիկներ։

― Այսօր շրջկոմի քարտուղարն ու Գեղամ Աբգարիչն են մեզ այցելելու,― ասաց ուսմասվարը, խոսքն ուղղելով ուսուցիչներին,― խնդրում եմ ձեր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ամեն բան իր տեղում լինի և նկատողությունների առիթ չտրվի։

Դասի զանգը հնչեց։ Աշակերտները մտան դասարան և շենքում լռություն տիրեց։

Ուսուցչանոցում մնացի մենակ։ Իմ աշխատանքն սկում էր երկրորդ ժամին։

Քիչ հետո դիրեկտորը ինձ իր մոտ հրավիրեց և ասաց․

― Գեղամ Աբգարիչը հենց հիմա հեռախոսով հայտնեց, որ շրջկոմի քարտուղարին չի հաջողվել իրեն ընկերանալ և որ գալու է մենակ ու լսելու է ձեր դասը, կազմակերպելու է մի տեսակ բաց դաս։

Դիրեկտորի հայտարարությունը ինձ տհաճություն պատճառեց, ոչ միայն նրա համար, որ ստիպված պիտի լինեի հանդիպելու մի մարդու, որից խույս էի տալիս, այլև նրա համար, որ դիրեկտորի բաց դասի ակնարկի մեջ Սուրենանի կողմից ինձ հանկարծակիի բերելու չար դիտում նկատեցի։

― Միայն իմ դա՞սն է լսելու,― հարցրի։

Չգիտեմ այդ րոպեին ինչպիսի արտահայտություն ուներ իմ դեմքը, որ դիրեկտորը փոխանակ հարցիս պատասխանելու, ասաց․

― Ես հասկանում եմ, այսպես հանկարծակի, առանց նախապես․․․ երևի պատրաստ չեք։

― Ոչ,― ասացի,― ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ, բայց որ ասացիք գալիս է հատկապես իմ դասը լսելու, դա ինձ տարօրինակ թվաց։

― Ինչպես երևում է,― ասաց դիրեկտորը,― Գեղամ Աբգարիչը առիթ չի ունեցել ձեզ հետ զրուցելու և հիմա ուզում է դասից հետո զրուցել ձեզ հետ, հարց ու փորձ անել, ճանաչելու համար իր կադրին։

Դժգոհ այդ տեսակցության հեռանկարից, որ դիրոկտորը զրույց և հարց ու փորձ անվանեց, ես վերջ տվի խոսակցությանը, գնացի դեպի բաց լուսամուտը, արմունկներով հենվեցի գոգին ու հայացքս հառեցի հեռուն։

Աշնանային տեսարանը շուտով կլանեց իմ մտքերը։ Խաղողաքաղը վերջացել էր, այգիները զրկվել էին իրենց կանաչ հրապույրից։ Ցուրտ էր և գետինը շաղոտ։ Առավոտյան եղյամը դեռ մնում էր ակոսներում, ուր արևի շողերը դեռ չէին ընկել Տերևազուրկ ծառերով եզերված ճամփից բեռնատար մեքենաներ էին անցնում և ծառերի մերկ ճյուղերի վրա թառել էին աշնան տխուր թռչունները։

Հանկարծ լսվեց կառքի անիվների խուլ աղմուկ և բոժոժների ուրախ ծնկլտոց։

Ճամփի շրջադարձին տեսա երկանիվ մի կառք, որ արագասույր գալիս էր դեպի դպրոցի շենքը։

Զանգը ազդարարում էր դասի ավարտը։

VI

Ես բաց դասի համար պատրաստված չէի, ուղիղն ասած, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է նշանակում բաց դասի համար հատուկ պատրաստությամբ դասարան մտնել, այնպես որ դասն անցավ սովորականի պես, այսինքն այնպես, ինչպես որ պիտի անցներ, եթե դասարանում ունկնդիրն էլ չլիներ։

Դասամիջոցին, որ ժողկրթբաժվարի խնդրանքով մի փոքր երկարաձգվեց, քննարկում տեղի ունեցավ։ Քննարկման մասնակիցները գտան, որ դասը ճիշտ եմ վարել և մանկավարժորեն ճիշտ էր կամզակերպվել նաև նոր նյութի հաղորդումը։

Ժողկրթբաժվարը իր հերթին չխնայելով գովեստներ իմ հասցեին, եզրակացրեց․

― Շատ հաջող դաս էր։

Ես պատրաստվում էի դուրս գալ դիրեկտորի առանձնասենյակից, ուր տեղի էր ունեցել քննարկումը, երբ Սուրենյանը խնդրեց ինձ սպասել։

― Դուք դաս չունեք,― ասաց,― մնացեք, ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել։

Պարզ էր, որ նա վաղօրոք իմացել էր իմ օրվա ժամերի դասավորվածությունը։

Դիրեկտորը լսելով ժողկրթբաժվարի ցանկությունը, դուրս գնաց և մեզ թողեց մենակ։

Ինձ պաշարեց մի տհաճ զգացում։ Զգում էի, որ մեր զրույցի թեման մանկավարժական բնույթ չէր ունենալու։ Սուրենյանը մի քանի անգամ հազաց անբնականորեն ու ապա ասաց․

― Այսպես ուրեմն,― դուք արդեն ուսուցիչ եք և ես այսօր ձեզ լսելու հաճույքն ունեցա։

Բառերը խեղդվեցին կոկորդում։ Կարծես դժվարությամբ էր շնչում։ Պարզ էր, որ բնավ իր նպատակը իմ ուսուցիչ լինելու առթիվ ուրախություն հայտնելը չէր։

Ակներևաբար դժվարանում էր պատշաճ սկիզբ գտնել իր ասելիքին, և դեմքի կեղծ ժպիտը ցույց էր տալիս նրա շփոթմունքը։

― Շնորհավորում եմ ձեզ, ձեր հաջող դասի համար,― ասաց նա վերջապես,― և ուզում եմ, որ շրջանի ուսուցիչների համար դուք կազմակերպեք մի քանի նման օրինակելի դասեր․․․ Դա հիրավի օգտակար կլնի ուսուցիչներին, և այդ առիթով դուք անտարակույս կփայլեք շրջանում։

Առարկեցի։

― Այդպիսի աշխատանք,― ասացի,― պետք է հանձնարարել փորձառու մանկավարժի և ոչ թե ինձ նման անփորձ նոր ավարտածի։

― Ինչպես տեսնում եք,― ասաց Սուրենյանը առանց ուշադրություն դարձնելու իմ առարկությանը,― ես մտածում եմ ձեր մասին, ես ձեզ չեմ մոռացել, ես սկսել եմ հոգալ ձեր մասին սկսած այն օրից, երբ տարիների դժբախտ բաժանումից հետո հանդիպեցինք իրար Էջմիածնում։

Ես իսկույն ընդհատեցի նրան։

― Մի ուրիշ առիթով,― ասացի,― ես խնդրել եմ ձեզ ոչ մի հիշատակություն․․․

― Չեք պատկերացնում,― շարունակեց նա ընդհատելով ինձ,― թե ինչ ծանր ապրումեր ունեցա ձեզ տեսնելիս․․․ Հանցանքի գիտակցությունը, որ տարիներով ապրում էր իմ մեջ, հանկարծ բուռն կերպով զարթնեց և ամոթի զգացումը խայթեց ինձ։ Հանդիպման այն պահը ինձ համար և տենչալի էր և տանջալի․․․ Դուք այդ անշուշտ զգացիք, անշուշտ եմ ասում, որովհետև գիտեմ, որ դիտող աչք ունեք։ Ես ուզեցի օգնել ձեզ, ընդառաջել ինչ գնով էլ լինի, որպեսզի գեթ այս եղանակով մի փոքր սփոփած ինեմ այն վիշտը, որ ես էի բացել ձեր սրտում։ Դժվար էր օգնել ձեզ,― վերստին սկսեց նա փոքր դադարից հետո, օգտվելով իմ լռությունից, որ անշուշտ ընդունել էր որպես մեղմացման նշան,― այո, դժվար էր օգնել ձեզ, որովհետև շրջանի դպրոցներն ապահովված էին կադրերով, բայց նույնիսկ այս պայմաններում չմերժեցի ձեզ և գիտե՞ս ինչու, որովհետև դուք ինձ համար կադրերի բաժնի ուղեգրով ներկայացող սովորական խնդրատուն չէիք, դուք ինձ համար ամենից առաջ իմ սրտին մոտիկ մի անձնավորություն էիք, որին չէի կարող մերժել։ Մի ուրիշը իմ փոխարեն խղճ հանդարտությամբ և իրավունքով ձեզ ձեզ կասեր․ կադրերի պահանջ չունենք և վերջ․․․ Բայց ես այդ չէի կարող ասել մի անձնավորության, որի մտերմությունը թանկ էի գնահատում։

Սուրենյանը կանգ առավ։ Դժվարությամբ էի շնչում։ Խոսել էր արագ, առանց ուշ դարձնելու իմ ընդհատումներին։

Չուզեցի հակաճառել նրան, պաշտպանվել, ասել, որ բոլորը սուտ է․ բոլորը կեղծ, որովհետև հակաճառելով առիթ պիտի տայի նրան խոսակցություն բաց անելու մեր անցյալի մասին, որից այնքան տխուր հիշողություններ կային իմ հոգում։

Սովորական շատախոսություն էր լսածս, զզվելի, ձանձրալի և կեղտոտ շատախոսություն։

Իր պերճախոս հավաստիացումներն այն մասին, թե ինձ աշխատանքի էր նշանակել այն պայմաններում, երբ շրջանն ապահովված էր ուսուցիչներով, իր պնդումներն այն մասին, թե ինձ բացառիկ հոգատարության էր արժանացել, մղված սիրո և մտերմության դեռ չխամրած զգացումներից, փուչ խոսքեր էին, նա ինձ ընդառաջել էր պարզապես ստոր մտադրությամբ։

Բայց զուր էին ինձ հրապուրելու նրա ջանքերը։ Ի՞նչն էր ինձ հեռու վանում հմայիչ արտաքինով այս երիտասարդից, անցյալում նրանից կրածս անարգանքի ցա՞վը, թե՞ խանդը, թելադրված այն մտքից, որ նա ակներևաբար դեռ չի կտրել իր կապերը այն գեղեցիկ կնոջից։ Չէ՞ որ ես կին եմ և խոստովանում եմ, որ զերծ չեմ կնոջը հատուկ տկարությունից։

Ես ուզում եմ անկեղծ լինել, ինչպես մինչև հիմա անկեղծ եմ եղել իմ հիշատակարանում, և խոստովանում եմ, որ իմ արհամարհանքը այն երիտասարդի հանդեպ չի բխում ոչ անցյալում կրածս անարգանքից և ոչ էլ խանդից։ Ես պարզապես չեմ սիրում նրան, ես նրան արժանի չեմ համարում իմ սիրույն, նա շատ փոքր է չնչին իր հոգով, իսկ ես շատ բարձր եմ նրանից։

Ժամանակը զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Պատից կախված ժամացույցը ցույց էր տալիս, որ դեռ քսան րոպե կար մինչև դասի ավարտը։ Ես մտքումս զրույցին վերջ տալու համար ձև էի որոնում և չէի գտնում։

Սուրենյանը, օգտվելով իմ լռությունից, ուզեց խոսել, շարունակելով հավաստիացումներ տալ իր զգացումների համար։ Բայց ես ընդհատեցի նրան։

― Ինձ քաջ հայտնի բարբաջանքներ են լսածներս,― ասացի և այլևս ժամանակ չունեմ և չեմ ուզում հիմարություններ լսել։

Ու դուրս եկա սենյակից։

Քիչ անց գրադարանի լուսամուտից, ուր գնացել էի թաքնվելու, նկատեցի, որ դեպի Էջմիածին երկարող ճանապարհի վրա գլորվում է ժողկրթբաժվարի երկանիվ կառքը։

VII

Իններորդ դասարանում մաթեմատիկայից բաց դաս կազմակերպվեց։ Դրանից հետո տեղի ունեցավ քննարկում։ Ուրախությամբ եմ նշում, որ դասը իմ վրա թողեց լավ տպավորություն։ Ուսուցիչը կարողացավ լրիվ օգտագործել տրամադրված քառասունհինգ րոպեն։

Պատասխանեցին երեք աշակերտներ, եղավ ամփոփում սովորողների ակտիվ մասնակցությամբ և նոր նյութի հաղորդումը կատարվեց ուսանելի ձևով։ Դասի կահավորումը օրինակելի էր, քննարկումն անցավ աշխույժ։

Շատերի նման ես էլ արտահայտվեցի ըստ էության, չնայած որ ես քիչ բան եմ հասկանում մաթեմատիկայից։ Բայց իմ խոսքը չէր վերաբերվում այդ մասնագիտությանը։ Ես պաշտպանեցի մի տեսակետ, որ անմիջականորեն չկապվելով քննվող առարակային, վերաբերվում էր անխտիր բոլոր առարկաներին, այդ լեզվի հարցն էր։

Իմ տեսակետը հետևյալն էր․

Ուսուցիչը պատասխանող աշակերտին գնահատական նշանակելիս պիտի նկատի ունենա նաև այն պարագան, թե պատասխանողը նչ աստիճան ճիշտ ու մաքուր լեզվով է արտահայտվում։

Այս տեսակետը, որ իմ կարծիքով պետք է ընդունվեր առանց առարկության, զարմանք, մեծ աղմուկ հանեց ժողովում։ Շատերը խոսեցին և արտահայտվողների մեծ մասը ոչ միայն իմ տեսակետը գտավ սխալ, այլև ճշտության դեպքում էլ անիրագործելի։ Մի քանիսը, մինչև իսկ միացան Քնարիկ Մարգարյանին, որն ինձ մեղադրեց լեզվական նացիոնալիզմի մեջ, այո, ուղղակի այդ բառերով որակեցին իմ ելույթը։

― Եթե գնահատականների համար որպես հիմք ընդունենք լեզվական մաքրության չափանիշը, ապա մենք դպրոցում ոչ մի դրական նիշ չենք ունենա։

― Ճիշտ է, ճիշտ է․․․― բացականչեցին շատերը․․․

Զարմանք բան, ինչպես էլ խեղաթյուրում էին իմ մտքերը։ Ես չասացի լեզվի մաքրության չափանիշը գնահատականի հիմք ընդունել, ես ասացի ճիշտ լեզվով արտահայտվելու հանգամանքն էլ նկատի ունենալ գնահատական նշանակելիս։

Չափանիշ ընդունելը այլ բան է, պատասխանողի լեզվի մաքրությունը նկատի ունենալը այլ բան։

― Այն օրինակելի դասը,― ավելացրի,― որով մենք բոլորս հիացած էինք, անտարակույս շատ բան կկորցներ, եթե տարվեր աղճատ լեզվով։

Սակայն ուրախ եմ հայտնելու, որ ես մենակ չմնացի իմ տեսակետի մեջ և ինձ պաշտպանողներ եղան։

Մաթեմատիկայի դասատուից հետո, որ հիանալի տիրապետում էր լեզվին, ինձ եռանդուն կերպով պաշտպանեց դիրեկտորը։

― Ճիշտ է,― ասաց,― եթե ընկեր Արմենյանի տեսակետը ընդունենք և կիրառենք, մենք լուրջ դժվարություններ կունենանք առաջադիմության բարձր տոկոս ապահովելու հարցում, բայց այդ մեզ իրավունք չի տալիս ասաելու, որ Արմենյանը սխալ միտք է պաշտպանում և ավելին, դա որակենք որպես լեզվական նացիոնալիզմ։

― Եկեք ավելի անկեղծ լինենք,― ավելացրեց,― և ասենք, որ մենք բոլորս էլ փոքր ինչ վախենում ենք այդ տեսակետի պաշտպանությունից, որովհետև թող թույլ տրվի ասել, մենք բոլորս էլ կաղում ենք լեզվից։ Լեզվի մաքրությանը պարտավոր են շահախնդիր լինել բոլոր առարկաների ուսուցիչները և այն պահանջել աշակերտներից։ Մաքուր ու ճիշտ արտահայտվել պարտադիր է բոլորին, անկախ իրենց մասնագիտությունից։ Կգա ժամանակ, որ մենք ընկեր Արմենյանի «լեզվական նացիոնալիզմը» ոչ միայն կպաշտպանենք, այլև կպահանջենք գործադրել։

Ես լիովին մխիթարված էի։

«Մանկավարժական կադրերի ճիշտ ընտրությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Ասպես էր վերնագիրը մանկավարժական ամսագրի վերջին համարում հրատարակված մի անստորագիր հոդվածի։

Մեր կոլեկտիվում տարբեր ենթադրություններ կան հոդվածի հեղինակի մասին։ Բայց բոլորն էլ գտնում են, որ անկախ հեղինակի ով լինելուց պետք է շնորհավորել նրան, հոդվածի ուսանելի բովանդակության, նրանում արված տեղին դիտողությունների և կուլտուրական գրելաձևի համար։

Սակայն ով ինչ ուզում է ենթադրել, ես ձեռքովս գրածի պես գիտեմ, որ այդ անստորագիր հոդվածի տակ թաքնված է լուսավորության մինիստրության դպրոցական բաժնի վարիչ, իմ երբեմնի սիրելի դասախոս Խորենյանը։

Ո՞վ ինձանից ավելի լավ կարող է ճանաչել նրա գեղեցիկ սահուն ոճը, նրա սուր ու ճշգրիտ դատողությունները կրթական սիստեմի թերությունների մասին, կիրթ գրելաձևը, ինչես նաև քննադատելու կուլտուրան, որով փայլում է հոդվածը։

Հոդվածում հետաքրքիր ակնարկներ կան անորակ կադրերի ընտրության և նշանակման մասին, ինչպես նաև հիշատակումներ աչքակապության և վստահության չարաշահման, որոնք կատարվել են նույն այդ անորակ և անարժան կադրերի կողմից։

Դիրեկտոր ընկեր Վահանյանը, որ հոդվածը կարդացել էր Երևանում, ասաց, որ դա լուսավորության մինիստրության կադրերի բաժնում ընդունել են որպես իրենց գործունեության քննադատություն և մեծ դժգոհություն է հարուցել։

VIII

Այսօր իմ ընկերուհի Հայկուշ Ավագյանի հետ ես հետաքրքիր զրույց ունեցա հրահանգչական աշխատանքի, կադրերի ընտրության և ուսումնական գործերի մասին։

Հայկուշը այցելեց դպրոց, լսեց մի դաս, աչքի անցկացրեց դասամատյանները, կադրաց մանկավարժական խորհրդի մի քանի արձանագրություն, հետաքրքրվեց առարկայական հանձնաժողովների աշխատանքներով, հարցեր տվեց, բացատրություններ լսեց և այդ բոլորի մասին նոյւթեր վերցրեց։

Ճաշին միասին էինք մեր տանը և երկար զրուցեցինք։ Նա ինձ կարդաց իր նոթերը և դատողություններ արեց նրանց շուրջը։

― Հրահանգիչներիս պարտականությունն է,― ասաց նա,― այս նոթերի հիման վրա կազմել երկու օրինակից արձանագրություն, մեկը դպրոցի մանկխորհրդին, մյուսը՝ ժողկրթբաժին հանձնելու համար։ Բայց մեր արձանագրությունները հաճախ գործավարական դարակներում մնում են մոռացված․ երբեմն էլ նրանց մասին հանվում են որոշումներ, որոնց ձևակերպման անորոշության մեջ կորչում է իրագործման հնարավորությունը։ Պետք է խոստովանեմ նաև, որ մեր արձանագրությունները ավելի լավ բախտի չեն արժանանում, երբ հասնում են բաժին։

― Այս է պատճառը,― շարունակեց Հայկուշը,― որ մեր կողմից նշված բացերը կրկնվում են տարեց տարի։ Հրահանգիչների կազմած արձանագրություններն էլ իրենց բովանդակությամբ լինում են իրար նման, ինչպես ջրի երկու կաթիլ։ Նրանց մեջ նշված են լինում նույն կրկնվող թերությունները և օգտակար լինում զեկուցողներին, որոնք թվային ճոխ տվյալներ են քաղում նրանցից։

Ինձ դուր եկան Հայկուշի դիտողություններն ու քննադատությունը։ Շնորհավորեցի նրան իր առողջ դատողությունների համար։

― Բայց իմ քննադատությունը միակողմանի կլիներ, եթե չխոսեի նաև հրահանգիչներիս մասին,― ասաց Հայկուշը։ Սկսեմ ինձանից, ինչի՞ էր նման հրահանգչի աշխատանքում իմ նշանակվելը, չէ՞ որ ես նորավարտ էի և ինքս կարիք ունեի հրահանգվելու ինձ վստահված պատասխանատու գործում։ Բայց ես, գլուխս չեմ գովում,― շարունակեց Հայկուշը, ես դեռ փառք եմ իմ ընկեր հրահանգիչների հետ համեմատած։

Էջմիածնի ժողկրթբաժնում երեք երիտասարդ հրահանգիչներ ենք, ես ու երկու տղամարդ, փորձ ու գիտությամբ աղքատ երեք երիտասարդ, որոնք պարտականություն ունեն ցուցումներ տալու ոչ միայն անփորձ մանկավարժներին, այլև հաճախ այնպիսիներին, որոնք իրենցից յուրաքանչյուրի տարիքի չափ մանկավարժական աշխատանքի փորձ ունեն։

Մենք, փքված ու գոռոզացած մեր դիրքով ու պաշտոնով, հաճախ մեր քիթն ենք մտցնում այնտեղ, որից իրավունք չունենք հոտ քաշելու, և, երևակայիր, պատահում է, որ երբեմն խփում են մեր քթին։

Արշալույս գյուղի դպրոցի վեցերորդ դասարանում իմ ընկեր հրահանգիչը հայոց լեզվի դաս է լսում մի տարեց ուսուցչուհու մոտ։ Աշակերտը գրատախտակին գրում է մտածածին, ուսուցչուհին, ուղղելով գրել է տալիս մտացածին։ Մեր հրահանգիչը իսկույն իր մոտ նշում է «սխալը» և դասամիջոցին դիտողություն անում ուսուցչուհուն, անվանելով այն կոպիտ «սխալ»։

Ուսուցչուհին նախ զարմացած, ապա արհամարհանքով նայում է հրահանգչին և հեգնական ժպիտը դեմքին ասում․

― Սիրունիկս, սովորեցնելուց առաջ պետք է սովորել։

Ու բաց անելով բառարանը ցույց է տալիս մեր տգետ հրահանգչին, որ ինքն իրավացի է։

― Մտացածին,― շարունակում է ուսուցչուհին,― նշանակում է իմտաց ծնյալ, այստեղից էլ բառի ուղղագրությունը։

Եվ խորհուրդ է տալիս հրահանգչին մի քիչ գրաբար սովորել։

― Այն օրից,― ասաց Հայկուշը,― իմ ընկեր հրահանգիչը այլևս չի համարձակվում Արշալույսի դպրոցը ոտք դնել։

― Ես էլ կդժվարանայի ոտք դնել,― ասացի ես։

― Նման անհաճո դեպք պատահել է նաև,― ասաց Հայկուշը,― իմ մյուս ընկեր հրահանգչին, որ վիճել է աշխարհագրության ուսուցչի հետ, պնդելով թե Սախալինը թերակղզի է։

Ես որ ցավով լսում էի հրահանգչական այս «գոհարների» մասին, ի լուր սախալինյան «ուղղման» չկարողացա ծիծաղս զսպել և բացականչեցի․

― Անմիտը գոնե քարտեզին ուշադիր նայեր և ուսուցչի հետ իզուր չվիճեր։

― Գուցե,― շարունակեց Հայկուշը,― ես մի փոքր սևացրի գույները, եթե այո, այդ միայն սրտացավությունից էր․․․ ես սիրում եմ դպրոցը և ուզում եմ այն ավելի բարվոք վիճակում տեսնել, մեր երկրին ու մեր կարգերին վայել բարձրության վրա։ Ես ուղղակի հրճվում եմ դպրոցի հաջողություններով։ Իմ հրահանգչական կարճատև աշխատանքում ես երջանիկ առիթ եմ ունեցել հաստատելու, որ մենք ունենք բազմաթիվ գիտակից, պատրաստված, հոգով ու սրտով գործին նվիրված և՛ ղեկավար, և՛ ուսուցիչ։ Նրանք են, որ չնայած նշածս թերություններին, ապահովում են ուսումնական գործի հաջողությունը։

― Բայց,― շարունակեց,― ինչպես սովորոթյուն է ասել, հաջողությունները մերն են, մենք պետք է դատապարտենք թերությունները և կանխենք։ Օրինակ ես չեմ կարող անտարբեր մնալ այն փաստի հանդեպ, որ մեր հիանալի ուսուցիչների հետ աշխատում են այնպիսիները, որոնց անձնական գործերում կրթական ցենզի վկայագրի փոխարեն Գեղամ Աբգարիչի ստորագրած տեղեկանքներն են, որոնք իբրև թե հաստատում են, որ նրանց ուսումնական փաստաթղթերը կորել են ժողկրթբաժնի գրասենյակում։

― Ես էլ,― ասացի,― նման փաստ հայտնաբերել եմ մեր դպրոցի ուսուցչուհիներից մեկի անձնական գործում։

― Խոսքդ,― ասաց,― Քնարիկ Մարգարյանի անձնական գործին է վերաբերում։ Դու մեկ գիտես, իսկ ես մի քանիսը․․․ Բայց այդ տխուր փաստը միայն բավական է Սուրենյանի աշխատանքին անվստահությամբ ու կասկածանքով վերաբերվելու, չէ՞ որ այդ գործից խնամության և ամեն տեսակ անազնիվ գործողությունների հոտ է գալիս։

― Կուսակցության շրջկոմը գիտե՞ այդ մասին,― հարցրի Հայկուշին։

― Գիտե և արմատներն է ուսումնասիրում։

― Դու կարդացե՞լ ես,― հարցրի,― այն անստորագիր հոդվածը․․․

Հայկուշը թույլ չտվեց ամողջացնել միտքս և ասաց․

― Կարդացել եմ և համոզված եմ, որ հեղինակը․․․

― Խորենյանն է,― ասացի, ես էլ իմ հերթին թույլ չտալով, որ ավարտի իր խոսքը։

― Ամեն մ իմինիստրության կադրերի բաժին,― ասաց Հայկուշը,― ղեկավար աշխատողներ ընտրելիս, կարող է օգտվել այդ հոդվածում արված դատողություններից և դիտողություններից, որովհետև հոդվածը գրված է առանց դիտավորության ու սրտացավությամբ, հայրենասիրական ոգով և կոմունիստի ազնիվ կրքով։

IX

Երկու շաբաթը մի անգամ, դասերից հետո կարճատև խորհրդակցություն եմ ունենում դասվարների հետ։ Նրանք ամփոփ զեկուցում են ծրագրերի ընթացքի, աշակերտների առաջադիմության և դասարանին վերաբերվող ընթացիկ հարցերի մասին։

Ես, որ վաղօրոք ուսումնասիրած եմ լինում ծրագրերի կատարման ընթացքը դասամատյանների արձանագրություններից և դասալսումներից, քաջալերական խոսք եմ ասում նրանց կամ զգուծացում անում ըստ հարկի։

Անթառամ Մեսրոպյանը, որ մասնակցում էր այսօրվա խորհրդակցությանը, շատ գոհ մնաց դասվարների աշխատանքից և գովեց, իր բառերով ասած, մեր ջահել բայց ժրաջան ուսմասվարի գործունեությունը։

Ձեր խորհրդակցությունը, ասաց վերջում, օրինակելի էր ոչ միայն իր արդյունավետությամբ, այլև հակիրճությամբ ու ժամանակի ռեժիմի խիստ պահպանմամբ։

― Հավատացեք ինձ,― վերջացրեց իր խոսքը,― շրջանի շատ դպրոցներ այս հարցում պետք է նախանձեն ձեզ։

Արուսյակ Սահակյանից մի երկտող ստացա, որով խնդրում է ինձ «մի երեկո զբոսանքի դուրս գալով, ճանապարհս երկարել մինչև սովխոզ միասին թեյ խմելու համար»։

Իր մոտ հրավիրելու սովորական ձև էր սա, որին ես արդեն սովոր էի։

Մի քանի օրից կգնամ սովխոզ։ Երկու շաբաթ է չեմ տեսել Արուսյակին և կարոտել եմ։

Սուրենյանը այսօր նորից այցելեց դպրոց և լսեց իմ դասը։ Նշանակալից էր, որ ժողկրթբաժվարն ընտրել էր առաջին այցելության օրը, որպեսզի դասից հետո ինձ հետ առանձին զրուցելու հնարավորություն ունենա։

Այդպես էլ եղավ։ Լսեց իմ դասը և հաջորդ ժամին, ինչպես ինքն էր անշուշտ ծրագրել, ինձ հետ առանձին էր դիրեկտորի առանձնասենյակում։

Բայց այս անգամ որոշել էի այնպիսի դիրք ընդունել, որ նա այլևս հուսալու առիթ չունենա, որոշել էի լինել խիստ, իհարկին, նույնիսկ դուրս գալ պաշաճության ու քաղաքավարության սահմաններից։

Հենց որ երկուսով առանձին մնացինք, առաջինը ես խզեցի լռությունը, չսպասելով, որ նա զրույցն սկսելու դժվարություն կրի։

― Պատրաստ եմ լսելու ձեր դիտողությունները իմ դասի մասին։

Սուրենյանը ծիծաղեց․

― Ես ձեր դասը չէի լսում։

― Ինչպե՞ս թե,― հարցրի զարմացած, իսկույն չկռահելով նրա բառերի իմաստը,― դուք իմ դասին ներկա էիք սկզբից մինչև վերջ, ինչ կատակելու ժամանակ է։

― Ես շարունակ ձեզ էի նայում, իսկ ինչ վերաբերում է դասին, ապա վստահ եմ, որ նա այնքան կատարյալ կլինի, ինչքան այն վարողը։

Զարմացած նրա հանդուգն աներեսության վրա, մի պահ լուռ մնացի, կշռադատելու համար բառերս, որ պիտի նետեի նրա երեսին։

Չգիտեմ ինչպես ընդունեց իմ լռությունը, հիացմո՞ւնք իր զեղումներին, հավա՞տք իր արտահայտությունների անկեղծության, թե՞ համաձայնություն իր ցանկությանը․․․ Նա շարունակում էր խոսել ոգևորված, օգտվելով իմ լռությունից և ուշադրությունից, հույս ունենալով, անշուշտ, ինձ զինաթափ անել։ Բայց, հարկավ, հիասթափությունը կատարյալ եղավ, երբ հանկարծ ոտքի ելա և հրամայաբար ընդհատեցի նրան․

― Ո՛չ,― ասացի,― հազար անգամ ոչ, ընդմիշտ ոչ․․․ իմացեք, որ ձեր ամեն մի ակնարկը մեր անցյալին, վիրավորում է ինձ, իսկ հրավերը՝ վերանորոգելու մեր անցյալի հարաբերությունը, ընդունում եմ իբրև ամենածանր անարգանք ուղղված իմ կանացի և մարդկային արժանապատվությանը։ Այլևս ոչ մի անգամ,― շարունակեցի ավելի խիստ ու չարացած,― չհամարձակվեք փորձել ինձ հետ սիրային զրույց ունենալ, եթե չեք ուզում նախատինք ու վիրավորանք լսել ինձանից։

Ու շարժվեցի դեպի դուռը։

Սուրենյւանը ոտքի ելավ ու առաջ գալով փակեց իմ ճանապարհը։

― Մի րոպե միայն։

― Ոչ մի րոպե չեմ ուզում նվիրել ձեզ,― ասացի, քայլերս ուղղելով դեպի դուռը։

X

Փառանձեմ Արշակյանի տանն էի։ Թեյից հետո իմ ու ընկերուհուս միջև շարունակվեց զրույցը այն հարցերի շուրջ, որոնք մեզ հուզել էին դեռ մի ժամ առաջ վերջացած մանկավարժական խորհրդի նիստում։

Նորից խոսեցինք ուսումնական առարկաների ծրագրերից, որոնց հաճախակի փոփոխվելը միշտ չէ, որ բխում է կյանքի պահանջներից, խոսեցինք էքսկուրսիաներից, որոնց կազմակերպումը դժվարություններ էր հարուցում և դպրոցի ուսումնաօժանդակ օբյեկտներից, որոնց բավարար կահավորման խոստումը երկու տարի ի վեր մնացել էր թղթի վրա։

Մոտ երեք ամսվա համատեղ աշխատանքի ընթացքում նկատել էի, որ Փառանձեմ Արշակյանը մեր կոլեկտիվում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների ամենից գիտակ անձնավորություններից մեկն էր, և նկատել էի նաև, որ նրա դատողություններն ու առաջարկությունները ժողովներում լինում էին խելացի, համոզիչ ու գործնական։

Իմանալով Փառանձեմի դեպի ինձ տածած համակրանքը և օգտվելով մեր առանձին լինելու հանգամանքից, որ թույլ պիտի տար նրան ազատ ու անկաշկանդ արտահայտվելու, ես ցանկացա նրանից իմանալ թե Սուրենյանը, որպես շրջանի դպրոցական գործի ղեկավար, ի՞նչ առանձին արժանիքներով է փայլում։

― Ցավով պիտի հայտնեմ,― ասաց ընկերուհիս,― որ Սուրենյանի մասին իմ կարծիքը դրական չէ, կարող եմ ասել, որ նույնիսկ բացասական է, այնպես որ, եթե դուք հակառակ կարծիքի եք, ես ձեզ ուղղակի հիասթափեցնելու եմ։

― Օ՛, ո՛չ,― ընդհատեցի նրան աշխուժորեն,― նրա մասին կարծիքները հակասական են (ես այդ մասին ուղղակի այնպես հայտարարեցի), դրա համար էլ ուզեցի ձեր կարիքն իմանալ, համոզվա, որ այն կլինի միակ ճիշտն ու պատճառաբանվածը։

― Եթե այդպես է,― ասաց նա,― դե ուրեմն լսեցեք։ Շրջանի ուսումնական գործի ղեկավարի համար ամենաէականը մանկավարժական հատուկ պատրաստակամությունն է, որից սակայն զուրկ է Սուրենյանը։

Աշխատանքի որևէ բնագավառի համար կադրեր ընտրելիս իմ կարծիքով ամենից առաջ և պարտադիր կերպով պետք է հաշվի առնել թեկնածուի համապատասխան պատրաստականությունը։ Ցավալի է սակայն, որ հաճախ չի կատարվում այս էական պայմանը և առաջ են քաշվում երբեմն երկրորդական և նույնիսկ տարրական պայմաններ չբավարարող անձինք։

Ահա և մեր Սուրենյանը։ Ո՞վ է նա, ի՞նչ մարդ է։ Ասել թե նա անճարակ մարդ է, ճիշտ չի լինի։ Ընդհակառակը խիստ ճարպիկ անձնավորություն է և գիտի աճպարարի վարպետությամբ թաքցնել իր մասնագիտական անկարողությունը։

Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք շնորհիվ իրենց արտաքին շնորհների, որոնց մեջ հեշտ ու գեղեցիկ արտահայտվելու ընդունակությունը մեծ տեղ է բռնում, շրջապատի վրա ոչ միայն հաճելի, այլև ընդունակ ու զարգացած ղեկավարի տպավորություն են թողնում։

Սուրենյանը իր ավելի քան երկու տարվա աշխատանքի ընթացքում շրջանում շահել է ընդունակ ղեկավարի և շնորհալի մանկավարժի անուն։ Ցավելով պետք է ընդգծեմ, որ դրան նպաստել է այն հանգամանքը, որ շրջանային ղեկավարները ազատ են եղել ժողկրթբաժնի գործունեության շուրջ վեճեր քննելու տաղտուկից, որովհետև ժողկրթբաժվարը աշխատել է այդպիսիներ չհարուցել աշխատանքի ընթացքում։

Իսկ դուք կարծում եք փո՞քր բան է այդ շրջանային ղեկավարների համար, որոնք, ցավով պետք է ընդգծել, երբեմն այնքան հաճախ են փոփոխվում, որ հաճախ ժամանակ էլ չեն ունենում կադրերին հիմնավորապես ճանաչելու։ Եվ նրանք բաժինների աշխատանքի գնահատականը տալիս են կադրերի գործունեության շուրջ ծագած վեճերի կամ մամուլում հյուսված դրվատանքի հիման վրա, իրենք հաճախ ի վիճակի չլինելով աշխատանքը մանսագիտորեն գնահատելու։

― Շրջանի ուսուցիչների փոքր մասի մոտ,― շարունակեց ընկերուհիս, որ իր կոչման լրիվ գիտակցություն չունի, Սուրենյանը հեղինակություն է, և իր հեղինակությունը պահպանելու համար նա ոչ միայն չի կպչում նրանց խաթրին, այլև չի քննադատում նրանց, ընդհակառակը գովում է, վերագրելով նրանց արժանիքներ, որ չունեն։ Շրջանային մանկավարժական խորհրդակցությունները նրա համար տրիումֆներ են, հաճախ նա հանդես է գալիս ուռճացած տոկոսներով, մանկավարժական մամուլն էլ մեծ մասամբ շրջանի ուսումնական գործի հաջողությունների մասին է գրում։

Սակայն Սուրենյանը շրջանի դպրոցների համար հսկող աչք չի եղել։ Դպրոցներում դժվարություններ են եղել, վեճեր են ծագել, որոնք չեն հարթվել և չեն լուծվել ու մնացել են անարձագանք։

Գեղամ Աբգարիչը ճարպիկ մարդ է, նա կարողանում է ներքին այդ խնդիրները գաղտնի պահել։

Սուրենյանը կարողացել է իր շուրջն ստեղծել համակրության շրջանակ և ղեկավար մարմինների կողմից գնահատվել է որպես օրինակելի ժողկրթբաժվար։

Էջմիածնի նման կուլտուրապես առաջադեմ և ուսումնական հարուստ ավանդություն ունեցող շրջանի համար,― եզրակացրեց ընկերուհիս,― Գեղամ Աբգարիչը անհաջող թեկնածու է։

Հետո հանկարծ, կարծես ուղղակի գուշակելով իմ մտքում ծագած հարցերը, որոնք ես աշխատում էի ձևակերպել․

― Պիտի հարցնես անշուշտ, թե ինչո՞վ բացատրել Էջմիածնի շրջանի դպրոցների հաջողությունները, հակառակ անհաջող ղեկավարության․․․

Ուսուցչական հիմնական մասսայի բարձր պատրաստականությամբ, նվիրվածությամբ ու գիտակցությամբ։

Հետո անմիջապես ավելացրեց․

― Բայց ինչքան ավելի հաջող կընթանային գործերը դպրոցներում, եթե ժողկրթբաժինը օգնության գար ուսուցիչներին իր իր կազմակերպչական և հրահանգչական աշխատանքով։

XI

Այսօր առավոտյան եղա սովխոզում։ Արուսյակ Սահակյանն ընդունեց ինձ իր սովորական սիրալիրությամբ։ Ճաշի ժամանակ ինձ հայտնեց հրավերի շարժառիթը, որ սակայն այս անգամ տարբեր էր իմ ենթադրածից։

― Խաղաղության համաշխարհային խորհրդի կոչով,― ասաց նա,― ինչպես անշուշտ հայտնի է քեզ, երկրագնդի ողջ առաջադեմ մարդկությունը նշում է ֆրանսիացի մեծ գրող՝ հումանիստ Վիկտոր Հյուգոյի ծննդյան հարյոր հիսունամյակը։ Հրավիրել եմ քեզ, խնդրելու, որ այդ առթիվ զեկուցում կարդաս ակումբում։

Առաջարկությունն ընդունեցի սիրով։

Անցյալ դարերում ապրող ու գործող մեծ հումանիստների հիշատակը անմահացնելու նպատակով մեր երկրում կազմակերպվող դասախոսությունների ցիկլում, այս մեկը շատ մոտ էր իմ սրտին, և ես երջանիկ էի, որ սովխոզի ակումբում Հյուգոյի մասին զեկուցելու պատիվն ինձ էր տրվում։

Այնուհանդերձ ավելորդ չհամարեցի հարցնել, թե որտե՞ղից էր բխում զեկուցման համար իմ անձին տրված առաջարկության պատիվը։

― Սկզբում ուզում էի դիմել քեզ,― ասաց ընկերուհիս,― բայց, վախեցա մերժվելուց։

― Հետո՞։

― Հետո,― ասաց ծիծաղելով,― քո թեկնածությունը, որպես հարմար զեկուցողի, ինձ թելադրեց գեղեցկադեմ մի երիտասարդ, որ կարծես թե անտարբեր էլ չէր քո հանդեպ։

Այս վերջին բառերն արտասանելիս Արուսյակը զննողաբար նայեց ինձ, շարունակելով ծիծաղել։

Կարծեցի, թե կատակ է անում։

Սակայն նկատեցի, որ ընկերուհուս զննող հայացքը հետզհետե ավելի հարցական դարձավ, և ես ստիպված եղա հարցնելու․

― Այդ երիտասարդի անունն ի՞նչ է։

― Պատվիրված է ինձ չհայտնել,― ասաց։

Հետո ավելացրեց․

― Զեկուցման օրը ես այդ երիտասարդին կներկայացնեմ քեզ։

Արդեն համոզված էի, որ սովորական մի կատակ էր արածը։ Պայմանավորվեցի զեկուցման օրվա մասին և մեկնեցի։

Ցուրտ էր և ճանապարհն ամայի։ Տերևազուրկ ծառերով եզերված խճուղու վրա ոչ մի փոխադրական չէր երևում։

Պարզ երկնքում նոյեմբերի դժգույն արևն էր փայլում։ Հեռվում լեռները ձյունածածկ էին, և դաշտավայրի գոշության վրա աշնանային թախիծն էր իջել։

Փաթաթված վերարկուի մեջ, օձիքը բարձրացրած մինչև ականջներս, ցրտից մատրակված, քայլում էի արագ, րոպե առաջ գյուղ հասնելու համար։

Հանկարծ, երբ արդեն գյուղի մոտ էի, ականջիս հասավ թավալվող անիվների խուլ աղմուկ՝ բոժոժների համաչափ ճնկլտոցի հետ, որ շրջապատի լռության մեջ ներդաշնակ էր հնչում։

Ետ նայեցի։ Ժողկրթբաժվարի երկանիվ կառքն էր, ճակատին ճերմակ նշան ունեցողի ձի լծած։ Կառքը արշավում էր դեպի ինձ ձիու քառատրոփ վազքով։

Ես արագացրի քայլերս և մտա առաջին պատահած բաց դռնից ներս։

Երեկ սովխոզից վերադառնալուց հետո տրամադրությունս բարձր էր։ Ճանապարհին չազդվեցի ոչ ցրտից և ոչ էլ միայնությունից։ Ֆրանսիացի մեծ գրողի կյանքի ու գործունեության մասին զեկուցելու միտքը ոգևորել է ինձ։

Մոռացել էի Արուսյակի կատակը։ Համոզված էի, որ ակնարկած սիրունատես երիտասարդը անգո մի էակ էր զվարճանալու համար հիշված։

Ամբողջ ճանապարհին այլևս չմտածեցի նրա մասին, ու միայն այն ժամանակ, երբ անիվների աղմուկի հետ ականջիս հասավ բոժոժների ճնկլտոցը, այո, այն ժամանակ միայն ցավագին մի պրկում զգացի սրտումս և լցվեցի դառնությամբ։

«Ուրեմն Արուսյակը կատակ չէր արել,― մտածեցի,― ահա այն երիտասարդը, որին ակնարկում էր ընկերուհիս»։

Ու ենթադրեցի, որ նա, այդ հիմարը, իմացել էր, որ ես սովխոզում եմ, թաքնվել էր, հետևել վերադարձի ճանապարհին իր երկանիվով ինձ հասնելու համար։ Բայց երևի վերջին րոպեին կորցրել էր հետքս և ապա իմանալով իմ մեկնումը շտապել էր հասնել ինձ։

Այս մտքերն ինձ սաստիկ ջղայնացրին։ Գիշերը երկար ժամանակ անքուն մնացի։ Մեկը երկանիվ կառքով հետապնդում էր ինձ և անիվների աղմուկը արձագանքում էր ականջներումս։

XII

Օրեր են անցել, բայց սովխոզից իմ վերադարձը, որպես վատ հիշողություն, դեռ մնում էր իմ մեջ։ Թվում է թե մեկը հետապնդում է ինձ մթության մեջ և ես տանջվում եմ։

Վախկո՞տ եմ ես։

Երբեք․․․

Բայց հետապնդվելու մտքից, որ վիրավորում է արժանապատվությունս, սիրտս դառնանում է։ Այն գաղափարը, որ անպարկեշտ մի մարդ աշխատում է նորոգել ինձ հետ անցյալի դժբախտ կապերը, օգտվելով իր ղեկավար դիրքից, արյունանում է սիրտս։

Ուրեմն նա այնքան է տգետ, բութ, որ չի՞ տեսնում իմ մեջ նորը, ազնիվն ու անմատչելին․․․ Հիմա՜րը․․․