«Ապրելու մտադրություն»

Գրապահարան-ից
17:17, 23 Փետրվարի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հեղինակ՝ Անդրեյ Բիտով

Ապրելու մտադրություն

ՀՏԴ 882-8 Բիտով ԳՄԴ 84 Ռ Բ 697

Գրիքը հրատարակության է ներկայացրել ՀՀ գրողների միությունը

Բ 697 ԲԻՏՈՎ Ա․ Ապրելու մտադրություն, Եր․, ՌՀՀ հրատ․, 2004, 216 էջ

   Անդրեյ Բիտովը ռուս ժամանակակից արձակի ականավոր դեմքերից է, որը մեծ մտածողին, քաղաքացուն եւ ազնվական մտավորականին հատուկ զորեղ ընդգրկումով արժեւորել ― ներկայացրել է իր ժամանակը՝ ռուս եւ համաշխարհային արձակը հարստացնելով գրական անանց արժեքներով։
   Ա․ Բիտովի «Ապրելու մտադրություն» ժողովածուում զետեղված են հեղինակի պատմվածքներից, գրականագիտական հոդվածներից եւ խոհագրություններից մի քանիսը․ այն առաջին անգամ է լույս տեսնում հայերեն եւ յուրօրինակ հարգանքի տուրք է հայ ժողովրդի մեծ բարեկամին։
   Հասցեագրվում է ընթերցող լայն հանրությանը։
   4108130000

Բ ―――――――――――――――――――― 2004

   0112(01)―2004

ISBN 99930-989-8-2

         Անդրեյ Բիտովի խոսքը հայ ընթերցողին
   Թանկագին Անահիտ


   Վերջապե՜ս հնարավորություն ունեցա գրելու եւ ուղարկելու տեքստը, եւ հենց այսօր։ Ես ուրախ եմ հայերեն լույս տեսնող գրքիս համար, առավել եւս, որ այն կազմված է «Հայաստանի դասերից» զատ։ Ընտրված ցանկի դեմ որեւէ առարկություն չունեմ․ ինքս այդպես չէի կազմի, եւ սա նվեր է ինձ համար։ Ներեցեք՝ պատասխանն ուշացնելու համար։ Դա իր պատճառներն ուներ, որոնք պարզվում են նաեւ նախաբանից։ Շնորհակալ եմ ջանքի համար։ Հաջողություն եմ ցանկանում Ձեզ եւ ինձ։
         Անդրեյ Բիտով



Ապրելու մտադրություն