«Աստղագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Աստղագիտություն |հեղինակ = Բ. Ա. Վորոնցով-Վելյամինով |...»:)
 
(14 intermediate revisions by the same user not shown)
Տող 65. Տող 65.
 
Չզինված աչքով երևում են 5 մոլորակներ, որոնք իրենց տեսքով նման են պայծառ աստղերին։ Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։
 
Չզինված աչքով երևում են 5 մոլորակներ, որոնք իրենց տեսքով նման են պայծառ աստղերին։ Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։
  
§ 5. ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆԵԼԸ ԵՐԿՆՔՈՒՄ։ Ամենից առաջ, յուրաքանչյուրը պետք է կարողանա երկնքում գտնել Մեծ Արջի համաստեղությունը։ Նա բնորոշ է իր յոթ պայծառ աստղերով։ Նրանց կարելի է մտովի միացնել ուղիղ գծերով այնպես, որ ստացվի շերեփի կամ կոթավոր կաթսայի պատկեր (նկ. 1)։ Միայն հարկավոր է նկատի ունենալ, որ երբեմն «շերեփի» կոթը ուղղված է լինում դեպի ձախ, երբեմն դեպի վեր կամ դեպի ցած, իսկ երբեմն էլ այդ «շերեփը», երբ նա գտնվելիս է լինում ուղիղ մեր գլխավերևը, շրջվում է «երեսնիվայր»։
+
[[Պատկեր:Astronomy_pic_001.png|300px|frameless|thumb|left]]
 +
 
 +
§ 3. ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆԵԼԸ ԵՐԿՆՔՈՒՄ։ Ամենից առաջ, յուրաքանչյուրը պետք է կարողանա երկնքում գտնել Մեծ Արջի համաստեղությունը։ Նա բնորոշ է իր յոթ պայծառ աստղերով։ Նրանց կարելի է մտովի միացնել ուղիղ գծերով այնպես, որ ստացվի շերեփի կամ կոթավոր կաթսայի պատկեր (նկ. 1)։ Միայն հարկավոր է նկատի ունենալ, որ երբեմն «շերեփի» կոթը ուղղված է լինում դեպի ձախ, երբեմն դեպի վեր կամ դեպի ցած, իսկ երբեմն էլ այդ «շերեփը», երբ նա գտնվելիս է լինում ուղիղ մեր գլխավերևը, շրջվում է «երեսնիվայր»։
  
Նկ. 2-ում պատկերված է աստղային երկնքի ժամանակակից քարտեզի մի մասը, որտեղ գտնվում է Մեծ Արջի համաստեղությունը։
 
Նկ. 2-ում պատկերված է աստղային երկնքի ժամանակակից քարտեզի մի մասը, որտեղ գտնվում է Մեծ Արջի համաստեղությունը։
 +
 +
[[Պատկեր:Astronomy_pic_002.png|500px|frameless|thumb|center]]
  
Նկ. 3-ում վերարտադրված է աստղային մի հինավուրց քարտեզ, որտեղ բացի աստղերից պատկերացվել է նաև այն գազանի պատկերը, որի անունով կոչվում է համաստեղությունը։
 
Նկ. 3-ում վերարտադրված է աստղային մի հինավուրց քարտեզ, որտեղ բացի աստղերից պատկերացվել է նաև այն գազանի պատկերը, որի անունով կոչվում է համաստեղությունը։
 +
 +
[[Պատկեր:Astronomy_pic_003.png|250px|frameless|thumb|left]]
  
Ելնելով Մեծ Արջի համաստեղությունից, գտեք. Փոքր Արջի համաստեղությունը։ Եթե նրա 7 գլխավոր աստղերը (որոնք ավելի թույլ պայծառություն ունեն, քան Մեծ Արջի աստղերը) մտովի միացնենք ուղիղ գծերով, ինչպես այդ ցույց է տրված նկ. 1-ում, նույնպես կստացվի փոքր չափի շերեփ։ Այդ համաստեղության մեջ ամենապայծառ աստղը («շերեփի» կոթի ծայրինը) կրում է Բևեռային անունը։
 
Տող 88. Տող 94.
  
«Աստղային մեծություն» հնուց ի վեր արմատացած անունը ոչ մի առնչություն չունի աստղի չափերի և աստղի իրակ ան մեծության հետ։ '''«Աստղային մեծություն» հասկացողությունը բնորոշում է աստղերի պայծառությունը։ Որքան աստղը թույլ է, այնքան նրա աստղային մեծությունը մեծ է'''։ Սա նման է այն բանին, ինչպես, օրինակ, ավելի խոշոր պտուղները համարում են առաջին տեսակի, մանրերը՝ երկրորդ տեսակի և այլն։
 
[[Պատկեր:Astronomy_pic_004.png|500px|frameless|thumb|center]]
  
Մեծ Արջի գլխավոր յոթ աստղերից վեցը և Բևեռшյին աստղը երկրորդ մեծության աստղերի օրինակ են հանդիսանում։ Առաջին մեծության աստղերի օրինակ են ծառայում Արկտուրը և Ալտաիրը։
 
Մեծ Արջի գլխավոր յոթ աստղերից վեցը և Բևեռшյին աստղը երկրորդ մեծության աստղերի օրինակ են հանդիսանում։ Առաջին մեծության աստղերի օրինակ են ծառայում Արկտուրը և Ալտաիրը։
Տող 93. Տող 101.
 
Աստղերի փայլի ճշգրիտ չափումները պահանջ են առաջացրել կիրառելու աստղային մեծության միջակա կոտորակային նշանակումներ, օրինակ, 1,2 կամ 5,9։ Որպես 1,0 մեծության նմուշ ընդունված աստղերից ավելի պայծառ լուսատուների համար մտցրել են 0 աստղային մեծություն, -1, -2 մեծություններ (բացասական նշանով) և այլն։ Օրինակ, Սիրիուսի աստղային մեծությունը հավասար է -1,6։
 
Հեռադիտակով կարելի է տեսնել ավելի թույլ աստղեր, քան վեցերորդ մեծության աստղերն են՝ յոթերորդ, ութերորդ և ավելի բարձր մեծության աստղեր։ Որքան աստղերը թույլ են, այնքան նրանց թիվը մեծ է։ Առաջին մեծության և ավելի պայծառ աստղերի թիվը հասնում
+
[[Պատկեր:Astronomy_pic_005.png|500px|frameless|thumb|center]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_006.png|500px|frameless|thumb|center]]
  
է մոտավորապես 20-ի։ Վեցերորդ մեծության և ավելի պայծառ աստղերը մոտավորապես վեց հազար հատ են։
+
Հեռադիտակով կարելի է տեսնել ավելի թույլ աստղեր, քան վեցերորդ մեծության աստղերն են՝ յոթերորդ, ութերորդ և ավելի բարձր մեծության աստղեր։ Որքան աստղերը թույլ են, այնքան նրանց թիվը մեծ է։ Առաջին մեծության և ավելի պայծառ աստղերի թիվը հասնում է մոտավորապես 20-ի։ Վեցերորդ մեծության և ավելի պայծառ աստղերը մոտավորապես վեց հազար հատ են։
  
§ 5. ԱՍՏՂԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ։ Առաջին մեծության աստղերը դեռևս հնում ստացել են հատուկ անվանումներ, ինչպես, օրինակ, Սիրիուս, Վեգա, Ալտաիր։ Բացի այդ պայծառ աստղերից, յուրաքանչյուր համաստեղության մեջ առանձին կերպով, նշանակում են հունական այբուբենի տառերով՝ α, β, γ, ... և այլն՝ մասնավորապես նրանց պայծառության նվազման կարգով։ Այսպես, օրինակ, Սիրիուսը միևնույն ժամանակ Մեծ Շան α-ն է, Բևեռային աստղը՝ Փոքր Արջի α-ն է, Ռիգելը՝ Օրիոնի β-ն է և այլն։
 
Տող 108. Տող 117.
  
Դատողություններ անելով լուսատուների ծագելու, մայր մտնելու և ուրիշ նման երևույթն երի մասին, մենք նկատի ենք ունենում միայն այն '''ուղղությունը''', որով երևում են աստղերը (օրինակ, հորիզոնի մոտ, մեր գլխավերևը և այլն), ուստի միևնույն է, թե ինչպիսի շառավիղ մենք կերևակայենք երկնային սֆերայի համար։ Նկ. 7-ը, օրինակ, ցույց է տալիս, որ դիտողին որևէ ուղղությամբ երևացող ամեն մի աստղ հենց այդ ուղղությամբ էլ կերևա, թեկուզ ի՛նչպիսի սֆերայի վրա էլ նրան պատկերացնելու լինենք՝ R<sub>1</sub> շառավիղ ունեցող սֆերայի, թե R<sub>2</sub> շառավիղ ունեցող սֆերայի վրա։ Այդ պատճառով էլ ասում են, որ երկնային սֆերան անորոշ կամ կամայական շառավիղ ունի։
 
[[Պատկեր:Astronomy_pic_007.png|400px|frameless|thumb|center]]
  
'''Անցնելով դիտողի աչքով, ուղղաձիգ գիծը երկնային սֆերան հատում է զենիթի կետում։ Զենիթը դիտողի գլխավերևի ամենաբարձր կետն է'''։ Ուղղաձիգ գծի ուղղությունը ցույց է տալիս ուղղալարը՝ թելից կախած փոքրիկ ծանրությունը։ Ուղղաձիգ գծին ուղղահայաց հարթությունը կոչվում է հորիզոնական հարթություն։
 
{{լայն|Մաթեմատիկական հորիզոն}} '''է կոչվում երկնային սֆերայի և այն հորիզոնական հարթության հատման գիծը, որ անցնում է երկնային սֆերայի կենտրոնով'''։ Այս հորիզոնից այսպես կոչված՝ '''տեսանելի հորիզոնը''' տարբերվում է նրանով, որ վերջինս սահմանափակված է մի գծով, որով, ինչպես մեզ թվում է, երկինքը «միանում» է Երկրին։ Հորիզոնի հարթությունը կարելի է որոշել հարթաչափի միջոցով։
+
''Մաթեմատիկական հորիզոն'' '''է կոչվում երկնային սֆերայի և այն հորիզոնական հարթության հատման գիծը, որ անցնում է երկնային սֆերայի կենտրոնով'''։ Այս հորիզոնից այսպես կոչված՝ '''տեսանելի հորիզոնը''' տարբերվում է նրանով, որ վերջինս սահմանափակված է մի գծով, որով, ինչպես մեզ թվում է, երկինքը «միանում» է Երկրին։ Հորիզոնի հարթությունը կարելի է որոշել հարթաչափի միջոցով։
  
§ 7. ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ։ Պայմանականորեն ընդունելով, որ բոլոր լուսատուները դասավորված են երկնային սֆերայի վրա, (ավելի Ճիշտ՝ պրոյեկտված են նրա վրա), մենք կարող ենք չափել միայն այն ուղղությունների միջև ընկած անկյունները, որով մենք տեսնում ենք այդ լուսատուները։ Երկնային սֆերայի վրա այդ անկյուններին համապատասխանում են մեծ շրջանների աղեղներ։ Օրինակ (տե՛ս նկ. 7), մենք ասում ենք, որ երկնային սֆերայի վրա A և B աստղերը միմյանցից գտնվում են 23° հեռավորության վրա, եթե այդ աստղերի CA և CB ուղղությունների միջև ընկած անկյունը (<ACB) կազմում է 23°։ Երկնային սֆերայի վրա այդ անկյանը համապատասխանում է A1B1 աղեղը, որը հավասար է 23°։ A աստղը կարող է մեզանից շատ ավելի հեռու լինել, քան D աստղը, բայց եթե նրանք երկուսն էլ մեզ երևում են գրեթե միևնույն ուղղությամբ, մենք կասենք, որ '''երկնային սֆերայի վրա''' D աստղը շատ ավելի մոտ է A աստղին, քան B աստղին, թեև '''տարածության մեջ''' A-ի գծային հեռավորությունը (օրինակ, կիլոմետրերով) D-ից կարող է շատ ավելի մեծ լինել։
 
Տող 127. Տող 138.
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
  
1. Ի՞նչ է ուսումնասիրում աստղագիտությունը։
+
# Ի՞նչ է ուսումնասիրում աստղագիտությունը։
 
+
# Ի՞նչ նշանակություն ունի աստղագիտությունը աշխարհայացքի համար։
2. Ի՞նչ նշանակություն ունի աստղագիտությունը աշխարհայացքի համար։
+
# Ինչպիսի՞ նշանակություն ունեն դիտումները աստղագիտությունն ուսումնասիրելու համար։
 
+
# Ի՞նչ են համաստեղությունները և ինչպե՞ս են նրանց գտնում երկնքում։ Ինչպիսի՞ համաստեղություններ գիտեք։
3. Ինչպիսի՞ նշանակություն ունեն դիտումները աստղագիտությունն ուսումնասիրելու համար։
+
# Ինչպե՞ս են «աստղային մեծությամբ» բնութագրում աստղերի փայլը։
 
+
# Ինչպե՞ս են նշանակվում աստղերը համաստեղություններում։
4. Ի՞նչ են համաստեղությունները և ինչպե՞ս են նրանց գտնում երկնքում։ Ինչպիսի՞ համաստեղություններ գիտեք։
+
# Նշեցեք առաջին մեծության մի քանի աստղեր։
 
+
# Ի՞նչ է երկնային սֆերան և ինչի՞ համար է պետք այդ հասկացողոլթյունը։
5. Ինչպե՞ս են «աստղային մեծությամբ» բնութագրում աստղերի փայլը։
+
# Ի՞նչ է հորիզոնը և ի՞նչ է զենիթը։
 
+
# Ինչո՞ւ երկնային սֆերայի վրա հնարավոր են միայն անկյունային չափումները։
6. Ինչպե՞ս են նշանակվում աստղերը համաստեղություններում։
+
# *Ի՞նչն է կոչվում լուսատուի բարձրություն։
 
+
7. Նշեցեք առաջին մեծության մի քանի աստղեր։
+
 
+
8. Ի՞նչ է երկնային սֆերան և ինչի՞ համար է պետք այդ հասկացողոլթյունը։
+
 
+
9. Ի՞նչ է հորիզոնը և ի՞նչ է զենիթը։
+
 
+
10. Ինչո՞ւ երկնային սֆերայի վրա հնարավոր են միայն անկյունային չափումները։
+
 
+
11. Ի՞նչն է կոչվում լուսատուի բարձրություն։
+
  
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  
1. Ինչպիսի՞ հեռավորության վրա պետք է պահել 15 կոպեկանոցը (նրա տրամագիծը 2 սմ է), որպեսզի նա երևա այնպիսի անկյան տակ, ինչպես Լուսինն է երևում (հաշվարկման համար հիշենք, որ միավոր շառավիղ ունեցող շրջանի 1° աղեղի երկարությունը հավասար 1/57, իսկ 1՛՛ աղեղի երկարությունը հավասար է 1/206265)։
+
# Ինչպիսի՞ հեռավորության վրա պետք է պահել 15 կոպեկանոցը (նրա տրամագիծը 2 սմ է), որպեսզի նա երևա այնպիսի անկյան տակ, ինչպես Լուսինն է երևում (հաշվարկման համար հիշենք, որ միավոր շառավիղ ունեցող շրջանի 1° աղեղի երկարությունը հավասար 1/57, իսկ 1՛՛ աղեղի երկարությունը հավասար է 1/206265)։
 
+
# Գծեցեք իրարից 1 մմ հեռավորության վրա 1 մմ հաստություն ունեցող երկու զուգահեռ ուղիներ։ Որոշեցեք, թե ինչպիսի հեռավորության վրա նրանք ձեզ համար կմիաձուլվեն և նախորդի նման հաշվեցեք, թե տեսականորեն ինչպիսի անկյան տակ է երևում ձեզ նրանց միջև եղած միլիմետրական արանքը։ Դա կբնորոշի, ինչպես ասում են, ձեր աչքի բաժանող ուժը։
2. Գծեցեք իրարից 1 մմ հեռավորության վրա 1 մմ հաստություն ունեցող երկու զուգահեռ ուղիներ։ Որոշեցեք, թե ինչպիսի հեռավորության վրա նրանք ձեզ համար կմիաձուլվեն և նախորդի նման հաշվեցեք, թե տեսականորեն ինչպիսի անկյան տակ է երևում ձեզ նրանց միջև եղած միլիմետրական արանքը։ Դա կբնորոշի, ինչպես ասում են, ձեր աչքի բաժանող ուժը։</small>
+
</small>
  
§ 8. ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԸ։ Դուրս գալով երեկոյան մի բաց տեղ, հորիզոնին մոտիկ՝ նրա արևելյան կողմում նշմարենք մի որևէ պայծառ աստղի դիրքը։ Մեկ ժամից հետո դարձյալ նայենք այդ աստղին։ Մենք կհամոզվենք, որ աստղը բարձրացել է հորիզոնից և որոշ չափով շեղվել դեպի աջ (նկ. 8)։
 
Նույնպիսի դիտում կատարելով երկնքի արևմտյան մասում գտնվող աստղերից մեկի նկատմամբ, մենք կհամոզվենք, որ աստղերը Արեգակի և Լուսնի նման բարձրանում են հորիզոնի արևելյան կողմից, հասնում են իրենց ամենաբարձր դիրքին՝ երկնքի հարավային մասում և այնուհետև մայր են մտնում հորիզոնի արևմտյան կողմում։ Հաջորդ օրը նրանք կկատարեն նույն շարժումը, ըստ երևույթին, այդպիսով օրվա ընթացքում մի լրիվ շրջան կատարելով երկնքում։
 
[[Պատկեր:Astronomy_pic_008.png|500px|frameless|thumb|center]]
 +
 
Այդ օրական պտույտի ժամանակ բոլոր աստղերը տեղաշարժվում են առանց իրենց փոխադարձ դասավորությունը փոխելու։ Թվում է, թե աստղային երկինքը պտտվում է ինչպես մի ամբողջություն ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ՝ օրական մի լրիվ պտույտի արագությամբ։
 
Տող 171. Տող 175.
  
Քանի որ Երկիրը մի լրիվ պտույտ (360°) կատարում է 24 ժամում, ուստի երկայնության յուրաքանչյուր 15° հավասար է երկայնության 1 ժամին և այդպիսով՝ 1° = 4 րոպեի, 1 րոպեն = 15՛ և 1 վայրկյանը =15՛՛։ Մոսկվայի և Գրինվիչի միջօրեականների հարթությունների միջև կազմած անկյունը հավասար է 37°34՛։ Մոսկվայի երկայնությունը Գրինվիչից հենց այդ 37°34՛ կամ 2 ժամ 30,3 րոպեին է հավասար. այդ երկայնությունն արևելյան է։
 
[[Պատկեր:Astronomy_pic_009.png|240px|frameless|thumb|left]]
  
'''Աշխարհագրական լայնությունը չափվում է այն անկյան մեծությամբ, որ հասարակածի հարթության հետ կազմում է երկրի տվյալ վայրով անցնող ուղղաձիգ գիծը'''։ Եթե Երկիրն իսկական գունդ համարենք, ապա ուղղաձիգ գիծն ամենուր անցնում է ուղիղ Երկրի կենտրոնով և համընկնում է տվյալ վայրում Երկրի շառավղի հետ։
 
Տող 183. Տող 189.
  
Ներքոհիշյալ հետաքրքիր փորձը, որ մատչելի է լուսանկարչությանը ծանոթ ամեն մի դպրոցականի, ակնառու կերպով ցույց է տալիս երկնային սֆերայի օրական պտույտի ընթացքը։ Անլուսին պարզ գիշերը լուսանկարչական ապարատը տեղակայելով «անսահմանության վրա», ուղղում են դեպի Բևեռային աստղը՝ ցածից ամրացնելով որևէ հենարանի վրա։ Ապարատն այդպես ամրացված վիճակում մի քանի ժամով թողնում են բաց փականակով, այնուհետև թիթեղը հայտածում են։ Լուսանկարչական թիթեղի (նեգատիվի) վրա հայտնվում են աստղերի սև հետքերը (պոզիտիվի վրա՝ սպիտակ հետքերը, նկ. 10)։ Այդ բոլոր գծերը համակենտրոն աղեղների տեսք ունեն։ Այդ աղեղների գծային երկարությունները տարբեր են, բայց աստիճանային չափերով նրանք հավասար են։ Նրանց կենտրոնում ընկած Է պտտման կենտրոնը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_010.png|360px|frameless|thumb|center]]
  
Պտտման ճիշտ նույնպիսի կենտրոն կարելի Է գտնել երկնքի նաև հարավային կիսագնդում։ Նա գտնվում Է երկնային սֆերայի մի կետում, որն ուղիղ հակադիր է աշխարհի հյուսիսային կիսագնդի հենց այն կետին, որի մասին քիչ առաջ խոսեցինք։ Բայց չէ՞ որ երկնային սֆերայի կենտրոնում գտնվում է մեր աչքը։ Հետևաբար, դիտելով երկինքը, մենք համոզվում ենք, որ երկն աչին սֆերան որպես մի ամբողջություն պտտվում է մի ինչ-որ առանցքի շուրջը, որն անցնում է մեր աչքով։ '''Երկնային սֆերայի օրական պտույտի առանցքը կոչվում է աշխարհի առանցք'''։ Այդ առանցքի ուղղությունը մենք կգտնենք, եթե մեր աչքով մտքով ուղիղ գիծ տանենք դեպի երկնքի՝ վերը նկարագրած ձևով գտած կետը, որը չի մասնակցում երկնային սֆերայի օրական պտույտին։
 
Տող 192. Տող 200.
 
'''Հասարակածը երկնային սֆերան բաժանում է երկու կիսագնդերի՝ հյուսիսային և հարավային'''։ Մենք տեսնում ենք, որ աշխարհի առանցքը, աշխարհի բևեռները և երկնային հասարակածը համանման են Երկրի առանցքին, բևեռներին և հասարակածին։ Բայց այդ բնական է, որովհետև վերոհիշյալ անունները կապված են երկնային սֆերայի թվացող պտույտի հետ, իսկ դա ինքը երկրագնդի իրական պտույտի հետևանք է։
 
§ 11. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԻՋՕՐԵԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՕՐԵԻ ԳԻԾ։ {{լայն|Երկնային միջօրեական։}} '''Միջօրեականի հարթություն կոչվում է այն հարթությունը, որն անցնում է ուղղաձիգ գծով և աշխարհի առանցքով'''։ Այդ հարթությունը, հատվելով երկնային սֆերայի հետ, առաջացնում է երկնային միջօրեականի գիծը։ Միջօրեականի հարթությունը մոտավորապես կլինի այն ուղղաձիգ հարթությունը, որ անցնում է բևեռային աստղով և դիտողով։
+
§ 11. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԻՋՕՐԵԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՕՐԵԻ ԳԻԾ։ ''Երկնային միջօրեական։'' '''Միջօրեականի հարթություն կոչվում է այն հարթությունը, որն անցնում է ուղղաձիգ գծով և աշխարհի առանցքով'''։ Այդ հարթությունը, հատվելով երկնային սֆերայի հետ, առաջացնում է երկնային միջօրեականի գիծը։ Միջօրեականի հարթությունը մոտավորապես կլինի այն ուղղաձիգ հարթությունը, որ անցնում է բևեռային աստղով և դիտողով։
  
'''Միջօրեի գիծ կոչվում է միջօրեականի և հորիզոնի հարթությունների հատման գիծը'''։ Դա մի հորիզոնական գիծ է։
 
'''Միջօրեի գիծ կոչվում է միջօրեականի և հորիզոնի հարթությունների հատման գիծը'''։ Դա մի հորիզոնական գիծ է։
Տող 198. Տող 206.
 
Երկրի ցանկացած վայրում երկնային միջօրեականի հարթությունը համընկնում է տվյալ վայրի աշխարհագրական միջօրեականի հարթության հետ։
 
Երկրի ցանկացած վայրում երկնային միջօրեականի հարթությունը համընկնում է տվյալ վայրի աշխարհագրական միջօրեականի հարթության հետ։
  
{{լայն|Հորիզոնի կետերը}}։ Հորիզոնը հատվում է երկնային միջօրեականի հետ՝ հյուսիսի (N) և հարավի (S) կետերում, իսկ երկնային հասարակածի հետ՝ արևելքի (E) և արևմուտքի (W) կետերում։ Եթե մենք կանգնենք երեսներս դեպի աշխարհի բևեռը (Բևեռային աստղը), ապա ուղիղ նրա տակ՝ հորիզոնի վրա կունենանք հյուսիսի կետը, մեր թիկունքի կողմը՝ հարավի կետը, աջ կողմում՝ արևելքի կետը և ձախ կողմում՝ արևմուտքի կետը։ Հիշելով այդ, մենք միշտ էլ կարող ենք կողմն որոշվել տեղանքում։
+
''Հորիզոնի կետերը։'' Հորիզոնը հատվում է երկնային միջօրեականի հետ՝ հյուսիսի (N) և հարավի (S) կետերում, իսկ երկնային հասարակածի հետ՝ արևելքի (E) և արևմուտքի (W) կետերում։ Եթե մենք կանգնենք երեսներս դեպի աշխարհի բևեռը (Բևեռային աստղը), ապա ուղիղ նրա տակ՝ հորիզոնի վրա կունենանք հյուսիսի կետը, մեր թիկունքի կողմը՝ հարավի կետը, աջ կողմում՝ արևելքի կետը և ձախ կողմում՝ արևմուտքի կետը։ Հիշելով այդ, մենք միշտ էլ կարող ենք կողմն որոշվել տեղանքում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_011.png|270px|frameless|thumb|left]]
  
Այս պարագրաֆում բերված սահմանումները պետք է հիմնավորապես ըմբռնել և լավ հիշել, որովհետև առանց նրանց թե՛ երկնային ամենապարզ երևույթները և թե՛ աստղագիտության գործնական կիրառումները անհասկանալի կմնան։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք այն բոլորը, ինչ որ վերն ասված է, երկնային սֆերան պատկերացնեն գծագրի վրա (նկ. 11)։ Այդ գծագրի վրա C երկնային սֆերայի կենտրոնն է, որտեղ գտնվում է դիտողի աչքը Z՛CZ ուղղաձիգ գիծն է, ընդ որում՝ Z — զենիթն է, Z՛ — նադիրը (զենիթի հակադիր կետը երկնային սֆերայում)։ P՛P աշխարհի առանցքն է, P — աշխարհի հյուսիսային բևեռն է, P՛ — աշխարհի հարավային բևեռը, EAWQ — երկնային հասարակածն է, որի հարթությունն ուղղահայաց է աշխարհի առանցքին, EAWN — հորիզոնն է, S — հարավի կետն է, N — հյուսիսի կետը, E — արևելքի կետը և W — արևմուտքի կետը։ Դժվար չէ հասկանալ, որ հորիզոնից վերև երևում են երկնային սֆերայի ուղիղ կեսը և երկնային հասարակածի նույնպես ուղիղ կեսը, նաև այն, որ E և W կետերում (որոնք N և S կետերից գտնվում են 90° հեռավորության վրա) և՛ հորիզոնը, և՛ հասարակածը կիսվում են։
 
Տող 208. Տող 218.
 
§ 12*. ՄԻՋՕՐԵԻ ԳԾԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ։ Միջօրեի գծի դիրքը, իսկ նրա օգնությամբ նաև երկնային միջօրեականի դիրքը տեղում որոշելու համար գոյություն ունեն շատ միջոցներ։ Դրանցից ամենապարզը, բայց ոչ այնքան ճշգրիտ միջոցները հետևյալներն են.
 
ա) {{լայն|Գիշերը՝ ըստ Բևեռային աստղի}}։ Ուղղալարը (թելից կախված ծանրոցը) որևէ ձևով կախում ենք անշարժ կերպով և նշանակում այն տեղը, որտեղ ցածում նա դիպչում է գետնին։ Այնուհետև ձեռքում բռնելով երկրորդ ուղղալարը պահում ենք մեր աչքի առաջ այնպես, որ Բևեռային աստղը և երկու ուղղալարերը համընկնեն, այսինքն՝ որպեսզի մեկ ուղղալարը լիովին ծածկի մյուսին, և երկուսը միասին ծածկեն աստղը։ Նշանակում ենք նաև այն տեղը, որին դիպչում Է երկրորդ ուղղալարը։ Պարզ է, որ երկու ուղղալարերով անցնող հարթությունը կլինի միջօրեականի հարթությունը, իսկ գետնի վրա մեր նշանակած երկու կետերը իրար միացնող ուղիղը կլինի միջօրեի գիծը։
+
ա) ''Գիշերը՝ ըստ Բևեռային աստղի։'' Ուղղալարը (թելից կախված ծանրոցը) որևէ ձևով կախում ենք անշարժ կերպով և նշանակում այն տեղը, որտեղ ցածում նա դիպչում է գետնին։ Այնուհետև ձեռքում բռնելով երկրորդ ուղղալարը պահում ենք մեր աչքի առաջ այնպես, որ Բևեռային աստղը և երկու ուղղալարերը համընկնեն, այսինքն՝ որպեսզի մեկ ուղղալարը լիովին ծածկի մյուսին, և երկուսը միասին ծածկեն աստղը։ Նշանակում ենք նաև այն տեղը, որին դիպչում Է երկրորդ ուղղալարը։ Պարզ է, որ երկու ուղղալարերով անցնող հարթությունը կլինի միջօրեականի հարթությունը, իսկ գետնի վրա մեր նշանակած երկու կետերը իրար միացնող ուղիղը կլինի միջօրեի գիծը։
  
Քանի որ Բևեռային աստղը աշխարհի բևեռում չի գտնվում, ուստի միջօրեի գիծն այդ ձևով որոշելու ժամանակ մենք կարող ենք սխալվել մի անկյունով, որը Լենինգրադի լայնության վրա հասնում է մոտ 2°-ի, իսկ ավելի հյուսիս ընկած վայրերում՝ դրանից էլ ավելի։
 
բ) {{լայն|Ցերեկը՝ ըստ Արեգակի}}։ Հարթ մակերևույթի վրա ամրացնենք մի ուղղահայաց (ուղղալարի միջոցով) ձող (նկ. 12)։ Կեսօրից 2 ժամ առաջ այդ հարթության վրա ձողի ստվերի ծայրը նշանակենք A-ով և ձողի S հիմքից, որպես կենտրոնից, մի շրջանագիծ գծենք՝ ստվերի AS երկարությանը հավասար շառավղով։ Ձողի ստվերը կսկսի աստիճանաբար կարճանալ և թեքվել դեպի հյուսիս։ Կեսօրից հետո նա կսկսի երկարանալ, շարունակելով թեքվել նույն ուղղությամբ։ Երեկոյան կողմը ստվերի ծայրը նորից կհասնի մեր շրջանագծին և կշոշափի մի կետում, նշանակենք B տառով։ A և B կետերը միացնենք ուղիղ գծով, որի N մեջտեղը միացնելով ձողի S հիմքի հետ, կստանանք միջօրեի գծի ուղղությունը։
+
[[Պատկեր:Astronomy_pic_012.png|120px|frameless|thumb|left]]
 +
 
 +
բ) ''Ցերեկը՝ ըստ Արեգակի։'' Հարթ մակերևույթի վրա ամրացնենք մի ուղղահայաց (ուղղալարի միջոցով) ձող (նկ. 12)։ Կեսօրից 2 ժամ առաջ այդ հարթության վրա ձողի ստվերի ծայրը նշանակենք A-ով և ձողի S հիմքից, որպես կենտրոնից, մի շրջանագիծ գծենք՝ ստվերի AS երկարությանը հավասար շառավղով։ Ձողի ստվերը կսկսի աստիճանաբար կարճանալ և թեքվել դեպի հյուսիս։ Կեսօրից հետո նա կսկսի երկարանալ, շարունակելով թեքվել նույն ուղղությամբ։ Երեկոյան կողմը ստվերի ծայրը նորից կհասնի մեր շրջանագծին և կշոշափի մի կետում, նշանակենք B տառով։ A և B կետերը միացնենք ուղիղ գծով, որի N մեջտեղը միացնելով ձողի S հիմքի հետ, կստանանք միջօրեի գծի ուղղությունը։
  
Տեսականորեն միջօրեի գծի դիրքը կարելի է որոշել՝ պարզապես նշելով ստվերի ուղղությունը այն մոմենտին, երբ նա ամենակարճն է լինում։ Սակայն, գործնականում այդ եղանակը չափազանց անճշգրիտ է, որովհետև կեսօրի մոտ, երբ ստվերն ամենակարճն է, նրա երկարությունը չափազանց դանդաղ, գրեթե աննկատելի կերպով է փոփոխվում, մինչդեռ ստվերի ուղղությունն արագ է փոփոխվում։
 
Տող 243. Տող 255.
  
§ 15. ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ։ Նկ. 13-ում պատկերված է երկնային սֆերայի այն կեսը, որ երևում է հորիզոնից վերև։ NQS շրջանագիծը հորիզոնն է, Z — զենիթն է, S — հարավի կետն է։ Երկնային սֆերայում եղած M կետի դիրքը որոշելու համար զենիթից այդ կետի վրայով անցկացնենք մեծ ուղղաձիգ շրջանի ZQ աղեղը։ M կետի հորիզոնական կոորդինատները կլինեն՝ QM '''աղեղով չափվող բարձրությունը''' (h), '''որն արտահայտում է''' M '''կետի անկյունային հեռավորությունը հորիզոնից, և''' SQ '''աղեղով չափվող ազիմուտը''' (A), '''որը հարավի''' S '''կետից հաշվվում է դեպի արևմուտք և արտահայտում է երկնային միջօրեականով և''' M '''կետով անցնող ուղղաձիգ շրջանագծով կազմած անկյունը։'''
 
[[Պատկեր:Astronomy_pic_013.png|250px|frameless|thumb|left]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_014.png|250px|frameless|thumb|right]]
  
'''Հաճախ''' h '''բարձրության փոխարեն գործ են ածում զենիթային հեռավորությունը՝''' z, '''որը հավասար է''' 90°—h '''և իրենից ներկայացնում է''' M '''կետի անկյունային հեռավորությունը զենիթից։''' Բարձրությունը, զենիթային հեռավորությունը և ազիմուտը արտահայտում են աստիճաններով։
 
§ 16. ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ՍԻՍՏԵՄ։ Նկ. 14-ում պատկերված է երկնային սֆերան իր հասարակածով։ Երկնային սֆերայի այն մեծ շրջանը, որի հարթությունն ուղղահայաց է երկնային հասարակածի հարթությանը և անցնում է նրա այն կետով, որ կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ և նշվում է ՞՞՞ հատուկ նշանով, հանդիսանում է '''հակման սկզբնական շրջան'''։ M կետի դիրքը որոշելու համար աշխարհի P բևեռից նրա վրայով անցկացնենք հակման PQq շրջանր։ M կետի հասարակածային կոորդինատները կլինեն՝ qM '''աղեղով չափվող հակումը''' (δ), '''որն արտահայտում է''' M '''կետի անկյունային հեռավորությունը երկնային հասարակածից և''' ՞՞՞q '''աղեղով չափվող ուղղակի ծագումը''' (α), '''որը հաշվվում է''' ՞՞՞ '''կետից ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ''' (եթե նայելու լինենք աշխարհի հյուսիսային բևեռից) և '''արտահայտում է հակման սկզբնական շրջանով և M կետով անցնող հակման շրջանով կազմած անկյանը։'''
+
§ 16. ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ՍԻՍՏԵՄ։ Նկ. 14-ում պատկերված է երկնային սֆերան իր հասարակածով։ Երկնային սֆերայի այն մեծ շրջանը, որի հարթությունն ուղղահայաց է երկնային հասարակածի հարթությանը և անցնում է նրա այն կետով, որ կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ և նշվում է &#9800; հատուկ նշանով, հանդիսանում է '''հակման սկզբնական շրջան'''։ M կետի դիրքը որոշելու համար աշխարհի P բևեռից նրա վրայով անցկացնենք հակման PQq շրջանր։ M կետի հասարակածային կոորդինատները կլինեն՝ qM '''աղեղով չափվող հակումը''' (δ), '''որն արտահայտում է''' M '''կետի անկյունային հեռավորությունը երկնային հասարակածից և''' &#9800;q '''աղեղով չափվող ուղղակի ծագումը''' (α), '''որը հաշվվում է''' &#9800; '''կետից ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ''' (եթե նայելու լինենք աշխարհի հյուսիսային բևեռից) և '''արտահայտում է հակման սկզբնական շրջանով և M կետով անցնող հակման շրջանով կազմած անկյանը։'''
  
Հակումը (δ) արտահայտվում է աստիճաններով և հասարակածից դեպի հյուսիս համարվում է դրական (+), իսկ դեպի հարավի բացասական (-). ուղղակի ծագումը (α) չափվում է ոչ թե աստիճաններով, այլ ժամանակով, այնպես, ինչպես աշխարհագրական երկայնությունը։
 
Այսպիսով, լուսատուների հակումը նման է աշխարհագրական լայնությանը, իսկ ուղղակի ծագումը՝ աշխարհագրական երկայնությանը։ Աստղային քարտեզների վրա (տե՛ս, օրինակ, կցված դասագրքին ) գծվում է այդ կոորդինատների ցանցը, իսկ ինքը՝ երկնային սֆերան պատկերվում է հարթության վրա այնպես, ինչպես պատկերվում է երկրագունդը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_015.png|200px|frameless|thumb|right]]
  
§ 17*. ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ։ Եթե իմանայինք լուսատուների հասարակածային կոորդինատները, որոնք կախում չունեն ո՛չ դիտողի՝ Երկրի վրա ունեցած դիրքից , և ոչ էլ օրվա ժամից, ապա այդ կոորդինատները կարելի կլիներ գրանցել կատալոգների մեջ և այդ լուսատուների դիրքերը պատկերել աստղային քարտեզի վրա։ Բայց ինչպե՞ս գործնականորեն որոշել այդ կոորդինատները, ինչպե՞ս չափել նրանց՝ դիտումների միջոցով։
 
Տող 261. Տող 278.
  
§ 18*. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԵՖՐԱԿՑԻԱՆ ԼՈՒՅՍԻ ԲԵԿՈՒՄՆ է ԵՐԿՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ, ՈՐՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ է ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԴԻՐՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՎՐԱ։ Երկնային լուսատուների լույսը անօդ տարածությունից մտնելով Երկրի մթնոլորտը, նրա մեջ բեկվում է։ Լույսի ճառագայթը որքան ավելի է մոտենում Երկրի մակերևույթին, այնքան նա օդի ավելի ու ավելի խիտ շերտերի է հանդիպում և հետզհետե ավելի ուժեղ բեկվելով այդ շերտերում՝ մոտենում է ուղղաձիգ ուղղության։ Հետևանքը լինում է այն, որ լույսի ճառագայթը Երկրի մթնոլորտում կորանում Է, ինչպես այդ ցույց է տրված նկ. 16-ում։ M կետում գտնվող դիտողը լուսատուն տեսնում է ոչ թե MA ուղղությամբ, այլ մի ուղղությամբ, որը բնորոշվում Է AM կորագծի շոշափողով, որի ուղղությամբ, ռեֆրակցիայի հետևանքով գալիս են ճառագայթները։ Եվ իսկապես, այն ուղղությունը, որով գիտողը տեսնում է լուսատուն, դա լուսատուից դեպի դիտողի աչքը եկող ճառագայթների ուղղությունն է, իսկ M կետում կորացված ճառագայթի ուղղությունը այդ կորագծի M կետում շոշափողի ուղղությունն է (մեր նկարում ճառագայթի ուղու կորացումը ցույց է տրված միայն մեկ ճառագայթի համար և այն էլ ակնառության համար չափազանցրած)։
 
[[Պատկեր:Astronomy_pic_016.png|350px|frameless|thumb|center]]
  
Այսպիսով, '''ռեֆրակցիայի հետևանքով լուսատուներն ավելի մոտ են երևում զենիթին, քան նրանք իրականում կան'''։ Հորիզոնի մոտ ռեֆրակցիան բարձրացնում է լուսատուն 35՛-ով և ավելի քիչ՝ երբ նա բարձր է գտնվում։
 
Այսպիսով, '''ռեֆրակցիայի հետևանքով լուսատուներն ավելի մոտ են երևում զենիթին, քան նրանք իրականում կան'''։ Հորիզոնի մոտ ռեֆրակցիան բարձրացնում է լուսատուն 35՛-ով և ավելի քիչ՝ երբ նա բարձր է գտնվում։
Տող 278. Տող 297.
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
  
1. Ի՞նչ են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը և ինչպե՞ս են արտահայտում ժամանակով։
+
# Ի՞նչ են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը և ինչպե՞ս են արտահայտում ժամանակով։
 
+
# Ի՞նչ են աշխարհի բևեռները և աշխարհի առանցքը։
2. Ի՞նչ են աշխարհի բևեռները և աշխարհի առանցքը։
+
# Ինչպե՞ս գտնել երկնքում Բևեռային աստղը։
 
+
# Ի՞նչ է երկնային հասարակածը և ինչպե՞ս է նա բաժանում երկնային սֆերան։
3. Ինչպե՞ս գտնել երկնքում Բևեռային աստղը։
+
# *Ինչո՞ւմն է կայանում հորիզոնական և հասարակածային կոորդինատների միջև եղած տարբերությունը։
 
+
# Ի՞նչ է երկնային միջօրեականը և միջօրեի գիծը։
4. Ի՞նչ է երկնային հասարակածը և ինչպե՞ս է նա բաժանում երկնային սֆերան։
+
# *Գծեցեք երկնային սֆերան որևէ աստղի հորիզոնական կոորդինատներով։
 
+
# Գծեցեք երկնային սֆերան որևէ աստղի հասարակածային կոորդինատներով։
5*. Ինչո՞ւմն է կայանում հորիզոնական և հասարակածային կոորդինատների միջև եղած տարբերությունը։
+
# Ինչպիսի՞ ցանց է գծվում աստղային քարտեզների վրա։
 
+
# *Ինչի՞ համար է ծառայում ունիվերսալ գործիքը կամ թեոդոլիտը։ Ի՞նչ առանցքների շուրջն է դառնում նրա դիտախողովակը։
6. Ի՞նչ է երկնային միջօրեականը և միջօրեի գիծը։
+
# *Ինչո՞ւմն է կայանում մթնոլորտային ռեֆրակցիան։ Ինչպե՞ս է նա ազգում լուսատուի բարձրության վրա, ծագման ու մայրամուտի վրա։
 
+
# *Ի՞նչն է առաջ բերում աղջամուղջի երևույթ։
7*. Գծեցեք երկնային սֆերան որևէ աստղի հորիզոնական կոորդինատներով։
+
# *Ինչո՞ւ են առկայծում աստղերը։
 
+
# Ինչպե՞ս որոշել տեսականորեն և ինչպե՞ս գտնել գործնականում (դաշտում) հորիզոնի չորս հիմնական կետերը։
8. Գծեցեք երկնային սֆերան որևէ աստղի հասարակածային կոորդինատներով։
+
# Գծեցե՛ք երկնային սֆերան՝ հասարակածով, միջօրեականով և միջօրեի գծով։ Նշեցե՛ք նրա վրա հորիզոնի հիմնական կետերը։
 
+
# *Ինչպե՞ս ցերեկը և գիշերը գործնականում կարելի է որոշել միջօրեի գծի ուղղությունը։
9. Ինչպիսի՞ ցանց է գծվում աստղային քարտեզների վրա։
+
# Ի՞նչն է կոչվում կուլմինացիա։ Կուլմինացիաներից ո՞րն է կոչվում վերին և ո՞րը ստորին։
 
+
# Ինչքա՞ն ժամանակից հետո են կուլմինացիաները հաջորդում իրար և ինչպե՞ս են կոչվում Արեգակի կուլմինացիայի մոմենտները։
10*. Ինչի՞ համար է ծառայում ունիվերսալ գործիքը կամ թեոդոլիտը։ Ի՞նչ առանցքների շուրջն է դառնում նրա դիտախողովակը։
+
 
+
11*. Ինչո՞ւմն է կայանում մթնոլորտային ռեֆրակցիան։ Ինչպե՞ս է նա ազգում լուսատուի բարձրության վրա, ծագման ու մայրամուտի վրա։
+
 
+
12*. Ի՞նչն է առաջ բերում աղջամուղջի երևույթ։
+
 
+
13*. Ինչո՞ւ են առկայծում աստղերը։
+
 
+
14. Ինչպե՞ս որոշել տեսականորեն և ինչպե՞ս գտնել գործնականում (դաշտում) հորիզոնի չորս հիմնական կետերը։
+
 
+
15. Գծեցե՛ք երկնային սֆերան՝ հասարակածով, միջօրեականով և միջօրեի գծով։ Նշեցե՛ք նրա վրա հորիզոնի հիմնական կետերը։
+
 
+
16*. Ինչպե՞ս ցերեկը և գիշերը գործնականում կարելի է որոշել միջօրեի գծի ուղղությունը։
+
 
+
17. Ի՞նչն է կոչվում կուլմինացիա։ Կուլմինացիաներից ո՞րն է կոչվում վերին և ո՞րը ստորին։
+
 
+
18. Ինչքա՞ն ժամանակից հետո են կուլմինացիաները հաջորդում իրար և ինչպե՞ս են կոչվում Արեգակի կուլմինացիայի մոմենտները։
+
  
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  
1. Արտահայտել 131°15՛54՛՛ երկայնությունը ժամանակի միավորներով։
+
# Արտահայտել 131°15՛54՛՛ երկայնությունը ժամանակի միավորներով։
 
+
# Վերածել 7 ժ. 30 ր. 18 վ. երկայնությունը աստիճանային միավորների։
2. Վերածել 7 ժ. 30 ր. 18 վ. երկայնությունը աստիճանային միավորների։
+
# Գծագրեցեք երկնային սֆերայի վրա, միաժամանակ միևնույն աստղի հորիզոնական և հասարակածային կոորդինատները։
 
+
# Երկնքի շարժական քարտեզի վրա (տրված է գրքի հավելվածում) կոորդինատական ցանցի օգնությամբ հաշվեցեք մի քանի աստղերի մոտավոր հասարակածային կոորդինատները։
3. Գծագրեցեք երկնային սֆերայի վրա, միաժամանակ միևնույն աստղի հորիզոնական և հասարակածային կոորդինատները։
+
# Օգտվելով պայծառ աստղերի հասարակածային կոորդինատների ցուցակից (տե՛ս IV հավելվածը) ըստ այդ կոորդինատների, վերոհիշյալ քարտեզի վրա գտեք որոշ աստղեր։
 
+
</small>
4. Երկնքի շարժական քարտեզի վրա (տրված է գրքի հավելվածում) կոորդինատական ցանցի օգնությամբ հաշվեցեք մի քանի աստղերի մոտավոր հասարակածային կոորդինատները։
+
 
+
5. Օգտվելով պայծառ աստղերի հասարակածային կոորդինատների ցուցակից (տե՛ս IV հավելվածը) ըստ այդ կոորդինատների, վերոհիշյալ քարտեզի վրա գտեք որոշ աստղեր։</small>
+
  
§ 20. ԵՐԿՐԻ ԵՎ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈԻՆԸ։ Երկրի պտտման առանցքը տարածության մեջ ուղղված է դեպի Բևեռային աստղը։ Երկրի որևէ C կետում (նկ. 17) գտնվող և Երկրի պտտվելը չզգացող դիտողին թվում է, թե ամբողջ տիեզերական  
 
տարածությունը երկնային սֆերայի ձևով պտտվում է մի այնպիսի առանցքի շուրջը, որը զուգահեռ, է Երկրի պտտման առանցքին։ Երկնային սֆերայի պտտման CP առանցքը մենք անվանեցինք աշխարհի առանցք և այժմ տեսնում ենք, որ նա ամեն մի դիտողի համար զուգահեռ է Երկրի պտտման առանցքին։
 
[[Պատկեր:Astronomy_pic_017.png|250px|frameless|thumb|right]]
  
Քանի որ Բևեռային աստղը մեզնից չափազանց հեռու է գտնվում, ուստի CP գիծը և Երկրի պտտման առանցքը, որը զուգահեռ է նրան, ուղղված են դեպի Բևեռային աստղը։ Այն դիտողի համար, որ կարողանար տեղավորվել Երկրի կենտրոնում կամ նրա բևեռներում, Երկրի պտտման առանցքը և աշխարհի առանցքը միմյանց կհամընկնեին։
 
Տող 339. Տող 340.
  
§ 21. ԲԵՎԵՌԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԻԶՈՆԻՑ ԵՎ ՏԵՂԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԼԱՅՆՈՒԹՈՒՆԸ։ '''Աշխարհի բևեռի անկյունային բարձրությունը հորիզոնից կամ, ավելի կարճ ասած, բևեռի բարձրությունը հավասար է դիտման վայրի աշխարհագրական լայնությանը։''' Դրանում կարելի է համոզվել, եթե նկ. 17-ի վրա հետևենք, թե ի՛նչպես կփոփոխվի PCN անկյունը (իսկ դրա հետ միասին՝ նաև PN աղեղը, այսինքն՝ բևեռի բարձրությունը), եթե C կետի դիտողը Երկրի հասարակածից սկսի շարժվել դեպի Երկրի բևեռը։ Այդպիսի շարժման դեպքում աշխարհի CP առանցքը կմնա ինքն իրեն զուգահեռ, իսկ հորիզոնի հարթության վրա ընկած CN գիծը PC գծի հետ ավելի ու ավելի մեծ անկյուն կկազմի։
 
[[Պատկեր:Astronomy_pic_018.png|250px|frameless|thumb|left]]
  
Դա ավելի պարզ կարելի է յուրացնել նկ. 18-ի օգնությամբ, որտեղ երկրագունդը պատկերված է տեղի միջօրեականի հարթության հատվածով։ M կետում գտնվող դիտողը աշխարհի P բևեռը կտեսնի աշխարհի առանցքի MP՛ ուղղությամբ, որը զուգահեռ է Երկրի TP առանցքին։ Երկրագունդը շոշափող հորիզոնի հարթությունը մեր գծագրի վրա կպատկերվի SMN ուղիղ գծով, որը M կետում շոշափում է երկրագունդը պատկերող շրջանը։ AQ Երկրի հասարակածն է, TZ ուղղաձիգ գիծն է կետում, ուստի և AMT անկյունը, ըստ § 9-ի, հանդիսանում է կետի աշխարհագրական φ լայնությունը։
 
Տող 354. Տող 357.
 
Վերոհիշյալի հիման վրա, հեշտ է սահմանել հետևյալը։
 
Վերոհիշյալի հիման վրա, հեշտ է սահմանել հետևյալը։
  
{{լայն|Միջին լայնություններում}}, օրինակ, ՍՍՌՄ-ում, աշխարհի առանցքը և երկնային հասարակածը թեքված են դեպի հորիզոնը, ուստի և աստղերի օրական ուղիները նույնպես թեքված են հորիզոնի նկատմամբ (նկ. 19 ա)։ Այն աստղերը, որոնք աշխարհի բևեռից հեռու են գտնվում ոչ ավելի, քան φ աստիճանով (այստեղ φ աշխարհագրական լայնությունն է), մայր չմտնող աստղեր են։ Իսկ այն աստղերը, որոնք բևեռից հեռու են գտնվում ավելի քան φ աստիճանով, ծագող և մայր մտնող աստղեր են։ Հարավային կիսագնդի աստղերի մի մասը, որոնք երկնային սֆերայում ընկած են ավելի հարավ (ցած), քան այն փոքր զուգահեռականը, որը զուգահեռ է հասարակածին և անցնում է S կետով (տե՛ս նկ. 19 ա), երբեք չեն ծագում՝ նրանք անտեսանելի են։
+
''Միջին լայնություններում,'' օրինակ, ՍՍՌՄ-ում, աշխարհի առանցքը և երկնային հասարակածը թեքված են դեպի հորիզոնը, ուստի և աստղերի օրական ուղիները նույնպես թեքված են հորիզոնի նկատմամբ (նկ. 19 ա)։ Այն աստղերը, որոնք աշխարհի բևեռից հեռու են գտնվում ոչ ավելի, քան φ աստիճանով (այստեղ φ աշխարհագրական լայնությունն է), մայր չմտնող աստղեր են։ Իսկ այն աստղերը, որոնք բևեռից հեռու են գտնվում ավելի քան φ աստիճանով, ծագող և մայր մտնող աստղեր են։ Հարավային կիսագնդի աստղերի մի մասը, որոնք երկնային սֆերայում ընկած են ավելի հարավ (ցած), քան այն փոքր զուգահեռականը, որը զուգահեռ է հասարակածին և անցնում է S կետով (տե՛ս նկ. 19 ա), երբեք չեն ծագում՝ նրանք անտեսանելի են։
  
{{լայն|Երկրի հասարակածում}} աշխարհի առանցքը պառկած է հորիզոնի հարթության վրա և համընկնում է միջօրեի գծին, իսկ աշխարհի բևեռները՝ հյուսիսի և հարավի կետերին (նկ. 19 բ)։ Հասարակածը դառնում է հորիզոնին, ուղղահայաց և անցնում է Z, զենիթով։ Բոլոր աստղերի օրական ուղիներն ուղղահայաց են հորիզոնին և նրանցից յուրաքանչյուրը օրվա կեսի ընթացքում լինում է հորիզոնից վեր և մյուս կեսի ընթացքում՝ հորիզոնից ցած։ Լրիվ օրվա ընթացքում, եթե ցերեկն Արեգակը չխանգարեր, կարելի կլիներ տեսնել երկնքի երկու կիսագնդերի բոլոր աստղերը։ Այնտեղ չծագող աստղեր չկան, ինչպես չկան նաև մայր չմտնող աստղեր։ Մասնավորապես, մեզ ծանոթ Մեծ Արջը այնտեղ մայր մտնող համաստեղությունների թվին է պատկանում։
+
[[Պատկեր:Astronomy_pic_019.png|500px|frameless|thumb|center]]
  
{{լայն|Երկրի բևեռում}} երկնային հասարակածը համընկնում է հորիզոնին, իսկ աշխարհի առանցքը համընկնում է ուղղաձիգ գծին (նկ. 19 գ)։ Այնտեղ Բևեռային աստղը փայլում է զենիթի մոտ։ Արևելքի և արևմուտքի կետերը, ինչպես հասարակածի և հորիզոնի հատման կետեր, դառնում են անորոշ։ Միջօրեականը, որ անցնում է աշխարհի բևեռներով ու զենիթով, նույնպես անորոշ է դառնում, իսկ դրա հետ միասին կորցնում են իրենց իմաստը նաև հարավ, հյուսիս, արևելք և արևմուտք հասկացողությունները։ Երկրի հյուսիսային բևեռից բոլոր ուղղությունները տանում են դեպի հարավ։ Այնտեղ աստղերի օրական ուղիները զուգահեռ են հորիզոնին. ոչ մի աստղ չի ծագում և ոչ մի աստղ մայր չի մտնում։ Որպես մայր չմտնող երևում են երկնքի հյուսիսային կիսագնդի բոլոր աստղերը, բայց հարավային կիսագնդի աստղերից և ոչ մեկը երբեք չի երևում։
+
''Երկրի հասարակածում'' աշխարհի առանցքը պառկած է հորիզոնի հարթության վրա և համընկնում է միջօրեի գծին, իսկ աշխարհի բևեռները՝ հյուսիսի և հարավի կետերին (նկ. 19 բ)։ Հասարակածը դառնում է հորիզոնին, ուղղահայաց և անցնում է Z, զենիթով։ Բոլոր աստղերի օրական ուղիներն ուղղահայաց են հորիզոնին և նրանցից յուրաքանչյուրը օրվա կեսի ընթացքում լինում է հորիզոնից վեր և մյուս կեսի ընթացքում՝ հորիզոնից ցած։ Լրիվ օրվա ընթացքում, եթե ցերեկն Արեգակը չխանգարեր, կարելի կլիներ տեսնել երկնքի երկու կիսագնդերի բոլոր աստղերը։ Այնտեղ չծագող աստղեր չկան, ինչպես չկան նաև մայր չմտնող աստղեր։ Մասնավորապես, մեզ ծանոթ Մեծ Արջը այնտեղ մայր մտնող համաստեղությունների թվին է պատկանում։
 +
 
 +
''Երկրի բևեռում'' երկնային հասարակածը համընկնում է հորիզոնին, իսկ աշխարհի առանցքը համընկնում է ուղղաձիգ գծին (նկ. 19 գ)։ Այնտեղ Բևեռային աստղը փայլում է զենիթի մոտ։ Արևելքի և արևմուտքի կետերը, ինչպես հասարակածի և հորիզոնի հատման կետեր, դառնում են անորոշ։ Միջօրեականը, որ անցնում է աշխարհի բևեռներով ու զենիթով, նույնպես անորոշ է դառնում, իսկ դրա հետ միասին կորցնում են իրենց իմաստը նաև հարավ, հյուսիս, արևելք և արևմուտք հասկացողությունները։ Երկրի հյուսիսային բևեռից բոլոր ուղղությունները տանում են դեպի հարավ։ Այնտեղ աստղերի օրական ուղիները զուգահեռ են հորիզոնին. ոչ մի աստղ չի ծագում և ոչ մի աստղ մայր չի մտնում։ Որպես մայր չմտնող երևում են երկնքի հյուսիսային կիսագնդի բոլոր աստղերը, բայց հարավային կիսագնդի աստղերից և ոչ մեկը երբեք չի երևում։
  
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
  
1. Ինչպե՞ս է աշխարհի առանցքը դասավորված Երկրի առանցքի նկատմամբ։ Ինչպիսի՞ պայմաններում են նրանք համընկնում։
+
# Ինչպե՞ս է աշխարհի առանցքը դասավորված Երկրի առանցքի նկատմամբ։ Ինչպիսի՞ պայմաններում են նրանք համընկնում։
 
+
# Ինչպե՞ս է երկնային հասարակածը դասավորված Երկրի հասարակածի նկատմամբ։ Որտե՞ղ են նրանք համընկնում։
2. Ինչպե՞ս է երկնային հասարակածը դասավորված Երկրի հասարակածի նկատմամբ։ Որտե՞ղ են նրանք համընկնում։
+
# Ինչո՞ւ բոլոր տեղերից էլ Բևեռային աստղը երևում է աշխարհի բևեռի մոտ։
 
+
# Երկրագնդի նկատմամբ ինչպիսի՞ հարթություն է հանդիսանում ցանկացած հորիզոնի հարթությունը։
3. Ինչո՞ւ բոլոր տեղերից էլ Բևեռային աստղը երևում է աշխարհի բևեռի մոտ։
+
# Ինչո՞ւ որոշ աստղեր ծագում և մայր են մտնում։
 
+
# Ինչպե՞ս է Բևեռի բարձրությունը հորիզոնից կապված տեղանքի աշխարհագրական լայնության հետ։ Ապացուցեցե՛ք այդ։
4. Երկրագնդի նկատմամբ ինչպիսի՞ հարթություն է հանդիսանում ցանկացած հորիզոնի հարթությունը։
+
# Ինչպե՞ս է տեղի ունենում աստղերի օրական պտույտը հորիզոնի նկատմամբ միջին լայնություններում։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
 
+
# Ինչպե՞ս է տեղի ունենում լուսատուների օրական պտույտը հասարակածում գտնվող դիտողի համար։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
5. Ինչո՞ւ որոշ աստղեր ծագում և մայր են մտնում։
+
# Ինչպե՞ս են շարժվում լուսատուներն օրվա ընթացքում այն դիտողի համար, որ գտնվում է Երկրի բևեռում։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
 
+
6. Ինչպե՞ս է Բևեռի բարձրությունը հորիզոնից կապված տեղանքի աշխարհագրական լայնության հետ։ Ապացուցեցե՛ք այդ։
+
 
+
7. Ինչպե՞ս է տեղի ունենում աստղերի օրական պտույտը հորիզոնի նկատմամբ միջին լայնություններում։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
+
 
+
8. Ինչպե՞ս է տեղի ունենում լուսատուների օրական պտույտը հասարակածում գտնվող դիտողի համար։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
+
 
+
9. Ինչպե՞ս են շարժվում լուսատուներն օրվա ընթացքում այն դիտողի համար, որ գտնվում է Երկրի բևեռում։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
+
  
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  
1. Քանի՞ աստիճան է զենիթից մինչև արևելքի և հարավի կետերը եղած հեռավորությունը։
+
# Քանի՞ աստիճան է զենիթից մինչև արևելքի և հարավի կետերը եղած հեռավորությունը։
 
+
# Մի աստղի ուղղակի ծագումը 3 ժամ է, մյուսինը՝ 5 ժամ 18 րոպե։ Նրանցից ո՞րը ավելի շուտ կուլմինացիա կկատարի և ինչքա՞ն ժամանակով։
2. Մի աստղի ուղղակի ծագումը 3 ժամ է, մյուսինը՝ 5 ժամ 18 րոպե։ Նրանցից ո՞րը ավելի շուտ կուլմինացիա կկատարի և ինչքա՞ն ժամանակով։
+
# Տեղանքի լայնությունը 35° է։ Այդ վայրի համար բևեռը քանի՞ աստիճան է հեռու զենիթից։
 
+
# Տեղանքի լայնությունը 57° է։ Այն տեղ զենիթից ինչպիսի հեռավորության վրա է միջօրեականը հատվում հասարակածի հետ։
3. Տեղանքի լայնությունը 35° է։ Այդ վայրի համար բևեռը քանի՞ աստիճան է հեռու զենիթից։
+
# Իսկ ինչպիսի՞ն է այնտեղ հասարակածի ամենաբարձր կետի բարձրությունը հորիզոնի նկատմամբ։
 
+
# Մուրմանսկի լայնությունը 68°58՛ է։ Կարելի՞ է արդյոք այնտեղ հորիզոնից վեր տեսնել Սիրիուս աստղը (երկնքի ամենապայծառ աստղը), եթե նրա հակումը՝ δ = +16°։
4. Տեղանքի լայնությունը 57° է։ Այն տեղ զենիթից ինչպիսի հեռավորության վրա է միջօրեականը հատվում հասարակածի հետ։
+
# Լենինգրադի լայնությունը 59°56՛ է։ Հնարավո՞ր է արդյոք այնտեղ տեսնեք Վեգա աստղի երկու կուլմինացիան էլ, եթե նրա հակումը՝ δ = +39°։
 
+
</small>
5. Իսկ ինչպիսի՞ն է այնտեղ հասարակածի ամենաբարձր կետի բարձրությունը հորիզոնի նկատմամբ։
+
 
+
6. Մուրմանսկի լայնությունը 68°58՛ է։ Կարելի՞ է արդյոք այնտեղ հորիզոնից վեր տեսնել Սիրիուս աստղը (երկնքի ամենապայծառ աստղը), եթե նրա հակումը՝ δ = +16°։
+
 
+
7. Լենինգրադի լայնությունը 59°56՛ է։ Հնարավո՞ր է արդյոք այնտեղ տեսնեք Վեգա աստղի երկու կուլմինացիան էլ, եթե նրա հակումը՝ δ = +39°։</small>
+
  
===ԵՐԿԻՐ===
 
===ԵՐԿԻՐ===
Տող 413. Տող 405.
  
2) Լուսնի խավարումների ժամանակ Երկրի ստվերը, որ ընկնում է լուսնի վրա, միշտ կլորաձև ուրվանկար ունի։ Բոլոր մարմիններիդ միայն գունդն է, որ իր բոլոր դիրքերում կլոր ստվեր է գցում։
 
2) Լուսնի խավարումների ժամանակ Երկրի ստվերը, որ ընկնում է լուսնի վրա, միշտ կլորաձև ուրվանկար ունի։ Բոլոր մարմիններիդ միայն գունդն է, որ իր բոլոր դիրքերում կլոր ստվեր է գցում։
 +
 +
[[Պատկեր:Astronomy_pic_020.png|400px|frameless|thumb|center]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_021.png|500px|frameless|thumb|center]]
  
§ 24. ԵՐԿՐԻ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ։ '''Երկրի չափերի որոշումը կայանում է նրանում, որ մենք չափում ենք միջօրեականի աղեղը գծային միավորներով և աստիճաններով։''' Երկրագնդի միևնույն միջօրեականի վրա գտնվող երկու կետերի միջև որոշում են գծային հեռավորությունը, որը, ասենք, հավասար է n կիլոմետրի։ Աստղագիտական եղանակով որոշում են նաև այդ կետերի աշխարհագրական լայնությունների տարբերությունը (օրինակ, այդ կետերում Բևեռային աստղի բարձրության տարբերության միջոցով), որը, ենթադրենք, հավասար է m աստիճանի։ Այդ դեպքում <math>\frac{m}{360°}</math> քանորդը ցույց կտա, թե շրջանագծի ո՛ր մասն է իրենից ներկայացնում նրա այն աղեղը, որ գտնվում է մեր վերցրած երկու կետերի միջև։ Դրա հիման վրա գտնում են ամբողջ շրջանագծի երկարությունը կիլոմետրերով հետևյալ պարզ հարաբերության միջոցով.
 
Տող 421. Տող 416.
  
§ 25. ԵՐԿՐԻ ՍԵՂՄՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։ Երկրի տարբեր վայրերում կատարած չափումների միջոցով համոզվել են, որ Երկրի կորությունը հասարակածի մոտ ավելի մեծ է, քան բևեռներում (նկ. 22)։ Դա նշանակում է, որ '''Երկիրը գնդաձև չէ. նա բևեռների մոտ մի քիչ սեղմված է'''։ Երկրի բևեռային շառավիղը հասարակածային շառավղից կարճ է համարյա 21 կիլոմետրով, այսինքն՝ մոտավորապես հասարակածային շառավղի 1/300 չափով։ Երկրի ձևը ճշտվել է սովետական գիտնականների կողմից։
 
[[Պատկեր:Astronomy_pic_022.png|300px|frameless|thumb|right]]
  
Երկրի սեղմվածությունը հետևանք է այն կենտրոնախույս ուժի ազդեցության, որ զարգացնում է Երկիրն իր առանցքի շուրջը պտտվելու ժամանակ։ Դա կարելի է ցուցադրել դպրոցական կենտրոնախույս մեքենայի առանցքի վրա պտտեցնելով պողպատյա բարակ օղակապը։ Երկնային մարմնի սեղմվելն իր պտտվելու հետևանքով ընդհանուր կանոն է։ Օրինակ, Յուպիտեր և Սատուրն մոլորակները, որոնք իրենց առանցքի շուրջն ավելի արագ են պտտվում քան Երկիրը, ավելի շատ են սեղմված (Յուպիտերի սեղմվածությունը շատ լավ նկատվում է հեռադիտակով)։ Սեղմվածության հետևանքով Երկիրը գնդաձև չէ, այլ պտտման էլիպսոիդ։
 
Տող 427. Տող 424.
  
Բայց միջօրեականի աղեղի գծային երկարությունը չափելու ժամանակ, մանավանդ եթե Երկրի չափերը ավելի մեծ ճշտությամբ որոշելու համար բավական երկար աղեղ վերցնելու լինենք, մենք մի շարք գործնական դժվարությունների կհանդիպենք. այդ աղեղի սկզբից մինչև նրա վերջավորությունը ճանապարհին կարող են ձորեր, լեռներ, ճահիճներ և այլ խոչընդոտներ հանդիպել։ Ուստի, միջօրեականի աղեղի երկարությունը և առհասարակ Երկրի մակերևույթի վրա մեծ տարածություններ չափելու համար (որոնք, մասնավորապես, հարկավոր են լինում աշխարհագրական քարտեզներ կազմելու համար) օգտվում են '''տրիանգուլյացիայի''' եղանակից։
 
[[Պատկեր:Astronomy_pic_023.png|180px|frameless|thumb|left]]
  
Տրիանգուլյացիան կայանում է հետևյալում։ Եթե հարկավոր է չափել միջօրեականի AA՛ աղեղը (նկ. 23), ընտրում են հարթ տարածության վրա ընկած AB գիծը և չափում նրա երկարությունը ամենայն հնարավոր ճշտությամբ։ Այդպիսի գիծը կոչվում է բազիս (հիմք)։ Բացի այդ, ընտրում են C կետը, որը երևում է և՛ A կետից, և՛ B կետից։ Այնուհետև անկյունաչափ գործիքի օգնությամբ չափում են A, B կետերի մոտ ընկած անկյունները և, բացի այդ, բազիսի և միջօրեականի AA՛ ուղղության միջև ընկած K անկյունը։ Ապա արդեն հաշվարկումների միջոցով գտնում են AC, BC կողմերի երկարությունը և C անկյան մեծությունը։ Դրանից հետո ընտրում են D կետը, որը երևում է և՛ C, և՛ B կետերից, և տեղավորվելով այդ կետերում, անկյունաչափ գործիքով չափում են BCD և CBD անկյունները։ Քանի որ CB գծի երկարությունն արդեն հաշված էր, ուստի այժմ նախորդի օրինակով կարելի է հաշվել CD և BD կողմերի երկարությունը, և բացի այդ, AB և AA՛ գծերով կազմված անկյունը։
 
Տող 435. Տող 434.
  
Այսպիսով, '''տրիանգուլյացիան կայանում է նրանում, որ մեծ հեռավորությունները որոշվում են եռանկյունների օգնությամբ, որտեղ չափվում են միայն անկյունները և բազիսը, իսկ կողմերը որոշվում են հաշվարկումներով'''։ Այդ եղանակի անվանումը ծագել է լատիներեն «տրիանգուլյում» — եռանկյուն բառից։
 
[[Պատկեր:Astronomy_pic_024.png|240px|frameless|thumb|right]]
  
Տրիանգուլյացիայից օգտվում են ոչ միայն Երկրի չափերը որոշելու համար, այլև աշխարհագրական քարտեզներ կազմելիս, երբ պահանջվում է չափել մեծ հեռավորություններ։
 
Տրիանգուլյացիայից օգտվում են ոչ միայն Երկրի չափերը որոշելու համար, այլև աշխարհագրական քարտեզներ կազմելիս, երբ պահանջվում է չափել մեծ հեռավորություններ։
Տող 448. Տող 449.
 
Բերենք դրանցից երկու առավել ակնհայտ ապացույցներ.
 
Բերենք դրանցից երկու առավել ակնհայտ ապացույցներ.
  
ա) {{լայն|Վայր ընկնող մարմինների խոտորումը դեպի արևելք։}} Պատկերացնենք մի խոր ուղղաձիգ AB հանքահոր, որը պտտվում է Երկրի հետ միասին (նկ. 25)։ Նրա մուտքր (A) պտտման ժամանակ գծային ավելի մեծ արագություն ունի, քան հիմքը (B), որովհետև նա ավելի հեռու է գտնվում պտտման կենտրոնից, տվյալ դեպքում երկրի օրական պտույտի առանցքից։ Հանքահորի մուտքի մոտ ընկած քարն այս դեպքում նույն արագությունը կունենա, ինչ և այդ մուտքը։ Հանքահորի մեջ ընկնելու դեպքում նա, իներցիայի շնորհիվ, կպահպանի այդ արագությունը։ Ընկնելով ցած և միաժամանակ պահպանելով իր դեպի արևելք շարժման (որովհետև Երկիրը պտտվում է արևմուտքից դեպի արևելք) ավելի մեծ արագությունը, քան հանքահորի հիմքի շարժման արագությունն է, քարն իր դեպի արևելք շարժման մեջ ավելի առաջ կանցնի հանքահորի հիմքից։ Քարը կընկնի ոչ թե Ճիշտ Երկրի կենտրոնի ուղղությամբ, այլ կշեղվի դեպի արևելք, որը չէր պատահի, եթե Երկիրը պտտվելիս չլիներ։ Երկրի հասարակածի վրա այդ խոտորումը ամենից մեծ է, իսկ բևեռներում հավասար է զրոյի։
+
[[Պատկեր:Astronomy_pic_025.png|180px|frameless|thumb|left]]
 +
 
 +
ա) ''Վայր ընկնող մարմինների խոտորումը դեպի արևելք։'' Պատկերացնենք մի խոր ուղղաձիգ AB հանքահոր, որը պտտվում է Երկրի հետ միասին (նկ. 25)։ Նրա մուտքր (A) պտտման ժամանակ գծային ավելի մեծ արագություն ունի, քան հիմքը (B), որովհետև նա ավելի հեռու է գտնվում պտտման կենտրոնից, տվյալ դեպքում երկրի օրական պտույտի առանցքից։ Հանքահորի մուտքի մոտ ընկած քարն այս դեպքում նույն արագությունը կունենա, ինչ և այդ մուտքը։ Հանքահորի մեջ ընկնելու դեպքում նա, իներցիայի շնորհիվ, կպահպանի այդ արագությունը։ Ընկնելով ցած և միաժամանակ պահպանելով իր դեպի արևելք շարժման (որովհետև Երկիրը պտտվում է արևմուտքից դեպի արևելք) ավելի մեծ արագությունը, քան հանքահորի հիմքի շարժման արագությունն է, քարն իր դեպի արևելք շարժման մեջ ավելի առաջ կանցնի հանքահորի հիմքից։ Քարը կընկնի ոչ թե Ճիշտ Երկրի կենտրոնի ուղղությամբ, այլ կշեղվի դեպի արևելք, որը չէր պատահի, եթե Երկիրը պտտվելիս չլիներ։ Երկրի հասարակածի վրա այդ խոտորումը ամենից մեծ է, իսկ բևեռներում հավասար է զրոյի։
  
Այս ձևի բազմաթիվ փորձերը ցույց են տալիս, որ դիտումները միանգամայն համապատասխանում են կատարած հաշվարկումներին. օրինակ, միջին լայնություններում 85 մ բարձրությունից վայր ընկնող քարը շեղվում է դեպի արևելք 10,5 մմ։
 
բ) {{լայն|Ֆուկոյի ճոճանակը։}} Առաջին անդամ 1851 թ. ֆրանսիացի գիտնական Ֆուկոյի դրած փորձում կիրառվել է մի ճոճանակ, որը իրենից ներկայացնում էր մի շատ երկար ու բարակ լար, որի ծայրից կախված էր ծանր գունդ։ Հայտնի է, և այդ կարելի է ստուգել կենտրոնախույս մեքենայի վրա կատարած փորձով, որ ամեն մի այդպիսի ճոճանակ իր տատանումների հարթությունը պահպանում է առանց փոփոխության, թեկուզ ինչպես էլ պտտելու լինենք այն հենարանը, որից նա կախված է։ (ճոճանակի լարը երկար է վերցվում այն նկատառումով, որպեսզի փորձն ավելի ակնառու լինի, և ճոճանակը բավական երկար ժամանակ տատանելու անհրաժեշտությունից։)
+
[[Պատկեր:Astronomy_pic_026.png|270px|frameless|thumb|right]]
 +
 
 +
բ) ''Ֆուկոյի ճոճանակը։'' Առաջին անդամ 1851 թ. ֆրանսիացի գիտնական Ֆուկոյի դրած փորձում կիրառվել է մի ճոճանակ, որը իրենից ներկայացնում էր մի շատ երկար ու բարակ լար, որի ծայրից կախված էր ծանր գունդ։ Հայտնի է, և այդ կարելի է ստուգել կենտրոնախույս մեքենայի վրա կատարած փորձով, որ ամեն մի այդպիսի ճոճանակ իր տատանումների հարթությունը պահպանում է առանց փոփոխության, թեկուզ ինչպես էլ պտտելու լինենք այն հենարանը, որից նա կախված է։ (ճոճանակի լարը երկար է վերցվում այն նկատառումով, որպեսզի փորձն ավելի ակնառու լինի, և ճոճանակը բավական երկար ժամանակ տատանելու անհրաժեշտությունից։)
  
Եթե մի այդպիսի ճոճանակ ճոճվելիս լիներ Երկրի բևեռի վրա, ապա Երկիրը, պտտվելով նրա տակ, կդառնար մեկ ժամում 15° արագությամբ (360° : 24 ժամ)։ Դրա հետևանքով մենք կնկատեինք, որ ճոճանակի տատանման հարթությունը Երկրի մակերևույթի նկատմամբ դառնում է այդ նույն 15° մեկ ժամում արագությամբ և Երկրի պտույտին հակառակ ուղղությամբ։
 
Տող 464. Տող 469.
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
  
1. Ինչպիսի՞ երևույթներն են խոսում ոչ միայն Երկրի կորության, այլև նրա գնդաձևության մասին։
+
# Ինչպիսի՞ երևույթներն են խոսում ոչ միայն Երկրի կորության, այլև նրա գնդաձևության մասին։
 +
# Ինչպիսի՞ն է այն եղանակը, որով որոշում են Երկրի չափերը։
 +
# Ինչի՞ են հավասար Երկրի շառավիղն ու շրջագիծը։
 +
# Ի՞նչ բան է Երկրի սեղմվածությունը։ Սեղմվածության մեծությունը։
 +
# *Ի՞նչ է տրիանգոլլյացիան։ Ինչի՞ համար և ինչպե՞ս են այն կիրառում։
 +
# Ինչպիսի՞ փորձեր են ապացուցում Երկրի օրական պտույտը։ Ինչո՞ւմն կայանում այդ փորձերի էությունը։
  
2. Ինչպիսի՞ն է այն եղանակը, որով որոշում են Երկրի չափերը։
+
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  
3. Ինչի՞ են հավասար Երկրի շառավիղն ու շրջագիծը։
+
# XIX դ. առաջին կեսում ռուս գիտնականների կողմից որոշվել է, որ Ֆուգլենեսսի (φ = 70°50՛) և Ստարո-Նեկրասովսկայի (φ = 45°20՛) միջև եղած հեռավորությունը միջօրեականով հավասար է 2822 կմ։ Այստեղից որոշեցեք Երկրի միջօրեականի քառորդը և շառավիղը։
 +
# Եթե Երկիրը պատկերացնենք 30 սմ տրամագիծ ունեցող գլոբուսով, այդ դեպքում ի՞նչ մեծությամբ կպատկերացվի Երկրի բևեռային և հասարակածային շառավիղների տարբերությունը։
 +
# Ինչի՞ է հավասար հասարակածային կետերի արագությունը մետրերով՝ Երկրի օրական պտույտի ժամանակ։
 +
# *Իսկ ինչպիսի՞ն է հիշյալ արագությունը ձեր բնակավայրի համար (վերջինիս աշխարհագրական լայնությունը վերցնել քարտեզից), այն հաշվելու համար կառուցելով գծագիր օգտվեցեք եռանկյունաչափությունից։
 +
</small>
  
4. Ի՞նչ բան է Երկրի սեղմվածությունը։ Սեղմվածության մեծությունը։
+
==ԳԼՈՒԽ II։ ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ==
  
5*. Ի՞նչ է տրիանգոլլյացիան։ Ինչի՞ համար և ինչպե՞ս են այն կիրառում։
+
===ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ===
  
6. Ինչպիսի՞ փորձեր են ապացուցում Երկրի օրական պտույտը։ Ինչո՞ւմն կայանում այդ փորձերի էությունը։
+
§ 28. ԱՐԵԳԱԿԻ ԿԵՍՕՐՅԱ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿՆՔԻ ՏԵՍՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Յուրաքանչյուրին լավ հայտնի է, որ կեսօրին Արեգակի բարձրությունը հորիզոնից, այսինքն՝ նրա բարձրությունը վերին կուլմինացիայում, տարվա ընթացքում փոփոխության է ենթարկվում։ Ամռանը կեսօրին Արեգակը բարձրանում է շատ բարձր, ամենաբարձր դիրքում նա լինում է հունիսի 22-ին։ Այդ օրն անվանում են '''ամառային արևադարձի օր'''։ Հաջորդ օրերում Արեգակի կուլմինացիոն կետը հետզհետե իջնում է, և նրա ամենացածր կուլմինացիան տեղի է ունենում դեկտեմբերի 22-ին. դա '''ձմեռային արևադարձի օրն''' է։ Դրան համապատասխան, դեկտեմբերի 22-ին ցերեկն ամենակարճն է լինում, որովհետև այդ օրը Արեգակն ամենից քիչ է մնում հորիզոնից վերևանա ուշ է ծագում ևշուտ մայր մտնում։
 +
 
 +
Մարտի 21-ին և սեպտեմբերի 23-ին մոտ Արեգակի բարձրությունը վերին կուլմինացիայում լինում է նրա ամառային և ձմեռային արևադարձի օրերին վերին կուլմինացիայում ունեցած բարձրությունների միջինը, իսկ ցերեկը հավասարվում է գիշերվան, ուստի '''մարտի 21-ը անվանում են գարնանային գիշերահավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը աշնանային գիշերահավասարի օր'''։
 +
 
 +
Եթե Արեգակի բարձրությունը կուլմինացիայում փոփոխվում է, ուրեմն երկնային սֆերայում փոփոխվում է նաև նրա դիրքն աշխարհի բևեռի և երկնային հասարակածի նկատմամբ։ Եվ իսկապես, այն աստղերը, որոնք աշխարհի բևեռի և երկնային հասարակածի նկատմամբ անփոփոխ դիրք են գրավում, կուլմինացիայի կետով անցնում են յուրաքանչյուրը մի որոշակի՝ հորիզոնից միշտ միևնույն բարձրության վրա։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր աստղ ծագում և մայր է մտնում մի որոշ՝ հորիզոնի միշտ միևնույն կետում։ Մինչդեռ Արեգակը, օրինակ, ամռանը մայր է մտնում հյուսիս-արևմուտքում, ձմռանը՝ հարավ-արևմուտքում, իսկ գիշերահավասարի օրերին՝ արևմուտքի կետում։ Չափումների միջոցով դժվար չէ համոզվել այն բանում, որ գիշերահավասարի օրերին Արեգակը կեսօրին հորիզոնից վեր է գտնվում 90°-φ անկյան չափով։ Բայց հենց ճիշտ այդ բարձրության վրա էլ երկնային հասարակածը հատվում է միջօրեականի հետ (տե՛ս նկ․ 11)։ (Դա հեշտ է ստուգել, հիշելով, որ աշխարհի բևեռից հասարակածի հեռավորությունը հավասար է 90°-ի, և որ հորիզոնից աշխարհի բևեռի հեռավորությունը հավասար է φ աստիճանի)։
 +
 
 +
Հետևաբար, գիշերահավասարի օրերին Արեգակը գտնվում է երկնային հասարակածի վրա։ Դա երևում է և նրանից, որ այդ օրերին Արեգակը ծագում է արևելքի կետում և մայր է մտնում արևմուտքի կետում, իսկ այդ կետերում հորիզոնի հետ հատվում է երկնային հասարակածը։
 +
 
 +
Եթե ամառվա կեսօրին Արեգակի բարձրությունն ավելի է լինում, քան 90°-φ, այսինքն՝ գերազանցում է երկնային հասարակածի բարձրությանը հորիզոնից, նշանակում է՝ Արեգակն այդ ժամանակ գտնվում է հասարակածից ավելի վերև (երկնքի հյուսիսային կիսագնդում)։ Ճիշտ նույն կերպով էլ կարելի է համոզվել, որ ձմռանն Արեգակը գտնվում է երկնքի հարավային կիսագնդում՝ հասարակածից ցած։ Չափելով Արեգակի բարձրությունները կեսօրին անկյունաչափ գործիքով, մենք կհամոզվենք, որ Արեգակի առավելագույն հեռավորությունը հասարակածից դեպի հյուսիս կազմում է 23°27՛ (հունիսի 22-ին) և ճիշտ նույն չափի է նաև նրա առավելագույն հեռավորությունը հասարակածից դեպի հարավ (դեկտեմբերի 22-ին)։
 +
 
 +
Սակայն տարվա ընթացքում Արեգակը երկնային սֆերայում տեղաշարժվում է ոչ միայն երկնային հասարակածի նկատմամբ, այլև երկնային սֆերայի օրական պտույտին հակառակ ուղղությամբ։ նրա այդ տարեկան շարժումը, որը շատ դանդաղ է կատարվում, չպետք է շփոթել նրա օրական, համեմատաբար արագ շարժման հետ, որը կատարվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։ Արեգակի այդ տարեկան շարժումը տեղի է ունենում նրա օրական շարժման հակառակ ուղղությամբ։
 +
 
 +
Այս բանում կարելի է համոզվել, նկատելով, թե կես-գիշերին ո՛ր աստղերն են լինում վերին կուլմինացիայում, այսինքն՝ երկնային սֆերայում, որ համաստեղություններն են գտնվում Արեգակի հակադիր կողմում։ Տարվա ընթացքում այդ համաստեղությունները շարունակ փոփոխվում են։ Ձմռան կես-գիշերին կուլմինացիա են կատարում մի որոշ համաստեղությունների աստղեր, ամռանը՝ այլ համաստեղությունների աստղեր։
 +
 
 +
Բացի այդ, կարելի է նկատել, որ եթե Արեգակի մայր մտնելուց անմիջապես հետո որևէ համաստեղություն մայր է մտնում, ասենք, 4 ժամ ուշացումով, ապա մեկ ամիս անց՝ նա մայր կմտնի արդեն երկու ժամ ուշացումով, իսկ ավելի ևս ուշ՝ նա, թաղվելով Արեգակի ճառագայթների մեջ, բոլորովին չի երևա։ Նշանակում է՝ այդ ժամանակամիջոցում Արեգակը երկնային սֆերայում տեղաշարժվել է այդ համաստեղությանն ընդառաջ արևմուտքից դեպի արևելք։ Որոշ ժամանակ ևս անցնելուց հետո հիշյալ համաստեղությունը կերևա հորիզոնի տակից, նախորդելով արևածաղին ավելի ու ավելի շուտ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_027.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 29. ԱՐԵԳԱԿԻ ԹՎԱՑՈՂ ՇԱՐԺՈՒՄԸ ԽԱՎԱՐԱԾՐՈՎ (ԷԿԼԻՊՏԻԿԱ)։ Վերը նկարագրված բոլոր դիտումները համեմատելով միմյանց հետ, մենք գալիս ենք այն եզրակացության, որ '''Արեգակը տարվա ընթացքում երկնային սֆերայում տեղաշարժվում է մի մեծ շրջանով, որը կոչվում է խավարածիր (էկլիպտիկա), որի հարթությունը թեքված է երկնային հասարակածի նկատմամը 23°27՛-ով''': Այլ կերպ ասած, խավարածիրը երկնային հասարակածի հետ հատվում է 23°27՛ անկյան տակ (նկ. 27)։ Տարվա ընթացքում Արեգակը խավարածրով մի լթիվ շրջան է կատարում՝ շարժվելով ժամացույցի սլաքի շարժման հակառակ ուղղությամբ։ Իսկ օրվա ընթացքում Արեգակը խավարածրով շարժվում է դեպի արևելք 360°։365 չափով կամ մոտավորապես 1 աստիճան։
 +
 
 +
'''Խավարածրի և երկնային հասարակածի հատման կետերը կոչվում են գարնանային և աշնանային գիշերահավասարի կետեր, նայած, թե Արեգակը ե՛րբ է լինում այդ կետում:'''
 +
 
 +
Գարնանային գիշերահավասարի կետը նշանակվում է ՞՞՞ նշանով, իսկ աշնանային գիշերահավասարի կետը՝ ՞՞՞ նշանով։ Խավարածրի վրա արևադարձի կետերը գիշերահավասարի կետերից գտնվում են 90° հեռավորության վրա և բոլորից շատ են հեռացած հասարակածից։
 +
 
 +
Արեգակի շարժումը խավարածրով, ինչպես և Արեգակի օրական շարժումը հորիզոնի նկատմամբ, թվացող շարժումներ են։ Վերջինը առաջանում է Երկրի՝ իր առանցքի շուրջը օրական պտույտի հետևանքով, իսկ առաջինը՝ Արեգակի շուրջը Երկրի կատարած տարեկան բոլորման հետևանքով։
 +
 
 +
Երկնային սֆերայի պտտման հետևանքով խավարածրի դիրքը հորիզոնի նկատմամբ շարունակ փոփոխվում է, ուստի երկնային սֆերայի գծագրում հորիզոնի և միջօրեականի հետ խավարածիրը չեն պատկերում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_028.png|750px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Ներկայումս գարնանային գիշերահավասարի կետը գտնվում է Ձկների համաստեղության մեջ, աշնանային գիշերահավասարինը՝ Կույսի համաստեղության մեջ, ամառային արևաղարձինը՝ Երկվորյակների համաստեղության մեջ, իսկ ձմեռային արևադարձինը՝ Աղեղնավորի համաստեղության մեջ։
 +
 
 +
'''Այն տասներկու համաստեղությունները, որոնցով անցնում է խավարածիրը, կոչվում են կենդանակերպային (զոդիակային) համաստեղություններ: Դուք կարող եք նրանց գտնել 28-րդ նկարի վրա:'''
 +
 
 +
§ 30. ԿԵՆԳԱՆԱԿԵՐՊԻ (ԶՈԴԻԱԿԱՅԻՆ) ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Այն 12 համաստեղությունները, որոնք կոչվում են Կենդանակերպի Հզոդիակային) համաստեղություններ, երկնքում դասավորված են մեծ շրջանի երկարությամբ։ Կենդանակերպ կոչվում է այդ 12 համաստեղությունների համակցությունը։ Կենդանակերպ հունարեն զոդիակ բառից է, որը բառացի նշանակում է «կենդանիների շրջան», քանի որ այդ համաստեղությունների անուններից շատերը կենդանիների անուններ են։ Ահա այդ անունները. Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ։
 +
 
 +
Կենդանակերպի համաստեղությունները կամ Կենդանակերպի նշանները՝ ինչպես նրանց անվանում են, ունեն այսպիսի սիմվոլիկ նշանակումներ.
 +
 
 +
Ջկներ ՞՞՞ երկվորյակներ ՞՞՞ Կույս ՞՞՞ Աղեղնավոր ՞՞՞
 +
Խոյ ՞՞՞ Խեցպետին ՞՞՞ Կշեոք ՞՞՞ Այծեղջյուր
 +
Ցուլ ՞՞՞ Աոյուծ ՞՞՞ Կարիճ ՞՞՞ ՋրՀոս
 +
 
 +
Կենդանակերպի գեղարվեստորեն ձևավորված նշանները հաճախ գործ են ածվում զարդարանքի համար՝ ինչպես ճարտարապետական օռնամենտներ կամ ինչպես տարվա ամիսներիդ սիմվոլներ, որովհետև Արեգակն այդ համաստեղություններից յուրաքանչյուրում գտնվում է տարվա մեկ տասներկուերորդական մասի ընթացքում, այսինքն՝ մեկ ամիս։ Կենդանակերպի նշանները բարձրաքանդակ ոսկեզօծ ֆիգուրաների ձևով կարելի է տեսնել, օրինակ, Մոսկվայում՝ Կազանի կայարանի ժամացույցի թվատախտակի վրա։
 +
 
 +
Մոտավորապես կես-գիշերին երկնքի հարավային կողմում միշտ գտնվում է Կենդանակերպի այն համաստեղությունը, որ տվյալ ամսում ուղիղ հակադիր է Արեգակին։ Օրինակ, նոյեմբերին Արեգակը գտնվում է Կարիճի համաստեղությունում, իսկ նոյեմբեր ամսում մոտ կես-գիշերին կուլմինացիա են կատարում նրան հակադիր Ցուլի համաստեղության աստղերը։ Կեսօրվա մոտ կուլմինացիա է կատարում (բայց նա երևում է միայն Արեգակի լրիվ խավարման ժամանակ) Կենդանակերպի այն համաստեղությունը, որտեղ այդ ժամանակ գտնվում է Արեգակը։
 +
 
 +
§ 31. ԱՐԵԳԱԿԻ ՕՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։ § 22-ում մենք տեսանք, որ աշխարհագրական տարբեր լայնություններում երկնային լուսատուների օրվա ընթացքում անցած ուղիները հորիզոնի նկատմամբ տարբեր են լինում։ Դա վերաբերում է, անշուշտ, նաև Արեգակին։ Տարվա ընթացքում Արեգակն ինքը փոխում է իր դիրքը երկնային հասարակածի նկատմամբ։ Ուստի տարվա տարբեր եղանակներին այլ է լինում նաև նրա ուղին Երկրի միևնույն վայրի հորիզոնի նկատմամբ։ Թե ի՛նչպես է գարնանից ամռանն անցնելուց և այնուհետև ձմռանն անցնելուց մեր լայնություններում փոխվում Արեգակի օրական ուղին հորիզոնի նկատմամբ՝ խոսվել է § 28-ում։
 +
 
 +
Ինչ վերաբերում է տարբեր լայնություններում Արեգակի օրական ուղու փոփոխություններին, ապա նրանք ընդհանուր առմամբ հետևյալն են․
 +
 
 +
{{լայն|Երկրի հասարակածում}} Արեգակը, ինչպես և երկնային մյուս բոլոր լուսատուները միշտ հորիզոնի նկատմամբ ծագում և մայր են մտնում ուղղաձգորեն։ Ուստի այնտեղ կլոր տարին ցերեկն ու գիշերը հավասար են (այնտեղ Արեգակի օրական ուղին հորիզոնով կիսվում է երկու հավասար մասերի), իսկ աղջամուղջները շատ կարճ են լինում։ Արեգակն արագորեն իջնում է հորիզոնից ցած։ Այնտեղ կեսօրին Արեգակը զենիթում լինում է տարեկան երկու անգամ, այն է՝ գիշերահավասարի օրերին։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_029.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Երկրի վրա կան տեղեր, որտեղ Արեգակը տարեկան միայն մեկ անգամ է կեսօրին լինում զենիթում։ Դա տեղի է ունենում հունիսի 22-ին աշխարհագրական +23°27' լայնության վրա։ Այդ աշխարհագրական զուգահեռականը կոչվում է '''Խեցգետնի արևադարձ''': Դեկտեմբերի 22-ին Արեգակը լինում է այն տեղերի զենիթում, որոնք գտնվում են հարավային -23°27՚ զուգահեռականի վրա։ Այդ զուգահեռականը կոչվում է '''Այծեղջյուրի արևադարձ''':
 +
 
 +
Այդ աշխարհագրական զուգահեռականներն իրենց անվանումներն ստացել են հին ժամանակներում՝ այն կապակցությամբ, որ Արեգակի կուլմինացիան զենիթում տեղի էր ունենում արևադարձներում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում էր Խեցգետնի և Այծեղջյուրի համաստեղություններում։ Այն ժամանակներում հենց այդ համաստեղություններումն էին գտնվում ամառվա և ձմեռվա արևադարձի կետերը, որոնք այն ժամանակվանից ի վեր անցած մի քանի հազարամյակների ընթացքում մինչև մեր օրերը փոխադրվել են հարևան Երկվորյակների և Աղեղնավորի համաստեղությունները։ «Արևադարձ» (տրոպիկ) անվանումը ծագում է հունարեն «տրոպոս» բառից, որ նշանակում է «դարձ»։ Այդ անվանումը կապված է Արեգակի դարձի հետ՝ երկնային հասարակածի նկատմամբ։
 +
 
 +
Երկրի բևեռներում, քանի դեռ Արեգակը գտնվում է հորիզոնից վեր, գծում է շրջանագծեր համարյա զուգահեռ հորիզոնին, որն այստեղ համընկնում է երկնային հասարակածի հետ։ Ինչպես արդեն մենք գիտենք, դա տևում է ոլղիղ կես տարի՝ հյուսիսային բևեռում մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Քանի որ սկսած մարտի 21-ից մինչև հունիսի 22-ը Արեգակն անընդհատ բարձրանում է երկնային հասարակածից վեր՝ դեպի հյուսիս, ուստի մենք գալիս ենք հետևյալ եզրակացության․
 +
 
 +
Երկրի {{լայն|հյուսիսային բևեռում}} Արեգակը ծագում է տարեկան մեկ անգամ՝ մոտավորապես մարտի 21-ին և, մայր չմտնելով, կես տարի շարունակ ամեն օր լրիվ շրջան է գծում հորիզոնից վեր, միաժամանակ մինչև հունիսի 22-ը հետզհետե քիչ-քիչ բարձրանում է հորիզոնից։ Պտտվելով հորիզոնի վրա, Արեգակը պարույրի փաթույթներ է գծում՝ բարձրանալով հետզհետե վեր։ Հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 23-ը Արեգակը, նույնպես պարուրաձև պտույտներով, հետզհետե իջնում է դեպի հորիզոնը և սեպտեմբերի 23-ին մայր է մտնում ամբողջ կես տարով։ Բևեռում կես տարի տևում է գիշերը և կես տարի՝ ցերեկը։
 +
 
 +
Հյուսիսային բևեռից որքան հեռանանք դեպի հարավ, այնքան տարվա մեջ ավելի ու ավելի շատ այնպիսի օրեր կլինեն, երբ Արեգակը ծագում և մայր է մտնում, բայց այնուամենայնիվ ամռանը լինում է մի շրջան, երբ շատ օրեր շարունակ նա մայր չի մտնում, և ձմռանը լինում են օրեր, երբ նա բոլորովին չի ծագում։ Այդպիսի երևույթներ, մասնավորապես Արեգակի ստորին կուլմինացիան կես-գիշերին, ՍՍՌՄ-ում կարելի է դիտել Մուրմանսկում և մի շարք այլ բնակետերում, որոնք գտնվում են բևեռային շրջանից դեպի հյուսիս։
 +
 
 +
Դժվար չէ համոզվել այն բանում, որ Երկրի վրա կան այնպիսի տեղեր, որտեղ Արեգակը տարվա մեջ միայն մեկ անգամ, այն է՝ հունիսի 22-ին, մայր չի մտնում, այլ միայն շոշափում է հորիզոնը (հյուսիսի կետում) իր ստորին կուլմինացիայի մոմենտին (կես-գիշերին): Դեկտեմբերի 22-ին և միայն այդ օրը այդ վայրերում Արեգակը չի ծագում, այլ կեսօրին նա միայն շոշափում է հարավի կետը՝ մնալով հորիզոնից ցած։ Երկրագնդի վրա այդ վայրերը գտնվում են աշխարհագրական 66°33' զուգահեռականի վրա, որը կոչվում է հյուսիսային բևեռային շրջան։
 +
 
 +
Երկրի {{լայն|հարավային բևեռում}} նկատվում են ճիշտ նույն երևույթները, ինչ և հյուսիսային բևեռում, միայն այնտեղ բևեռային ցերեկը տևում է սեպտեմբերի 33-ից մինչև մարտի 21-ը, իսկ բևեռային գիշերը՝ մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Հարավային բևեռային շրջանում (հարավային 66°33' լայնության վրա) առանց արևածագի օրը լինում է հունիսի 22-ին, իսկ առանց արևը մայր մտնելու օրը՝ դեկտեմբերի 22-ին։
 +
 
 +
Հյուսիսային բևեռային շրջանից փոքր-ինչ հարավ ընկած վայրերում, ինչպես, օրինակ, Լենինգրագում, հունիսի 22-ի մոտերքը գիշերները Արեգակն իջնում է հորիզոնից ցած, բայց ոչ այնքան երկար ժամանակով և ոչ այնքան խոր։ Ուստի նրա ճառագայթներն ուժեղ կերպով լուսավորում են երկինքը հորիզոնի մոտ («սպիտակ գիշերներ»)։
 +
 
 +
Բոլոր այստեղ ասածներից պարզ է, և դա պետք է լավ հիշել, որ '''արևածագի և արևամուտի ժամանակը կախված է ոչ միայն տարվա տվյալ օրից, այլև աշխարհագրական այն լայնությունից, որտեղ գտնվում է դիտողը''': Ուստի սովորական օրացույցներում ցույց տրվող արևածագի և արևամուտի ժամանակը կարող է ճիշտ լինել միայն մի որևէ լայնության, այլ ոչ թե ամբողջ ՍՍՌՄ-ի համար։
 +
 
 +
===ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ===
 +
 
 +
§ 32. ԵՐԿՐԻ ՊՏՈՒՅՏՆ ԱՐԵԳԱԿԻ ՇՈՒՐՋԸ. Արեգակի թվացող տարեկան շարժումը խավարածրով և դրա հետ կապված բոլոր այն երևույթները, որոնք նկարագրված են սույն գլխի նախորդ պարագրաֆներում, հետևանք են այն բանի, որ իրականում '''Երկիրը շարժվում է Արեգակի շուրջը''':
 +
 
 +
'''Արեգակի շուրջը Երկրի գծած ուղին կոչվում է նրա ուղեծիրը (օրբիտ):'''
 +
 
 +
Արեգակի շուրջը Երկիրը մի լրիվ շրջան կատարում է 365¼ օրում (այդ ժամանակամիջոցը մենք անվանում ենք տարի)։ Ընդ որում Երկրի օրական պտույտի աոանցքը մնում է ինքն իրեն զուկահեո և Երկրի ոսլեծրի հարթության նկատմամբ չի փոխում իր թեքությունը:
 +
 
 +
Երկրի ուղեծրի (օրբիտի) հարթությունը երկնային սֆերայի հետ հատվում է մի գծով, որը և հենց '''խավարածիրն''' է հանդիսանում։ Այլ կերպ ասած՝ '''խավարածիրն այն գիծն է, որով Երկրի ուղեծրի հարթությունը հատում է երկնային սֆերային''': Այդ հարթությունն անվանում են խավարածրի հարթություն։
 +
 
 +
Երկրի օրական պտույտի առանցքը խավարածրի հարթության նկատմամբ թեքված է 66½°-ով, իսկ '''հասարակածը խավարածրի նկատմամբ թեքված է 90° - 66½° = 23½°, ավելի ճիշտ` 23°27՛''' անկյունով։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_030.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Քանի որ մենք Երկրի հետ միասին կատարած մեր շարժումը չենք զգում, ուստի մեզ թվում է, որ մենք անշարժ ենք, և որ Արեգակն է շարժվում խավարածրով։ Այսպիսով, Արեգակի շարժումը խավարածրով՝ Երկրի շարժման անդրադարձումն է։ Այդ մեզ համար ավելի պարզ կլինի, եթե դիտենք նկ. 30-ը, որտեղ գծագրի ձևով պատկերված է Երկրի շարժումը։ Եթե մենք գծագրի հարթության վրա մտքով Երկրի հետ միասին շարժվելու լինենք Արեգակի շուրջը, ապա մենք Արեգակը կտեսնենք միշտ նորանոր ուղղությամբ՝ տարբեր համաստեղությունների ուղղությամբ (համ․ § 30)։ Լրիվ շրջապտույտից հետո մեզ կթվա, որ իբր այդ ժամանակամիջոցում Արեգակը մի լրիվ շրջան կատարեց հենց նույն հարթության վրա, որով մենք ինքներս շարժվեցինք։ Եթե, օրինակ, Արեգակը գտնվում է Երկվորյակների համաստեղության ուղղության վրա, ապա Արեգակից նայելու դեպքում մենք Երկիրը ճիշտ հակադիր համաստեղության մեջ կտեսնեինք, մեր օրինակում՝ Աղեղնավորի համաստեղության մեջ։ Երկրից իր հերթին նայելիս այդ ժամանակ Աղեղնավորի համաստեղությունը կես-գիշերին կերևա հարավային կողմում։
 +
 
 +
§ 33. ԵՐԿՈՒ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑԵՐԵԿՎԱ ՈԻ ԳԻՇԵՐՎԱ ԵՎ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ։ Հայտնի է, որ տվյալ մակերեսի վրա ընկնող ջերմության քանակը կախված է Արեգակի բարձրությունից. որքան Արեգակը հորիզոնից ավելի վեր է բարձրանում, այնքան նա ավելի ուժեղ է տաքացնում։ Երկրի վրա գոյություն ունեցող ջերմային տարբեր (տաք, բարեխառն և ցուրտ) գոտիները բացատրվում են նրանով, որ երկրագնդի տարբեր վայրերում Արեգակը տարբեր չափով է բարձրանում։ Հայտնի է նաև այն, որ մեզ մոտ ամառն Արեգակը ավելի վեր է բարձրանում և երկար է մնում հորիզոնի վրա, այսինքն՝ ցերեկը երկարատև է լինում (Մոսկվայում մոտ տասնյոթ ժամ, իսկ Երևանում 15 ժամից ավելի)։ Ձմեռը պատկերն այլ է․ Արեգակը հորիզոնից շատ չի բարձրանում, նրա ցերեկային տեսանելի ուղին մեծ չէ՝ ցերեկներր կարճ են։
 +
 
 +
Դրա հետ կապված ամեն տարի ցուրտ և տաք ժամանակներ են լինում, որոնք աստիճանաբար փոխարինում են մեկը մյուսին։ Բնության այդ երևույթը կոչվում է '''տարվա եղանակների հերթափոխություն''':
 +
 
 +
Այդ փոփոխությունների պատճառն այն է, որ '''Երկրի առանցքը որոշ չափով թեքված է Երկրի ուղեծրի նկատմամբ և չի փոխում իր ուղղությանը Արեգակի շուրշը Երկրի կատարած պտույտի ժամանակ''':
 +
 
 +
Դիմենք նկ․ 31-ին։
 +
 
 +
Նկարի աջ կողմում Երկրի առանցքի հյուսիսային ծայրը նայում է դեպի Արեգակը։ Երկրագնդի այս դիրքը համապատասխանում է ամռանը Երկրի հյուսիսային կիսագնդում և ձմռանը հարավային կիսագնդում։ Արեգակի ճառագայթները հյուսիսային կիսագնդի վրա ընկնում են ավելի փոքր թեքությամբ, ուստի և ավելի ուժեղ են տաքացնում Երկիրը, ճիշտ այնպես, ինչպես կեսօրին նրանք ավելի ուժեղ են տաքացնում գետինը, քան առավոտյան, երբ Արեգակի ճառագայթներն ավելի մեծ թեքությամբ են ընկնում։
 +
 
 +
Այս դիրքում հյուսիսային բևեռային շրջաններն օրեր շարունակ լուսավորվում են մայր չմտնող Արեգակի կողմից։ Ճիշտ նույնպես՝ օրեր շարունակ, այսինքն Երկրի՝ իր առանցքի շուրջը կատարած բազմաթիվ պտույտների ընթացքում, հարավային բևեռային շարջաններր զուրկ են մնում Արեգակի լույսից։ Այնտեղ երկարատև բևեռային գիշեր է։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_031.png|300px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Հյուսիսային միջին լայնություններում Երկրի օրական պտույտի ժամանակ նրա մակերևույթի յուրաքանչյուր կետն Արեգակի ճառագայթների տակ ավելի երկար ուղի է անցնում, այսինքն՝ ցերեկը երկար է լինում, քան գիշերը։ Իսկ Երկրի հարավային կիսագնդում հակառակ պատկերն է լինում, այնտեղ Արեգակի ճառագայթներն ընկնում են շեղակի՝ մեծ թեքությամբ, ցերեկները կարճ են լինում, գիշերները՝ երկար (ձմեռ է)։
 +
 
 +
Ինչպես § 28-ում մենք այդ արդեն նկարագրեցինք, ամառը Արեգակի ուղղության և Երկրի հասարակածի հարթության միջև ընկած անկյունը հասնում է առավելագույն չափին (23½°), այդ պատճառով ամառվա ամենաեռուն շրջանում Արեգակի կեսօրյա բարձրությունը Մոսկվայում հասնում ի համարյա 58°–ի (23½°+34½°)։
 +
 
 +
Հյուսիսային կիսագնդի համար Երկրի դիրքը ձմեռային արևադարձի ժամանակ պատկերված է նկարի ձախ կողմում։ Այս դիրքում Երկրի հյուսիսային կիսագնդի մասին ճիշտ նույնը կարելի է ասել, ինչ որ հենց նոր ասվեց Երկրի հարավային կիսագնդի մասին, և հակառակը։
 +
 
 +
Երկրի դիրքը գարնանային գիշերահավասարի մոմենտում պատկերված է նկ․ 31-ի ցածի մասում։ Մենք տեսնում ենք, որ Երկրի այս դիրքի ժամանակ Արեգակի ճառագայթները հասարակածի վրա ընկնում են ուղղաձիգ կերպով. Արեգակը գտնվում է երկնային հասարակածի լիրա։ Երկրի երկու կիսագնդերի միջին լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունն իր մեծությամբ ամառվա և ձմեռվա շրջաններում ճառագայթների անկման անկյունների միջինն է կազմում։ Երկրի երկու բևեռներումն էլ Արեգակը երևում է հորիզոնի հարթության վրա, որովհետև այդ հարթությունը շոշափում է երկրագունդը նրա բևեռներում, ուստի և զուգահեռ է հասարակածի հարթությանը։
 +
 
 +
Արեգակն այնքան էլ մոտ չէ Երկրին, ինչպես այդ ցույց է տրված նկարում, այլ չափազանց հեռու է գտնվում։ Ուստի նրա ճառադա քթները Երկրի մակերևույթի վրա ընկնում են գրեթե միմյանց զուգահեռ։ Հետևաբար, Արեգակը գիշերահավասարի օրը գտնվելով երկնային հասարակածի վրա, միաժամանակ բևեռներում եղած՝ դիտողների համար գտնվում է նաև հորիզոնի հարթության վրա։ Երկիրը ճիշտ նույն դիրքն ունի Արեգակի ճառագայթների նկատմամբ նաև աշնանային գիշերահավասարի օրը։
 +
 
 +
Գիշերահավասարի օրերին գիշերվա և ցերեկվա սահմանն անցնում է Երկրի երկու բևեռներով և Երկիրն իր առանցքի շուրջը պտտվելու ժամանակ Երկրի ամեն մի կետը նրա թե՞ լուսավոր և թե՞ խավար կողմում միահավասար ուղի է անցնում, այսինքն՝ ամբողջ Երկրի վրա ցերեկը պետք է հավասար լինի գիշերվան։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Նշեցեք արևադարձների և գիշերահավասարների ժամանակը և բնութագրեցե՛ք այդ ժամանակներին համապատասխանող ցերեկներն ու գիշերները։
 +
# Եթե տեղանքն ունի φ լայնություն, ապա ինչպիսի՞ն է այնտեղ Արեգակի կեսօրյա բարձրությունը հունիսի 22-ին, դեկտեմբերի 22-ին և գիշերահավասարի օրերին։
 +
# Ի՞նչ է խավարածիրը։
 +
# Ինչպիսի՞ անկյան տակ է խավարածիրը հատվում հասարակածի հետ։
 +
# *Ի՞նչ ուղղությամբ է տեղի ունենում Արեգակի թվացող շարժումը խավարածրով։
 +
# Ինչքա՞ն է, մոտավորապես, Արեգակը մեկ օրում տեղաշարժվում խավարածրով։
 +
# Գծագրեցե՛ք երկնային սֆերան հասարակածով և խավարածրով։ Նշեցե՛ք գծագրի վրա խավարածրի 4 հիմնական կետերը և ասացեք, թե ինչպե՞ս են նրանք կոչվում։
 +
# Ի՞նչ է Կենդանակերպը և կենդանակերպային համաստեղությունները։ Թվեցե՛ք այն։
 +
# Ինչպե՞ս է փոփոխվում տարվա ընթացքում Արեգակի օրական ճանապարհը երկնակամարում, ա) միջին լայնություններում, բ) երկրի հասարակածում և գ) Երկրի բևեռում գտնվող դիտողների համար։
 +
# Ի՞նչ են արևադարձները, ինչպե՞ս են նրանք կոչվում և ինչո՞ւ։
 +
# Ինչո՞վ է բնորոշվում հյուսիսային բևեռային շրջանի դիրքո Երկրի վրա։
 +
# Ի՞նչ հանգամանքներից է կախված Արեգակի ծագման ու մայրամուտի ժամանակը։
 +
# Ինչպե՞ս է կոչվում Երկրի ուղին Արեգակի շուրջը։
 +
# Ի՞նչ առնչություն կա նրա և խավարածրի միջև։
 +
# Ինչպիսի՞ անկյան տակ է թեքված Երկրի առանցքը նրա ուղեծրի հարթության նկատմամբ։ Փոխվո՞ւմ է արդյոք նա տարվա ընթացքում։
 +
# Ինչո՞վ են բացատրվում տարվա եղանակների հերթափոխությունները և նրանց ուղեկցող, տարբեր աշխարհագրական լայնություններում ցերեկվա ու գիշերվա տևողության փոփոխությունները։
 +
 
 +
ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆՆԵՐ
 +
# Ինչի՞ է հավասար Արեգակի կեսօրյա բարձրությունը ձեր բնակավայրում սեպտեմբերի 23-ին։
 +
# Լենինգրադի լայնությունը 60° է, Երևանինը՝ 40°։ Որոշեցե՛ք Արեգակի կեսօրյա բարձրությունը այդ քաղաքներում ամառային և ձմեռային արևադարձների ժամանակ և համեմատեցեք այն։
 +
# Ո՞րտեղ և ե՞րբ տան չորս պատերն էլ դարձած են դեպի հարավ, բայց պարզ երկնքի ժամանակ Արեգակը շատ օրերի ընթացքում նրանցից և ոչ մեկը չի լուսավորում։
 +
# Երկրի վրա ո՞րտեղ և ե՞րբ տներն ստվեր չեն գցում։
 +
# Օգոստոսի 5-ին Արեգակը Մոսկվայում մայր է մտնում մի որևէ ժամի։ Մայր կմտնի՞ արդյոք նա այդ նույն ժամին Թբիլիսիում և Արխանգելսկում։
 +
# Մարտի 21-ին Լենինգրադում Արեգակը մայր է մտել մի որևէ ժամի։ Մայր կմտնի՞ արդյոք նա այդ նույն ժամին Մինսկում, Ալմա-Աթայում և Նովոսիբիրսկում։
 +
# Արեգակի մայրամուտը օգոստոսի 5-ին ո՞րտեղ ավելի շատ կտարբերվի Մոսկվայի ժամանակից, Վլադիվոստոկում թե՞ Սիմֆերոպոլում։
 +
# Ինչպե՞ս կազդեր տարվա եղանակների վրա ձեր քաղաքում Երկրի առանցքի 45°–ի թեքությունը, այժմյան 66°½-ի փոխարեն։
 +
# Ինչպե՞ս կփոփոխվեր կլիման, եթե Երկրի առանցքը պառկած յիներ նրա ուղեծրի հարթության վրա։
 +
</small>
 +
 
 +
===ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ===
 +
 
 +
§ 34. ԻՐԱԿԱՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՕՐ։ Մարդկանց աշխատանքային ժամանակի բաշխումը կապված է ցերեկվա ու գիշերվա հերթափոխման հետ, ուստի և առօրյա կենցաղում ժամանակը որոշում են երկնքում Արեգակի ունեցած դիրքով։
 +
 
 +
'''Արեգակի սկավառակի կենտրոնի վերին կուլմինացիայի մոմենտոը կոչվում է իրական կեսօր։ Արեգակի տեսանելի սկավառակի կենտրոնի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է իրական արեգակնային օր։''' Իրական արեգակնային օրվա սկիզբ է ընդունվում կեսօրը։
 +
 
 +
'''Իրական արեգակնային օրվա տևողությունը տարվա ընթացքում ենթարկվում է փոփոխության՝ Երկիրն իր ուղեծրով անհավասարաչափ շարժվելու և երկրային հասարակածն այդ ուղեծրի նկատմամբ թեքված լինելու հետևանքով։'''
 +
 
 +
Հիշյալ երկու պատճառների շնորհիվ իրական արեգակնային օրվա տևողությունը տարվա ընթացքում փոփոխվում է չափազանց բարդ ձևով։ Աչ մի մեխանիկական ժամացույց չի կարող ճիշտ Արեգակի շարժման համապատասխան աշխատել։
 +
 
 +
Իրական արեգակնային ժամանակը կարող են ցույց տալ միմիայն արեգակնային ժամացույցները։ Նրանք իրենցից ներկայացնում են մի ձող կամ եռանկյունի, որի ստվերը ժամացույցի սլաքի դեր է կատարում, շարժվում է թվատախտակի դեր կատարող հարթ տախտակի մակերևույթով։ Տախտակի վրա տարված են գծեր, որոնց ուղղությամբ օրվա որոշ ժամերին ընկնում է ձողի ստվերը։ Այդ գծերի ծայրերին գրվում են օրվա ժամերի թվանշանները։
 +
 
 +
Արեգակնային ժամացույցները կարող են տարբեր տիպի լինել, բայց նրանց ձողը միշտ պետք է ուղղված լինի դեպի աշխարհի բևեռը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_032.png|200px|frameless|thumb|left]]
 +
 
 +
<small>§ 35*. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ '''Հասարակածային արեգակնային ժամացույց''' (նկ. 32) պատրաստելն ամենից հեշտ է։ Դրա համար վերցնում ենք մի տախտակ և նրա կենտրոնից տախտակի բոԼոբ կողմերի վրա տանում ենք հավասարապես տարածվող գծեր այնպես, որ երկու հարևան գծերի միջև րնկած անկյունը կազմի ուղիղ 15°, և գծերի ծայրերին նշանակում ենք 12 ժամ, 1 ժամ, 2 ժամ և այլն, քանի որ հասարակածային հարթության վրա ստվերը շարունակ շարժվում է հավասարաչափորեն։ Այդ գծերի հատման կետում տախտակին ուղղահայաց դիրքով ամրացնում ենք մի ձող։
 +
 
 +
Թեքելով տախտակն իր ձողի հետ միասին հորիզոնի նկատմամբ 45°-φ անկյան չափ, որտեղ (φ-ն դիտման վայրի աշխարհագրական լայնությունն է, տախտակն ամրացնում ենք այնպես, որ 12 թվանշանն ունեցող գիծը համընկնի ուղիղ միջօրեի գծի հետ։ Վերջինս արեգակնային ժամացույցի տեղակայմ ան վայրում որոշում և գծում ենք այնպես, ինչպես այդ նկարագրված է § 12-ում։
 +
 
 +
Այդպիսի ժամացույցի անհարմարությունն այն Է, որ սեպտեմբերի 23-ից մինչև մարաի 21-ը ձողի ստվերը թվատախտակի վրա ցածից է ընկնում։
 +
 
 +
'''Հորիզոնական արեգակնային ժամացույցը''' (նկ․ 33) այդ տեսակետից ավելի հարմար է։ Վերցնում ենք մի տախտակ և նրա վրա ուղղահայաց դիրքով ամրացնում սուրանկյուն եռանկյունի, որի սուր անկյունը հավասար է տեղավայրի φ լայնությանը։ Որպես եռանկյան հիմքի շարունակություն տանում ենք մի գիծ և այդ գծի ծայրին գրում ժամը 12-ը։ Մյուս ժամերին համապատասխանող գծերը տանում ենք այդ գծից x անկյան տակ՝ նայած աշխարհագրական լայնությանը, հաշվելով երանգ հետևյալ ֆորմուլայով,
 +
 
 +
tgx = sinφ tgt.
 +
 
 +
որտեղ t-ի փոխարեն, որ հավասար է 1 ժամի, 2 ժամի, 3 ժամի և այլն, գրում ենք 25°, 30°, 45° և այլն։ Հաջորդական Ժամերի միջև ընկած x անկյունը հավասար չէ 15°-ի, ինչպես այդ հասարակածային ժամացույցումն էր, որովհետև Արեգակի t ժամային անկյունը համաչափ փոփոխվելու պայմաններում ձողի ստվերը հորիզոնական հարթության վրա անհամաչափորեն է տեղափոխվում։
 +
 
 +
Հորիզոնական արեգակնային ժամացույցների թվատախտակի միջօրեի գիծը նույնպես պետք է տանել հյուսիսից–հարավ ուղղությամբ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_033.png|170px|frameless|thumb|right]]
 +
 
 +
§ 36. ՄԻՋԻՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ․ Իրական արեգակնային օրերը տարվա տարբեր Ժամանակներում իրար հավասար չլինելու հանգամանքը խանգարում է իրական արեգակնային ժամանակից օգտվելուն։ '''Ուստի գործնականում օգտվում են այսպես կոչված միջին արեգակնային ժամանակով''', որը միանգամայն համաչափ է ընթանում և համապատասխանում է միջին օրերի Ժամին, իսկ '''միջին օրը՝ դա իրական օրերի միջին տևողությանն է'''։
 +
 
 +
Տարբերություն․ միջին ժամանակից հանած իրական ժամանակը կոչվում է '''ժամանակի հավասարում'''։ '''Այլ կերպ ասած՝ ժամանակի հավասարումն այն հանրահաշվական մեծությունն է, որ պետք է գումարել (իր պլյուս կամ մինուս նշանով) իրական ժամանակին, որպեսզի ստացվի միջին ժամանակը։'''
 +
 
 +
Տարվա ընթացքում ժամանակի հավասարումը փոփոխվում է բարդ ձևով, ինչպես այդ ցույց է տրված կորագծով) նկ․ 34-ում։ ժամանակի հավասարման առավելագույն մեծությունը կազմում է 16½ րոպե (մինուս նշանով, նոյեմբերի մոտ 3-ին)։
 +
 
 +
Ուրեմն, միջին ժամանակն ստանալու համար հարկավոր է արեգակնային ժամացույցի ցուցմունքին՝ որը ցույց է տալիս իրական արեգակնային ժամանակը, ավելացնել տարվա տվյալ օրվան համապատասխանող ժամանակի հավասարումը։ Այդ հավասարման մեծությունը տարվա ցանկացած օրվա համար հեշտությամբ կարելի է հաշվել, օգտվելով նկ. 34-ի կորագծից։ Աստղագիտական, բոլոր օրացուցային տեղեկատուներում զետեղվում են ժամանակի հավասարման աղյուսակներ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_034.png|500px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 37. ՏԵՂԱԿԱՆ ժԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ։ Արեգակնային ժամանակը, որը որոշվում է երկնքում Արեգակի ունեցած դիրքով, տարբեր կլինի Երկրի տարբեր միջօրեականների վրա գտնվող վայրերի համար, ուստի այդպիսի ժամանակը կոչվում է '''տեղական ժամանակ'''։
 +
 
 +
Նկ. 35-ում պատկերված է երկրագունդը, որին նայում ենք Երկրի առանցքի ուղղությամբ՝ հյուսիսային բևեռից։
 +
 
 +
Ենթադրենք, որ Աստրախանում կեսօր է։ Ինչքա՞ն ժամանակից հետո Մոսկվայում վրա կհասնի կեսօրը, եթե Մոսկվայի երկայնությունը՝ λ = 2 ժ. 30 ր., իսկ Աստրախանինը՝ λ<sub>A</sub> = 3 ժ. 12 ր.։ Ակնհայտ կեսօրը Մոսկվայում վրա կհասնի այն ժամանակ, երբ Երկիրը կպտտվի այնպիսի անկյունով, ինչպիսին կա զմում են Աստրախանի և Մոսկվայի միջօրեականների հարթությունները, այսինքն՝λ<sub>A</sub> - λ = 0 ժ 42 ր. անկյունով։ Ըտյց երբ Մոսկվայում վրա հասնի կեսօրը, ապա Աստրախանում արդեն կլինի ցերեկվա ժամը 12 անց 42 րոպե։ Հետևաբար, Երկրի երկու տարբեր կետերում տեղական ժամանակները տարբերվում են ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են այդ կետերի երկայնությունները։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_035.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 38. ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՂԱԿԱՆ, ԳՈՏԻԱԿԱՆ ԵՎ ԴԵԿՐԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ։ Ներկայումս օրվա հաշիվը, որպես կանոն, տարվում է սկսած կես-գիշերից։
 +
 
 +
Եթե օգտվելու լինենք վերը նկարագրված ժամանակի տեղական հաշվով, ապա այն վայրերում, որոնք ըստ իրենց երկայնության թեկուզ չեչին չափով զանազանվում են միմլանցից, կարիք է լինում ժամանակն արդեն մի քիչ այլ կերպ հաշվել։ Դա մեծ անհարմարություններ է ստեղծում։
 +
 
 +
Համարյա թե բոլոր երկրներում ընդունված է այսպես կոչված '''ժամանակի գոտիական հաշիվը''', որի էությունը հետևյալն է.
 +
 
 +
'''Երկրագնդի ամբողջ մակերևույթը միջօրեականներով բաժանված է 24 գոտիների''' (նկ. 36), այնպես որ, միջօրեականները՝ յուրաքանչյուր գոտու սահմանները մեկը մյուսից գտնվում են 15°, այսինքն՝ 1 ժամ հեռավորության վրա։ Հետևաբար, գոտու ծայրամասերում տեղական ժամանակը գոտու կենտրոնի տեղական ժամանակից տարբերվում է կես ժամով։ '''Սկզբնական գոտու միջին միջօրեականը, որ կրում է զրո համարը, Ղրէնվիչի միջօրեականն է'''։ Հաջորդ գոտին արևելյան ուղղությամբ կոչվում է առաջին (I) գոտի և այլն։
 +
 
 +
Պայմանավորվել են յուրաքանչյուր գոտու ներսում ժամանակը հաշվել այդ գոտու միջին միջօրեականի տեղական ժամանակով, և ոչ թե ամեն մի վայրի՝ իրեն տեղական ժամանակով։ Օրինակ, Ուֆայում և Սամարղանդում ժամը 12-ը համարում են այն ժամանակ, երբ Սվերդլովսկում, որն ընկած է IV գոտու գրեթե մեջտեղում, տեղական ժամանակով ժամը 12-ն է։ Քանի որ Ուֆայի երկայնությունը հավասար է 3 ժամ 44 րոպեի, իսկ Սամարղանդի երկայնությունը՝ 4 ժամ 28 րոպեի, ուստի Ուֆայում գոտիական ժամանակը տեղականից '''առաջ''' է 4 ժամ — 3 ժամ 44 րոպե, այսինքն՝ 16 րոպեով, իսկ Սամարղանդի գոտիական ժամանակը տեղականից ետ է մնում 4 ժամ 28 րոպե — 4 ժամ = 28 րոպեով։ Իմանալով վայրի երկայնությունը և այն գոտու համարը (տե՛ս V աղյուսակը՝ հավելված), որտեղ նա գտնվում է, հեշտությամբ կարելի է հաշվել տեղական ժամանակի և գոտիական ժամանակի միջև եղած տարբերությունը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_036.png|700px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Արևելյան կողմի հարևան գոտում նույն մոմենտում ամենուրեք ընդունում են մեկ ժամով ավելի։ Ժամային գոտու սահմանն անցնելուց ժամացույցը պետք է ոլդիղ մեկ ժամով առաջ կամ ետ գցել։ '''Գոտիական ժամանակով ապրող բոլոր երկրներում րոպեները ցույց տվող սլաքների դիրքը միևնույն մոմենտում համընկնում է. տարբերվում է միայն ժամասլաքների դիրքը՝ գոտիներին համապատասխան։'''
 +
 
 +
Զանազան պատճառներով՝ ժամային դոտիների սահմանները պայմանավորվել են երբեմն անցկացնել ոչ թե ուղիղ միջօրեականով, այլ գետերի, երկաթուղիների, մարզերի և այլ տեսակի բնագծերով։ Օրինակ, II և III ժամագոտիների միջնասահմանը, եթե այն անցկացնելու լինենք 2 ժամ 30 րոպե երկայնություն ունեցող միջօրեականի ուղղությամբ, կանցներ ուղիղ Մոսկվայի վրայով։ Ուստի այդ սահմանը տեղափոխված է մի քիչ դեպի արևելք, ներգրավելով Մոսկվայի մարզի արևելյան շրջանները։ Երկաթուղային տրանսպորտում գնացքների չվացուցակներն ամբողջ ՍՍՌՄ-ում կազմվում են այն ժամանակով, որը ընդունված է Մոսկվայում։
 +
 
 +
Էլեկտրոէներգիան և էներգիա արտադրելու ու լուսավորության նպատակներով գործածվող վառելանյութերն ավելի ռացիոնալ կերպով ծախսելու համար, ըստ որում այնպես, որ մարդիկ ստիպված չլինեն փոխելու իրենց աշխատանքային օրվա սովորական կարգն ու կանոնը, '''ՍՍՌՄ ԺԿՍ 1930 թ. հունիսի 16-ի դեկրետով ամբողջ երկրում ժամային սլաքները մեկ ժամով առաջ են ցցված։ Այս ձևով ստացված ժամանակի հաշիվը կոչվում է դեկրետային հաշիվ'''։
 +
 
 +
'''Այսպիսով, դեկրետային ժամանակը հավասար է գոտիական ժամանակին գումարած մեկ ժամ։'''
 +
 
 +
Երբեմն կարիք է լինում հաշվել, թե ե՞րբ կլինի իրական կեսօրը մեր ժամացույցով, որն աշխատում է դեկրետային ժամանակով։ Այստեղ ցույց կտանք, թե ի նչպես պետք է անել այդ՝ կոնկրետ օրինակի վրա։
 +
 
 +
Դիցուք հարկավոր է որոշել նոյեմբերի 6-ի իրական կեսօրի մոմենտը մի ժամացույցով, որն աշխատում է Սարատովում ընդունված սովորական ժամանակով և որն ունի 4 րոպեի ուղղում այդ ժամանակի համար։ Պարտեզի միջոցով պարզում ենք, որ Սարատովը գտնվում է III ժամագոտում։ Հետևաբար, Սարատովում ընդունված դեկրետային ժամանակը 3 ժամ + 1 ժամ, այսինքն՝ 4 ժամ 0 րոպեով առաջ է Գրինվիչի ժամանակից։ Մինչդեռ Սարատովփ երկայնությունը հավասար է 3 ժամ 4 րոպեի, ուստի և Սարատովի տեղական միջին ժամանակը պետք է որ 3 ժամ 4 րոպեով առաջ լինի Գրինվիչի ժամանակից։
 +
 
 +
Պարզ է, որ Սարատովում տեղական միջին ժամանակը 4 ժամ 0 րոպեից — 3 ժամ 4 րոպեով, այսինքն՝ 56 րոպեով ետ է մնում դեկրետային ժամանակից։ Օրացույցից կամ 34-րդ նկարից իմանում ենք, որ նոյեմբերի 6-ի ժամանակի հավասարումը կազմում է 16 րոպե, այսինքն՝ այդքան րոպե պետք է ավելացնել (հանրահաշվորեն) իրական ժամանակին, որպես ստացվի միջին ժամանակը։
 +
 
 +
իրական արեգակնային ժամանակով իրական կեսօրը 13 ժամ 0 րոպեին է, իսկ տեղական միջին ժամանակով այս դեպքում կեսօրը լինում է 12 ժամ 0 րոպեից — 16 րոպե = 11 ժամ 44 րոպեին։ Դեկրետային ժամանակը Սարատովում տեղական միջին ժամանակից առաջ է անցնում 56 րոպեով (տե՛ս վերը), և հետևաբար, իրական կեսօրի մոմենտին դեկրետային ժամանակով աշխատող ժամացույցները ցույց կտան 11 ժամ 44 րոպե + 56 րոպե = 12 ժամ 40 րոպե։ Սակայն մեր ժամացույցը Սարատովում 4 րոպեով առաջ է անցնում դեկրետային ժամանակից (տե՛ս վերը)։ Նշանակում է, վերջին հաշվով, այդ ժամացույցը իրական կեսօրին պետք է ցույց տա 12 ժամ 44 րոպե։
 +
 
 +
§ 39. ՏԱՐԵԹՎԻ (ԱՄՍԱԹՎԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ԳԻԾԸ։ Անհրաժեշտ է պայմանավորվել, թե Երկրի միջօրեականներից որի՞ վրա է առաջինը սկսվում նոր ամսաթիվ, օրինակ, Երկրի վրա որտե՞ղ է առաջինը սկսվում հունվարի 1-ը։ Եթե մի այդպիսի գիծ չսահմանվի, ապա բազմաթիվ թյուրիմացություններ տեղի կունենան։
 +
 
 +
Պայմանավորվել են, որ յուրաքանչյուր նոր թվական, ամսվա ամեն մի նոր օրը սկսվում է այն գծի վրա, որն անցնում Գրինվիչից 180°-ի միջօրեականի մոտերքով՝ Ասիայի և Ամերիկայի միջև։ Այսպիսով, տարվա ամեն մի նոր օրը սկսվում է Կամչատկայի վրա, այնուհետև՝ Սիբիրում, հետո՝ Եվրոպայում և ամենից ուշ՝ Ալյասկայում։
 +
 
 +
Արևելյան ուղղությամբ ամսաթվի փոփոխման գիծը հատող նավի վրա միևնույն ամսաթիվը վերա դրվում է երկու հաջորդական օրերին։ Օրինակ, այդ գիծը ապրիլի 13-ին՝ հինգշաբթի օրը հատելու դեպքում նավի վրա հաջորդ օրը դարձյալ անվանում են հինգշաբթի՝ ապրլի 13֊ը։ Այդ գիծն արևմտյան ուղղությամբ հատելու դեպքում՝ նավի վրա մեկ օրը բաց է թողնվում։ Օրինակ, ապրիլի 15-ի շաբաթ օրվան հաջորդող օրն անվանում են ապրիլի 17-ը՝ երկուշաբթի։ Երբ այդպիսի նավերը հասնում են նավահանգիստ, նրանց ամսաթիվը համընկնում է նավահանգստի բնակիչների ամսաթվին։
 +
 
 +
§ 40. ԺԱՄԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄ, Նկ. 37-ում միաժամանակ արտահայտված են հասարակածային կոորդինատները և ժամային անկյունը։ Որևէ M կետի հակման շրջանի և դիտողի MPZS միջօրեականի կազմած անկյունը ի հակադրություն α անկյան, երկնային սֆերայի պտտվելու հետևանքով, ժամանակի ընթացքում փոփոխվում է միևնույն անկյունային արագությամբ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_037.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
'''Aq աղեղը, որը հաշվվում է երկնային հասարակածով ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ՝ դիտողի միջօրեականի հարավային մասից մինչև M կետով անցնող հակման շրջանը, կոչվում է տվյալ կետի t ժամային անկյուն, նա արտահայտվում է ժամանակի միավորներով։'''
 +
 
 +
Ժամային անկյան հասկացողությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ կերպով սահմտնել ժամանակի չափման եղանակը. '''Իրական արեգակնային ժամանակը հաշված կեսօրից, չափվում է Արեգակի ժամային անկյունով'''։
 +
 
 +
§ 41. ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ։ Գարնանային գիշերահավասարի կետը, ինչպես և երկնային սֆերայի ամեն մի կետ, տվյալ դիտողի համար ունի ժամային անկյուն, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է համաչափորեն։
 +
 
 +
'''Գարնանային գիշերահավասարի կետի ժամային անկյունը կոչվում է աստղային ժամանակ''' (նշանակվում է s տառով)։ Նկ. 37-ում նա պատկերված է Aqγ աղեղով։
 +
 
 +
Ակներև է, որ գարնանային գիշերահավասարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին աստղային ժամանակը՝ s = 0։
 +
 
 +
Աստղադիտարաններում կան այնպիսի ժամացույցներ, որոնք աշխատում են ըստ աստղային ժամանակի և գարնանային գիշերահավասարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին ցույց են տալիս 0 ժամ 0 րոպե 0 վայրկյան։
 +
 
 +
Քանի որ լուսատուի վերին կուլմինացիայի մոմենտում նրա ժամային անկյունը՝ t = 0, ուստի այդ լուսատուի համար՝
 +
 
 +
s = α,
 +
 
 +
'''այսինքն՝ աստղային ժամանակը հավասար է այդ մոմենտին վերին կուլմինացիայում ղտնվող լուսատուների ուղղակի ծագմանը'''։ Այդ կարևոր կանոնը անհրաժեշտ է հիշել նաև այս ձևակերպմամբ. '''յուրաքանչյուր լուսատու վերին կուլմինացիայումն է գտնվում աստղային ժամանակի այն մոմենտին, որը հավասար է այղ լուսատուի ուղղակի ծագմանը'''։
 +
 
 +
'''Աստղային օր կոչվում է այն ժամանակամիջոցը, որն անցնում է գարնանային գիշերահավասարի կետի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև'''։ Դժվար չէ կռահել, որ դա այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում Երկիրը մի լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը։
 +
 
 +
Աստղային օրը արեգակնային օրից կարճ է մոտավորապես 4 րոպեով։ Աստղային ժամանակը արեգակնային ժամանակի համեմատությամբ անընդհատ առաջ է անցնում, որը տարվա ընթացքում կազմում է մեկ օր։
 +
 
 +
§ 42. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՊՆ ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ, ԼՈԻՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒԼՄԻՆԱՅԻԱՅԻ ՄՈՄԵՆՏՆ ԸՍՏ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ։ Գարնանային դիշերահավա սարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին աստղային ժամանակը հավասար է 0 ժամ 0 րոպե 0 վայրկյանի։ Մարտի 21-ին Արեգակը գտնվում է այդ կետի մոտերքում։ Ուստի այդ զբր տեղական արեգակնային և աստղային ժամանակները գրեթե համընկնում են, քանի որ աստղային ժամանակը արեգակնայինից առաջ է անցնում գրեթե 4 րոպեով (ավելի ճիշտ՝ 3 րոպե 56 վրկ.), ուստի նա 30-օրյա ամսվա ընթացքում արեգակնային ժամանակից առաջ կանցնի մոտավորապես 2 ժամով, իսկ տարվա ընթացքում՝ ուղիղ մեկ օրով։
 +
 
 +
Դժվար չէ հաշվել, որ կեսօրին աստղային ժամանակը մոտավորապես հավասար է․
 +
 
 +
<small>մարտի 21-ին հավասար է 0 ժամ 0 րոպեի
 +
 
 +
մարտի 22-ին հավասար է 0 ժամ 4 րոպեի
 +
 
 +
մարտի 23-ին հավասար է 0 ժամ 8 րոպեի և այլն։</small>
 +
 
 +
'''Որպեսզի տեղական կեսօրից հետո տվյալ ժամի համար ստանանք մոտավոր աստղային ժամանակը, հարկավոր է աստղային ժամանակը հաշվարկեց տարվա տվյալ օրվա կեսօրի համար և դրան ավելացնել կեսօրից մինչև տվյալ մոմենտն անցած ժամանակամիջոցը։'''
 +
 
 +
Օրինակի համար, հաշվարկենք մայիսի 1-ի երեկոյան ժամը 10-ի (տեղական արեգակնային ժամանակով) աստղային ժամանակը։ Մարտի 21-ից մինչև մայիսի 1-ը անցել է 41 օր, հետևաբար, մայիսի 1-ի կեսօրին աստղային ժամանակը հավասար կլինի 4 րոպե ՞՞՞x 41 = 164 րոպե = 2 ժամ 44 րոպեի։ Կեսօրից մինչև երեկոյան ժամը 10-ն անցել է ես 10 Ժամ, հետևաբար, մայիսի 1-ի երեկոյան ժամը 10-ին աստղային ժամանակը հավասար է 2 ժամ 44 րոպե + 10 ժամ = 12 ժամ 44 րոպեի։
 +
 
 +
'''Տարվա տվյալ օրվա համար աստղային տվյալ ժամանակին համապատասխանող իրական արեգակնային ժամանակը ստանալու համար, հարկավոր է աստղային ժամանակի այդ մոմենտից հանել տարվա տվյալ օրվա կեսօրին համապատասխանող աստղային ժամանակը։'''
 +
 
 +
Օրինակի համար, հաշվարկենք հուլիսի 3-ի աստղային ժամանակով ժամը 20-ին համապատասխանող իրական արեգակնային ժամանակը։ Մարտի 21-ից մինչև հուլիսի 3-ն անցել է 104 օր, հետևաբար, հուլիսի 3-ի կեսօրին աստղային ժամանակը կլինի 4 րոպե ՞՞՞ 104 = 416 րոպե = 6 ժամ 56 րոպեի։ Հուլիսի 3-ին աստղային ժամանակով ժամը 20-ին արեգակնային ժամանակով կլինի 20 ժամից — 6 ժամ 56 րոպե = 13 ժամ 4 րոպեի կեսօրից հետո, այսինքն՝ գիշերվա ժամը 1-ն անց 4 րոպեի։
 +
 
 +
Աստղային ժամանակը միջին տեղական արեգակնային կամ դեկրետային ժամանակի վերածելու համար և ընդհակառակն, հարկավոր է հաշվի առնել նրանց զանազանությունը իրական արեգակնային ժամանակից։
 +
 
 +
Այս բոլոր ասածներից հետևում է, որ երբ լուսատուի ուղղակի ծագումը հայտնի է, նրա կուլմինացիայի մոմենտը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ.
 +
 
 +
'''Աստղային ժամանակով լուսատուի կուլմինացիայի մոմենտը հավասար է նրա ուղղակի ծագմանը։ Որպեսզի լուսատուի տվյալ օրվա կուլմինացիա փ մոմենտն ստանանք արեգակնային ժամանակով, հարկավոր է աստղափքւ ժամանակի այղ մոմենտը վերածել արեգակնային ժամանակի մոմենտի, ղեկավարվելով այս պարագրաֆում նկարագրված կանոնով։'''
 +
 
 +
Մեզ հետաքրքրող լուսատուի ուղղակի ծագումը կարող ենք իմանալ որևէ տեղեկագրքից, կամ որոշել այն ըստ աստղային քարտեզի կամ աստղային գլոբուսի, օգտվելով նրանց վրա գծագրված կոորդինատացանցից։
 +
 
 +
Օգտվելով նախորդ օրինակի թվական տվյալներից, կարելի էր, օրինակ, հաշվել, որ այն աստղը, որի ուղղակի ծագումը՝ ՞՞՞ = 20 ժամի, հուլիսի 3-ին կոլյմինացիա կկատարի գիշերվա 1 ժամ 06 րոպեին։ Ավելի ճշգրիտ հաշվարկումները պահանջում են տարբերել աստղային ժամանակը իրական և միջին կեսօրին և հաշվի առնել, որ աստղային ժամանակը հոսում է արեգակնայինից արագ, օրինակ, կեսօրից անցած 6 արեգակնային ժամի փոխարեն անցնում է աստղային ժամանակի 6 Ժամ 1 րոպե։
 +
 
 +
§ 43. ՍՏՈՒՅԳ ԺԱՄԱՆԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Ճիշտ ժամանակն իմանալու կարիքն զգում են հիմնարկությունները, գործարանները, հեռագրատունը, տրանսպորտային կազմակերպություններն ու առանձին քաղաքացիներ։ Երկաթուղային տարբեր կայարաններում ժամացույցները սխալ և միմյանց հետ չհամաձայնեցված կերպով աշխատելու հետևանքով կարող են գնացքների ընդհարումներ տեղի ունենալ։ Հիշյալ «ստույգ ժամանակի օգտագործողները» պետք է ժամանակն իմանան մինչև մեկ րոպեի ճշտությամբ և հենց այդ ճշտությամբ էլ նրանք ստուգում են իրենց ժամացույցները։
 +
 
 +
Արտագրության և տրանսպորտի մի քանի տեսակներ կարիք են ունենում ժամանակն իմանալու մինչև մեկ վայրկյանի, իսկ հաճախ նույնիսկ մինչև վայրկյանի հարյուրերորդական մասի ճշտությամբ։ 0րինակ, Երկըի տարրեր վայրերում ծանրության ուժը չափելու միջոցով օգտակար հանածոների հետախուզությունը, աշխարհագրական քարտեզներ կազմելը, բաց ծովում նավավարումը պահանջում են Ժամացույցի առավել ճիշտ ստուգում և այն էլ օրական մի քանի անգամ, որովհետև ամեն մի ժամացույց, թեկուզ և շատ չնչին չափով, կարող է առաջ անցնել կամ ետ մնալ։
 +
 
 +
'''Այդ նպատակի համար և՛ ՍՍՌՄ-ում, և՛ ուրիշ երկրներում կազմակերպված է «ստույգ ժամանակի ծառայություն»։ Նրա խնդիրն է որոշել, պահպանել և հադորդել ստույգ ժամանակը։'''
 +
 
 +
Ստույգ աստղային ժամանակը որոշվում է աստղադիտարաններում՝ աստղերը գիտելու միջոցով։
 +
 
 +
Աստղային ժամանակը հեշտությամբ կարելի է վերածել արեգակնային ժամանակի։ (Ժամանակը որոշելն անմիջապես Արեգակը գիտելու միջոցով նվազ ճշտություն է տալիս, իսկ արեգակնային ժամացույցների անբավարար ճշտության մասին խոսելն անգամ ավելորդ է)։
 +
 
 +
Ստույգ ժամանակի պահ պան ումը կայանում է նրանում, որ հնարավորին չափ հաճախակի որոշում են աստղադիտարանի միևնույն (գլխավոր) ժամացույցների ուղղումները և ուսումնասիրում այդ ժամացույցների աշխատանքի ընթացքը՝ թե օրվա ընթացքում որքանով է նա առաջ անցնում կամ ետ մնում։
 +
 
 +
Ստույգ ժամանակի հաղորդումը կատարում են ռադիոկայաններն ավտոմատիկորեն՝ աստղադիտարանի ժամացույցի ճոճանակի օգնությամբ ձա յն ահ աղո րղիչում էլեկտրական հոսանքի միացումով։ Ժամանակի այդ ռադիոհաղորդումը տրվում է ՍՍՌՄ-ի և երկրագնդի տարբեր ռադիոկայանների կողմից, որոշակի ժամերի։ ՍՍՌՄ-ի լայն հաղորդիչ ռադիոկայանները մոտավորապես 0,1 վայրկյանի ճշտությամբ ժամանակը հաղորդում են երկու նախազգուշական երկարատև հնչյունի և մեկ կարճ հնչյունի ձևով, որը նշում է ժամանակի որոշ մոմենտը։ Ռադիոհեռագրակայաններր ժամանակի ազդանշանները հաղորդում են մեծ ճշտությամբ՝ ավելի բարդ կանոններով։
 +
 
 +
§ 44. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ։ '''Աստղագիտության գլխավոր գործնական կիրառությունները կատանում են ժամանակը ճիշտ չափելու և կողմնոաշման զանազան եղանակների մեջ։'''
 +
 
 +
Ճիշտ ժամանակն իմանալու կարիքն ունեն առանձին քաղաքացիները, հիմնարկությունները (առանձնապես երկաթուղիներն ոլ կապի հիմնարկները), արտադրություններից շատերը, օգտակար հանածոներ փնտրողները, Սովետական Բանակն ու ն ավատ որմը, նույնպես և բոլոր նրանք, ովքեր զգում են աստղագիտական կողմնորոշման կարիքը, այսինքն՝ գեոդեզիստ–քարտեզագիրները, ծովագնացները, օդաչուները, ճանապարհորդները, նոր երկրներ ու վայրեր հետազոտոդներր և այլն։
 +
 
 +
Աստղագիտական կողմնորոշումը կայանում է հարկավոր ուղղությունը (հյուսիսը, հարավը և այլն) որոշելու մեջ, նույնպես և երկրագնդի վրա դիտողի տեղը, այսինքն՝ աշխարհագրական լայնությունն ու երկաթյությունը որոշելու մեջ։ '''Լայնությունն ու երկայնությունը կարելի է որոշել միայն աստղագիտական դիտումների նիման վրա։'''
 +
 
 +
===ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ===
 +
 
 +
§ 45. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԸ։ '''Աշխարհագրական երկայնությունը որոշվում է տվյալ մոմենտում տվյալ կետի տեղական ժամանակը սկզբնական միջօրեականի (կամ այն կետի, որի երկայնությանն արդեն հայտնի է) տեղական ժամանակի հետ համեմատելու միջոցով''', քանի որ երկու կետերի աշխարհագրական երկայնությունների տարբերությունը հավասար է նրանց միևնույն մոմենտին համապատասխանող տեղական ժամանակների տարբերությանը (տե՛ս § 37)։
 +
 
 +
'''Այսպիսով՝ աշխարհագրական երկայնությունը որոշելու խնդիրը վեր է ածվում երկու խնդրի, որոշել տվյալ կետի տեղական ժամանակը և իմանա, մի որևէ կետի տեղական ժամանակը, որի աշխարհագրական երկայնությունն արդեն հայտնի է։'''
 +
 
 +
'''Նախապես հայտնի աշխարհագրական երկայնության ունեցող բնակավայրի տեղական ժամանակը կարելի է իմանալ, ընդունելով այդ կետից ոադիոյով հաղորդվող հիշտ ժամանակի ազդանշանները։''' Ռադիոազդանշանների ընդունման մոմենտին պետք է նշեք սեփական ժամացույցի ցուցումը, որն աշխատում է ըստ տեղական ժամանակի։
 +
 
 +
Օրինակ, հայտնի է, որ Մոսկվայի ռադիոկայանը դեկրետային ստույգ ժամանակի ազդանշանը հաղորդում է ճիշտ 19 ժամ 00 րոպեին։ Այդ ազդանշանը կլինի 11 գոտու +1 ժամ ժամանակով, այսինքն՝ այն միջօրեականի ժամանակով, որի երկայնությունը հավասար է 3 ժամ 00 րոպե 00 վայրկյան։
 +
 
 +
<small>Օգտվելով աստղագիտական դիտումներից՝ աստղագետը իր ժամացույցը դրել է ըստ տեղական ժամանակի։ Մոսկվայի ոագիոագգանշանը նա ընդունել է, երբ նրա ժամացույցը ցույց է տվել 23 ժամ 49 րոպե։ Դրանից նա եզրակացնում է, որ իր բնակավայրի երկայնությունը հավասար է՝ 23 ժամ 49 րոպե — 19 ժամ 00 րոպե = 4 ժամ 49 րոպեի, այսինքն՝ այղքանով նա դեպի արևելք է գտնվում այն միջօրեականից, որը Գրինվիչի նկատմամբ ունի 3 ժամ 00 րոպե 00 վայրկյան երկայնություն։ Հետևապես, տվյալ կետի երկայնությունը Գրինվիչի նկատմամբ հավասար է 4 ժամ 49 վայրկյան + 3 ժամ = 7 Ժամ 49 րոպեի։</small>
 +
 
 +
'''Աշխարհագրական յայնության որոշումը''' կատարվում է վերին կամ ստորին կուլմինացիայի ժամանակ Րևեռային աստղի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրությանը որոշելու միջոցով, հաշվի առնելով նաև նրա հեռավորությունը աշխարհի բևեռից։ Գոյություն ունեն նաև այլ, ավելի բարդ եղանակներ՝ լայնությունը որոշելու համար։ Աշխարհագրական լայնության և երկայնության որոշելը հանդիսանում է մեր հայրենիքի, այլ երկրների և ամբողջ երկրագնդի քարտեզագրության հիմքը։
 +
 
 +
§ 46. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄՆԵՐՈՒՄ։ Ծովային նավերի և ինքնաթիռների համար, որոնք անընդհատ գտնվում են շարժման մեջ, աշխարհագրական կոորդինատների որոշելը հանդիսանում է առօրյա կենսական խնդիրներից մեկը, որը շատ հաճախ լուծվում է օրական մի քանի անգամ։ Շոգենավերի ե ինքնաթիռների օրորվելը թույլ չի տալիս օգտվելու այնպիսի գործիքից, որը տեղակայվում Լ ըստ հարթաչափի։ Լուսատուների բարձրությունը չափելիս, որն անհրաժեշտ է աշխարհագրական լայնությունը և երկայնությունը որոշելու համար, այդ պայմաններում օգտվում են սեքստանից։
 +
 
 +
'''Սեքստան կոչվում է այն գործիքր, որով չափում են լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից՝ դիտումների ժամանակ Ա|ահելով այն ճեոքին բռնած''' (նկ. 38)։ Նա րաղկացած է շրջանագծի 60° սեկտորից և բռնակի օգնությամբ պահվում է ուղղաձիգ դիրքում։
 +
 
 +
Հորիզոնական դիտակով դիտողը տեսնում է հորիզոնը։ Պտտելով քանոնը հայելու հետ միասին, հարկավոր է նրան այնպիսի դիրք տալ, որ լուսատուի ճառագայթը, անդրադառնալով պտտվող հայելուց, ընկնի մյուս հայելու վրա, իսկ այնտեղից անդրադառնալով դիտողի աչքը։ Այն ժամանակ դիտողը լուսատուի պատկերը կտեսնի հորիզոնի գծի վրա։ Քանոնի ցուցիչը սեկտորի աղեղի վրա ցույց կտա այն թիվը, որը համապատասխանում է լուսատուի բարձրությանը հորիզոնից՝ դիտման մոմենտին։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_038.png|200px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Բացի սեքստանից, օդային նավատորմում ինքնաթիռների ուղղությունները որոշելու համար կիրառվում են նաև աստղադիտական այլ գործիքներ։
 +
 
 +
Շոգենավեր և ինքնաթիռներ վարողների (շտուրմանների) կարիքների համար ՍՍՌՄ-ում հաշվարկվում և հրատարակվում են հատուկ «Ծովային աստղադիտական տարեգիրք» և «Ավիացիոն աստղագիտական տարեգիրք», որոնք իրենց մեջ պարունակում են երկնային լուսատուների մասին տվյալ տարվան վերաբերող զանազան կարևոր տեղեկություններ և հաշվարկումներ կատարելու համար հատուկ աղյուսակներ։
 +
 
 +
Կողմնորոշման աստղագիտական եղանակների շնորհիվ հնարավոր դարձան մեր օդաչուների անզուգական թռիչքները դեպի Հյուսիսային բևեռ, Արկտիկայի վրայով ՍՍՌՄ-ից դեպի Ամերիկա, մեր ռմբակոծիչների հերոսական հարձակումները թշնամու հեռավոր օբյեկտների վրա և այլն։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# *I՞նչ է իրական կեսօրը, և ինչպե՞ս է որոշվում իրական արեգակնալին օրվա տևողաթյունը։
 +
# Ինչո՞ւ է իրական օրերի տևողությունը փոփոխվում։
 +
# Ինչպե՞ս են կաո ուցված արեգակնային ժամացույցները և ինչպիսի՞ ժամանակն են նրանք ցույց տալիս։
 +
# Քանի տեսակի արեգակնային ժամացույցներ կան և ինչո՞վ են նրանք իրարից տարբերվում։
 +
# Ի՞նչ է միջին արեգակնային ժամանակը։
 +
# Ի՞նչ է «ժամանակի հավասարումը» և ի՞նչ սահմաններումն է նա փոփոխվում։
 +
# Ինչպիսի՞ ժամանակն է կոչվում տեղական։
 +
# Ինչպե՞ս է տարբերվում տեղական ժամանակը երկու քաղաքներում, որոնք ունեն տարբեր երկայնություններ։
 +
# Ինչո՞ւմն է կայանում ժամանակի գոտիական հաշիվը։
 +
# Ի՞նչ է դեկրետային ժամանակը։
 +
# *Ի՞նչ է ամսաթվի փոփոխման գիծը և որտեղո՞վ է նա անցնում։
 +
# *Ի՞նչ է ժամային անկյունը։
 +
# *Ինչպիսի՞ կապ գոյություն ունի Արեգակի ժամային անկյան և իրական արեգակնային ժամանակի միջև։
 +
# *Ի՞նչ է աստղային ժամանակը։
 +
# *Աստղային ժամանակով ե՞րբ կուլմինացիա կկատարի այն աստղը, որի ուղղակի ծագումն է α։
 +
# *Ի՞նչ է աստղային օրը։
 +
# *Ո՞րն է կարճ, արեգակնայի՞ն օրը թե աստղային օրը, և ինչքանո՞վ։
 +
# *Ինչպե՞ս հաշվել տվյալ օրվա կեսօրին համապատասխան աստղային ժամանակը։
 +
# *Ինչպե՞ս հաշվել տարվա տվյալ օրվա ցանկացած ժամի համար աստղային ժամանակը։
 +
# *Ո՞վ և ինչո՞ւ կարիք ոձւի իմանալ ճշգրիտ ժամանակը։
 +
# Ինչո՞ւմն են արտահայտվում աստղագիտության գլխավոր գործնական կիրառությունները։
 +
# Ինչի՞ վրա է հիմնված աշխարհագրական երկայնության որոշելը։
 +
# Ինչպիսի՞ երկու խնդրի է բաժանվում այդ խնդիրը։
 +
# Ինչպե՞ս են իմանում տեղական ժամանակը մի այլ քաղաքում։
 +
# *Ի՞նչ է սեքստանը, որտե՞ղ և ինչի՞ համար է նա հարկավոր։
 +
# Ինչպե՞ս կարելի է որոշել տեղանքի աշխարհագրական լայնությունը։
  
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  
1. XIX դ. առաջին կեսում ռուս գիտնականների կողմից որոշվել է, որ Ֆուգլենեսսի (φ = 70°50՛) և Ստարո-Նեկրասովսկայի (φ = 45°20՛) միջև եղած հեռավորությունը միջօրեականով հավասար է 2822 կմ։ Այստեղից որոշեցեք Երկրի միջօրեականի քառորդը և շառավիղը։
+
# Արեգակնային ժամացույցը ցույց է տալիս առավոտյան 8 ժամ 10 րոպե։ Օգտվելով 34-րդ նկարից՝ որոշեցեք համապատասխան միջին ժամանակը փետրվարի 15-ին, հունիսի 15-ին և նոյեմբերի 3-ին։
 +
# Ինչպիսի՞ ժամանակ կլինի այդ․ տեղական, թե՞ գոտիական։
 +
# Ո՞ր տեղական ժամանակն է առաջ և ինչքանո՞վ․ Կույբիշևի՞նը, թե՞ Սվերդլովսկինը (տես V հավելվածը), Տոմսկի՞նը, թե՞ Իրկուտսկինը, Մուրմանսկի՞նը, թե՞ Տաշքենտինը։
 +
# Օգտվելով V հավելվածից, որոշեցեք, թե այդ քաղաքներից յուրաքանչյուրում ինչպիսի՞ ժամանակն է առաջ, տեղակա՞նը, թե՞ գոտիականը, և ինչքանո՞վ, դեկրետայի՞նը, թե՞ տեղականը, և ինչքանո՞վ։
 +
# Որոշեցե՛ք Ռիգայի տեղական ժամանակը, երբ Չիտայում դեկրետային ժամանակով կեսօր է։
 +
# Խարկովում արեգակնային ժամացույցները ցույց են տալիս առավոտյան 7 ժամ 19 րոպե։ Գտնել այդ պահին համապատասխան դեկրետային ժամանակը Խարկովում, Լվովում, Գորկիում և Կրասնոյարսկում։
 +
# Սյունի ստվերը դեկրետային կեսօրին անցնո՞ւմ է արդյոք միջօրեի գծով։
 +
# Դեկրետային ժամանակով Տուլայում և Ռիգայում միաժամանակ երեկոյան ժամը 6-ն է։ Միատեսա՞կ են արդյոք այդ քաղաքների նաև տեղական ժամանակները (տե՛ս V հավելվածը)։
 +
# *Կհամընկնե՞ն արդյոք երկու ճանապարհորդների ժամանակի հաշիվները (ամսաթվերը), որոնք միաժամանակ մայիսի 1-ին դուրս են եկել Մոսկվայից, ըստ որում նրանցից մեկը շարժվում է դեպի արևմուտք, իսկ մյուսը՝ դեպի արևելք, և անցնում են օրական միահավասար 15° ըստ երկայնության։ Նրանք ի՞նչ կկատարեն, երբ հատեն ամսաթվի փոփոխման գիծը։
 +
# *Երկու աստղերի ուղղակի ծագումներն են՝ 3 ժամ և 7 ժամ։ Աստղային ժամանակով ե՞րբ այդ աստղերը կուլմինացիա կկատարեն։
 +
# *Հաշվեցե՛ք աստղային ժամանակը կեսօրին և երեկոյան ժամը 6-ին մայիսի 1-ի, օգոստոսի 1-ի և մարտի 1-ի համար։
 +
# *Մայիսի 1–ին, օգոստոսի 1-ին և մարտի 1-ին տեղական արեգակնային ժամանակով ժամը քանիսի ն կուլմինացիա կկատարեն այն աստղերը, որոնց ուղղակի ծագումն է՝ 3 ժամ, 7 ժամ, 23 ժամ։ Փաստորեն այդ կուլմինացիաներից բոլո՞րը հնարավոր կլինի տեսնել թե ոչ։
 +
# Տեղական ժամանակով աշխատող ժամացույցը ցույց էր տալիս երեկոյան 9 ժամ 13 րոպե, երբ լսվեցին Գրինվիչի կեսօրի ռադիոազդանշանները։ Ինչի՞ է հավասար բնակավայրի երկայնությունը։
 +
# Մոսկվայից ռադիոազդանշան լսվեց, որ այնտեղ երեկոյան ժամը 7-ն է (դեկրետային ժամանակով)։ Այդ պահին տեղական ժամանակով աշխատող ժամացույցը ցույց էր տալիս 13 ժամ 43 րոպե։ Ինչպիսի՞ն է բնակավայրի երկայնությունը Գրինվիչի նկատմամբ։
 +
# Կարելի՞ է արդյոք, ունենալով արեգակնային ժամացույց և ռադիոընդունիչ, կոպիտ մոտավորությամբ որոշել բնակավայրի երկայնությունը։
 +
# Կարելի՞ է արդյոք որոշել բնակավաւրի երկայնությունը համեմատելով քաղաքային ժամացույցների ցուցումները ռադիոազդանշանների հետ։
 +
# Բևեռային աստղը հեռու է բևեռից 1°։ Ե՞րբ պետք է չափել նրա բարձրությունը հորիզոնից և ինչպիսի՞ ուղղում պետք է մտցնել ստացած արդյունքի մեջ, որպեսզի ճշտորեն որոշվի տեղանքի լայնությունը։
 +
</small>
 +
 
 +
===ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՕՐԱՑՈՒՅՑ===
 +
 
 +
§ 47. ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՄԻՍ։ Լուսինը այն միակ երկնային մարմինն է, որ պտտվում է Երկրի շուրջը։
 +
 
 +
'''Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Լուսինը մի լրիվ շրջան է կատարում Երկրի շուրջը, կոչվում է աստղային (կամ սիդերիկ) ամիս, նա կազմում է 2⅓ օր։'''
 +
 
 +
Հետևենք, թե ի՛նչպես Լուսինը մի որևէ աստղի նկատմամբ արդեն հաջորդ օրը նկատելի տեղաշարժվել է ձախ կողմի վրա՝ դեպի արևելք (մեկ օրում մոտավորապես 13°)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_039.png|225px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Դժվար չէ նկատել, որ աստղային երկնքում Լուսինը տեղաշարժվում է անընդհատ և 27⅓ օրից հետո վերադառնում է նույն աստղերի մոտ, երկնային սֆերա յում գծելով լրիվ շրջանագիծ։ Հենց այդ պատճառով էլ Լուսնի պտտման ժամանակաշրջանը (աստղերի նկատմամբ) կոչվում է աստղային (սիդերիկ)։ Մեկ ժամվա ընթացքում Լուսինը երկնային սֆերայում հասցնում է տեղաշարժվել (դեպի արևելք)
 +
 
 +
<math>\frac{360°}{27⅓ \times 24}</math>
 +
 
 +
չափով, այսինքն՝
 +
 
 +
½°, մոտավորապես իր տեսանելի տրամագծի մեծության չափ։
 +
 
 +
Լուսինը երկնա յին սֆերայում շարժվելիս հաճախ առժամանակ մեզանից ծածկում է աստղերն ու մոլորակները։ Դա ցույց է տալիս, որ Լուսինը մեզ ավելի մոտ է գտնվում, քան աստղերն ու մոլորակները։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_040.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Լուսնի տեսանելի շարժումը երկնային սֆերայում կատարվում է խավարածրի մոտերքը, '''բայց Լուսնի աղեծրի հարթությանը թեքված է Երկրի ուղեծրի հարթության (խավարածրի հարթության) նկատմամբ 5°–ով։ Լուսնի աղեծրի հատման կետերը խավարածրի հետ կոչվում են Լուսնի աղեծրի հանգույցներ'''։
 +
 
 +
'''Լուսնի միջին հեռավորությանը Երկրից կազմում է 384000 կմ կամ մոտավորապես 30 երկրային տրամագիծ։''' Քանի որ Լուսինը Երկրի շուրջը շարժվում է էլիպսով, ուստի նրա հեռավորությունը երկու կողմերի վրա փոփոխվում է մոտ 20 000 կմ սահմաններում։ '''Լուսնի աղեծրի Երկրին ամևնամերձավոր կետը կոչվում է պերիգեյ (մերձակետ), ամենահեռավոր կետը՝ ապոգեյ (հեռակետ)։'''
 +
 
 +
§ 48. ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԼՈՒՅՍԸ։ '''Լուսնի տեսքի փոփոխությունը և նրա փուլերի կրկնումներն աոաջանում են այն բանի շնորհիվ, որ Լուսինը Երկրի և իրեն լուսավորող Արեգակի նկատմամբ գրավում է տարբեր դիրքեր։'''
 +
 
 +
Լուսինը գնդաձև, խավար մարմին է։ Երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև, նրա դեպի մեզ դարձած կիսագունդն Արեգակի կողմից չի լուսավորվում, և մենք նրան չենք տեսնում։ Լուսնի այդ փուլը կոչվում է '''նորալուսին'''։ Երբ Լուսինը գտնվում է ուղիղ Արեգակի դիմաց, այսինքն՝ Երկիրը լինում է Արեգակի և Լուսնի միջև, Լուսնի դեպի մեզ դարձած ամբողջ կիսագունդը պայծառ կերպով լուսավորված է լինում Արեգակի ճառագայթներով։ Այդ փուլը կոչվում է '''լիալուսին'''։ Միջակա դիրքերում մենք նրա լուսավորված կիսադնդի այս կամ այն մասը տեսնում ենք կողքից» Հ-թանից էլ Լուսինը ունենում է կիսասկավառակի ('''առաջին քառորդ և վերջին քառորդ'''), ավելի կամ պակաս Լափով նեղ եղջյուրի և այլ տեսքեր։ 40-րդ նկարը պարզաբանում է Լուսնի փուլերի կապը նրա՝ իր ուղեծրում ունեցած այս կամ այն դիրքի հետ. Արեգակի ճառագայթներն ընկնում են վերևից՝ '''գծագրի հարթության''' ուղղությամբ։
 +
 
 +
Հասկանալի է, որ Լուսնի վերին կուլմինացիան նորալուսնի ժամանակ տեղի է ունենում կեսօրին, լիալուսնի ժամանակ՝ կես-գիշերին , առաջին քանորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 18-ին և վերջին քառորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 6-ին (արեգակնային ժամանակով)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_041.png|180px|frameless|thumb|right]]
 +
 
 +
'''Լուսնի իրար հաջորդող երկու միատեսակ փալերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս, այն հավասար է 29½ օրվա։'''
 +
 
 +
Լուսնի փուլերի պարբերաշրջանը կամ սինոդիկ ամիսը ավելի երկարատև է սիդերիկ ամսից։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի միատեսակ փուլերը թևակոխում են այն մամանակ, երբ Լուսինը նույն դիրքն է ընդունում Արեգակի նկատմամբ։ Նկ․ 41-ում Լուսինը L կետում պատկերված է T Երկրի և S Արեգակի միջև՝ նորալուսնի դիրքում։ Այն ժամանակամիջոցում, երբ Լուսինը Երկրի շուրջը մի լրիվ պտույտ է կատարում, Երկիրը Լուսնի հետ միասին Արեգակի նկատմամբ արդեն անցած է լինում իր ուղեծրի <sup>1</sup>/<sub>13</sub>-րդ մասը և գտնվում է T<sub>1</sub> կետում։ Լուսինը, շարժվելով սլաքի ուղղությամբ, կընդունի L1 դիրքը, որը, ինչպես մենք տեսնում ենք, դեռևս չի կարող նորալուսնին համապատասխանել։ Նորալուսնի L'<sub>1</sub> դիրքին հասնելու համար Լուսինը պետք է դառնա ST<sub>1</sub>L<sub>1</sub> անկյան չափով, որը տևում է մոտավորապես երկու օր։
 +
 
 +
Լուսնի վրա գտնվող դիտողի համար Երկիրը նույնպես տարբեր դիրքեր է գրավում Արեգակի նկատմամբ։ Ուստի Լուսնի վրայից դիտելու դեպքում՝ Արեգակի ճառագայթներով լուսավորված Երկիրը նույնպես պետք է փոփոխի իր փուլերը և այն էլ ճիշտ նույն պարբերությամբ, միայն այն տարբերությամբ, որ երբ Երկրի վրա դիտվում է, օրինակ, լիալուսին , Լուսնի վրա պետք է դիտվի «նորաերկիր», և ընդհակառակն։ Դա դժվար չէ հասկանալ, ելնելով նույն 40-րդ նկարից։ Միայն պետք է պատկերացնել, որ դիտողը շարժվում է Լուսնի հետ միասին և այնտեղից նայում Երկրին։
 +
 
 +
Երկրի մակերևույթը 14 անգամ մեծ է Լուսնի մակերևույթից։ Ուստի «լիաերկրի» ժամանակ Լուսինը անհամեմատ ավելի ուժեղ է լուսավորվում Երկրի կողմից, քան լիալուսնի ժամանակ Երկիրը Լուսնից։ Բացի այդ, Երկրի մակերևույթը յոթ անգամ ավելի ուժեղ է անդրադարձնում Արեգակի ճառագայթները, քան Լուսինը, որովհետև Երկրի վրա կան շատ լուսավոր շրջաններ (ձյուն, ամպեր, ավազոտ անապատներ)։ Այդ պատճառով «լիաերկրի» ժամանակ Լուսինը լուսավորվում է Երկրից շատ ավելի ուժեղ, քան թե լիալուսնի ժամանակ Երկիրը լուսավորվում է Լուսնից։ Դրանով է բացատրվում «մոխրագույն լույսի» երևույթը, այսպես է կոչվում այն մեղմ կապտականաչավուն լուսարձակումը, որը նկատվում է Լուսնի սկավառակի՝ Արեգակի ճառագայթներով չլուսավորված մասում՝ նորալուսնից փոքր-ինչ առաջ և նրանից անմիջապես հետո, երբ Լուսնի պայծառ մասը երևում է նեղ եղջյուրի ձևով։ Այդ ժամանակ Երկիրը պայծառ լույս է սփռում Լուսնի մակերևույթի վրա։
 +
 
 +
§ 49. ԱՐԵՎԱԴԱՐՏԱՅԻՆ ԵՎ ՕՐԱՏՈԻՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐ։ '''Մեծ ժամանակամիջոցների հաշվարկման սիստեմը կոչվում է օրացույց։''' Ներկայումս գրեթե բոլոր երկրներն օգտվում են արեգակնային օրացույցից, այսինքն՝ մի օրացույցով, որը հիմնված է Արեգակի խավարածրով կատարած տարեկան շրջապտույտի վրա, ուստի և կապված է տարվա եղանակների պարբերաբար փոփոխվելու հետ։
 +
 
 +
Ամեն մի արեգակնային օրացույցում որպես հիմք ընդունվում է արևադարձային տարին։ '''Արևադարձային տարի է կոչվում Արեգակի կենտրոնի՝ գարնանային գիշերահավասարի կետով երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցը։'''
 +
 
 +
Արևադարձային տարին հավասար է 365 օրվա 5 ժամվա 48 րոպեի ու 46,1 վայրկյանի։ Հենց այդ հանգամանքն է, որ օրացույց կազմելու գործում դժվարություններ է հարուցում, որովհետև յուրաքանչյուր օրացուցային տարին հարմարության տեսակետից պետք է իր մեջ ամբողջ թվով օրեր պարունակի։ Կապված այն բանի հետ, թե ինչպես է օրացույցը հարմարվում արևադարձային տարվա հետ և ինչպես է նա իրականացնում այդ հարմարեցումը, կարող էն տարբեր օրացույցներ լինել։
 +
 
 +
§ 50. ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐ։ '''Մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան Ռուսաստանում ընդունված օրացույցը կոչվում էր հին տոմար։'''
 +
 
 +
'''Հին տոմարում հաշվի պարզության համար ընդունված է, որ արևադարձային տարին կազմում է հիշտ 365 օր 6 ժամ, այսինքն՝ 365¼ օր։''' Որպեսզի օրացուցային տարին միշտ ամբողջ թվով օրեր պարունակի, ընղունվել էր 3 տարի իրար հետևից հաշվել 365-ական օր, իսկ հաջորդ (չորրորդ) տարին՝ 366 օր, որից հետո դարձյալ երեք տարի հաշվել 365-ական օր և այլն։ Այն ժամանակ տարվա միջին տևողությունը հավասար կլինի (365 +365 + 365 + 366):4 = 365¼ օրվա, այսինքն՝ հավասար է արևադարձային տարվա ընդունված տևողությանը։
 +
 
 +
Տարվա ավելորդ օրը ավելացվում է փետրվարի վերջում (փետրվարի 29), և այդպիսի տարին կոչվում է '''նահանջ տարի'''։ '''Ընդունված է նահանջ (366 օրից կազմված) համարել այն տարիները, որոնց համարներն աոանց մնացորդի թաժանվում են 4'''-ի, օրինակ 1944, 1948, 1952 թվականները։
 +
 
 +
Հին տոմարը ժամանակի իրական ընթացքից ետ է մնում, որովհետև տարվա միջին, տևողությունը նա ընդունում է ավելի երկար, քան նա իսկապես կա (11 րոպե 14 վայրկյանով)։ Յուրաքանչյուր 400 տարում (ավելի ճիշտ՝ 384 տարում) հին տոմարը ետ է մնում 3 օրով։
 +
 
 +
ՍՍՌՄ-ում և շատ երկրներում ընդունված '''նոր տոմարը''', որը մի շարք երկրներում մտցվել է դեռևս 1582 թ., գրեթե ազատ է վերոհիշյալ թերությունից։
 +
 
 +
XVI դարում հին տոմարը բնությունից արդեն 10 օրով ետ էր մնացել (այդ օրացույցը քրիստոնեական կրոնն ընդունած երկրների կենցաղի մեջ մտցվել էր 325 թ․)։ Օրացույցի ետ ընկնելը վերացնելու նպատակով 1582 թ․ հոկտեմբերի 5-ի փոխարեն միանգամից հաշվեցին հոկտեմբերի 15֊ը։ Իսկ որպեսզի սխալը նորից չկուտակվի, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում հին օրացույցում կուտակվող երեք ավելորդ օրերը վերացվում են նրանով, որ ամեն մի այդպիսի 400–ամյա ժամանակաշրջանի երեք նահանջ տարիները համարվում են հասարակ տարիներ։ Պայմանավորվել են, որ հասարակ կհամարվեն հին օրացույցի այն հարյուրամյա նահանջ տարիները, որոնց հարյուրյակների թիվն առանց մնացորդի չի բաժանվում 4-ի։ Այսպիսով, 1600 թվականը երկու օրացույցներումն էլ նահանջ էր և XVII դարում հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը մնաց 10 օր։ Նոր տոմարով 1700 թվականը ոչ թե նահանջ էր, այլ հասարակ, ուստի և այդ օրացույցների տարբերությունը դարձավ 11 օր։ 1800 թվականից հետո տարբերությունը դարձավ 12 օր, 1900 թվականից հետո՝ 13 օր, իսկ 2000 թ, հետո այդ տարբերությունը դեռևս կմնա 13 օր։
 +
 
 +
Նոր տոմարը նույնպես կատարելապես ճիշտ չէ, բայց րնոլթյունիէք
 +
նրա տարբերվելը միայն 3000 տարվա ընթացքումն է կուտակվում մեկ
 +
օրվա չափ։ Այդպիսի սխալը, բնականաբար, գործնական նշանակու֊
 +
թյուն չունի։
 +
 
 +
<small>§ 51․ *ԱՄՍՎԱ ԵՎ ՇԱԲԱԹՎԱ ԾԱԳՈՒՄԸ։ Օրացուցային թվականությունն Նախնադարյան շրջանում այն երկրներում, որոնք ավելի որսորդության և անասնապահության, քան հողագործության հետ կին կապված, ընդունված էր այնպիսի օրացույց, որը կառուցված կր Լուսնի փուլերի հերթափոխման, այսինքն՝ սինոդիկ ամսվա (29½ օրվա) վրա։ Օրացուցային ամիսները հաղորդում կին միմյանց, ունենալով մերթ 29, մերթ 30 օր։ Մեր արեգակնային օրացույցում տարվա մեկ, տասներկուերորդ մասը կոչվում է ամիս, բայց նա Լուսնի հետ ոչ մի առնչություն չունի, օրացուցային ամիսները, որոնք ունեն 28-ից մինչև 31-օրյա տարբեր տևողություն, Լուսնի փուլերի հերթափոխության հետ ոչ մի կերպ կապված չեն։
 +
 
 +
Յոթօրյա շաբաթը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ այն հավատմունքի կապակցությամբ, որ ուներ աստղագուշակությունը մոլորակների ազդեցության նկատմամբ։ Այն ժամանակ հայտնի հինգ մոլորակներից յուրաքանչյուրին, նույնպես և Արեգակին ու Լուսնին կին նվիրված առանձին օրերը՝ որոշ կարզով, շաբաթը — Սատուրնին (Սատուրնի օր), կիրակին — Արեգակին, երկուշաբթին — Լուսնին և այլն։ Գերմաներեն մինչև այժմ էլ, օրինակ, կիրակին կոչվում է Sonntag (Sonnen tag — Արեգակի օր), երկուշաբթին — Montag (Լուսնի օր), անգլերեն շաբաթը կոչվում է Saturday (Սատուրնի օր), կիրակին — Sunday (Արեգակի օր), ֆրանսերեն երեքշաբթին կոչվում է Mardi (Martis dies — Մարսի օր), չորեքշաբթին - Mercredi(Մերկուրի օր) և այլն։
 +
 
 +
'''Տարիների թվարկության սկիզթթ կոչվում է օրացուցային թվականություն''' (էրա)։ Հռոմեացիները տարիների թվարկումը երկար ժամանակ տանում կին իրենց, մայրաքաղաքի Հռոմի հիմնադրման տարվանից։ Նման տարբեր տեսակի թվականությունների միմյանց հետ համեմատելն ու մեկից մյուսին անցնելը բավականին անհարմար է։
 +
 
 +
Հազար հինգ հարյուր տարի առաջ առաջարկվել է տարիների թվարկումը հաշվել այսպես կոչված «քրիստոսի ծննդյան» տարեթվից։ Այդ առասպելական իրադարձության տարեթիվը, իհարկե, չի կարելի սահմանել, և այն «հաշվել են» կամավոր կերպով։ Սակայն «քրիստոսի ծննդից սկսած այդ թվականությունը» աստիճանաբար տարածվել կ շատ երկրներում և ներկայումս գրեթե ընդունված է բոլորի կողմից, հաճախ մենք նրան անվանում ենք «մեր թվականություն» (մ․ թ․)։ Մենք այն պահպանել ենք, քանի որ հարմար է, որպեսզի բոլոր ժողովուրդներն էլ հազարամյակների ընթացքում ունենան միևնույն թվականությունը։</small>
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԴՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ի՞նչ է աստղային (սիդերիկ) ամիսը և ինչի՞ է նա հավասար։
 +
# Աստղային երկնքի ֆոնի վրա ի՞նչ չափով է տեղաշարժվում Լուսինը. ա) մեկ ժամում և բ) մեկ օրում։
 +
# Համընկնո՞ւմ է արդյոք Լուսնի ուղեծիրը խավարածրի հետ։
 +
# Ինչի՞ է հավասար Լուսնի միջին հեռավորությունը Երկրից։
 +
# Ինչպե՞ս են կոչվում Լուսնի ուղեծրի՝ Երկրին ամենամոտ և ամենահեռու կետերը։
 +
# Պատրաստեցեք գծագիր և նրանով բացատրեցեք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է կատարվում Լուսնի փուլերի հերթափոխությունը։
 +
# Ո՞ր ժամին է կատարվում Լուսնի կուլմինացիան, երբ նա գտնվում է ա) առաջին քառորդում, բ) լիալուսին է և գ) վերջին քառորդում։
 +
# Ի՞նչ է Լուսնի մոխրագույն լույսը։
 +
# Ինչպե՞ս է կոչվում Լուսնի փուլերի լրիվ հերթափոխության պարբերաշրջանը և ինչի՞ է նա հավասար։
 +
# Ի՞նչն է կոչվում օրացույց։
 +
# Ի՞նչն է կոչվում արևադարձային տարի և ինչի՞ է նա հավասար։
 +
# Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի հին տոմարում։
 +
# Ինչի՞ է հավասար տարվա միջին տևողությանը հին տոմարում։ Ինչո՞ւմն է կայանում նրա անճշգրտությունը։
 +
# Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի նոր տոմարում։ Ե՞րբ է նա մտցվել ՍՍՌՄ-ում։
 +
# Ինչպե՞ս են տարբեր դարերում ամսաթվերը հին տոմարով վերածվում նոր տոմարի, և ընդհակառակն։
 +
# *Մեր օրացույցում որտեղի՞ց են հանդես եկել ամիսները։
 +
# *Ե՞րբ և ինչո՞ւ է առաջացել յոթօրյա շաբաթը։
 +
# Ի՞նչ է օրացուցային դարագլուխը։
 +
 
 +
ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆնԵԻ
 +
 
 +
# Լուսինը առաջին քառորդի փուլում հորիզոնին մոտ է։ ժամը քանի՞սն է (մոտավորապես)։ Հորիզոնի ո՞ր կողմն է նա գտնվում։
 +
# Այսօր Լուսինը մայր է մտել կես-գիշերին։ Մոտավորապես ե՞րբ նա մայր կմտնի վաղը։
 +
# Լուսինը մոտ է լրման։ Այդ ժամանակ ինչպե՞ս կերևա Երկիրը Լուսնից դիտողի համար։
 +
# Լուսնեղջյուրն իր ուռուցիկությամբ դարձած է դեպի աջ և գտնվում է հորիզոնին մոտ։ Հորիզոնի ո՞ր կողմն եք դուք նայում։
 +
# *Ինչո՞ւ արևադարձային երկրներում «մաշվող» Լուսնի նոր ծագող եղջյուրը ծովի վրա այնպես է երևում, կարծես թե նավակ է լողում ջրի վրա։
 +
# Ինչո՞ւ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիայի տարեդարձը տոնվում է նոյեմբերին։
 +
# Ե՞րբ է տեղի ունեցել դեկաբրիստների 1825 թ, ապստամբությունը նոր տոմարով։
 +
# Մ․ Վ․ Լոմոնոսովը հին տոմարով ծնվել է 1711 թ, նոյեմբերի 8-ին։ Այժմ ե՞րբ պետք է նշենք նրա ծնունդը։
 +
# *Ինչպե՞ս և ե՞րբ պետք է երթևեկի նավը Ասիայի և Ալյասկայի միջև, որպեսզի նրա անձնակազմի համար փետրվարի ընթացքում լինի 10 կիրակի։
 +
</small>
 +
 
 +
===ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ===
 +
 
 +
§ 52. ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ։ Եթե Լուսնի ուղեծրի հարթությունը համընկներ խավարածրի հարթությանը, ապա ամեն ամիս խավարում տեղի կունենար։ Ամեն անգամ նորալուսինի ժամանակ Լուսինը լինելով Երկրի և Արեգակի միջև՝ նրանց հետ միասին կգտնվեր մի ուղիղ գծի վրա և իր ոչ-թափանցիկ մարմնով կփակեր Արեգակի առաջը։ Դրա հետևանքով ամեն անգամ կնկատվեր մի երևույթ, որ մենք անվանում ենք '''Արեգակի խավարում'''։ Ճիշտ նույն ձևով ամեն անգամ լիալուսնի Ժամանակ Լուսինը կմտներ Երկրի՝ Արեգակի նկատմամբ հակառակ կողմը նետած ստվերի մեջ, որի հետևանքով տեղի կունենար Լուսնի խավարում։ Շնորհիվ այն բանի, որ Լուսնի ուղեծիրը որոշ չափով թեքված է խավարածրի նկատմամբ. Լուսինը նորալուսնի և լիալուսնի ժամանակ մեծ մասամբ անցնում է խավարածրից վեր կամ նրանից ցած, և խավարում չի լինում։
 +
 
 +
Խավարումներ կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ Լուսնի նորումը կամ լրումը տեղի է ունենում Լուսնի ուղեծրի երկու հանգույցներից որևէ մեկի մոտ, այսինքն, խավարածրի հարթության հետ Լուսնի ուղեծրի հատման կետերի մոտ (§ 47)։ Այլ կերպ ասած՝ Արեգակն ու Լուսինը պետք է միաժամանակ Լուսնի ուղեծրի հանգույցներին մոտ լինեն։
 +
 
 +
Քանի որ այդ հանգույցները երկուսն են, իսկ Արեգակը խավարածրով լրիվ շրջան է կատարում մեկ տարում, ուստի տարեկան լինում է երկու շրջան (մեկը մյուսից կես տարի անց), երբ կարող են խավարումներ տեղի ունենար Լուսնի հանգույցների գիրքը անընդհատ փոփոխվում է, որի հետևանքով խավարումների տեղի ունենալու պարբերությաններր ամեն տարի փոփոխվում են։ Ավելի ճիշտ հաշվումները ցույց են տալիս, որ տարեկան պետք է տեղի ունենան Արեգակի առնվազն երկու, բայց ոչ ավելի, քան հինգ խավարումներ և Լուսնի՝ ոչ ավելի, քան երեք խավարումներ, բայց Լուսնի խավարումներ կարող են բոլորովին չլինել։ Ամենից հաճախ տարեկան լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։
 +
 
 +
§ 53. ԼՈՒՍՆԻ ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ։ Երկիրը Արեգակի նկատմամբ հակաղիր կողմի վրա նետում է կոնաձև ստվեր։ Երբ Լուսնի լրումր տեղի է ունենում իր ուղեծրի հանգույցի մոտերքևը, ապա Լուսինը իր այդ փուլում մասամբ կամ ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ, ուստի և տեղի է ունենում Լուսնի մասնակի կամ լրիվ խավարում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_042.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Լուսնի խավարումը տեսանելի է լինում Երկթի այն կիսագնդում (ամբողջ կիսագնդում միաժամանակ), որը խավարման ժամանակ դարձած է դեպի Լուսինը։
 +
 
 +
Լուսնի հեռավորության վրա Երկրի ստվերի տրամագիծը 2½ անգամ մեծ է Լուսնի տրամագծից։ Ընդ որում, եթե Լուսինը անցնի ստվերի կենտրոնով, Լուսնի լրիվ խավարումը կտևի մոտ 1 ժամ 40 րոպե, չհաշված այն ժամանակը, որի ընթացքում Լուսինը հետզհետե ընկղմվում է Երկրի ստվերի մեջ և հետզհետե դուրս գալիս այդ ստվերից, որը տևում է դարձյալ երկու ժամ։
 +
 
 +
Խավարման ժամանակ սովորաբար Լուսինը բոլորովին չի անհետանում, այլ շարունակում է երևալ, թեև շատ աղոտ կերպով։ Ընդ Որում նա ընդունում է քիչ թե շատ խավար կամ լուսավոր նրբերանգի գորշ-կարմիր գույն։ Դրա պատճառն այն է, որ Արեգակի ճառագայթները, բեկվելով Երկիրը շրջապատող մթնոլորտում, թափանցում են Երկրի նետած կոնաձև ստվերի ներսը։ Սակայն, ծիածանի բոլոր գույներից, որոնք կազմում են Արեգակի սպիտակ լույսը, մթնոլորտը ուժեղ կերպով կլանում է կապտավուն և նրա հարևան ճառագայթները, իսկ այդ կոնաձև ստվերի մեջ է բաց թողնում գերազանցապես կարմիր ճառագայթները, որոնց նա համեմատաբար թույլ է կլանում։ Հենց այդ ճառագայթներն են, որ խավարման ժամանակ լուսավորում են Լուսինը։
 +
 
 +
Մթնոլորտի կողմից կապտագույն ճառագայթների ուժեղ կլանում է տեղի ունենում նաև արևածագի և արևամուտի ժամանակ։ Առավոտյան և երեկոյան, երբ ճառագայթներր թեք ուղղությամբ են անցնում մթնոլորտի միջով, Արեգակի լույսն այդ ժամանակ օդի ավելի ստվար շերտերով է անցնում, քան ցերեկվա կեսերին, և կապույտ ու բաց-կապույտ ճառագայթներն ավելի ուժեղ կերպով են կլանվում։ Ուստի օդը կապտավուն գույն է ստանում, իսկ Արեգակը արևածագի և արևամուտի ժամանակ կարմիր է թվում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_043.png|225px|frameless|thumb|left]]
 +
 
 +
§ 54. ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ։ Լուսինը փոքր է Երկրից, ուստի Լուսնի նետած կոնաձև ստվերի տրամագիծը փոքր է Երկրի տրամագծից։ Լուսնի ստվերը չի կարող միաժամանակ ծածկել ոչ միայն ամբողջ Երկիրը, այլև նույնիսկ նրա զգալի մասը։ Արեգակի լրիվ խավարում գիտվում է միայն այն համեմատաբար փոքր բծի ներսում, որ Երկրի մակերևույթի վրա առաջացնում է Լուսնի ստվերը։ Այդ ստվերային բիծը, որ էլիպսի ձև ունի, իր տրամագծով երբեք չի հասնում նույնիսկ 300 կմ և սովորաբար շատ ավելի փոքր է լինում։ Այդ բծից դուրս, որտեղ Լուսնի կիսաստվերն է ընկնում, մոտ 4 000 կմ շառավղով տարածության վրա նկատվում է '''մասնակի խավարում''', այսինքն՝ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի միայն մի մասը (նկ. 43)։ Երկրի մյուս մասերում, ստվերից և կիսաստվերից դուրս, Արեգակի խավարում չի լինում։
 +
 
 +
Այն պատճառով, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուս ինը՝ Երկրի շուրջը, ուստի լուսնի ստվերը տեղաշարժվում է Երկրի մակերևույթի վրայով, և Արեգակի խավարումը հաջորդաբար (տարբեր մոմենտներում) դիտվում է Երկրի մակերևույթի տարբեր վայրերում։ Գա տեղի է ունենում՝ այսպես կոչված՝ լրիվ խավարման գոտում, որը ձգվում է Երկրի մակերևույթով։ Այդ դոտու երկու կողմերից միայն մասնակի խավարում է դիտվում, և որքան վայրը հեռու է գտնվում լրիվ խավարման գոտուց, այնքան մասնակի խավարումը ավելի քիչ (փոքր փուլով) է նկատվում։
 +
 
 +
'''Խավարման փուլ կոչվում է Արեգակի տրամագծի՝ Լուսնի կողմից առավել չափով ծածկված հատվածի հարաթերոՆթյունջ Արեգակի ամթողջ տրամագծին։''' Նա արտահայտվում է Արեգակի տրամագծի մասերով։
 +
 
 +
Ինչպես Լուսնի, այնպես էլ Երկրի ուղեծրերն էլիպսաձև լինելու հետևանքով, Լուսնի տեսանելի (անկյունային) տրամագիծը Արեգակի տրամագծից մերթ մեծ է լինում, մերթ հավասար և մերթ փոքր։ Առաջին դեպքում լրիվ Արեգակի խավարումը տևում է որոշ ժամանակ (ոչ ավելի, քան 7 րոպե 40 վայրկյան), երկրորդ դեպքում՝ միայն մի ակնթարթ, իսկ վերջին դեպքում Լուսինն առհասարակ Արեգակի սկավառակն ամբողջապես չի ծածկում․ նրա եզրերը Լուսնի խավար սկավառակի շրջապատից երևում են, տեղի է ունենում '''օղակաձև խավարում''' (նկ․ 44)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_044.png|120px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Արեգակի խավարման պատկերն այսպես է ընթանում։ Սկզբում Արեգակի սկավառակի արևմտյան (աջակողմյան) եզրին առաջանում է մի փոքրիկ սև փորվածք։ Այդ փորվածքը հետզհետե մեծանում է, և Արեգակը ավելի ու ավելի է ծածկվում Լուսնի կողմից։ Այսպես անցնում է մոտավորապես մեկ ժամ։ Մինչև լրիվ խավարում սկսվելը Արեգակի լույսը նվազում է աստիճանաբար, բայց ոչ այնքան նկատելի կերպով։ Լրիվ խավարումն սկսվելուց հետո պատկերը միանգամից փոխվում է․ մթնում է, և երկնքի վրա սկսում են երևալ առավել պայծառ աստղերն ու մոլորակները, Արեգակի շուրջը հեռադիտակով երևում են պայծառ հրավառ ցայտեր (պրոտուբերանցներ)՝ Արեգակից դուրս ձգվող վարդագույն փոքր լեզվակների ձևով։ Խավարած Արեգակի շուրջը բոցավառվում է արևապսակը, որն իրենից ներկայացնում է Արեգակի մթնոլորտի արտաքին մասերը։ Լրիվ խավարումը վերջանալուց հետո Լուսնի աջ եզրի հետևից հայտնվում է Արեգակի պայծառ լույս սփռող նեղ եղջյուրիկը, և պսակը, հրվիժակներն ու աստղերը միանդամից անհետանում են։ Եղջյուրիկը հետզհետե մեծանում է, և Լուսինն էլի մոտավորապես մեկ ժամվա ընթացքում հեռանում է Արեգակի սկավառակի վրայից։
 +
 
 +
<small>Թեև Արեգակի խավարումներ ավելի հաճախակի են գինում, քան Լուսնի խավարումներ, բայց Երկրի վրա միևնույն տեղում Արեգակի խավարումները, մանավանգ քրիվ խավարումները, անհամեմատ սակավ են նկատվում, քան Լուսնի խավարումները։ Երկրագնդի որևէ վայրում Արեգակի լրիվ խավարում դիտվում է միջին հաշվով մոտավորապես 300 տարին մեկ անգամ, իհարկե, հնարավոր շեղումներով։ ՍՍՌՄ-ի սահմաններում Արեգակի լրիվ խավարումներ դիտվել են 1914 թ., 1936 թ., 1941 թ., 1945 թ., 1952 թ. և 1954 թ.։ Մոտակա, հաջորդ Արեգակի լրիվ խավարում, որ կերևա ՍՍՌՄ-ում, տեղի է ունենալու 1961 թ. փետրվարի 15-ին։ Նրա շերտը կանցնի Ղրիմի, Ստալինգրադի և Արևմտյան Սիբիրի վրայով։
 +
 
 +
Լրիվ խավարումների ժամանակ հաջողվում է դիտել այնպիսի երևույթներ, որոնք ուրիշ ժամանակ տեսնելն անհնարին է։ Ուստի այդ երևույթները դիտելու համար լրիվ խավարման գոտին հատուկ արշավախմբեր են ուղարկվում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_045.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Երկայնակի գծերով միացված են այն կետերը, որտեղ խավարման փուլերը միատեսակ են (իզոֆազեր)։ Լայնակի գծերով միացված են այն կետերը, որտեղ խավարումը տեղի է ունեցել միաժամանակ (ցույց է տրված միջազգային ժամանակը)։ Մեջտեղի ստվերագծված գոտիով նշանակված են այն տեղերը, որտեղ խավարումը լրիվ է եղել։
 +
 
 +
Արեգակի 1936 թ․ խավարումը տեսանելի էր ՍՍՌՄ-ի համարյա ամբողջ տերիտորիայի վրա (տե՛ս նկ․ 45) և որպես լրիվ խավարում՝ մի երկար գոտում, որը ձգվում էր Սև ծովից մինչև Խաղաղ օվկիանոսը։ Դա հնարավորություն է տվել կազմակերպել մի շարք արշավախմբեր աստղագիտական և ֆիզիկական հատուկ հարցեր լուծելու նպատակով։ Սովետական արշավախմբերից շատերը արժեքավոր արդյունքներ ստացան։ 1941 և 1945 թվականներին ևս, չնայած պատերազմական իրադրությանը, ՍՍՌՄ-ում Արեգակի խավարումների լայն դիտումներ են կատարվել։</small>
 +
 
 +
Կար ժամանակ, երբ մարդիկ շատ էին վախենում խավարումներից, համարելով այն վատ նախագուշակություն կամ աստծո բարկության արտահայտություն։ Հաճախ այդպիսի սնոտիապաշտությունները պաշտպանվում էին պաշտամունքի սպասավորների կողմից՝ աշխատավոր մասսաներին վախեցնելու համար։ Այժմ գիտնականները, ծանոթ լինելով Լուսնի շարժման տեսությանը, նախապես հաշվում են յուրաքանչյուր խավարման ճիշտ ժամանակը՝ նույնիսկ վայրկյանի տասներորդական մասի ճշտությամբ (դիտումների և կատարած հաշվարկումների միջև նկատվող ոչ այնքան մեծ շեղումները առիթ են տալիս ավելի ևս ճշգրտելու Լուսնի շարժման տեսությունը)։
 +
 
 +
Արեգակի խավարումների համար սովորաբար կաղմվում է քարտեզ, որտեղ գծագրվում է Լուսնի՝ Երկրի վրայով անցնող ստվերի ուղին և տարվում են գծեր — '''իզոքրոններ''' (խավարման սկսման, միջին և վերջանալու միատեսակ մոմենտների գծերը) և '''իզոֆազեր''' (մասնակի խավարման միանման ամենամեծ փուլերի գծերը)։ Առավելապես ճշգրիտ այդպիսի քարտեզներ հաշվարկվում են ՍՍՌՄ-ում պրոֆ․ Ա․ Ա․ Միխայլովի ղեկավարությամբ։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչի՞ց են առաջանում Արեգակի և Լուսնի խավարումները։
 +
# Ինչպիսի՞ պայմաններումն է Լուսինը մտնում Երկրի ստվրի մեջ և Լուսնի ստվերն ընկնում Երկրի վրա։
 +
# Ինչո՞ւ ամեն ամիս խավարում չի լինում։
 +
# Ի՞նչ են Լուսնի հանգույցները, և հաստատո՞ւն է արդյոք նրանց դիրքը։
 +
# Ինչո՞ւ խավարումները շարունակ տարվա միևնույն ժամանակ չեն տեղի ունենում։
 +
# Քանի՞ և ինչպիսի՞ խավարումներ կարող են լինել տարվա ընթացքում։
 +
# Ինչպե՞ս է առաջանում Լուսնի խավարումը։ Ինչո՞ւ Լուսինը խավարման ժամանակ կարմիր է լինում։
 +
# Արեգակի քանի՞ տեսակ խավարումներ են լինում։
 +
# Արեգակի խավարումը դիտվո՞ւմ է ամենուր միաժամանակ ու միատեսակ։
 +
# Ինչո՞ւ Արեգակի և Լոէսնի խավարումների տեսքը լինում է տարբեր։
 +
# Ի՞նչ է խավարման փուլը։
 +
# Ի՞նչ արտասովոր բան է երևում Արեգակի լրիվ խավարումների Ժամանակ։
 +
 
 +
ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆՆԵՐ
 +
 
 +
# Երեկ եղել է լիալուսին։ Կարո՞ղ է պատահել, որ մեկ շաբաթից հետո լինի արէգակի խավարում։
 +
# Վաղը չէ մյուս օրը լինելու է Արեգակի խավարում։ Այսօր կարո՞ղ է լինել «լուսնյակ գիշեր»։
 +
# Կարո՞ղ է լինել Լուսնի օղակաձև խավարում։
 +
# Ինչո՞ւ Լուսնի խավարումները երբեմն տեսանելի չեն լինում տվյալ վայրում։
 +
# Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից նոյեմբերի 15-ին դիտել Արեգակի խավարում։
 +
# Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից դիտել հունիսին և նոյեմբերին տեղի ունեցող խավարումները։
 +
# Ինչպե՞ս տարբերել Լուսնի սովորական «մաշը» նրա խավարման փուլից։
 +
</small>
 +
 
 +
==ԳԼՈՒԽ III։ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՅՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ==
 +
 
 +
===ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ===
 +
 
 +
§ 55. ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՎ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ մարդը դեռևս չգիտեր բնության օրենքները, նա ամեն քայլափոխում զգում էր իր անզորությունը և շրջապատի աշխարհից ունեցած կախումը։ Նա կուրորեն խոնարհվում էր բնության ուժերի առաջ, աստվածացնում էր այդ ուժերը։ Աստվածացվում էին կայծակը , որոտը, քամին և երկնային լուսատուները, առաջին հերթին՝ Արեգակն ու Լուսինը։ Ամենից շատ զարգացած էր Արեգակին երկրպագելը (արևապաշտությունը)։ Տեսնելով Արեգակի ճառագայթների կենդանարար ազդեցությունը ամբողջ բնության վրա, բայց չկարողանալով իմանալ, թե ո՞րն է նրանց աղբյուրը և ինչպե՞ս են նրանք ներգործում, մարդիկ Արեգակը մի բարի և հզոր աստված էին պատկերացնում։ Այսպես, բնության օրենքները չիմանալու հետևանքով ծնունդ է առել հավատը դեպի գերբնական ուժերը և զարգացել նրանց երկրպագությունը, գոյություն են առել կրոնական հավատալիքներն ու պատկերացումները։
 +
 
 +
Արեգակին և նրա պատկերներին երկրպագելր գոյություն է ունեցել հնադարյան շատ ժողովուրդների մոտ։ Սլավոնների մոտ Արեգակի աստվածը կոչվում էր Յարիլո։ Լույս֊աստծո այլաբանական ձևով նկարագրված արկածները, այսինքն՝ Արեգակի կատարած ճանապարհորդությունը խավաըածրով, շատ ժողովուրդների մոտ կազմում են արեգակնային առասպելների բովանդակությունը։
 +
 
 +
Արեգակնային առասպելներն իրենց արտացոլումն են գտել կրոններում և մասնավորապես քրիստոնեական կրոնում։ Օրինակ, «Քրիստոսի ծննդյան» տոնը, որը հարմարեցված է ձմեռային արևադարձի ժամանակին, հնադարյան մնացուկներից մեկն է՝ Արեգակի աստծո ծննդյան տոնն է հանդիսանում։
 +
 
 +
Սուրբ Հովհաննես Մկրտչի քրիստոնեական-կռապաջտական տոնը (հունիսի 24-ը), երբ ն ախառևոլյուցիոն Ռուսաստանի գյուղերում ցատկում էին վառվող խարույկների վրայով, կապված է հին ժամանակներում Արեգակի հուրը երկրպագելու հետ (որը նշանավորվում էր խարույկով)։ Դա կապված է ամառային արևադարձի հետ։
 +
 
 +
Լուսնի երկրպագումն իր հետքերը պահպանել է մուսուլմանական (այլ կերպ՝ մահմեդական) կրոնում, որտեղ լուսն եղջյուրը («կիսալուսինը») կրոնական սիմվոլ է հանդիսանում։ Նրա պատկերը դնում են մզկիթների վրա, նկարում են դրոշակն երի վրա, օգտագործում են հագուստները և զենքերը զարդարելու համար։
 +
 
 +
Կրոնական մոլորությունների, երկնային լուսատուները պաշտելու և սոցիալական երևույթների պատճառները չիմանալու հիման վրա առաջ են եկել ֆանտաստիկ պատկերացումներ այն մասին, որ իբր երկնային լուսատուներն ազդում են երկրային իրադարձությունների վրա։ Այդ ազդեցության և ըստ երկնային լուսատուների դիրքի՝ իրադարձությունները նախագուշակելու հնարավորության մասին եղած ուսմունքը ստացել է '''աստղագուշակություն''' անունը;
 +
 
 +
Նման գուշակություններով զբաղվող մարդիկ կոչվում էին աստղագուշակներ։
 +
 
 +
Հին ժամանակներում և միջին դարերում թագավորները, իշխանները, կառավարիչներն ու զորավարները ունեին իրենց մշտական պալատական աստղագուշակները, որոնց գուշակություններին էլ դիմում էին նրանք՝ պետությունը կառավարելու և պատերազմ վարելու ժամանակ, ինչպես և անձնական գործերում։
 +
 
 +
Մոլորակների բարդ օղակապտույտ շարժումների պատճառները չհասկանալն աստղագուշակության զարգացման համար բարենպաստ հող էր ստեղծում։ Հավատը դեպի երկնաբնակ էակները, որոնք իբր թե կառավարում են ողջ աշխարհը, առաջ բերեց այդ լուսատուների աստվածացում։ Այդ պատճառով էլ նրանց տրվել են աստվածների անուններ, որոնց համբավաբերներն էին համարվում մոլորակները։ Մարդիկ չիմանալով, որ բնության ամեն մի երևույթ և հասարակական ամեն մի իրադարձություն որոշվում է բնական՝ միանգամայն օրինաչափ պատճառներով, որ նրանք կախում չունեն զանազան ոգիների և աստվածների կամքից, հավատում էին աստղագուշակներին: Այդ հողի վրա էլ առաջացել է «բախտավոր աստղին» և «անբախտ մոլորակին» հավատալը։
 +
 
 +
Գիտական ճիշտ պատկերացումների զարգացումը ավելի ու ավելի սահմանափակել է սնահավատության բնագավառը։ Բայց և այնպես մինչև հիմա էլ հետամնաց մարդկանց մեջ նման անմիտ նախապաշարմունքներր դեռ շարունակում են մնալ (խաղաթղթով գուշակություն, հավատը դեպի ճակատագիրը , դեպի նշանակները և այլն)։
 +
 
 +
Ժողովրդական մասսաներին խոնարհ պահելու և աշխատավորներին անպատիժ կերպով շահագործելու համար շահագործող դասակարգերը ամեն կերպ սերմանում են խավարամտություն և զանազան սնահավատություններ։ Նրանք քաջալերում են նաև աստղագուշակությունը, որպես անիմաց մարդկանց անխուսափելի, խորհրդավոր ճակատագրի մասին առասպելներով թմրեցնելու միջոցներից մեկը։ Այդ բանը հատկապես վառ կերպով դրսևորվում է ԱՄՆ-ում, որտեղ այսպես կոչված «դեմոկրատական ազատությունների» անվան տակ տեղի են ունենում ամենավայրենի սնահավատությունների ու սնոտիապաշտությունների սանձարձակություններ։
 +
 
 +
§ 56. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՄՈՏ։ Հնադարյան քոչվոր ժողովուրդների աստղագիտական իմացությունները առաջ են եկել օրվա ժամանակը որոշելու և գիշերը տափաստանում կամ անապատում ճիշտ ուղղությունր գտնելու կարիքի հետևանքով։
 +
 
 +
Մարդու՝ հողագործության անցնելու հետ միասին աստղագիտության հանդեպ ունեցած կարիքը մեծացավ։ Հողագործին անհրաժեշտ էր օրացույց ունենալ, որպեսզի տարվա եղանակների համեմատ կարողանար գյուղատնտեսական աշխատանքները նախապես կարգավորել։
 +
 
 +
Ծովագնացները շարունակ կարիք էին ունենում կողմն որոշվելու աստղերի միջոցով։
 +
 
 +
Հնադարյան եգիպտացիներն ու բաբելացիները կարողանում էին ջոկել թափառող լուսատուները՝ մոլորակները և հասկանալ նրանց տեսանելի օղակապտույտ շարժումները։
 +
 
 +
Թե՛ բաբելացիների և թե՛ եգիպտացիների մոտ գիտությունը օգտագործվում էր քրմերի՝ կրոնի սպասավորների կողմից, իրենց սեփական կաստային նպատակների համար։ Քրմերն իրենց գիտելիքները խիստ գաղտնի էին պահում, որպեսզի կարողանան պահպանել իրենց հեղինակությունն ու իշխանությունը։ Ամսաթվերի, նույն թվում երկնային լուսատուների պաշտամունքի հետ կապված կրոնական տոների սահմանումը ամրապնդել է աստղագիտական գիտելիքներին տիրապետող քրմերի իշխանությունը։ Քրմերր երկնային երևույթների վերաբերյալ մեծ քանակությամբ փաստական տվյալներ էին կուտակել, բայց անկարող էին նրանց ճիշտ բացատրել։ Երկնային մարմինների բնությունն ուսումնասիրելու փոխարեն քրմերը զարգացնում էին աստղագուշակությունը և այդպիսով սարսափի մեջ էին պահում ոչ միայն ժողովրդին, այլ հաճախ նաև նրա կառավարիչներին։
 +
 
 +
Ըստ հին բաբելական առասպելի, որը փոխ են առել հրեաները իրենց ստրկացնողներից՝ բաբելացիներից, և որը մտել է «սուրբ» Աստվածաշնչի մեջ, երկինքն իրենից մի կարծր գմբեթ է ներկայացնում («երկնային հաստատություն»), որը հենվում է տափարակ Երկրի եզրերի վրա։ Երկինքը աշխարհն ստեղծող «երկնաբնակների» ապրելու վայրն է։ Այդ տեսակետների հիման վրա է աճել այն խոր տարբերության պատկերացումը, որ դրվում էր երկրայինի և երկնայինի, «այս աշխարհի» և «հանդերձյալ աշխարհի», բնականի և գերբնականի, նյութականի և հոգեկանի, իմանալիի և իբր թե անիմանալիի միջև։ Այստեղից էլ մինչև օրս պահպանվել է այս դարձվածքը՝ «տարբերվում է ինչպես երկինքը Երկրից»։
 +
 
 +
Այն բանից հետո, երբ քաղաքական և կուլտուրական կենտրոնը Րաբելոնից և Եգիպտոսից փոխադրվեց Հունաստան, աստղագիտության բնագավառում կուտակված տեղեկությունները հույն մտածողների սեփականությունը դարձան։ Աստղագիտությունը նրանց մոտ ստացավ իր հետագա զարգացումը, որովհետև հույները, որպես խիզախ ծովագնացներ, առանձնապես զգում էին այդ գիտության կարիքը և այդ բնագավառում հաջողությամբ կիրառեցին իրենց մաթեմատիկական գիտելիքները։
 +
 
 +
§ 57․ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՍԱՆԵԼԻ ՇԱՐԺՈՒՄԸ։ Չզինված աչքով երևում է հինգ մոլորակ՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։ Նրանք փայլում են այնպես, ինչպես ամենապայծառ աստղերն են փայլում։ Ուստի կարելի է հայտնաբերել մոլորակը, որպես մի «ավելորդ» պայծառ աստղ որևէ համաստեղության մեջ (նկ. 46)։ Մոլորակների հայտնաբերելուն կարող է օժանդակել նաև երկնքի համեմատությունն աստղային քարտեզի հետ, որտեղ մոլորակների դիրքը, իհարկե, ցույց չի տրված, որովհետև այդ լուսատուները երկնքում անընդհատ փոփոխում են իրենց դիրքը։
 +
 
 +
Դիտումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մոլորակ տարվա որոշ մասն անց է կացնում Արեգակին շատ մոտ, և այդ ժամանակ նա անհետանում է Արեգակի ճառագայթների մեջ։ Հետևաբար, չի կարելի հուսալ, որ ամեն երեկո կարելի է տեսնել բոլոր մոլորակները միասին։ Բացի այդ, լինում է այնպես, որ որևէ մոլորակ ծագում է միայն առավոտյան դեմ կամ երեկոն դեռ չհասած արդեն մայր է մտնում։ Այնպես որ, կարող է պատահել, որ տվյալ մոմենտում երկնակամարի վրա ոչ մի մոլորակ չերևա։
 +
 
 +
Դիտելով լուսատուները՝ մարդիկ համոզվել են, որ այն ժամանակ, երբ Մարսը, Յուպիտերը և Սատուրնը, առհասարակ, կարելի է տեսնել գիշերվա ցանկացած ժամին, Վեներա և մանավանդ Մերկուրի մոլորակները Արեգակից երբեք շատ չեն հեռանում։ '''Մերկարին և Վեներան կարող են դիտվել միայն երկու դեպքերում — կա՛մ երեկոյան՝ Արեգակը մայր մտնելուց անմիջապես հետո՝ արևմուտքում, կամ առավոտյան՝ Արեգակը ծագելուց քիչ առաջ՝ արևելքում։''' Ըստ որում Մերկուրին նույնիսկ Արեգակից իր տեսանելի, այսինքն անկյունային, առավելագույն չափով հեռացման շրջանում, դժվարությամբ է երևում արշալույսի ճառագայթների մեջ և հորիզոնին մոտ է։ Այսպիսով, և՛ Մերկուրին, և՛ Վեներան գիտվում են կա՛մ որպես «լուսաստղ)), կա՛մ որպես «երեկոյան» աստղեր և նրանք գիշերը երբեք չեն երևում։ Նրանք երևում են երկնքի միայն արևմտյան կամ արևելյան կողմում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_046.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Վեներան անհամեմատ ավելի պայծառ է փայլում, քան մյուս մոլորակներն ոլ աստղերը և սպիտակ գույն ունի։ Յուպիտերը ավելի թույլ է, քան Վեներան, բայց շատ ավելի պայծառ է առաջին մեծության աստղերից և մյուս մոլորակներից» նա դեղնավուն գույնի է։ Մարսը կարմրանարնջագույն է և երբեմն նույնքան պայծառ է լինում, ինչպես Յուպիտերը, բայց հաճախ փայլում է ինչպես առաջին մեծության աստղ։ Սատուրնր քիչ է տարբվերվում առաջին մեծության աստղերից և դեղնավուն է։
 +
 
 +
Շատ հետաքրքիր և օգտակար է հետևել աստղերի նկատմամբ մո լորակների կատարած տեղաշարժումներին, աստղային քարտեզի վյրա ժամանակ առ ժամանակ նշելով նրանց դիրքը։ Չզինված աչքով ավելի շուտ կարելի է նկատել Մարսի կատարած շարժումը։ Սակայն բոլոր մոլորակների համար էլ միայն մի քանի ամիս շարունակ կատարած դիտումներից հետո է պարզվում նրանց տեսանելի տեղաշարժումների գլխավոր առանձնահատկությունը։ '''Յուրաքանչյուր մոլորակի շարժման առանձնահատկությունն այն է, որ նա մերթ արագ է շարժվում, մերթ դանղաղ, մերթ երկնային սֆերայի օրական շարժման ուղղությամբ, մերթ հակառակ ուղղությամբ, և տարեկան մեկ անգամ աստղային երկնքի ֆոնի վրա կարծես մի օղակ է գծում։'''
 +
 
 +
Նկ. 47-ում ցույց են տրված աստղային քարտեզի մի մասը և այն օղակաձև ուղին, որը 1939 թ.ընթացքում անցել է Մարսը։ Այդ նկարի վրա նշված է, թե տարվա որոշ օրերին Մարսը իր անցած ուղու ո՛ր կետերումն է գտնվելիս եղել։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_047.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Ամենաարագ շարժվողը և ավելի մեծ օղակ գծողը (աստիճաններով հաշված ) Մարսն է, նրանից պակասը՝ 3ուպիտերը , է՛լ ավելի պակասը՝ Սատուրնը։ Օղակներ գծելով, յուրաքանչյուր մոլորակ միևնույն Ժամանակ շարունակում է տեղափոխվել աստղային երկնքի ֆոնի վրա, նրա օրական պտույտի հակառակ ուղղությամբ։
 +
 
 +
Մերկուրիի և Վեներայի շարժումների մասին ավելի մանրամասն չենք խոսում, որովհետև արշալույսի պայծառ ֆոնի վրա, որտեղ աստղերի աղոտ լույսն անհետանում է, նրանց հետևելը դժվար է, բայց նրանք ևս այդ ձևի օղակներ են գծում։
 +
 
 +
§ 58․ ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ԵՎ ՊՏՂՈՄԵՈՍԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ՍԻՍՏԵՄՆԵՐԸ։ Հին հունական գիտության բոլոր նվաճումների ընդհանրացումը տվել է հին աշխարհի մեծագույն գիտնականներից մեկը՝ Արիստոտելը (384—322 մ. թ. ա, ) IV դարում մեր թվականությունից առաջ։ Այնուամենայնիվ, հունական գիտնականների մեծ մասի պատկերացումը աշխարհի կառուցվածքի մասին եղել է դեռևս շատ հեռու իրականուփյունից։
 +
 
 +
Ըստ Արիստոտելի, մոլորակները, Արեգակը և Լուսինը ամրացված են երկնային կարծր և թափանցիկ սֆերաների վրա, ըստ որում յուրաքանչյուր լուսատուն՝ իր սեփական սֆերայի վրա։ Այդպիսի սֆերաներից ամենահեռավորի վրա դասավորված են աստղերը։ Այդ սֆերաները համակենտրոն կերպով տեղավորված են մեկը մյուսի մեջ և նրանց կենտրոնում գտնվում է անշարժ երկրագունդը։ Երկնային սֆերաները տարբեր արագությամբ պտտվում են Երկրի շուրջը՝ մասամբ ձգելով ու տանելով մեկը մյուսին, որից էլ, ինչպես Արիստոտելն էր ասում, տեղի են ունենում երկնային լուսատուների տեսանելի շարժումները։
 +
 
 +
'''Աշխարհի այդ ամբողջ սիստեմը, որի կենտրոնում տեղավորված է Երկիրը, կոչվում է գեոցենտրիկ սիստեմ։'''
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_048.png|250px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Հին հունական աստղագիտության նվաճումների գագաթնակետը հանդիսացավ մեր թվականության II դ. ալեքսանդրիացի գիտնական կլավդիոս Պտղոմեոսի մշակած աշխարհի սիստեմը։ Նա նույնպես գեոցենտրիկ պատկերացումներից էր ելնում։ Մոլորակների օղակաձև շարժումները բացատրելու համար Պտղոմեոսը ենթադրեց, որ յուրաքանչյուր մոլորակ շարժվում է համաչափորեն մի փոքր շրջան ագծով (որն անվանեց էպիցիկլ), մինչդեռ այդ շրջանագծի կենտրոնն իր հերթին մի մեծ շրջանագծով շարժվում է Երկրի ջուրջը։ Զանազան հարթությունների վրա տեղփ ունեցող հենց այդ երկու շարժումների զուգակցությունն է, որ Երկրից նայելու դեպքում ստեղծում է մոլորակներիօղակաձև շարժում մերթ դեպի առաջ, մերթ դեպի ետ։
 +
 
 +
<small>§ 59*. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ։ Հունական պետությունների և նրանց կուլտուրայի անկումից հետո սկսվեց Արևմտյան Եվրոպայի պետությունների զարգացումը։ Սակայն միջին դարերում այնտեղ գոյություն ուներ պրիմիտիվ տնտեսություն, որը գիտությունների զարգացման համար դեռ քիչ էր շահագրգռված։ Ծովագնացությունը թույլ էր զարգացած, իսկ քրիստոնեական եկեղեցին, որն իշխում էր մարդկանց մտքի վրա և օժտված էր նույնպիսի իշխանությամբ, ինչպես որ անցյալի քրմերը, արգելում էր բնության ուսումնասիրությունը՝ համարելով այն մեղսական զբաղմունք։
 +
 
 +
Այն ժամանակ տիեզերքի մասին է՛լ ավելի միամիտ ու կոպիտ պատկերացումներ կային, քան եգիպտացիների և հույների մոտ։ Երկրի գնդաձևությունն իսկ հերքվում էր․ կրոնական պատկերացումների համաձայն՝ Երկիրը պատկերվում էր որպես տափարակ շրջան կամ նույնիսկ քառանկյունի։ Իսկ աստղերը համարվում էին երկնակամարին խփված ոսկե մեխեր կամ կանթեղներ, որ վառում են հրեշտակները։
 +
 
 +
Աշխարհագրական մեծագույն հայտնագործությունների դարաշրջանում, երբ եվրոպացիները նոր հարստություններ զավթելու նպատակով խիզախում էին լողալ ծովերում և նույնիսկ օվկիանոսներում, կամա-ակամա հարկ եղավ դիմել աստղագիտությանը։ Լույս աշխարհ հանվեցին Արիստոտելի և Պտղոմեոսի տեսությունները՝ հույների ժառանգությունը։ Այն շրջանում, երբ քրիստոնեական եկեղեցին ֆանատիկորեն հալածում էր այն ամենը, ինչ հակառակ էր կրոնին, հին հունական գրողների երկերն անխուսափելի կորստից կարողացել էին փրկել միջնադարյան արաբները։ Աստղագիտական շատ անուններ և տերմիններ մնացել են արաբներից, որոնք, զարգացնելով ծովագնացությունը, գնահատում էին աստղագիտությունը և զբաղվում այդ գիտությամբ։
 +
 
 +
Եկեղեցական պարագլուխները ևս շահագրգռված լինելով անդրծովյան ճանապարհորդություններից ստացվող շահույթներով, որոշեցին թույլատրել Պտղոմեոսի տեսության ուսումնասիրությունը՝ անելով որոշ վերապահումներ ու լրացումներ իրենց կրոնական ուսմունքների ոգով։</small>
 +
 
 +
===ՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ===
 +
 
 +
§ 60. ԿՈՊԵՌՆԻԿՈՍԻ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ։ Ծովային կապերի զարգացումն աստղագիտական հաշիվների ավելի մեծ ճշտություն էր պահանջում։ Պտղոմեոսի տեսությունն այդ չէր կարողանում տալ, չնայած մեծ ճշտությամբ կատարվող դիտումների հետ համաձայնեցնելու համար հարկ եղավ Պտղոմեոսի տեսությունը խիստ կերպով բարդացնել։ Պտղոմեոսի տեսությունը հաշվարկումների համար դարձավ անհարմար և մեծածավալ, և դրա հետ միասին սկսեց նաև անարժանահավատ թվալ։
 +
 
 +
Տիեզերքի իսկական կաոուցվածքը բացահայտելը և դրանով իսկ մարդկանց բնության մեջ իրենց գրաված իսկական տեղը ցույց տալը վիճակվեց հանճարեղ սլավոնացի Նիկոլայ Կոպեոնիկոսին (1473—1543)։
 +
 
 +
Կոպեռնիկոսը եկավ այն համոզմունքին, որ Երկիրը շարժվում է, և այն հետևության, որ երկնային լուսատուների նկատելի շարժումները կարելի է պարզ ու հասկանալի կերպով բացատրել եթե ելնենք Երկրի շարժումից։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_049.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Կանգնելով այդ տեսակետի վրա, Կոպեռնիկոսը լուսատուների ծագելն ու մայր մտնելը բացատրեց Երկրի օրական պտույտով, իսկ Արեգակի տեսանելի շարժումը խավարածրով՝ Արեգակի շուրջը Երկրի կատարած տարեկան պտույտով։ Ըստ Կոպեռնիկոսի, մյուս մոլորակները նույնպես պատվում են Արեգակի և ոչ թե Երկրի շուրջը։
 +
 
 +
Մոլորակները սեփական լույս չունեն․ նրանց․ ինչպես և Երկրին '''լուսավորում է Արեգակը'''։ Միայն դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նրանց տեսնել։
 +
 
 +
Այսպիսով, Կոպեռնիկոսի տեսության համաձայն, երկիրը դարձավ մոլորակներից մեկը, որն Արեգակից ունեցած հեռավորության տեսակետից երրորդ տեղն է գրավում։ Մոլորակները դասավորված են հետևյալ կարգով. '''Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր և Սատուրն'''։
 +
 
 +
Կոպեռնիկոսը մոլորակների տեսանելի օղակաձև շարժումները բացատրեց նրանով, որ երկրի շարժումը գուգակցվում է յուրաքանչյուր մոլորակի շարժման հետ։ Որովհետև տարբեր մոլորակներ Արեգակի շուրջը մի լրիվ պտույտ կատարում են ոչ-հավասար ժամանակամիջոցում, ուստի պատահում է այնպես, որ, օրինակ, Երկիրը կարծես հասնում ու անցնում է մոլորակից, և այն ժամանակ թվում է, թե մոլորակն աստղերի նկատմամբ դեպի արևմուտը է տեղաշարժվում։ Իսկ երբ Երկիրն սկսում է շարժվել մոլորակի շարժմանը կարծես թե հակառակ ուղղությամբ (պտտվելով Արեգակի շուրջը), ապա մոլորակը տեսանելիորեն դեպի արևելք է տեղաշարժվում։
 +
 
 +
Կոպեռնիկոսը որոշեց մոլորակների պտտման պարբերությունները (կամ ժամանակը) և նրանց համեմատական հեռավորություններն Արեգակից՝ որպես միավոր ընդունելով Երկրի հեռավորությունն Արեգակից։
 +
 
 +
Կոպեռնիկոսը քիչ տագնապ չի ապրել հանդեպ իր հայտնագործության և սիրտ է արել այն հրատարակել երկար, տանջալի կասկածանքներից հետո միայն։ Նա գիտակցում էր, որ իր հայտնագործությունը, հակասելով այն ժամանակաշրջանի ողջ աշխարհայացքի ամենաէական սկզբունքներին, հսկայական հետևանքներ կունենա։ Նրա գիտական խիզախության մեջ հանդես է գալիս իսկական գիտության ամենաէական հիմքը, գիտության, որը չգիտի ոչ մի զիջում, ոչ մի կոմպրոմիս, և համարձակորեն փշրում է հնացած նորմաներն ու սկզբունքները՝ թեկուզ և նրանք լինեն հանրաճանաչ։
 +
 
 +
Կոպեռնիկոսը իր ուսմունքով սկիզբ դրեց աստղագիտության զարգացմանը միանգամայն նոր հիմունքների վրա և մարդկությանը դրդեց անցնել բնության ուսումնասիրությանն՝ առանց ետ նայելու դեպի անցյալի տգիտության վրա հիմնված եկեղեցական հնացած ուսմունքները։ Կոպեռնիկոսից առաջ եկեղեցական ուսմունքները կամ այն ուսմունքները, որոնց պաշտպանում էր եկեղեցին, ինչպես, օրինակ, Պտղոմեոսի ուսմունքը, որոնք չէին հակասում Աստվածաշնչին, կաշկանդում էին ոչ միայն աստղագիտության, այլև մյուս գիտությունների զարգացումը։ Կոպեռնիկոսի հայտնագործությունը ռևոլյուցիա առաջացրեց մարդկանց աշխարհայացքի մեջ, նրանց կողմից բնությունն ըմբռնելու և այն ճանաչելու միջոցների մեջ։ Ուստի այն ժամանակվանից ի վեր մյուս գիտությունները ևս սկսեցին ավելի արագ և ճիշտ կերպով զարգանալ։
 +
 
 +
Այդ մասին Ֆ․ Էնգելսը այսպես է ասում, «Ինչ որ կրոնական բնագավառում պապի կոնդակի այրումն էր Լյութերի կողմից, այն էլ բնագիտության մեջ եղավ Կոպեռնիկոսի մեծ աշխատությունը, որի մեջ նա,— թեև երկչոտությամբ, 36-ամյա տատանումներից հետո և, այսպես ասած, մահվան մահճում,— մրցահրավեր ուղղեց եկեղեցական սնահավատությանը։ Այդ ժամանակվանից բնության ուսումնասիրությունը ըստ էության ազատվեց կրոնից, թեև բոլոր մանրամասնությունների վերջնական պարզաբանումը մինչև այժմ է է ձգձգվում է․․․ Բայց այդ ժամանակից ի վեր գիտության զարգացումը առաջ գնաց հսկայական քայլերով...»։ («Բնության դիալեկտիկա», էջ 214, Հայպետհրատ, 1950 թ․)։
 +
 
 +
Պետք է նշել, որ ներկայումս ևս, երբ մեզ մոտ՝ Սովետական Միության մեջ, զարգանում է առաջավոր գիտությունը, ուր զարգանում են մատերիալիստական տեսությունները, ինչպես, օրինակ, Միչուրինի ուսմունքը բնագիտության բնագավառում, արտասահմանյան երկրներում գոյություն ունեն և պաշտպանվում են հօգուտ ունևոր դասակարգերի, զանազան ռեակցիոն տեսություններ։ Այսպես, օրինակ, այնտեղ հանդիպում են փորձեր Կոպեռնիկոսի հայտնագործության էության ժխտման և քողարկված ձևով վերադառնալու միջնադարյան հակագիտական պատկերացումներին, վերականգնելու կրոնի հեղինակությունը բնության նկատմամբ ունեցած աշխարհայացքի տեսակետից։
 +
 
 +
Այսպիսով, պայքարը ընդդեմ կրոնական իդեոլոգիայի հարկավոր է և այժմ, քանի որ նեխվող կապիտալիզմի աշխարհայացքը ամեն կերպ պաշտպանում է նման սնահավատությունները։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_050.png|200px|frameless|thumb|left]]
 +
 
 +
§ 61*. ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՈՊԵՌՆԻԿՈՍԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ։ Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք երկնային սֆերայում (աստղերի ֆոնի վրա) մոլորակների կատարած տեսանելի օղակաձև շարժումները է քննության առնենք նկ. 50-ը։ Նկարում S-ը պատկերում է Արեգակը, T<sub>1</sub>, T<sub>2</sub>, T<sub>3</sub>, T<sub>4</sub> շրջանագիծը՝ Երկրի տարեկան ուղին, իսկ P<sub>1</sub>, P<sub>2</sub>, P<sub>3</sub>, P<sub>4</sub> շրջանագիծը՝ այն ուղին, որով որևէ մոլորակ, ասենք՝ Մարսը, պտտվում է Արեգակի շուրջը։ Որքան մոլորակն Արեգակից հեռու է գտնվում, այնքան փոքր է նրա շարժման և՛ անկյունային, և՛ գծային արագությունը։ Միատեսակ նշաններ ունեցող T և P տառերով նշանակված են Երկրի և Մարսի միևնույն ժամանակում ունեցած դիրքերը։ Շրջանագծի B<sub>1</sub>B<sub>2</sub>B<sub>3</sub>B<sub>4</sub> հատվածը իրենից պատկերում է երկնային սֆերայի մի մասը, որի վրա, դիտելով Երկրից, պրոյեկտում ենք մոլորակը։
 +
 
 +
Երբ Երկիրը գտնվում է T<sub>1</sub> կետում, Մարսը գտնվում է P<sub>1</sub> կետում, և մենք նրան տեսնում ենք T<sub>1</sub>P<sub>1</sub> ուղղությամբ՝ երկնային սֆերայի B<sub>1</sub> կետում։ Որոշ ժամանակից հետո Երկիրը կփոխադրվի T<sub>2</sub> կետը, Մարսը՝ P<sub>2</sub> կետը, իսկ նրա պրոյեկցիան երկնային սֆերայի վրա՝ B<sub>2</sub> կետը։ Շարունակելով նման ձևով կառուցումները և հետևելով, թե ինչպե՛ս է գրա հետ կապված շարժվում Մարսի պրոյեկցիան երկնային սֆերայի վրա, մենք կհամոզվենք, որ Մարսը աստղային երկնքի ֆոնի վրա սկզբում շարժվում էր ձախ՝ դեպի արևելք (այսպես կոչված «ուղիղ շարժում» B<sub>1</sub> կետից մինչև B<sub>2</sub> կետը), հետո նա կարծես կանգ է առնում, իսկ B<sub>2</sub> կետից նա շարժվում է B<sub>3</sub> կետի ուղղությամբ, այսինքն աջ՝ դեպի արևմուտք (այսպես կոչված «հետընթաց շարժում»)։ Սա մի տեսանելի, թվացող շարժում է, որն առաջ է գալիս տարածության մեջ դիտողի՝ Երկրի հետ միասին կատարած շարժման և Արեգակի շուրջը մոլորակի կատարած իսկական շարժման զուգակցությունից։
 +
 
 +
Մոլորակը փոխանակ երկնային սֆերայում ուղիղ գծով տատանումներ կատարելու, քիչ թե շատ չափով բացված օղակ է գծում, որովհետև Երկրի և մոլորակի շարժման հարթությունները չեն համընկնում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_051.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Մոլորակի օղակի ձևով ստացվող տեսանելի շարժումը ցույց է տրված նկ. 50-ում։ Այդ նկարը Երկրի և մոլորակի անցած ուղին պատկերում է պլանում։ Նկ. 51-ը նույնը պատկերում է տարածության մեջ։ Նման գծագրեր կարելի է կառուցել նաև այնպիսի մոլորակի համար, որն ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը։
 +
 
 +
§ 62*. ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՆ։ '''Մոլորակի՝ տիեզերական տարածության մեջ գծած ուղին կոչվում է նրա ուղեծիրը (օրբիտը)։ Այն մոլորակները, որոնց ուղեծրերը գտնվում են Երկրի ուղեծրի ներսում, կոչվում են ներքին մոլորակներ։ Իսկ այն մոլորակները, որոնք ավելի հեռու են գտնվում Արեգակից, քան Երկիրը, կոչվում են արտաքին մոլորակներ։'''
 +
 
 +
Ամեն մի մոլորակ ժամանակի յուրաքանչյուր մոմենտում որոշակի տեղ է գրավում իր ուղեծրի վրա։ '''Երկրի և Արեգակի նկատմամբ մոլորակի գրաված գիրքը կոչվում է նրա կոնֆիգուրացիան։'''
 +
 
 +
Ներքին և արտաքին մոլորակների կոնֆիգուրացիաները տարբեր են լինում և ցույց են տրված նկ․ 53-ում։
 +
 
 +
Ներքին մոլորակների համար (այսինքն՝ Մերկուրիի և Վեներայի համար) '''բնորոշ են հետևյալ կոնֆիգուրացիաները․ վերին և ստորին միացումներ, էլոնգացիաներ'''։ Միացումներում մոլորակը Արեգակի հետ գտնվում է մի ուղիղ գծի վրա (Երկրի վրայից դիտելիս)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_052.png|250px|frameless|thumb|left]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_053.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Մոլորակը վերին միացման մոտերքում չի երևում, որովհետև գտնվելով Արեգակից այն կողմը, նա թաղվում է Արեգակի պայծառ ճառագայթների մեջ։ Մոլորակը ստորին միացման մեջ գտնվելու ժամանակ Երկրից ամենամոտ դիրքն է ունենում, բայց այս դեպքում ևս նա թաղված է լինում արևի ճառագայթների մեջ։ Հեռադիտակով Երկրից նայելիս՝ ստորին միացման մոտերքում մոլորակը բարակ եղջյուրի տեսք է ունենում։
 +
 
 +
Երբեմն ներքին մոլորակները, գտնվելով ստորին միացման մեջ, փոքր սև շրջանիկների ձևով պրոյեկտվում են ուղիղ Արեգակի սկավառակի վրա։ Մի աժամանակ նրանք տեղաշարժվում են սկավառակի վրայով, ուստի և այդ երևույթր կոչվում է '''անցումներ Արեգակի սկավառակով'''։ Մերկուրին այդ անցումները հաճախ է կատարում (սովորաբար 13 տարին մեկ անգամ), իսկ Վեներան՝ շատ հազվադեպ (նրա վերջին անցումը եղել է 1882 թ․, իսկ հաջորդը տեղի կունենա միայն 2004 թ.)։
 +
 
 +
'''Արեգակից առավելագույն չափի տեսանելի անկյունային հեռացումների ժամանակ, որոնք էլոնգացիաներ են կոչվում''', ներքին մոլորակները լուսավոր կիսասկավառակների տեսք ունեն։ նայած, թե Արեգակի ո՛ր կողմումն է երևում մոլորակը, ըստ այնմ էլ ասում են՝ '''արևմտյան կամ արևելյան էլոնգացիա'''։ Մերկուրիի առավելագույն էլոնգացիան կազմում է 28°, իսկ Վեներայինը՝ 48°։
 +
 
 +
Ներքին մոլորակի տեսանելի անկյունային տրամագծի և տեսանելի ձևի փոփոխությունները (փուլերի հաջորդումը) պատկերված են նկ. 54-ում։ Ներքին մոլորակները ամենից լավ դիտվում են իրենց էլոնգացիաների շրջանում, երբ նրանք երևում են արևածագից առաջ և արևամուտից հետո և հորիզոնից բավականաչափ բարձր են գտնվում։
 +
 
 +
Արտաքին մոլորակի համար (Մարս, Յուպիտեր և այլն) հատկանշական են '''միացումն Արեգակի հետ և դիմակայությունը'''։ Առաջին դեպքում մոլորակը չի երևում (նա գտնվում է Արեգակից այն կողմը), երկրորդ դեպքում նա ուղղակի հակադիր է Արեգակին՝ եթե նայենք Երկրից։ Դիմակայությունը ամենալավ ժամանակն է արտաքին մոլորակը դիտելու համար, որովհետև այս դեպքում նա մեզնից ամենամոտ դիրքն ունի և կուլմինացիայի կետից անցնում է կես-գիշերին, այսինքն՝ երևում է ամբողջ գիշերը կամ նրա մեծ մասի ընթացքում։
 +
 
 +
Այն կոնֆիգուրացիան, որի ժամանակ Երկրից դեպի մոլորակ ընթացող ուղղությունն Արեգակի ուղղության հետ ուղիղ անկյուն է կազմում, կոչվում է '''քաոակուսացում (կվադրատուրա)''': Մոլորակը քառակուսացման մեջ երևում է միայն գիշերվա կեսի ընթացքում (երեկոյից կամ կես-գիշերից հետո)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_054.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Մոլորակի տեսանելիության պայմանների վրա ազդում է նաև այն, թե նա կենդանակերպային ո՞ր համաստեղությունումն է գտնվում։ Օրինակ, մեր լայնություններում Կարիճի և Աղեղնավորի համաստեղությունները հորիզոնից շատ չեն բարձրանում և հորիզոնի վրա երկար չեն մնում, որը զգալի չափով վատացնում է այդ համաստեղություններում գտնվող մոլորակները դիտելու պայմանները։
 +
 
 +
§ 63․ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՊՏՏՄԱՆ ՍԻԴԵՐԻԿ ԵՎ ՍԻՆՈԴԻԿ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ '''Մոլորակի պատման սիդերիկ (կամ աստղային) պարբերություն կոչվում է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում նա Արեգակի շուրջը մի լրիվ շրջան է կատարում։''' Որքան մոլորակը հեռու է գտնվում Արեգակից, այնքան նրա սիդերիկ պարբերությունը երկար է լինում։ Այդ պարբերությունը դիտումներով անմիջականորեն չի կարելի որոշել։ Այն կարելի է հաշվել նախապես դիտումներով որոշելով մոլորակի սինոդիկ պարբերությունը։ Առաջին անգամ Կոպեռնիկոսն էր, որ այդպես վարվեց։
 +
 
 +
'''Մոլորակի սինոդիկ պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որ անցնում է մոլորակի երկու միատեսակ կոնֆիգուրացիաների միջև''', օրինակ, երկու հաջորդական դիմակայությունների միջև։
 +
 
 +
Դիմակայության ժամանակ մոլորակը կուլմինացիա է կատարում կես-գիշերին։ Այդ հատկանիշով դժվար չէ որոշել մոլորակի սինոդիկ պարբերությունը, իսկ նրա միջոցութ նաև սիդերիկ պարբերությունը։
 +
 
 +
Որևէ մոլորակի S սիղերիկ պարբերության երկարության և P սինոդիկ պարբերության երկարության միջև եղած կապը որոշվում է հետևյալ կերպ, Երկրի սիդերիկ պարբերության երկարությունը, այսինքն՝ մեկ տարին, նշանակենք T տառով։ Այն ժամանակ Երկիրը մեկ օրում իր ուղիով անցնում է մի աղեղ, որ հավասար է 360°:T, իսկ մոլորակը՝ 360°:S: Եթե վերցնելու լինենք արտաքին մոլորակ, որն Արեգակի շուրջն ավելի դանդաղ է պտտվում, քան Երկիրը, ապա ամեն օր Երկիրը մոլորակից առաջ կանցնի (360°:T)—(360°:S) մեծության չափով։ Եթե մոլորակը մի որևէ մոմենտում եղել է դիմակայության մեջ, ապա P օր անցնելուց հետո մոլորակը դարձյալ դիմակայության մեջ կգտնվի, որովհետև P-ն մոլորակի սինոդիկ պարբերությունն է։ Այդ ժամանակամիջոցում Երկիրն առաջ անցած կլինի մոլորակից 360°-ով։ Հետևաբար,
 +
 
 +
<math>\left(\frac{360°}{T} - \frac{360°}{S}\right)P = 360°</math>
 +
 
 +
Կրճատելով 360°-ով և փոխադրելով (P-ն հավասարման աջ կողմը, կստանանք՝
 +
 
 +
<math>\frac{1}{T} - \frac{1}{S} = \frac{1}{P}</math>։
 +
 
 +
Այս ֆորմուլան թույլ է տալիս որոշել մոլորակի S սիդերիկ պարբերությունը, եթե դիտումներից մեզ հայտնի են T և P մեծություններր։ճիշտ նույն ձևով ներքին մոլորակի համար կարելի է ստանալ այս ֆորմուլան.
 +
 
 +
<math>\frac{1}{S} - \frac{1}{T} = \frac{1}{P}</math>։
 +
 
 +
Որտեղից՝
 +
 
 +
<math>P = \frac{ST}{T-S}</math>։
 +
 
 +
Բոլոր մոլորակների համար S և P մեծությունները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։
 +
 
 +
§ 64. ԿԵՊԼԵՐԻ ՕՐԵՆՐՆԵՐԸ։ Կոպեռնիկոսը հաստատեց, որ Երկրի և մոլորակների շարժման կենտրոնը հանդիսանում է Արեգակը, բայց մոլորակների ուղեծրեոի իրական ձևերը նա չկարողացավ ստույգ կերպով որոշել։ Կոպեռնիկոսը, նման հնադարի բոլոր գիտնականներին ու փիլիսոփաներին, համոզված էր, որ երկնքում բոլոր շարժումները պետք է լինեն համաչափ և պետք է կատարվեն շրջանաձև։ Ուստի Կոպեռնիկոսի տեսությունը հազիվ թե ավելի լավ էր համապատասխանում մոլորակների շարժումների ճշգրիտ դիտումներին, քան Պտղոմեոսի տեսությունը։
 +
 
 +
Այդ անհամապատասխանության պատճառները XVII դարի սկզբներին բացահայտեց Իոհան Կեպլերը (1571—1630)։
 +
 
 +
Կեպլերը սահմանեց մոլորակային շարժումների երեք օրենք, որոնք միանգամայն համընկնում էին երկնային սֆերայում մոլորակների շարժումների դիտումների հետ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_055.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Առաջին օրենքը։ '''Յուրաքանչյուր մոյորակ շարժվում է էլիպսով, որի ֆոկուսներից մեկում գտնվում է Արեգակը։'''
 +
 
 +
Էլիպս կոչվում է հարթ պարփակված կորը) որը օժտված է այն հատկությամբ, որ նրա յուրաքանչյուր կետի՝ ֆոկուսներ կոչված երկու կետերից ունեցած հեռավրրությունների գումարը մնում է հաստատուն։ Նկ․ 56-ում O էլիպսի կենտրոնն է, DA նրա մեծ առանցքն է, K և S էլիպսի ֆոկուսներն են, այնպես որ KM + SM = DA = էլիպսի մեծ առանցքին, էլիպսի մեծ առանցքի տվյալ մեծության դեպքում՝ որքան մեծ է նրա ֆոկուսների միջև եղած հեռավորությունը, այնքան նա ավելի ձգված է լինում։ Էլիպսի ձգվածության աստիճանդ նրա էքսցենտրիսիտետի մեծությամբ է բնորոշվում։ '''Էքսցենտրիսիտետ կոփվում է էլիպսի կենտրոնի՝ որևէ ֆոկուսից ունեցած հեռավորության և մեծ կիսառանցքի երկարության հարաբերությունը։'''
 +
 
 +
Էքսցենտրիսիտետ
 +
 
 +
<math>e = \frac{OS}{OA}</math>։
 +
 
 +
Մոլորակների էլիպսաձև ուղեծրերը քիչ են տարբերվում շրջանագծից, և նրանց էքսցենտրիսիտետները զրոյից մի փոքր մեծ են (տե՛ս աղյուսակ VI, 5)։
 +
 
 +
Կեպլերի առաջին օրենքից հետևում է, որ ''մոլորակների հեռավորությունն Արեգակից փոփոխվում է'''։ '''Ուղեծրի՝ Արեգակին ամենամոտիկ կետը կոչվում է պերիհելիում (արևամոտ), իսկ ամենահեռավորը՝ աֆելիում (արևահեռ)։'''
 +
 
 +
Երկրի ուղեծիրը նույնպես էլիպսաձև է։ Պերիհելիումում Երկիրը ջինում է մոտավորապես հունվարի 1-ին, իսկ աֆելիումում՝ մոտավորապես հուլիսի 1-ին։ Թեև, այսպիսով, Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռը Արեգակից ամենակարճ հեռավորության վրա է լինում, այնուամենայնիվ, արևի ճառագայթների անկման անկյան և ցերեկվա տևողության տարբերությունները ավելի ուժեղ են ազդում, քան շրջանագծից շատ քիչ տարբերվող ուղեծրով շարժվող Երկրի՝ Արեգակից ունեցած հեռավորության չնչփն փոփոխությունները։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_056.png|180px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Երկրորդ օրենքը կամ մակերեսների օրենքը։ '''Մոլորակի շառավիղ-վեկտորը հավասար ժամանակներում հավասար մակերեսներ է գծում։'''
 +
 
 +
Մոլորակի շառավիղ-վեկտոր է կոչվում ուղիղ գծի այն հատվածը, որով մոլորակը միացվում է Արեգակի հետ։ Մոլորակի արագությունն իր շարժման ընթացքում փոփոխվում է այնպես, որ մոլորակն իր ուղեծրի թեկուզ ո՛ր մասումն էլ գտնվելիս լինի, որևէ ժամանակի, ասենք՝ մեկ շաբաթվա ընթացքում նրա շառավիղ-վեկտորի գծած մակերեսի մեծությունը մնում է միևնույնը։ Նկ. 56-ում SDC, ESF ASH մակերեսները հավասար են, եթե մոլորակը DC, EF և AH աղեղները հավասար ժամանակամիջոցներումն է գծել։ Այսպիսով, '''պերիհելիումի մոտերքում մոլորակը ամենամեծ արագությունն է ունենում, իսկ աֆելիումի մոտերքում՝ ամենափոքրը'''։
 +
 
 +
Երրորդ օրենքը։ '''Մոլորակների պտտման սիդերիկ պարբերությունների քառակուսիները հարաբերում են միմյանց այնպես, ինչպես նրանց ողեծրերի մեծ կիսառանցքների խորանարդները։'''
 +
 
 +
Եթե մոլորակներից մեկի սիդերիկ պարբերությունը և ուղեծրի մեծ կիսառանցքը նշանակենք T<sub>1</sub> և a<sub>1</sub> տառերով, իսկ մյուս մոլորակինը՝ T<sub>2</sub> և a<sub>2</sub> տառերով, ապա Կեպլերի երրորդ օրենքը կարտահայտվի հետևյալ ֆորմուլայով.
 +
 
 +
<math>\frac{T_1^2}{T_2^2} = \frac{a_1^3}{a_2^3}</math>
 +
 
 +
Որոշելով մոլորակների սիդերիկ պարբերությունները մեզ արդեն ծանոթ եղանակով, '''այս օրենքի ֆորմուլայով կարելի է որոշել մոլորակների ուղեծրերի մեծ կիսառանցքները Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքի համեմատությամբ՝ ընդունելով վերջինս որպես միավոր'''։ Նշենք, որ '''մոլորակի ուղեծրի մեծ կիսառանցքը նրա միջին հեռավորությունն է Արեգակից'''։ (Արեգակից մոլորակի աֆելիումում և պերիհելիումում ունեցած հեռավորությունների կիսագումարը հավասար է մոլորակի մեծ կիսառանցքին, նկ. 56-ում <math>\frac{1}{2}(DS+SA) = OD</math>):
 +
 
 +
Քանի որ արեգակնային համակարգության մեջ եղած բոլոր հեռավորությունները Կեպլերի երրորդ օրենքի օգնությամբ կարելի է արտահայտել Արեգակից Երկրի ունեցած միջին հեռավորության միջոցով, ուստի '''Երկրի ուղեծրի մեծ կիսաոանցքի երկարությունը աստղագիտության մեջ համարում են հեռավորությունների միավոր և այն անվանում են աստղագիտական միավոր․ նա կազմում է 149 500 000 կմ'''։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_057.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
§ 65. ՀԵՌԱԴԻՏԱԿԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԳԱԼԻԼԵՅԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Լսելով, որ Հոլանդիայում դիտախողովակ կամ հեռադիտակ են հնարել, իտալացի գիտնական Գալիլեյը (1564—1642) 1609 թվականին ինքն էլ մի այդպիսի հեռադիտակ պատրաստեց և սկսեց այն օգտագործել երկնային լուսատուները դիտելու համար։ Հեռադիտակի օգնությամբ Գալիլեյը բազմաթիվ նշանավոր հայտնագործություններ կատարեց։ Նրա ճիշտ մեկնաբանությունների շնորհիվ այդ հայտնագործությունն երբ փայլուն կերպով հաստատեցին Կոպեռնիկոսի տեսության ճշմարտությունը։
 +
 
 +
Ամենից առաջ Գալիլեյը հայտնաբերեց լեռների գոյությունը Լուսնի վրա։ Դա հաստատում էր, որ երկնային մարմինները նման են Երկրին, և որ սխալ է այն ենթադրությունը, որ իբր երկրայինի ու երկնայինի միջև գոյություն ունի մեծ տարբերություն։
 +
 
 +
Այնուհետև Գալիլեյը հայտնաբերեց, որ Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվում են չորս արբանյակ, ճիշտ այնպես, ինչպես Լուսինն է պտտվում Երկրի շուրջը։ Սա ակներևորեն ապացուցում էր այն ժամանակվա պատկերացումների սխալ լինելը, որ իբր միայն Երկիրն է երկնային մարմինների շարժման կենտրոն հանդիսանում։ Սա հեշտացնում էր ապացուցել նաև այն ենթադրությունը , որ մոլորակները պտտվում են Արեգակի և ոչ թե Երկրի շուրջը։
 +
 
 +
Այնուհետև Գալիլեյը հայտնաբերեց Վեներայի փուլերը, այսինքն՝ հաստատեց, որ նա Լուսնի նման փոփոխում է իր տեսքը։ Դա ապացուցում էր, որ Վեներան լուսավոր է երևում Արեգակի լույսի արտացոլումով և պտտվում է Արեգակի և ոչ թե Երկրի շուրջը։
 +
 
 +
Արեգակի վրա, որը կրոնական պատկերացումներով երկնային անբիծ մաքրության սիմվոլ էր հանդիսանում, Գալիլեյը իր հեռադիտակով խավար բծեր դիտեց։ Արեգակի սկավառակի վրա այդ բծերի կատարած տեսանելի տեղաշարժներից Գալիլեյը եզրակացրեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Համոզվելով այն բանում, որ երկնային մարմինը պտտվում է իր առանցքի շուրջը, հեշտ էր ընդունել նաև այն, որ Երկիրը ևս պտտվում է նույն ձևով։
 +
 
 +
Վերջապես, Գալիլեյը հեռադիտակով հայտնաբերեց, որ Ծիր Կաթինը՝ աստղային երկնքի տյդ լուսավոր շերտը թույլ աստղերի մի խառնախումբ է հանդիսանում։ Դա ապացուցում էր, որ տիեզերքը շատ ավելի վիթխարի է, քան այդ համարում էին առաջ։ Այս բոլորից հետո այլևս դժվար էր ենթադրել, որ այդ հսկայական տիեզերքը մեկ օրվա ընթացքում կարող է պտտվել Երկրի շուրջը։
 +
 
 +
Գալիլեյը իր այդ հայտնագործություններով և մի շարք ուրիշ սրամիտ փաստարկումներով հաստատեց Կոպեռնիկոսի տեսության ճշմարտությունը։
 +
 
 +
Նա ընթերցողների լայն շրջաններին մատչելի ձևով պրոպագանդում էր Կոպեռնիկոսի ուսմունքը։ Մինչդեռ Գալիլեյից առաջ Կոպեռնիկոսի աշխատությունը, որ գրված էր լատիներեն մաթեմատիկական բարդ լեզվով, շատ քչերին էր մատչելի ու հայտնի։ Գալիլեյի գործունեությունը նպաստեց Կոպեռնիկտսի ուսմունքի տարածմանը։
 +
 
 +
§ 66. ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅՔԱՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ։ Կոպեռնիկոսի գաղափարների տարածմանը,— որոնք հակասում էին «սուրբ գրքին», որտեղ ասված է, որ Երկիրն անշարժ է,— օժանդակեց մի այլ կրակոտ կոպեռնիկոսական՝ Գալիլեյի հայրենակից և ժամանակակից, գրող և փիլիսոփա Ջորդանո Բրունոն (նրա ծննդյան թիվը ճիշտ հայտնի չէ)։ Նա, բացի այդ, պնդում էր, որ աստղերը մեզանից շատ հեռու գտնվող Արեգակներ են, որ տիեզերքն անսահման է, որ այնտեղ աշխարհների՝ աստղերի ու մոլորակների թիվն անսահման մեծ է, և որ մյուս մոլորակների վրա, մյուս աշխարհների վրա նույնպես պետք է գոյություն ունենա կյանք, ինչպես նա գոյություն ունի Երկրի վրա, որը մոլորակ է հանդիսանում։ Սա նույնպես հակասում էր «սուրբ գրքին» և վնասում եկեղեցու հեղինակությանը։ Եկեղեցու գազազած ներկայացուցիչները Բրունոյին ենթարկեցին ինկվիզիցիայի դատին, որը հաստատված էր այլախոհների դեմ պայքարելու համար։ Բրունոյից պահանջում էին հրաժարվել իր համոզմունքներից։ Որովհետև Բրունոն հրաժարվեց այդ անելուց, նրան ենթարկերին տանջալի մահապատժի՝ կենդանի-կենդանի այրեցին խարույկի վրա 1600 թ․ Հռոմում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_058.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Գալիլեյը 1616 թ․ կանչվում է Հռոմի պապի մոտ և զգուշացվում, որ Կոպեռնիկոսի ուսմունքը պաշտպանելն ու տարածելն արգելված է, բայց գիտական ճշմարտություններին հավատարիմ Գալիլեյը արիաբար շարունակում էր պայքարել հանուն Կոպեռնիկոսի ուսմունքի։ 1633 թվականին Գալիլեյը ինկվիզիցիոն տրիբունալի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության, որը փոխարինվեց արգելումով՝ իր սեփական տնից ուրիշ տեղ գնալ, Գալիլեյի կողմից տրված «զղջման» ցուցմունքների կապակցությամբ։
 +
 
 +
Կոպեռնիկոսի, Բրունոյի և Գալիլեյի գործունեությունը կատարյալ ռևոլյուցիա առաջացրեց աշխարհայացքում և ցույց տվեց կրոնական ուսմունքի հակագիտականությունը, ըստ որի Երկիրը և մարդկությունը հատուկ տեղ են գրավում տիեզերքում։ Մատերիալիստական գիտությունը հաստատել է այդ գիտնականների հայացքների ճշմարտությունը։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչպե՞ս է առաջացել երկնային Լուսատուների աստվածացումը։
 +
# Ի՞նչ է աստղագուշակությունը և ինչպե՞ս է նա առաջացել։
 +
# Տեսանելիության ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Մերկուրին և Վեներան։
 +
# Ինչո՞վ է աստղային երկնքի ֆոնի վրա մոլորակների տեղաշարժը տարբերվում Լուսնի և Արեգակի տեղաշարժից։
 +
# Ինչպե՞ս է պատկերացրել տիեզերքը Արիստոտելը։
 +
# *Ինչպե՞ս է նկարագրել տիեզերքի կառուցվածքը Պտղոմեոսը և ինչպե՞ս է նա բացատրել մոլորակների օղակաձև շարժումները։
 +
# *Ինչպե՞ս են պատկերացրել տիեզերքը միջին դարերում։
 +
# Ինչո՞ւ Պտղոմեոսի սիստեմը XVI դ․ առաջ է բերել տարակուսանք։
 +
# Ինչո՞ւմն է կայանում Կոպեռնիկոսի հայտնագործությունը և ե՞րբ է նատեղի ունեցել։
 +
# Ինչպե՞ս է Նոպեռնիկոսը բացատրել մոլորակների օղակաձև թվացող շարժումները։
 +
# *Ո՞ր մոլորակներն են կոչվում ներքին և որո՞նք՝ արտաքին։
 +
# *Ի՞նչ բան է Մերկուրիի և Վեներայի անցումն Արեգակի սկավառակով։
 +
# *Ի՞նչն է կոչվում մոլորակների էլոնգացիա, և ո՞ր մոլորակներն են ունենում։
 +
# *Ի՞նչ է ներքին միացումը, և ո՞ր մոլորակներն են ունենում այն։
 +
# *Ի՞նչ է վերին միացումը։
 +
# *Ի՞նչ է մոլորակների դիմակայությունը և ինչո՞վ է նա բնորոշ։
 +
# *Ի՞նչ է մոլորակների քառակուսացումը (կվադրատուրա)։
 +
# *Ինչպե՞ս տարբերել արևելյան քառակուսացումները և էլոնգացիան արևմտյանից։
 +
# *Ինչպիսի՞ կոնֆիգուրացիաներն են նպաստավոր մոլորակների դիտումների համար և որո՞նք՝ անբարենպաստ։
 +
# *Ի՞նչն է կոչվում մոլորակի աստղային կամ սիդերիկ պարբերություն։
 +
# *Ի՞նչն է կոչվում մոլորակի սինոդիկ պարբերություն։
 +
# *Ինչպե՞ս են այդ երկու պարբերությունները կապված իրար հետ։ Ապացուցեցեք այդ։
 +
# Ձևակերպեցեք Կեպլերի III օրենքը։
 +
# Ի՞նչ է ուղեծրի մեծ կիսառանցք։
 +
# Ինչպե՞ս են կոչվում ուղեծրի՝ Արեգակին ամենամոտ և ամենահեռու կետերը։
 +
# Ուղեծրի ո՞ր մասումն է մոլորակի շարժումն ամենաարագը։
 +
# Ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ հեռադիտակը օգտագործել լուսատուները դիտելու համար։
 +
# Ինչպիսի՞ հեռադիտակային հայտնագործությունները և ինչպե՞ս հաստատեցին Կոպեռնիկոսի հայտնագործությունները։
 +
# Ինչո՞ւ եկեղեցին չկարողացավ հաշտվել Կոպեռնիկոսի ու Գալիլեյի հայտնագործությունների և Բրունոյի ուսմունքի հետ։
 +
 
 +
ՎԱՐԺՈԻՒՅՈԻՆՆԵՐ
 +
 
 +
# *Յուպիտերի աստղային պարբերությունը հավասար է 12 տ․։ Ինչքա՞ն ժամանակից հետո կկրկնվի նրա դիմակայությունը։
 +
# *Նկատվել է, որ մոլորակներից մեկի դիմակայությունը կրկնվում է 2 տարուց հետո։ Ինչպիսի՞ն է նրա պտտման պարբերությունը Արեգակի շուրջը։ Ինչի՞ հավասար նրա ուղեծրի մեծ կիսաոանցքը։
 +
# Մարսը Արեգակից 1½ անգամ ավելի հեռու է, քան Երկիրը։ Ինչի՞ է հավասար Մարսի «տարին»։
 +
# *Պլուտոնի պտտման պարբերությունը հավասար է 250 տարվա։ Ինչի՞ է հավասար նրա ուղեծրի մեծ կիսառանցքը։
 +
</small>
 +
 
 +
===ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ===
 +
 
 +
§ 67. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ։ Կոպեռնիկոսը սահմանեց, որ մոլորակների շարժման կենտրոնն Արեգակն է, իսկ Կեպլերը հայտնագործեց մոլորակների շարժման օրենքները։ Բայց այդ շարժումների պատճառը մնում էր անհայտ, մինչև որ XVII դարի վերջերին անգլիացի գիտնական Նյուտոնը (1643—1727) գտավ տիեզերական ձգողական ութ յան օրենքը։ Այդ օրենքի էությունն այն է, '''որ տիեզերքում գտնվող բոլոր մարմինները (ինչպես և առհասարակ մատերիայի բոլոր մասնիկները) փոխադարձաբար ձգում են միմյանց այնպիսի ուժով, որը համեմատական է նրանց մասսաների արտադրյալին և հակադարձ համեմատական նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն'''։ Դա ֆորմուլայի ձևով կարելի է այսպես գրել.
 +
 
 +
<math>F = f\frac{m_1 \cdot m_2}{r^2}</math>,
 +
 
 +
որտեղ m<sub>21</sub> և m<sub>2</sub> քննարկվող երկու մարմինների մասսաներն են, r նրանց միջև եղած հեռավորությունն է, իսկ f մի գործակից է, որի թվական մեծությունը կախված է այն միավորներից, որոնցով արտահայտված են՝ մասսաներն ու հեռավորությունը։ Փորձից հայտնի է, որ մեկական գրամ կշիռ ունեցող երկու մասսա 1 սմ հեռավորության վրա միմյանց փոխադարձաբար ձգում են <math>\frac{1}{15000000}</math> դին ուժով։ Ուստի, արտահայտելով մասսաները գրամներով, իսկ r սանտիմետրերով, մենք պետք է (որպեսզի F ստանանք դիներով) ընդունենք <math>f = \frac{1}{15000000}</math>։
 +
 
 +
Նյուտոնը ապացուցեց, որ Երկրի ձգողականությունը, որի ազդեցության տակ բոլոր մարմիններն ընկնում են նրա վրա, տարածվում է շատ ավելի հեռուն, հասնելով մինչև Լուսինը և թուլանալով Երկրի կենտրոնից հաշված հեռավորության քառակուսուն համեմատական։ Դա նշանակում է, որ ձգողության ազդեցությունը կամ Երկրի ծանրության ուժի ազդեցությունը տարածվում է մինչև անսահմանություն։ Երկրի ծանրության ուժն է, որ Լուսնին պահում է իր ուղեծրի վրա, այլապես Լուսինը կբաժանվեր Երկրից և կսլանար իր ուղեծրի շոշափողի ուղղությամբ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_059.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Դեպի Երկիրը Լուսնի հենց այդ ձգումն էլ հանդիսանում է այն կենտրոնաձիգ ուժը, որը բնութագրվում է Լուսնի շարժման մեջ դիտվող կենտրոնաձիգ արագացումով։ Եվ իսկապես, առանց դեպի կենտրոն (այսինքն՝ դեպի Երկիրը) ուղղված ուժի ներգործության, Լուսնի շարժումը կենտրոնաձիգ արագացում չէր ունենա, այսինքն՝ նրա ուղին անընդհատ չէր կորանա, այլ իրենից մի ուղիղ գիծ կներկալացներ։ Ինչպես մենք գիտենք, առանց գործաղրվող ուժի ազդեցության, ամեն մի մարմին շարժվում է ըստ իներցիայի՝ ուղղագիծ և հավասարաչափ։
 +
 
 +
Մյուս կողմից, եթե Լուսինը չունենար շարժման այն արագությունը, որ նա ստացել է իր գոյանալու պահին, ապա, Երկրի ձգողականության շնորհիվ, Լուսինը կընկներ Երկրի վրա ճիշտ այնպես, ինչպես վայր է ընկնում, օրինակ, քարը։
 +
 
 +
Արեգակի մասսան ոչ միայն անհամեմատ մեծ է յուրաքանչյուր մոլորակի մասսայից, այլև 750 անգամ մեծ է բոլոր մոլորակների մասսաներից՝ միասին վերցրած։ Հենց այդ պատճառով էլ բոլոր մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը՝ դրսևորելով կենտրոնաձիգ արագացում դեպի նա։ Արեգակի ձգողության ազդեցությանը միշտ կորացնում է Երկրի և մոլորակների ուղիները։ Ավելի կոնկրետ, բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են իրենց ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը։
 +
 
 +
Մոլորակների արբանյակները պտտվում են իրենց մոլորակների շուրջը նրանց ձգողության ազդեցության տակ, ճիշտ այնպես, ինչպես Լուսինն է պտտվում Երկրի ձգողության ազդեցությամբ։
 +
 
 +
Արեգակնային համակարգության սահմաններից դուրս կան շատ կրկնակի աստղերի սիստեմներ, որտեղ տվյալ զույգի աստղերից յուրաքանչյուրը, նույնպես ձգողության ազդեցությամբ, պտտվում է սիստեմի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը․ Այդ պատճառով էլ Նյուտոնի հայտնագործած օրենքը կոչվում է տիեզերական ձգողականության օրենք։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_060.png|200px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Նյուտոնը ապացուցեց, որ տիեզերական ձգողականության գոյության շնորհիվ մոլորակները պետք է շարժվեն ճիշտ Կեպլերի օրենքների համաձայն. այդ օրենքներն ավելի մեծ ճշտությամբ սահմանվեցին Նյուտոնի կողմից։ Նյուտոնը ապացուցեց, որ որոշ պայմաններում '''մարմիններից մեկը մյուսի ձգողության ազդեցությամբ կարող է շարժվել ոչ միայն էլիպսով, այլև շրջանագծով, պարաբոլով և հիպերբոլով'''։
 +
 
 +
Պարաբոլը մի բացված կոր է, որի ճյուղերը քանի հեռանում, այնքան ավելի են ձգտում միմյանց զուգահեռ ընթանալ։ Հիպերբոլը ավելի ևս բացված կոր է (նկ. 60)։
 +
 
 +
Այնուհետև Նյուտոնը ապացուցեց, որ Կեպլերի երրորդ օրենքն այնքան էլ ճիշտ չէ և պետք է փոխարինվի հետևյալ օրենքով․
 +
 
 +
<math>\frac{T_1^2}{T_2^2} \frac{(M+m_1)}{(M+m_2)} = \frac{a_1^3}{a_2^3}</math>։
 +
 
 +
որտեղ M Արեգակի մասսան է, իսկ m<sub>1</sub> և m<sub>2</sub> երկու մոլորակների մասսաները։ Քանի որ մոլորակների մասսաները Արեգակի մասսայի համեմատությամբ չափազանց փոքր են, ուստի (M+m<sub>1</sub>)։(M+m<sub>2</sub>) հարաբերությունը շատ քիչ է տարբերվում մեկից։ Եթե այդ հարաբերությունը փոխարինենք մեկով, ապա կստանանք Կեպլերի երրորդ օրենքը հենց այն ձևով, ինչ ձևով գտել էր այն Կեպլերն ինքը։ Այս օրենքը չափազանց կարևոր է, քանի որ նա հնարավորություն է տալիս որոշել երկնային մարմինների մասսաները։ Իրոք, վերևում բերված ֆորմուլայից երևում է, որ
 +
 
 +
<math>\frac{T^2(M+m)}{a^3}</math>
 +
 
 +
արտահայտությունը հաստատուն մեծություն է ցանկացած սիստեմի համար, որը բաղկացած է մասսայից և նրա շուրջը պտտվող m մասսայից, որն ունի T պարբերություն և գտնվում է a հեռավորության վրա։ Իմանալով այդպիսի սիստեմների համար T և a, օրինակ, Յուպիտերի և նրա արբանյակի համար, կարելի է գտնել նրանց մասսաների գումարը՝ Երկրի և Լուսնի մասսաների գումարի համեմատությամբ։
 +
 
 +
Տիեզերական ձգողականության օրենքով Նյուտոնը կարողացավ բացատրել ոչ միայն մոլորակների ու նրանց արբանյակների շարժումը, այլև բնության շատ ուրիշ երևույթներ, որ մինչև այդ անհնար էր ճիշտ բացատրել։
 +
 
 +
§ 68*. ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ։ Նյուտոնի մեծագույն ծառայությունը հանդիսացավ նաև այն, որ նա ապացուցեց իր հայտնագործած՝ տիեզերական մարմինների միջև եղած ձգողական ուժի և մարդկանց փորձից վաղուց հայտնի՝ Երկրի ծանրության ուժի նույնությունը։ Նյուտոնը ապացուցեց, որ այդ՝ թե՛ մեկ և թե՛ մյուս ուժերը փոխվում են հակադարձ համեմատական հեռավորության քառակուսուն և որ, մասնավորապես, դեպի Երկիրը Լուսնի անկման արագացումը ճշտորեն հավասար է այն արագացման, որով վայր կընկներ քարը, եթե այն տեղավորեինք Երկրից Լուսնի ունեցած հեռավորության վրա։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_061.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Հեշտ է հաշվել, որ արագացումներից առաջինը ( որը, ինչպես արդեն ասացինք, միաժամանակ կենտրոնաձիգ արագացումն է), հավասար է 0,27 սմ/վրկ²։ Սա հաշվարկվում է հետևյալ հայտնի ֆորմուլայով․
 +
 
 +
<math>J = \omega^2R = \frac{4\pi^2}{T^2}R</math>,
 +
 
 +
որտեղ R Լուսնի հեռավորությունն է Երկրի կենտրոնից (380 000 կմ), իսկ T Լուսնի պտտման պարբերությունն է, որը կազմում է 27,3 օր։
 +
 
 +
Ծանրության ուժի արագացումը Երկրի մակերևույթի վրա կազմում է 981 սմ/վրկ²։ Լուսնի հեռավորության վրա նա պետք է (60)² = 3600 անգամ պակաս լինի, որովհետև Լուսնի հեռավորությունը 60 անգամ մեծ է Երկրի շառավղիր։ 981։3600 = 0,27 սմ/վրկ², այսինքն՝ իրոք որ Երկրի ծանրության ուժի հաշվարկած արագացումը այնտեղ, որտեղ գտնվում Լ Լուսինը, հավասար է Լուսնի շարժման մեջ մեր գիտած կենտրոնաձիգ արագացմանը։
 +
 
 +
§ 69*. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՍԱՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Այն երկնային մարմնի մասսան, որի շուրջն արբանյակ է պտտվում, կարելի է որոշել, օգտվելով Կեպլերի երրորդ օրենքի ֆորմուլայից՝ նրա ճշգրտված ձևով.
 +
 
 +
<math>\frac{T_1^2 (M_1 + m_1)}{T_2^2(M_2 + m_2)} = \frac{a_1^3}{a_2^3}</math>
 +
 
 +
Օրինակ, Արեգակի մասսան որոշելու համար, <sub>2</sub> նշանները մենք կվերագրենք Երկրի շուրջը Լուսնի կատարած շարժմանը, ընդ որում M<sub>2</sub> տակ պետք է հասկանալ Երկրի մասսան, իսկ m<sub>2</sub> տակ՝ Լուսնի մասսան։ Արեգակի շուրջը Երկրի կատարած շարժմանը վերագրելով <sub>1</sub> նշանը, այդ ժամանակ M<sub>1</sub> տակ պետք է հասկանալ Արեգակի մասսան, իսկ m<sub>1</sub> տակ այս դեպքում՝ Երկրի մասսան։ Քանի որ Լուսնի մասսան անհամեմատ (81 անգամ) փոքր է Երկրի մասսայից, իսկ Երկրի մասսան Արեգակի մասսայի համեմատությամբ աննշան է, ուստի ֆորմուլայի համարիչում, առանց մեծ սխալ կատարած լինելու, կարելի է հաշվի չառնել m<sub>1</sub> իսկ հայտարարում հաշվի չառնել m<sub>2</sub>: Այդ դեպքում կստանանք՝
 +
 
 +
<math>\frac{T_1^2M_1}{T_2^2M_2} = \frac{a_1^2}{a_2^2}</math>
 +
 
 +
որտեղից հետևում է, որ
 +
 
 +
<math>\frac{M_1}{M_2} = \left(\frac{a_1^3}{a_2^3}\right) : \left(\frac{T_1^2}{T_2^2}\right)</math>
 +
 
 +
Հենց դա էլ Արեգակի որոնելի մասսան է՝ արտահայտված Երկրի մասսայի միավորներով։ Նույն միավորներով կարելի է որոշել նաև մոլորակների մասսաները։ Այս դեպքում սկզբնական ֆորմուլա յում <sub>1</sub> նշանները պետք է վերագրել արբանյակի շարժմանն իր մոլորակի շուրջը, ընդ որում M<sub>1</sub> տակ պետք է հասկանալ մոլորակի որոնելի մասսան, իսկ m<sub>1</sub> տակ՝ նրա արբանյակի մասսան, որը մենք դարձյալ կանտեսենք, որպես աննշան մեծություն M<sub>1</sub> համեմատությամբ։ Այդ ժամանակ մենք կստանանք մոլորակի մասսայի հարաբերությունը Երկրի մասսային։
 +
 
 +
Արբանյակ չունեցող մոլորակի մասսան կարելի է որոշել այն խոտորումների հիման վրա, որը նա իր ձգողականությամբ առաջ է բերում մյուս մոլորակների շարժումներում։ Մոլորակների և Արեգակի մասսաները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։
 +
 
 +
Մոլորակների և Արեգակի մասսաները բացարձակ միավորներով, օրինակ, գրամներով իմանալու համար, հարկավոր է որևէ կերպ որոշել Երկրի մասսան։
 +
 
 +
§ 70. ԵՐԿՐԻ ՄԱՍՍԱՅԻ ՈՐՈՇԵԼԸ։ Երկրի մասսան որոշելու առավել ակնառու եղանակն այն է, որ դիտում են ուղղալարի խոտորումը ուղղաձիգ գծից, որն առաջ է գալիս մոտակայքում գտնվող լեռան մասսայի ձգումից։ Լեռան հեռավորությունը կարելի է չափել, իսկ նրա մասսան կարելի է որոշել՝ բազմապատկելով նրա ծավալը այն հանքատեսակների միջին խտությամբ, որից կազմված է լեռը։ Ուղղալարի խոտորման անկյունը կախված է Երկրի մասսայի և լեռան մեզ արդեն հայտնի մասսայի հարաբերությունից։
 +
 
 +
Կան անհամեմատ ավելի ճշգրիտ, բայց ոչ այնքան ակնառու, ուրիշ եղանակներ ևս։ Դրանցից մեկն այն է, որ ձգողականության այս ֆորմուլայից՝
 +
 
 +
<math>F = f\frac{m_1 \cdot m_2}{r^2}</math>
 +
 
 +
հետևում է, որ ծանրության ուժի արագացումը Երկրի վրա
 +
 
 +
981 սմ/վրկ² = <math>f\frac{m_1}{r^2}</math>,
 +
 
 +
եթե m<sub>1</sub> տակ հասկանանք Երկրի մասսան, քանի որ արագացումը, ինչպես մենք գիտենք, հավասար է մարմնի վրա ազդող ուժին՝ բաժանած այդ մարմնի մասսայի վրա։ Այս ֆորմուլայի մեջ r՝ Երկրի շառավիղը հայտնի է, հայտնի է նաև f գործակիցը, որը որոշված է լաբորատորական փորձերով, նա հավասար է՝
 +
 
 +
<math>\frac{1}{15 \; 000 \; 000}</math>։
 +
 
 +
Հետևաբար, Երկրի մասսան՝
 +
 
 +
<math>m_1 = \frac{981 \cdot (637 \; 000 \; 000)^2}{1 \: 15 000 000} = 6 \cdot 10^{27}</math> գրամի։
 +
 
 +
Ահա թե ի՛նչպես լաբորատորիայում որոշելով f մեծությունը, դրանով իսկ հաջողվել է «կշռել» երկրագունդը։
 +
 
 +
§ 71. ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՒՄ։ Եթե Արեգակի շուրջը միայն մեկ մոլորակ պտտվեր, ապա նա կշարժվեր ճիշտ Կեպլերի օրենքների համաձայն։ Բայց իրականում գոյություն ունեն նաև ուրիշ մոլորակներ, որոնք փոխադարձաբար ձգում են միմյանց։ Այդ պատճառով էլ մոլորակների շարժումները շեղվում են Կեպլերի օրենքներով սահմանված շարժումներից։ '''Մոլորակների շարժումների այդ, առհասարակ, շատ չնչին շեղումները Կեպլերի օրենքներին համապատասխանող շարժումներից՝ կոչվում են խանգարումներ։'''
 +
 
 +
Խանգարումների հետևանքով մոլորակները Կեպլերի երկրորդ օրենքին համապատասխանող արագությունից մերթ արադ են շարժվում, մերթ դանդաղ, նրանց ուղեծրերր նույնպես կանոնավոր էլիպսի ձև չունեն և աստիճանաբար փոփոխվում են։ Ժամանակակից գիտությունը՝ իմանալով Արեգակի ու մոլորակների մասսաները, ինչպես և նրանց միջև եղած հեռավորությունը, տիեզերական ձգողականության տեսության հիման վրա մեծ ճշտությամբ հաշվի է առնում այդ խանգարումները։
 +
 
 +
§ 72. ՆԵՊՏՈՒՆ ԵՎ ՊԼՈՒՏՈՆ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԴՈՐԾՈՒՄԸ։ XVIII դարի վերջերին (1781 թ.) անգլիացի աստղագետ Վիլյամ Հերշելը (1738 —1822), որն այն ժամանակ դեռևս աստղագիտության մի անհայտ սիրող էր, իր ձեռքով պատրաստած հեռադիտակով հայտնագործեց մինչ այդ բոլորին անհայտ մի մոլորակ, որն Արեգակից իր հեռավորությամբ յոթերորդ տեղն է գրավում։ Մոլորակն ստացավ Ուրան անունը։
 +
 
 +
XIX դարի սկզբներին պարզվեց, որ Ուրան մոլորակի շարժումը մի քիչ չի համապատասխանում նրա այն շարժմանը, որը նախապես հաշվված էր՝ նկատի ունենալով նրա ձգվելը ինչպես Արեգակի, այնպես էլ բոլոր, այն ժամանակ հայտնի, մոլորակների կողմից։ Որքան էլ փոքր էին դիտումների շեղումները տեսությունից, այնուամենայնիվ աստղագետները չէին կարող հաշտվել այդ երևույթի հետ։ Ենթադրվում էր, որ Ուրանի շարժման այդ նկատվող շեղումներն առաջանում են մի ինչ-որ անհայտ մոլորակի ձգողության ազդեցությամբ, և որ այդ մոլորակը ավելի հեռու է գտնվում Արեգակից, քան Ուրանը։ Ֆրանսիացի գիտնական Լեվերյեն (1811—1877) հաշվարկեց այդ մոլորակի դիրքը երկնքում, և նրա ցուցումների համաձայն, 1846 թ․ այդ դեռևս անհայտ մոլորակն իսկապես հայտնաբերվեց։ Այդ մոլորակը անվանեցին Նեպտուն։
 +
 
 +
Մոլորակի հայտնաբերումը, որ արվել էր կաբինետում, ինչպես ասում են՝ «գրչի ծայրով», հանդիսանում է մարդկային մտքի մեծագույն նվաճումներից մեկը, և դա փայլուն կերպով ապացուցում է, որ գիտության հզոր մեթոդներով հնարավոր է ճանաչել բնությունը։
 +
 
 +
Նեպտունի ուղեծրից այն կողմը, 1930 թ. դարձյալ մի մեծ մոլորակ է հայտնաբերվել, որը անվանվել է Պլուտոն։ Այդ մոլորակի գոյությանը ևս նախատեսվել է Ուրանի շարժումների այն չափազանց աննշան անկանոնությունների ուսումնասիրության հիման վրա, որոնք Նեպտունի հայտնաբերումից հետո իսկ մնացել էին չբացատրված, բայց Պլուտոնի փ աստ ական, հ ա յտնա բեր ումը կատարվել է աստղային երկնքի լուսանկարների վրա, այդ մոլորակի երկարատև որոնումներից հետո։
 +
 
 +
§ 73. ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բաց ծովերի և օվկիանոսների ափին ամեն օր ջրի մակարդակի տատանումներ են նկատվում։ Օրական երկու անգամ ջրի մակարդակը բարձրանում է, և ջուրը ծածկում է առափնյա ավազուտները — դա մակընթացությունն է («առատ ջուր»)։ Օրական երկու անգամ էլ ջուրը ետ է քաշվում ափերից, նրա մակարդակն իջնում է. դա տեղատվությունն է («սակավ ջուր»)։ Տեղատվությունը («սակավ ջուրը») սկսվում է մակընթացությունից («առատ ջրից») մոտավորապես 6 ժամ հետո, իսկ դարձյալ 6 ժամից հետո նորից սկսվում է մակընթացությունը, այնպես որ մեկ մակընթացությունից մինչև մյուսը տևում է 12 ժամ (ավելի ճիշտ՝ 12 ժամ 25 րոպե)։ Այսպիսով, միջին հաշվով 24 ժամ 50 րոպեում երկու մակընթացություն և երկու տեղատվություն է լինում։ Բայց, ընդհանրապես, հենց նույնքան ժամանակ էլ ընկած է Լուսնի երկու հարևան, համանուն կուլմինացիաների միջև։ Նյուտոնը ապացուցեց, որ մակընթացություններն ու տեղատվություններն իրոք կապված են Լուսնի հետ, նրա ձգողության հետ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_062.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Պարզության համար պատկերացնենք, որ ամբողջ երկրագունդը հավասարաչափորեն ծածկված է ջրային շերտով։ Լուսինը Երկրի մակերևույթի դեպի իր կողմը դարձած մասի ջրային մասնիկներն ավելի ուժեղ կերպով է ձգում, քան Երկրի կենտրոնին, որովհետև նրանք ավելի մոտ են գտնվում Լուսնին, քան Երկրի կենտրոնը։ Ձգողական ուժի այդպիսի տարբերության հետևանքով այդ ջրային մասնիկները Երկրի կենտրոնի նկատմամբ կտեղաշարժվեն Լուսնի ուղղությամբ։ Լուսինը Երկրի մյուս՝ իրեն հակադիր կողմի ջրային մասնիկներն ավելի թույլ կերպով է ձգում, քան Երկրի կենտրոնին։ Այդ մասնիկները կարծես ետ են մնում Երկրի կենտրոնից։ Հետևանքը լինում է այն, որ Երկրի ջրային շերտը ձգվում է Երկիրը Լուսնին միացնող գծի ուղղությամբ։ Երկրի օվկիանոսներում երկու ջրային սապատ կամ երկու մակընթացային ալիք է առաջանում (նկ․ 62)։ Օվկիանոսների այդ տեղերը եզրապատող վայրերի և կղզիների ափերին ջրի մակարդակը կլինի ամենաբարձրը («առատ ջուր»)։ Երկրի մակընթացությունների շրջաններից 90° հեռու գտնվող շրջաններում ջրի (որն այստեղից հոսում է դեպի մակընթացության շրջանները) մակերևույթը կիջնի։ Այնտեղ կդիտվի տեղատվություն («սակավ ջուր»)։ Բայց Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը (նկ. 62-ում՝ գծագրի հարթության վրա)։ Քանի որ օվկիանոսի շարժունակ ջրի մակընթացային ելունը միշտ ուղղված է լինում դեպի Լուսինը, ուստի 6 ժամից հետո ցամաքի այն մասը, որ գտնվում է մակընթացության շերտում, կընկնի տեղատվության շերտը։ Դարձյալ 6 ժամից հետո երկրային ցամաքի նույն մասերը կընկնեն երկրորդ մակընթացության շերտը, որը տեղ)։ կունենա Երկրի՝ Լ ուսնին հակառակ ուղղված կողմում։ Ահա թե ինչու մակընթացություններն ու տեղատվությունները 6 ժամը մեկ անգամ հաջորդում են միմյանց։
 +
 
 +
Սակայն Լուսինը Երկրի նկատմամբ անշարժ չի մնում, այլ պտտվում է նրա շուրջն այն ուղղությամբ, ո՛ր ուղղությամբ Երկիրն է պտտվում իր առանցքի շուրջը։ Ուստի 24 ժամ հետո Երկրի որևէ վայրը, որը մինչ այդ եղել էր «առատ ջրի» շերտում, այդ շրջանին դեռ չի հասնի, որովհետև այդ ժամանակամիջոցում մակընթացային ելունը Լուսնի հետևից առաջ կանցնի։ Կպահանջվի ևս 50 րոպե ժամանակ, որպեսզի Երկրի տվյալ վայրը, նրա պտտվելու շնորհիվ, հասնի ջրի առավելագույն վերելքի շրջանին։ Ահա թե ինչու մակընթացությունները կրկնվում են ոչ թե ճիշտ 12 ժամից, այլ 12 ժամ 25 րոպեից հետո։
 +
 
 +
Արեգակը, Լուսնի նման, օվկիանոսներում մակընթացություններ և տեղատվություններ է առաջացնում, բայց սրանք իրենց մեծությամբ երկու անգամ փոքր են Լուսնի առաջացրած մակընթացություններից ու տեղատվություններից։ Երբ Արեգակն ու Լուսինը Երկրի ջրային թաղանթը ձգում են միևնույն ուղղությամբ (նորալուսնի և լիալուսնի ժամանակ), ապա երկու մակընթացությունները (Արեգակինը և Լուսնինը) գումարվում են։ Այդ ժամանակ մակընթացությունն առանձնապես բարձր է լինում։ Մակընթացությունների և տեղատվությունների պատկերը բարդանում է, նրանով, որ Երկրի վրա կան մայր ցամաքներ ու կղզիներ, ծովերի մեծ ու փոքր խորություններ՝ ծովային հատակի փոփոխական ռելեֆով։
 +
 
 +
<small>Ծովագնացների համար չափազանց կարևոր է նախապես իմանալ մակընթացության տեղի ունենալու ժամանակը և նրա բարձրությունը, որովհետև օվկիանսսային նավերը միայն մակընթացության ժամանակ են կարողանում մտնել որոշ գետերի գետաբերաններն ու ծանծաղուտ նավահանգիստները։ Մակընթացության էներգիան կարելի է օգտագործել հիդրոէլեկտրակայաններում։ Ներկայումս արդեն փորձեր են կատարվում օգտագործելու այն վիթխարի էներգիան, որ բերում է իր հետ մակընթացություն առաջացնող ջրի մասսան։ Կառուցելով, օրինակ, ամբարտակ Ջիբրալտարի նեղուցում, կարելի է մակընթացություններից ստանալ հսկայական քանակությամբ էներգիա, բայց քանի դեռ գոյություն ունեն կապիտալիստական երկրներ իրենց մրցավազքով ու պատերազմներով, այդպիսի գաղափարների իրականացումը անհնար է։</small>
 +
 
 +
ՍՍՌՄ-ում մակընթացություններ դիտվում են հյուսիսային ծովափում, օրինակ, Մուրմանսկում և Հեռավոր Արևելքում։ Երկրի մի քանի վայրերում մակընթացության բարձրությունը հասնում է մեկ ու կես — երկու տասնյակ մետրի։
 +
 
 +
§ 74. ՊՐԵՑԵՍԻԱ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԱԴԻՊՈՒՄ։ Դեռևս երկու հազար տարի առաջ հույն գիտնական Հիպպարխը հայտնաբերել է, որ '''գարնանային գիշերահավասարի կետն աստղերի միջև դանդաղ կերպով շարժվում է արևելքից դեպի արևմուտք'''։ '''Մի լրիվ պտույտ երկնքում նա պետք է կատարի 26 000 տարվա ընթացքում։''' Մոտ երկու հազար տարի առաջ նա գտնվել է ոչ թե Ձկների համաստեղությունում՝ ինչպես հիմա, այլ Խոյի համաստեղությունում։ Այն ժամանակ ամառվա և ձմեռվա արևադարձի կետերը գտնվել են Խեցգետնի և Այծեղջյուրի համաստեղություններում։
 +
 
 +
Գիշերահավասարի և արևադարձի կետերի դիրքը որոշող երկնային հասարակածի տեղաշարժման հետ միասին '''աստղերի միջև տեղաշարժվում է նաև աշխարհի բևեռը'''։ '''Մի լրիվ շրջան երկնքում նա կատարում է 26 000 տարվա ընթացքում''', այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 63-ում։ Այժմ աշխարհի բևեռը գտնվում է Փոքր Արջի α աստղի մոտ, բայց 6000 տարի հետո բևեռային աստղ կդառնա Ցեֆեոսի α աստղը, իսկ 13 000 տարի հետո բևեռային աստղ կդառնա առաջին մեծության Վեգա աստղը՝ քնարի համաստեղությունում։ Այդ փոփոխությունների հետ մեկտեղ, որոշ համաստեղություններ, օրինակ, Օրիոնը, Եվրոպայում այլևս չեն երևա և մեր հորիզոնի վրա կհայտնվեն երկնքի հարավային կիսագնդի այլ համաստեղություններ, օրինակ, Հարավային Խաչը։
 +
 
 +
Արդեն Կոպեռնիկոսի համար էլ պարզ էր, որ աստղերի միջև աշխարհի բևեռի կատարած տեղաշարժն առաջանում է այն բանից, որ Երկրի առանցքը դանդաղ կերպով փոխում է իր ուղղությունը տիեզերական տարածության մեջ։ Երկրի առանցքը, չփոխելով իր թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ, 26 000 տարվա ընթացքում մի լրիվ կոն է գծում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_063.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
'''Վերը նկարագրված երևույթները կոչվում են պրեցեսիա կամ գիշերահավասարների կանխադիպում, որովհետև, շնորհիվ այն բանի, որ գարնանային գիշերահավասարի կետը տեղաշարժվում է Արեգակի՝ խավարածրով կատարած տարեկան շարժմանն ընդառաջ, Արեգակը ավելի շուտ է վերադառնում այդ կետը, քան նա հասցնում է աստղերի նկատմամբ մի լրիվ շրջան կատարել երկնքում։''' Այդպիսով, գիշերահավասարները կանխադիպում են, ավելի շուտ են թևակոխում, քան Երկիրը հասցնում է կատարել իր լրիվ շրջանն Արեգակի շուրջը։
 +
 
 +
'''Արեգակի շուրջը Երկրի պատման սիդերիկ պարբերությունը, կամ, որ միևնույն է, աստղերի նկատմամբ Արեգակի տեսանելի պտտման պարբերությանը կոչվում է աստղային տարի և կազմում է 365 օր 6 ժամ 9 րոպե 10 վայրկյան։'''
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_064.png|220px|frameless|thumb|left]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_065.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Գարնանային գիշերահավասարի կետով Արեգակի երկու հաջորդական անցումների միջև եղած պարբերությունը պրեցեսիայի հետևանքով 20 րոպե 23 վայրկյանով կարճ է աստղային տարուց և կոչվում է '''արևադարձային տարի'''։ Արևադարձային տարին հավասար է 385 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյանի։ '''Տարվա եղանակների հաջորդումները որոշվում են արևադարձային տարվա տևողությամբ, ուստի և օրացույցը հիմնված է նրա վրա։'''
 +
 
 +
Նյուտոնը պրեցեսիայի երևույթը բացատրեց այն բանով, որ Արեգակի և Լուսնի ձգողությունը ազդելով Երկրի այն ուռուցիկ մասի վրա, որ նրա բևեռներից սեղմվելու հետևանքով առաջ է եկել հասարակածի ուղղությամբ, ձգտում է թեքել Երկրի առանցքը։ (Եթե Երկիրը կանոնավոր գունդ լիներ՝ այդ ձգտումը չէր լինի, չէր լինի նաև պրեցեսիայի երևույթը)։ Երկրի պտտման իներցիան խանգարում է դրան, և այդ երկու պտտողական շարժումների զուգակցման հետևանքով Երկրի առանցքը տարածության մեջ կոն է գծում։ Ճիշտ նույն երևույթն է ներկայացնում պտտվող հոլը։ Եթե մենք փորձենք պտտվելու ժամանակ մի կողմ թեքել նրա առանցքը, նա կսկսի կոն գծել։
 +
 
 +
<small>§ 75. ՈԻՂԵԾՐԻ ՁԵՎԻ ԿԱԽՈՒՄՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԻՑ։ Ձգողականության տեսությունը ցույց է տալիս, որ այն ուղեծիրը, որ մարմիններից մեկը կգծի ենթարկվելով մյուս մարմնի ձգողության ազդեցությանը, կախված է նրանց մասսաներից և տվյալ հեռավորության վրա նրա ունեցած արագությունից։ Օրինակ, պարզված է, որ Երկրի՝ իր ուղեծրով կատարած շարժման արագությունը մոտ է այն արագությանը, որի դեպքում մարմինն Արեգակի ջուրջը պետք է որ շրջանագիծ գծի։ Արեգակից նույն հեռավորության վրա գտնվող մարմինն ավելի արագ շարժվելու դեպքում ձգված էլիպս կգծեր, իսկ 42 կմ/վրկ արագության դեպքում նա պարաբոլ կգծեր և, շրջանցելով Արեգակի շուրջը, այլևս դեպի նա չէր վերադառնա։ Ավելի ևս մեծ արագության դեպքում նա հիպերբոլ կգծեր և նույնպես երբեք դեպի Արեգակը չէր վերադառնա։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_066.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
ճիշտ այդպես էլ Երկրի վրա թնդանոթից հորիզոնական ուղղությամբ արձակած արկը փոքր արագություն ունենալու դեպքում կընկնի երկրի վրա։ Մարմինը 8 կմ/վրկ արագություն ունենալու դեպքում (որ մի քանի անդամ գերազանցում է հրետանային արկի արագությանը) այլևս Երկրի մակերևույթին չի ընկնի, այլ փոքր արբանյակի նման կպտտվի նրա շուրջը, գծելով կլոր ուղեծիր։ Ավելի մեծ արագության դեպքում մարմինն էլիպս կգծի, իսկ 11 կմ/վրկ արագությունից ավելին ունենալու դեպքում նա պարաբոլ կգծի և Երկրից ընդմիշտ կհեռանա դեպի անսահմանություն։ Օդի դիմադրությունը բոլոր նկարագրած դեպքերումն էլ կստիպեր հաղորդել մարմնին մի քիչ ավելի մեծ արագություն, քան հիշվեց այստեղ։</small>
 +
 
 +
§ 76. ՄԻՋՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Միջմոլորակային ճանապարհորդությունների, այսինքն՝ դեպի մյուս մոլորակները և Լուսինը թռչելու գաղափարի իրագործումը պահանջում է հաղթահարել Երկրի ձգողականությունը։ Միջմոլորակային ճանապարհորդությունների համար կիրառվող՝ արկի ձև ունեցող թռչող ապարատին հարկավոր է հաղորդել ոչ պակաս, քան 11 կմ/վրկ արագություն, որպեսզի նա, հաղթահարելով Երկրի ձգողությունը, կարողանա շարժվել ցանկացած ուղղությամբ։ Մշակվել են արկին այդպիսի մեծ արագություն հաղորդելու եղանակներ, ընդ որում նրանցից ամենալավն այն արկի կառուցվածքն է, որ հրթիռի նման շարժվում է ետահարման հարվածի օգնությամբ։</small>
 +
 
 +
Միջմոլորակային ճանապարհորդությունների հարցի և ռեակտիվ շարժիչների բնագավառում մեծ աշխատանք է կատարել ռուս նշանավոր գյուտարար Կ․ Է․ Ցիալկովսկին (1857—1935)։
 +
 
 +
Միջմոլորակային ճանապարհորդությունների խնդրի լիակատար լուծումն ամենամոտ տասնամյակների, գուցե և միայն մի քանի տարվա հարց է։ Միջմոլորակային ճանապարհորդությունների համար ատոմային էներգիայի օգտագործումը շատ գյուտարարների այդ բաղձալի երազանքը դարձնում է ռեալ և իրականացման մոտ։ Բայց հարկավոր է հիշել, որ մոլորակների միջև եղած հեռավորությունը շատ մեծ է՝ (տես VI աղյուսակը գրքի վերջում) և որ միջմոլորակային թռիչքները կտևեն տարիներ։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ո՞ւմ կողմից և ե՞րբ է հայտնաբերվել տիեզերական ձգողության օրենքը։
 +
# Ձևակերպեցեք այդ օրենքը։
 +
# Ի՞նչ ուժով են փոխադարձորեն ձգվում 1 գրամ մասսա ունեցող մարմինները, որոնք բաժանվում են իրարից 1 սանտիմետր տարածությամբ։
 +
# Ինչո՞ւ Լուսինը չի շարժվում ուղիղ գծով։
 +
# Ինչպիսի՞ ուղեծրեր կարող է գծել մարմինը ըստ ձգողականության օրենքի։
 +
# Գրեցեք Կեպլերի երրորդ օրենքը ավելի ճիշտ ձևով։
 +
# *Ինչպե՞ս կարելի է կիրառել այդ օրենքը արբանյակ ունեցող մոլորակների մասսան որոշելու համար։
 +
# *Ինչպե՞ս է ապացուցվել ձգողականության և ծանրության ուժի նույնությունը։
 +
# Ի՞նչ են խանգարումները մոլորակների շարժումներում։
 +
# Ինչպե՞ս և ե՞րբ է հայտնաբերվել Նեպտունը։
 +
# Ինչպե՞ս է տեղի ունենում մակընթացության և տեղատվության երևույթը։ Ինչպե՞ս են նրանք իրար հաջորդում։
 +
# Ինչո՞վ է բացատրվում մակընթացությունների գոյությունը։ Ինչո՞ւ նրանք իրար հաջորդում են 12 ժ․ 23 ր․ հետո։
 +
# *Անշա՞րժ է արդյոք աստղերի նկատմամբ գարնանային գիշերահավասարի կետը։
 +
# *Ինչպե՞ս է տեղաշարժվում երկնքում աշխարհի բևեռը և ինչպիսի՞ պարբերությունով։
 +
# *Ինչի՞ց է դա առաջանում, այսինքն՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում Երկրի հետ։
 +
# *Ի՞նչ է պրեցեսիան։ Այլ կերպ՝ էլ ինչպե՞ս է նա կոչվում և ինչո՞ւ է այդպես կոչվում։
 +
# *Ինչո՞ւմն է տարբերությունը արևադարձային և աստղային տարիների միջև։
 +
# *Ինչպե՞ս է մարմնի ուղեծրի ձևը կախված ձգողության կենտրոնից՝ տվյալ հեռավորության վրա նրա ունեցած արագությունից։
 +
# *Ինչո՞ւմն է կայանում միջմոլորակային ճանապարհորդությունների իրականացման հիմնական պահանջը։
 +
 
 +
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 +
 
 +
# *Որոշեցեք Յուպիտերի մասսան Երկիր—Լուսին սիստեմի համեմատությամբ, եթե 3ապիտերի առաջին արբանյակը հեռու է նրանից 422 000 կմ և ունի 1,77–օրյա պտտման պարբերություն։ Լուսնի վերաբերյալ տվյալները պետք է որ ձեզ հայտնի լինեն։
 +
# *Նկատի ունենալով պրեցեսիայի գոյությունը։ Ինչպե՞ս բացատրել այն, որ գարնանային գիշերահավասարի կետը, որն այժմ գտնվում է Ձկների համաստեղության մեջ, նշանակվում է այն պայմանական նշանով, ինչով նշանակվում է Խոյի համաստեղությունը։
 +
# *Ինչո՞ւ երկրագնդի վրա հյուսիսային և հարավային արևադարձները կոչվել են Խեցգետնի և Այծեղջյուրի արևադարձներ։
 +
# Հաշվել, թե Երկրից ի՞նչ հեռավորության վրա Երկրի և Լուսնի ձգողական ուժերը կլինեն իրար հավասար, իմանալով, որ Լուսնի հեռավորռւթյունը Երկրից հավասար է 60 երկրային շառավղի և Երկրի ու Լուսնի զանգվածները հարաբերում են ինչպես 81:1։
 +
</small>
 +
 
 +
==ԳԼՈՒԽ IV։ ՏԻԵԶԵՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄեԹՈԴՆԵՐԸ==
 +
 
 +
===ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ===
 +
 
 +
§ 77. ՊԱՐԱԼԱՔՍԱՅԻՆ ՇԵՂՈՒՄ։ Երկնային լուսատուների հեռավորությունը որոշելու համար օգտվում են պարալաքսային շեղման երևույթից։ '''Պարալաքսային շեղումն առարկաների թվացող շեղումն է, որ առաջ է գալիս դիտողի տեղաշարժվելուց։''' Այլ կերպ ասած, պարալաքսային շեղումը այն ուղղության փոփոխությունն է, որով երևում է առարկան՝ կապված գիտողի տեղաշարժման հետ։
 +
 
 +
Բացատրենք այդ հետևյալ օրինակով։ Եթե դուք նայեք առաստաղից կախված լամպին, ապա առաստաղի ֆոնի վրա այն կտեսնեք մի որոշ ուղղությամբ։ Եթե այժմ հեռանաք մի կողմի վրա և դարձյալ նայեք լամպին, ապա այն կտեսնեք մեկ ուրիշ ուղղությամբ՝ նա առաստաղի ֆոնի վրա կերևա մի այլ տեղում։
 +
 
 +
'''Այն երկու կետերի միշև ուղիղ գծով եղած հեռավորությունը, որոնցից գիտողը որոշում է առարկայի ուղղությունը, կոչվում է բազիս։'''
 +
 
 +
'''Բազիսի մեծանալուց և դիտվող առարկայի հեռավորությունը փոքրանալուց պարալաքսային շեղումը մեծանում է։''' Դրանում հեշտությամբ կարելի է համոզվել, եթե սենյակում ավելի շատ հեռանանք դիտման առաջին դիրքից։ Այո դեպքում լամպն առաստաղի ֆոնի վրա ավելի շատ կտեղաշարժվի։ Մյուս կողմից, ձեզանից մոտ տարածության վրա գտնվող հեռագրասյան կամ ծառի պարալաքսային շեղումը հեռավոր անտառի ֆոնի վրա, երբ դուք անցնում եք նրա մոտով, ավելի մեծ կլինի, քան այն հեռագրասյան կամ ծառի շեղումը, որ ձեզանից ավելի հեռու է գտնվում։
 +
 
 +
'''Գիտենալով բազիսի երկարությունը և չափելով ըազիսի և նրա ծայրերից գեւղի առարկան տանող ուղղությունների միշև ընկած անկյունները, կարելի է հաշվելով որոշել առարկայի հեռավորությունը''', առանց անմիջականորեն չափելու այդ հեռավորությունը։ Այդ հնարավորությունից մեծ չափով օգտվում են հողաչափական աշխատանքների ժամանակ, պատերազմում՝ երբ կարիք է լինում որոշելու նշանակետի հեռավորությունը, և աստղագիտության մեջ՝ երկնային մարմինների հեռավորությունը որոշելու համար։
 +
 
 +
<small>Դիցուք հարկավոր է որոշել, օրինակ, A ծառ ի AB հեռավորությունը (նկ․ 67), որը գտնվում է գետի մյուս ափին։ Այդ նպատակով մեր ափին կընտրենք C կետը, այնպես որ BC գիծը ծառայի որպես բազիս, որի երկարությունը կարելի լինի հարմար ձևով և ճիշտ չափել։ Այնուհետև անկյունաչափ գործիքի օգնությամբ, տեղավորվելով B կետում, կչափենք ABC անկյունը, դրա համար գործիքն առաջ կուղղենք դեպի առարկան, իսկ հետո դեպի C կետը (որտեղ սովորաբար փոքր ցցիկ են խփում)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_067.png|120px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Այնուհետև մեր գործիքը տեղափոխում ենք C կետը և ճիշտ նույն ձևով չափում ACB անկյունը։ Մենք ստանում ենք մի եռանկյուն, որտեղ հայտնի են մեկ կողմը (BC բազիսի երկարությունը) և նրան հարակից երկու անկյունները։ Այս դեպքում, ըստ եռանկյունաչափության կանոնների, կարելի է հաշվել մյուս երկու կողմերի՝ BA-ի և CA–ի, երկարությունը, այսինքն՝ առարկայի հեռավորությունը։
 +
 
 +
Որ եռանկյան երկու կողմերի երկարությունը հնարավոր է որոշել երրորդ կողմը և նրան հարակից երկու անկյունները հայտնի լինելու դեպքում, ապա դրանում կարելի է համոզվել նույնիսկ չդիմելով եռանկյունաչափությանը, այլ կառուցման միջոցով։
 +
 
 +
Հեռավորություններն «աչքաչափով» գնահատելը հիմնված է հենց նույն պարալաքսային շեղման երևույթի վրա զուգորդված փորձի հետ։ Հեռավոր առարկան դիտվում է աջ և ձախ աչքով, իսկ որպես բազիս ծառայում է աչքերի հեռավորությունը միմյանցից։ Մեկ աչքից կոպր մարդիկ առարկաների հեռավորությունը դժվարությամբ են որոշում։ Ռազմական գործում նշանակետի հեռավորությունը որոշելու համար գործածվող հեոաչափները նույնպես նկարագրված երևույթի վրա են հիմնված։ Հեռաչափի երկու օբյեկտիվների միջև եղած հեռավորությունն ավելի մեծ է, քան աչքերի հեռավորությունը միմյանցից, ուստի և հեռաչափով պարալաքսային շեղումն ավելի լավ է նկատվում։
 +
 
 +
Նշենք նաև այն, որ նկ․ 67-ում պարալաքսային շեղումը ներկայացվում է ACD անկյունով, որը հավասար է CA–ի (A առարկայի ուղղությունը C կետից) և CD–ի (B կետից առարկայի ուղղությանը զուգահեռ ուղղությունը) միջև ընկած անկյանը։</small>
 +
 
 +
'''Այն անկյունը, որի տակ առարկայից երևում է դիտողի բազիսը, կոչվում է պարալաքս։''' Նկ. 67-ում պարալաքսը կլիՆի BAC անկյունը։ Պարալաքսը և պարալաքսային շեղումը հավասար են։ Որքան մոտ լինի օբյեկտը բազիսից և որքան երկար լինի բազիսը, այնքան մեծ կլինի նրա պարալաքսը։ Տվյալ հեռավորության վրա բազիսը մեծացնելու դեպքում մեծանում է պարալաքսի չափման ճշտությունը, և հետևաբար, մեծանում է այդ հեռավորությունը որոշելու ճշտությունը։
 +
 
 +
§ 78. ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԸ։ Երկնային լուսատուների հեռավորությունը որոշելու հիմնական եղանակը նրանց պարալաքսների որոշելն է։ Սակայն այս դեպքում հարկ է լինում արեգակնային համակարգության մարմինների և նրա սահմաններից շատ ավելի հեռու գտնվող մարմինների համար վերցնել տարբեր բազիսներ։
 +
 
 +
Արեգակնային համակարգության մարմինների համար, որոնք համեմատաբար մոտ են գտնվում մեզանից, օրինակ, Արեգակի, Լուսնի և մոլորակների համար, Երկրի շառավիղը բավարար մեծության բազիս է հանդիսանում։
 +
 
 +
Երկու դիտող, որոնցից մեկի համար լուսատուն գտնվում է հորիզոնի վրա, իսկ մյուսի համար՝ զենիթում, միաժամանակ դիտում են այդ լուսատուն։ Այդ երկու ուղղություններով կազմված անկյունը (կամ որ միևնույն է՝ լուսատուի պարալաքսային շեղումը) հենց տվյալ լուսատուի հորիզոնական պարալաքսն է։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_068.png|230px|frameless|thumb|left]]
 +
 
 +
'''Հորիզոնական պարալաքս կոչվում է այն անկյունը, որի տակ լուսատուից երևում է Երկրի՝ տեսողական ճառագայթին ուղղահայաց շառավիղը''' (նկ. 68-ում ASB անկյունը)։
 +
 
 +
Արեգակի, Լուսնի կամ մոլորակների պարալաքսը որոշելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի լուսատուն միաժամանակ դիտեն երկու դիտող։ Օրինակ, նկ․ 68-ում դիտողներից մեկը կարող է տեղավորվել A կետում, իսկ մյուսը՝ B կետում։ Բայց իրականում դիտողներն ստիպված են լինում այլ կերպ դասավորվել, և այս դեպքում պարալաքսի հաշվարկումը, ելնելով դիտումներից, մի քիչ ավելի բարդ եղանակով է կատարվում։
 +
 
 +
Արեգակնային համակարգության սահմաններից շատ ավելի հեռու գտնվող լուսատուների, այսինքն՝ աստղերի համար, Երկրի շառավիղը և տրամագիծը որպես բազիս չափազանց փոքր են։ Աստղերի համար որպես բազիս վերցնում են Երկրի ուղեծրի շառավիղը, բայց աստղերից շատերի, մանավանդ հեռավոր աստղերի համար այդ բազիսը ևս շատ փոքր է։
 +
 
 +
'''Տարեկան պարալաքս կոչվում է այն անկյունը, որի տակ լուսատուից երևում է Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքը, որը ենթադրվում է տեսողական ճառագայթին ուղղահայաց։'''
 +
 
 +
Եթե ճշգրիտ և խնամքով կատարված չափումների միջոցով լուսատուի պարալաքսն արդեն չափված է, ապա նրա D հեռավորությունը որոշվում է հասարակ հաշվարկումների միջոցով։ Նկ. 68-ից երևում է, <math>D = \frac{R}{sin p}</math>, որտեղ R-ն ընդունված բազիսն է (AC), իսկ p-ն հորիզոնական պարալաքսը (<ASC)։ Ընդունելով R Երկրի շառավիղը որպես միավոր, մենք կստանանք լուսատուի D հեռավորությունը՝ արտահայտված Երկրի շառավղով։
 +
 
 +
Վերջին ժամանակներս Լուսնի հեռավորությունը Երկրից որոշելու համար կիրառվել է սովետական գիտնական Ն. Դ. Պապալեկիի մեթոդը։ Այդ մեթոդի էությունն այն է, որ որոշվում է այն ժամանակը, որի ընթացքում դեպի Լուսին ուղարկված ռադիոալիքը հասնում է նրան ու անդրադառնալով՝ ետ վերադառնում։ Լուսնի հեռավորությունը ստացվել է այնպիսին, ինչպիսին ստացվում է աստղագիտական եղանակներով։
 +
 
 +
Ահա կարևորագույն պարալաքսները և նրանց համապատասխան հեռավորությունները։ Լուսնի հորիզոնական պարալաքսը հավասար է 57՛, հեռավորությունը Երկրից՝ 384.000 կմ (կլոր թվով՝ 400.000 կմ)։ Արեգակի հորիզոնական պարալաքսը հավասար է 8՛՛,8, հեռավորությունը Երկրից՝ 149.500.000 կմ (կլոր թվով՝ 150 միլիոն կմ)։
 +
 
 +
'''Երկրի հեռավորությունը Արեգակից կոչվում է հեռավորության աստղագիտական միավոր։'''
 +
 
 +
§ 79. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Երկնային լուսատուների գծային չափերը որոշելու համար հարկավոր է չափել այն անկյունը, որի տակ մենք տեսնում ենք նրա շառավիղը, և իմանալ նրա հեռավորությունը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_069.png|240px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Նկ. 69-ում դիտողը Երկրի O կենտրոնից լուսատուի գծային R շառավփղը կտեսնի p անկյան տակ։
 +
 
 +
Երկրի կենտրոնի հեռավորությունը լուսատուի կենտրոնից նշանակենք D տառով, այդ դեպքում
 +
 
 +
R = Dsinp
 +
 
 +
R-ը նույն միավորներով է արտահայտվում, ինչ միավորներով որ արտահայտվում է D-ն։ Եթե D արտահայտենք Երկրի շառավղով, ապա R նույնպես կգտնենք Երկրի շառավղով արտահայտված։ Եթե D արտահայտենք կիլոմետրերով, ապա R ևս կիլոմետրերով կստացվի։
 +
 
 +
Օրինակ, Լուսնի հեռավորությունը՝ D = 60 երկրային շառավղի, իսկ Լուսնի շառավիղը մենք 16՛ անկյան տակ ենք տեսնում։ Լուսնի համար
 +
 
 +
R = 60 · sin16՛ = 0,27 Երկրի շառավղի։
 +
 
 +
§ 80. ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԱԼԱՔՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԿԻՐԸ ԱՐԵԳԱԿԻ ՇՈՒՐՋԸ ՊՏՏՎԵԼՈՒ ԱՊԱ8ՈՒՅՑ։ Որ Երկիրն իսկապես շարժվում է Արեգակի շուրջը, Կոպեռնիկոսը չկարողացավ միանգամայն խիստ կերպով ապացուցել։ Ներկայումս այդպիսի ապացույցներ շատ կան։
 +
 
 +
Մենք կբերենք Երկիրն Արեգակի շուրջը պտտվելու ապացույցներից միայն մեկը, այն է՝ '''աստղերի տարեկան պարալաքսի գոյությունը'''։ Եթե Երկիրն անշարժ լիներ, ապա Երկրից դիտողը յուրաքանչյուր աստղ կտեսներ միշտ միևնույն ուղղությամբ, միշտ երկնային սֆերայի միևնույն կետում։ Սակայն Երկիրը շարժվում է, և նրա հետ միասին փոփոխվում է նաև դիտողի դիրքը տիեզերական տարածության մեջ։ Քանի որ դիտողը տեղաշարժվում է, ուստի աստղերը պետք է որ պարալաքսային շեղման ենթարկվեն։ Եթե դիտողը Երկրի հետ միասին տեղաշարժվեր ուղիղ գծով, ապա պարալաքսային շեղումը անընդհատ միևնույն ուղղությամբ տեղի կունենար, և որևէ աստղ ամսե ամիս և տարեցտարի երկնքում միշտ միևնույն կողմի վրա կշարժվեր։
 +
 
 +
Քանի որ դիտողը Երկրի հետ միասին մեկ տարվա ընթացքում պտույտ է գործում Արեգակի շուրջը գրեթե շրջանագծով և մեկ տարուց հետո դարձյալ կրկնում է այդ ուղին, ուստի աստղերի պարալաքսային շեղումը պետք է կատարվի նույնպես մեկ տարի ժամանակամիջոցում։ Ամեն տարի աստղերի այդ թվացող տեղաշարժը պետք է նորից կրկնվի, նա պետք է պարբերական լինի։ Բացի այդ, պարալաքսային շեղումը, ինչպես մենք արդեն գիտենք, կախված է հեռավորությունից։ Ուստի մեզ ավելի մոտ գտնվող աստղերը պետք է ավելի մեծ պարալաքսային շեղման ենթարկվեն, իսկ հեռու գտնվող աստղերը՝ ավելի փոքր շեղման։
 +
 
 +
Աստղերի տարեկան պարալաքսային շեղումները հեշտությամբ կարելի է պատկերացնել հետևյալ փորձի օգնությամբ։
 +
 
 +
Հետևենք, թե ինչպիսի տեղեր է գրավում լամպն առաստաղի ֆոնի վրա այն դեպքում, երբ դիտողն սկսում է պտտվել լամպի տակ գտնվող սեղանի շուրջը։ Առաստաղի ֆոնի վրա լամպը, ինչպես մեզ կերևա, մի որոշ պարփակված ուղի կգծի։
 +
 
 +
Նկ. 70-ում սխեմատիկ կերպով ցույց է տրված աստղերի պարալաքսային շեղումը՝ Երկիրն Արեգակի շուրջը պտտվելու ժամանակ, երբ այդ աստղերը տարբեր հեռավորության վրա են գտնվում, և նրանց տեսանելի ուղղությունները տարբեր են։
 +
 
 +
'''Տարեկան պարալաքսի երևույթը կայանում է նրանում, որ տարվա ընթացքում յուրաքանչյուր աստղ երկնքում գծում է ինքնապարփակ մի կոր, որի ձևը կախված է աստղի ուղղությունից, իսկ անկյունային չափերը՝ նրա հեռավորությունից։'''
 +
 
 +
Կոպեռնիկոսը ճիշտ էր ենթադրում, որ պետք է գոյություն ունենա աստղերհ տարեկան պարալաքս։ Սակայն աստղերի հեռավորությունը Երկրից այնքան մեծ է, որ նրանց պարալաքսային շեղումներն աննշան են։ Ուստի, ո՛չ Կոպեռնիկոսը և ո՛չ XVII և XVIII դարերի աստղգետները աստղերի պարալաքսային շեղումները չէին կարող նկատել, որովհետև պետք եղածի չափ ճշգրիտ գործիքներ չունեին։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_070.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Միայն մեգնից հարյուր տարի առաջ ռուս գիտնական Վ․ Յա․ Ստրուվեին հաջողվել է առաջինն ի հայտ բերել և ճշգրիտ գործիքների օգնությամբ չափել ամենամոտ աստղերից մեկի պարալաքսը։
 +
 
 +
Ամենամեծ պարալաքսն ունի մեզ ամենամոտ աստղը, որ կոչվում է «Կենտավրոսի Պրոքսիմա» (լատիներեն «պրոքսիմա» նշանակում է «մերձավորագույն»։ ՍՍՌՄ-ում Կենտավրոսի համաստեղությունը չի երևում)։ Երկնային սֆերայում նրա ծայրային, առավելագույն շեղումների միջև եղած տարբերությունը (ժամանակի՝ կես տարով տարբերվող մոմենտներում) ընդամենը 0՛՛,762 է կազմում։ Այդ անկյան տակ է երևում լուցկու հաստությունը՝ 130 մ հեռավորության վրա։ Որքա՜ն մեծ ճշտությամբ պետք է կառուցված լինի հեռադիտակը և որքա՜ն մեծ պետք է լինի գիտողների հմտությունը, որպեսզի կարելի լինի չափել աստղերի այդչափ չնչին տեղաշարժը։
 +
 
 +
Կենտավրոսի Պրոքսիման չզինված աչքի համար անտեսանելի է, ուստի երբեմն ամենամոտ աստղ են անվանում նըան հարևան՝ Կենտավրոսի աստղը, որը քիչ ավելի հեռու է մեզնից, քան թե Պրոքսիման։
 +
 
 +
Նկատենք, որ Երկրի նման Արեգակի շուրջը պտտվող լուսատուների, օրինակ, մոլորակների և գիսավորների համար տարեկան պարալաքսի հասկացողությունը կիրառելի չէ։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՐՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ի՞նչ է պարալաքսային շեղումը։
 +
# Ի՞նչ է բազիսը։
 +
# Ի՞նչ է պարալաքսը։
 +
# Ի՞նչ է հորիզոնական պարալաքսը։ Բացատրեցե՛ք գծագրով։
 +
# Ինչպե՞ս որոշել լուսատուի հեռավորությունը, եթե նրա հորիզոնական պարայաքսր հայտնի է։
 +
# Ո՞ր լուսատուների հորիզոնական պարալաքսն է հնարավոր որոշել։
 +
# Ի՞նչ է «աստղագիտական միավորը» և քանի կիլոմետրի է հավասար։
 +
# Ինչի՞ է հավասար Լուսնի և Արեգակի հորիզոնական պարալաքսը։
 +
# Ինչի՞ է հավասար Լուսնի միջին հեոավորությունւ։
 +
# *Ինչպե՞ս են որոշում մոլորակների գծային չափերը։
 +
# Ինչպիսի՞ երևույթն է ապացուցում Երկրի պտույտը Արեգակի շուրջը։
 +
# *Ինչո՞ւմն է արտահայտվում աստղերի տարեկան պարալաքսի երևույթը։
 +
# *Ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ հայտնաբերել աստղերի պարալաքսը։
 +
 
 +
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 +
 
 +
# Արեգակի պարալաքսը հավասար է 8՛՛,80, իսկ նրա տեսանելի անկյունային շառավիղը՝ 16՛1՛՛։ Քանի՞ անգամ է Արեգակը մեծ Երկրից ըստ տրամազծի։
 +
# Լուսնի հորիզոնական պարալաքսը կազմում է 57՛։ Ինշպիսի՞ անկյան տակ է Լուսնից երևում Երկրի տրամագիծը։
 +
# Ինչքանո՞վ կփոփոխվի համաստեղությունների գծագրվածքը, եթե նրանք դիտվեն ոչ թե Երկրից, այլ Պլուտոնից։
 +
# *Ինշպիսի՞ ամենամեծ անկյունային հեռավորության վրա, եթե նայենք Երկրից, կերևա այն մոլորակը, որը, ենթադրենք՝ պտտվում է Կենտավրոսի α աստղի շուրջը՝ 150 000 000 կմ հեռավորության վրա։
 +
</small>
 +
 
 +
===ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ===
 +
 
 +
§ 81. ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Հեռադիտակները նախատեսված են այն բանի համար, որպեսզի տան երկնային լուսատուների լուսապատկերը, որ հնարավոր լինի դիտել խոշորացված տեսքով, լուսանկարել կամ ուսումնասիրել այլ կերպ։ Երկնային լուսատուներից եկող լույսը հեռադիտակ-ռեֆրակտորում հավաքվում է ուռուցիկ, կլոր ապակիով (օբյեկտիվով), իսկ հեռաղիտակ-ռեֆլեկտորում՝ գոգավոր հայելիով (նկ. 71)։
 +
 
 +
Ինչքան մեծ է օբյեկտիվի կամ հայելու տրամագիծը, այնքան ավելի շատ լույս է հավաքում հեռադիտակը և այնքան ավելի թույլ աստղեր են նրանով երևում։ Ինչպես հայտնի է ֆիզիկայից, հեռադիտակի խոշորացնելու, ունակությունը այնքան մեծ է, որքան մեծ է նրա ֆոկուսային հեռավորությունը՝ F, այսինքն՝ հեռավորությունը օբյեկտիվից կամ հայելուց մինչև այն կետը, որտեղ նրանք տալիս են լուսատուի լուսապատկերը։ Այդ լուսապատկերը դիտվում է օկուլյարի (կատարելագործված խոշորացնող ապակի) միջոցով, որն ունի իր սեփական ֆոկուսային հեռավորությունը՝ f։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_071.png|260px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Հեռադիտակի խոշորացումը՝ W = F : f, այնպես որ, ունենալով մի քանի տարբեր օկուլյարներ, կարելի կլինի նրանցով ստանալ տարբեր չափի խոշորացումներ։
 +
 
 +
Սովետական գիտնական Դ. Դ. Մակսուտովը 1941 թ․ հնարել է հեռադիտակի նոր տեսակ, որ միացնում է ռեֆրակտորի և ռեֆլեկտորի առավելությունները։ Նրա սիստեմով են կառուցված ժամանակակից դպրոցական հեռադիտակները։
 +
 
 +
Երկնային լուսատուների ֆիզիկական բնությունն ուսումնասիրելու համար կիրառվում են զանազան տեսակի հեռադիտակներ։ Որոշ հեռադիտակներով լուսատուներն անմիջականորեն դիտվում են աչքով, մյուսների օգնությամբ լուսատուները նկարահանվում են։ Աստղերը լուսանկարելու համար կիրառվող հեռադիտակները կոչվում են '''աստրոգրաֆներ'''։ Նրանք, ինչպես և մյուս բոլոր խոշոր հեռադիտակները, ընտրած աստղի ուղղությամբ տեղակայելուց հետո, ժամացույցի մեխանիզմի օգնությամբ շարժման մեջ են դրվում դեպի աշխարհի բևեռն ուղղած առանցքի շուրջը։ Դրա շնորհիվ դիտողը, չնայած երկնքի կատարած օրական պտույտին, իր հեռադիտակի տեսողության դաշտում անընդհատ տեսնում է լուսատուն, իսկ աստղերի պատկերներն ընկնում են լուսանկարչական ապակու միշտ միևնույն տեղը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_072.png|360px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Ներկայումս լուսանկարչությունը շնորհիվ իր բազմաթիվ առավելությունների՝ դուրս է վանում անմիջականորեն աչքով դիտումը։ Երկնքի և երկնային լուսատուների ստացվող պատկերներն արձանագրում են նրանց նկարահանման մոմենտում ունեցած փաստական վիճակը։ Լուսանկարները, որոնք անընդհդատ համալրում են պահարաններր՝ այնուհետև հարմար պայմաններում ուսումնասիրվում են լաբորատորիաներում, որտեղ լուսանկարչությամբ կատարված բոլոր չափումները կարելի է ստուգել և ցանկացած ժամանակ կրկնել։ Լուսանկարչության միջոցով կատարվող չափումները, նրանց հետ կապված հաշվարկումները, ստացվող արդյունքների ուսումնասիրությունն ավելի շատ ժամանակ են խլում աստղագետներից, քան հենց այդ դիտումների կատարումը։
 +
 
 +
Հեռաղիտակներից շատերը օժտված են օժանդակ գործիքներով, որոնք ծառայում են երկնային լուսատուների լույսի ուժն ու հատկությանները ուսումնասիրելու համար։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_073.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Չպետք է կարծել, որ խոշոր հեռադիտակներ կառուցելու ձգտումը առաջ է գալիս բացառապես երկնային մարմիններն ավելի խոշորացրած տեսնելու ցանկությունից։ Օդի բոլոր հոսանքները հեռադիտակի մեջ ավելի ևս նկատելի են դառնում, այնպես որ օդում շարունակ գոյություն ունեցող ալեկոծումները գործնականորեն կիրառելի խոշորացումը սահմանափակում են։ Հեռադիտակով դիտումներ կատարելիս հազվագյուտ դեպքում 500 անգամից ավելի խոշորացում են օգտագործում, թեև մեծ դիտակները ինքնըստինքյան կարող են մի քանի հազար անգամով խոշորացում տալ։ Այդպիսի մեծ խոշորացումների դեպքում լուսատուների վրա եղած մանրամասնությունները, օդի ավելի նկատելի ալեկոծությունների պատճառով, ավելի վատ, ավելի աղոտ են երևում, քան փոքր խոշորացումների դեպքում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_074.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Դրա փոխարեն խոշոր հեռադիտակները թույլ են տալիս տեսնելու ավելի թույլ, և հետևաբար, մեզանից ավելի հեռու գտնվող լուսատուները, թույլ են տալիս ավելի խորը թափանցելու տիեզերական անհուն տարածության մեջ։ Այդպիսի հեռադիտակների օդնությամբ լուսատուների լուսանկարները ավելի արադ և շատ մանրամասն կերպով են ստացվում։
 +
 
 +
ՍՍՌՄ-ում առավել խոշոր աստղադիտարաններ կան Մոսկվայում, Տաշքենտում, Կազանում, Աբասթումանում, Ղրիմում։ Գերմանական ֆաշիստները պատերազմի ժամանակ կործանել են Պուլկովփ և Սիմեիզի աստղադիտարանները, որտեղ գտնվում էին ՍՍՌՄ-ի ամենախոշոր հեռադիտակները։ Այդ աստղադիտարանների վերականգնումը Համարյա ավարտված է, և նույնպես կառուցվում են նորերը, Պուլկովի աստղադիտարանը, որ հիմնադրել է Վ. Յա․ Ստրուվեն 1839 թ., արտասահմանում ճանաչվել է որպես «աշխարհի աստղագիտական մայրաքաղաք», քանի որ նա եղել է լավագույն կերպով կահավորված և մեծ փառքի է արժանացել իր դիտական աշխատանքների բացառիկ ճշտությամբ ու մտածվածությամբ։ Պուլկովի աստղադիտարանը կատարելագործվելու են եկել տարբեր երկրների գիտնականներ։
 +
 
 +
§ 82. ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՐԿՈՒ ԵՂԱՆԱԿ ԵՎ ՆՐԱՆ8 ՀԵՏ ՎԱՐՎԵԼԸ։ Գոյություն ունի հեռադիտակը հաստատոցի (շտատիվի) վրա տեղակւսյելոլ երկու եղանակ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_075.png|160px|frameless|thumb|right]]
 +
 
 +
'''Ազիմուտային տեղակայում ունեցող հաստատոցը''' (նկ․ 75) թույլ է տալիս դիտակը հոդակապի (շառնիր) վրա դարձնել դեպի վեր և դեպի վար, այսինքն՝ ըստ բարձրության (ուղղաձիգ հարթությամբ և ուղղաձիգ առանցքի շուրջը՝ աջ և ձախ, այսինքն՝ ըստ ազիմուտի։ Ուստի և այդպիսի տեղակայումը կոչվում է ազիմուտային։
 +
 
 +
Քանի որ երկնային լուսատուները հորիզոնի նկատմամբ թեք ուղղությամբ են շարժվում և միաժամանակ անընդհատ փոփոխվում է և՛ նրանց բարձրությունը և՛ նրանց ազիմուտը, ուստի որևէ աստղ դիտելու ժամանակ ազիմուտային տեղակայում ունեցող հեռադիտակը հարկ է լինում գրեթե անընդհատ շարժել թե՛ ըստ բարձրության և թե՛ ըստ ազիմուտի, այսինքն՝ նրանով գրեթե միաժամանակ կատարել երկու շարժում, որպեսզի լուսատուն անընդհատ մնա հեռադիտակի տեսադաշտում։ Դա շատ անհարմար է, մանավանդ, երբ հեռադիտակով ցանկանում են նայել հերթով մի քանի մարդիկ։
 +
 
 +
Ուստի երկնային լուսատուները դիտելու համար ամենից հարմար է օգտվել հասարակածային տեղակայում ունեցող դիտակով, իսկ լուսատուները լուսանկարելու համար այդ տեղակայումը ուղղակի անհրաժեշտ է։
 +
 
 +
'''Հասարակածային տեղակայում ունեցող հաստատոցը''' թույլ է տալիս հեռադիտակը դարձնելու աշխարհի առանցքի ուղղությանը համընկնող առանցքի շուրջը (որ կոչվում է '''ժամային առանցք''') և նրան ուղղահայաց առանցքի շուրջը (որ կոչվում է '''հակման առանցք''')։ Մի այդպիսի տեղակայում պատկերված է նկ. 76-ում և սկզբունքորեն այդ տեղակայումը կարելի է ստանալ ազիմուտային տեղակայումից, եթե վերջինիս առանցքը հորիզոնի նկատմամբ թեքենք այնպես, որ նա ուղղվի դեպի աշխարհի բևեռը։ Այն ժամանակ եթե հեռադիտակը պտտելու լինենք ժամային առանցքի շուրջը (այդպես թեքելու դեպքում ուղղաձիգ առանցքը կընդունի ժամային առանցքի դիրք), նա կսկսի շարժվել հասարակածին զուգահեռ հարթությամբ, այսինքն՝ կգծի լուսատուի օրական զուգահեռականը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_076.png|340px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Եթե այսպիսի տեղակայում ունեցող հեռադիտակը ուղղելու լինենք որևէ լուսատուի վրա, ապա այլևս կարիք չի լինի նրան դարձնելու հակման ա ռան ցքի շուրջը, այլ կմնա միմիայն դարձնել այն ժամային առանցքի շուրջը, և այն էլ համաչափ արագությամբ։ Այդ պտտեցումը հարմար և ավելի սահուն դարձնելու նպատակով օգտվում են մի հատուկ պտուտակից, որ կոչվում է մի կրոմետրիկ պտուտակ։
 +
 
 +
Խոշոր հեռադիտակները պտտեցվում են ժամացույցի մեխանիզմի օգնությամբ։ Ժամացույցի մեխանիզմը հեռադիտակը պտտեցնում է օրական մի լրիվ շրջանի (ժամում 15°) արագությամբ, այնպես որ լուսատուն շարունակ մնում է ակնապակու (օկուլյարի) տեսողության դաշտում։ Դիտողը կարիք է ունենում միայն երբեմն կարգավորելու ժամացույցի մեխանիզմի ընթացքը կամ {{լայն|միկրոմետրիկ}} պտուտակի օգնությամբ ուղղելու նրա աշխատանքի անհարթությունները։
 +
 
 +
Սովորաբար հեռադիտակը մի քանի ակնապակի է ունենում։ Ամրացնելով նրանցից որևէ մեկը հեռադիտակի վրա, կարելի է փոքր կամ մեծ խոշորացում ստանալ։ Լավ հեռադիտակը, ամենաուժեղ ակնապակու առկայության դեպքում (որի ֆոկուսային հեռավորությունը մոտ 5 մմ է կազմում), թույլ է տալիս ստանալու առավելագույն խոշորացում, որը հավասար է լինում օբյեկտիվի կրկնակի կամ եռակի տրամագծին՝ արտահայտված միլիմետրերով։
 +
 
 +
Օրինակ, 50 միլիմետրանոց օբյեկտիվ ունեցող հեռադիտակը կարող է առավելագույն խոշորացումը հասցնել 100-ից մինչև 150 անգամի։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_077.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Հեշտ է նկատել, որ որքան ուժեղ լինի ակնապակին և որքան մեծ լինի նրա տված խոշորացումը, այնքան փոքր կլինի նրանով երևացող տեսողության դաշտը։ Լուսինը 30—50 անգամ մեծացվելու դեպքում տեսողության դաշտում երևում է ամբողջությամբ։ 150 անգամ մեծացվելու դեպքում տեսողության դաշտում տեղավորվում է Լուսնի միայն մի փոքրիկ մասը, բայց արդեն շատ մանրամասնություններ են երևում։ Որքան խոշորացումն ավելի մեծ է լինում, այնքան ավելի նկատելի են դառնում օբյեկտիվի շինվածքի անկատարելագործվածությունը և մթնոլորտում եղած օդային հոսանքները։ Հետևանքը լինում է այն, որ երկնային լուսատուների վրա մանրամասնություններն ավելի վատ են երևում, քան փոքր խոշորացման դեպքում, ուստի և հեռադիտակի ուժեղ խոշորացման չպետք է հետապնդել։
 +
 
 +
Որպեսզի համոզվենք, որ հեռադիտակն իրոք որ խոշորացնում է, խորհուրդ է տրվում միաժամանակ երկու աչքով նայել Լուսնին մեկով անմիջականորեն, իսկ մյուսով՝ հեռադիտակով։
 +
 
 +
Միգամածություններ և աստղակույտեր դիտելու ժամանակ պետք է գործածել նվազ խոշորացում և տեսողության մեծ դաշտ ունեցող ակնապակի։ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը դիտելու դեպքում պետք է վերցնել այնպիսի ակնապակի, որը տվյալ պայմաններում հնարավոր խոշորացումներից տալիս է ոչ թե ամենամեծ, այլ ամենապարզ խոշորացումը։ Հարկավոր է լավ հիշել, որ երբեմն երկրային օդի վիճակը թույլ չի տալիս պարզ տեսնելու երկնային լուսատուներր նույնիսկ չափավոր խոշորացման դեպքում։
 +
 
 +
Գիսավորները, միգամածությունները և նույնիսկ թույլ աստղերը Լուսնի լույսի տակ վատ են երևում կամ բոլորովին չեն երևում։
 +
 
 +
§ 83. ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ։ Անցյալ դարի կեսերին հայտնագործվեց լույսի ուսումնասիրման մի առանձին եղանակ, որը սպեկտրային, անալիլյ է կոչվում։ Նա հիմնված է այն բանի վրա, որ տարբեր գույնի ճառագայթները, որոնք ի մի խառնվելով սպիտակ լույս են տալիս, մի միջավայրից մյուս միջավայրը, օրինակ, օդից ապակու մեջ անցնել ու ժամանակ, բեկվում են տարբեր չափով։
 +
 
 +
Անցած ժամանակաշրջանում լույսի ուսումնասիրման այդ եղանակը կատարելագործվել է և գտել բազմազան կիրառություններ։ Նրան ենք մենք պարտական մեր այն տեղեկությունների մեծամասնությամբ, որ ունենք '''Երկնային մարմինների ֆիզիկական բնույթի և քիմիական բաղադրության վերաբերյալ'''։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_078.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Սպեկտրային անալիզը կատարվում է մի գործիքի միջոցով, որը կոչվում է '''սպեկտրոսկոպ''' (նկ. 77)։ Սպեկտրոսկոպը բաղկացած է մեկ կամ մի քանի ապակյա պրիզմաներից և երկու խողովակից։ Նրանցից մեկը (նկարում՝ ձախակողմյանը), որ կոչվում է կոլլիմատոր, առջևի ծայրին ունի մի նեղ ճեղք, որի միջով անցնում է ուսումնասիրվող լուսատուի լույսը։ Մյուս ծայրում դրված է օբյեկտիվը, որի հենց ֆոկուսումն էլ տեղավորված է ճեղքը։ Ուստի լույսի ճառագայթները մտնելով ճեղքից, որը սպեկտրոսկոպի համար կարծես լույսի աղբյուր է ծառայում, դուրս են գալիս ճեղքից զուգահեռ փնջով և բոլորը միևնույն անկյուն տակ ընկնում են պրիզմայի վրա։ Հենց այս է կոլլիմատորի դերը։
 +
 
 +
Տարբեր գույնի ճառագայթներից բաղկացած բարդ լույսը պրիզմայում տարաբաժանվում է իր բաղադրիչ մասերին։ Տարբեր գույնի ճառագայթները բաժանվում են միմյանցից, որովհետև պրիզմայում նրանք տարբեր ձևով են բեկվում։ Լույսն այդ վիճակում մտնում է դիտախողովակը։ Եթե դիտախողովակի ծայրին օկուլյարի փոխարեն լուսանկարչական ապակի դնելու լինենք, ապա մենք կստանանք ուսումնասիրվող լույսի բաղադրիչ մասերի լուսանկարը, որ կոչվում է '''սպեկտրագրամմա'''։ Այս դեպքում գործիքը կոչվում է '''սպեկտրոգրաֆ'''։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_079.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Պարզված է, որ շիկացած կարծր և հեղուկ մարմինները, նույնպես և շիկացած ոչ այնքան թափանցիկ էլեկտրականացած կամ ուժեղ կերպով սեղմված գազերը տալիս են այսպես կոչված անընդհատ սպեկտր, որը ծիածանային շերտի տեսք ունի (նկ.78, 1)։ Այդպիսի սպեկտրում հաջորդաբար մեկից մյուսին են անցնում կարմիր, նարնջի, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն գույները։ Արեգակի սպիտակ լույսը բաղկացած է ծիածանի բոլոր գույներից։ Ինչպես հայտնի է, լույսը տարածվում է ալիքների ձևով, և սպեկտրի յուրաքանչյուր գույն ունի իր ալիքի երկարությունը։ Ավելի ճիշտ՝ սպեկտրի յուրաքանչյուր կետին համապատասխանում է ալիքի որոշ երկարություն։ Այդ երկարությունը միատեսակ է միայն մեկ՝ սպեկտրի երկարությանն ուղղահայաց գծի վրա եղած կետերի համար, այսինքն՝ սպեկտրի վրա լայնակի ընկած գծի համար։ Օրինակ, սպեկտրի վրա երկու հարևան դեղին շերտերը, որոնց գույների տարբերությունն աչքով չի կարելի նշմարել, տարբեր երկարության ալիքներ ունեն։
 +
 
 +
Թափանցիկ գազերն ու գոլորշիները, երբ նրանք նոսր վիճակումն են գտնվում և շիկացած լինելու պատճառով կամ էլեկտրական պարպումի ազդեցության տակ (ինչպես, օրինակ, էլեկտրական կայծում) լույս են արձակում, տալիս են մի սպեկտր, որը կազմված է լինում մուգ ֆոնի վրա երևացող գունավոր պայծառ գծերից (նկ. 78, 3 և 79՝ ներքևում)։ Այդպիսի սպեկտրում գծերի դասավորությունն ըստ ալիքների երկարության կախված է տվյալ գազի քիմիական բաղադրությունից։ Միևնույն գազը, որ գտնվում է լուսարձակման քիչ թե շատ միատեսակ պայմաններում, սպեկտրում տալիս է միևնույն գծերը։ '''Այսպիսով, սպեկտրի վրա եղած գծերի օգնությամբ կարելի է որոշել լույս արձակող գազի քիմիական բաղադրությանը'''։
 +
 
 +
Եթե անընդհատ սպեկտր տվող լույսի աղբյուրի առջև ավելի ցածր ջերմաստիճան ունեցող գազեր կամ գոլորշիներ տեղավորենք, նրանք այդ Լույսի մի մասը կկլանեն։ Այդ դեպքում սպեկտրոսկոպում կերևա մի անընդհատ սպեկտր, որը կտրտված կլինի մութ գծերով (նկ, 78, 2 և 79 վերևի)։ Մութ գծերը կգտնվեն սպեկտրի ճիշտ այն տեղերում (նրանք ունեն ալիքի ճիշտ նույն երկարությունը), որտեղ հենց գոլորշիները կամ գազերն իրենք սպեկտրի պայծառ գծեր են տալիս, երբ նրանք պայծառ լուսարձակման վիճակումն են գտնվում։
 +
 
 +
(Դա սա գրքին կցված է սպեկտրների գունավոր աղյուսակը)։
 +
 
 +
§ 84. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Սպեկտրային անալիզի միջոցով գազերի քիմիական բաղադրությունը կարելի է որոշել միայն այն դեպքերում, երբ այդ գազերը կա՛մ իրենք են լույս արձակում, կա՛մ կլանում են անընդհատ սպեկտր տվող լուսաղբյուրի լույսը և դրանով իսկ անընդհատ սպեկտրում մութ գծեր են առաջացնում։ Վերջին դեպքը վերաբերում է այն մթնոլորտներին, որոնք շրջապատում են այնպիսի երկնային մարմիններ, ինչպես, օրինակ, Արեգակը և աստղերը։ '''Աստղերի և Արեգակի սպեկտրներն անընդհատ են և կտրտված մութ գծերով։''' Համեմատելով այդ գծերը մեզ հայտնի քիմիական էլեմենտների սպեկտրներում եղած գծերի հետ, մենք կարողանում ենք իմանալ Արեգակի և աստղերի արտաքին՝ ոչ այնքան տաք՝ շերտերի քիմիական բաղադրությունը։ Այդ լուսատուների վրա հայտնաբերված են միայն այնպիսի քիմիական էլեմենտներ, որոնք կան նաև Երկրի վրա, իսկ դա հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը և ժխտում բնության անճանաչելիության մասին եղած կեղծ գիտությունը։
 +
 
 +
Լուսինը և մոլորակները լուսավորվում են Արեգակի անդրադարձ լույսով, ուստի և սպեկտրային անալիզի միջոցով նրանց քիմիական բաղադրությունը չի կարելի որոշել։ Բայց Արեգակի լույսը, նախ քան մոլորակի մակերևույթից անդրադառնալը, անցնում է մոլորակի մթնոլորտով, իսկ անդրադառնալուց հետո՝ դեպի մեզ ուղղվելիս կրկին անգամ անցնում է նրա մթնոլորտով։ Արեգակի լույսը մոլորակի մթնոլորտով անցնելուլ ժամանակ կլանվում է նրա կողմից, ուստի և մոլորակների սպեկտորներում առաջանում են լրացուցիչ մութ գծեր (Արեգակի սպեկտրի համեմատությամբ)։ Այդ երևույթը թույլ է տալիս որոշելու մոլորակների մթնոլորտների բաղադրությունը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_080.png|180px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Երկնային մարմինների՝ Երկրի նկատմամբ տեսողական ճառագայթի ուղղությամբ (մեզնից կամ դեպի մեզ) կատարած '''շարժման արագությունները''' որոշվում են սպեկտրային անալիզի միջոցով՝ այսպես կոչված '''Դոպլեր-Ֆիզոյի սկզբունքի հիման վրա'''։ '''Դոպլեր-Ֆիզոյի սկզբունքը կայանում է նրանում, որ երբ լույսի աղբյուրը և դիտողը մոտենում են միմյանց, սպեկտրի բոլոր զծերը տեղաշարժվում են դեպի նրա մանուշակագույն ծայրը, իսկ երբ դիտողը և լույսի աղբյարը հեռանում են իրարից՝ նրա սպեկտրում բոլոր զծերը տեղաշարժվում են դեպի կարմիր ծայրը։''' (Դա նման է այն երևույթին, որ նկատվում է ձայնի աղրյուրր մոտենալու կամ հեռանալու մամանակ. ձայնական ալիքի հաճախացումը կամ նոսրացումը կարճացնում կամ երկարացնում է այդ ալիքը, որն ազդում է ձայնի տոնի վրա։ Լույսի ալիքները ենթարկվում են նույն կանոններին)։ Գծերի տեղաշարժման մեծությունը կախված է շարժման արագությունից, և այն կարելի է չափել։ Այդ ամենի ճշմարտացիությունը փորձով առաջինը ապացուցել է ակադեմիկոս Աէ Ա. Բելապոլսկին (1854—1934) Պուլկովի աստղադիտարանում (նկ. 91)։
 +
 
 +
Լուսատուների՝ տեսողական ճառագայթեն ուղղահայաց ուղղությամբ կատարած շարժման իսկական արագությունը կարելի է որոշել, իմանալով լուսատուի երկնային սֆերայում կատարած շարժման տեսանելի անկյունային արագությունը և նրա մեզանից ունեցած հեռավորությունը։
 +
 
 +
'''Երկնայինինք նալուսատու մարմինների, ինչպես՝ Արեգակի և աստղերի, ջերմաստիճանները որոշվում են նրանց սպեկտրի տարբեր մասերում պայծառության բաշխվածության ուսումնասիրությամբ։''' Ցածր ջերմաստիճան ունեցող ինքնալուսատու մարմինը կարմիր գույնի է լինում, որովհետև նրա սպեկտրում ամենապայծառ տեղը հանդիսանում է հատկապես կարմիր գույնը։ Ավելի տաք մարմինը դեղին լույս է արձակում, որովհետև նրա սպեկտրում ամենապայծաո տեղերը գրավում են դեղին և կարմիր գույները։ Ավելի ևս շիկացած մարմինը սպիտակ գույն է ունենում, որովհետև նրա սպեկտրում գույների պայծառությունն այնպիսին է, որ միախառնվելու դեպքում նրանք սպիտակ գույն են տալիս։ Է՛լ ավելի տաք մարմնի սպեկտրում առավել պայծառը երկնագույն մասն է, այդ պատճառով էլ նրա գույնը երկնագույն է թվում։ Լույսի ուսումնասիրության տեսությունը, որ ստուգված է նաև փորձով, ցույց է տալիս, թե ինչպես պայծառության բաշխվածությունը ըստ սպեկտրի զանազան գույների՝ կախված է մարմնի ջերմաստիճանից։ Ուսումնասիրելով պայծառության բաշխվածությունը Արեգակի և աստղերի սպեկտրներում, մենք կարող ենք որոշել, թե այդ բաշխվածությունը ո՛ր ջերմաստիճանին է համապատասխանում։
 +
 
 +
Մոլորակների և Լուսնի ջերմաստիճանները, որոնք լուսավորվում են արևի լույսով, որոշվում են տարբեր մետաղներից շինված երկու շատ բարակ յարերի զոդվածքի օգնությամբ․ դա այսպես կոչված ''ջերմաէլեմենտն''' է (տերմոէլեմենտ)։ Այդպիսի զոդվածքը տաքացնելու դեպքում նրա մեջ էլեկտրական հոսանք է առաջանում։ Աստղագիտության մեջ կիրառվում են հեռադիտակներին միացրած այնպիսի զգայուն ջերմաէլեմենտներ, որոնք կարողանում են որսալ մի քանի կիլոմետր հեռավորության վրա վառվող մոմի ջերմությունը։ Այդ ջերմաէլեմենտները տեղավորվում են հեռադիտակի օբյեկտիվի ֆոկուսում՝ ճիշտ այնտեղ, որտեղ ստացվում է մոլորակի պատկերը։ Մոլորակի առհասարակ շատ աննշան ճառագայթումը տաքացնում է ջերմաէլեմենտը, և նրա մեջ էլեկտրական թույլ հոսանք է առաջանում, որը և չափվում է զգայուն գալվանոմետրով։ Իմանալով հոսանքի ուժը, կարելի է որոշել այն ջերմության քանակը, որ այդ մոլորակից հասնում է Երկիր, իսկ իմանալով մոլորակի հեռավորությունը Երկրից, կարելի է այդ տվյալների հիման վրա հաշվել մոլորակի ջերմաստիճանը։
 +
 
 +
Մենք տեսնում ենք, որ ժամանակակից գիտությունը տիեզերքն ուսումնասիրելու համար ունի մի շարք հզոր միջոցներ։ Այդ միջոցները թույլ են տալիս միանգամայն վստահ կերպով ուսումնասիրել երկնային մարմինների բնույթը, նրանց դարժումները, քիմիական բաղադրությունը և ջերմաստիճանը։ Այսպիսով, երկնային մարմինների վերաբերյալ եղած ժամանակակից տվյալները ոչ թե սոսկ ենթադրական են, այլ կատարված չափումների և բազմաթիվ անգամ փորձով ստուգված օրենքների կիրառման արժանահավատ արդյունքներ են։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՐՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչի՞ համար են հարկավոր հեռադիտակները։
 +
# Ինչո՞ւմն է կայանամ ռեֆրակտորի և ռեֆլեկտորի տարբերությունը։ Գծագրեցե՛ք նրանց սխեմաները։
 +
# Ինչո՞վ և ինչպե՞ս է պայմանավորված հեռադիտակի տված մեծարումը։
 +
# Ի՞նչ է աստրոգրաֆը։
 +
# Կարելի՞ է արդյոք գործնականում դիտել հազար անգամ մեծացված լուսատուները։
 +
# *Հեռադիտակների տեղակայման ինչպիսի՞ երկու գլխավոր եղանակներ գոյություն ունեն։
 +
# *Ինչպիսի՞ շահում և անհարմարություն է բերում մեծ խոշորացումից օգտվելը։
 +
# Գծագրեցեք սպեկտրոսկոպի կառուցվածքի սխեման և բացատրեցեք այն։
 +
# Ի՞նչ է սպեկտրոգրամման։
 +
# Սպեկտրների ի՞նչ տեսակներ գիտեք։
 +
# Ի՞նչ տեսք ունեն Արեգակի ու աստղերի սպեկտրները։
 +
# Ինչո՞ւ այդ սպեկտրներում երևում են մութ գծեր։
 +
# Ինչպե՞ս են որոշում լուսատու գազերի և Արեգակի ու աստղերի քիմիական բաղադրությունը։
 +
# Կարելի՞ է արդյոք սպեկտրային անալիզի օգնությամբ որոշել մոլորակների մակերևույթի ու նրանց մթնոլորտների քիմիական բաղադրությունը։
 +
# Ինչո՞ւմն է կայանում Դոպլեր—Ֆիզոյի սկզբունքը։ Ինչպե՞ս են որոշում երկնային մարմինների արագությունն ու շարժման ուղղությունը։
 +
# Ի՞նչ եղանակներով ու գործիքներով են որոշում երկնային մաոմինների ջերմաստիճանը։
 +
</small>
 +
 
 +
==ԳԼՈՒԽ V: ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱՍԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ==
 +
 
 +
===ԼՈՒՍԻՆ===
 +
 
 +
§ 85. ԼՈՒՍՆԻ ՊՏՈՒՅՏՆ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋԸ։ '''Լուսինը մշտապես դարձած է դեպի Երկիրը միևնույն կիսագնդով''', և մենք տեսնում ենք նրա միայն մեկ երեսը։ Առաջին հայացքից թվում է, որ եթե Լուսինը միշտ իր միևնույն կողմով է դարձած դեպի Երկիրը, նշանակում է, նա իր առանցքի շուրջը չի պտտվում։ Դժվար չէ հասկանալ, որ այդ եզրակացությունը սխալ է. եթե մենք պտտվելու լինենք որևէ առարկայի (օրինակ, աթոռի) շուրջը և միևնույն ժամանակ ինքներս չպտտվենք մեր առանցքի շուրջը, այսինքն՝ շարունակ նայենք միևնույն կողմը (ասենք՝ դեպի գրատախտակը), մենք մեր մարմնի զանազան կողմերը հաջորդաբար կդարձնենք դեպի այդ առարկան։ Ընդհակառակն, որպեսզի շարունակ նայենք աթոռին՝ երեսներս դարձրած դեպի այն, հարկավոր է նրա շուրջը պտտվելու ժամանակ շուռ գալ շրջապատի առարկաների նկատմամբ, այսինքն՝ պտտվել առանցքի շուրջը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_081.png|500px|frameless|thumb|center]]
 +
 
 +
'''Լուսնի՝ իր առանցքի շուրջը կատարած պտույտի պարբերությունը ճշտությամբ հավասար է Երկրի շուրջը նրա պտտման պարբերությանը։''' Պտտվելով իր առանցքի շուրջը, Լուսինը փոփոխակիորեն դեպի Արեգակն է դարձնում իր տարբեր կողմերը։ Հետևաբար՝ Լուսնի վրա տեղի է ունենում ցերեկվա և գիշերվա հերթափոխություն, բայց Լուսնի վրա օրը հավասար է նրա սինոդիկ ամսվան, այսինքն՝ ցերեկը տևում է գրեթե 15 երկրային օր, այդքան էլ տևում է այնտեղ գիշերը։
 +
 
 +
<small>Թեև Լուսինը միշտ իր միևնույն կողմով է դարձած դեպի Երկիրը, այնուամենայնիվ, դիտման համար մատչելի է նրա մակերևույթի ոչ միայն կեսը, տյլև մի քիչ ավելին։ Բանը նրանումն է, որ Լուսինը Երկրի շուրջը պտտվելու ժամանակ իր առանցքի շուրջը կարծես փոքր-ինչ ճոճվում է։ Այդ '''լիբրացիա''' կոչված երևույթը, որ մասամբ իրական է, մասամբ թվացող, տեղի է ունենում տարբեր պատճառներից։ Այդ պատճառներից գլխավորն այն է, որ Լուսնի պտույտն իր առանցքի շուրջը կատարվում է համաչափ, մինչդեռ նրա շարժումը Երկրի շուրջը (էլիպսային ուղեծրով) երբեմն արագ է տեղի ունենում և երբեմն էլ դանդաղ։ Դրա հետևանքով մենք ժամանակ առ ժամանակ կարողանում ենք տեսնել Լուսնի մյուս կիսագնդի ոչ այնքան մեծ մասերը, որը և թույլ է տվել ուսումնասիրելու ընդհանուր առմամբ նրա մակերևույթի 0,6 մասը։</small>
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_082.png|500px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 86. ԼՈՒՍՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Երկրի արբանյակի՝ Լուսնի մակերևույթը, նրա շարժումը և այնտեղ տիրող ֆիզիկական պայմաններն ավելի լավ են ուսումնասիրված, քան երկնային որևէ այլ մարմնի, շնորհիվ այն բանի, որ Լուսինը մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Այդ հանգամանքը թույլ է տալիս շատ մանրամասն կերպով ուսումնասիրել նաև նրա մակերևույթի առանձնահատկությունները։ Լուսնի մակերևույթի մանրամասնություններից շատերը նույնիսկ ուժեղ երկդիտակով էլ երևում են։
 +
 
 +
Լուսնի սկավառակի վրա չզինված աչքով արդեն կարելի է տեսնել մուգ բծեր, որոնք XVII դ․ '''ծովեր''' են անվանվել։ Այդ անվանումը մինչև այժմ էլ պահպանվել է, թեև վաղուց արդեն հաստատված է, որ Լուսնի վրա ջուր չկա։ Լուսնի «ծովերը» իրենցից ներկայացնում են հարթավայրային շրջաններ, որոնք մյուս՝ բազմաթիվ անհարթություններով ծածկված շրջանների համեմատությամբ ավելի քիչ լույս են անդրադարձնում և ավելի խավար են թվում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_083.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Հեռադիտակով նայելիս աչքի է դարնում այն, որ Լուսնի մակերևույթը ծայր աստիճան անհարթ է,— նա ամբողջապես ակոսված է լեռներով ու լեռնաշղթաներով և կարծես թե ծածկված է տարբեր մեծության փոսերով։ Այդ փոսերը կլոր ձև ունեն։ Լուսնի սկավառակի եզրերին նրանք ավելի ձգված տեսք ունենք բայց դա հեռանկարի հետևանք է. մենք նրանց նայում ենք ոչ թե ուղիղ վերևից, այլ կողքից։ Դրանք '''օղաձև լեռներն են'''։ Շնորհիվ այն բանի, որ նրանք որոշ չափով նմանվում են երկրային հրաբուխների խառնարաններին, նրանց տվել էին '''խառնարան''' անունը։ Այժմ իրենց կլոր ձևի պատճառով նրանց սովորաբար '''կրկես''' են անվանում։ Մի քանի կրկեսների տրամագծերը գերազանցում են 200 կմ։ Կրկեսների հատակը բավականին հարթ է, բայց այդ հարթություններն օղի ձևով շրջապատող լեռները շատ բարդ կառուցվածք ունեն։ Այդ լեռնային բլուրների բարձրությունը հաճախ մի քանի կիլոմետրի է հասնում։
 +
 
 +
Լուսնի կրկեսները՝ խառնարանները շատ քիչ են նմանվում երկրային հրաբուխների սովորական խառնարաններին։ Լուսնի և Երկրի լեռների բարձրությոոնների և խառնարանների խորության հարաբերակցությունը իրարից խիստ տարբեր են (նկ․ 84)։ Այն ժամանակ, երբ երկրային հրաբուխների խառնարաններն իրենցից ներկայացնում են կոնաձև լեռնեցի գագաթին ոչ այնքան մեծ տրամագիծ ունեցող կոնաձև խորություններ, Լուսնի կրկեսներն իրենց տրամագծի համեմատ շատ փոքր խորություն ունեն և իրենց ձևով ավելի շուտ նման են փոքրիկ ափսեի։
 +
 
 +
Արեգակի լույսով լուսավորված լեռները, մանավանդ նրանք, որոնք Լուսնի սկավառակի վրա գտնվում են լույսի և ստվերի այն սահմանում, որը '''տերմինատոր''' է կոչվում, գցում են ստվերներ, որոնց երկարության միջոցով կարելի է որոշել լեռների բարձրությունը։ Տերմինատորը ցերեկվա ու գիշերվա սահմանագիծն է ներկայացնում, և այն շրջաններում, որոնք ընկած են նրա մոտերքը, Լուսնի վրա դիտվում է կա՛մ արևածագ, կա՛մ արևամուտ։ Լիալուսնի ժամանակ Երկրի վրա գտնվող գիտողները Լուսնին նայում են ճիշտ նույն կողմից, ո՛ր կողմից նրան Արեգակն է լուսավորում, ուստի Լուսնի լեռների ստվերները չեն նկատվում, և դա հնարավորություն չի տալիս ծանոթանալու Լուսնի մակերևույթի ռելեֆին։
 +
 
 +
Լուսնի մակերևույթի որոշ տեղերում երևում են հսկայական լեռնաշղթաներ, որոնք նման են երկրային լեռնաշղթաներին, և նրա կեղևն ակոսող երկար ճեղքվածքներ։ Եթե Լուսնի վրա բանական էակներ գոյություն ունենային, որոնք կարողանային մեր քաղաքների պես արհեստական շինվածքներ կանգնեցնել, ապա մենք այդ կտեսնեինք, որովհետև ժամանակակից հեռադիտակները հնարավորություն են տալիս Լուսնի վրա տեսնելու մի քանի հարյուր մետր և ավելի պակաս չափերի գոյացություններ։
 +
 
 +
Լուսինը լիալուսնի ժամանակ դիտելիս աչքի են զարնում լուսավոր ճառագայթներ, որոնք ճաճանչաձև ցրվում են Լուսնի որոշ կրկեսներից։ Առավել երկար ճառագայթներ ելնում են Տիխո կրկեսից (Լուսնի հարավային կիսագնդում)։ Ենթադրում են, որ դրանք հրաբխային մոխրից գոյացած փոքր թմբեր են։
 +
 
 +
§ 87. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ չափազանց յուրահատուկ են և խիստ տարբերվում են երկրային պայմաններից։ '''Լուսնի վրա ծանրության ուժը վեց անգամ փոքր է, քան Երկրի վրա։''' Այդ հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ Լուսինը չի կարողացել պահել օդի և ջրի գոլորշիների մասնիկները։ Ուստի լուսինը զուրկ է '''մթնոլորտից և նրա «ծովերում» ոչ մի կաթիլ ջուր չկա'''։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_084.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Լուսնի վրա մթնոլորտի բացակայությունն ապացուցվում է մի քանի երևույթներով։ Դրանցից մեկն այն է, որ երբ Լուսինը ծածկում է աստղերը, նրանք, մոտենալով Լուսնի եզրին, ոչ թե աստիճանաբար են մարում, այլ մեկից ծածկվում են նրա հետևը։ Եթե Լուսնի վրա մթնոլորտ լիներ, աստղերը աստիճանաբար կմարեին, որքան աստղերը մոտենային Լուսնի եզրին, այնքան նրանց պայծառությունը կթուլանար, շնորհիվ այն բանի, որ Լուսնի օդը կկլաներ նրանց լույսը։
 +
 
 +
Մթնոլորտի բացակայությունը Լուսնի վրա առաջ է բերում հետևյալ երևույթները։ Լուսնի լեռների ստվերները մուգ են և ցայտուն, Լուսնի վրա ո՛չ արշալույս կա, ո՛չ վերջալույս և ո՛չ էլ եղանակի որևէ երևույթ, երկինքը բոլորովին սև է թվում, և նրա վրայից կարելի է Արեգակը, Երկիրն ու աստղերը տեսնել միաժամանակ (մեր երկնքի կապույտ գույնը, արշալույսը, աղջամուղջը, վերջալույսը և այլ երևույթները առաջ են դալիս օդի մասնիկների կողմից լույսը ցրելու հետևանքով)։ Լուսնի վրա երբեք անձրև չի լինում, և մենք նրա մակերևույթի վրա երբեք ամպեր կամ մառախուղ չենք դիտում։
 +
 
 +
Ջերմաստիճանի տատանումները մեղմացնող մթնոլորտի բացակայության և ցերեկվա ու գիշերվա երկարատևության շնորհիվ Լուսնի վրա տաքն ու ցուրտը շատ արագ են հաջորդում իրար։ Լուսնի՝ 354 ժամ տևող ցերեկվա ընթացքում նրա մակերևույթը շիկանում է մինչև +120°, իսկ այնուհետև 354 ժամ տևող գիշերվա ընթացքում սառչում է մինչև —160°։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Լուսնի՝ մեզ անտեսանելի կողմի պայմանները տարբեր կարող են լինել դեպի մեզ դարձած կիսագնդի պայմաններից։ '''Գոյություն ունեցող պայմաններում Լուսնի վրա օրգանական կյանք անհնարին է։'''
 +
 
 +
<small>Լուսնի բազմաթիվ կրկեսների օղանման ձևը, որոնց նմանը մենք վրա գրեթե չենք հանդիպում, իրենց ծագումով անկասկած պարտական են Լուսնի վրա տիրող ֆիզիկական պայմաններին։ Կա երկու ենթադրություն։ Այդ խառնարանները կարող էին առաջանալ (ինչպես արկերի պայթյունից առաջացող փոսերը) Լուսնի վրա այն մեծ երկնաքարերի (մետեորիտների) վայր ընկնելու ժամանակ, որոնք շարժվում են միջմոլորակային տարածության մեջ։ Այդպիսի քարերը Երկրի վրա ընկնելիս սովորաբար մեծ փոսեր չեն կարողանում առաջացնել, որովհետև մթնոլորտի դիմադրությունը մեղմացնում է նրանց հարվածը։ Իսկ եթե երբեմն այդպիսի փոսեր առաջանում էլ են (շատ մեծ երկնաքարեր վայր ընկնելու դեպքում), ապա նրանցից շատերը երկրային պայմաններում չեն պահպանվել՝ ջրի և քամու կործանարար ազդեցության շնորհիվ։</small>
 +
 
 +
Մյուս ենթադրությամբ Լուսնի կրկեսները գոյացել են վաղուց անցած ժամանակներում հրաբխային ուժեղ գործունեության հետևանքով։ Որոշ պայմաններում այդ գործունեությունը կարող է արտահայտվել ոչ թե կոնաձև հրաբուխների խառնարաններից տեղի ունեցող ժայթքումների ձևով, այլ լայն բացված անցքերից լավայի հանդարտ դուրս հոսելու ձևով, որոնք լավային լճեր են առաջացնում։ Այդ հիպոթեզի համաձայն, որը մշակել է սովետական երկրաբան ակադեմիկոս Պավլովը, Լուսնի կրկեսները պետք է դիտել որպես սառած լավայի լճեր։
 +
 
 +
===ՄՈԼՈՐԱԿՆԵՐ===
 +
 
 +
§ 88. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Արեգակնային համակարգության մեջ մտնում են այն մոլորակները, որոնք իրենց արբանյակների հետ միասին պտտվում են Արեգակի շուրջը։
 +
 
 +
'''Մոլորակներն Արեգակի նկատմամբ դասավորված են հետևյալ կարգով. Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն և Պլուտոն։''' Մերկուրին գրեթե երեք անգամ ավելի մոտ է Արեգակին, իսկ Պլուտոնը 40 անգամ ավելի հեռու է նրանից, քան Երկիրը։
 +
 
 +
Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև Արեգակի շուրջը պտտվում է մանր մոլորակների մի ամբողջ խումբ, որոնք աստերոիդներ են կոչվում։ '''Նրանցից հայտնիների թիվը մեկ ու կես հագարիդ ավելի է։'''
 +
 
 +
Արեգակնային համակարգության կազմի մեջ մտնում են նաև յուրահատուկ երկնային լուսատուները, որոնք կոչվում են '''գիսավորներ''', և բազմաթիվ մետեորային մարմիններ։
 +
 
 +
Մոլորակները կարելի է բաժանել երկու միմյանցից բոլորովին տարբեր խմբի։ Առաջին խմբին են պատկանում Երկրի տիպի մոլորակները՝ '''Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը'''։ Նրանց չափերը համեմատաբար փոքր են, մոտ են Արեգակին, խտությունը մեծ է, և մակերևույթը՝ պինդ։ Ֆիզիկական պայմաններն այդ մոլորակներից մի քանիսի վրա օրգանական կյանքի գոյություն հնարավոր են դարձնում։
 +
 
 +
Մոլորակների երկրորդ խումբը Արեգակից հեռու գտնվող, փոքր խտություն ունեցող երկնային խոշոր մարմիններն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը։ Նրանք բոլորն էլ շրջապատված են վիթխարի թանձր մթնոլորտով, որը մեզանից բոլորովին ծածկում է մոլորակի մակերևույթը։ Այդ մոլորակներն արագորեն պտտվում են իրենց առանցքի շուրջը և այդ պատճառով էլ խիստ տափակացած են։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_085.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Մոլորակներից ամենամեծը Յուպիտերն է, իսկ ամենափոքրը՝ Մերկուրին (եթե մի կողմ թողնենք մանր մոլորակները՝ աստերոիդները)։
 +
 
 +
Մոլորակների վերաբերյալ բոլոր թվական տվյալները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։
 +
 
 +
§ 89. ՄԵՐԿՈՒՐԻ ԵՎ ՎԵՆԵՐԱ։ Հեռադիտակով դիտելիս և՛ '''Մերկուրին''', և՛ '''Վեներան դրսևրում են փուլեր''', որ նրանց նմանեցնում են լուսնին, միայն թե նրանց մակերևույթների վրա գրեթե ոչ մի մանրամասնություն չի երևում։
 +
 
 +
Այդ մոլորակների մասին, դիտումների համար նրանց անբարենպաստ դիրք ունենալու հետևանքով (համ. § 57), քիչ բան է հայտնի։ Երկու մոլորակն էլ, մանավանդ Մերկուրին, ավելի մոտ են Արեգակին, ուստի և Արեգակից անհամեմատ շատ լույս ու ջերմություն են ստանում, քան Երկիրը։ Ո՛չ Մերկուրիի և ոչ էլ Վեներայի շուրջը արբանյակներ չեն հայտնաբերվել։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_086.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
'''Մերկուրին զուրկ է մթնոլորտից։''' Իր առանցքի շուրջը նրա պտտվելու պարբերությունը հավասար է Արեգակի շուրջը պտտվելու պարբերությանը , ուստի նրա կիսագնդերից մեկը շարունակ դարձած է դեպի Արեգակը և չափազանց տաքացած է, մինչդեռ մյուսը գտնվում է հավերժական ցուրտ գիշերվա խավարի մեջ։
 +
 
 +
'''Վեներան ծածկված է թանձր մթնոլորտով''', որը մեզանից ծածկում է նրա մակերևույթը։ Այդ մթնոլորտի գոյությունը առաջինը հայտնաբերել է մեծ Լոմոնոսովը։ Ամպերի պատճառով մեզ ճշտորեն հայտնի չէ Վեներայի՝ իր առանցքի շուրջը պտտվելու պարբերությունը։ Նրա ամպերի կազմությունը նույնպես դեռ հայտնի չէ։ Ըստ երևույթին, նրա ամպերը ջրային գոլորշիներից չեն կազմված։ Հաստատված է, որ Վեներայի մթնոլորտը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է պարունակում, ավելի շատ, քան Երկրի մթնոլորտը։
 +
 
 +
§ 90․ ԵՐԿԻՐՆ ԻԲՐԵՎ ՄՈԼՈՐԱԿ։ Երկրի ծավալը գրեթե հավասար է Վեներայի ծավալին և ունի արբանյակ՝ Լուսինը։ Վերջինս իր մոլորակի համեմատությամբ այնպիսի մեծություն ունի, որ ճիշտ կլիներ Երկիրն ու Լուսինը '''կրկնակի մոլորակ''' անվանել։ Վեներայի համար Երկիրն ամենապայծառ մոլորակն է։ Նա դիտումների համար մատչելի է ամբողջ գիշերներ։ Երկիրը շատ պայծառ կերպով փայլում է նաև Մերկուրիի գիշերային երկնքում։ Մյուս մոլորակների համար Երկիրը մերթ առավոտյան, մերթ երեկոյան աստղ է, որը փոփոխում է իր փուլերը. նա առհասարակ ունի ճիշտ այն տեսքը, ինչ տեսք որ մեզ համար ունի Վեներան։ Հարևան մոլորակներից, մանավանդ Վեներայից և Մերկուրիից հեռադիտակով Երկրին նայող դիտողներին նկատելի կլիներ օվկիանոսների կապտությունը, նրա բևեռները շրջապատող ձյան սպիտակությունը և այն ամպերի սպիտակ շերտերն ու բծերը, որոնք շարունակ ծածկում են Երկրի մակերևույթի մոտավորապես կեսը։ Բայց հնարավոր չէր լինի պարզ կերպով տեսնել նրա մակերևույթի մանրամասնությունները, այն պատճառով, որ երկրային օդը ջղարշում է դրանք։
 +
 
 +
Մթնոլորտի առկայությունը, որ Երկրի վրա կյանքի զարգացման ասպարեզում վճռական դեր է խաղում, այդպիսի դիտողների կողմից կարող էր հաստատապես ապացուցվել։
 +
 
 +
Այժմ նշենք, ոը, նույնիսկ մեզ ամենամոտ աստղից Երկիրը (ինչպես և մեր արեգակնային համակարգության մյուս բոլոր մոլորակները) տեսանելի չէր լինի թեկուզ այնպիսի խոշոր հեռադիտակներով, ինչպիսիք կառուցված են Երկրի վրա, որովհետև աստղերը չափազանց հեռու են գտնվում Երկրից։
 +
 
 +
§ 91․ ՄԱՐՍ։ Վեներայից հետո, մեծ մոլորակներից Մարսը մեր երկնային ամենամոտ հարևանն է, որ անհամեմատ ավելի հարմար պայմաններումն է դիտվում, քան Վեներան։ Երբեմն նա մեզ այնքան է մոտենում, որ լինում է Երկրից ընդամենը 55 միլ. կմ հեռավորության վրա։ Այդպիսի մերձեցումները, որոնք մեծ դիմակայություն են կոչվում, կրկնվում են յուրաքանչյուր 15—17 տարին մեկ անգամ (մոտակա դիմակայությունը լինելու է 1956 թվին)։
 +
 
 +
Իր առանցքի շուրջը Մարսի պտույտի պարբերությունը գրեթե այնքան է, որքան և Երկրինը (նրա օրը Երկրի օրից ընդամենը քառասուն րոպեով է երկար)։ Մոլորակի առանցքն իր ուղեծրի հարթության նկատմամբ թեքված է 65°-ով, այնպես որ '''Մարսի վրա, ինչպես որ Երկրի վրա, տարվա եղանակները կանոնավոր կերպով նախորդում են միմյանց'''։ Այդ տեսակետից նա շատ նման է Երկրին։
 +
 
 +
Առաջինը, որ աչքի է ընկնում Մարսի վրա հեռադիտակային դիտումների ժամանակ՝ դա նրա մակերևույթի մեծ մասի կարմրավուն գույնն է։ Հենց այդ պատճառով էլ չզինված աչքով նայելիս Մարսը կարմրագույն լուսատու է թվում։ Մոլորակի մակերևույթի փոքր մասը (2/5–ը) զբաղեցնում են մուգ բծերը, որոնք '''ծովեր''' են անվանվել, այնինչ կարմրագույն շրջանները '''ցամաք''' անունն են կրում։ Ինչպես որ Լուսնի դեպքում, Մարսի ծովերի ու ցամաքների անունները պայմանական են։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_087.png|250px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Մարսի մակերևույթի վրա ամենից լավերևում են այն սպիտակ պայծառ բծերը, որոնք դասավորված են մոլորակի բևեռային շրջաններում։ Նրանք կոչվում են '''բևեռագլխարկներ''' և, ինչպես այդ հետևում է Գ․ Ա. Տիխովի և սովետական այլ գիտնականների աշխատություններից, ըստ երևույթին նրանք կազմված են սառույցից և ձյունից, որոնք հիշեցնում են Երկրի բևեռներում եղած սառույցի և ձյան կուտակումները։ Ըստ իրենց մեծության նրանք երկրային բևեռագլխարկների նման ենթարկվում են սեզոնային փոփոխության։ Երբ Մարսի հարավային բևեռում, օրինակ, ձմեռ է, հարավային բևեռագլխարկը շատ մեծ է լինում։ Գարունը բացվելուն պես նա հալվում է, կտոր-կտոր է լինում և փոքրանում (նկ․ 88)։ Դրա հետ միասին բևեռագլխարկի շուրջը մի մուգ եզերվածք է գոյանում և սկսում տարածվել։
 +
 
 +
'''Ըստ իր տրամագծի Մարսը երկու անգամ փոքր է Երկրից։ Նա մեկ և կես անգամ ավելի հեռու է Արեգակից, քան Երկիրը''', ուստի և զգալի չափով քիչ ջերմություն և լույս է ստանում։ '''Մարսը շրջապատված է մթնոլորտով''', որը շատ ավելի նոսր է Երկրի մթնոլորտից և պարունակում է աննշան քանակությամբ թթվածին ու ջրային գոլորշի, որոնք այնքան անհրաժեշտ են օրգանական կյանքի գոյության համար։ Մարսի մթնոլորտում եղած ջրային գոլորշիներն այնքան քիչ են Երկրի մակերևույթին մոտ մթնոլորտում եղած գոլորշու 5%-ից ոչ ավելի), որ այնտեղ շատ հազվագյուտ դեպքերումն են ամպեր գոյանում։ Մարսի մթնոլորտի մեկ միավոր ծավալի մեջ թթվածնի պարունակությունը Երկրի մթնոլորտի համեմատությամբ 15%-ից չի անցնում։ Նոսր և անամպ մթնոլորտի հետևանքով Մարսի մակերևույթը, այնպես, ինչպես որ Լուսնի մակերևույթը, միշտ մատչելի է դիտումների համար։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_088.png|180px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Անվարժ աչքը Մարսի սկավառակի վրա ոչինչ չի տեսնում։ Մինչդեռ փորձված դիտողները, որոնք աշխատում են մեծ հեռադիտակներով, կարողացել են աստիճանաբար ուսումնասիրել նրա ամբողջ մակերևույթը և նույնիսկ կազմել են Մարսի մանրամասն քարտեզներ։ Հաստատվել է, որ մուգ բծերի երանգավորությունը, նրանց խտությունն ու գույնը նույնպես փոփոխություններ են կրում, որոնք կապված են Մարսի վրա տեղի ունեցող տարվա եղանակների փոփոխության հետ։ Գարնանը Մարսի տվյալ կիսագնդում մուգ բծերը կանաչավուն երանգավորում են ունենում, իսկ աշնան մոտ գորշանում, խունանում են։
 +
 
 +
Շատ վայրերում Մարսի մակերևույթը ոչ ուժեղ հեռադիտակներով նայելիս նկատվում են բարակ մուգ գծեր, որոնք կոչվել են '''ջրանցքներ'''։ Այժմ մեծ հեռադիտակներով կատարած դիտումները ցույց են տալիս, որ «ջրանցքները» Մարսի բնակիչների արհեստական կառուցումներ չեն, ինչպես կարծում էին առաջ մի քանի հետազոտողներ։ «Ջրանցքներից» շատերը նույնիսկ անընդհատ գծեր չեն, այլ կազմված են մանր, անկանոն, փոքր բծերի շարանից։
 +
 
 +
Մարսի ամենատաք վայրերում ջերմաստիճանը 15°-ից չի անցնում, իսկ ցուրտ վայրերում հասնում է մինչև -100°։ Քանի որ այդ մոլորակի՝ վրա ֆիզիկական պայմանները նման են երկրային պայմաններին, թեև անհամեմատ դաժան են, այնուամենայնիվ, միանգամայն կարելի է Մարսի վրա օրգանական կյանքի գոյությունը հավանական համարել։
 +
 
 +
Ենթադրում են, որ Մարսի մակերևույթի կարմրավուն վայրերը ավազոտ անապատներ են, իսկ «ծովերը»՝ հարթավայրեր, որոնց մեջ հավաքվում է փոքր քանակությամբ խոնավություն։ Կարող է պատահել, որ մուգ բծերի սեզոնային փոփոխությունները առաջանում են այնպիսի երևույթներից, որոնք մեր երկրային պայմաններում նման են կանաչ բուսականության աճմանը և թառամելուն, ինչպես այդ ցույց են տալիս սովետական հայտնի գիտնական Գ. Ա. Տիխովի հետազոտությունները։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_089.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Մարսի վրա մեծ լեռներ չկան, և նրա ամբողջ մակերևույթը բավականին հարթ է։ Ըստ երևույթին Մարսը ծերացած մոլորակ է, որի զարգացումն արդեն շատ է առաջ անցել։ Մարսի ֆիզիկական վիճակը մենք կարող ենք պատկերացնել իբրև միջակա վիճակ՝ Լուսնի վիճակի և Երկրի վիճակի միջև։
 +
 
 +
Հայտնի են Մարսի երկու արբանյակները՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հունարենից թարգմանած հայերեն՝ Ահ և Սարսափ)։ Մարսի այդ լուսնյակները փոքր են և համեմատաբար թույլ են լուսավորում նրա գիշերները։ Ֆոբոսը, որի տրամագիծը 20—30 կմ ավելի չէ, Մարսի մակերևույթին 36 անգամ մոտ է, քան Լուսինը Երկրին, և իր մոլորակի շուրջը պտտվում է 7 ժամ 30 րոպեում, այսինքն՝ ավելի արագ, քան Մարսն է պտտվում իր առանցքի շուրջը։ Այդ պատճառով նա ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում, և այն էլ օրական երկու անգամ։
 +
 
 +
§ 92. ՅՈՒՊԻՏԵՐԸ՝ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՄՈԼՈՐԱԿԸ՝ 1 300 անգամ մեծ է Երկրից ծավալով և ավելի քան 300 անգամ մեծ է մասսայով։ Աստղագիտական փոքրիկ դիտակով իսկ երևում են ամպերի մուգ շերտեր, որոնք ձգված են մոլորակի հասարակածի երկարությամբ (նկ. 86)։ Նշմարելով մոլորակի ընդարձակ և խիտ մթնոլորտի խիտ շերտերում եղած բծերից որևէ մեկը, մեկ ժամրից հետո արդեն կարելի է համոզվել այն բանում, որ Յուպիտերն արագ կերպով պտտվում է իր առանցքի շուրջր (մոտավորապես 10 ժամ պարբերությամբ)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_090.png|200px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Արագ պտտվելու հետևանքով Յուպիտերն ուժեղ կերպով սեղմված է բևեռներում (սեղմումը կազմում է <math>\frac{1}{16}</math> և լավ նկատելի է հեոադիտակով)։ '''Յուպիտերը պտտվում է ոչ իբրև պինդ մարմին''' — նրա հասարակածային շրջանները ավելի արագ են պտտվում (9 ժամ 50 րոպե), քան բևեռային շրջանները (9 ժամ 59 րոպե)։ Հաստատված է, որ Յուպիտերի մթնոլորտը գերազանցապես կազմված է ամոնյակ և մեթան գազերից, և որ նրա ջերմաստիճանը 110°-ով ցածր է զրոյից։ Դա բացատրվում է այն բանով, որ Յուպիտերը շատ հեռու է Արեգակից, որի հետևանքով էլ նրա մակերևույթը թույլ կերպով է տաքանում։
 +
 
 +
'''Յուպիտերն ունի տասներկու արբանյակ''', որոնցից չորս ամենամեծերը տեսանելի են նույնիսկ վեցապատիկ երկդիտակով (նկ. 90)։ Հեռադիտակով հեշտ է հետևել մոլորակի շուրջը նրանց կատարած պտտմանը։
 +
 
 +
§ 93. ՍԱՏՈՒՐՆԸ իր ծավալով գրեթե երկու անգամ փոքր է Յուպիտերից և կառուցվածքով շատ նման է նրան։ Նա նույնպես ծածկված է ամպի խիտ ծածկոցով, որի միջով չի կարելի տեսնել մոլորակի մակերևույթը։ Սատուրնի, ինչպես որ Յուպիտերի վրա, ամպերը շերտերով ձգվում են հասարակածի ուղղությամբ, բայց դիտել այդ շերտերն ավելի ևս դժվար է։ Սատուրնի մթնոլորտն իր կազմությամբ շատ նման է Յուպիտերի մթնոլորտին։ Սատուրնի միջին խտությունը շատ փոքր է՝ նա կազմում է ջրի խտության 0,7-ը։ Իր առանցքի շուրջն արագ պտտվելու հետևանքով (10½ ժամ) Սատուրնը, ունենալով շատ փոքր խտություն, ավելի շատ է տափակացած բևեռներում, քան Յուպիտերը (նրա սեղմվածությունը հավասար է 1/10-ի)։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_091.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Ուշագրավ է այն լայն տափակ օղակը, որ գոտեկապում է Սատուրնը՝ նրա հասարակածի հարթությունում (նկ. 92)։ Օղակը խավար արանքներով՝ ճեղքվածքներով բաժանված է երեք համակենտրոն մասերի։ Ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկին ապացուցել է, որ '''Սատուրնի օղակը աննդհատ չէ, այլ կազմված է անթիվ–անհամար մանր մասնիկներից, որոնք արբանյակների նման պտտվում են մոլորակի շուրջը՝ ըստ Կեպլերի օրենքների'''։ Այդ մասնիկներն այնքան շատ են և այնքան մոտ միմյանց, որ այն հեռավորությունից, որ մենք նրանց նայում ենք, նրանք միաձուլվում և մի անընդհատ օղակ են դառնում։ Երկրի նկատմամբ Սատուրնի ընդունած դիրքի համեմատ փոխվում է օղակի տեսքը։ Երբ մենք նրան նայում ենք կողքից, նա բարակ լինելու պատճառով (15 կմ ոչ հաստ) չի երևում։ Երբեմն ել Սատուրնի օղակը այնպես է շրջված լինում դեպի մեզ, որ մենք տես նում ենք այն առավելագույն բացվածքով (նկ․ 93)։
 +
 
 +
'''Հայտնի են Սատուրնի ինն արբանյակներ''', որոնցից մեկը (Տիտանը) երևում է փոքր հեռադիտակով։
 +
 
 +
§ 94. ՈՒՐԱՆ, ՆԵՊՏՈՒՆ ԵՎ ՊԼՈՒՏՈՆ։ Ուրանը և Նեպտունը բավականին խոշոր մոլորակներ են, բոլոր տեսակետներից նման Յուպիտերին։ Նրանք նույնպես շրջապատված են խիտ մթնոլորտով, որը քիմիական նույն բաղադրությունն ունի, ինչ որ Յուպիտերի մթնոլորտը։ Նրանց մթնոլորտում ամպերը ձգվում են մոլորակների հասարակածին զուգահեռ շերտերով։ Նրանք նույնպես ուժեղ կերպով սեղմված են և առանցքների շուրջը պտտվում են շատ արագ (Ուրանի պտտման պարբերությունը գրեթե 11 ժամ է, Նեպտունինը մոտավորապես 16 ժամ)։ Նույնիսկ ամենաումեղ հեռադիտակով նայելիս նրանց վրա գրեթե ոչինչ չի երևում, որովհետև նրանք Արեգակից և Երկրից շատ հեռու են գտնվում։ '''Ուրանն անի հինգ արբանյակ''' (հինգերորդը հայտնաբերվել է 1948 թ.), '''իսկ Նեպտունը՝ երկու''' (երկրորդը հայտնաբերվել է 1949 թ.)։ Բոլոր մեծ մոլորակների վրա՝ սկսած Յուպիտերից մինչև Նեպտունը, շատ ցուրտ է, և նրանց մթնոլորտները շնչառության համար պիտանի չեն։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_092.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
'''Պլուտոնը''', որ հայտնաբերվել է 1930 թ․, ըստ երևույթին '''Երկրից մեծ չէ'''։ Նա նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակներով հազիվ երևում է իբրև մի թույլ աստղ առանց նկատելի սկավառակի։
 +
 
 +
§ 95․ ԱՍՏԵՐՈԻԴՆԵՐԸ կամ փոքրիկ '''մոլորակները''', որոնք Արեգակի շուրջը պտտվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, թվով շատ են և դեռևս բոլորն էլ բնավ հայտնի չեն։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_093.png|160px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Ամեն տարի հայտնաբերվում են մի քանի տասնյակ աստերոիդներ։ (Ընդամենը նրանցից հայտնի են ավելի քան մեկ ու կես հազար հատ )։ Շատ աստերոիդներ են հայտնաբերել սովետական աստղագետները, և նրանցից մեկը, օրինակ, ի պատիվ Վ․ Ի․ Լենինի, կոչվել է Վլադիլենա։ Այդ աստերոիդների ուղիները Միջազգային աստղադիտական միության հանձնարարությամբ հաշվում է Լենինգրադի Տեսական աստղագիտության ինստիտուտը, որն այդ բնագավառում հանդիսանում է ավելի հեղինակավոր հիմնարկություն։
 +
 
 +
Ամենամեծ աստերոիդի՝ Ցերերայի (հայտնաբերված է 1801 թ.) տրամագիծը հավասար Է 770 կմ, իսկ մինչև այժմ հայտնաբերվածներից շատերի տրամագիծը չափվում է մի քանի կիլոմետրերով։ Փոքր մոլորակներից և ոչ մեկի վրա մթնոլորտ չկա, այն պատճառով, ինչ պատճառով որ այն չկա Լուսնի և Մերկուրիի վրա. նրանց ձգողականությունն անզոր է պահելու ցնդող գազերը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_094.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Փոքր մոլորակների ուղեծրերր շատ բազմազան են։ Նրանցից մի քանիսի ուղեծրերի ձգվածությունը և թեքվածությունը խավարածրի նկատմամբ խիստ մեծ է։ Այդ տեսակետից առանձնապես ուշագրավ են այնպիսի փոքր մոլորակները, ինչպիսիք են Էրոտը, Հերմեսը և Ամուրը, նրանց ուղեծրերի խիստ ձգվածության շնորհիվ նրանք երբեմն Երկրին ավելի են մոտենում, քան Մարսը, և դրանով իսկ հնարավորություն են տալիս ավելի ճշտորեն որոշելու Արեգակի պարալաքսի մեծությունը։ Վերջին ժամանակներս հայտնաբերվել են այնպիսի աստերոիդներ, որոնք ժամանակ առ ժամանակ Արեգակին ավելի են մոտենում, քան Երկիրը և Վեներան, այսպես, օրինակ, Ադոնիսը։ Այդպիսի մոլորակներից մեկը (Հերմեսը) 15 տարին մեկ անգամ կարող է բավականաչափ մոտենալ Երկրին, հասնելով մինչև Լուսնի հեռավորությանը։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչպե՞ս է պտտվում Լուսինն իր առանցքի շուրջը և ինչի՞ է հավասար այդ պտտման պարբերությունը։
 +
# Ի՞նչ է երևում Լուսնի մակերևույթի վրա։
 +
# Ի՞նչ է Լուսնի տերմինատորը։
 +
# Ինչպիսի՞ ֆիզիկական պայմաններ կան Լուսնի վրա և հնարավո՞ր է արդյոք կյանք նրա վրա։
 +
# Լուսնի օղակաձև սարերի առաջացման ինչպիսի ենթադրություններ կան։
 +
# Թվեցեք բոլոր մոլորակներր, ըստ Արեգակից ունեցած նրանց հեռավորության կարգի։ Ինչպիսի՞ երկու խմբի են նրանք բաժանվում և ինչո՞ւ։
 +
# Ի՞նչ գիտենք Մերկուրիի և Վեներայի մասին։
 +
# Ինչպե՞ս կերևա Երկիրը, եթե նա դիտվի այլ մոլորակներից։
 +
# Ինչո՞վ է Մարսը նման Երկրին և ի՞նչ է երևում նրա վրա։ Մարսի վրա ինչպիսի՞ ֆիզիկական պայմաններ կան և հնարավո՞ր է, որ նրա վրա կյանք լինի։
 +
# Ինչո՞վ է ուշագրավ Յուպիտեր մոլորակը։
 +
# Ինչո՞վ է Սատուրնը նման Յուպիտերին։ Ինչպիսի կառուցվածք ունի նրա օղակը և ո՞ւմ կողմից է հաստատվել։
 +
# Ի՞նչ է հայտնի Արեգակից ավելի հեռու երեք մոլորակների մասին։
 +
# Ի՞նչ են աստերոիդները։ Քանի՞ հատ են նրանք և ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն նրանցից մի քանիսների շարժումները։ Աստերոիդներից ո՞րն է ավելի շատ մոտենում Երկրին։
 +
# Թվեցեք, թե ո՞ր մոլորակները արբանյակ ունեն և քանի՞սը։ Նրանցից որո՞նք են ավելի շատ հետաքրքիր և ինչո՞ւ։
 +
# Մեծ մոլորակներից ո՞րն է ամենամեծը և ո՞րն ամենափոքրը։
 +
</small>
 +
 
 +
===ԳԻՍԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ===
 +
 
 +
§ 96. ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ (ԿՈՄԵՏԱՆԵՐԻ) ՏԵՍՔԸ։ «Կոմետա» բառը հունարենից թարգմանված նշանակում է «վարսավոր — գիսավոր աստղ»։ '''Գիսավորներ կոչվում են այն լուսատուները, որոնք մոլորակների պես շարժվում են երկնքում և իրենց տեսքով նման են մշուշաբծի, որից երբեմն մի կողմի վրա լուսավոր գես է ձգվում։''' Գիսավորի գեսը միշտ ուղղված է լինում Արեգակի հակադիր կողմի վրա։ Գիսավորների գեսերը հսկայական չափերի են հասնում․ նրանք երբեմն երկնքում մի քանի տասնյակ աստիճան են ընդգրկում, իսկ տարածության մեջ ձգվում են տասնյակ և նույնիսկ հարյուր միլիոնավոր կիլոմետր։ Գիսավորների լուսանկարներում (նկ․ 96) աստղերն ստացվում են գծիկների ձևով, որովհետև գիսավորները աստղերի նկատմամբ տեղաշարժվում են, իսկ լուսանկարչական ապարատը լուսանկարահանման ժամանակ տեղաշարժվում է գիսավորի հետևից։ Գիսավորի գլխում (նրա ամենապայծառ մասը) սովորաբար նկատվում է որոշ խտացում՝ '''գիսավորի միջուկը'''։
 +
 
 +
Ամեն տարի աստղագետները մի քանի գիսավոր են նկատում, բայց նրանցից շատերը միայն հեռադիտակով են դիտվում։ Գիսավորները կրում են այն գիտնականի անունը, ով նրանց հայտնաբերել է կամ ուսումնասիրել։ Շատ գիսավորներ են հայտնաբերվել սովետական գիտնականների կողմից։ Օրինակ, պրոֆ․ Գ․ Ն․ Նեույմինը հայտնաբերել է 6 գիսավոր։ Առաջներում գիսավորների հետ կապել են զանազան սնահավատություններ, օրինակ, գիսավորի երևալը համարել են պատերազմի պատճառ կամ նախագուշակում։
 +
 
 +
§ 97* ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂԵԾՐԵՐԸ։ Երկարագես պայծառ գիսավորները սակավ են հայտնվում՝ հարյուրամյակում միջին հաշվով 8—9 անգամ։ Նրանց ուղեծրերը շատ նման են պարաբոլի։ Շրջանցելով Արեգակի շուրջը, գիսավորները նորից սլանում են դեպի տիեզերական հեռու տարածությունները։ Այդպիսի գիսավորների ուղեծրերն իրենցից ներկայացնում են խիստ ձգված էլիպսներ (ունեն մոտավորապես մեկի հավասար էքսցենտրիսիտետ և աֆելիումի տասնյակ հազարավոր աստղագիտական միավորի հավասար հեռավորություն)։ Այդ պատճառով էլ այդպիսի գիսավորների պտտման պարբերությունները երբեմն կարող են հազարամյակներով արտահայտվել։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_095.png|400px|frameless|thumb|center]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_096.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Որոշ գիսավորներ, մեծ մասամբ, պայծառության տեսակետից թույլերը, շարժվում են ոչ այնքան շատ ձգված էլիպսներով։ Այդպիսի գիսավորները համեմատաբար հաճախ, պարբերաբար մոտենում են Արեգակին, այդ պատճառով էլ կոչվում են '''պարբերական''' գիսավորներ։ Նրանց երևալու ժամանակը սովորաբար նախահաշվում են։
 +
 
 +
Պտտման ամենափոքր պարբերաշրջան (3,3 տարի) ունի Էնկեի գիսավորը (սկսած 1819 թվից նրա մերձեցումն Արեգակին դիտվել է մոտ 40 անգամ)։ Հանրածանոթ է նաև Հալլեի պայծառ գիսավորը, որի պարբերությունը հավասար է 75 տարվա (նկ. 98)։
 +
 
 +
Վերջին անգամ նա Արեգակին մոտեցել է և դիտվել 1910 թվականին։ Նա Արեգակին և Երկրին նորից պետք է մոտենա մոտավորապես 1986 թվականին։
 +
 
 +
§ 98. ԳԻՍԱՎՈՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ։ Սպեկտրային դիտումները ցույց են տվել, որ '''գիսավորների գլուխներն ու գեսերը բաղկացած են ծայր աստիճան նոսրացած գազերից'''՝ ածխածնի օքսիդից (ածխահոտի CO գազից) և ցիանից։ Այդ գազերի լուսարձակումը առաջ է գալիս Արեգակի ճառագայթների ազդեցությունից, բայց դա լույսի սոսկ անդրադարձում չէ, ինչպես այդ կռահել է դեռևս Լոմոնոսովը։ Մի քանի գիսավորների գեսերում կան և նույնիսկ գերակշռում են փոշու մանրագույն հատիկներ, որոնք անդրադարձնում են Արեգակի լույսը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_097.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Գիսավորների բնությունն առանձնապես մանրամասն կերպով ուսումնասիրել են ռուս գիտնականները։ Բազմաթիվ գիսավորներ հայտնաբերել են սովետական աստղագետները։
 +
 
 +
Գիսավորների գեսերը երբեմն ուղղագիծ են լինում, երբեմն քիչ կորացած։ Ինչպես ապացուցել է հռչակավոր ռուս աստղագետ Ֆ. Ա․ Բրեդիխինը (1831—1904), գիսավորի գեսն այնքան ուղիղ է լինում, որքան ավելի մեծ է մասնիկների վրա ազդող Արեգակի վանողական ուժը՝ արեգակնային ձգողականության համեմատությամբ։ Բրեդիխինի տեսությամբ օգտվում են ամբողջ աշխարհի գիտնականները, բայց նա է՛լ ավելի զարգարում է ստաըել Սովետական Միության մեջ, ուր պրոֆ․ Ս․ Վ․ Օրլովը այդ բնագավառում իր կատարած աշխատանքների համար ստացել Է Ստալինյան մրցանակ։
 +
 
 +
Փորձերով ապացուցված է, որ լույսի ճառագայթները ճնշում են գործում այն առարկաների վրա, որոնց նրանք լուսավորում են։ Այդ ճնշման մեծությունը փորձով առաջինը չափել է ռուս ֆիզիկոս Պ․ Ն․ Լեբեդևը (1866—1912)։ Փոշու խոշոր մասնիկների վրա այդ ճնշման ուժը փոքր է, համեմատած այն ուժի հետ, որով նրանց ձգում է Արեգակը, իսկ փոշու մանրագույն հատիկների և գազի մասնիկների վրա նա ազդում է նկատելիորեն և կարող է շատ անգամ գերազանցել ձգողության ուժից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լույսի ճնշման ուժը համեմատական է մարմնի մակերևույթին, իսկ ձգողության ուժը համեմատական է նրա ծավալին։ Իսկ փոշու հատիկների չափերը փոքրանալու դեպքում նրանց ծավալն ավելի արագ է փոքրանում, քան նրանց մակերևույթը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_098.png|250px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Այսպիսով, Արեգակի ճառագայթների ճնշումը գազի մասնիկների վրա, որոնք այնքան մեծ քանակով են անջատվում գիսավորի միջուկից, որքան գիսավորն ավելի Է մոտենում ու տաքանում Արեգակից,— հարկադրում է, որ գազի այդ մասնիկները մեծ արագությամբ հեռանան գիսավորից, որից և առաջանում է գիսավորի գեսը (նկ․ 90)։ Նկատվել են գիսավորներ, որոնք մի քանի գեսեր են ունեցել, դա ցույց է տալիս, որ նրանց կազմության, մեջ տարբեր չափերի մասնիկներ են մտնում։
 +
 
 +
Գիսավորների միջուկի պինդ մասը, հավանորեն, իր մեծությամբ աննշան է և, ըստ երևույթին, կազմված է քարերի կամ կոշտերի կուտակներից, որոնք փոքր արանքներով բաժանված են միմյանցից։ '''Գիսավորների մասսաները աննշան փոքր են և փոքրիկ աստերոիդների մասսաներին չեն գերազանցում''' (կազմում են երկրի մասսայի միլիարդերորդական մասը)։
 +
 
 +
§ 99․ ՄԵՏԵՈՐՆԵՐԸ կամ '''«վայր ընկնող աստղերն»''' ամենից լավ դիտվում են անլուսին գիշերները, օրինակ, աշնանը։ Մետեորը աչնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես աստղ վայր ընկավ։ Որոշ գիշերներ, օրինակ՝ օգոստոսի 10-ին և 11-ին, վայր ընկնող աստղեր առանձնապես շատ են դիտվում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_099.png|400px|frameless|thumb|center]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_100.png|300px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Եթե երկնքի որևէ շրջանում դիտվող մետեորների տեսանելի ճանապարհը մտովի դեպի ետ շարունակենք, ապա կտեսնենք, որ այդ ճանապարհների մեծամասնությունը հատվում է գրեթե միևնույն կետում» Այդ կետը կոչվում է '''ռադիանտ''' (նկ. 100)։
 +
 
 +
Ռադիանտը հեռանկարային երևույթ է. մետեորները խմբով շարժվում են միմյանց զուգահեռ, բայց մեզ թվում է, թե հեռվում նրանց ճանապարհները միանում են։
 +
 
 +
'''Մետեորները աստղերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Այդ երևույթն առաջ են բերում գրամի մասերով արտահայտվող մասսա ունեցող մանրագույն, պինդ մասնիկները''', որոնք մեծ արագությամբ շարժվում են միջմոլորակային տարածության մեջ և հանդիպելով Երկրին՝ սրընթաց թափանցում են նրա մթնոլորտը։ Մետեորների մասնիկներն անընդհատ հանդիպում են Երկրի ճանապարհին, իսկ երբեմն էլ նրանք հոծ բազմությամբ ներխուժում են Երկրի մթնոլորտը։ Ներս թռչելով մթնոլորտ մի քանի կիլոմետրից մինչև 200 կմ/վրկ արագությամբ, նրանք իրենց շարժումն արգելակող օդի մոլեկուլների փոխազդեցությունից շիկանում են այնքան ուժեղ, որ դեռ Երկրի մակերևույթին չհասած՝ գոլորշիանում են մոտ 80—150 կմ բարձրության վրա։
 +
 
 +
Մետեորների սպեկտրներում նկատվում են այն նյութերի շիկացած գոլորշիների գծերը, որոնցից կազմված է մետեորային մասնիկը (երկաթ, սիլիկոն, կալցիում և այլն)։ Երբեմն մետեորն անցնելուց հետո կարճ ժամանակով մշուշանման շերտիկ է մնում․ դա '''մետեորի հետքն է'''՝ մետեորից մնացած փոշու հատիկներն ու գազերն են։
 +
 
 +
§ 100. ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ ՏՐՈՀՈԻՄԸ ԵՎ ՄԵՏԵՈՐՆԵՐԸ։ '''Մետեորների մասնիկներից շատերը հանդիսանում են գիսավորների միջուկների տրոհման արդյունքը։''' Նկատված է, որ պարբերական գիսավորներն իրենց հաջորդական վերադարձներին դեպի Արեգակը՝ աղոտանում են։ Նրանցից մի քանիսը մասնատում են երևան բերել, այսինքն՝ նկատվել է։ Թե ի՛նչպես գիսավորը հետզհետե տարաբաժանվել է մի քանի մասերի։
 +
 
 +
Այդ տեսակետից առավել ուշագրավ է եղել Բիելայի գիսավորը (նա կրում է աստղագիտություն սիրող չեխ Բելիի աղավաղած ազգանունը, որ հայտնաբերել է այդ գիսավորը)։ Նա բաժանվել է երկու մասի։ 1846 և 1852 թվականներին դիտվել են գիսավորի հենց այդ երկու մասերը, իսկ այնուհետև՝ էլ չեն երևացել, գիսավորը անհետացել է։
 +
 
 +
1872 թ. նոյեմբերին, երբ Երկիրը հատել է այդ գիսավորի ուղեծիրը, դիտվել է վայր ընկնող աստղերի մի առատ անձրև, հետագայում ևս ամեն տարի նոյեմբերին դիտվում էր նույնը, բայց արդեն ոչ այնքան առատ։ Երբ նոյեմբերյան մետեորների ռադիանտի դիրքով հաշվեցին մետեորների ճանապարհը տարածության մեջ, պարզվեց, որ նրանք շարժվում են հոծ բազմությամբ կամ հոսքով հենց նույն ուղեծրով, որով առաջ շարժվում էր Բիելայի գիսավորը։ Ըստ երևույթին, Բիելայի գիսավորը վերջնականապես տրոհվել է, վերածվելով մանր քարերի մի ընդարձակ խմբի. Երկրի հետ հանդիպելիս հենց նրանք էլ առաջ են բերում մետեորների երևույթը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_101.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Նույնպիսի նմանություն է երևան գալիս որոշ գիսավորների ուղեձրերի և որոշ մետեորային հոսքերի ուղեծրերի միջև։ Մետեորները աստիճանաբար տարածվում են ուղեծրի երկարությամբ, իսկ ուղեծիրն ինքը, մոլորակների խանգարումների հետևանքով, երբեմն շեղվում է Երկրի ուղեծրից, ուստի և մետեորային որոշ առատ հոսքեր ժամանակի ընթացքում թուլանում են կամ բոլորովին դադարում. Երկիրն այդ մետեորային մասնիկներին այլևս լի հանդիպում։
 +
 
 +
§ 101. ԲՈԼԻԴՆԵՐ ԵՎ ՄԵՏԵՈՐԻՏՆԵՐ։ Անհամեմատ սակավ են դիտվում խիստ պայծառ մետեորներ, որոնք հրագնդերի տեսք ունեն։ Այդ երևույթները կոչվում են '''բոլիդներ'''։ Նրանք առաջանում են ավելի մեծ ծավալ ունեցող մետեորային մարմինների ներթափանցումից Երկրի մթնոլորտը։ Նրանք իրենց մեծ ծավալի շնորհիվ այնպես շուտ չեն փոշիանում, ինչպես մետեորային փոքր մասնիկները, և մեծ ճանապարհ են անցնում մթնոլորտում, դադարելով փայլելուց 30—60 կմ բարձրության վրա։ Մեծ արագությամբ ճեղքելով օդը, խոշոր մետեորային մարմինը մթնոլորտում ձայնական ալիք է առաջացնում, որ լսվում է որպես հղրդոց արձակող ամպրոպի ճայթյուն։
 +
 
 +
Բոլիդների երևալն անցյալներում ամեն տեսակի սնոտիապաշտություն է առաջացրել, այդ թվում ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծվել «հրեղեն վիշապ–օձերի» մասին։
 +
 
 +
Ավելի ևս մեծ մետեորային մարմինները, թափանցելով մթնոլորտի ավելի խիտ շերտերը, օդի դիմադրությունից կորցնում են իրենց հսկայական արագությունը (միջին հաշվով 20—25 կմ բարձրության վրա) և ընկնում են Երկրի մակերևույթի վրա ազատ կերպով ընկնող մարմնի արագությամբ։ '''Երկրի մակերևույթի վրա ընկած մետեորային մարմինները կոչվում են մետեորիտներ (երկնաքարեր)։'''
 +
 
 +
Մետեորիտների չափերը խիստ բազմազան են։ Նրանցից ամենախոշորը, որ գտնվել է Հարավային Աֆրիկայում 1927 թվականին, կշռում է 70 տոննա։ Դիտվել են վայր ընկնող քարերի կատարյալ անձրևներ, դա տեղի է ունենում մթնոլորտում մետեորիտի մանրատումից։ Ըստ իրենց կազմության մետեորիտները լինում են երկու հիմնական տեսակի՝ '''քարային և երկաթային'''։ Վերջիններս գրեթե ամբողջապես բաղկացած են լինում մաքուր երկաթից։
 +
 
 +
Կարող է պատահել, որ մետեորիտները հանդիսանում են տրոհված գիսավորների կամ որևէ այլ քայքայված երկնային մարմնի բեկորներ։ Նրանց մեջ գտնվել են նույն քիմիական էլեմենտները, որոնք հայտնի են Երկրի վրա, որը մի անգամ ևս ակնհայտորեն հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը։ Սակայն մետեորիտների մեջ հանդիպող բազմազան, Երկրի վրա երբեք չհանդիպող հանքատեսակները վկայում են մետեորիտների գոյանալու ֆիզիկական առանձնահատուկ պայմանների մասին (ճնշում, ջերմաստիճան և այլն)։
 +
 
 +
1908 թվականին սիբիրյան տայգայում Կրասնոյարսկի հյուսիսային կողմում ընկել է մի վիթխարի մետեորիտ, որ իր անկմամբ մեծ ավերածություններ է առաջացրել անտառում։ Այն անվանում են Տունգուզական։ Նրա մասսան գնահատում են 1000 տոննա։ Այդպիսի մեծ երկնաքարերի անկումը հազվագյուտ է պատահում։ '''Մեր երկրում վայր ընկած մետեորիտը հանդիսանում է պետական սեփականություն և այն գտնելու դեպքում ենթակա է հանձնման գիտական հաստատություններին։'''
 +
 
 +
§ 102. ՀՆԱՐԱՎՈ՞Ր է ԱՐԴՅՈՔ ԵՐԿՐԻ ԲԱԽՎԵԼԸ ԳԻՍԱՎՈՐԻ ՀԵՏ։ Շատ հաճախ չարամիտ մարդկանց հրահրանքով լուրեր են տարածվում, որ իբր Երկիրը կարող է գիսավորի հետ բախվելու դեպքում կործանվել։ Հաշվարկումները ցույց են տալիս, որ գիսավորի միջուկի հետ Երկրի բախման հավանականությունը շատ փոքր է։
 +
 
 +
Սակայն, ի՞նչ կարող է պատահել, եթե հանկարծ Երկիրը բախվի գիսավորի հետ։ Եթե գիսավորը իր գեսով «դիպչի» Երկրին, ապա գիսավորի գեսի նոսրացած գազերը նույնիսկ չեն կարող թափանցել Երկրի մթնոլորտի խիտ շերտերը, և մենք նույնիսկ չենք նկատի, որ Երկիրը գտնվում է գիսավորի գեսում։ Այդպիսի դեպքեր արդեն եղել են (Հալլեի գիսավորը 1910 թ.) և առանձնապես ոչ մի հետևանք չեն ունեցել։ Իսկ եթե պատահի, որ Երկիրը բախվի գիսավորի բուն միջուկի հետ, ապա բոլոթից հավանականն այն է, որ կդիտվի միայն աստղային առատ անձրև և, գուցե, Երկրի վրա ընկնեն մետեորիտներ, որոնք, համենայն դեպս, ոչ մի բանով չեն սպառնա քիչ թե շատ նկատելի վնաս հասցնելու Երկրի վրա գոյություն ունեցող կյանքին։
 +
 
 +
Գիսավորների հայտնվելը ոչ մի առնչություն չունի, իհարկե, երկրային իրադարձությունների՝ պատերազմների և մյուս աղետների հետ, ինչպես այդ առաջ կարծում էին։ Ժամանակակից գիտությունը ոչ միայն ջախջախում է գիսավորների հայտնվելու հետ կապված բոլոր նախապաշարումները, այլև հնարավորություն է տալիս նոր հայտնված գիսավորը մի քանի օր դիտելուց հետո նախապես հաշվել նրա հետագա ամբողջ ճանապարհը արեգակնային համակարգության սահմաններում։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչպե՞ս են երևում գիսավորները և ո՞ւր են ուղղված նրանց գեսերը։
 +
# Ինչպիսի՞ մասեր են տարբերում գիսավորներում։
 +
# Գիսավորների ինչպիսի՞ ուղեծրեր են հայտնի։
 +
# Ինչպիսի՞ն է գիսավորի ֆիզիկական և քիմիական բնույթը՝ կառուցվածքը, կազմությունը և մասսան։ Ինչո՞ւ են նրանք փայլում։
 +
# Ո՞վ է ամենից լավ ուսումնասիրել գիսավորների բնույթը։
 +
# Ո՞վ և ինչպե՞ս է բացատրել գիսավորների գեսերի ուղղվածությունը Արեգակին տրամագծորեն հակառակ կողմի վրա։
 +
# Ի՞նչ են մետեորները և նրանց ռադիանտը։
 +
# Ինչպիսի՞ն է մետեորների ծագումը և ինչո՞վ է ուշագրավ Բիելայի գիսավորի պատմութլունը։
 +
# Ի՞նչ են բոլիդները։
 +
# Ի՞նչ են մետեորիտները և քանի՞ տեսակներ են լինում։
 +
# Հնարավո՞ր է արդյոք Երկրի ընդհարումը գիսավորի հետ, և վտանգավո՞ր է այդ։
 +
</small>
 +
 
 +
===ԱՐԵԳԱԿ===
 +
 
 +
§ 103. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵԳԱԿԻ ՄԱՍԻՆ։ '''Արեգակը մոլորակային համակարգության կենտրոնական լուսատուն է։ Նա գնդաձև է և թաղկացած է շիկացած, ուստի և պայծաո լույս արձակող գազերից։'''
 +
 
 +
Արեգակը անհամեմատ մեծ է մասսայով, քան բոլոր մոլորակները միասին վերցրած (600 անգամ՝ ըստ ծավալի և 750 անգամ՝ ըստ մասսայի)։ Նրա մասսան 332 հազար անդամ մեծ է Երկրի մասսայից, իսկ տրամագիծը՝ 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից։ Արեգակի ներսում ազատ կերպով կտեղավորվեր նույնիսկ Լուսնի ողջ ուղեծիրը, որը Երկրից հեռու է գտնվում 30 երկրային տրամագծի չափ։ Բոլոր մոլորակները, նույն թվում նաև Երկիրը, պտտվելով Արեգակի ջուրջր, լուսավորվում և տաքացվում են նրա կողմից։
 +
 
 +
Ինչ վերաբերում է արեգակից Երկրի ունեցած հեռավորությանը (մոտավորապես 150 միլ․ կմ), որը մեզ աներևակայելի մեծ է թվում, ապա նա կազմում է Արեգակի հարյուրապատիկ տրամագծից միայն մի քիչ ավելին։
 +
 
 +
§ 104. ԱՐԵԳԱԿԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ։ '''Արեգակից ստացվող լույսն ու ջերմությունը ապահովում են կյանքը մեր Երկրի վրա։''' Ջրի գոլորշիացումը, զանազան տեղումները, գետերի հոսանքը, փոթորիկները, ամպրոպները, երաշտը և մյուս բոլոր երևույթները, որոնք Երկրի վրա պայմանավորում են կլիման և եղանակը, կախված են նրանից, որ Արեգակը տաքացնում է Երկիրը, և պետք է փոփոխության ենթարկվեն՝ կախված այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում Արեգակի վրա։
 +
 
 +
Մարդկությունը լայն չափերով օգտագործում է Արեգակի էներգիան ոչ միայն ուղղակի ջերմության ու լույսի ձևով, այլև ուրիշ ձևերով, որոնց նա փոխարկվում է, օրինակ, ջրի էներգիան, քամու էներգիան (հիդրոէլեկտրակայաններում կիրառվող ջրային տուրբինների, հողմաշարժիշների միջոցով և այլն)։ Քարածուխը՝ Արեգակի ջերմության շնորհիվ աճած բույսերի քարացած մնացորդները, այդ նույնպես Արեգակի էներգիայի պաշարներ են, որ թաքնված են Երկրի ընդերքում։ Սակայն, Արեգակի՝ Երկրի վրա ընկնող էներգիայի հսկայական մասը մնում է չօգտագործված։ Ներկայումս երբեմն կիրառվում են զանազան տիպի, այսպես կոչված, արեգակնային մեքենաներ, այսինքն այնպիսի ապարատներ, որոնք անմիջականորեն հավաքում են Արեգակի էներգիան և այն փոխարկում էներգիայի այլ տեսակների՝ շոգեշարժիչների և էլեկտրական շարժիչների էներգիայի։ Այդ արեգակնային մեքենաներին մեծ ապագա է սպասում մեր Միության ժողովրդական տնտեսության մեջ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_102.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 105. ԱՐԵԳԱԿԻ ՏԵՍՔԸ ՀԵՌԱԴԻՏԱԿՈՎ։ Եթե սև ապակու միջով հեռադիտակից նայենք Արեգակին, ապա մենք այն կտեսնենք իբրև մի կլոր սկավառակ, որի պայծառությունը եզրերի մոտ թեթևակի կերպով թուլանում է (նկ. 102)։ Դրանով ակնհայտ կերպով ընդգծվում է Արեգակի գնդաձևությունը։
 +
 
 +
Շատ հաճախ կարելի է Արեգակի վրա տեսնել տարբեր մեծության մութ '''բծեր''', իսկ Արեգակի ու բծերի եզրերի մոտ կարելի է նկատել փոքրիկ, պայծառ վահանակներ, որոնք կոչվում են '''ջահեր'''։ Լավ հեռադիտակով նայելիս նկատվում է նաև այն, որ Արեգակի մակերևույթը համաչափ չէ լուսավորված, այլ ասես չեչոտ լինի, կարծես նա խիտ դասավորված մանր հատիկներից կազմված լինի։ Այդ լուսատու հատիկներր կոչվում են գրանուլներ, իսկ ամբողջ երևույթը՝ '''գրանալացիա'''։ '''Արեգակի տեսանելի ամբողջ լուսաբեր մակերևույթը կոչվում է ֆոտոսֆերա։'''
 +
 
 +
Արևաբծերի վրա առաջին անգամ ուշադրություն դարձրեց Գալիլեյը՝ հեռադիտակը հնարելուց անմիջապես հետո։ Կրոնի պաշտպանները դեպի այդ երևույթը շատ թշնամաբար վերաբերվեցին, որովհետև այն հակասում էր երկնային մարմինների կատարելության և անփոփոխականության մասին կրոնական հայացքներին։
 +
 
 +
§ 106. ԱՐԵԳԱԿԻ ՊՏՈՒՅՏԸ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋԸ։ Եթե օրը-օրին դիտենք Արեգակը և նրա վրա եղած բծերը, ապա հեշտությամբ կարելի է նկատել, որ նրանք աստիճանաբար տեղաշարժվում են Արեգակի սկավառակի վրա՝ նրա արևելյան եզրից դեպի արևմտյան եզրը։ Դա նրանից է, որ '''Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը՝ մոտավորապես 25 օր պարբերությամբ'''։ Երկրից դիտողին թվում է, թե Արեգակի պտույտը տեղի է ունենում 27 օրում, որովհետև, մինչև որ Արեգակը մեկ անգամ պտտվի իր առանցքի շուրջը, Երկիրը նույն ուղղությամբ Արեգակի շուրջը մի որոշ ճանապարհ կանցնի իր ուղեծրով, և Արեգակը պետք է դարձյալ մի որոշ անկյունով շրջվի, որպեսզի առաջվա բիծը նորից ուղիղ Երկրի դիմաց երևա։
 +
 
 +
Արեգակի սկավառակի վրա եղած բծերի և ուրիշ գոյացությունների տեսանելի շարժման դիտումները ցույց են տալիս, որ նրա զանազան մասերը տարբեր արագությամբ են պտտվում։ Ամենից արագ պտտվում են հասարակածային մասերը՝ 25 օրում մի պտույտ անելով։ Որքան մոտ Արեգակի բևեռներին, այնքան դանդաղ է կատարվում պտույտը, և Արեգակի բևեռներից 10° հեռավորության վրա մի պտույտը 34 օր է տևում։ Հետևաբար, Արեգակը պտտվում է ոչ թե իբրև պինդ մարմին, այլ իբրև հեղուկ կամ գազանման մարմին։ Դա լիովին համապատասխանում է Արեգակի փոքր խտությանը (միջին խտությունը՝ 1,4 գ/սմ³ և նրա բարձր ջերմաստիճանին։ '''Արեգակի մակերևութային ջերմաստիճանը, այսինքն՝ նրա ֆոտոսֆերային ջերմաստինանը, մոտավորապես հավասար է 6000°։'''
 +
 
 +
§ 107. ԱՐԵՎԱԲԾԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Արևաբծերի չափերը չափազանց բազմազան են։ Նրանք երբեմն այնքան մեծ են լինում, որ երևում են չզինված աչքով (սևացրած ապակու միջով)։
 +
 
 +
Բծերից շատերի տրամագիծը մեծ է Երկրի տրամագծից։ Հաճախ բծերը դասավորվում են ամբողջ խմբերով։ Բծերի տեսանելի ձևերը չափազանց տարբեր են լինում և կախված են ոչ միայն նրանց իսկական ձևից, այլև Արեգակի սկավառակի վրա նրանց ունեցած դիրքից։ Սկավառակի եզրերին բծերը հեռանկարի հետևանքով կարծես սեղմվում, նեղանում են։ Բծերից գրեթե յուրաքանչյուրը, որ դիտելու ժամանակ սև է թվում, շրջապատված է չինում ավելի լուսավոր, մոխրագույն՝ եզերվածքով, այսպես կոչված՝ '''կիսաստվերով'''։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_103.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Վաղուց ի վեր բծերի սևությունը այն միտքն էր հղացրել, թե նրանք Արեգակի մակերևույթի արդեն սառչող մասերն են։ Այժմ հաստատված է, որ թեև արևաբծերում եղած գազերի ջերմաստիճանը զգալի չափով ցածր է մնացած մակերևույթի ջերմաստիճանից (մոտավորապես 4500°), այնուամենայնիվ '''բծերի ներսում եղած գազերը նույնպես շիկացած են և խավար են թվում արեգակնային ֆոտոսֆերայի ավելի շիկացած ու պայծառ, մասերի հետ միայն կոնտրաստի երևույթի շնորհիվ'''։
 +
 
 +
'''Արեգակնային գազերը գտնվում են մշտական շարժման մեջ։''' Այդ շարժումն արտահայտվում է նաև բծերում, ըստ որում բծերի փոփոխությունները վիթխարի են թե՛ իրենց բնույթով և թե՛ իրենց մասշտաբով։ Բծերը սովորաբար երևան են գալիս փոքրիկ սև կետերի ձևով (այսպես կոչված՝ '''ծակոտիների''' ձևով), հետզհետե մեծանում են, շրջապատվում են ուրիշ բծերով, այնուհետև մասերի են բաժանվում կամ միաձուլվում իրար հետ, փոխում են իրենց ձևը (նկ․ 103) և նույնիսկ անկանոն կերպով տեղաշարժվում հենց Արեգակի մակերևույթի վրա (Արեգակի հետ միասին պտույտ գործելուց բացի)։ Հազվադեպ է պատահում, որ բծերի որևէ խումբ կարողանա իր գոյությունը պահպանել Արեգակի 3—4 պտույտի ընթացքում։ Սովորաբար նրանք մի քանի օրվա ընթացքում տրոհվում և անհետանում են, իսկ նրանց փոխարեն հանդես են գալիս նորերը։
 +
 
 +
Ի հակադրություն բծերի, '''ջահերը ֆոտոսֆերայի առավել տաք մասերն են հանդիսանում'''։ Գրանուլները արեգակնային ֆոտոսֆերայում եղած ավելի ևս շիկացած գազերի ամպեր են։ Ե՛վ ջահերը, և՛ գրանուլները նույնպես ծագում, անհետանում և անընդհատ տեղաշարժվում են։
 +
 
 +
Արևաբծերի նկատմամբ կատարած բազմամյա դիտումները, նրանց թվի և զբաղեցրած մակերեսի հաշվումները ցույց են տալիս արևաբծերի '''պարբերականության գոյությունը'''։
 +
 
 +
Այն բանից հետո, երբ բծերի թիվը և նրանց զբաղեցրած մակերեսը հասնում է առավելագույն չափի ընթացիկ ցիկլում (արևաբծերի մաքսիմումը), նրանց քանակն ու չափերը հետզհետե փոքրանում են և 6 տարուց հետո հասնում մինիմումի։ Այնուհետև բծերի թիվը նորից սկսում է ավելանալ և հասնում է նոր մաքսիմումի՝ առաջինից միջին հաշվով 11 տարի անցնելուց հետո։ Յուրաքանչյուր պարբերաշրջանի (ցիկլի) սկզբում բծերն առաջ են գալիս Արեգակի հասարակածից հեռու (բայց երբեք բևեռային շրջաններում չեն լինում) և հետզհետե իջնում են դեպի հասարակածը, որտեղ և վրա է հասնում նրանց մինիմումը։
 +
 
 +
Շնորհիվ պարբերականության գոյության կարելի է նախօրոք, մոտավորապես ասել, թե ո՛ր թվին ավելի շատ արևաբծեր կլինեն, կամ, ընդհակառակը, ո՛ր թվին՝ քիչ։ Բծերի վերջին մաքսիմումը դիտվել է 1947—1948 թվականներին։
 +
 
 +
§ 108․ ԱՐԵԳԱԿԻ ՍՊԵԿՏՐԸ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈԻՆԸ։ '''Արեգակն ունի անընդհատ սպեկտր, որ կտրտված է բազմաթիվ մութ գծերով։''' Այդ ցույց է տալիս, որ ֆոտոսֆերան շրջապատված է նվազ տաք գազերի շերտով, որոնք անմիջականորեն չեն նկատվում։ Հենց այդ գազերն են, որ իրենց կլանումով սպեկտրում մութ գծեր են առաջացնում։ Արեգակի այդ նվազ տաք շերտերը կարելի է նրա '''մթնոլորտն''' անվանել։
 +
 
 +
Մութ գծերի դիրքերը չափելու միջոցով հաջողվել է պարզել, թե քիմիական ո՛ր նյութերին են նրանք պատկանում, այսինքն՝ հաջողվել է պարզել այն գազերի քիմիական բաղադրությունը, որոնցից կազմված է Արեգակի մթնոլորտը։ Այդ էլեմենտներից գլխավորները հետևյալներն են. ջրածին, նատրիում, կալցիում և երկաթ։ Մինչև այժմ Արեգակի վյրա ի հայտ է բերվել քիմիական 66 էլեմենտների առկայությունը։ Նրանք բոլորն էլ գտնվում են գազային վիճակում, որովհետև նրանց ջերմաստիճանը չափազանց բարձր է։
 +
 
 +
§ 109. ԱՐԵԳԱԿԻ ԼՈՒՅՍԸ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երկիրն Արեգակից հսկայական քանակությամբ ջերմություն և լույս է ստանում։ Քանի որ Արեգակը Երկրից շատ հեռու է գտնվում և իր էներգիան ճառագայթում է բոլոր կողմերի վրա, ուստի Երկրի վրա ընկնում է այդ էներգիայի միայն աննշան մասը (մոտավորապես մեկ երկումիլիարդերորդ մասը)։ Հետևաբար կարելի է պատկերացնել, թե որքան մեծ պետք է լինի նրա ջերմաստիճանը, թե որքան շատ ջերմություն և լույս է նա ճառագայթում։ Փորձերի ու հաշվարկումների միջոցով հաստատված է, որ '''1 սմ² մակերևույթը, որ ուղղահայաց է Արեգակի ճառագայթներին և տեղավորված է Երկրի մթնոլորտի սահմանում, մեկ րոպեում ստանում է 1,93 կալորիա։ Այդ մեծությունը կոչվում է արեգակնային հաստատուն։''' Այդ հաստատունը որոշելիս հաշվի է առնվում արեգակնային էներգիայի այն կորուստը, որ տեղի է ունենում Երկրի մթնոլորտում։
 +
 
 +
<small>Արեգակի ճառագայթած էներգիայի ընդհանուր քանակի մասին որոշ գաղափար կարելի է կազմել հետևյալ օրինակի հիման վրա. եթե Արեգակի շրջապատը սառցակալվեր 14 մ խորությամբ, ապա նրա ճառազայթած ջերմությունը կբավականանար, որպեսզի այդ ամբողջ սառցե կեղևը հալվեր մեկ րոպեում։
 +
 
 +
Իմանալով արեգակնային հաստատունի մեծությունը, կարելի է հաշվել Արեգակի ջերմաստիճանը։ նույնը կարելի է անել, օգտվելով § 84-ում նկարագրած և այլ եղանակներով։ Այդ եղանակներից մեկը, որ կիրառել է Մոսկվայում պրոֆ. Վ. Կ. Ցերասկին (1849—1925), շատ հետաքրքրական է։ Ցերասկին գոգավոր հայելու միջոցով Արեգակի ճառագայթները հավաքում էր մի կետում։ Այդ կետում, ինչպես ցույց են տալիս հաշվարկումները, ջերմաստիճանը պետք է Արեգակի ջերմաստիճանից բարձր չլինի։ Այնուամենայնիվ, Երկրի վրա հայտնի բոլոր նյութերը, երբ, դրվում էին այդ կետում, վայրկենաբար հալվում էին։</small>
 +
 
 +
Բոլոր հետազոտությունները միասին վերցրած ցույց են տալիս, որ '''Արեգակի մակերևույթի (ֆոտոսֆերայի) շերմաստինանը կազմում է 6000°, հաշված բացարձակ զրոյից, և հետևաբար, '''Արեգակի վրա բոլոր նյութերը առհասարակ պետք է գտնվեն շիկացած, գազային վիճակում'''։
 +
 
 +
Քանի որ Արեգակի միջին խտությունը հավասար է 1,4 գ/սմ³ է, այսինքն՝ գրեթե 1½ անգամ մեծ է ջրի խտությունից, նշանակում է, որ Արեգակի ընդերքում նրա բաղադրության մեջ մտնող գազերը չափազանց ուժեղ սեղմված են։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_104.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
§ 110. '''Շրջող շերտ, գունոլորտ (խրոմոսֆերա) և հրվիժակներ'''։ Ֆոտոսֆերային անմիջապես կից է գազերի մի բարակ շերտ, որը կլանելով ֆոտոսֆերայի արձակած լույսը,՝ Արեգակի պայծառ անընդհատ սպեկտրի ֆոնի վրա մութ գծեր է առաջացնում։ Այդ շերտը կոչվում է '''շրջող շերտ'''։ '''Նա Արեգակի մթնոլորտի ստորին շերտն է։'''
 +
 
 +
Շրջող շերտից վեր գտնվում է '''մի ընդարձակ, հավիտյան ալեկոծվող շերտ՝ գունոլորտը''' (խրոմոսֆերան)։ Նա գերազանցապես կազմված է ջրածնից և կալցիումից։ Գունոլորտի խտությունը ջատ աննշան է և փոքր է Երկրի մակերևույթին մոտ եղած օդի խտությունից։
 +
 
 +
Շրջող շերտը և գունոլորտը սովորաբար գիտում են միայն Արեգակի լրիվ խավարումների ժամանակ, երբ Լուսնի ոչ թափանցիկ սկավառակը ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը՝ ֆոտոսֆերան։ Այդ դեպքում լրիվ խավարման մոմենտին տեսանելի են դառնում (ասես ճեղքումով) շրջող շերտը և գունոլորտը, իբրև մի վարդագույն օղակ, որը շրջապատում է Արեգակի առաջը փակող Լուսնի սկավառակը։ Ֆոտոսֆերայի վերջին եզրիկը Լուսնի հետևն անհետանալուց 1–2 վայրկյան հետո շրջող շերտի սպեկտրը դիտվում է անմիջականորեն՝ իբրև մութ ֆոնի վրա երևացող պայծառ գծեր։ Այդ գծերը երևում են սպեկտրի ճիշտ այն տեղերում, որտեղ Արեգակի սովորական սպեկտրում մութ գծերն են գտնվում։ Արեգակի սովորական սպեկտրի մութ գծերը շրջվում (փոխարկվում) են '''պայծառ գծերի''', այստեղից էլ շրջող շերտն ստացել է իր անունը։
 +
 
 +
Գունոլորտի մակերևույթի վրա այս ու այն տեղ վեր են խոյանում հսկայական մեծության հրեղեն լեզուներ՝ շիկացած գազերի շատրվաններ, որոնք տեղ-տեղ ամպերի նման սավառնում են։ '''Գունոլորտից դուրս եկող այդ լուսավոր ելուններր կոչվում են հրվիժակներ (պրոտուբերանցներ)'''։ Նրանք Արեգակի մակերևույթից բարձրանում են վեր հսկայական բարձրությամբ, որ հասնում է հարյուր հազարավոր կիլոմետրերի (տասնյակ անգամ Երկրի տրամագծից մեծ) և չափազանց տարբեր ձևեր են ունենում։ Նրանք ենթարկվում են անընդհատ, արագ և ուժեղ փոփոխությունների (նկ. 104)։ Հրվիժակները գերազանցապես բաղկացած են ջրածնից և կալցիումից, ընդ որում նրանց նյութը բարձրանալով նորից ետ է թափվում Արեգակի վրա։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_105.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 111. ԱՐԵՎԱՊՍԱԿ։ Արեգակի լրիվ խավարումների ժամանակ Արեգակի ջուրջը, մեծ տարածության վրա (մոտ 2—3 Արեգակի շառավղի չափ), գունոլորտի շերտի վերևը դիտվում է լուսապսակի նման մի նուրբ մարգարտա-արծաթագույն փայլ։ Նա կոչվում է '''արևապսակ'''։ Իր ներքին մասերում (ներքին պսակ), Արեգակի եզրերին մոտ, պսակն առավել պայծառ է լինում։ Արտաքին պսակի ավելի թույլ ճառագայթները տարածվում են նրանից մեկ աստիճանի չափ և ավելի հեռու (նկ. 105)։ '''Արևապսակն Արեգակի արտաքին, նոսրացած թաղանթն է։''' Նա բաղկացած է մասամբ գազերից, մասամբ մանրագույն պինդ մասնիկներից, որոնք մշտական շարժման մեջ են գտնվում։
 +
 
 +
Վերջին ժամանակներս հնարել են հատուկ գործիքներ, որոնց օգնությամբ հրվիժակները և գունոլորտը կարելի է տեսնել ցանկացած ժամանակ, և ոչ թե միայն կարճատև և հազվագյուտ դեպքերում տեղի ունեցող Արեգակի լրիվ խավարումների ժամանակ։ Հնարավորություն է ստեղծվել խավարումներից դուրս մասամբ ուսումնասիրել նաև պսակը։
 +
 
 +
<small>§ 112. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԱՅԻՆ (ԶՈԴԻԱԿԱՅԻՆ) ԼՈՒՅՍ։ Այս անվան տակ հայտնի է այն կոնաձև թույլ փայլը, որ բարձրանում է հորիզոնի տակից լուսաբացից առաջ կամ երեկոյան աղջամուղջի վերջանալուց հետո։ Այդ կոնի հիմքն ավելի պայծառ է և հորիզոնի վրա գտնվում է Արեգակի կողմը։ Դա ցույց է տալիս, որ այդ երևույթը կապ ունի Արեգակի հետ։ Կենդանակերպային լույսը, որ առանձնապես լավ երևում է հարավային երկրներում, միշտ ձգվում է խավարածրի երկարությամբ՝ Կենդանակերպի համաստեղություններով, որից էլ ստացել է իր անունը։
 +
 
 +
Սովետական ակադեմիկոս Վ. Գ․ Ֆեսենկովը ապացուցել է, որ կենդանակերպային լույսը բաղկացած է փոշու հատիկներից, որոնք գերազանցապես կենտրոնացած են Արեգակի շուրջը հսկայական տարածության վրա խավարածրի հարթության ուղղությամբ և լուսավորվում են Արեգակի կողմից, մինչդեռ պսակը բաղկացած է փոշու մանրագույն հատիկների և գազի մոլեկուլների խառնուրդից։ Արեգակի մթնոլորտը՝ այդ բառի բուն իմաստով անմիջականորեն կից է Արեգակի մակերևույթին և արդեն բաղկացած է զուտ գազից։</small>
 +
 
 +
§ 113. ԱՐԵԳԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Հանրագումարի բերելով վերն ասածները, մենք Արեգակի կառուցվածքը կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Արեգակի տեսանելի մակերևույթը՝ ֆոտոսֆերան բաղկացած է շիկացած գազերից, որոնց ջերմաստիճանը անցնում է 6000°։ Ֆոտոսֆերայում երևան են գալիս փոքր-ինչ պաղած տեղեր՝ արեգակնային գազերի յուրահատուկ մրրիկներ․ սրանք արևաբծերն են։ Որքան ավելի է Արեգակի կենտրոնին մոտենում, այնքան գազերի ճնշումը, խտությունը և ջերմաստիճանը մեծանում է։ Կենտրոնի մոտերքը ջերմաստիճանը պետք է որ հասնի մի քանի տասնյակ միլիոն աստիճանի, ինչպես դա ցույց են տալիս կատարված հաշվարկումները։ Արեգակնագունդը, որը սահմանափակվում է ֆոտոսֆերայով, շրջապատված է փոքր խտություն ունեցող գազերի և փոշու մի քանի շերտերից կազմված վիթխարի թաղանթով։
 +
 
 +
<small>Այդ շերտերի միջին հաստությունը և բաղադրությունը երևում է հետևյալ աղյուսակից (տե՛ս նույնպես նկ. 106)։</small>
 +
 
 +
<small><TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD><small>Շրջող շերտ</small></TD>
 +
        <TD align=right><small>600 կմ</small></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD><small>Պարունակում է ոչ միայն թեթև, այլև ծանր էլեմենտներ — երկաթ և ուրիշ շատ էլեմենտներ</small></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD><small>Գունոլորտ</small></TD>
 +
        <TD align=right><small>20 000 կմ</small></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD><small>Ջրածին, հելիում, կալցիում, մագնեզիում և այլն</small></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD><small>Հրվիժակներ</small></TD>
 +
        <TD align=right><small>250 000 կմ</small></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD><small>Ջրածին, հելիում, կալցիում</small></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD><small>Արևապսակ</small></TD>
 +
        <TD align=right><small>2 000 000 կմ</small></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD><small>Մանր փոշի և գազեր</small></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD><small>Կենդանակերպային լույսը</small></TD>
 +
        <TD align=right><small>ոչ պակաս քան 150 000 000 կմ</small></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD><small>Մանր փոշի</small></TD>
 +
    </TR>
 +
</TABLE></small>
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_106.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 114. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈԻՐՆԵՐԸ, Արեգակը յուրաքանչյուր վայրկյանում վիթխարի քանակությամբ էներգիա է ցրում տիեզերական տարածության մեջ, բայց Երկրի վրա մարդկության գոյության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում նրա էներգիան որևէ նկատելի չափով չի պակասել, այսինքն՝ այդ ժամանակամիջոցում Արեգակը բոլորվին չի պաղել։ Բայց ո՞րտեղից է Արեգակն իր էներգիան վերցնում։ Չէ՞ որ առանց այդ էներգիայի լրացման նա վաղուց արդեն սառած կլիներ։
 +
 
 +
Ամենավերջին ժամանակներս ֆիզիկայի հաջողությունների շնորհիվ հաջողվել է ապացուցել, որ '''Արեգակի ընդերքում էներգիան անընդհատ համալրվում է այն էներգիայի հաշվին, որ անջատվում է ջրածնի ատոմը հելիումի ատոմի փոխարկվելու ժամանակ'''։
 +
 
 +
Արեգակի ջրածնի պաջարներր կբավականանան նրա ճառագայթած ջերմությունը շատ միլիարդ տարիների ընթացքում պահպանելու համար։
 +
 
 +
<small>Երբ ջրածնի մի քանի ատոմներ միանալով կազմում են մեկ ավելի ծանր ատոմ և առաջ բերում այլ քիմիական էլեմենտի (օրինակ, հելիումի) ատոմ, անջատվում է բավականին մեծ քանակությամբ էներգիա։ Դա ստուգվել է փորձով։ Ուրիշ, ատոմների համանման փոխարկումներ այժմ արհեստականորեն հաջողվում է իրականացնել Երկրի վրա։
 +
 
 +
Արեգակի կենտրոնի մոտերքում հելիումի ատոմների գոյացումը ջրածնի ատոմների հաշվին տեղի է ունենում մասսայական կերպով՝ շնորհիվ չափազանց բարձր ջերմաստիճանի։ Ուստի և էներգիայի անջատումը, որով լրացվում է նրա ծախսը տարածության մեջ ճառագայթման միջոցով, չափազանց ինտենսիվ է կատարվում։
 +
 
 +
Այն պրոցեսը, որի միջոցով ջրածինը փոխակերպվում է հելիումի, չափազանց բարդ է։ Նա կատարվում է անընդհատ, և վերջին հաշվով Արեգակի ընդերքում եղած ջրածնի քանակը աստիճանաբար նվազում, իսկ հելիումի ատոմների թիվն ավելանում է։ Երբ Արեգակի ընդերքում ջրածնի ամբողջ պաշարն սպառվի, էներգիայի անջատումը զգալի չափով կկրճատվի, և Արեգակը կսկսի սառչել, միաժամանակ խիստ փոքրանալով նաև չափերով։</small>
 +
 
 +
§ 115. ԱՐԵԳԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑԻԿԼԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ։ Հատուկ դիտումները ցոլյց են տալիս, որ արևաբծերն ունեն հզոր մագնիսադաշտեր։ Արևաբծերի այդ մագնիսականությունը փոփոխության է ենթարկվում 22 տարի պարբերությամբ, այսինքն՝ արևաբծերի պարբերությունից երկու անգամ ավելի պարբերությամբ։ Տատանումների տասնմեկամյա պարբերությունը դրսևորում է Արեգակի վրա նաև այլ երևույթներ, փոփոխվում է ջահերի, հրվիժակների թիվը և այլն։ Բծերի մաքսիմումի տարիներին արեգակնային հաստատունը փոքր-ինչ ավելի է դառնում, քան մինիմումի տարիներին։ Այսպիսով, Արեգակի ողջ գործունեությունն ընդհանուր առմամբ փոփոխվում է 11 տարի պարբերությամբ (ավելի ճիշտ՝ 22 տարի պարբերությամբ, եթե նկատի ունենանք արևաբծերի մագնիսադաշտի փոփոխության պարբերությունը)։
 +
 
 +
Երկրի մթնոլորտում տեղի ունեցող երևույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից շատերը 11-ամյա պարբերություն ունեն։ Սրանց թվին են պատկանում մագնիսական փոթորիկները (կողմնացույցի սլաքի տատանումները, ռադիոկապի խանգարումները և այլն), բևեռափայլները, ամպրոպները և այլն։ Ամբողջ երկրագնդի վրա տեղի ունեցող ամպրոպների և բևեռափայլների միջին թիվը Արեգակի գործունեության մաքսիմումի ժամանակ մեծանում է։ Արեգակի գործունեության բնույթը, անկասկած, պետք է ազդի եղանակի վրա։ Արեգակի վրա առաջացող պրոցեսները ազգում են Երկրի մթնոլորտում ռադիոալիքների տարածման վրա։
 +
 
 +
Մեր Միության մեջ հողագործությունը կազմում է ժողովրդական տնտեսության նշանավոր ճյուղերից մեկը, և խոշոր մասշտաբի պլանային հողագործություն կիրառելու համար կարևոր կլիներ հնարավորություն ունենալ կանխատեսելու, թե ե՛րբ են սկսվում տաք, չորային կամ անձրևային ժամանակները, ցուրտ ձմեռները և այլն։ Այդ հնարավորությունն ունենալը շատ արժեքավոր կլիներ տնտեսական կյանքի մի շարք ուրիշ բնագավառների համար ևս (տրանսպորտի, շինարարության և այլն)։ Սովետական Միության գիտնականները՝ աստղագետները և օդերևութաբանները միացյալ ուժերով ձեռնամուխ են եղել այն հարցի լուծմանը, թե ի՛նչպես է Արեգակի գործունեությունն ազդում եղանակի վրա և ի նչպես կարելի է սովորել կանխատեսել արեգակնային երևույթների և նրանց հետ կապված երկրային երևույթների սկսվելը։
 +
 
 +
Արեգակի ուսումնասիրության բնագավառում մենք տեսնում ենք տեսության և պրակտիկայի նույն միասնությունը, ինչ որ սովետական աստղագիտության մյուս բնագավառների մեծամասնության մեջ։ Մենք նորից և նորից տեսնում ենք, որ Երկիրը մեկուսացած երկնային մարմին չէ և որ նրա մթնոլորտում տեղի ունեցող շարժումները փոխազդեցությամբ կապված են Արեգակի վրա տեղի ունեցող երևույթների հետ։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՔՍՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչպիսի՞ն են Արեգակի մասսան ու չափերը Երկրի համեմատությամբ։
 +
# Հեռադիտակով ի՞նչ է երևում Արեգակի վրա։
 +
# Ինչպե՞ս է պտտվում Արեգակը։
 +
# Ինչի՞ են հավասար Արեգակի միջին խտությունն ու ջերմաստիճանը։
 +
# Ի՞նչ են արևաբծերը և ինչպե՞ս է փոփոխվում նրանը թիվը։
 +
# Ի՞նչ է հայտնի Արեգակի քիմիական բաղադրության մասին։
 +
# Ի՞նչ է արեգակնային հաստատունը և ինչի՞ է նա հավասար։
 +
# Ի՞նչ պայմաններում կարելի է տեսնել ֆոտոսֆերան և հրվիժակները։ Ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում։
 +
# Նկարագրեցեք Արեգակի մթնոլորտի և պսակի կառուցվածքը։
 +
# Ինչպիսի՞ն է կենդանակերպային լույսի տեսքն ու բնույթը։
 +
# Որտեղի՞ ց և ինչպե՞ս է Արեգակը ստանում իր էներգիան։
 +
# Արեգակնային և երկրային երևույթների միջև եղած կապի ինչպիսի՞ օրինակներ կան։
 +
# Ինչո՞ւմն է կայանում այդ կապակցության և Արեգակի բնության ուսումնասիրության գործնական նշանակությունը։
 +
</small>
 +
 
 +
==ԳԼՈՒԽ VI։ ԱՍՏՂԵՐԸ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ==
 +
 
 +
===ԱՍՏՂԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ===
 +
 
 +
§ 116. ԱՍՏՂԵՐԻ ԼՈՒՍԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։ '''Յուրաքանչյուր աստղ մի հսկայական շիկացած՝ ուստի և ինքնալուսատու գազային գունդ է և այդ տեսակետից նման է մեր Արեգակին։''' Բայց աստղերի կառուցվածքի և, առհասարակ, վիճակի մեջ՝ Արեգակի համեմատությամբ, բազմաթիվ տարբերություններ են նկատվում։
 +
 
 +
Աստղերի միջև եղած տարբերություններն ամենից լավ երևան կգան, եթե մենք նրանց համեմատենք Արեգակի հետ։
 +
 
 +
'''Լուսատպության կոչվում է աստղի լուսաուժի հարաբերությունը Արեգակի լուսաուժին։''' Աստղերի լուսատվությունը հաջողվել է որոշել, իմանալով նրանց հեռավորությունը և նրանց տեսանելի լուսաուժը՝ Արեգակի լուսաուժի համեմատությամբ։
 +
 
 +
Օրինակ, ենթադրենք, չափումների միջոցով հաստատված է, որ որևէ աստղ մեզանից միլիոն անգամ ավելի հեռու է գտնվում, քան Արեգակը, և որ նրա տեսանելի լուսաուժը 10^12 անգամ փոքր է Արեգակի լուսաուժից (դա կլինի մոտավորապես 3½ աստղային մեծության աստղ)։
 +
 
 +
Եթե մենք այդ աստղը դնելու լինենք այն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա որ Արեգակն է մեզանից, ապա նա մեզ (10<sup>6</sup>)<sup>2</sup> անգամ ավելի պայծառ կթվա, քան հիմա, որովհետև լույսի ամեն մի աղբյուրի տեսանելի պայծառությունը փոփոխվում է հակադարձ համեմատական '''հեռավորության քառակուսուն'''։ Նա մեզ այնպես պայծառ կթվար, ինչպես Արեգակը։ Հետևաբար, տվյալ աստղն իրականում նույնքան պայծառ է, որքան Արեգակը, նրա լուսաւովուրությունը հավասար է մեկի։ Ճիշտ այս ձևով կարելի է հաշվել նաև մյուս աստղերի լուսատվությունը։
 +
 
 +
Որոշ տիպերի աստղեր, օրինակ, որոշ գույնի և ջերմաստիճանի աստղեր, որոնց հեռավորությունները հայտնի են, ինչպես պարզվել է, ունեն որոջակի լուսատվություն։ Սա թույլ է տալիս որևէ տեղ նույն տիպի աստղ հայտնաբերելու դեպքում, երբ նրա հեռավորությունն անհայտ է, ասելու, թե ինչպիսի լուսատվություն ունի նա։
 +
 
 +
Աստղերի լուսատվությունը շատ տարբեր է լինում։ Հայտնի աստղերից առավելագույն լուսատվություն ունի Ոսկե Զկնի S աստղը։ Նա երևում է իբրև 8-րդ մեծության աստղիկ, բայց իրականում նա մոտավորապես 500 000 անգամ պայծառ է մեր Արեգակից։ Նվազագույն լուսատվության աստղերը փայլում են հարյուր հազարավոր անգամ թույլ մեր Արեգակից։ '''Մեր Արեգակը ըստ իր լուսատվության միջակ աստղ է'''՝ ոչ այնքան պայծառ, բայց ոչ այնքան էլ թույլ։
 +
 
 +
Տիեզերական տարածության մեջ շատ պայծառ աստղեր քիչ կան, և որքան աստղերի լուսատվությունը փոքր է, այնքան նրանց թիվն ավելի մեծ է։
 +
 
 +
§ 117. ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԱԼԱՔՍ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՏՈՒՆՆԵՐԸ։ 80-րդ պարագրաֆում մանրամասն կերպով բացատրվեց, թե ինչ բան է տարեկան պարալաքսը և ինչպե՞ս են այն չափում։ 1835—40 թթ. պարալաքսի չափումը առաջին անգամ կատարել է ռուս գիտնական Վ. Յա. Ստրուվեն։ '''Աստղի տարեկան պարալաքսն այն անկյունն է, որի տակ աստղից երևում է Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքը''' (տեսողական ճառագայթի հետ ուղիղ անկյան տակ)։ Եթե աստղի տարեկան պարալաքսը p-ն ջանասեր և ճշգրիտ չափումների միջոցով արդեն որոշված է, ապա աստղի D հեռավորությունը անմիջապես որոշվում է։
 +
 
 +
Իսկապես, տարեկան պարալաքսի սահմանումից հետևում է, որ p արտահայտելով աղեղնային վայրկյաններով՝ կունենանք
 +
 
 +
<math>D = \frac{a}{sinp}</math>
 +
 
 +
որտեո a-ն Երկրի ուղեծրի շառավիղն է։ Հաշվի առնելող p-ի փոքրությունը՝ կարելի է գրել
 +
 
 +
 
 +
<math>D = \frac{a}{psin1''}</math>:
 +
 
 +
Եթե ընդունել p հավասար մեկի, ապա իմանալով, որ
 +
 
 +
<math>sin 1'' = \frac{1}{206235}</math>,
 +
 
 +
կստանանք <math>D = \frac{206235}{p}</math> աստղագիտական միավորի։
 +
 
 +
Աստղերի հեռավորությունը, նկատի ունենալով նրանց մեծությունը, սովորաբար արտահայտում են '''լուսատարով'''' կամ '''պարսեկներով'''։
 +
 
 +
'''Լուսատարին այն հեռավորությունն է, որ լույսի ճառագայթն անցնում է մեկ տարվա ընթացքում։''' Այն կիլոմետրերով արտահայտելու համար պետք է լույսի արագությունը՝ արտահայտված կիլոմետրերով մեկ վայրկյանում (մոտ 300 հազար կմ/վրկ) բազմապատկել տարվա վայրկյանների թվով (մոտ 31,5 միլիոն վայրկյան)։ Ամենամոտ պայծառ աստղից (Կենտավրոսի α) լույսը մեզ է հասնում ավելի քան 4 տարի ժամանակամիջոցում, իսկ մյուս աստղերից՝ ավելի ուշ։ Որպեսզի կարողանանք պատկերացնել այդ վիթխարի հեռավորությունը, ենթադրենք, որ Երկրից դեպի այդ աստղը անց է կացված երկաթուղի, որի վրայով առանց կանգ առնելու սլանում է ճեպընթաց գնացքը՝ 100 կմ/ժամ արագությամբ։ Գնացքը 46 միլիոն տարուց հետո միայն կհասնի այդ աստղին։
 +
 
 +
Մնացած աստղերը մեզանից (կամ, որ միևնույն է, Արեգակից) ավելի ևս հեռու են գտնվում։ Շատ աստղերի հեռավորությունները հայտնի չեն՝ այնքան նրանք հեռու են մեզանից, այսինքն՝ նրանց պարալաքսներն այնքան փոքր են, որ չափելն անհնարին է։ Բարեբախտաբար ներկայումս, հենվելով ավելի մոտ աստղերի պարալաքսների չափումների վրա, գտել են աստղերի հեռավորությունը որոշելու այլ եղանակներ։ Դրանցից ամենակարևորներից մեկը այն եղանակն է, երբ որոշ տիպի աստղերի հեռավորությունները որոշում են ըստ նրանց հայտնի լուսատվության։
 +
 
 +
Եթե պարզված է, որ տվյալ աստղը պատկանում է աստղերի այն տիպին, որոնց լուսատվությունն արդեն հայտնի է, ապա համեմատելով այդ լուսատվությունն աստղերի տեսանելի պայծառության հետ, կարելի է, հենվելով հեռավորության հետ պայմանավորված տեսանելի պայծառության փոփոխվելու օրենքի վրա, հաշվել աստղի հեռավորությունը։
 +
 
 +
'''Պարսեկը այն հեռավորությունն է, որ համապատասխանում է աղեղնային մեկ վայրկյան տարեկան պարալաքսին. դա այն հեռավորությունն է, որից Երկիր—Արեգակ հեռավորությունը երևում է 1՛՛ անկյան տակ։
 +
 
 +
Աստղի հեռավորությունը՝ D պարսեկներով արտահայտված հակադարձ համեմատական է նրա p տարեկան պարալաքսին՝ արտահայտված աղեղնային վայրկյաններով.
 +
 
 +
<math>D = \frac{1}{p}</math>։
 +
 
 +
Օրինակ, եթե մոտակա աստղի p = 0՛՛,75 = ¾ վայրկյանի, ապա նրա հեռավորությունը կլինի 4/3 պարսեկ։
 +
 
 +
Լուսատարով արտահայտված հեռավորությունը ավելի ակնհայտ է, բայց հաշվարկումների համար պարսեկներով ավելի հարմար է, քանի որ դիտումներից որոշում են աստղերի պարալաքսը, որի հետ հեռավորությունը պարսեկներով շատ պարզորոշ է կապված։
 +
 
 +
1 պարսեկը = 3,26 լուսատարու = 206265 աստղ. միավոր = 3 × 10<sup>13</sup> կմ։
 +
 
 +
§ 118. ԱՍՏՂԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ, ՍՊԵԿՏՐՆԵՐԸ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ։ Դժվար չէ նկատել, որ աստղերը տարբեր գույնի են լինում, մեկը սպիտակ, մյուսը դեղին, երրորղը կարմիր և այլն։ Սպիտակ գույնի են, օրինակ, Սիրիուս և Վեգա պայծառ աստղերը, դեղին է Կապելլան, կարմիր են Բետելհեյզեն և Անտարեսը։ Տարբեր գույնի աստղերը տարբեր սպեկտր և տարբեր ջերմաստիճան են ունենում։ Շիկացվող երկաթի կտորի նման, սպիտակ աստղերն ավելի ջերմ են, իսկ կարմիրները՝ ավելի քիչ։
 +
 
 +
Աստղերի սպեկտրների տարբերությունն այն է, որ նրանց անընդհատ սպեկտրների երկարությամբ պայծառությունը յուրահատուկ բաշխվածություն է ունենում, և այդ անընդհատ սպեկտրների ֆոնի վրա մութ գծերի դիրքերն ու ինտենսիվությունը տարբեր են լինում։
 +
 
 +
Դրա պատճառն աստղերի ջերմաստիճանների տարբերությունն է, այլ ոչ թե նրանց քիմիական բաղադրությունների տարբերությունը, որը բոլոր աստղերում ընդհանրապես միատեսակ է և մոտ է Արեգակի և Երկրի քիմիական բաղադրությանը։ Ուսումնասիրելով աստղերի սպեկտրները, մենք աստղերի վրա միշտ հայտնաբերում ենք նույն քիմիական էլեմենտները, որոնք հայտնի են մեզ Երկրի և Արեգակի վրա, չհայտնաբերելով և ոչ մի նոր՝ մեզ անհայտ քիմիական էլեմենտ։ Դա հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը, այն նյութի միասնությունը, որից կազմված են Երկիրը և բոլոր երկնային մարմինները։ Իսկ աստղերի սպեկտրներում եղած զանազանություններն առաջ են գալիս նրանց մթնոլորտների տարբեր ջերմաստիճաններից, որովհետև քիմիական էլեմենտների ատոմների սպեկտրները փոփոխվում են նրանց ջերմաստիճանների ուժեղ փոփոխումների դեպքում։
 +
 
 +
Աստղերի ջերմաստիճաններն ուսումնասիրվում են § 84-ում նկարագրված եղանակներով։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ հաստատված է, որ ամենաջերմ աստղերը կապտավուն և այնուհետև սպիտակ աստղերն են։ Նրանց մակերևույթների ջերմաստիճանը կազմում է 10 000° մինչև 30 000°, բայց պատահում են է՛լ ավելի ջերմ աստղեր, որոնց ջերմաստիճանը հասնում է մոտ 100 000°-ի։ Դեղնագույն աստղերը համեմատաբար սառն են։ Նրանց մակերևույթների ջերմաստիճանը հավասար է մոտ 6 000°։ Ամենից նվազ տաքը կարմիր աստղերն են. նրանց մակերևույթների ջերմաստիճանը հավասար է ընդամենը միայն 3 000°, իսկ երբեմն էլ նույնիսկ 2 000° և ավելի պակաս։ Աստղերի ընդերքում, այնպես, ինչպես որ Արեգակի ընդերքում, ջերմաստիճանը միլիոնավոր աստիճանների է հասնում։
 +
 
 +
Արեգակն ըստ իր սպեկտրի և ջերմաստիճանի համեմատելով աստղերի հետ, գալիս ենք այն եզրակացության, որ '''նա միջին ջերմաստիճան (6 000°) ունեցող դեղին աստղ է'''։
 +
 
 +
119. ԱՍՏՂԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Գիտությունը ներկայումս աստղերի չափերը որոշելու մի քանի եղանակներ գիտե։ Նրանցից մեկը մենք կպարզաբանենք այսպիսի օրինակով.
 +
 
 +
Հայտնի է, որ աստղի մակերևույթի մեկ քառակուսի սանտիմետրի արձակած էներգիայի քանակը որոշվում է միայն աստղի ջերմաստիճանով։ Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան աստղը շատ էներգիա է ճաոագայթում։
 +
 
 +
'''Աստղի լրիվ ճառագայթումը (նրա լուսատվությունը) հավասար է նրա մակերևույթի մեկ քառակուսի սանտիմետրի ճառագայթած էներգիայի քանակին՝ բազմապատկած նրա մակերևույթի մեծությամբ։''' Ուստի, եթե որևէ աստղ ունի նույն ջերմաստիճանը և լուսատվությունը, ինչ որ մեր Արեգակը, ապա մենք կարող ենք ասել, որ աստղի մակերևույթի մեծությունը (հետևաբար և տրամագիծը) նույնն է, ինչ որ Արեգակինը։
 +
 
 +
Եթե Արեգակի ջերմաստիճանին հավասար ջերմաստիճան ունենալով հանդերձ՝ աստղի լուսատվությունը 16 անգամ ավելի է, նշանակում է՝ նրա մակերևույթը 16 անգամ, իսկ տրամագիծը 4 անգամ մեծ է, քան Արեգակինը։ Ճիշտ նույն ձևով կարելի է որոշել նաև մյուս աստղերի տրամագծերը, ուղղում մտցնելով նրանց ջերմաստիճանի և Արեգակի ջերմաստիճանի միջև եղած տարբերության չափով։ Ստացվող արդյունքներն ստուգվում են այլ եղանակներով, և պարզվում է, որ նրանք շատ լավ համապատասխանում են մեկը մյուսին։
 +
 
 +
§ 120. ՀՍԿԱ ԵՎ ԹԶՈՒԿ ԱՍՏՂԵՐ։ '''Հսկա աստղեր կոչվում են բարձր լուսատվություն ունեցող աստղերը, իսկ թզուկ աստղեր՝ նվազ լուսատպություն ունեցող աստղերը։''' Սակայն աստղերի մեջ մեծության տեսակետից ևս մենք հանդիպում ենք և՛ հսկաների, և՛ թզուկների։
 +
 
 +
<small>'''Հսկաների ու թզուկների բաժանվելը բոլորից ցայտուն հանդիպում է ամենասառը աստղերի մոտ, որոնք ունեն կարմիր գույն։ Ամենամեծ չափեր ունեն կարմիր հսկաները։'''</small>
 +
 
 +
Կարմիր հսկա աստղերի թվփն են պատկանում Բետելհեյզեն և Անտարեսը։ Նրանցից առաջինի տրամագիծը 420 անգամ, իսկ երկքորդինը՝ 285 անգամ մեծ է Արեգակի տրամագծից։ Բետելհեյզե հսկա աստղի ներսում կարող են տեղավորվել արեգակնային համակարգության մոլորակների ուղեծրերը՝ մինչև Մարսը ներառյալ։ Այն գազը, որից բաղկացած են կարմիր հսկա աստղերը, չափազանց նոսր է. նրա խտությունը հազարավոր անգամ փոքր է սենյակի օդի խտությունից։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_107.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Կարմիր թզուկ աստղերը չզինված աչքով չեն երևում։ Այդ աստղերից մեկը, որ շատ մոտ է մեզ (ըստ Կրյուգերի կատալոգի № 60 աստղը), իր տրամագծով 2½ անգամ փոքր է Արեգակից։ Նրա բաղադրության մեջ մտնող գազերն այնքան ուժեղ կերպով են սեղմված, որ 4,5 անգամ ավելի միջին խտություն ունեն, քան ջուրը, և երեք անգամ ավելի խտություն, քան Արեգակը։
 +
 
 +
Որքան փոքր են աստղերը, այնքան նրանք ավելի մեծ թվով են հանդիպում տիեզերական տարածության մեջ, իսկ կարմիր հսկա աստղեր շատ քիչ են երևում։ '''Իր մեծությամբ Արեգակը շարքային աստղ''' է, ոչ առանձնապես մեծ, բայց ոչ այնքան էլ փոքր։
 +
 
 +
§ 121. ՍՊԻՏԱԿ ԹԶՈՒԿ ԱՍՏՂԵՐ։ Գոյություն ունեն այնպիսի աստղեր, որոնք ըստ իրենց լուսատվության պատկանում են թզուկ աստղերի թվին, բայց սպիտակ գույն և բարձր ջարմաստիճան ունեն։ '''Իրենց մեծությամբ սպիտակ թզակ աստղերը բոլոր աստղերից ամենափոքրերն են։''' Նրանց մեծությունը կարելի է համեմատել մոլորակների չափերի հետ, իսկ երբեմն էլ նույնիսկ փոքր են լինում, քան Երկիրը։ Սպիտակ թզուկ աստղի օրինակ է հանդիսանում Սիրիուսի արբանյակը։ Այդ թույլ աստղը մոլորակի նման պտտվում է Սիրիուսի շուրջը, սակայն նրա մասսան գրեթե հավասար է Արեգակի մասսային, և նա սեփական լույս է ճառագայթում։
 +
 
 +
'''Սպիտակ թզուկ աստղերի միջին խտությունը չափազանց բարձր է. նա հազարավոր անզամ գերազանցում է ջրի խտությանը։''' Սպիտակ թզուկ աստղերից մեկի խտությունն այնքան մեծ է, որ եթե նրա նյութից վերցնելու լինեինք մի մատնոցի չափ, ապա այն կհավասարակշռեր շոգեկառքի (խտությունը կազմում է 5 · 10<sup>7</sup> գր/սմ³)։
 +
 
 +
Երկրի վրա մենք չգիտենք մի այնպիսի նյութ, որը նման՝ զարմանալի չափերի հասնող խտություն ունենար։ Մինչգեռ սպիտակ թզուկ աստղերը բաղկացած են հենց նույն քիմիական էլեմենտների ատոմներից, որոնցից կազմված է Երկիրը։ Այդ հանելուկի լուծումը տալիս է նյութի ատոմների կառուցվածքի և աստղերի ներսում գոյություն ունեցող ֆիզիկական պայմանների իմացումը։
 +
 
 +
<small>Քիմիական էլեմենտների ատոմները բարդ սիստեմներ են, որոնք կազմված են միջուկներից և նրանց շուրջը պտտվող էլեկտրոններից։ Ատոմի գրեթե ամբողջ մասսան կենտրոնացած է նրա միջուկում, իսկ ատոմի մեծությունը բնորոշվում է միջուկից ամենահեոավոր էլեկտրոնի ուղեծրի չափերով։ Ատոմների այդ չափերով է բնորոշվում ճնշման ազդեցության տակ ատոմների մերձեցման սահմանը։ Սպիտակ թզուկ աստղերի ընդերքում տիրում է վիթխարի բարձր ջերմաստիճան և ճնշում։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ էլեկտրոնները պոկվում են իրենց ատոմներից, և վերջիններից մնում են միայն նրանց միջուկները, որոնց ծավալը էլեկտրոնների ուղեծրերի համեմատությամբ չափազանց փոքր է։ Ուստի հսկայական ճնշման ազդեցության տակ իրենց չափերով փոքրացած ատոմները կարող են խիստ կերպով իրտր մոտենալ, որի հետևանքով ստացվում է արտակարգ խտություն ունեցող նյութ։ Երկրի վրտ չկան ո՛չ այդպիսի բարձր ջերմաստիճաններ, ոչ էլ այդպիսի մեծ ճնշումներ, որոնք կարողանային նյութն այդ վիճակին հասցնել։
 +
 
 +
Սպիտակ թզուկ աստղերի ուսումնասիրության օրինակից մենք տեսնում ենք, թե ի՛նչպես աստղագիտությունը հարստացնում է մեր ֆիզիկական գիտելիքները նյութի կաոուցվածքի մասին։</small>
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ի՞նչ է աստղի լուսատվությունը։
 +
# Ինչո՞ւմն է արտահայտվում աստղերի նմանությունը Արեգակին և ինչո՞վ են շատ աստղեր նրանից տարբերվում։
 +
# Ի՞նչ է իրենից արտահայտում տարեկան պարալաքսի մեծությունը։
 +
# Ի՞նչ է պարսեկը և ի՞նչ է լուսատարին։
 +
# Ո՞ր աստղն է մեզ ամենամոտր, ինչպիսի՞Ն են նրա պարալաքսը և մեզնից ունեցած հեռավորությունը՝ պարսեկներով և լուսատարով։
 +
# Էլ ինչպիսի՞ եղանակ գոյություն ունի որոշ աստղերի հեռավորությունը որոշելու համար։
 +
# Ինչպե՞ս են տարբերվում տարբեր աստղերի գույնն ու ջերմաստիճանը։
 +
# Ի՞նչ է հայտնի աստղերի քիմիական բաղադրության մասին։ Ինչո՞ւ տարբեր աստղերի սպեկտրները տարբեր են չինում։
 +
# *Ինչպե՞ս են հաշվում աստղերի չափերը։
 +
# Ինչպիսի՞ աստղերն են դասվում թզուկների և ինչպիսի՞ք՝ հսկաների խմբին։
 +
# Նկարագրեցեք՝ ինչպիսի՞ք են ամենամեծ և ամենափոքր աստղերի գույնը, ջերմաստիճանը, չափերը և խտությունը։
 +
# Ինչպիսի՞ն է մեր Արեգակի տեղը մյուս աստղերի շարքում նրա չափերի և յույսի ուժի տեսակետից։
 +
# Ինչպիսի՞ աստղերն են կոչվում սպիտակ թզուկներ ե ինչո՞ւմն է արտահայտվում նրանց ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկությունը։
 +
</small>
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_108.png|220px|frameless|thumb|right]]
 +
 
 +
§ 122. ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՂԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՍԱՆԵՐԸ։ '''Շատ աստղեր կազմում են աստղերի այնպիսի սիստեմներ, որոնք փոխդարձ ձգողության ազդեցությամբ պտտվում են իրենց ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը։ Այդպիսի աստղերը կոչվում են ֆիզիկապես կրկնակի աստղեր։''' Չզինված աչքի համար այդպիսի աստղերը միաձուլվում են իրար հետ, և մենք նրանց իբրև մեկ աստղ ենք տեսնում։ Միայն հեռադիտակով, իսկ երբեմն էլ միմիայն սպեկտրային անալիզի միջոցով կարելի է պարզել, որ տվյալ աստղը կրկնակի է։
 +
 
 +
Երբեմն պատահում է, որ երկու իրարից հեռու գտնվող և փոխադարձ ձգողականությամբ չկապված աստղեր երևում են համարյա միևնույն ուղղությամբ, այնպես որ չզինված աչքի համար նրանք միաձուլվում՝ մեկ աստղ են դառնում։ Այդպիսի աստղերը կոչվում են օպտիկապես կրկնակի։
 +
 
 +
Ֆիզիկապես կրկնակի աստղերը մեկը մյուսի շուրջը տարբեր պարբերությամբ և տարբեր հեռավորության վրա են պտտվում։ Առհասարակ, որքան աստղերը մոտ են գտնվում միմյանց, այնքան նրանց պտտման պարբերությունը կարճ է լինում, և որոշ աստղերի համար նա տևում է ժամեր, մյուսների համարի հարյուրամյակներ։
 +
 
 +
Հեռադիտակով իբրև կրկնակի երևում են միայն այն աստղերը, որոնց պտտման պարբերությունը մի քանի տասնյակ տարի և ավելի է տևում, իսկ նրանց միջև եղած իրական հեռավորությունը գերազանցում է Երկրի և Արեգակի միջև եղած հեռավորությունից։
 +
 
 +
Հաճախ երկու աստղերից մեկը լինում է մի գույնի (օրինակ, դեղին կամ կարմիր), իսկ մյուսը՝ մի այլ գույնի (օրինակ, սպիտակ կամ կապտավուն)։ Նրանց հեռադիտակով դիտելը շատ հետաքրքիր է։
 +
 
 +
Պատկերացրեք, թե ի՛նչպես պետք է փոփոխվի լուսավորվածում թյունն այն մոլորակների վրա, որոնք պտտվում են այդպիսի կրկնակի աստղերի շուրջը, երբ հորիզոնի վրա ծագում է մերթ կարմիր, մերթ կապտավուն արեգակ, կամ երկու արեգակները միասին։
 +
 
 +
Շատ կրկնակի աստղեր են հայտնաբերել ռուս գիտնականներ Վ. Յա. Ստրուվեն և նրա տղան՝ Օ. Վ. Ստրուվեն։
 +
 
 +
Երբեմն պատահում են այնպիսի սիստեմներ, որոնք բաղկացած են ոչ թե երկու, այլ երեք կամ նույնիսկ չորս աստղերից։ Սրանք այսպես կոչված՝ '''բազմապատիկ աստղերն են'''։
 +
 
 +
Կրկնակի աստղերի շարժումների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս որոշել նրանց մասսաները՝ Կեպլերի երրորդ օրենքի հիման վրա։
 +
 
 +
Պարզվել է, որ '''հսկա աստղերի մասսաները ավելի են, քան բզուկ աստղերի մասսաները''', բայց այդ տարբերություններն այնքան էլ մեծ չեն։ Ամենածանր աստղերի մասսաները 10 անգամ ավելի են Արեգակի մասսայից, իսկ ամենաթեթև աստղերինը՝ մի քանի անգամ փոքր են։ '''Հետևաբար, իր մասսայով Արեգակը հանդիսանում է միջին մեծության աստղ։'''
 +
 
 +
Մենք տեսնում ենք, որ ֆիզիկական բոլոր հատկանիշների՝ գույնի, սպեկտրի, չափերի, ջերմաստիճանի և մասսայի տեսակետից '''Արեգակը հանդիսանում է մի շարքային աստղ, որը ոչ մի բանում չի առանձնացվում մյուս աստղերից'''։ Երբ աստղի մասսան և տրամագիծը հայտնի են, դժվար չէ գտնել նրա միջին խտությունը հետևյալ ֆորմուլայով.
 +
 
 +
<math>D = \frac{m}{v}</math>
 +
 
 +
որտեղ m աստղի մասսան է, իսկ v ծավալը։ Այսպիսի եղանակով էլ որոշվել են նախորդ պարագրաֆներում հիշատակված աստղերի խտությունները։ Հետաքրքրական է նշել, որ մինչև այժմ շատ փոքր մասսա (այնպիսի կարգի, ինչպիսին Երկրի մասսան է) ունեցող աստղեր, այսինքն՝ ինքնալուսատու երկնային մարմիններ չեն հայտնաբերվել։
 +
 
 +
§ 123. ՍՊԵԿՏՐԱԼ ԿՐԿՆԱԿԻ ԵՎ ԽԱՎԱՐՈՒՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՎԵՐ։ Երբեմն երկու աստղ իրենց փոխադարձ պտտման ժամանակ այնքան մոտ են գտնվում միմյանց, որ նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակով հնարավոր չէ նրանց զատ-զատ դիտել։ Այս դեպքում հաճախ օգնության է հասնում սպեկտրային անալիզը։ '''Այդպիսի կրկնակի աստղերի սպեկտրները վերադրվում են մեկը մյուսի վրա։ Իսկ որովհետև այդ երկու աստղերը երըեմն իրենց ուղեծրերով պտտվելու ժամանակ մեր նկատմամբ հակառակ կողմերի վրա են շարժվում, ուստի նրանց սպեկտրների գծերը տեղաշարժվում են հակառակ կողմերի վրա։''' Սպեկտրալ գծերը երկատվում են։ Նրանց տեղաշարժի մեծությունը պարբերաբար փոփոխվում է, որովհետև ուղեծրով շարժվելու ժամանակ յուրաքանչյուր աստղը մերթ մոտենում է մեզ, մերթ հեռանում մեզանից։ '''Այն աստղերը, որոնց կրկնակիությունը միայն սպեկտրային անալիզի միջոցով է հայտնաբերվում, կոչվում են սպեկտրալ կրկնակի աստղեր։'''
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_109.png|230px|frameless|thumb|right]]
 +
 
 +
Սպեկտրալ կրկնակի աստղերի հայտնագործություններ և հետազոտություններ են կատարել սովետական ակադեմիկոսներ Ա. Ա. Բելոպոլսկին և Գ. Ա. Շայնը։
 +
 
 +
Որոշ դեպքերում, երբ կրկնակի աստղի ոլղեծրի հարթությունն անցնում է ճիշտ այն գծի ուղղությամբ, որով մենք նայում ենք նրան, աստղերից մեկը պարբերաբար ծածկում է մյուսին։ Ուստի երկու աստղերի այդպիսի սիստեմի արձակած գումարային լույսը ժամանակ աո ժամանակ հենց պարբերաբար էլ փոփոխվում է։ Ըստ որում աստղերից մեկը կարող է ավելի պայծառ լինել, իսկ մյուսը՝ թույլ։ '''Այն աստղերը, որոնց պայծառությունը պարբերաբար փոփոխվում է այն պատճառով, որ նրանք կրկնակի են և աստղերից մեկը պարբերաբար ծածկում է մյուսին, կոչվում են խավարուն կրկնակի աստղեր։''' Երբեմն նրանց անվանում են նաև խավարուն փոփոխական աստղեր կամ ալգոլներ, քանի որ այդ տեսակի տիպիկ աստղ է Պերսեոսի β, որին արաբները Ալգոլ են անվանել։ Ալգոլ բառը հայերենի թարգմանած նշանակում է «դիվային աստղ»։ Այդպես են նրան անվանել արաբները, որոնք նկատել են նրա փայլի փոփոխվելը, բայց չեն կարողացել այն բացատրել։ Ալգոլի փայլի փոփոխությունները, որ տիպիկ են այդպիսի աստղերի համար, պատկերված են կորագծով (նկ. 109)։ Քանի դեռ խավարում չկա, աստղը երկար ժամանակ պահպանում է իր միապաղաղ փայլը։ Խավարումն սկսվելուն պես փայլը արագ նվազում է, խավարման կեսին հասնում է մինիմումի և այնուհետև նորից ուժեղանում։ Եթե այդպիսի սիստեմի երկու աստղ հավասար պայծառություն կամ չափեր չեն ունենում, ապա փայլի կորագծի վրա նկատվում է փայլի անկման երկու շրջան. մեկում լույսն ավելի շատ է նվազում, մյուսում՝ քիչ։
 +
 
 +
Նման փայլի կորագծերի մանրամասն ուսումնասիրությունը, որ հատկապես մեծ հաջողությամբ կատարվում է Պուլկովում, Կազանում և Օդեսայում (Վ. Ա. Կրատ, Դ. Յա. Մարտինով, Վ. Պ. Ցեսեվիչ և արիշներ), բերում է շատ փաստերի ի հայտ բերելուն, որոնք բնորոշում են տվյալ բազմասիստեմը։ Գ. Ա. Շայնը մանրամասնորեն ուսումնասիրելով կրկնակի աստղերը, հայտնաբերել է, որ նրանք Արեգակի նման պտտվում են իրենց առանցքի շուրջը։
 +
 
 +
§ 124.* ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍՍԱՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Եթե կրկնակի աստղի հեռավորությունը հայտնի է, ապա կարելի է որոշել մեծ աստղի նկատմամբ փոքր աստղի ուղեծրի մեծ կիսառանցքի՝ երկարությունը կիլոմետրերով, իսկ նրա պտտման պարբերությունը որոշվում է ուղղակի դիտումներով։ Այն ժամանակ, համեմատելով կրկնակի աստղի շարժումը Արեգակի շուրջը Երկրի կատարած շարժման հետ, մենք կարող ենք Կեպլերի երրորդ ճշգրտած օրենքի հիման վրա գրել՝
 +
 
 +
<math>\frac{P^2(m_1+m_2)}{1^2(M+m)} = \frac{A^3}{1^3}</math>,
 +
 
 +
որտեղ P կրկնակի աստղի պտտման պարբերությունն է՝ տարիներով, A նրա ուղեծրի մեծ կիսառանցքը աստղագիտական միավորներով, իսկ m<sub>1</sub> և m<sub>2</sub> այդ աստղերի մասսաներն են։ M Արեգակի մասսան է, իսկ m — Երկրի մասսան, որն Արեգակի մասսայի համեմատությամբ կարելի է անտեսել։ Ուստի այս ֆորմուլայից կարելի է գտնել երկու աստղերի մասսաների գումարը, արտահայտած Արեգակի մասսայով։
 +
 
 +
<math>m_1+m_2 = \frac{A^3}{P^2} \cdot M</math>։
 +
 
 +
Իսկ դիտումներից իմանալով այդ երկու աստղերի հեռավորությունն իրենց ընդհանուր ծանրության կենտրոնից, կարելի է առանձին-առանձին որոշել աստղերից յուրաքանչյուրի մասսան։
 +
 
 +
§ 125. ՖԻԶԻԿԱՊԵՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԱՍՏՂԵՐ։ Մենք վերը տեսանք, որ լինում են այնպիսի աստղեր, որոնց փայլի փոփոխությունը թվացող է և առաջանում է երկրաչափական պատճառից՝ խավարումից։ Իրականում այդ աստղերի ճառագայթած էներգիայի քանակը չի փոխվում։ Դրա հետ միասին կան այնպիսի աստղեր, որոնց ճառագայթման էներգիան տատանվում է. '''ֆիզիկապես փոփոխական կոչված աստղերը իրենց ճառագայթած էներզիայի քանակն իսկապես փոփոխում են ֆիզիկական պատճառների հետևանքով'''։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_110.png|370px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Գոյություն ունեն ֆիզիկապես փոփոխական աստղերի մի քանի տարբեր տիպեր, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես փայլի փոփոխման կորագծերով, նույնպես և ֆիզիկական այլ հատկանիշներով։
 +
 
 +
Ամենից առաջ ֆիզիկապես փոփոխական աստղերր բաժանվում են '''պարբերականների''' և '''ոչ պարբերականների'''։ Առաջինների փայլի փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, որոշ օրենքով և խիստ պարբերաբար։ Նրանց նկատմամբ նախապես կարելի է ասել, թե ինչ պայծառության կլինեն նրանք որոշ մոմենտում։ Երկրորդների փայլի փոփոխությունները կատարվում են անկանոն, առանց որևէ պարբերականության, և պայծառության տատանումներն իսկ մերթ ուժեղ են լինում, մերթ թույլ, առանց որևէ օրինաչափության։ Այդպիսի անկանոն փոփոխական աստղերի մեծամասնությունը կարմիր հսկա աստղեր են հանդիսանում. նրանց թվին են պատկանում Բետելհեյզեն և Անտարեսը։
 +
 
 +
Մի քանի ոչ պարբերական փոփոխական աստղերի փայլի փոփոխությունների կորագծերը պատկերված են նկ. 110-ում։ Նրանց պայծառության փոփոխությունների պատճառները դեռ քիչ են ուսումնասիրված։
 +
 
 +
Պարբերական փոփոխական աստղերի մեջ աչքի են ընկնում '''ցեֆեիդները'''։
 +
 
 +
'''Ցեֆեիդներն''' այդ անունն ստացել են Ցեֆեոսի δ (դելտա) աստղից, որ այդ տեսակի տիպիկ աստղ է, նրա փայլի փոփոխության կորագիծը պատկերված է նկ. 111-ում։ Այդ տիպին պատկանող զանազան աստղերի պարբերությունները տատանվում են մի քանի ժամից սկսած մինչև մի քանի տասնյակ օր։ Նրանց փայլը աճում է ավելի արագ, քան նվազում է։ Փայլի փոփոխությունները հասնում են մոտավորապես մեկ աստղային մեծության։ Դրա հետ միասին որոշ չափով փոփոխվում են ցեֆեիդների գույնն ու ջերմաստիճանը։ Նրանց պայծառության փոփոխության պատճառը պարբերական բաբախումն (պուլսացիա) է, այսինքն՝ աստղի ընդարձակումը և սեղմումը, որն ուղեկցվում է ջերմաստիճանի փոփոխություններով։ Այդ տատանումները փոփոխում են լուսատուի մակերևույթի մեծությունը և մակերևույթի մեկ միավորի ճառագայթած էներգիայի քանակը, իսկ նրանց արտադրյալը, ինչպես մենք գիտենք, որոշում է աստղի լուսատվությունը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_111.png|200px|frameless|thumb|left]]
 +
 
 +
'''Երկարապարբերական''' փոփոխական աստղերն ունեն մի քանի հարյուր օրերի հասնող պարբերություն, և նրանց պայծառությունը տատանվում Է մի քանի աստղային մեծության սահմաններում։ Օրինակ, Կետի ο (օմիկրոն) աստղը, որ կոչվում է նաև «Զարմանալի» կամ «Զարմանահրաշ» (լատիներեն՝ Միրա) պայծառությտն մաքսիմումի ժամանակ լինում է մոտավորապես աստղային 3-րդ մեծության, իսկ մինիմումի ժամանակ թուլանում է մինչև 9-րդ մեծության, երբ նրան միայն հեռադիտակով կարելի է տեսնել։ Երկարապարբերական փոփոխական աստղերը կարմիր հսկաներ են և նրանց փոփոխականության պատճառը նույնն է, ինչ որ ցեֆեիդներինը, բայց սրանց մոտ այդ բոլոր երևույթներն ավելի դանդաղ և ոչ այնքան կանոնավոր կերպով են տեղի ունենում։
 +
 
 +
§ 126. ՆՈՐ ԱՍՏՂԵՐ։ Երբեմն նկատվել է, որ երկնքի այս կամ այն մասում հանկարծ աստղ է բռնկվում, որ առաջ այնտեղ չէին տեսել, և հետո, թուլանալով, այն նորից անհետանում է։ Այդպիսի աստղերը '''նոր աստղեր''' են անվանել։ Հետագայում պարզվել է, որ դրանք իրականում նոր աստղեր չեն, նրանք որպես շատ թույլ աստղեր գոյություն են ունեցել և առաջ, բայց մի ինչ-որ պատճառով տասնյակ հազար անգամ ուժեղացել են իրենց պայծառությամբ։ Կարճատև բռնկումից հետո այդպիսի աստղը նորից վերադառնում է իր նախկին պայծառության։ Այսպիսով, '''նոր աստղեր կոչվում են այնպիսի աստղերը, որոնք հանկարծակի իրենց պայծառությամբ ուժեղանում են մի քանի տասնյակ հազար անգամ և այնուհետև, աստիճանաբար վերադաոնամ են իրենց նախկին պայծառության'''։ Օրինակ, Արծվի համաստեղության մեջ եղած նոր աստղը բռնկումից առաջ և նրանից հետո եղել է 10½, մեծության, բայց 1918 թվին մի քանի օր շարունակ նա փայլել է իբրև առաջին մեծության աստղ։
 +
 
 +
Նոր աստղերի բազմակողմանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց պայծառության ուժեղացման պատճառն այն է, որ այդ աստղերի մակերևույթը հանկարծակի փքվում, մեծանում է։ Աստղի մթնոլորտը, որը չափերի տեսակետից նույնպիսի կարգի է, ինչպես որ Արեգակը, մի քանի ժամվա ընթացքում պղպղջակի նման այնքան է փքվում, որ նրա տրամագիծը մեծանում է Երկրի ուղեծրի տրամագծից։ Փքվելու պատճառն աստղի ներսում առաջացող ինչ-որ պայթյուններն են։ Մեր Արեգակն այդ ձևով պայթել չի կարող, քանի որ, համաձայն մոսկովյան աստղագետներ Պ. Պ. Պարենագոյի, Բ. Վ. Կուկարկինի և Բ. Ա. Վորոնցով-Վելյամինովի հետազոտությունների՝ պայթում են միայն որոշ տիպի շատ ջերմ աստղերը, որոնց թվին Արեգակը չի պատկանում։
 +
 
 +
Առավելագույն փայլի և փքման մոմենտին աստղի մթնոլորտը նրանից անջատվում է. մեծ թափով ընդարձակվելով, վայրկյանում մի քանի հարյուր կիլոմետր արագությամբ, նա ձգվում է բոլոր կողմերի վրա և վերջ ի վերջո ցրվում տիեզերական տարածության մեջ։ Միաժամանակ աստղն ինքը սկսում է ավելի ու ավելի սեղմվել, և թեև նրա մակերևույթը շիկանում է մինչև 50—80 հազար աստիճան, այնուամենայնիվ նրա պայծառությունը աստղի չափերը փոքրանալու պատճառով թուլանում է։ Շնորհիվ սովետական գիտության՝ փոփոխական և նոր աստղերի ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած նվաճումների, միջազգային համաձայնությամբ մոսկովյան աստղագետներին հանձնարարված է գլխավորել այդ երկու բնագավառներում բոլոր հետազոտությունները։
 +
 
 +
§ 127. ԱՍՏՂԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ։ Երկնքում աստղերի փոխադարձ դասավորությունը թվում է միանգամայն անփոփոխ, նույնիսկ դարեր շարունակ։ Երականում բոլոր աստղերը, նույն թվում նաև մեր Արեգակը, շարժվում են և այն էլ հսկայական արագությամբ՝ վայրկյանում տասնյակ և հարյուրավոր կիլոմետր արագությամբ։ Բայց որովհետև աստղերի հեռավորությունները չափազանց մեծ են, ուստի նրանց դիր-
 +
 
 +
<Բացակայում է 1 էջ>
 +
 
 +
Հիշեցնենք, որ համաստեղություններում աստղերի մոտիկությունը իրարից թվացող է։ Իրականում նրանք գտնվում են շատ մեծ ու շատ տարբեր հեռավորության վրա թե՛ մեզնից և թե՛ մեկը մյուսից։ Ուստի չի կարելի նույնիսկ այսպիսի հարց տալ, թե «արդյոք ո՞րքան ժամանակում մենք կարող ենք թռչել ու հասնել այդ համաստեղություններին և, այն ժամանակ ի՞նչ կլինի)։
 +
 
 +
Որքան մոտենում ենք Քնարի և Հերկուլեսի համաստեղությունների աստղերին, այնքան նրանք մեր առաջ միմյանցից հեռանում են, ինչպես հեռանում են ծառերը իրարից անտառին մոտենալիս, որոնք հեռվից իրար հետ միացված էին թվում։ Այդ համաստեղությունների ուրվագծերը բոլորովին կփոխվեն հեռավոր ապագայում և Արեգակին հարևան կդառնան ուրիշ աստղեր, բայց և այնպես նրանց հեռավորություններն առաջվա պես կմնան չափազանց մեծ։
 +
 
 +
Որևէ աստղի հետ բախվելու մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև աստղերն իրարից բաժանող հեռավորությունները վիթխարի են։ Աստղերի բախվելը նույնքան քիչ հավանական է, որքան և այն երկու փոշու հատիկների բախվելը, որոնք ճախրում են թատրոնի կամ ակումբի մեծ դահլիճի տարբեր ծայրերում։
 +
 
 +
<small>ՀԱՐՅԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ինչո՞ւմն է արտահայտվում օպտիկապես կրկնակի և ֆիզիկապես կրկնակի աստղերի միշև եղած տարբերությունը։
 +
# Ինչպե՞ս կարելի է ըստ սպեկտրի ի հայտ բերել որոշ աստղերի կրկնակիությունը։
 +
# Ի՞նչ են խավարուն կրկնակի աստղերը։ Ինչպիսի՞ն է ժամանակի ընթացքում նրանց պայծառության փոփոխության բնույթը։ Նշեցեք այդ տիպի մեկ տիպական աստղ։
 +
# Բացատրեցեք այդպիսի աստղերի պայծառության փոփոխության պատճառը և համադրեցեք աստղերի մեկը մյուսի նկատմամբ ունեցած տեսանելի դասավորությունը նրանց գումարային պայծառության կորի տարբեր մասերի հետ։
 +
# Ինչպե՞ս են որռշում աստղերի մասսան։
 +
# Ինչպե՞ս են տարբերվում իրարից աստղերի մասսաները։ Համեմատեցեք նրանց մասսան Արեգակի մասսայի հետ։
 +
# Ինչպիսի՞ աստղերն են կոչվում ֆիզիկապես փոփոխական։
 +
# *Նկարագրեցեք տարբեր տիպերի փաիոխական աստղերի պայծառության փոփոխությունները և բացատրեցեք այն կորերով։
 +
# *Ինչո՞վ են բացատրվում այդպիսի աստղերի պայծառության փոփոխությունները։
 +
# Ինչպիսի՞ աստղերն են կոչվում նոր աստղեր և ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ բռնկման Ժամանակ։
 +
# Ինչպիսի՞ երկու եղանակով են ուսումնասիրվում աստղերի շարժումները։
 +
# Ո՞ւր և ի՞նչ արագությամբ է շարժվում արեգակնային համակարգությունը։
 +
</small>
 +
 
 +
===ԱՍՏՂԱՅԻՆ ՍԻՍՏԵՄՆԵՐ ԵՎ ՄԻԳԱՄԱԾՈՒԹ3ՈՒՆՆԵՐ===
 +
 
 +
§ 128. ԱՍՏՂԱԿՈՒՅՏԵՐ։ Երկնքի որոշ տեղերում հեռադիտակով, իսկ տեղ-տեղ նույնիսկ չզինված աչքով կարելի է նկատել աստղերի խիտ խմբեր կամ '''աստղակույտեր'''։ Նրանք լինում են երկու տիպի՝ '''ցրված''' և '''գնդաձև'''։
 +
 
 +
'''Ցրված աստղակույտերում մի քանի հարյուր կամ հազար աստղեր անկանոն կերպով ցրված են լինում երկնքի փոքր տեղամասում։''' Այս աստղերը բոլորն էլ տարածության մեջ իսկապես մոտիկ են միմյանց և կապված են փոխադարձ ձգողությամբ։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_113.png|200px|frameless|thumb|left]]
 +
[[Պատկեր:Astronomy_pic_114.png|250px|frameless|thumb|right]]
 +
 
 +
'''Գնդաձև աստղակույտերը պարունակում են հարյուր հազարավոր տստղեր, որոնք ավելի են խտանում զնդի ձև ունեցող աստղակույտի կենտրոնական մասերում։''' Այդ աստղակույտերի աստղերը նույնպես կապված են փոխադարձ ձգողությամբ, և որքան մոտ գնդի կենտրոնին, այնքան այնտեղ տարածության մեջ աստղերր միմյանց ավելի մոտ են դասավորված։ Գնդաձև աստղակույտերի չափերը շատ անգամ մեծ են ցրված աստղակույտերի չափերից, բայց քանի որ գնդաձև աստղակույտերը անհամեմատ հեռու են մեզնից, ուստի նրանց կառուցվածքը միայն ուժեղ հեռադիտակով կարելի է տարբերել։
 +
 
 +
Տրված աստղակույտերի տիպիկ օրինակ է հանդիսանում Ցուլի համաստեղության մեջ գտնվող Բազումքի (Պլեադաներ) աստղակույտը։ Այդ կույտի մեջ հասարակ աչքով երևում են 6 աստղ, երկդիտակով՝ մի քանի տասնյակ աստղ, իսկ հեռադիտակով՝ տեսողության ամբողջ դաշտը ծածկված է աստղերով։
 +
 
 +
Գնդաձև մի տիպիկ աստղակույտ գտնվում է Հերկուլեսի համաստեղությունում, բայց երկդիտակով կամ թույլ հեռադիտակով նա երևում է իբրև մշուշապատ աստղ։ Միայն ուժեղ հեռադիտակն է ցույց տալիս, որ դա մի խիտ գնդաձև աստղակույտ է, բաղկացած հարյուր հազարավոր աստղերից։ Այդպիսի աստղակույտի տրամադիծր մոտ հարյուր պարսեկ է կազմում, մինչդեռ ցրված աստղակույտերի, օրինակ՝ Բազումքի, տրամագիծը չափվում է ընդամենը մի քանի պարսեկով միայն։
 +
 
 +
§ 129. ԿԱԹՆԱԾԻՐ (ԾԻՐ ԿԱԹԻՆ ԿԱՄ ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ)։ '''Կաթնածիր անունը կրում է այն լուսավոր արծաթափայլ շերտը''', որն անլուսին պարզ գիշերները երևում է աստղազարդ երկնքում։ Նա ինչպես մի վիթխարի օղակապ՝ գոտեկապում է ամբողջ երկինքը։ Մի տեղ նա լայն է, մի այլ տեղ՝ նեղ, տեղ-տեղ պայծառ է, տեղ-տեղ թայլ, ամենից պայծառ նա Աղեղնավորի համաստեղությունումն է։ Կաթնածրի շերտումն են գտնվում Պերսեոսի, Կասիոպեի, Արծվի, Քնարի, Կարապի, Կարիճի և այլ համաստեղությունները։
 +
 
 +
Հեռադիտակով և մանավանդ լուսանկարների վրա երևում է, որ '''կաթնածիրը թաղկացած է չափազանց թույլ աստղերի մի վիթխարի խմբավորումից'''։ Սակայն երկնքում ավելի պայծառ աստղերի թիվն էլ այնքան շատանում է, որքան մոտենում ենք Կաթնածրի շերտին։ Մյուս կողմից, որքան թույլ են աստղերը, այսինքն՝ որքան նրանք հեռու են մեզնից, այնքան նրանց կուտակվածությունը Կաթնածրի շերտում ուժեղանում է։
 +
 
 +
Դա ցույց է տալիս, որ աստղերը տարածության մեջ դասավորված են անհավասարաչափորեն, և որ աստղային սիստեմի ձգվածությունբ զանազան կողմերի վրա միատեսակ չէ։ Նա ավելի շատ ձգված է դեպի այն կողմը, որտեղ ավելի թույլ (այսինքն՝ ավելի հեռավոր) և ավելի մեծ թվով աստղեր են երևում, այսինքն՝ Կաթնածրի հարթության ուղղությամբ։ Ելնելով այն բանից, որ Կաթնածիրը գրեթե ճշտությամբ երկնային սֆերայի մեծ շրջան է հանդիսանում, ուստի մենք եզրակացնում ենք, որ մեր ողջ աստղային սիստեմը ձգված է Կաթնածրի հարթության ուղղությամբ, և մենք գտնվում ենք այդ հարթության մոտերքում։
 +
 
 +
§ 130. ՄԵՐ ԱՍՏՂԱՅԻՆ ՍԻՍՏԵՄԸ՝ ԳԱԼԱԿՏԻԿԱՆ։ Տարածության մեջ աստղերի բաշխվածության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ '''համաստեղություններ կազմող աստղերի համակցությունը և Կաթնածրի բոլոր աստղերը միասին ստեղծում են մի միասնական վիթխարի աստղային սիստեմ, որ կոչվում է Գալակտիկա'''։ Գալակտիկայի մեջ են մտնում նաև ցրված և դնդաձև աստղակույտերը։ Սակայն վերջինները բացառապես ցրված են Գալակտիկայի ծայրամասերում, նրա սահմանի ուղղությամբ, մինչդեռ ցրված աստղակույտերը խառն են առանձին աստղերի հետ և հանդիպում են Գալակտիկայի բոլոր մասերում։ Ընդհանուր առմամբ Գալակտիկան կազմում են մի քանի տասնյակ միլիարդ աստղեր, որոնցից մեկն էլ մեր Արեգակն է հանդիսանում։ Աստղերի ընդհանուր դասավորությամբ Գալակտիկան նման է լինզայի կամ ոսպնապակու։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_115.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Եթե մենք կարողանայինք նրան կողքից նայել, ապա այն կտեսնեինք իլիկի ձևով՝ ինչպես այդ սխեմատիկորեն ցույց է տրված նկ. 117-ում։ Իսկ եթե մենք նայեինք «վերևից» կամ «ցածից», ապա այն, կոպիտ արտահայտված, մեզ կլոր կթվար։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_116.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Գալակտիկայի աստղերը համախմբվում են դեպի նրա սիմետրիայի հարթությունը և կենտրոնը։ Սակայն, այդ աստղերի ամբողջ մասսայում գոյություն ունեն վիթխարի խտացումներ, որ նման են ամպերի և բաղկացած են աստղերից, իսկ այդ ամպերի մեջ կան ավելի փոքր խտացումներ,— դրանք աստղակույտերն են։
 +
 
 +
Համեմատելով մեր Գալակտիկան հաջորդ պարագրաֆում նկարագրված աստղային մյուս սիստեմների հետ, պետք է ենթադրեր որ նա, բացի այդ, պարուրաձև (սպիրալաձև) կառուցվածք ունի, Աստղային ամպերը դասավորված են Գալակտիկայի կենտրոնից ելնող պարույրի ճյուղերի ուղղությամբ։
 +
 
 +
Մեր արեգակնային համակարգությունը գտնվում է Գալակտիկայի ներսում։ Ուստի, ներսից նայելիս, մենք Գալակտիկան այն ձևով չենք տեսնում, ինչպես նա հենց նոր նկարագրվեց և ինչպես նրան կտեսներ նրա սահմաններից հեռու մի ինչ-որ տեղ գտնվող դիտողը, Արեգակնային համակարգությունը տեղավորված է Գալակտիկայի հարթության մոտերքը, ուստի և այդ հարթության վրա ո՛ր կողմն էլ նայելու լինենք, մեր հայացքը թափանցում է Գալակտիկայի առավելագույն ձգվածության ուղղությամբ՝ աստղերի ստվար շերտով։ Այստեղ մեր հայացքը հանդիպում է բազմաթիվ հեռավոր աստղերի, որոնք շատ թույլ են թվում, ուստի և չզինված աչքի համար միաձուլվում, մի համատարած մշուշաշերտ են կազմում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_117.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Դրա հետ միասին, արեգակնային համակարգությունը գտնվում է Գալակտիկայի կենտրոնից որոշ հեռավորության վրաէ և այդ կենտրոնը մեզ երևում է Աղեղնավորի համաստեղության ուղղությամբ։ Այն աստղային ամենապայծառ ամպերը, որ երևում են Աղեղնավորի համաստեղությունում, կազմում են Գալակտիկայի կենտրոնը։ Կենտրոնի հեռավորությունը մեզանից 7200 պարսեկ է, '''իսկ Գալակտիկայի տրամազիծր կազմում է 30 000 պարսեկ''', այսինքն՝ նրա մեկ ծայրից մինչև մյուսը լույսը մոտավորապես 100 000 տարումն է անցնում։
 +
 
 +
Ամբողջ Գալակտիկան պտտողական շարժում է կատարում իր հարթությանն ուղղահայաց առանցքի շուրջը, ուստի այդ հարթությունը կոչվում է նրա հասարակածի հարթություն. Նա պտտվում է ամբողջ աստղային սիստեմի ծանրության ընդհանուր կենտրոնի շուրջը, որի մոտակայքում գտնվում են շատ մասսիվ աստղեր, Արեգակնային համակարգությունը մասնակցում է այդ ընդհանուր շարժմանը և, իր ուղեծրով 250 կմ/վրկ արագությամբ սլանալով, 1,8·10^8 տարում կատարում է մի լրիվ շրջան Գալակտիկայի կենտրոնի շուրջը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_118.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Իսկ արեգակնային համակարգության 20 կմ/վրկ արագությամբ կատարած շարժումը, որ նկարագրվել է առաջ, մի շարժում է, որ կատարում է Արեգակն աստղային այն ամպի աստղերի նկատմամբ, որի կազմի մեջ է նա մտնում։
 +
 
 +
§ 131. ԱՍՏՂԱՅԻՆ ԱՅԼ ՍԻՍՏԵՄՆԵՐ՝ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ։ '''Հաստատված է, որ՝ մեր Գալակտիկան աստղային միակ սիստեմը չէ։ Կան նրա նման թազմաթիվ աստղային սիստեմներ, որոնք նույնպես գալակտիկաներ են կոչվում։''' Մեզ ամենամոտ գալակտիկան Անդրոմեդայի համաստեղության մեջ եղած պարուրաձև միգամածությունն է (նկ. 119)։ Նա այդպես է կոչվում, որովհետև չզինված աչքով և նույնիսկ հեռադիտակով նայելիս նա մեզ '''միգային բծի''' տեսքով է երևում։ Սակայն, լասանկարումը հայտնաբերում է, որ իրականում դա մի վիթխարի աստղակույտ է, որտեղ աստղերը խտացած են կենտրոնում և դասավորված այդ կենտրոնական խտացումից ելնող պարուրաձև թևերի կամ ճյուղերի երկարությամբ։ Պարուրաձև ճյուղերը ոլորվում են միջուկի շուրջը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_119.png|220px|frameless|thumb|left]]
 +
 
 +
Քանի որ այդ միգամածությունը մենք տեսնում ենք ռակկուրսում<ref>'''Ռակկուրս''' (ֆր.) — առանցքի թեք լինելու պատճառով փոքրացված երևալը։ '''Ծ. խմբ.'''</ref> (նրա առանցքի նկատմամբ որոշ անկյան տակ), ուստի նա երկարաձիգ ձև անի։ Ճիշտ նույնանման մի արիշ միգամածություն, որը գտնվում է Որսկան Շների համաստեղությունում (նկ. 119), դեպի մեզ դարձած է այլ կերպ՝ և նրա պարուրաձև ճյուղերը մենք չաղավաղված ձևով ենք տեսնում։ Գալակտիկաներից մի քանիսը մենք տեսնում ենք կողքից, ուստի և նրանք, թերևս պարուրաձև կառուցվածք ունենալով հանդերձ, նմանվում են թելով փաթաթված իլիկի (նկ. 120։ Այդպիսի օբյեկտները կոչվում են իլիկաձև միգամածություններ)։ Զանազան անկյան տակ շատ հեռվից նայելիս մեր Գալակտիկան պետք է որ այդ բոլոր ձևերն էլ ունենա։
 +
 
 +
'''Գալակտիկաների մեծ մասն ունի պարուրաձև կառուցվածք, այդ պատհառով էլ նրանք նաև պարուրաձև միգամածություններ անունն են կրում։ Նրանց մյուս ընդհանուր անունն է արտագալակտիկ միգամածություններ։'''
 +
 
 +
Վերհիշենք, որ Կաթնածրի՝ մեզ ամենից մոտ գտնվող աստղերն անգամ չզինված աչքի համար միաձուլվում և մի համատարած լուսավոր միգային շերտ են կազմում։ Բնական է, որ այդ հեռավոր աստղային սիստեմները նույնպես մեզ միգամածության ձևով են երևում։
 +
 
 +
Անդրոմեդայի միգամածությունը, մեզ ամենամոտ գալակտիկաներից մեկը, գտնվում է մեզնից ավելի քան 200 000 պարսեկ հեռավորության վրա, այսինքն՝ նրա լույսը համարյա թե մեկ միլիոն տարվա ընթացքումն է հասնում մեզ։ Գալակտիկաներից ամենահեռավորները, որոնք այժմ լուսանկարվում են աշխարհիս մեծագույն հեռադիտակի օգնությամբ, մեզնից գրեթե մեկ միլիարդ լուսատարի հեռավորության վրա են գտնվում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_120.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Գալակտիկաների չափերը և նրանց կազմի մեջ մտնող աստղերի թիվը մոտավորապես նույնն է, ինչ և մեր Գալակտիկայինը, թեև վերչինս աստղային ամենախոշոր սիստեմների թվին է պատկանում։ Որոշ գալակտիկաների եզրերին հայտնաբերվել են ճիշտ այնպիսի գնդաձև աստղակույտեր, ինչպիսին է մերը, իսկ այդ աստղային սիստեմների մեջ մտնող աստղերի թվում հանդիպում են և՛ ցեֆեիդներ, և՛ երկարապարբերական փոփոխական աստղեր, և՛ նոր աստղեր։ Բոլոր այդ գալակտիկաները մեր Գալակտիկայի նման պտտվում են իրենց առանցքի շուրջը։
 +
 
 +
§ 132. ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բացի այն միգամածություններից, որոնք փաստորեն հանդիսանում են հեռավոր աստղային սիստեմներ, աստղերի միջև տեղ-տեղ, առավելապես '''Կաթնածրի շերտում, կարելի է տեսնել միգային բծեր՝ միգամածություններ, որոնք բաղկացած են ոչ թե աստղերից, այլ չափագանց նոսր նյութից'''։
 +
 
 +
Այդպիսի '''լուսավոր միգամածություններն ըստ իրենց տեսքի բաժանվում են դիֆուզ''' (ցրված, պատառոտված ձևի) և '''մոլորակաձև''' կամ '''պլանետար''' (փոքր, կլոր ձևի) '''միգամածությունների'''։
 +
 
 +
Մոլորակաձև միգամածությունների կենտրոնում միշտ մի թույլ աստղ է լինում, իսկ ինքը միգամածությունը փոքր շրջանի կամ օղակի տեսք է ունենում։ Այդպիսի մոլորակաձև միգամածությունների օրինակ է հանդիսանում Քնարի համաստեղության մեջ եղած միգամածությունը (նկ. 121), որը երևում է անգամ փոքր հեռադիտակով։ Նա իր տեսքով հիշեցնում է հմուտ ծխողի բերանից բաց թողած ծխի օղակը։
 +
 
 +
Հարկավոր է նշել, որ մոլորակաձև միգամածությունները ոչ մի առնչություն չունեն մոլորակների հետ և այդպես են կոչվում, որովհետև հեռադիտակով նայելիս նրանց տեսքը հիշեցնում է մոլորակի սկավառակը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_121.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Դիֆուզ միգամածության օրինակ է հանդիսանում Օրիոնի համաստեդության մեջ գտնվող միգամածությունը (նկ. 122), որը ուժեղ երկդիտակով պարզ երևում է։ Լուսնի քիչ թե շատ պայծառ Լույսի տակ միգամածությունները, անշուշտ, չեն երևում։ Նրանց կառուցվածքն ամենից լավ երևում է լուսանկարի վրա։
 +
 
 +
Սպեկտրային անալիզը հայտնաբերել է, որ որոշ լուսավոր միգամածություններ (նույն թվում բոլոր մոլորակաձև միգամածությունները) բաղկացած են ծայր աստիճան նոսրացած, սառը գազից։ Այս գազը լույս է արձակում առավել ջերմ այն աստղերի լույսի ազդեցության տակ, որոնց այդ գազը շրջապատում է։ Բայց դա լույսի սոսկ անդրադարձում չէ։ Այդ լուսարձակումը որոշ չափով նման է էլեկտրական պարպումի ազդեցությամբ գազի լուսարձակմանը հեյսլերյան խողովակում։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_122.png|350px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Մյուս լուսավոր միգամածությունները բաղկացած են փոշու կուտակներից, որոնք լուսավորվում են իրենցից մոտիկ գտնվող որևէ աստղի լույսի անդրադարձումով, աստղ, որ օժտված է բավականին մեծ լուսատվությամբ։ Կան միգամածություններ, որոնք բաղկացած են նաև փոշու և գազերի խառնուրդից, որոնց մեջ գերակշռում են ջրածինը, թթվածինը, հելիումը և ազոտը։
 +
 
 +
Մոլորակաձև միգամածությունների չափերը հազվագյուտ դեպքումն են գերազանցում մեկ պարսեկից, իսկ դիֆուզ միգամածություններինը՝ մինչև մի քանի հարյուր պարսեկների են հասնում։ Թե՛ մեկ և թե՛ մյուս միգամածությունները, աստղերի հետ միասին, մտնում են մեր Գալակտիկայի և այլ գալակտիկաների կազմի մեջ, այդ պատճառով էլ նրանք կրում են '''գալակտիկ միգամածություններ''' ընդհանուր անունը։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_123.png|400px|frameless|thumb|center]]
 +
 
 +
§ 133. ՄՈՒԹ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Կաթնածրի շերտում լուսավոր միգամածությունների հետ մեկտեղ, '''նրա լուսավոր ֆոնի վրա նկատվում են սև բծերի տեսք ունեցող մութ միգամածություններ''' (նկ. 123)։ Երկնքի հարավային կիսագնդում Կաթնածրի մեջ գտնվող երկու առանձնապես սև բծերը նույնիսկ ստացել են «ածխապարկեր» անունը։
 +
 
 +
Հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մենք գործ ունենք ոչ թե Կաթնածրի ստվար աստղաշերտում եղած ինչ-որ անցքի հետ, այլ փոշու մի վիթխարի ամպի հետ, որը մեզանից ծածկում է հեռավոր աստղերի լույսը։ Այդպիսի ամպը էկրանի կամ վարագույրի դեր է կատարում։ Նրա ֆոնի վրա երևում են միայն այն աստղերը, որոնք մեզ ավելի մոտ են, քան այդ ամպը։ Մութ միգամածությունների մեծ մասը կուտակված է Գալակտիկայի հասարակածային հարթության վրա։ Այդպիսի միգամածությունների կողմից լույսի կլանումով են բացատրվում նաև այն մութ շերտերը, որոնք երևում են իլիկաձև միգամածությունների կողերի երկարությամբ, այսինքն՝ գալակտիկաների հասարակածային հարթության վրա (նկ. 120)։
 +
 
 +
Մութ միգամածաթյունները նույնպես հանդիսանում են գալակտիկական գոյացություններ, ինչպես և նախորդ պարագրաֆում նկարագրված լուսավոր միգամածությունները։ Նրանք մտնում են և՛ մեր Գալակտիկայի, և՛ մյուս գալակտիկաների կազմի մեջ։
 +
 
 +
Սովետական գիտնականներ Վ. Հ. Համբարձումյանը և Շ. Գ. Գորգելաձեն ապացուցել են, որ փոշե ամպերը (մութ միգամածությունները), երբ նրանք լուսավորվում են մոտակա պայծառ աստղի կողմից, երևում են մեզ ինչպես լուսավոր միգամածություններ։
 +
 
 +
§ 134. ՄԻՋԱՍՏՂԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ։ Մոլորակների և աստղերի միջև ընկած տարածությունն անօդ է, բտյց բոլորովին դատարկ չէ։ Այնտեղ թափառում են մետեորային մարմիններ ու մասնիկներ, փոշու հատիկներ, մոլեկուլներ, առանձին ատոմներ ու էլեկտրոններ։ Միջաստղային միջավայրում հայտնաբերվել են կալցիումի, նատրիումի, երկաթի և տիտանի ատոմներ։ Այդ միջավայրի խտությունը չափազանց փոքր է, նա 10<sup>24</sup> անգամ փոքր է ջրի խտությունից, մինչդեռ գազային և փոշուց բաղկացած միգամածությունների խտությունը մի քանի հարյուր կամ հազար անգամ ավելի է։ Սակայն և այդպիսի խտություն մենք դեռևս չենք կարողանում ստանալ մեր լավագույն օդահան մեքենաների կափարիչի տակ։
 +
 
 +
Թեև որքան էլ փոքր է միջաստղային միջավայրի խտությունր, այնուամենայնիվ այդ միջավայրը նկատելի կերպով կլանում է շատ հեռավոր աստղերի լույսը։ Նա թուլացնում է աստղերի պայծառությունը և նրանց գույնը ավելի կարմրավուն է դարձնում։ Սրանից հարյուր տարի առաջ, մեր անվանի հայրենակից Վ. Յա. Ստրուվեն հայտնաբերել է, որ միջաստղային տարածության մեջ տեղի է ունենում լույսի կլանում (1847 թ.)։ 1938 թ. սովետական գիտնական Մ. Ս. Էյգենսոնը Պուլկովփ աստղադիտարանում ցույց է տվել, որ տիեզերական տարածության մեջ ընդհանրապես դատարկություն չկա։ 1948 թ. վերջապես այդ եզրակացությանն են հանգել նաև արտասահմանյան գիտնականները։
 +
 
 +
[[Պատկեր:Astronomy_pic_124.png|450px|frameless|thumb|center]]
 +
 
 +
Այն հանգամանքը, որ տիեզերական տարածության մեջ լույսը մասամբ կլանվում է, միշտ անհրաժեշտ է լինում նկատի ունենալ և հաշվի առնել այդ կլանումը՝ հեռավոր աստղերի պայծառությունն ու գույնն ուսումնասիրելու ժամանակ։
 +
 
 +
Միջաստղային միջավայրը, ինչպես որ մութ միգամածությունները, խտանում է դեպի Գալակտիկայի հարթությունը։
 +
 
 +
§ 135. ՏԻԵԶԵՐՔԻ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Կրոնի կողմնակիցները սովորաբար պնդում են, որ մեր տիեզերքը վերջավոր է և սահմանափակ։ Այդ պնդումները վերջին հաշվով հանդում են այն բանի ընդունման, որ նյութական աշխարհի սահմաններից դուրս կա մի այլ աշխարհ՝ ոչ նյութական, գերզգայական և իբր թե անճանաչելի աշխարհ։ Այդ երկու աշխարհների հակադրության մեջ է կայանում ամեն մի կրոնական, իդեալիստական աշխարհայացքի հիմքը։
 +
 
 +
Առաջավոր մատերիալիստական գիտությունը ելնում է այն խոր համոզմունքից, որ աշխարհը միասնական է, որ նրա միասնությունը կայանում է գոյություն ունեցող ամեն ինչի նյութականության մեջ և որ դրա հետևանքով այն միանգամայն մատչելի է ճանաչման՝ մեր զգայարանների կողմից։ Աշխարհում ոչ մի անճանաչելի, գերբնական բան չկա։
 +
 
 +
Գիտական նորանոր հայտնագործություններն ամեն անգամ հաստատում են այդ հիմնական դրույթները։
 +
 
 +
Կար ժամանակ, երբ համարում էին, որ բոլոր լուսատուները դասավորված են երկնային սֆերաներում՝ Երկրից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա։ Այնուհետև սահմանեցին, որ նույնիսկ Արեգակի հեռավորությունը կազմում է 150 միլիոն կիլոմետր, և այդ հեռավորությունն ընդունեցին որպես երկարության աստղագիտական միավոր։ Ավելի ուշ պարզեցին նաև ամենամոտ աստղի հեռավորությունը և կիրառեցին մի նոր, ավելի մեծ միավոր՝ պարսեկը։ Մի քանի հետազոտողներ ենթադրում էին, որ Կաթնածրով ամբողջ տիեզերքը սպառվում է։ Վերջապես, ապացուցվեց, որ պարուրաձև միգաբծիկները աստղային այլ սիստեմներ են, որոնք գտնվում են հարյուր հազարավոր և միլիոնավոր պարսեկ հեռավորության վրա։ Դա առիթ ծառայեց կիրառելու հեռավորության էլ ավելի մեծ միավոր՝ կիլոպարսեկը, որ հավասար է հազար պարսեկի, և մեգապարսեկը, որ հավասար է մեկ միլիոն պարսեկի։
 +
 
 +
Որքան մեծանում է հեռադիտակների հզորությունը և կատարելագործվում են հետազոտությունների մեթոդները, այնքան ավելի ու ավելի հեռավոր աշխարհներ են հայտնաբերվում, և մենք համոզվում ենք, '''որ տիեզերքը և՛ անվերջ է, և՛ անսահման'''։ Դեպի ո՛ր կողմն էլ թեկուզ մենք շարժվելու լինենք, մենք ոչ մի վերջավորության չենք հասնի և միշտ նորանոր աշխարհների կհանդիպենք։ Բայց եթե տիեզերքն անվերջ է տարածության տեսակետից, ինչպես դրանում մեզ համոզում է փորձը, ապա, հավանորեն, նա անվերջ պետք է լիՆի նաև ժամանակի տեսակետից, այսինքն՝ '''տիեզերքը միշտ պետք է որ գոյության ունենար և միշտ գոյություն կունենա, թեև նրա կաոուցվածքը միաժամանակ կարող է փոփոխությունների ենթարկվել'''։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ի՞նչ տիպի աստղակույտեր կան և ինչո՞վ են նրանք տարբերվում։ Բերեք օրինակներ։
 +
# Ի՞նչ է Գալակտիկան և ինչպիսի՞ն է նրա կառուցվածքը։
 +
# Ինչպիսի՞ն են Գալակտիկայի չափերը, ձևը և այն տեղը, որ գրավում է նրանում արեգակնային համակարգ ությունը։
 +
# Ո՞ր համաստեղության մեջ ենք տեսնում Գալակտիկայի կենտրոնը և ինչպե՞ս է նրա շուրջը պտտվում արեգակնային համակարգությունը։
 +
# *Ինչո՞վ է բացատրվում Կաթնածրի օղակաձև տեսապատկերի գոյությունը, որը գոտևորում է ամբողջ երկինքը։
 +
# Հայտնի՞ են արդյոք Գալակտիկայի նման աստղային սիստեմներ։ Ի՞նչ տեսք ունեն նրանք և ինչպե՞ս են կոչվում։ Բերեք նրանց մասին օրինակներ և նկարագրեցեք։
 +
# Ի՞նչ հեռավորության վրա և ո՞ր համաստեղության մեջ է երևում մեզ ամենամոտ և մերինի նման աստղային սիստեմը։
 +
# Ի՞նչ տեսք ունեն և ինչպե՞ս են կոչվում պայծառ միգամածությունները։
 +
# Ինչի՞ց են նրանք բաղկացած և ինչո՞ւ են լույս արձակում։
 +
# Ի՞նչ են մութ միգամածությունները։
 +
# Ի՞նչ է հայտնի միջաստղային միջավայրի մասին և ինչպիսի՞ ներգործություն է նա ունենում հեռավոր աստղերի լույսի և գույնի վրա։
 +
# Բերեք այն նկատառումները, որոնք խոսում են տիեզերքի անվերջության մասին։
 +
</small>
 +
 
 +
==ԳԼՈՒԽ VII։ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ==
 +
 
 +
§ 136. ՀԱՐՑԻ ԴՐՎԱԾՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Այն հարցը, թե ինչպես են առաջացել Երկիրն ու երկնային լուսատուները, հետաքրքրում է մարդկությանը նրա գիտակից կյանքի ամենաառաջին իսկ շրջանից։ Նախնադարյան ժողովուրդներն այս հարցով դիմում Լին իրենց քուրմերին՝ կրոնական պաշտամունքների սպասավորներին, որոնք, ինչպես նրանց թվում էր, իրազեկ էին կեցության բոլոր գաղտնիքներին։ Սակայն քուրմերը ոչ մի տվյալ չունեին ոչ միայն երկնային մարմինների առաջացման, այլև այդ մարմինների բնույթի, նրանց կառուցվածքի մասին։ Մյուս կողմից՝ քուրմերն էին տարածում կրոնը, պատկառանք ներշնչում դեպի աստվածներն ու դեպի իրենց կաստան։ Ուստի նրանք չէին կարող այդ հարցն անպատասխան թողնել։ Քուրմերն առասպելներ էին տարածում այն մասին, որ աստված կամ աստվածներն են (նայած տվյալ ժողովրդի դավանած կրոնին) իրենց ցանկությամբ ստեղծագործել աշխարհը։
 +
 
 +
<small>Այդ առասպելներից մեկն էլ այն պատմությունն է, որ իբր աստված վեց օրում ստեղծագործել է աշխարհը։ Այդ պատմությունը բերված է Աստվածաշնչում՝ հրեաների ու քրիստոնյաների սրբազան գրքում, իբր աստծո խոսքերից, բայց իրականում հին հրեաները փոխ են առել բաբելական քուրմերից։ Այդ պատմության մեջ բազմաթիվ հակասություններ ու անհեթեթություններ կան։ Այսպես, օրինակ, այնտեղ ասվում է, որ աստված սկզբից «ստեղծեց լույսը» և «բաժանեց այն խավարից», իսկ հետո՝ չորրորդ օրը միայն ստեղծեց Արեգակը, Լուսինը և աստղերը։ Այդ կոպիտ մոլորությունը բացատրվում է նրանով, որ հին ժողովուրդները չգիտեին այն պարզ ճշմարտությունը, որ ամեն մի լույս պետք է ունենա իր աղբյուրը։ Նախ քան Արեգակի և մյուս լուսատուների առաջանալը՝ առհասարակ ոչ մի լույս լինել չէր կարող, չէին կարող լինել նաև օրերը, որոնցով առասպելում չափվում է աշխարհի ստեղծագործության տևողությունը։ Այդ առասպելները հակասում են գիտության հիմնական սկզբունքներին։ Նրանց կոպիտ սխալն առաջին հերթին հենց նրանումն է, որ աշխարհը իբր ոչնչությունից է ստեղծվել։</small>
 +
 
 +
Փորձից լավ հայտնի է, որ ոչնչությունից ոչինչ չի կարող գոյանալ, որ մատերիան (նյութը) հավերժական է՝ ոչ ստեղծվում և ոչ էլ ոչնչանում է, և որ հնարավոր են մատերիայի մի ձևից ու վիճակից մյուսին փոխանցումներ միայն։ Ճիշտ նույնպես չի կարելի ոչնչացնել նաև մատերիայի շարժումը՝ հավիտենապես նրան հատուկ էներգիան, էներգիան գոյություն ունի հավիտենապես և միայն փոփոխում է իր տեսակներն ու ձևերը։ Հայտնի է, օրինակ, որ ջերմությունը շարժման թաքնված ձևն է. նյութի մասնիկները մարմնի մեջ կատարում են աչքի համար անտեսանելի շարժումներ։ Նյութի պահպանման օրենքը և էներգիայի պահպանման օրենքը, որոնք առաջին անգամ հայտնաբերվել ու իրենց պարզ ձևակերպումն են ստացել Լոմոնոսովի կողմից 1743 թ., հիմք են ծառայում աշխարհների ծագման մասին գիտական եզրակացություններ անելու համար։
 +
 
 +
Աշխարհը աստծո կողմից ստեղծագործվելու վերաբերյալ եղած կրոնական առասպելները,— որոնք պատկերվում էին որպես «աստվածային հայտնություններ») և ենթակա չէին քննադատման,— արգելակում էին գիտության զարգացումը։ Նրանք այժմ էլ խոր ռեակցիոն դեր են կատարում։
 +
 
 +
Դժվար չէ հասկանալ, որ աստծո կողմից աշխարհի ստեղծագործության մեջբերումը առհասարակ ոչինչ չի բացատրում, այլ միայն մեկ անհասկանալին փոխարինում է մի այլ անհասկանալիով։ Մյուս կողմից, գիտենալով, որ մատերիան և նրա շարժումը չի կարելի ոչնչացնել, մենք ընդհանրապես '''չպետք է հարց դնենք ամբողջ տիեզերքի առաջացման մասին'''։ Այդպիսի հարցը իմաստից զուրկ է։ Կարելի է հարց դնել միայն երկնային առանձին մարմինների՝ Երկրի, Արեգակի, աստղային սիստեմների առաջացման մասին, որովհետև այն նյութերը, որոնցից նրանք կազմված են, և այն շարժումները, որոնց նրանք ենթակա են, պետք է գոյություն ունենային և առաջ, բայց մեկ ուրիշ ձևով։ Ամեն մի երկնային մարմին, ինչպես և բնության մեջ ամեն ինչ, գոյություն առնելուց հետո այդ ձևով անփոփոխ չի մնում, այլ զարգանում, այսինքն՝ կերպարանափոխվում է։ Այսպիսով, երկնային մարմինների առաջացումն ու ձևավորումը և նրանց զարգացումը սերտորեն կապված են իարր հետ։
 +
 
 +
'''Աստղագիտության այն բաժինը, որ զբաղվում է երկնային մարմինների առաջացման ու զարզացման հարցերով, կոչվում է կոսմոզոնիա։'''
 +
 
 +
§ 137. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Երկնային մարմինների զարգացման ուսումնասիրությունը հսկայական դժվարությունների է հանդիպում։ Այդ դժվարությունները գլխավորապես այն են, որ երկնային մարմինների զարգացումը չափազանց դանդաղ է ընթանում, այնքան դանդաղ, որ նրա համեմատությամբ ոչ միայն մարդկային կյանքի աևողությունը, այլ նույնիսկ Երկրի վրա մարդկության գոյություն ունենալու ամբողջ ժամանակաշրջանը (մոտավորապես մեկ միլիոն տարի) միայն մի կարճ ակնթարթ է հանդիսանում։ Այն ժամանակամիջոցում, ինչ սկսվել են գիտական դիտումները, երկնային մարմիններն ընդհանրապես դեռ չեն հասցրել քիչ թե շատ նկատելի կերպով փոփոխվել։
 +
 
 +
Մյուս կողմից, այն բազմաթիվ երկնային մարմինների ու նրանց սիստեմների ծագման և զարգացման հարցը,— որոնք հաճախ չափազանց տարբեր են իրարից,— չի կարելի լուծել՝ առանց ճշտորեն ծանոթ լինելու երկնային մարմինների ֆիզիկական բնույթին և ճշտորեն գիտենալու բնության օրենքները և առանձին դեպքերում նրանց գործած ազդեցությունը։
 +
 
 +
Բայց հակառակ կրոնին,— որը պնդում է, թե ինքն ամեն ինչ գիտե և ամեն ինչ վերագրում է աստծուն և կամ հավատացնում է, թե աշխարհը անիմանալի է, որ մարդիկ երբեք այն չեն հասկանա,— գիտությունն ուսումնասիրում է տիեզերքը քայլ առ քայլ։ Գիտությունը խիստ սահմանազատում է հաստատապես հայտնին ենթադրականից և ենթադրականը՝ դեռևս անհայտից։
 +
 
 +
Այդ է հենց գիտության ուժը, որի առաջշարժումը հետզհետե ենթադրականը դարձնում է հաստատապես ապացուցված, իսկ անհայտի փոխարեն թույլ է տալիս առաջացրել ենթադրականը։ Դրանով գիտությունը շարունակ ապացուցում է բնությունը ճանաչելու հնարավորությունը, և այդ ճանաչողության ավելի ու ավելի մեծ ճշտությունը, թեև ոչ մի մոմենտում մեր բոլոր գիտելիքները բացարձակապես ճիշտ լինել չեն կարող։ Գիտության զարգացումը ճշգրտում է մեր նախկին պատկերացումները։ Եթե երբեմն հարկ է լինում դեն գցել գիտական պատկերացումները և նրանք փոխարինել նորով, ապա դա ապացուցում է հենց գիտության ուժը, այլ ոչ թե նրա տկարությունը, որովհետև նոր պատկերացումները ավելի մոտ են լինում ճշմարտության, քան անցյալում եղած պատկերացումները, և նրանք միշտ, այսպես թե այնպես, կապված են լինում մեկը մյուսի հետ։ Գիտական պատկերացումների փոխարինումը՝ դա կարծես սանդուղքի աստիճաններով կատարած վերելք է դեպի գիտության բարձունքները։
 +
 
 +
Օրինակ, Ուրանի շարժման և տիեզերական ձգողության օրենքի միջև թվացող հակասությունից, ինչպես մենք գիտենք, ենթադրություն առաջացավ Ուրանից այն կողմը մի ինչ-որ մոլորակի գոյության մասին, իսկ այնուհետև հայտնաբերվեց մինչ այդ անհայտ Նեպտուն մոլորակը։
 +
 
 +
Գիտությունը երկնային զանազան մարմինների ծագումը բացատրում ու նրանց զարգացումը նկարագրում է հիպոթեզների, այսինքն՝ գիտական ենթադրությունների օգնությամբ։ Պատմությունը ցույց է տալիս, որ գիտության զարգացման հետ կապված երբեմն հարկ է եղել մի հիպոթեզը փոխարինել մյուսով, բայց նոր հիպոթեզները միշտ էլ ավելի մոտ են եղել ճշմարտության, քան հները, որովհետև նրանք առաջ են գալիս շնորհիվ գիտությունների է՛լ ավելի խորացման։
 +
 
 +
Հիպոթեզի դերը գիտության մեջ չափազանց մեծ է։ Ֆ. Էնգելսը հիպոթեզն անվանելով «բնագիտության զարգացման մի ձև», ընդգծել է, որ առանց հիպոթեզի «մենք երբեք օրենք չէինք ստանա»։ Հիպոթեզները, նույնիսկ և սխալ հիպոթեզները, առաջ են բերում նորանոր տեսական հետազոտություններ, որոնք հանգում են գիտական նոր հայտնագործությունների։ Որոշ հիպոթեզներ, ինչպես, օրինակ, Կանտի և Լապլասի հանրածանոթ հիպոթեզները մեր արեգակնային համակարգության առաջացման մասին, հսկայական դեր խաղացին գիտության ողջ զարգացման ասպարեզում։
 +
 
 +
'''Հիպոթեզները կամ զիտական ենթադրությունները հասարակ ենթադրություններից տարբերվում են նրանով, որ նրանք հիմնվում են տվյալ մոմենտում մեր ունեցած գիտելիքների ողջ համակցության վրա և պետք է բավարարեն գիտության բազմաթիվ պահանջները։''' Հետևաբար, մեր ժամանակներում գիտական հիպոթեզ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես այդ երբեմն կարծում են։ Ընդունված հիպոթեզներից յուրաքանչյուրի հիմքում ընկած է մի շարք գիտությունների խորապես իմացումը, թեև նրանք հանրամատչելիորեն շարադրելու դեպքում, ինչպես, օրինակ, այս դասագրքում, այդ հիպոթեզներն առաջին հայացքից թվում են բոլորովին պարզ կամ հեշտությամբ վերափոխման ենթակա։
 +
 
 +
§ 138. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԻՔԸ (այսինքն այն ժամանակը, որ անցել է նրանց գոյացման օրից մինչև ներկա մոմենտը) չափազանց մեծ է, և նրանց համեմատությամբ մարդկային կյանքը և Երկրի վրա գիտության տարիքը միայն մի կարճատև ակնթարթ է։ Դա կարելի է հասկանալ թերևս այն բանից, թե որքան դանդաղ, թեպետև անընդհատ է փոփոխվում մեր Երկրի մակերևույթը, այն բանից, որ այն ժամանակից ի վեր, ինչ գոյություն ունի մարդը, Արեգակի ճառագայթած էներգիան նկատելի չափով չի փոխվել, և այլն։
 +
 
 +
Երկիրը գոյանալու մոմենտից մինչև այժմ անցած ժամանակը, այսինքն՝ Երկրի տարիքը ներկայումս հնարավոր է հաշվել, թեկուզ և այդ առաջին հայացքից անհավատալի է թվում, և դրա համար նույնիսկ մի քանի եղանակներ կան։
 +
 
 +
<small>Դրանցից ամենաճշգրիտը հետևյալն է.
 +
 
 +
Հայտնի է, որ այսպես կոչված քիմիական ռադիոակտիվ էլեմենտների, օրինակ, ռադիումի, ուրանի, տորիումի և այլ էլեմենտների, ատոմներր ինքնաբերաբար տարաբաժանվում են, փոխարկվելով քիմիական ուրիշ էլեմենտների ատոմների։ Ուրանից գոյանում է ռադիում, իսկ ռադիումը իր հերթին տարաբաժանվելով՝ վերջ ի վերջո փոխակերպվում է կապարի, որն այլևս չի տարաբաժանվում և այդպես կապար էլ մնում է։ Այդ եղանակով ստացված կապարը իր ատոմական կշռով հեշտությամբ տարբերվում է սովորական կապարից։ Ոչ մի արտաքին ազդեցություն, ինչպես, օրինակ, տաքացնելը, չի կարող ոչ արագացնել և ոչ էլ դանդաղեցնել ուրանը կապարի փոխակերպվելու արագությունը։ Ուրանի այդ տարաբաժանմանօրենքը և նրա արագությունը լավ հայտնի է փորձից։ Ժամանակի մեկ միավորի ընթացքում տարաբաժանվում և կապարի է վերածվում ներկա եղած ուրանի ատոմների որոշ բաժինը։
 +
 
 +
Եթե որևէ տեղ մի որոշ քանակությամբ ուրան դնենք, ապա ժամանակի ընթացքում նրանում կգոյանա որոշ, նախապես հայտնի քանակությամբ կապար, և ընդհակառակն, ռադիոակտիվ հանքատեսակում գտնվող կապարի և ուրանի քանակների հարաբերությունից կարելի է որոշել, թե որքան ժամանակ է տևել այդ ուրանի տարաբաժանումը։
 +
 
 +
Երկրի կեղևում հանքերից և լեռնային ապարներից շատերն իրենց մեջ, թեև քիչ քանակությամբ, պարունակում են ուրան և նրա տարաբաժանման արդյունք կապար։ Որոշելով տվյալ հանքատեսակի մեջ եղած կապարի և ուրանի քանակների հարաբերությունը, մենք կարող ենք որոշել նաև այն, թե որքան ժամանակ է տևել այդ հանքատեսակի մեջ սկզբում պարունակվող ուրանի տարաբաժանումը։ Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք որոշել, թե ո՛րքան ժամանակ է անցել այն մոմենտից, երբ ուրանը մտել է այդ հանքատեսակի կազմության մեջ, այսինքն՝ ո՛րքան ժամանակ է անցել նրա գոյանալու մոմենտից, ի՛նչ տարիքի է նա։ Պարզ է, որ հանքատեսակները նախ քան ապարներ կազմելը (շիկացած լինելու հետևանքով) եղել են հեղուկ վիճակում, երբ նրա բաղադրիչ մասերը դեռևս կարող էին խառնվել միմյանց հետ։</small>
 +
 
 +
Զանազան լեռնապարների տարիքը որոշելուց պարզվել է, որ '''նրանցից ամևնահնագույննևրը գոյացել են մեզնից երկու կամ նույնիսկ 3 միլիարդ տարի աոաջ'''։ Ինչպես երևում է, Երկիրն այդ տարիքին է, այդքան ժամանակ է անցել նրա կեղևի կարծրացումը սկսվելուց։ Մինչ այդ Երկրի մակերևույթը եղել է շիկացած և հեղուկ վիճակում, որ երևում է հրաբուխների խառնարաններից շիկացած, հալված քարային մասսաների (լավա) ժայթքումներից։ Իհարկե, ամեն մի մարմին ճառագայթման միջոցով սկսում է սառչել իր մակերևույթից, և Երկիրն էլ հենց իր մակերևույթից է սկսել սառչել ու ամրանալ՝ դեռևս շիկացած վիճակ պահպանելով իր ընդերքում։ Այսպիսով, առաջացել է Երկրի կեղևը, որի հաստությունը 200—300 կիլոմետրից ավելի չէ։ Որքան շատ իջնենք Երկրի խորքը, օրինակ, հանքահորում, այնքան ջերմաստիճանը բարձրանում է (միջին հաշվով յուրաքանչյուր 30 մետրին 1°)։
 +
 
 +
Նման հետազոտությունները, երկրաշարժների ալիքների տարածման ուսումնասիրությունը և մյուս տվյալները ստիպում են եզրակացնել, որ Երկրի ընդերքում նրա մասսան խիստ տաքացած վիճակումն է գտնվում։ Դա վկայում է այն մասին, որ հեռավոր-հեռավոր անցյալում ամբողջ Երկիրը եղել է մի շիկացած մարմին և, հավանորեն, նույնիսկ լուսավորել է իր սեփական լույսով։
 +
 
 +
Հավանական է, այղպիսին պետք է լինի նաև մյուս մոլորակների կառուցվածքը, թեև ավելի մեծ մասսա ունեցող մոլորակները պետք է որ դանդաղորեն սառչեն։ Եթե բոլոր մոլորակները և նրանց արբանյակները քիչ թե շատ միաժամանակ են գոյացել, ապա նրանցից ավելի մեծ մասսա ունեցողները ներկայումս քիչ չափով պետք է սառած լինեն, քան փոքր մասսա ունեցողները, ինչպես, օրինակ, Լուսինը և աստերոիդները։
 +
 
 +
Երկրի տարիքը, հաշված այն մոմենտից, երբ նա գոյացել է իբրև երկնային մարմին, պետք է ավելին լինի, քան իր կեղևի տարիքը, այսինքն՝ երկու—երեք միլիարդ տարուց էլ ավելի։ Կասկածից դուրս է, որ Արեգակի տարիքը դրանից էլ շատ ավելի պետք է լինի։ Այդ հետևում է, մասնավորապես, այն վիթխարի պրոցեսների գնահատականից, որ տեղի են ունենում Արեգակի ընդերքում։ Իսկ բացի դրանից, Երկրի կեղևում հայտնաբերված քարացած բույսերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում Արեգակի ռադիացիան էապես չի փոխվել, այսինքն՝ որ նրա ջերմաստիճանը դեռ այժմ էլ մնում է նույն չափին, ինչ չափի որ եղել է հեռավոր անցյալում։
 +
 
 +
Աստղերի շարժումների հետազոտությունը մեր Գալակտիկայում ցույց է տվել, որ այդ աստղային սիստեմի տարիքը ոչ թե պակաս է, այլ նույնիսկ հավանորեն շատ անգամ ավելի է, քան Երկրի տարիքը։
 +
 
 +
Երբ մենք ցանկանում ենք պատկերացնել երկնային մարմինների և նրանց համակարգությունների առաջացումն ու զարգացումը, անհրաժեշտ է հաշվի առնել այս բոլոր տվյալները։
 +
 
 +
§ 139. ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄը։ Արեգակնային համակարգության առաջացման, այսինքն՝ մոլորակների և, մասնավորապես, Երկրի գոյացման հարցի լուծումը հանդիպում է առավելագույն դժվարությունների։ Այդ դժվարություններում մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ մենք ուրիշ նույն ձևի համակարգություններ չգիտենք, թեև նրանք պետք է որ գոյություն ունենան։ Եվ իսկապես, եթե մենք կարողանայինք դիտել ուրիշ արեգակնային համակարգություններ, ապա, հավանորեն, նրանց մեջ կհանդիպեին իրենց զարգացման տարբեր աստիճաններում գտնվող համակարգություններ։ Համեմատելով այդ համակարգությունները միմյանց հետ, մենք կկարողանայինք վերականգնել արեգակնային համակարգության գոյացման և զարգացման պատմությունը։ Դա նման կլիներ այն բանին, թե ի՛նչպես, համեմատելով անտառում եղած միևնույն տեսակին պատկանող խոշոր և փոքր ծառերը միմյանց հետ, մենք կարող ենք գաղափար կազմել նրանց զարգացման ընթացքի մասին, թեև առանձին ծառը մեր աչքի առաջ կարճ ժամանակամիջոցում չի կարող զգալի չափով փոփոխության ենթարկվել։
 +
 
 +
Չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ ժամանակակից հեռադիտակներով, նույնիսկ մեզնից ամենամոտիկ աստղի մոտերքում մենք չենք կարող տեսնել մեր Երկրի նման մոլորակներ, քանի որ նրանք պայծառությամբ շատ թույլ են։ Ուստի այն բանը, որ մենք չենք տեսնում, ամենևին չի ապացուցում, որ նրանք իրականում գոլություն չունեն։
 +
 
 +
Վերջերս (1937 թ.) նկատվել է, որ մի քանի աստղեր շարժվում են այնպես, որ կարծես նրանց ձգում են ինչ-որ անտեսանելի արբանյակներ, որոնց մասսաները միայն մի քանի անգամով են գերազանցում Յուպիտերի մասսային։ Այլ կերպ ասած՝ արդեն գտնվել են այնպիսի նշաններ, որ գոյություն ունեն դեռևս անտեսանելի մոլորակներ, որոնք պտտվում են մի քանի աստղերի ջուրջը։ Ուստի ճիշտ չեն կարող լինել այն հիպոթեզները, որ իբր մոլորակներն Արեգակից պոկվելու հետևանքով են գոյացել, երբ նա հեռավոր անցյալում բախվել է մի այլ աստղի հետ և կամ մոտեցել է նրան։
 +
 
 +
Ինչպես ենթադրել են ոմանք, Արեգակից նյութի մի մասի պոկվելը և նրա տրոհումը մասերի կարող էր տեղի ունենալ Արեգակի վրա անչափ մեծ մակընթացություն առաջանալու հետևանքով, որը առաջ կգար պատահականորեն հանդիպած աստղի ձգողության շնորհիվ։ Այդպիսի հայացքները հանգում են այն հետևության, որ արեգակնային համակարգությունը պետք է որ չափազանց հազվագյուտ բացառություն կազմի տիեզերքում, որը, ինչպես մենք տեսնում ենք, հերքվում է փաստերով։ Արեգակնային համակարգության բացառիկությունը կբխեր այն բանից, որ, ինչպես հաշվարկումներն են ցույց տալիս, աստղերը շատ հազվագյուտ դեպքերումն են միմյանց մոտենում և, մանավանդ, բախվում, և, հետևաբար, այդ եղանակով մոլորակների բազմաթիվ համակարգություններ գոյանալ չեն կարող։
 +
 
 +
Ամբողջ XIX դարի ընթացքում գիտնականները, ելնելով Կանտի և Լապլասի հիպոթեզներից, ենթադրում էին, որ արեգակնային համակարգությունը գոյացել է գազային մի շատ մեծ միգամածությունից, որը մասնիկների փոխադարձ ձգողության ազդեցության տակ սկսել է սեղմվել, մեծացել է նրա պտտողական արագությունը և, հետևապես, կենտրոնախույս ուժը, որի հետևանքով հասարակածի երկարությամբ մեկը մյուսի հետևից անջատվել են գազային օղակներ, որոնք այնուհետև թանձրանալով, մոլորակներ են կազմել։ Սակայն ժամանակակից տվյալները խոսում են այն մասին, որ մի ամբողջ շարք պատճառներով այդ ճանապարհով արեգակնային համակարգություններ գոյանալ չէին կարող։
 +
 
 +
Սովետական գիտնական ակադեմիկոս Վ. Գ. Ֆեսենկովի կարծիքով մոլորակները կարող էին առաջանալ հետևյալ ճանապարհով։ Ելնելով այն մեծ նմանությունից, որ գոյություն ունի Երկրի կեղևի և Արեգակի մթնոլորտի քանակական քիմիական բաղադրության միջև, կարելի է ասել, որ Երկիրը և հետևաբար նաև բոլոր մոլորակները մի ժամանակ Արեգակի մի մասն են կազմել և հետո նրանից անջատվել են։ Դա կարող էր տեղի ունենալ այն ժամանակ, երբ Արեգակն իր առանցքի շուրջն ավելի արագ է պտտվելիս եղել, քան հիմա, և երբ նրա շիկացած մասսայից մոլորակները կարող էին պոկվել մեկը մյուսի հետևից։ Միաժամանակ ակադեմիկոս Ֆեսենկո հաշվի է առնում նաև այն ֆիզիկական պրոցեսները, որոնք տեղի ունեն Արեգակի ներսը և կտրող են նպաստել նրա շուրջը մոլորակներ առաջանալուն։
 +
 
 +
Տանձաձև ֆիգուրայի, որ Արեգակը պետք է ընդուներ արագ պտտման հետևանքով, ծայրերի ոչ այնքան մեծ հաստացումները պետք է որ ունեցած լինեն համեմատաբար ոչ այնքան բարձր ջերմաստիճան, այլապես ենթադրական մոլորակների գազերը Արեգակից պոկվելուց և հեռանալուց հետո կցցվեին տիեզերական տարածության մեջ։
 +
 
 +
Էապես կարևոր է հիշել, որ մոլորակները, նույնիսկ այնպիսի հսկաները, ինչպիսին Յուպիտերն է, Արեգակի համեմատությամբ փոքր փշրանքներ են. Արեգակին բաժին է ընկնում համակարգության ամրողջ մասսայի 99,86%-ը և միայն 0,14%-ը բոլոր մոլորակներին՝ միասին վերցրած։
 +
 
 +
Բնական է, որ հետագայում մոլորակները հետզհետե հեռացել են Արեգակից և գրավել այն տեղերը, որտեղ ներկայումս մենք նրանց դիտում ենք։ Դրա հետ միասին, նրանք նաև համեմատաբար արագ սառել են և վերջապես ծածկվել պինդ կեղևով։
 +
 
 +
1944 թ. սովետական գիտնական ակադեմիկոս Օ. Յու. Շմիդտը առաջադրել է Արեգակի մոտ մոլորակների առաջացման մանրամասնորեն մշակված իր հիպոթեզը։ Ըստ այդ հիպոթեզի՝ արեգակնային համակարգությունը առաջացել է այն բանի հետևանքով, որ մեր Արեգակը անցել է մետեորային մասնիկներից և փոշեհատիկներից կազմված մի հսկայական ամպի միջով։ (Տիեզերքում գոյություն ունեն փոշու այդպիսի միգամածություններ, նրանք մեծ քանակությամբ ցրված են աստղերի միջև) տիեզերական տարածության մեջ)։ Անցնելով այդպիսի ամպի միջով, Արեգակը տարել է իր հետ մեծ քանակությամբ փոքրիկ մասնիկներ, որոնք սկսել են պտտվել նրա շուրջը, համարյա թե միևնույն հարթության վյրա։ Ավելի խոշոր մասնիկները մանրերին ձգել են դեպի իրենց կամ ուղղակի ընդհարվել են նրանց հետ։ Այդպիսով, տեղի է ունեցել ոչ այնքան մեծ երկնային մարմինների՝ ապագա մոլորակների աճը։ Այլ խոսքով, մոլորակների կազմավորումը նման է եղել ձնագնղի կազմավորմանը, որին անընդհատ կպցնում են նորանոր մասնիկներ։
 +
 
 +
Ներկայումս բացատրել արեգակնային համակարգության կառուցվածքի մանրամասնությունները, ելնելով գոյություն ունեցող հիպոթեզներից, դեռևս հնարավոր չէ։ Դա կկատարվի գիտության հետագա զարգացման ընթացքի մեջ։
 +
 
 +
§ 140. ԱՍՏՂԵՐԻ, ԱՐԵԳԱԿԻ ԵՎ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Աստղերի ֆիզիկական բնույթը դեռ բավականաչափ լրիվ չի ուսումնասիրված և ընդհանրապես այն սկսել են ուսումնասիրել ոչ այնքան վաղ շրջանից, որպեսզի կարելի լինի կատարել համոզիչ եզրակացություններ այն մասին, թե ի՛նչպես են առաջանում աստղերր, ի՛նչպես է, այդ թվում, առաջացել Արեգակը, և ի՛նչպիսին է աստղերի ճակատագիրը։
 +
 
 +
Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում, տարածության մի քանի մասերում փոշին խտանալով ծնունդ տա մեծ չափեր ունեցող մարմինների։ Այդպիսի մարմինների հետագա սեղմումը բերում է նրանց տաքացման և ճառագայթման, այսինքն՝ աստղերի առաջացման։ Երբ ջերմաստիճանը նրանց ներսում բավականաչափ բարձրան ա, այնտեղ պետք է որ սկսվի ջրածնի փոխակերպումը ավելի ծանր քիմիական էլեմենտների, որը ուղեկցվում է երկարատև և հսկայական չափերի հասնող էներգիայի զատումով։ Այդպիսի վիճակումն են գտնվում աստղերը առնվազն մի քանի տասնյակ միլիարդ տարի և այդպիսի վիճակումն է գտնվում Արեգակը այժմ։
 +
 
 +
Այսպես թե այնպես, աստղի շուրջը առաջանում են մոլորակներ։ Երբ մոլորակների վրա հանդես են գալիս կյանքի առաջացման համար պիտանի պայմաններ, ինչպես, օրինակ, Երկրի վրա, և ըստ երևույթին Մարսի վրա, այնտեղ անխուսափելիորեն առաջանում է կյանք։
 +
 
 +
Մենք որոշակի չգիտենք, թե ի՛նչպիսին կլինի աստղերի հետագա ճակատագիրը, բայց կասկած չկա, որ ժամանակի ընթացքում նրանց էներգիան կսպառվի և նրանք կդադարեն լուսավորել։ Նրանց նյութը պետք է որևէ կերպ ծախսվի նոր երկնային մարմինների առաջացման վրա, կարող է պատահի՝ միանգամայն այլ բնույթի, քան աստղերն են։
 +
 
 +
Ա. Վորոնցով-Վելյամինովը ապացուցել է, որ մեր Գալակտիկայի գազային միգամածությունները առաջանում են աստղերից (ավելի ջերմ և նոր աստղերից) դուրս շպրտված գազերի կուտակման հետևանքով։ Այդ գազը կարող է խտանալով դառնալ փոշի, որից ժամանակի ընթացքում նորից առաջանում են աստղեր։ Բայց տիեզերքում մատերիայի հավիտենական շրջապտույտը հավանաբար ավելի բարդ է ու բազմազան։ Չպիտի կարծել, որ աստղերն ու միգամածությունները անընդհատ փոխակերպվում են մեկը մյուսին, այսինքն՝ որ զարգարցման փոխարեն տեղի է ունենում մատերիայի անցած ձևերի և վիճակների հասարակ կրկնություն։
 +
 
 +
§ 141. ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ այնպես, ինչպես գիտական տվյալներով տիեզերքը անսահման է տարածության մեջ, նա անսահման է նաև ժամանակի տեսակետից, այսինքն՝ հավիտենական է։ '''Տիեզերքը երբեք սկիզբ չի ունեցել և երբեք վերջ չի ունենա, նա միշտ եղել է և միշտ էլ կմնա։''' Այս բոլորը վերաբերում է ամբողջ տիեզերքին, ավելի ճիշտ՝ այն մատերիային, որից նա կազմված է։ Ինչ վերաբերում է նրա առանձին մասերին, ինչպես օրինակ, Երկրին, արեգակնային համակարգությանը, աստղերին և նույնիսկ գալակտիկական սիստեմներին, ապա նրանք շարունակ՝ մերթ այստեղ, մերթ մեկ ուրիշ տեղ առաջանում են, ծնունդ առնում, անցնում են զարգացման մի երկար ուղի և, վերջապես, դադարում գոյություն ունենալուց որպես այդպիսին, որպեսզի նրանց բաղադրության մեջ մտնող նյութն ընդունի մի նոր ձև։ Իսկ մատերիան ինքը, շարունակ փոփոխելով իր ձևը, երբեք չի ոչնչանում, նա հավիտենական է և հավիտենական է նրա շարժումը։ Իր ժամանակն անցած աշխարհների փոխարեն առաջանում են նոր աշխարհներ, որտեղ, ժամանակի ընթացքում, նույնպես առաջանում է կյանք, որը աստիճանական բարդացման միջոցով վերարտադրում է իր բարձրագույն արտահայտությունը՝ բանական, մտածող էակներ։
 +
 
 +
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 +
 
 +
# Ի՞նչ է կոսմոգոնիան։
 +
# Ինչպե՞ս ճիշտ կլինի դնել հարցը երկնային մարմինների առաջացման մասին։
 +
# Ինչո՞ւմն են արտահայտվում այն դժվարությունները, որոնք հանդես են գալիս երկնային մարմինների առաջացումը պարզաբանելիս և ինչպիսի՞ն է գիտական հիպոթեզների դերը։ Ինչո՞վ են վերջիններս տարբերվում հասարակ ենթադրություններից։
 +
# Ի՞նչ եղանակով են գնահատում Երկրի կեղևի կյանքը և ինչի՞ է նա հավասար։
 +
# Քանի՞ տարի է ինչ գոյություն ունի Երկրի կեղևը։
 +
# Ինչպիսի՞ հիպոթեզներ կան արեգակնային համակարգության առաջացման մասին։
 +
# Ի՞նչ կարելի է ասել աստղերի ու Արեգակի զարգացման և գազային միգամածությունների առաջացման մասին։
 +
# Մանրամասնորեն շարադրեցեք դիալեկտիկական-մատերիալիստական ուսմանքը տիեզերքի հավիտենականության մասին։
 +
</small>
 +
 
 +
==ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ==
 +
 
 +
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=2 align=center>I. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ԹՎԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի և Լուսնի տեսանելի անկյունային տրամագիծը</TD>
 +
        <TD align=center>½°</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ</TD>
 +
        <TD align=center>23½°</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկրի միջին շառավիղը</TD>
 +
        <TD align=center>6370 կմ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկրի հասարակածային և բևեռային շառավիղների տարբերությունը</TD>
 +
        <TD align=center>20 կմ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արևադարձային տարվա տևողությունը</TD>
 +
        <TD align=center>365 օր 5 ժամ 49 րոպե</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Սինոդիկ ամսվա տևողությունը (Լուսնի երկու միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը)</TD>
 +
        <TD align=center>29½ օր</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղային ամսվա տևողությունը (Երկրի շուրջը Լուսնի պտտվելու պարբերությունը)</TD>
 +
        <TD align=center>27⅓ օր</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկրի մասսան</TD>
 +
        <TD align=center>6·10<sup>27</sup> գր</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի մասսան Երկրի մասսայի համեմատությամբ</TD>
 +
        <TD align=center>330 000</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մոլորակի (Մերկուրիի) պտտման ամենակարճ պարբերությունը</TD>
 +
        <TD align=center>երեք ամիս (88 օր)</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մոլորակի (Պլուտոնի) պտտման ամենաերկար պարբերությունը</TD>
 +
        <TD align=center>250 տարի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ամենամեծ մոլորակի (Յուպիտերի) տրամագիծը</TD>
 +
        <TD align=center>Երկրի 11 տրամագիծ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լուսնի միջին հեռավորությունը Երկրից</TD>
 +
        <TD align=center>380 000 կմ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկրի միջին հեռավորությունն Արեգակից կամ աստղագիտական 1 միավորը</TD>
 +
        <TD align=center>150 000 000 կմ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մեկ պարսեկը</TD>
 +
        <TD align=center>206000 աստղ. միավ.<br>կամ 3¼ լուսատարի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ամենամոտ մոլորակի (Մերկուրիի) հեռավորությունն Արեգակից՝ համեմատած Արեգակից Երկրի հեռավորության հետ</TD>
 +
        <TD align=center>0,4 աստղ. միավոր</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ամենահեռավոր մոլորակի (Պլուտոնի) միջին հեռավորությունն Արեգակից</TD>
 +
        <TD align=center>40 աստղ. միավոր</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակնային համակարգության հեռավորությունն ամենամոտ աստղից (Կենտավրոսի α-ից)</TD>
 +
        <TD align=center>4 լուսատարի կամ 1⅓ պարսեկ,<br>կամ 270000 աստղ. միավոր</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մեր աստղային սիստեմի՝ Գալակտիկայի տրամագիծը</TD>
 +
        <TD align=center>100000 լուսատարի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ամենամոտ աստղային սիստեմի՝ Գալակտիկայի (Անդրոմեդայի համաստեղությունում) հեռավորությունը մեզանից</TD>
 +
        <TD align=center>1000000 լուսատարի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Չզինված աչքով տեսանելի աստղերի թիվը</TD>
 +
        <TD align=center>մոտ 6000</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լուսնի տրամագիծը Երկրի տրամագծի համեմատությամբ</TD>
 +
        <TD align=center>¼</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի տրամագիծը Երկրի տրամագծի համեմատությամբ</TD>
 +
        <TD align=center>109</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը</TD>
 +
        <TD align=center>6000°</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արևաբծերի թվի փոփոխության միջին պարբերությունը</TD>
 +
        <TD align=center>11 տարի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղերի ջերմաստիճանը</TD>
 +
        <TD align=center>3000°-ից (կարմիր աստղեր)<br>մինչև 30000° (սպիտակ աստղեր)</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկրի կեղևի տարիքը</TD>
 +
        <TD align=center>մոտ 2 միլիարդ տարի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ժամանակի հավասարման առավելագույն մեծությունը</TD>
 +
        <TD align=center>¼ ժամ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Միջին ռեֆրակցիան (հորիզոնի վրա)</TD>
 +
        <TD align=center>35՛</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գարնանային գիշերահավասարը</TD>
 +
        <TD align=center>մոտավորապես մարտի 21–ին</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ամառային արևադարձը</TD>
 +
        <TD align=center>մոտավորապես հունիսի 22-ին</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աշնանային գիշերահավասարը</TD>
 +
        <TD align=center>մոտավորապես սեպտեմբերի 23-ին</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Զմեռային արևադարձը</TD>
 +
        <TD align=center>մոտավորապես դեկտեմբերի 22-ին</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկիրը պերիհելիումում</TD>
 +
        <TD align=center>մոտավորապես հունվարի 1-ին</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկիրը աֆելիումում</TD>
 +
        <TD align=center>մոտավորապես հուլիսի 1-ին</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
 
 +
 
 +
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=5 align=center>II. ՀՈՒՆԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Α α — ալֆա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ι ι — յոտա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ρ ρ — ռո</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Β β — բետա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Κ κ — կապպա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Σ σ — սիգմա</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Γ γ — գամմա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Λ λ — լամդա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Τ τ — տաու</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Δ δ — դելտա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Μ μ — մյու</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Υ υ — իպսիլոն</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ε ε — էպսիլոն</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ν ν — նյու</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Φ φ — ֆի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ζ ζ — ցետա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ξ ξ — քսի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Χ χ — խի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Η η — էտա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ο ο — օմիկրոն</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ψ ψ — փսի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Θ θ — թետա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Π π — պի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ω ω — օմեգա</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
 
 +
 
 +
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=4 align=center>III. ՊԱՅԾԱՌ ԱՍՏՂԵՐԻ ԱՄԵՆԱԳՈՐԾԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ալգոլ — β Պերսեոսի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Միցար — ζ Մ. Արջի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ալդեբարան — α Ցուլի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պոլլուքս — β Երկվորյակների</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ալտաիր — α Արծվի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Բևեռային — α Փ. Արջի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Անտարես — α Կարիճի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պրոցիոն — α Փ. Շան</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արկտուր — α Եզնարածի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Կաստոր — α Երկվորյակների</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Բելյատրիկս — γ Օրիոնի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ռեգուլ — α Առյուծի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Բետելհեյզե — α Օրիոնի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ռիգել — β Օրիոնի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Վեգա — α Քնարի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սիրիուս — α Մ. Շան</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Դենեբ — α Կարապի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սպիկա — α Կույսի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կապելլա — α Կառավարի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ֆոմալդաուտ — α Հարավ. Ձկան</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD colspan=4>Այս աստղերի վերաբերյալ հիմնական տվյալները տե՛ս IV աղյուսակում։</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
 
 +
 
 +
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=8 align=center>IV. ՊԱՅԾԱՌ ԱՍՏՂԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԸ (ՄԻՆՉԵՎ 2,0 ԱՍՏՂԱՅԻՆ<br>ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱԿՄԱՆ 30°–Ը)</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD colspan=8 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Կատալոգում բերված սպեկտրի նշումը միևնույն ժամանակ ցույց է տալիս<br>աստղի գույնը, սպիտակ աստերը՝ O, B, A, դեղին աստղերը՝ F, G, K<br>և կարմիրները՝ M.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Աստղեր</TD>
 +
        <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Աստղային<br>մեծություն</TD>
 +
        <TD colspan=3 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ուղղակի ծագում<br>α</TD>
 +
        <TD colspan=2 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հակում<br>δ</TD>
 +
        <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Սպեկտրալ<br>դասը</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right>ժամ,</TD>
 +
        <TD align=right>րոպե,</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>վրկ.</TD>
 +
        <TD align=center>°</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>՛</TD>
 +
        <TD align=center></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Պերսեոսի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,90</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>19</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>19</TD>
 +
        <TD align=right>+49</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>36,8</TD>
 +
        <TD align=center>F</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Ցուլի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,06</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>31</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>54</TD>
 +
        <TD align=right>+16</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>22,2</TD>
 +
        <TD align=center>K</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>β Օրիոնի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,34</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>11</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD>
 +
        <TD align=right>- 8</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16,9</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Կառավարի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,21</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>11</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>31</TD>
 +
        <TD align=right>+45</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>55,7</TD>
 +
        <TD align=center>G</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>γ Օրիոնի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,70</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>21</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>22</TD>
 +
        <TD align=right>+ 6</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>17,3</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>β Ցուլի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,78</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>21</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>52</TD>
 +
        <TD align=right>+23</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>33,0</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ε Օրիոնի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>17,5</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>32</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>40</TD>
 +
        <TD align=right>- 1</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>14,7</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Օրիոնի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,92</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>51</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>23</TD>
 +
        <TD align=right>+ 7</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>23,7</TD>
 +
        <TD align=center>M</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>β Մ. Շան</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,99</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>19</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>37</TD>
 +
        <TD align=right>-17</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>55,2</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>γ Երկվորյակների</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,93</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>33</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>40</TD>
 +
        <TD align=right>+16</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27,6</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Մ. Շան</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>-1,58</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>42</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD>
 +
        <TD align=right>-16</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>37,1</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ε Մ. Շան</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,63</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>55</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>52</TD>
 +
        <TD align=right>-28</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>52,5</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>δ Մ. Շան</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,98</TD>
 +
        <TD align=right>7</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>33</TD>
 +
        <TD align=right>-26</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16,9</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Երկվորյակների</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,99</TD>
 +
        <TD align=right>7</TD>
 +
        <TD align=right>30</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD>
 +
        <TD align=right>+32</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2,6</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Փ. Շան</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,48</TD>
 +
        <TD align=right>7</TD>
 +
        <TD align=right>35</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>38</TD>
 +
        <TD align=right>+ 5</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24,3</TD>
 +
        <TD align=center>F</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>β Երկվորյակների</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,21</TD>
 +
        <TD align=right>7</TD>
 +
        <TD align=right>41</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD>
 +
        <TD align=right>+28</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>11,8</TD>
 +
        <TD align=center>K</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Առյուծի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,34</TD>
 +
        <TD align=right>10</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>39</TD>
 +
        <TD align=right>+12</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>18,6</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Մ. Արջի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,95</TD>
 +
        <TD align=right>10</TD>
 +
        <TD align=right>59</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>25</TD>
 +
        <TD align=right>+62</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7,8</TD>
 +
        <TD align=center>K</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ε Մ. Արջի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,63</TD>
 +
        <TD align=right>12</TD>
 +
        <TD align=right>50</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>57</TD>
 +
        <TD align=right>+56</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>20,4</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Կույսի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,21</TD>
 +
        <TD align=right>13</TD>
 +
        <TD align=right>21</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>30</TD>
 +
        <TD align=right>-10</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>47,8</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>η Մ. Արջի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,91</TD>
 +
        <TD align=right>13</TD>
 +
        <TD align=right>44</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>47</TD>
 +
        <TD align=right>+49</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>39,7</TD>
 +
        <TD align=center>B</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Եզնարածի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,24</TD>
 +
        <TD align=right>14</TD>
 +
        <TD align=right>12</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>23</TD>
 +
        <TD align=right>+19</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>32,8</TD>
 +
        <TD align=center>K</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Kարիճի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,22</TD>
 +
        <TD align=right>16</TD>
 +
        <TD align=right>25</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD>
 +
        <TD align=right>-26</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16,7</TD>
 +
        <TD align=center>M</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Քնարի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,14</TD>
 +
        <TD align=right>18</TD>
 +
        <TD align=right>34</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>34</TD>
 +
        <TD align=right>+38</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>43,1</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Արծվի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,89</TD>
 +
        <TD align=right>19</TD>
 +
        <TD align=right>47</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>22</TD>
 +
        <TD align=right>+ 8</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>40,9</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Կարապի</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,33</TD>
 +
        <TD align=right>23</TD>
 +
        <TD align=right>39</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD>
 +
        <TD align=right>+45</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>18</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>α Հարավ. Ձկան</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,29</TD>
 +
        <TD align=right>22</TD>
 +
        <TD align=right>53</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>47</TD>
 +
        <TD align=right>-29</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>59,6</TD>
 +
        <TD align=center>A</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
 
 +
 
 +
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=13 align=center>V. ՍՍՌՄ-Ի ՔԱՂԱՔՆԵՐԻ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՇՎԱԾ ԳՐԻՆՎԻՉԻՑ)</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD colspan=2 align=center>Լայնութ.</TD>
 +
        <TD colspan=2 align=center>երկայնութ.</TD>
 +
        <TD rowspan=2 align=center>գոտի</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD colspan=2 align=center>Լայնութ.</TD>
 +
        <TD colspan=2 align=center>երկայնութ.</TD>
 +
        <TD rowspan=2 align=center>գոտի</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>ժամ,</TD>
 +
        <TD align=right>րոպե</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>ժամ,</TD>
 +
        <TD align=right>րոպե</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ալմա-Աթա</TD>
 +
        <TD>43°</TD>
 +
        <TD>16՛</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>7,8</TD>
 +
        <TD align=center>V</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Չերնիգով</TD>
 +
        <TD>51</TD>
 +
        <TD>29</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>5,2</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արխանգելսկ</TD>
 +
        <TD>64</TD>
 +
        <TD>34</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>42,1</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Չիտա</TD>
 +
        <TD>52</TD>
 +
        <TD>01</TD>
 +
        <TD align=right>7</TD>
 +
        <TD align=right>34,0</TD>
 +
        <TD align=center>VIII</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստրախան</TD>
 +
        <TD>46</TD>
 +
        <TD>21</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>12,1</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Չկալով</TD>
 +
        <TD>51</TD>
 +
        <TD>17</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>40,4</TD>
 +
        <TD align=center>IV</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աշխաբադ</TD>
 +
        <TD>37</TD>
 +
        <TD>45</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>53,6</TD>
 +
        <TD align=center>IV</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պենզա</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD>11</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>0,1</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Բաքու</TD>
 +
        <TD>40</TD>
 +
        <TD>31</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>19,4</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պետրոզավոդսկ</TD>
 +
        <TD>61</TD>
 +
        <TD>47</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>17,6</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Բլագովեշչենսկ</TD>
 +
        <TD>50</TD>
 +
        <TD>13</TD>
 +
        <TD align=right>8</TD>
 +
        <TD align=right>30,1</TD>
 +
        <TD align=center>IX</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պետրոպավլովսկ Կամչատկայի վրա</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD>0</TD>
 +
        <TD align=right>10</TD>
 +
        <TD align=right>34,9</TD>
 +
        <TD align=center>XI</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գորկի</TD>
 +
        <TD>56</TD>
 +
        <TD>20</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>56,0</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պոլտավա</TD>
 +
        <TD>49</TD>
 +
        <TD>35</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>18,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Դնեպրոպետրովսկ</TD>
 +
        <TD>48</TD>
 +
        <TD>28</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>20,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Պսկով</TD>
 +
        <TD>57</TD>
 +
        <TD>49</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>53,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ենիսեյսկ</TD>
 +
        <TD>58</TD>
 +
        <TD>27</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>8,8</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ռիգա</TD>
 +
        <TD>56</TD>
 +
        <TD>08</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>36,5</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երևան</TD>
 +
        <TD>40</TD>
 +
        <TD>14</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>58,0</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ռոստով Դոնի վրա</TD>
 +
        <TD>47</TD>
 +
        <TD>13</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>38,9</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Թբիլիսի</TD>
 +
        <TD>41</TD>
 +
        <TD>42</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>59,3</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ռյազան</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>38</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>39,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ժիտոմիր</TD>
 +
        <TD>50</TD>
 +
        <TD>15</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>54,7</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սամարղանդ</TD>
 +
        <TD>38</TD>
 +
        <TD>39</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>27,9</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Իվանովո</TD>
 +
        <TD>57</TD>
 +
        <TD>0</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>43,9</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սարատով</TD>
 +
        <TD>51</TD>
 +
        <TD>32</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>4,3</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Իրկուտսկ</TD>
 +
        <TD>52</TD>
 +
        <TD>10</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>57,1</TD>
 +
        <TD align=center>VII</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սվերդլովսկ</TD>
 +
        <TD>56</TD>
 +
        <TD>49</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>2,4</TD>
 +
        <TD align=center>IV</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լենինգրադ</TD>
 +
        <TD>59</TD>
 +
        <TD>57</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>1,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սևաստոպոլ</TD>
 +
        <TD>44</TD>
 +
        <TD>37</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>14,1</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լվով</TD>
 +
        <TD>49</TD>
 +
        <TD>49</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>36,1</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սեմիպալատինսկ</TD>
 +
        <TD>50</TD>
 +
        <TD>24</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>20,4</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Խաբարովսկ</TD>
 +
        <TD>48</TD>
 +
        <TD>28</TD>
 +
        <TD align=right>9</TD>
 +
        <TD align=right>0,2</TD>
 +
        <TD align=center>IX</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սիմֆերոպոլ</TD>
 +
        <TD>44</TD>
 +
        <TD>57</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>16,4</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Խարկով</TD>
 +
        <TD>50</TD>
 +
        <TD>00</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>24,9</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Սմոլենսկ</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>46</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>08,2</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Խերսոն</TD>
 +
        <TD>46</TD>
 +
        <TD>38</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>10,5</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ստալինաբադ</TD>
 +
        <TD>38</TD>
 +
        <TD>33</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>35,0</TD>
 +
        <TD align=center>V</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կազան</TD>
 +
        <TD>55</TD>
 +
        <TD>48</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>16,5</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ստալինգրադ</TD>
 +
        <TD>48</TD>
 +
        <TD>48</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>58,1</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կալինին</TD>
 +
        <TD>50</TD>
 +
        <TD>52</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>23,6</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Վիլնյուս</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>41</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>41,1</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կալինինգրադ</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>42</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>22,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Վիտեբսկ</TD>
 +
        <TD>55</TD>
 +
        <TD>10</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>0,8</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կալուգա</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>31</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>25,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Վլադիվոստոկ</TD>
 +
        <TD>43</TD>
 +
        <TD>07</TD>
 +
        <TD align=right>8</TD>
 +
        <TD align=right>47,5</TD>
 +
        <TD align=center>IX</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կամենեց-Պոդոլսկ</TD>
 +
        <TD>48</TD>
 +
        <TD>40</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>46,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Վլադիմիր</TD>
 +
        <TD>56</TD>
 +
        <TD>08</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>41,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կիև</TD>
 +
        <TD>50</TD>
 +
        <TD>27</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>2,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Վոլոգդա</TD>
 +
        <TD>58</TD>
 +
        <TD>13</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>39,5</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կիրով</TD>
 +
        <TD>58</TD>
 +
        <TD>36</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>18,7</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Վորոնեժ</TD>
 +
        <TD>51</TD>
 +
        <TD>39</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>36,8</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կրասնոդար</TD>
 +
        <TD>43</TD>
 +
        <TD>03</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>35,9</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Տալլին</TD>
 +
        <TD>59</TD>
 +
        <TD>26</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>39,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կրասնոյարսկ</TD>
 +
        <TD>56</TD>
 +
        <TD>01</TD>
 +
        <TD align=right>6</TD>
 +
        <TD align=right>11,4</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Տամբով</TD>
 +
        <TD>52</TD>
 +
        <TD>44</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>45,8</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կույբիշև</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD>11</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>20,4</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Տաշքենդ</TD>
 +
        <TD>41</TD>
 +
        <TD>20</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>37,2</TD>
 +
        <TD align=center>V</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Կուրսկ</TD>
 +
        <TD>51</TD>
 +
        <TD>44</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>21,8</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Տոբոլսկ</TD>
 +
        <TD>38</TD>
 +
        <TD>12</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>33,1</TD>
 +
        <TD align=center>V</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մինսկ</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>30,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Տոմսկ</TD>
 +
        <TD>56</TD>
 +
        <TD>30</TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
        <TD align=right>39,8</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մոգիլյով</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>1,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Տուլա</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>12</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>30,5</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մոլոտով</TD>
 +
        <TD>58</TD>
 +
        <TD>00</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>45,1</TD>
 +
        <TD align=center>IV</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ուլյանովսկ</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>19</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>13,6</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մոսկվա</TD>
 +
        <TD>55</TD>
 +
        <TD>45</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>30,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ուրալսկ</TD>
 +
        <TD>51</TD>
 +
        <TD>12</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>25,4</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մուրմանսկ</TD>
 +
        <TD>68</TD>
 +
        <TD>59</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>12,2</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ուֆա</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>43</TD>
 +
        <TD align=right>3</TD>
 +
        <TD align=right>43,8</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Յակուտսկ</TD>
 +
        <TD>62</TD>
 +
        <TD>02</TD>
 +
        <TD align=right>8</TD>
 +
        <TD align=right>39,0</TD>
 +
        <TD align=center>VIII</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Քիշինյով</TD>
 +
        <TD>47</TD>
 +
        <TD>02</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD align=right>55,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Յարոսլավլ</TD>
 +
        <TD>57</TD>
 +
        <TD>38</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>39,5</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Քութայիսի</TD>
 +
        <TD>42</TD>
 +
        <TD>15</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>50,8</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Նովոչերկասկ</TD>
 +
        <TD>47</TD>
 +
        <TD>25</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>40,4</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Օդեսա</TD>
 +
        <TD>46</TD>
 +
        <TD>29</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>3,0</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Նիկոլաևսկ Ամուրի վրա</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD>08</TD>
 +
        <TD align=right>9</TD>
 +
        <TD align=right>22,9</TD>
 +
        <TD align=center>IX</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Օմսկ</TD>
 +
        <TD>54</TD>
 +
        <TD>59</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>53,5</TD>
 +
        <TD align=center>V</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Նովգորոդ</TD>
 +
        <TD>58</TD>
 +
        <TD>31</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>5,1</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Օրյոլ</TD>
 +
        <TD>52</TD>
 +
        <TD>58</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>24,3</TD>
 +
        <TD align=center>II</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Նովոսիբիրսկ</TD>
 +
        <TD>55</TD>
 +
        <TD>1</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>31,6</TD>
 +
        <TD align=center>VI</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Օրջոնիկիձե</TD>
 +
        <TD>43</TD>
 +
        <TD>02</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
        <TD align=right>58,7</TD>
 +
        <TD align=center>III</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>Ֆրունզե</TD>
 +
        <TD>42</TD>
 +
        <TD>53</TD>
 +
        <TD align=right>4</TD>
 +
        <TD align=right>58,3</TD>
 +
        <TD align=center>V</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
 
 +
 
 +
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=19 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>VI. ԱՂՅՈՒՍԱԿ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Պտույտի<br>սիդերիկ<br>պարբերաշրջանը<br>տարիներով</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Պտույտի<br>սինոդիկ<br>պարբերաշրջանը<br>օրերով</TD>
 +
        <TD colspan=3 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Միջին<br>հեռավորությունն<br>Արեգակից</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ուղեծրի<br>էքսցենտրիսիտետը</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ուղեծրի<br>թեքվածությունը<br>խավարածրի<br>նկատմամբ</TD>
 +
        <TD colspan=2 rowspan=2 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Զանգվածը<br>(Երկիրը — 1)</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Խտությունը<br>գ/սմ³</TD>
 +
        <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հասարակածային<br>տրամագիծը</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Սեղմվածությունը</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Առանցքի շուրջը<br>պտտվելու<br>պարբերաշրջանը</TD>
 +
        <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հասարակածի<br>թեքությունը<br>ուղեծրի<br>հարթության<br>նկատմամբ</TD>
 +
        <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Արբանյակների<br>թիվը</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD colspan=2 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>աստղագիտ.<br>միավոր</TD>
 +
        <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>միլիոն կմ</TD>
 +
        <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Երկիրը — 1</TD>
 +
        <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Կիլոմոտրերով</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մերկուրի</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>241</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>116</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>378</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>58</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,206</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7°</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>04</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>3,8</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,39</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 000</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>88 օր</TD>
 +
        <TD align=right>0°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right>—</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Վեներա</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>615</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>584</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>728</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>108</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,007</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3°</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>81</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>4,9</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,97</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>12 400</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 օր ?</TD>
 +
        <TD align=right>—</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right>—</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Երկիր</TD>
 +
        <TD align=right>1,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>000</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=right>1,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>000</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>150</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,017</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=right>1,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>00</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>5,5</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,00</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>12 742</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_{298}</math></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>23 ժամ 56 րոպե 4 վրկ.</TD>
 +
        <TD align=right>23°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>27՛</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մարս</TD>
 +
        <TD align=right>1,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>881</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>780</TD>
 +
        <TD align=right>1,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>524</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>228</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,093</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2°</TD>
 +
        <TD align=right>0,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>11</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>4,0</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,53</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 770</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_{192}</math></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>24 ժամ 37 րոպե 23 վրկ.</TD>
 +
        <TD align=right>25°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>10՛</TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Յուպիտեր</TD>
 +
        <TD align=right>11,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>86</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>399</TD>
 +
        <TD align=right>5,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>203</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>778</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,048</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1°</TD>
 +
        <TD align=right>316,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,3</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10,95</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>139 560</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_{16}</math></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 ժամ 50 րոպե</TD>
 +
        <TD align=right>3°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>6՛</TD>
 +
        <TD align=right>12</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Սատուրն</TD>
 +
        <TD align=right>20,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>46</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>378</TD>
 +
        <TD align=right>9,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>539</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1425</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,056</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2°</TD>
 +
        <TD align=right>94,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,7</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9,02</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>115 110</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_{10}</math></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 ժամ 14 րոպե</TD>
 +
        <TD align=right>26°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>45՛</TD>
 +
        <TD align=right>9</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ուրան</TD>
 +
        <TD align=right>84,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>01</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>370</TD>
 +
        <TD align=right>19,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>19</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2668</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,017</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1°</TD>
 +
        <TD align=right>14,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>66</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,3</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4,00</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>51 000</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_{18}</math></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>10,7 ժամ</TD>
 +
        <TD align=right>98°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right>5</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Նեպտուն</TD>
 +
        <TD align=right>164,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>363</TD>
 +
        <TD align=right>30,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>07</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4494</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,099</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2°</TD>
 +
        <TD align=right>17,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>16</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,6</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3,92</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50 000</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_{50}</math></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>15,3 ժամ</TD>
 +
        <TD align=right>20°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right>2</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Պլուտոն</TD>
 +
        <TD align=right>218,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>367</TD>
 +
        <TD align=right>39,</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>58</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5915</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>0,247</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>17°</TD>
 +
        <TD align=right>1</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>?</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>?</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>?</TD>

        <TD align=center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>?</TD>
 +
        <TD align=right>—</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Արեգակ</TD>
 +
        <TD align=center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=right>331950</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1,4</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>109,1</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 390 600</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>25 օր</TD>
 +
        <TD align=right>7°</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>15՛</TD>
 +
        <TD align=right>—</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>(հասարակածում)</TD>
 +
        <TD align=center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>(խավարածրին)</TD>
 +
        <TD align=right></TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
 
 +
 
 +
VII. ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿՆՔԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԸ
 +
 
 +
Շնորհիվ Երկրի օրական պտույտի և Արեգակի շուրջը նրա կատարած շարժման, աստղերի դիրքը հորիզոնի նկատմամբ անընդհատ փոփոխվում է։ Նա միևնույն օրվա տարբեր ժամերին և տարբեր ամիսների միևնույն ժամերին տարբեր է լինում։ Աստղային երկնքի շարժական քարտեզը հնարավորություն է տալիս արագ և ուղղակի մեխանիկորեն որոշելու հորիզոնի նկատմամբ աստղերի ունեցած դիրքը՝ ժամանակի ցանկացած մոմենտի համար։
 +
 
 +
Քարտեզով աշխատելու համար հարկավոր է այն բռնել կամ դնել համապատասխան ձևով և կարողանալ նրանից օգտվել։
 +
 
 +
Նկատի ունենալով, որ դասագիրքը կարող է պետք գալ նաև հաջորդ տարում՝ ուրիշ աշակերտների օգտագործման համար, հարկավոր է աշխատել քարտեզի երկու մասերից էլ պատճեններ հանել, թողնելով բնագրերը գրքում։ Ցանկալի է, հնարավորության դեպքում, քարտեզի երկու մասերն արտագրելու ժամանակ նրանց գծային չափերը մեծացնել մեկ ու կես - երկու անգամ (մինչև 40—45 սմ տրամագծով)։ Որքան քարտեզը մեծ լինի, այնքան նա ավելի ակնառու կդառնա։
 +
 
 +
Քարտեզը և վերադիր շրջանը հարկավոր է սոսնձել բավական հաստ ստվարաթղթի վրա, գործածելով դրա համար ալյուրից պատրաստած սոսինձ և ոչ թե գումի-արաբիկ կամ սինգետիկոն, որոնցից թուղթը դեղնում է։ Չորացած (գոգավորվելուց խուսափելու համար որոշ ճնշման տակ) թերթերի եզրերը կլոր ձևով խնամքով կտրվում են, իսկ վերադիր շրջանում տրվում է ներքին կտրվածք՝ որոշ լայնության համապատասխանող պարփակ շրջագծերից որևէ մեկի ուղղությամբ։ Կտրվածքի գիծը ընտրվում է համապատասխան այն վայրի լայնության, որտեղ ենթադրվում է օգտվել քարտեզից, Մոսկվայի համար, օրինակ (լայնությունը 56°), այն գիծը, որտեղ կան 55° նշանները, Երևանի համար (լայնությունը 40°)՝ 40° նշաններ ունեցող գիծը և այլն։
 +
 
 +
Քարտեզից օգտվում են հետևյալ կերպ. վերադիր շրջանը դրվում է քարտեզի վրա այնպես, որ մեզ հարկավոր ժամը (ժամերը ցույց են տրված վերադիր շրջանի եզրերին) համընկնի մեր խնդրին համապատասխանող թվականին (ամիսն ու ամսաթիվը նշված են աստղային քարտեզի եզրերին)։ Այն ժամանակ վերադիր շրջանի բացվածքում կգտնվեն այն համաստեղություններն ու աստղերը, որոնք տվյալ մոմենտում պետք է լինեն հորիզոնից վեր և այն էլ հենց այն ուղղությամբ ու դիրքով, ինչպես այդ ստացվում է քարտեզի վրա։
 +
 
 +
Վերադիր շրջանի կտրվածքի եզրերը նշում են հորիզոնը, իսկ նրա կենտրոնը՝ զենիթըւ Հորիզոնի կետերը 9ույց են տրված վերադիր շրջանի վրա։
 +
 
 +
Քարտեզի տվյալները լրիվ կերպով կհամապատասխանեն աստղային երկնքի տեսանելի պատկերին, եթե քարտեզը բռնելու լինենք այն դիրքով, որ նրա «Հյուսիս» մակագրությունը կրող եզրը ուղղված լինի դեպի Հյուսիսային բևեռ։ Սեղանի վրա դրված քարտեզը դիտելիս պետք է հիշել, որ այս դեպքում նա աստղերի դասավորությունը ցույց է տալիս այնպես, ինչպես այդ կարտացոլվեր հայելու մեջ։
 +
 
 +
Մյուս կողմից, պետք է հիշել, որ քարտեզի վրա համաստեղությունները պատկերված են մի փոքր աղճատված, ձգձգված տեսքով, որովհետև երկնային սֆերան, ինչպես և երկրագունդը, չի կարելի առանց աղճատումների պատկերել հարթության վրա։
 +
 
 +
Քարտեզի վրա շառավղային գծերը ցույց են տալիս հակման շրջանները։ Նրանը ուղղակի ծագումը արտահայտող թվերը ցույց են տրված քարտեզի եզրերին (նշանակված են հակումների միայն զույգ շրջանները)։ Լուսատուների հակումները հաշվելու համար ծառայում են համակենտրոն շրջանագծերը, որոնք գծված են մեկը մյուսից 30° հեռավորության վրա (կենտրոնից երրորդ շրջանագիծր երկնային հասարակածն է, որի հակումը հավասար է 0°)։ Հեշտությամբ կարելի է նկատել, որ քարտեզը ցույց է տալիս մինչև -45° հակում ունեցող աստղերր (պատկերված են մինչև 4-րդ աստղային մեծության աստղերր ներառյալ)։
 +
 
 +
Քարտեզի վրա գծված էքսցենտրիկ շրջանագիծը խավարածիրն է, որի հատման կետերը երկնային հասարակածի հետ տալիս են ուղղակի ծագումը՝ 0 ժամ (գարնանային գիշերահավասարի կետ) և 18 ժամ (աշնանային գիշերահավասարի կետ)։
 +
 
 +
Նախապես իմանալով դիտման մոմենտի աստղային ժամանակը, վերադիր շրջանը կարելի է տեղավորել այնպես, որ աշխարհի բևեռից դեպի հարավ՝ երկնային միջօրեականի գծի («հյուսիս-հարավ» գծի) վրա ընկնեն ալն աստղերր, որոնց ուղղակի ծագումը հավասար է տվյալ աստղային ժամանակին։
 +
 
 +
Ստացվող պատկերը կհամապատասխանի աստղային երկնքի տվյալ մոմենտում ունեցած տեսքին։ Իսկ որովհետև աստղային ժամանակը միշտ հավասար է լինում վերին կուլմինացիայում գտնվող աստղերի ուղղակի ծագմանը, ուստի, վերադիր շրջանը տեղավորելով տվյալ օրվա, ժամվա ու րոպեների համապատասխան, կարելի է որոշել (մոտավորապես) դիտման մոմենտի աստղային ժամանակը՝ ըստ այն աստղերի ուղղակի ծագման, որոնք հատում են միջօրեականն աշխարհի բևեռի հարավային կողմում։
 +
 
 +
Օգտակար է խավարածրի վրա նշել Արեգակի ունեցած դիրքերը, օրինակ, տարվա բոլոր ամիսների քսանին (հաշվի առնելով նրա ուղղակի ծագումը). այն ժամանակ աստղային քարտեզը կդառնա ավելի ևս ակնառու և հարմար՝ դիտումներ կատարելու համար։
 +
 
 +
Մեր վերջին խորհուրդը, մեծացրած չափի քարտեզից հաճախակի և երկար ժամանակ օգտվելու համար ամենից լավ է նրան հավաքված իրար հետ միացված ձև տալ։ Դրա համար հարկավոր է քարտեզը տեղավորել քառակուսի ձևով կտրած ֆաներայի կամ շատ հաստ ստվարաթղթխ վրա, այնպես որ քարտեզը չորս կողմից մի փոքր դարս մնա այդ ֆաներայի եզրերից։ Այս դեպքում վերադիր շրջանը պետք է դնել քարտեզի վրա և ամրացնել այն ֆաներայի չորս անկյուններում, որի համար վերադիր շրջանը ստվարաթղթի վրա սոսնձելուց հետո, նրա շուրջը եղած ավելորդ մասերը կտրելիս, հարկավոր է նրա տրամագծորեն հակադիր կողմերում թողնել մի-մի զույգ ելուններ-կանթեր, որոնք հենց կծառայեն վերադիր շրջանը ֆաներային ամրացնելու համար։ Վերադիր շրջանը պետք է ամրացնել այնպես, որ քարտեզը նրա տակ կարողանա ազատ կերպով պտտվել (քարտեզը կարելի է պտտեցնել, օգտվելով նրա՝ ֆաներայից դուրս մնացած եզրերից)։
 +
 
 +
Քարտեզի կենտրոնում (Բևեռային աստղի մոտ) կարելի է փոքրիկ անցք անել և անցկացնել ֆաներայի վրա խփած փոքրիկ մեխի վրա, որպեսզի քարտեզը հեշտությամբ պտտվի։ Սակայն ավելի լավ է խուսափել այդ բանից, որպեսզի լփչացնել քարտեզը, քարտեզի շուրջը ֆաներայի անկյուններում կարելի է անշարժ կերպով ամրացնել հաստ ստվարաթղթի կամ ֆաներայի կտորներ՝ ներսից աղեղնաձև կտրվածքով։ Այդ կտորները պետք է մի փոքր հաստ լինեն, քան ստվարաթղթի վրա սոսնձած քարտեզը։ Հենց այդ կտորների վրա էլ ամրացվում է շարժական շրջանը՝ իր կանթերով։ Այդ ձևի բավականին լավ պատրաստած բնում քարտեզը կշարժվի առանց դժվարության։
 +
 
 +
Պտտեցնելով քարտեզը (ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ)՝ կարելի է պարզ պատկերել Երկրի օրական շարժման ժամանակ երկնային մարմինների՝ հորիզոնի նկատմամբ ունեցած դիրքի փոփոխության պատկերը։
 +
 
 +
 
 +
VIII. ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  
2. Եթե Երկիրը պատկերացնենք 30 սմ տրամագիծ ունեցող գլոբուսով, այդ դեպքում ի՞նչ մեծությամբ կպատկերացվի Երկրի բևեռային և հասարակածային շառավիղների տարբերությունը։
+
# '''Ի. Ֆ. Պոլակ''' — Ի՛նչպես է կառուցված տիեզերքը. 1947 թ., Պետհրատ.
 +
# '''Բ. Ա. Վորոնցով–Վելյամինով''' — Արդյոք կյանք կա՞ մոլորակների վրա 1948 թ., Պետհրատ.
 +
# '''Ռ. Վ. Կունիցկի''' — Արեգակնային համակարգության կաոուցվածքի վերաբերյալ հայացքների զարգացումը. 1948 թ., Պետհրատ.
 +
# '''Ռ. Վ. Կունիցկի''' — Ցերեկ և գիշեր։ Տարվա եղանակները. 1948 թ., Պետհրատ.
 +
# '''Գ. Ա. Գուրև''' — Լուսնային աշխարհ. 1948 թ., Պետհրատ.
 +
# '''Գ. Ա. Գուրև''' — Երկիր և երկինք. 1948 թ., Պետհրատ.
 +
# '''Ա. Խ. Լեբեդինսկի''' — Աստղերի աշխարհում. 1949 թ., Պետհրատ.
 +
# '''Ա. Ա. Միխայլով''' — Արեգակի և Լուսնի խավարումներ. 1950 թ., Պետհրատ.
 +
# '''Ն. Գ. Նովիկովա''' — Երկնային «Արտասովոր երևույթներ». 1951 թ., Պետհրատ.
 +
# '''Պ. Ի. Պոպով''' — Հանրամատչելի գործնական աստղագիտություն. 1952 թ., Պետհրատ։
  
3. Ինչի՞ է հավասար հասարակածային կետերի արագությունը մետրերով՝ Երկրի օրական պտույտի ժամանակ։
 
* 4. Իսկ ինչպիսի՞ն է հիշյալ արագությունը ձեր բնակավայրի համար (վերջինիս աշխարհագրական լայնությունը վերցնել քարտեզից), այն հաշվելու համար կառուցելով գծագիր օգտվեցեք եռանկյունաչափությունից։</small>
+
<TABLE border = 0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=2 align=center>IX. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱՂՅՈՒՍԱԿ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղագիտական դիտումների աոաջին գրանցումները եգիպտացիների, բաբելացիների և չինացիների մոտ</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>3000 տարի մ. թ. առաջ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի խավարման աոաջին նախագուշակումը (Հունաստանում)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>585 թվ. մ. թ. առաջ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արիստոտելի կողմից տիեզերքի նկատմամբ հայացքների շարադրումն իր «Երկնքի մասին» գրքում</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>IV դ. մ. թ. ա.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Երկրագնդի չափերի որոշելը չափումների միջոցով</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>III դ. մ. թ. ա.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Առաջին իդեաները հելիոցենտրիկ սիստեմի վերաբերմամբ։ Արեգակի հեռավորությունը որոշելու փորձեր (Արիստարքոս )</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>III դ. մ. թ. ա.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի և Լուսնի շարժումների ուսումնասիրությունը։ Պրեցեսիայի երևույթի հայտնադործումը։ Առաջին աստղային կատալոգ (Հիպպարքոս)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>II դ. մ. թ. ա.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>«Ալմագեստ» - այն գիրքը, որտեղ շարադրվել է աշխարհի գեոցենտրիկ սիստեմը։ Մեզ հասած աստղային հնագույն կատալոգներից ամենաառաջինը (Կլավդիոս Պտղոմեոս)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>II դ. մ. թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աշխարհի հելիոցենտրիկ սիստեմի գիտական հիմնավորումը (Նիկոլայ Կոպեռնիկոս)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1543 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ջորդանո Բրունոյի այրումը խարույկի վրա</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1600 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղային առաջին ատլասը, որտեղ պայծաո աստղերը նշված են հունական այբուբենի տառերով</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1603 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Հեռադիտակի կիրառումն աստղադիտական դիտումների ասպարեզում, արևաբծերի, Լուսնի լեռների, Վեներայի փուլերի, Յուպիտերի արբանյակների և այլոց հայտնագործումը (Գալիլեյ)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1610 թ. և հաջ. տարիներ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մոլորակների շարժման օրենքների հայտնադործումը Կեպլերի կողմից</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1620 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գալիլեյի դատը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1633 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ճոճանակային ժամացույցի գյուտը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1656 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Տրիանգուլյացիայի գյուտը և դիտախողովակների կիրառումը աստիճանային չափումների համար</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>XVII դ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լույսի տարածման արագության որոշելը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1675 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ձգողության օրենքի սահմանումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1682 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Առաջին անգամ Արեգակի՝ Երկրից ունեցած հեռավորության որոշելը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1671 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Պարբերական գիսավորների և աստղերի սեփական շարժման հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1682, 1718 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գիտությունների Ակադեմիայի աստղադիտարանի հիմնադրումը Ս.-Պետերբուրգում (այժմ Լենինգրադ)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1725 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Վեներայի մթնոլորտի հայտնաբերումը Մ. Վ. Լոմոնոսովի կողմից</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1761 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ուրանի հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1781 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Առաջին փոքրիկ մոլորակի՝ Ցերերայի հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1801 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղի տարեկան պարալաքսի աոաջին չափումը (Վ. Յա. Ստրուվեն Ռուսաստանում)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1835—1840 թ.թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Պուլկովի աստղադիտարանի հիմնադրումը (Վ. Յա. Ստրուվե)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1839 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>«Անտեսանելի աստղագիտության» սկիզբը — Սիրիուսի և Պրոցիոնի արբանյակների հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1844 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Նեպտունի հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1846 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Միջաստղային միջավայրում Լույսի կլանման և տարածության մեջ աստղերի ունեցած անհավասարաչափ խտության հայտնաբերումը (Վ. Յա. Ստրուվե)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1847 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ռուսական աստիճանային չափումը Սառուցյալ օվկիանոսից մինչև Դունայը՝ Երկրի ձևն ու չափերը որոշելու համար</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1816—1855 թ.թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Սպեկտրային անալիզի կիրառման սկիզբը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1859 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղերի սպեկտրոսկոպիայի սկիզբը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1860 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Արեգակի հրվիժակները խավարումներից դուրս դիտելու եղանակի մշակումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1868 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գիսավորների կառուցվածքի տեսության մշակումը (Բրեդիխին)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1877 թվից</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լույսի ճնշման հայտնաբերումը և այնուհետև նրա չափումը Պ. Ն. Լեբեդևի կողմից</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1901 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ցեֆեիդների պարբերաշրջանի և նրանց լուսատվության միջև գոյություն ունեցող կապի հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1908 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մարսի վրա երևացող բծերի բնույթի պարզաբանումը (Գ. Ա. Տիխով)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1909—1948 թ.թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Թզուկ և հսկա աստղերի գոյության հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1913 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գալակտիկայի պտտման հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1924 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Աստղերի պտույտի հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1927 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Պլուտոն մոլորակի հայտնաբերումը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1930 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Լուսավոր և խավար փոշե միգամածությունների միասնության հայտնաբերումը (Վ. Ա. Համբարձումյան և Շ. Գ. Գորդելաձե)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1937 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մենիսկային հեռադիտակի գյուտը (Դ.Դ. Մակսուտով)</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1941 թ.</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
<references>
 
<references>

Ընթացիկ տարբերակը 18:36, 26 Դեկտեմբերի 2018-ի դրությամբ

Աստղագիտություն

հեղինակ՝ Բ. Ա. Վորոնցով-Վելյամինով
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Աստղագիտություն»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

§ 1. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ։ Աստղագիտությունն ուսումնասիրում է երկնային մարմինների և նրանց համակարգությունների շարժումը, կառուցվածքն ու զարգացումը։ Նա բոլոր գիտություններից ամենահնագույնն է. նրա սաղմերը մենք հանդիպում ենք դեռևս Աֆրիկայի և Ասիայի կուլտուրական այն ժողովուրդների մոտ, որոնք ապրելիս են եղել մեզանից մի քանի հազար տարի առաջ։

Երկինքն առաջին անգամ դիտողներն արդեն նկատել էին, որ Արեգակի և աստղերի դիրքով կարելի է որոշել ժամանակը։ Օրինակ, օրվա կեսին՝ կեսօրին, Արեգակը երկնքում գրավում է, տվյալ օրվա ընթացքում, ամենաբարձր դիրքը։ Լուսնի տեսքի փոփոխությամբ (եղջյուր, լրիվ սկավառակ և այլն) և երկնքի մյուս լուսատուների դիրքով կարելի է չափել մեծ ժամանակահատվածներ, այսինքն կազմել օրացույց։ Քոչվոր ժողովուրդները և ծովագնացները սովորել էին աստղերի օգնությամբ որոշել իրենց պետք եղած ուղղությունը։

Աստղագիտությունն այդ նպատակին ծառայում է նաև մեր ժամանակներում։ Աստղերի օգնությամբ որոշվում է ծովում նավերի, իսկ օդում՝ ինքնաթիռների ուղղությունն ու դիրքը։ Ճիշտ ժամանակը, որը հաղորդվում է ռադիոյով, որոշվում է աստղագետների կողմից՝ երկնային լուսատուները դիտելու միջոցով։ Առանց երկնային լուսատուների դիտումների հնարավոր չէր լինի նաև աշխարհագրական ճիշտ քարտեզներ կազմել։ Այսպիսով, աստղագիտությունն առաջ է եկել մարդու գործնական պահանջների հիման վրա և զարգացել է նրանց հետ միասին։

Դիտելով ամենօրյա արևածագն ու արևամուտը և աստղերի տեսանելի շարժումը հորիզոնի նկատմամբ, մարդիկ կարծում էին, թե բոլոր երկնային լուսատուները իսկապես շարժվում են անշարժ Երկրի շուրջը։ Երկնայինն ու երկրայինը խիստ կերպով սահմանազատվում էին միմյանցից։ Այդ սխալ պատկերացումը, որ հովանավորվում էր կրոնի կողմից, ժխտվել է մատերիալիստական գիտության կողմից։

Հաստատվել է, որ Երկիրը նույնպիսի մի երկնային մարմին է, ինչպես և երկնային մյուս լուսատուները, որ նա նրանցից ոչ մի բանով չի տարբերվում, որ Երկիրը և նրան նմանվող երկնային մարմինները, որոնք մոլորակներ են կոչվում, բոլորվում են Արեգակի շուրջը, որ աստղերը այնպիսի լուսատուներ են, որոնք նման են մեր Արեգակին, այսինքն՝ բաղկացած են շիկացած գազից և անհամեմատ ավելի մեծ չափեր ունեն, քան Երկիրը և նույնիսկ (շատ դեպքերում) իրենց չափերով բավականաչափ գերազանցում են մեր հսկայական Արեգակին։

Տիեզերքի մասին եղած նախկին միամիտ պատկերացումները, որոնք հիմնվում էին հեռավոր անցյալի մարդկանց մոլորությունների վրա, արտացոլված են կրոնական ուսմունքներում։ Այդ ուսմունքների համաձայն աշխարհն ստեղծվել է աստծու կամ աստվածների կողմից և իբր գոյություն ունի անփոփոխ։ Տիեզերքի իսկական կառուցվածքի հայտնագործումը մարդկանց ցույց տվեց, որ աշխարհն իրականում բնավ այնպիսին չէ, ինչպես նա նկարագրվում է այսպես կոչված «սրբազան» գրքերում։

Իմանալով բնության օրենքները, մարդիկ հնարավորություն ստացան այն նվաճելու, նրան ստիպեցին ծառայել իրենց։ Իմանալով երկնային այնպիսի երևույթների պատճառները, ինչպիսիք են՝ Արեգակի խավարումը, գիսավորների հայտնվելը և այլն, մարդիկ դադարեցին սնահավատորեն սարսափել նրանցից։ Տիեզերքի իսկական կառուցվածքը չիմանալուց առաջացող սնահավատությունը կարող է պահպանվել միայն հետամնաց մարդկանց մեջ, որոնք չգիտեն աշխարհի կառուցվածքը։ Ուստի՝ առանց աստղագիտության հիմունքներն իմանալու, չի կարելի գիտական առաջավոր աշխարհայացք ունենալ։

Երկնային լուսատուներին վերաբերող գիտությունը պատմում է մեզ, որ կան երկնային այնպիսի մարմիններ, որոնք բոլորովին նման չեն մեր երկրագնդին, որ միմիայն Երկիրը չէ, որ կարող է բնակեցված լինել կենդանի էակներով, որ աշխարհում ամեն ինչ փոփոխվում է հենց իրեն՝ բնության օրենքների համաձայն, որ տիեզերքը հավիտենական է՝ երբեք չի ստեղծվել և երբեք չի դադարի գոյություն ունենալուց։

Ուսումնասիրելով աստղագիտությունը, մենք տեղեկանում ենք մոլորակներէ մյուս երկրների մասին, որոնք շրջապատված են շատ լուսիններով, տեղեկանում ենք հեռավոր աստղերի ու աստղային կուտակումների մասին, որոնք այնքան հեռու են գտնվում մեզանից, որ նրանց լույսը, տարածվելով մոտ 300000 կմ/վրկ արագությամբ, հասնում է մեզ տարիների և, նույնիսկ, միլիոնավոր տարիների ընթացքում։

Աստղագիտության տվյալներն օգտակար են մյուս գիտությունների զարգացման համար, օրինակ, ֆիզիկայի։ Օժանդակելով մյուս գիտություններին, աստղագիտությունն իր հերթին օգտվում է այդ գիտությունների ծառայություններից։ Ֆիզիկոսներն օգնում են աստղագետներին երկնային լուսատուների ուսումնասիրության նոր միջոցներ գտնելու գործում, մաթեմատիկոսները տալիս են զանազան հաշվարկումների համար նոր, ավելի լավ եղանակներ, առանց որի՝ աստղագիտությունը չի կարող զարգանալ, և այլն։

Աստղագետները հաճախ օգնում են պատմաբաններին՝ որոշելու թե ե՛րբ են տեղի ունեցել որոշ իրադարձություններ, օրինակ, Հունաստանում ճակատամարտերից մեկի ժամանակ (միդիացիների և լիդիացիների միջև) տեղի է ունեցել մի հազվադեպ երևույթ` Արեգակի լրիվ խավարում։ Աստղագետները կարողացել են հաշվել, թե ե՛րբ տվյալ խավարումը կարող էր երևալ այդ վայրում։ Այդպիսով, որոշվել է այդ պատմական ճակատամարտի տարեթիվը։

Աստղագիտությունը հիմնված է երկնային երևույթների դիտումների վրա։ Առանց այդ դիտումների՝ աստղագիտությունը, ինչպես հարկն է, յուրացնել հնարավոր չէ։ Ուստի ամեն մի սովորող պետք է ծանոթանա երկնքում տեղի ունեցող հիմնական երևույթների հետ և հաճախակի ուշադիր կերպով դիտի աստղային երկինքը և աշխատի ինքն իր աչքով տեսնել այն, ինչի մասին խոսվում է դասագրքում։ Այդ երևույթներից շատերը մեկ անգամից չի կարելի նկատել։ Նրանք պարզվում են միայն տարբեր ժամանակ կատարված դիտումները միմյանց հետ համեմատելուց հետո։ Աստղագիտությունը ուսումնասիրում է բնությունը նրա մեծասքանչ արտահայտություններում, և բնությանը անձնական փորձի միջոցով ծանոթ չլինելու դեպքում նրա ուսումնասիրությունը մնում է գրքային ու մեռյալ, պատկերացումները՝ անորոշ և անկայուն։

Ուրեմն հաճախ կարդացեք բնության այդ մեծ գիրքը՝ աստղային երկինքը, որը մշտապես տարածված է ձեր գլխավերևը։

ԳԼՈՒԽ I։ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱ ԵՎ ԵՐԿԻՐ

ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱ

§ 2. ԵՐԿՆԱԿԱՄԱՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Բաց և ընդարձակ վայրում, թեկուզ ո՛րտեղ էլ մենք գտնվելիս լինենք (բաց դաշտում, տափաստանում կամ ծովի վրա), երկինքը՝ ամպամած լինի նա թե պարզ, երևում է մեզ ինչպես մի գմբեթ, որ շրջված է մեր գլխավերևը։ Այդ երկնային գմբեթը կամ երկնակամարը ցերեկը պարզ եղանակին կապույտ է, ամպամած եղանակին՝ մոխրագույն, իսկ պարզ գիշերները ծածկված է լինում աստղերով։

Այդ ժամանակ Երկիրը մեզ թվում է որպես մի շրջան, որի կենտրոնում կանգնած ենք մենք և որի եզրերը կարծես թե միանում են երկնակամարի հետ հորիզոնով։ Մենք գիտենք, որ իրականում երկինքը չի միանում Երկրին և որ հորիզոնի գիծը Երկրի մակերևույթի տեսանելի մասի երևակայական սահմանն է։ Ճիշտ այդպես էլ երկնակամարը, որպես երկնային գմբեթ, իրականում գոյություն չունի։ Երկնային լուսատուները, այսինքն՝ Արեգակը, Լուսինը և աստղերը, միայն թվում է, թե կպած են երկնակամարին և կարծես բոլորը միևնույն հեռավորության վրա են գտնվում մեզանից։ Իսկ իրականում բոլոր այդ լուսատուները գտնվում են մեզանից չափազանց տարբեր և շատ մեծ հեռավորությունների վրա։

Ցերեկային երկնքի կա պույտ գույնը առաջանում է նրանից, որ Երկրի մթնոլորտը, որը շրջապատում է ողջ երկրագունդը, ցրում է ամեն կողմի վրա իր միջով անցնող արեգակնային լույսը։ Բայց սպիտակ արեգակնային լույսը, ինչպես հայտնի է, բաղկացած է ծիածանի բոլոր գույների խառնուրդից, իսկ օդը կապույտ ճառագայթներն ավելի ուժեղ է ցրում, քան մյուս գույնի ճառագայթները։ Ուստի օդը կարծես «ներկվում է» կապույտ գույնով։

Որքան ավելի վեր բարձրանանք Երկրի մակերևույթից, այնքան քիչ մթնոլորտ կմնա մեր գլխավերևը և այնքան նրա կողմից թույլ կլինի արեգակնային լույսի ցրումը։ Այնտեղ (օրինակ, շատ բարձր լեռան գագաթից կամ ինքնաթիռից ու ստրատոստատից) երկինքն ավելի խավար է թվում, և նրա վրա նույնիսկ ցերեկը նկատելի են լինում առավել պայծառ աստղերը։ Ցերեկային երկինքը հեռադիտակով նայելիս նույնպես ավելի խավար է թվում, քան չզինված աչքի համար։ Հեռադիտակով պայծառ աստղերը կարելի է տեսնել նաև ցերեկը։ Հետևաբար, եթե ցերեկը երկնակամարի վրա մենք աստղեր չենք տեսնում, ապա միայն այն պատճառով, որ Երկրի մթնոլորտի կողմից ցրվող արեգակնային լույսը խանգարում է տեսնել նրանց։ Արեգակի լրիվ խավարման ժամանակ երկինքը մթնում է, և աստղերը չզինված աչքով տեսանելի են դառնում։

Մեզ թվում է, թե գիշերային երկնակամարի վրա ցրված աստղերն անթիվ են և որ նրանցից ոչ մի կերպ հնարավոր չէ մի բան հասկանալ։ Սակայն, եթե ուշադրությամբ նայենք երկնքին, կտեսնենք, որ աստղերի թիվն այնքան էլ մեծ չէ, և նրանց ճանաչելն էլ առանձնապես դժվար չէ։ Հորիզոնից վեր չզինված աչքով միաժամանակ, ամենաբարենպաստ պայմանների դեպքում, կարելի է տեսնել ոչ ավելի, քան 3000 աստղ։

Ամբողջ աստղային երկինքը բաժանված է մասերի։ Աստղային երկնքի այդ մասերը կոչվում են համաստեղություններ։

Դեռևս երկնքի հնադարյան դիտողներն են հազարավոր տարիներ առաջ աստղային երկինքը բաժանել մասերի, որտեղ աստղերը միանգամայն կամայականորեն խմբավորել են զանազան կերպարանքների՝ համաստեղությունների մեջ։ Նրանք այդ խմբերին (համաստեղություններին) տվել են երևակայական անուններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Այդ անուններից շատերը այժմ մեղ համար տարօրինակ են հնչում, որովհետև համաստեղությունները կրում են այնպիսի առարկաների և էակների անուններ, որոնց հետ աստղերի դասավորությունը հաճախ ոչ մի նմանություն չունի։ Մի շարք դեպքերում այդ անունները կապվել են հին դարերի զանազան առասպելների հետ։

Երկնքում զատված է ընդամենը 88 համաստեղություն։ Նրանցից բավական է ճանաչել և կարողանալ երկնքում գանել մի քանիսը, որոնք պայծառ աստղեր ունեն։ Համաստեղությունները գտնելը հեշտացնելու համար նրանց առավել պայծառ աստղերը մտովի միացնում են ուղիղ գծերով այնպես, որ ստացվեն երկրաչափական պարզ ֆիգուրաներ կամ սխեմատիկ նկարներ։

Համաստեղությունների աստղերը չեն փոխում իրենց փոխադարձ դասավորությունը։ Նրանցից տարբերվում են մոլորակները, այն լուսատուները, որոնք փոխում են իրենց տեսանելի տեղը համաստեղությունների միջև, տեղաշարժվելով բարդ գծերով, որոնք հիշեցնում են մերուկներ։

Չզինված աչքով երևում են 5 մոլորակներ, որոնք իրենց տեսքով նման են պայծառ աստղերին։ Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։

thumb

§ 3. ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆԵԼԸ ԵՐԿՆՔՈՒՄ։ Ամենից առաջ, յուրաքանչյուրը պետք է կարողանա երկնքում գտնել Մեծ Արջի համաստեղությունը։ Նա բնորոշ է իր յոթ պայծառ աստղերով։ Նրանց կարելի է մտովի միացնել ուղիղ գծերով այնպես, որ ստացվի շերեփի կամ կոթավոր կաթսայի պատկեր (նկ. 1)։ Միայն հարկավոր է նկատի ունենալ, որ երբեմն «շերեփի» կոթը ուղղված է լինում դեպի ձախ, երբեմն դեպի վեր կամ դեպի ցած, իսկ երբեմն էլ այդ «շերեփը», երբ նա գտնվելիս է լինում ուղիղ մեր գլխավերևը, շրջվում է «երեսնիվայր»։

Նկ. 2-ում պատկերված է աստղային երկնքի ժամանակակից քարտեզի մի մասը, որտեղ գտնվում է Մեծ Արջի համաստեղությունը։

thumb

Նկ. 3-ում վերարտադրված է աստղային մի հինավուրց քարտեզ, որտեղ բացի աստղերից պատկերացվել է նաև այն գազանի պատկերը, որի անունով կոչվում է համաստեղությունը։

thumb

Ելնելով Մեծ Արջի համաստեղությունից, գտեք. Փոքր Արջի համաստեղությունը։ Եթե նրա 7 գլխավոր աստղերը (որոնք ավելի թույլ պայծառություն ունեն, քան Մեծ Արջի աստղերը) մտովի միացնենք ուղիղ գծերով, ինչպես այդ ցույց է տրված նկ. 1-ում, նույնպես կստացվի փոքր չափի շերեփ։ Այդ համաստեղության մեջ ամենապայծառ աստղը («շերեփի» կոթի ծայրինը) կրում է Բևեռային անունը։

Բևեռային աստղից այն կողմը, եթե շարժվելու լինենք Մեծ Արջից, մոտավորապես նույն հեռավորության վրա, փռված է Կասիոպեի համաստեղությունը։ Նա բնորոշ է իր հինգ բավականաչափ պայծառ աստղերով, որոնք դասավորված են W տառի կամ շրջված ու հիմքի մոտ ձգված M տառի ձևով։

Կասիոպեից ցած գտնվում են Անդրոմեդայի և Պեգասի համաստեղությունները։ Մ. Արջը Կասիոպեի հետ միացնող գծի երկու կողմերում դասավորված են Կարապի, Քնարի և Արծվի (մեկ կողմում) համաստեղությունները և Կառավարի, Երկվորյակների, Ցուլի, Օրիոնի, Մեծ Շան ու Փոքր Շան (մյուս կողմում) համաստեղությունները։

Յուրաքանչյուր սովորող պետք է կարողանա երկնքում գտնել նշված համաստեղությունները, հիշելով նրանց պայծառ աստղերի բնորոշ դասավորությունը։ Այդ համաստեղությունները ցույց են արված նկ. 4-ում, 5-ում և 6-ում։

Երկնքում համաստեղություններն ավելի հեշտ կարելի է գտնել այնպիսի գիշերը, երբ Լուսնի պայծառ լույսը դրան չի խանգարում։ Հարկավոր է նկատի ունենալ, որ որոշ համաստեղություններ (թվածներից երկու Արջերը և Կասիոպեն) միշտ երևում են երկնքում։ Մյուս համաստեղությունները երբեմն երևում են, երբեմն գտնվում են հորիզոնից ցած։ Բացի այդ, յուրաքանչյուր համաստեղություն օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր ժամանակներին հորիզոնի նկատմամբ տարբեր դիրք է գրավում։ Համաստեղություններն ավելի հեշտ գտնելու համար առանձնապես հարմար է օգտվել երկնքի շարժական քարտեզից, որովհետև նա ցույց է տալիս հորիզոնի նկատմամբ համաստեղությունների ունեցած դասավորությունը՝ տարվա ամեն մի օրվա ու ժամվա համար (տե՛ս հավելված VI)։

Համաստեղությունները գտնելը հեշտացնելու համար հարկավոր է մեկ՝ արդեն ծանոթ, համաստեղությունից աստիճանաբար անցնել մյուսին՝ դեռևս չգտնվածին։ Ըստ որում պետք է նկատել, թե մեզ ծանոթ համաստեղությունից դեպի ո՞ր կողմն է գտնվում այն համաստեղությունը, որ մենք փնտրում ենք։ Հարկավոր է ուշադրություն դարձնել աստղերի համեմատական պայծառության վրա, որը քարտեզի վրա ցույց է տրված տարբեր մեծության շրջանակներով։ Քարտեզի վրա ցույց է տրված, թե ի՛նչ գծերով է հարմար միացնել աստղերը, թեև դա սոսկ պայմանական մի ձև է։

Վերոհիշյալ համաստեղություններից ամեն երեկո Քնարը (Վեգա կոչված պայծառ աստղով), Կարապն ու Արծիվը (Ալտաիր կոչված աստղով) երևում են ամբողջ գիշերը՝ գարնանն ու աշնանը, Եզնարածը (Արկտուր կոչված պայծառ աստղով)՝ գարնանն ու ամռանը, Կառավարը, Ցուլը և Մեծ Շունը (երկնքի ամենապայծառ աստղի՝ Սիրիուսի հետ միասին)՝ միայն ձմռանը, Պերսեոսը, Անդրոմեդան և Պեգասը՝ սրանք ամառային և աշնանային համաստեղություններ են։

§ 4. ԱՍՏՂԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Աստղերն ըստ իրենց տեսանելի պայծառության տարբեր են լինում։ Հին ժամանակներից ի վեր ամենապայծառ աստղերն անվանել են առաջին մեծության աստղեր։ Այն աստղերը, որոնք նրանցից թույլ են 2½ անգամ, անվանվում են երկրորդ մեծության աստղեր, և այլն։ Ամենաթույլ աստղերը, որոնք երևում են անլուսին գիշերը սրատես աչքով, վեցերորդ մեծության աստղեր են։ Նրանք իրենց փայլով 100 անգամ թույլ են առաջին մեծության աստղերից։

«Աստղային մեծություն» հնուց ի վեր արմատացած անունը ոչ մի առնչություն չունի աստղի չափերի և աստղի իրակ ան մեծության հետ։ «Աստղային մեծություն» հասկացողությունը բնորոշում է աստղերի պայծառությունը։ Որքան աստղը թույլ է, այնքան նրա աստղային մեծությունը մեծ է։ Սա նման է այն բանին, ինչպես, օրինակ, ավելի խոշոր պտուղները համարում են առաջին տեսակի, մանրերը՝ երկրորդ տեսակի և այլն։

thumb

Մեծ Արջի գլխավոր յոթ աստղերից վեցը և Բևեռшյին աստղը երկրորդ մեծության աստղերի օրինակ են հանդիսանում։ Առաջին մեծության աստղերի օրինակ են ծառայում Արկտուրը և Ալտաիրը։

Աստղերի փայլի ճշգրիտ չափումները պահանջ են առաջացրել կիրառելու աստղային մեծության միջակա կոտորակային նշանակումներ, օրինակ, 1,2 կամ 5,9։ Որպես 1,0 մեծության նմուշ ընդունված աստղերից ավելի պայծառ լուսատուների համար մտցրել են 0 աստղային մեծություն, -1, -2 մեծություններ (բացասական նշանով) և այլն։ Օրինակ, Սիրիուսի աստղային մեծությունը հավասար է -1,6։

thumb
thumb

Հեռադիտակով կարելի է տեսնել ավելի թույլ աստղեր, քան վեցերորդ մեծության աստղերն են՝ յոթերորդ, ութերորդ և ավելի բարձր մեծության աստղեր։ Որքան աստղերը թույլ են, այնքան նրանց թիվը մեծ է։ Առաջին մեծության և ավելի պայծառ աստղերի թիվը հասնում է մոտավորապես 20-ի։ Վեցերորդ մեծության և ավելի պայծառ աստղերը մոտավորապես վեց հազար հատ են։

§ 5. ԱՍՏՂԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ։ Առաջին մեծության աստղերը դեռևս հնում ստացել են հատուկ անվանումներ, ինչպես, օրինակ, Սիրիուս, Վեգա, Ալտաիր։ Բացի այդ պայծառ աստղերից, յուրաքանչյուր համաստեղության մեջ առանձին կերպով, նշանակում են հունական այբուբենի տառերով՝ α, β, γ, ... և այլն՝ մասնավորապես նրանց պայծառության նվազման կարգով։ Այսպես, օրինակ, Սիրիուսը միևնույն ժամանակ Մեծ Շան α-ն է, Բևեռային աստղը՝ Փոքր Արջի α-ն է, Ռիգելը՝ Օրիոնի β-ն է և այլն։

Ավելի թույլ աստղերից շատերը նշանակվում են լատինական այբուբենի տառերով։ Վերջապես բոլոր աստղերի, նույն թվում նաև ամենաթույլ աստղերի համար, որոնց այբուբենի բոլոր տառերը բնականաբար չեն բավականացել, կարելի է ցույց տալ նրանց աստղային մեծությունը և այն տեղը, որ նրանք զբաղեցնում են երկնքում, կամ այն համարը, որի տակ նրանք գրանցված են այս կամ այն մասնագիտական աստղային կատալոգում։

Հունական այբուբենը և բոլոր առաջին մեծության այն աստղերի հատուկ անունները, որոնք երևում են ՍՍՌՄ տերիտորիայից, տրված են II և III հավելվածներում։

§ 6. ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱ, ԶԵՆԻԹ ԵՎ ՀՈՐԻԶՈՆ։ Բոլոր աստղերը մեզանից միևնույն հեռավորության վրա են թվում։ Ուստի՝ հարմար է պայմանական կերպով ընդունել, որ բոլոր աստղերն էլ իբր թե գտնվում են կամայական շառավիղ ունեցող մի գնդի ներքին մակերևույթի վրա, որ կոչվում է երկնային սֆերա և որի կենտրոնում գտնվում է դիտողի աչքը։

Չափազանց տարբեր են աստղերի իսկական հեռավորությունները մեզանից, և այդ հեռավորությունները մենք կարող ենք որոշել միայն շատ ճշգրիտ չափումների և հաշվարկումների միջոցով։ Մինչդեռ աչքի համար հեռավորությունների մեջ եղած այդ տարբերությունը բոլորովին աննկատելի է, և այնպիսի երևույթները, ինչպիսիք են աստղերի ծագելն ու մայր մտնելը, տեղի են ունենում անկախ մեզնից ունեցած նրանց հեռավորությունից։ Երկնային սֆերայի հասկացողությունից մենք օգտվում ենք երկնային տեսանելու ամենապարզ երևույթների քննարկումը հարմար դարձնելու համար, օրինակ, այնպիսի երևույթների, ինչպես լուսատուների ծագելն ու մայր մտնելն է։ Մենք գիտենք, որ մեր գլխավերևը իրականում գոյություն չունի ոչ կարծր գմբեթի ձև ունեցող երկնակամար և ոչ էլ որևէ ռեալ երկնային սֆերա։ Իսկ հին ժամանակներում երկնային այդ սֆերան համարում էին ոչ թե որպես մաթեմատիկական մի հասկացողություն, ինչպես մենք նրան համարում ենք, այլ որպես իսկապես գոյություն ունեցող բյուրեղապակյա մի գունդ։

Դատողություններ անելով լուսատուների ծագելու, մայր մտնելու և ուրիշ նման երևույթն երի մասին, մենք նկատի ենք ունենում միայն այն ուղղությունը, որով երևում են աստղերը (օրինակ, հորիզոնի մոտ, մեր գլխավերևը և այլն), ուստի միևնույն է, թե ինչպիսի շառավիղ մենք կերևակայենք երկնային սֆերայի համար։ Նկ. 7-ը, օրինակ, ցույց է տալիս, որ դիտողին որևէ ուղղությամբ երևացող ամեն մի աստղ հենց այդ ուղղությամբ էլ կերևա, թեկուզ ի՛նչպիսի սֆերայի վրա էլ նրան պատկերացնելու լինենք՝ R1 շառավիղ ունեցող սֆերայի, թե R2 շառավիղ ունեցող սֆերայի վրա։ Այդ պատճառով էլ ասում են, որ երկնային սֆերան անորոշ կամ կամայական շառավիղ ունի։

thumb

Անցնելով դիտողի աչքով, ուղղաձիգ գիծը երկնային սֆերան հատում է զենիթի կետում։ Զենիթը դիտողի գլխավերևի ամենաբարձր կետն է։ Ուղղաձիգ գծի ուղղությունը ցույց է տալիս ուղղալարը՝ թելից կախած փոքրիկ ծանրությունը։ Ուղղաձիգ գծին ուղղահայաց հարթությունը կոչվում է հորիզոնական հարթություն։

Մաթեմատիկական հորիզոն է կոչվում երկնային սֆերայի և այն հորիզոնական հարթության հատման գիծը, որ անցնում է երկնային սֆերայի կենտրոնով։ Այս հորիզոնից այսպես կոչված՝ տեսանելի հորիզոնը տարբերվում է նրանով, որ վերջինս սահմանափակված է մի գծով, որով, ինչպես մեզ թվում է, երկինքը «միանում» է Երկրին։ Հորիզոնի հարթությունը կարելի է որոշել հարթաչափի միջոցով։

§ 7. ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ։ Պայմանականորեն ընդունելով, որ բոլոր լուսատուները դասավորված են երկնային սֆերայի վրա, (ավելի Ճիշտ՝ պրոյեկտված են նրա վրա), մենք կարող ենք չափել միայն այն ուղղությունների միջև ընկած անկյունները, որով մենք տեսնում ենք այդ լուսատուները։ Երկնային սֆերայի վրա այդ անկյուններին համապատասխանում են մեծ շրջանների աղեղներ։ Օրինակ (տե՛ս նկ. 7), մենք ասում ենք, որ երկնային սֆերայի վրա A և B աստղերը միմյանցից գտնվում են 23° հեռավորության վրա, եթե այդ աստղերի CA և CB ուղղությունների միջև ընկած անկյունը (<ACB) կազմում է 23°։ Երկնային սֆերայի վրա այդ անկյանը համապատասխանում է A1B1 աղեղը, որը հավասար է 23°։ A աստղը կարող է մեզանից շատ ավելի հեռու լինել, քան D աստղը, բայց եթե նրանք երկուսն էլ մեզ երևում են գրեթե միևնույն ուղղությամբ, մենք կասենք, որ երկնային սֆերայի վրա D աստղը շատ ավելի մոտ է A աստղին, քան B աստղին, թեև տարածության մեջ A-ի գծային հեռավորությունը (օրինակ, կիլոմետրերով) D-ից կարող է շատ ավելի մեծ լինել։

Ճիշտ այդպես էլ Արեգակի և Լուսնի տեսանելի անկյունային տրամագծերը գրեթե հավասար են՝ կազմելով մոտավորապես կես աստիճան, թեև իրականում Լուսնի տրամագիծը համարյա 400 անգամ փոքր է Արեգակի տրամագծից։ Բայց դրա փոխարեն նա նույնքան անգամ ավելի մոտ է մեզ, քան Արեգակը, այդ պատճառով էլ թվում է, թե նրանց անկյունային չափերը հավասար են։ Լուսնի տեսանելի անկյունային տրամագիծը կոպեկանոցի կամ ափսեի հետ համեմատելն անիմաստ կլինի, եթե վերջիններին որևէ հեռավորություն չի վերագրվում։ Եվ իսկապես, պարզած ձեռքի հեռավորության վրա կոպեկանոցը կծածկի միայն Լուսինը, իսկ եթե կոպեկանոցը մոտեցնենք աչքին, նրանով կարելի է ծածկել ամբողջ աշխարհը։ Լուսինը կարելի է համեմատել կոպեկանոցի հետ, եթե ավելացնելու լինենք, թե ինչ հեռավորության վրա պետք է պահենք կոպեկանոցը։ Անմտություն են նույնպես հետևյալ տիպի արտահայտությունները. «Լուսինը հորիզոնից բարձրացել է կես մետրի չափ» կամ «երկու աստղերի միջև եղած հեռավորությունը երկնքում կազմում է 2 մետր»։

Այսպիսով, երկնային սֆերայի վրա կարելի է կատարել միայն անկյունային չափումներ։

Լուսատուի բարձրություն անվանում են նրա անկյունային հեռավորությունը հորիզոնից։ Օրինակ, B լուսատուի բարձրությունը (նկ. 7) չափվում է BCN անկյունով։

Մարդ եթե առաջ պարզի իր ձեռքը, հեռացնելով իրարից բթամատը և ցուցամատը, մատների ծայրերի միջև ընկած հեռավորությունը նա կտեսնի 16°-ի տակ։ Այդպիսի «անկյունային քառորդով» կարելի է, իհարկե շատ կոպիտ կերպով, անկյունային չափումներ կատարել երկնքում։ Լավ կլինի նաև հիշել, որ Մ. Արջի α և β աստղերի միջև անկյունային հեռավորությունը հավասար է 5°-ի, իսկ Մ. Արջի α աստղի և Բևեռային աստղի միջև գրեթե 30°-ի (ավելի ճիշտ 28°-ի)։

Աստղագիտական հատուկ գործիքների օգնությամբ անկյունային հեռավորությունները կարելի է չափել մինչև 0՛՛,01 ճշտությամբ։ Չափման ճշտությունը պատկերացնելու համար նշենք, որ 0՛՛,01 անկյան տակ է երևում լուցկու հաստությունը 20 կմ հեռավորության վրայից, իսկ մարդու մազը առաջ պարզած ձեռքի հեռավորությունից երևում է 20՛՛ անկյան տակ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ է ուսումնասիրում աստղագիտությունը։
  2. Ի՞նչ նշանակություն ունի աստղագիտությունը աշխարհայացքի համար։
  3. Ինչպիսի՞ նշանակություն ունեն դիտումները աստղագիտությունն ուսումնասիրելու համար։
  4. Ի՞նչ են համաստեղությունները և ինչպե՞ս են նրանց գտնում երկնքում։ Ինչպիսի՞ համաստեղություններ գիտեք։
  5. Ինչպե՞ս են «աստղային մեծությամբ» բնութագրում աստղերի փայլը։
  6. Ինչպե՞ս են նշանակվում աստղերը համաստեղություններում։
  7. Նշեցեք առաջին մեծության մի քանի աստղեր։
  8. Ի՞նչ է երկնային սֆերան և ինչի՞ համար է պետք այդ հասկացողոլթյունը։
  9. Ի՞նչ է հորիզոնը և ի՞նչ է զենիթը։
  10. Ինչո՞ւ երկնային սֆերայի վրա հնարավոր են միայն անկյունային չափումները։
  11. *Ի՞նչն է կոչվում լուսատուի բարձրություն։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Ինչպիսի՞ հեռավորության վրա պետք է պահել 15 կոպեկանոցը (նրա տրամագիծը 2 սմ է), որպեսզի նա երևա այնպիսի անկյան տակ, ինչպես Լուսինն է երևում (հաշվարկման համար հիշենք, որ միավոր շառավիղ ունեցող շրջանի 1° աղեղի երկարությունը հավասար 1/57, իսկ 1՛՛ աղեղի երկարությունը հավասար է 1/206265)։
  2. Գծեցեք իրարից 1 մմ հեռավորության վրա 1 մմ հաստություն ունեցող երկու զուգահեռ ուղիներ։ Որոշեցեք, թե ինչպիսի հեռավորության վրա նրանք ձեզ համար կմիաձուլվեն և նախորդի նման հաշվեցեք, թե տեսականորեն ինչպիսի անկյան տակ է երևում ձեզ նրանց միջև եղած միլիմետրական արանքը։ Դա կբնորոշի, ինչպես ասում են, ձեր աչքի բաժանող ուժը։

§ 8. ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԸ։ Դուրս գալով երեկոյան մի բաց տեղ, հորիզոնին մոտիկ՝ նրա արևելյան կողմում նշմարենք մի որևէ պայծառ աստղի դիրքը։ Մեկ ժամից հետո դարձյալ նայենք այդ աստղին։ Մենք կհամոզվենք, որ աստղը բարձրացել է հորիզոնից և որոշ չափով շեղվել դեպի աջ (նկ. 8)։

Նույնպիսի դիտում կատարելով երկնքի արևմտյան մասում գտնվող աստղերից մեկի նկատմամբ, մենք կհամոզվենք, որ աստղերը Արեգակի և Լուսնի նման բարձրանում են հորիզոնի արևելյան կողմից, հասնում են իրենց ամենաբարձր դիրքին՝ երկնքի հարավային մասում և այնուհետև մայր են մտնում հորիզոնի արևմտյան կողմում։ Հաջորդ օրը նրանք կկատարեն նույն շարժումը, ըստ երևույթին, այդպիսով օրվա ընթացքում մի լրիվ շրջան կատարելով երկնքում։

thumb

Այդ օրական պտույտի ժամանակ բոլոր աստղերը տեղաշարժվում են առանց իրենց փոխադարձ դասավորությունը փոխելու։ Թվում է, թե աստղային երկինքը պտտվում է ինչպես մի ամբողջություն ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ՝ օրական մի լրիվ պտույտի արագությամբ։

Ուշադրությամբ դիտելով, մենք կնկատենք, որ տարբեր համաստեղությունների աստղերը տարբեր չափերի շրջաններ են գծում։ Որոշ համաստեղություններ օրվա ընթացքում գծում են մեծ չտփի շրջաններ, որոնց մի մասը գտնվում է հորիզոնի տակ։ Այդպիսի համաստեղություններն օրվա ընթացքում ծագում ու մայր են մտնում, ինչպես, օրինակ, Պեգասը, Պերսեոսը, Օրիոնը, Ցուլը։ Մյուս համաստեղությունները, ինչպես, օրինակ, Մեծ Արջը, գծում են փոքր չափի շրջաններ։ Նրանց շարժման ամբողջ շրջանը մնում է հորիզոնից վեր,— սրանք մայր չմտնող համաստեղություններ են։

Իրականում պտտվում է երկրագունդը։ Նա պտտվում է ժամացույցի սլաքի շարժման հակառակ ուղղությամբ՝ եթե նրան դիտենք հյուսիսային բևեռից։ Երկրի պտույտը մենք չենք զգում և. մեզ թվում է, որ, ընդհակառակը, երկինքն է պտտվում հակառակ կողմի վրա՝ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։

§ 9. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ։ Աշխարհագրության դասընթացից հայտնի է, որ երկրագնդի վրա որևէ կետի դիրքը կարելի է որոշել աշխարհագրական երկու կոորդինատներով՝ աշխարհագրական լայնությամբ (նշանակվում է φ-ով) և աշխարհագրական երկայնությամբ (նշանակվում է λ-ով)։

Այդ նպատակով Երկրի բևեռների վրայով անց են կացնում մեծ շրջանի աղեղներ, որոնք կոչվում են միջօրեականներ։ Դրանցից մեկը, որը անցնում է Գրինվիչի աստղադիտարանով (Լոնդոնի մոտ), ընդունում են որպես սկզբնական միջօրեական։ Բացի այդ, Երկրի վրա, հասարակածին զուգահեռ, անց են կացնում փոքր շրջանագծեր, որոնք կոչվում են աշխարհագրական զուգահեռականներ։ (Հասարակածը մեծ շրջանագիծ է, որի հարթությունն անցնում է Երկրի կենտրոնով և ուղղահայաց է նրա առանցքին)։

Աշխարհագրական երկայնությունը չափվում է հասարակածի կամ զուգահեռականի այն աղեղով, որը պարփակված է սկզբնական միջօրեականի և տվյալ կետով անցնող միջօրեականի միջև։ Երկայնությունն սկզբնական միջօրեականից դեպի արևելք չափվում է այն ժամանակով, որ հարկավոր է, որպեսզի Երկիրը պտտվի իր առանցքի շուրջը՝ երկայնությունը չափող աղեղի համապատասխան անկյան չափով։ Երկայնությունը կարելի է չափել թե՛ դեպի արևմուտք և թե՛ դեպի արևելք, և այն ժամանակ, համապատասխանաբար ասում են արևմտյան կամ արևելյան երկայնություն։

Քանի որ Երկիրը մի լրիվ պտույտ (360°) կատարում է 24 ժամում, ուստի երկայնության յուրաքանչյուր 15° հավասար է երկայնության 1 ժամին և այդպիսով՝ 1° = 4 րոպեի, 1 րոպեն = 15՛ և 1 վայրկյանը =15՛՛։ Մոսկվայի և Գրինվիչի միջօրեականների հարթությունների միջև կազմած անկյունը հավասար է 37°34՛։ Մոսկվայի երկայնությունը Գրինվիչից հենց այդ 37°34՛ կամ 2 ժամ 30,3 րոպեին է հավասար. այդ երկայնությունն արևելյան է։

thumb

Աշխարհագրական լայնությունը չափվում է այն անկյան մեծությամբ, որ հասարակածի հարթության հետ կազմում է երկրի տվյալ վայրով անցնող ուղղաձիգ գիծը։ Եթե Երկիրն իսկական գունդ համարենք, ապա ուղղաձիգ գիծն ամենուր անցնում է ուղիղ Երկրի կենտրոնով և համընկնում է տվյալ վայրում Երկրի շառավղի հետ։

Աշխարհագրական քարտեզի կամ գլոբուսի վրա աշխարհագրական լայնությունը հաշվվում է միջօրեականի ուղղությամբ՝ հասարակածից մինչև այն աշխարհագրական զուգահեռականը, որը անցնում է տվյալ կետով։ Նա արտահայտվում է աստիճաններով։ Հասարակածից դեպի հյուսիս հաշվվող լայնությունը կոչվում է հյուսիսային լայնություն (նշանը՝ +), իսկ դեպի հարավ՝ հարավային լայնություն (նշանը՝ -), [օրինակ, Աշխաբադի լայնությունը՝ +37°57՛ է, իսկ Մելբուռնի լայնությունը կազմում է -37°50՛]։

§ 10. ԱՇԽԱՐՀԻ ԲԵՎԵՌՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՑՔԸ։ Ուշադրությամբ նայելով դեպի երկինք, մենք կնկատենք, որ օրվա ընթացքում Մեծ Արջի համաստեղությունը երկնքում բավական մեծ շրջան է գծում, Փոքր Արջի շերեփը՝ ավելի փոքր շրջան, իսկ այդ շերեփի կոթի ծայրին գտնվող պայծառ աստղը գրեթե անշարժ է թվում։ Հենց այդ աստղն էլ անվանում են Բևեռային աստղ։ Օրվա ընթացքում նա համարյա աննկատելի շրջանիկ է գծում և միշտ երևում է հորիզոնից, գրեթե միևնույն բարձրության վրա երկնքի հյուսիսային կողմում։ Փոքր Արջի համաստեղության մյուս աստղերն օրվա ընթացքում այնքան ավելի մեծ շրջաններ են գծում, որքան հեռու են գտնվում Բևեռային աստղից։

Բևեռային աստղը (Փոքր Արջի α) գտնում են հետևյալ կերպ. Մեծ Արջի «շերեփի» երկու ծայրամասայինդ աստղերով (Մեծ Արջի α-ից դեպի β-ն) պետք է մտքով ուղիղ գիծ տանել և շարունակել այդ երկու աստղերի միջև եղած հեռավորության հնգապատիկի չափով։ Հենց այդ գծի ծայրին կտեսնենք Բևեռային աստղը։

Նկ. 1-ում ցույց է տրված Մեծ Արջի համաստեղության դիրքի փոփոխությունը հորիզոնի նկատմամբ օրվա ընթացքում և Բևեռային աստղի դիրքի անփոփոխությունը։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է, որպեսզի դիտումներ կատարելով՝ ինքներդ համոզվեք, որ դա իրոք հենց այդպես էլ լինում է։

Ներքոհիշյալ հետաքրքիր փորձը, որ մատչելի է լուսանկարչությանը ծանոթ ամեն մի դպրոցականի, ակնառու կերպով ցույց է տալիս երկնային սֆերայի օրական պտույտի ընթացքը։ Անլուսին պարզ գիշերը լուսանկարչական ապարատը տեղակայելով «անսահմանության վրա», ուղղում են դեպի Բևեռային աստղը՝ ցածից ամրացնելով որևէ հենարանի վրա։ Ապարատն այդպես ամրացված վիճակում մի քանի ժամով թողնում են բաց փականակով, այնուհետև թիթեղը հայտածում են։ Լուսանկարչական թիթեղի (նեգատիվի) վրա հայտնվում են աստղերի սև հետքերը (պոզիտիվի վրա՝ սպիտակ հետքերը, նկ. 10)։ Այդ բոլոր գծերը համակենտրոն աղեղների տեսք ունեն։ Այդ աղեղների գծային երկարությունները տարբեր են, բայց աստիճանային չափերով նրանք հավասար են։ Նրանց կենտրոնում ընկած Է պտտման կենտրոնը։

thumb

Պտտման ճիշտ նույնպիսի կենտրոն կարելի Է գտնել երկնքի նաև հարավային կիսագնդում։ Նա գտնվում Է երկնային սֆերայի մի կետում, որն ուղիղ հակադիր է աշխարհի հյուսիսային կիսագնդի հենց այն կետին, որի մասին քիչ առաջ խոսեցինք։ Բայց չէ՞ որ երկնային սֆերայի կենտրոնում գտնվում է մեր աչքը։ Հետևաբար, դիտելով երկինքը, մենք համոզվում ենք, որ երկն աչին սֆերան որպես մի ամբողջություն պտտվում է մի ինչ-որ առանցքի շուրջը, որն անցնում է մեր աչքով։ Երկնային սֆերայի օրական պտույտի առանցքը կոչվում է աշխարհի առանցք։ Այդ առանցքի ուղղությունը մենք կգտնենք, եթե մեր աչքով մտքով ուղիղ գիծ տանենք դեպի երկնքի՝ վերը նկարագրած ձևով գտած կետը, որը չի մասնակցում երկնային սֆերայի օրական պտույտին։

Այն կետերը, որտեղ երկնային սֆերան հատվում է աշխարհի առանցքի հետ, կոչվում են աշխարհի բևեռներ։ Բևեռային աստղը գտնվում է աշխարհի հյուսիսային բևեռի մոտ (մոտ 1° հեռավորության վրա)։ Աշխարհի հարավային բևեռը երևում է Երկրի միայն հարավային կիսագնդից, և նրա մոտերքը ոչ մի պայծառ աստղ չկա։

Այն հարթությունը, որ ուղղահայաց է աշխարհի առանցքին և անցնում է երկնային սֆերայի կենտրոնով, կոչվում է երկնային հասարակածի հարթություն, իսկ նրա հատման գիծը երկնային սֆերայի հետ կոչվում է երկնային հասարակած։ Այսպիսով, երկնային հասարակածը երկնային սֆերայի այն մեծ շրջանն է, որն ուղղահայաց է աշխարհի առանցքին։

Հասարակածը երկնային սֆերան բաժանում է երկու կիսագնդերի՝ հյուսիսային և հարավային։ Մենք տեսնում ենք, որ աշխարհի առանցքը, աշխարհի բևեռները և երկնային հասարակածը համանման են Երկրի առանցքին, բևեռներին և հասարակածին։ Բայց այդ բնական է, որովհետև վերոհիշյալ անունները կապված են երկնային սֆերայի թվացող պտույտի հետ, իսկ դա ինքը երկրագնդի իրական պտույտի հետևանք է։

§ 11. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԻՋՕՐԵԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՕՐԵԻ ԳԻԾ։ Երկնային միջօրեական։ Միջօրեականի հարթություն կոչվում է այն հարթությունը, որն անցնում է ուղղաձիգ գծով և աշխարհի առանցքով։ Այդ հարթությունը, հատվելով երկնային սֆերայի հետ, առաջացնում է երկնային միջօրեականի գիծը։ Միջօրեականի հարթությունը մոտավորապես կլինի այն ուղղաձիգ հարթությունը, որ անցնում է բևեռային աստղով և դիտողով։

Միջօրեի գիծ կոչվում է միջօրեականի և հորիզոնի հարթությունների հատման գիծը։ Դա մի հորիզոնական գիծ է։

Երկրի ցանկացած վայրում երկնային միջօրեականի հարթությունը համընկնում է տվյալ վայրի աշխարհագրական միջօրեականի հարթության հետ։

Հորիզոնի կետերը։ Հորիզոնը հատվում է երկնային միջօրեականի հետ՝ հյուսիսի (N) և հարավի (S) կետերում, իսկ երկնային հասարակածի հետ՝ արևելքի (E) և արևմուտքի (W) կետերում։ Եթե մենք կանգնենք երեսներս դեպի աշխարհի բևեռը (Բևեռային աստղը), ապա ուղիղ նրա տակ՝ հորիզոնի վրա կունենանք հյուսիսի կետը, մեր թիկունքի կողմը՝ հարավի կետը, աջ կողմում՝ արևելքի կետը և ձախ կողմում՝ արևմուտքի կետը։ Հիշելով այդ, մենք միշտ էլ կարող ենք կողմն որոշվել տեղանքում։

thumb

Այս պարագրաֆում բերված սահմանումները պետք է հիմնավորապես ըմբռնել և լավ հիշել, որովհետև առանց նրանց թե՛ երկնային ամենապարզ երևույթները և թե՛ աստղագիտության գործնական կիրառումները անհասկանալի կմնան։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք այն բոլորը, ինչ որ վերն ասված է, երկնային սֆերան պատկերացնեն գծագրի վրա (նկ. 11)։ Այդ գծագրի վրա C երկնային սֆերայի կենտրոնն է, որտեղ գտնվում է դիտողի աչքը Z՛CZ ուղղաձիգ գիծն է, ընդ որում՝ Z — զենիթն է, Z՛ — նադիրը (զենիթի հակադիր կետը երկնային սֆերայում)։ P՛P աշխարհի առանցքն է, P — աշխարհի հյուսիսային բևեռն է, P՛ — աշխարհի հարավային բևեռը, EAWQ — երկնային հասարակածն է, որի հարթությունն ուղղահայաց է աշխարհի առանցքին, EAWN — հորիզոնն է, S — հարավի կետն է, N — հյուսիսի կետը, E — արևելքի կետը և W — արևմուտքի կետը։ Դժվար չէ հասկանալ, որ հորիզոնից վերև երևում են երկնային սֆերայի ուղիղ կեսը և երկնային հասարակածի նույնպես ուղիղ կեսը, նաև այն, որ E և W կետերում (որոնք N և S կետերից գտնվում են 90° հեռավորության վրա) և՛ հորիզոնը, և՛ հասարակածը կիսվում են։

SN գիծը միջօրեի գիծն է, որը կոչվում է այդպես, որովհետև կեսօրին առարկաների ստվերները ճիշտ այդ ուղղությամբ են ընկնում. իսկ NZAS աղեղը աշխարհի միջօրեականն է։

Անհրաժեշտ է սովորել երկնային սֆերա գծագրելը գրատախտակի կամ թղթի վրա։ Վարժությունների ժամանակ աշխարհի առանցքի և հորիզոնի հարթության միջև ընկած PCN անկյունը կարելի է վերցնել ցանկացած մեծության։ Ինչպես մենք հետո կտեսնենք, այդ անկյան մեծությունը կախված է երկրագնդի վրա դիտողի գտնված վայրից։

§ 12*. ՄԻՋՕՐԵԻ ԳԾԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ։ Միջօրեի գծի դիրքը, իսկ նրա օգնությամբ նաև երկնային միջօրեականի դիրքը տեղում որոշելու համար գոյություն ունեն շատ միջոցներ։ Դրանցից ամենապարզը, բայց ոչ այնքան ճշգրիտ միջոցները հետևյալներն են.

ա) Գիշերը՝ ըստ Բևեռային աստղի։ Ուղղալարը (թելից կախված ծանրոցը) որևէ ձևով կախում ենք անշարժ կերպով և նշանակում այն տեղը, որտեղ ցածում նա դիպչում է գետնին։ Այնուհետև ձեռքում բռնելով երկրորդ ուղղալարը պահում ենք մեր աչքի առաջ այնպես, որ Բևեռային աստղը և երկու ուղղալարերը համընկնեն, այսինքն՝ որպեսզի մեկ ուղղալարը լիովին ծածկի մյուսին, և երկուսը միասին ծածկեն աստղը։ Նշանակում ենք նաև այն տեղը, որին դիպչում Է երկրորդ ուղղալարը։ Պարզ է, որ երկու ուղղալարերով անցնող հարթությունը կլինի միջօրեականի հարթությունը, իսկ գետնի վրա մեր նշանակած երկու կետերը իրար միացնող ուղիղը կլինի միջօրեի գիծը։

Քանի որ Բևեռային աստղը աշխարհի բևեռում չի գտնվում, ուստի միջօրեի գիծն այդ ձևով որոշելու ժամանակ մենք կարող ենք սխալվել մի անկյունով, որը Լենինգրադի լայնության վրա հասնում է մոտ 2°-ի, իսկ ավելի հյուսիս ընկած վայրերում՝ դրանից էլ ավելի։

thumb

բ) Ցերեկը՝ ըստ Արեգակի։ Հարթ մակերևույթի վրա ամրացնենք մի ուղղահայաց (ուղղալարի միջոցով) ձող (նկ. 12)։ Կեսօրից 2 ժամ առաջ այդ հարթության վրա ձողի ստվերի ծայրը նշանակենք A-ով և ձողի S հիմքից, որպես կենտրոնից, մի շրջանագիծ գծենք՝ ստվերի AS երկարությանը հավասար շառավղով։ Ձողի ստվերը կսկսի աստիճանաբար կարճանալ և թեքվել դեպի հյուսիս։ Կեսօրից հետո նա կսկսի երկարանալ, շարունակելով թեքվել նույն ուղղությամբ։ Երեկոյան կողմը ստվերի ծայրը նորից կհասնի մեր շրջանագծին և կշոշափի մի կետում, նշանակենք B տառով։ A և B կետերը միացնենք ուղիղ գծով, որի N մեջտեղը միացնելով ձողի S հիմքի հետ, կստանանք միջօրեի գծի ուղղությունը։

Տեսականորեն միջօրեի գծի դիրքը կարելի է որոշել՝ պարզապես նշելով ստվերի ուղղությունը այն մոմենտին, երբ նա ամենակարճն է լինում։ Սակայն, գործնականում այդ եղանակը չափազանց անճշգրիտ է, որովհետև կեսօրի մոտ, երբ ստվերն ամենակարճն է, նրա երկարությունը չափազանց դանդաղ, գրեթե աննկատելի կերպով է փոփոխվում, մինչդեռ ստվերի ուղղությունն արագ է փոփոխվում։

§ 13. ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱՆ։ Միջօրեականի դիրքը որոշելուց հետո հետևենք աստղային երկնքի կատարած պտույտին։ Մենք կհամոզվենք, որ աշխարհի առանցքի շուրջը ամեն մի լուսատու իր կատարած օրական պտույտի ժամանակ երկու անգամ հատում-անցնում է միջօրեականով։ Միջօրեականով լուսատուի անցնելու երևույթը կոչվում է կուլմինացիա։ Ընդ որում նա հորիզոնի նկատմամբ մեկ անգամ գրավում է ամենաբարձր դիրք, դա վերին կուլմինացիան է, իսկ մյուս անգամ՝ ամենացածր դիրք, գա էլ ստորին կուլմինացիան է։ Վերին և ստորին կուլմինացիաների միջև ընկած ժամանակամիջոցը կազմում է կեսօր։

Այդ կուլմինացիաներից մեկը (ծագող և մայր մանող լուսատուների համար) կամ երկուսն էլ (չծագող լուսատուների համար) կարող են տեղի ունենալ հորիզոնից ցած և անտեսանելի մնալ։

Արեգակի վերին կուլմինացիայի մոմենտը կոչվում է իրական կեսօր։ Արեգակի ստորին կուլմինացիայի մոմենտը կոչվում է իրական կեսգիշեր։

Առաջին կուլմինացիայի ժամանակ Արեգակը երևում է, երկրորդի ժամանակ՝ չի երևում։ Սակայն շուրջբևեռային երկրներում երբեմն Արեգակի երկու կուլմինացիաներն էլ տեղի են ունենում հորիզոնից վերև (այսինքն՝ գիշեր չի լինում)։ Իսկ երբեմն էլ նրանք տեղի են ունենում հորիզոնից ցած (այսինքն՝ Արեգակը չի ծագում)։ Մյուս լուսատուների կուլմինացիաների մոմենտը կախված է երկնային սֆերայում ունեցած նրանց դիրքից և տարվա եղանակներից։

Ամեն գիշեր դիտելով մի որևէ աստղ, մենք կհամոզվենք, որ տվյալ վայրում յուրաքանչյուր աստղի կուլմինացիան տեղի է ունենում հորիզոնից միևնույն բարձրության վրա. թե հատկապես ի՞նչ բարձրության վրա՝ դա կախված է երկնային սֆերայում նրա գրաված դիրքից և դիտավայրի աշխարհագրական լայնությունից։

Արեգակի վերին կուլմինացիայի մոմենտին նրա բարձրությունը հորիզոնից տարբեր է լինում՝ ոչ միայն տարբեր վայրերի համար (օրինակ, Լենինդրադում և Սևաստոպոլում), այլև տարվա տարբեր եղանակներին (ձմեռը նա փոքր է, ամառը՝ մեծ)։ Լուսնի և մոլորակների համար այդ բարձրությունը փոփոխվում է ավելի բարդ ձևով։

§ 14. ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Երկնային լուսատուներից յուրաքանչյուրի դիրքը երկնային սֆերայում որոշվում է երկու սֆերիկ կոորդինատներով, որոնք արտահայտվում են երկու թվով, ճիշտ այնպես, ինչպես երկրագնդի վրա յուրաքանչյուր տեղի դիրքը որոշվում է նրա աշխարհագրական կոորդինատներով։

Երկնային լուսատուների կոորդինատները տարբեր են լինում՝ նայած թե ո՛ր գծերի նկատմամբ ենք մենք այդ կոորդինատները չափում։ Երկրի վրա կոորդինատները չափում են երկրային հասարակածի և Գրինվիչի միջօրեականի նկատմամբ։

Երկնային սֆերայում կոորդինատները կարելի է չափել երկնային հասարակածի (ինչպես աշխարհագրական լայնությունը) և հակման սկզբնական շրջանի (ինչպես աշխարհագրական երկայնությունը որոշելիս վերցնում են սկզբնական միջօրեականը) նկատմամբ։ Դա կլինի կոորդինատների հասարակածային սիստեմը։

Իսկ եթե լուսատուների կոորդինատները չափելու լինենք հորիզոնի և երկնային միջօրեականի նկատմամբ, ապա կստանանք կոորդինատների հորիզոնական սիստեմը։

Լուսատուի բարձրությունը (հորիզոնի նկատմամբ), որի մասին մենք խոսել ենք § 7-ում, հանդիսանում է հորիզոնական սիստեմի կոորդինատներից մեկը։

Երկնային հասարակածի դիրքը երկնային սֆերայում կախում չունի ո՛չ Երկրի վրա դիտողի ունեցած դիրքից, ո՛չ օրվա ժամից և ո՛չ էլ տարվա եղանակից։ Ուստի աստղերի հասարակածային կոորդինատները չեն փոփոխվում։ Իսկ լուսատուների հորիզոնական կոորդինատները ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում են և, բացի դրանից, կախված են Երկրի վրա դիտողի ունեցած դիրքից, որովհետև Երկրի տվյալ կետում հորիզոնի հարթությունը Երկրի հետ միասին պտտվում է տիեզերական տարածության նկատմամբ։ Ժամանակի և երկրագնդի վրա դիտողի դիրքի (կողմնորոշում) որոշելը պահանջում են լուսատուների հորիզոնական կոորդինատների չափում՝ դիտումների միջոցով։ Իսկ երկնքի քարտեզը կազմելու և երկնային լուսատուները կատալոգների մեջ մտցնելու համար հարկավոր է օգտվել կոորդինատների հասարակածային սիստեմից։

Միևնույն լուսատուի հասարակածային և հորիզոնական կոորդինատները կապված են մեկը մյուսի հետ և կոորդինատների մեկ սիստեմից կարելի է անցնել մյուսին վերահաշվարկման միջոցով (բայց երկրագնդի վրա դիտողի որոշ մոմենտում ունեցած որոշ դիրքի համար այն)։ Գործնականում լուսատուների կոորդինատները չափվում են հատուկ անկյունաչափական գործ ի քների օգնությամբ։

§ 15. ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ։ Նկ. 13-ում պատկերված է երկնային սֆերայի այն կեսը, որ երևում է հորիզոնից վերև։ NQS շրջանագիծը հորիզոնն է, Z — զենիթն է, S — հարավի կետն է։ Երկնային սֆերայում եղած M կետի դիրքը որոշելու համար զենիթից այդ կետի վրայով անցկացնենք մեծ ուղղաձիգ շրջանի ZQ աղեղը։ M կետի հորիզոնական կոորդինատները կլինեն՝ QM աղեղով չափվող բարձրությունը (h), որն արտահայտում է M կետի անկյունային հեռավորությունը հորիզոնից, և SQ աղեղով չափվող ազիմուտը (A), որը հարավի S կետից հաշվվում է դեպի արևմուտք և արտահայտում է երկնային միջօրեականով և M կետով անցնող ուղղաձիգ շրջանագծով կազմած անկյունը։

thumb
thumb

Հաճախ h բարձրության փոխարեն գործ են ածում զենիթային հեռավորությունը՝ z, որը հավասար է 90°—h և իրենից ներկայացնում է M կետի անկյունային հեռավորությունը զենիթից։ Բարձրությունը, զենիթային հեռավորությունը և ազիմուտը արտահայտում են աստիճաններով։

§ 16. ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ՍԻՍՏԵՄ։ Նկ. 14-ում պատկերված է երկնային սֆերան իր հասարակածով։ Երկնային սֆերայի այն մեծ շրջանը, որի հարթությունն ուղղահայաց է երկնային հասարակածի հարթությանը և անցնում է նրա այն կետով, որ կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ և նշվում է ♈ հատուկ նշանով, հանդիսանում է հակման սկզբնական շրջան։ M կետի դիրքը որոշելու համար աշխարհի P բևեռից նրա վրայով անցկացնենք հակման PQq շրջանր։ M կետի հասարակածային կոորդինատները կլինեն՝ qM աղեղով չափվող հակումը (δ), որն արտահայտում է M կետի անկյունային հեռավորությունը երկնային հասարակածից և ♈q աղեղով չափվող ուղղակի ծագումը (α), որը հաշվվում էկետից ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ (եթե նայելու լինենք աշխարհի հյուսիսային բևեռից) և արտահայտում է հակման սկզբնական շրջանով և M կետով անցնող հակման շրջանով կազմած անկյանը։

Հակումը (δ) արտահայտվում է աստիճաններով և հասարակածից դեպի հյուսիս համարվում է դրական (+), իսկ դեպի հարավի բացասական (-). ուղղակի ծագումը (α) չափվում է ոչ թե աստիճաններով, այլ ժամանակով, այնպես, ինչպես աշխարհագրական երկայնությունը։

Այսպիսով, լուսատուների հակումը նման է աշխարհագրական լայնությանը, իսկ ուղղակի ծագումը՝ աշխարհագրական երկայնությանը։ Աստղային քարտեզների վրա (տե՛ս, օրինակ, կցված դասագրքին ) գծվում է այդ կոորդինատների ցանցը, իսկ ինքը՝ երկնային սֆերան պատկերվում է հարթության վրա այնպես, ինչպես պատկերվում է երկրագունդը։

thumb

§ 17*. ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ։ Եթե իմանայինք լուսատուների հասարակածային կոորդինատները, որոնք կախում չունեն ո՛չ դիտողի՝ Երկրի վրա ունեցած դիրքից , և ոչ էլ օրվա ժամից, ապա այդ կոորդինատները կարելի կլիներ գրանցել կատալոգների մեջ և այդ լուսատուների դիրքերը պատկերել աստղային քարտեզի վրա։ Բայց ինչպե՞ս գործնականորեն որոշել այդ կոորդինատները, ինչպե՞ս չափել նրանց՝ դիտումների միջոցով։

Երկնային մարմինների հորիզոնական կոորդինատները շափում են ունիվերսալ գործիքի օգնությամբ, որը կոչվում է նաև թեոդոլիտ (նկ. 15)։ Թեոդոլիտ է կոչվում փոքրիկ դիտակը, որին հարմարեցված են բաժանմունքների բաժանված շրջաններ՝ լուսատուների բարձրությունը և ազիմուտները հաշվելու համար։ Հաշվումները դյուրացնելու նպատակով ցուցիչները դիտակը հորիզոնական դիրքում եղած ժամանակ ուղղաձիգ շրջանի վրա ցույց են տալիս 0° (որը ստուգվում է հարթաչափի օգնությամբ), և հորիզոնական շրջանի վրա 0°, դիտակը միջօրեականի հարթությամբ դեպի հարավ ուղղված լինելու դեպքում, այսինքն այն հարթությամբ, որ անցնում է զենիթով, աշխարհի բևեռով և հարավի կետով։

Լուսատուների հորիզոնական կոորդինատները չափում են միայն Երկրի վրա զանազան կետերի ժամանակը կամ աշխարհագրական կոորդինատները որոշելու համար, որը պահանջում է գործիքը տեղից տեղ փոխադրել։ Այդ պատճառով թեոդոլիտները դյուրակիր ձևով են կառուցվում։

Հասարակածային կոորդինատների որոշելը բարդ է և կատարվում է ուրիշ գործիքով՝ միջօրեականային շրջանով։

§ 18*. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԵՖՐԱԿՑԻԱՆ ԼՈՒՅՍԻ ԲԵԿՈՒՄՆ է ԵՐԿՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ, ՈՐՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ է ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԴԻՐՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՎՐԱ։ Երկնային լուսատուների լույսը անօդ տարածությունից մտնելով Երկրի մթնոլորտը, նրա մեջ բեկվում է։ Լույսի ճառագայթը որքան ավելի է մոտենում Երկրի մակերևույթին, այնքան նա օդի ավելի ու ավելի խիտ շերտերի է հանդիպում և հետզհետե ավելի ուժեղ բեկվելով այդ շերտերում՝ մոտենում է ուղղաձիգ ուղղության։ Հետևանքը լինում է այն, որ լույսի ճառագայթը Երկրի մթնոլորտում կորանում Է, ինչպես այդ ցույց է տրված նկ. 16-ում։ M կետում գտնվող դիտողը լուսատուն տեսնում է ոչ թե MA ուղղությամբ, այլ մի ուղղությամբ, որը բնորոշվում Է AM կորագծի շոշափողով, որի ուղղությամբ, ռեֆրակցիայի հետևանքով գալիս են ճառագայթները։ Եվ իսկապես, այն ուղղությունը, որով գիտողը տեսնում է լուսատուն, դա լուսատուից դեպի դիտողի աչքը եկող ճառագայթների ուղղությունն է, իսկ M կետում կորացված ճառագայթի ուղղությունը այդ կորագծի M կետում շոշափողի ուղղությունն է (մեր նկարում ճառագայթի ուղու կորացումը ցույց է տրված միայն մեկ ճառագայթի համար և այն էլ ակնառության համար չափազանցրած)։

thumb

Այսպիսով, ռեֆրակցիայի հետևանքով լուսատուներն ավելի մոտ են երևում զենիթին, քան նրանք իրականում կան։ Հորիզոնի մոտ ռեֆրակցիան բարձրացնում է լուսատուն 35՛-ով և ավելի քիչ՝ երբ նա բարձր է գտնվում։

Դիտումների ժամանակ լուսատուների չափված զենիթային հեռավորությունները հարկավոր է ուղղել ռեֆրակցիայի ազդեցության չափով։

Ռեֆրակցիայի հետևանքով երկնային լուսատուները, նույն թվում և Արեգակը, ավելի շուտ են ծագում և ավելի ուշ են մայր մտնում, քան այդ ստացվում է երկրաչափական նկատառումներից։ Լուսնի և Արեգակի սկավառակների վերին և ստորին եզրերի համար ռեֆրակցիայի մեծության զգալի տարբերության հետևանքով, երբ նրանք մոտ են հորիզոնին, սկավառակները թվում են տափակացած։

§ 19. ՄԹՆՇԱՂ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՇՈՂՇՈՂՈՒՄ։ Ինչպես առավոտյան, նույնպես և երեկոյան՝ մթնշաղը հետևանք է այն բանի, որ երբ Արեգակը մեզնից ծածկված է հորիզոնի տակ (ոչ այնքան խոր), այնուամենայնիվ նա լուսավորում է մեր գլխավերևի օդը, իսկ օդը, ինչպես մենք արդեն գիտենք, Արեգակի լույսը ցրում է։ Հենց Արեգակի լույսն է, որ ցրվելով օդում, առաջացնում է մթնշաղի երևույթ։

Հյուսիսային վայրերում, ինչպես՝ Կարելիայում, Արխանգելսկի և Կիրովի մարզերում և նույնիսկ Լենինգրադում ամռան գիշերները Արեգակն այնքան էլ շատ չի սուզվում հորիզոնի տակ, ուստի և արշալույսն ավելի շուտ է վրա հասնում, քան վերջանում է երեկոյան աղջամուղջը։ Այդպիսի գիշերներին այնտեղ կատարյալ մթություն բոլորովին չի լինում, այդ պատճառով էլ նրանց «սպիտակ գիշերներ» են անվանում։ Այս դեպքում ասում են, որ «արշալույսը դիմավորում է վեր ջալույսին»։

Գիշերները գրեթե միշտ կարելի է նկատել աստղերի շողշողում, ամենից ուժեղ՝ հորիզոնի մոտ։ Շողշողումը կայանում է նրանում, որ աստղերը կարծես դողդողում են, մերթ փայլում են պայծառ, մերթ սկսում են խավարել, իսկ հորիզոնի մոտ գտնվող պայծառ աստղերը նույնիսկ փայլփլում են ծիածանի բոլոր գույներով։

Այդ երևույթի պատճառն այն է, որ աստղի լույսը հասնում է մեզ օդի միջով։ Նրա ճանապարհին հանդիպող օդի զանազան հոսանքների անընդհատ փոփոխումը փոփոխում է ճառագայթների բեկման չափը։ Բացի այդ, աստղից եկող լույսն օդում բեկվելու դեպքում, ինչպես Արեգակի ճառագայթը ապակյա պրիզմայում, տարրալուծվում է իր բաղադրիչ մասերին՝ ծիածանի գույների։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը և ինչպե՞ս են արտահայտում ժամանակով։
  2. Ի՞նչ են աշխարհի բևեռները և աշխարհի առանցքը։
  3. Ինչպե՞ս գտնել երկնքում Բևեռային աստղը։
  4. Ի՞նչ է երկնային հասարակածը և ինչպե՞ս է նա բաժանում երկնային սֆերան։
  5. *Ինչո՞ւմն է կայանում հորիզոնական և հասարակածային կոորդինատների միջև եղած տարբերությունը։
  6. Ի՞նչ է երկնային միջօրեականը և միջօրեի գիծը։
  7. *Գծեցեք երկնային սֆերան որևէ աստղի հորիզոնական կոորդինատներով։
  8. Գծեցեք երկնային սֆերան որևէ աստղի հասարակածային կոորդինատներով։
  9. Ինչպիսի՞ ցանց է գծվում աստղային քարտեզների վրա։
  10. *Ինչի՞ համար է ծառայում ունիվերսալ գործիքը կամ թեոդոլիտը։ Ի՞նչ առանցքների շուրջն է դառնում նրա դիտախողովակը։
  11. *Ինչո՞ւմն է կայանում մթնոլորտային ռեֆրակցիան։ Ինչպե՞ս է նա ազգում լուսատուի բարձրության վրա, ծագման ու մայրամուտի վրա։
  12. *Ի՞նչն է առաջ բերում աղջամուղջի երևույթ։
  13. *Ինչո՞ւ են առկայծում աստղերը։
  14. Ինչպե՞ս որոշել տեսականորեն և ինչպե՞ս գտնել գործնականում (դաշտում) հորիզոնի չորս հիմնական կետերը։
  15. Գծեցե՛ք երկնային սֆերան՝ հասարակածով, միջօրեականով և միջօրեի գծով։ Նշեցե՛ք նրա վրա հորիզոնի հիմնական կետերը։
  16. *Ինչպե՞ս ցերեկը և գիշերը գործնականում կարելի է որոշել միջօրեի գծի ուղղությունը։
  17. Ի՞նչն է կոչվում կուլմինացիա։ Կուլմինացիաներից ո՞րն է կոչվում վերին և ո՞րը ստորին։
  18. Ինչքա՞ն ժամանակից հետո են կուլմինացիաները հաջորդում իրար և ինչպե՞ս են կոչվում Արեգակի կուլմինացիայի մոմենտները։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Արտահայտել 131°15՛54՛՛ երկայնությունը ժամանակի միավորներով։
  2. Վերածել 7 ժ. 30 ր. 18 վ. երկայնությունը աստիճանային միավորների։
  3. Գծագրեցեք երկնային սֆերայի վրա, միաժամանակ միևնույն աստղի հորիզոնական և հասարակածային կոորդինատները։
  4. Երկնքի շարժական քարտեզի վրա (տրված է գրքի հավելվածում) կոորդինատական ցանցի օգնությամբ հաշվեցեք մի քանի աստղերի մոտավոր հասարակածային կոորդինատները։
  5. Օգտվելով պայծառ աստղերի հասարակածային կոորդինատների ցուցակից (տե՛ս IV հավելվածը) ըստ այդ կոորդինատների, վերոհիշյալ քարտեզի վրա գտեք որոշ աստղեր։

§ 20. ԵՐԿՐԻ ԵՎ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈԻՆԸ։ Երկրի պտտման առանցքը տարածության մեջ ուղղված է դեպի Բևեռային աստղը։ Երկրի որևէ C կետում (նկ. 17) գտնվող և Երկրի պտտվելը չզգացող դիտողին թվում է, թե ամբողջ տիեզերական

տարածությունը երկնային սֆերայի ձևով պտտվում է մի այնպիսի առանցքի շուրջը, որը զուգահեռ, է Երկրի պտտման առանցքին։ Երկնային սֆերայի պտտման CP առանցքը մենք անվանեցինք աշխարհի առանցք և այժմ տեսնում ենք, որ նա ամեն մի դիտողի համար զուգահեռ է Երկրի պտտման առանցքին։

thumb

Քանի որ Բևեռային աստղը մեզնից չափազանց հեռու է գտնվում, ուստի CP գիծը և Երկրի պտտման առանցքը, որը զուգահեռ է նրան, ուղղված են դեպի Բևեռային աստղը։ Այն դիտողի համար, որ կարողանար տեղավորվել Երկրի կենտրոնում կամ նրա բևեռներում, Երկրի պտտման առանցքը և աշխարհի առանցքը միմյանց կհամընկնեին։

Ուստի երկնային հասարակածի CEAW հարթությունը, որպես աշխարհի առանցքին ուղղահայաց մի հարթություն, զուգահեռ է Երկրի հասարակածի հարթությանը։ Երկրի կենտրոնում գտնվող դիտողի համար այդ երկու հարթությունները միմյանց կհամընկնեին։

Եթե ընդունենք, որ Երկիրը գնդաձև է, ապա CZ ուղղաձիգ գիծը հանդիսանում է Երկրի OC շառավղի շարունակությունը, որը Երկրի կենտրոնից անց է կացված դեպի այն կետը, որտեղ գտնվում է դիտողը։ Ուստի հորիզոնի հարթությունը,— որն անցնում է երկնային սֆերայի կենտրոնով (C կետով, եթե այդ կետումն է գտնվում դիտողը) և ուղղահայաց է ուղղաձիգ գծին,— մի հարթություն է, որը շոշափում է երկրագունդը C կետում։ Վերջապես, երկնային միջօրեականի SAZPN հարթությունը համընկնում է աշխարհագրական միջօրեականի հարթության հետ։

Այսպիսով, Երկիրը պտտվելու ժամանակ պտտվում է նաև դիտողը, իսկ նրա հետ միասին միջօրեականի ու հորիզոնի հարթությունները և ուղղաձիգ գիծը։ Ուստի օրվա տարբեր ժամերին պտտվող հորիզոնը, որը դիտողի համար տեսանելի տարածությունը սահմանափակում է ոչ-տեսանելի (Երկրի մարմնով ծածկված) տարածությունից, անցնում է երկնային սֆերայի տարբեր մասերով։ Տարբեր լուսատուներին է ուղղվում նաև Z զենիթը։ Մինչդեռ երկնային հասարակածը սահում է իր սեփական հարթության մեջ, իսկ աշխարհի առանցքը մնում է զուգահեռ ինքն իրեն։ Այդ պատճառով էլ նրանք աստղերի միջև շարունակ միևնույն դիրքն են գրավում։

§ 21. ԲԵՎԵՌԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԻԶՈՆԻՑ ԵՎ ՏԵՂԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԼԱՅՆՈՒԹՈՒՆԸ։ Աշխարհի բևեռի անկյունային բարձրությունը հորիզոնից կամ, ավելի կարճ ասած, բևեռի բարձրությունը հավասար է դիտման վայրի աշխարհագրական լայնությանը։ Դրանում կարելի է համոզվել, եթե նկ. 17-ի վրա հետևենք, թե ի՛նչպես կփոփոխվի PCN անկյունը (իսկ դրա հետ միասին՝ նաև PN աղեղը, այսինքն՝ բևեռի բարձրությունը), եթե C կետի դիտողը Երկրի հասարակածից սկսի շարժվել դեպի Երկրի բևեռը։ Այդպիսի շարժման դեպքում աշխարհի CP առանցքը կմնա ինքն իրեն զուգահեռ, իսկ հորիզոնի հարթության վրա ընկած CN գիծը PC գծի հետ ավելի ու ավելի մեծ անկյուն կկազմի։

thumb

Դա ավելի պարզ կարելի է յուրացնել նկ. 18-ի օգնությամբ, որտեղ երկրագունդը պատկերված է տեղի միջօրեականի հարթության հատվածով։ M կետում գտնվող դիտողը աշխարհի P բևեռը կտեսնի աշխարհի առանցքի MP՛ ուղղությամբ, որը զուգահեռ է Երկրի TP առանցքին։ Երկրագունդը շոշափող հորիզոնի հարթությունը մեր գծագրի վրա կպատկերվի SMN ուղիղ գծով, որը M կետում շոշափում է երկրագունդը պատկերող շրջանը։ AQ Երկրի հասարակածն է, TZ ուղղաձիգ գիծն է կետում, ուստի և AMT անկյունը, ըստ § 9-ի, հանդիսանում է կետի աշխարհագրական φ լայնությունը։

Աշխարհի առանցքի և հորիզոնի հարթության միջև ընկած P՛MN անկյունը բևեռի բարձրությունն է ներկայացնում։

P՛MN և ATM (այսինքն՝ աշխարհագրական լայնությունը) անկյունները հավասար են, որպես փոխադարձ ուղղահայաց կողմեր ունեցող անկյուններ։ Եվ իսկապես, MN որպես հորիզոնական գիծ, ուղղահայաց է MT ուղղաձիգ գծին, իսկ MP՛, որպես աշխարհի առանցք, ուղղահայաց է AQ հասարակածին։

Մենք տեսնում ենք, որ տեղի աշխարհագրական լայնությունդ գործնականորեն կարելի է որոշել, շափելով բևեռի բարձրությունը դիտումների միջոցով։

§ 22. ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿՆՔԻ ՏԵՍՔԸ՝ ԿԱԽՎԱԾ ԴԻՏՈՂԻ ԴԻՐՔԻՑ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ։ Ինչպես հենց նոր տեսանք, աշխարհի առանցքի թեքությունը հորիզոնի նկատմամբ (բևեռի բարձրությունը) հավասար տեղի աշխարհագրական լայնությանը։ Այդ հանգամանքը պետք է նկատի ունենալ տվյալ վայրի համար նկ. 11-ը արտագծելու ժամանակ։

Այսպիսով, երկնային սֆերայի կետերի և գծերի դասավորությունը հորիզոնի նկատմամբ կախված կլինի տեղի լայնությունից։

Վերոհիշյալի հիման վրա, հեշտ է սահմանել հետևյալը։

Միջին լայնություններում, օրինակ, ՍՍՌՄ-ում, աշխարհի առանցքը և երկնային հասարակածը թեքված են դեպի հորիզոնը, ուստի և աստղերի օրական ուղիները նույնպես թեքված են հորիզոնի նկատմամբ (նկ. 19 ա)։ Այն աստղերը, որոնք աշխարհի բևեռից հեռու են գտնվում ոչ ավելի, քան φ աստիճանով (այստեղ φ աշխարհագրական լայնությունն է), մայր չմտնող աստղեր են։ Իսկ այն աստղերը, որոնք բևեռից հեռու են գտնվում ավելի քան φ աստիճանով, ծագող և մայր մտնող աստղեր են։ Հարավային կիսագնդի աստղերի մի մասը, որոնք երկնային սֆերայում ընկած են ավելի հարավ (ցած), քան այն փոքր զուգահեռականը, որը զուգահեռ է հասարակածին և անցնում է S կետով (տե՛ս նկ. 19 ա), երբեք չեն ծագում՝ նրանք անտեսանելի են։

thumb

Երկրի հասարակածում աշխարհի առանցքը պառկած է հորիզոնի հարթության վրա և համընկնում է միջօրեի գծին, իսկ աշխարհի բևեռները՝ հյուսիսի և հարավի կետերին (նկ. 19 բ)։ Հասարակածը դառնում է հորիզոնին, ուղղահայաց և անցնում է Z, զենիթով։ Բոլոր աստղերի օրական ուղիներն ուղղահայաց են հորիզոնին և նրանցից յուրաքանչյուրը օրվա կեսի ընթացքում լինում է հորիզոնից վեր և մյուս կեսի ընթացքում՝ հորիզոնից ցած։ Լրիվ օրվա ընթացքում, եթե ցերեկն Արեգակը չխանգարեր, կարելի կլիներ տեսնել երկնքի երկու կիսագնդերի բոլոր աստղերը։ Այնտեղ չծագող աստղեր չկան, ինչպես չկան նաև մայր չմտնող աստղեր։ Մասնավորապես, մեզ ծանոթ Մեծ Արջը այնտեղ մայր մտնող համաստեղությունների թվին է պատկանում։

Երկրի բևեռում երկնային հասարակածը համընկնում է հորիզոնին, իսկ աշխարհի առանցքը համընկնում է ուղղաձիգ գծին (նկ. 19 գ)։ Այնտեղ Բևեռային աստղը փայլում է զենիթի մոտ։ Արևելքի և արևմուտքի կետերը, ինչպես հասարակածի և հորիզոնի հատման կետեր, դառնում են անորոշ։ Միջօրեականը, որ անցնում է աշխարհի բևեռներով ու զենիթով, նույնպես անորոշ է դառնում, իսկ դրա հետ միասին կորցնում են իրենց իմաստը նաև հարավ, հյուսիս, արևելք և արևմուտք հասկացողությունները։ Երկրի հյուսիսային բևեռից բոլոր ուղղությունները տանում են դեպի հարավ։ Այնտեղ աստղերի օրական ուղիները զուգահեռ են հորիզոնին. ոչ մի աստղ չի ծագում և ոչ մի աստղ մայր չի մտնում։ Որպես մայր չմտնող երևում են երկնքի հյուսիսային կիսագնդի բոլոր աստղերը, բայց հարավային կիսագնդի աստղերից և ոչ մեկը երբեք չի երևում։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչպե՞ս է աշխարհի առանցքը դասավորված Երկրի առանցքի նկատմամբ։ Ինչպիսի՞ պայմաններում են նրանք համընկնում։
  2. Ինչպե՞ս է երկնային հասարակածը դասավորված Երկրի հասարակածի նկատմամբ։ Որտե՞ղ են նրանք համընկնում։
  3. Ինչո՞ւ բոլոր տեղերից էլ Բևեռային աստղը երևում է աշխարհի բևեռի մոտ։
  4. Երկրագնդի նկատմամբ ինչպիսի՞ հարթություն է հանդիսանում ցանկացած հորիզոնի հարթությունը։
  5. Ինչո՞ւ որոշ աստղեր ծագում և մայր են մտնում։
  6. Ինչպե՞ս է Բևեռի բարձրությունը հորիզոնից կապված տեղանքի աշխարհագրական լայնության հետ։ Ապացուցեցե՛ք այդ։
  7. Ինչպե՞ս է տեղի ունենում աստղերի օրական պտույտը հորիզոնի նկատմամբ միջին լայնություններում։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
  8. Ինչպե՞ս է տեղի ունենում լուսատուների օրական պտույտը հասարակածում գտնվող դիտողի համար։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։
  9. Ինչպե՞ս են շարժվում լուսատուներն օրվա ընթացքում այն դիտողի համար, որ գտնվում է Երկրի բևեռում։ Բացատրեցե՛ք այդ գծագրով։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Քանի՞ աստիճան է զենիթից մինչև արևելքի և հարավի կետերը եղած հեռավորությունը։
  2. Մի աստղի ուղղակի ծագումը 3 ժամ է, մյուսինը՝ 5 ժամ 18 րոպե։ Նրանցից ո՞րը ավելի շուտ կուլմինացիա կկատարի և ինչքա՞ն ժամանակով։
  3. Տեղանքի լայնությունը 35° է։ Այդ վայրի համար բևեռը քանի՞ աստիճան է հեռու զենիթից։
  4. Տեղանքի լայնությունը 57° է։ Այն տեղ զենիթից ինչպիսի հեռավորության վրա է միջօրեականը հատվում հասարակածի հետ։
  5. Իսկ ինչպիսի՞ն է այնտեղ հասարակածի ամենաբարձր կետի բարձրությունը հորիզոնի նկատմամբ։
  6. Մուրմանսկի լայնությունը 68°58՛ է։ Կարելի՞ է արդյոք այնտեղ հորիզոնից վեր տեսնել Սիրիուս աստղը (երկնքի ամենապայծառ աստղը), եթե նրա հակումը՝ δ = +16°։
  7. Լենինգրադի լայնությունը 59°56՛ է։ Հնարավո՞ր է արդյոք այնտեղ տեսնեք Վեգա աստղի երկու կուլմինացիան էլ, եթե նրա հակումը՝ δ = +39°։

ԵՐԿԻՐ

§ 23. ԵՐԿՐԻ ԳՆԴԱՁԵՎՈՒԹՅՈՒնԸ։ Հաճախ Երկրի գնդաձև լինելն ապացուցելու համար վկայակոչում են այնպիսի երևույթներ, որոնք իրականում միայն նրա մակերևույթի ուռուցիկությունը կամ կորությունն են ապացուցում։ Երկրի մակերևույթի կորությունը ապացուցող այդպիսի երևույթներն են՝

1) Նավը ծովափին մոտենալիս հորիզոնի տակից առաջ նրա կայմերի գագաթներն են երևում, իսկ այնուհետև հետզհետե նաև ամբողջ իրանը (նկ. 20 և 21)։

2) Դեպի վեր բարձրանալու դեպքում տեսադաշտը լայնանում է և հորիզոնի վրա երևացող առարկաների հեռավորությունը մեծանում։

3) Արեգակի մայր մտնելոց հետո նրա ճառագայթները շարունակում են լուսավորել բարձր շենքերի տանիքները, լեռների գագաթներն ու ամպերը, ավելի ուշ՝ միայն բարձր լեռների գագաթներն ու ամպերը, էլ ավելի ուշ՝ միայն ամպերը։

Շուրջերկրյա ճանապարհորդությունները միայն ապացուցում են, որ Երկրի ձևն ինքնապարփակ է, որ նա տարածության մեջ մեկուսացած է, որ նա որևէ տեղ երկնքի հետ միաձուլվող եզրեր չունի։

Երկրի գնդաձև լինելը ապացուցող փաստ կարելի է համարել հետևյալ երկու երևույթը.

1) Երկրի ամեն մի վայրում հորիզոնը շրջագծի ձևով է երևում և հորիզոնի հեռավորությունն ամենուրեք համահավասար է։

2) Լուսնի խավարումների ժամանակ Երկրի ստվերը, որ ընկնում է լուսնի վրա, միշտ կլորաձև ուրվանկար ունի։ Բոլոր մարմիններիդ միայն գունդն է, որ իր բոլոր դիրքերում կլոր ստվեր է գցում։

thumb
thumb

§ 24. ԵՐԿՐԻ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ։ Երկրի չափերի որոշումը կայանում է նրանում, որ մենք չափում ենք միջօրեականի աղեղը գծային միավորներով և աստիճաններով։ Երկրագնդի միևնույն միջօրեականի վրա գտնվող երկու կետերի միջև որոշում են գծային հեռավորությունը, որը, ասենք, հավասար է n կիլոմետրի։ Աստղագիտական եղանակով որոշում են նաև այդ կետերի աշխարհագրական լայնությունների տարբերությունը (օրինակ, այդ կետերում Բևեռային աստղի բարձրության տարբերության միջոցով), որը, ենթադրենք, հավասար է m աստիճանի։ Այդ դեպքում [math]\frac{m}{360°}[/math] քանորդը ցույց կտա, թե շրջանագծի ո՛ր մասն է իրենից ներկայացնում նրա այն աղեղը, որ գտնվում է մեր վերցրած երկու կետերի միջև։ Դրա հիման վրա գտնում են ամբողջ շրջանագծի երկարությունը կիլոմետրերով հետևյալ պարզ հարաբերության միջոցով.

[math]S = n\left(\frac{360°}{m}\right)[/math]

Նկարագրած եղանակը կոչվում է աստիճանային չափում։ Իմանալով Երկրի շրջանագծի երկարությունը, և այն բաժանելով 2π-ի, կստանանք Երկրի շառավղի երկարությունը։ Այսպիսով որոշվել է, որ Երկրի շառավիղը, եթե այն գնդաձև համարենք, հավասար է 6371 կմ, իսկ շրջանագիծը՝ գրեթե ուղիղ 40 000 կմ է։

§ 25. ԵՐԿՐԻ ՍԵՂՄՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։ Երկրի տարբեր վայրերում կատարած չափումների միջոցով համոզվել են, որ Երկրի կորությունը հասարակածի մոտ ավելի մեծ է, քան բևեռներում (նկ. 22)։ Դա նշանակում է, որ Երկիրը գնդաձև չէ. նա բևեռների մոտ մի քիչ սեղմված է։ Երկրի բևեռային շառավիղը հասարակածային շառավղից կարճ է համարյա 21 կիլոմետրով, այսինքն՝ մոտավորապես հասարակածային շառավղի 1/300 չափով։ Երկրի ձևը ճշտվել է սովետական գիտնականների կողմից։

thumb

Երկրի սեղմվածությունը հետևանք է այն կենտրոնախույս ուժի ազդեցության, որ զարգացնում է Երկիրն իր առանցքի շուրջը պտտվելու ժամանակ։ Դա կարելի է ցուցադրել դպրոցական կենտրոնախույս մեքենայի առանցքի վրա պտտեցնելով պողպատյա բարակ օղակապը։ Երկնային մարմնի սեղմվելն իր պտտվելու հետևանքով ընդհանուր կանոն է։ Օրինակ, Յուպիտեր և Սատուրն մոլորակները, որոնք իրենց առանցքի շուրջն ավելի արագ են պտտվում քան Երկիրը, ավելի շատ են սեղմված (Յուպիտերի սեղմվածությունը շատ լավ նկատվում է հեռադիտակով)։ Սեղմվածության հետևանքով Երկիրը գնդաձև չէ, այլ պտտման էլիպսոիդ։

§ 26 ՏՐԻԱՆԳՈՒԼՅԱՏԻԱ (Եռանկյունաչափական ընդօրինակություն)։ Երկրի չափերը որոշելու ժամանակ հարկավոր է միջօրեականի աղեղի երկարությունը չափել աստիճաններով և գծային չափերով։ Առաջինը, ակներևորեն, որոշվում է որպես միջօրեականի այդ աղեղի սկզբի և վերջին ծայրերի աշխարհագրական լայնությունների տարբերություն։ Իսկ աշխարհագրական լայնությունը կարելի է որոշել չափելով աշխարհի բևեռի բարձրությունը։

Բայց միջօրեականի աղեղի գծային երկարությունը չափելու ժամանակ, մանավանդ եթե Երկրի չափերը ավելի մեծ ճշտությամբ որոշելու համար բավական երկար աղեղ վերցնելու լինենք, մենք մի շարք գործնական դժվարությունների կհանդիպենք. այդ աղեղի սկզբից մինչև նրա վերջավորությունը ճանապարհին կարող են ձորեր, լեռներ, ճահիճներ և այլ խոչընդոտներ հանդիպել։ Ուստի, միջօրեականի աղեղի երկարությունը և առհասարակ Երկրի մակերևույթի վրա մեծ տարածություններ չափելու համար (որոնք, մասնավորապես, հարկավոր են լինում աշխարհագրական քարտեզներ կազմելու համար) օգտվում են տրիանգուլյացիայի եղանակից։

thumb

Տրիանգուլյացիան կայանում է հետևյալում։ Եթե հարկավոր է չափել միջօրեականի AA՛ աղեղը (նկ. 23), ընտրում են հարթ տարածության վրա ընկած AB գիծը և չափում նրա երկարությունը ամենայն հնարավոր ճշտությամբ։ Այդպիսի գիծը կոչվում է բազիս (հիմք)։ Բացի այդ, ընտրում են C կետը, որը երևում է և՛ A կետից, և՛ B կետից։ Այնուհետև անկյունաչափ գործիքի օգնությամբ չափում են A, B կետերի մոտ ընկած անկյունները և, բացի այդ, բազիսի և միջօրեականի AA՛ ուղղության միջև ընկած K անկյունը։ Ապա արդեն հաշվարկումների միջոցով գտնում են AC, BC կողմերի երկարությունը և C անկյան մեծությունը։ Դրանից հետո ընտրում են D կետը, որը երևում է և՛ C, և՛ B կետերից, և տեղավորվելով այդ կետերում, անկյունաչափ գործիքով չափում են BCD և CBD անկյունները։ Քանի որ CB գծի երկարությունն արդեն հաշված էր, ուստի այժմ նախորդի օրինակով կարելի է հաշվել CD և BD կողմերի երկարությունը, և բացի այդ, AB և AA՛ գծերով կազմված անկյունը։

Շարունակելով չափումները նկարագրած ձևով, մենք A-ից մինչև տարածությունը կծածկենք մի շարք եռանկյուններով, որտեղ բոլոր անկյունները չափված են, իսկ բոլոր կողմերը՝ որոշված հաշվարկումների միջոցով։ Այն ժամանակ AA՛ երկարությունը կարելի է գտնել որպես ACEA՛ (կամ ABDFA՛) բեկյալ գծի պրոյեկցիան այդ ուղղի վրա։ Այդ երկարությունը գտնում են հաշվարկումների միջոցով։

Ըստ որում, բնականաբար, հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ այդ չափումները կատարվել են ոչ թե հարթության վրա, այլ Երկրի կոր մակերևույթի վրա։

Այսպիսով, տրիանգուլյացիան կայանում է նրանում, որ մեծ հեռավորությունները որոշվում են եռանկյունների օգնությամբ, որտեղ չափվում են միայն անկյունները և բազիսը, իսկ կողմերը որոշվում են հաշվարկումներով։ Այդ եղանակի անվանումը ծագել է լատիներեն «տրիանգուլյում» — եռանկյուն բառից։

thumb

Տրիանգուլյացիայից օգտվում են ոչ միայն Երկրի չափերը որոշելու համար, այլև աշխարհագրական քարտեզներ կազմելիս, երբ պահանջվում է չափել մեծ հեռավորություններ։

1816—1855 թթ. ռուսական գիտնականների կողմից, ակադեմիկոս Վ. Յա. Ստրուվեի ղեկավարությամբ, կատարվել է միջօրեականի 25°20՛ հսկայական աղեղի չափումը։

Քարտեզագրական աշխատանքների համար մեծ մասշտաբի տրիանգուլյացիոն աշխատանքներ են կատարում և ներկայումս։

24-րդ նկարում ցույց է տրված փայտե աշտարակ, որը կոչվում է գեոդեզիական նշանակետ և կանգնեցվում է տրիանգուլյացիայի համար ընտրված եռանկյունների գագաթներում։

§ 27. ԵՐԿՐԻ ՕՐԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ, Երկրի գնդաձևության մասին գիտեին դեռևս հնում, սակայն, Երկրի օրական պտույտի գոյությունը առաջին անգամ ամենայն որոշակիությամբ հաստատեց միայն Կոպեռնիկոսը (XVI դ. կեսերին), իսկ դրա անհերքելի ապացույցները գտնվել են է՛լ ավելի ուշ։

Բերենք դրանցից երկու առավել ակնհայտ ապացույցներ.

thumb

ա) Վայր ընկնող մարմինների խոտորումը դեպի արևելք։ Պատկերացնենք մի խոր ուղղաձիգ AB հանքահոր, որը պտտվում է Երկրի հետ միասին (նկ. 25)։ Նրա մուտքր (A) պտտման ժամանակ գծային ավելի մեծ արագություն ունի, քան հիմքը (B), որովհետև նա ավելի հեռու է գտնվում պտտման կենտրոնից, տվյալ դեպքում երկրի օրական պտույտի առանցքից։ Հանքահորի մուտքի մոտ ընկած քարն այս դեպքում նույն արագությունը կունենա, ինչ և այդ մուտքը։ Հանքահորի մեջ ընկնելու դեպքում նա, իներցիայի շնորհիվ, կպահպանի այդ արագությունը։ Ընկնելով ցած և միաժամանակ պահպանելով իր դեպի արևելք շարժման (որովհետև Երկիրը պտտվում է արևմուտքից դեպի արևելք) ավելի մեծ արագությունը, քան հանքահորի հիմքի շարժման արագությունն է, քարն իր դեպի արևելք շարժման մեջ ավելի առաջ կանցնի հանքահորի հիմքից։ Քարը կընկնի ոչ թե Ճիշտ Երկրի կենտրոնի ուղղությամբ, այլ կշեղվի դեպի արևելք, որը չէր պատահի, եթե Երկիրը պտտվելիս չլիներ։ Երկրի հասարակածի վրա այդ խոտորումը ամենից մեծ է, իսկ բևեռներում հավասար է զրոյի։

Այս ձևի բազմաթիվ փորձերը ցույց են տալիս, որ դիտումները միանգամայն համապատասխանում են կատարած հաշվարկումներին. օրինակ, միջին լայնություններում 85 մ բարձրությունից վայր ընկնող քարը շեղվում է դեպի արևելք 10,5 մմ։

thumb

բ) Ֆուկոյի ճոճանակը։ Առաջին անդամ 1851 թ. ֆրանսիացի գիտնական Ֆուկոյի դրած փորձում կիրառվել է մի ճոճանակ, որը իրենից ներկայացնում էր մի շատ երկար ու բարակ լար, որի ծայրից կախված էր ծանր գունդ։ Հայտնի է, և այդ կարելի է ստուգել կենտրոնախույս մեքենայի վրա կատարած փորձով, որ ամեն մի այդպիսի ճոճանակ իր տատանումների հարթությունը պահպանում է առանց փոփոխության, թեկուզ ինչպես էլ պտտելու լինենք այն հենարանը, որից նա կախված է։ (ճոճանակի լարը երկար է վերցվում այն նկատառումով, որպեսզի փորձն ավելի ակնառու լինի, և ճոճանակը բավական երկար ժամանակ տատանելու անհրաժեշտությունից։)

Եթե մի այդպիսի ճոճանակ ճոճվելիս լիներ Երկրի բևեռի վրա, ապա Երկիրը, պտտվելով նրա տակ, կդառնար մեկ ժամում 15° արագությամբ (360° : 24 ժամ)։ Դրա հետևանքով մենք կնկատեինք, որ ճոճանակի տատանման հարթությունը Երկրի մակերևույթի նկատմամբ դառնում է այդ նույն 15° մեկ ժամում արագությամբ և Երկրի պտույտին հակառակ ուղղությամբ։

Երկրի հասարակածի վրա ճոճանակի ճոճումների ուղղությունը ոչ մի փոփոխություն չէր կրի, իսկ միջակա լայնություններում ճոճանակի տատանումների հարթությունը, ինչպես տեսությունն է ցույց տալիս, պետք է դառնա մեկ ժամում 15° sinφ, որտեղ φ աշխարհագրական լայնությունն է։

Իրականում հենց այդպես էլ դիտվում է։ Պարզ է, որ եթե Երկիրը չպտտվեր, ճոճանակի ճոճումների ուղղությունն ամեն տեղ կմնար անփոփոխ։

Լենինգրադում, նախկին Իսաակիևսկի տաճարի շենքում, ցուցադրվում է մի ճոճանակ՝ 98 մ երկարությամբ։ Նրա ճոճումների ուղղությունը փոխվում է ժամում 13° արագությամբ՝ Ճիշտ այնպես, ինչպես պահանջվում է Երկրի պտույտի տեսությամբ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչպիսի՞ երևույթներն են խոսում ոչ միայն Երկրի կորության, այլև նրա գնդաձևության մասին։
  2. Ինչպիսի՞ն է այն եղանակը, որով որոշում են Երկրի չափերը։
  3. Ինչի՞ են հավասար Երկրի շառավիղն ու շրջագիծը։
  4. Ի՞նչ բան է Երկրի սեղմվածությունը։ Սեղմվածության մեծությունը։
  5. *Ի՞նչ է տրիանգոլլյացիան։ Ինչի՞ համար և ինչպե՞ս են այն կիրառում։
  6. Ինչպիսի՞ փորձեր են ապացուցում Երկրի օրական պտույտը։ Ինչո՞ւմն կայանում այդ փորձերի էությունը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. XIX դ. առաջին կեսում ռուս գիտնականների կողմից որոշվել է, որ Ֆուգլենեսսի (φ = 70°50՛) և Ստարո-Նեկրասովսկայի (φ = 45°20՛) միջև եղած հեռավորությունը միջօրեականով հավասար է 2822 կմ։ Այստեղից որոշեցեք Երկրի միջօրեականի քառորդը և շառավիղը։
  2. Եթե Երկիրը պատկերացնենք 30 սմ տրամագիծ ունեցող գլոբուսով, այդ դեպքում ի՞նչ մեծությամբ կպատկերացվի Երկրի բևեռային և հասարակածային շառավիղների տարբերությունը։
  3. Ինչի՞ է հավասար հասարակածային կետերի արագությունը մետրերով՝ Երկրի օրական պտույտի ժամանակ։
  4. *Իսկ ինչպիսի՞ն է հիշյալ արագությունը ձեր բնակավայրի համար (վերջինիս աշխարհագրական լայնությունը վերցնել քարտեզից), այն հաշվելու համար կառուցելով գծագիր օգտվեցեք եռանկյունաչափությունից։

ԳԼՈՒԽ II։ ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ

ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

§ 28. ԱՐԵԳԱԿԻ ԿԵՍՕՐՅԱ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿՆՔԻ ՏԵՍՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Յուրաքանչյուրին լավ հայտնի է, որ կեսօրին Արեգակի բարձրությունը հորիզոնից, այսինքն՝ նրա բարձրությունը վերին կուլմինացիայում, տարվա ընթացքում փոփոխության է ենթարկվում։ Ամռանը կեսօրին Արեգակը բարձրանում է շատ բարձր, ամենաբարձր դիրքում նա լինում է հունիսի 22-ին։ Այդ օրն անվանում են ամառային արևադարձի օր։ Հաջորդ օրերում Արեգակի կուլմինացիոն կետը հետզհետե իջնում է, և նրա ամենացածր կուլմինացիան տեղի է ունենում դեկտեմբերի 22-ին. դա ձմեռային արևադարձի օրն է։ Դրան համապատասխան, դեկտեմբերի 22-ին ցերեկն ամենակարճն է լինում, որովհետև այդ օրը Արեգակն ամենից քիչ է մնում հորիզոնից վերևանա ուշ է ծագում ևշուտ մայր մտնում։

Մարտի 21-ին և սեպտեմբերի 23-ին մոտ Արեգակի բարձրությունը վերին կուլմինացիայում լինում է նրա ամառային և ձմեռային արևադարձի օրերին վերին կուլմինացիայում ունեցած բարձրությունների միջինը, իսկ ցերեկը հավասարվում է գիշերվան, ուստի մարտի 21-ը անվանում են գարնանային գիշերահավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը աշնանային գիշերահավասարի օր։

Եթե Արեգակի բարձրությունը կուլմինացիայում փոփոխվում է, ուրեմն երկնային սֆերայում փոփոխվում է նաև նրա դիրքն աշխարհի բևեռի և երկնային հասարակածի նկատմամբ։ Եվ իսկապես, այն աստղերը, որոնք աշխարհի բևեռի և երկնային հասարակածի նկատմամբ անփոփոխ դիրք են գրավում, կուլմինացիայի կետով անցնում են յուրաքանչյուրը մի որոշակի՝ հորիզոնից միշտ միևնույն բարձրության վրա։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր աստղ ծագում և մայր է մտնում մի որոշ՝ հորիզոնի միշտ միևնույն կետում։ Մինչդեռ Արեգակը, օրինակ, ամռանը մայր է մտնում հյուսիս-արևմուտքում, ձմռանը՝ հարավ-արևմուտքում, իսկ գիշերահավասարի օրերին՝ արևմուտքի կետում։ Չափումների միջոցով դժվար չէ համոզվել այն բանում, որ գիշերահավասարի օրերին Արեգակը կեսօրին հորիզոնից վեր է գտնվում 90°-φ անկյան չափով։ Բայց հենց ճիշտ այդ բարձրության վրա էլ երկնային հասարակածը հատվում է միջօրեականի հետ (տե՛ս նկ․ 11)։ (Դա հեշտ է ստուգել, հիշելով, որ աշխարհի բևեռից հասարակածի հեռավորությունը հավասար է 90°-ի, և որ հորիզոնից աշխարհի բևեռի հեռավորությունը հավասար է φ աստիճանի)։

Հետևաբար, գիշերահավասարի օրերին Արեգակը գտնվում է երկնային հասարակածի վրա։ Դա երևում է և նրանից, որ այդ օրերին Արեգակը ծագում է արևելքի կետում և մայր է մտնում արևմուտքի կետում, իսկ այդ կետերում հորիզոնի հետ հատվում է երկնային հասարակածը։

Եթե ամառվա կեսօրին Արեգակի բարձրությունն ավելի է լինում, քան 90°-φ, այսինքն՝ գերազանցում է երկնային հասարակածի բարձրությանը հորիզոնից, նշանակում է՝ Արեգակն այդ ժամանակ գտնվում է հասարակածից ավելի վերև (երկնքի հյուսիսային կիսագնդում)։ Ճիշտ նույն կերպով էլ կարելի է համոզվել, որ ձմռանն Արեգակը գտնվում է երկնքի հարավային կիսագնդում՝ հասարակածից ցած։ Չափելով Արեգակի բարձրությունները կեսօրին անկյունաչափ գործիքով, մենք կհամոզվենք, որ Արեգակի առավելագույն հեռավորությունը հասարակածից դեպի հյուսիս կազմում է 23°27՛ (հունիսի 22-ին) և ճիշտ նույն չափի է նաև նրա առավելագույն հեռավորությունը հասարակածից դեպի հարավ (դեկտեմբերի 22-ին)։

Սակայն տարվա ընթացքում Արեգակը երկնային սֆերայում տեղաշարժվում է ոչ միայն երկնային հասարակածի նկատմամբ, այլև երկնային սֆերայի օրական պտույտին հակառակ ուղղությամբ։ նրա այդ տարեկան շարժումը, որը շատ դանդաղ է կատարվում, չպետք է շփոթել նրա օրական, համեմատաբար արագ շարժման հետ, որը կատարվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։ Արեգակի այդ տարեկան շարժումը տեղի է ունենում նրա օրական շարժման հակառակ ուղղությամբ։

Այս բանում կարելի է համոզվել, նկատելով, թե կես-գիշերին ո՛ր աստղերն են լինում վերին կուլմինացիայում, այսինքն՝ երկնային սֆերայում, որ համաստեղություններն են գտնվում Արեգակի հակադիր կողմում։ Տարվա ընթացքում այդ համաստեղությունները շարունակ փոփոխվում են։ Ձմռան կես-գիշերին կուլմինացիա են կատարում մի որոշ համաստեղությունների աստղեր, ամռանը՝ այլ համաստեղությունների աստղեր։

Բացի այդ, կարելի է նկատել, որ եթե Արեգակի մայր մտնելուց անմիջապես հետո որևէ համաստեղություն մայր է մտնում, ասենք, 4 ժամ ուշացումով, ապա մեկ ամիս անց՝ նա մայր կմտնի արդեն երկու ժամ ուշացումով, իսկ ավելի ևս ուշ՝ նա, թաղվելով Արեգակի ճառագայթների մեջ, բոլորովին չի երևա։ Նշանակում է՝ այդ ժամանակամիջոցում Արեգակը երկնային սֆերայում տեղաշարժվել է այդ համաստեղությանն ընդառաջ արևմուտքից դեպի արևելք։ Որոշ ժամանակ ևս անցնելուց հետո հիշյալ համաստեղությունը կերևա հորիզոնի տակից, նախորդելով արևածաղին ավելի ու ավելի շուտ։

thumb

§ 29. ԱՐԵԳԱԿԻ ԹՎԱՑՈՂ ՇԱՐԺՈՒՄԸ ԽԱՎԱՐԱԾՐՈՎ (ԷԿԼԻՊՏԻԿԱ)։ Վերը նկարագրված բոլոր դիտումները համեմատելով միմյանց հետ, մենք գալիս ենք այն եզրակացության, որ Արեգակը տարվա ընթացքում երկնային սֆերայում տեղաշարժվում է մի մեծ շրջանով, որը կոչվում է խավարածիր (էկլիպտիկա), որի հարթությունը թեքված է երկնային հասարակածի նկատմամը 23°27՛-ով: Այլ կերպ ասած, խավարածիրը երկնային հասարակածի հետ հատվում է 23°27՛ անկյան տակ (նկ. 27)։ Տարվա ընթացքում Արեգակը խավարածրով մի լթիվ շրջան է կատարում՝ շարժվելով ժամացույցի սլաքի շարժման հակառակ ուղղությամբ։ Իսկ օրվա ընթացքում Արեգակը խավարածրով շարժվում է դեպի արևելք 360°։365 չափով կամ մոտավորապես 1 աստիճան։

Խավարածրի և երկնային հասարակածի հատման կետերը կոչվում են գարնանային և աշնանային գիշերահավասարի կետեր, նայած, թե Արեգակը ե՛րբ է լինում այդ կետում:

Գարնանային գիշերահավասարի կետը նշանակվում է ՞՞՞ նշանով, իսկ աշնանային գիշերահավասարի կետը՝ ՞՞՞ նշանով։ Խավարածրի վրա արևադարձի կետերը գիշերահավասարի կետերից գտնվում են 90° հեռավորության վրա և բոլորից շատ են հեռացած հասարակածից։

Արեգակի շարժումը խավարածրով, ինչպես և Արեգակի օրական շարժումը հորիզոնի նկատմամբ, թվացող շարժումներ են։ Վերջինը առաջանում է Երկրի՝ իր առանցքի շուրջը օրական պտույտի հետևանքով, իսկ առաջինը՝ Արեգակի շուրջը Երկրի կատարած տարեկան բոլորման հետևանքով։

Երկնային սֆերայի պտտման հետևանքով խավարածրի դիրքը հորիզոնի նկատմամբ շարունակ փոփոխվում է, ուստի երկնային սֆերայի գծագրում հորիզոնի և միջօրեականի հետ խավարածիրը չեն պատկերում։

thumb

Ներկայումս գարնանային գիշերահավասարի կետը գտնվում է Ձկների համաստեղության մեջ, աշնանային գիշերահավասարինը՝ Կույսի համաստեղության մեջ, ամառային արևաղարձինը՝ Երկվորյակների համաստեղության մեջ, իսկ ձմեռային արևադարձինը՝ Աղեղնավորի համաստեղության մեջ։

Այն տասներկու համաստեղությունները, որոնցով անցնում է խավարածիրը, կոչվում են կենդանակերպային (զոդիակային) համաստեղություններ: Դուք կարող եք նրանց գտնել 28-րդ նկարի վրա:

§ 30. ԿԵՆԳԱՆԱԿԵՐՊԻ (ԶՈԴԻԱԿԱՅԻՆ) ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Այն 12 համաստեղությունները, որոնք կոչվում են Կենդանակերպի Հզոդիակային) համաստեղություններ, երկնքում դասավորված են մեծ շրջանի երկարությամբ։ Կենդանակերպ կոչվում է այդ 12 համաստեղությունների համակցությունը։ Կենդանակերպ հունարեն զոդիակ բառից է, որը բառացի նշանակում է «կենդանիների շրջան», քանի որ այդ համաստեղությունների անուններից շատերը կենդանիների անուններ են։ Ահա այդ անունները. Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ։

Կենդանակերպի համաստեղությունները կամ Կենդանակերպի նշանները՝ ինչպես նրանց անվանում են, ունեն այսպիսի սիմվոլիկ նշանակումներ.

Ջկներ ՞՞՞ երկվորյակներ ՞՞՞ Կույս ՞՞՞ Աղեղնավոր ՞՞՞ Խոյ ՞՞՞ Խեցպետին ՞՞՞ Կշեոք ՞՞՞ Այծեղջյուր Ցուլ ՞՞՞ Աոյուծ ՞՞՞ Կարիճ ՞՞՞ ՋրՀոս

Կենդանակերպի գեղարվեստորեն ձևավորված նշանները հաճախ գործ են ածվում զարդարանքի համար՝ ինչպես ճարտարապետական օռնամենտներ կամ ինչպես տարվա ամիսներիդ սիմվոլներ, որովհետև Արեգակն այդ համաստեղություններից յուրաքանչյուրում գտնվում է տարվա մեկ տասներկուերորդական մասի ընթացքում, այսինքն՝ մեկ ամիս։ Կենդանակերպի նշանները բարձրաքանդակ ոսկեզօծ ֆիգուրաների ձևով կարելի է տեսնել, օրինակ, Մոսկվայում՝ Կազանի կայարանի ժամացույցի թվատախտակի վրա։

Մոտավորապես կես-գիշերին երկնքի հարավային կողմում միշտ գտնվում է Կենդանակերպի այն համաստեղությունը, որ տվյալ ամսում ուղիղ հակադիր է Արեգակին։ Օրինակ, նոյեմբերին Արեգակը գտնվում է Կարիճի համաստեղությունում, իսկ նոյեմբեր ամսում մոտ կես-գիշերին կուլմինացիա են կատարում նրան հակադիր Ցուլի համաստեղության աստղերը։ Կեսօրվա մոտ կուլմինացիա է կատարում (բայց նա երևում է միայն Արեգակի լրիվ խավարման ժամանակ) Կենդանակերպի այն համաստեղությունը, որտեղ այդ ժամանակ գտնվում է Արեգակը։

§ 31. ԱՐԵԳԱԿԻ ՕՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։ § 22-ում մենք տեսանք, որ աշխարհագրական տարբեր լայնություններում երկնային լուսատուների օրվա ընթացքում անցած ուղիները հորիզոնի նկատմամբ տարբեր են լինում։ Դա վերաբերում է, անշուշտ, նաև Արեգակին։ Տարվա ընթացքում Արեգակն ինքը փոխում է իր դիրքը երկնային հասարակածի նկատմամբ։ Ուստի տարվա տարբեր եղանակներին այլ է լինում նաև նրա ուղին Երկրի միևնույն վայրի հորիզոնի նկատմամբ։ Թե ի՛նչպես է գարնանից ամռանն անցնելուց և այնուհետև ձմռանն անցնելուց մեր լայնություններում փոխվում Արեգակի օրական ուղին հորիզոնի նկատմամբ՝ խոսվել է § 28-ում։

Ինչ վերաբերում է տարբեր լայնություններում Արեգակի օրական ուղու փոփոխություններին, ապա նրանք ընդհանուր առմամբ հետևյալն են․

Կաղապար:Լայն Արեգակը, ինչպես և երկնային մյուս բոլոր լուսատուները միշտ հորիզոնի նկատմամբ ծագում և մայր են մտնում ուղղաձգորեն։ Ուստի այնտեղ կլոր տարին ցերեկն ու գիշերը հավասար են (այնտեղ Արեգակի օրական ուղին հորիզոնով կիսվում է երկու հավասար մասերի), իսկ աղջամուղջները շատ կարճ են լինում։ Արեգակն արագորեն իջնում է հորիզոնից ցած։ Այնտեղ կեսօրին Արեգակը զենիթում լինում է տարեկան երկու անգամ, այն է՝ գիշերահավասարի օրերին։

thumb

Երկրի վրա կան տեղեր, որտեղ Արեգակը տարեկան միայն մեկ անգամ է կեսօրին լինում զենիթում։ Դա տեղի է ունենում հունիսի 22-ին աշխարհագրական +23°27' լայնության վրա։ Այդ աշխարհագրական զուգահեռականը կոչվում է Խեցգետնի արևադարձ: Դեկտեմբերի 22-ին Արեգակը լինում է այն տեղերի զենիթում, որոնք գտնվում են հարավային -23°27՚ զուգահեռականի վրա։ Այդ զուգահեռականը կոչվում է Այծեղջյուրի արևադարձ:

Այդ աշխարհագրական զուգահեռականներն իրենց անվանումներն ստացել են հին ժամանակներում՝ այն կապակցությամբ, որ Արեգակի կուլմինացիան զենիթում տեղի էր ունենում արևադարձներում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում էր Խեցգետնի և Այծեղջյուրի համաստեղություններում։ Այն ժամանակներում հենց այդ համաստեղություններումն էին գտնվում ամառվա և ձմեռվա արևադարձի կետերը, որոնք այն ժամանակվանից ի վեր անցած մի քանի հազարամյակների ընթացքում մինչև մեր օրերը փոխադրվել են հարևան Երկվորյակների և Աղեղնավորի համաստեղությունները։ «Արևադարձ» (տրոպիկ) անվանումը ծագում է հունարեն «տրոպոս» բառից, որ նշանակում է «դարձ»։ Այդ անվանումը կապված է Արեգակի դարձի հետ՝ երկնային հասարակածի նկատմամբ։

Երկրի բևեռներում, քանի դեռ Արեգակը գտնվում է հորիզոնից վեր, գծում է շրջանագծեր համարյա զուգահեռ հորիզոնին, որն այստեղ համընկնում է երկնային հասարակածի հետ։ Ինչպես արդեն մենք գիտենք, դա տևում է ոլղիղ կես տարի՝ հյուսիսային բևեռում մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Քանի որ սկսած մարտի 21-ից մինչև հունիսի 22-ը Արեգակն անընդհատ բարձրանում է երկնային հասարակածից վեր՝ դեպի հյուսիս, ուստի մենք գալիս ենք հետևյալ եզրակացության․

Երկրի Կաղապար:Լայն Արեգակը ծագում է տարեկան մեկ անգամ՝ մոտավորապես մարտի 21-ին և, մայր չմտնելով, կես տարի շարունակ ամեն օր լրիվ շրջան է գծում հորիզոնից վեր, միաժամանակ մինչև հունիսի 22-ը հետզհետե քիչ-քիչ բարձրանում է հորիզոնից։ Պտտվելով հորիզոնի վրա, Արեգակը պարույրի փաթույթներ է գծում՝ բարձրանալով հետզհետե վեր։ Հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 23-ը Արեգակը, նույնպես պարուրաձև պտույտներով, հետզհետե իջնում է դեպի հորիզոնը և սեպտեմբերի 23-ին մայր է մտնում ամբողջ կես տարով։ Բևեռում կես տարի տևում է գիշերը և կես տարի՝ ցերեկը։

Հյուսիսային բևեռից որքան հեռանանք դեպի հարավ, այնքան տարվա մեջ ավելի ու ավելի շատ այնպիսի օրեր կլինեն, երբ Արեգակը ծագում և մայր է մտնում, բայց այնուամենայնիվ ամռանը լինում է մի շրջան, երբ շատ օրեր շարունակ նա մայր չի մտնում, և ձմռանը լինում են օրեր, երբ նա բոլորովին չի ծագում։ Այդպիսի երևույթներ, մասնավորապես Արեգակի ստորին կուլմինացիան կես-գիշերին, ՍՍՌՄ-ում կարելի է դիտել Մուրմանսկում և մի շարք այլ բնակետերում, որոնք գտնվում են բևեռային շրջանից դեպի հյուսիս։

Դժվար չէ համոզվել այն բանում, որ Երկրի վրա կան այնպիսի տեղեր, որտեղ Արեգակը տարվա մեջ միայն մեկ անգամ, այն է՝ հունիսի 22-ին, մայր չի մտնում, այլ միայն շոշափում է հորիզոնը (հյուսիսի կետում) իր ստորին կուլմինացիայի մոմենտին (կես-գիշերին): Դեկտեմբերի 22-ին և միայն այդ օրը այդ վայրերում Արեգակը չի ծագում, այլ կեսօրին նա միայն շոշափում է հարավի կետը՝ մնալով հորիզոնից ցած։ Երկրագնդի վրա այդ վայրերը գտնվում են աշխարհագրական 66°33' զուգահեռականի վրա, որը կոչվում է հյուսիսային բևեռային շրջան։

Երկրի Կաղապար:Լայն նկատվում են ճիշտ նույն երևույթները, ինչ և հյուսիսային բևեռում, միայն այնտեղ բևեռային ցերեկը տևում է սեպտեմբերի 33-ից մինչև մարտի 21-ը, իսկ բևեռային գիշերը՝ մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Հարավային բևեռային շրջանում (հարավային 66°33' լայնության վրա) առանց արևածագի օրը լինում է հունիսի 22-ին, իսկ առանց արևը մայր մտնելու օրը՝ դեկտեմբերի 22-ին։

Հյուսիսային բևեռային շրջանից փոքր-ինչ հարավ ընկած վայրերում, ինչպես, օրինակ, Լենինգրագում, հունիսի 22-ի մոտերքը գիշերները Արեգակն իջնում է հորիզոնից ցած, բայց ոչ այնքան երկար ժամանակով և ոչ այնքան խոր։ Ուստի նրա ճառագայթներն ուժեղ կերպով լուսավորում են երկինքը հորիզոնի մոտ («սպիտակ գիշերներ»)։

Բոլոր այստեղ ասածներից պարզ է, և դա պետք է լավ հիշել, որ արևածագի և արևամուտի ժամանակը կախված է ոչ միայն տարվա տվյալ օրից, այլև աշխարհագրական այն լայնությունից, որտեղ գտնվում է դիտողը: Ուստի սովորական օրացույցներում ցույց տրվող արևածագի և արևամուտի ժամանակը կարող է ճիշտ լինել միայն մի որևէ լայնության, այլ ոչ թե ամբողջ ՍՍՌՄ-ի համար։

ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ

§ 32. ԵՐԿՐԻ ՊՏՈՒՅՏՆ ԱՐԵԳԱԿԻ ՇՈՒՐՋԸ. Արեգակի թվացող տարեկան շարժումը խավարածրով և դրա հետ կապված բոլոր այն երևույթները, որոնք նկարագրված են սույն գլխի նախորդ պարագրաֆներում, հետևանք են այն բանի, որ իրականում Երկիրը շարժվում է Արեգակի շուրջը:

Արեգակի շուրջը Երկրի գծած ուղին կոչվում է նրա ուղեծիրը (օրբիտ):

Արեգակի շուրջը Երկիրը մի լրիվ շրջան կատարում է 365¼ օրում (այդ ժամանակամիջոցը մենք անվանում ենք տարի)։ Ընդ որում Երկրի օրական պտույտի աոանցքը մնում է ինքն իրեն զուկահեո և Երկրի ոսլեծրի հարթության նկատմամբ չի փոխում իր թեքությունը:

Երկրի ուղեծրի (օրբիտի) հարթությունը երկնային սֆերայի հետ հատվում է մի գծով, որը և հենց խավարածիրն է հանդիսանում։ Այլ կերպ ասած՝ խավարածիրն այն գիծն է, որով Երկրի ուղեծրի հարթությունը հատում է երկնային սֆերային: Այդ հարթությունն անվանում են խավարածրի հարթություն։

Երկրի օրական պտույտի առանցքը խավարածրի հարթության նկատմամբ թեքված է 66½°-ով, իսկ հասարակածը խավարածրի նկատմամբ թեքված է 90° - 66½° = 23½°, ավելի ճիշտ` 23°27՛ անկյունով։

thumb

Քանի որ մենք Երկրի հետ միասին կատարած մեր շարժումը չենք զգում, ուստի մեզ թվում է, որ մենք անշարժ ենք, և որ Արեգակն է շարժվում խավարածրով։ Այսպիսով, Արեգակի շարժումը խավարածրով՝ Երկրի շարժման անդրադարձումն է։ Այդ մեզ համար ավելի պարզ կլինի, եթե դիտենք նկ. 30-ը, որտեղ գծագրի ձևով պատկերված է Երկրի շարժումը։ Եթե մենք գծագրի հարթության վրա մտքով Երկրի հետ միասին շարժվելու լինենք Արեգակի շուրջը, ապա մենք Արեգակը կտեսնենք միշտ նորանոր ուղղությամբ՝ տարբեր համաստեղությունների ուղղությամբ (համ․ § 30)։ Լրիվ շրջապտույտից հետո մեզ կթվա, որ իբր այդ ժամանակամիջոցում Արեգակը մի լրիվ շրջան կատարեց հենց նույն հարթության վրա, որով մենք ինքներս շարժվեցինք։ Եթե, օրինակ, Արեգակը գտնվում է Երկվորյակների համաստեղության ուղղության վրա, ապա Արեգակից նայելու դեպքում մենք Երկիրը ճիշտ հակադիր համաստեղության մեջ կտեսնեինք, մեր օրինակում՝ Աղեղնավորի համաստեղության մեջ։ Երկրից իր հերթին նայելիս այդ ժամանակ Աղեղնավորի համաստեղությունը կես-գիշերին կերևա հարավային կողմում։

§ 33. ԵՐԿՈՒ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑԵՐԵԿՎԱ ՈԻ ԳԻՇԵՐՎԱ ԵՎ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ։ Հայտնի է, որ տվյալ մակերեսի վրա ընկնող ջերմության քանակը կախված է Արեգակի բարձրությունից. որքան Արեգակը հորիզոնից ավելի վեր է բարձրանում, այնքան նա ավելի ուժեղ է տաքացնում։ Երկրի վրա գոյություն ունեցող ջերմային տարբեր (տաք, բարեխառն և ցուրտ) գոտիները բացատրվում են նրանով, որ երկրագնդի տարբեր վայրերում Արեգակը տարբեր չափով է բարձրանում։ Հայտնի է նաև այն, որ մեզ մոտ ամառն Արեգակը ավելի վեր է բարձրանում և երկար է մնում հորիզոնի վրա, այսինքն՝ ցերեկը երկարատև է լինում (Մոսկվայում մոտ տասնյոթ ժամ, իսկ Երևանում 15 ժամից ավելի)։ Ձմեռը պատկերն այլ է․ Արեգակը հորիզոնից շատ չի բարձրանում, նրա ցերեկային տեսանելի ուղին մեծ չէ՝ ցերեկներր կարճ են։

Դրա հետ կապված ամեն տարի ցուրտ և տաք ժամանակներ են լինում, որոնք աստիճանաբար փոխարինում են մեկը մյուսին։ Բնության այդ երևույթը կոչվում է տարվա եղանակների հերթափոխություն:

Այդ փոփոխությունների պատճառն այն է, որ Երկրի առանցքը որոշ չափով թեքված է Երկրի ուղեծրի նկատմամբ և չի փոխում իր ուղղությանը Արեգակի շուրշը Երկրի կատարած պտույտի ժամանակ:

Դիմենք նկ․ 31-ին։

Նկարի աջ կողմում Երկրի առանցքի հյուսիսային ծայրը նայում է դեպի Արեգակը։ Երկրագնդի այս դիրքը համապատասխանում է ամռանը Երկրի հյուսիսային կիսագնդում և ձմռանը հարավային կիսագնդում։ Արեգակի ճառագայթները հյուսիսային կիսագնդի վրա ընկնում են ավելի փոքր թեքությամբ, ուստի և ավելի ուժեղ են տաքացնում Երկիրը, ճիշտ այնպես, ինչպես կեսօրին նրանք ավելի ուժեղ են տաքացնում գետինը, քան առավոտյան, երբ Արեգակի ճառագայթներն ավելի մեծ թեքությամբ են ընկնում։

Այս դիրքում հյուսիսային բևեռային շրջաններն օրեր շարունակ լուսավորվում են մայր չմտնող Արեգակի կողմից։ Ճիշտ նույնպես՝ օրեր շարունակ, այսինքն Երկրի՝ իր առանցքի շուրջը կատարած բազմաթիվ պտույտների ընթացքում, հարավային բևեռային շարջաններր զուրկ են մնում Արեգակի լույսից։ Այնտեղ երկարատև բևեռային գիշեր է։

thumb

Հյուսիսային միջին լայնություններում Երկրի օրական պտույտի ժամանակ նրա մակերևույթի յուրաքանչյուր կետն Արեգակի ճառագայթների տակ ավելի երկար ուղի է անցնում, այսինքն՝ ցերեկը երկար է լինում, քան գիշերը։ Իսկ Երկրի հարավային կիսագնդում հակառակ պատկերն է լինում, այնտեղ Արեգակի ճառագայթներն ընկնում են շեղակի՝ մեծ թեքությամբ, ցերեկները կարճ են լինում, գիշերները՝ երկար (ձմեռ է)։

Ինչպես § 28-ում մենք այդ արդեն նկարագրեցինք, ամառը Արեգակի ուղղության և Երկրի հասարակածի հարթության միջև ընկած անկյունը հասնում է առավելագույն չափին (23½°), այդ պատճառով ամառվա ամենաեռուն շրջանում Արեգակի կեսօրյա բարձրությունը Մոսկվայում հասնում ի համարյա 58°–ի (23½°+34½°)։

Հյուսիսային կիսագնդի համար Երկրի դիրքը ձմեռային արևադարձի ժամանակ պատկերված է նկարի ձախ կողմում։ Այս դիրքում Երկրի հյուսիսային կիսագնդի մասին ճիշտ նույնը կարելի է ասել, ինչ որ հենց նոր ասվեց Երկրի հարավային կիսագնդի մասին, և հակառակը։

Երկրի դիրքը գարնանային գիշերահավասարի մոմենտում պատկերված է նկ․ 31-ի ցածի մասում։ Մենք տեսնում ենք, որ Երկրի այս դիրքի ժամանակ Արեգակի ճառագայթները հասարակածի վրա ընկնում են ուղղաձիգ կերպով. Արեգակը գտնվում է երկնային հասարակածի լիրա։ Երկրի երկու կիսագնդերի միջին լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունն իր մեծությամբ ամառվա և ձմեռվա շրջաններում ճառագայթների անկման անկյունների միջինն է կազմում։ Երկրի երկու բևեռներումն էլ Արեգակը երևում է հորիզոնի հարթության վրա, որովհետև այդ հարթությունը շոշափում է երկրագունդը նրա բևեռներում, ուստի և զուգահեռ է հասարակածի հարթությանը։

Արեգակն այնքան էլ մոտ չէ Երկրին, ինչպես այդ ցույց է տրված նկարում, այլ չափազանց հեռու է գտնվում։ Ուստի նրա ճառադա քթները Երկրի մակերևույթի վրա ընկնում են գրեթե միմյանց զուգահեռ։ Հետևաբար, Արեգակը գիշերահավասարի օրը գտնվելով երկնային հասարակածի վրա, միաժամանակ բևեռներում եղած՝ դիտողների համար գտնվում է նաև հորիզոնի հարթության վրա։ Երկիրը ճիշտ նույն դիրքն ունի Արեգակի ճառագայթների նկատմամբ նաև աշնանային գիշերահավասարի օրը։

Գիշերահավասարի օրերին գիշերվա և ցերեկվա սահմանն անցնում է Երկրի երկու բևեռներով և Երկիրն իր առանցքի շուրջը պտտվելու ժամանակ Երկրի ամեն մի կետը նրա թե՞ լուսավոր և թե՞ խավար կողմում միահավասար ուղի է անցնում, այսինքն՝ ամբողջ Երկրի վրա ցերեկը պետք է հավասար լինի գիշերվան։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Նշեցեք արևադարձների և գիշերահավասարների ժամանակը և բնութագրեցե՛ք այդ ժամանակներին համապատասխանող ցերեկներն ու գիշերները։
  2. Եթե տեղանքն ունի φ լայնություն, ապա ինչպիսի՞ն է այնտեղ Արեգակի կեսօրյա բարձրությունը հունիսի 22-ին, դեկտեմբերի 22-ին և գիշերահավասարի օրերին։
  3. Ի՞նչ է խավարածիրը։
  4. Ինչպիսի՞ անկյան տակ է խավարածիրը հատվում հասարակածի հետ։
  5. *Ի՞նչ ուղղությամբ է տեղի ունենում Արեգակի թվացող շարժումը խավարածրով։
  6. Ինչքա՞ն է, մոտավորապես, Արեգակը մեկ օրում տեղաշարժվում խավարածրով։
  7. Գծագրեցե՛ք երկնային սֆերան հասարակածով և խավարածրով։ Նշեցե՛ք գծագրի վրա խավարածրի 4 հիմնական կետերը և ասացեք, թե ինչպե՞ս են նրանք կոչվում։
  8. Ի՞նչ է Կենդանակերպը և կենդանակերպային համաստեղությունները։ Թվեցե՛ք այն։
  9. Ինչպե՞ս է փոփոխվում տարվա ընթացքում Արեգակի օրական ճանապարհը երկնակամարում, ա) միջին լայնություններում, բ) երկրի հասարակածում և գ) Երկրի բևեռում գտնվող դիտողների համար։
  10. Ի՞նչ են արևադարձները, ինչպե՞ս են նրանք կոչվում և ինչո՞ւ։
  11. Ինչո՞վ է բնորոշվում հյուսիսային բևեռային շրջանի դիրքո Երկրի վրա։
  12. Ի՞նչ հանգամանքներից է կախված Արեգակի ծագման ու մայրամուտի ժամանակը։
  13. Ինչպե՞ս է կոչվում Երկրի ուղին Արեգակի շուրջը։
  14. Ի՞նչ առնչություն կա նրա և խավարածրի միջև։
  15. Ինչպիսի՞ անկյան տակ է թեքված Երկրի առանցքը նրա ուղեծրի հարթության նկատմամբ։ Փոխվո՞ւմ է արդյոք նա տարվա ընթացքում։
  16. Ինչո՞վ են բացատրվում տարվա եղանակների հերթափոխությունները և նրանց ուղեկցող, տարբեր աշխարհագրական լայնություններում ցերեկվա ու գիշերվա տևողության փոփոխությունները։

ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆՆԵՐ

  1. Ինչի՞ է հավասար Արեգակի կեսօրյա բարձրությունը ձեր բնակավայրում սեպտեմբերի 23-ին։
  2. Լենինգրադի լայնությունը 60° է, Երևանինը՝ 40°։ Որոշեցե՛ք Արեգակի կեսօրյա բարձրությունը այդ քաղաքներում ամառային և ձմեռային արևադարձների ժամանակ և համեմատեցեք այն։
  3. Ո՞րտեղ և ե՞րբ տան չորս պատերն էլ դարձած են դեպի հարավ, բայց պարզ երկնքի ժամանակ Արեգակը շատ օրերի ընթացքում նրանցից և ոչ մեկը չի լուսավորում։
  4. Երկրի վրա ո՞րտեղ և ե՞րբ տներն ստվեր չեն գցում։
  5. Օգոստոսի 5-ին Արեգակը Մոսկվայում մայր է մտնում մի որևէ ժամի։ Մայր կմտնի՞ արդյոք նա այդ նույն ժամին Թբիլիսիում և Արխանգելսկում։
  6. Մարտի 21-ին Լենինգրադում Արեգակը մայր է մտել մի որևէ ժամի։ Մայր կմտնի՞ արդյոք նա այդ նույն ժամին Մինսկում, Ալմա-Աթայում և Նովոսիբիրսկում։
  7. Արեգակի մայրամուտը օգոստոսի 5-ին ո՞րտեղ ավելի շատ կտարբերվի Մոսկվայի ժամանակից, Վլադիվոստոկում թե՞ Սիմֆերոպոլում։
  8. Ինչպե՞ս կազդեր տարվա եղանակների վրա ձեր քաղաքում Երկրի առանցքի 45°–ի թեքությունը, այժմյան 66°½-ի փոխարեն։
  9. Ինչպե՞ս կփոփոխվեր կլիման, եթե Երկրի առանցքը պառկած յիներ նրա ուղեծրի հարթության վրա։

ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

§ 34. ԻՐԱԿԱՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՕՐ։ Մարդկանց աշխատանքային ժամանակի բաշխումը կապված է ցերեկվա ու գիշերվա հերթափոխման հետ, ուստի և առօրյա կենցաղում ժամանակը որոշում են երկնքում Արեգակի ունեցած դիրքով։

Արեգակի սկավառակի կենտրոնի վերին կուլմինացիայի մոմենտոը կոչվում է իրական կեսօր։ Արեգակի տեսանելի սկավառակի կենտրոնի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է իրական արեգակնային օր։ Իրական արեգակնային օրվա սկիզբ է ընդունվում կեսօրը։

Իրական արեգակնային օրվա տևողությունը տարվա ընթացքում ենթարկվում է փոփոխության՝ Երկիրն իր ուղեծրով անհավասարաչափ շարժվելու և երկրային հասարակածն այդ ուղեծրի նկատմամբ թեքված լինելու հետևանքով։

Հիշյալ երկու պատճառների շնորհիվ իրական արեգակնային օրվա տևողությունը տարվա ընթացքում փոփոխվում է չափազանց բարդ ձևով։ Աչ մի մեխանիկական ժամացույց չի կարող ճիշտ Արեգակի շարժման համապատասխան աշխատել։

Իրական արեգակնային ժամանակը կարող են ցույց տալ միմիայն արեգակնային ժամացույցները։ Նրանք իրենցից ներկայացնում են մի ձող կամ եռանկյունի, որի ստվերը ժամացույցի սլաքի դեր է կատարում, շարժվում է թվատախտակի դեր կատարող հարթ տախտակի մակերևույթով։ Տախտակի վրա տարված են գծեր, որոնց ուղղությամբ օրվա որոշ ժամերին ընկնում է ձողի ստվերը։ Այդ գծերի ծայրերին գրվում են օրվա ժամերի թվանշանները։

Արեգակնային ժամացույցները կարող են տարբեր տիպի լինել, բայց նրանց ձողը միշտ պետք է ուղղված լինի դեպի աշխարհի բևեռը։

thumb

§ 35*. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Հասարակածային արեգակնային ժամացույց (նկ. 32) պատրաստելն ամենից հեշտ է։ Դրա համար վերցնում ենք մի տախտակ և նրա կենտրոնից տախտակի բոԼոբ կողմերի վրա տանում ենք հավասարապես տարածվող գծեր այնպես, որ երկու հարևան գծերի միջև րնկած անկյունը կազմի ուղիղ 15°, և գծերի ծայրերին նշանակում ենք 12 ժամ, 1 ժամ, 2 ժամ և այլն, քանի որ հասարակածային հարթության վրա ստվերը շարունակ շարժվում է հավասարաչափորեն։ Այդ գծերի հատման կետում տախտակին ուղղահայաց դիրքով ամրացնում ենք մի ձող։

Թեքելով տախտակն իր ձողի հետ միասին հորիզոնի նկատմամբ 45°-φ անկյան չափ, որտեղ (φ-ն դիտման վայրի աշխարհագրական լայնությունն է, տախտակն ամրացնում ենք այնպես, որ 12 թվանշանն ունեցող գիծը համընկնի ուղիղ միջօրեի գծի հետ։ Վերջինս արեգակնային ժամացույցի տեղակայմ ան վայրում որոշում և գծում ենք այնպես, ինչպես այդ նկարագրված է § 12-ում։

Այդպիսի ժամացույցի անհարմարությունն այն Է, որ սեպտեմբերի 23-ից մինչև մարաի 21-ը ձողի ստվերը թվատախտակի վրա ցածից է ընկնում։

Հորիզոնական արեգակնային ժամացույցը (նկ․ 33) այդ տեսակետից ավելի հարմար է։ Վերցնում ենք մի տախտակ և նրա վրա ուղղահայաց դիրքով ամրացնում սուրանկյուն եռանկյունի, որի սուր անկյունը հավասար է տեղավայրի φ լայնությանը։ Որպես եռանկյան հիմքի շարունակություն տանում ենք մի գիծ և այդ գծի ծայրին գրում ժամը 12-ը։ Մյուս ժամերին համապատասխանող գծերը տանում ենք այդ գծից x անկյան տակ՝ նայած աշխարհագրական լայնությանը, հաշվելով երանգ հետևյալ ֆորմուլայով,

tgx = sinφ tgt.

որտեղ t-ի փոխարեն, որ հավասար է 1 ժամի, 2 ժամի, 3 ժամի և այլն, գրում ենք 25°, 30°, 45° և այլն։ Հաջորդական Ժամերի միջև ընկած x անկյունը հավասար չէ 15°-ի, ինչպես այդ հասարակածային ժամացույցումն էր, որովհետև Արեգակի t ժամային անկյունը համաչափ փոփոխվելու պայմաններում ձողի ստվերը հորիզոնական հարթության վրա անհամաչափորեն է տեղափոխվում։

Հորիզոնական արեգակնային ժամացույցների թվատախտակի միջօրեի գիծը նույնպես պետք է տանել հյուսիսից–հարավ ուղղությամբ։

thumb

§ 36. ՄԻՋԻՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ․ Իրական արեգակնային օրերը տարվա տարբեր Ժամանակներում իրար հավասար չլինելու հանգամանքը խանգարում է իրական արեգակնային ժամանակից օգտվելուն։ Ուստի գործնականում օգտվում են այսպես կոչված միջին արեգակնային ժամանակով, որը միանգամայն համաչափ է ընթանում և համապատասխանում է միջին օրերի Ժամին, իսկ միջին օրը՝ դա իրական օրերի միջին տևողությանն է։

Տարբերություն․ միջին ժամանակից հանած իրական ժամանակը կոչվում է ժամանակի հավասարում։ Այլ կերպ ասած՝ ժամանակի հավասարումն այն հանրահաշվական մեծությունն է, որ պետք է գումարել (իր պլյուս կամ մինուս նշանով) իրական ժամանակին, որպեսզի ստացվի միջին ժամանակը։

Տարվա ընթացքում ժամանակի հավասարումը փոփոխվում է բարդ ձևով, ինչպես այդ ցույց է տրված կորագծով) նկ․ 34-ում։ ժամանակի հավասարման առավելագույն մեծությունը կազմում է 16½ րոպե (մինուս նշանով, նոյեմբերի մոտ 3-ին)։

Ուրեմն, միջին ժամանակն ստանալու համար հարկավոր է արեգակնային ժամացույցի ցուցմունքին՝ որը ցույց է տալիս իրական արեգակնային ժամանակը, ավելացնել տարվա տվյալ օրվան համապատասխանող ժամանակի հավասարումը։ Այդ հավասարման մեծությունը տարվա ցանկացած օրվա համար հեշտությամբ կարելի է հաշվել, օգտվելով նկ. 34-ի կորագծից։ Աստղագիտական, բոլոր օրացուցային տեղեկատուներում զետեղվում են ժամանակի հավասարման աղյուսակներ։

thumb

§ 37. ՏԵՂԱԿԱՆ ժԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ։ Արեգակնային ժամանակը, որը որոշվում է երկնքում Արեգակի ունեցած դիրքով, տարբեր կլինի Երկրի տարբեր միջօրեականների վրա գտնվող վայրերի համար, ուստի այդպիսի ժամանակը կոչվում է տեղական ժամանակ։

Նկ. 35-ում պատկերված է երկրագունդը, որին նայում ենք Երկրի առանցքի ուղղությամբ՝ հյուսիսային բևեռից։

Ենթադրենք, որ Աստրախանում կեսօր է։ Ինչքա՞ն ժամանակից հետո Մոսկվայում վրա կհասնի կեսօրը, եթե Մոսկվայի երկայնությունը՝ λ = 2 ժ. 30 ր., իսկ Աստրախանինը՝ λA = 3 ժ. 12 ր.։ Ակնհայտ կեսօրը Մոսկվայում վրա կհասնի այն ժամանակ, երբ Երկիրը կպտտվի այնպիսի անկյունով, ինչպիսին կա զմում են Աստրախանի և Մոսկվայի միջօրեականների հարթությունները, այսինքն՝λA - λ = 0 ժ 42 ր. անկյունով։ Ըտյց երբ Մոսկվայում վրա հասնի կեսօրը, ապա Աստրախանում արդեն կլինի ցերեկվա ժամը 12 անց 42 րոպե։ Հետևաբար, Երկրի երկու տարբեր կետերում տեղական ժամանակները տարբերվում են ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են այդ կետերի երկայնությունները։

thumb

§ 38. ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՂԱԿԱՆ, ԳՈՏԻԱԿԱՆ ԵՎ ԴԵԿՐԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ։ Ներկայումս օրվա հաշիվը, որպես կանոն, տարվում է սկսած կես-գիշերից։

Եթե օգտվելու լինենք վերը նկարագրված ժամանակի տեղական հաշվով, ապա այն վայրերում, որոնք ըստ իրենց երկայնության թեկուզ չեչին չափով զանազանվում են միմլանցից, կարիք է լինում ժամանակն արդեն մի քիչ այլ կերպ հաշվել։ Դա մեծ անհարմարություններ է ստեղծում։

Համարյա թե բոլոր երկրներում ընդունված է այսպես կոչված ժամանակի գոտիական հաշիվը, որի էությունը հետևյալն է.

Երկրագնդի ամբողջ մակերևույթը միջօրեականներով բաժանված է 24 գոտիների (նկ. 36), այնպես որ, միջօրեականները՝ յուրաքանչյուր գոտու սահմանները մեկը մյուսից գտնվում են 15°, այսինքն՝ 1 ժամ հեռավորության վրա։ Հետևաբար, գոտու ծայրամասերում տեղական ժամանակը գոտու կենտրոնի տեղական ժամանակից տարբերվում է կես ժամով։ Սկզբնական գոտու միջին միջօրեականը, որ կրում է զրո համարը, Ղրէնվիչի միջօրեականն է։ Հաջորդ գոտին արևելյան ուղղությամբ կոչվում է առաջին (I) գոտի և այլն։

Պայմանավորվել են յուրաքանչյուր գոտու ներսում ժամանակը հաշվել այդ գոտու միջին միջօրեականի տեղական ժամանակով, և ոչ թե ամեն մի վայրի՝ իրեն տեղական ժամանակով։ Օրինակ, Ուֆայում և Սամարղանդում ժամը 12-ը համարում են այն ժամանակ, երբ Սվերդլովսկում, որն ընկած է IV գոտու գրեթե մեջտեղում, տեղական ժամանակով ժամը 12-ն է։ Քանի որ Ուֆայի երկայնությունը հավասար է 3 ժամ 44 րոպեի, իսկ Սամարղանդի երկայնությունը՝ 4 ժամ 28 րոպեի, ուստի Ուֆայում գոտիական ժամանակը տեղականից առաջ է 4 ժամ — 3 ժամ 44 րոպե, այսինքն՝ 16 րոպեով, իսկ Սամարղանդի գոտիական ժամանակը տեղականից ետ է մնում 4 ժամ 28 րոպե — 4 ժամ = 28 րոպեով։ Իմանալով վայրի երկայնությունը և այն գոտու համարը (տե՛ս V աղյուսակը՝ հավելված), որտեղ նա գտնվում է, հեշտությամբ կարելի է հաշվել տեղական ժամանակի և գոտիական ժամանակի միջև եղած տարբերությունը։

thumb

Արևելյան կողմի հարևան գոտում նույն մոմենտում ամենուրեք ընդունում են մեկ ժամով ավելի։ Ժամային գոտու սահմանն անցնելուց ժամացույցը պետք է ոլդիղ մեկ ժամով առաջ կամ ետ գցել։ Գոտիական ժամանակով ապրող բոլոր երկրներում րոպեները ցույց տվող սլաքների դիրքը միևնույն մոմենտում համընկնում է. տարբերվում է միայն ժամասլաքների դիրքը՝ գոտիներին համապատասխան։

Զանազան պատճառներով՝ ժամային դոտիների սահմանները պայմանավորվել են երբեմն անցկացնել ոչ թե ուղիղ միջօրեականով, այլ գետերի, երկաթուղիների, մարզերի և այլ տեսակի բնագծերով։ Օրինակ, II և III ժամագոտիների միջնասահմանը, եթե այն անցկացնելու լինենք 2 ժամ 30 րոպե երկայնություն ունեցող միջօրեականի ուղղությամբ, կանցներ ուղիղ Մոսկվայի վրայով։ Ուստի այդ սահմանը տեղափոխված է մի քիչ դեպի արևելք, ներգրավելով Մոսկվայի մարզի արևելյան շրջանները։ Երկաթուղային տրանսպորտում գնացքների չվացուցակներն ամբողջ ՍՍՌՄ-ում կազմվում են այն ժամանակով, որը ընդունված է Մոսկվայում։

Էլեկտրոէներգիան և էներգիա արտադրելու ու լուսավորության նպատակներով գործածվող վառելանյութերն ավելի ռացիոնալ կերպով ծախսելու համար, ըստ որում այնպես, որ մարդիկ ստիպված չլինեն փոխելու իրենց աշխատանքային օրվա սովորական կարգն ու կանոնը, ՍՍՌՄ ԺԿՍ 1930 թ. հունիսի 16-ի դեկրետով ամբողջ երկրում ժամային սլաքները մեկ ժամով առաջ են ցցված։ Այս ձևով ստացված ժամանակի հաշիվը կոչվում է դեկրետային հաշիվ։

Այսպիսով, դեկրետային ժամանակը հավասար է գոտիական ժամանակին գումարած մեկ ժամ։

Երբեմն կարիք է լինում հաշվել, թե ե՞րբ կլինի իրական կեսօրը մեր ժամացույցով, որն աշխատում է դեկրետային ժամանակով։ Այստեղ ցույց կտանք, թե ի նչպես պետք է անել այդ՝ կոնկրետ օրինակի վրա։

Դիցուք հարկավոր է որոշել նոյեմբերի 6-ի իրական կեսօրի մոմենտը մի ժամացույցով, որն աշխատում է Սարատովում ընդունված սովորական ժամանակով և որն ունի 4 րոպեի ուղղում այդ ժամանակի համար։ Պարտեզի միջոցով պարզում ենք, որ Սարատովը գտնվում է III ժամագոտում։ Հետևաբար, Սարատովում ընդունված դեկրետային ժամանակը 3 ժամ + 1 ժամ, այսինքն՝ 4 ժամ 0 րոպեով առաջ է Գրինվիչի ժամանակից։ Մինչդեռ Սարատովփ երկայնությունը հավասար է 3 ժամ 4 րոպեի, ուստի և Սարատովի տեղական միջին ժամանակը պետք է որ 3 ժամ 4 րոպեով առաջ լինի Գրինվիչի ժամանակից։

Պարզ է, որ Սարատովում տեղական միջին ժամանակը 4 ժամ 0 րոպեից — 3 ժամ 4 րոպեով, այսինքն՝ 56 րոպեով ետ է մնում դեկրետային ժամանակից։ Օրացույցից կամ 34-րդ նկարից իմանում ենք, որ նոյեմբերի 6-ի ժամանակի հավասարումը կազմում է 16 րոպե, այսինքն՝ այդքան րոպե պետք է ավելացնել (հանրահաշվորեն) իրական ժամանակին, որպես ստացվի միջին ժամանակը։

իրական արեգակնային ժամանակով իրական կեսօրը 13 ժամ 0 րոպեին է, իսկ տեղական միջին ժամանակով այս դեպքում կեսօրը լինում է 12 ժամ 0 րոպեից — 16 րոպե = 11 ժամ 44 րոպեին։ Դեկրետային ժամանակը Սարատովում տեղական միջին ժամանակից առաջ է անցնում 56 րոպեով (տե՛ս վերը), և հետևաբար, իրական կեսօրի մոմենտին դեկրետային ժամանակով աշխատող ժամացույցները ցույց կտան 11 ժամ 44 րոպե + 56 րոպե = 12 ժամ 40 րոպե։ Սակայն մեր ժամացույցը Սարատովում 4 րոպեով առաջ է անցնում դեկրետային ժամանակից (տե՛ս վերը)։ Նշանակում է, վերջին հաշվով, այդ ժամացույցը իրական կեսօրին պետք է ցույց տա 12 ժամ 44 րոպե։

§ 39. ՏԱՐԵԹՎԻ (ԱՄՍԱԹՎԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ԳԻԾԸ։ Անհրաժեշտ է պայմանավորվել, թե Երկրի միջօրեականներից որի՞ վրա է առաջինը սկսվում նոր ամսաթիվ, օրինակ, Երկրի վրա որտե՞ղ է առաջինը սկսվում հունվարի 1-ը։ Եթե մի այդպիսի գիծ չսահմանվի, ապա բազմաթիվ թյուրիմացություններ տեղի կունենան։

Պայմանավորվել են, որ յուրաքանչյուր նոր թվական, ամսվա ամեն մի նոր օրը սկսվում է այն գծի վրա, որն անցնում Գրինվիչից 180°-ի միջօրեականի մոտերքով՝ Ասիայի և Ամերիկայի միջև։ Այսպիսով, տարվա ամեն մի նոր օրը սկսվում է Կամչատկայի վրա, այնուհետև՝ Սիբիրում, հետո՝ Եվրոպայում և ամենից ուշ՝ Ալյասկայում։

Արևելյան ուղղությամբ ամսաթվի փոփոխման գիծը հատող նավի վրա միևնույն ամսաթիվը վերա դրվում է երկու հաջորդական օրերին։ Օրինակ, այդ գիծը ապրիլի 13-ին՝ հինգշաբթի օրը հատելու դեպքում նավի վրա հաջորդ օրը դարձյալ անվանում են հինգշաբթի՝ ապրլի 13֊ը։ Այդ գիծն արևմտյան ուղղությամբ հատելու դեպքում՝ նավի վրա մեկ օրը բաց է թողնվում։ Օրինակ, ապրիլի 15-ի շաբաթ օրվան հաջորդող օրն անվանում են ապրիլի 17-ը՝ երկուշաբթի։ Երբ այդպիսի նավերը հասնում են նավահանգիստ, նրանց ամսաթիվը համընկնում է նավահանգստի բնակիչների ամսաթվին։

§ 40. ԺԱՄԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄ, Նկ. 37-ում միաժամանակ արտահայտված են հասարակածային կոորդինատները և ժամային անկյունը։ Որևէ M կետի հակման շրջանի և դիտողի MPZS միջօրեականի կազմած անկյունը ի հակադրություն α անկյան, երկնային սֆերայի պտտվելու հետևանքով, ժամանակի ընթացքում փոփոխվում է միևնույն անկյունային արագությամբ։

thumb

Aq աղեղը, որը հաշվվում է երկնային հասարակածով ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ՝ դիտողի միջօրեականի հարավային մասից մինչև M կետով անցնող հակման շրջանը, կոչվում է տվյալ կետի t ժամային անկյուն, նա արտահայտվում է ժամանակի միավորներով։

Ժամային անկյան հասկացողությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ կերպով սահմտնել ժամանակի չափման եղանակը. Իրական արեգակնային ժամանակը հաշված կեսօրից, չափվում է Արեգակի ժամային անկյունով։

§ 41. ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ։ Գարնանային գիշերահավասարի կետը, ինչպես և երկնային սֆերայի ամեն մի կետ, տվյալ դիտողի համար ունի ժամային անկյուն, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է համաչափորեն։

Գարնանային գիշերահավասարի կետի ժամային անկյունը կոչվում է աստղային ժամանակ (նշանակվում է s տառով)։ Նկ. 37-ում նա պատկերված է Aqγ աղեղով։

Ակներև է, որ գարնանային գիշերահավասարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին աստղային ժամանակը՝ s = 0։

Աստղադիտարաններում կան այնպիսի ժամացույցներ, որոնք աշխատում են ըստ աստղային ժամանակի և գարնանային գիշերահավասարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին ցույց են տալիս 0 ժամ 0 րոպե 0 վայրկյան։

Քանի որ լուսատուի վերին կուլմինացիայի մոմենտում նրա ժամային անկյունը՝ t = 0, ուստի այդ լուսատուի համար՝

s = α,

այսինքն՝ աստղային ժամանակը հավասար է այդ մոմենտին վերին կուլմինացիայում ղտնվող լուսատուների ուղղակի ծագմանը։ Այդ կարևոր կանոնը անհրաժեշտ է հիշել նաև այս ձևակերպմամբ. յուրաքանչյուր լուսատու վերին կուլմինացիայումն է գտնվում աստղային ժամանակի այն մոմենտին, որը հավասար է այղ լուսատուի ուղղակի ծագմանը։

Աստղային օր կոչվում է այն ժամանակամիջոցը, որն անցնում է գարնանային գիշերահավասարի կետի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև։ Դժվար չէ կռահել, որ դա այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում Երկիրը մի լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը։

Աստղային օրը արեգակնային օրից կարճ է մոտավորապես 4 րոպեով։ Աստղային ժամանակը արեգակնային ժամանակի համեմատությամբ անընդհատ առաջ է անցնում, որը տարվա ընթացքում կազմում է մեկ օր։

§ 42. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՊՆ ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ, ԼՈԻՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒԼՄԻՆԱՅԻԱՅԻ ՄՈՄԵՆՏՆ ԸՍՏ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ։ Գարնանային դիշերահավա սարի կետի վերին կուլմինացիայի մոմենտին աստղային ժամանակը հավասար է 0 ժամ 0 րոպե 0 վայրկյանի։ Մարտի 21-ին Արեգակը գտնվում է այդ կետի մոտերքում։ Ուստի այդ զբր տեղական արեգակնային և աստղային ժամանակները գրեթե համընկնում են, քանի որ աստղային ժամանակը արեգակնայինից առաջ է անցնում գրեթե 4 րոպեով (ավելի ճիշտ՝ 3 րոպե 56 վրկ.), ուստի նա 30-օրյա ամսվա ընթացքում արեգակնային ժամանակից առաջ կանցնի մոտավորապես 2 ժամով, իսկ տարվա ընթացքում՝ ուղիղ մեկ օրով։

Դժվար չէ հաշվել, որ կեսօրին աստղային ժամանակը մոտավորապես հավասար է․

մարտի 21-ին հավասար է 0 ժամ 0 րոպեի

մարտի 22-ին հավասար է 0 ժամ 4 րոպեի

մարտի 23-ին հավասար է 0 ժամ 8 րոպեի և այլն։

Որպեսզի տեղական կեսօրից հետո տվյալ ժամի համար ստանանք մոտավոր աստղային ժամանակը, հարկավոր է աստղային ժամանակը հաշվարկեց տարվա տվյալ օրվա կեսօրի համար և դրան ավելացնել կեսօրից մինչև տվյալ մոմենտն անցած ժամանակամիջոցը։

Օրինակի համար, հաշվարկենք մայիսի 1-ի երեկոյան ժամը 10-ի (տեղական արեգակնային ժամանակով) աստղային ժամանակը։ Մարտի 21-ից մինչև մայիսի 1-ը անցել է 41 օր, հետևաբար, մայիսի 1-ի կեսօրին աստղային ժամանակը հավասար կլինի 4 րոպե ՞՞՞x 41 = 164 րոպե = 2 ժամ 44 րոպեի։ Կեսօրից մինչև երեկոյան ժամը 10-ն անցել է ես 10 Ժամ, հետևաբար, մայիսի 1-ի երեկոյան ժամը 10-ին աստղային ժամանակը հավասար է 2 ժամ 44 րոպե + 10 ժամ = 12 ժամ 44 րոպեի։

Տարվա տվյալ օրվա համար աստղային տվյալ ժամանակին համապատասխանող իրական արեգակնային ժամանակը ստանալու համար, հարկավոր է աստղային ժամանակի այդ մոմենտից հանել տարվա տվյալ օրվա կեսօրին համապատասխանող աստղային ժամանակը։

Օրինակի համար, հաշվարկենք հուլիսի 3-ի աստղային ժամանակով ժամը 20-ին համապատասխանող իրական արեգակնային ժամանակը։ Մարտի 21-ից մինչև հուլիսի 3-ն անցել է 104 օր, հետևաբար, հուլիսի 3-ի կեսօրին աստղային ժամանակը կլինի 4 րոպե ՞՞՞ 104 = 416 րոպե = 6 ժամ 56 րոպեի։ Հուլիսի 3-ին աստղային ժամանակով ժամը 20-ին արեգակնային ժամանակով կլինի 20 ժամից — 6 ժամ 56 րոպե = 13 ժամ 4 րոպեի կեսօրից հետո, այսինքն՝ գիշերվա ժամը 1-ն անց 4 րոպեի։

Աստղային ժամանակը միջին տեղական արեգակնային կամ դեկրետային ժամանակի վերածելու համար և ընդհակառակն, հարկավոր է հաշվի առնել նրանց զանազանությունը իրական արեգակնային ժամանակից։

Այս բոլոր ասածներից հետևում է, որ երբ լուսատուի ուղղակի ծագումը հայտնի է, նրա կուլմինացիայի մոմենտը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ.

Աստղային ժամանակով լուսատուի կուլմինացիայի մոմենտը հավասար է նրա ուղղակի ծագմանը։ Որպեսզի լուսատուի տվյալ օրվա կուլմինացիա փ մոմենտն ստանանք արեգակնային ժամանակով, հարկավոր է աստղափքւ ժամանակի այղ մոմենտը վերածել արեգակնային ժամանակի մոմենտի, ղեկավարվելով այս պարագրաֆում նկարագրված կանոնով։

Մեզ հետաքրքրող լուսատուի ուղղակի ծագումը կարող ենք իմանալ որևէ տեղեկագրքից, կամ որոշել այն ըստ աստղային քարտեզի կամ աստղային գլոբուսի, օգտվելով նրանց վրա գծագրված կոորդինատացանցից։

Օգտվելով նախորդ օրինակի թվական տվյալներից, կարելի էր, օրինակ, հաշվել, որ այն աստղը, որի ուղղակի ծագումը՝ ՞՞՞ = 20 ժամի, հուլիսի 3-ին կոլյմինացիա կկատարի գիշերվա 1 ժամ 06 րոպեին։ Ավելի ճշգրիտ հաշվարկումները պահանջում են տարբերել աստղային ժամանակը իրական և միջին կեսօրին և հաշվի առնել, որ աստղային ժամանակը հոսում է արեգակնայինից արագ, օրինակ, կեսօրից անցած 6 արեգակնային ժամի փոխարեն անցնում է աստղային ժամանակի 6 Ժամ 1 րոպե։

§ 43. ՍՏՈՒՅԳ ԺԱՄԱՆԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Ճիշտ ժամանակն իմանալու կարիքն զգում են հիմնարկությունները, գործարանները, հեռագրատունը, տրանսպորտային կազմակերպություններն ու առանձին քաղաքացիներ։ Երկաթուղային տարբեր կայարաններում ժամացույցները սխալ և միմյանց հետ չհամաձայնեցված կերպով աշխատելու հետևանքով կարող են գնացքների ընդհարումներ տեղի ունենալ։ Հիշյալ «ստույգ ժամանակի օգտագործողները» պետք է ժամանակն իմանան մինչև մեկ րոպեի ճշտությամբ և հենց այդ ճշտությամբ էլ նրանք ստուգում են իրենց ժամացույցները։

Արտագրության և տրանսպորտի մի քանի տեսակներ կարիք են ունենում ժամանակն իմանալու մինչև մեկ վայրկյանի, իսկ հաճախ նույնիսկ մինչև վայրկյանի հարյուրերորդական մասի ճշտությամբ։ 0րինակ, Երկըի տարրեր վայրերում ծանրության ուժը չափելու միջոցով օգտակար հանածոների հետախուզությունը, աշխարհագրական քարտեզներ կազմելը, բաց ծովում նավավարումը պահանջում են Ժամացույցի առավել ճիշտ ստուգում և այն էլ օրական մի քանի անգամ, որովհետև ամեն մի ժամացույց, թեկուզ և շատ չնչին չափով, կարող է առաջ անցնել կամ ետ մնալ։

Այդ նպատակի համար և՛ ՍՍՌՄ-ում, և՛ ուրիշ երկրներում կազմակերպված է «ստույգ ժամանակի ծառայություն»։ Նրա խնդիրն է որոշել, պահպանել և հադորդել ստույգ ժամանակը։

Ստույգ աստղային ժամանակը որոշվում է աստղադիտարաններում՝ աստղերը գիտելու միջոցով։

Աստղային ժամանակը հեշտությամբ կարելի է վերածել արեգակնային ժամանակի։ (Ժամանակը որոշելն անմիջապես Արեգակը գիտելու միջոցով նվազ ճշտություն է տալիս, իսկ արեգակնային ժամացույցների անբավարար ճշտության մասին խոսելն անգամ ավելորդ է)։

Ստույգ ժամանակի պահ պան ումը կայանում է նրանում, որ հնարավորին չափ հաճախակի որոշում են աստղադիտարանի միևնույն (գլխավոր) ժամացույցների ուղղումները և ուսումնասիրում այդ ժամացույցների աշխատանքի ընթացքը՝ թե օրվա ընթացքում որքանով է նա առաջ անցնում կամ ետ մնում։

Ստույգ ժամանակի հաղորդումը կատարում են ռադիոկայաններն ավտոմատիկորեն՝ աստղադիտարանի ժամացույցի ճոճանակի օգնությամբ ձա յն ահ աղո րղիչում էլեկտրական հոսանքի միացումով։ Ժամանակի այդ ռադիոհաղորդումը տրվում է ՍՍՌՄ-ի և երկրագնդի տարբեր ռադիոկայանների կողմից, որոշակի ժամերի։ ՍՍՌՄ-ի լայն հաղորդիչ ռադիոկայանները մոտավորապես 0,1 վայրկյանի ճշտությամբ ժամանակը հաղորդում են երկու նախազգուշական երկարատև հնչյունի և մեկ կարճ հնչյունի ձևով, որը նշում է ժամանակի որոշ մոմենտը։ Ռադիոհեռագրակայաններր ժամանակի ազդանշանները հաղորդում են մեծ ճշտությամբ՝ ավելի բարդ կանոններով։

§ 44. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ։ Աստղագիտության գլխավոր գործնական կիրառությունները կատանում են ժամանակը ճիշտ չափելու և կողմնոաշման զանազան եղանակների մեջ։

Ճիշտ ժամանակն իմանալու կարիքն ունեն առանձին քաղաքացիները, հիմնարկությունները (առանձնապես երկաթուղիներն ոլ կապի հիմնարկները), արտադրություններից շատերը, օգտակար հանածոներ փնտրողները, Սովետական Բանակն ու ն ավատ որմը, նույնպես և բոլոր նրանք, ովքեր զգում են աստղագիտական կողմնորոշման կարիքը, այսինքն՝ գեոդեզիստ–քարտեզագիրները, ծովագնացները, օդաչուները, ճանապարհորդները, նոր երկրներ ու վայրեր հետազոտոդներր և այլն։

Աստղագիտական կողմնորոշումը կայանում է հարկավոր ուղղությունը (հյուսիսը, հարավը և այլն) որոշելու մեջ, նույնպես և երկրագնդի վրա դիտողի տեղը, այսինքն՝ աշխարհագրական լայնությունն ու երկաթյությունը որոշելու մեջ։ Լայնությունն ու երկայնությունը կարելի է որոշել միայն աստղագիտական դիտումների նիման վրա։

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ

§ 45. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԸ։ Աշխարհագրական երկայնությունը որոշվում է տվյալ մոմենտում տվյալ կետի տեղական ժամանակը սկզբնական միջօրեականի (կամ այն կետի, որի երկայնությանն արդեն հայտնի է) տեղական ժամանակի հետ համեմատելու միջոցով, քանի որ երկու կետերի աշխարհագրական երկայնությունների տարբերությունը հավասար է նրանց միևնույն մոմենտին համապատասխանող տեղական ժամանակների տարբերությանը (տե՛ս § 37)։

Այսպիսով՝ աշխարհագրական երկայնությունը որոշելու խնդիրը վեր է ածվում երկու խնդրի, որոշել տվյալ կետի տեղական ժամանակը և իմանա, մի որևէ կետի տեղական ժամանակը, որի աշխարհագրական երկայնությունն արդեն հայտնի է։

Նախապես հայտնի աշխարհագրական երկայնության ունեցող բնակավայրի տեղական ժամանակը կարելի է իմանալ, ընդունելով այդ կետից ոադիոյով հաղորդվող հիշտ ժամանակի ազդանշանները։ Ռադիոազդանշանների ընդունման մոմենտին պետք է նշեք սեփական ժամացույցի ցուցումը, որն աշխատում է ըստ տեղական ժամանակի։

Օրինակ, հայտնի է, որ Մոսկվայի ռադիոկայանը դեկրետային ստույգ ժամանակի ազդանշանը հաղորդում է ճիշտ 19 ժամ 00 րոպեին։ Այդ ազդանշանը կլինի 11 գոտու +1 ժամ ժամանակով, այսինքն՝ այն միջօրեականի ժամանակով, որի երկայնությունը հավասար է 3 ժամ 00 րոպե 00 վայրկյան։

Օգտվելով աստղագիտական դիտումներից՝ աստղագետը իր ժամացույցը դրել է ըստ տեղական ժամանակի։ Մոսկվայի ոագիոագգանշանը նա ընդունել է, երբ նրա ժամացույցը ցույց է տվել 23 ժամ 49 րոպե։ Դրանից նա եզրակացնում է, որ իր բնակավայրի երկայնությունը հավասար է՝ 23 ժամ 49 րոպե — 19 ժամ 00 րոպե = 4 ժամ 49 րոպեի, այսինքն՝ այղքանով նա դեպի արևելք է գտնվում այն միջօրեականից, որը Գրինվիչի նկատմամբ ունի 3 ժամ 00 րոպե 00 վայրկյան երկայնություն։ Հետևապես, տվյալ կետի երկայնությունը Գրինվիչի նկատմամբ հավասար է 4 ժամ 49 վայրկյան + 3 ժամ = 7 Ժամ 49 րոպեի։

Աշխարհագրական յայնության որոշումը կատարվում է վերին կամ ստորին կուլմինացիայի ժամանակ Րևեռային աստղի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրությանը որոշելու միջոցով, հաշվի առնելով նաև նրա հեռավորությունը աշխարհի բևեռից։ Գոյություն ունեն նաև այլ, ավելի բարդ եղանակներ՝ լայնությունը որոշելու համար։ Աշխարհագրական լայնության և երկայնության որոշելը հանդիսանում է մեր հայրենիքի, այլ երկրների և ամբողջ երկրագնդի քարտեզագրության հիմքը։

§ 46. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄՆԵՐՈՒՄ։ Ծովային նավերի և ինքնաթիռների համար, որոնք անընդհատ գտնվում են շարժման մեջ, աշխարհագրական կոորդինատների որոշելը հանդիսանում է առօրյա կենսական խնդիրներից մեկը, որը շատ հաճախ լուծվում է օրական մի քանի անգամ։ Շոգենավերի ե ինքնաթիռների օրորվելը թույլ չի տալիս օգտվելու այնպիսի գործիքից, որը տեղակայվում Լ ըստ հարթաչափի։ Լուսատուների բարձրությունը չափելիս, որն անհրաժեշտ է աշխարհագրական լայնությունը և երկայնությունը որոշելու համար, այդ պայմաններում օգտվում են սեքստանից։

Սեքստան կոչվում է այն գործիքր, որով չափում են լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից՝ դիտումների ժամանակ Ա|ահելով այն ճեոքին բռնած (նկ. 38)։ Նա րաղկացած է շրջանագծի 60° սեկտորից և բռնակի օգնությամբ պահվում է ուղղաձիգ դիրքում։

Հորիզոնական դիտակով դիտողը տեսնում է հորիզոնը։ Պտտելով քանոնը հայելու հետ միասին, հարկավոր է նրան այնպիսի դիրք տալ, որ լուսատուի ճառագայթը, անդրադառնալով պտտվող հայելուց, ընկնի մյուս հայելու վրա, իսկ այնտեղից անդրադառնալով դիտողի աչքը։ Այն ժամանակ դիտողը լուսատուի պատկերը կտեսնի հորիզոնի գծի վրա։ Քանոնի ցուցիչը սեկտորի աղեղի վրա ցույց կտա այն թիվը, որը համապատասխանում է լուսատուի բարձրությանը հորիզոնից՝ դիտման մոմենտին։

thumb

Բացի սեքստանից, օդային նավատորմում ինքնաթիռների ուղղությունները որոշելու համար կիրառվում են նաև աստղադիտական այլ գործիքներ։

Շոգենավեր և ինքնաթիռներ վարողների (շտուրմանների) կարիքների համար ՍՍՌՄ-ում հաշվարկվում և հրատարակվում են հատուկ «Ծովային աստղադիտական տարեգիրք» և «Ավիացիոն աստղագիտական տարեգիրք», որոնք իրենց մեջ պարունակում են երկնային լուսատուների մասին տվյալ տարվան վերաբերող զանազան կարևոր տեղեկություններ և հաշվարկումներ կատարելու համար հատուկ աղյուսակներ։

Կողմնորոշման աստղագիտական եղանակների շնորհիվ հնարավոր դարձան մեր օդաչուների անզուգական թռիչքները դեպի Հյուսիսային բևեռ, Արկտիկայի վրայով ՍՍՌՄ-ից դեպի Ամերիկա, մեր ռմբակոծիչների հերոսական հարձակումները թշնամու հեռավոր օբյեկտների վրա և այլն։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. *I՞նչ է իրական կեսօրը, և ինչպե՞ս է որոշվում իրական արեգակնալին օրվա տևողաթյունը։
  2. Ինչո՞ւ է իրական օրերի տևողությունը փոփոխվում։
  3. Ինչպե՞ս են կաո ուցված արեգակնային ժամացույցները և ինչպիսի՞ ժամանակն են նրանք ցույց տալիս։
  4. Քանի տեսակի արեգակնային ժամացույցներ կան և ինչո՞վ են նրանք իրարից տարբերվում։
  5. Ի՞նչ է միջին արեգակնային ժամանակը։
  6. Ի՞նչ է «ժամանակի հավասարումը» և ի՞նչ սահմաններումն է նա փոփոխվում։
  7. Ինչպիսի՞ ժամանակն է կոչվում տեղական։
  8. Ինչպե՞ս է տարբերվում տեղական ժամանակը երկու քաղաքներում, որոնք ունեն տարբեր երկայնություններ։
  9. Ինչո՞ւմն է կայանում ժամանակի գոտիական հաշիվը։
  10. Ի՞նչ է դեկրետային ժամանակը։
  11. *Ի՞նչ է ամսաթվի փոփոխման գիծը և որտեղո՞վ է նա անցնում։
  12. *Ի՞նչ է ժամային անկյունը։
  13. *Ինչպիսի՞ կապ գոյություն ունի Արեգակի ժամային անկյան և իրական արեգակնային ժամանակի միջև։
  14. *Ի՞նչ է աստղային ժամանակը։
  15. *Աստղային ժամանակով ե՞րբ կուլմինացիա կկատարի այն աստղը, որի ուղղակի ծագումն է α։
  16. *Ի՞նչ է աստղային օրը։
  17. *Ո՞րն է կարճ, արեգակնայի՞ն օրը թե աստղային օրը, և ինչքանո՞վ։
  18. *Ինչպե՞ս հաշվել տվյալ օրվա կեսօրին համապատասխան աստղային ժամանակը։
  19. *Ինչպե՞ս հաշվել տարվա տվյալ օրվա ցանկացած ժամի համար աստղային ժամանակը։
  20. *Ո՞վ և ինչո՞ւ կարիք ոձւի իմանալ ճշգրիտ ժամանակը։
  21. Ինչո՞ւմն են արտահայտվում աստղագիտության գլխավոր գործնական կիրառությունները։
  22. Ինչի՞ վրա է հիմնված աշխարհագրական երկայնության որոշելը։
  23. Ինչպիսի՞ երկու խնդրի է բաժանվում այդ խնդիրը։
  24. Ինչպե՞ս են իմանում տեղական ժամանակը մի այլ քաղաքում։
  25. *Ի՞նչ է սեքստանը, որտե՞ղ և ինչի՞ համար է նա հարկավոր։
  26. Ինչպե՞ս կարելի է որոշել տեղանքի աշխարհագրական լայնությունը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Արեգակնային ժամացույցը ցույց է տալիս առավոտյան 8 ժամ 10 րոպե։ Օգտվելով 34-րդ նկարից՝ որոշեցեք համապատասխան միջին ժամանակը փետրվարի 15-ին, հունիսի 15-ին և նոյեմբերի 3-ին։
  2. Ինչպիսի՞ ժամանակ կլինի այդ․ տեղական, թե՞ գոտիական։
  3. Ո՞ր տեղական ժամանակն է առաջ և ինչքանո՞վ․ Կույբիշևի՞նը, թե՞ Սվերդլովսկինը (տես V հավելվածը), Տոմսկի՞նը, թե՞ Իրկուտսկինը, Մուրմանսկի՞նը, թե՞ Տաշքենտինը։
  4. Օգտվելով V հավելվածից, որոշեցեք, թե այդ քաղաքներից յուրաքանչյուրում ինչպիսի՞ ժամանակն է առաջ, տեղակա՞նը, թե՞ գոտիականը, և ինչքանո՞վ, դեկրետայի՞նը, թե՞ տեղականը, և ինչքանո՞վ։
  5. Որոշեցե՛ք Ռիգայի տեղական ժամանակը, երբ Չիտայում դեկրետային ժամանակով կեսօր է։
  6. Խարկովում արեգակնային ժամացույցները ցույց են տալիս առավոտյան 7 ժամ 19 րոպե։ Գտնել այդ պահին համապատասխան դեկրետային ժամանակը Խարկովում, Լվովում, Գորկիում և Կրասնոյարսկում։
  7. Սյունի ստվերը դեկրետային կեսօրին անցնո՞ւմ է արդյոք միջօրեի գծով։
  8. Դեկրետային ժամանակով Տուլայում և Ռիգայում միաժամանակ երեկոյան ժամը 6-ն է։ Միատեսա՞կ են արդյոք այդ քաղաքների նաև տեղական ժամանակները (տե՛ս V հավելվածը)։
  9. *Կհամընկնե՞ն արդյոք երկու ճանապարհորդների ժամանակի հաշիվները (ամսաթվերը), որոնք միաժամանակ մայիսի 1-ին դուրս են եկել Մոսկվայից, ըստ որում նրանցից մեկը շարժվում է դեպի արևմուտք, իսկ մյուսը՝ դեպի արևելք, և անցնում են օրական միահավասար 15° ըստ երկայնության։ Նրանք ի՞նչ կկատարեն, երբ հատեն ամսաթվի փոփոխման գիծը։
  10. *Երկու աստղերի ուղղակի ծագումներն են՝ 3 ժամ և 7 ժամ։ Աստղային ժամանակով ե՞րբ այդ աստղերը կուլմինացիա կկատարեն։
  11. *Հաշվեցե՛ք աստղային ժամանակը կեսօրին և երեկոյան ժամը 6-ին մայիսի 1-ի, օգոստոսի 1-ի և մարտի 1-ի համար։
  12. *Մայիսի 1–ին, օգոստոսի 1-ին և մարտի 1-ին տեղական արեգակնային ժամանակով ժամը քանիսի ն կուլմինացիա կկատարեն այն աստղերը, որոնց ուղղակի ծագումն է՝ 3 ժամ, 7 ժամ, 23 ժամ։ Փաստորեն այդ կուլմինացիաներից բոլո՞րը հնարավոր կլինի տեսնել թե ոչ։
  13. Տեղական ժամանակով աշխատող ժամացույցը ցույց էր տալիս երեկոյան 9 ժամ 13 րոպե, երբ լսվեցին Գրինվիչի կեսօրի ռադիոազդանշանները։ Ինչի՞ է հավասար բնակավայրի երկայնությունը։
  14. Մոսկվայից ռադիոազդանշան լսվեց, որ այնտեղ երեկոյան ժամը 7-ն է (դեկրետային ժամանակով)։ Այդ պահին տեղական ժամանակով աշխատող ժամացույցը ցույց էր տալիս 13 ժամ 43 րոպե։ Ինչպիսի՞ն է բնակավայրի երկայնությունը Գրինվիչի նկատմամբ։
  15. Կարելի՞ է արդյոք, ունենալով արեգակնային ժամացույց և ռադիոընդունիչ, կոպիտ մոտավորությամբ որոշել բնակավայրի երկայնությունը։
  16. Կարելի՞ է արդյոք որոշել բնակավաւրի երկայնությունը համեմատելով քաղաքային ժամացույցների ցուցումները ռադիոազդանշանների հետ։
  17. Բևեռային աստղը հեռու է բևեռից 1°։ Ե՞րբ պետք է չափել նրա բարձրությունը հորիզոնից և ինչպիսի՞ ուղղում պետք է մտցնել ստացած արդյունքի մեջ, որպեսզի ճշտորեն որոշվի տեղանքի լայնությունը։

ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՕՐԱՑՈՒՅՑ

§ 47. ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՄԻՍ։ Լուսինը այն միակ երկնային մարմինն է, որ պտտվում է Երկրի շուրջը։

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Լուսինը մի լրիվ շրջան է կատարում Երկրի շուրջը, կոչվում է աստղային (կամ սիդերիկ) ամիս, նա կազմում է 2⅓ օր։

Հետևենք, թե ի՛նչպես Լուսինը մի որևէ աստղի նկատմամբ արդեն հաջորդ օրը նկատելի տեղաշարժվել է ձախ կողմի վրա՝ դեպի արևելք (մեկ օրում մոտավորապես 13°)։

thumb

Դժվար չէ նկատել, որ աստղային երկնքում Լուսինը տեղաշարժվում է անընդհատ և 27⅓ օրից հետո վերադառնում է նույն աստղերի մոտ, երկնային սֆերա յում գծելով լրիվ շրջանագիծ։ Հենց այդ պատճառով էլ Լուսնի պտտման ժամանակաշրջանը (աստղերի նկատմամբ) կոչվում է աստղային (սիդերիկ)։ Մեկ ժամվա ընթացքում Լուսինը երկնային սֆերայում հասցնում է տեղաշարժվել (դեպի արևելք)

[math]\frac{360°}{27⅓ \times 24}[/math]

չափով, այսինքն՝

½°, մոտավորապես իր տեսանելի տրամագծի մեծության չափ։

Լուսինը երկնա յին սֆերայում շարժվելիս հաճախ առժամանակ մեզանից ծածկում է աստղերն ու մոլորակները։ Դա ցույց է տալիս, որ Լուսինը մեզ ավելի մոտ է գտնվում, քան աստղերն ու մոլորակները։

thumb

Լուսնի տեսանելի շարժումը երկնային սֆերայում կատարվում է խավարածրի մոտերքը, բայց Լուսնի աղեծրի հարթությանը թեքված է Երկրի ուղեծրի հարթության (խավարածրի հարթության) նկատմամբ 5°–ով։ Լուսնի աղեծրի հատման կետերը խավարածրի հետ կոչվում են Լուսնի աղեծրի հանգույցներ։

Լուսնի միջին հեռավորությանը Երկրից կազմում է 384000 կմ կամ մոտավորապես 30 երկրային տրամագիծ։ Քանի որ Լուսինը Երկրի շուրջը շարժվում է էլիպսով, ուստի նրա հեռավորությունը երկու կողմերի վրա փոփոխվում է մոտ 20 000 կմ սահմաններում։ Լուսնի աղեծրի Երկրին ամևնամերձավոր կետը կոչվում է պերիգեյ (մերձակետ), ամենահեռավոր կետը՝ ապոգեյ (հեռակետ)։

§ 48. ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԼՈՒՅՍԸ։ Լուսնի տեսքի փոփոխությունը և նրա փուլերի կրկնումներն աոաջանում են այն բանի շնորհիվ, որ Լուսինը Երկրի և իրեն լուսավորող Արեգակի նկատմամբ գրավում է տարբեր դիրքեր։

Լուսինը գնդաձև, խավար մարմին է։ Երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև, նրա դեպի մեզ դարձած կիսագունդն Արեգակի կողմից չի լուսավորվում, և մենք նրան չենք տեսնում։ Լուսնի այդ փուլը կոչվում է նորալուսին։ Երբ Լուսինը գտնվում է ուղիղ Արեգակի դիմաց, այսինքն՝ Երկիրը լինում է Արեգակի և Լուսնի միջև, Լուսնի դեպի մեզ դարձած ամբողջ կիսագունդը պայծառ կերպով լուսավորված է լինում Արեգակի ճառագայթներով։ Այդ փուլը կոչվում է լիալուսին։ Միջակա դիրքերում մենք նրա լուսավորված կիսադնդի այս կամ այն մասը տեսնում ենք կողքից» Հ-թանից էլ Լուսինը ունենում է կիսասկավառակի (առաջին քառորդ և վերջին քառորդ), ավելի կամ պակաս Լափով նեղ եղջյուրի և այլ տեսքեր։ 40-րդ նկարը պարզաբանում է Լուսնի փուլերի կապը նրա՝ իր ուղեծրում ունեցած այս կամ այն դիրքի հետ. Արեգակի ճառագայթներն ընկնում են վերևից՝ գծագրի հարթության ուղղությամբ։

Հասկանալի է, որ Լուսնի վերին կուլմինացիան նորալուսնի ժամանակ տեղի է ունենում կեսօրին, լիալուսնի ժամանակ՝ կես-գիշերին , առաջին քանորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 18-ին և վերջին քառորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 6-ին (արեգակնային ժամանակով)։

thumb

Լուսնի իրար հաջորդող երկու միատեսակ փալերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս, այն հավասար է 29½ օրվա։

Լուսնի փուլերի պարբերաշրջանը կամ սինոդիկ ամիսը ավելի երկարատև է սիդերիկ ամսից։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի միատեսակ փուլերը թևակոխում են այն մամանակ, երբ Լուսինը նույն դիրքն է ընդունում Արեգակի նկատմամբ։ Նկ․ 41-ում Լուսինը L կետում պատկերված է T Երկրի և S Արեգակի միջև՝ նորալուսնի դիրքում։ Այն ժամանակամիջոցում, երբ Լուսինը Երկրի շուրջը մի լրիվ պտույտ է կատարում, Երկիրը Լուսնի հետ միասին Արեգակի նկատմամբ արդեն անցած է լինում իր ուղեծրի 1/13-րդ մասը և գտնվում է T1 կետում։ Լուսինը, շարժվելով սլաքի ուղղությամբ, կընդունի L1 դիրքը, որը, ինչպես մենք տեսնում ենք, դեռևս չի կարող նորալուսնին համապատասխանել։ Նորալուսնի L'1 դիրքին հասնելու համար Լուսինը պետք է դառնա ST1L1 անկյան չափով, որը տևում է մոտավորապես երկու օր։

Լուսնի վրա գտնվող դիտողի համար Երկիրը նույնպես տարբեր դիրքեր է գրավում Արեգակի նկատմամբ։ Ուստի Լուսնի վրայից դիտելու դեպքում՝ Արեգակի ճառագայթներով լուսավորված Երկիրը նույնպես պետք է փոփոխի իր փուլերը և այն էլ ճիշտ նույն պարբերությամբ, միայն այն տարբերությամբ, որ երբ Երկրի վրա դիտվում է, օրինակ, լիալուսին , Լուսնի վրա պետք է դիտվի «նորաերկիր», և ընդհակառակն։ Դա դժվար չէ հասկանալ, ելնելով նույն 40-րդ նկարից։ Միայն պետք է պատկերացնել, որ դիտողը շարժվում է Լուսնի հետ միասին և այնտեղից նայում Երկրին։

Երկրի մակերևույթը 14 անգամ մեծ է Լուսնի մակերևույթից։ Ուստի «լիաերկրի» ժամանակ Լուսինը անհամեմատ ավելի ուժեղ է լուսավորվում Երկրի կողմից, քան լիալուսնի ժամանակ Երկիրը Լուսնից։ Բացի այդ, Երկրի մակերևույթը յոթ անգամ ավելի ուժեղ է անդրադարձնում Արեգակի ճառագայթները, քան Լուսինը, որովհետև Երկրի վրա կան շատ լուսավոր շրջաններ (ձյուն, ամպեր, ավազոտ անապատներ)։ Այդ պատճառով «լիաերկրի» ժամանակ Լուսինը լուսավորվում է Երկրից շատ ավելի ուժեղ, քան թե լիալուսնի ժամանակ Երկիրը լուսավորվում է Լուսնից։ Դրանով է բացատրվում «մոխրագույն լույսի» երևույթը, այսպես է կոչվում այն մեղմ կապտականաչավուն լուսարձակումը, որը նկատվում է Լուսնի սկավառակի՝ Արեգակի ճառագայթներով չլուսավորված մասում՝ նորալուսնից փոքր-ինչ առաջ և նրանից անմիջապես հետո, երբ Լուսնի պայծառ մասը երևում է նեղ եղջյուրի ձևով։ Այդ ժամանակ Երկիրը պայծառ լույս է սփռում Լուսնի մակերևույթի վրա։

§ 49. ԱՐԵՎԱԴԱՐՏԱՅԻՆ ԵՎ ՕՐԱՏՈԻՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐ։ Մեծ ժամանակամիջոցների հաշվարկման սիստեմը կոչվում է օրացույց։ Ներկայումս գրեթե բոլոր երկրներն օգտվում են արեգակնային օրացույցից, այսինքն՝ մի օրացույցով, որը հիմնված է Արեգակի խավարածրով կատարած տարեկան շրջապտույտի վրա, ուստի և կապված է տարվա եղանակների պարբերաբար փոփոխվելու հետ։

Ամեն մի արեգակնային օրացույցում որպես հիմք ընդունվում է արևադարձային տարին։ Արևադարձային տարի է կոչվում Արեգակի կենտրոնի՝ գարնանային գիշերահավասարի կետով երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցը։

Արևադարձային տարին հավասար է 365 օրվա 5 ժամվա 48 րոպեի ու 46,1 վայրկյանի։ Հենց այդ հանգամանքն է, որ օրացույց կազմելու գործում դժվարություններ է հարուցում, որովհետև յուրաքանչյուր օրացուցային տարին հարմարության տեսակետից պետք է իր մեջ ամբողջ թվով օրեր պարունակի։ Կապված այն բանի հետ, թե ինչպես է օրացույցը հարմարվում արևադարձային տարվա հետ և ինչպես է նա իրականացնում այդ հարմարեցումը, կարող էն տարբեր օրացույցներ լինել։

§ 50. ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐ։ Մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան Ռուսաստանում ընդունված օրացույցը կոչվում էր հին տոմար։

Հին տոմարում հաշվի պարզության համար ընդունված է, որ արևադարձային տարին կազմում է հիշտ 365 օր 6 ժամ, այսինքն՝ 365¼ օր։ Որպեսզի օրացուցային տարին միշտ ամբողջ թվով օրեր պարունակի, ընղունվել էր 3 տարի իրար հետևից հաշվել 365-ական օր, իսկ հաջորդ (չորրորդ) տարին՝ 366 օր, որից հետո դարձյալ երեք տարի հաշվել 365-ական օր և այլն։ Այն ժամանակ տարվա միջին տևողությունը հավասար կլինի (365 +365 + 365 + 366):4 = 365¼ օրվա, այսինքն՝ հավասար է արևադարձային տարվա ընդունված տևողությանը։

Տարվա ավելորդ օրը ավելացվում է փետրվարի վերջում (փետրվարի 29), և այդպիսի տարին կոչվում է նահանջ տարի։ Ընդունված է նահանջ (366 օրից կազմված) համարել այն տարիները, որոնց համարներն աոանց մնացորդի թաժանվում են 4-ի, օրինակ 1944, 1948, 1952 թվականները։

Հին տոմարը ժամանակի իրական ընթացքից ետ է մնում, որովհետև տարվա միջին, տևողությունը նա ընդունում է ավելի երկար, քան նա իսկապես կա (11 րոպե 14 վայրկյանով)։ Յուրաքանչյուր 400 տարում (ավելի ճիշտ՝ 384 տարում) հին տոմարը ետ է մնում 3 օրով։

ՍՍՌՄ-ում և շատ երկրներում ընդունված նոր տոմարը, որը մի շարք երկրներում մտցվել է դեռևս 1582 թ., գրեթե ազատ է վերոհիշյալ թերությունից։

XVI դարում հին տոմարը բնությունից արդեն 10 օրով ետ էր մնացել (այդ օրացույցը քրիստոնեական կրոնն ընդունած երկրների կենցաղի մեջ մտցվել էր 325 թ․)։ Օրացույցի ետ ընկնելը վերացնելու նպատակով 1582 թ․ հոկտեմբերի 5-ի փոխարեն միանգամից հաշվեցին հոկտեմբերի 15֊ը։ Իսկ որպեսզի սխալը նորից չկուտակվի, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում հին օրացույցում կուտակվող երեք ավելորդ օրերը վերացվում են նրանով, որ ամեն մի այդպիսի 400–ամյա ժամանակաշրջանի երեք նահանջ տարիները համարվում են հասարակ տարիներ։ Պայմանավորվել են, որ հասարակ կհամարվեն հին օրացույցի այն հարյուրամյա նահանջ տարիները, որոնց հարյուրյակների թիվն առանց մնացորդի չի բաժանվում 4-ի։ Այսպիսով, 1600 թվականը երկու օրացույցներումն էլ նահանջ էր և XVII դարում հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը մնաց 10 օր։ Նոր տոմարով 1700 թվականը ոչ թե նահանջ էր, այլ հասարակ, ուստի և այդ օրացույցների տարբերությունը դարձավ 11 օր։ 1800 թվականից հետո տարբերությունը դարձավ 12 օր, 1900 թվականից հետո՝ 13 օր, իսկ 2000 թ, հետո այդ տարբերությունը դեռևս կմնա 13 օր։

Նոր տոմարը նույնպես կատարելապես ճիշտ չէ, բայց րնոլթյունիէք նրա տարբերվելը միայն 3000 տարվա ընթացքումն է կուտակվում մեկ օրվա չափ։ Այդպիսի սխալը, բնականաբար, գործնական նշանակու֊ թյուն չունի։

§ 51․ *ԱՄՍՎԱ ԵՎ ՇԱԲԱԹՎԱ ԾԱԳՈՒՄԸ։ Օրացուցային թվականությունն Նախնադարյան շրջանում այն երկրներում, որոնք ավելի որսորդության և անասնապահության, քան հողագործության հետ կին կապված, ընդունված էր այնպիսի օրացույց, որը կառուցված կր Լուսնի փուլերի հերթափոխման, այսինքն՝ սինոդիկ ամսվա (29½ օրվա) վրա։ Օրացուցային ամիսները հաղորդում կին միմյանց, ունենալով մերթ 29, մերթ 30 օր։ Մեր արեգակնային օրացույցում տարվա մեկ, տասներկուերորդ մասը կոչվում է ամիս, բայց նա Լուսնի հետ ոչ մի առնչություն չունի, օրացուցային ամիսները, որոնք ունեն 28-ից մինչև 31-օրյա տարբեր տևողություն, Լուսնի փուլերի հերթափոխության հետ ոչ մի կերպ կապված չեն։

Յոթօրյա շաբաթը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ այն հավատմունքի կապակցությամբ, որ ուներ աստղագուշակությունը մոլորակների ազդեցության նկատմամբ։ Այն ժամանակ հայտնի հինգ մոլորակներից յուրաքանչյուրին, նույնպես և Արեգակին ու Լուսնին կին նվիրված առանձին օրերը՝ որոշ կարզով, շաբաթը — Սատուրնին (Սատուրնի օր), կիրակին — Արեգակին, երկուշաբթին — Լուսնին և այլն։ Գերմաներեն մինչև այժմ էլ, օրինակ, կիրակին կոչվում է Sonntag (Sonnen tag — Արեգակի օր), երկուշաբթին — Montag (Լուսնի օր), անգլերեն շաբաթը կոչվում է Saturday (Սատուրնի օր), կիրակին — Sunday (Արեգակի օր), ֆրանսերեն երեքշաբթին կոչվում է Mardi (Martis dies — Մարսի օր), չորեքշաբթին - Mercredi(Մերկուրի օր) և այլն։

Տարիների թվարկության սկիզթթ կոչվում է օրացուցային թվականություն (էրա)։ Հռոմեացիները տարիների թվարկումը երկար ժամանակ տանում կին իրենց, մայրաքաղաքի Հռոմի հիմնադրման տարվանից։ Նման տարբեր տեսակի թվականությունների միմյանց հետ համեմատելն ու մեկից մյուսին անցնելը բավականին անհարմար է։

Հազար հինգ հարյուր տարի առաջ առաջարկվել է տարիների թվարկումը հաշվել այսպես կոչված «քրիստոսի ծննդյան» տարեթվից։ Այդ առասպելական իրադարձության տարեթիվը, իհարկե, չի կարելի սահմանել, և այն «հաշվել են» կամավոր կերպով։ Սակայն «քրիստոսի ծննդից սկսած այդ թվականությունը» աստիճանաբար տարածվել կ շատ երկրներում և ներկայումս գրեթե ընդունված է բոլորի կողմից, հաճախ մենք նրան անվանում ենք «մեր թվականություն» (մ․ թ․)։ Մենք այն պահպանել ենք, քանի որ հարմար է, որպեսզի բոլոր ժողովուրդներն էլ հազարամյակների ընթացքում ունենան միևնույն թվականությունը։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԴՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ է աստղային (սիդերիկ) ամիսը և ինչի՞ է նա հավասար։
  2. Աստղային երկնքի ֆոնի վրա ի՞նչ չափով է տեղաշարժվում Լուսինը. ա) մեկ ժամում և բ) մեկ օրում։
  3. Համընկնո՞ւմ է արդյոք Լուսնի ուղեծիրը խավարածրի հետ։
  4. Ինչի՞ է հավասար Լուսնի միջին հեռավորությունը Երկրից։
  5. Ինչպե՞ս են կոչվում Լուսնի ուղեծրի՝ Երկրին ամենամոտ և ամենահեռու կետերը։
  6. Պատրաստեցեք գծագիր և նրանով բացատրեցեք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է կատարվում Լուսնի փուլերի հերթափոխությունը։
  7. Ո՞ր ժամին է կատարվում Լուսնի կուլմինացիան, երբ նա գտնվում է ա) առաջին քառորդում, բ) լիալուսին է և գ) վերջին քառորդում։
  8. Ի՞նչ է Լուսնի մոխրագույն լույսը։
  9. Ինչպե՞ս է կոչվում Լուսնի փուլերի լրիվ հերթափոխության պարբերաշրջանը և ինչի՞ է նա հավասար։
  10. Ի՞նչն է կոչվում օրացույց։
  11. Ի՞նչն է կոչվում արևադարձային տարի և ինչի՞ է նա հավասար։
  12. Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի հին տոմարում։
  13. Ինչի՞ է հավասար տարվա միջին տևողությանը հին տոմարում։ Ինչո՞ւմն է կայանում նրա անճշգրտությունը։
  14. Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի նոր տոմարում։ Ե՞րբ է նա մտցվել ՍՍՌՄ-ում։
  15. Ինչպե՞ս են տարբեր դարերում ամսաթվերը հին տոմարով վերածվում նոր տոմարի, և ընդհակառակն։
  16. *Մեր օրացույցում որտեղի՞ց են հանդես եկել ամիսները։
  17. *Ե՞րբ և ինչո՞ւ է առաջացել յոթօրյա շաբաթը։
  18. Ի՞նչ է օրացուցային դարագլուխը։

ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆնԵԻ

  1. Լուսինը առաջին քառորդի փուլում հորիզոնին մոտ է։ ժամը քանի՞սն է (մոտավորապես)։ Հորիզոնի ո՞ր կողմն է նա գտնվում։
  2. Այսօր Լուսինը մայր է մտել կես-գիշերին։ Մոտավորապես ե՞րբ նա մայր կմտնի վաղը։
  3. Լուսինը մոտ է լրման։ Այդ ժամանակ ինչպե՞ս կերևա Երկիրը Լուսնից դիտողի համար։
  4. Լուսնեղջյուրն իր ուռուցիկությամբ դարձած է դեպի աջ և գտնվում է հորիզոնին մոտ։ Հորիզոնի ո՞ր կողմն եք դուք նայում։
  5. *Ինչո՞ւ արևադարձային երկրներում «մաշվող» Լուսնի նոր ծագող եղջյուրը ծովի վրա այնպես է երևում, կարծես թե նավակ է լողում ջրի վրա։
  6. Ինչո՞ւ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիայի տարեդարձը տոնվում է նոյեմբերին։
  7. Ե՞րբ է տեղի ունեցել դեկաբրիստների 1825 թ, ապստամբությունը նոր տոմարով։
  8. Մ․ Վ․ Լոմոնոսովը հին տոմարով ծնվել է 1711 թ, նոյեմբերի 8-ին։ Այժմ ե՞րբ պետք է նշենք նրա ծնունդը։
  9. *Ինչպե՞ս և ե՞րբ պետք է երթևեկի նավը Ասիայի և Ալյասկայի միջև, որպեսզի նրա անձնակազմի համար փետրվարի ընթացքում լինի 10 կիրակի։

ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ

§ 52. ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ։ Եթե Լուսնի ուղեծրի հարթությունը համընկներ խավարածրի հարթությանը, ապա ամեն ամիս խավարում տեղի կունենար։ Ամեն անգամ նորալուսինի ժամանակ Լուսինը լինելով Երկրի և Արեգակի միջև՝ նրանց հետ միասին կգտնվեր մի ուղիղ գծի վրա և իր ոչ-թափանցիկ մարմնով կփակեր Արեգակի առաջը։ Դրա հետևանքով ամեն անգամ կնկատվեր մի երևույթ, որ մենք անվանում ենք Արեգակի խավարում։ Ճիշտ նույն ձևով ամեն անգամ լիալուսնի Ժամանակ Լուսինը կմտներ Երկրի՝ Արեգակի նկատմամբ հակառակ կողմը նետած ստվերի մեջ, որի հետևանքով տեղի կունենար Լուսնի խավարում։ Շնորհիվ այն բանի, որ Լուսնի ուղեծիրը որոշ չափով թեքված է խավարածրի նկատմամբ. Լուսինը նորալուսնի և լիալուսնի ժամանակ մեծ մասամբ անցնում է խավարածրից վեր կամ նրանից ցած, և խավարում չի լինում։

Խավարումներ կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ Լուսնի նորումը կամ լրումը տեղի է ունենում Լուսնի ուղեծրի երկու հանգույցներից որևէ մեկի մոտ, այսինքն, խավարածրի հարթության հետ Լուսնի ուղեծրի հատման կետերի մոտ (§ 47)։ Այլ կերպ ասած՝ Արեգակն ու Լուսինը պետք է միաժամանակ Լուսնի ուղեծրի հանգույցներին մոտ լինեն։

Քանի որ այդ հանգույցները երկուսն են, իսկ Արեգակը խավարածրով լրիվ շրջան է կատարում մեկ տարում, ուստի տարեկան լինում է երկու շրջան (մեկը մյուսից կես տարի անց), երբ կարող են խավարումներ տեղի ունենար Լուսնի հանգույցների գիրքը անընդհատ փոփոխվում է, որի հետևանքով խավարումների տեղի ունենալու պարբերությաններր ամեն տարի փոփոխվում են։ Ավելի ճիշտ հաշվումները ցույց են տալիս, որ տարեկան պետք է տեղի ունենան Արեգակի առնվազն երկու, բայց ոչ ավելի, քան հինգ խավարումներ և Լուսնի՝ ոչ ավելի, քան երեք խավարումներ, բայց Լուսնի խավարումներ կարող են բոլորովին չլինել։ Ամենից հաճախ տարեկան լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։

§ 53. ԼՈՒՍՆԻ ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ։ Երկիրը Արեգակի նկատմամբ հակաղիր կողմի վրա նետում է կոնաձև ստվեր։ Երբ Լուսնի լրումր տեղի է ունենում իր ուղեծրի հանգույցի մոտերքևը, ապա Լուսինը իր այդ փուլում մասամբ կամ ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ, ուստի և տեղի է ունենում Լուսնի մասնակի կամ լրիվ խավարում։

thumb

Լուսնի խավարումը տեսանելի է լինում Երկթի այն կիսագնդում (ամբողջ կիսագնդում միաժամանակ), որը խավարման ժամանակ դարձած է դեպի Լուսինը։

Լուսնի հեռավորության վրա Երկրի ստվերի տրամագիծը 2½ անգամ մեծ է Լուսնի տրամագծից։ Ընդ որում, եթե Լուսինը անցնի ստվերի կենտրոնով, Լուսնի լրիվ խավարումը կտևի մոտ 1 ժամ 40 րոպե, չհաշված այն ժամանակը, որի ընթացքում Լուսինը հետզհետե ընկղմվում է Երկրի ստվերի մեջ և հետզհետե դուրս գալիս այդ ստվերից, որը տևում է դարձյալ երկու ժամ։

Խավարման ժամանակ սովորաբար Լուսինը բոլորովին չի անհետանում, այլ շարունակում է երևալ, թեև շատ աղոտ կերպով։ Ընդ Որում նա ընդունում է քիչ թե շատ խավար կամ լուսավոր նրբերանգի գորշ-կարմիր գույն։ Դրա պատճառն այն է, որ Արեգակի ճառագայթները, բեկվելով Երկիրը շրջապատող մթնոլորտում, թափանցում են Երկրի նետած կոնաձև ստվերի ներսը։ Սակայն, ծիածանի բոլոր գույներից, որոնք կազմում են Արեգակի սպիտակ լույսը, մթնոլորտը ուժեղ կերպով կլանում է կապտավուն և նրա հարևան ճառագայթները, իսկ այդ կոնաձև ստվերի մեջ է բաց թողնում գերազանցապես կարմիր ճառագայթները, որոնց նա համեմատաբար թույլ է կլանում։ Հենց այդ ճառագայթներն են, որ խավարման ժամանակ լուսավորում են Լուսինը։

Մթնոլորտի կողմից կապտագույն ճառագայթների ուժեղ կլանում է տեղի ունենում նաև արևածագի և արևամուտի ժամանակ։ Առավոտյան և երեկոյան, երբ ճառագայթներր թեք ուղղությամբ են անցնում մթնոլորտի միջով, Արեգակի լույսն այդ ժամանակ օդի ավելի ստվար շերտերով է անցնում, քան ցերեկվա կեսերին, և կապույտ ու բաց-կապույտ ճառագայթներն ավելի ուժեղ կերպով են կլանվում։ Ուստի օդը կապտավուն գույն է ստանում, իսկ Արեգակը արևածագի և արևամուտի ժամանակ կարմիր է թվում։

thumb

§ 54. ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ։ Լուսինը փոքր է Երկրից, ուստի Լուսնի նետած կոնաձև ստվերի տրամագիծը փոքր է Երկրի տրամագծից։ Լուսնի ստվերը չի կարող միաժամանակ ծածկել ոչ միայն ամբողջ Երկիրը, այլև նույնիսկ նրա զգալի մասը։ Արեգակի լրիվ խավարում գիտվում է միայն այն համեմատաբար փոքր բծի ներսում, որ Երկրի մակերևույթի վրա առաջացնում է Լուսնի ստվերը։ Այդ ստվերային բիծը, որ էլիպսի ձև ունի, իր տրամագծով երբեք չի հասնում նույնիսկ 300 կմ և սովորաբար շատ ավելի փոքր է լինում։ Այդ բծից դուրս, որտեղ Լուսնի կիսաստվերն է ընկնում, մոտ 4 000 կմ շառավղով տարածության վրա նկատվում է մասնակի խավարում, այսինքն՝ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի միայն մի մասը (նկ. 43)։ Երկրի մյուս մասերում, ստվերից և կիսաստվերից դուրս, Արեգակի խավարում չի լինում։

Այն պատճառով, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուս ինը՝ Երկրի շուրջը, ուստի լուսնի ստվերը տեղաշարժվում է Երկրի մակերևույթի վրայով, և Արեգակի խավարումը հաջորդաբար (տարբեր մոմենտներում) դիտվում է Երկրի մակերևույթի տարբեր վայրերում։ Գա տեղի է ունենում՝ այսպես կոչված՝ լրիվ խավարման գոտում, որը ձգվում է Երկրի մակերևույթով։ Այդ դոտու երկու կողմերից միայն մասնակի խավարում է դիտվում, և որքան վայրը հեռու է գտնվում լրիվ խավարման գոտուց, այնքան մասնակի խավարումը ավելի քիչ (փոքր փուլով) է նկատվում։

Խավարման փուլ կոչվում է Արեգակի տրամագծի՝ Լուսնի կողմից առավել չափով ծածկված հատվածի հարաթերոՆթյունջ Արեգակի ամթողջ տրամագծին։ Նա արտահայտվում է Արեգակի տրամագծի մասերով։

Ինչպես Լուսնի, այնպես էլ Երկրի ուղեծրերն էլիպսաձև լինելու հետևանքով, Լուսնի տեսանելի (անկյունային) տրամագիծը Արեգակի տրամագծից մերթ մեծ է լինում, մերթ հավասար և մերթ փոքր։ Առաջին դեպքում լրիվ Արեգակի խավարումը տևում է որոշ ժամանակ (ոչ ավելի, քան 7 րոպե 40 վայրկյան), երկրորդ դեպքում՝ միայն մի ակնթարթ, իսկ վերջին դեպքում Լուսինն առհասարակ Արեգակի սկավառակն ամբողջապես չի ծածկում․ նրա եզրերը Լուսնի խավար սկավառակի շրջապատից երևում են, տեղի է ունենում օղակաձև խավարում (նկ․ 44)։

thumb

Արեգակի խավարման պատկերն այսպես է ընթանում։ Սկզբում Արեգակի սկավառակի արևմտյան (աջակողմյան) եզրին առաջանում է մի փոքրիկ սև փորվածք։ Այդ փորվածքը հետզհետե մեծանում է, և Արեգակը ավելի ու ավելի է ծածկվում Լուսնի կողմից։ Այսպես անցնում է մոտավորապես մեկ ժամ։ Մինչև լրիվ խավարում սկսվելը Արեգակի լույսը նվազում է աստիճանաբար, բայց ոչ այնքան նկատելի կերպով։ Լրիվ խավարումն սկսվելուց հետո պատկերը միանգամից փոխվում է․ մթնում է, և երկնքի վրա սկսում են երևալ առավել պայծառ աստղերն ու մոլորակները, Արեգակի շուրջը հեռադիտակով երևում են պայծառ հրավառ ցայտեր (պրոտուբերանցներ)՝ Արեգակից դուրս ձգվող վարդագույն փոքր լեզվակների ձևով։ Խավարած Արեգակի շուրջը բոցավառվում է արևապսակը, որն իրենից ներկայացնում է Արեգակի մթնոլորտի արտաքին մասերը։ Լրիվ խավարումը վերջանալուց հետո Լուսնի աջ եզրի հետևից հայտնվում է Արեգակի պայծառ լույս սփռող նեղ եղջյուրիկը, և պսակը, հրվիժակներն ու աստղերը միանդամից անհետանում են։ Եղջյուրիկը հետզհետե մեծանում է, և Լուսինն էլի մոտավորապես մեկ ժամվա ընթացքում հեռանում է Արեգակի սկավառակի վրայից։

Թեև Արեգակի խավարումներ ավելի հաճախակի են գինում, քան Լուսնի խավարումներ, բայց Երկրի վրա միևնույն տեղում Արեգակի խավարումները, մանավանգ քրիվ խավարումները, անհամեմատ սակավ են նկատվում, քան Լուսնի խավարումները։ Երկրագնդի որևէ վայրում Արեգակի լրիվ խավարում դիտվում է միջին հաշվով մոտավորապես 300 տարին մեկ անգամ, իհարկե, հնարավոր շեղումներով։ ՍՍՌՄ-ի սահմաններում Արեգակի լրիվ խավարումներ դիտվել են 1914 թ., 1936 թ., 1941 թ., 1945 թ., 1952 թ. և 1954 թ.։ Մոտակա, հաջորդ Արեգակի լրիվ խավարում, որ կերևա ՍՍՌՄ-ում, տեղի է ունենալու 1961 թ. փետրվարի 15-ին։ Նրա շերտը կանցնի Ղրիմի, Ստալինգրադի և Արևմտյան Սիբիրի վրայով։

Լրիվ խավարումների ժամանակ հաջողվում է դիտել այնպիսի երևույթներ, որոնք ուրիշ ժամանակ տեսնելն անհնարին է։ Ուստի այդ երևույթները դիտելու համար լրիվ խավարման գոտին հատուկ արշավախմբեր են ուղարկվում։

thumb

Երկայնակի գծերով միացված են այն կետերը, որտեղ խավարման փուլերը միատեսակ են (իզոֆազեր)։ Լայնակի գծերով միացված են այն կետերը, որտեղ խավարումը տեղի է ունեցել միաժամանակ (ցույց է տրված միջազգային ժամանակը)։ Մեջտեղի ստվերագծված գոտիով նշանակված են այն տեղերը, որտեղ խավարումը լրիվ է եղել։

Արեգակի 1936 թ․ խավարումը տեսանելի էր ՍՍՌՄ-ի համարյա ամբողջ տերիտորիայի վրա (տե՛ս նկ․ 45) և որպես լրիվ խավարում՝ մի երկար գոտում, որը ձգվում էր Սև ծովից մինչև Խաղաղ օվկիանոսը։ Դա հնարավորություն է տվել կազմակերպել մի շարք արշավախմբեր աստղագիտական և ֆիզիկական հատուկ հարցեր լուծելու նպատակով։ Սովետական արշավախմբերից շատերը արժեքավոր արդյունքներ ստացան։ 1941 և 1945 թվականներին ևս, չնայած պատերազմական իրադրությանը, ՍՍՌՄ-ում Արեգակի խավարումների լայն դիտումներ են կատարվել։

Կար ժամանակ, երբ մարդիկ շատ էին վախենում խավարումներից, համարելով այն վատ նախագուշակություն կամ աստծո բարկության արտահայտություն։ Հաճախ այդպիսի սնոտիապաշտությունները պաշտպանվում էին պաշտամունքի սպասավորների կողմից՝ աշխատավոր մասսաներին վախեցնելու համար։ Այժմ գիտնականները, ծանոթ լինելով Լուսնի շարժման տեսությանը, նախապես հաշվում են յուրաքանչյուր խավարման ճիշտ ժամանակը՝ նույնիսկ վայրկյանի տասներորդական մասի ճշտությամբ (դիտումների և կատարած հաշվարկումների միջև նկատվող ոչ այնքան մեծ շեղումները առիթ են տալիս ավելի ևս ճշգրտելու Լուսնի շարժման տեսությունը)։

Արեգակի խավարումների համար սովորաբար կաղմվում է քարտեզ, որտեղ գծագրվում է Լուսնի՝ Երկրի վրայով անցնող ստվերի ուղին և տարվում են գծեր — իզոքրոններ (խավարման սկսման, միջին և վերջանալու միատեսակ մոմենտների գծերը) և իզոֆազեր (մասնակի խավարման միանման ամենամեծ փուլերի գծերը)։ Առավելապես ճշգրիտ այդպիսի քարտեզներ հաշվարկվում են ՍՍՌՄ-ում պրոֆ․ Ա․ Ա․ Միխայլովի ղեկավարությամբ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչի՞ց են առաջանում Արեգակի և Լուսնի խավարումները։
  2. Ինչպիսի՞ պայմաններումն է Լուսինը մտնում Երկրի ստվրի մեջ և Լուսնի ստվերն ընկնում Երկրի վրա։
  3. Ինչո՞ւ ամեն ամիս խավարում չի լինում։
  4. Ի՞նչ են Լուսնի հանգույցները, և հաստատո՞ւն է արդյոք նրանց դիրքը։
  5. Ինչո՞ւ խավարումները շարունակ տարվա միևնույն ժամանակ չեն տեղի ունենում։
  6. Քանի՞ և ինչպիսի՞ խավարումներ կարող են լինել տարվա ընթացքում։
  7. Ինչպե՞ս է առաջանում Լուսնի խավարումը։ Ինչո՞ւ Լուսինը խավարման ժամանակ կարմիր է լինում։
  8. Արեգակի քանի՞ տեսակ խավարումներ են լինում։
  9. Արեգակի խավարումը դիտվո՞ւմ է ամենուր միաժամանակ ու միատեսակ։
  10. Ինչո՞ւ Արեգակի և Լոէսնի խավարումների տեսքը լինում է տարբեր։
  11. Ի՞նչ է խավարման փուլը։
  12. Ի՞նչ արտասովոր բան է երևում Արեգակի լրիվ խավարումների Ժամանակ։

ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆՆԵՐ

  1. Երեկ եղել է լիալուսին։ Կարո՞ղ է պատահել, որ մեկ շաբաթից հետո լինի արէգակի խավարում։
  2. Վաղը չէ մյուս օրը լինելու է Արեգակի խավարում։ Այսօր կարո՞ղ է լինել «լուսնյակ գիշեր»։
  3. Կարո՞ղ է լինել Լուսնի օղակաձև խավարում։
  4. Ինչո՞ւ Լուսնի խավարումները երբեմն տեսանելի չեն լինում տվյալ վայրում։
  5. Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից նոյեմբերի 15-ին դիտել Արեգակի խավարում։
  6. Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից դիտել հունիսին և նոյեմբերին տեղի ունեցող խավարումները։
  7. Ինչպե՞ս տարբերել Լուսնի սովորական «մաշը» նրա խավարման փուլից։

ԳԼՈՒԽ III։ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՅՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ

§ 55. ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՎ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ մարդը դեռևս չգիտեր բնության օրենքները, նա ամեն քայլափոխում զգում էր իր անզորությունը և շրջապատի աշխարհից ունեցած կախումը։ Նա կուրորեն խոնարհվում էր բնության ուժերի առաջ, աստվածացնում էր այդ ուժերը։ Աստվածացվում էին կայծակը , որոտը, քամին և երկնային լուսատուները, առաջին հերթին՝ Արեգակն ու Լուսինը։ Ամենից շատ զարգացած էր Արեգակին երկրպագելը (արևապաշտությունը)։ Տեսնելով Արեգակի ճառագայթների կենդանարար ազդեցությունը ամբողջ բնության վրա, բայց չկարողանալով իմանալ, թե ո՞րն է նրանց աղբյուրը և ինչպե՞ս են նրանք ներգործում, մարդիկ Արեգակը մի բարի և հզոր աստված էին պատկերացնում։ Այսպես, բնության օրենքները չիմանալու հետևանքով ծնունդ է առել հավատը դեպի գերբնական ուժերը և զարգացել նրանց երկրպագությունը, գոյություն են առել կրոնական հավատալիքներն ու պատկերացումները։

Արեգակին և նրա պատկերներին երկրպագելր գոյություն է ունեցել հնադարյան շատ ժողովուրդների մոտ։ Սլավոնների մոտ Արեգակի աստվածը կոչվում էր Յարիլո։ Լույս֊աստծո այլաբանական ձևով նկարագրված արկածները, այսինքն՝ Արեգակի կատարած ճանապարհորդությունը խավաըածրով, շատ ժողովուրդների մոտ կազմում են արեգակնային առասպելների բովանդակությունը։

Արեգակնային առասպելներն իրենց արտացոլումն են գտել կրոններում և մասնավորապես քրիստոնեական կրոնում։ Օրինակ, «Քրիստոսի ծննդյան» տոնը, որը հարմարեցված է ձմեռային արևադարձի ժամանակին, հնադարյան մնացուկներից մեկն է՝ Արեգակի աստծո ծննդյան տոնն է հանդիսանում։

Սուրբ Հովհաննես Մկրտչի քրիստոնեական-կռապաջտական տոնը (հունիսի 24-ը), երբ ն ախառևոլյուցիոն Ռուսաստանի գյուղերում ցատկում էին վառվող խարույկների վրայով, կապված է հին ժամանակներում Արեգակի հուրը երկրպագելու հետ (որը նշանավորվում էր խարույկով)։ Դա կապված է ամառային արևադարձի հետ։

Լուսնի երկրպագումն իր հետքերը պահպանել է մուսուլմանական (այլ կերպ՝ մահմեդական) կրոնում, որտեղ լուսն եղջյուրը («կիսալուսինը») կրոնական սիմվոլ է հանդիսանում։ Նրա պատկերը դնում են մզկիթների վրա, նկարում են դրոշակն երի վրա, օգտագործում են հագուստները և զենքերը զարդարելու համար։

Կրոնական մոլորությունների, երկնային լուսատուները պաշտելու և սոցիալական երևույթների պատճառները չիմանալու հիման վրա առաջ են եկել ֆանտաստիկ պատկերացումներ այն մասին, որ իբր երկնային լուսատուներն ազդում են երկրային իրադարձությունների վրա։ Այդ ազդեցության և ըստ երկնային լուսատուների դիրքի՝ իրադարձությունները նախագուշակելու հնարավորության մասին եղած ուսմունքը ստացել է աստղագուշակություն անունը;

Նման գուշակություններով զբաղվող մարդիկ կոչվում էին աստղագուշակներ։

Հին ժամանակներում և միջին դարերում թագավորները, իշխանները, կառավարիչներն ու զորավարները ունեին իրենց մշտական պալատական աստղագուշակները, որոնց գուշակություններին էլ դիմում էին նրանք՝ պետությունը կառավարելու և պատերազմ վարելու ժամանակ, ինչպես և անձնական գործերում։

Մոլորակների բարդ օղակապտույտ շարժումների պատճառները չհասկանալն աստղագուշակության զարգացման համար բարենպաստ հող էր ստեղծում։ Հավատը դեպի երկնաբնակ էակները, որոնք իբր թե կառավարում են ողջ աշխարհը, առաջ բերեց այդ լուսատուների աստվածացում։ Այդ պատճառով էլ նրանց տրվել են աստվածների անուններ, որոնց համբավաբերներն էին համարվում մոլորակները։ Մարդիկ չիմանալով, որ բնության ամեն մի երևույթ և հասարակական ամեն մի իրադարձություն որոշվում է բնական՝ միանգամայն օրինաչափ պատճառներով, որ նրանք կախում չունեն զանազան ոգիների և աստվածների կամքից, հավատում էին աստղագուշակներին: Այդ հողի վրա էլ առաջացել է «բախտավոր աստղին» և «անբախտ մոլորակին» հավատալը։

Գիտական ճիշտ պատկերացումների զարգացումը ավելի ու ավելի սահմանափակել է սնահավատության բնագավառը։ Բայց և այնպես մինչև հիմա էլ հետամնաց մարդկանց մեջ նման անմիտ նախապաշարմունքներր դեռ շարունակում են մնալ (խաղաթղթով գուշակություն, հավատը դեպի ճակատագիրը , դեպի նշանակները և այլն)։

Ժողովրդական մասսաներին խոնարհ պահելու և աշխատավորներին անպատիժ կերպով շահագործելու համար շահագործող դասակարգերը ամեն կերպ սերմանում են խավարամտություն և զանազան սնահավատություններ։ Նրանք քաջալերում են նաև աստղագուշակությունը, որպես անիմաց մարդկանց անխուսափելի, խորհրդավոր ճակատագրի մասին առասպելներով թմրեցնելու միջոցներից մեկը։ Այդ բանը հատկապես վառ կերպով դրսևորվում է ԱՄՆ-ում, որտեղ այսպես կոչված «դեմոկրատական ազատությունների» անվան տակ տեղի են ունենում ամենավայրենի սնահավատությունների ու սնոտիապաշտությունների սանձարձակություններ։

§ 56. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՄՈՏ։ Հնադարյան քոչվոր ժողովուրդների աստղագիտական իմացությունները առաջ են եկել օրվա ժամանակը որոշելու և գիշերը տափաստանում կամ անապատում ճիշտ ուղղությունր գտնելու կարիքի հետևանքով։

Մարդու՝ հողագործության անցնելու հետ միասին աստղագիտության հանդեպ ունեցած կարիքը մեծացավ։ Հողագործին անհրաժեշտ էր օրացույց ունենալ, որպեսզի տարվա եղանակների համեմատ կարողանար գյուղատնտեսական աշխատանքները նախապես կարգավորել։

Ծովագնացները շարունակ կարիք էին ունենում կողմն որոշվելու աստղերի միջոցով։

Հնադարյան եգիպտացիներն ու բաբելացիները կարողանում էին ջոկել թափառող լուսատուները՝ մոլորակները և հասկանալ նրանց տեսանելի օղակապտույտ շարժումները։

Թե՛ բաբելացիների և թե՛ եգիպտացիների մոտ գիտությունը օգտագործվում էր քրմերի՝ կրոնի սպասավորների կողմից, իրենց սեփական կաստային նպատակների համար։ Քրմերն իրենց գիտելիքները խիստ գաղտնի էին պահում, որպեսզի կարողանան պահպանել իրենց հեղինակությունն ու իշխանությունը։ Ամսաթվերի, նույն թվում երկնային լուսատուների պաշտամունքի հետ կապված կրոնական տոների սահմանումը ամրապնդել է աստղագիտական գիտելիքներին տիրապետող քրմերի իշխանությունը։ Քրմերր երկնային երևույթների վերաբերյալ մեծ քանակությամբ փաստական տվյալներ էին կուտակել, բայց անկարող էին նրանց ճիշտ բացատրել։ Երկնային մարմինների բնությունն ուսումնասիրելու փոխարեն քրմերը զարգացնում էին աստղագուշակությունը և այդպիսով սարսափի մեջ էին պահում ոչ միայն ժողովրդին, այլ հաճախ նաև նրա կառավարիչներին։

Ըստ հին բաբելական առասպելի, որը փոխ են առել հրեաները իրենց ստրկացնողներից՝ բաբելացիներից, և որը մտել է «սուրբ» Աստվածաշնչի մեջ, երկինքն իրենից մի կարծր գմբեթ է ներկայացնում («երկնային հաստատություն»), որը հենվում է տափարակ Երկրի եզրերի վրա։ Երկինքը աշխարհն ստեղծող «երկնաբնակների» ապրելու վայրն է։ Այդ տեսակետների հիման վրա է աճել այն խոր տարբերության պատկերացումը, որ դրվում էր երկրայինի և երկնայինի, «այս աշխարհի» և «հանդերձյալ աշխարհի», բնականի և գերբնականի, նյութականի և հոգեկանի, իմանալիի և իբր թե անիմանալիի միջև։ Այստեղից էլ մինչև օրս պահպանվել է այս դարձվածքը՝ «տարբերվում է ինչպես երկինքը Երկրից»։

Այն բանից հետո, երբ քաղաքական և կուլտուրական կենտրոնը Րաբելոնից և Եգիպտոսից փոխադրվեց Հունաստան, աստղագիտության բնագավառում կուտակված տեղեկությունները հույն մտածողների սեփականությունը դարձան։ Աստղագիտությունը նրանց մոտ ստացավ իր հետագա զարգացումը, որովհետև հույները, որպես խիզախ ծովագնացներ, առանձնապես զգում էին այդ գիտության կարիքը և այդ բնագավառում հաջողությամբ կիրառեցին իրենց մաթեմատիկական գիտելիքները։

§ 57․ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՍԱՆԵԼԻ ՇԱՐԺՈՒՄԸ։ Չզինված աչքով երևում է հինգ մոլորակ՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։ Նրանք փայլում են այնպես, ինչպես ամենապայծառ աստղերն են փայլում։ Ուստի կարելի է հայտնաբերել մոլորակը, որպես մի «ավելորդ» պայծառ աստղ որևէ համաստեղության մեջ (նկ. 46)։ Մոլորակների հայտնաբերելուն կարող է օժանդակել նաև երկնքի համեմատությունն աստղային քարտեզի հետ, որտեղ մոլորակների դիրքը, իհարկե, ցույց չի տրված, որովհետև այդ լուսատուները երկնքում անընդհատ փոփոխում են իրենց դիրքը։

Դիտումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մոլորակ տարվա որոշ մասն անց է կացնում Արեգակին շատ մոտ, և այդ ժամանակ նա անհետանում է Արեգակի ճառագայթների մեջ։ Հետևաբար, չի կարելի հուսալ, որ ամեն երեկո կարելի է տեսնել բոլոր մոլորակները միասին։ Բացի այդ, լինում է այնպես, որ որևէ մոլորակ ծագում է միայն առավոտյան դեմ կամ երեկոն դեռ չհասած արդեն մայր է մտնում։ Այնպես որ, կարող է պատահել, որ տվյալ մոմենտում երկնակամարի վրա ոչ մի մոլորակ չերևա։

Դիտելով լուսատուները՝ մարդիկ համոզվել են, որ այն ժամանակ, երբ Մարսը, Յուպիտերը և Սատուրնը, առհասարակ, կարելի է տեսնել գիշերվա ցանկացած ժամին, Վեներա և մանավանդ Մերկուրի մոլորակները Արեգակից երբեք շատ չեն հեռանում։ Մերկարին և Վեներան կարող են դիտվել միայն երկու դեպքերում — կա՛մ երեկոյան՝ Արեգակը մայր մտնելուց անմիջապես հետո՝ արևմուտքում, կամ առավոտյան՝ Արեգակը ծագելուց քիչ առաջ՝ արևելքում։ Ըստ որում Մերկուրին նույնիսկ Արեգակից իր տեսանելի, այսինքն անկյունային, առավելագույն չափով հեռացման շրջանում, դժվարությամբ է երևում արշալույսի ճառագայթների մեջ և հորիզոնին մոտ է։ Այսպիսով, և՛ Մերկուրին, և՛ Վեներան գիտվում են կա՛մ որպես «լուսաստղ)), կա՛մ որպես «երեկոյան» աստղեր և նրանք գիշերը երբեք չեն երևում։ Նրանք երևում են երկնքի միայն արևմտյան կամ արևելյան կողմում։

thumb

Վեներան անհամեմատ ավելի պայծառ է փայլում, քան մյուս մոլորակներն ոլ աստղերը և սպիտակ գույն ունի։ Յուպիտերը ավելի թույլ է, քան Վեներան, բայց շատ ավելի պայծառ է առաջին մեծության աստղերից և մյուս մոլորակներից» նա դեղնավուն գույնի է։ Մարսը կարմրանարնջագույն է և երբեմն նույնքան պայծառ է լինում, ինչպես Յուպիտերը, բայց հաճախ փայլում է ինչպես առաջին մեծության աստղ։ Սատուրնր քիչ է տարբվերվում առաջին մեծության աստղերից և դեղնավուն է։

Շատ հետաքրքիր և օգտակար է հետևել աստղերի նկատմամբ մո լորակների կատարած տեղաշարժումներին, աստղային քարտեզի վյրա ժամանակ առ ժամանակ նշելով նրանց դիրքը։ Չզինված աչքով ավելի շուտ կարելի է նկատել Մարսի կատարած շարժումը։ Սակայն բոլոր մոլորակների համար էլ միայն մի քանի ամիս շարունակ կատարած դիտումներից հետո է պարզվում նրանց տեսանելի տեղաշարժումների գլխավոր առանձնահատկությունը։ Յուրաքանչյուր մոլորակի շարժման առանձնահատկությունն այն է, որ նա մերթ արագ է շարժվում, մերթ դանղաղ, մերթ երկնային սֆերայի օրական շարժման ուղղությամբ, մերթ հակառակ ուղղությամբ, և տարեկան մեկ անգամ աստղային երկնքի ֆոնի վրա կարծես մի օղակ է գծում։

Նկ. 47-ում ցույց են տրված աստղային քարտեզի մի մասը և այն օղակաձև ուղին, որը 1939 թ.ընթացքում անցել է Մարսը։ Այդ նկարի վրա նշված է, թե տարվա որոշ օրերին Մարսը իր անցած ուղու ո՛ր կետերումն է գտնվելիս եղել։

thumb

Ամենաարագ շարժվողը և ավելի մեծ օղակ գծողը (աստիճաններով հաշված ) Մարսն է, նրանից պակասը՝ 3ուպիտերը , է՛լ ավելի պակասը՝ Սատուրնը։ Օղակներ գծելով, յուրաքանչյուր մոլորակ միևնույն Ժամանակ շարունակում է տեղափոխվել աստղային երկնքի ֆոնի վրա, նրա օրական պտույտի հակառակ ուղղությամբ։

Մերկուրիի և Վեներայի շարժումների մասին ավելի մանրամասն չենք խոսում, որովհետև արշալույսի պայծառ ֆոնի վրա, որտեղ աստղերի աղոտ լույսն անհետանում է, նրանց հետևելը դժվար է, բայց նրանք ևս այդ ձևի օղակներ են գծում։

§ 58․ ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ԵՎ ՊՏՂՈՄԵՈՍԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ՍԻՍՏԵՄՆԵՐԸ։ Հին հունական գիտության բոլոր նվաճումների ընդհանրացումը տվել է հին աշխարհի մեծագույն գիտնականներից մեկը՝ Արիստոտելը (384—322 մ. թ. ա, ) IV դարում մեր թվականությունից առաջ։ Այնուամենայնիվ, հունական գիտնականների մեծ մասի պատկերացումը աշխարհի կառուցվածքի մասին եղել է դեռևս շատ հեռու իրականուփյունից։

Ըստ Արիստոտելի, մոլորակները, Արեգակը և Լուսինը ամրացված են երկնային կարծր և թափանցիկ սֆերաների վրա, ըստ որում յուրաքանչյուր լուսատուն՝ իր սեփական սֆերայի վրա։ Այդպիսի սֆերաներից ամենահեռավորի վրա դասավորված են աստղերը։ Այդ սֆերաները համակենտրոն կերպով տեղավորված են մեկը մյուսի մեջ և նրանց կենտրոնում գտնվում է անշարժ երկրագունդը։ Երկնային սֆերաները տարբեր արագությամբ պտտվում են Երկրի շուրջը՝ մասամբ ձգելով ու տանելով մեկը մյուսին, որից էլ, ինչպես Արիստոտելն էր ասում, տեղի են ունենում երկնային լուսատուների տեսանելի շարժումները։

Աշխարհի այդ ամբողջ սիստեմը, որի կենտրոնում տեղավորված է Երկիրը, կոչվում է գեոցենտրիկ սիստեմ։

thumb

Հին հունական աստղագիտության նվաճումների գագաթնակետը հանդիսացավ մեր թվականության II դ. ալեքսանդրիացի գիտնական կլավդիոս Պտղոմեոսի մշակած աշխարհի սիստեմը։ Նա նույնպես գեոցենտրիկ պատկերացումներից էր ելնում։ Մոլորակների օղակաձև շարժումները բացատրելու համար Պտղոմեոսը ենթադրեց, որ յուրաքանչյուր մոլորակ շարժվում է համաչափորեն մի փոքր շրջան ագծով (որն անվանեց էպիցիկլ), մինչդեռ այդ շրջանագծի կենտրոնն իր հերթին մի մեծ շրջանագծով շարժվում է Երկրի ջուրջը։ Զանազան հարթությունների վրա տեղփ ունեցող հենց այդ երկու շարժումների զուգակցությունն է, որ Երկրից նայելու դեպքում ստեղծում է մոլորակներիօղակաձև շարժում մերթ դեպի առաջ, մերթ դեպի ետ։

§ 59*. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ։ Հունական պետությունների և նրանց կուլտուրայի անկումից հետո սկսվեց Արևմտյան Եվրոպայի պետությունների զարգացումը։ Սակայն միջին դարերում այնտեղ գոյություն ուներ պրիմիտիվ տնտեսություն, որը գիտությունների զարգացման համար դեռ քիչ էր շահագրգռված։ Ծովագնացությունը թույլ էր զարգացած, իսկ քրիստոնեական եկեղեցին, որն իշխում էր մարդկանց մտքի վրա և օժտված էր նույնպիսի իշխանությամբ, ինչպես որ անցյալի քրմերը, արգելում էր բնության ուսումնասիրությունը՝ համարելով այն մեղսական զբաղմունք։

Այն ժամանակ տիեզերքի մասին է՛լ ավելի միամիտ ու կոպիտ պատկերացումներ կային, քան եգիպտացիների և հույների մոտ։ Երկրի գնդաձևությունն իսկ հերքվում էր․ կրոնական պատկերացումների համաձայն՝ Երկիրը պատկերվում էր որպես տափարակ շրջան կամ նույնիսկ քառանկյունի։ Իսկ աստղերը համարվում էին երկնակամարին խփված ոսկե մեխեր կամ կանթեղներ, որ վառում են հրեշտակները։

Աշխարհագրական մեծագույն հայտնագործությունների դարաշրջանում, երբ եվրոպացիները նոր հարստություններ զավթելու նպատակով խիզախում էին լողալ ծովերում և նույնիսկ օվկիանոսներում, կամա-ակամա հարկ եղավ դիմել աստղագիտությանը։ Լույս աշխարհ հանվեցին Արիստոտելի և Պտղոմեոսի տեսությունները՝ հույների ժառանգությունը։ Այն շրջանում, երբ քրիստոնեական եկեղեցին ֆանատիկորեն հալածում էր այն ամենը, ինչ հակառակ էր կրոնին, հին հունական գրողների երկերն անխուսափելի կորստից կարողացել էին փրկել միջնադարյան արաբները։ Աստղագիտական շատ անուններ և տերմիններ մնացել են արաբներից, որոնք, զարգացնելով ծովագնացությունը, գնահատում էին աստղագիտությունը և զբաղվում այդ գիտությամբ։

Եկեղեցական պարագլուխները ևս շահագրգռված լինելով անդրծովյան ճանապարհորդություններից ստացվող շահույթներով, որոշեցին թույլատրել Պտղոմեոսի տեսության ուսումնասիրությունը՝ անելով որոշ վերապահումներ ու լրացումներ իրենց կրոնական ուսմունքների ոգով։

ՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ

§ 60. ԿՈՊԵՌՆԻԿՈՍԻ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ։ Ծովային կապերի զարգացումն աստղագիտական հաշիվների ավելի մեծ ճշտություն էր պահանջում։ Պտղոմեոսի տեսությունն այդ չէր կարողանում տալ, չնայած մեծ ճշտությամբ կատարվող դիտումների հետ համաձայնեցնելու համար հարկ եղավ Պտղոմեոսի տեսությունը խիստ կերպով բարդացնել։ Պտղոմեոսի տեսությունը հաշվարկումների համար դարձավ անհարմար և մեծածավալ, և դրա հետ միասին սկսեց նաև անարժանահավատ թվալ։

Տիեզերքի իսկական կաոուցվածքը բացահայտելը և դրանով իսկ մարդկանց բնության մեջ իրենց գրաված իսկական տեղը ցույց տալը վիճակվեց հանճարեղ սլավոնացի Նիկոլայ Կոպեոնիկոսին (1473—1543)։

Կոպեռնիկոսը եկավ այն համոզմունքին, որ Երկիրը շարժվում է, և այն հետևության, որ երկնային լուսատուների նկատելի շարժումները կարելի է պարզ ու հասկանալի կերպով բացատրել եթե ելնենք Երկրի շարժումից։

thumb

Կանգնելով այդ տեսակետի վրա, Կոպեռնիկոսը լուսատուների ծագելն ու մայր մտնելը բացատրեց Երկրի օրական պտույտով, իսկ Արեգակի տեսանելի շարժումը խավարածրով՝ Արեգակի շուրջը Երկրի կատարած տարեկան պտույտով։ Ըստ Կոպեռնիկոսի, մյուս մոլորակները նույնպես պատվում են Արեգակի և ոչ թե Երկրի շուրջը։

Մոլորակները սեփական լույս չունեն․ նրանց․ ինչպես և Երկրին լուսավորում է Արեգակը։ Միայն դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նրանց տեսնել։

Այսպիսով, Կոպեռնիկոսի տեսության համաձայն, երկիրը դարձավ մոլորակներից մեկը, որն Արեգակից ունեցած հեռավորության տեսակետից երրորդ տեղն է գրավում։ Մոլորակները դասավորված են հետևյալ կարգով. Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր և Սատուրն։

Կոպեռնիկոսը մոլորակների տեսանելի օղակաձև շարժումները բացատրեց նրանով, որ երկրի շարժումը գուգակցվում է յուրաքանչյուր մոլորակի շարժման հետ։ Որովհետև տարբեր մոլորակներ Արեգակի շուրջը մի լրիվ պտույտ կատարում են ոչ-հավասար ժամանակամիջոցում, ուստի պատահում է այնպես, որ, օրինակ, Երկիրը կարծես հասնում ու անցնում է մոլորակից, և այն ժամանակ թվում է, թե մոլորակն աստղերի նկատմամբ դեպի արևմուտը է տեղաշարժվում։ Իսկ երբ Երկիրն սկսում է շարժվել մոլորակի շարժմանը կարծես թե հակառակ ուղղությամբ (պտտվելով Արեգակի շուրջը), ապա մոլորակը տեսանելիորեն դեպի արևելք է տեղաշարժվում։

Կոպեռնիկոսը որոշեց մոլորակների պտտման պարբերությունները (կամ ժամանակը) և նրանց համեմատական հեռավորություններն Արեգակից՝ որպես միավոր ընդունելով Երկրի հեռավորությունն Արեգակից։

Կոպեռնիկոսը քիչ տագնապ չի ապրել հանդեպ իր հայտնագործության և սիրտ է արել այն հրատարակել երկար, տանջալի կասկածանքներից հետո միայն։ Նա գիտակցում էր, որ իր հայտնագործությունը, հակասելով այն ժամանակաշրջանի ողջ աշխարհայացքի ամենաէական սկզբունքներին, հսկայական հետևանքներ կունենա։ Նրա գիտական խիզախության մեջ հանդես է գալիս իսկական գիտության ամենաէական հիմքը, գիտության, որը չգիտի ոչ մի զիջում, ոչ մի կոմպրոմիս, և համարձակորեն փշրում է հնացած նորմաներն ու սկզբունքները՝ թեկուզ և նրանք լինեն հանրաճանաչ։

Կոպեռնիկոսը իր ուսմունքով սկիզբ դրեց աստղագիտության զարգացմանը միանգամայն նոր հիմունքների վրա և մարդկությանը դրդեց անցնել բնության ուսումնասիրությանն՝ առանց ետ նայելու դեպի անցյալի տգիտության վրա հիմնված եկեղեցական հնացած ուսմունքները։ Կոպեռնիկոսից առաջ եկեղեցական ուսմունքները կամ այն ուսմունքները, որոնց պաշտպանում էր եկեղեցին, ինչպես, օրինակ, Պտղոմեոսի ուսմունքը, որոնք չէին հակասում Աստվածաշնչին, կաշկանդում էին ոչ միայն աստղագիտության, այլև մյուս գիտությունների զարգացումը։ Կոպեռնիկոսի հայտնագործությունը ռևոլյուցիա առաջացրեց մարդկանց աշխարհայացքի մեջ, նրանց կողմից բնությունն ըմբռնելու և այն ճանաչելու միջոցների մեջ։ Ուստի այն ժամանակվանից ի վեր մյուս գիտությունները ևս սկսեցին ավելի արագ և ճիշտ կերպով զարգանալ։

Այդ մասին Ֆ․ Էնգելսը այսպես է ասում, «Ինչ որ կրոնական բնագավառում պապի կոնդակի այրումն էր Լյութերի կողմից, այն էլ բնագիտության մեջ եղավ Կոպեռնիկոսի մեծ աշխատությունը, որի մեջ նա,— թեև երկչոտությամբ, 36-ամյա տատանումներից հետո և, այսպես ասած, մահվան մահճում,— մրցահրավեր ուղղեց եկեղեցական սնահավատությանը։ Այդ ժամանակվանից բնության ուսումնասիրությունը ըստ էության ազատվեց կրոնից, թեև բոլոր մանրամասնությունների վերջնական պարզաբանումը մինչև այժմ է է ձգձգվում է․․․ Բայց այդ ժամանակից ի վեր գիտության զարգացումը առաջ գնաց հսկայական քայլերով...»։ («Բնության դիալեկտիկա», էջ 214, Հայպետհրատ, 1950 թ․)։

Պետք է նշել, որ ներկայումս ևս, երբ մեզ մոտ՝ Սովետական Միության մեջ, զարգանում է առաջավոր գիտությունը, ուր զարգանում են մատերիալիստական տեսությունները, ինչպես, օրինակ, Միչուրինի ուսմունքը բնագիտության բնագավառում, արտասահմանյան երկրներում գոյություն ունեն և պաշտպանվում են հօգուտ ունևոր դասակարգերի, զանազան ռեակցիոն տեսություններ։ Այսպես, օրինակ, այնտեղ հանդիպում են փորձեր Կոպեռնիկոսի հայտնագործության էության ժխտման և քողարկված ձևով վերադառնալու միջնադարյան հակագիտական պատկերացումներին, վերականգնելու կրոնի հեղինակությունը բնության նկատմամբ ունեցած աշխարհայացքի տեսակետից։

Այսպիսով, պայքարը ընդդեմ կրոնական իդեոլոգիայի հարկավոր է և այժմ, քանի որ նեխվող կապիտալիզմի աշխարհայացքը ամեն կերպ պաշտպանում է նման սնահավատությունները։

thumb

§ 61*. ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՈՊԵՌՆԻԿՈՍԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ։ Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք երկնային սֆերայում (աստղերի ֆոնի վրա) մոլորակների կատարած տեսանելի օղակաձև շարժումները է քննության առնենք նկ. 50-ը։ Նկարում S-ը պատկերում է Արեգակը, T1, T2, T3, T4 շրջանագիծը՝ Երկրի տարեկան ուղին, իսկ P1, P2, P3, P4 շրջանագիծը՝ այն ուղին, որով որևէ մոլորակ, ասենք՝ Մարսը, պտտվում է Արեգակի շուրջը։ Որքան մոլորակն Արեգակից հեռու է գտնվում, այնքան փոքր է նրա շարժման և՛ անկյունային, և՛ գծային արագությունը։ Միատեսակ նշաններ ունեցող T և P տառերով նշանակված են Երկրի և Մարսի միևնույն ժամանակում ունեցած դիրքերը։ Շրջանագծի B1B2B3B4 հատվածը իրենից պատկերում է երկնային սֆերայի մի մասը, որի վրա, դիտելով Երկրից, պրոյեկտում ենք մոլորակը։

Երբ Երկիրը գտնվում է T1 կետում, Մարսը գտնվում է P1 կետում, և մենք նրան տեսնում ենք T1P1 ուղղությամբ՝ երկնային սֆերայի B1 կետում։ Որոշ ժամանակից հետո Երկիրը կփոխադրվի T2 կետը, Մարսը՝ P2 կետը, իսկ նրա պրոյեկցիան երկնային սֆերայի վրա՝ B2 կետը։ Շարունակելով նման ձևով կառուցումները և հետևելով, թե ինչպե՛ս է գրա հետ կապված շարժվում Մարսի պրոյեկցիան երկնային սֆերայի վրա, մենք կհամոզվենք, որ Մարսը աստղային երկնքի ֆոնի վրա սկզբում շարժվում էր ձախ՝ դեպի արևելք (այսպես կոչված «ուղիղ շարժում» B1 կետից մինչև B2 կետը), հետո նա կարծես կանգ է առնում, իսկ B2 կետից նա շարժվում է B3 կետի ուղղությամբ, այսինքն աջ՝ դեպի արևմուտք (այսպես կոչված «հետընթաց շարժում»)։ Սա մի տեսանելի, թվացող շարժում է, որն առաջ է գալիս տարածության մեջ դիտողի՝ Երկրի հետ միասին կատարած շարժման և Արեգակի շուրջը մոլորակի կատարած իսկական շարժման զուգակցությունից։

Մոլորակը փոխանակ երկնային սֆերայում ուղիղ գծով տատանումներ կատարելու, քիչ թե շատ չափով բացված օղակ է գծում, որովհետև Երկրի և մոլորակի շարժման հարթությունները չեն համընկնում։

thumb

Մոլորակի օղակի ձևով ստացվող տեսանելի շարժումը ցույց է տրված նկ. 50-ում։ Այդ նկարը Երկրի և մոլորակի անցած ուղին պատկերում է պլանում։ Նկ. 51-ը նույնը պատկերում է տարածության մեջ։ Նման գծագրեր կարելի է կառուցել նաև այնպիսի մոլորակի համար, որն ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը։

§ 62*. ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՆ։ Մոլորակի՝ տիեզերական տարածության մեջ գծած ուղին կոչվում է նրա ուղեծիրը (օրբիտը)։ Այն մոլորակները, որոնց ուղեծրերը գտնվում են Երկրի ուղեծրի ներսում, կոչվում են ներքին մոլորակներ։ Իսկ այն մոլորակները, որոնք ավելի հեռու են գտնվում Արեգակից, քան Երկիրը, կոչվում են արտաքին մոլորակներ։

Ամեն մի մոլորակ ժամանակի յուրաքանչյուր մոմենտում որոշակի տեղ է գրավում իր ուղեծրի վրա։ Երկրի և Արեգակի նկատմամբ մոլորակի գրաված գիրքը կոչվում է նրա կոնֆիգուրացիան։

Ներքին և արտաքին մոլորակների կոնֆիգուրացիաները տարբեր են լինում և ցույց են տրված նկ․ 53-ում։

Ներքին մոլորակների համար (այսինքն՝ Մերկուրիի և Վեներայի համար) բնորոշ են հետևյալ կոնֆիգուրացիաները․ վերին և ստորին միացումներ, էլոնգացիաներ։ Միացումներում մոլորակը Արեգակի հետ գտնվում է մի ուղիղ գծի վրա (Երկրի վրայից դիտելիս)։

thumb
thumb

Մոլորակը վերին միացման մոտերքում չի երևում, որովհետև գտնվելով Արեգակից այն կողմը, նա թաղվում է Արեգակի պայծառ ճառագայթների մեջ։ Մոլորակը ստորին միացման մեջ գտնվելու ժամանակ Երկրից ամենամոտ դիրքն է ունենում, բայց այս դեպքում ևս նա թաղված է լինում արևի ճառագայթների մեջ։ Հեռադիտակով Երկրից նայելիս՝ ստորին միացման մոտերքում մոլորակը բարակ եղջյուրի տեսք է ունենում։

Երբեմն ներքին մոլորակները, գտնվելով ստորին միացման մեջ, փոքր սև շրջանիկների ձևով պրոյեկտվում են ուղիղ Արեգակի սկավառակի վրա։ Մի աժամանակ նրանք տեղաշարժվում են սկավառակի վրայով, ուստի և այդ երևույթր կոչվում է անցումներ Արեգակի սկավառակով։ Մերկուրին այդ անցումները հաճախ է կատարում (սովորաբար 13 տարին մեկ անգամ), իսկ Վեներան՝ շատ հազվադեպ (նրա վերջին անցումը եղել է 1882 թ․, իսկ հաջորդը տեղի կունենա միայն 2004 թ.)։

Արեգակից առավելագույն չափի տեսանելի անկյունային հեռացումների ժամանակ, որոնք էլոնգացիաներ են կոչվում, ներքին մոլորակները լուսավոր կիսասկավառակների տեսք ունեն։ նայած, թե Արեգակի ո՛ր կողմումն է երևում մոլորակը, ըստ այնմ էլ ասում են՝ արևմտյան կամ արևելյան էլոնգացիա։ Մերկուրիի առավելագույն էլոնգացիան կազմում է 28°, իսկ Վեներայինը՝ 48°։

Ներքին մոլորակի տեսանելի անկյունային տրամագծի և տեսանելի ձևի փոփոխությունները (փուլերի հաջորդումը) պատկերված են նկ. 54-ում։ Ներքին մոլորակները ամենից լավ դիտվում են իրենց էլոնգացիաների շրջանում, երբ նրանք երևում են արևածագից առաջ և արևամուտից հետո և հորիզոնից բավականաչափ բարձր են գտնվում։

Արտաքին մոլորակի համար (Մարս, Յուպիտեր և այլն) հատկանշական են միացումն Արեգակի հետ և դիմակայությունը։ Առաջին դեպքում մոլորակը չի երևում (նա գտնվում է Արեգակից այն կողմը), երկրորդ դեպքում նա ուղղակի հակադիր է Արեգակին՝ եթե նայենք Երկրից։ Դիմակայությունը ամենալավ ժամանակն է արտաքին մոլորակը դիտելու համար, որովհետև այս դեպքում նա մեզնից ամենամոտ դիրքն ունի և կուլմինացիայի կետից անցնում է կես-գիշերին, այսինքն՝ երևում է ամբողջ գիշերը կամ նրա մեծ մասի ընթացքում։

Այն կոնֆիգուրացիան, որի ժամանակ Երկրից դեպի մոլորակ ընթացող ուղղությունն Արեգակի ուղղության հետ ուղիղ անկյուն է կազմում, կոչվում է քաոակուսացում (կվադրատուրա): Մոլորակը քառակուսացման մեջ երևում է միայն գիշերվա կեսի ընթացքում (երեկոյից կամ կես-գիշերից հետո)։

thumb

Մոլորակի տեսանելիության պայմանների վրա ազդում է նաև այն, թե նա կենդանակերպային ո՞ր համաստեղությունումն է գտնվում։ Օրինակ, մեր լայնություններում Կարիճի և Աղեղնավորի համաստեղությունները հորիզոնից շատ չեն բարձրանում և հորիզոնի վրա երկար չեն մնում, որը զգալի չափով վատացնում է այդ համաստեղություններում գտնվող մոլորակները դիտելու պայմանները։

§ 63․ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՊՏՏՄԱՆ ՍԻԴԵՐԻԿ ԵՎ ՍԻՆՈԴԻԿ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Մոլորակի պատման սիդերիկ (կամ աստղային) պարբերություն կոչվում է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում նա Արեգակի շուրջը մի լրիվ շրջան է կատարում։ Որքան մոլորակը հեռու է գտնվում Արեգակից, այնքան նրա սիդերիկ պարբերությունը երկար է լինում։ Այդ պարբերությունը դիտումներով անմիջականորեն չի կարելի որոշել։ Այն կարելի է հաշվել նախապես դիտումներով որոշելով մոլորակի սինոդիկ պարբերությունը։ Առաջին անգամ Կոպեռնիկոսն էր, որ այդպես վարվեց։

Մոլորակի սինոդիկ պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որ անցնում է մոլորակի երկու միատեսակ կոնֆիգուրացիաների միջև, օրինակ, երկու հաջորդական դիմակայությունների միջև։

Դիմակայության ժամանակ մոլորակը կուլմինացիա է կատարում կես-գիշերին։ Այդ հատկանիշով դժվար չէ որոշել մոլորակի սինոդիկ պարբերությունը, իսկ նրա միջոցութ նաև սիդերիկ պարբերությունը։

Որևէ մոլորակի S սիղերիկ պարբերության երկարության և P սինոդիկ պարբերության երկարության միջև եղած կապը որոշվում է հետևյալ կերպ, Երկրի սիդերիկ պարբերության երկարությունը, այսինքն՝ մեկ տարին, նշանակենք T տառով։ Այն ժամանակ Երկիրը մեկ օրում իր ուղիով անցնում է մի աղեղ, որ հավասար է 360°:T, իսկ մոլորակը՝ 360°:S: Եթե վերցնելու լինենք արտաքին մոլորակ, որն Արեգակի շուրջն ավելի դանդաղ է պտտվում, քան Երկիրը, ապա ամեն օր Երկիրը մոլորակից առաջ կանցնի (360°:T)—(360°:S) մեծության չափով։ Եթե մոլորակը մի որևէ մոմենտում եղել է դիմակայության մեջ, ապա P օր անցնելուց հետո մոլորակը դարձյալ դիմակայության մեջ կգտնվի, որովհետև P-ն մոլորակի սինոդիկ պարբերությունն է։ Այդ ժամանակամիջոցում Երկիրն առաջ անցած կլինի մոլորակից 360°-ով։ Հետևաբար,

[math]\left(\frac{360°}{T} - \frac{360°}{S}\right)P = 360°[/math]

Կրճատելով 360°-ով և փոխադրելով (P-ն հավասարման աջ կողմը, կստանանք՝

[math]\frac{1}{T} - \frac{1}{S} = \frac{1}{P}[/math]։

Այս ֆորմուլան թույլ է տալիս որոշել մոլորակի S սիդերիկ պարբերությունը, եթե դիտումներից մեզ հայտնի են T և P մեծություններր։ճիշտ նույն ձևով ներքին մոլորակի համար կարելի է ստանալ այս ֆորմուլան.

[math]\frac{1}{S} - \frac{1}{T} = \frac{1}{P}[/math]։

Որտեղից՝

[math]P = \frac{ST}{T-S}[/math]։

Բոլոր մոլորակների համար S և P մեծությունները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։

§ 64. ԿԵՊԼԵՐԻ ՕՐԵՆՐՆԵՐԸ։ Կոպեռնիկոսը հաստատեց, որ Երկրի և մոլորակների շարժման կենտրոնը հանդիսանում է Արեգակը, բայց մոլորակների ուղեծրեոի իրական ձևերը նա չկարողացավ ստույգ կերպով որոշել։ Կոպեռնիկոսը, նման հնադարի բոլոր գիտնականներին ու փիլիսոփաներին, համոզված էր, որ երկնքում բոլոր շարժումները պետք է լինեն համաչափ և պետք է կատարվեն շրջանաձև։ Ուստի Կոպեռնիկոսի տեսությունը հազիվ թե ավելի լավ էր համապատասխանում մոլորակների շարժումների ճշգրիտ դիտումներին, քան Պտղոմեոսի տեսությունը։

Այդ անհամապատասխանության պատճառները XVII դարի սկզբներին բացահայտեց Իոհան Կեպլերը (1571—1630)։

Կեպլերը սահմանեց մոլորակային շարժումների երեք օրենք, որոնք միանգամայն համընկնում էին երկնային սֆերայում մոլորակների շարժումների դիտումների հետ։

thumb

Առաջին օրենքը։ Յուրաքանչյուր մոյորակ շարժվում է էլիպսով, որի ֆոկուսներից մեկում գտնվում է Արեգակը։

Էլիպս կոչվում է հարթ պարփակված կորը) որը օժտված է այն հատկությամբ, որ նրա յուրաքանչյուր կետի՝ ֆոկուսներ կոչված երկու կետերից ունեցած հեռավրրությունների գումարը մնում է հաստատուն։ Նկ․ 56-ում O էլիպսի կենտրոնն է, DA նրա մեծ առանցքն է, K և S էլիպսի ֆոկուսներն են, այնպես որ KM + SM = DA = էլիպսի մեծ առանցքին, էլիպսի մեծ առանցքի տվյալ մեծության դեպքում՝ որքան մեծ է նրա ֆոկուսների միջև եղած հեռավորությունը, այնքան նա ավելի ձգված է լինում։ Էլիպսի ձգվածության աստիճանդ նրա էքսցենտրիսիտետի մեծությամբ է բնորոշվում։ Էքսցենտրիսիտետ կոփվում է էլիպսի կենտրոնի՝ որևէ ֆոկուսից ունեցած հեռավորության և մեծ կիսառանցքի երկարության հարաբերությունը։

Էքսցենտրիսիտետ

[math]e = \frac{OS}{OA}[/math]։

Մոլորակների էլիպսաձև ուղեծրերը քիչ են տարբերվում շրջանագծից, և նրանց էքսցենտրիսիտետները զրոյից մի փոքր մեծ են (տե՛ս աղյուսակ VI, 5)։

Կեպլերի առաջին օրենքից հետևում է, որ մոլորակների հեռավորությունն Արեգակից փոփոխվում է'։ Ուղեծրի՝ Արեգակին ամենամոտիկ կետը կոչվում է պերիհելիում (արևամոտ), իսկ ամենահեռավորը՝ աֆելիում (արևահեռ)։

Երկրի ուղեծիրը նույնպես էլիպսաձև է։ Պերիհելիումում Երկիրը ջինում է մոտավորապես հունվարի 1-ին, իսկ աֆելիումում՝ մոտավորապես հուլիսի 1-ին։ Թեև, այսպիսով, Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռը Արեգակից ամենակարճ հեռավորության վրա է լինում, այնուամենայնիվ, արևի ճառագայթների անկման անկյան և ցերեկվա տևողության տարբերությունները ավելի ուժեղ են ազդում, քան շրջանագծից շատ քիչ տարբերվող ուղեծրով շարժվող Երկրի՝ Արեգակից ունեցած հեռավորության չնչփն փոփոխությունները։

thumb

Երկրորդ օրենքը կամ մակերեսների օրենքը։ Մոլորակի շառավիղ-վեկտորը հավասար ժամանակներում հավասար մակերեսներ է գծում։

Մոլորակի շառավիղ-վեկտոր է կոչվում ուղիղ գծի այն հատվածը, որով մոլորակը միացվում է Արեգակի հետ։ Մոլորակի արագությունն իր շարժման ընթացքում փոփոխվում է այնպես, որ մոլորակն իր ուղեծրի թեկուզ ո՛ր մասումն էլ գտնվելիս լինի, որևէ ժամանակի, ասենք՝ մեկ շաբաթվա ընթացքում նրա շառավիղ-վեկտորի գծած մակերեսի մեծությունը մնում է միևնույնը։ Նկ. 56-ում SDC, ESF ASH մակերեսները հավասար են, եթե մոլորակը DC, EF և AH աղեղները հավասար ժամանակամիջոցներումն է գծել։ Այսպիսով, պերիհելիումի մոտերքում մոլորակը ամենամեծ արագությունն է ունենում, իսկ աֆելիումի մոտերքում՝ ամենափոքրը։

Երրորդ օրենքը։ Մոլորակների պտտման սիդերիկ պարբերությունների քառակուսիները հարաբերում են միմյանց այնպես, ինչպես նրանց ողեծրերի մեծ կիսառանցքների խորանարդները։

Եթե մոլորակներից մեկի սիդերիկ պարբերությունը և ուղեծրի մեծ կիսառանցքը նշանակենք T1 և a1 տառերով, իսկ մյուս մոլորակինը՝ T2 և a2 տառերով, ապա Կեպլերի երրորդ օրենքը կարտահայտվի հետևյալ ֆորմուլայով.

[math]\frac{T_1^2}{T_2^2} = \frac{a_1^3}{a_2^3}[/math]

Որոշելով մոլորակների սիդերիկ պարբերությունները մեզ արդեն ծանոթ եղանակով, այս օրենքի ֆորմուլայով կարելի է որոշել մոլորակների ուղեծրերի մեծ կիսառանցքները Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքի համեմատությամբ՝ ընդունելով վերջինս որպես միավոր։ Նշենք, որ մոլորակի ուղեծրի մեծ կիսառանցքը նրա միջին հեռավորությունն է Արեգակից։ (Արեգակից մոլորակի աֆելիումում և պերիհելիումում ունեցած հեռավորությունների կիսագումարը հավասար է մոլորակի մեծ կիսառանցքին, նկ. 56-ում [math]\frac{1}{2}(DS+SA) = OD[/math]):

Քանի որ արեգակնային համակարգության մեջ եղած բոլոր հեռավորությունները Կեպլերի երրորդ օրենքի օգնությամբ կարելի է արտահայտել Արեգակից Երկրի ունեցած միջին հեռավորության միջոցով, ուստի Երկրի ուղեծրի մեծ կիսաոանցքի երկարությունը աստղագիտության մեջ համարում են հեռավորությունների միավոր և այն անվանում են աստղագիտական միավոր․ նա կազմում է 149 500 000 կմ։

thumb

§ 65. ՀԵՌԱԴԻՏԱԿԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԳԱԼԻԼԵՅԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Լսելով, որ Հոլանդիայում դիտախողովակ կամ հեռադիտակ են հնարել, իտալացի գիտնական Գալիլեյը (1564—1642) 1609 թվականին ինքն էլ մի այդպիսի հեռադիտակ պատրաստեց և սկսեց այն օգտագործել երկնային լուսատուները դիտելու համար։ Հեռադիտակի օգնությամբ Գալիլեյը բազմաթիվ նշանավոր հայտնագործություններ կատարեց։ Նրա ճիշտ մեկնաբանությունների շնորհիվ այդ հայտնագործությունն երբ փայլուն կերպով հաստատեցին Կոպեռնիկոսի տեսության ճշմարտությունը։

Ամենից առաջ Գալիլեյը հայտնաբերեց լեռների գոյությունը Լուսնի վրա։ Դա հաստատում էր, որ երկնային մարմինները նման են Երկրին, և որ սխալ է այն ենթադրությունը, որ իբր երկրայինի ու երկնայինի միջև գոյություն ունի մեծ տարբերություն։

Այնուհետև Գալիլեյը հայտնաբերեց, որ Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվում են չորս արբանյակ, ճիշտ այնպես, ինչպես Լուսինն է պտտվում Երկրի շուրջը։ Սա ակներևորեն ապացուցում էր այն ժամանակվա պատկերացումների սխալ լինելը, որ իբր միայն Երկիրն է երկնային մարմինների շարժման կենտրոն հանդիսանում։ Սա հեշտացնում էր ապացուցել նաև այն ենթադրությունը , որ մոլորակները պտտվում են Արեգակի և ոչ թե Երկրի շուրջը։

Այնուհետև Գալիլեյը հայտնաբերեց Վեներայի փուլերը, այսինքն՝ հաստատեց, որ նա Լուսնի նման փոփոխում է իր տեսքը։ Դա ապացուցում էր, որ Վեներան լուսավոր է երևում Արեգակի լույսի արտացոլումով և պտտվում է Արեգակի և ոչ թե Երկրի շուրջը։

Արեգակի վրա, որը կրոնական պատկերացումներով երկնային անբիծ մաքրության սիմվոլ էր հանդիսանում, Գալիլեյը իր հեռադիտակով խավար բծեր դիտեց։ Արեգակի սկավառակի վրա այդ բծերի կատարած տեսանելի տեղաշարժներից Գալիլեյը եզրակացրեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Համոզվելով այն բանում, որ երկնային մարմինը պտտվում է իր առանցքի շուրջը, հեշտ էր ընդունել նաև այն, որ Երկիրը ևս պտտվում է նույն ձևով։

Վերջապես, Գալիլեյը հեռադիտակով հայտնաբերեց, որ Ծիր Կաթինը՝ աստղային երկնքի տյդ լուսավոր շերտը թույլ աստղերի մի խառնախումբ է հանդիսանում։ Դա ապացուցում էր, որ տիեզերքը շատ ավելի վիթխարի է, քան այդ համարում էին առաջ։ Այս բոլորից հետո այլևս դժվար էր ենթադրել, որ այդ հսկայական տիեզերքը մեկ օրվա ընթացքում կարող է պտտվել Երկրի շուրջը։

Գալիլեյը իր այդ հայտնագործություններով և մի շարք ուրիշ սրամիտ փաստարկումներով հաստատեց Կոպեռնիկոսի տեսության ճշմարտությունը։

Նա ընթերցողների լայն շրջաններին մատչելի ձևով պրոպագանդում էր Կոպեռնիկոսի ուսմունքը։ Մինչդեռ Գալիլեյից առաջ Կոպեռնիկոսի աշխատությունը, որ գրված էր լատիներեն մաթեմատիկական բարդ լեզվով, շատ քչերին էր մատչելի ու հայտնի։ Գալիլեյի գործունեությունը նպաստեց Կոպեռնիկտսի ուսմունքի տարածմանը։

§ 66. ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅՔԱՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ։ Կոպեռնիկոսի գաղափարների տարածմանը,— որոնք հակասում էին «սուրբ գրքին», որտեղ ասված է, որ Երկիրն անշարժ է,— օժանդակեց մի այլ կրակոտ կոպեռնիկոսական՝ Գալիլեյի հայրենակից և ժամանակակից, գրող և փիլիսոփա Ջորդանո Բրունոն (նրա ծննդյան թիվը ճիշտ հայտնի չէ)։ Նա, բացի այդ, պնդում էր, որ աստղերը մեզանից շատ հեռու գտնվող Արեգակներ են, որ տիեզերքն անսահման է, որ այնտեղ աշխարհների՝ աստղերի ու մոլորակների թիվն անսահման մեծ է, և որ մյուս մոլորակների վրա, մյուս աշխարհների վրա նույնպես պետք է գոյություն ունենա կյանք, ինչպես նա գոյություն ունի Երկրի վրա, որը մոլորակ է հանդիսանում։ Սա նույնպես հակասում էր «սուրբ գրքին» և վնասում եկեղեցու հեղինակությանը։ Եկեղեցու գազազած ներկայացուցիչները Բրունոյին ենթարկեցին ինկվիզիցիայի դատին, որը հաստատված էր այլախոհների դեմ պայքարելու համար։ Բրունոյից պահանջում էին հրաժարվել իր համոզմունքներից։ Որովհետև Բրունոն հրաժարվեց այդ անելուց, նրան ենթարկերին տանջալի մահապատժի՝ կենդանի-կենդանի այրեցին խարույկի վրա 1600 թ․ Հռոմում։

thumb

Գալիլեյը 1616 թ․ կանչվում է Հռոմի պապի մոտ և զգուշացվում, որ Կոպեռնիկոսի ուսմունքը պաշտպանելն ու տարածելն արգելված է, բայց գիտական ճշմարտություններին հավատարիմ Գալիլեյը արիաբար շարունակում էր պայքարել հանուն Կոպեռնիկոսի ուսմունքի։ 1633 թվականին Գալիլեյը ինկվիզիցիոն տրիբունալի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության, որը փոխարինվեց արգելումով՝ իր սեփական տնից ուրիշ տեղ գնալ, Գալիլեյի կողմից տրված «զղջման» ցուցմունքների կապակցությամբ։

Կոպեռնիկոսի, Բրունոյի և Գալիլեյի գործունեությունը կատարյալ ռևոլյուցիա առաջացրեց աշխարհայացքում և ցույց տվեց կրոնական ուսմունքի հակագիտականությունը, ըստ որի Երկիրը և մարդկությունը հատուկ տեղ են գրավում տիեզերքում։ Մատերիալիստական գիտությունը հաստատել է այդ գիտնականների հայացքների ճշմարտությունը։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչպե՞ս է առաջացել երկնային Լուսատուների աստվածացումը։
  2. Ի՞նչ է աստղագուշակությունը և ինչպե՞ս է նա առաջացել։
  3. Տեսանելիության ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Մերկուրին և Վեներան։
  4. Ինչո՞վ է աստղային երկնքի ֆոնի վրա մոլորակների տեղաշարժը տարբերվում Լուսնի և Արեգակի տեղաշարժից։
  5. Ինչպե՞ս է պատկերացրել տիեզերքը Արիստոտելը։
  6. *Ինչպե՞ս է նկարագրել տիեզերքի կառուցվածքը Պտղոմեոսը և ինչպե՞ս է նա բացատրել մոլորակների օղակաձև շարժումները։
  7. *Ինչպե՞ս են պատկերացրել տիեզերքը միջին դարերում։
  8. Ինչո՞ւ Պտղոմեոսի սիստեմը XVI դ․ առաջ է բերել տարակուսանք։
  9. Ինչո՞ւմն է կայանում Կոպեռնիկոսի հայտնագործությունը և ե՞րբ է նատեղի ունեցել։
  10. Ինչպե՞ս է Նոպեռնիկոսը բացատրել մոլորակների օղակաձև թվացող շարժումները։
  11. *Ո՞ր մոլորակներն են կոչվում ներքին և որո՞նք՝ արտաքին։
  12. *Ի՞նչ բան է Մերկուրիի և Վեներայի անցումն Արեգակի սկավառակով։
  13. *Ի՞նչն է կոչվում մոլորակների էլոնգացիա, և ո՞ր մոլորակներն են ունենում։
  14. *Ի՞նչ է ներքին միացումը, և ո՞ր մոլորակներն են ունենում այն։
  15. *Ի՞նչ է վերին միացումը։
  16. *Ի՞նչ է մոլորակների դիմակայությունը և ինչո՞վ է նա բնորոշ։
  17. *Ի՞նչ է մոլորակների քառակուսացումը (կվադրատուրա)։
  18. *Ինչպե՞ս տարբերել արևելյան քառակուսացումները և էլոնգացիան արևմտյանից։
  19. *Ինչպիսի՞ կոնֆիգուրացիաներն են նպաստավոր մոլորակների դիտումների համար և որո՞նք՝ անբարենպաստ։
  20. *Ի՞նչն է կոչվում մոլորակի աստղային կամ սիդերիկ պարբերություն։
  21. *Ի՞նչն է կոչվում մոլորակի սինոդիկ պարբերություն։
  22. *Ինչպե՞ս են այդ երկու պարբերությունները կապված իրար հետ։ Ապացուցեցեք այդ։
  23. Ձևակերպեցեք Կեպլերի III օրենքը։
  24. Ի՞նչ է ուղեծրի մեծ կիսառանցք։
  25. Ինչպե՞ս են կոչվում ուղեծրի՝ Արեգակին ամենամոտ և ամենահեռու կետերը։
  26. Ուղեծրի ո՞ր մասումն է մոլորակի շարժումն ամենաարագը։
  27. Ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ հեռադիտակը օգտագործել լուսատուները դիտելու համար։
  28. Ինչպիսի՞ հեռադիտակային հայտնագործությունները և ինչպե՞ս հաստատեցին Կոպեռնիկոսի հայտնագործությունները։
  29. Ինչո՞ւ եկեղեցին չկարողացավ հաշտվել Կոպեռնիկոսի ու Գալիլեյի հայտնագործությունների և Բրունոյի ուսմունքի հետ։

ՎԱՐԺՈԻՒՅՈԻՆՆԵՐ

  1. *Յուպիտերի աստղային պարբերությունը հավասար է 12 տ․։ Ինչքա՞ն ժամանակից հետո կկրկնվի նրա դիմակայությունը։
  2. *Նկատվել է, որ մոլորակներից մեկի դիմակայությունը կրկնվում է 2 տարուց հետո։ Ինչպիսի՞ն է նրա պտտման պարբերությունը Արեգակի շուրջը։ Ինչի՞ հավասար նրա ուղեծրի մեծ կիսաոանցքը։
  3. Մարսը Արեգակից 1½ անգամ ավելի հեռու է, քան Երկիրը։ Ինչի՞ է հավասար Մարսի «տարին»։
  4. *Պլուտոնի պտտման պարբերությունը հավասար է 250 տարվա։ Ինչի՞ է հավասար նրա ուղեծրի մեծ կիսառանցքը։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

§ 67. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ։ Կոպեռնիկոսը սահմանեց, որ մոլորակների շարժման կենտրոնն Արեգակն է, իսկ Կեպլերը հայտնագործեց մոլորակների շարժման օրենքները։ Բայց այդ շարժումների պատճառը մնում էր անհայտ, մինչև որ XVII դարի վերջերին անգլիացի գիտնական Նյուտոնը (1643—1727) գտավ տիեզերական ձգողական ութ յան օրենքը։ Այդ օրենքի էությունն այն է, որ տիեզերքում գտնվող բոլոր մարմինները (ինչպես և առհասարակ մատերիայի բոլոր մասնիկները) փոխադարձաբար ձգում են միմյանց այնպիսի ուժով, որը համեմատական է նրանց մասսաների արտադրյալին և հակադարձ համեմատական նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն։ Դա ֆորմուլայի ձևով կարելի է այսպես գրել.

[math]F = f\frac{m_1 \cdot m_2}{r^2}[/math],

որտեղ m21 և m2 քննարկվող երկու մարմինների մասսաներն են, r նրանց միջև եղած հեռավորությունն է, իսկ f մի գործակից է, որի թվական մեծությունը կախված է այն միավորներից, որոնցով արտահայտված են՝ մասսաներն ու հեռավորությունը։ Փորձից հայտնի է, որ մեկական գրամ կշիռ ունեցող երկու մասսա 1 սմ հեռավորության վրա միմյանց փոխադարձաբար ձգում են [math]\frac{1}{15000000}[/math] դին ուժով։ Ուստի, արտահայտելով մասսաները գրամներով, իսկ r սանտիմետրերով, մենք պետք է (որպեսզի F ստանանք դիներով) ընդունենք [math]f = \frac{1}{15000000}[/math]։

Նյուտոնը ապացուցեց, որ Երկրի ձգողականությունը, որի ազդեցության տակ բոլոր մարմիններն ընկնում են նրա վրա, տարածվում է շատ ավելի հեռուն, հասնելով մինչև Լուսինը և թուլանալով Երկրի կենտրոնից հաշված հեռավորության քառակուսուն համեմատական։ Դա նշանակում է, որ ձգողության ազդեցությունը կամ Երկրի ծանրության ուժի ազդեցությունը տարածվում է մինչև անսահմանություն։ Երկրի ծանրության ուժն է, որ Լուսնին պահում է իր ուղեծրի վրա, այլապես Լուսինը կբաժանվեր Երկրից և կսլանար իր ուղեծրի շոշափողի ուղղությամբ։

thumb

Դեպի Երկիրը Լուսնի հենց այդ ձգումն էլ հանդիսանում է այն կենտրոնաձիգ ուժը, որը բնութագրվում է Լուսնի շարժման մեջ դիտվող կենտրոնաձիգ արագացումով։ Եվ իսկապես, առանց դեպի կենտրոն (այսինքն՝ դեպի Երկիրը) ուղղված ուժի ներգործության, Լուսնի շարժումը կենտրոնաձիգ արագացում չէր ունենա, այսինքն՝ նրա ուղին անընդհատ չէր կորանա, այլ իրենից մի ուղիղ գիծ կներկալացներ։ Ինչպես մենք գիտենք, առանց գործաղրվող ուժի ազդեցության, ամեն մի մարմին շարժվում է ըստ իներցիայի՝ ուղղագիծ և հավասարաչափ։

Մյուս կողմից, եթե Լուսինը չունենար շարժման այն արագությունը, որ նա ստացել է իր գոյանալու պահին, ապա, Երկրի ձգողականության շնորհիվ, Լուսինը կընկներ Երկրի վրա ճիշտ այնպես, ինչպես վայր է ընկնում, օրինակ, քարը։

Արեգակի մասսան ոչ միայն անհամեմատ մեծ է յուրաքանչյուր մոլորակի մասսայից, այլև 750 անգամ մեծ է բոլոր մոլորակների մասսաներից՝ միասին վերցրած։ Հենց այդ պատճառով էլ բոլոր մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը՝ դրսևորելով կենտրոնաձիգ արագացում դեպի նա։ Արեգակի ձգողության ազդեցությանը միշտ կորացնում է Երկրի և մոլորակների ուղիները։ Ավելի կոնկրետ, բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են իրենց ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը։

Մոլորակների արբանյակները պտտվում են իրենց մոլորակների շուրջը նրանց ձգողության ազդեցության տակ, ճիշտ այնպես, ինչպես Լուսինն է պտտվում Երկրի ձգողության ազդեցությամբ։

Արեգակնային համակարգության սահմաններից դուրս կան շատ կրկնակի աստղերի սիստեմներ, որտեղ տվյալ զույգի աստղերից յուրաքանչյուրը, նույնպես ձգողության ազդեցությամբ, պտտվում է սիստեմի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը․ Այդ պատճառով էլ Նյուտոնի հայտնագործած օրենքը կոչվում է տիեզերական ձգողականության օրենք։

thumb

Նյուտոնը ապացուցեց, որ տիեզերական ձգողականության գոյության շնորհիվ մոլորակները պետք է շարժվեն ճիշտ Կեպլերի օրենքների համաձայն. այդ օրենքներն ավելի մեծ ճշտությամբ սահմանվեցին Նյուտոնի կողմից։ Նյուտոնը ապացուցեց, որ որոշ պայմաններում մարմիններից մեկը մյուսի ձգողության ազդեցությամբ կարող է շարժվել ոչ միայն էլիպսով, այլև շրջանագծով, պարաբոլով և հիպերբոլով։

Պարաբոլը մի բացված կոր է, որի ճյուղերը քանի հեռանում, այնքան ավելի են ձգտում միմյանց զուգահեռ ընթանալ։ Հիպերբոլը ավելի ևս բացված կոր է (նկ. 60)։

Այնուհետև Նյուտոնը ապացուցեց, որ Կեպլերի երրորդ օրենքն այնքան էլ ճիշտ չէ և պետք է փոխարինվի հետևյալ օրենքով․

[math]\frac{T_1^2}{T_2^2} \frac{(M+m_1)}{(M+m_2)} = \frac{a_1^3}{a_2^3}[/math]։

որտեղ M Արեգակի մասսան է, իսկ m1 և m2 երկու մոլորակների մասսաները։ Քանի որ մոլորակների մասսաները Արեգակի մասսայի համեմատությամբ չափազանց փոքր են, ուստի (M+m1)։(M+m2) հարաբերությունը շատ քիչ է տարբերվում մեկից։ Եթե այդ հարաբերությունը փոխարինենք մեկով, ապա կստանանք Կեպլերի երրորդ օրենքը հենց այն ձևով, ինչ ձևով գտել էր այն Կեպլերն ինքը։ Այս օրենքը չափազանց կարևոր է, քանի որ նա հնարավորություն է տալիս որոշել երկնային մարմինների մասսաները։ Իրոք, վերևում բերված ֆորմուլայից երևում է, որ

[math]\frac{T^2(M+m)}{a^3}[/math]

արտահայտությունը հաստատուն մեծություն է ցանկացած սիստեմի համար, որը բաղկացած է մասսայից և նրա շուրջը պտտվող m մասսայից, որն ունի T պարբերություն և գտնվում է a հեռավորության վրա։ Իմանալով այդպիսի սիստեմների համար T և a, օրինակ, Յուպիտերի և նրա արբանյակի համար, կարելի է գտնել նրանց մասսաների գումարը՝ Երկրի և Լուսնի մասսաների գումարի համեմատությամբ։

Տիեզերական ձգողականության օրենքով Նյուտոնը կարողացավ բացատրել ոչ միայն մոլորակների ու նրանց արբանյակների շարժումը, այլև բնության շատ ուրիշ երևույթներ, որ մինչև այդ անհնար էր ճիշտ բացատրել։

§ 68*. ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ։ Նյուտոնի մեծագույն ծառայությունը հանդիսացավ նաև այն, որ նա ապացուցեց իր հայտնագործած՝ տիեզերական մարմինների միջև եղած ձգողական ուժի և մարդկանց փորձից վաղուց հայտնի՝ Երկրի ծանրության ուժի նույնությունը։ Նյուտոնը ապացուցեց, որ այդ՝ թե՛ մեկ և թե՛ մյուս ուժերը փոխվում են հակադարձ համեմատական հեռավորության քառակուսուն և որ, մասնավորապես, դեպի Երկիրը Լուսնի անկման արագացումը ճշտորեն հավասար է այն արագացման, որով վայր կընկներ քարը, եթե այն տեղավորեինք Երկրից Լուսնի ունեցած հեռավորության վրա։

thumb

Հեշտ է հաշվել, որ արագացումներից առաջինը ( որը, ինչպես արդեն ասացինք, միաժամանակ կենտրոնաձիգ արագացումն է), հավասար է 0,27 սմ/վրկ²։ Սա հաշվարկվում է հետևյալ հայտնի ֆորմուլայով․

[math]J = \omega^2R = \frac{4\pi^2}{T^2}R[/math],

որտեղ R Լուսնի հեռավորությունն է Երկրի կենտրոնից (380 000 կմ), իսկ T Լուսնի պտտման պարբերությունն է, որը կազմում է 27,3 օր։

Ծանրության ուժի արագացումը Երկրի մակերևույթի վրա կազմում է 981 սմ/վրկ²։ Լուսնի հեռավորության վրա նա պետք է (60)² = 3600 անգամ պակաս լինի, որովհետև Լուսնի հեռավորությունը 60 անգամ մեծ է Երկրի շառավղիր։ 981։3600 = 0,27 սմ/վրկ², այսինքն՝ իրոք որ Երկրի ծանրության ուժի հաշվարկած արագացումը այնտեղ, որտեղ գտնվում Լ Լուսինը, հավասար է Լուսնի շարժման մեջ մեր գիտած կենտրոնաձիգ արագացմանը։

§ 69*. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՍԱՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Այն երկնային մարմնի մասսան, որի շուրջն արբանյակ է պտտվում, կարելի է որոշել, օգտվելով Կեպլերի երրորդ օրենքի ֆորմուլայից՝ նրա ճշգրտված ձևով.

[math]\frac{T_1^2 (M_1 + m_1)}{T_2^2(M_2 + m_2)} = \frac{a_1^3}{a_2^3}[/math]

Օրինակ, Արեգակի մասսան որոշելու համար, 2 նշանները մենք կվերագրենք Երկրի շուրջը Լուսնի կատարած շարժմանը, ընդ որում M2 տակ պետք է հասկանալ Երկրի մասսան, իսկ m2 տակ՝ Լուսնի մասսան։ Արեգակի շուրջը Երկրի կատարած շարժմանը վերագրելով 1 նշանը, այդ ժամանակ M1 տակ պետք է հասկանալ Արեգակի մասսան, իսկ m1 տակ այս դեպքում՝ Երկրի մասսան։ Քանի որ Լուսնի մասսան անհամեմատ (81 անգամ) փոքր է Երկրի մասսայից, իսկ Երկրի մասսան Արեգակի մասսայի համեմատությամբ աննշան է, ուստի ֆորմուլայի համարիչում, առանց մեծ սխալ կատարած լինելու, կարելի է հաշվի չառնել m1 իսկ հայտարարում հաշվի չառնել m2: Այդ դեպքում կստանանք՝

[math]\frac{T_1^2M_1}{T_2^2M_2} = \frac{a_1^2}{a_2^2}[/math]

որտեղից հետևում է, որ

[math]\frac{M_1}{M_2} = \left(\frac{a_1^3}{a_2^3}\right) : \left(\frac{T_1^2}{T_2^2}\right)[/math]

Հենց դա էլ Արեգակի որոնելի մասսան է՝ արտահայտված Երկրի մասսայի միավորներով։ Նույն միավորներով կարելի է որոշել նաև մոլորակների մասսաները։ Այս դեպքում սկզբնական ֆորմուլա յում 1 նշանները պետք է վերագրել արբանյակի շարժմանն իր մոլորակի շուրջը, ընդ որում M1 տակ պետք է հասկանալ մոլորակի որոնելի մասսան, իսկ m1 տակ՝ նրա արբանյակի մասսան, որը մենք դարձյալ կանտեսենք, որպես աննշան մեծություն M1 համեմատությամբ։ Այդ ժամանակ մենք կստանանք մոլորակի մասսայի հարաբերությունը Երկրի մասսային։

Արբանյակ չունեցող մոլորակի մասսան կարելի է որոշել այն խոտորումների հիման վրա, որը նա իր ձգողականությամբ առաջ է բերում մյուս մոլորակների շարժումներում։ Մոլորակների և Արեգակի մասսաները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։

Մոլորակների և Արեգակի մասսաները բացարձակ միավորներով, օրինակ, գրամներով իմանալու համար, հարկավոր է որևէ կերպ որոշել Երկրի մասսան։

§ 70. ԵՐԿՐԻ ՄԱՍՍԱՅԻ ՈՐՈՇԵԼԸ։ Երկրի մասսան որոշելու առավել ակնառու եղանակն այն է, որ դիտում են ուղղալարի խոտորումը ուղղաձիգ գծից, որն առաջ է գալիս մոտակայքում գտնվող լեռան մասսայի ձգումից։ Լեռան հեռավորությունը կարելի է չափել, իսկ նրա մասսան կարելի է որոշել՝ բազմապատկելով նրա ծավալը այն հանքատեսակների միջին խտությամբ, որից կազմված է լեռը։ Ուղղալարի խոտորման անկյունը կախված է Երկրի մասսայի և լեռան մեզ արդեն հայտնի մասսայի հարաբերությունից։

Կան անհամեմատ ավելի ճշգրիտ, բայց ոչ այնքան ակնառու, ուրիշ եղանակներ ևս։ Դրանցից մեկն այն է, որ ձգողականության այս ֆորմուլայից՝

[math]F = f\frac{m_1 \cdot m_2}{r^2}[/math]

հետևում է, որ ծանրության ուժի արագացումը Երկրի վրա

981 սմ/վրկ² = [math]f\frac{m_1}{r^2}[/math],

եթե m1 տակ հասկանանք Երկրի մասսան, քանի որ արագացումը, ինչպես մենք գիտենք, հավասար է մարմնի վրա ազդող ուժին՝ բաժանած այդ մարմնի մասսայի վրա։ Այս ֆորմուլայի մեջ r՝ Երկրի շառավիղը հայտնի է, հայտնի է նաև f գործակիցը, որը որոշված է լաբորատորական փորձերով, նա հավասար է՝

[math]\frac{1}{15 \; 000 \; 000}[/math]։

Հետևաբար, Երկրի մասսան՝

[math]m_1 = \frac{981 \cdot (637 \; 000 \; 000)^2}{1 \: 15 000 000} = 6 \cdot 10^{27}[/math] գրամի։

Ահա թե ի՛նչպես լաբորատորիայում որոշելով f մեծությունը, դրանով իսկ հաջողվել է «կշռել» երկրագունդը։

§ 71. ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՒՄ։ Եթե Արեգակի շուրջը միայն մեկ մոլորակ պտտվեր, ապա նա կշարժվեր ճիշտ Կեպլերի օրենքների համաձայն։ Բայց իրականում գոյություն ունեն նաև ուրիշ մոլորակներ, որոնք փոխադարձաբար ձգում են միմյանց։ Այդ պատճառով էլ մոլորակների շարժումները շեղվում են Կեպլերի օրենքներով սահմանված շարժումներից։ Մոլորակների շարժումների այդ, առհասարակ, շատ չնչին շեղումները Կեպլերի օրենքներին համապատասխանող շարժումներից՝ կոչվում են խանգարումներ։

Խանգարումների հետևանքով մոլորակները Կեպլերի երկրորդ օրենքին համապատասխանող արագությունից մերթ արադ են շարժվում, մերթ դանդաղ, նրանց ուղեծրերր նույնպես կանոնավոր էլիպսի ձև չունեն և աստիճանաբար փոփոխվում են։ Ժամանակակից գիտությունը՝ իմանալով Արեգակի ու մոլորակների մասսաները, ինչպես և նրանց միջև եղած հեռավորությունը, տիեզերական ձգողականության տեսության հիման վրա մեծ ճշտությամբ հաշվի է առնում այդ խանգարումները։

§ 72. ՆԵՊՏՈՒՆ ԵՎ ՊԼՈՒՏՈՆ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԴՈՐԾՈՒՄԸ։ XVIII դարի վերջերին (1781 թ.) անգլիացի աստղագետ Վիլյամ Հերշելը (1738 —1822), որն այն ժամանակ դեռևս աստղագիտության մի անհայտ սիրող էր, իր ձեռքով պատրաստած հեռադիտակով հայտնագործեց մինչ այդ բոլորին անհայտ մի մոլորակ, որն Արեգակից իր հեռավորությամբ յոթերորդ տեղն է գրավում։ Մոլորակն ստացավ Ուրան անունը։

XIX դարի սկզբներին պարզվեց, որ Ուրան մոլորակի շարժումը մի քիչ չի համապատասխանում նրա այն շարժմանը, որը նախապես հաշվված էր՝ նկատի ունենալով նրա ձգվելը ինչպես Արեգակի, այնպես էլ բոլոր, այն ժամանակ հայտնի, մոլորակների կողմից։ Որքան էլ փոքր էին դիտումների շեղումները տեսությունից, այնուամենայնիվ աստղագետները չէին կարող հաշտվել այդ երևույթի հետ։ Ենթադրվում էր, որ Ուրանի շարժման այդ նկատվող շեղումներն առաջանում են մի ինչ-որ անհայտ մոլորակի ձգողության ազդեցությամբ, և որ այդ մոլորակը ավելի հեռու է գտնվում Արեգակից, քան Ուրանը։ Ֆրանսիացի գիտնական Լեվերյեն (1811—1877) հաշվարկեց այդ մոլորակի դիրքը երկնքում, և նրա ցուցումների համաձայն, 1846 թ․ այդ դեռևս անհայտ մոլորակն իսկապես հայտնաբերվեց։ Այդ մոլորակը անվանեցին Նեպտուն։

Մոլորակի հայտնաբերումը, որ արվել էր կաբինետում, ինչպես ասում են՝ «գրչի ծայրով», հանդիսանում է մարդկային մտքի մեծագույն նվաճումներից մեկը, և դա փայլուն կերպով ապացուցում է, որ գիտության հզոր մեթոդներով հնարավոր է ճանաչել բնությունը։

Նեպտունի ուղեծրից այն կողմը, 1930 թ. դարձյալ մի մեծ մոլորակ է հայտնաբերվել, որը անվանվել է Պլուտոն։ Այդ մոլորակի գոյությանը ևս նախատեսվել է Ուրանի շարժումների այն չափազանց աննշան անկանոնությունների ուսումնասիրության հիման վրա, որոնք Նեպտունի հայտնաբերումից հետո իսկ մնացել էին չբացատրված, բայց Պլուտոնի փ աստ ական, հ ա յտնա բեր ումը կատարվել է աստղային երկնքի լուսանկարների վրա, այդ մոլորակի երկարատև որոնումներից հետո։

§ 73. ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բաց ծովերի և օվկիանոսների ափին ամեն օր ջրի մակարդակի տատանումներ են նկատվում։ Օրական երկու անգամ ջրի մակարդակը բարձրանում է, և ջուրը ծածկում է առափնյա ավազուտները — դա մակընթացությունն է («առատ ջուր»)։ Օրական երկու անգամ էլ ջուրը ետ է քաշվում ափերից, նրա մակարդակն իջնում է. դա տեղատվությունն է («սակավ ջուր»)։ Տեղատվությունը («սակավ ջուրը») սկսվում է մակընթացությունից («առատ ջրից») մոտավորապես 6 ժամ հետո, իսկ դարձյալ 6 ժամից հետո նորից սկսվում է մակընթացությունը, այնպես որ մեկ մակընթացությունից մինչև մյուսը տևում է 12 ժամ (ավելի ճիշտ՝ 12 ժամ 25 րոպե)։ Այսպիսով, միջին հաշվով 24 ժամ 50 րոպեում երկու մակընթացություն և երկու տեղատվություն է լինում։ Բայց, ընդհանրապես, հենց նույնքան ժամանակ էլ ընկած է Լուսնի երկու հարևան, համանուն կուլմինացիաների միջև։ Նյուտոնը ապացուցեց, որ մակընթացություններն ու տեղատվություններն իրոք կապված են Լուսնի հետ, նրա ձգողության հետ։

thumb

Պարզության համար պատկերացնենք, որ ամբողջ երկրագունդը հավասարաչափորեն ծածկված է ջրային շերտով։ Լուսինը Երկրի մակերևույթի դեպի իր կողմը դարձած մասի ջրային մասնիկներն ավելի ուժեղ կերպով է ձգում, քան Երկրի կենտրոնին, որովհետև նրանք ավելի մոտ են գտնվում Լուսնին, քան Երկրի կենտրոնը։ Ձգողական ուժի այդպիսի տարբերության հետևանքով այդ ջրային մասնիկները Երկրի կենտրոնի նկատմամբ կտեղաշարժվեն Լուսնի ուղղությամբ։ Լուսինը Երկրի մյուս՝ իրեն հակադիր կողմի ջրային մասնիկներն ավելի թույլ կերպով է ձգում, քան Երկրի կենտրոնին։ Այդ մասնիկները կարծես ետ են մնում Երկրի կենտրոնից։ Հետևանքը լինում է այն, որ Երկրի ջրային շերտը ձգվում է Երկիրը Լուսնին միացնող գծի ուղղությամբ։ Երկրի օվկիանոսներում երկու ջրային սապատ կամ երկու մակընթացային ալիք է առաջանում (նկ․ 62)։ Օվկիանոսների այդ տեղերը եզրապատող վայրերի և կղզիների ափերին ջրի մակարդակը կլինի ամենաբարձրը («առատ ջուր»)։ Երկրի մակընթացությունների շրջաններից 90° հեռու գտնվող շրջաններում ջրի (որն այստեղից հոսում է դեպի մակընթացության շրջանները) մակերևույթը կիջնի։ Այնտեղ կդիտվի տեղատվություն («սակավ ջուր»)։ Բայց Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը (նկ. 62-ում՝ գծագրի հարթության վրա)։ Քանի որ օվկիանոսի շարժունակ ջրի մակընթացային ելունը միշտ ուղղված է լինում դեպի Լուսինը, ուստի 6 ժամից հետո ցամաքի այն մասը, որ գտնվում է մակընթացության շերտում, կընկնի տեղատվության շերտը։ Դարձյալ 6 ժամից հետո երկրային ցամաքի նույն մասերը կընկնեն երկրորդ մակընթացության շերտը, որը տեղ)։ կունենա Երկրի՝ Լ ուսնին հակառակ ուղղված կողմում։ Ահա թե ինչու մակընթացություններն ու տեղատվությունները 6 ժամը մեկ անգամ հաջորդում են միմյանց։

Սակայն Լուսինը Երկրի նկատմամբ անշարժ չի մնում, այլ պտտվում է նրա շուրջն այն ուղղությամբ, ո՛ր ուղղությամբ Երկիրն է պտտվում իր առանցքի շուրջը։ Ուստի 24 ժամ հետո Երկրի որևէ վայրը, որը մինչ այդ եղել էր «առատ ջրի» շերտում, այդ շրջանին դեռ չի հասնի, որովհետև այդ ժամանակամիջոցում մակընթացային ելունը Լուսնի հետևից առաջ կանցնի։ Կպահանջվի ևս 50 րոպե ժամանակ, որպեսզի Երկրի տվյալ վայրը, նրա պտտվելու շնորհիվ, հասնի ջրի առավելագույն վերելքի շրջանին։ Ահա թե ինչու մակընթացությունները կրկնվում են ոչ թե ճիշտ 12 ժամից, այլ 12 ժամ 25 րոպեից հետո։

Արեգակը, Լուսնի նման, օվկիանոսներում մակընթացություններ և տեղատվություններ է առաջացնում, բայց սրանք իրենց մեծությամբ երկու անգամ փոքր են Լուսնի առաջացրած մակընթացություններից ու տեղատվություններից։ Երբ Արեգակն ու Լուսինը Երկրի ջրային թաղանթը ձգում են միևնույն ուղղությամբ (նորալուսնի և լիալուսնի ժամանակ), ապա երկու մակընթացությունները (Արեգակինը և Լուսնինը) գումարվում են։ Այդ ժամանակ մակընթացությունն առանձնապես բարձր է լինում։ Մակընթացությունների և տեղատվությունների պատկերը բարդանում է, նրանով, որ Երկրի վրա կան մայր ցամաքներ ու կղզիներ, ծովերի մեծ ու փոքր խորություններ՝ ծովային հատակի փոփոխական ռելեֆով։

Ծովագնացների համար չափազանց կարևոր է նախապես իմանալ մակընթացության տեղի ունենալու ժամանակը և նրա բարձրությունը, որովհետև օվկիանսսային նավերը միայն մակընթացության ժամանակ են կարողանում մտնել որոշ գետերի գետաբերաններն ու ծանծաղուտ նավահանգիստները։ Մակընթացության էներգիան կարելի է օգտագործել հիդրոէլեկտրակայաններում։ Ներկայումս արդեն փորձեր են կատարվում օգտագործելու այն վիթխարի էներգիան, որ բերում է իր հետ մակընթացություն առաջացնող ջրի մասսան։ Կառուցելով, օրինակ, ամբարտակ Ջիբրալտարի նեղուցում, կարելի է մակընթացություններից ստանալ հսկայական քանակությամբ էներգիա, բայց քանի դեռ գոյություն ունեն կապիտալիստական երկրներ իրենց մրցավազքով ու պատերազմներով, այդպիսի գաղափարների իրականացումը անհնար է։

ՍՍՌՄ-ում մակընթացություններ դիտվում են հյուսիսային ծովափում, օրինակ, Մուրմանսկում և Հեռավոր Արևելքում։ Երկրի մի քանի վայրերում մակընթացության բարձրությունը հասնում է մեկ ու կես — երկու տասնյակ մետրի։

§ 74. ՊՐԵՑԵՍԻԱ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԱԴԻՊՈՒՄ։ Դեռևս երկու հազար տարի առաջ հույն գիտնական Հիպպարխը հայտնաբերել է, որ գարնանային գիշերահավասարի կետն աստղերի միջև դանդաղ կերպով շարժվում է արևելքից դեպի արևմուտք։ Մի լրիվ պտույտ երկնքում նա պետք է կատարի 26 000 տարվա ընթացքում։ Մոտ երկու հազար տարի առաջ նա գտնվել է ոչ թե Ձկների համաստեղությունում՝ ինչպես հիմա, այլ Խոյի համաստեղությունում։ Այն ժամանակ ամառվա և ձմեռվա արևադարձի կետերը գտնվել են Խեցգետնի և Այծեղջյուրի համաստեղություններում։

Գիշերահավասարի և արևադարձի կետերի դիրքը որոշող երկնային հասարակածի տեղաշարժման հետ միասին աստղերի միջև տեղաշարժվում է նաև աշխարհի բևեռը։ Մի լրիվ շրջան երկնքում նա կատարում է 26 000 տարվա ընթացքում, այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 63-ում։ Այժմ աշխարհի բևեռը գտնվում է Փոքր Արջի α աստղի մոտ, բայց 6000 տարի հետո բևեռային աստղ կդառնա Ցեֆեոսի α աստղը, իսկ 13 000 տարի հետո բևեռային աստղ կդառնա առաջին մեծության Վեգա աստղը՝ քնարի համաստեղությունում։ Այդ փոփոխությունների հետ մեկտեղ, որոշ համաստեղություններ, օրինակ, Օրիոնը, Եվրոպայում այլևս չեն երևա և մեր հորիզոնի վրա կհայտնվեն երկնքի հարավային կիսագնդի այլ համաստեղություններ, օրինակ, Հարավային Խաչը։

Արդեն Կոպեռնիկոսի համար էլ պարզ էր, որ աստղերի միջև աշխարհի բևեռի կատարած տեղաշարժն առաջանում է այն բանից, որ Երկրի առանցքը դանդաղ կերպով փոխում է իր ուղղությունը տիեզերական տարածության մեջ։ Երկրի առանցքը, չփոխելով իր թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ, 26 000 տարվա ընթացքում մի լրիվ կոն է գծում։

thumb

Վերը նկարագրված երևույթները կոչվում են պրեցեսիա կամ գիշերահավասարների կանխադիպում, որովհետև, շնորհիվ այն բանի, որ գարնանային գիշերահավասարի կետը տեղաշարժվում է Արեգակի՝ խավարածրով կատարած տարեկան շարժմանն ընդառաջ, Արեգակը ավելի շուտ է վերադառնում այդ կետը, քան նա հասցնում է աստղերի նկատմամբ մի լրիվ շրջան կատարել երկնքում։ Այդպիսով, գիշերահավասարները կանխադիպում են, ավելի շուտ են թևակոխում, քան Երկիրը հասցնում է կատարել իր լրիվ շրջանն Արեգակի շուրջը։

Արեգակի շուրջը Երկրի պատման սիդերիկ պարբերությունը, կամ, որ միևնույն է, աստղերի նկատմամբ Արեգակի տեսանելի պտտման պարբերությանը կոչվում է աստղային տարի և կազմում է 365 օր 6 ժամ 9 րոպե 10 վայրկյան։

thumb
thumb

Գարնանային գիշերահավասարի կետով Արեգակի երկու հաջորդական անցումների միջև եղած պարբերությունը պրեցեսիայի հետևանքով 20 րոպե 23 վայրկյանով կարճ է աստղային տարուց և կոչվում է արևադարձային տարի։ Արևադարձային տարին հավասար է 385 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյանի։ Տարվա եղանակների հաջորդումները որոշվում են արևադարձային տարվա տևողությամբ, ուստի և օրացույցը հիմնված է նրա վրա։

Նյուտոնը պրեցեսիայի երևույթը բացատրեց այն բանով, որ Արեգակի և Լուսնի ձգողությունը ազդելով Երկրի այն ուռուցիկ մասի վրա, որ նրա բևեռներից սեղմվելու հետևանքով առաջ է եկել հասարակածի ուղղությամբ, ձգտում է թեքել Երկրի առանցքը։ (Եթե Երկիրը կանոնավոր գունդ լիներ՝ այդ ձգտումը չէր լինի, չէր լինի նաև պրեցեսիայի երևույթը)։ Երկրի պտտման իներցիան խանգարում է դրան, և այդ երկու պտտողական շարժումների զուգակցման հետևանքով Երկրի առանցքը տարածության մեջ կոն է գծում։ Ճիշտ նույն երևույթն է ներկայացնում պտտվող հոլը։ Եթե մենք փորձենք պտտվելու ժամանակ մի կողմ թեքել նրա առանցքը, նա կսկսի կոն գծել։

§ 75. ՈԻՂԵԾՐԻ ՁԵՎԻ ԿԱԽՈՒՄՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԻՑ։ Ձգողականության տեսությունը ցույց է տալիս, որ այն ուղեծիրը, որ մարմիններից մեկը կգծի ենթարկվելով մյուս մարմնի ձգողության ազդեցությանը, կախված է նրանց մասսաներից և տվյալ հեռավորության վրա նրա ունեցած արագությունից։ Օրինակ, պարզված է, որ Երկրի՝ իր ուղեծրով կատարած շարժման արագությունը մոտ է այն արագությանը, որի դեպքում մարմինն Արեգակի ջուրջը պետք է որ շրջանագիծ գծի։ Արեգակից նույն հեռավորության վրա գտնվող մարմինն ավելի արագ շարժվելու դեպքում ձգված էլիպս կգծեր, իսկ 42 կմ/վրկ արագության դեպքում նա պարաբոլ կգծեր և, շրջանցելով Արեգակի շուրջը, այլևս դեպի նա չէր վերադառնա։ Ավելի ևս մեծ արագության դեպքում նա հիպերբոլ կգծեր և նույնպես երբեք դեպի Արեգակը չէր վերադառնա։

thumb

ճիշտ այդպես էլ Երկրի վրա թնդանոթից հորիզոնական ուղղությամբ արձակած արկը փոքր արագություն ունենալու դեպքում կընկնի երկրի վրա։ Մարմինը 8 կմ/վրկ արագություն ունենալու դեպքում (որ մի քանի անդամ գերազանցում է հրետանային արկի արագությանը) այլևս Երկրի մակերևույթին չի ընկնի, այլ փոքր արբանյակի նման կպտտվի նրա շուրջը, գծելով կլոր ուղեծիր։ Ավելի մեծ արագության դեպքում մարմինն էլիպս կգծի, իսկ 11 կմ/վրկ արագությունից ավելին ունենալու դեպքում նա պարաբոլ կգծի և Երկրից ընդմիշտ կհեռանա դեպի անսահմանություն։ Օդի դիմադրությունը բոլոր նկարագրած դեպքերումն էլ կստիպեր հաղորդել մարմնին մի քիչ ավելի մեծ արագություն, քան հիշվեց այստեղ։

§ 76. ՄԻՋՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Միջմոլորակային ճանապարհորդությունների, այսինքն՝ դեպի մյուս մոլորակները և Լուսինը թռչելու գաղափարի իրագործումը պահանջում է հաղթահարել Երկրի ձգողականությունը։ Միջմոլորակային ճանապարհորդությունների համար կիրառվող՝ արկի ձև ունեցող թռչող ապարատին հարկավոր է հաղորդել ոչ պակաս, քան 11 կմ/վրկ արագություն, որպեսզի նա, հաղթահարելով Երկրի ձգողությունը, կարողանա շարժվել ցանկացած ուղղությամբ։ Մշակվել են արկին այդպիսի մեծ արագություն հաղորդելու եղանակներ, ընդ որում նրանցից ամենալավն այն արկի կառուցվածքն է, որ հրթիռի նման շարժվում է ետահարման հարվածի օգնությամբ։

Միջմոլորակային ճանապարհորդությունների հարցի և ռեակտիվ շարժիչների բնագավառում մեծ աշխատանք է կատարել ռուս նշանավոր գյուտարար Կ․ Է․ Ցիալկովսկին (1857—1935)։

Միջմոլորակային ճանապարհորդությունների խնդրի լիակատար լուծումն ամենամոտ տասնամյակների, գուցե և միայն մի քանի տարվա հարց է։ Միջմոլորակային ճանապարհորդությունների համար ատոմային էներգիայի օգտագործումը շատ գյուտարարների այդ բաղձալի երազանքը դարձնում է ռեալ և իրականացման մոտ։ Բայց հարկավոր է հիշել, որ մոլորակների միջև եղած հեռավորությունը շատ մեծ է՝ (տես VI աղյուսակը գրքի վերջում) և որ միջմոլորակային թռիչքները կտևեն տարիներ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ո՞ւմ կողմից և ե՞րբ է հայտնաբերվել տիեզերական ձգողության օրենքը։
  2. Ձևակերպեցեք այդ օրենքը։
  3. Ի՞նչ ուժով են փոխադարձորեն ձգվում 1 գրամ մասսա ունեցող մարմինները, որոնք բաժանվում են իրարից 1 սանտիմետր տարածությամբ։
  4. Ինչո՞ւ Լուսինը չի շարժվում ուղիղ գծով։
  5. Ինչպիսի՞ ուղեծրեր կարող է գծել մարմինը ըստ ձգողականության օրենքի։
  6. Գրեցեք Կեպլերի երրորդ օրենքը ավելի ճիշտ ձևով։
  7. *Ինչպե՞ս կարելի է կիրառել այդ օրենքը արբանյակ ունեցող մոլորակների մասսան որոշելու համար։
  8. *Ինչպե՞ս է ապացուցվել ձգողականության և ծանրության ուժի նույնությունը։
  9. Ի՞նչ են խանգարումները մոլորակների շարժումներում։
  10. Ինչպե՞ս և ե՞րբ է հայտնաբերվել Նեպտունը։
  11. Ինչպե՞ս է տեղի ունենում մակընթացության և տեղատվության երևույթը։ Ինչպե՞ս են նրանք իրար հաջորդում։
  12. Ինչո՞վ է բացատրվում մակընթացությունների գոյությունը։ Ինչո՞ւ նրանք իրար հաջորդում են 12 ժ․ 23 ր․ հետո։
  13. *Անշա՞րժ է արդյոք աստղերի նկատմամբ գարնանային գիշերահավասարի կետը։
  14. *Ինչպե՞ս է տեղաշարժվում երկնքում աշխարհի բևեռը և ինչպիսի՞ պարբերությունով։
  15. *Ինչի՞ց է դա առաջանում, այսինքն՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում Երկրի հետ։
  16. *Ի՞նչ է պրեցեսիան։ Այլ կերպ՝ էլ ինչպե՞ս է նա կոչվում և ինչո՞ւ է այդպես կոչվում։
  17. *Ինչո՞ւմն է տարբերությունը արևադարձային և աստղային տարիների միջև։
  18. *Ինչպե՞ս է մարմնի ուղեծրի ձևը կախված ձգողության կենտրոնից՝ տվյալ հեռավորության վրա նրա ունեցած արագությունից։
  19. *Ինչո՞ւմն է կայանում միջմոլորակային ճանապարհորդությունների իրականացման հիմնական պահանջը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. *Որոշեցեք Յուպիտերի մասսան Երկիր—Լուսին սիստեմի համեմատությամբ, եթե 3ապիտերի առաջին արբանյակը հեռու է նրանից 422 000 կմ և ունի 1,77–օրյա պտտման պարբերություն։ Լուսնի վերաբերյալ տվյալները պետք է որ ձեզ հայտնի լինեն։
  2. *Նկատի ունենալով պրեցեսիայի գոյությունը։ Ինչպե՞ս բացատրել այն, որ գարնանային գիշերահավասարի կետը, որն այժմ գտնվում է Ձկների համաստեղության մեջ, նշանակվում է այն պայմանական նշանով, ինչով նշանակվում է Խոյի համաստեղությունը։
  3. *Ինչո՞ւ երկրագնդի վրա հյուսիսային և հարավային արևադարձները կոչվել են Խեցգետնի և Այծեղջյուրի արևադարձներ։
  4. Հաշվել, թե Երկրից ի՞նչ հեռավորության վրա Երկրի և Լուսնի ձգողական ուժերը կլինեն իրար հավասար, իմանալով, որ Լուսնի հեռավորռւթյունը Երկրից հավասար է 60 երկրային շառավղի և Երկրի ու Լուսնի զանգվածները հարաբերում են ինչպես 81:1։

ԳԼՈՒԽ IV։ ՏԻԵԶԵՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄեԹՈԴՆԵՐԸ

ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ

§ 77. ՊԱՐԱԼԱՔՍԱՅԻՆ ՇԵՂՈՒՄ։ Երկնային լուսատուների հեռավորությունը որոշելու համար օգտվում են պարալաքսային շեղման երևույթից։ Պարալաքսային շեղումն առարկաների թվացող շեղումն է, որ առաջ է գալիս դիտողի տեղաշարժվելուց։ Այլ կերպ ասած, պարալաքսային շեղումը այն ուղղության փոփոխությունն է, որով երևում է առարկան՝ կապված գիտողի տեղաշարժման հետ։

Բացատրենք այդ հետևյալ օրինակով։ Եթե դուք նայեք առաստաղից կախված լամպին, ապա առաստաղի ֆոնի վրա այն կտեսնեք մի որոշ ուղղությամբ։ Եթե այժմ հեռանաք մի կողմի վրա և դարձյալ նայեք լամպին, ապա այն կտեսնեք մեկ ուրիշ ուղղությամբ՝ նա առաստաղի ֆոնի վրա կերևա մի այլ տեղում։

Այն երկու կետերի միշև ուղիղ գծով եղած հեռավորությունը, որոնցից գիտողը որոշում է առարկայի ուղղությունը, կոչվում է բազիս։

Բազիսի մեծանալուց և դիտվող առարկայի հեռավորությունը փոքրանալուց պարալաքսային շեղումը մեծանում է։ Դրանում հեշտությամբ կարելի է համոզվել, եթե սենյակում ավելի շատ հեռանանք դիտման առաջին դիրքից։ Այո դեպքում լամպն առաստաղի ֆոնի վրա ավելի շատ կտեղաշարժվի։ Մյուս կողմից, ձեզանից մոտ տարածության վրա գտնվող հեռագրասյան կամ ծառի պարալաքսային շեղումը հեռավոր անտառի ֆոնի վրա, երբ դուք անցնում եք նրա մոտով, ավելի մեծ կլինի, քան այն հեռագրասյան կամ ծառի շեղումը, որ ձեզանից ավելի հեռու է գտնվում։

Գիտենալով բազիսի երկարությունը և չափելով ըազիսի և նրա ծայրերից գեւղի առարկան տանող ուղղությունների միշև ընկած անկյունները, կարելի է հաշվելով որոշել առարկայի հեռավորությունը, առանց անմիջականորեն չափելու այդ հեռավորությունը։ Այդ հնարավորությունից մեծ չափով օգտվում են հողաչափական աշխատանքների ժամանակ, պատերազմում՝ երբ կարիք է լինում որոշելու նշանակետի հեռավորությունը, և աստղագիտության մեջ՝ երկնային մարմինների հեռավորությունը որոշելու համար։

Դիցուք հարկավոր է որոշել, օրինակ, A ծառ ի AB հեռավորությունը (նկ․ 67), որը գտնվում է գետի մյուս ափին։ Այդ նպատակով մեր ափին կընտրենք C կետը, այնպես որ BC գիծը ծառայի որպես բազիս, որի երկարությունը կարելի լինի հարմար ձևով և ճիշտ չափել։ Այնուհետև անկյունաչափ գործիքի օգնությամբ, տեղավորվելով B կետում, կչափենք ABC անկյունը, դրա համար գործիքն առաջ կուղղենք դեպի առարկան, իսկ հետո դեպի C կետը (որտեղ սովորաբար փոքր ցցիկ են խփում)։

thumb

Այնուհետև մեր գործիքը տեղափոխում ենք C կետը և ճիշտ նույն ձևով չափում ACB անկյունը։ Մենք ստանում ենք մի եռանկյուն, որտեղ հայտնի են մեկ կողմը (BC բազիսի երկարությունը) և նրան հարակից երկու անկյունները։ Այս դեպքում, ըստ եռանկյունաչափության կանոնների, կարելի է հաշվել մյուս երկու կողմերի՝ BA-ի և CA–ի, երկարությունը, այսինքն՝ առարկայի հեռավորությունը։

Որ եռանկյան երկու կողմերի երկարությունը հնարավոր է որոշել երրորդ կողմը և նրան հարակից երկու անկյունները հայտնի լինելու դեպքում, ապա դրանում կարելի է համոզվել նույնիսկ չդիմելով եռանկյունաչափությանը, այլ կառուցման միջոցով։

Հեռավորություններն «աչքաչափով» գնահատելը հիմնված է հենց նույն պարալաքսային շեղման երևույթի վրա զուգորդված փորձի հետ։ Հեռավոր առարկան դիտվում է աջ և ձախ աչքով, իսկ որպես բազիս ծառայում է աչքերի հեռավորությունը միմյանցից։ Մեկ աչքից կոպր մարդիկ առարկաների հեռավորությունը դժվարությամբ են որոշում։ Ռազմական գործում նշանակետի հեռավորությունը որոշելու համար գործածվող հեոաչափները նույնպես նկարագրված երևույթի վրա են հիմնված։ Հեռաչափի երկու օբյեկտիվների միջև եղած հեռավորությունն ավելի մեծ է, քան աչքերի հեռավորությունը միմյանցից, ուստի և հեռաչափով պարալաքսային շեղումն ավելի լավ է նկատվում։

Նշենք նաև այն, որ նկ․ 67-ում պարալաքսային շեղումը ներկայացվում է ACD անկյունով, որը հավասար է CA–ի (A առարկայի ուղղությունը C կետից) և CD–ի (B կետից առարկայի ուղղությանը զուգահեռ ուղղությունը) միջև ընկած անկյանը։

Այն անկյունը, որի տակ առարկայից երևում է դիտողի բազիսը, կոչվում է պարալաքս։ Նկ. 67-ում պարալաքսը կլիՆի BAC անկյունը։ Պարալաքսը և պարալաքսային շեղումը հավասար են։ Որքան մոտ լինի օբյեկտը բազիսից և որքան երկար լինի բազիսը, այնքան մեծ կլինի նրա պարալաքսը։ Տվյալ հեռավորության վրա բազիսը մեծացնելու դեպքում մեծանում է պարալաքսի չափման ճշտությունը, և հետևաբար, մեծանում է այդ հեռավորությունը որոշելու ճշտությունը։

§ 78. ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԸ։ Երկնային լուսատուների հեռավորությունը որոշելու հիմնական եղանակը նրանց պարալաքսների որոշելն է։ Սակայն այս դեպքում հարկ է լինում արեգակնային համակարգության մարմինների և նրա սահմաններից շատ ավելի հեռու գտնվող մարմինների համար վերցնել տարբեր բազիսներ։

Արեգակնային համակարգության մարմինների համար, որոնք համեմատաբար մոտ են գտնվում մեզանից, օրինակ, Արեգակի, Լուսնի և մոլորակների համար, Երկրի շառավիղը բավարար մեծության բազիս է հանդիսանում։

Երկու դիտող, որոնցից մեկի համար լուսատուն գտնվում է հորիզոնի վրա, իսկ մյուսի համար՝ զենիթում, միաժամանակ դիտում են այդ լուսատուն։ Այդ երկու ուղղություններով կազմված անկյունը (կամ որ միևնույն է՝ լուսատուի պարալաքսային շեղումը) հենց տվյալ լուսատուի հորիզոնական պարալաքսն է։

thumb

Հորիզոնական պարալաքս կոչվում է այն անկյունը, որի տակ լուսատուից երևում է Երկրի՝ տեսողական ճառագայթին ուղղահայաց շառավիղը (նկ. 68-ում ASB անկյունը)։

Արեգակի, Լուսնի կամ մոլորակների պարալաքսը որոշելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի լուսատուն միաժամանակ դիտեն երկու դիտող։ Օրինակ, նկ․ 68-ում դիտողներից մեկը կարող է տեղավորվել A կետում, իսկ մյուսը՝ B կետում։ Բայց իրականում դիտողներն ստիպված են լինում այլ կերպ դասավորվել, և այս դեպքում պարալաքսի հաշվարկումը, ելնելով դիտումներից, մի քիչ ավելի բարդ եղանակով է կատարվում։

Արեգակնային համակարգության սահմաններից շատ ավելի հեռու գտնվող լուսատուների, այսինքն՝ աստղերի համար, Երկրի շառավիղը և տրամագիծը որպես բազիս չափազանց փոքր են։ Աստղերի համար որպես բազիս վերցնում են Երկրի ուղեծրի շառավիղը, բայց աստղերից շատերի, մանավանդ հեռավոր աստղերի համար այդ բազիսը ևս շատ փոքր է։

Տարեկան պարալաքս կոչվում է այն անկյունը, որի տակ լուսատուից երևում է Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքը, որը ենթադրվում է տեսողական ճառագայթին ուղղահայաց։

Եթե ճշգրիտ և խնամքով կատարված չափումների միջոցով լուսատուի պարալաքսն արդեն չափված է, ապա նրա D հեռավորությունը որոշվում է հասարակ հաշվարկումների միջոցով։ Նկ. 68-ից երևում է, [math]D = \frac{R}{sin p}[/math], որտեղ R-ն ընդունված բազիսն է (AC), իսկ p-ն հորիզոնական պարալաքսը (<ASC)։ Ընդունելով R Երկրի շառավիղը որպես միավոր, մենք կստանանք լուսատուի D հեռավորությունը՝ արտահայտված Երկրի շառավղով։

Վերջին ժամանակներս Լուսնի հեռավորությունը Երկրից որոշելու համար կիրառվել է սովետական գիտնական Ն. Դ. Պապալեկիի մեթոդը։ Այդ մեթոդի էությունն այն է, որ որոշվում է այն ժամանակը, որի ընթացքում դեպի Լուսին ուղարկված ռադիոալիքը հասնում է նրան ու անդրադառնալով՝ ետ վերադառնում։ Լուսնի հեռավորությունը ստացվել է այնպիսին, ինչպիսին ստացվում է աստղագիտական եղանակներով։

Ահա կարևորագույն պարալաքսները և նրանց համապատասխան հեռավորությունները։ Լուսնի հորիզոնական պարալաքսը հավասար է 57՛, հեռավորությունը Երկրից՝ 384.000 կմ (կլոր թվով՝ 400.000 կմ)։ Արեգակի հորիզոնական պարալաքսը հավասար է 8՛՛,8, հեռավորությունը Երկրից՝ 149.500.000 կմ (կլոր թվով՝ 150 միլիոն կմ)։

Երկրի հեռավորությունը Արեգակից կոչվում է հեռավորության աստղագիտական միավոր։

§ 79. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Երկնային լուսատուների գծային չափերը որոշելու համար հարկավոր է չափել այն անկյունը, որի տակ մենք տեսնում ենք նրա շառավիղը, և իմանալ նրա հեռավորությունը։

thumb

Նկ. 69-ում դիտողը Երկրի O կենտրոնից լուսատուի գծային R շառավփղը կտեսնի p անկյան տակ։

Երկրի կենտրոնի հեռավորությունը լուսատուի կենտրոնից նշանակենք D տառով, այդ դեպքում

R = Dsinp

R-ը նույն միավորներով է արտահայտվում, ինչ միավորներով որ արտահայտվում է D-ն։ Եթե D արտահայտենք Երկրի շառավղով, ապա R նույնպես կգտնենք Երկրի շառավղով արտահայտված։ Եթե D արտահայտենք կիլոմետրերով, ապա R ևս կիլոմետրերով կստացվի։

Օրինակ, Լուսնի հեռավորությունը՝ D = 60 երկրային շառավղի, իսկ Լուսնի շառավիղը մենք 16՛ անկյան տակ ենք տեսնում։ Լուսնի համար

R = 60 · sin16՛ = 0,27 Երկրի շառավղի։

§ 80. ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԱԼԱՔՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԿԻՐԸ ԱՐԵԳԱԿԻ ՇՈՒՐՋԸ ՊՏՏՎԵԼՈՒ ԱՊԱ8ՈՒՅՑ։ Որ Երկիրն իսկապես շարժվում է Արեգակի շուրջը, Կոպեռնիկոսը չկարողացավ միանգամայն խիստ կերպով ապացուցել։ Ներկայումս այդպիսի ապացույցներ շատ կան։

Մենք կբերենք Երկիրն Արեգակի շուրջը պտտվելու ապացույցներից միայն մեկը, այն է՝ աստղերի տարեկան պարալաքսի գոյությունը։ Եթե Երկիրն անշարժ լիներ, ապա Երկրից դիտողը յուրաքանչյուր աստղ կտեսներ միշտ միևնույն ուղղությամբ, միշտ երկնային սֆերայի միևնույն կետում։ Սակայն Երկիրը շարժվում է, և նրա հետ միասին փոփոխվում է նաև դիտողի դիրքը տիեզերական տարածության մեջ։ Քանի որ դիտողը տեղաշարժվում է, ուստի աստղերը պետք է որ պարալաքսային շեղման ենթարկվեն։ Եթե դիտողը Երկրի հետ միասին տեղաշարժվեր ուղիղ գծով, ապա պարալաքսային շեղումը անընդհատ միևնույն ուղղությամբ տեղի կունենար, և որևէ աստղ ամսե ամիս և տարեցտարի երկնքում միշտ միևնույն կողմի վրա կշարժվեր։

Քանի որ դիտողը Երկրի հետ միասին մեկ տարվա ընթացքում պտույտ է գործում Արեգակի շուրջը գրեթե շրջանագծով և մեկ տարուց հետո դարձյալ կրկնում է այդ ուղին, ուստի աստղերի պարալաքսային շեղումը պետք է կատարվի նույնպես մեկ տարի ժամանակամիջոցում։ Ամեն տարի աստղերի այդ թվացող տեղաշարժը պետք է նորից կրկնվի, նա պետք է պարբերական լինի։ Բացի այդ, պարալաքսային շեղումը, ինչպես մենք արդեն գիտենք, կախված է հեռավորությունից։ Ուստի մեզ ավելի մոտ գտնվող աստղերը պետք է ավելի մեծ պարալաքսային շեղման ենթարկվեն, իսկ հեռու գտնվող աստղերը՝ ավելի փոքր շեղման։

Աստղերի տարեկան պարալաքսային շեղումները հեշտությամբ կարելի է պատկերացնել հետևյալ փորձի օգնությամբ։

Հետևենք, թե ինչպիսի տեղեր է գրավում լամպն առաստաղի ֆոնի վրա այն դեպքում, երբ դիտողն սկսում է պտտվել լամպի տակ գտնվող սեղանի շուրջը։ Առաստաղի ֆոնի վրա լամպը, ինչպես մեզ կերևա, մի որոշ պարփակված ուղի կգծի։

Նկ. 70-ում սխեմատիկ կերպով ցույց է տրված աստղերի պարալաքսային շեղումը՝ Երկիրն Արեգակի շուրջը պտտվելու ժամանակ, երբ այդ աստղերը տարբեր հեռավորության վրա են գտնվում, և նրանց տեսանելի ուղղությունները տարբեր են։

Տարեկան պարալաքսի երևույթը կայանում է նրանում, որ տարվա ընթացքում յուրաքանչյուր աստղ երկնքում գծում է ինքնապարփակ մի կոր, որի ձևը կախված է աստղի ուղղությունից, իսկ անկյունային չափերը՝ նրա հեռավորությունից։

Կոպեռնիկոսը ճիշտ էր ենթադրում, որ պետք է գոյություն ունենա աստղերհ տարեկան պարալաքս։ Սակայն աստղերի հեռավորությունը Երկրից այնքան մեծ է, որ նրանց պարալաքսային շեղումներն աննշան են։ Ուստի, ո՛չ Կոպեռնիկոսը և ո՛չ XVII և XVIII դարերի աստղգետները աստղերի պարալաքսային շեղումները չէին կարող նկատել, որովհետև պետք եղածի չափ ճշգրիտ գործիքներ չունեին։

thumb

Միայն մեգնից հարյուր տարի առաջ ռուս գիտնական Վ․ Յա․ Ստրուվեին հաջողվել է առաջինն ի հայտ բերել և ճշգրիտ գործիքների օգնությամբ չափել ամենամոտ աստղերից մեկի պարալաքսը։

Ամենամեծ պարալաքսն ունի մեզ ամենամոտ աստղը, որ կոչվում է «Կենտավրոսի Պրոքսիմա» (լատիներեն «պրոքսիմա» նշանակում է «մերձավորագույն»։ ՍՍՌՄ-ում Կենտավրոսի համաստեղությունը չի երևում)։ Երկնային սֆերայում նրա ծայրային, առավելագույն շեղումների միջև եղած տարբերությունը (ժամանակի՝ կես տարով տարբերվող մոմենտներում) ընդամենը 0՛՛,762 է կազմում։ Այդ անկյան տակ է երևում լուցկու հաստությունը՝ 130 մ հեռավորության վրա։ Որքա՜ն մեծ ճշտությամբ պետք է կառուցված լինի հեռադիտակը և որքա՜ն մեծ պետք է լինի գիտողների հմտությունը, որպեսզի կարելի լինի չափել աստղերի այդչափ չնչին տեղաշարժը։

Կենտավրոսի Պրոքսիման չզինված աչքի համար անտեսանելի է, ուստի երբեմն ամենամոտ աստղ են անվանում նըան հարևան՝ Կենտավրոսի աստղը, որը քիչ ավելի հեռու է մեզնից, քան թե Պրոքսիման։

Նկատենք, որ Երկրի նման Արեգակի շուրջը պտտվող լուսատուների, օրինակ, մոլորակների և գիսավորների համար տարեկան պարալաքսի հասկացողությունը կիրառելի չէ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՐՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ է պարալաքսային շեղումը։
  2. Ի՞նչ է բազիսը։
  3. Ի՞նչ է պարալաքսը։
  4. Ի՞նչ է հորիզոնական պարալաքսը։ Բացատրեցե՛ք գծագրով։
  5. Ինչպե՞ս որոշել լուսատուի հեռավորությունը, եթե նրա հորիզոնական պարայաքսր հայտնի է։
  6. Ո՞ր լուսատուների հորիզոնական պարալաքսն է հնարավոր որոշել։
  7. Ի՞նչ է «աստղագիտական միավորը» և քանի կիլոմետրի է հավասար։
  8. Ինչի՞ է հավասար Լուսնի և Արեգակի հորիզոնական պարալաքսը։
  9. Ինչի՞ է հավասար Լուսնի միջին հեոավորությունւ։
  10. *Ինչպե՞ս են որոշում մոլորակների գծային չափերը։
  11. Ինչպիսի՞ երևույթն է ապացուցում Երկրի պտույտը Արեգակի շուրջը։
  12. *Ինչո՞ւմն է արտահայտվում աստղերի տարեկան պարալաքսի երևույթը։
  13. *Ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ հայտնաբերել աստղերի պարալաքսը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Արեգակի պարալաքսը հավասար է 8՛՛,80, իսկ նրա տեսանելի անկյունային շառավիղը՝ 16՛1՛՛։ Քանի՞ անգամ է Արեգակը մեծ Երկրից ըստ տրամազծի։
  2. Լուսնի հորիզոնական պարալաքսը կազմում է 57՛։ Ինշպիսի՞ անկյան տակ է Լուսնից երևում Երկրի տրամագիծը։
  3. Ինչքանո՞վ կփոփոխվի համաստեղությունների գծագրվածքը, եթե նրանք դիտվեն ոչ թե Երկրից, այլ Պլուտոնից։
  4. *Ինշպիսի՞ ամենամեծ անկյունային հեռավորության վրա, եթե նայենք Երկրից, կերևա այն մոլորակը, որը, ենթադրենք՝ պտտվում է Կենտավրոսի α աստղի շուրջը՝ 150 000 000 կմ հեռավորության վրա։

ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ

§ 81. ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Հեռադիտակները նախատեսված են այն բանի համար, որպեսզի տան երկնային լուսատուների լուսապատկերը, որ հնարավոր լինի դիտել խոշորացված տեսքով, լուսանկարել կամ ուսումնասիրել այլ կերպ։ Երկնային լուսատուներից եկող լույսը հեռադիտակ-ռեֆրակտորում հավաքվում է ուռուցիկ, կլոր ապակիով (օբյեկտիվով), իսկ հեռաղիտակ-ռեֆլեկտորում՝ գոգավոր հայելիով (նկ. 71)։

Ինչքան մեծ է օբյեկտիվի կամ հայելու տրամագիծը, այնքան ավելի շատ լույս է հավաքում հեռադիտակը և այնքան ավելի թույլ աստղեր են նրանով երևում։ Ինչպես հայտնի է ֆիզիկայից, հեռադիտակի խոշորացնելու, ունակությունը այնքան մեծ է, որքան մեծ է նրա ֆոկուսային հեռավորությունը՝ F, այսինքն՝ հեռավորությունը օբյեկտիվից կամ հայելուց մինչև այն կետը, որտեղ նրանք տալիս են լուսատուի լուսապատկերը։ Այդ լուսապատկերը դիտվում է օկուլյարի (կատարելագործված խոշորացնող ապակի) միջոցով, որն ունի իր սեփական ֆոկուսային հեռավորությունը՝ f։

thumb

Հեռադիտակի խոշորացումը՝ W = F : f, այնպես որ, ունենալով մի քանի տարբեր օկուլյարներ, կարելի կլինի նրանցով ստանալ տարբեր չափի խոշորացումներ։

Սովետական գիտնական Դ. Դ. Մակսուտովը 1941 թ․ հնարել է հեռադիտակի նոր տեսակ, որ միացնում է ռեֆրակտորի և ռեֆլեկտորի առավելությունները։ Նրա սիստեմով են կառուցված ժամանակակից դպրոցական հեռադիտակները։

Երկնային լուսատուների ֆիզիկական բնությունն ուսումնասիրելու համար կիրառվում են զանազան տեսակի հեռադիտակներ։ Որոշ հեռադիտակներով լուսատուներն անմիջականորեն դիտվում են աչքով, մյուսների օգնությամբ լուսատուները նկարահանվում են։ Աստղերը լուսանկարելու համար կիրառվող հեռադիտակները կոչվում են աստրոգրաֆներ։ Նրանք, ինչպես և մյուս բոլոր խոշոր հեռադիտակները, ընտրած աստղի ուղղությամբ տեղակայելուց հետո, ժամացույցի մեխանիզմի օգնությամբ շարժման մեջ են դրվում դեպի աշխարհի բևեռն ուղղած առանցքի շուրջը։ Դրա շնորհիվ դիտողը, չնայած երկնքի կատարած օրական պտույտին, իր հեռադիտակի տեսողության դաշտում անընդհատ տեսնում է լուսատուն, իսկ աստղերի պատկերներն ընկնում են լուսանկարչական ապակու միշտ միևնույն տեղը։

thumb

Ներկայումս լուսանկարչությունը շնորհիվ իր բազմաթիվ առավելությունների՝ դուրս է վանում անմիջականորեն աչքով դիտումը։ Երկնքի և երկնային լուսատուների ստացվող պատկերներն արձանագրում են նրանց նկարահանման մոմենտում ունեցած փաստական վիճակը։ Լուսանկարները, որոնք անընդհդատ համալրում են պահարաններր՝ այնուհետև հարմար պայմաններում ուսումնասիրվում են լաբորատորիաներում, որտեղ լուսանկարչությամբ կատարված բոլոր չափումները կարելի է ստուգել և ցանկացած ժամանակ կրկնել։ Լուսանկարչության միջոցով կատարվող չափումները, նրանց հետ կապված հաշվարկումները, ստացվող արդյունքների ուսումնասիրությունն ավելի շատ ժամանակ են խլում աստղագետներից, քան հենց այդ դիտումների կատարումը։

Հեռաղիտակներից շատերը օժտված են օժանդակ գործիքներով, որոնք ծառայում են երկնային լուսատուների լույսի ուժն ու հատկությանները ուսումնասիրելու համար։

thumb

Չպետք է կարծել, որ խոշոր հեռադիտակներ կառուցելու ձգտումը առաջ է գալիս բացառապես երկնային մարմիններն ավելի խոշորացրած տեսնելու ցանկությունից։ Օդի բոլոր հոսանքները հեռադիտակի մեջ ավելի ևս նկատելի են դառնում, այնպես որ օդում շարունակ գոյություն ունեցող ալեկոծումները գործնականորեն կիրառելի խոշորացումը սահմանափակում են։ Հեռադիտակով դիտումներ կատարելիս հազվագյուտ դեպքում 500 անգամից ավելի խոշորացում են օգտագործում, թեև մեծ դիտակները ինքնըստինքյան կարող են մի քանի հազար անգամով խոշորացում տալ։ Այդպիսի մեծ խոշորացումների դեպքում լուսատուների վրա եղած մանրամասնությունները, օդի ավելի նկատելի ալեկոծությունների պատճառով, ավելի վատ, ավելի աղոտ են երևում, քան փոքր խոշորացումների դեպքում։

thumb

Դրա փոխարեն խոշոր հեռադիտակները թույլ են տալիս տեսնելու ավելի թույլ, և հետևաբար, մեզանից ավելի հեռու գտնվող լուսատուները, թույլ են տալիս ավելի խորը թափանցելու տիեզերական անհուն տարածության մեջ։ Այդպիսի հեռադիտակների օդնությամբ լուսատուների լուսանկարները ավելի արադ և շատ մանրամասն կերպով են ստացվում։

ՍՍՌՄ-ում առավել խոշոր աստղադիտարաններ կան Մոսկվայում, Տաշքենտում, Կազանում, Աբասթումանում, Ղրիմում։ Գերմանական ֆաշիստները պատերազմի ժամանակ կործանել են Պուլկովփ և Սիմեիզի աստղադիտարանները, որտեղ գտնվում էին ՍՍՌՄ-ի ամենախոշոր հեռադիտակները։ Այդ աստղադիտարանների վերականգնումը Համարյա ավարտված է, և նույնպես կառուցվում են նորերը, Պուլկովի աստղադիտարանը, որ հիմնադրել է Վ. Յա․ Ստրուվեն 1839 թ., արտասահմանում ճանաչվել է որպես «աշխարհի աստղագիտական մայրաքաղաք», քանի որ նա եղել է լավագույն կերպով կահավորված և մեծ փառքի է արժանացել իր դիտական աշխատանքների բացառիկ ճշտությամբ ու մտածվածությամբ։ Պուլկովի աստղադիտարանը կատարելագործվելու են եկել տարբեր երկրների գիտնականներ։

§ 82. ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՐԿՈՒ ԵՂԱՆԱԿ ԵՎ ՆՐԱՆ8 ՀԵՏ ՎԱՐՎԵԼԸ։ Գոյություն ունի հեռադիտակը հաստատոցի (շտատիվի) վրա տեղակւսյելոլ երկու եղանակ։

thumb

Ազիմուտային տեղակայում ունեցող հաստատոցը (նկ․ 75) թույլ է տալիս դիտակը հոդակապի (շառնիր) վրա դարձնել դեպի վեր և դեպի վար, այսինքն՝ ըստ բարձրության (ուղղաձիգ հարթությամբ և ուղղաձիգ առանցքի շուրջը՝ աջ և ձախ, այսինքն՝ ըստ ազիմուտի։ Ուստի և այդպիսի տեղակայումը կոչվում է ազիմուտային։

Քանի որ երկնային լուսատուները հորիզոնի նկատմամբ թեք ուղղությամբ են շարժվում և միաժամանակ անընդհատ փոփոխվում է և՛ նրանց բարձրությունը և՛ նրանց ազիմուտը, ուստի որևէ աստղ դիտելու ժամանակ ազիմուտային տեղակայում ունեցող հեռադիտակը հարկ է լինում գրեթե անընդհատ շարժել թե՛ ըստ բարձրության և թե՛ ըստ ազիմուտի, այսինքն՝ նրանով գրեթե միաժամանակ կատարել երկու շարժում, որպեսզի լուսատուն անընդհատ մնա հեռադիտակի տեսադաշտում։ Դա շատ անհարմար է, մանավանդ, երբ հեռադիտակով ցանկանում են նայել հերթով մի քանի մարդիկ։

Ուստի երկնային լուսատուները դիտելու համար ամենից հարմար է օգտվել հասարակածային տեղակայում ունեցող դիտակով, իսկ լուսատուները լուսանկարելու համար այդ տեղակայումը ուղղակի անհրաժեշտ է։

Հասարակածային տեղակայում ունեցող հաստատոցը թույլ է տալիս հեռադիտակը դարձնելու աշխարհի առանցքի ուղղությանը համընկնող առանցքի շուրջը (որ կոչվում է ժամային առանցք) և նրան ուղղահայաց առանցքի շուրջը (որ կոչվում է հակման առանցք)։ Մի այդպիսի տեղակայում պատկերված է նկ. 76-ում և սկզբունքորեն այդ տեղակայումը կարելի է ստանալ ազիմուտային տեղակայումից, եթե վերջինիս առանցքը հորիզոնի նկատմամբ թեքենք այնպես, որ նա ուղղվի դեպի աշխարհի բևեռը։ Այն ժամանակ եթե հեռադիտակը պտտելու լինենք ժամային առանցքի շուրջը (այդպես թեքելու դեպքում ուղղաձիգ առանցքը կընդունի ժամային առանցքի դիրք), նա կսկսի շարժվել հասարակածին զուգահեռ հարթությամբ, այսինքն՝ կգծի լուսատուի օրական զուգահեռականը։

thumb

Եթե այսպիսի տեղակայում ունեցող հեռադիտակը ուղղելու լինենք որևէ լուսատուի վրա, ապա այլևս կարիք չի լինի նրան դարձնելու հակման ա ռան ցքի շուրջը, այլ կմնա միմիայն դարձնել այն ժամային առանցքի շուրջը, և այն էլ համաչափ արագությամբ։ Այդ պտտեցումը հարմար և ավելի սահուն դարձնելու նպատակով օգտվում են մի հատուկ պտուտակից, որ կոչվում է մի կրոմետրիկ պտուտակ։

Խոշոր հեռադիտակները պտտեցվում են ժամացույցի մեխանիզմի օգնությամբ։ Ժամացույցի մեխանիզմը հեռադիտակը պտտեցնում է օրական մի լրիվ շրջանի (ժամում 15°) արագությամբ, այնպես որ լուսատուն շարունակ մնում է ակնապակու (օկուլյարի) տեսողության դաշտում։ Դիտողը կարիք է ունենում միայն երբեմն կարգավորելու ժամացույցի մեխանիզմի ընթացքը կամ Կաղապար:Լայն պտուտակի օգնությամբ ուղղելու նրա աշխատանքի անհարթությունները։

Սովորաբար հեռադիտակը մի քանի ակնապակի է ունենում։ Ամրացնելով նրանցից որևէ մեկը հեռադիտակի վրա, կարելի է փոքր կամ մեծ խոշորացում ստանալ։ Լավ հեռադիտակը, ամենաուժեղ ակնապակու առկայության դեպքում (որի ֆոկուսային հեռավորությունը մոտ 5 մմ է կազմում), թույլ է տալիս ստանալու առավելագույն խոշորացում, որը հավասար է լինում օբյեկտիվի կրկնակի կամ եռակի տրամագծին՝ արտահայտված միլիմետրերով։

Օրինակ, 50 միլիմետրանոց օբյեկտիվ ունեցող հեռադիտակը կարող է առավելագույն խոշորացումը հասցնել 100-ից մինչև 150 անգամի։

thumb

Հեշտ է նկատել, որ որքան ուժեղ լինի ակնապակին և որքան մեծ լինի նրա տված խոշորացումը, այնքան փոքր կլինի նրանով երևացող տեսողության դաշտը։ Լուսինը 30—50 անգամ մեծացվելու դեպքում տեսողության դաշտում երևում է ամբողջությամբ։ 150 անգամ մեծացվելու դեպքում տեսողության դաշտում տեղավորվում է Լուսնի միայն մի փոքրիկ մասը, բայց արդեն շատ մանրամասնություններ են երևում։ Որքան խոշորացումն ավելի մեծ է լինում, այնքան ավելի նկատելի են դառնում օբյեկտիվի շինվածքի անկատարելագործվածությունը և մթնոլորտում եղած օդային հոսանքները։ Հետևանքը լինում է այն, որ երկնային լուսատուների վրա մանրամասնություններն ավելի վատ են երևում, քան փոքր խոշորացման դեպքում, ուստի և հեռադիտակի ուժեղ խոշորացման չպետք է հետապնդել։

Որպեսզի համոզվենք, որ հեռադիտակն իրոք որ խոշորացնում է, խորհուրդ է տրվում միաժամանակ երկու աչքով նայել Լուսնին մեկով անմիջականորեն, իսկ մյուսով՝ հեռադիտակով։

Միգամածություններ և աստղակույտեր դիտելու ժամանակ պետք է գործածել նվազ խոշորացում և տեսողության մեծ դաշտ ունեցող ակնապակի։ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը դիտելու դեպքում պետք է վերցնել այնպիսի ակնապակի, որը տվյալ պայմաններում հնարավոր խոշորացումներից տալիս է ոչ թե ամենամեծ, այլ ամենապարզ խոշորացումը։ Հարկավոր է լավ հիշել, որ երբեմն երկրային օդի վիճակը թույլ չի տալիս պարզ տեսնելու երկնային լուսատուներր նույնիսկ չափավոր խոշորացման դեպքում։

Գիսավորները, միգամածությունները և նույնիսկ թույլ աստղերը Լուսնի լույսի տակ վատ են երևում կամ բոլորովին չեն երևում։

§ 83. ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ։ Անցյալ դարի կեսերին հայտնագործվեց լույսի ուսումնասիրման մի առանձին եղանակ, որը սպեկտրային, անալիլյ է կոչվում։ Նա հիմնված է այն բանի վրա, որ տարբեր գույնի ճառագայթները, որոնք ի մի խառնվելով սպիտակ լույս են տալիս, մի միջավայրից մյուս միջավայրը, օրինակ, օդից ապակու մեջ անցնել ու ժամանակ, բեկվում են տարբեր չափով։

Անցած ժամանակաշրջանում լույսի ուսումնասիրման այդ եղանակը կատարելագործվել է և գտել բազմազան կիրառություններ։ Նրան ենք մենք պարտական մեր այն տեղեկությունների մեծամասնությամբ, որ ունենք Երկնային մարմինների ֆիզիկական բնույթի և քիմիական բաղադրության վերաբերյալ։

thumb

Սպեկտրային անալիզը կատարվում է մի գործիքի միջոցով, որը կոչվում է սպեկտրոսկոպ (նկ. 77)։ Սպեկտրոսկոպը բաղկացած է մեկ կամ մի քանի ապակյա պրիզմաներից և երկու խողովակից։ Նրանցից մեկը (նկարում՝ ձախակողմյանը), որ կոչվում է կոլլիմատոր, առջևի ծայրին ունի մի նեղ ճեղք, որի միջով անցնում է ուսումնասիրվող լուսատուի լույսը։ Մյուս ծայրում դրված է օբյեկտիվը, որի հենց ֆոկուսումն էլ տեղավորված է ճեղքը։ Ուստի լույսի ճառագայթները մտնելով ճեղքից, որը սպեկտրոսկոպի համար կարծես լույսի աղբյուր է ծառայում, դուրս են գալիս ճեղքից զուգահեռ փնջով և բոլորը միևնույն անկյուն տակ ընկնում են պրիզմայի վրա։ Հենց այս է կոլլիմատորի դերը։

Տարբեր գույնի ճառագայթներից բաղկացած բարդ լույսը պրիզմայում տարաբաժանվում է իր բաղադրիչ մասերին։ Տարբեր գույնի ճառագայթները բաժանվում են միմյանցից, որովհետև պրիզմայում նրանք տարբեր ձևով են բեկվում։ Լույսն այդ վիճակում մտնում է դիտախողովակը։ Եթե դիտախողովակի ծայրին օկուլյարի փոխարեն լուսանկարչական ապակի դնելու լինենք, ապա մենք կստանանք ուսումնասիրվող լույսի բաղադրիչ մասերի լուսանկարը, որ կոչվում է սպեկտրագրամմա։ Այս դեպքում գործիքը կոչվում է սպեկտրոգրաֆ։

thumb

Պարզված է, որ շիկացած կարծր և հեղուկ մարմինները, նույնպես և շիկացած ոչ այնքան թափանցիկ էլեկտրականացած կամ ուժեղ կերպով սեղմված գազերը տալիս են այսպես կոչված անընդհատ սպեկտր, որը ծիածանային շերտի տեսք ունի (նկ.78, 1)։ Այդպիսի սպեկտրում հաջորդաբար մեկից մյուսին են անցնում կարմիր, նարնջի, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն գույները։ Արեգակի սպիտակ լույսը բաղկացած է ծիածանի բոլոր գույներից։ Ինչպես հայտնի է, լույսը տարածվում է ալիքների ձևով, և սպեկտրի յուրաքանչյուր գույն ունի իր ալիքի երկարությունը։ Ավելի ճիշտ՝ սպեկտրի յուրաքանչյուր կետին համապատասխանում է ալիքի որոշ երկարություն։ Այդ երկարությունը միատեսակ է միայն մեկ՝ սպեկտրի երկարությանն ուղղահայաց գծի վրա եղած կետերի համար, այսինքն՝ սպեկտրի վրա լայնակի ընկած գծի համար։ Օրինակ, սպեկտրի վրա երկու հարևան դեղին շերտերը, որոնց գույների տարբերությունն աչքով չի կարելի նշմարել, տարբեր երկարության ալիքներ ունեն։

Թափանցիկ գազերն ու գոլորշիները, երբ նրանք նոսր վիճակումն են գտնվում և շիկացած լինելու պատճառով կամ էլեկտրական պարպումի ազդեցության տակ (ինչպես, օրինակ, էլեկտրական կայծում) լույս են արձակում, տալիս են մի սպեկտր, որը կազմված է լինում մուգ ֆոնի վրա երևացող գունավոր պայծառ գծերից (նկ. 78, 3 և 79՝ ներքևում)։ Այդպիսի սպեկտրում գծերի դասավորությունն ըստ ալիքների երկարության կախված է տվյալ գազի քիմիական բաղադրությունից։ Միևնույն գազը, որ գտնվում է լուսարձակման քիչ թե շատ միատեսակ պայմաններում, սպեկտրում տալիս է միևնույն գծերը։ Այսպիսով, սպեկտրի վրա եղած գծերի օգնությամբ կարելի է որոշել լույս արձակող գազի քիմիական բաղադրությանը։

Եթե անընդհատ սպեկտր տվող լույսի աղբյուրի առջև ավելի ցածր ջերմաստիճան ունեցող գազեր կամ գոլորշիներ տեղավորենք, նրանք այդ Լույսի մի մասը կկլանեն։ Այդ դեպքում սպեկտրոսկոպում կերևա մի անընդհատ սպեկտր, որը կտրտված կլինի մութ գծերով (նկ, 78, 2 և 79 վերևի)։ Մութ գծերը կգտնվեն սպեկտրի ճիշտ այն տեղերում (նրանք ունեն ալիքի ճիշտ նույն երկարությունը), որտեղ հենց գոլորշիները կամ գազերն իրենք սպեկտրի պայծառ գծեր են տալիս, երբ նրանք պայծառ լուսարձակման վիճակումն են գտնվում։

(Դա սա գրքին կցված է սպեկտրների գունավոր աղյուսակը)։

§ 84. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Սպեկտրային անալիզի միջոցով գազերի քիմիական բաղադրությունը կարելի է որոշել միայն այն դեպքերում, երբ այդ գազերը կա՛մ իրենք են լույս արձակում, կա՛մ կլանում են անընդհատ սպեկտր տվող լուսաղբյուրի լույսը և դրանով իսկ անընդհատ սպեկտրում մութ գծեր են առաջացնում։ Վերջին դեպքը վերաբերում է այն մթնոլորտներին, որոնք շրջապատում են այնպիսի երկնային մարմիններ, ինչպես, օրինակ, Արեգակը և աստղերը։ Աստղերի և Արեգակի սպեկտրներն անընդհատ են և կտրտված մութ գծերով։ Համեմատելով այդ գծերը մեզ հայտնի քիմիական էլեմենտների սպեկտրներում եղած գծերի հետ, մենք կարողանում ենք իմանալ Արեգակի և աստղերի արտաքին՝ ոչ այնքան տաք՝ շերտերի քիմիական բաղադրությունը։ Այդ լուսատուների վրա հայտնաբերված են միայն այնպիսի քիմիական էլեմենտներ, որոնք կան նաև Երկրի վրա, իսկ դա հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը և ժխտում բնության անճանաչելիության մասին եղած կեղծ գիտությունը։

Լուսինը և մոլորակները լուսավորվում են Արեգակի անդրադարձ լույսով, ուստի և սպեկտրային անալիզի միջոցով նրանց քիմիական բաղադրությունը չի կարելի որոշել։ Բայց Արեգակի լույսը, նախ քան մոլորակի մակերևույթից անդրադառնալը, անցնում է մոլորակի մթնոլորտով, իսկ անդրադառնալուց հետո՝ դեպի մեզ ուղղվելիս կրկին անգամ անցնում է նրա մթնոլորտով։ Արեգակի լույսը մոլորակի մթնոլորտով անցնելուլ ժամանակ կլանվում է նրա կողմից, ուստի և մոլորակների սպեկտորներում առաջանում են լրացուցիչ մութ գծեր (Արեգակի սպեկտրի համեմատությամբ)։ Այդ երևույթը թույլ է տալիս որոշելու մոլորակների մթնոլորտների բաղադրությունը։

thumb

Երկնային մարմինների՝ Երկրի նկատմամբ տեսողական ճառագայթի ուղղությամբ (մեզնից կամ դեպի մեզ) կատարած շարժման արագությունները որոշվում են սպեկտրային անալիզի միջոցով՝ այսպես կոչված Դոպլեր-Ֆիզոյի սկզբունքի հիման վրա։ Դոպլեր-Ֆիզոյի սկզբունքը կայանում է նրանում, որ երբ լույսի աղբյուրը և դիտողը մոտենում են միմյանց, սպեկտրի բոլոր զծերը տեղաշարժվում են դեպի նրա մանուշակագույն ծայրը, իսկ երբ դիտողը և լույսի աղբյարը հեռանում են իրարից՝ նրա սպեկտրում բոլոր զծերը տեղաշարժվում են դեպի կարմիր ծայրը։ (Դա նման է այն երևույթին, որ նկատվում է ձայնի աղրյուրր մոտենալու կամ հեռանալու մամանակ. ձայնական ալիքի հաճախացումը կամ նոսրացումը կարճացնում կամ երկարացնում է այդ ալիքը, որն ազդում է ձայնի տոնի վրա։ Լույսի ալիքները ենթարկվում են նույն կանոններին)։ Գծերի տեղաշարժման մեծությունը կախված է շարժման արագությունից, և այն կարելի է չափել։ Այդ ամենի ճշմարտացիությունը փորձով առաջինը ապացուցել է ակադեմիկոս Աէ Ա. Բելապոլսկին (1854—1934) Պուլկովի աստղադիտարանում (նկ. 91)։

Լուսատուների՝ տեսողական ճառագայթեն ուղղահայաց ուղղությամբ կատարած շարժման իսկական արագությունը կարելի է որոշել, իմանալով լուսատուի երկնային սֆերայում կատարած շարժման տեսանելի անկյունային արագությունը և նրա մեզանից ունեցած հեռավորությունը։

Երկնայինինք նալուսատու մարմինների, ինչպես՝ Արեգակի և աստղերի, ջերմաստիճանները որոշվում են նրանց սպեկտրի տարբեր մասերում պայծառության բաշխվածության ուսումնասիրությամբ։ Ցածր ջերմաստիճան ունեցող ինքնալուսատու մարմինը կարմիր գույնի է լինում, որովհետև նրա սպեկտրում ամենապայծառ տեղը հանդիսանում է հատկապես կարմիր գույնը։ Ավելի տաք մարմինը դեղին լույս է արձակում, որովհետև նրա սպեկտրում ամենապայծաո տեղերը գրավում են դեղին և կարմիր գույները։ Ավելի ևս շիկացած մարմինը սպիտակ գույն է ունենում, որովհետև նրա սպեկտրում գույների պայծառությունն այնպիսին է, որ միախառնվելու դեպքում նրանք սպիտակ գույն են տալիս։ Է՛լ ավելի տաք մարմնի սպեկտրում առավել պայծառը երկնագույն մասն է, այդ պատճառով էլ նրա գույնը երկնագույն է թվում։ Լույսի ուսումնասիրության տեսությունը, որ ստուգված է նաև փորձով, ցույց է տալիս, թե ինչպես պայծառության բաշխվածությունը ըստ սպեկտրի զանազան գույների՝ կախված է մարմնի ջերմաստիճանից։ Ուսումնասիրելով պայծառության բաշխվածությունը Արեգակի և աստղերի սպեկտրներում, մենք կարող ենք որոշել, թե այդ բաշխվածությունը ո՛ր ջերմաստիճանին է համապատասխանում։

Մոլորակների և Լուսնի ջերմաստիճանները, որոնք լուսավորվում են արևի լույսով, որոշվում են տարբեր մետաղներից շինված երկու շատ բարակ յարերի զոդվածքի օգնությամբ․ դա այսպես կոչված ջերմաէլեմենտն' է (տերմոէլեմենտ)։ Այդպիսի զոդվածքը տաքացնելու դեպքում նրա մեջ էլեկտրական հոսանք է առաջանում։ Աստղագիտության մեջ կիրառվում են հեռադիտակներին միացրած այնպիսի զգայուն ջերմաէլեմենտներ, որոնք կարողանում են որսալ մի քանի կիլոմետր հեռավորության վրա վառվող մոմի ջերմությունը։ Այդ ջերմաէլեմենտները տեղավորվում են հեռադիտակի օբյեկտիվի ֆոկուսում՝ ճիշտ այնտեղ, որտեղ ստացվում է մոլորակի պատկերը։ Մոլորակի առհասարակ շատ աննշան ճառագայթումը տաքացնում է ջերմաէլեմենտը, և նրա մեջ էլեկտրական թույլ հոսանք է առաջանում, որը և չափվում է զգայուն գալվանոմետրով։ Իմանալով հոսանքի ուժը, կարելի է որոշել այն ջերմության քանակը, որ այդ մոլորակից հասնում է Երկիր, իսկ իմանալով մոլորակի հեռավորությունը Երկրից, կարելի է այդ տվյալների հիման վրա հաշվել մոլորակի ջերմաստիճանը։

Մենք տեսնում ենք, որ ժամանակակից գիտությունը տիեզերքն ուսումնասիրելու համար ունի մի շարք հզոր միջոցներ։ Այդ միջոցները թույլ են տալիս միանգամայն վստահ կերպով ուսումնասիրել երկնային մարմինների բնույթը, նրանց դարժումները, քիմիական բաղադրությունը և ջերմաստիճանը։ Այսպիսով, երկնային մարմինների վերաբերյալ եղած ժամանակակից տվյալները ոչ թե սոսկ ենթադրական են, այլ կատարված չափումների և բազմաթիվ անգամ փորձով ստուգված օրենքների կիրառման արժանահավատ արդյունքներ են։

ՀԱՐՑԵՐ ԻՆՐՆՍՏՈԻԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչի՞ համար են հարկավոր հեռադիտակները։
  2. Ինչո՞ւմն է կայանամ ռեֆրակտորի և ռեֆլեկտորի տարբերությունը։ Գծագրեցե՛ք նրանց սխեմաները։
  3. Ինչո՞վ և ինչպե՞ս է պայմանավորված հեռադիտակի տված մեծարումը։
  4. Ի՞նչ է աստրոգրաֆը։
  5. Կարելի՞ է արդյոք գործնականում դիտել հազար անգամ մեծացված լուսատուները։
  6. *Հեռադիտակների տեղակայման ինչպիսի՞ երկու գլխավոր եղանակներ գոյություն ունեն։
  7. *Ինչպիսի՞ շահում և անհարմարություն է բերում մեծ խոշորացումից օգտվելը։
  8. Գծագրեցեք սպեկտրոսկոպի կառուցվածքի սխեման և բացատրեցեք այն։
  9. Ի՞նչ է սպեկտրոգրամման։
  10. Սպեկտրների ի՞նչ տեսակներ գիտեք։
  11. Ի՞նչ տեսք ունեն Արեգակի ու աստղերի սպեկտրները։
  12. Ինչո՞ւ այդ սպեկտրներում երևում են մութ գծեր։
  13. Ինչպե՞ս են որոշում լուսատու գազերի և Արեգակի ու աստղերի քիմիական բաղադրությունը։
  14. Կարելի՞ է արդյոք սպեկտրային անալիզի օգնությամբ որոշել մոլորակների մակերևույթի ու նրանց մթնոլորտների քիմիական բաղադրությունը։
  15. Ինչո՞ւմն է կայանում Դոպլեր—Ֆիզոյի սկզբունքը։ Ինչպե՞ս են որոշում երկնային մարմինների արագությունն ու շարժման ուղղությունը։
  16. Ի՞նչ եղանակներով ու գործիքներով են որոշում երկնային մաոմինների ջերմաստիճանը։

ԳԼՈՒԽ V: ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱՍԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՒՍԻՆ

§ 85. ԼՈՒՍՆԻ ՊՏՈՒՅՏՆ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋԸ։ Լուսինը մշտապես դարձած է դեպի Երկիրը միևնույն կիսագնդով, և մենք տեսնում ենք նրա միայն մեկ երեսը։ Առաջին հայացքից թվում է, որ եթե Լուսինը միշտ իր միևնույն կողմով է դարձած դեպի Երկիրը, նշանակում է, նա իր առանցքի շուրջը չի պտտվում։ Դժվար չէ հասկանալ, որ այդ եզրակացությունը սխալ է. եթե մենք պտտվելու լինենք որևէ առարկայի (օրինակ, աթոռի) շուրջը և միևնույն ժամանակ ինքներս չպտտվենք մեր առանցքի շուրջը, այսինքն՝ շարունակ նայենք միևնույն կողմը (ասենք՝ դեպի գրատախտակը), մենք մեր մարմնի զանազան կողմերը հաջորդաբար կդարձնենք դեպի այդ առարկան։ Ընդհակառակն, որպեսզի շարունակ նայենք աթոռին՝ երեսներս դարձրած դեպի այն, հարկավոր է նրա շուրջը պտտվելու ժամանակ շուռ գալ շրջապատի առարկաների նկատմամբ, այսինքն՝ պտտվել առանցքի շուրջը։

thumb

Լուսնի՝ իր առանցքի շուրջը կատարած պտույտի պարբերությունը ճշտությամբ հավասար է Երկրի շուրջը նրա պտտման պարբերությանը։ Պտտվելով իր առանցքի շուրջը, Լուսինը փոփոխակիորեն դեպի Արեգակն է դարձնում իր տարբեր կողմերը։ Հետևաբար՝ Լուսնի վրա տեղի է ունենում ցերեկվա և գիշերվա հերթափոխություն, բայց Լուսնի վրա օրը հավասար է նրա սինոդիկ ամսվան, այսինքն՝ ցերեկը տևում է գրեթե 15 երկրային օր, այդքան էլ տևում է այնտեղ գիշերը։

Թեև Լուսինը միշտ իր միևնույն կողմով է դարձած դեպի Երկիրը, այնուամենայնիվ, դիտման համար մատչելի է նրա մակերևույթի ոչ միայն կեսը, տյլև մի քիչ ավելին։ Բանը նրանումն է, որ Լուսինը Երկրի շուրջը պտտվելու ժամանակ իր առանցքի շուրջը կարծես փոքր-ինչ ճոճվում է։ Այդ լիբրացիա կոչված երևույթը, որ մասամբ իրական է, մասամբ թվացող, տեղի է ունենում տարբեր պատճառներից։ Այդ պատճառներից գլխավորն այն է, որ Լուսնի պտույտն իր առանցքի շուրջը կատարվում է համաչափ, մինչդեռ նրա շարժումը Երկրի շուրջը (էլիպսային ուղեծրով) երբեմն արագ է տեղի ունենում և երբեմն էլ դանդաղ։ Դրա հետևանքով մենք ժամանակ առ ժամանակ կարողանում ենք տեսնել Լուսնի մյուս կիսագնդի ոչ այնքան մեծ մասերը, որը և թույլ է տվել ուսումնասիրելու ընդհանուր առմամբ նրա մակերևույթի 0,6 մասը։

thumb

§ 86. ԼՈՒՍՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Երկրի արբանյակի՝ Լուսնի մակերևույթը, նրա շարժումը և այնտեղ տիրող ֆիզիկական պայմաններն ավելի լավ են ուսումնասիրված, քան երկնային որևէ այլ մարմնի, շնորհիվ այն բանի, որ Լուսինը մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Այդ հանգամանքը թույլ է տալիս շատ մանրամասն կերպով ուսումնասիրել նաև նրա մակերևույթի առանձնահատկությունները։ Լուսնի մակերևույթի մանրամասնություններից շատերը նույնիսկ ուժեղ երկդիտակով էլ երևում են։

Լուսնի սկավառակի վրա չզինված աչքով արդեն կարելի է տեսնել մուգ բծեր, որոնք XVII դ․ ծովեր են անվանվել։ Այդ անվանումը մինչև այժմ էլ պահպանվել է, թեև վաղուց արդեն հաստատված է, որ Լուսնի վրա ջուր չկա։ Լուսնի «ծովերը» իրենցից ներկայացնում են հարթավայրային շրջաններ, որոնք մյուս՝ բազմաթիվ անհարթություններով ծածկված շրջանների համեմատությամբ ավելի քիչ լույս են անդրադարձնում և ավելի խավար են թվում։

thumb

Հեռադիտակով նայելիս աչքի է դարնում այն, որ Լուսնի մակերևույթը ծայր աստիճան անհարթ է,— նա ամբողջապես ակոսված է լեռներով ու լեռնաշղթաներով և կարծես թե ծածկված է տարբեր մեծության փոսերով։ Այդ փոսերը կլոր ձև ունեն։ Լուսնի սկավառակի եզրերին նրանք ավելի ձգված տեսք ունենք բայց դա հեռանկարի հետևանք է. մենք նրանց նայում ենք ոչ թե ուղիղ վերևից, այլ կողքից։ Դրանք օղաձև լեռներն են։ Շնորհիվ այն բանի, որ նրանք որոշ չափով նմանվում են երկրային հրաբուխների խառնարաններին, նրանց տվել էին խառնարան անունը։ Այժմ իրենց կլոր ձևի պատճառով նրանց սովորաբար կրկես են անվանում։ Մի քանի կրկեսների տրամագծերը գերազանցում են 200 կմ։ Կրկեսների հատակը բավականին հարթ է, բայց այդ հարթություններն օղի ձևով շրջապատող լեռները շատ բարդ կառուցվածք ունեն։ Այդ լեռնային բլուրների բարձրությունը հաճախ մի քանի կիլոմետրի է հասնում։

Լուսնի կրկեսները՝ խառնարանները շատ քիչ են նմանվում երկրային հրաբուխների սովորական խառնարաններին։ Լուսնի և Երկրի լեռների բարձրությոոնների և խառնարանների խորության հարաբերակցությունը իրարից խիստ տարբեր են (նկ․ 84)։ Այն ժամանակ, երբ երկրային հրաբուխների խառնարաններն իրենցից ներկայացնում են կոնաձև լեռնեցի գագաթին ոչ այնքան մեծ տրամագիծ ունեցող կոնաձև խորություններ, Լուսնի կրկեսներն իրենց տրամագծի համեմատ շատ փոքր խորություն ունեն և իրենց ձևով ավելի շուտ նման են փոքրիկ ափսեի։

Արեգակի լույսով լուսավորված լեռները, մանավանդ նրանք, որոնք Լուսնի սկավառակի վրա գտնվում են լույսի և ստվերի այն սահմանում, որը տերմինատոր է կոչվում, գցում են ստվերներ, որոնց երկարության միջոցով կարելի է որոշել լեռների բարձրությունը։ Տերմինատորը ցերեկվա ու գիշերվա սահմանագիծն է ներկայացնում, և այն շրջաններում, որոնք ընկած են նրա մոտերքը, Լուսնի վրա դիտվում է կա՛մ արևածագ, կա՛մ արևամուտ։ Լիալուսնի ժամանակ Երկրի վրա գտնվող գիտողները Լուսնին նայում են ճիշտ նույն կողմից, ո՛ր կողմից նրան Արեգակն է լուսավորում, ուստի Լուսնի լեռների ստվերները չեն նկատվում, և դա հնարավորություն չի տալիս ծանոթանալու Լուսնի մակերևույթի ռելեֆին։

Լուսնի մակերևույթի որոշ տեղերում երևում են հսկայական լեռնաշղթաներ, որոնք նման են երկրային լեռնաշղթաներին, և նրա կեղևն ակոսող երկար ճեղքվածքներ։ Եթե Լուսնի վրա բանական էակներ գոյություն ունենային, որոնք կարողանային մեր քաղաքների պես արհեստական շինվածքներ կանգնեցնել, ապա մենք այդ կտեսնեինք, որովհետև ժամանակակից հեռադիտակները հնարավորություն են տալիս Լուսնի վրա տեսնելու մի քանի հարյուր մետր և ավելի պակաս չափերի գոյացություններ։

Լուսինը լիալուսնի ժամանակ դիտելիս աչքի են զարնում լուսավոր ճառագայթներ, որոնք ճաճանչաձև ցրվում են Լուսնի որոշ կրկեսներից։ Առավել երկար ճառագայթներ ելնում են Տիխո կրկեսից (Լուսնի հարավային կիսագնդում)։ Ենթադրում են, որ դրանք հրաբխային մոխրից գոյացած փոքր թմբեր են։

§ 87. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ չափազանց յուրահատուկ են և խիստ տարբերվում են երկրային պայմաններից։ Լուսնի վրա ծանրության ուժը վեց անգամ փոքր է, քան Երկրի վրա։ Այդ հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ Լուսինը չի կարողացել պահել օդի և ջրի գոլորշիների մասնիկները։ Ուստի լուսինը զուրկ է մթնոլորտից և նրա «ծովերում» ոչ մի կաթիլ ջուր չկա։

thumb

Լուսնի վրա մթնոլորտի բացակայությունն ապացուցվում է մի քանի երևույթներով։ Դրանցից մեկն այն է, որ երբ Լուսինը ծածկում է աստղերը, նրանք, մոտենալով Լուսնի եզրին, ոչ թե աստիճանաբար են մարում, այլ մեկից ծածկվում են նրա հետևը։ Եթե Լուսնի վրա մթնոլորտ լիներ, աստղերը աստիճանաբար կմարեին, որքան աստղերը մոտենային Լուսնի եզրին, այնքան նրանց պայծառությունը կթուլանար, շնորհիվ այն բանի, որ Լուսնի օդը կկլաներ նրանց լույսը։

Մթնոլորտի բացակայությունը Լուսնի վրա առաջ է բերում հետևյալ երևույթները։ Լուսնի լեռների ստվերները մուգ են և ցայտուն, Լուսնի վրա ո՛չ արշալույս կա, ո՛չ վերջալույս և ո՛չ էլ եղանակի որևէ երևույթ, երկինքը բոլորովին սև է թվում, և նրա վրայից կարելի է Արեգակը, Երկիրն ու աստղերը տեսնել միաժամանակ (մեր երկնքի կապույտ գույնը, արշալույսը, աղջամուղջը, վերջալույսը և այլ երևույթները առաջ են դալիս օդի մասնիկների կողմից լույսը ցրելու հետևանքով)։ Լուսնի վրա երբեք անձրև չի լինում, և մենք նրա մակերևույթի վրա երբեք ամպեր կամ մառախուղ չենք դիտում։

Ջերմաստիճանի տատանումները մեղմացնող մթնոլորտի բացակայության և ցերեկվա ու գիշերվա երկարատևության շնորհիվ Լուսնի վրա տաքն ու ցուրտը շատ արագ են հաջորդում իրար։ Լուսնի՝ 354 ժամ տևող ցերեկվա ընթացքում նրա մակերևույթը շիկանում է մինչև +120°, իսկ այնուհետև 354 ժամ տևող գիշերվա ընթացքում սառչում է մինչև —160°։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Լուսնի՝ մեզ անտեսանելի կողմի պայմանները տարբեր կարող են լինել դեպի մեզ դարձած կիսագնդի պայմաններից։ Գոյություն ունեցող պայմաններում Լուսնի վրա օրգանական կյանք անհնարին է։

Լուսնի բազմաթիվ կրկեսների օղանման ձևը, որոնց նմանը մենք վրա գրեթե չենք հանդիպում, իրենց ծագումով անկասկած պարտական են Լուսնի վրա տիրող ֆիզիկական պայմաններին։ Կա երկու ենթադրություն։ Այդ խառնարանները կարող էին առաջանալ (ինչպես արկերի պայթյունից առաջացող փոսերը) Լուսնի վրա այն մեծ երկնաքարերի (մետեորիտների) վայր ընկնելու ժամանակ, որոնք շարժվում են միջմոլորակային տարածության մեջ։ Այդպիսի քարերը Երկրի վրա ընկնելիս սովորաբար մեծ փոսեր չեն կարողանում առաջացնել, որովհետև մթնոլորտի դիմադրությունը մեղմացնում է նրանց հարվածը։ Իսկ եթե երբեմն այդպիսի փոսեր առաջանում էլ են (շատ մեծ երկնաքարեր վայր ընկնելու դեպքում), ապա նրանցից շատերը երկրային պայմաններում չեն պահպանվել՝ ջրի և քամու կործանարար ազդեցության շնորհիվ։

Մյուս ենթադրությամբ Լուսնի կրկեսները գոյացել են վաղուց անցած ժամանակներում հրաբխային ուժեղ գործունեության հետևանքով։ Որոշ պայմաններում այդ գործունեությունը կարող է արտահայտվել ոչ թե կոնաձև հրաբուխների խառնարաններից տեղի ունեցող ժայթքումների ձևով, այլ լայն բացված անցքերից լավայի հանդարտ դուրս հոսելու ձևով, որոնք լավային լճեր են առաջացնում։ Այդ հիպոթեզի համաձայն, որը մշակել է սովետական երկրաբան ակադեմիկոս Պավլովը, Լուսնի կրկեսները պետք է դիտել որպես սառած լավայի լճեր։

ՄՈԼՈՐԱԿՆԵՐ

§ 88. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Արեգակնային համակարգության մեջ մտնում են այն մոլորակները, որոնք իրենց արբանյակների հետ միասին պտտվում են Արեգակի շուրջը։

Մոլորակներն Արեգակի նկատմամբ դասավորված են հետևյալ կարգով. Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն և Պլուտոն։ Մերկուրին գրեթե երեք անգամ ավելի մոտ է Արեգակին, իսկ Պլուտոնը 40 անգամ ավելի հեռու է նրանից, քան Երկիրը։

Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև Արեգակի շուրջը պտտվում է մանր մոլորակների մի ամբողջ խումբ, որոնք աստերոիդներ են կոչվում։ Նրանցից հայտնիների թիվը մեկ ու կես հագարիդ ավելի է։

Արեգակնային համակարգության կազմի մեջ մտնում են նաև յուրահատուկ երկնային լուսատուները, որոնք կոչվում են գիսավորներ, և բազմաթիվ մետեորային մարմիններ։

Մոլորակները կարելի է բաժանել երկու միմյանցից բոլորովին տարբեր խմբի։ Առաջին խմբին են պատկանում Երկրի տիպի մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը։ Նրանց չափերը համեմատաբար փոքր են, մոտ են Արեգակին, խտությունը մեծ է, և մակերևույթը՝ պինդ։ Ֆիզիկական պայմաններն այդ մոլորակներից մի քանիսի վրա օրգանական կյանքի գոյություն հնարավոր են դարձնում։

Մոլորակների երկրորդ խումբը Արեգակից հեռու գտնվող, փոքր խտություն ունեցող երկնային խոշոր մարմիններն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը։ Նրանք բոլորն էլ շրջապատված են վիթխարի թանձր մթնոլորտով, որը մեզանից բոլորովին ծածկում է մոլորակի մակերևույթը։ Այդ մոլորակներն արագորեն պտտվում են իրենց առանցքի շուրջը և այդ պատճառով էլ խիստ տափակացած են։

thumb

Մոլորակներից ամենամեծը Յուպիտերն է, իսկ ամենափոքրը՝ Մերկուրին (եթե մի կողմ թողնենք մանր մոլորակները՝ աստերոիդները)։

Մոլորակների վերաբերյալ բոլոր թվական տվյալները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։

§ 89. ՄԵՐԿՈՒՐԻ ԵՎ ՎԵՆԵՐԱ։ Հեռադիտակով դիտելիս և՛ Մերկուրին, և՛ Վեներան դրսևրում են փուլեր, որ նրանց նմանեցնում են լուսնին, միայն թե նրանց մակերևույթների վրա գրեթե ոչ մի մանրամասնություն չի երևում։

Այդ մոլորակների մասին, դիտումների համար նրանց անբարենպաստ դիրք ունենալու հետևանքով (համ. § 57), քիչ բան է հայտնի։ Երկու մոլորակն էլ, մանավանդ Մերկուրին, ավելի մոտ են Արեգակին, ուստի և Արեգակից անհամեմատ շատ լույս ու ջերմություն են ստանում, քան Երկիրը։ Ո՛չ Մերկուրիի և ոչ էլ Վեներայի շուրջը արբանյակներ չեն հայտնաբերվել։

thumb

Մերկուրին զուրկ է մթնոլորտից։ Իր առանցքի շուրջը նրա պտտվելու պարբերությունը հավասար է Արեգակի շուրջը պտտվելու պարբերությանը , ուստի նրա կիսագնդերից մեկը շարունակ դարձած է դեպի Արեգակը և չափազանց տաքացած է, մինչդեռ մյուսը գտնվում է հավերժական ցուրտ գիշերվա խավարի մեջ։

Վեներան ծածկված է թանձր մթնոլորտով, որը մեզանից ծածկում է նրա մակերևույթը։ Այդ մթնոլորտի գոյությունը առաջինը հայտնաբերել է մեծ Լոմոնոսովը։ Ամպերի պատճառով մեզ ճշտորեն հայտնի չէ Վեներայի՝ իր առանցքի շուրջը պտտվելու պարբերությունը։ Նրա ամպերի կազմությունը նույնպես դեռ հայտնի չէ։ Ըստ երևույթին, նրա ամպերը ջրային գոլորշիներից չեն կազմված։ Հաստատված է, որ Վեներայի մթնոլորտը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է պարունակում, ավելի շատ, քան Երկրի մթնոլորտը։

§ 90․ ԵՐԿԻՐՆ ԻԲՐԵՎ ՄՈԼՈՐԱԿ։ Երկրի ծավալը գրեթե հավասար է Վեներայի ծավալին և ունի արբանյակ՝ Լուսինը։ Վերջինս իր մոլորակի համեմատությամբ այնպիսի մեծություն ունի, որ ճիշտ կլիներ Երկիրն ու Լուսինը կրկնակի մոլորակ անվանել։ Վեներայի համար Երկիրն ամենապայծառ մոլորակն է։ Նա դիտումների համար մատչելի է ամբողջ գիշերներ։ Երկիրը շատ պայծառ կերպով փայլում է նաև Մերկուրիի գիշերային երկնքում։ Մյուս մոլորակների համար Երկիրը մերթ առավոտյան, մերթ երեկոյան աստղ է, որը փոփոխում է իր փուլերը. նա առհասարակ ունի ճիշտ այն տեսքը, ինչ տեսք որ մեզ համար ունի Վեներան։ Հարևան մոլորակներից, մանավանդ Վեներայից և Մերկուրիից հեռադիտակով Երկրին նայող դիտողներին նկատելի կլիներ օվկիանոսների կապտությունը, նրա բևեռները շրջապատող ձյան սպիտակությունը և այն ամպերի սպիտակ շերտերն ու բծերը, որոնք շարունակ ծածկում են Երկրի մակերևույթի մոտավորապես կեսը։ Բայց հնարավոր չէր լինի պարզ կերպով տեսնել նրա մակերևույթի մանրամասնությունները, այն պատճառով, որ երկրային օդը ջղարշում է դրանք։

Մթնոլորտի առկայությունը, որ Երկրի վրա կյանքի զարգացման ասպարեզում վճռական դեր է խաղում, այդպիսի դիտողների կողմից կարող էր հաստատապես ապացուցվել։

Այժմ նշենք, ոը, նույնիսկ մեզ ամենամոտ աստղից Երկիրը (ինչպես և մեր արեգակնային համակարգության մյուս բոլոր մոլորակները) տեսանելի չէր լինի թեկուզ այնպիսի խոշոր հեռադիտակներով, ինչպիսիք կառուցված են Երկրի վրա, որովհետև աստղերը չափազանց հեռու են գտնվում Երկրից։

§ 91․ ՄԱՐՍ։ Վեներայից հետո, մեծ մոլորակներից Մարսը մեր երկնային ամենամոտ հարևանն է, որ անհամեմատ ավելի հարմար պայմաններումն է դիտվում, քան Վեներան։ Երբեմն նա մեզ այնքան է մոտենում, որ լինում է Երկրից ընդամենը 55 միլ. կմ հեռավորության վրա։ Այդպիսի մերձեցումները, որոնք մեծ դիմակայություն են կոչվում, կրկնվում են յուրաքանչյուր 15—17 տարին մեկ անգամ (մոտակա դիմակայությունը լինելու է 1956 թվին)։

Իր առանցքի շուրջը Մարսի պտույտի պարբերությունը գրեթե այնքան է, որքան և Երկրինը (նրա օրը Երկրի օրից ընդամենը քառասուն րոպեով է երկար)։ Մոլորակի առանցքն իր ուղեծրի հարթության նկատմամբ թեքված է 65°-ով, այնպես որ Մարսի վրա, ինչպես որ Երկրի վրա, տարվա եղանակները կանոնավոր կերպով նախորդում են միմյանց։ Այդ տեսակետից նա շատ նման է Երկրին։

Առաջինը, որ աչքի է ընկնում Մարսի վրա հեռադիտակային դիտումների ժամանակ՝ դա նրա մակերևույթի մեծ մասի կարմրավուն գույնն է։ Հենց այդ պատճառով էլ չզինված աչքով նայելիս Մարսը կարմրագույն լուսատու է թվում։ Մոլորակի մակերևույթի փոքր մասը (2/5–ը) զբաղեցնում են մուգ բծերը, որոնք ծովեր են անվանվել, այնինչ կարմրագույն շրջանները ցամաք անունն են կրում։ Ինչպես որ Լուսնի դեպքում, Մարսի ծովերի ու ցամաքների անունները պայմանական են։

thumb

Մարսի մակերևույթի վրա ամենից լավերևում են այն սպիտակ պայծառ բծերը, որոնք դասավորված են մոլորակի բևեռային շրջաններում։ Նրանք կոչվում են բևեռագլխարկներ և, ինչպես այդ հետևում է Գ․ Ա. Տիխովի և սովետական այլ գիտնականների աշխատություններից, ըստ երևույթին նրանք կազմված են սառույցից և ձյունից, որոնք հիշեցնում են Երկրի բևեռներում եղած սառույցի և ձյան կուտակումները։ Ըստ իրենց մեծության նրանք երկրային բևեռագլխարկների նման ենթարկվում են սեզոնային փոփոխության։ Երբ Մարսի հարավային բևեռում, օրինակ, ձմեռ է, հարավային բևեռագլխարկը շատ մեծ է լինում։ Գարունը բացվելուն պես նա հալվում է, կտոր-կտոր է լինում և փոքրանում (նկ․ 88)։ Դրա հետ միասին բևեռագլխարկի շուրջը մի մուգ եզերվածք է գոյանում և սկսում տարածվել։

Ըստ իր տրամագծի Մարսը երկու անգամ փոքր է Երկրից։ Նա մեկ և կես անգամ ավելի հեռու է Արեգակից, քան Երկիրը, ուստի և զգալի չափով քիչ ջերմություն և լույս է ստանում։ Մարսը շրջապատված է մթնոլորտով, որը շատ ավելի նոսր է Երկրի մթնոլորտից և պարունակում է աննշան քանակությամբ թթվածին ու ջրային գոլորշի, որոնք այնքան անհրաժեշտ են օրգանական կյանքի գոյության համար։ Մարսի մթնոլորտում եղած ջրային գոլորշիներն այնքան քիչ են Երկրի մակերևույթին մոտ մթնոլորտում եղած գոլորշու 5%-ից ոչ ավելի), որ այնտեղ շատ հազվագյուտ դեպքերումն են ամպեր գոյանում։ Մարսի մթնոլորտի մեկ միավոր ծավալի մեջ թթվածնի պարունակությունը Երկրի մթնոլորտի համեմատությամբ 15%-ից չի անցնում։ Նոսր և անամպ մթնոլորտի հետևանքով Մարսի մակերևույթը, այնպես, ինչպես որ Լուսնի մակերևույթը, միշտ մատչելի է դիտումների համար։

thumb

Անվարժ աչքը Մարսի սկավառակի վրա ոչինչ չի տեսնում։ Մինչդեռ փորձված դիտողները, որոնք աշխատում են մեծ հեռադիտակներով, կարողացել են աստիճանաբար ուսումնասիրել նրա ամբողջ մակերևույթը և նույնիսկ կազմել են Մարսի մանրամասն քարտեզներ։ Հաստատվել է, որ մուգ բծերի երանգավորությունը, նրանց խտությունն ու գույնը նույնպես փոփոխություններ են կրում, որոնք կապված են Մարսի վրա տեղի ունեցող տարվա եղանակների փոփոխության հետ։ Գարնանը Մարսի տվյալ կիսագնդում մուգ բծերը կանաչավուն երանգավորում են ունենում, իսկ աշնան մոտ գորշանում, խունանում են։

Շատ վայրերում Մարսի մակերևույթը ոչ ուժեղ հեռադիտակներով նայելիս նկատվում են բարակ մուգ գծեր, որոնք կոչվել են ջրանցքներ։ Այժմ մեծ հեռադիտակներով կատարած դիտումները ցույց են տալիս, որ «ջրանցքները» Մարսի բնակիչների արհեստական կառուցումներ չեն, ինչպես կարծում էին առաջ մի քանի հետազոտողներ։ «Ջրանցքներից» շատերը նույնիսկ անընդհատ գծեր չեն, այլ կազմված են մանր, անկանոն, փոքր բծերի շարանից։

Մարսի ամենատաք վայրերում ջերմաստիճանը 15°-ից չի անցնում, իսկ ցուրտ վայրերում հասնում է մինչև -100°։ Քանի որ այդ մոլորակի՝ վրա ֆիզիկական պայմանները նման են երկրային պայմաններին, թեև անհամեմատ դաժան են, այնուամենայնիվ, միանգամայն կարելի է Մարսի վրա օրգանական կյանքի գոյությունը հավանական համարել։

Ենթադրում են, որ Մարսի մակերևույթի կարմրավուն վայրերը ավազոտ անապատներ են, իսկ «ծովերը»՝ հարթավայրեր, որոնց մեջ հավաքվում է փոքր քանակությամբ խոնավություն։ Կարող է պատահել, որ մուգ բծերի սեզոնային փոփոխությունները առաջանում են այնպիսի երևույթներից, որոնք մեր երկրային պայմաններում նման են կանաչ բուսականության աճմանը և թառամելուն, ինչպես այդ ցույց են տալիս սովետական հայտնի գիտնական Գ. Ա. Տիխովի հետազոտությունները։

thumb

Մարսի վրա մեծ լեռներ չկան, և նրա ամբողջ մակերևույթը բավականին հարթ է։ Ըստ երևույթին Մարսը ծերացած մոլորակ է, որի զարգացումն արդեն շատ է առաջ անցել։ Մարսի ֆիզիկական վիճակը մենք կարող ենք պատկերացնել իբրև միջակա վիճակ՝ Լուսնի վիճակի և Երկրի վիճակի միջև։

Հայտնի են Մարսի երկու արբանյակները՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հունարենից թարգմանած հայերեն՝ Ահ և Սարսափ)։ Մարսի այդ լուսնյակները փոքր են և համեմատաբար թույլ են լուսավորում նրա գիշերները։ Ֆոբոսը, որի տրամագիծը 20—30 կմ ավելի չէ, Մարսի մակերևույթին 36 անգամ մոտ է, քան Լուսինը Երկրին, և իր մոլորակի շուրջը պտտվում է 7 ժամ 30 րոպեում, այսինքն՝ ավելի արագ, քան Մարսն է պտտվում իր առանցքի շուրջը։ Այդ պատճառով նա ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում, և այն էլ օրական երկու անգամ։

§ 92. ՅՈՒՊԻՏԵՐԸ՝ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՄՈԼՈՐԱԿԸ՝ 1 300 անգամ մեծ է Երկրից ծավալով և ավելի քան 300 անգամ մեծ է մասսայով։ Աստղագիտական փոքրիկ դիտակով իսկ երևում են ամպերի մուգ շերտեր, որոնք ձգված են մոլորակի հասարակածի երկարությամբ (նկ. 86)։ Նշմարելով մոլորակի ընդարձակ և խիտ մթնոլորտի խիտ շերտերում եղած բծերից որևէ մեկը, մեկ ժամրից հետո արդեն կարելի է համոզվել այն բանում, որ Յուպիտերն արագ կերպով պտտվում է իր առանցքի շուրջր (մոտավորապես 10 ժամ պարբերությամբ)։

thumb

Արագ պտտվելու հետևանքով Յուպիտերն ուժեղ կերպով սեղմված է բևեռներում (սեղմումը կազմում է [math]\frac{1}{16}[/math] և լավ նկատելի է հեոադիտակով)։ Յուպիտերը պտտվում է ոչ իբրև պինդ մարմին — նրա հասարակածային շրջանները ավելի արագ են պտտվում (9 ժամ 50 րոպե), քան բևեռային շրջանները (9 ժամ 59 րոպե)։ Հաստատված է, որ Յուպիտերի մթնոլորտը գերազանցապես կազմված է ամոնյակ և մեթան գազերից, և որ նրա ջերմաստիճանը 110°-ով ցածր է զրոյից։ Դա բացատրվում է այն բանով, որ Յուպիտերը շատ հեռու է Արեգակից, որի հետևանքով էլ նրա մակերևույթը թույլ կերպով է տաքանում։

Յուպիտերն ունի տասներկու արբանյակ, որոնցից չորս ամենամեծերը տեսանելի են նույնիսկ վեցապատիկ երկդիտակով (նկ. 90)։ Հեռադիտակով հեշտ է հետևել մոլորակի շուրջը նրանց կատարած պտտմանը։

§ 93. ՍԱՏՈՒՐՆԸ իր ծավալով գրեթե երկու անգամ փոքր է Յուպիտերից և կառուցվածքով շատ նման է նրան։ Նա նույնպես ծածկված է ամպի խիտ ծածկոցով, որի միջով չի կարելի տեսնել մոլորակի մակերևույթը։ Սատուրնի, ինչպես որ Յուպիտերի վրա, ամպերը շերտերով ձգվում են հասարակածի ուղղությամբ, բայց դիտել այդ շերտերն ավելի ևս դժվար է։ Սատուրնի մթնոլորտն իր կազմությամբ շատ նման է Յուպիտերի մթնոլորտին։ Սատուրնի միջին խտությունը շատ փոքր է՝ նա կազմում է ջրի խտության 0,7-ը։ Իր առանցքի շուրջն արագ պտտվելու հետևանքով (10½ ժամ) Սատուրնը, ունենալով շատ փոքր խտություն, ավելի շատ է տափակացած բևեռներում, քան Յուպիտերը (նրա սեղմվածությունը հավասար է 1/10-ի)։

thumb

Ուշագրավ է այն լայն տափակ օղակը, որ գոտեկապում է Սատուրնը՝ նրա հասարակածի հարթությունում (նկ. 92)։ Օղակը խավար արանքներով՝ ճեղքվածքներով բաժանված է երեք համակենտրոն մասերի։ Ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկին ապացուցել է, որ Սատուրնի օղակը աննդհատ չէ, այլ կազմված է անթիվ–անհամար մանր մասնիկներից, որոնք արբանյակների նման պտտվում են մոլորակի շուրջը՝ ըստ Կեպլերի օրենքների։ Այդ մասնիկներն այնքան շատ են և այնքան մոտ միմյանց, որ այն հեռավորությունից, որ մենք նրանց նայում ենք, նրանք միաձուլվում և մի անընդհատ օղակ են դառնում։ Երկրի նկատմամբ Սատուրնի ընդունած դիրքի համեմատ փոխվում է օղակի տեսքը։ Երբ մենք նրան նայում ենք կողքից, նա բարակ լինելու պատճառով (15 կմ ոչ հաստ) չի երևում։ Երբեմն ել Սատուրնի օղակը այնպես է շրջված լինում դեպի մեզ, որ մենք տես նում ենք այն առավելագույն բացվածքով (նկ․ 93)։

Հայտնի են Սատուրնի ինն արբանյակներ, որոնցից մեկը (Տիտանը) երևում է փոքր հեռադիտակով։

§ 94. ՈՒՐԱՆ, ՆԵՊՏՈՒՆ ԵՎ ՊԼՈՒՏՈՆ։ Ուրանը և Նեպտունը բավականին խոշոր մոլորակներ են, բոլոր տեսակետներից նման Յուպիտերին։ Նրանք նույնպես շրջապատված են խիտ մթնոլորտով, որը քիմիական նույն բաղադրությունն ունի, ինչ որ Յուպիտերի մթնոլորտը։ Նրանց մթնոլորտում ամպերը ձգվում են մոլորակների հասարակածին զուգահեռ շերտերով։ Նրանք նույնպես ուժեղ կերպով սեղմված են և առանցքների շուրջը պտտվում են շատ արագ (Ուրանի պտտման պարբերությունը գրեթե 11 ժամ է, Նեպտունինը մոտավորապես 16 ժամ)։ Նույնիսկ ամենաումեղ հեռադիտակով նայելիս նրանց վրա գրեթե ոչինչ չի երևում, որովհետև նրանք Արեգակից և Երկրից շատ հեռու են գտնվում։ Ուրանն անի հինգ արբանյակ (հինգերորդը հայտնաբերվել է 1948 թ.), իսկ Նեպտունը՝ երկու (երկրորդը հայտնաբերվել է 1949 թ.)։ Բոլոր մեծ մոլորակների վրա՝ սկսած Յուպիտերից մինչև Նեպտունը, շատ ցուրտ է, և նրանց մթնոլորտները շնչառության համար պիտանի չեն։

thumb

Պլուտոնը, որ հայտնաբերվել է 1930 թ․, ըստ երևույթին Երկրից մեծ չէ։ Նա նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակներով հազիվ երևում է իբրև մի թույլ աստղ առանց նկատելի սկավառակի։

§ 95․ ԱՍՏԵՐՈԻԴՆԵՐԸ կամ փոքրիկ մոլորակները, որոնք Արեգակի շուրջը պտտվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, թվով շատ են և դեռևս բոլորն էլ բնավ հայտնի չեն։

thumb

Ամեն տարի հայտնաբերվում են մի քանի տասնյակ աստերոիդներ։ (Ընդամենը նրանցից հայտնի են ավելի քան մեկ ու կես հազար հատ )։ Շատ աստերոիդներ են հայտնաբերել սովետական աստղագետները, և նրանցից մեկը, օրինակ, ի պատիվ Վ․ Ի․ Լենինի, կոչվել է Վլադիլենա։ Այդ աստերոիդների ուղիները Միջազգային աստղադիտական միության հանձնարարությամբ հաշվում է Լենինգրադի Տեսական աստղագիտության ինստիտուտը, որն այդ բնագավառում հանդիսանում է ավելի հեղինակավոր հիմնարկություն։

Ամենամեծ աստերոիդի՝ Ցերերայի (հայտնաբերված է 1801 թ.) տրամագիծը հավասար Է 770 կմ, իսկ մինչև այժմ հայտնաբերվածներից շատերի տրամագիծը չափվում է մի քանի կիլոմետրերով։ Փոքր մոլորակներից և ոչ մեկի վրա մթնոլորտ չկա, այն պատճառով, ինչ պատճառով որ այն չկա Լուսնի և Մերկուրիի վրա. նրանց ձգողականությունն անզոր է պահելու ցնդող գազերը։

thumb

Փոքր մոլորակների ուղեծրերր շատ բազմազան են։ Նրանցից մի քանիսի ուղեծրերի ձգվածությունը և թեքվածությունը խավարածրի նկատմամբ խիստ մեծ է։ Այդ տեսակետից առանձնապես ուշագրավ են այնպիսի փոքր մոլորակները, ինչպիսիք են Էրոտը, Հերմեսը և Ամուրը, նրանց ուղեծրերի խիստ ձգվածության շնորհիվ նրանք երբեմն Երկրին ավելի են մոտենում, քան Մարսը, և դրանով իսկ հնարավորություն են տալիս ավելի ճշտորեն որոշելու Արեգակի պարալաքսի մեծությունը։ Վերջին ժամանակներս հայտնաբերվել են այնպիսի աստերոիդներ, որոնք ժամանակ առ ժամանակ Արեգակին ավելի են մոտենում, քան Երկիրը և Վեներան, այսպես, օրինակ, Ադոնիսը։ Այդպիսի մոլորակներից մեկը (Հերմեսը) 15 տարին մեկ անգամ կարող է բավականաչափ մոտենալ Երկրին, հասնելով մինչև Լուսնի հեռավորությանը։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչպե՞ս է պտտվում Լուսինն իր առանցքի շուրջը և ինչի՞ է հավասար այդ պտտման պարբերությունը։
  2. Ի՞նչ է երևում Լուսնի մակերևույթի վրա։
  3. Ի՞նչ է Լուսնի տերմինատորը։
  4. Ինչպիսի՞ ֆիզիկական պայմաններ կան Լուսնի վրա և հնարավո՞ր է արդյոք կյանք նրա վրա։
  5. Լուսնի օղակաձև սարերի առաջացման ինչպիսի ենթադրություններ կան։
  6. Թվեցեք բոլոր մոլորակներր, ըստ Արեգակից ունեցած նրանց հեռավորության կարգի։ Ինչպիսի՞ երկու խմբի են նրանք բաժանվում և ինչո՞ւ։
  7. Ի՞նչ գիտենք Մերկուրիի և Վեներայի մասին։
  8. Ինչպե՞ս կերևա Երկիրը, եթե նա դիտվի այլ մոլորակներից։
  9. Ինչո՞վ է Մարսը նման Երկրին և ի՞նչ է երևում նրա վրա։ Մարսի վրա ինչպիսի՞ ֆիզիկական պայմաններ կան և հնարավո՞ր է, որ նրա վրա կյանք լինի։
  10. Ինչո՞վ է ուշագրավ Յուպիտեր մոլորակը։
  11. Ինչո՞վ է Սատուրնը նման Յուպիտերին։ Ինչպիսի կառուցվածք ունի նրա օղակը և ո՞ւմ կողմից է հաստատվել։
  12. Ի՞նչ է հայտնի Արեգակից ավելի հեռու երեք մոլորակների մասին։
  13. Ի՞նչ են աստերոիդները։ Քանի՞ հատ են նրանք և ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն նրանցից մի քանիսների շարժումները։ Աստերոիդներից ո՞րն է ավելի շատ մոտենում Երկրին։
  14. Թվեցեք, թե ո՞ր մոլորակները արբանյակ ունեն և քանի՞սը։ Նրանցից որո՞նք են ավելի շատ հետաքրքիր և ինչո՞ւ։
  15. Մեծ մոլորակներից ո՞րն է ամենամեծը և ո՞րն ամենափոքրը։

ԳԻՍԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ

§ 96. ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ (ԿՈՄԵՏԱՆԵՐԻ) ՏԵՍՔԸ։ «Կոմետա» բառը հունարենից թարգմանված նշանակում է «վարսավոր — գիսավոր աստղ»։ Գիսավորներ կոչվում են այն լուսատուները, որոնք մոլորակների պես շարժվում են երկնքում և իրենց տեսքով նման են մշուշաբծի, որից երբեմն մի կողմի վրա լուսավոր գես է ձգվում։ Գիսավորի գեսը միշտ ուղղված է լինում Արեգակի հակադիր կողմի վրա։ Գիսավորների գեսերը հսկայական չափերի են հասնում․ նրանք երբեմն երկնքում մի քանի տասնյակ աստիճան են ընդգրկում, իսկ տարածության մեջ ձգվում են տասնյակ և նույնիսկ հարյուր միլիոնավոր կիլոմետր։ Գիսավորների լուսանկարներում (նկ․ 96) աստղերն ստացվում են գծիկների ձևով, որովհետև գիսավորները աստղերի նկատմամբ տեղաշարժվում են, իսկ լուսանկարչական ապարատը լուսանկարահանման ժամանակ տեղաշարժվում է գիսավորի հետևից։ Գիսավորի գլխում (նրա ամենապայծառ մասը) սովորաբար նկատվում է որոշ խտացում՝ գիսավորի միջուկը։

Ամեն տարի աստղագետները մի քանի գիսավոր են նկատում, բայց նրանցից շատերը միայն հեռադիտակով են դիտվում։ Գիսավորները կրում են այն գիտնականի անունը, ով նրանց հայտնաբերել է կամ ուսումնասիրել։ Շատ գիսավորներ են հայտնաբերվել սովետական գիտնականների կողմից։ Օրինակ, պրոֆ․ Գ․ Ն․ Նեույմինը հայտնաբերել է 6 գիսավոր։ Առաջներում գիսավորների հետ կապել են զանազան սնահավատություններ, օրինակ, գիսավորի երևալը համարել են պատերազմի պատճառ կամ նախագուշակում։

§ 97* ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂԵԾՐԵՐԸ։ Երկարագես պայծառ գիսավորները սակավ են հայտնվում՝ հարյուրամյակում միջին հաշվով 8—9 անգամ։ Նրանց ուղեծրերը շատ նման են պարաբոլի։ Շրջանցելով Արեգակի շուրջը, գիսավորները նորից սլանում են դեպի տիեզերական հեռու տարածությունները։ Այդպիսի գիսավորների ուղեծրերն իրենցից ներկայացնում են խիստ ձգված էլիպսներ (ունեն մոտավորապես մեկի հավասար էքսցենտրիսիտետ և աֆելիումի տասնյակ հազարավոր աստղագիտական միավորի հավասար հեռավորություն)։ Այդ պատճառով էլ այդպիսի գիսավորների պտտման պարբերությունները երբեմն կարող են հազարամյակներով արտահայտվել։

thumb
thumb

Որոշ գիսավորներ, մեծ մասամբ, պայծառության տեսակետից թույլերը, շարժվում են ոչ այնքան շատ ձգված էլիպսներով։ Այդպիսի գիսավորները համեմատաբար հաճախ, պարբերաբար մոտենում են Արեգակին, այդ պատճառով էլ կոչվում են պարբերական գիսավորներ։ Նրանց երևալու ժամանակը սովորաբար նախահաշվում են։

Պտտման ամենափոքր պարբերաշրջան (3,3 տարի) ունի Էնկեի գիսավորը (սկսած 1819 թվից նրա մերձեցումն Արեգակին դիտվել է մոտ 40 անգամ)։ Հանրածանոթ է նաև Հալլեի պայծառ գիսավորը, որի պարբերությունը հավասար է 75 տարվա (նկ. 98)։

Վերջին անգամ նա Արեգակին մոտեցել է և դիտվել 1910 թվականին։ Նա Արեգակին և Երկրին նորից պետք է մոտենա մոտավորապես 1986 թվականին։

§ 98. ԳԻՍԱՎՈՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ։ Սպեկտրային դիտումները ցույց են տվել, որ գիսավորների գլուխներն ու գեսերը բաղկացած են ծայր աստիճան նոսրացած գազերից՝ ածխածնի օքսիդից (ածխահոտի CO գազից) և ցիանից։ Այդ գազերի լուսարձակումը առաջ է գալիս Արեգակի ճառագայթների ազդեցությունից, բայց դա լույսի սոսկ անդրադարձում չէ, ինչպես այդ կռահել է դեռևս Լոմոնոսովը։ Մի քանի գիսավորների գեսերում կան և նույնիսկ գերակշռում են փոշու մանրագույն հատիկներ, որոնք անդրադարձնում են Արեգակի լույսը։

thumb

Գիսավորների բնությունն առանձնապես մանրամասն կերպով ուսումնասիրել են ռուս գիտնականները։ Բազմաթիվ գիսավորներ հայտնաբերել են սովետական աստղագետները։

Գիսավորների գեսերը երբեմն ուղղագիծ են լինում, երբեմն քիչ կորացած։ Ինչպես ապացուցել է հռչակավոր ռուս աստղագետ Ֆ. Ա․ Բրեդիխինը (1831—1904), գիսավորի գեսն այնքան ուղիղ է լինում, որքան ավելի մեծ է մասնիկների վրա ազդող Արեգակի վանողական ուժը՝ արեգակնային ձգողականության համեմատությամբ։ Բրեդիխինի տեսությամբ օգտվում են ամբողջ աշխարհի գիտնականները, բայց նա է՛լ ավելի զարգարում է ստաըել Սովետական Միության մեջ, ուր պրոֆ․ Ս․ Վ․ Օրլովը այդ բնագավառում իր կատարած աշխատանքների համար ստացել Է Ստալինյան մրցանակ։

Փորձերով ապացուցված է, որ լույսի ճառագայթները ճնշում են գործում այն առարկաների վրա, որոնց նրանք լուսավորում են։ Այդ ճնշման մեծությունը փորձով առաջինը չափել է ռուս ֆիզիկոս Պ․ Ն․ Լեբեդևը (1866—1912)։ Փոշու խոշոր մասնիկների վրա այդ ճնշման ուժը փոքր է, համեմատած այն ուժի հետ, որով նրանց ձգում է Արեգակը, իսկ փոշու մանրագույն հատիկների և գազի մասնիկների վրա նա ազդում է նկատելիորեն և կարող է շատ անգամ գերազանցել ձգողության ուժից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լույսի ճնշման ուժը համեմատական է մարմնի մակերևույթին, իսկ ձգողության ուժը համեմատական է նրա ծավալին։ Իսկ փոշու հատիկների չափերը փոքրանալու դեպքում նրանց ծավալն ավելի արագ է փոքրանում, քան նրանց մակերևույթը։

thumb

Այսպիսով, Արեգակի ճառագայթների ճնշումը գազի մասնիկների վրա, որոնք այնքան մեծ քանակով են անջատվում գիսավորի միջուկից, որքան գիսավորն ավելի Է մոտենում ու տաքանում Արեգակից,— հարկադրում է, որ գազի այդ մասնիկները մեծ արագությամբ հեռանան գիսավորից, որից և առաջանում է գիսավորի գեսը (նկ․ 90)։ Նկատվել են գիսավորներ, որոնք մի քանի գեսեր են ունեցել, դա ցույց է տալիս, որ նրանց կազմության, մեջ տարբեր չափերի մասնիկներ են մտնում։

Գիսավորների միջուկի պինդ մասը, հավանորեն, իր մեծությամբ աննշան է և, ըստ երևույթին, կազմված է քարերի կամ կոշտերի կուտակներից, որոնք փոքր արանքներով բաժանված են միմյանցից։ Գիսավորների մասսաները աննշան փոքր են և փոքրիկ աստերոիդների մասսաներին չեն գերազանցում (կազմում են երկրի մասսայի միլիարդերորդական մասը)։

§ 99․ ՄԵՏԵՈՐՆԵՐԸ կամ «վայր ընկնող աստղերն» ամենից լավ դիտվում են անլուսին գիշերները, օրինակ, աշնանը։ Մետեորը աչնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես աստղ վայր ընկավ։ Որոշ գիշերներ, օրինակ՝ օգոստոսի 10-ին և 11-ին, վայր ընկնող աստղեր առանձնապես շատ են դիտվում։

thumb
thumb

Եթե երկնքի որևէ շրջանում դիտվող մետեորների տեսանելի ճանապարհը մտովի դեպի ետ շարունակենք, ապա կտեսնենք, որ այդ ճանապարհների մեծամասնությունը հատվում է գրեթե միևնույն կետում» Այդ կետը կոչվում է ռադիանտ (նկ. 100)։

Ռադիանտը հեռանկարային երևույթ է. մետեորները խմբով շարժվում են միմյանց զուգահեռ, բայց մեզ թվում է, թե հեռվում նրանց ճանապարհները միանում են։

Մետեորները աստղերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Այդ երևույթն առաջ են բերում գրամի մասերով արտահայտվող մասսա ունեցող մանրագույն, պինդ մասնիկները, որոնք մեծ արագությամբ շարժվում են միջմոլորակային տարածության մեջ և հանդիպելով Երկրին՝ սրընթաց թափանցում են նրա մթնոլորտը։ Մետեորների մասնիկներն անընդհատ հանդիպում են Երկրի ճանապարհին, իսկ երբեմն էլ նրանք հոծ բազմությամբ ներխուժում են Երկրի մթնոլորտը։ Ներս թռչելով մթնոլորտ մի քանի կիլոմետրից մինչև 200 կմ/վրկ արագությամբ, նրանք իրենց շարժումն արգելակող օդի մոլեկուլների փոխազդեցությունից շիկանում են այնքան ուժեղ, որ դեռ Երկրի մակերևույթին չհասած՝ գոլորշիանում են մոտ 80—150 կմ բարձրության վրա։

Մետեորների սպեկտրներում նկատվում են այն նյութերի շիկացած գոլորշիների գծերը, որոնցից կազմված է մետեորային մասնիկը (երկաթ, սիլիկոն, կալցիում և այլն)։ Երբեմն մետեորն անցնելուց հետո կարճ ժամանակով մշուշանման շերտիկ է մնում․ դա մետեորի հետքն է՝ մետեորից մնացած փոշու հատիկներն ու գազերն են։

§ 100. ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ ՏՐՈՀՈԻՄԸ ԵՎ ՄԵՏԵՈՐՆԵՐԸ։ Մետեորների մասնիկներից շատերը հանդիսանում են գիսավորների միջուկների տրոհման արդյունքը։ Նկատված է, որ պարբերական գիսավորներն իրենց հաջորդական վերադարձներին դեպի Արեգակը՝ աղոտանում են։ Նրանցից մի քանիսը մասնատում են երևան բերել, այսինքն՝ նկատվել է։ Թե ի՛նչպես գիսավորը հետզհետե տարաբաժանվել է մի քանի մասերի։

Այդ տեսակետից առավել ուշագրավ է եղել Բիելայի գիսավորը (նա կրում է աստղագիտություն սիրող չեխ Բելիի աղավաղած ազգանունը, որ հայտնաբերել է այդ գիսավորը)։ Նա բաժանվել է երկու մասի։ 1846 և 1852 թվականներին դիտվել են գիսավորի հենց այդ երկու մասերը, իսկ այնուհետև՝ էլ չեն երևացել, գիսավորը անհետացել է։

1872 թ. նոյեմբերին, երբ Երկիրը հատել է այդ գիսավորի ուղեծիրը, դիտվել է վայր ընկնող աստղերի մի առատ անձրև, հետագայում ևս ամեն տարի նոյեմբերին դիտվում էր նույնը, բայց արդեն ոչ այնքան առատ։ Երբ նոյեմբերյան մետեորների ռադիանտի դիրքով հաշվեցին մետեորների ճանապարհը տարածության մեջ, պարզվեց, որ նրանք շարժվում են հոծ բազմությամբ կամ հոսքով հենց նույն ուղեծրով, որով առաջ շարժվում էր Բիելայի գիսավորը։ Ըստ երևույթին, Բիելայի գիսավորը վերջնականապես տրոհվել է, վերածվելով մանր քարերի մի ընդարձակ խմբի. Երկրի հետ հանդիպելիս հենց նրանք էլ առաջ են բերում մետեորների երևույթը։

thumb

Նույնպիսի նմանություն է երևան գալիս որոշ գիսավորների ուղեձրերի և որոշ մետեորային հոսքերի ուղեծրերի միջև։ Մետեորները աստիճանաբար տարածվում են ուղեծրի երկարությամբ, իսկ ուղեծիրն ինքը, մոլորակների խանգարումների հետևանքով, երբեմն շեղվում է Երկրի ուղեծրից, ուստի և մետեորային որոշ առատ հոսքեր ժամանակի ընթացքում թուլանում են կամ բոլորովին դադարում. Երկիրն այդ մետեորային մասնիկներին այլևս լի հանդիպում։

§ 101. ԲՈԼԻԴՆԵՐ ԵՎ ՄԵՏԵՈՐԻՏՆԵՐ։ Անհամեմատ սակավ են դիտվում խիստ պայծառ մետեորներ, որոնք հրագնդերի տեսք ունեն։ Այդ երևույթները կոչվում են բոլիդներ։ Նրանք առաջանում են ավելի մեծ ծավալ ունեցող մետեորային մարմինների ներթափանցումից Երկրի մթնոլորտը։ Նրանք իրենց մեծ ծավալի շնորհիվ այնպես շուտ չեն փոշիանում, ինչպես մետեորային փոքր մասնիկները, և մեծ ճանապարհ են անցնում մթնոլորտում, դադարելով փայլելուց 30—60 կմ բարձրության վրա։ Մեծ արագությամբ ճեղքելով օդը, խոշոր մետեորային մարմինը մթնոլորտում ձայնական ալիք է առաջացնում, որ լսվում է որպես հղրդոց արձակող ամպրոպի ճայթյուն։

Բոլիդների երևալն անցյալներում ամեն տեսակի սնոտիապաշտություն է առաջացրել, այդ թվում ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծվել «հրեղեն վիշապ–օձերի» մասին։

Ավելի ևս մեծ մետեորային մարմինները, թափանցելով մթնոլորտի ավելի խիտ շերտերը, օդի դիմադրությունից կորցնում են իրենց հսկայական արագությունը (միջին հաշվով 20—25 կմ բարձրության վրա) և ընկնում են Երկրի մակերևույթի վրա ազատ կերպով ընկնող մարմնի արագությամբ։ Երկրի մակերևույթի վրա ընկած մետեորային մարմինները կոչվում են մետեորիտներ (երկնաքարեր)։

Մետեորիտների չափերը խիստ բազմազան են։ Նրանցից ամենախոշորը, որ գտնվել է Հարավային Աֆրիկայում 1927 թվականին, կշռում է 70 տոննա։ Դիտվել են վայր ընկնող քարերի կատարյալ անձրևներ, դա տեղի է ունենում մթնոլորտում մետեորիտի մանրատումից։ Ըստ իրենց կազմության մետեորիտները լինում են երկու հիմնական տեսակի՝ քարային և երկաթային։ Վերջիններս գրեթե ամբողջապես բաղկացած են լինում մաքուր երկաթից։

Կարող է պատահել, որ մետեորիտները հանդիսանում են տրոհված գիսավորների կամ որևէ այլ քայքայված երկնային մարմնի բեկորներ։ Նրանց մեջ գտնվել են նույն քիմիական էլեմենտները, որոնք հայտնի են Երկրի վրա, որը մի անգամ ևս ակնհայտորեն հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը։ Սակայն մետեորիտների մեջ հանդիպող բազմազան, Երկրի վրա երբեք չհանդիպող հանքատեսակները վկայում են մետեորիտների գոյանալու ֆիզիկական առանձնահատուկ պայմանների մասին (ճնշում, ջերմաստիճան և այլն)։

1908 թվականին սիբիրյան տայգայում Կրասնոյարսկի հյուսիսային կողմում ընկել է մի վիթխարի մետեորիտ, որ իր անկմամբ մեծ ավերածություններ է առաջացրել անտառում։ Այն անվանում են Տունգուզական։ Նրա մասսան գնահատում են 1000 տոննա։ Այդպիսի մեծ երկնաքարերի անկումը հազվագյուտ է պատահում։ Մեր երկրում վայր ընկած մետեորիտը հանդիսանում է պետական սեփականություն և այն գտնելու դեպքում ենթակա է հանձնման գիտական հաստատություններին։

§ 102. ՀՆԱՐԱՎՈ՞Ր է ԱՐԴՅՈՔ ԵՐԿՐԻ ԲԱԽՎԵԼԸ ԳԻՍԱՎՈՐԻ ՀԵՏ։ Շատ հաճախ չարամիտ մարդկանց հրահրանքով լուրեր են տարածվում, որ իբր Երկիրը կարող է գիսավորի հետ բախվելու դեպքում կործանվել։ Հաշվարկումները ցույց են տալիս, որ գիսավորի միջուկի հետ Երկրի բախման հավանականությունը շատ փոքր է։

Սակայն, ի՞նչ կարող է պատահել, եթե հանկարծ Երկիրը բախվի գիսավորի հետ։ Եթե գիսավորը իր գեսով «դիպչի» Երկրին, ապա գիսավորի գեսի նոսրացած գազերը նույնիսկ չեն կարող թափանցել Երկրի մթնոլորտի խիտ շերտերը, և մենք նույնիսկ չենք նկատի, որ Երկիրը գտնվում է գիսավորի գեսում։ Այդպիսի դեպքեր արդեն եղել են (Հալլեի գիսավորը 1910 թ.) և առանձնապես ոչ մի հետևանք չեն ունեցել։ Իսկ եթե պատահի, որ Երկիրը բախվի գիսավորի բուն միջուկի հետ, ապա բոլոթից հավանականն այն է, որ կդիտվի միայն աստղային առատ անձրև և, գուցե, Երկրի վրա ընկնեն մետեորիտներ, որոնք, համենայն դեպս, ոչ մի բանով չեն սպառնա քիչ թե շատ նկատելի վնաս հասցնելու Երկրի վրա գոյություն ունեցող կյանքին։

Գիսավորների հայտնվելը ոչ մի առնչություն չունի, իհարկե, երկրային իրադարձությունների՝ պատերազմների և մյուս աղետների հետ, ինչպես այդ առաջ կարծում էին։ Ժամանակակից գիտությունը ոչ միայն ջախջախում է գիսավորների հայտնվելու հետ կապված բոլոր նախապաշարումները, այլև հնարավորություն է տալիս նոր հայտնված գիսավորը մի քանի օր դիտելուց հետո նախապես հաշվել նրա հետագա ամբողջ ճանապարհը արեգակնային համակարգության սահմաններում։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչպե՞ս են երևում գիսավորները և ո՞ւր են ուղղված նրանց գեսերը։
  2. Ինչպիսի՞ մասեր են տարբերում գիսավորներում։
  3. Գիսավորների ինչպիսի՞ ուղեծրեր են հայտնի։
  4. Ինչպիսի՞ն է գիսավորի ֆիզիկական և քիմիական բնույթը՝ կառուցվածքը, կազմությունը և մասսան։ Ինչո՞ւ են նրանք փայլում։
  5. Ո՞վ է ամենից լավ ուսումնասիրել գիսավորների բնույթը։
  6. Ո՞վ և ինչպե՞ս է բացատրել գիսավորների գեսերի ուղղվածությունը Արեգակին տրամագծորեն հակառակ կողմի վրա։
  7. Ի՞նչ են մետեորները և նրանց ռադիանտը։
  8. Ինչպիսի՞ն է մետեորների ծագումը և ինչո՞վ է ուշագրավ Բիելայի գիսավորի պատմութլունը։
  9. Ի՞նչ են բոլիդները։
  10. Ի՞նչ են մետեորիտները և քանի՞ տեսակներ են լինում։
  11. Հնարավո՞ր է արդյոք Երկրի ընդհարումը գիսավորի հետ, և վտանգավո՞ր է այդ։

ԱՐԵԳԱԿ

§ 103. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵԳԱԿԻ ՄԱՍԻՆ։ Արեգակը մոլորակային համակարգության կենտրոնական լուսատուն է։ Նա գնդաձև է և թաղկացած է շիկացած, ուստի և պայծաո լույս արձակող գազերից։

Արեգակը անհամեմատ մեծ է մասսայով, քան բոլոր մոլորակները միասին վերցրած (600 անգամ՝ ըստ ծավալի և 750 անգամ՝ ըստ մասսայի)։ Նրա մասսան 332 հազար անդամ մեծ է Երկրի մասսայից, իսկ տրամագիծը՝ 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից։ Արեգակի ներսում ազատ կերպով կտեղավորվեր նույնիսկ Լուսնի ողջ ուղեծիրը, որը Երկրից հեռու է գտնվում 30 երկրային տրամագծի չափ։ Բոլոր մոլորակները, նույն թվում նաև Երկիրը, պտտվելով Արեգակի ջուրջր, լուսավորվում և տաքացվում են նրա կողմից։

Ինչ վերաբերում է արեգակից Երկրի ունեցած հեռավորությանը (մոտավորապես 150 միլ․ կմ), որը մեզ աներևակայելի մեծ է թվում, ապա նա կազմում է Արեգակի հարյուրապատիկ տրամագծից միայն մի քիչ ավելին։

§ 104. ԱՐԵԳԱԿԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ։ Արեգակից ստացվող լույսն ու ջերմությունը ապահովում են կյանքը մեր Երկրի վրա։ Ջրի գոլորշիացումը, զանազան տեղումները, գետերի հոսանքը, փոթորիկները, ամպրոպները, երաշտը և մյուս բոլոր երևույթները, որոնք Երկրի վրա պայմանավորում են կլիման և եղանակը, կախված են նրանից, որ Արեգակը տաքացնում է Երկիրը, և պետք է փոփոխության ենթարկվեն՝ կախված այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում Արեգակի վրա։

Մարդկությունը լայն չափերով օգտագործում է Արեգակի էներգիան ոչ միայն ուղղակի ջերմության ու լույսի ձևով, այլև ուրիշ ձևերով, որոնց նա փոխարկվում է, օրինակ, ջրի էներգիան, քամու էներգիան (հիդրոէլեկտրակայաններում կիրառվող ջրային տուրբինների, հողմաշարժիշների միջոցով և այլն)։ Քարածուխը՝ Արեգակի ջերմության շնորհիվ աճած բույսերի քարացած մնացորդները, այդ նույնպես Արեգակի էներգիայի պաշարներ են, որ թաքնված են Երկրի ընդերքում։ Սակայն, Արեգակի՝ Երկրի վրա ընկնող էներգիայի հսկայական մասը մնում է չօգտագործված։ Ներկայումս երբեմն կիրառվում են զանազան տիպի, այսպես կոչված, արեգակնային մեքենաներ, այսինքն այնպիսի ապարատներ, որոնք անմիջականորեն հավաքում են Արեգակի էներգիան և այն փոխարկում էներգիայի այլ տեսակների՝ շոգեշարժիչների և էլեկտրական շարժիչների էներգիայի։ Այդ արեգակնային մեքենաներին մեծ ապագա է սպասում մեր Միության ժողովրդական տնտեսության մեջ։

thumb

§ 105. ԱՐԵԳԱԿԻ ՏԵՍՔԸ ՀԵՌԱԴԻՏԱԿՈՎ։ Եթե սև ապակու միջով հեռադիտակից նայենք Արեգակին, ապա մենք այն կտեսնենք իբրև մի կլոր սկավառակ, որի պայծառությունը եզրերի մոտ թեթևակի կերպով թուլանում է (նկ. 102)։ Դրանով ակնհայտ կերպով ընդգծվում է Արեգակի գնդաձևությունը։

Շատ հաճախ կարելի է Արեգակի վրա տեսնել տարբեր մեծության մութ բծեր, իսկ Արեգակի ու բծերի եզրերի մոտ կարելի է նկատել փոքրիկ, պայծառ վահանակներ, որոնք կոչվում են ջահեր։ Լավ հեռադիտակով նայելիս նկատվում է նաև այն, որ Արեգակի մակերևույթը համաչափ չէ լուսավորված, այլ ասես չեչոտ լինի, կարծես նա խիտ դասավորված մանր հատիկներից կազմված լինի։ Այդ լուսատու հատիկներր կոչվում են գրանուլներ, իսկ ամբողջ երևույթը՝ գրանալացիա։ Արեգակի տեսանելի ամբողջ լուսաբեր մակերևույթը կոչվում է ֆոտոսֆերա։

Արևաբծերի վրա առաջին անգամ ուշադրություն դարձրեց Գալիլեյը՝ հեռադիտակը հնարելուց անմիջապես հետո։ Կրոնի պաշտպանները դեպի այդ երևույթը շատ թշնամաբար վերաբերվեցին, որովհետև այն հակասում էր երկնային մարմինների կատարելության և անփոփոխականության մասին կրոնական հայացքներին։

§ 106. ԱՐԵԳԱԿԻ ՊՏՈՒՅՏԸ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋԸ։ Եթե օրը-օրին դիտենք Արեգակը և նրա վրա եղած բծերը, ապա հեշտությամբ կարելի է նկատել, որ նրանք աստիճանաբար տեղաշարժվում են Արեգակի սկավառակի վրա՝ նրա արևելյան եզրից դեպի արևմտյան եզրը։ Դա նրանից է, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը՝ մոտավորապես 25 օր պարբերությամբ։ Երկրից դիտողին թվում է, թե Արեգակի պտույտը տեղի է ունենում 27 օրում, որովհետև, մինչև որ Արեգակը մեկ անգամ պտտվի իր առանցքի շուրջը, Երկիրը նույն ուղղությամբ Արեգակի շուրջը մի որոշ ճանապարհ կանցնի իր ուղեծրով, և Արեգակը պետք է դարձյալ մի որոշ անկյունով շրջվի, որպեսզի առաջվա բիծը նորից ուղիղ Երկրի դիմաց երևա։

Արեգակի սկավառակի վրա եղած բծերի և ուրիշ գոյացությունների տեսանելի շարժման դիտումները ցույց են տալիս, որ նրա զանազան մասերը տարբեր արագությամբ են պտտվում։ Ամենից արագ պտտվում են հասարակածային մասերը՝ 25 օրում մի պտույտ անելով։ Որքան մոտ Արեգակի բևեռներին, այնքան դանդաղ է կատարվում պտույտը, և Արեգակի բևեռներից 10° հեռավորության վրա մի պտույտը 34 օր է տևում։ Հետևաբար, Արեգակը պտտվում է ոչ թե իբրև պինդ մարմին, այլ իբրև հեղուկ կամ գազանման մարմին։ Դա լիովին համապատասխանում է Արեգակի փոքր խտությանը (միջին խտությունը՝ 1,4 գ/սմ³ և նրա բարձր ջերմաստիճանին։ Արեգակի մակերևութային ջերմաստիճանը, այսինքն՝ նրա ֆոտոսֆերային ջերմաստինանը, մոտավորապես հավասար է 6000°։

§ 107. ԱՐԵՎԱԲԾԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Արևաբծերի չափերը չափազանց բազմազան են։ Նրանք երբեմն այնքան մեծ են լինում, որ երևում են չզինված աչքով (սևացրած ապակու միջով)։

Բծերից շատերի տրամագիծը մեծ է Երկրի տրամագծից։ Հաճախ բծերը դասավորվում են ամբողջ խմբերով։ Բծերի տեսանելի ձևերը չափազանց տարբեր են լինում և կախված են ոչ միայն նրանց իսկական ձևից, այլև Արեգակի սկավառակի վրա նրանց ունեցած դիրքից։ Սկավառակի եզրերին բծերը հեռանկարի հետևանքով կարծես սեղմվում, նեղանում են։ Բծերից գրեթե յուրաքանչյուրը, որ դիտելու ժամանակ սև է թվում, շրջապատված է չինում ավելի լուսավոր, մոխրագույն՝ եզերվածքով, այսպես կոչված՝ կիսաստվերով։

thumb

Վաղուց ի վեր բծերի սևությունը այն միտքն էր հղացրել, թե նրանք Արեգակի մակերևույթի արդեն սառչող մասերն են։ Այժմ հաստատված է, որ թեև արևաբծերում եղած գազերի ջերմաստիճանը զգալի չափով ցածր է մնացած մակերևույթի ջերմաստիճանից (մոտավորապես 4500°), այնուամենայնիվ բծերի ներսում եղած գազերը նույնպես շիկացած են և խավար են թվում արեգակնային ֆոտոսֆերայի ավելի շիկացած ու պայծառ, մասերի հետ միայն կոնտրաստի երևույթի շնորհիվ։

Արեգակնային գազերը գտնվում են մշտական շարժման մեջ։ Այդ շարժումն արտահայտվում է նաև բծերում, ըստ որում բծերի փոփոխությունները վիթխարի են թե՛ իրենց բնույթով և թե՛ իրենց մասշտաբով։ Բծերը սովորաբար երևան են գալիս փոքրիկ սև կետերի ձևով (այսպես կոչված՝ ծակոտիների ձևով), հետզհետե մեծանում են, շրջապատվում են ուրիշ բծերով, այնուհետև մասերի են բաժանվում կամ միաձուլվում իրար հետ, փոխում են իրենց ձևը (նկ․ 103) և նույնիսկ անկանոն կերպով տեղաշարժվում հենց Արեգակի մակերևույթի վրա (Արեգակի հետ միասին պտույտ գործելուց բացի)։ Հազվադեպ է պատահում, որ բծերի որևէ խումբ կարողանա իր գոյությունը պահպանել Արեգակի 3—4 պտույտի ընթացքում։ Սովորաբար նրանք մի քանի օրվա ընթացքում տրոհվում և անհետանում են, իսկ նրանց փոխարեն հանդես են գալիս նորերը։

Ի հակադրություն բծերի, ջահերը ֆոտոսֆերայի առավել տաք մասերն են հանդիսանում։ Գրանուլները արեգակնային ֆոտոսֆերայում եղած ավելի ևս շիկացած գազերի ամպեր են։ Ե՛վ ջահերը, և՛ գրանուլները նույնպես ծագում, անհետանում և անընդհատ տեղաշարժվում են։

Արևաբծերի նկատմամբ կատարած բազմամյա դիտումները, նրանց թվի և զբաղեցրած մակերեսի հաշվումները ցույց են տալիս արևաբծերի պարբերականության գոյությունը։

Այն բանից հետո, երբ բծերի թիվը և նրանց զբաղեցրած մակերեսը հասնում է առավելագույն չափի ընթացիկ ցիկլում (արևաբծերի մաքսիմումը), նրանց քանակն ու չափերը հետզհետե փոքրանում են և 6 տարուց հետո հասնում մինիմումի։ Այնուհետև բծերի թիվը նորից սկսում է ավելանալ և հասնում է նոր մաքսիմումի՝ առաջինից միջին հաշվով 11 տարի անցնելուց հետո։ Յուրաքանչյուր պարբերաշրջանի (ցիկլի) սկզբում բծերն առաջ են գալիս Արեգակի հասարակածից հեռու (բայց երբեք բևեռային շրջաններում չեն լինում) և հետզհետե իջնում են դեպի հասարակածը, որտեղ և վրա է հասնում նրանց մինիմումը։

Շնորհիվ պարբերականության գոյության կարելի է նախօրոք, մոտավորապես ասել, թե ո՛ր թվին ավելի շատ արևաբծեր կլինեն, կամ, ընդհակառակը, ո՛ր թվին՝ քիչ։ Բծերի վերջին մաքսիմումը դիտվել է 1947—1948 թվականներին։

§ 108․ ԱՐԵԳԱԿԻ ՍՊԵԿՏՐԸ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈԻՆԸ։ Արեգակն ունի անընդհատ սպեկտր, որ կտրտված է բազմաթիվ մութ գծերով։ Այդ ցույց է տալիս, որ ֆոտոսֆերան շրջապատված է նվազ տաք գազերի շերտով, որոնք անմիջականորեն չեն նկատվում։ Հենց այդ գազերն են, որ իրենց կլանումով սպեկտրում մութ գծեր են առաջացնում։ Արեգակի այդ նվազ տաք շերտերը կարելի է նրա մթնոլորտն անվանել։

Մութ գծերի դիրքերը չափելու միջոցով հաջողվել է պարզել, թե քիմիական ո՛ր նյութերին են նրանք պատկանում, այսինքն՝ հաջողվել է պարզել այն գազերի քիմիական բաղադրությունը, որոնցից կազմված է Արեգակի մթնոլորտը։ Այդ էլեմենտներից գլխավորները հետևյալներն են. ջրածին, նատրիում, կալցիում և երկաթ։ Մինչև այժմ Արեգակի վյրա ի հայտ է բերվել քիմիական 66 էլեմենտների առկայությունը։ Նրանք բոլորն էլ գտնվում են գազային վիճակում, որովհետև նրանց ջերմաստիճանը չափազանց բարձր է։

§ 109. ԱՐԵԳԱԿԻ ԼՈՒՅՍԸ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երկիրն Արեգակից հսկայական քանակությամբ ջերմություն և լույս է ստանում։ Քանի որ Արեգակը Երկրից շատ հեռու է գտնվում և իր էներգիան ճառագայթում է բոլոր կողմերի վրա, ուստի Երկրի վրա ընկնում է այդ էներգիայի միայն աննշան մասը (մոտավորապես մեկ երկումիլիարդերորդ մասը)։ Հետևաբար կարելի է պատկերացնել, թե որքան մեծ պետք է լինի նրա ջերմաստիճանը, թե որքան շատ ջերմություն և լույս է նա ճառագայթում։ Փորձերի ու հաշվարկումների միջոցով հաստատված է, որ 1 սմ² մակերևույթը, որ ուղղահայաց է Արեգակի ճառագայթներին և տեղավորված է Երկրի մթնոլորտի սահմանում, մեկ րոպեում ստանում է 1,93 կալորիա։ Այդ մեծությունը կոչվում է արեգակնային հաստատուն։ Այդ հաստատունը որոշելիս հաշվի է առնվում արեգակնային էներգիայի այն կորուստը, որ տեղի է ունենում Երկրի մթնոլորտում։

Արեգակի ճառագայթած էներգիայի ընդհանուր քանակի մասին որոշ գաղափար կարելի է կազմել հետևյալ օրինակի հիման վրա. եթե Արեգակի շրջապատը սառցակալվեր 14 մ խորությամբ, ապա նրա ճառազայթած ջերմությունը կբավականանար, որպեսզի այդ ամբողջ սառցե կեղևը հալվեր մեկ րոպեում։

Իմանալով արեգակնային հաստատունի մեծությունը, կարելի է հաշվել Արեգակի ջերմաստիճանը։ նույնը կարելի է անել, օգտվելով § 84-ում նկարագրած և այլ եղանակներով։ Այդ եղանակներից մեկը, որ կիրառել է Մոսկվայում պրոֆ. Վ. Կ. Ցերասկին (1849—1925), շատ հետաքրքրական է։ Ցերասկին գոգավոր հայելու միջոցով Արեգակի ճառագայթները հավաքում էր մի կետում։ Այդ կետում, ինչպես ցույց են տալիս հաշվարկումները, ջերմաստիճանը պետք է Արեգակի ջերմաստիճանից բարձր չլինի։ Այնուամենայնիվ, Երկրի վրա հայտնի բոլոր նյութերը, երբ, դրվում էին այդ կետում, վայրկենաբար հալվում էին։

Բոլոր հետազոտությունները միասին վերցրած ցույց են տալիս, որ Արեգակի մակերևույթի (ֆոտոսֆերայի) շերմաստինանը կազմում է 6000°, հաշված բացարձակ զրոյից, և հետևաբար, Արեգակի վրա բոլոր նյութերը առհասարակ պետք է գտնվեն շիկացած, գազային վիճակում։

Քանի որ Արեգակի միջին խտությունը հավասար է 1,4 գ/սմ³ է, այսինքն՝ գրեթե 1½ անգամ մեծ է ջրի խտությունից, նշանակում է, որ Արեգակի ընդերքում նրա բաղադրության մեջ մտնող գազերը չափազանց ուժեղ սեղմված են։

thumb

§ 110. Շրջող շերտ, գունոլորտ (խրոմոսֆերա) և հրվիժակներ։ Ֆոտոսֆերային անմիջապես կից է գազերի մի բարակ շերտ, որը կլանելով ֆոտոսֆերայի արձակած լույսը,՝ Արեգակի պայծառ անընդհատ սպեկտրի ֆոնի վրա մութ գծեր է առաջացնում։ Այդ շերտը կոչվում է շրջող շերտ։ Նա Արեգակի մթնոլորտի ստորին շերտն է։

Շրջող շերտից վեր գտնվում է մի ընդարձակ, հավիտյան ալեկոծվող շերտ՝ գունոլորտը (խրոմոսֆերան)։ Նա գերազանցապես կազմված է ջրածնից և կալցիումից։ Գունոլորտի խտությունը ջատ աննշան է և փոքր է Երկրի մակերևույթին մոտ եղած օդի խտությունից։

Շրջող շերտը և գունոլորտը սովորաբար գիտում են միայն Արեգակի լրիվ խավարումների ժամանակ, երբ Լուսնի ոչ թափանցիկ սկավառակը ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը՝ ֆոտոսֆերան։ Այդ դեպքում լրիվ խավարման մոմենտին տեսանելի են դառնում (ասես ճեղքումով) շրջող շերտը և գունոլորտը, իբրև մի վարդագույն օղակ, որը շրջապատում է Արեգակի առաջը փակող Լուսնի սկավառակը։ Ֆոտոսֆերայի վերջին եզրիկը Լուսնի հետևն անհետանալուց 1–2 վայրկյան հետո շրջող շերտի սպեկտրը դիտվում է անմիջականորեն՝ իբրև մութ ֆոնի վրա երևացող պայծառ գծեր։ Այդ գծերը երևում են սպեկտրի ճիշտ այն տեղերում, որտեղ Արեգակի սովորական սպեկտրում մութ գծերն են գտնվում։ Արեգակի սովորական սպեկտրի մութ գծերը շրջվում (փոխարկվում) են պայծառ գծերի, այստեղից էլ շրջող շերտն ստացել է իր անունը։

Գունոլորտի մակերևույթի վրա այս ու այն տեղ վեր են խոյանում հսկայական մեծության հրեղեն լեզուներ՝ շիկացած գազերի շատրվաններ, որոնք տեղ-տեղ ամպերի նման սավառնում են։ Գունոլորտից դուրս եկող այդ լուսավոր ելուններր կոչվում են հրվիժակներ (պրոտուբերանցներ)։ Նրանք Արեգակի մակերևույթից բարձրանում են վեր հսկայական բարձրությամբ, որ հասնում է հարյուր հազարավոր կիլոմետրերի (տասնյակ անգամ Երկրի տրամագծից մեծ) և չափազանց տարբեր ձևեր են ունենում։ Նրանք ենթարկվում են անընդհատ, արագ և ուժեղ փոփոխությունների (նկ. 104)։ Հրվիժակները գերազանցապես բաղկացած են ջրածնից և կալցիումից, ընդ որում նրանց նյութը բարձրանալով նորից ետ է թափվում Արեգակի վրա։

thumb

§ 111. ԱՐԵՎԱՊՍԱԿ։ Արեգակի լրիվ խավարումների ժամանակ Արեգակի ջուրջը, մեծ տարածության վրա (մոտ 2—3 Արեգակի շառավղի չափ), գունոլորտի շերտի վերևը դիտվում է լուսապսակի նման մի նուրբ մարգարտա-արծաթագույն փայլ։ Նա կոչվում է արևապսակ։ Իր ներքին մասերում (ներքին պսակ), Արեգակի եզրերին մոտ, պսակն առավել պայծառ է լինում։ Արտաքին պսակի ավելի թույլ ճառագայթները տարածվում են նրանից մեկ աստիճանի չափ և ավելի հեռու (նկ. 105)։ Արևապսակն Արեգակի արտաքին, նոսրացած թաղանթն է։ Նա բաղկացած է մասամբ գազերից, մասամբ մանրագույն պինդ մասնիկներից, որոնք մշտական շարժման մեջ են գտնվում։

Վերջին ժամանակներս հնարել են հատուկ գործիքներ, որոնց օգնությամբ հրվիժակները և գունոլորտը կարելի է տեսնել ցանկացած ժամանակ, և ոչ թե միայն կարճատև և հազվագյուտ դեպքերում տեղի ունեցող Արեգակի լրիվ խավարումների ժամանակ։ Հնարավորություն է ստեղծվել խավարումներից դուրս մասամբ ուսումնասիրել նաև պսակը։

§ 112. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԱՅԻՆ (ԶՈԴԻԱԿԱՅԻՆ) ԼՈՒՅՍ։ Այս անվան տակ հայտնի է այն կոնաձև թույլ փայլը, որ բարձրանում է հորիզոնի տակից լուսաբացից առաջ կամ երեկոյան աղջամուղջի վերջանալուց հետո։ Այդ կոնի հիմքն ավելի պայծառ է և հորիզոնի վրա գտնվում է Արեգակի կողմը։ Դա ցույց է տալիս, որ այդ երևույթը կապ ունի Արեգակի հետ։ Կենդանակերպային լույսը, որ առանձնապես լավ երևում է հարավային երկրներում, միշտ ձգվում է խավարածրի երկարությամբ՝ Կենդանակերպի համաստեղություններով, որից էլ ստացել է իր անունը։

Սովետական ակադեմիկոս Վ. Գ․ Ֆեսենկովը ապացուցել է, որ կենդանակերպային լույսը բաղկացած է փոշու հատիկներից, որոնք գերազանցապես կենտրոնացած են Արեգակի շուրջը հսկայական տարածության վրա խավարածրի հարթության ուղղությամբ և լուսավորվում են Արեգակի կողմից, մինչդեռ պսակը բաղկացած է փոշու մանրագույն հատիկների և գազի մոլեկուլների խառնուրդից։ Արեգակի մթնոլորտը՝ այդ բառի բուն իմաստով անմիջականորեն կից է Արեգակի մակերևույթին և արդեն բաղկացած է զուտ գազից։

§ 113. ԱՐԵԳԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Հանրագումարի բերելով վերն ասածները, մենք Արեգակի կառուցվածքը կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Արեգակի տեսանելի մակերևույթը՝ ֆոտոսֆերան բաղկացած է շիկացած գազերից, որոնց ջերմաստիճանը անցնում է 6000°։ Ֆոտոսֆերայում երևան են գալիս փոքր-ինչ պաղած տեղեր՝ արեգակնային գազերի յուրահատուկ մրրիկներ․ սրանք արևաբծերն են։ Որքան ավելի է Արեգակի կենտրոնին մոտենում, այնքան գազերի ճնշումը, խտությունը և ջերմաստիճանը մեծանում է։ Կենտրոնի մոտերքը ջերմաստիճանը պետք է որ հասնի մի քանի տասնյակ միլիոն աստիճանի, ինչպես դա ցույց են տալիս կատարված հաշվարկումները։ Արեգակնագունդը, որը սահմանափակվում է ֆոտոսֆերայով, շրջապատված է փոքր խտություն ունեցող գազերի և փոշու մի քանի շերտերից կազմված վիթխարի թաղանթով։

Այդ շերտերի միջին հաստությունը և բաղադրությունը երևում է հետևյալ աղյուսակից (տե՛ս նույնպես նկ. 106)։

Շրջող շերտ 600 կմ Պարունակում է ոչ միայն թեթև, այլև ծանր էլեմենտներ — երկաթ և ուրիշ շատ էլեմենտներ
Գունոլորտ 20 000 կմ Ջրածին, հելիում, կալցիում, մագնեզիում և այլն
Հրվիժակներ 250 000 կմ Ջրածին, հելիում, կալցիում
Արևապսակ 2 000 000 կմ Մանր փոշի և գազեր
Կենդանակերպային լույսը ոչ պակաս քան 150 000 000 կմ Մանր փոշի
thumb

§ 114. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈԻՐՆԵՐԸ, Արեգակը յուրաքանչյուր վայրկյանում վիթխարի քանակությամբ էներգիա է ցրում տիեզերական տարածության մեջ, բայց Երկրի վրա մարդկության գոյության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում նրա էներգիան որևէ նկատելի չափով չի պակասել, այսինքն՝ այդ ժամանակամիջոցում Արեգակը բոլորվին չի պաղել։ Բայց ո՞րտեղից է Արեգակն իր էներգիան վերցնում։ Չէ՞ որ առանց այդ էներգիայի լրացման նա վաղուց արդեն սառած կլիներ։

Ամենավերջին ժամանակներս ֆիզիկայի հաջողությունների շնորհիվ հաջողվել է ապացուցել, որ Արեգակի ընդերքում էներգիան անընդհատ համալրվում է այն էներգիայի հաշվին, որ անջատվում է ջրածնի ատոմը հելիումի ատոմի փոխարկվելու ժամանակ։

Արեգակի ջրածնի պաջարներր կբավականանան նրա ճառագայթած ջերմությունը շատ միլիարդ տարիների ընթացքում պահպանելու համար։

Երբ ջրածնի մի քանի ատոմներ միանալով կազմում են մեկ ավելի ծանր ատոմ և առաջ բերում այլ քիմիական էլեմենտի (օրինակ, հելիումի) ատոմ, անջատվում է բավականին մեծ քանակությամբ էներգիա։ Դա ստուգվել է փորձով։ Ուրիշ, ատոմների համանման փոխարկումներ այժմ արհեստականորեն հաջողվում է իրականացնել Երկրի վրա։

Արեգակի կենտրոնի մոտերքում հելիումի ատոմների գոյացումը ջրածնի ատոմների հաշվին տեղի է ունենում մասսայական կերպով՝ շնորհիվ չափազանց բարձր ջերմաստիճանի։ Ուստի և էներգիայի անջատումը, որով լրացվում է նրա ծախսը տարածության մեջ ճառագայթման միջոցով, չափազանց ինտենսիվ է կատարվում։

Այն պրոցեսը, որի միջոցով ջրածինը փոխակերպվում է հելիումի, չափազանց բարդ է։ Նա կատարվում է անընդհատ, և վերջին հաշվով Արեգակի ընդերքում եղած ջրածնի քանակը աստիճանաբար նվազում, իսկ հելիումի ատոմների թիվն ավելանում է։ Երբ Արեգակի ընդերքում ջրածնի ամբողջ պաշարն սպառվի, էներգիայի անջատումը զգալի չափով կկրճատվի, և Արեգակը կսկսի սառչել, միաժամանակ խիստ փոքրանալով նաև չափերով։

§ 115. ԱՐԵԳԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑԻԿԼԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ։ Հատուկ դիտումները ցոլյց են տալիս, որ արևաբծերն ունեն հզոր մագնիսադաշտեր։ Արևաբծերի այդ մագնիսականությունը փոփոխության է ենթարկվում 22 տարի պարբերությամբ, այսինքն՝ արևաբծերի պարբերությունից երկու անգամ ավելի պարբերությամբ։ Տատանումների տասնմեկամյա պարբերությունը դրսևորում է Արեգակի վրա նաև այլ երևույթներ, փոփոխվում է ջահերի, հրվիժակների թիվը և այլն։ Բծերի մաքսիմումի տարիներին արեգակնային հաստատունը փոքր-ինչ ավելի է դառնում, քան մինիմումի տարիներին։ Այսպիսով, Արեգակի ողջ գործունեությունն ընդհանուր առմամբ փոփոխվում է 11 տարի պարբերությամբ (ավելի ճիշտ՝ 22 տարի պարբերությամբ, եթե նկատի ունենանք արևաբծերի մագնիսադաշտի փոփոխության պարբերությունը)։

Երկրի մթնոլորտում տեղի ունեցող երևույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից շատերը 11-ամյա պարբերություն ունեն։ Սրանց թվին են պատկանում մագնիսական փոթորիկները (կողմնացույցի սլաքի տատանումները, ռադիոկապի խանգարումները և այլն), բևեռափայլները, ամպրոպները և այլն։ Ամբողջ երկրագնդի վրա տեղի ունեցող ամպրոպների և բևեռափայլների միջին թիվը Արեգակի գործունեության մաքսիմումի ժամանակ մեծանում է։ Արեգակի գործունեության բնույթը, անկասկած, պետք է ազդի եղանակի վրա։ Արեգակի վրա առաջացող պրոցեսները ազգում են Երկրի մթնոլորտում ռադիոալիքների տարածման վրա։

Մեր Միության մեջ հողագործությունը կազմում է ժողովրդական տնտեսության նշանավոր ճյուղերից մեկը, և խոշոր մասշտաբի պլանային հողագործություն կիրառելու համար կարևոր կլիներ հնարավորություն ունենալ կանխատեսելու, թե ե՛րբ են սկսվում տաք, չորային կամ անձրևային ժամանակները, ցուրտ ձմեռները և այլն։ Այդ հնարավորությունն ունենալը շատ արժեքավոր կլիներ տնտեսական կյանքի մի շարք ուրիշ բնագավառների համար ևս (տրանսպորտի, շինարարության և այլն)։ Սովետական Միության գիտնականները՝ աստղագետները և օդերևութաբանները միացյալ ուժերով ձեռնամուխ են եղել այն հարցի լուծմանը, թե ի՛նչպես է Արեգակի գործունեությունն ազդում եղանակի վրա և ի նչպես կարելի է սովորել կանխատեսել արեգակնային երևույթների և նրանց հետ կապված երկրային երևույթների սկսվելը։

Արեգակի ուսումնասիրության բնագավառում մենք տեսնում ենք տեսության և պրակտիկայի նույն միասնությունը, ինչ որ սովետական աստղագիտության մյուս բնագավառների մեծամասնության մեջ։ Մենք նորից և նորից տեսնում ենք, որ Երկիրը մեկուսացած երկնային մարմին չէ և որ նրա մթնոլորտում տեղի ունեցող շարժումները փոխազդեցությամբ կապված են Արեգակի վրա տեղի ունեցող երևույթների հետ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՔՍՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչպիսի՞ն են Արեգակի մասսան ու չափերը Երկրի համեմատությամբ։
  2. Հեռադիտակով ի՞նչ է երևում Արեգակի վրա։
  3. Ինչպե՞ս է պտտվում Արեգակը։
  4. Ինչի՞ են հավասար Արեգակի միջին խտությունն ու ջերմաստիճանը։
  5. Ի՞նչ են արևաբծերը և ինչպե՞ս է փոփոխվում նրանը թիվը։
  6. Ի՞նչ է հայտնի Արեգակի քիմիական բաղադրության մասին։
  7. Ի՞նչ է արեգակնային հաստատունը և ինչի՞ է նա հավասար։
  8. Ի՞նչ պայմաններում կարելի է տեսնել ֆոտոսֆերան և հրվիժակները։ Ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում։
  9. Նկարագրեցեք Արեգակի մթնոլորտի և պսակի կառուցվածքը։
  10. Ինչպիսի՞ն է կենդանակերպային լույսի տեսքն ու բնույթը։
  11. Որտեղի՞ ց և ինչպե՞ս է Արեգակը ստանում իր էներգիան։
  12. Արեգակնային և երկրային երևույթների միջև եղած կապի ինչպիսի՞ օրինակներ կան։
  13. Ինչո՞ւմն է կայանում այդ կապակցության և Արեգակի բնության ուսումնասիրության գործնական նշանակությունը։

ԳԼՈՒԽ VI։ ԱՍՏՂԵՐԸ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԱՍՏՂԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

§ 116. ԱՍՏՂԵՐԻ ԼՈՒՍԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։ Յուրաքանչյուր աստղ մի հսկայական շիկացած՝ ուստի և ինքնալուսատու գազային գունդ է և այդ տեսակետից նման է մեր Արեգակին։ Բայց աստղերի կառուցվածքի և, առհասարակ, վիճակի մեջ՝ Արեգակի համեմատությամբ, բազմաթիվ տարբերություններ են նկատվում։

Աստղերի միջև եղած տարբերություններն ամենից լավ երևան կգան, եթե մենք նրանց համեմատենք Արեգակի հետ։

Լուսատպության կոչվում է աստղի լուսաուժի հարաբերությունը Արեգակի լուսաուժին։ Աստղերի լուսատվությունը հաջողվել է որոշել, իմանալով նրանց հեռավորությունը և նրանց տեսանելի լուսաուժը՝ Արեգակի լուսաուժի համեմատությամբ։

Օրինակ, ենթադրենք, չափումների միջոցով հաստատված է, որ որևէ աստղ մեզանից միլիոն անգամ ավելի հեռու է գտնվում, քան Արեգակը, և որ նրա տեսանելի լուսաուժը 10^12 անգամ փոքր է Արեգակի լուսաուժից (դա կլինի մոտավորապես 3½ աստղային մեծության աստղ)։

Եթե մենք այդ աստղը դնելու լինենք այն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա որ Արեգակն է մեզանից, ապա նա մեզ (106)2 անգամ ավելի պայծառ կթվա, քան հիմա, որովհետև լույսի ամեն մի աղբյուրի տեսանելի պայծառությունը փոփոխվում է հակադարձ համեմատական հեռավորության քառակուսուն։ Նա մեզ այնպես պայծառ կթվար, ինչպես Արեգակը։ Հետևաբար, տվյալ աստղն իրականում նույնքան պայծառ է, որքան Արեգակը, նրա լուսաւովուրությունը հավասար է մեկի։ Ճիշտ այս ձևով կարելի է հաշվել նաև մյուս աստղերի լուսատվությունը։

Որոշ տիպերի աստղեր, օրինակ, որոշ գույնի և ջերմաստիճանի աստղեր, որոնց հեռավորությունները հայտնի են, ինչպես պարզվել է, ունեն որոջակի լուսատվություն։ Սա թույլ է տալիս որևէ տեղ նույն տիպի աստղ հայտնաբերելու դեպքում, երբ նրա հեռավորությունն անհայտ է, ասելու, թե ինչպիսի լուսատվություն ունի նա։

Աստղերի լուսատվությունը շատ տարբեր է լինում։ Հայտնի աստղերից առավելագույն լուսատվություն ունի Ոսկե Զկնի S աստղը։ Նա երևում է իբրև 8-րդ մեծության աստղիկ, բայց իրականում նա մոտավորապես 500 000 անգամ պայծառ է մեր Արեգակից։ Նվազագույն լուսատվության աստղերը փայլում են հարյուր հազարավոր անգամ թույլ մեր Արեգակից։ Մեր Արեգակը ըստ իր լուսատվության միջակ աստղ է՝ ոչ այնքան պայծառ, բայց ոչ այնքան էլ թույլ։

Տիեզերական տարածության մեջ շատ պայծառ աստղեր քիչ կան, և որքան աստղերի լուսատվությունը փոքր է, այնքան նրանց թիվն ավելի մեծ է։

§ 117. ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԱԼԱՔՍ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՏՈՒՆՆԵՐԸ։ 80-րդ պարագրաֆում մանրամասն կերպով բացատրվեց, թե ինչ բան է տարեկան պարալաքսը և ինչպե՞ս են այն չափում։ 1835—40 թթ. պարալաքսի չափումը առաջին անգամ կատարել է ռուս գիտնական Վ. Յա. Ստրուվեն։ Աստղի տարեկան պարալաքսն այն անկյունն է, որի տակ աստղից երևում է Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքը (տեսողական ճառագայթի հետ ուղիղ անկյան տակ)։ Եթե աստղի տարեկան պարալաքսը p-ն ջանասեր և ճշգրիտ չափումների միջոցով արդեն որոշված է, ապա աստղի D հեռավորությունը անմիջապես որոշվում է։

Իսկապես, տարեկան պարալաքսի սահմանումից հետևում է, որ p արտահայտելով աղեղնային վայրկյաններով՝ կունենանք

[math]D = \frac{a}{sinp}[/math]

որտեո a-ն Երկրի ուղեծրի շառավիղն է։ Հաշվի առնելող p-ի փոքրությունը՝ կարելի է գրել

[math]D = \frac{a}{psin1''}[/math]:

Եթե ընդունել p հավասար մեկի, ապա իմանալով, որ

[math]sin 1'' = \frac{1}{206235}[/math],

կստանանք [math]D = \frac{206235}{p}[/math] աստղագիտական միավորի։

Աստղերի հեռավորությունը, նկատի ունենալով նրանց մեծությունը, սովորաբար արտահայտում են լուսատարով' կամ պարսեկներով։

Լուսատարին այն հեռավորությունն է, որ լույսի ճառագայթն անցնում է մեկ տարվա ընթացքում։ Այն կիլոմետրերով արտահայտելու համար պետք է լույսի արագությունը՝ արտահայտված կիլոմետրերով մեկ վայրկյանում (մոտ 300 հազար կմ/վրկ) բազմապատկել տարվա վայրկյանների թվով (մոտ 31,5 միլիոն վայրկյան)։ Ամենամոտ պայծառ աստղից (Կենտավրոսի α) լույսը մեզ է հասնում ավելի քան 4 տարի ժամանակամիջոցում, իսկ մյուս աստղերից՝ ավելի ուշ։ Որպեսզի կարողանանք պատկերացնել այդ վիթխարի հեռավորությունը, ենթադրենք, որ Երկրից դեպի այդ աստղը անց է կացված երկաթուղի, որի վրայով առանց կանգ առնելու սլանում է ճեպընթաց գնացքը՝ 100 կմ/ժամ արագությամբ։ Գնացքը 46 միլիոն տարուց հետո միայն կհասնի այդ աստղին։

Մնացած աստղերը մեզանից (կամ, որ միևնույն է, Արեգակից) ավելի ևս հեռու են գտնվում։ Շատ աստղերի հեռավորությունները հայտնի չեն՝ այնքան նրանք հեռու են մեզանից, այսինքն՝ նրանց պարալաքսներն այնքան փոքր են, որ չափելն անհնարին է։ Բարեբախտաբար ներկայումս, հենվելով ավելի մոտ աստղերի պարալաքսների չափումների վրա, գտել են աստղերի հեռավորությունը որոշելու այլ եղանակներ։ Դրանցից ամենակարևորներից մեկը այն եղանակն է, երբ որոշ տիպի աստղերի հեռավորությունները որոշում են ըստ նրանց հայտնի լուսատվության։

Եթե պարզված է, որ տվյալ աստղը պատկանում է աստղերի այն տիպին, որոնց լուսատվությունն արդեն հայտնի է, ապա համեմատելով այդ լուսատվությունն աստղերի տեսանելի պայծառության հետ, կարելի է, հենվելով հեռավորության հետ պայմանավորված տեսանելի պայծառության փոփոխվելու օրենքի վրա, հաշվել աստղի հեռավորությունը։

Պարսեկը այն հեռավորությունն է, որ համապատասխանում է աղեղնային մեկ վայրկյան տարեկան պարալաքսին. դա այն հեռավորությունն է, որից Երկիր—Արեգակ հեռավորությունը երևում է 1՛՛ անկյան տակ։

Աստղի հեռավորությունը՝ D պարսեկներով արտահայտված հակադարձ համեմատական է նրա p տարեկան պարալաքսին՝ արտահայտված աղեղնային վայրկյաններով.

[math]D = \frac{1}{p}[/math]։

Օրինակ, եթե մոտակա աստղի p = 0՛՛,75 = ¾ վայրկյանի, ապա նրա հեռավորությունը կլինի 4/3 պարսեկ։

Լուսատարով արտահայտված հեռավորությունը ավելի ակնհայտ է, բայց հաշվարկումների համար պարսեկներով ավելի հարմար է, քանի որ դիտումներից որոշում են աստղերի պարալաքսը, որի հետ հեռավորությունը պարսեկներով շատ պարզորոշ է կապված։

1 պարսեկը = 3,26 լուսատարու = 206265 աստղ. միավոր = 3 × 1013 կմ։

§ 118. ԱՍՏՂԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ, ՍՊԵԿՏՐՆԵՐԸ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ։ Դժվար չէ նկատել, որ աստղերը տարբեր գույնի են լինում, մեկը սպիտակ, մյուսը դեղին, երրորղը կարմիր և այլն։ Սպիտակ գույնի են, օրինակ, Սիրիուս և Վեգա պայծառ աստղերը, դեղին է Կապելլան, կարմիր են Բետելհեյզեն և Անտարեսը։ Տարբեր գույնի աստղերը տարբեր սպեկտր և տարբեր ջերմաստիճան են ունենում։ Շիկացվող երկաթի կտորի նման, սպիտակ աստղերն ավելի ջերմ են, իսկ կարմիրները՝ ավելի քիչ։

Աստղերի սպեկտրների տարբերությունն այն է, որ նրանց անընդհատ սպեկտրների երկարությամբ պայծառությունը յուրահատուկ բաշխվածություն է ունենում, և այդ անընդհատ սպեկտրների ֆոնի վրա մութ գծերի դիրքերն ու ինտենսիվությունը տարբեր են լինում։

Դրա պատճառն աստղերի ջերմաստիճանների տարբերությունն է, այլ ոչ թե նրանց քիմիական բաղադրությունների տարբերությունը, որը բոլոր աստղերում ընդհանրապես միատեսակ է և մոտ է Արեգակի և Երկրի քիմիական բաղադրությանը։ Ուսումնասիրելով աստղերի սպեկտրները, մենք աստղերի վրա միշտ հայտնաբերում ենք նույն քիմիական էլեմենտները, որոնք հայտնի են մեզ Երկրի և Արեգակի վրա, չհայտնաբերելով և ոչ մի նոր՝ մեզ անհայտ քիմիական էլեմենտ։ Դա հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը, այն նյութի միասնությունը, որից կազմված են Երկիրը և բոլոր երկնային մարմինները։ Իսկ աստղերի սպեկտրներում եղած զանազանություններն առաջ են գալիս նրանց մթնոլորտների տարբեր ջերմաստիճաններից, որովհետև քիմիական էլեմենտների ատոմների սպեկտրները փոփոխվում են նրանց ջերմաստիճանների ուժեղ փոփոխումների դեպքում։

Աստղերի ջերմաստիճաններն ուսումնասիրվում են § 84-ում նկարագրված եղանակներով։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ հաստատված է, որ ամենաջերմ աստղերը կապտավուն և այնուհետև սպիտակ աստղերն են։ Նրանց մակերևույթների ջերմաստիճանը կազմում է 10 000° մինչև 30 000°, բայց պատահում են է՛լ ավելի ջերմ աստղեր, որոնց ջերմաստիճանը հասնում է մոտ 100 000°-ի։ Դեղնագույն աստղերը համեմատաբար սառն են։ Նրանց մակերևույթների ջերմաստիճանը հավասար է մոտ 6 000°։ Ամենից նվազ տաքը կարմիր աստղերն են. նրանց մակերևույթների ջերմաստիճանը հավասար է ընդամենը միայն 3 000°, իսկ երբեմն էլ նույնիսկ 2 000° և ավելի պակաս։ Աստղերի ընդերքում, այնպես, ինչպես որ Արեգակի ընդերքում, ջերմաստիճանը միլիոնավոր աստիճանների է հասնում։

Արեգակն ըստ իր սպեկտրի և ջերմաստիճանի համեմատելով աստղերի հետ, գալիս ենք այն եզրակացության, որ նա միջին ջերմաստիճան (6 000°) ունեցող դեղին աստղ է։

119. ԱՍՏՂԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Գիտությունը ներկայումս աստղերի չափերը որոշելու մի քանի եղանակներ գիտե։ Նրանցից մեկը մենք կպարզաբանենք այսպիսի օրինակով.

Հայտնի է, որ աստղի մակերևույթի մեկ քառակուսի սանտիմետրի արձակած էներգիայի քանակը որոշվում է միայն աստղի ջերմաստիճանով։ Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան աստղը շատ էներգիա է ճաոագայթում։

Աստղի լրիվ ճառագայթումը (նրա լուսատվությունը) հավասար է նրա մակերևույթի մեկ քառակուսի սանտիմետրի ճառագայթած էներգիայի քանակին՝ բազմապատկած նրա մակերևույթի մեծությամբ։ Ուստի, եթե որևէ աստղ ունի նույն ջերմաստիճանը և լուսատվությունը, ինչ որ մեր Արեգակը, ապա մենք կարող ենք ասել, որ աստղի մակերևույթի մեծությունը (հետևաբար և տրամագիծը) նույնն է, ինչ որ Արեգակինը։

Եթե Արեգակի ջերմաստիճանին հավասար ջերմաստիճան ունենալով հանդերձ՝ աստղի լուսատվությունը 16 անգամ ավելի է, նշանակում է՝ նրա մակերևույթը 16 անգամ, իսկ տրամագիծը 4 անգամ մեծ է, քան Արեգակինը։ Ճիշտ նույն ձևով կարելի է որոշել նաև մյուս աստղերի տրամագծերը, ուղղում մտցնելով նրանց ջերմաստիճանի և Արեգակի ջերմաստիճանի միջև եղած տարբերության չափով։ Ստացվող արդյունքներն ստուգվում են այլ եղանակներով, և պարզվում է, որ նրանք շատ լավ համապատասխանում են մեկը մյուսին։

§ 120. ՀՍԿԱ ԵՎ ԹԶՈՒԿ ԱՍՏՂԵՐ։ Հսկա աստղեր կոչվում են բարձր լուսատվություն ունեցող աստղերը, իսկ թզուկ աստղեր՝ նվազ լուսատպություն ունեցող աստղերը։ Սակայն աստղերի մեջ մեծության տեսակետից ևս մենք հանդիպում ենք և՛ հսկաների, և՛ թզուկների։

Հսկաների ու թզուկների բաժանվելը բոլորից ցայտուն հանդիպում է ամենասառը աստղերի մոտ, որոնք ունեն կարմիր գույն։ Ամենամեծ չափեր ունեն կարմիր հսկաները։

Կարմիր հսկա աստղերի թվփն են պատկանում Բետելհեյզեն և Անտարեսը։ Նրանցից առաջինի տրամագիծը 420 անգամ, իսկ երկքորդինը՝ 285 անգամ մեծ է Արեգակի տրամագծից։ Բետելհեյզե հսկա աստղի ներսում կարող են տեղավորվել արեգակնային համակարգության մոլորակների ուղեծրերը՝ մինչև Մարսը ներառյալ։ Այն գազը, որից բաղկացած են կարմիր հսկա աստղերը, չափազանց նոսր է. նրա խտությունը հազարավոր անգամ փոքր է սենյակի օդի խտությունից։

thumb

Կարմիր թզուկ աստղերը չզինված աչքով չեն երևում։ Այդ աստղերից մեկը, որ շատ մոտ է մեզ (ըստ Կրյուգերի կատալոգի № 60 աստղը), իր տրամագծով 2½ անգամ փոքր է Արեգակից։ Նրա բաղադրության մեջ մտնող գազերն այնքան ուժեղ կերպով են սեղմված, որ 4,5 անգամ ավելի միջին խտություն ունեն, քան ջուրը, և երեք անգամ ավելի խտություն, քան Արեգակը։

Որքան փոքր են աստղերը, այնքան նրանք ավելի մեծ թվով են հանդիպում տիեզերական տարածության մեջ, իսկ կարմիր հսկա աստղեր շատ քիչ են երևում։ Իր մեծությամբ Արեգակը շարքային աստղ է, ոչ առանձնապես մեծ, բայց ոչ այնքան էլ փոքր։

§ 121. ՍՊԻՏԱԿ ԹԶՈՒԿ ԱՍՏՂԵՐ։ Գոյություն ունեն այնպիսի աստղեր, որոնք ըստ իրենց լուսատվության պատկանում են թզուկ աստղերի թվին, բայց սպիտակ գույն և բարձր ջարմաստիճան ունեն։ Իրենց մեծությամբ սպիտակ թզակ աստղերը բոլոր աստղերից ամենափոքրերն են։ Նրանց մեծությունը կարելի է համեմատել մոլորակների չափերի հետ, իսկ երբեմն էլ նույնիսկ փոքր են լինում, քան Երկիրը։ Սպիտակ թզուկ աստղի օրինակ է հանդիսանում Սիրիուսի արբանյակը։ Այդ թույլ աստղը մոլորակի նման պտտվում է Սիրիուսի շուրջը, սակայն նրա մասսան գրեթե հավասար է Արեգակի մասսային, և նա սեփական լույս է ճառագայթում։

Սպիտակ թզուկ աստղերի միջին խտությունը չափազանց բարձր է. նա հազարավոր անզամ գերազանցում է ջրի խտությանը։ Սպիտակ թզուկ աստղերից մեկի խտությունն այնքան մեծ է, որ եթե նրա նյութից վերցնելու լինեինք մի մատնոցի չափ, ապա այն կհավասարակշռեր շոգեկառքի (խտությունը կազմում է 5 · 107 գր/սմ³)։

Երկրի վրա մենք չգիտենք մի այնպիսի նյութ, որը նման՝ զարմանալի չափերի հասնող խտություն ունենար։ Մինչգեռ սպիտակ թզուկ աստղերը բաղկացած են հենց նույն քիմիական էլեմենտների ատոմներից, որոնցից կազմված է Երկիրը։ Այդ հանելուկի լուծումը տալիս է նյութի ատոմների կառուցվածքի և աստղերի ներսում գոյություն ունեցող ֆիզիկական պայմանների իմացումը։

Քիմիական էլեմենտների ատոմները բարդ սիստեմներ են, որոնք կազմված են միջուկներից և նրանց շուրջը պտտվող էլեկտրոններից։ Ատոմի գրեթե ամբողջ մասսան կենտրոնացած է նրա միջուկում, իսկ ատոմի մեծությունը բնորոշվում է միջուկից ամենահեոավոր էլեկտրոնի ուղեծրի չափերով։ Ատոմների այդ չափերով է բնորոշվում ճնշման ազդեցության տակ ատոմների մերձեցման սահմանը։ Սպիտակ թզուկ աստղերի ընդերքում տիրում է վիթխարի բարձր ջերմաստիճան և ճնշում։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ էլեկտրոնները պոկվում են իրենց ատոմներից, և վերջիններից մնում են միայն նրանց միջուկները, որոնց ծավալը էլեկտրոնների ուղեծրերի համեմատությամբ չափազանց փոքր է։ Ուստի հսկայական ճնշման ազդեցության տակ իրենց չափերով փոքրացած ատոմները կարող են խիստ կերպով իրտր մոտենալ, որի հետևանքով ստացվում է արտակարգ խտություն ունեցող նյութ։ Երկրի վրտ չկան ո՛չ այդպիսի բարձր ջերմաստիճաններ, ոչ էլ այդպիսի մեծ ճնշումներ, որոնք կարողանային նյութն այդ վիճակին հասցնել։

Սպիտակ թզուկ աստղերի ուսումնասիրության օրինակից մենք տեսնում ենք, թե ի՛նչպես աստղագիտությունը հարստացնում է մեր ֆիզիկական գիտելիքները նյութի կաոուցվածքի մասին։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ է աստղի լուսատվությունը։
  2. Ինչո՞ւմն է արտահայտվում աստղերի նմանությունը Արեգակին և ինչո՞վ են շատ աստղեր նրանից տարբերվում։
  3. Ի՞նչ է իրենից արտահայտում տարեկան պարալաքսի մեծությունը։
  4. Ի՞նչ է պարսեկը և ի՞նչ է լուսատարին։
  5. Ո՞ր աստղն է մեզ ամենամոտր, ինչպիսի՞Ն են նրա պարալաքսը և մեզնից ունեցած հեռավորությունը՝ պարսեկներով և լուսատարով։
  6. Էլ ինչպիսի՞ եղանակ գոյություն ունի որոշ աստղերի հեռավորությունը որոշելու համար։
  7. Ինչպե՞ս են տարբերվում տարբեր աստղերի գույնն ու ջերմաստիճանը։
  8. Ի՞նչ է հայտնի աստղերի քիմիական բաղադրության մասին։ Ինչո՞ւ տարբեր աստղերի սպեկտրները տարբեր են չինում։
  9. *Ինչպե՞ս են հաշվում աստղերի չափերը։
  10. Ինչպիսի՞ աստղերն են դասվում թզուկների և ինչպիսի՞ք՝ հսկաների խմբին։
  11. Նկարագրեցեք՝ ինչպիսի՞ք են ամենամեծ և ամենափոքր աստղերի գույնը, ջերմաստիճանը, չափերը և խտությունը։
  12. Ինչպիսի՞ն է մեր Արեգակի տեղը մյուս աստղերի շարքում նրա չափերի և յույսի ուժի տեսակետից։
  13. Ինչպիսի՞ աստղերն են կոչվում սպիտակ թզուկներ ե ինչո՞ւմն է արտահայտվում նրանց ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկությունը։

thumb

§ 122. ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՂԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՍԱՆԵՐԸ։ Շատ աստղեր կազմում են աստղերի այնպիսի սիստեմներ, որոնք փոխդարձ ձգողության ազդեցությամբ պտտվում են իրենց ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը։ Այդպիսի աստղերը կոչվում են ֆիզիկապես կրկնակի աստղեր։ Չզինված աչքի համար այդպիսի աստղերը միաձուլվում են իրար հետ, և մենք նրանց իբրև մեկ աստղ ենք տեսնում։ Միայն հեռադիտակով, իսկ երբեմն էլ միմիայն սպեկտրային անալիզի միջոցով կարելի է պարզել, որ տվյալ աստղը կրկնակի է։

Երբեմն պատահում է, որ երկու իրարից հեռու գտնվող և փոխադարձ ձգողականությամբ չկապված աստղեր երևում են համարյա միևնույն ուղղությամբ, այնպես որ չզինված աչքի համար նրանք միաձուլվում՝ մեկ աստղ են դառնում։ Այդպիսի աստղերը կոչվում են օպտիկապես կրկնակի։

Ֆիզիկապես կրկնակի աստղերը մեկը մյուսի շուրջը տարբեր պարբերությամբ և տարբեր հեռավորության վրա են պտտվում։ Առհասարակ, որքան աստղերը մոտ են գտնվում միմյանց, այնքան նրանց պտտման պարբերությունը կարճ է լինում, և որոշ աստղերի համար նա տևում է ժամեր, մյուսների համարի հարյուրամյակներ։

Հեռադիտակով իբրև կրկնակի երևում են միայն այն աստղերը, որոնց պտտման պարբերությունը մի քանի տասնյակ տարի և ավելի է տևում, իսկ նրանց միջև եղած իրական հեռավորությունը գերազանցում է Երկրի և Արեգակի միջև եղած հեռավորությունից։

Հաճախ երկու աստղերից մեկը լինում է մի գույնի (օրինակ, դեղին կամ կարմիր), իսկ մյուսը՝ մի այլ գույնի (օրինակ, սպիտակ կամ կապտավուն)։ Նրանց հեռադիտակով դիտելը շատ հետաքրքիր է։

Պատկերացրեք, թե ի՛նչպես պետք է փոփոխվի լուսավորվածում թյունն այն մոլորակների վրա, որոնք պտտվում են այդպիսի կրկնակի աստղերի շուրջը, երբ հորիզոնի վրա ծագում է մերթ կարմիր, մերթ կապտավուն արեգակ, կամ երկու արեգակները միասին։

Շատ կրկնակի աստղեր են հայտնաբերել ռուս գիտնականներ Վ. Յա. Ստրուվեն և նրա տղան՝ Օ. Վ. Ստրուվեն։

Երբեմն պատահում են այնպիսի սիստեմներ, որոնք բաղկացած են ոչ թե երկու, այլ երեք կամ նույնիսկ չորս աստղերից։ Սրանք այսպես կոչված՝ բազմապատիկ աստղերն են։

Կրկնակի աստղերի շարժումների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս որոշել նրանց մասսաները՝ Կեպլերի երրորդ օրենքի հիման վրա։

Պարզվել է, որ հսկա աստղերի մասսաները ավելի են, քան բզուկ աստղերի մասսաները, բայց այդ տարբերություններն այնքան էլ մեծ չեն։ Ամենածանր աստղերի մասսաները 10 անգամ ավելի են Արեգակի մասսայից, իսկ ամենաթեթև աստղերինը՝ մի քանի անգամ փոքր են։ Հետևաբար, իր մասսայով Արեգակը հանդիսանում է միջին մեծության աստղ։

Մենք տեսնում ենք, որ ֆիզիկական բոլոր հատկանիշների՝ գույնի, սպեկտրի, չափերի, ջերմաստիճանի և մասսայի տեսակետից Արեգակը հանդիսանում է մի շարքային աստղ, որը ոչ մի բանում չի առանձնացվում մյուս աստղերից։ Երբ աստղի մասսան և տրամագիծը հայտնի են, դժվար չէ գտնել նրա միջին խտությունը հետևյալ ֆորմուլայով.

[math]D = \frac{m}{v}[/math]

որտեղ m աստղի մասսան է, իսկ v ծավալը։ Այսպիսի եղանակով էլ որոշվել են նախորդ պարագրաֆներում հիշատակված աստղերի խտությունները։ Հետաքրքրական է նշել, որ մինչև այժմ շատ փոքր մասսա (այնպիսի կարգի, ինչպիսին Երկրի մասսան է) ունեցող աստղեր, այսինքն՝ ինքնալուսատու երկնային մարմիններ չեն հայտնաբերվել։

§ 123. ՍՊԵԿՏՐԱԼ ԿՐԿՆԱԿԻ ԵՎ ԽԱՎԱՐՈՒՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՎԵՐ։ Երբեմն երկու աստղ իրենց փոխադարձ պտտման ժամանակ այնքան մոտ են գտնվում միմյանց, որ նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակով հնարավոր չէ նրանց զատ-զատ դիտել։ Այս դեպքում հաճախ օգնության է հասնում սպեկտրային անալիզը։ Այդպիսի կրկնակի աստղերի սպեկտրները վերադրվում են մեկը մյուսի վրա։ Իսկ որովհետև այդ երկու աստղերը երըեմն իրենց ուղեծրերով պտտվելու ժամանակ մեր նկատմամբ հակառակ կողմերի վրա են շարժվում, ուստի նրանց սպեկտրների գծերը տեղաշարժվում են հակառակ կողմերի վրա։ Սպեկտրալ գծերը երկատվում են։ Նրանց տեղաշարժի մեծությունը պարբերաբար փոփոխվում է, որովհետև ուղեծրով շարժվելու ժամանակ յուրաքանչյուր աստղը մերթ մոտենում է մեզ, մերթ հեռանում մեզանից։ Այն աստղերը, որոնց կրկնակիությունը միայն սպեկտրային անալիզի միջոցով է հայտնաբերվում, կոչվում են սպեկտրալ կրկնակի աստղեր։

thumb

Սպեկտրալ կրկնակի աստղերի հայտնագործություններ և հետազոտություններ են կատարել սովետական ակադեմիկոսներ Ա. Ա. Բելոպոլսկին և Գ. Ա. Շայնը։

Որոշ դեպքերում, երբ կրկնակի աստղի ոլղեծրի հարթությունն անցնում է ճիշտ այն գծի ուղղությամբ, որով մենք նայում ենք նրան, աստղերից մեկը պարբերաբար ծածկում է մյուսին։ Ուստի երկու աստղերի այդպիսի սիստեմի արձակած գումարային լույսը ժամանակ աո ժամանակ հենց պարբերաբար էլ փոփոխվում է։ Ըստ որում աստղերից մեկը կարող է ավելի պայծառ լինել, իսկ մյուսը՝ թույլ։ Այն աստղերը, որոնց պայծառությունը պարբերաբար փոփոխվում է այն պատճառով, որ նրանք կրկնակի են և աստղերից մեկը պարբերաբար ծածկում է մյուսին, կոչվում են խավարուն կրկնակի աստղեր։ Երբեմն նրանց անվանում են նաև խավարուն փոփոխական աստղեր կամ ալգոլներ, քանի որ այդ տեսակի տիպիկ աստղ է Պերսեոսի β, որին արաբները Ալգոլ են անվանել։ Ալգոլ բառը հայերենի թարգմանած նշանակում է «դիվային աստղ»։ Այդպես են նրան անվանել արաբները, որոնք նկատել են նրա փայլի փոփոխվելը, բայց չեն կարողացել այն բացատրել։ Ալգոլի փայլի փոփոխությունները, որ տիպիկ են այդպիսի աստղերի համար, պատկերված են կորագծով (նկ. 109)։ Քանի դեռ խավարում չկա, աստղը երկար ժամանակ պահպանում է իր միապաղաղ փայլը։ Խավարումն սկսվելուն պես փայլը արագ նվազում է, խավարման կեսին հասնում է մինիմումի և այնուհետև նորից ուժեղանում։ Եթե այդպիսի սիստեմի երկու աստղ հավասար պայծառություն կամ չափեր չեն ունենում, ապա փայլի կորագծի վրա նկատվում է փայլի անկման երկու շրջան. մեկում լույսն ավելի շատ է նվազում, մյուսում՝ քիչ։

Նման փայլի կորագծերի մանրամասն ուսումնասիրությունը, որ հատկապես մեծ հաջողությամբ կատարվում է Պուլկովում, Կազանում և Օդեսայում (Վ. Ա. Կրատ, Դ. Յա. Մարտինով, Վ. Պ. Ցեսեվիչ և արիշներ), բերում է շատ փաստերի ի հայտ բերելուն, որոնք բնորոշում են տվյալ բազմասիստեմը։ Գ. Ա. Շայնը մանրամասնորեն ուսումնասիրելով կրկնակի աստղերը, հայտնաբերել է, որ նրանք Արեգակի նման պտտվում են իրենց առանցքի շուրջը։

§ 124.* ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍՍԱՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ։ Եթե կրկնակի աստղի հեռավորությունը հայտնի է, ապա կարելի է որոշել մեծ աստղի նկատմամբ փոքր աստղի ուղեծրի մեծ կիսառանցքի՝ երկարությունը կիլոմետրերով, իսկ նրա պտտման պարբերությունը որոշվում է ուղղակի դիտումներով։ Այն ժամանակ, համեմատելով կրկնակի աստղի շարժումը Արեգակի շուրջը Երկրի կատարած շարժման հետ, մենք կարող ենք Կեպլերի երրորդ ճշգրտած օրենքի հիման վրա գրել՝

[math]\frac{P^2(m_1+m_2)}{1^2(M+m)} = \frac{A^3}{1^3}[/math],

որտեղ P կրկնակի աստղի պտտման պարբերությունն է՝ տարիներով, A նրա ուղեծրի մեծ կիսառանցքը աստղագիտական միավորներով, իսկ m1 և m2 այդ աստղերի մասսաներն են։ M Արեգակի մասսան է, իսկ m — Երկրի մասսան, որն Արեգակի մասսայի համեմատությամբ կարելի է անտեսել։ Ուստի այս ֆորմուլայից կարելի է գտնել երկու աստղերի մասսաների գումարը, արտահայտած Արեգակի մասսայով։

[math]m_1+m_2 = \frac{A^3}{P^2} \cdot M[/math]։

Իսկ դիտումներից իմանալով այդ երկու աստղերի հեռավորությունն իրենց ընդհանուր ծանրության կենտրոնից, կարելի է առանձին-առանձին որոշել աստղերից յուրաքանչյուրի մասսան։

§ 125. ՖԻԶԻԿԱՊԵՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԱՍՏՂԵՐ։ Մենք վերը տեսանք, որ լինում են այնպիսի աստղեր, որոնց փայլի փոփոխությունը թվացող է և առաջանում է երկրաչափական պատճառից՝ խավարումից։ Իրականում այդ աստղերի ճառագայթած էներգիայի քանակը չի փոխվում։ Դրա հետ միասին կան այնպիսի աստղեր, որոնց ճառագայթման էներգիան տատանվում է. ֆիզիկապես փոփոխական կոչված աստղերը իրենց ճառագայթած էներզիայի քանակն իսկապես փոփոխում են ֆիզիկական պատճառների հետևանքով։

thumb

Գոյություն ունեն ֆիզիկապես փոփոխական աստղերի մի քանի տարբեր տիպեր, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես փայլի փոփոխման կորագծերով, նույնպես և ֆիզիկական այլ հատկանիշներով։

Ամենից առաջ ֆիզիկապես փոփոխական աստղերր բաժանվում են պարբերականների և ոչ պարբերականների։ Առաջինների փայլի փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, որոշ օրենքով և խիստ պարբերաբար։ Նրանց նկատմամբ նախապես կարելի է ասել, թե ինչ պայծառության կլինեն նրանք որոշ մոմենտում։ Երկրորդների փայլի փոփոխությունները կատարվում են անկանոն, առանց որևէ պարբերականության, և պայծառության տատանումներն իսկ մերթ ուժեղ են լինում, մերթ թույլ, առանց որևէ օրինաչափության։ Այդպիսի անկանոն փոփոխական աստղերի մեծամասնությունը կարմիր հսկա աստղեր են հանդիսանում. նրանց թվին են պատկանում Բետելհեյզեն և Անտարեսը։

Մի քանի ոչ պարբերական փոփոխական աստղերի փայլի փոփոխությունների կորագծերը պատկերված են նկ. 110-ում։ Նրանց պայծառության փոփոխությունների պատճառները դեռ քիչ են ուսումնասիրված։

Պարբերական փոփոխական աստղերի մեջ աչքի են ընկնում ցեֆեիդները։

Ցեֆեիդներն այդ անունն ստացել են Ցեֆեոսի δ (դելտա) աստղից, որ այդ տեսակի տիպիկ աստղ է, նրա փայլի փոփոխության կորագիծը պատկերված է նկ. 111-ում։ Այդ տիպին պատկանող զանազան աստղերի պարբերությունները տատանվում են մի քանի ժամից սկսած մինչև մի քանի տասնյակ օր։ Նրանց փայլը աճում է ավելի արագ, քան նվազում է։ Փայլի փոփոխությունները հասնում են մոտավորապես մեկ աստղային մեծության։ Դրա հետ միասին որոշ չափով փոփոխվում են ցեֆեիդների գույնն ու ջերմաստիճանը։ Նրանց պայծառության փոփոխության պատճառը պարբերական բաբախումն (պուլսացիա) է, այսինքն՝ աստղի ընդարձակումը և սեղմումը, որն ուղեկցվում է ջերմաստիճանի փոփոխություններով։ Այդ տատանումները փոփոխում են լուսատուի մակերևույթի մեծությունը և մակերևույթի մեկ միավորի ճառագայթած էներգիայի քանակը, իսկ նրանց արտադրյալը, ինչպես մենք գիտենք, որոշում է աստղի լուսատվությունը։

thumb

Երկարապարբերական փոփոխական աստղերն ունեն մի քանի հարյուր օրերի հասնող պարբերություն, և նրանց պայծառությունը տատանվում Է մի քանի աստղային մեծության սահմաններում։ Օրինակ, Կետի ο (օմիկրոն) աստղը, որ կոչվում է նաև «Զարմանալի» կամ «Զարմանահրաշ» (լատիներեն՝ Միրա) պայծառությտն մաքսիմումի ժամանակ լինում է մոտավորապես աստղային 3-րդ մեծության, իսկ մինիմումի ժամանակ թուլանում է մինչև 9-րդ մեծության, երբ նրան միայն հեռադիտակով կարելի է տեսնել։ Երկարապարբերական փոփոխական աստղերը կարմիր հսկաներ են և նրանց փոփոխականության պատճառը նույնն է, ինչ որ ցեֆեիդներինը, բայց սրանց մոտ այդ բոլոր երևույթներն ավելի դանդաղ և ոչ այնքան կանոնավոր կերպով են տեղի ունենում։

§ 126. ՆՈՐ ԱՍՏՂԵՐ։ Երբեմն նկատվել է, որ երկնքի այս կամ այն մասում հանկարծ աստղ է բռնկվում, որ առաջ այնտեղ չէին տեսել, և հետո, թուլանալով, այն նորից անհետանում է։ Այդպիսի աստղերը նոր աստղեր են անվանել։ Հետագայում պարզվել է, որ դրանք իրականում նոր աստղեր չեն, նրանք որպես շատ թույլ աստղեր գոյություն են ունեցել և առաջ, բայց մի ինչ-որ պատճառով տասնյակ հազար անգամ ուժեղացել են իրենց պայծառությամբ։ Կարճատև բռնկումից հետո այդպիսի աստղը նորից վերադառնում է իր նախկին պայծառության։ Այսպիսով, նոր աստղեր կոչվում են այնպիսի աստղերը, որոնք հանկարծակի իրենց պայծառությամբ ուժեղանում են մի քանի տասնյակ հազար անգամ և այնուհետև, աստիճանաբար վերադաոնամ են իրենց նախկին պայծառության։ Օրինակ, Արծվի համաստեղության մեջ եղած նոր աստղը բռնկումից առաջ և նրանից հետո եղել է 10½, մեծության, բայց 1918 թվին մի քանի օր շարունակ նա փայլել է իբրև առաջին մեծության աստղ։

Նոր աստղերի բազմակողմանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց պայծառության ուժեղացման պատճառն այն է, որ այդ աստղերի մակերևույթը հանկարծակի փքվում, մեծանում է։ Աստղի մթնոլորտը, որը չափերի տեսակետից նույնպիսի կարգի է, ինչպես որ Արեգակը, մի քանի ժամվա ընթացքում պղպղջակի նման այնքան է փքվում, որ նրա տրամագիծը մեծանում է Երկրի ուղեծրի տրամագծից։ Փքվելու պատճառն աստղի ներսում առաջացող ինչ-որ պայթյուններն են։ Մեր Արեգակն այդ ձևով պայթել չի կարող, քանի որ, համաձայն մոսկովյան աստղագետներ Պ. Պ. Պարենագոյի, Բ. Վ. Կուկարկինի և Բ. Ա. Վորոնցով-Վելյամինովի հետազոտությունների՝ պայթում են միայն որոշ տիպի շատ ջերմ աստղերը, որոնց թվին Արեգակը չի պատկանում։

Առավելագույն փայլի և փքման մոմենտին աստղի մթնոլորտը նրանից անջատվում է. մեծ թափով ընդարձակվելով, վայրկյանում մի քանի հարյուր կիլոմետր արագությամբ, նա ձգվում է բոլոր կողմերի վրա և վերջ ի վերջո ցրվում տիեզերական տարածության մեջ։ Միաժամանակ աստղն ինքը սկսում է ավելի ու ավելի սեղմվել, և թեև նրա մակերևույթը շիկանում է մինչև 50—80 հազար աստիճան, այնուամենայնիվ նրա պայծառությունը աստղի չափերը փոքրանալու պատճառով թուլանում է։ Շնորհիվ սովետական գիտության՝ փոփոխական և նոր աստղերի ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած նվաճումների, միջազգային համաձայնությամբ մոսկովյան աստղագետներին հանձնարարված է գլխավորել այդ երկու բնագավառներում բոլոր հետազոտությունները։

§ 127. ԱՍՏՂԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ։ Երկնքում աստղերի փոխադարձ դասավորությունը թվում է միանգամայն անփոփոխ, նույնիսկ դարեր շարունակ։ Երականում բոլոր աստղերը, նույն թվում նաև մեր Արեգակը, շարժվում են և այն էլ հսկայական արագությամբ՝ վայրկյանում տասնյակ և հարյուրավոր կիլոմետր արագությամբ։ Բայց որովհետև աստղերի հեռավորությունները չափազանց մեծ են, ուստի նրանց դիր-

<Բացակայում է 1 էջ>

Հիշեցնենք, որ համաստեղություններում աստղերի մոտիկությունը իրարից թվացող է։ Իրականում նրանք գտնվում են շատ մեծ ու շատ տարբեր հեռավորության վրա թե՛ մեզնից և թե՛ մեկը մյուսից։ Ուստի չի կարելի նույնիսկ այսպիսի հարց տալ, թե «արդյոք ո՞րքան ժամանակում մենք կարող ենք թռչել ու հասնել այդ համաստեղություններին և, այն ժամանակ ի՞նչ կլինի)։

Որքան մոտենում ենք Քնարի և Հերկուլեսի համաստեղությունների աստղերին, այնքան նրանք մեր առաջ միմյանցից հեռանում են, ինչպես հեռանում են ծառերը իրարից անտառին մոտենալիս, որոնք հեռվից իրար հետ միացված էին թվում։ Այդ համաստեղությունների ուրվագծերը բոլորովին կփոխվեն հեռավոր ապագայում և Արեգակին հարևան կդառնան ուրիշ աստղեր, բայց և այնպես նրանց հեռավորություններն առաջվա պես կմնան չափազանց մեծ։

Որևէ աստղի հետ բախվելու մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև աստղերն իրարից բաժանող հեռավորությունները վիթխարի են։ Աստղերի բախվելը նույնքան քիչ հավանական է, որքան և այն երկու փոշու հատիկների բախվելը, որոնք ճախրում են թատրոնի կամ ակումբի մեծ դահլիճի տարբեր ծայրերում։

ՀԱՐՅԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ինչո՞ւմն է արտահայտվում օպտիկապես կրկնակի և ֆիզիկապես կրկնակի աստղերի միշև եղած տարբերությունը։
  2. Ինչպե՞ս կարելի է ըստ սպեկտրի ի հայտ բերել որոշ աստղերի կրկնակիությունը։
  3. Ի՞նչ են խավարուն կրկնակի աստղերը։ Ինչպիսի՞ն է ժամանակի ընթացքում նրանց պայծառության փոփոխության բնույթը։ Նշեցեք այդ տիպի մեկ տիպական աստղ։
  4. Բացատրեցեք այդպիսի աստղերի պայծառության փոփոխության պատճառը և համադրեցեք աստղերի մեկը մյուսի նկատմամբ ունեցած տեսանելի դասավորությունը նրանց գումարային պայծառության կորի տարբեր մասերի հետ։
  5. Ինչպե՞ս են որռշում աստղերի մասսան։
  6. Ինչպե՞ս են տարբերվում իրարից աստղերի մասսաները։ Համեմատեցեք նրանց մասսան Արեգակի մասսայի հետ։
  7. Ինչպիսի՞ աստղերն են կոչվում ֆիզիկապես փոփոխական։
  8. *Նկարագրեցեք տարբեր տիպերի փաիոխական աստղերի պայծառության փոփոխությունները և բացատրեցեք այն կորերով։
  9. *Ինչո՞վ են բացատրվում այդպիսի աստղերի պայծառության փոփոխությունները։
  10. Ինչպիսի՞ աստղերն են կոչվում նոր աստղեր և ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ բռնկման Ժամանակ։
  11. Ինչպիսի՞ երկու եղանակով են ուսումնասիրվում աստղերի շարժումները։
  12. Ո՞ւր և ի՞նչ արագությամբ է շարժվում արեգակնային համակարգությունը։

ԱՍՏՂԱՅԻՆ ՍԻՍՏԵՄՆԵՐ ԵՎ ՄԻԳԱՄԱԾՈՒԹ3ՈՒՆՆԵՐ

§ 128. ԱՍՏՂԱԿՈՒՅՏԵՐ։ Երկնքի որոշ տեղերում հեռադիտակով, իսկ տեղ-տեղ նույնիսկ չզինված աչքով կարելի է նկատել աստղերի խիտ խմբեր կամ աստղակույտեր։ Նրանք լինում են երկու տիպի՝ ցրված և գնդաձև։

Ցրված աստղակույտերում մի քանի հարյուր կամ հազար աստղեր անկանոն կերպով ցրված են լինում երկնքի փոքր տեղամասում։ Այս աստղերը բոլորն էլ տարածության մեջ իսկապես մոտիկ են միմյանց և կապված են փոխադարձ ձգողությամբ։

thumb
thumb

Գնդաձև աստղակույտերը պարունակում են հարյուր հազարավոր տստղեր, որոնք ավելի են խտանում զնդի ձև ունեցող աստղակույտի կենտրոնական մասերում։ Այդ աստղակույտերի աստղերը նույնպես կապված են փոխադարձ ձգողությամբ, և որքան մոտ գնդի կենտրոնին, այնքան այնտեղ տարածության մեջ աստղերր միմյանց ավելի մոտ են դասավորված։ Գնդաձև աստղակույտերի չափերը շատ անգամ մեծ են ցրված աստղակույտերի չափերից, բայց քանի որ գնդաձև աստղակույտերը անհամեմատ հեռու են մեզնից, ուստի նրանց կառուցվածքը միայն ուժեղ հեռադիտակով կարելի է տարբերել։

Տրված աստղակույտերի տիպիկ օրինակ է հանդիսանում Ցուլի համաստեղության մեջ գտնվող Բազումքի (Պլեադաներ) աստղակույտը։ Այդ կույտի մեջ հասարակ աչքով երևում են 6 աստղ, երկդիտակով՝ մի քանի տասնյակ աստղ, իսկ հեռադիտակով՝ տեսողության ամբողջ դաշտը ծածկված է աստղերով։

Գնդաձև մի տիպիկ աստղակույտ գտնվում է Հերկուլեսի համաստեղությունում, բայց երկդիտակով կամ թույլ հեռադիտակով նա երևում է իբրև մշուշապատ աստղ։ Միայն ուժեղ հեռադիտակն է ցույց տալիս, որ դա մի խիտ գնդաձև աստղակույտ է, բաղկացած հարյուր հազարավոր աստղերից։ Այդպիսի աստղակույտի տրամադիծր մոտ հարյուր պարսեկ է կազմում, մինչդեռ ցրված աստղակույտերի, օրինակ՝ Բազումքի, տրամագիծը չափվում է ընդամենը մի քանի պարսեկով միայն։

§ 129. ԿԱԹՆԱԾԻՐ (ԾԻՐ ԿԱԹԻՆ ԿԱՄ ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ)։ Կաթնածիր անունը կրում է այն լուսավոր արծաթափայլ շերտը, որն անլուսին պարզ գիշերները երևում է աստղազարդ երկնքում։ Նա ինչպես մի վիթխարի օղակապ՝ գոտեկապում է ամբողջ երկինքը։ Մի տեղ նա լայն է, մի այլ տեղ՝ նեղ, տեղ-տեղ պայծառ է, տեղ-տեղ թայլ, ամենից պայծառ նա Աղեղնավորի համաստեղությունումն է։ Կաթնածրի շերտումն են գտնվում Պերսեոսի, Կասիոպեի, Արծվի, Քնարի, Կարապի, Կարիճի և այլ համաստեղությունները։

Հեռադիտակով և մանավանդ լուսանկարների վրա երևում է, որ կաթնածիրը թաղկացած է չափազանց թույլ աստղերի մի վիթխարի խմբավորումից։ Սակայն երկնքում ավելի պայծառ աստղերի թիվն էլ այնքան շատանում է, որքան մոտենում ենք Կաթնածրի շերտին։ Մյուս կողմից, որքան թույլ են աստղերը, այսինքն՝ որքան նրանք հեռու են մեզնից, այնքան նրանց կուտակվածությունը Կաթնածրի շերտում ուժեղանում է։

Դա ցույց է տալիս, որ աստղերը տարածության մեջ դասավորված են անհավասարաչափորեն, և որ աստղային սիստեմի ձգվածությունբ զանազան կողմերի վրա միատեսակ չէ։ Նա ավելի շատ ձգված է դեպի այն կողմը, որտեղ ավելի թույլ (այսինքն՝ ավելի հեռավոր) և ավելի մեծ թվով աստղեր են երևում, այսինքն՝ Կաթնածրի հարթության ուղղությամբ։ Ելնելով այն բանից, որ Կաթնածիրը գրեթե ճշտությամբ երկնային սֆերայի մեծ շրջան է հանդիսանում, ուստի մենք եզրակացնում ենք, որ մեր ողջ աստղային սիստեմը ձգված է Կաթնածրի հարթության ուղղությամբ, և մենք գտնվում ենք այդ հարթության մոտերքում։

§ 130. ՄԵՐ ԱՍՏՂԱՅԻՆ ՍԻՍՏԵՄԸ՝ ԳԱԼԱԿՏԻԿԱՆ։ Տարածության մեջ աստղերի բաշխվածության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաստեղություններ կազմող աստղերի համակցությունը և Կաթնածրի բոլոր աստղերը միասին ստեղծում են մի միասնական վիթխարի աստղային սիստեմ, որ կոչվում է Գալակտիկա։ Գալակտիկայի մեջ են մտնում նաև ցրված և դնդաձև աստղակույտերը։ Սակայն վերջինները բացառապես ցրված են Գալակտիկայի ծայրամասերում, նրա սահմանի ուղղությամբ, մինչդեռ ցրված աստղակույտերը խառն են առանձին աստղերի հետ և հանդիպում են Գալակտիկայի բոլոր մասերում։ Ընդհանուր առմամբ Գալակտիկան կազմում են մի քանի տասնյակ միլիարդ աստղեր, որոնցից մեկն էլ մեր Արեգակն է հանդիսանում։ Աստղերի ընդհանուր դասավորությամբ Գալակտիկան նման է լինզայի կամ ոսպնապակու։

thumb

Եթե մենք կարողանայինք նրան կողքից նայել, ապա այն կտեսնեինք իլիկի ձևով՝ ինչպես այդ սխեմատիկորեն ցույց է տրված նկ. 117-ում։ Իսկ եթե մենք նայեինք «վերևից» կամ «ցածից», ապա այն, կոպիտ արտահայտված, մեզ կլոր կթվար։

thumb

Գալակտիկայի աստղերը համախմբվում են դեպի նրա սիմետրիայի հարթությունը և կենտրոնը։ Սակայն, այդ աստղերի ամբողջ մասսայում գոյություն ունեն վիթխարի խտացումներ, որ նման են ամպերի և բաղկացած են աստղերից, իսկ այդ ամպերի մեջ կան ավելի փոքր խտացումներ,— դրանք աստղակույտերն են։

Համեմատելով մեր Գալակտիկան հաջորդ պարագրաֆում նկարագրված աստղային մյուս սիստեմների հետ, պետք է ենթադրեր որ նա, բացի այդ, պարուրաձև (սպիրալաձև) կառուցվածք ունի, Աստղային ամպերը դասավորված են Գալակտիկայի կենտրոնից ելնող պարույրի ճյուղերի ուղղությամբ։

Մեր արեգակնային համակարգությունը գտնվում է Գալակտիկայի ներսում։ Ուստի, ներսից նայելիս, մենք Գալակտիկան այն ձևով չենք տեսնում, ինչպես նա հենց նոր նկարագրվեց և ինչպես նրան կտեսներ նրա սահմաններից հեռու մի ինչ-որ տեղ գտնվող դիտողը, Արեգակնային համակարգությունը տեղավորված է Գալակտիկայի հարթության մոտերքը, ուստի և այդ հարթության վրա ո՛ր կողմն էլ նայելու լինենք, մեր հայացքը թափանցում է Գալակտիկայի առավելագույն ձգվածության ուղղությամբ՝ աստղերի ստվար շերտով։ Այստեղ մեր հայացքը հանդիպում է բազմաթիվ հեռավոր աստղերի, որոնք շատ թույլ են թվում, ուստի և չզինված աչքի համար միաձուլվում, մի համատարած մշուշաշերտ են կազմում։

thumb

Դրա հետ միասին, արեգակնային համակարգությունը գտնվում է Գալակտիկայի կենտրոնից որոշ հեռավորության վրաէ և այդ կենտրոնը մեզ երևում է Աղեղնավորի համաստեղության ուղղությամբ։ Այն աստղային ամենապայծառ ամպերը, որ երևում են Աղեղնավորի համաստեղությունում, կազմում են Գալակտիկայի կենտրոնը։ Կենտրոնի հեռավորությունը մեզանից 7200 պարսեկ է, իսկ Գալակտիկայի տրամազիծր կազմում է 30 000 պարսեկ, այսինքն՝ նրա մեկ ծայրից մինչև մյուսը լույսը մոտավորապես 100 000 տարումն է անցնում։

Ամբողջ Գալակտիկան պտտողական շարժում է կատարում իր հարթությանն ուղղահայաց առանցքի շուրջը, ուստի այդ հարթությունը կոչվում է նրա հասարակածի հարթություն. Նա պտտվում է ամբողջ աստղային սիստեմի ծանրության ընդհանուր կենտրոնի շուրջը, որի մոտակայքում գտնվում են շատ մասսիվ աստղեր, Արեգակնային համակարգությունը մասնակցում է այդ ընդհանուր շարժմանը և, իր ուղեծրով 250 կմ/վրկ արագությամբ սլանալով, 1,8·10^8 տարում կատարում է մի լրիվ շրջան Գալակտիկայի կենտրոնի շուրջը։

thumb

Իսկ արեգակնային համակարգության 20 կմ/վրկ արագությամբ կատարած շարժումը, որ նկարագրվել է առաջ, մի շարժում է, որ կատարում է Արեգակն աստղային այն ամպի աստղերի նկատմամբ, որի կազմի մեջ է նա մտնում։

§ 131. ԱՍՏՂԱՅԻՆ ԱՅԼ ՍԻՍՏԵՄՆԵՐ՝ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ։ Հաստատված է, որ՝ մեր Գալակտիկան աստղային միակ սիստեմը չէ։ Կան նրա նման թազմաթիվ աստղային սիստեմներ, որոնք նույնպես գալակտիկաներ են կոչվում։ Մեզ ամենամոտ գալակտիկան Անդրոմեդայի համաստեղության մեջ եղած պարուրաձև միգամածությունն է (նկ. 119)։ Նա այդպես է կոչվում, որովհետև չզինված աչքով և նույնիսկ հեռադիտակով նայելիս նա մեզ միգային բծի տեսքով է երևում։ Սակայն, լասանկարումը հայտնաբերում է, որ իրականում դա մի վիթխարի աստղակույտ է, որտեղ աստղերը խտացած են կենտրոնում և դասավորված այդ կենտրոնական խտացումից ելնող պարուրաձև թևերի կամ ճյուղերի երկարությամբ։ Պարուրաձև ճյուղերը ոլորվում են միջուկի շուրջը։

thumb

Քանի որ այդ միգամածությունը մենք տեսնում ենք ռակկուրսում[1] (նրա առանցքի նկատմամբ որոշ անկյան տակ), ուստի նա երկարաձիգ ձև անի։ Ճիշտ նույնանման մի արիշ միգամածություն, որը գտնվում է Որսկան Շների համաստեղությունում (նկ. 119), դեպի մեզ դարձած է այլ կերպ՝ և նրա պարուրաձև ճյուղերը մենք չաղավաղված ձևով ենք տեսնում։ Գալակտիկաներից մի քանիսը մենք տեսնում ենք կողքից, ուստի և նրանք, թերևս պարուրաձև կառուցվածք ունենալով հանդերձ, նմանվում են թելով փաթաթված իլիկի (նկ. 120։ Այդպիսի օբյեկտները կոչվում են իլիկաձև միգամածություններ)։ Զանազան անկյան տակ շատ հեռվից նայելիս մեր Գալակտիկան պետք է որ այդ բոլոր ձևերն էլ ունենա։

Գալակտիկաների մեծ մասն ունի պարուրաձև կառուցվածք, այդ պատհառով էլ նրանք նաև պարուրաձև միգամածություններ անունն են կրում։ Նրանց մյուս ընդհանուր անունն է արտագալակտիկ միգամածություններ։

Վերհիշենք, որ Կաթնածրի՝ մեզ ամենից մոտ գտնվող աստղերն անգամ չզինված աչքի համար միաձուլվում և մի համատարած լուսավոր միգային շերտ են կազմում։ Բնական է, որ այդ հեռավոր աստղային սիստեմները նույնպես մեզ միգամածության ձևով են երևում։

Անդրոմեդայի միգամածությունը, մեզ ամենամոտ գալակտիկաներից մեկը, գտնվում է մեզնից ավելի քան 200 000 պարսեկ հեռավորության վրա, այսինքն՝ նրա լույսը համարյա թե մեկ միլիոն տարվա ընթացքումն է հասնում մեզ։ Գալակտիկաներից ամենահեռավորները, որոնք այժմ լուսանկարվում են աշխարհիս մեծագույն հեռադիտակի օգնությամբ, մեզնից գրեթե մեկ միլիարդ լուսատարի հեռավորության վրա են գտնվում։

thumb

Գալակտիկաների չափերը և նրանց կազմի մեջ մտնող աստղերի թիվը մոտավորապես նույնն է, ինչ և մեր Գալակտիկայինը, թեև վերչինս աստղային ամենախոշոր սիստեմների թվին է պատկանում։ Որոշ գալակտիկաների եզրերին հայտնաբերվել են ճիշտ այնպիսի գնդաձև աստղակույտեր, ինչպիսին է մերը, իսկ այդ աստղային սիստեմների մեջ մտնող աստղերի թվում հանդիպում են և՛ ցեֆեիդներ, և՛ երկարապարբերական փոփոխական աստղեր, և՛ նոր աստղեր։ Բոլոր այդ գալակտիկաները մեր Գալակտիկայի նման պտտվում են իրենց առանցքի շուրջը։

§ 132. ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բացի այն միգամածություններից, որոնք փաստորեն հանդիսանում են հեռավոր աստղային սիստեմներ, աստղերի միջև տեղ-տեղ, առավելապես Կաթնածրի շերտում, կարելի է տեսնել միգային բծեր՝ միգամածություններ, որոնք բաղկացած են ոչ թե աստղերից, այլ չափագանց նոսր նյութից։

Այդպիսի լուսավոր միգամածություններն ըստ իրենց տեսքի բաժանվում են դիֆուզ (ցրված, պատառոտված ձևի) և մոլորակաձև կամ պլանետար (փոքր, կլոր ձևի) միգամածությունների։

Մոլորակաձև միգամածությունների կենտրոնում միշտ մի թույլ աստղ է լինում, իսկ ինքը միգամածությունը փոքր շրջանի կամ օղակի տեսք է ունենում։ Այդպիսի մոլորակաձև միգամածությունների օրինակ է հանդիսանում Քնարի համաստեղության մեջ եղած միգամածությունը (նկ. 121), որը երևում է անգամ փոքր հեռադիտակով։ Նա իր տեսքով հիշեցնում է հմուտ ծխողի բերանից բաց թողած ծխի օղակը։

Հարկավոր է նշել, որ մոլորակաձև միգամածությունները ոչ մի առնչություն չունեն մոլորակների հետ և այդպես են կոչվում, որովհետև հեռադիտակով նայելիս նրանց տեսքը հիշեցնում է մոլորակի սկավառակը։

thumb

Դիֆուզ միգամածության օրինակ է հանդիսանում Օրիոնի համաստեդության մեջ գտնվող միգամածությունը (նկ. 122), որը ուժեղ երկդիտակով պարզ երևում է։ Լուսնի քիչ թե շատ պայծառ Լույսի տակ միգամածությունները, անշուշտ, չեն երևում։ Նրանց կառուցվածքն ամենից լավ երևում է լուսանկարի վրա։

Սպեկտրային անալիզը հայտնաբերել է, որ որոշ լուսավոր միգամածություններ (նույն թվում բոլոր մոլորակաձև միգամածությունները) բաղկացած են ծայր աստիճան նոսրացած, սառը գազից։ Այս գազը լույս է արձակում առավել ջերմ այն աստղերի լույսի ազդեցության տակ, որոնց այդ գազը շրջապատում է։ Բայց դա լույսի սոսկ անդրադարձում չէ։ Այդ լուսարձակումը որոշ չափով նման է էլեկտրական պարպումի ազդեցությամբ գազի լուսարձակմանը հեյսլերյան խողովակում։

thumb

Մյուս լուսավոր միգամածությունները բաղկացած են փոշու կուտակներից, որոնք լուսավորվում են իրենցից մոտիկ գտնվող որևէ աստղի լույսի անդրադարձումով, աստղ, որ օժտված է բավականին մեծ լուսատվությամբ։ Կան միգամածություններ, որոնք բաղկացած են նաև փոշու և գազերի խառնուրդից, որոնց մեջ գերակշռում են ջրածինը, թթվածինը, հելիումը և ազոտը։

Մոլորակաձև միգամածությունների չափերը հազվագյուտ դեպքումն են գերազանցում մեկ պարսեկից, իսկ դիֆուզ միգամածություններինը՝ մինչև մի քանի հարյուր պարսեկների են հասնում։ Թե՛ մեկ և թե՛ մյուս միգամածությունները, աստղերի հետ միասին, մտնում են մեր Գալակտիկայի և այլ գալակտիկաների կազմի մեջ, այդ պատճառով էլ նրանք կրում են գալակտիկ միգամածություններ ընդհանուր անունը։

thumb

§ 133. ՄՈՒԹ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Կաթնածրի շերտում լուսավոր միգամածությունների հետ մեկտեղ, նրա լուսավոր ֆոնի վրա նկատվում են սև բծերի տեսք ունեցող մութ միգամածություններ (նկ. 123)։ Երկնքի հարավային կիսագնդում Կաթնածրի մեջ գտնվող երկու առանձնապես սև բծերը նույնիսկ ստացել են «ածխապարկեր» անունը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մենք գործ ունենք ոչ թե Կաթնածրի ստվար աստղաշերտում եղած ինչ-որ անցքի հետ, այլ փոշու մի վիթխարի ամպի հետ, որը մեզանից ծածկում է հեռավոր աստղերի լույսը։ Այդպիսի ամպը էկրանի կամ վարագույրի դեր է կատարում։ Նրա ֆոնի վրա երևում են միայն այն աստղերը, որոնք մեզ ավելի մոտ են, քան այդ ամպը։ Մութ միգամածությունների մեծ մասը կուտակված է Գալակտիկայի հասարակածային հարթության վրա։ Այդպիսի միգամածությունների կողմից լույսի կլանումով են բացատրվում նաև այն մութ շերտերը, որոնք երևում են իլիկաձև միգամածությունների կողերի երկարությամբ, այսինքն՝ գալակտիկաների հասարակածային հարթության վրա (նկ. 120)։

Մութ միգամածաթյունները նույնպես հանդիսանում են գալակտիկական գոյացություններ, ինչպես և նախորդ պարագրաֆում նկարագրված լուսավոր միգամածությունները։ Նրանք մտնում են և՛ մեր Գալակտիկայի, և՛ մյուս գալակտիկաների կազմի մեջ։

Սովետական գիտնականներ Վ. Հ. Համբարձումյանը և Շ. Գ. Գորգելաձեն ապացուցել են, որ փոշե ամպերը (մութ միգամածությունները), երբ նրանք լուսավորվում են մոտակա պայծառ աստղի կողմից, երևում են մեզ ինչպես լուսավոր միգամածություններ։

§ 134. ՄԻՋԱՍՏՂԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ։ Մոլորակների և աստղերի միջև ընկած տարածությունն անօդ է, բտյց բոլորովին դատարկ չէ։ Այնտեղ թափառում են մետեորային մարմիններ ու մասնիկներ, փոշու հատիկներ, մոլեկուլներ, առանձին ատոմներ ու էլեկտրոններ։ Միջաստղային միջավայրում հայտնաբերվել են կալցիումի, նատրիումի, երկաթի և տիտանի ատոմներ։ Այդ միջավայրի խտությունը չափազանց փոքր է, նա 1024 անգամ փոքր է ջրի խտությունից, մինչդեռ գազային և փոշուց բաղկացած միգամածությունների խտությունը մի քանի հարյուր կամ հազար անգամ ավելի է։ Սակայն և այդպիսի խտություն մենք դեռևս չենք կարողանում ստանալ մեր լավագույն օդահան մեքենաների կափարիչի տակ։

Թեև որքան էլ փոքր է միջաստղային միջավայրի խտությունր, այնուամենայնիվ այդ միջավայրը նկատելի կերպով կլանում է շատ հեռավոր աստղերի լույսը։ Նա թուլացնում է աստղերի պայծառությունը և նրանց գույնը ավելի կարմրավուն է դարձնում։ Սրանից հարյուր տարի առաջ, մեր անվանի հայրենակից Վ. Յա. Ստրուվեն հայտնաբերել է, որ միջաստղային տարածության մեջ տեղի է ունենում լույսի կլանում (1847 թ.)։ 1938 թ. սովետական գիտնական Մ. Ս. Էյգենսոնը Պուլկովփ աստղադիտարանում ցույց է տվել, որ տիեզերական տարածության մեջ ընդհանրապես դատարկություն չկա։ 1948 թ. վերջապես այդ եզրակացությանն են հանգել նաև արտասահմանյան գիտնականները։

thumb

Այն հանգամանքը, որ տիեզերական տարածության մեջ լույսը մասամբ կլանվում է, միշտ անհրաժեշտ է լինում նկատի ունենալ և հաշվի առնել այդ կլանումը՝ հեռավոր աստղերի պայծառությունն ու գույնն ուսումնասիրելու ժամանակ։

Միջաստղային միջավայրը, ինչպես որ մութ միգամածությունները, խտանում է դեպի Գալակտիկայի հարթությունը։

§ 135. ՏԻԵԶԵՐՔԻ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Կրոնի կողմնակիցները սովորաբար պնդում են, որ մեր տիեզերքը վերջավոր է և սահմանափակ։ Այդ պնդումները վերջին հաշվով հանդում են այն բանի ընդունման, որ նյութական աշխարհի սահմաններից դուրս կա մի այլ աշխարհ՝ ոչ նյութական, գերզգայական և իբր թե անճանաչելի աշխարհ։ Այդ երկու աշխարհների հակադրության մեջ է կայանում ամեն մի կրոնական, իդեալիստական աշխարհայացքի հիմքը։

Առաջավոր մատերիալիստական գիտությունը ելնում է այն խոր համոզմունքից, որ աշխարհը միասնական է, որ նրա միասնությունը կայանում է գոյություն ունեցող ամեն ինչի նյութականության մեջ և որ դրա հետևանքով այն միանգամայն մատչելի է ճանաչման՝ մեր զգայարանների կողմից։ Աշխարհում ոչ մի անճանաչելի, գերբնական բան չկա։

Գիտական նորանոր հայտնագործություններն ամեն անգամ հաստատում են այդ հիմնական դրույթները։

Կար ժամանակ, երբ համարում էին, որ բոլոր լուսատուները դասավորված են երկնային սֆերաներում՝ Երկրից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա։ Այնուհետև սահմանեցին, որ նույնիսկ Արեգակի հեռավորությունը կազմում է 150 միլիոն կիլոմետր, և այդ հեռավորությունն ընդունեցին որպես երկարության աստղագիտական միավոր։ Ավելի ուշ պարզեցին նաև ամենամոտ աստղի հեռավորությունը և կիրառեցին մի նոր, ավելի մեծ միավոր՝ պարսեկը։ Մի քանի հետազոտողներ ենթադրում էին, որ Կաթնածրով ամբողջ տիեզերքը սպառվում է։ Վերջապես, ապացուցվեց, որ պարուրաձև միգաբծիկները աստղային այլ սիստեմներ են, որոնք գտնվում են հարյուր հազարավոր և միլիոնավոր պարսեկ հեռավորության վրա։ Դա առիթ ծառայեց կիրառելու հեռավորության էլ ավելի մեծ միավոր՝ կիլոպարսեկը, որ հավասար է հազար պարսեկի, և մեգապարսեկը, որ հավասար է մեկ միլիոն պարսեկի։

Որքան մեծանում է հեռադիտակների հզորությունը և կատարելագործվում են հետազոտությունների մեթոդները, այնքան ավելի ու ավելի հեռավոր աշխարհներ են հայտնաբերվում, և մենք համոզվում ենք, որ տիեզերքը և՛ անվերջ է, և՛ անսահման։ Դեպի ո՛ր կողմն էլ թեկուզ մենք շարժվելու լինենք, մենք ոչ մի վերջավորության չենք հասնի և միշտ նորանոր աշխարհների կհանդիպենք։ Բայց եթե տիեզերքն անվերջ է տարածության տեսակետից, ինչպես դրանում մեզ համոզում է փորձը, ապա, հավանորեն, նա անվերջ պետք է լիՆի նաև ժամանակի տեսակետից, այսինքն՝ տիեզերքը միշտ պետք է որ գոյության ունենար և միշտ գոյություն կունենա, թեև նրա կաոուցվածքը միաժամանակ կարող է փոփոխությունների ենթարկվել։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ տիպի աստղակույտեր կան և ինչո՞վ են նրանք տարբերվում։ Բերեք օրինակներ։
  2. Ի՞նչ է Գալակտիկան և ինչպիսի՞ն է նրա կառուցվածքը։
  3. Ինչպիսի՞ն են Գալակտիկայի չափերը, ձևը և այն տեղը, որ գրավում է նրանում արեգակնային համակարգ ությունը։
  4. Ո՞ր համաստեղության մեջ ենք տեսնում Գալակտիկայի կենտրոնը և ինչպե՞ս է նրա շուրջը պտտվում արեգակնային համակարգությունը։
  5. *Ինչո՞վ է բացատրվում Կաթնածրի օղակաձև տեսապատկերի գոյությունը, որը գոտևորում է ամբողջ երկինքը։
  6. Հայտնի՞ են արդյոք Գալակտիկայի նման աստղային սիստեմներ։ Ի՞նչ տեսք ունեն նրանք և ինչպե՞ս են կոչվում։ Բերեք նրանց մասին օրինակներ և նկարագրեցեք։
  7. Ի՞նչ հեռավորության վրա և ո՞ր համաստեղության մեջ է երևում մեզ ամենամոտ և մերինի նման աստղային սիստեմը։
  8. Ի՞նչ տեսք ունեն և ինչպե՞ս են կոչվում պայծառ միգամածությունները։
  9. Ինչի՞ց են նրանք բաղկացած և ինչո՞ւ են լույս արձակում։
  10. Ի՞նչ են մութ միգամածությունները։
  11. Ի՞նչ է հայտնի միջաստղային միջավայրի մասին և ինչպիսի՞ ներգործություն է նա ունենում հեռավոր աստղերի լույսի և գույնի վրա։
  12. Բերեք այն նկատառումները, որոնք խոսում են տիեզերքի անվերջության մասին։

ԳԼՈՒԽ VII։ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

§ 136. ՀԱՐՑԻ ԴՐՎԱԾՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Այն հարցը, թե ինչպես են առաջացել Երկիրն ու երկնային լուսատուները, հետաքրքրում է մարդկությանը նրա գիտակից կյանքի ամենաառաջին իսկ շրջանից։ Նախնադարյան ժողովուրդներն այս հարցով դիմում Լին իրենց քուրմերին՝ կրոնական պաշտամունքների սպասավորներին, որոնք, ինչպես նրանց թվում էր, իրազեկ էին կեցության բոլոր գաղտնիքներին։ Սակայն քուրմերը ոչ մի տվյալ չունեին ոչ միայն երկնային մարմինների առաջացման, այլև այդ մարմինների բնույթի, նրանց կառուցվածքի մասին։ Մյուս կողմից՝ քուրմերն էին տարածում կրոնը, պատկառանք ներշնչում դեպի աստվածներն ու դեպի իրենց կաստան։ Ուստի նրանք չէին կարող այդ հարցն անպատասխան թողնել։ Քուրմերն առասպելներ էին տարածում այն մասին, որ աստված կամ աստվածներն են (նայած տվյալ ժողովրդի դավանած կրոնին) իրենց ցանկությամբ ստեղծագործել աշխարհը։

Այդ առասպելներից մեկն էլ այն պատմությունն է, որ իբր աստված վեց օրում ստեղծագործել է աշխարհը։ Այդ պատմությունը բերված է Աստվածաշնչում՝ հրեաների ու քրիստոնյաների սրբազան գրքում, իբր աստծո խոսքերից, բայց իրականում հին հրեաները փոխ են առել բաբելական քուրմերից։ Այդ պատմության մեջ բազմաթիվ հակասություններ ու անհեթեթություններ կան։ Այսպես, օրինակ, այնտեղ ասվում է, որ աստված սկզբից «ստեղծեց լույսը» և «բաժանեց այն խավարից», իսկ հետո՝ չորրորդ օրը միայն ստեղծեց Արեգակը, Լուսինը և աստղերը։ Այդ կոպիտ մոլորությունը բացատրվում է նրանով, որ հին ժողովուրդները չգիտեին այն պարզ ճշմարտությունը, որ ամեն մի լույս պետք է ունենա իր աղբյուրը։ Նախ քան Արեգակի և մյուս լուսատուների առաջանալը՝ առհասարակ ոչ մի լույս լինել չէր կարող, չէին կարող լինել նաև օրերը, որոնցով առասպելում չափվում է աշխարհի ստեղծագործության տևողությունը։ Այդ առասպելները հակասում են գիտության հիմնական սկզբունքներին։ Նրանց կոպիտ սխալն առաջին հերթին հենց նրանումն է, որ աշխարհը իբր ոչնչությունից է ստեղծվել։

Փորձից լավ հայտնի է, որ ոչնչությունից ոչինչ չի կարող գոյանալ, որ մատերիան (նյութը) հավերժական է՝ ոչ ստեղծվում և ոչ էլ ոչնչանում է, և որ հնարավոր են մատերիայի մի ձևից ու վիճակից մյուսին փոխանցումներ միայն։ Ճիշտ նույնպես չի կարելի ոչնչացնել նաև մատերիայի շարժումը՝ հավիտենապես նրան հատուկ էներգիան, էներգիան գոյություն ունի հավիտենապես և միայն փոփոխում է իր տեսակներն ու ձևերը։ Հայտնի է, օրինակ, որ ջերմությունը շարժման թաքնված ձևն է. նյութի մասնիկները մարմնի մեջ կատարում են աչքի համար անտեսանելի շարժումներ։ Նյութի պահպանման օրենքը և էներգիայի պահպանման օրենքը, որոնք առաջին անգամ հայտնաբերվել ու իրենց պարզ ձևակերպումն են ստացել Լոմոնոսովի կողմից 1743 թ., հիմք են ծառայում աշխարհների ծագման մասին գիտական եզրակացություններ անելու համար։

Աշխարհը աստծո կողմից ստեղծագործվելու վերաբերյալ եղած կրոնական առասպելները,— որոնք պատկերվում էին որպես «աստվածային հայտնություններ») և ենթակա չէին քննադատման,— արգելակում էին գիտության զարգացումը։ Նրանք այժմ էլ խոր ռեակցիոն դեր են կատարում։

Դժվար չէ հասկանալ, որ աստծո կողմից աշխարհի ստեղծագործության մեջբերումը առհասարակ ոչինչ չի բացատրում, այլ միայն մեկ անհասկանալին փոխարինում է մի այլ անհասկանալիով։ Մյուս կողմից, գիտենալով, որ մատերիան և նրա շարժումը չի կարելի ոչնչացնել, մենք ընդհանրապես չպետք է հարց դնենք ամբողջ տիեզերքի առաջացման մասին։ Այդպիսի հարցը իմաստից զուրկ է։ Կարելի է հարց դնել միայն երկնային առանձին մարմինների՝ Երկրի, Արեգակի, աստղային սիստեմների առաջացման մասին, որովհետև այն նյութերը, որոնցից նրանք կազմված են, և այն շարժումները, որոնց նրանք ենթակա են, պետք է գոյություն ունենային և առաջ, բայց մեկ ուրիշ ձևով։ Ամեն մի երկնային մարմին, ինչպես և բնության մեջ ամեն ինչ, գոյություն առնելուց հետո այդ ձևով անփոփոխ չի մնում, այլ զարգանում, այսինքն՝ կերպարանափոխվում է։ Այսպիսով, երկնային մարմինների առաջացումն ու ձևավորումը և նրանց զարգացումը սերտորեն կապված են իարր հետ։

Աստղագիտության այն բաժինը, որ զբաղվում է երկնային մարմինների առաջացման ու զարզացման հարցերով, կոչվում է կոսմոզոնիա։

§ 137. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Երկնային մարմինների զարգացման ուսումնասիրությունը հսկայական դժվարությունների է հանդիպում։ Այդ դժվարությունները գլխավորապես այն են, որ երկնային մարմինների զարգացումը չափազանց դանդաղ է ընթանում, այնքան դանդաղ, որ նրա համեմատությամբ ոչ միայն մարդկային կյանքի աևողությունը, այլ նույնիսկ Երկրի վրա մարդկության գոյություն ունենալու ամբողջ ժամանակաշրջանը (մոտավորապես մեկ միլիոն տարի) միայն մի կարճ ակնթարթ է հանդիսանում։ Այն ժամանակամիջոցում, ինչ սկսվել են գիտական դիտումները, երկնային մարմիններն ընդհանրապես դեռ չեն հասցրել քիչ թե շատ նկատելի կերպով փոփոխվել։

Մյուս կողմից, այն բազմաթիվ երկնային մարմինների ու նրանց սիստեմների ծագման և զարգացման հարցը,— որոնք հաճախ չափազանց տարբեր են իրարից,— չի կարելի լուծել՝ առանց ճշտորեն ծանոթ լինելու երկնային մարմինների ֆիզիկական բնույթին և ճշտորեն գիտենալու բնության օրենքները և առանձին դեպքերում նրանց գործած ազդեցությունը։

Բայց հակառակ կրոնին,— որը պնդում է, թե ինքն ամեն ինչ գիտե և ամեն ինչ վերագրում է աստծուն և կամ հավատացնում է, թե աշխարհը անիմանալի է, որ մարդիկ երբեք այն չեն հասկանա,— գիտությունն ուսումնասիրում է տիեզերքը քայլ առ քայլ։ Գիտությունը խիստ սահմանազատում է հաստատապես հայտնին ենթադրականից և ենթադրականը՝ դեռևս անհայտից։

Այդ է հենց գիտության ուժը, որի առաջշարժումը հետզհետե ենթադրականը դարձնում է հաստատապես ապացուցված, իսկ անհայտի փոխարեն թույլ է տալիս առաջացրել ենթադրականը։ Դրանով գիտությունը շարունակ ապացուցում է բնությունը ճանաչելու հնարավորությունը, և այդ ճանաչողության ավելի ու ավելի մեծ ճշտությունը, թեև ոչ մի մոմենտում մեր բոլոր գիտելիքները բացարձակապես ճիշտ լինել չեն կարող։ Գիտության զարգացումը ճշգրտում է մեր նախկին պատկերացումները։ Եթե երբեմն հարկ է լինում դեն գցել գիտական պատկերացումները և նրանք փոխարինել նորով, ապա դա ապացուցում է հենց գիտության ուժը, այլ ոչ թե նրա տկարությունը, որովհետև նոր պատկերացումները ավելի մոտ են լինում ճշմարտության, քան անցյալում եղած պատկերացումները, և նրանք միշտ, այսպես թե այնպես, կապված են լինում մեկը մյուսի հետ։ Գիտական պատկերացումների փոխարինումը՝ դա կարծես սանդուղքի աստիճաններով կատարած վերելք է դեպի գիտության բարձունքները։

Օրինակ, Ուրանի շարժման և տիեզերական ձգողության օրենքի միջև թվացող հակասությունից, ինչպես մենք գիտենք, ենթադրություն առաջացավ Ուրանից այն կողմը մի ինչ-որ մոլորակի գոյության մասին, իսկ այնուհետև հայտնաբերվեց մինչ այդ անհայտ Նեպտուն մոլորակը։

Գիտությունը երկնային զանազան մարմինների ծագումը բացատրում ու նրանց զարգացումը նկարագրում է հիպոթեզների, այսինքն՝ գիտական ենթադրությունների օգնությամբ։ Պատմությունը ցույց է տալիս, որ գիտության զարգացման հետ կապված երբեմն հարկ է եղել մի հիպոթեզը փոխարինել մյուսով, բայց նոր հիպոթեզները միշտ էլ ավելի մոտ են եղել ճշմարտության, քան հները, որովհետև նրանք առաջ են գալիս շնորհիվ գիտությունների է՛լ ավելի խորացման։

Հիպոթեզի դերը գիտության մեջ չափազանց մեծ է։ Ֆ. Էնգելսը հիպոթեզն անվանելով «բնագիտության զարգացման մի ձև», ընդգծել է, որ առանց հիպոթեզի «մենք երբեք օրենք չէինք ստանա»։ Հիպոթեզները, նույնիսկ և սխալ հիպոթեզները, առաջ են բերում նորանոր տեսական հետազոտություններ, որոնք հանգում են գիտական նոր հայտնագործությունների։ Որոշ հիպոթեզներ, ինչպես, օրինակ, Կանտի և Լապլասի հանրածանոթ հիպոթեզները մեր արեգակնային համակարգության առաջացման մասին, հսկայական դեր խաղացին գիտության ողջ զարգացման ասպարեզում։

Հիպոթեզները կամ զիտական ենթադրությունները հասարակ ենթադրություններից տարբերվում են նրանով, որ նրանք հիմնվում են տվյալ մոմենտում մեր ունեցած գիտելիքների ողջ համակցության վրա և պետք է բավարարեն գիտության բազմաթիվ պահանջները։ Հետևաբար, մեր ժամանակներում գիտական հիպոթեզ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես այդ երբեմն կարծում են։ Ընդունված հիպոթեզներից յուրաքանչյուրի հիմքում ընկած է մի շարք գիտությունների խորապես իմացումը, թեև նրանք հանրամատչելիորեն շարադրելու դեպքում, ինչպես, օրինակ, այս դասագրքում, այդ հիպոթեզներն առաջին հայացքից թվում են բոլորովին պարզ կամ հեշտությամբ վերափոխման ենթակա։

§ 138. ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԻՔԸ (այսինքն այն ժամանակը, որ անցել է նրանց գոյացման օրից մինչև ներկա մոմենտը) չափազանց մեծ է, և նրանց համեմատությամբ մարդկային կյանքը և Երկրի վրա գիտության տարիքը միայն մի կարճատև ակնթարթ է։ Դա կարելի է հասկանալ թերևս այն բանից, թե որքան դանդաղ, թեպետև անընդհատ է փոփոխվում մեր Երկրի մակերևույթը, այն բանից, որ այն ժամանակից ի վեր, ինչ գոյություն ունի մարդը, Արեգակի ճառագայթած էներգիան նկատելի չափով չի փոխվել, և այլն։

Երկիրը գոյանալու մոմենտից մինչև այժմ անցած ժամանակը, այսինքն՝ Երկրի տարիքը ներկայումս հնարավոր է հաշվել, թեկուզ և այդ առաջին հայացքից անհավատալի է թվում, և դրա համար նույնիսկ մի քանի եղանակներ կան։

Դրանցից ամենաճշգրիտը հետևյալն է.

Հայտնի է, որ այսպես կոչված քիմիական ռադիոակտիվ էլեմենտների, օրինակ, ռադիումի, ուրանի, տորիումի և այլ էլեմենտների, ատոմներր ինքնաբերաբար տարաբաժանվում են, փոխարկվելով քիմիական ուրիշ էլեմենտների ատոմների։ Ուրանից գոյանում է ռադիում, իսկ ռադիումը իր հերթին տարաբաժանվելով՝ վերջ ի վերջո փոխակերպվում է կապարի, որն այլևս չի տարաբաժանվում և այդպես կապար էլ մնում է։ Այդ եղանակով ստացված կապարը իր ատոմական կշռով հեշտությամբ տարբերվում է սովորական կապարից։ Ոչ մի արտաքին ազդեցություն, ինչպես, օրինակ, տաքացնելը, չի կարող ոչ արագացնել և ոչ էլ դանդաղեցնել ուրանը կապարի փոխակերպվելու արագությունը։ Ուրանի այդ տարաբաժանմանօրենքը և նրա արագությունը լավ հայտնի է փորձից։ Ժամանակի մեկ միավորի ընթացքում տարաբաժանվում և կապարի է վերածվում ներկա եղած ուրանի ատոմների որոշ բաժինը։

Եթե որևէ տեղ մի որոշ քանակությամբ ուրան դնենք, ապա ժամանակի ընթացքում նրանում կգոյանա որոշ, նախապես հայտնի քանակությամբ կապար, և ընդհակառակն, ռադիոակտիվ հանքատեսակում գտնվող կապարի և ուրանի քանակների հարաբերությունից կարելի է որոշել, թե որքան ժամանակ է տևել այդ ուրանի տարաբաժանումը։

Երկրի կեղևում հանքերից և լեռնային ապարներից շատերն իրենց մեջ, թեև քիչ քանակությամբ, պարունակում են ուրան և նրա տարաբաժանման արդյունք կապար։ Որոշելով տվյալ հանքատեսակի մեջ եղած կապարի և ուրանի քանակների հարաբերությունը, մենք կարող ենք որոշել նաև այն, թե որքան ժամանակ է տևել այդ հանքատեսակի մեջ սկզբում պարունակվող ուրանի տարաբաժանումը։ Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք որոշել, թե ո՛րքան ժամանակ է անցել այն մոմենտից, երբ ուրանը մտել է այդ հանքատեսակի կազմության մեջ, այսինքն՝ ո՛րքան ժամանակ է անցել նրա գոյանալու մոմենտից, ի՛նչ տարիքի է նա։ Պարզ է, որ հանքատեսակները նախ քան ապարներ կազմելը (շիկացած լինելու հետևանքով) եղել են հեղուկ վիճակում, երբ նրա բաղադրիչ մասերը դեռևս կարող էին խառնվել միմյանց հետ։

Զանազան լեռնապարների տարիքը որոշելուց պարզվել է, որ նրանցից ամևնահնագույննևրը գոյացել են մեզնից երկու կամ նույնիսկ 3 միլիարդ տարի աոաջ։ Ինչպես երևում է, Երկիրն այդ տարիքին է, այդքան ժամանակ է անցել նրա կեղևի կարծրացումը սկսվելուց։ Մինչ այդ Երկրի մակերևույթը եղել է շիկացած և հեղուկ վիճակում, որ երևում է հրաբուխների խառնարաններից շիկացած, հալված քարային մասսաների (լավա) ժայթքումներից։ Իհարկե, ամեն մի մարմին ճառագայթման միջոցով սկսում է սառչել իր մակերևույթից, և Երկիրն էլ հենց իր մակերևույթից է սկսել սառչել ու ամրանալ՝ դեռևս շիկացած վիճակ պահպանելով իր ընդերքում։ Այսպիսով, առաջացել է Երկրի կեղևը, որի հաստությունը 200—300 կիլոմետրից ավելի չէ։ Որքան շատ իջնենք Երկրի խորքը, օրինակ, հանքահորում, այնքան ջերմաստիճանը բարձրանում է (միջին հաշվով յուրաքանչյուր 30 մետրին 1°)։

Նման հետազոտությունները, երկրաշարժների ալիքների տարածման ուսումնասիրությունը և մյուս տվյալները ստիպում են եզրակացնել, որ Երկրի ընդերքում նրա մասսան խիստ տաքացած վիճակումն է գտնվում։ Դա վկայում է այն մասին, որ հեռավոր-հեռավոր անցյալում ամբողջ Երկիրը եղել է մի շիկացած մարմին և, հավանորեն, նույնիսկ լուսավորել է իր սեփական լույսով։

Հավանական է, այղպիսին պետք է լինի նաև մյուս մոլորակների կառուցվածքը, թեև ավելի մեծ մասսա ունեցող մոլորակները պետք է որ դանդաղորեն սառչեն։ Եթե բոլոր մոլորակները և նրանց արբանյակները քիչ թե շատ միաժամանակ են գոյացել, ապա նրանցից ավելի մեծ մասսա ունեցողները ներկայումս քիչ չափով պետք է սառած լինեն, քան փոքր մասսա ունեցողները, ինչպես, օրինակ, Լուսինը և աստերոիդները։

Երկրի տարիքը, հաշված այն մոմենտից, երբ նա գոյացել է իբրև երկնային մարմին, պետք է ավելին լինի, քան իր կեղևի տարիքը, այսինքն՝ երկու—երեք միլիարդ տարուց էլ ավելի։ Կասկածից դուրս է, որ Արեգակի տարիքը դրանից էլ շատ ավելի պետք է լինի։ Այդ հետևում է, մասնավորապես, այն վիթխարի պրոցեսների գնահատականից, որ տեղի են ունենում Արեգակի ընդերքում։ Իսկ բացի դրանից, Երկրի կեղևում հայտնաբերված քարացած բույսերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում Արեգակի ռադիացիան էապես չի փոխվել, այսինքն՝ որ նրա ջերմաստիճանը դեռ այժմ էլ մնում է նույն չափին, ինչ չափի որ եղել է հեռավոր անցյալում։

Աստղերի շարժումների հետազոտությունը մեր Գալակտիկայում ցույց է տվել, որ այդ աստղային սիստեմի տարիքը ոչ թե պակաս է, այլ նույնիսկ հավանորեն շատ անգամ ավելի է, քան Երկրի տարիքը։

Երբ մենք ցանկանում ենք պատկերացնել երկնային մարմինների և նրանց համակարգությունների առաջացումն ու զարգացումը, անհրաժեշտ է հաշվի առնել այս բոլոր տվյալները։

§ 139. ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄը։ Արեգակնային համակարգության առաջացման, այսինքն՝ մոլորակների և, մասնավորապես, Երկրի գոյացման հարցի լուծումը հանդիպում է առավելագույն դժվարությունների։ Այդ դժվարություններում մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ մենք ուրիշ նույն ձևի համակարգություններ չգիտենք, թեև նրանք պետք է որ գոյություն ունենան։ Եվ իսկապես, եթե մենք կարողանայինք դիտել ուրիշ արեգակնային համակարգություններ, ապա, հավանորեն, նրանց մեջ կհանդիպեին իրենց զարգացման տարբեր աստիճաններում գտնվող համակարգություններ։ Համեմատելով այդ համակարգությունները միմյանց հետ, մենք կկարողանայինք վերականգնել արեգակնային համակարգության գոյացման և զարգացման պատմությունը։ Դա նման կլիներ այն բանին, թե ի՛նչպես, համեմատելով անտառում եղած միևնույն տեսակին պատկանող խոշոր և փոքր ծառերը միմյանց հետ, մենք կարող ենք գաղափար կազմել նրանց զարգացման ընթացքի մասին, թեև առանձին ծառը մեր աչքի առաջ կարճ ժամանակամիջոցում չի կարող զգալի չափով փոփոխության ենթարկվել։

Չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ ժամանակակից հեռադիտակներով, նույնիսկ մեզնից ամենամոտիկ աստղի մոտերքում մենք չենք կարող տեսնել մեր Երկրի նման մոլորակներ, քանի որ նրանք պայծառությամբ շատ թույլ են։ Ուստի այն բանը, որ մենք չենք տեսնում, ամենևին չի ապացուցում, որ նրանք իրականում գոլություն չունեն։

Վերջերս (1937 թ.) նկատվել է, որ մի քանի աստղեր շարժվում են այնպես, որ կարծես նրանց ձգում են ինչ-որ անտեսանելի արբանյակներ, որոնց մասսաները միայն մի քանի անգամով են գերազանցում Յուպիտերի մասսային։ Այլ կերպ ասած՝ արդեն գտնվել են այնպիսի նշաններ, որ գոյություն ունեն դեռևս անտեսանելի մոլորակներ, որոնք պտտվում են մի քանի աստղերի ջուրջը։ Ուստի ճիշտ չեն կարող լինել այն հիպոթեզները, որ իբր մոլորակներն Արեգակից պոկվելու հետևանքով են գոյացել, երբ նա հեռավոր անցյալում բախվել է մի այլ աստղի հետ և կամ մոտեցել է նրան։

Ինչպես ենթադրել են ոմանք, Արեգակից նյութի մի մասի պոկվելը և նրա տրոհումը մասերի կարող էր տեղի ունենալ Արեգակի վրա անչափ մեծ մակընթացություն առաջանալու հետևանքով, որը առաջ կգար պատահականորեն հանդիպած աստղի ձգողության շնորհիվ։ Այդպիսի հայացքները հանգում են այն հետևության, որ արեգակնային համակարգությունը պետք է որ չափազանց հազվագյուտ բացառություն կազմի տիեզերքում, որը, ինչպես մենք տեսնում ենք, հերքվում է փաստերով։ Արեգակնային համակարգության բացառիկությունը կբխեր այն բանից, որ, ինչպես հաշվարկումներն են ցույց տալիս, աստղերը շատ հազվագյուտ դեպքերումն են միմյանց մոտենում և, մանավանդ, բախվում, և, հետևաբար, այդ եղանակով մոլորակների բազմաթիվ համակարգություններ գոյանալ չեն կարող։

Ամբողջ XIX դարի ընթացքում գիտնականները, ելնելով Կանտի և Լապլասի հիպոթեզներից, ենթադրում էին, որ արեգակնային համակարգությունը գոյացել է գազային մի շատ մեծ միգամածությունից, որը մասնիկների փոխադարձ ձգողության ազդեցության տակ սկսել է սեղմվել, մեծացել է նրա պտտողական արագությունը և, հետևապես, կենտրոնախույս ուժը, որի հետևանքով հասարակածի երկարությամբ մեկը մյուսի հետևից անջատվել են գազային օղակներ, որոնք այնուհետև թանձրանալով, մոլորակներ են կազմել։ Սակայն ժամանակակից տվյալները խոսում են այն մասին, որ մի ամբողջ շարք պատճառներով այդ ճանապարհով արեգակնային համակարգություններ գոյանալ չէին կարող։

Սովետական գիտնական ակադեմիկոս Վ. Գ. Ֆեսենկովի կարծիքով մոլորակները կարող էին առաջանալ հետևյալ ճանապարհով։ Ելնելով այն մեծ նմանությունից, որ գոյություն ունի Երկրի կեղևի և Արեգակի մթնոլորտի քանակական քիմիական բաղադրության միջև, կարելի է ասել, որ Երկիրը և հետևաբար նաև բոլոր մոլորակները մի ժամանակ Արեգակի մի մասն են կազմել և հետո նրանից անջատվել են։ Դա կարող էր տեղի ունենալ այն ժամանակ, երբ Արեգակն իր առանցքի շուրջն ավելի արագ է պտտվելիս եղել, քան հիմա, և երբ նրա շիկացած մասսայից մոլորակները կարող էին պոկվել մեկը մյուսի հետևից։ Միաժամանակ ակադեմիկոս Ֆեսենկո հաշվի է առնում նաև այն ֆիզիկական պրոցեսները, որոնք տեղի ունեն Արեգակի ներսը և կտրող են նպաստել նրա շուրջը մոլորակներ առաջանալուն։

Տանձաձև ֆիգուրայի, որ Արեգակը պետք է ընդուներ արագ պտտման հետևանքով, ծայրերի ոչ այնքան մեծ հաստացումները պետք է որ ունեցած լինեն համեմատաբար ոչ այնքան բարձր ջերմաստիճան, այլապես ենթադրական մոլորակների գազերը Արեգակից պոկվելուց և հեռանալուց հետո կցցվեին տիեզերական տարածության մեջ։

Էապես կարևոր է հիշել, որ մոլորակները, նույնիսկ այնպիսի հսկաները, ինչպիսին Յուպիտերն է, Արեգակի համեմատությամբ փոքր փշրանքներ են. Արեգակին բաժին է ընկնում համակարգության ամրողջ մասսայի 99,86%-ը և միայն 0,14%-ը բոլոր մոլորակներին՝ միասին վերցրած։

Բնական է, որ հետագայում մոլորակները հետզհետե հեռացել են Արեգակից և գրավել այն տեղերը, որտեղ ներկայումս մենք նրանց դիտում ենք։ Դրա հետ միասին, նրանք նաև համեմատաբար արագ սառել են և վերջապես ծածկվել պինդ կեղևով։

1944 թ. սովետական գիտնական ակադեմիկոս Օ. Յու. Շմիդտը առաջադրել է Արեգակի մոտ մոլորակների առաջացման մանրամասնորեն մշակված իր հիպոթեզը։ Ըստ այդ հիպոթեզի՝ արեգակնային համակարգությունը առաջացել է այն բանի հետևանքով, որ մեր Արեգակը անցել է մետեորային մասնիկներից և փոշեհատիկներից կազմված մի հսկայական ամպի միջով։ (Տիեզերքում գոյություն ունեն փոշու այդպիսի միգամածություններ, նրանք մեծ քանակությամբ ցրված են աստղերի միջև) տիեզերական տարածության մեջ)։ Անցնելով այդպիսի ամպի միջով, Արեգակը տարել է իր հետ մեծ քանակությամբ փոքրիկ մասնիկներ, որոնք սկսել են պտտվել նրա շուրջը, համարյա թե միևնույն հարթության վյրա։ Ավելի խոշոր մասնիկները մանրերին ձգել են դեպի իրենց կամ ուղղակի ընդհարվել են նրանց հետ։ Այդպիսով, տեղի է ունեցել ոչ այնքան մեծ երկնային մարմինների՝ ապագա մոլորակների աճը։ Այլ խոսքով, մոլորակների կազմավորումը նման է եղել ձնագնղի կազմավորմանը, որին անընդհատ կպցնում են նորանոր մասնիկներ։

Ներկայումս բացատրել արեգակնային համակարգության կառուցվածքի մանրամասնությունները, ելնելով գոյություն ունեցող հիպոթեզներից, դեռևս հնարավոր չէ։ Դա կկատարվի գիտության հետագա զարգացման ընթացքի մեջ։

§ 140. ԱՍՏՂԵՐԻ, ԱՐԵԳԱԿԻ ԵՎ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Աստղերի ֆիզիկական բնույթը դեռ բավականաչափ լրիվ չի ուսումնասիրված և ընդհանրապես այն սկսել են ուսումնասիրել ոչ այնքան վաղ շրջանից, որպեսզի կարելի լինի կատարել համոզիչ եզրակացություններ այն մասին, թե ի՛նչպես են առաջանում աստղերր, ի՛նչպես է, այդ թվում, առաջացել Արեգակը, և ի՛նչպիսին է աստղերի ճակատագիրը։

Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում, տարածության մի քանի մասերում փոշին խտանալով ծնունդ տա մեծ չափեր ունեցող մարմինների։ Այդպիսի մարմինների հետագա սեղմումը բերում է նրանց տաքացման և ճառագայթման, այսինքն՝ աստղերի առաջացման։ Երբ ջերմաստիճանը նրանց ներսում բավականաչափ բարձրան ա, այնտեղ պետք է որ սկսվի ջրածնի փոխակերպումը ավելի ծանր քիմիական էլեմենտների, որը ուղեկցվում է երկարատև և հսկայական չափերի հասնող էներգիայի զատումով։ Այդպիսի վիճակումն են գտնվում աստղերը առնվազն մի քանի տասնյակ միլիարդ տարի և այդպիսի վիճակումն է գտնվում Արեգակը այժմ։

Այսպես թե այնպես, աստղի շուրջը առաջանում են մոլորակներ։ Երբ մոլորակների վրա հանդես են գալիս կյանքի առաջացման համար պիտանի պայմաններ, ինչպես, օրինակ, Երկրի վրա, և ըստ երևույթին Մարսի վրա, այնտեղ անխուսափելիորեն առաջանում է կյանք։

Մենք որոշակի չգիտենք, թե ի՛նչպիսին կլինի աստղերի հետագա ճակատագիրը, բայց կասկած չկա, որ ժամանակի ընթացքում նրանց էներգիան կսպառվի և նրանք կդադարեն լուսավորել։ Նրանց նյութը պետք է որևէ կերպ ծախսվի նոր երկնային մարմինների առաջացման վրա, կարող է պատահի՝ միանգամայն այլ բնույթի, քան աստղերն են։

Ա. Վորոնցով-Վելյամինովը ապացուցել է, որ մեր Գալակտիկայի գազային միգամածությունները առաջանում են աստղերից (ավելի ջերմ և նոր աստղերից) դուրս շպրտված գազերի կուտակման հետևանքով։ Այդ գազը կարող է խտանալով դառնալ փոշի, որից ժամանակի ընթացքում նորից առաջանում են աստղեր։ Բայց տիեզերքում մատերիայի հավիտենական շրջապտույտը հավանաբար ավելի բարդ է ու բազմազան։ Չպիտի կարծել, որ աստղերն ու միգամածությունները անընդհատ փոխակերպվում են մեկը մյուսին, այսինքն՝ որ զարգարցման փոխարեն տեղի է ունենում մատերիայի անցած ձևերի և վիճակների հասարակ կրկնություն։

§ 141. ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ այնպես, ինչպես գիտական տվյալներով տիեզերքը անսահման է տարածության մեջ, նա անսահման է նաև ժամանակի տեսակետից, այսինքն՝ հավիտենական է։ Տիեզերքը երբեք սկիզբ չի ունեցել և երբեք վերջ չի ունենա, նա միշտ եղել է և միշտ էլ կմնա։ Այս բոլորը վերաբերում է ամբողջ տիեզերքին, ավելի ճիշտ՝ այն մատերիային, որից նա կազմված է։ Ինչ վերաբերում է նրա առանձին մասերին, ինչպես օրինակ, Երկրին, արեգակնային համակարգությանը, աստղերին և նույնիսկ գալակտիկական սիստեմներին, ապա նրանք շարունակ՝ մերթ այստեղ, մերթ մեկ ուրիշ տեղ առաջանում են, ծնունդ առնում, անցնում են զարգացման մի երկար ուղի և, վերջապես, դադարում գոյություն ունենալուց որպես այդպիսին, որպեսզի նրանց բաղադրության մեջ մտնող նյութն ընդունի մի նոր ձև։ Իսկ մատերիան ինքը, շարունակ փոփոխելով իր ձևը, երբեք չի ոչնչանում, նա հավիտենական է և հավիտենական է նրա շարժումը։ Իր ժամանակն անցած աշխարհների փոխարեն առաջանում են նոր աշխարհներ, որտեղ, ժամանակի ընթացքում, նույնպես առաջանում է կյանք, որը աստիճանական բարդացման միջոցով վերարտադրում է իր բարձրագույն արտահայտությունը՝ բանական, մտածող էակներ։

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Ի՞նչ է կոսմոգոնիան։
  2. Ինչպե՞ս ճիշտ կլինի դնել հարցը երկնային մարմինների առաջացման մասին։
  3. Ինչո՞ւմն են արտահայտվում այն դժվարությունները, որոնք հանդես են գալիս երկնային մարմինների առաջացումը պարզաբանելիս և ինչպիսի՞ն է գիտական հիպոթեզների դերը։ Ինչո՞վ են վերջիններս տարբերվում հասարակ ենթադրություններից։
  4. Ի՞նչ եղանակով են գնահատում Երկրի կեղևի կյանքը և ինչի՞ է նա հավասար։
  5. Քանի՞ տարի է ինչ գոյություն ունի Երկրի կեղևը։
  6. Ինչպիսի՞ հիպոթեզներ կան արեգակնային համակարգության առաջացման մասին։
  7. Ի՞նչ կարելի է ասել աստղերի ու Արեգակի զարգացման և գազային միգամածությունների առաջացման մասին։
  8. Մանրամասնորեն շարադրեցեք դիալեկտիկական-մատերիալիստական ուսմանքը տիեզերքի հավիտենականության մասին։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

I. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ԹՎԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Արեգակի և Լուսնի տեսանելի անկյունային տրամագիծը ½°
Խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ 23½°
Երկրի միջին շառավիղը 6370 կմ
Երկրի հասարակածային և բևեռային շառավիղների տարբերությունը 20 կմ
Արևադարձային տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 49 րոպե
Սինոդիկ ամսվա տևողությունը (Լուսնի երկու միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը) 29½ օր
Աստղային ամսվա տևողությունը (Երկրի շուրջը Լուսնի պտտվելու պարբերությունը) 27⅓ օր
Երկրի մասսան 6·1027 գր
Արեգակի մասսան Երկրի մասսայի համեմատությամբ 330 000
Մոլորակի (Մերկուրիի) պտտման ամենակարճ պարբերությունը երեք ամիս (88 օր)
Մոլորակի (Պլուտոնի) պտտման ամենաերկար պարբերությունը 250 տարի
Ամենամեծ մոլորակի (Յուպիտերի) տրամագիծը Երկրի 11 տրամագիծ
Լուսնի միջին հեռավորությունը Երկրից 380 000 կմ
Երկրի միջին հեռավորությունն Արեգակից կամ աստղագիտական 1 միավորը 150 000 000 կմ
Մեկ պարսեկը 206000 աստղ. միավ.
կամ 3¼ լուսատարի
Ամենամոտ մոլորակի (Մերկուրիի) հեռավորությունն Արեգակից՝ համեմատած Արեգակից Երկրի հեռավորության հետ 0,4 աստղ. միավոր
Ամենահեռավոր մոլորակի (Պլուտոնի) միջին հեռավորությունն Արեգակից 40 աստղ. միավոր
Արեգակնային համակարգության հեռավորությունն ամենամոտ աստղից (Կենտավրոսի α-ից) 4 լուսատարի կամ 1⅓ պարսեկ,
կամ 270000 աստղ. միավոր
Մեր աստղային սիստեմի՝ Գալակտիկայի տրամագիծը 100000 լուսատարի
Ամենամոտ աստղային սիստեմի՝ Գալակտիկայի (Անդրոմեդայի համաստեղությունում) հեռավորությունը մեզանից 1000000 լուսատարի
Չզինված աչքով տեսանելի աստղերի թիվը մոտ 6000
Լուսնի տրամագիծը Երկրի տրամագծի համեմատությամբ ¼
Արեգակի տրամագիծը Երկրի տրամագծի համեմատությամբ 109
Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000°
Արևաբծերի թվի փոփոխության միջին պարբերությունը 11 տարի
Աստղերի ջերմաստիճանը 3000°-ից (կարմիր աստղեր)
մինչև 30000° (սպիտակ աստղեր)
Երկրի կեղևի տարիքը մոտ 2 միլիարդ տարի
Ժամանակի հավասարման առավելագույն մեծությունը ¼ ժամ
Միջին ռեֆրակցիան (հորիզոնի վրա) 35՛
Գարնանային գիշերահավասարը մոտավորապես մարտի 21–ին
Ամառային արևադարձը մոտավորապես հունիսի 22-ին
Աշնանային գիշերահավասարը մոտավորապես սեպտեմբերի 23-ին
Զմեռային արևադարձը մոտավորապես դեկտեմբերի 22-ին
Երկիրը պերիհելիումում մոտավորապես հունվարի 1-ին
Երկիրը աֆելիումում մոտավորապես հուլիսի 1-ին

II. ՀՈՒՆԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Α α — ալֆա Ι ι — յոտա Ρ ρ — ռո
Β β — բետա Κ κ — կապպա Σ σ — սիգմա
Γ γ — գամմա Λ λ — լամդա Τ τ — տաու
Δ δ — դելտա Μ μ — մյու Υ υ — իպսիլոն
Ε ε — էպսիլոն Ν ν — նյու Φ φ — ֆի
Ζ ζ — ցետա Ξ ξ — քսի Χ χ — խի
Η η — էտա Ο ο — օմիկրոն Ψ ψ — փսի
Θ θ — թետա Π π — պի Ω ω — օմեգա

III. ՊԱՅԾԱՌ ԱՍՏՂԵՐԻ ԱՄԵՆԱԳՈՐԾԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Ալգոլ — β Պերսեոսի Միցար — ζ Մ. Արջի
Ալդեբարան — α Ցուլի Պոլլուքս — β Երկվորյակների
Ալտաիր — α Արծվի Բևեռային — α Փ. Արջի
Անտարես — α Կարիճի Պրոցիոն — α Փ. Շան
Արկտուր — α Եզնարածի Կաստոր — α Երկվորյակների
Բելյատրիկս — γ Օրիոնի Ռեգուլ — α Առյուծի
Բետելհեյզե — α Օրիոնի Ռիգել — β Օրիոնի
Վեգա — α Քնարի Սիրիուս — α Մ. Շան
Դենեբ — α Կարապի Սպիկա — α Կույսի
Կապելլա — α Կառավարի Ֆոմալդաուտ — α Հարավ. Ձկան
Այս աստղերի վերաբերյալ հիմնական տվյալները տե՛ս IV աղյուսակում։

IV. ՊԱՅԾԱՌ ԱՍՏՂԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԸ (ՄԻՆՉԵՎ 2,0 ԱՍՏՂԱՅԻՆ
ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱԿՄԱՆ 30°–Ը)
Կատալոգում բերված սպեկտրի նշումը միևնույն ժամանակ ցույց է տալիս
աստղի գույնը, սպիտակ աստերը՝ O, B, A, դեղին աստղերը՝ F, G, K
և կարմիրները՝ M.
Աստղեր Աստղային
մեծություն
Ուղղակի ծագում
α
Հակում
δ
Սպեկտրալ
դասը
ժամ, րոպե, վրկ. ° ՛
α Պերսեոսի 1,90 3 19 19 +49 36,8 F
α Ցուլի 1,06 4 31 54 +16 22,2 K
β Օրիոնի 0,34 5 11 10 - 8 16,9 B
α Կառավարի 0,21 5 11 31 +45 55,7 G
γ Օրիոնի 1,70 5 21 22 + 6 17,3 B
β Ցուլի 1,78 5 21 52 +23 33,0 B
ε Օրիոնի 17,5 5 32 40 - 1 14,7 B
α Օրիոնի 0,92 5 51 23 + 7 23,7 M
β Մ. Շան 1,99 6 19 37 -17 55,2 B
γ Երկվորյակների 1,93 6 33 40 +16 27,6 A
α Մ. Շան -1,58 6 42 4 -16 37,1 A
ε Մ. Շան 1,63 6 55 52 -28 52,5 B
δ Մ. Շան 1,98 7 5 33 -26 16,9 B
α Երկվորյակների 1,99 7 30 8 +32 2,6 A
α Փ. Շան 0,48 7 35 38 + 5 24,3 F
β Երկվորյակների 1,21 7 41 2 +28 11,8 K
α Առյուծի 1,34 10 4 39 +12 18,6 B
α Մ. Արջի 1,95 10 59 25 +62 7,8 K
ε Մ. Արջի 1,63 12 50 57 +56 20,4 A
α Կույսի 1,21 13 21 30 -10 47,8 B
η Մ. Արջի 1,91 13 44 47 +49 39,7 B
α Եզնարածի 0,24 14 12 23 +19 32,8 K
α Kարիճի 1,22 16 25 7 -26 16,7 M
α Քնարի 0,14 18 34 34 +38 43,1 A
α Արծվի 0,89 19 47 22 + 8 40,9 A
α Կարապի 1,33 23 39 3 +45 18 A
α Հարավ. Ձկան 1,29 22 53 47 -29 59,6 A

V. ՍՍՌՄ-Ի ՔԱՂԱՔՆԵՐԻ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՇՎԱԾ ԳՐԻՆՎԻՉԻՑ)
Լայնութ. երկայնութ. գոտի Լայնութ. երկայնութ. գոտի
ժամ, րոպե ժամ, րոպե
Ալմա-Աթա 43° 16՛ 5 7,8 V Չերնիգով 51 29 2 5,2 II
Արխանգելսկ 64 34 2 42,1 II Չիտա 52 01 7 34,0 VIII
Աստրախան 46 21 3 12,1 III Չկալով 51 17 3 40,4 IV
Աշխաբադ 37 45 3 53,6 IV Պենզա 53 11 3 0,1 III
Բաքու 40 31 3 19,4 III Պետրոզավոդսկ 61 47 2 17,6 II
Բլագովեշչենսկ 50 13 8 30,1 IX Պետրոպավլովսկ Կամչատկայի վրա 53 0 10 34,9 XI
Գորկի 56 20 2 56,0 III Պոլտավա 49 35 2 18,3 II
Դնեպրոպետրովսկ 48 28 2 20,3 II Պսկով 57 49 1 53,3 II
Ենիսեյսկ 58 27 6 8,8 VI Ռիգա 56 08 1 36,5 II
Երևան 40 14 2 58,0 III Ռոստով Դոնի վրա 47 13 2 38,9 II
Թբիլիսի 41 42 2 59,3 III Ռյազան 54 38 2 39,0 II
Ժիտոմիր 50 15 1 54,7 II Սամարղանդ 38 39 4 27,9 VI
Իվանովո 57 0 2 43,9 II Սարատով 51 32 3 4,3 III
Իրկուտսկ 52 10 6 57,1 VII Սվերդլովսկ 56 49 4 2,4 IV
Լենինգրադ 59 57 2 1,0 II Սևաստոպոլ 44 37 2 14,1 II
Լվով 49 49 1 36,1 II Սեմիպալատինսկ 50 24 5 20,4 VI
Խաբարովսկ 48 28 9 0,2 IX Սիմֆերոպոլ 44 57 2 16,4 II
Խարկով 50 00 2 24,9 II Սմոլենսկ 54 46 2 08,2 II
Խերսոն 46 38 2 10,5 II Ստալինաբադ 38 33 4 35,0 V
Կազան 55 48 3 16,5 III Ստալինգրադ 48 48 2 58,1 III
Կալինին 50 52 2 23,6 II Վիլնյուս 54 41 1 41,1 II
Կալինինգրադ 54 42 1 22,0 II Վիտեբսկ 55 10 2 0,8 II
Կալուգա 54 31 2 25,0 II Վլադիվոստոկ 43 07 8 47,5 IX
Կամենեց-Պոդոլսկ 48 40 1 46,3 II Վլադիմիր 56 08 2 41,0 II
Կիև 50 27 2 2,0 II Վոլոգդա 58 13 2 39,5 II
Կիրով 58 36 3 18,7 III Վորոնեժ 51 39 2 36,8 II
Կրասնոդար 43 03 2 35,9 III Տալլին 59 26 1 39,0 II
Կրասնոյարսկ 56 01 6 11,4 VI Տամբով 52 44 2 45,8 III
Կույբիշև 53 11 3 20,4 III Տաշքենդ 41 20 4 37,2 V
Կուրսկ 51 44 2 21,8 II Տոբոլսկ 38 12 4 33,1 V
Մինսկ 53 54 1 30,3 II Տոմսկ 56 30 5 39,8 VI
Մոգիլյով 53 54 2 1,3 II Տուլա 54 12 2 30,5 II
Մոլոտով 58 00 3 45,1 IV Ուլյանովսկ 54 19 3 13,6 III
Մոսկվա 55 45 2 30,3 II Ուրալսկ 51 12 3 25,4 III
Մուրմանսկ 68 59 2 12,2 II Ուֆա 54 43 3 43,8 VI
Յակուտսկ 62 02 8 39,0 VIII Քիշինյով 47 02 1 55,3 II
Յարոսլավլ 57 38 2 39,5 II Քութայիսի 42 15 2 50,8 III
Նովոչերկասկ 47 25 2 40,4 II Օդեսա 46 29 2 3,0 II
Նիկոլաևսկ Ամուրի վրա 53 08 9 22,9 IX Օմսկ 54 59 4 53,5 V
Նովգորոդ 58 31 2 5,1 II Օրյոլ 52 58 2 24,3 II
Նովոսիբիրսկ 55 1 4 31,6 VI Օրջոնիկիձե 43 02 2 58,7 III
Ֆրունզե 42 53 4 58,3 V

VI. ԱՂՅՈՒՍԱԿ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ
Պտույտի
սիդերիկ
պարբերաշրջանը
տարիներով
Պտույտի
սինոդիկ
պարբերաշրջանը
օրերով
Միջին
հեռավորությունն
Արեգակից
Ուղեծրի
էքսցենտրիսիտետը
Ուղեծրի
թեքվածությունը
խավարածրի
նկատմամբ
Զանգվածը
(Երկիրը — 1)
Խտությունը
գ/սմ³
Հասարակածային
տրամագիծը
Սեղմվածությունը Առանցքի շուրջը
պտտվելու
պարբերաշրջանը
Հասարակածի
թեքությունը
ուղեծրի
հարթության
նկատմամբ
Արբանյակների
թիվը
աստղագիտ.
միավոր
միլիոն կմ Երկիրը — 1 Կիլոմոտրերով
Մերկուրի 0, 241 116 0, 378 58 0,206 0, 04 3,8 0,39 5 000 88 օր
Վեներա 0, 615 584 0, 728 108 0,007 0, 81 4,9 0,97 12 400 6 օր ?
Երկիր 1, 000 1, 000 150 0,017 1, 00 5,5 1,00 12 742 [math]^1/_{298}[/math] 23 ժամ 56 րոպե 4 վրկ. 23° 27՛ 1
Մարս 1, 881 780 1, 524 228 0,093 0, 11 4,0 0,53 6 770 [math]^1/_{192}[/math] 24 ժամ 37 րոպե 23 վրկ. 25° 10՛ 2
Յուպիտեր 11, 86 399 5, 203 778 0,048 316, 9 1,3 10,95 139 560 [math]^1/_{16}[/math] 9 ժամ 50 րոպե 12
Սատուրն 20, 46 378 9, 539 1425 0,056 94, 9 0,7 9,02 115 110 [math]^1/_{10}[/math] 10 ժամ 14 րոպե 26° 45՛ 9
Ուրան 84, 01 370 19, 19 2668 0,017 14, 66 1,3 4,00 51 000 [math]^1/_{18}[/math] 10,7 ժամ 98° 5
Նեպտուն 164, 7 363 30, 07 4494 0,099 17, 16 1,6 3,92 50 000 [math]^1/_{50}[/math] 15,3 ժամ 20° 2
Պլուտոն 218, 9 367 39, 58 5915 0,247 17° 1 ? ? ? ? ? ? ?
Արեգակ 331950 1,4 109,1 1 390 600 25 օր 15՛
(հասարակածում) (խավարածրին)

VII. ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿՆՔԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԸ

Շնորհիվ Երկրի օրական պտույտի և Արեգակի շուրջը նրա կատարած շարժման, աստղերի դիրքը հորիզոնի նկատմամբ անընդհատ փոփոխվում է։ Նա միևնույն օրվա տարբեր ժամերին և տարբեր ամիսների միևնույն ժամերին տարբեր է լինում։ Աստղային երկնքի շարժական քարտեզը հնարավորություն է տալիս արագ և ուղղակի մեխանիկորեն որոշելու հորիզոնի նկատմամբ աստղերի ունեցած դիրքը՝ ժամանակի ցանկացած մոմենտի համար։

Քարտեզով աշխատելու համար հարկավոր է այն բռնել կամ դնել համապատասխան ձևով և կարողանալ նրանից օգտվել։

Նկատի ունենալով, որ դասագիրքը կարող է պետք գալ նաև հաջորդ տարում՝ ուրիշ աշակերտների օգտագործման համար, հարկավոր է աշխատել քարտեզի երկու մասերից էլ պատճեններ հանել, թողնելով բնագրերը գրքում։ Ցանկալի է, հնարավորության դեպքում, քարտեզի երկու մասերն արտագրելու ժամանակ նրանց գծային չափերը մեծացնել մեկ ու կես - երկու անգամ (մինչև 40—45 սմ տրամագծով)։ Որքան քարտեզը մեծ լինի, այնքան նա ավելի ակնառու կդառնա։

Քարտեզը և վերադիր շրջանը հարկավոր է սոսնձել բավական հաստ ստվարաթղթի վրա, գործածելով դրա համար ալյուրից պատրաստած սոսինձ և ոչ թե գումի-արաբիկ կամ սինգետիկոն, որոնցից թուղթը դեղնում է։ Չորացած (գոգավորվելուց խուսափելու համար որոշ ճնշման տակ) թերթերի եզրերը կլոր ձևով խնամքով կտրվում են, իսկ վերադիր շրջանում տրվում է ներքին կտրվածք՝ որոշ լայնության համապատասխանող պարփակ շրջագծերից որևէ մեկի ուղղությամբ։ Կտրվածքի գիծը ընտրվում է համապատասխան այն վայրի լայնության, որտեղ ենթադրվում է օգտվել քարտեզից, Մոսկվայի համար, օրինակ (լայնությունը 56°), այն գիծը, որտեղ կան 55° նշանները, Երևանի համար (լայնությունը 40°)՝ 40° նշաններ ունեցող գիծը և այլն։

Քարտեզից օգտվում են հետևյալ կերպ. վերադիր շրջանը դրվում է քարտեզի վրա այնպես, որ մեզ հարկավոր ժամը (ժամերը ցույց են տրված վերադիր շրջանի եզրերին) համընկնի մեր խնդրին համապատասխանող թվականին (ամիսն ու ամսաթիվը նշված են աստղային քարտեզի եզրերին)։ Այն ժամանակ վերադիր շրջանի բացվածքում կգտնվեն այն համաստեղություններն ու աստղերը, որոնք տվյալ մոմենտում պետք է լինեն հորիզոնից վեր և այն էլ հենց այն ուղղությամբ ու դիրքով, ինչպես այդ ստացվում է քարտեզի վրա։

Վերադիր շրջանի կտրվածքի եզրերը նշում են հորիզոնը, իսկ նրա կենտրոնը՝ զենիթըւ Հորիզոնի կետերը 9ույց են տրված վերադիր շրջանի վրա։

Քարտեզի տվյալները լրիվ կերպով կհամապատասխանեն աստղային երկնքի տեսանելի պատկերին, եթե քարտեզը բռնելու լինենք այն դիրքով, որ նրա «Հյուսիս» մակագրությունը կրող եզրը ուղղված լինի դեպի Հյուսիսային բևեռ։ Սեղանի վրա դրված քարտեզը դիտելիս պետք է հիշել, որ այս դեպքում նա աստղերի դասավորությունը ցույց է տալիս այնպես, ինչպես այդ կարտացոլվեր հայելու մեջ։

Մյուս կողմից, պետք է հիշել, որ քարտեզի վրա համաստեղությունները պատկերված են մի փոքր աղճատված, ձգձգված տեսքով, որովհետև երկնային սֆերան, ինչպես և երկրագունդը, չի կարելի առանց աղճատումների պատկերել հարթության վրա։

Քարտեզի վրա շառավղային գծերը ցույց են տալիս հակման շրջանները։ Նրանը ուղղակի ծագումը արտահայտող թվերը ցույց են տրված քարտեզի եզրերին (նշանակված են հակումների միայն զույգ շրջանները)։ Լուսատուների հակումները հաշվելու համար ծառայում են համակենտրոն շրջանագծերը, որոնք գծված են մեկը մյուսից 30° հեռավորության վրա (կենտրոնից երրորդ շրջանագիծր երկնային հասարակածն է, որի հակումը հավասար է 0°)։ Հեշտությամբ կարելի է նկատել, որ քարտեզը ցույց է տալիս մինչև -45° հակում ունեցող աստղերր (պատկերված են մինչև 4-րդ աստղային մեծության աստղերր ներառյալ)։

Քարտեզի վրա գծված էքսցենտրիկ շրջանագիծը խավարածիրն է, որի հատման կետերը երկնային հասարակածի հետ տալիս են ուղղակի ծագումը՝ 0 ժամ (գարնանային գիշերահավասարի կետ) և 18 ժամ (աշնանային գիշերահավասարի կետ)։

Նախապես իմանալով դիտման մոմենտի աստղային ժամանակը, վերադիր շրջանը կարելի է տեղավորել այնպես, որ աշխարհի բևեռից դեպի հարավ՝ երկնային միջօրեականի գծի («հյուսիս-հարավ» գծի) վրա ընկնեն ալն աստղերր, որոնց ուղղակի ծագումը հավասար է տվյալ աստղային ժամանակին։

Ստացվող պատկերը կհամապատասխանի աստղային երկնքի տվյալ մոմենտում ունեցած տեսքին։ Իսկ որովհետև աստղային ժամանակը միշտ հավասար է լինում վերին կուլմինացիայում գտնվող աստղերի ուղղակի ծագմանը, ուստի, վերադիր շրջանը տեղավորելով տվյալ օրվա, ժամվա ու րոպեների համապատասխան, կարելի է որոշել (մոտավորապես) դիտման մոմենտի աստղային ժամանակը՝ ըստ այն աստղերի ուղղակի ծագման, որոնք հատում են միջօրեականն աշխարհի բևեռի հարավային կողմում։

Օգտակար է խավարածրի վրա նշել Արեգակի ունեցած դիրքերը, օրինակ, տարվա բոլոր ամիսների քսանին (հաշվի առնելով նրա ուղղակի ծագումը). այն ժամանակ աստղային քարտեզը կդառնա ավելի ևս ակնառու և հարմար՝ դիտումներ կատարելու համար։

Մեր վերջին խորհուրդը, մեծացրած չափի քարտեզից հաճախակի և երկար ժամանակ օգտվելու համար ամենից լավ է նրան հավաքված իրար հետ միացված ձև տալ։ Դրա համար հարկավոր է քարտեզը տեղավորել քառակուսի ձևով կտրած ֆաներայի կամ շատ հաստ ստվարաթղթխ վրա, այնպես որ քարտեզը չորս կողմից մի փոքր դարս մնա այդ ֆաներայի եզրերից։ Այս դեպքում վերադիր շրջանը պետք է դնել քարտեզի վրա և ամրացնել այն ֆաներայի չորս անկյուններում, որի համար վերադիր շրջանը ստվարաթղթի վրա սոսնձելուց հետո, նրա շուրջը եղած ավելորդ մասերը կտրելիս, հարկավոր է նրա տրամագծորեն հակադիր կողմերում թողնել մի-մի զույգ ելուններ-կանթեր, որոնք հենց կծառայեն վերադիր շրջանը ֆաներային ամրացնելու համար։ Վերադիր շրջանը պետք է ամրացնել այնպես, որ քարտեզը նրա տակ կարողանա ազատ կերպով պտտվել (քարտեզը կարելի է պտտեցնել, օգտվելով նրա՝ ֆաներայից դուրս մնացած եզրերից)։

Քարտեզի կենտրոնում (Բևեռային աստղի մոտ) կարելի է փոքրիկ անցք անել և անցկացնել ֆաներայի վրա խփած փոքրիկ մեխի վրա, որպեսզի քարտեզը հեշտությամբ պտտվի։ Սակայն ավելի լավ է խուսափել այդ բանից, որպեսզի լփչացնել քարտեզը, քարտեզի շուրջը ֆաներայի անկյուններում կարելի է անշարժ կերպով ամրացնել հաստ ստվարաթղթի կամ ֆաներայի կտորներ՝ ներսից աղեղնաձև կտրվածքով։ Այդ կտորները պետք է մի փոքր հաստ լինեն, քան ստվարաթղթի վրա սոսնձած քարտեզը։ Հենց այդ կտորների վրա էլ ամրացվում է շարժական շրջանը՝ իր կանթերով։ Այդ ձևի բավականին լավ պատրաստած բնում քարտեզը կշարժվի առանց դժվարության։

Պտտեցնելով քարտեզը (ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ)՝ կարելի է պարզ պատկերել Երկրի օրական շարժման ժամանակ երկնային մարմինների՝ հորիզոնի նկատմամբ ունեցած դիրքի փոփոխության պատկերը։

VIII. ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ի. Ֆ. Պոլակ — Ի՛նչպես է կառուցված տիեզերքը. 1947 թ., Պետհրատ.
  2. Բ. Ա. Վորոնցով–Վելյամինով — Արդյոք կյանք կա՞ մոլորակների վրա 1948 թ., Պետհրատ.
  3. Ռ. Վ. Կունիցկի — Արեգակնային համակարգության կաոուցվածքի վերաբերյալ հայացքների զարգացումը. 1948 թ., Պետհրատ.
  4. Ռ. Վ. Կունիցկի — Ցերեկ և գիշեր։ Տարվա եղանակները. 1948 թ., Պետհրատ.
  5. Գ. Ա. Գուրև — Լուսնային աշխարհ. 1948 թ., Պետհրատ.
  6. Գ. Ա. Գուրև — Երկիր և երկինք. 1948 թ., Պետհրատ.
  7. Ա. Խ. Լեբեդինսկի — Աստղերի աշխարհում. 1949 թ., Պետհրատ.
  8. Ա. Ա. Միխայլով — Արեգակի և Լուսնի խավարումներ. 1950 թ., Պետհրատ.
  9. Ն. Գ. Նովիկովա — Երկնային «Արտասովոր երևույթներ». 1951 թ., Պետհրատ.
  10. Պ. Ի. Պոպով — Հանրամատչելի գործնական աստղագիտություն. 1952 թ., Պետհրատ։

IX. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱՂՅՈՒՍԱԿ
Աստղագիտական դիտումների աոաջին գրանցումները եգիպտացիների, բաբելացիների և չինացիների մոտ 3000 տարի մ. թ. առաջ
Արեգակի խավարման աոաջին նախագուշակումը (Հունաստանում) 585 թվ. մ. թ. առաջ
Արիստոտելի կողմից տիեզերքի նկատմամբ հայացքների շարադրումն իր «Երկնքի մասին» գրքում IV դ. մ. թ. ա.
Երկրագնդի չափերի որոշելը չափումների միջոցով III դ. մ. թ. ա.
Առաջին իդեաները հելիոցենտրիկ սիստեմի վերաբերմամբ։ Արեգակի հեռավորությունը որոշելու փորձեր (Արիստարքոս ) III դ. մ. թ. ա.
Արեգակի և Լուսնի շարժումների ուսումնասիրությունը։ Պրեցեսիայի երևույթի հայտնադործումը։ Առաջին աստղային կատալոգ (Հիպպարքոս) II դ. մ. թ. ա.
«Ալմագեստ» - այն գիրքը, որտեղ շարադրվել է աշխարհի գեոցենտրիկ սիստեմը։ Մեզ հասած աստղային հնագույն կատալոգներից ամենաառաջինը (Կլավդիոս Պտղոմեոս) II դ. մ. թ.
Աշխարհի հելիոցենտրիկ սիստեմի գիտական հիմնավորումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) 1543 թ.
Ջորդանո Բրունոյի այրումը խարույկի վրա 1600 թ.
Աստղային առաջին ատլասը, որտեղ պայծաո աստղերը նշված են հունական այբուբենի տառերով 1603 թ.
Հեռադիտակի կիրառումն աստղադիտական դիտումների ասպարեզում, արևաբծերի, Լուսնի լեռների, Վեներայի փուլերի, Յուպիտերի արբանյակների և այլոց հայտնագործումը (Գալիլեյ) 1610 թ. և հաջ. տարիներ
Մոլորակների շարժման օրենքների հայտնադործումը Կեպլերի կողմից 1620 թ.
Գալիլեյի դատը 1633 թ.
Ճոճանակային ժամացույցի գյուտը 1656 թ.
Տրիանգուլյացիայի գյուտը և դիտախողովակների կիրառումը աստիճանային չափումների համար XVII դ.
Լույսի տարածման արագության որոշելը 1675 թ.
Ձգողության օրենքի սահմանումը 1682 թ.
Առաջին անգամ Արեգակի՝ Երկրից ունեցած հեռավորության որոշելը 1671 թ.
Պարբերական գիսավորների և աստղերի սեփական շարժման հայտնաբերումը 1682, 1718 թ.
Գիտությունների Ակադեմիայի աստղադիտարանի հիմնադրումը Ս.-Պետերբուրգում (այժմ Լենինգրադ) 1725 թ.
Վեներայի մթնոլորտի հայտնաբերումը Մ. Վ. Լոմոնոսովի կողմից 1761 թ.
Ուրանի հայտնաբերումը 1781 թ.
Առաջին փոքրիկ մոլորակի՝ Ցերերայի հայտնաբերումը 1801 թ.
Աստղի տարեկան պարալաքսի աոաջին չափումը (Վ. Յա. Ստրուվեն Ռուսաստանում) 1835—1840 թ.թ.
Պուլկովի աստղադիտարանի հիմնադրումը (Վ. Յա. Ստրուվե) 1839 թ.
«Անտեսանելի աստղագիտության» սկիզբը — Սիրիուսի և Պրոցիոնի արբանյակների հայտնաբերումը 1844 թ.
Նեպտունի հայտնաբերումը 1846 թ.
Միջաստղային միջավայրում Լույսի կլանման և տարածության մեջ աստղերի ունեցած անհավասարաչափ խտության հայտնաբերումը (Վ. Յա. Ստրուվե) 1847 թ.
Ռուսական աստիճանային չափումը Սառուցյալ օվկիանոսից մինչև Դունայը՝ Երկրի ձևն ու չափերը որոշելու համար 1816—1855 թ.թ.
Սպեկտրային անալիզի կիրառման սկիզբը 1859 թ.
Աստղերի սպեկտրոսկոպիայի սկիզբը 1860 թ.
Արեգակի հրվիժակները խավարումներից դուրս դիտելու եղանակի մշակումը 1868 թ.
Գիսավորների կառուցվածքի տեսության մշակումը (Բրեդիխին) 1877 թվից
Լույսի ճնշման հայտնաբերումը և այնուհետև նրա չափումը Պ. Ն. Լեբեդևի կողմից 1901 թ.
Ցեֆեիդների պարբերաշրջանի և նրանց լուսատվության միջև գոյություն ունեցող կապի հայտնաբերումը 1908 թ.
Մարսի վրա երևացող բծերի բնույթի պարզաբանումը (Գ. Ա. Տիխով) 1909—1948 թ.թ.
Թզուկ և հսկա աստղերի գոյության հայտնաբերումը 1913 թ.
Գալակտիկայի պտտման հայտնաբերումը 1924 թ.
Աստղերի պտույտի հայտնաբերումը 1927 թ.
Պլուտոն մոլորակի հայտնաբերումը 1930 թ.
Լուսավոր և խավար փոշե միգամածությունների միասնության հայտնաբերումը (Վ. Ա. Համբարձումյան և Շ. Գ. Գորդելաձե) 1937 թ.
Մենիսկային հեռադիտակի գյուտը (Դ.Դ. Մակսուտով) 1941 թ.

  1. Ռակկուրս (ֆր.) — առանցքի թեք լինելու պատճառով փոքրացված երևալը։ Ծ. խմբ.