Changes

Արաբի

1 byte removed, 20:09, 13 Սեպտեմբերի 2013
[[Կատեգորիա:արձակ]]
Նորդ Ռիչմոնդը հանգիստ և անաղմուկ մի փակուղի էր։ Բայց այդ անդորրը խախտվում էր օրվա մեջ մի անգամ, երբ Քրիստոնյա եղբայրների դպրոցն արձակում էր իր սաներին։ Փակուղու վերջում անբնակ երկհարկանի մի շենք կար՝ հրապարակով լքյուս լյուքս շենքերից բաժանված։ Փողոցի շենքերը կարծես գիտակցելով իրենց մեջ հարատեւող պարկեշտ կյանքը, իրար էին նայում մոխրագույն, անվրդով ճակատներով։
Մեր նախկին տանտերը՝ քահանան, մահացել էր ետնասենյակում։ Եվ որովհետև սենյակները միշտ փակ էին եղել, օդը ծա՛նր էր ու մգլոտած։
Խոհանոցին կից մառանը լցված էր հին, անպետք թղթերով և այդ թղթերի մեջ ես գտա խունացած ու ծալված էջերով թղթակազմ մի քանի գիրք․ «Բարեպաշտ հաղորդակիցը», «Վիդոկի հուշագրությունը» եւ վալտեր Վալտեր Սքոթի «Աբբահայրը»։ «Վիդոկի հուշագրությունը» ինձ ամենից ավելի դուր եկավ, որովհետև գրքի էջերը համարյա դեղնել էին։ Անուշադրության մատնված այգում կար մի խնձորենի, որի շուրջը աճում էին մի քանի գետնատարած թփեր։ Թփերից մեկի տակ ես գտա հանգուցյալի հեծանվի ժանգոտած օդամղիչը։ Քահանան մեծ բարեգործ էր և ողջ հարստությունը կտակել էր բարեգործական ընկերություններին, իսկ տան կահկարասին՝ քրոջը։
Ձմռան կարճ օրերի հետ մայրամուտն ավելի շուտ էր հայտնվում, և մեր ճաշը չվերջացած, դրսում արդեն մութ էր։ Երբ մենք հավաքվում էինք փողոցում, շենքերն արդեն թաղված էին լինում մթության մեջ։ Երկնքի հատվածը մեր գլխավերևում փոփոխվող մանուշակագույն էր, իսկ ներքևում փողոցի լապտերները վեր էին մղում իրենց աղոտ լույսերը։ Սառը օդը դաղում էր մեզ և մենք խաղում էինք, մինչև մեր մարմինները շիկանային։
Մութ, ցեխոտ նրբանցքների լուռ փողոցներում արձագանքվում էին մեր ճիչերը, շենքերի թիկունքում հետապնդում էինք իրար և խաղով տարված, հասնում մինչև կեղտոտ բակերի ետնամասերը, ուր մեզ քարկոծում էին հյուղակներում բնակվող վայրի ցեղերը, հետո հայտնվում էինք մգլած ու մութ բանջարանոցների դարպասների մոտ, ուր աղբարկղներից թունդ հոտ էր փչում և վազքը շարունակում մինչև մութ, մգլահոտ ախոռները, որտեղ դիտում էինք, թե ինչպես է կառապանը լվանում ու սանրում ձիերին կամ էլ մեղմ զնգացնում լծասարքը։ Երբ վերադառնում էինք փողոց, խոհանոցի պատուհանները իրենց լույսերով արդեն ողողած էին լինում մութ տարածությունը։ Եթե այդ պահին հորեղբայրս տուն էր գալիս, մենք թաքնվում էինք մթության մեջ, սպասելով որ նա անհետանա շքամուտքում։ Եվ երբ Մանգանսի քույրը նախամուտք էր դուրս գալիս եղբորը կանչելու, մենք նայում էինք թաքստոցից, թե ինչպես է հայացքով փնտրում եղբորը։ Նայում էինք ու սպասո՛ւմ՝ կմնա, թե կգնա։ Եթե մնում էր, թողնում էինք թաքստոցը և անտրտունջ մոտենում աստիճաններին։ Նա մեզ էր սպասում, իսկ ինքը ուրվագծված էր կիսաբաց դռնից ընկած լույսով։ Եղբայրը, նախքան հնազանդվելը, ջղայնացնում էր քրոջը, իսկ ես ցածում կանգնած նրան էի նայում։ Նրա մարմնի շարժումներից շրջաղգեստը շրջազգեստը փողփողում էր իսկ մազերի փափուկ կապիչը այս ու այն կողմ էր ընկնում։
Ամեն առավոտ պառկում էր հյուրասենյակի հատակին և հետևում նրա դռանը։ Որպեսզի ինձ չնկատի, իջեցնում էի վարագույրը, ներքևում բաց թողնելով մի քանի սանտիմետր։ Երբ նա երևում էր նախամուտքում, սիրտս թպրտում էր։ Վազում էի դահլիճ, հափշտակում գրքերս ու հետևում նրան։ Աչքս չէի կտրում նրա դարչնագույն կերպարանքից և երբ մենք հասնում էինք այն կետին, որտեղ մեր ուղիները պետք է բաժանվեին, արագացնում էի քայլերս ու առաջ անցնում։ Եվ այսպես ամեն առավոտ։ Նրա հետ դեռ մի կարգին չէի խոսել, բացի մի քանի պատահական բառերից։ Չնայած դրան, նրա անունը ասես մի կոչ էր իմ ողջ էության համար։
— Իսկ դուք ինչո՞ւ չեք գնում,— հարցրեցի ես։
Խոսելիս նա պտտում էր դաստակի արծաթե ապարանջանը։ Ասաց, որ ինքը չի կարող գնալ, որովհետև այդ շաբաթ իրենց կուսանոցը ապաշխարելու է։ Նրա եղբայրն ու երկու այլ տղաներ պայքարում էին իրար հետ իրենց գլխարկների համար, և ես աստիճաններին մենակ էի մնացել։ Աղջիկը բռնել էր բազրիքի ճաղերից և գլուխը թեքել իմ կողմը։ Կիսաբաց դռնից լամպի լույսը լուսավորեց նրա սպիտակ ծոծրակը, հետո մազերի փունջը և ցած սահելով՝ բազրիքին դրված ձեռքն ու շրջաղդեստի շրջազգեստի մի կողմը։ Հետո մթությունից խլեց նրա ներքնազգեստի սպիտակ երիզը, որը փոքր֊ինչ տեսանելի էր դառնում, երբ նա հենվում էր բազրիքին։
— Ա՛յ, դու այդ օրը կարող ես գնալ, — ասաց նա։
— Այո, տղա՛ս, գիտեմ։
Քանի դեռ նա նախասենյակում էր, ես չէի կարող հյուրասենյակ գնալ ու պառկել պատուհանի տակ։ Ստիպված դուրս եկա տնից և անտրամադիր քայլեցի դեպի դպրոց։ Դրսում օդը չափազանց խոնավ էր և սիրտս արդեն ինչ֊որ վատ թան բան էր կանխագուշակում։
Երբ ճաշին վերադարձա, հորեղբայրս դեռ տուն չէր եկել։ Դեռ վաղ էր։ Նստեցի պատի ժամացույցի տակ, և երբ նրա թկթկոցը սկսեց վրաս ազդել, սենյակից դուրս եկա։ Եվ աստիճաններով բարձրացա շենքի վերին հարկը։ Դատարկ ու մռայլ սենյակները ինձ ներշնչեցին ազատության զգացում և սենյակից սենյակ անցնելով, սկսեցի երգել։ Վերևից երեւում էր, թե փողոցում ինչպես էին խաղում ընկերներս։ Բայց նրանց ճիչերը ինձ հասնում էին թուլացած ու անորոշ։ Ճակատս ապակուն սեղմած, նայում էի այն մութ շենքին, որտեղ նա էր ապրում։ Այսպես կանգնեցի մոտ մի ժամ, ոչինչ չտեսնելով, բացի իմ երևակայության խաղից, որն ընդգրկում էր նրա դարչնագույն հագուստով կազմվածքը՝ բազրիքին դրված ձեռքը, ներքնազգեստի երիզը և պարանոցի լուսավորված ճկումը։ Երբ ես նորից ներքև իջա, միսիս Մերսերը նստած էր կրակի մոտ։ Նա մի ծեր ու շատախոս կին էր, վաշխառուի այրի, որն ինչ֊որ բարեգործական նպատակներով օգտագործված նամականիշեր էր հավաքում։ Ստիպված դիմացա սեղանի շուրջը տարվող բամբասանքին։ Արդեն մի ժամ էր, ճաշը ուշանում էր, իսկ հորեղբայրս չկար ու չկար։ Վերջապես միսիս Մերսերը ոտքի կանգնեց։ Նա ներողություն խնդրեց, ասաց, որ էլ չի կարող սպասել, արդեն ութն անց էր, եւ պետք է գնար, որովհետև գիշերային օդը նրան վնասում էր։ Երբ նա գնաց, բռունցքներս սեղմած սկսեցի քայլել սենյակում։ Մորաքույրս ասաց։
Ժամը 9֊ին նախամուտքում շրխկաց հորեղբորս բանալին։ Ես լսեցի, թե նա ինչպես է ինքն իրեն խոսում, եւ ինչպես է կախիչը ճոճվում նրա վերարկուի ծանրությունից։ Ամեն ինչ ինձ համար պարզ էր, եւ երբ նա վերջացրել էր իր ճաշը, խնդրեցի տոնավաճառի համար խոստացած գումարը։ Նա իր խոստումը մոռացել էր։
— Մարդիկ հիմա անկողնում երազներ են տեսնում,—֊ասաց — ասաց նա։
Բայց ես լուրջ էի։ Մորաքույրս պաշտպանեց ինձ եւ վճռականորեն ասաց․
Հորեղբայրս ներողություն խնդրեց խոստումը մոռանալու համար։ Նա ասաց, որ անցյալում ճիշտ են ասել՝ լոկ սովորելը, առանց հաճույքի, բթացնում է մարդուն։ Նա հարցրեց իմ գնալու նպատակը, և երբ պատասխանեցի երկրորդ անգամ, նորից հարցրեց, թե արդյոք ես ծանո՞թ եմ «Արաբիի հրաժեշտը իր նժույգին» բանաստեղծությանը։ Երբ վերջապես դուրս էի գալիս խոհանոցից, նա պատրաստվում էր մորաքրոջս համար արտասանել առաջին տողերը։
Ֆլորինը ձեռքումս պինդ սեղմած, ես Բաքինգհեմ փողոցով կայարան իջա։ Գնորդներով լեցուն փողոցների տեսքը, գազային լամպերի լույսը ինձ հիշեցրին ճանապարհորդությանս նպատակը։ Ես տեղ գրավեցի գնացքի 3֊րդ կարգի մի վագոնում։ Անչափ երկար թվացող դադարից հետո գնացքը շարժվեզ։շարժվեց։
Անցանք խարխուլ տների մոտով, հետո աղոտ փայլող ինչ֊որ գետի վրայով։ Ուեսլենդ֊Ռոու կայարանում մարդկային ամբոխը դեպի գնացքի դռները նետվեց, բայց ուղեկցորդները ետ մղեցին, քանի որ գնացքը հատուկ երթուղի ուներ՝ տոնավաճառ։ Ես դատարկ վագոնում մենակ մնացի։ Մի քանի րոպե անց, գնացքը կանգ առավ հապճեպ սարքած փայտե կառամատույցի մոտ։ Ես անցա կառամատույցի վրայով և ժամացույցի լուսավորված թվացուցակի վրա տեսա, որ տասից տաս էր պակաս։ Դեմս մի մեծ շենք կար, որի ճակատին գրված էր «Արաբի» կախարդական բառը։
Վստահելի
1396
edits