Վերջին թարմացում 13 Դեկտեմբերի 2015, 19:35

Բանաստեղծություններ - Սոհրաբ Սեփեհրի

Բանաստեղծություններ - Սոհրաբ Սեփեհրի

հեղինակ՝ Սոհրաբ Սեփեհրի
թարգմանիչ՝ Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
աղբյուր՝ անհայտ

ՄԵՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՐԲ ՃԵՆԱՊԱԿԻՆ ՍՈՀՐԱԲ ՍԵՓԵՀՐԻ

Պարսկական «ժամանակակից պոեզիայի» թերեւս ամենաինքնատիպ բանաստեղծներից է Սոհրաբ Սեփեհրին։ Վերջին հիսուն տարիների ընթացքում Իրանի գրականության ու արվեստի ամենաճանաչված դեմքերից մեկը, որի պոեզիան ու գեղանկարչությունը, հատկապես հեղինակի մահից հետո, դուրս եկան համաշխարհային արվեստի ասպարեզ։

Լինելով նաեւ տաղանդավոր գեղանկարիչ Ս․ Սեփեհրին փնտրում էր բնապաշտական ու սուֆիստական շքեղ երեւույթների ու վիճակների անզուգական տոնահանդեսը, որն իր լավագույն դրսեւորումն է գտել «Կանաչ ծավալ», «Մենք ոչինչ, մենք հայացք» ժողովածուներում եւ «Ջրի ոտնաձայնը», «ճամփորդը» պոեմներում։ Ս․ Սեփեհրին ծնվել է 1928թ․ Իրանի Քաշան քաղաքում։

Ս․ Սեփեհրիի կենդանության օորք թե՞ պարսկերեն եւ թե այլ լեզուներով հիսունից ավելի հոդվածներ գրվեցին պոեզիայի բնագավառում նրա անուրանալի ձեռքբերումների մասին։ «Ջրի ոտնաձայնը» գրքով կարելի է ասել, որ սկսվում է հեղինակի երկրորդ ստեղծագործական շրջանը։ Նրա լեզուն եւ մտորումները դառնում են առավել պայծառ եւ ինքնատիպ։ Համարյա հենց այս նույն շրջանում Ֆ․ Ֆարրոխզադը հասավ իր «Սի այլ ծնունդ»ին (Ֆ․ Ֆարրոխզադի 4ևրդ ժողովածուն)։ Այն տարբերությամբ, որ Ֆորուղի նվաճումները ձեռք էին բերվում մեծ թռիչքներով, մեծ տագնապներով ու ջղաձգությամբ, իսկ Սեփեհրին իր գագաթին մոտենում էր բացարձակ մենության, խաղաղության եւ տեսանող ու քննախույզ հայացքով։ 1977թ․ «Ութ գիրք» վերտառությամբ լույս են տեսնում Սեփեհրիի ամբողջական ստեղծագործությունները։

«Ջրի ոտնաձանը» եւ «ճամփորդը» կազմում են «Ութ գրքի» հինգերորդ եւ վեցերորդ գրքերը։

Սեփեհրին սիրում էր ճամփորդել։ Եղել է Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում, Անգլիայում, իսպանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում եւ այլուր։ Ֆրանսիայում, Բրազիլիայում, ԱՍՆում, Շվեդիայում եւ Իրանի տարբեր քաղաքներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։

Խորապես տիրապետելով անգլերենին, ֆրանսերենին, ինչպես նաեւ որոշ չափով ճապոներենին, նա կարողացավ բնագրով ծանոթանալ համաշխարհային գրականության լավագույն նմուշներին։ Ս․ Սեփեհրիի թարգմանությամբ պարսկերեն լույս է տեսել նորվեգացի բանաստեղծ Ռիշարդ Բիլինգերի (R․ Bilinger), ամերիկացի Վիլյամ Կարլոս Վիլյամզի (W Carlos Williams), Փիեռ Րեւերդիի (P․ Revedy), ինչպես նաեւ ճապոնացի եւ չին բանաստեղծների ստեղծագործությունները։

Ս․ Սեփեհրիի բանաստեղծություններն ու պոեմները կենդանության օրոք եւ հետո բազմիցս թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն, ֆրանսերեն, լեհերեն, թուրքերեն…

Ս․ Սեփեհրին կարճ ապրեց։ Ծանր հիվանդությունը նրան գամում է անկողնում․ 1980թ․ 52 տարեկան հասակում Իրանի «Փարս» հիվանդանոցում վախճանվում է պարսկական ժամանակակից պոեզիայի եւ արվեստի պայծառ դեմքերից մեկը…


Մշտապես

Երեկո,

Մի քանի սարյակ

Հեռացան եղեւնու հիշողության առանցքից,

Տեղում մնաց ծառի մարմնական բարությունը

Իմ ուսերին թափելով պարկեշտության արեւածագը։

Խոսիր, ով գիշերային ժամադրավայրերի կին,

Հենց այս բարեհաճ ճյուղերի տակ քամու

Իմ ձեռքին հանձնիր մանկությունը իմ։

Այս սեւ մշտապեսների կենտրոնում

Խոսի՛ր, ով գեղագույն կատարելության քույր,

Իմ արյունը լցրու մտքի մեղմությամբ,

Բացահայտիր զարկերակն իմ

Սիրո շնչի կոշտության վրա։

Բացարձակ, մաքուր հողերի վրա

Քայլիր մինչ

Առասպելների այգու պայծառությունը։

ճաճանչափայլ խաղողի պահերի եզրին

Խոսի՛ր, բեդվինական խոսքի հուրի՛,

Իմ տրտմությունը մաքրիր

Բառ ու բանի հեռու գետաբերանին,

Եվ տկարության բոլոր աղի ավազներում

Տարածիր կոկորդը ջրի։

Հետո,

Երեկ գիշերվա քաղցր կոպը

Փռիր

Չալեկոծված գազոնների ըմբռնման վրա։


Ընկեր[1]

«I should be glad of another death» T․S․Eliot [2]

Մեծ Էր,

Եվ բնակիչն Էր այսօրվա, Եվ բոլոր բաց հորիզոնների ազգակիցն Էր, Եվ ինչ լավ Էր ըմբռնում հող ու ջրի տոնայնությունը։ Ձայնը

Իրականության հուզաթախիծ ձեւն ուներ Եվ կոպերը Մեզ ցույց Էին տալիս Տարրերի զարկերակի ընթացքը։ Եվ ձեռքերը Թերթեցին

Մեծահոգության մաքուր օդը, Եվ բարության գաղթարշավը Մեր կողմն ուղղեց։ Նման Էր իր մենակեցությանը,

Եվ հայելու համար մեկնաբանեց

Իր ժամանակի ամենասիրահարված կորությունները, Եվ նա վարքագծով անձրեւի,

Լի էր թարմությունների կրկնությամբ,

Եվ նա ծառի ոճով

Տարածվում էր առողջության մեջ լույսի։

Ինչևոր մանուկ շարունակ կանչում էր քամուն, Խոսքի թելը շարունակ շղթայում էր ջրի սողնակին։

Մի գիշեր մեզ համար

Քնքշության կանաչ երկրպագությունը

Կատարեց այնպես արագ,

Որ մենք շոշափեցինք հողի հարթության

Զգացումը հուզական։

Եվ թարմացանք ինչպես

Մի դույլ ջրի առոգանություն։

Եվ տեսանք անգամներ,

Թե ինչպես զամբյուղով գնում էր

Մի ողկույզ ավետիս քաղելու համար։

Բայց չեղավ երբեք,

Որ նստի պարզորոշության դիմացը աղավնիների,

Եվ գնաց մինչեւ ափը ՈՉՆՉԻ

Եվ պառկեց համբերանքի ետեւը լույսերի,

Եվ չմտածեց անգամ

Դռների հուզված արտասանության արանքում

Մի խնձոր ուտելու համար

Որքան միայնակ ենք մենք։


Ուղեկիցների այգում

Կանչիր ինձ,

Քո ձայնը լավն է։

Քո ձայնը այն տարօրինակ բույսի ավիշն է կանաչ,

Որ աճում է տրտմագին մտերմության ավարտին։

Այս լուռ իրիկվա տարածքներում

Ես ավելի միայնակ եմ,

Քան մի փողոցի ըմբռնումների տեքստում

Համը թեսնիֆի*։

Արի, որ քեզ պատմեմ,

Թե որքան մեծ է իմ մենությունը

Եվ իմ մենությունը չէր գուշակում

Քո ծավալի

Գիշերային, անակնկալ հարձակումը,

Եվ սա է հատկությունը սիրո։

Չկա ոչ ոք,

Արի գողանանք կյանքը, իսկ հետո,

Երկու հանդիպման միջոցին բաժանենք այն,

Արի միասին ինչևոր բան ըմբռնենք քարի վիճակից,

Արի շուտափույթ տեսնենք ԲԱՆԵՐԸ։ Տես, շատրվանող սլաքները

ժամացույցի ավազանի էջում

՛ժողովրդական ռոմանս։

ժամանակը վերածում են շրջանակի։

Արի, եւ բառի նման

Հալվիր իմ լռության տողում,

Արի, եւ ձուլիր իմ ափի մեջ

Լուսապայծառ սերուցքը սիրո։

Ինձ տաքացրու։

(Եվ մի անգամ Քաշանի դաշտում

Երկինքը ամպեց,

Եվ տեղաց հորդառատ անձրեւ,

Սառեցի,

Եվ մի ժայռի տակ

Ինձ տաքացրեց օջախը կակաչի)։

Այս մթամած փողոցներում

Ես վախենում են լուցկու

Եվ բազմապատկված կասկածանքի արդյունքից,

Ես վախենում եմ

Կանչիր ինձ,

Եվ ես կարթնանամ քո մատների ետեւից

Հասմիկների արեւածագին,

Իսկ հետո

Պատմիր ինձ այն ռումբերից

Որ ընկան, երբ քնած էի,

Պատմիր այն այտերից,

Որ թացացան, երբ քնած էի,

Ասա, քանի՞ բադ թռավ ծովի վրայով,

Այն պահին, երբ զրահապատ հրասայլի անիվը

Անցնում էր մանկան երազի վրայով։

Սոխակը իր երգի դեղին թելը

Ի՞նչ անդորրության զգացումի ոտքին կապեց։

Ասա, նավամատույցներում

Ի՞նչ անմեղ ապրանքներ մուտք գործեցին,

Ի՞նչ գիտություն հայտնագործեց

Վառոդի դրական երաժշտությունը հոտի։

Ի՞նչ զգացողություն

Հացի անհայտ համից ծորաց ինքնության մեջ

հացի ճաշակի։ Իսկ հետո, ես Հավատքի նման

Տաք ճառագումից հասարակածի, Քեզ կնստեցնեմ նախաշեմին այգու։

Հասցե

«Որտե՞ղ է տունը ընկերոջ»։

Ցայգալույսին հարցրեց հեծյալը։

Երկինքը հապաղեց…

Անցորդը շուրթերից վերցրեց ճյուղը լույսի,

Ավազների մթությանը նվիրեց

Ու ցույց տվեց

Բարդին արծաթափայլ․

«Չհասած ծառին, այգին փողոց է

Աստծո քնից ավելի կանաչ,

Եվ այնտեղ ազնվության փետուրների չափ

Կապույտ է սերը։

Կգնաս մինչ խորքը փողոցի,

Որը հատվում է հասունության ետեւում․

Հետո կթեքվես դեպի ծաղիկը մենության,

Երկու քայլ մինչ ծաղկին հասնելը,

Կկանգնես հավերժական շատրվանի տակ

Հողի առասպելների,

Եվ քեզ կհամակի

Վախի պայծառ զգացում։

Հեղուկ մտերմության մթնոլորտում

Կլսես ինչևոր խշխշոց,

Կտեսնես մի մանկան

Բարձր եղեւնուց վեր է մագլցել,

Որ ճուտ վերցնի լույսի բնից։

Կհարցնես նրան․

Որտեղ է տունը ընկերոջ»։


Օազիս պահի մեջ

Իմ ետեւից եթե գաք Ոչնչության ետեւում եմ։

Ոչնչության ետեւում ինչևոր տեղ կա,

Ոչնչության ետեւում օդի երակները

Լի են խլածաղիկներով,

Որոնք ավետում են

Ամենահեռավոր հողաթմբին բացված

Ծաղկի մասին։

Իսկ ավազուտներում ձիերի պայտերի հետքն է

Նուրբ հեծյալների,

Որ ցայգալույսին վեր սլացան

Կակաչների համբարձման բլրի գագաթը։

Ոչնչության ետեւում

Բաց է հովանոցը խնդրանքի,

Եվ մինչ կսուզվի զեփյուռի ծարավը

Ինչևոր տերեւի խորքում

Կհնչի զանգն անձրեւի։

Այստեղ մենակ է մարդը,

Եվ այս մենության մեջ

Մինչ հավերժություն ձգվում է

Ստվերը թեղիի։

Իմ ետեւից եթե գաք,

Եկեք հանդարտ ու կամաց,

Որ չճաքի հանկարծ

Նուրբ ճենապակին իմ մենության։

Կանաչից կանաչ

Ես այս խավարում

Խորհում եմ մի պայծառ գառնուկի մասին,

Որ գար ու արածեր խոտերն իմ հոգնության։

Ես այս խավարում,

Թաց բազուկներիս շարունակությունը

Տեսնում եմ

Մարդկության նախնական աղոթքները թրջող,

Այն անձրեւի տակ։

Ես այս խավարում

Դուռ բացեցի հին գազոնների

Եվ այն գանձերի առջեւ,

Որ դիտեցինք պատերի վրա առասպելների։

Ես այս խավարում

Տեսա արմատները

Եվ մահվան նորելուկ թփի համար

Ջուրը

Մեկնաբանեցի։

Կանչ սկզբնական

Ո՞ւր են կոշիկներս, Ո՜վ էր ձայնեց՝ Սոհրա՚բ, Ծանոթ էր ձայնը ինչպես օդը Տերեւի մարմնի հետ։

Մայրս քնած է

Եվ Մանուչեհրը,

Եվ Փարվանեն,

Եվ գուցե բոլոր մարդիկ քաղաքի։

Հուլիսյան գիշերը սգերգի հանդարտությամբ

Սահում է վայրկյանների վրայով,

Եվ պաղ մի զեփյուռ, ադյալի կանաչ երիզից

Իմ քունն էր հափշտակում։

Գաղթելու հոտ է գալիս,

Իմ բարձը լի է փետուրների երգով

Ծիծեռնակների։

Առավոտ կլինի,

Եվ այս ջրամանում

Կգաղթի երկինքը։

Այս գիշեր պիտի գնամ։

Ես, որ ամենաբաց լուսամուտից

Խոսել եմ այս թաղի մարդկանց հետ,

Ոչ մի խոսք չլսեցի ժամանակի սեռից,

Ոչ մի աչք սիրահարի պես հայացք չէր հառել հողին,

Ոչ ոք չհիացավ այգին տեսնելով,

Ոչ մեկը արտում նստած կաչաղակին լուրջ չընդունեց։

Ես մի ամպի չափ սրտնեղվում եմ,

Երբ լուսամուտից տեսնում եմ Հուրիին

Հասուն աղջկան հարեւանի,

Ամենահազվագյուտ թեղիի տակ աղոթագիրք կարդալիս։

ԻՆչևոր բաներ էլ կան պահեր հուզառատ,

(Օրինակ մի պոետ տեսա,

Այնպես էր տարված մթնոլորտով,

Որ երկինքը ձվադրեց աչքերի մեջ,

Եվ գիշերներից մի գիշեր

Մի մարդ հարցրեց ինձ․

«Մինչեւ ծագումը խաղողի քանի՞ ժամվա ճանապարհ է»)։

Այս գիշեր պիտի գնամ։

Այս գիշեր պիտի վերցնեմ

Իմ մենության շապիկի տարողությամբ ճամպրուկը,

Եվ գնամ այն ուղղությամբ,

Ուր երեւում են ծառերը էպիկական

Դեպի անբառ այն տարածքը,

Որ շարունակ կանչում է ինձ։

Մեկը դարձյալ ձայնեց․ Սոհրա՚բ, Ո՞ւր են կոշիկներս։


Դիտումի սուրահ

Դիտումով երդման Եվսկիզբովբանի Եվ մտքից Թռիչքով աղավնու․ Ինչևոր բառ վանդակի մեջ է։

Խոսքերս փոքրիկ սիզամարգի պես լուսավոր էին, Եվ ես ասացի նրանց․ «Ինչևոր արեւ ձեր շեմին է, Եթե բացեք դուռը, Կշողա ձեր վարքագծին»։

Եվ ասացի նրանց․

«Քարը հարդարանքը չէ լեռնաստանի,

Ինչպես մետաղը զարդ չէ

Մարմնի վրա քլունգի։

Հողի ափի մեջ գոհարն է անհայտության,

Հետամուտ եղեք գոհարին,

Պահերը տարեք արոտավայրը առաքելության»։

Եվ ես նրանց ավետեցի Ոտնաձայնը սուրհանդակի, Մոտալուտ օրը, Գույնի հավելումը,

"Ղուրանի ամբողջական գլուխ։

Փքուն խոսքերի ցանկապատի ետեւում Արձագանքը կարմիր վարդի։

Եվ ասացի նրանց․

«Ով փայտի հիշողության մեջ տեսնի այգի,

Դեմքը կմնա հավերժորեն

Հուզումների սահանքներում անտառի,

Ով ընկերանա հավքի հետ օդի,

Ամենախաղաղ քնով կքնի,

Նա, ով լույս քաղի մատնածայրից ժամանակի,

Զմայլանքով կբացի

Հանգույցները լուսամուտների»։

Ուռենու տակ էինք,

Իմ գլխավերեւի ճյուղից տերեւ պոկեցի,

Ասացի․

և Արանից ավելի լավ պատգամ եք ուզո՞ւմ։

Լսում էր,

Ասում էին մեկևմեկու․

«Ցայգալույսը գիտի, ցայգալույսը»։

Ամեն մի լեռան վրա մի մարգարե տեսան

Ուսերին առած ամպը ուրացման։

Քամուն պատգամեցինք,

Որ նրանց գլխից վերցնի գլխարկը։

Տները նրանց լի էր ոսկեծաղիկով,

Փակեցինք աչքերը նրանց

Եվ ձեռքերը նրանց չհասցրեցինք

Օայրաճյուղին իմացության։

Գրպանները նրանց

Լցրինք լի սովորույթով,

Եվ քունը նրանց

Խանգարեցինք

Հայելիների ճամփորդության աղմուկով։

Խլրտոցը ապրել բառի

Եղեւնուտի ետեւում՝ ձյուն,

Ձյուն, ագռավների երամ,

ճանապարհ, այսինքն օտարություն։

Քամի, երգ, ճամփորդ եւ քնելու մի փոքր ցանկություն։

Բաղեղի ճյուղ, եւ հասնել, եւ բակ։

Ես, եւ տրտում, եւ այս թաց ապակին։

Գրում եմ, եւ տարածություն։

Գրում եմ, եւ երկու պատ, եւ մի քանի ճնճղուկ։

Մեկը տրտում է, Մեկը հյուսում է, Մեկը հաշվում է, Մեկը երգում։

Կյանք, այսինքը մի սարյակ թռավ։

Ինչի՞ց ես տրտմել,

Քիչ չեն ուրախությունները, օրինակ այս արեւը,

Վաղը չէ մյուս օրվա մանուկը,

Այն շաբաթվա աղավնին։

Մեկը մահացավ երեկ գիշեր,

Եվդեռլավնէհացըցորենի,

Եվ դեռ ջուրը հոսում է ներքեւ, ձիերը խմում են։

Կաթիլքը ընթացքում,

Ձյունը լռության ուսերին,

Եվ ժամանակը յասամանի ողնաշարին։


Լույսը , Ես, Ծաղիկը, Ջուրը

Չկա ամպ,

Չկա քամի,

Նստում եմ ավազանի եզրին,

Ձկների խաղը, լույսը, ես, ծաղիկը, ջուրը,և

Ապրելու մաքուր ողկույզ։

Մայրս ռեհան է քաղում,

Հաց, ռեհան եւ պանիր,

Անամպ երկինք, թաց ծխածաղիկներ,

Մոտիկ փրկություն բակի ծաղիկների արանքում։

Պղնձե ամանի մեջ

Լույսը ի՞նչ նազանքներ է թափում,

Ելարանը

Բարձր պատի վրայից

Իջեցնում է առավոտին։

Ամեն բանի թաքուն ժպիտի ետեւում

Մի ճեղք ունի ժամանակի պատը,

Որտեղից իմ դեմքն է երեւում։

Բաներ կան, որ չգիտեմ,

Գիտեմ,

Կմեռնեմ, թե որ քաղեմ կանաչ խոտ։

Բարձրանում եմ վեր, մինչ բարձունք։

Ես լի եմ փետուրներով ու թեւերով,

Խավարի մեջ ուղի եմ տեսնում,

Ես լի եմ լապտերներով,

Ես լի եմ ավազներով ու լույսերով,

Եվ լի եմ ծառ ու ծաղիկով,

Լի եմ ուղիներով, կամուրջներով,

Գետերով, ալիքներով,

Լի եմ ջրում ընկած

Ինչևոր տերեւի ստվերով։

Ներսս ի՞նչ միայնակ է…


Եվ ինչ-որ մի պատգամ ճանապարհի

Մի օր

Կգամ ու կբերեմ պատգամ,

Երակների մեջ լույս կներարկեմ

Ու կձայնեմ բարձր․

և Զամբյուղներդ երազով լի, խնձոր եմ բերել,

Խնձորը ալվան արեւի։


Կգամ, մուրացկանին հասմիկ կընծայեմ,

Մի այլ ականջօղ կնվիրեմ բորոտ կնոջը սիրուն,

Կույրին կասեմ․

և Ի՜նչ հրաշք է այգին։

Կդառնամ մանրավաճառ, կշրջեմ փողոցից փողոց

Ու կձայնեմ բարձրագոչ․

և Գիշերացո՜ղ, գիշերացո՜ղ, գիշարեցո՜ղ։

ԻՆչևոր անցորդ կասի․

և Եղբայր, մութ գիշեր է իսկապես, ծիր կաթինն եմ

ցանկանում։

Կամրջի վրա ինչևոր աղջնակ զուրկ է ոտքերից,

Պարանոցից կկախեմ մեծ համաստեղությունը արջի։

Բոլոր անեծքները կհավաքեմ շուրթերից,

Տեղահան կանեմ բոլոր պատերը։

Ելուզակներին կասեմ․

ևՔարավան է եկել ժպիտով բեռնված։

Ամպը կպատռեմ,

Ես կքարկապեմ աչքերը արեւի հետ, սիրտը սիրո,

Ստվերը ջրի, ճյուղը քամու հետ։

Եվ կմիացնեմ երազը մանկան մրմունջի հետ ծղրիդի։

Օդ կբարձրացնեմ օդապարուկները,

Կջրեմ ծաղիկները։


Կգամ, ձիերի, կովերի առաջ կլցնեմ կանաչ խոտը

շոյանքի,

Ծարավ զամբիկին դույլը կմեկնեմ գիշերացողի։

ճանապարհին մի ավանակ զառամյալ, ես

ճանճերը կքշեմ։

Կգամ, ամեն պատի վրա կցանեմ մեխակ,

Ամեն մի պատուհանի տակ մի բանաստեղծություն

կկարդամ։

Ամեն մի ագռավի մի եղեւնի կնվիրեմ։

Օձին կասեմ․

ևԻ՜նչ հմայիչ է գորտը։

Կհաշտեցնեմ,

Կծանոթացնեմ,

ճամփա կընկնեմ,

Լույսով կսնվեմ,

Կսիրեմ։


Միայնության տեսարանի

Եղեւնիները առավել բարձր,

Ագռավները առավել սեւ,

Երկինքը իր չափով կապույտ,

Քարե շրջապարիսպ, շրջադիտում, մենակեցություն,

Մինչեւ ՈՉԻՆՉ ձգվող այգու փողոց,

ճնճղուկով զարդարուն ջրհորդան,

Բացորոշարեւ,

Բավարարված հող։

Որքան աչքն էր կտրում Զգոնությունն էր աշնան։

Ով հիասքանչ գեղեցկություն․

Խոնավ բառերով լեցուն հայացք,

Երազի պես

Թոթովանքով լի կանաչ այգու,

Աչքեր ցանցապատ պատկառանքի նման․

Երկմտող կոպեր

Քնած ճամփորդի մատների պես անհանգիստ

Գետեզերքի ուռենիների արթնության տակ։

Մտերմությունը,

Ինչպես ծածուկ մի բուռ մոխիր

Ցանվում էր ըմբռնման ջերմության վրա։

Միտքը

Դանդաղ էր,

Երազը հեռու էր

Ծառի վրա

Հեքիաթ ասող հավքի նման։

Աշունների ո՞ր տեղերում արդյոք

Ծառոտ մի բերան

Լավ ճամփորդություններից

Կխոսի…

Եվ տող և ճերմակ

Առավոտ է,

Երգում է ճնճղուկը մաքրության, Միասնության պատերի վրա Աշունը վերածվում է թղթերի։

Զվարթարար վարքագիծը արեւի, Արթնացնում է ծավալները գարշանքի, Մի խնձոր նեխում է Ցանցահյուս զամբյուղի պատեհ առիթում։

Ինչևոր զգացում, ինչպես օտարությունը իրերի, Անցնում է կոպի վրայով։

Ծառի ու կանաչ վայրկյանի միջեւ, Կարոտով խոսք է բացում կրկնությունը լազուրի։

Սակայն,

Ով ճերմակ թղթի արժանապատվություն, Մեր տառերի զարկերակը Վարպետություն է խաղում Բացակայությամբ թանաքի։

Ներկայի մտքում կորում է հմայքը ձեւի։

Պետք է փակել գիրքը,

Պետք է վեր կենալ,

Քայլել երկարությամբ ժամանակի։

Նայել ծաղկին,

Լսել անորոշությունը,

Պետք է վազել մինչ խորքը լինելիության,

Պետք է անէանալ հողի բույրի մեջ,

Պետք է հասնել հանդիպման վայրը

Ծառի եւ Աստծո,

Պետք է նստել

Ընդարձակությանը մոտ,

Ինչ որ տեղ ընդունայնության

Ու հայտնագործության միջեւ։


Ջրերից հետո

Մի օր, երբ

Գիտությունը ապրում էր ջրի ափին,

Մարդը

Մարգագետնի քնքուշ ծուլության մեջ

Ուրախ էր լազուրի իմաստասիրությամբ,

Մտածում էր թռչնի ուղղությամբ։

Ծառի զարկերակի հետ, տրոփում էր զարկերակը նրա,

Կակաչի պայմանների պատրվածն էր։

Գետի խոշոր իմաստը

Ծփում էր նրա խոսքի ընդերքում։

Մարդը

Քնում էր տեքստում տարրերի

Եվ արթնանում վախածեգին մերձ,

Սակայն երբեմն

Հասունացման օտար երգը

Տարածվում էր հաճույքի դյուրաբեկ հոդում,

Եվ ծունկը համբարձման հողոտվում էր,

Իսկ հետո կազմավորման մատը

Տրտմության ճշգրիտ երկրաչափության մեջ

Մնում էր միայնակ։


Մինչ ծաղիկը ոչնչի

Գնում էինք

Եվ ծառերը ինչ բարձր եւ շրջադիտումը ինչ սեւ…

ճանապարհ կար մեզնից մինչ ծաղիկը ՈՉՆՉԻ,

Մահը լեռնափեշին,

Ամպը լեռնագագաթին,

Հավքը կյանքի ափին,

Երգում էինք․

«Առանց քեզ դուռ էի դեպի ներս,

Հայացք էի դեպի եզր եւ ձայն դեպի անապատ»։

Գնում էինք։ Հողը սարսափում էր մեզնից

Եվ ժամանակը հորդում էր մեր գլխին։

Ծիծաղեցինք։ Անդունդը վեր թռավ քնից

Եվ գաղտնիքները երգ ցանեցին…

Մենք լուռ եւ անապատը մտահոգ

Եվ հորիզոնը մի շղթա հայացք…

Նստեցինք։ Դու աչքդ լի հեռուներով,

Ես ձեռքս լի մենությամբ եւ հողերը լի քնով…

Քնեցինք։ Ասում են ինչևոր ձեռք

ծաղիկ էր քաղում երազում։


Ծանոթագրություններ

  1. Բանաստեղծությունը նվիրված Է պարսկուհի վաղամեռիկ բանաստեղծ Ֆորուղ Ֆարրոխզադի հիշատակին
  2. Ես ուրախ կլինեի մեկ այլ մահվան համար (Թ․Ա․ Էլիոթ)