«Բլուրներ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
(9 intermediate revisions by the same user not shown)
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«Բլուրներ»]]
 
|աղբյուր = [[«Բլուրներ»]]
 
}}
 
}}
 
+
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 +
[[Կատեգորիա:Չափածո]]
 +
[[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]]
  
 
==Ալկոհոլներ==
 
==Ալկոհոլներ==
  
===Զոնա===
+
===Զոնա<ref><i>Զոնա։ «Զոնա» (Zone) են կոչում Փարիզի այն արվարձանները, ուր առավելաբար չքավորությունն է կենտրոնացած։ Հավանորեն «զոնա» բառի այս նշանակկությունն էլ է ի մտի ունեցել Ապոլիները, այսպես վերնագրելով իր գործը։</i></ref>===
 
<poem>
 
<poem>
 
Ի վերջո դու հոգնած ես հին այս աշխարհից։
 
Ի վերջո դու հոգնած ես հին այս աշխարհից։
Տող 24. Տող 26.
 
Օ՜, դավանա՛նք քրիստոնեական, Եվրոպայի մեջ դո՛ւ միայն
 
Օ՜, դավանա՛նք քրիստոնեական, Եվրոպայի մեջ դո՛ւ միայն
 
:::::նոր ես անչափ,
 
:::::նոր ես անչափ,
Եվ ամենից արդիական եվրոպացին դո՛ւք եք, Պիոս
+
Եվ ամենից արդիական եվրոպացին դո՛ւք եք, Պիոս<ref><i>Պիոս X</i>։ Ամենամոլեռանդ պապերից մեկը (1903—1914), կատաղի թշնամի արդիականության։</ref>
 
:::::տասներորդ պապ։
 
:::::տասներորդ պապ։
 
Իսկ դու, ում որ լուսամուտներն են լրտեսում, դու քո սրտում
 
Իսկ դու, ում որ լուսամուտներն են լրտեսում, դու քո սրտում
Տող 52. Տող 54.
 
Ահա փողոցը մանկական, եւ դու մատղաշ տղեկ ես դեռ։
 
Ահա փողոցը մանկական, եւ դու մատղաշ տղեկ ես դեռ։
 
Քո մայրը քեզ հագցնում է միայն ճերմակ, կապույտ շորեր։
 
Քո մայրը քեզ հագցնում է միայն ճերմակ, կապույտ շորեր։
Դու չափազանց բարեպաշտ ես, եւ վաղեմի քո ընկերոջ՝ Դալիզի հետ
+
Դու չափազանց բարեպաշտ ես, եւ վաղեմի քո ընկերոջ՝ Դալիզի<ref><i>Դալիզ</i>։ Ռընե Դալիզ, Ապոլիների մանկության ընկերը, զոհված առաջին համաշխարհային պատերազմի օրերին՝ 1917թ․։</ref> հետ
 
Դուք պաշտում եք եկեղեցու ծեսերը ճոխ ու փառահեղ։
 
Դուք պաշտում եք եկեղեցու ծեսերը ճոխ ու փառահեղ։
 
Ժամը ինն է։ Լույսն է աղոտ։ Կապույտ հագած՝ ննջարանից դուք
 
Ժամը ինն է։ Լույսն է աղոտ։ Կապույտ հագած՝ ննջարանից դուք
Տող 77. Տող 79.
 
Եվ նայելու համար նրան անդունդներից իրենք գլուխն են բարձրացնում սատանաներ։
 
Եվ նայելու համար նրան անդունդներից իրենք գլուխն են բարձրացնում սատանաներ։
  
«Նա կապկում է Մոգ Սիմոնի՜ն,— նրանք գոռում են միաձայն,—
+
«Նա կապկում է Մոգ Սիմոնի՜ն<ref><i>Մոգ Սիմոն</i>։ Երրորդ դարի աղանդավոր, գնոստիկյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկը, որ առաքյալներին փող էր առաջարկում հրաշք գործելու շնորհը գնելու համար։ Նրա անունից է ծագել «Սիմոնականություն» (կաշառքով ձեռնադրություն անել) արտահայտությունը։</ref>,— նրանք գոռում են միաձայն,—
Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան»։
+
Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան»<ref><i>«Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան»</i>։ Ֆրանսերենում «voler» բառը ունի երկու իմաստ — թռչել եւ թռցնել՝ գողանալ։</ref>։
 
Հրեշտակներ են պտըտվում շուրջը զվարթ թեւավորի։
 
Հրեշտակներ են պտըտվում շուրջը զվարթ թեւավորի։
Իկար, Ենովք, Եղիա եւ դեռ Ապողոնիոս Թիանացի
+
Իկար, Ենովք<ref><i>Ենովք</i>։ Ըստ հին կտակարանի՝ Մաթուսաղայի հայրը եւ Նոյի պապը, որ իր բարեպաշտության համար բարձրացավ երկինք։</ref>, Եղիա<ref><i>Եղիա</i>։ Մարգարե, որ հրեղեն կառքով երկինք համբարձավ։</ref> եւ դեռ Ապողոնիոս Թիանացի<ref><i>Ապողոնիոս Թրակացի</i>։ Առաջին դարում ապրած Փոքր Ասիացի բարոյագետ, մոգ եւ փիլիսոփա։</ref>
 
Ծփծփում են սավառնակի շուրջ առաջին
 
Ծփծփում են սավառնակի շուրջ առաջին
 
Եվ մեկ կողմ են քաշվում հաճախ, որ ճամփա տան սուրբ
 
Եվ մեկ կողմ են քաշվում հաճախ, որ ճամփա տան սուրբ
Տող 92. Տող 94.
 
Աֆրիկայից ժամանում են եգիպտահավ, կարմրաթեւիկ եւ
 
Աֆրիկայից ժամանում են եգիպտահավ, կարմրաթեւիկ եւ
 
:::::մարաբու,
 
:::::մարաբու,
Ռոկ թռչունը, որին երգել են բանաստեղծ ու հագներգու,
+
Ռոկ<ref><i>Ռոկ</i>։ Արեւելյան ժողովրդական հեքիաթներում հսկա երեւակայական թռչուն։</ref> թռչունը, որին երգել են բանաստեղծ ու հագներգու,
 
Սավառնում է, մագիլներով բռնած գլուխը առաջին՝ գանգն
 
Սավառնում է, մագիլներով բռնած գլուխը առաջին՝ գանգն
 
:::::Ադամի։
 
:::::Ադամի։
 
Հորիզոնից, կռնչելով, մի արծիվ է հալվում, ինչպես թեթեւ քամի,
 
Հորիզոնից, կռնչելով, մի արծիվ է հալվում, ինչպես թեթեւ քամի,
 
Եվ Միացյալ Նահանգներից կոլիբրիներ են շտապում,
 
Եվ Միացյալ Նահանգներից կոլիբրիներ են շտապում,
Մինչ եկել են Չինաստանից պիհիսները ձիգ ու ճապուկ,
+
Մինչ եկել են Չինաստանից պիհիսները<ref><i>Չինական բանահյուսության մեջ թռչուններ, որոնք միասին են թռռչում եւ որոնցից արուն միայն աջ թեւ ունի, իսկ էգը՝ ձախ։</i></ref> ձիգ ու ճապուկ,
 
Որոնք մեկ թեւ ունեն միայն եւ թռչկոտում են զույգ առ զույգ։
 
Որոնք մեկ թեւ ունեն միայն եւ թռչկոտում են զույգ առ զույգ։
Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին, որին ահա
+
Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին<ref><i>«Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին»</i>։ Ակնարկություն Հիսուսի կերպարանափոխությանը։</ref>, որին ահա
 
Ուղեկցում են խայտաճամուկ սիրամարգ ու քնարահավ։
 
Ուղեկցում են խայտաճամուկ սիրամարգ ու քնարահավ։
 
Փյունիկ֊խարույկը, որ ծնում է ինքնիրեն,
 
Փյունիկ֊խարույկը, որ ծնում է ինքնիրեն,
Տող 126. Տող 128.
 
Սուրբ բոցերով շրջապատված Աստվածամոր Տաճարը ինձ
 
Սուրբ բոցերով շրջապատված Աստվածամոր Տաճարը ինձ
 
:::::նայեց Շարտրում,
 
:::::նայեց Շարտրում,
Իսկ Մոնմարտրում Սակրե֊Կյորից ինձ ոռոգեց կուց֊կուց արյուն։
+
Իսկ Մոնմարտրում Սակրե֊Կյորից<ref><i>Սակրե֊Կյոր</i>։ Մայր եկեղեցի Փարիզում։ Սակրե֊Կյոր՝ Քրիստոսի նիզակախոց սիրտը,որից, ըստ կաթոլիկ եկեղեցու, մարդկության համար անընդհատ արյուն է հոսում։</ref> ինձ ոռոգեց կուց֊կուց արյուն։
 
Ես հիվանդ եմ, երբ լսում եմ երջանկագույն խոսք ու բառեր․
 
Ես հիվանդ եմ, երբ լսում եմ երջանկագույն խոսք ու բառեր․
 
Սերը, որով տառապում եմ, մի վարակ է ամոթաբեր։
 
Սերը, որով տառապում եմ, մի վարակ է ամոթաբեր։
Տող 138. Տող 140.
 
Նիցցայից է մեկը, մյուսը՝ Մենտոնայից, իսկ երկուսը՝ Տուրբիացի։
 
Նիցցայից է մեկը, մյուսը՝ Մենտոնայից, իսկ երկուսը՝ Տուրբիացի։
 
Երկյուղով ենք նայում ջրի խորքում ապրող ութոտնիկին․
 
Երկյուղով ենք նայում ջրի խորքում ապրող ութոտնիկին․
Եվ փրկիչի կերպարանքով ձկներ լողում են լոռերի մեջ ահագին։
+
Եվ փրկիչի կերպարանքով ձկներ<ref><i>«Փրկչի կերպարանքով ձկներ»</i>։ Ձուկը վաղ քրիստոնեական շրջանի խորհրդանիշներից մեկն է։</ref> լողում են լոռերի մեջ ահագին։
  
 
Մի պանդոկի պարտեզում ես՝ Պրագայի մերճակայքում։
 
Մի պանդոկի պարտեզում ես՝ Պրագայի մերճակայքում։
Տող 145. Տող 147.
 
Վարդի սրտի մեջ քուն մտած մի նուրբ բզեզ։
 
Վարդի սրտի մեջ քուն մտած մի նուրբ բզեզ։
  
Սուրբ Վիտոսի վանքում ես դու։ Սարսափահար՝ տեսնում ես քեզ
+
Սուրբ Վիտոսի վանքում<ref><i>«Սուրբ Վիտուսի վանքը</i>։ Պրագայի մերձակայքում՝ Գրադչանում, մեծ տաճար։</ref> ես դու։ Սարսափահար՝ տեսնում ես քեզ
 
:::::նրա որմին գծագրված։
 
:::::նրա որմին գծագրված։
 
Դու մահվան չափ տխուր էիր, երբ քեզ այնտեղ գտար հանկարծ։
 
Դու մահվան չափ տխուր էիր, երբ քեզ այնտեղ գտար հանկարծ։
Տող 165. Տող 167.
 
:::::Գուդայում։
 
:::::Գուդայում։
  
Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական։
+
Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական<ref><i>«Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական»</i>։ 1911 թ․, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» նկարի գողության առնչությամբ մեղադրվելով, Ապոլիները ձերբակալվեց։</ref>։
 
Քեզ կալանքի տակ են առնում ոճիր գործած մարդու նման։
 
Քեզ կալանքի տակ են առնում ոճիր գործած մարդու նման։
  
Տող 233. Տող 235.
 
</poem>
 
</poem>
  
===Միրաբոյի կամուրջը===
+
===Միրաբոյի կամուրջը<ref><i>Միրաբոյի կամուրջը</i>։ Կամուրջ Սենայի վրա։</ref>===
  
 
<poem>
 
<poem>
Տող 294. Տող 296.
 
<poem>
 
<poem>
 
Ծովեզերքին Տեխասի՝
 
Ծովեզերքին Տեխասի՝
Գալվեստոնի եւ Մոբիլի միջեւ կա
+
Գալվեստոնի եւ Մոբիլի<ref><i>Գալվեստոն եւ Մոբիլ</i>։ Քաղաքներ Ամերիկայի Տեխաս նահանգում։</ref> միջեւ կա
 
Մի վարդալից մեծ պարտեզ,
 
Մի վարդալից մեծ պարտեզ,
 
Ուր մի հովոց է հառնւմ
 
Ուր մի հովոց է հառնւմ
Տող 305. Տող 307.
 
Մենք լուռ նայում ենք իրար։
 
Մենք լուռ նայում ենք իրար։
  
Եվ քանի որ մենոնիտ է այդ պարտեզի տիրուհին,
+
Եվ քանի որ մենոնիտ<ref><i>Մենոնիտ</i>։ Կրկնակնունքային աղանդ, հիմնված մոտ 1506 թ․ Մենո Սիմոնիսի կողմից։</ref> է այդ պարտեզի տիրուհին,
 
Անկոճակ են վարդի թփերն ու հագուստները նրա։
 
Անկոճակ են վարդի թփերն ու հագուստները նրա։
 
Երկու հատ էլ ի՛մ բաճկոնից կոկվել ընկել է ահա…
 
Երկու հատ էլ ի՛մ բաճկոնից կոկվել ընկել է ահա…
Տող 313. Տող 315.
 
===Թափոր===
 
===Թափոր===
  
Լեոն Լելբիին
+
Լեոն Բելբիին<ref><i>Լեոն Բելբի</i>։ Ֆրանսիացի գրականագետ, որ քաջալերել ու օգնել է սկսնակ Ապոլիներին։</ref>
  
 
<poem>
 
<poem>
Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ֊ետ թեւող թռչուն,
+
Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ֊ետ թեւող թռչուն<ref><i>Ետ֊ետ թեւող թռչուն</i>։ Ըստ 16—17 դդ․ տարածված ավանդության, շարունակ օդում ապրող թռչուններ կային։</ref>,
 
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
 
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
 
Այնտեղ, ուր մեր երկրագունդն է փայլում արդեն,
 
Այնտեղ, ուր մեր երկրագունդն է փայլում արդեն,
Տող 359. Տող 361.
 
Հոտը նրանց քաղաքներով հոսող գետի
 
Հոտը նրանց քաղաքներով հոսող գետի
 
Եվ բուրմունքը ծաղիկների, որ փթթում են այգիների մեջ հանրային։
 
Եվ բուրմունքը ծաղիկների, որ փթթում են այգիների մեջ հանրային։
Օ՜, Կոռնելի Ագրիպա, ինձ բավական էր հոտը փոքրիկ մի շնիկի,
+
Օ՜, Կոռնելի Ագրիպա<ref><i>Կոռնելի Ագրիպա</i>։ (1486—1535) Գերմանացի փիլիսոփա, բժիշկ եւ զրբաց, քրիստոնեական աստվածիմացության կողմնակից։</ref>, ինձ բավական էր հոտը փոքրիկ մի շնիկի,
 
Որ ճշգրիտ պատկերի ես քո Քյոլնի փողոցներով անցնող ամեն քաղաքացու։
 
Որ ճշգրիտ պատկերի ես քո Քյոլնի փողոցներով անցնող ամեն քաղաքացու։
  
Տող 409. Տող 411.
 
===Ճամփորդը===
 
===Ճամփորդը===
  
Ֆեռնան Ֆլյորեին
+
Ֆեռնան Ֆլյորեին<ref><i>Ֆեռնան Ֆլյորե</i>։ Ֆրանսիացի գրականագետ, ծնված 1880 թ․։</ref>
  
 
<poem>
 
<poem>
 
Բացե՛ք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով։
 
Բացե՛ք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով։
  
Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման։
+
Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի<ref><i>Եվրիպե</i>։ Հունական Եվրիա կղզու եւ Բեովտիա նահանգի միջեւ ջրապտույտներով լեցուն փոքրիկ նեղուց։</ref> նման։
  
 
Դիտում էիր հսկա ամպեր եւ որբ մի նավ,
 
Դիտում էիր հսկա ամպեր եւ որբ մի նավ,
Տող 526. Տող 528.
 
</poem>
 
</poem>
  
===Լենդոր֊Ռոուդի պանդուխտը===
+
===Լենդոր֊Ռոուդի<ref><i>Լենդոր֊Ռոուդ</i>։ Փողոց Լոնդոնում, ուր ապրում էր Աննի Պլեյդենը՝ Գ․ Ապոլիների սիրածը։</ref> պանդուխտը===
  
Անդրե Բիյիին
+
Անդրե Բիյիին<ref><i>Անդրե Բիյի</i>։ Ֆրանսիացի գրականագետ, Ապոլիների ընկերը, որ մի շարք գրքեր ու հոդվածներ ունի բանաստեղծի մասին։</ref>
  
 
<poem>
 
<poem>
Տող 589. Տող 591.
 
:Բայց որպեսզի ազատվի
 
:Բայց որպեսզի ազատվի
  
Ջուլհակուհի կանանցից, ոջլոտ, հարցի սիրահար՝
+
Ջուլհակուհի կանանցից<ref><i>Ջուլհակուհի կանայք</i>։ Բանաստեղծը նկատի ունի Պարկաներին կամ Մոյրաներին, որոնք մարդկանց ճակատագրի թելը հյուսող երեք դիցուհիներ էին։</ref>, ոջլոտ, հարցի սիրահար՝
 
Նա պսակեց դոժի պես բյուր ձայների հետ ծովի,
 
Նա պսակեց դոժի պես բյուր ձայների հետ ծովի,
 
Երբ որ ճչում էր մի կույս, արդիական ծովահարս։
 
Երբ որ ճչում էր մի կույս, արդիական ծովահարս։
Տող 700. Տող 702.
 
Կտան մեր սիրույն  սրտառուչ պատկեր։
 
Կտան մեր սիրույն  սրտառուչ պատկեր։
  
Թոմաս դը Քվինսին ի՛նքն էլ, խմելով
+
Թոմաս դը Քվինսին<ref><i>Թոմաս դը Քվինսի</i>։ (1785—1859) Մանչեստերում ծնված անգլիացի գրող, որ իր «Մի ափիոնամոլի խոստովանությունը» գրքում, սեփական փորձի վրա հենվելով՝ մանրազնին նկարագրել է ափիոն թմրեցուցիչի ավերները։</ref> ի՛նքն էլ, խմելով
 
Ափիոնի թույնը նուրբ ու դուրեկան,
 
Ափիոնի թույնը նուրբ ու դուրեկան,
Խեղճ Աննայի մոտ գնում էր գինով…
+
Խեղճ Աննայի<ref><i>Աննա</i>։ Թոմաս դը Քվինսիի հոմանուհին, որը նույնպես ափիոնամոլ էր։</ref> մոտ գնում էր գինով…
 
Ա՛հ, անցնենք, անցնե՜նք։ Չէ՞ որ ամեն բան
 
Ա՛հ, անցնենք, անցնե՜նք։ Չէ՞ որ ամեն բան
 
Անցնում է… Ես դեռ հաճախ պիտի գամ։
 
Անցնում է… Ես դեռ հաճախ պիտի գամ։
Տող 811. Տող 813.
 
Թողնենք, թողնենք, որ օձերը շչան,
 
Թողնենք, թողնենք, որ օձերը շչան,
 
Ի զո՜ւր հարավի քամուց մահացան
 
Ի զո՜ւր հարավի քամուց մահացան
Օձակոչները, ալիքը ծովի։
+
Օձակոչները<ref><i>Օձակոչներ</i>։ Ակնարկություն Լիբիայի նախկին բնակիչներին, որոնք օձահմայության արվեստին տիրացած լինելու համբավ ունեին։</ref>, ալիքը ծովի։
  
 
Ժամանակների օրենքն է․— Եթե
 
Ժամանակների օրենքն է․— Եթե
Տող 920. Տող 922.
 
Կան գետեր, որոնք իրենց հունն ի վեր չեն հոսում կրկին,
 
Կան գետեր, որոնք իրենց հունն ի վեր չեն հոսում կրկին,
 
Կա սերը, որ ինձ քնքշորեն գերում ու կանչում է տուն,
 
Կա սերը, որ ինձ քնքշորեն գերում ու կանչում է տուն,
Կար մի գերի բոշ, որ գնդացիր էր կրում կռնակին,
+
Կար մի գերի բոշ<ref><i>Բոշ</i>։ Գերմանացիներին տրված արհամարհական մակդիր։</ref>, որ գնդացիր էր կրում կռնակին,
 
Կան տղամարդիկ աշխարհի վրա, որ պատերազմում երբեք չեն եղել,
 
Կան տղամարդիկ աշխարհի վրա, որ պատերազմում երբեք չեն եղել,
 
Կան Եվրոպայի գյուղերն ապշությամբ դիտող հնդիկներ,
 
Կան Եվրոպայի գյուղերն ապշությամբ դիտող հնդիկներ,
Տող 1031. Տող 1033.
 
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր
 
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր
 
::Երջանկության։
 
::Երջանկության։
Խորհրդավո՜ր իմ սեր, օ, լՅո՛ւ, կյանքը պիտի
+
Խորհրդավո՜ր իմ սեր, օ, Լյո՛ւ<ref><i>Լյու</i>։ Լուիզ դը կոլինյի֊Շատիյոն, որի հետ բանաստեղծը ծանոթացավ 1914 թ․։ հետագայում «Բանաստեղծություններ Լյուին» խորագրով լույս տեսան Ապոլիների բազմաթիվ «ճակատային» գործերը։</ref>, կյանքը պիտի
 
::Ընծայի մե
 
::Ընծայի մե
 
Այնքա՜ն պահեր անհագ հեշտանքի ու խինդի․
 
Այնքա՜ն պահեր անհագ հեշտանքի ու խինդի․
Տող 1044. Տող 1046.
 
::Գիշեր է ուշ։
 
::Գիշեր է ուշ։
 
</poem>
 
</poem>
 +
 +
===Սերը, արհամարհանքն ու հույսը===
 +
<poem>
 +
Քեզ սեղմեցի կրծքիս մի աղավնու նման, որին մի աղջնակ անզգուշորեն շնչահեղձ է անում,
 +
Քեզ  սեղմեցի կրծքիս քո ողջ գեղեցկությամբ, որն ավելի է հարուստ, քան երբեմնի ոսկեբեր հողաշերտեր Կալիֆորնիայի։
 +
Ես իմ զգացական անհոգությունը լցրի քո ժպիտով, նայվածքներով ու սարսուռներով։
 +
Ենթարկեցի կամքիս հպարտությունդ անգամ։
 +
Երբ քեզ պահում էի այդպես հեզ ու խոնարհ եւ երբ զգում էի, թե քեզ համար իշխան եմ ու տիրակալ,
 +
Թվում էր, թե ի՛մն է այդ ամենը։ Սակայն ի զո՜ւր։
 +
 +
Եվ ես Զեւսի պատժած Իքսիոն<ref><i>Իքսիոն</i>։ Հունական դիցաբանության մեջ Լապիֆների արքան, որ Հերային անարգելու համար Զեւսի կողմից դատապարտվեց, մի հրեղեն անվի վրա խաչված՝ հավիտյանս պտտվելու։</ref> արքան եմ հիմա, որ ամպերի ուրվականը
 +
Հերայի կամ անհաղթ Յունոնի կերպարանքին նմանեցնելով, գրկեց նրան։
 +
Եվ ո՞վ, ո՞վ կարող է բռնել ամպերը։ Ո՞վ կարող է դնել իր ձեռքը միրաժների վրա։ Օ՜, պատրանք նրա, ում թվում է, թե կլցնի իր թեւերը կապույտով երկնային։
 +
Կարծեցի, թե տերն եմ ամբողջ գեղեցկության, բայց ունեցա ես միայն մարմինը քո,
 +
Իսկ մարմինը, ավա՜ղ, հավերժություն չունի։
 +
Մարմինը կարող է վայելք զգալ միայն․ նա սեր չունի։
 +
Եվ հիմա զո՜ւր եմ փորձում գրկել հոգիդ․
 +
Նա փախչում է, խույս է տալիս ինձնից այնպես, ինչպես լորտուների քակվող ու լպրծուն կծիկ,
 +
Եվ չքնաղ թեւերդ, հեռո՜ւ հորիզոնին, արշալույսի գույնով օձեր են, որ բարձրանում են հրաժեշտի շարժուձեւերով։
 +
Ես մնում եմ շվար։ Ես մնում եմ մոլոր։ Հոգնել եմ այս սիրուց, որ քամահրում ես դու։
 +
Ես ամաչում եմ այս սիրուց, որ այնքա՜ն ես արհամարհում։
 +
Կույր է մարմինն առանց հոգու։
 +
Ինչպե՞ս հուսամ հիմա, թե երբեմնի մարմնիդ կմիանամ մի օր,
 +
եթե հոգիդ այդքան հեռու էր ինձանից։
 +
Օ՜, թող մարմինը միանա հոգուն,
 +
Ինչպես միանում են շնչող ու կենդանի մարմինները բոլոր…
 +
Օ՜, դո՛ւ, որին ես ունեցա միայն մեռա՜ծ։
 +
 +
:*
 +
 +
Բայց հակառակ այս բոլորին, ես նայում եմ հաճախ հեռուն՝ զինվորական փոստատարի ճանապարհին։
 +
Հեշտանքի պես եմ սպասում քո առօրյա նամակին։ Սիրտս կայտռում է վիթի պես, երբ նամակաբերն է երեւում։
 +
Եվ ես ահա երազում եմ, թե երկուսով եւ կամ գուցե երեք հոգով մենք մեն֊մենակ կնավարկենք, եւ աշխարհում ո՛չ ոք երբեք չի իմանա, թե մենք նավարկում ենք եթե ոչ դեպի ոչինչը, գոնե դեպի այլուրն ու հավերժը,
 +
Թե նավարկում ենք այն ծովի վրա, որ շատ ավելի կապույտ է, քան ամբողջ կապույտն աշխարհի,
 +
Այն ծովի վրա, ուր երբեք չեն գոռում՝ «Ցամա՜ք»։
 +
Քո ուշադիր գեղեցկության հանդեպ իմ երգերը պիտի բարձրանան ավելի մաքուր, քան բոլոր խոսքերը եւ ավելեի ազատ, քան ալիքները բոլոր։
 +
Սի՛րտ իմ, մի՞թե ուշ է արդեն այս խորհրդավոր ճամփորդության համար։
 +
Նավակը, որ մեր երեւակայությունն է, մեզ է սպասում։
 +
Եվ իրականությունը պիտի մի օր մեզ գտնի, եթե հոգիները միանան
 +
Չափազանց գեղեցիկ ուխտագնացության ի խնդիր։
 +
 +
:*
 +
 +
Սի՛րտ իմ մարդկային, տես, լամպն է հանգում։
 +
Լցրու նրա մեջ արյունը քո։
 +
Կյա՜նք իմ, շտապիր ու սնիր, սնիր այս լամպը սիրո։
 +
Դեհ, թնդանոթնե՜ր, բաց արեք ճամփան՝
 +
Թող գա վերջապես ժամը հաղթության, ցանկալի պահը վերադարձի։
 +
 +
:*
 +
 +
Ես տալիս եմ հույսիս իմ աչքերը՝ թանկագին քարեր։
 +
Ես տալիս եմ հույսիս իմ ձեռքերը՝ դափնեվարդի ճյուղեր։
 +
Ես տալիս եմ հույսիս իմ ոտքերը՝ հաղթանակի կառքեր։
 +
Ես տալիս եմ հույսիս իմ բերանը՝ համբո՜ւյր հրակեզ։
 +
Ես տալիս եմ հույսիս իմ ռունգերը, որոնք միջմայիսյան ծաղիկների բույրով են թրթռում։
 +
Ես տալիս եմ հույսիս իմ սիրտը, որպես նվեր ուխտի։
 +
Ես տալիս եմ հույսիս ամբողջ ապագան, որ փոքրիկ լույսի նման առկայծում է հեռվում, անտառի մեջ։
 +
</poem>
 +
 +
 +
<references />

Ընթացիկ տարբերակը 15:48, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Բլուրներ

հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան
աղբյուր՝ «Բլուրներ»

Ալկոհոլներ

Զոնա[1]

Ի վերջո դու հոգնած ես հին այս աշխարհից։

Օ՜, հովվուհի, Էյֆե՛լ, հոտն է կամուրջների այս առավոտ
մայում նորից։

Բավակա՛ն է ապրես հույն ու հռոմեական խոր անցյալում։

Ինքնաշարժերն անգամ այստեղ հին են թվում,
Լոկ կրոնն է մնացել նոր բոլորովին,
Կրոնն է, որ օդանավի կայանի պես մնացել է պարզ ու մեկին։

Օ՜, դավանա՛նք քրիստոնեական, Եվրոպայի մեջ դո՛ւ միայն
նոր ես անչափ,
Եվ ամենից արդիական եվրոպացին դո՛ւք եք, Պիոս[2]
տասներորդ պապ։
Իսկ դու, ում որ լուսամուտներն են լրտեսում, դու քո սրտում
ահա զգում ես մի ամոթ,
Որ չի թողնում քեզ մտնել մի եկեղեցի, խոստովանել այս
առավոտ։
Դու կարդում ես բազմաղաղակ ազդ ու ցուցակ ճամփիդ վրա․
Այս առավոտ ահա ա՛յս է ողջ պոեզիան, իսկ արձակը գտնվում է լրագրերի մեջ առօրյա։

Եվ քսանհինգ սանտիմանոց գրքույկներ կան՝
Լեցուն պես֊պես խորագրերով, հայտնի մարդկանց
նկարներով եւ դեպքերով զարմանազան։

Այս առավոտ մի գեղեցիկ փողոց տեսա,
Որի անունը մոռացել եմ ես հիմա։
Նոր ու մաքուր՝ նա կարծես արեւի փայլուն շեփոր լիներ։
Վարիչ, բանվոր, մեքենագրող ու սղագրող աղջնակներ,
Երկուշաբթի առավոտից մինչեւ շաբաթ ուշ իրիկուն,
Օրական չորս անգամ այդ նույն փողոցով են երթեւեկում։
Առավոտյան այնտեղ շչակն է կոծկոծում երեք անգամ,
Կեսօրվա դեմ ոռնում է զանգը մոլեկան։
Ցուցանակի եւ որմերի գրություններ, ազդ ու տախտակ
Գոռգոռում են ամենուրեք, ինչպես թութակ։
Փարիզի մեջ Օմոն֊Թիեւիլ փողոցի եւ Թեռն ծառուղու միջեւ մի տեղ
Այս փողոցի արդյունագործ շնորհն եմ ես սիրում սաստիկ։

Ահա փողոցը մանկական, եւ դու մատղաշ տղեկ ես դեռ։
Քո մայրը քեզ հագցնում է միայն ճերմակ, կապույտ շորեր։
Դու չափազանց բարեպաշտ ես, եւ վաղեմի քո ընկերոջ՝ Դալիզի[3] հետ
Դուք պաշտում եք եկեղեցու ծեսերը ճոխ ու փառահեղ։
Ժամը ինն է։ Լույսն է աղոտ։ Կապույտ հագած՝ ննջարանից դուք
ելնում եք գաղտագողի
Եվ ողջ գիշեր աղոթում եք մատուռի մեջ վարժարանի,
Մինչ պաշտելի խորությունը հավերժական ու անբասիր
Պտըտում է բոցեղ փառքը Քրիստոսի։
Նա գեղեցիկ այն շուշանն է, որ մենք բոլորս ենք խնամում,
Նա շիկահեր ջահն է, որ չի հանգում քամուց։
Նա կարմրերես ու թույլ որդին է վշտահար Աստվածամոր,
Նա այն ծառն է, որ ամենայն աղոթքներով է բեռնավոր,
Նա կշիռն է հավերժության, չափը պատվի,
Նա վերթեյան աստղն է ոսկի,
Նա աստվածն է, որ ուրբաթ օր մահանալով, հանկարծ
հառնում է կիրակի,
Նա Հիսուսն է, որ ավելի լավ է ճախրում, քան օդաչուն
Եվ աշխարհի մեջ բարձրության մրցանակներն է նվաճում։

Աչք, բիբ, Հիսուս…
Քսաներորդ բի՜բ դարերի։

Եվ մեր դարը, թռչուն դարձած, Հիսուսի պես համբառնում է
դեպի եթեր,
Եվ նայելու համար նրան անդունդներից իրենք գլուխն են բարձրացնում սատանաներ։

«Նա կապկում է Մոգ Սիմոնի՜ն[4],— նրանք գոռում են միաձայն,—
Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան»[5]։
Հրեշտակներ են պտըտվում շուրջը զվարթ թեւավորի։
Իկար, Ենովք[6], Եղիա[7] եւ դեռ Ապողոնիոս Թիանացի[8]
Ծփծփում են սավառնակի շուրջ առաջին
Եվ մեկ կողմ են քաշվում հաճախ, որ ճամփա տան սուրբ
հայրերին,
Որոնք հավերժ բարձրանում են, վեր բռնելով սկիհը հին։

Վերջ ի վերջո, առանց թեւերը ծալելու սավառնակն է իջնում
գետին,
Եվ երկինքը լցվում է բյուր ծիծառներով։
Սրաթռիչ բազե, ագռավ եւ բուեր են գալիս փութով։
Աֆրիկայից ժամանում են եգիպտահավ, կարմրաթեւիկ եւ
մարաբու,
Ռոկ[9] թռչունը, որին երգել են բանաստեղծ ու հագներգու,
Սավառնում է, մագիլներով բռնած գլուխը առաջին՝ գանգն
Ադամի։
Հորիզոնից, կռնչելով, մի արծիվ է հալվում, ինչպես թեթեւ քամի,
Եվ Միացյալ Նահանգներից կոլիբրիներ են շտապում,
Մինչ եկել են Չինաստանից պիհիսները[10] ձիգ ու ճապուկ,
Որոնք մեկ թեւ ունեն միայն եւ թռչկոտում են զույգ առ զույգ։
Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին[11], որին ահա
Ուղեկցում են խայտաճամուկ սիրամարգ ու քնարահավ։
Փյունիկ֊խարույկը, որ ծնում է ինքնիրեն,
Մի ակնթարթ շրջապատն է ծածկում մոխրով իր հրեղեն։
Ծովահարսեր, լքած իրենց նեղուցները վտանգավոր,
Երեքը մեկ շտապում են, տարածելով երգ ու օրոր։
Եվ բոլորը՝ արծիվ, փյունիկ եւ պիհիսները չինական,
Իրենց եղբայրն են հռչակում նոր ու թռչող այս մեքենան։
Ամբոխի մեջ դու մեն֊մենակ հիմա քայլում ես Փարիզում,
Ավտոբուսի խոլ նախիրներ քո կողքով են միշտ վազվզում։
Ահա սիրո անձկությունն է կոկորդը քո սեղմում այնպես,
Որ էլ կարծես ոչ ոք երբեք չի սիրի քեզ։
Եթե հին֊հին դարերի մեջ ապրեիր դու, կմտնեիր մի մենարան։
Երբ ակամա ձեր շրթունքներն են աղոթում, ամաչում եք հիմա
միայն։
Ծաղրում ես քեզ, եւ գեհենի կրակի պես ճարճատում է
քրքիջդ բիրտ։
Քո ծիծաղի սուր կայծերն են ոստեզօծում խորքը կյանքիդ,
Որ նկար է, դրված մթին մի թանգարան,
Ուր երբեմն մտնում ես դու, որ մոտիկից նայեց նրան։

Այսօր քայլում ես Փարիզում։ Արնաներկ են բոլոր կանայք։
Ա՛հ, կուզեի չվերհիշել գեղեցկությունն էր մահանում այն
ժամանակ։

Սուրբ բոցերով շրջապատված Աստվածամոր Տաճարը ինձ
նայեց Շարտրում,
Իսկ Մոնմարտրում Սակրե֊Կյորից[12] ինձ ոռոգեց կուց֊կուց արյուն։
Ես հիվանդ եմ, երբ լսում եմ երջանկագույն խոսք ու բառեր․
Սերը, որով տառապում եմ, մի վարակ է ամոթաբեր։
Եվ քեզ լլկող այն պատկերը, որ ապրեցնում ես քո վշտի ու
հսկման մեջ,
Միշտ քեզ հետ է, թեեւ խույս է տալիս անվերջ։

Հիմա ապրում ես դու կապույտ Միջերկրական ծովի ափին,
Ուր կան ցածլիկ լիմոններ, որ ծաղկում են ամբողջ տարին։
Ընկերներով դու նավարկում ես հիացիկ․
Նիցցայից է մեկը, մյուսը՝ Մենտոնայից, իսկ երկուսը՝ Տուրբիացի։
Երկյուղով ենք նայում ջրի խորքում ապրող ութոտնիկին․
Եվ փրկիչի կերպարանքով ձկներ[13] լողում են լոռերի մեջ ահագին։

Մի պանդոկի պարտեզում ես՝ Պրագայի մերճակայքում։
Երջանի՜կ ես․ քո սեղանի վրա մի վարդ բույր է խնկում։
Քո պատմվածքը կիսատ թողած՝ դու զննում ես
Վարդի սրտի մեջ քուն մտած մի նուրբ բզեզ։

Սուրբ Վիտոսի վանքում[14] ես դու։ Սարսափահար՝ տեսնում ես քեզ
նրա որմին գծագրված։
Դու մահվան չափ տխուր էիր, երբ քեզ այնտեղ գտար հանկարծ։
Կարծես լույսից խելագարված Ղազարոսն ես դու դեղնավուն։
Հրեական թաղի հսկա ժամացույցի սլաքներն են ետ պտըտվում։
Դու էլ ահա կյանքիդ մեջ ես քաշվում կամաց։
Գրադչանի գինետան մեջ երեկոյան
Դու լսում ես մեղեդիները չեխական։

Ահավասիկ Մարսելում ես՝ ձմերուկներ ոսկելորձունք։
Ահավասիկ Կբոլենցում ես՝ «Ժեան» կոչվող հյուրանոցում։
Ահավասիկ Հռոմում ես՝ նստած շուքին ճապոնական զկեռենու։

Ահավասիկ Ամստերդամ քաղաքում ես մի աղջկա հետ, որին դու
Գեղեցիկ ես կարծում, թեեւ տգեղ է նա․
Մի լեյդենցի ուսանողի հետ նա շուտով կամուսնանա։
Բազում վարձու սենյակներ կան։ Ահա մեկն է մեզ հմայում։
Հիշում եմ ես՝ երեք օր եմ ապրել այնտեղ եւ երեք օր էլ՝
Գուդայում։

Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական[15]։
Քեզ կալանքի տակ են առնում ոճիր գործած մարդու նման։

Դու, տակավին ճանաչած կյանք ու կեծղիք,
Ճամփորդել ես մերթ կսկծոտ, մերթ երջանիկ։
Տառապել ես սիրո ցավից, երբ քսան էր տարիքը քո եւ երեսուն։
Ես ապրեցի խենթի նման, ժամանակս տալով քամուն։
Էլ դու սիրտ չես անում նայել քո ձեռքերին։ Լալ եմ ուզում
ես ամեն օր
Քեզ, քո սիրած այն աղջկա եւ վախերիդ վրա բոլոր։

Արտասվալից աչքերով ես նայում այս խեղճ պանդուխտ
մարդկանց,
Որ աղոթում են երկյուղած։ Կանայք ծիծ են տալիս մանկանց։
Նրանց հոտն է բռնել սրահը Սեն֊Լազար կայարանի։
Մոգերի պես բիբլիական, ամեն մեկն իր աստղի հանդեպ
հավատք ունի։

Հուսով են, որ փող կշահեն, եթե գնան Արգենտինա,
Եվ իրենցից յուրաքանչյուրն, հարստացած, տուն կդառնա։
Մի ընտանիք փետրով լցված իր ներքնակն է տեղափոխում,
Ինչպես տանում եք դուք ձեր սիրտը բաբախուն։
Նո՛ւյնքան անգո են մեր երազն ու այդ ներքնակը կաս֊կարմիր։
Ոմանք այս խեղճ պանդուխտներից չեն մեկնում ո՛չ մի այլ երկիր
Եվ ապրում են խուլ խաղերում քաղաքամերձ։
Մերթ տեսել եմ նրանց, երբ որ երեկոյան օդ են առնում
փողոցի մեջ
Եվ հազվադեպ իրենց տեղն են փոխում, ինչպես ֆիգուրները
շախմատային։
Հրեաներ կան նամանավանդ։ Նրանց կանայք կեղծամ ունեն
իրենց գլխին
Եվ նստում են խանութների խորքում անշարժ ու նվաղկոտ։

Դու կանգնած ես ահա մի զեխ խորտկարանի սեղանի մոտ
Եվ երկու սու արժող մի սուրճ ես վերցնում,
Դու գիշերն ես մի փառահեղ ճաշարանում։

Թեեւ հոգսեր ունեն բազում, բայց այս կանայք չար չեն ինքնին
Յուրաքանչյուրը նրանցից, տգեղագույնն անգամ, անշուշտ,
տանջել է իր սիրեկանին։

Նա աղջիկն է Ջերսի կղզու ոստիկանի։
Նրա ձեռքերը, որ ես չեմ տեսել, կոշտ են ու ճաքճքած։
Օ՜, ինչպե՜ս եմ կարեկցում ես որովայնի սպիներին այդ աղջկա։

Ես բերան եմ ծռում հիմա մի աղքատիկ աղջնակի,
Որ ահավոր ծիծաղ ունի։

Մենակ ես դու։ Օրը շուտով կլուսանա։
Կաթնավաճառն իր դույլերը կզնգացնի մայթի վրա։

Հեռանում է գիշերն, ինչպես մի խառնածին չքնաղ աղջիկ,
Որ Լեան է հեզաբարո կամ Ֆերդինան է խաբուսիկ։

Եվ քո կյանքի պես կիզանուտ այս խմիչքը ըմպում ես դու։
Ըմպած կյանքդ ինչքա՜ն նման է բարկ օղու։

Դու քայլում ես դեպի Օտյոյ։ Դու ուզում ես ոտքով գնալ այս
գիշեր տուն,
Գվինեի եւ Օվկիանյան քո կուռքերի մեջ մտնել քուն։
Հիսուսներ են այդ կուռքերը, թեեւ, իրոք, այլ տեսք ունեն եւ
դավանանք։
Մութ հույսերին զիջող մեկ֊մեկ հիսուսներ են բոլոր նրանք։
Մնաս բարո՜վ։ Մնաս բարո՜վ։
Արեւ՝ կտրած պարանոցով։

Միրաբոյի կամուրջը[16]

Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր։
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թեւերի
Կամուրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում։
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն է մոլեկան։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ո՛չ էլ սերերը վերստին կգան…
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Աշնանածաղիկներ

Թեեւ թունոտ, բայց չքնաղ է մարդը աշնան,
Ուր կովերն են, արածելով,
Թունավորվում ամեն վայրկյան։
Եղրեւանու գույնով աշնան ծաղիկն է հեզ
Փթթում այնտեղ։ Քո աչքերը այդ ծաղկի պես
Եվ այս աշնան նման լուրթ են ու կապտավուն,
Եվ աչքերիդ համար կյանքս է ամեն վայրկյան թունավորվում։

Մանուկները, շրթնահարմոն նվազելով,
Դպրոցից են վերադառնում մեծ աղմուկով
Եվ պոկոտում են ծաղիկը մարգագետնի։
Նա կիսաբաց քո կոպերի գույնը ունի,
Որոնք դողում, սրսփում են, ինչպես ծաղիկն հողմերի մեջ։

Նախրապանը ահավասիկ երգում է մեղմ,
Մինչ ծանրաքայլ ու մի երկա՜ր բառաչյունով
Կովերն ընդմիշտ լքում են այդ մարգը թունոտ։

Աննի

Ծովեզերքին Տեխասի՝
Գալվեստոնի եւ Մոբիլի[17] միջեւ կա
Մի վարդալից մեծ պարտեզ,
Ուր մի հովոց է հառնւմ
Հսկայական վարդի պես։

Այդ պարտեզում տեւաբար
Մի մենակ կին է շրջում։
Եվ երբ բարձր թմբիների ծառուղով
Ես անցնում եմ անրջուն՝
Մենք լուռ նայում ենք իրար։

Եվ քանի որ մենոնիտ[18] է այդ պարտեզի տիրուհին,
Անկոճակ են վարդի թփերն ու հագուստները նրա։
Երկու հատ էլ ի՛մ բաճկոնից կոկվել ընկել է ահա…
Այդ կինն ու ես հետեւում ենք գրեթե նույն աղանդին

Թափոր

Լեոն Բելբիին[19]

Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ֊ետ թեւող թռչուն[20],
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
Այնտեղ, ուր մեր երկրագունդն է փայլում արդեն,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝ շլացնում է երկիրը քեզ,
Երբ քո գլուխն ես բարձրացնում։

Թեպետեւ մոտ, սակայն ես էլ մութ եմ, աղոտ՝
Մառախուղը լապտերներն է մարում մեկեն․
Հանկարծ մի ձեռք է հայտնվում աչքերիս դեմ
Կամ մի կամար՝ իմ եւ ամե՛ն լույսի միջեւ,
Ու հեռանում եմ ես ահա շուքերի մեջ,
Լուսավորված ճաճանչներով իմ սեփական
Եվ շարք առ շարք փայլող բազում ինձ սիրելի աչքերի վառ
աստղալույսով։

Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ֊ետ թեւող թռչուն,
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
Այնտեղ, ուր իմ հիշողությունն է պսպղում,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝
Ո՛չ արեւը, ո՛չ երկիրն է շլացնում քեզ,
Այլ այն հուրը զարմանալի, որ սաստկանում է հարաժամ
Եվ որ մի օր կվերածվի միակ լույսի։

Մի օր,
Մի օր, սպասելով ես ինձ, մի օր
Ասում էի․ Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս,
Որ, վերջապես, ես հասկանամ, թե ով ես դու,
Դու, որ գիտես ուրիշներին։

Գիտե՜մ նրանց․ հինգ, թերեւս եւ ավելի զգայարան պատմել են ինձ նրանց մասին։
Բավական է, որ ոտքերը տեսնեմ նրանց, եւ ամբոխներ ես կարարեմ,
Տեսնեմ նրանց մեկ հատիկ մազն ու քայլերը խուճապահար,
Տեսնեմ լեզուն, եթե բժիշկ ձեւանալ է սիրտս ուզում,
Մանուկներին, եթե ուզեմ մարգարեի փոխվել հանկարծ,
Տեսնեմ նրանց լաստն ու նավը եւ գրիչը իմ գրչեղբոր,
Կույրերի փողն ու համրերի ափերը բաց
Կամ (բառերի գործածության եւ ո՛չ նրանց գեղագրության համար անշուշտ)։

Մի հատ նամակ, գրված ձեռքով նրանց, որոնք
Քսանամյան չեն այլեւս։
Բավական է շնչեմ միայն բույրը նրանց տաճարների,
Հոտը նրանց քաղաքներով հոսող գետի
Եվ բուրմունքը ծաղիկների, որ փթթում են այգիների մեջ հանրային։
Օ՜, Կոռնելի Ագրիպա[21], ինձ բավական էր հոտը փոքրիկ մի շնիկի,
Որ ճշգրիտ պատկերի ես քո Քյոլնի փողոցներով անցնող ամեն քաղաքացու։

Եվ մոգերին, եւ ուրսուլյան կույսերի շարքն երկարաձիգ,
Որոնցով դու ստապատիր կարծիք էիր կազմում բոլոր կանանց մասին։

Բավական է առնեմ միայն համը դափնու,
Որ ես սիրեմ կամ այպանեմ,
Բավական է թեթեւ հպվեմ հագուստներին
Եվ կորոշեմ, թե ինչքան է մսկոտ ու թույլ տերը նրանց։
Օ՜ մարդիկ, որ ծանոթ են ինձ…
Բավական է ոտնաձայնը լսեմ նրանց
Եվ ցույց կտամ ուղղությունը նրանց ճամփի․
Բավական է տեսնեմ ոմանց
Եվ ես արդեն կհանդգնեմ հարություն տալ ուրիշներին։

Մի օր, ես ինձ սպասելով,
Ասում էի․ Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս։

Եվ նրանք, ում սիրում եմ ես, առաջանում էին երթով քնարական,
Բայց նրանց մեջ ես չկայի՜…
Սիզապատված հսկաները մտնում էին քաղաքն իրենց ստորջրյա,
Ուր, կղզու պես, աշտարակներ ծփում էին ծովի վրա։
Եվ այդ ծովը, իր ընդերքի պայծառությամբ երակներիս մեջ հոսելով։
Բաբախեցնում էր իմ սիրտը իր արյունով։
Հետո երկրում հազարավոր ճերմակ ցեղեր հայտնվեցին,
Ուր ամեն մարդ մատղաշ մի վարդ ուներ ձեռքին,
Եվ այն լեզուն, որ ստեղծում էին նրանք ճամփի վրա,
Սովորեցի ես նրանցից եւ խոսում եմ մինչեւ հիմա։

Անվերջ անցնող թափորի մեջ ես իմ մարմինն էի փնտրում։
Նա, ով հանկարծ աշխարհ գալով, իր մեջ ամբողջ ինձ չէր կրում
Անտարակույս իմ էության մի մասնիկն էր տանում իր հետ։
Քիչ֊քիչ նրանք ինձ կանգնեցրին աշտարակի պես հոյակերտ։
Խմբվում էին ժողովուրդներ․ ահա ե՛ս էլ հայտնվեցի,
Թրծված բոլոր մարմիններից ու մարդկային բան ու գործից։

Օ՜ արդարեւ, մեռած դարե՛ր։ Աստվածնե՛ր, որ ինձ կերտեցիք,
Ապրում եմ ես եւ ձեզ նման անկայուն եմ ու վաղանցիկ։
Եվ շուռ տալով իմ աչքերը ապագայից դատարկ ու խեղճ,
Ողջ անցյալի վեհությունն եմ տեսնում ի՛մ իսկ էության մեջ։

Մեռած է այն, ինչ֊որ դեռ չի ծնված կյանքում։
Ճառագայթուն անցյալի դեմ վաղվա օրը շատ է դժգույն։
Վաղն ան֊եւ է նաեւ այն վեհ ուժի դիմաց,
Որ ամբողջն է, ճիգն է, արդյունքն է փառապանծ։

Ճամփորդը

Ֆեռնան Ֆլյորեին[22]

Բացե՛ք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով։

Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի[23] նման։

Դիտում էիր հսկա ամպեր եւ որբ մի նավ,
Որոնք իջնում էին դեպի տենդեր գալիք։
Այդ մորմոքները քո, զղջումները բոլոր
Հիշո՞ւմ ես դու։

Տարտամ ու կոր ձկներ՝ ստորջրյա ծաղիկ։
Գիշերը ծով էր, ուր
Գետերն էին թափվում։

Ես հիշում եմ, հիշո՜ւմ եմ դեռ։

Մի երեկո տխուր մի հյուրանոց իջա
Լյուքսեմբուրգին մոտիկ։
Մի Հիսուս էր հառնում լայն սրահի խորքում։
Մի մարդ՝ ոզնու տեսքով,
Մյուսը՝ ժանտաքիսի,
Լուռ թուղթ էին խաղում,
Եվ մոռացար դու ինձ։
Հիշո՞ւմ ես դու արդյոք կայարաններ չափած մեր որբությունն երկար։
Մենք քաղաքներ անցանք, որոնք ցերեկն ամբողջ պտըտելուց հետո,
Օրվա արեւն էին գիշերվա մեջ փսխում։
Օ՜ նավազնե՛ր, ճ՜, իմ ուղեկիցնե՛ր եւ դուք, մռայլադե՛մ կանայք,
Վերհիշո՞ւմ եք արդյոք։

Երկու նավազ, որոնք չէին լքել իրար,
Երկու նավազ, որոնք չէին խոսել բնավ։
Փոքրը մահվան ժամին կողքի վրա ընկավ։

Ուղեկիցնե՛ր իմ թանկ՝
Կայարաններ լցնող էլեկտրական զանգեր, քաղվոր կանանց երգեր,
Կամուրջների հեծյալ զորագնդեր անթիվ, փողոցների ջոկատ,
Մսագործի մի կառք եւ գիշերներ գունատ՝ խմիչքների միգում…
Խենթերի պես էին ապրում իմ այդ տեսած քաղաքները բոլոր։
Հիշո՞ւմ ես մատույցներ եւ նախիրի նման տեսարաններ լալկան։

Լուսնի լույսի վրա նոճիների շուքեր։
Լսում էի ես այդ գիշերում ուշ ամռան
Մի լայն ու մութ գետի խոխոջյունը անմեռ
Եվ գրգռված հավքի կիսանվաղ մի ձայն։

Բայց երբ ամեն մեռնող սեւեռում էր ծոցին
Իր աչքերը, նրանք ջղաձգորեն բացած՝
Ափերն էին ամա, խոտավետ ու լռին,
Իսկ դիմացի ափին լեռը շա՛տ էր պայծառ։

Այնժամ, երբ թվում էր, թե չկա ձայն ու ձեւ,
Իրենց տարտամ դեմքը կիսովին շուռ տալով
Եվ նիզակի ստվեր բռնած իրենց առջեւ՝
Աշխույժ շուքեր անծան պայծառ լեռան կողքով։

Եվ լանջերի վրա ուղղահայաց լեռան
Այդ շուքերը մորվեղ, սայթաքելով հուշիկ,
Մերթ բարձրանում էին եւ մերթ իջնում անձայն
Եվ արտասվում էին հանկարծ, ինչպես մարդիկ…

Ո՞ւմ ես ծանոթ այս հին նկարների վրա։
Հիշո՞ւմ ես, մի մեղու կրակի մեջ ընկավ։
Օրն այդ հիշում ես դու՝ ամռան վերջն էր արդեն։
Երկու նավազ, որոնք չէին լքել իրար։
Երեցը մի երկաթ շղթա ուներ վզին,
Իսկ կրտսերը խարտյաշ իր մազերն էր հյուսում։

Բացե՛ք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով։

Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման։


Հրաժեշտ

Ես պոկեցի ցախի մի շիվ։
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
Երկրում էլ չենք տեսնի իրար։
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

Գնչուհին

Գնչուհին գիտեր, գիտե՛ր նախապես
Մեր կյանքը՝ պատված գիշերվա մութով։
Նրան հրաժեշտ տվինք, եւ հետո
Նոր արահետով եկավ հույսը մեզ։

Ու ծանր սերը, մեր կամքին հլու՝
Արջի պես պարեց թաթերին կանգնած․
Կապույտ թռչունը անփետուր մնաց,
Եվ մուրացիկներ չեկան օրհնելու։

Գիտենք, թե մենք մեզ մատնում ենք մահին,
Բայց երբ ձեռք֊ձեռքի քայլում ենք քեզ հետ,
Սիրո հույսը մեզ հիշեցնում է մերթ
Այն, ինչ գուշակեց ներհուն գնչուհին։

Աշուն

Մշուշում քայլում են մի ծուռթաթ շինական
Եվ մի եզ, համրորեն, մշուշի մեջ աշնան,
Որ խեղճ ու ամոթխած գյուղակներն է ծածկում։

Քայլելով, շինականը սիրո ու դրժման
Մի երգ է մրմնջում, եւ այդ երգը մեկուն
Մի սրտի, մատանու պատմությունն է ոգում։

Ա՜խ, աշո՛ւն իմ, աշո՛ւն, բերիր մահը գարնան։
Մշուշում քայլում են երկու գորշ ուրվական։

Լենդոր֊Ռոուդի[24] պանդուխտը

Անդրե Բիյիին[25]

Նա՝ իր գլխարկը ձեռքին, նախ աջ ոտքը դրեց ներս,
Մի արքունի ու շքեղ դերձակի մոտ մտնելով։
Գործատերը պճնագեղ մանեկենի գլուխներ
Հարդարում էր այդ պահին վարժ ու ճարտար ձեւերով։

Ամբոխն ամեն ուղղությամբ շարժվում էր հարաճուն,
Գետնի վրա քաշքշվող անսեր շուքեր խառնելով,
Եվ հավքերի պես ճերմակ, ձեռքեր էին մերթ թռչում
Ու հասնում լուրթ երկինք, լեցուն լույսի լճերով։

Ամերիկա կմեկնի վաղն իմ նավը։ Եվ արդեն
Երբեք չեմ գա, որ կրկին
Քնարական մարգերում շահված փողով քաշկռտեմ
Կույր ստվերըս հարազատ փողոցների սալարկին։

Չէ՞ որ միայն զինվորը երազում է վերադարձ…
Սակարաններ իմ խուխը վերածեցին զուտ ոսկու։
Ուզում եմ լուռ հավքերով, կապիկներով միշտ լցված
Ծառերի տակ, վերջապես, նոր հագուստով մտնել քուն։

Մանեկեններ մերկացան եւ խնամքով թափ տալով,
Նրա վրա չափեցին բոլոր շորերը իրենց։
Զեղչով գնված մի զգեստ, որ հագել էր հին մի լորդ,
Մեկ վայրկյանի մեջ նրան միլիոնատեր դարձրեց։

Իսկ տարիները դրսում,
Ցուցափեղկը դիտելով,
Անցնում էին ու անցնում
Շղթայակապ ու խռով։

Տարվա օրերը այրի կանանց նման հեռացան։
Թաղումների արնաներկ ու դանդաղկոտ ուրբաթներ
Խռնվեցին շիրմատան դարպասների հանդիման,
Երբ որ երկինքը ամպոտ անձրեւում էր անարբեր։

Հետո գալով նավակայք, ուր տերեւները դեղին
Ձեռքերի հետ ամբոխի թռչում էին հողմածեծ՝
Նա իր ճամպրուկը դրեց կամրջակի մի եզրին
Ու նստեց։

Սպառնալիք շնչելով, օվկիանի հողմը խոնավ
Երկար ու թաց համբույր էր տեղում նրա մազերում․
Պանդուխտների խոնջ ձեռքեր ձգվում էին դեպի նավ,
Մինչ այլ մարդիկ, ծնրադիր, լալիս էին անգագրում։

Երկարորեն նայեց նա ափերին լուռ ու անշունչ․
Հորիզոնին լոկ մանրիկ նավեր էին սրսփում։
Ալիքներին հանձնված մի աննշան ծաղկեփունջ
Հանկարծ օվկիանը ծածկեց ծաղկումներով ծփծփուն։

Պիտի ուզեր, որ փոքրիկ ծաղկեփունջն այդ, որպես փառք,
Ծփար ուրիշ ծովերում, դելփինների հետ տրտում,

Եվ նրանով մի անծայր
Կարպետ հյուսվեր իր մտքում,
Որ ամբողջ կյանքն իր դառնար։
Բայց որպեսզի ազատվի

Ջուլհակուհի կանանցից[26], ոջլոտ, հարցի սիրահար՝
Նա պսակեց դոժի պես բյուր ձայների հետ ծովի,
Երբ որ ճչում էր մի կույս, արդիական ծովահարս։

Օ՜, ծով, հորդի՛ր մութի դեմ։ Գիշերն իր բուն անկշտում
Շնաձկանց աչքերը հեռուներից նայեցին
Ալիքների եւ վերջին երդումների շառաչում
Բյուր աստղերից հոշոտված օրերի գարշ գիերին։

Զանգերը

Իմ լավ գնչու, իմ տարփածո՜ւ,
Լսիր ղողանջը զանգերի։
Սիրում էինք ու մտածում,
Թե մեզ ոչ ոք չի նշմարի։

Բայց մենք լավ չենք պահվել, անգի՛ն…
Բոլոր զանգերը շրջակա
Տեսել են մեզ եւ ամենքին
Այդ մասին են պատմում հիմա։

Վաղը Կատրինն ու Ուրսուլան,
Կիպրիանը, Անրին, Մարին,
Հացթուխն ու կինն էլ կիմանան
Եվ Գերտրուդը՝ իմ զարմուհին։

Ես կմնամ անապավեն։
Կքրքջան իմ ետեւից։
Դու չես լինի։ Ես կարտասվեմ։
Մեռնեմ երեւի։

Նշանադրություն

(հատվածներ)

Պիկասոյին

Խիզախեցի ետեւ նայել։
Դիակները իմ օրերի
Նշում են իմ անցած ուղին,
Եվ ես ահա հեկեկում եմ նրանց վրա։
Ոմանք նեխում են վանքերում իտալական
Եվ կամ փոքրիկ պուրակների մեջ լիմոնի,
Որ ծաղկում են, պտղաբերում միահամուռ
Եվ տարվա չորս եղանակին։
Իսկ ուրիշներ մահանալուց առաջ արդեն
Արտասվել են սեղանների շուրջ գինետան,
Ուր պտտվում էին փնջեր հրակարմիր
Երգեր հյուսող մի խառնածին կնոջ բոցեղ աչքերի մեջ…
Եվ բացվում են էլեկտրական վարդերը դեռ
Պարտեզի մեջ իմ հուշերի։

*

Ներեցեք, որ անգետ եմ ես,
Ներեցեք, որ էլ չգիտեմ հնուց խաղը քերթողական,
Արդեն ոչինչ ես չգիտեմ եւ սիրում եմ, սիրո՜ւմ միայն։
Ծաղիկները բոցերի են փոխվում աչքիս։
Եվ ժպտում են էակներին,
Որոնց անհուն արարիչը ես չեմ երբեք։
Բայց եթե գար ժամանակը, երբ, ի վերջո, շուքը ստվար,
Ուռճանալով կերպավորեր
Սիրույս ամբողջ պեսպիսությունը ձեւային՝
Կզմայլեի՜ ես իմ գործով։

Հիվանդ աշուն

Աշո՛ւն հիվանդ ու պաշտելի,
Դու կմեռնես, երբ որ դալար վարդենիքում հողմը սուլի,
Երբ որ ձյունը սարսռա
Մրգաստանի վրա։

Իմ խե՛ղճ աշուն,
Մեռիր հասուն պտուղների եւ ձյուների
Ճերմակության ու փառքի մեջ։
Երկնքի մութ խորքում
Ճուռակներ են ճախրում ահա թեւատարած,
Հառած իրենց աչքերը վար,
Ուր կան թզուկ, կանաչահեր ջրահարսեր,
Որ երբեք չեն սիրած։

Պուրակի մեջ հեռու
Գոչեց մի եղջերու։

Օ, ինչքա՜ն եմ, աշուն, սիրում ձայներդ հին,
Իրենք իրենց ընկնող մրգերը քո խոշոր,
Թավուտներն ու քամին, որ թերթ առ թերթ հողին
Արտասվում են իրենց արցունքները բոլոր։

Տերեւներն են
Տրորում։
Մի գնացք է
Սուրում։
Կյանքն է
Հոսում։

Որսորդական փողեր

Եղերական է պատմությունը մեր,
Ինչպես դիմակը մի բռնակալի։
Ո՛չ առօրյական չնչին մանրուքներ,
Ո՛չ դեպքեր մոգիչ կամ վտանգելի
Կտան մեր սիրույն սրտառուչ պատկեր։

Թոմաս դը Քվինսին[27] ի՛նքն էլ, խմելով
Ափիոնի թույնը նուրբ ու դուրեկան,
Խեղճ Աննայի[28] մոտ գնում էր գինով…
Ա՛հ, անցնենք, անցնե՜նք։ Չէ՞ որ ամեն բան
Անցնում է… Ես դեռ հաճախ պիտի գամ։

Մի որսորդական փող է ամեն հուշ․
Մեռնում է հովում նրա ձայնն անուշ։

VITAM IMPENDERE AMORI

*

Սերը մեռավ թեւերիդ մեջ…
Ձեր հանդիպումն հիշո՞ւմ ես դու,
Ինչպես ինքն է հիշում անվերջ։
Սերը մեռա՜վ։ Հարություն տուր։

Մի գարուն էլ եղավ անցյալ…
Թողե՞ց նա քեզ քնքշանքի հուշ։
— Մնաս բարով, գարո՛ւն։ Դարձյալ
Կգաս դու մեզ նույնքա՜ն քնքուշ։

:*

Դու իմ գաղտնիքը չբացիր բնավ։
Արդեն թափորն է հասնում հարաժամ։
Բայց մեզ մնում են ափսոսանք ու ցավ,
Թե մենք ապրում ենք իրարից բաժան։

Վարդը ջուրն ի վար ծփում է հուշիկ։
Խումբ֊խումբ սուրացին դիմակներն
հեռու։
Դողում է իմ մեջ, ինչպես բոժոժիկ,
ծանր գաղտնիքն այն, որ հայցում ես
դու։


Վերջալույսի մեջ

Վերջալույսի մեջ թառամած,
Ուր սերերն են մեղմ երեւում,
Քո շղթայված հուշն է հիմա՝
Մեր նահանջող շուքից հեռու։

Օ՜, հուշերի՛ն գերի ձեռքեր,
Տաք ու կիզիչ, ինչպես խարույկ,
Որտեղ վերջին փյունիկը ծեր՝
Սեւ վախճանն է հանգիստ թառում։

Օղակ֊օղակ հյուծեղ շղթա…
Հեգնանքիդ հուշը ոխերիմ
Չքանում է, եւ ես ահա
Լուռ ընկնում եմ քո ծնկներին։

Օ՜, իմ լքված ջահելություն

Օ՜, իմ լքված ջահելություն,
Որպես թոշնած մի դրասանգ,
Արդեն մոտ են ձմեռ ու ձյուն,
Ուր կա կասկած եւ քամահրանք։

Պաստառներն են բնանկար․
Մի սուտ գետ է հոսում արյան,
Եվ ծառերի տակ աստղավառ
Մի հտպիտ է քայլում միայն։

Ցուրտ ու փոշոտ շողն է ծորում
Սենյակի մեջ, քո այտն ի վար։
Կրակոց, ճիչ, եւ ստվերում
Ժպտաց մի հին դիմանկար։

Եվ փշրվեց մի տեսարան։
Տատանվում է մի մեղեդի
Ընդմեջ ձայնի ու մտածման,
Հիշատակի ու գալիքի…

Օ՜, իմ լքվա՜ծ ջահելություն,
Որպես թոշնած մի դրասանգ,
Արդեն մոտ են ձմեռ ու ձյուն,
Ուր կա խոկում եւ ափսոսանք։

Կալիգրամներ

Բլուրներ

(Հատված)

Ջահելությունս որտե՞ղ է ընկած…
Տեսնո՞ւմ ես, գալիքն է բոցավառվում։
Իմացիր, որ ես խոսում եմ այսօր
Հայտնվելու համար արար աշխարհին,
Թե գուշակելու արվեստն է ծնված։

Կան որոշ մարդիկ, որ բլրի նման
Բարձրանում են վեր մյուս մարդկանց միջեւ
Եվ տեսնում հեռվում ամբողջ ապագան
Ավելի պայծառ, քան իրենց ներկան,
Ավելի հստակ, քան անցյալն իրենց։

Ժամանակի եւ ուղիների
Պաճուճանքն անցնում, տեւում է հավետ։
Թողնենք, թողնենք, որ օձերը շչան,
Ի զո՜ւր հարավի քամուց մահացան
Օձակոչները[29], ալիքը ծովի։

Ժամանակների օրենքն է․— Եթե
Մեքենաները խորհեն վերջապես,
Անգին քարերի լողափի վրա
Ոսկի կոհակներ պիտի փշրվեն,
Եվ փրփուրները պիտի մայր դառնան։

Մարդն արծիվներից բարձր է սուրում․
Նա՛ է ծովերի խինդը, քանի որ
Ոլորտների մեջ փարատում է նա
Ստվերն ու ամբողջ ձանձրախտը ցնոր,
Որտեղ ոգին է ձուլվում երազին։

Կախարդանքների ժամանակն ահա
Վերադառնում է այնտեղից, տեսե՛ք
Եվ ունի բազում սքանչելիքներ,
Որ մի առակ իսկ չեն երկնել կյանքում,
Քանի որ ո՛չ ոք չի պատկերացրել։

Օ՜, գիտակցության ընդերքնե՛ր խորունկ,
Վաղն հետազոտեն պիտի ձեզ մարդիկ։
Ո՞վ գիտե՝ քանի՜ կենդանի էակ,
Կատարելագույն քանի՜ տիեզերք
Պիտի դուրս բերվեն այդ անդունդներից։

Մարգարեներ են բարձրանում ահա,
Ինչպես կապուտակ բլուրներ հեռվում
Եվ ինքնավստահ գիտունների պես
Նրանք կունենան տեսիլներ հստակ
Եվ կառաջնորդեն մեզ ամենուրեք։

Մեծ զորությունը ցանկությունն է լոկ։
Արի՜, ճակատիդ դրոշմեմ համբույր,
Օ՜, դո՛ւ, որ թեթեւ ես բոցի նման
Եվ ունես բոցի տառապանքի հետ
Բոցի շլացքը, ջերմությունն ամբողջ։

«Քարայր» խրամատում

Ես նետվում եմ քեզ ընդառաջ եւ, թվում է, դու էլ նետվում ես իմ դեմ։
Բարկ հրի պես մի ուժ մեզնից մեկնելով, ձուլում է մեզ իրար հետ,
Բայց հետո, ի՜նչ հակասություն, անկարող ենք անգամ տեսնել մենք իրար։
Կավե որմերն են իմ դիմաց թափթփվու։
Կան ելուստներ,
Կան բահերի երկար հետքեր, հետքեր ողորկ, որ, թվում է, բնաճարպում են բացված,
Իսկ անկյուններն ելուստների պոկոտված են իմ ջոկատի տղաների շփումից…

Այս երեկո այնքան խորունկ մի անդունդ կա իմ հոգում,
Որ կարծես թե այնտեղ ինչ֊որ էակներ են ընկնում, ընկնում շարունակ
Առանց նրա մութ հատակը գտնելու։
Եվ կառչելիք ոչինչ չկա այդ վիհում։
Նրանք, ովքեր գահավիժում եւ ապրում են դեռ այնտեղ,
Տխեղծ ու բութ էակներ են, որ չգիտեմ, թե որտեղից հասնելով,
Ցավեցնում են իմ հոգին։
Ինձ թվում է, թե հասնում են նրանք կյանքից, գալիքի մեջ, բիրտ գալիքի մեջ պարուրված մի այնպիսի կյանքից, որ դեռ չի հղկված, չի խնամված կամ չի դարձած մարդկային։

Իմ հոգու այս անտակ վիհում մի կարոտ կա՝ կարոտ շողի, արեւի…
Սակայն միայն այսօր եմ ես այսպես զգում, այսօ՛ր, լոկ ա՛յս երեկո։

Ի՜նչ բախտ, ի՜նչ բախտ, որ միայն ա՛յս երեկո։
Ուրիշ օրեր կառչում եմ քեզ,
Ուրիշ օրեր վանում եմ՝ ես մենակության ու սոսկումի հաճախանքները բոլոր,
Իմ մտքի մեջ կանչելով քո գեղեցկությունը ամբողջ,
Որպեսզի վեր, խռովահույզ աշխարհից վեր բռնեմ այն։
Սակայն հետո այս բոլորը թվում է զուր ու անմիտ…
Իմ մեջ ո՛չ մի զգայարան գեղեցկությանըդ խորհուրդը չգիտե,
Բառերով իսկ չեմ ընբռնել երբեք այն։
Գեղեցկության իմ ձգտո՞ւմն էլ ապարդյուն է արդարեւ։
Սե՛ր իմ, կա՞ս դու, կա՞ս կյանքում,
Թե՞ ե՛ս եմ քո գոյությանը մարմին տվել ակամա,
Որպեսզի իմ մենակությունը լցնեմ։
Դիցուհի չե՞ս դու արդյոք,
Նման նրանց, ում հույները ստեղծեցին, որ գեթ նվազ ձանձրանան։
Բայց ես պաշտում եմ քեզ, չքնա՜ղ դիցուհիս,
Եթե նույնիսկ դու իմ ցնորքն ես իրոք։

Կա


Կա մի նավ, որ իմ սիրած աղջկան տարավ հեռուներ,
Կան երկնքի մեջ վեց երկարավուն օդապարիկներ, որ պիտի թրթուր թվան գիշերում ու ծնեն աստղեր,
Կա մի թշնամի սուզանավ, որ իմ սիրո դեպ խորունկ ոխով է լցված,
Կան իմ շուրջ փոքրիկ, բյուր եղեւնիներ, որոնք արկերի պայթյուններից են ջարդոտվել ամբողջ,
Կա մի հետեւակ, որ կուրացել է հեղձուցիչ գազից,
Կան ոչնչացած խրամատները Քյոլնի, Նիցշեի, անգամ Գյոթեի,
Կա տառապագին իմ անձկությունը, երբ մի նամակ է ուշանում սակավ,
Կան իմ սիրածից բազում նկարներ ծոցատետրիս մեջ,
Կան մռայլադեմ ռազմագերիներ, որ քայլում են լուռ,
Կա մի մարտկոց, որի անձնակազմն իրար է անցել հրանոթի շուրջ,
Կա զինվորական նամակաբերը, որ քառասմբակ վարգում է ճամփին,
Կա, ըստ լսածիս, հորիզոնի պես անտեսանելի դարձած մի լրտես, որ թափառում է մեր այս կողմերում, անարժանաբար, միաձուլվելով հորիզոնի հետ,
Կա շուշանի պես բարձր ու ցցուն կուրծքը իմ սիրո,
Կա մի կապիտան, որ անձկությամբ է սպասում հիմա, թե Ատլանտյանից ռադիոհեռագիրն ի՞նչ կհաղորդի,
Կա դագաղների համար մութի մեջ տախտակ սղոցող մի քանի զինվոր,
Կան Մեքսիկայում արնոտ Հիսուսից եգիպտացորեն պաղատող կանայք,
Կա Գոլֆստրիմը, որ այնքա՜ն տաք է, այնքա՜ն արգավանդ,
Կա հինգ կիլոմետր այստեղից հեռու մի գերեզմանոց, որ խաչերով է ծայրեծայր լեցուն,
Կան ամենուրեք խաչեր ու խաչեր,
Կան մրգեր՝ վայրի կակտենիների վրա Ալժիրի,
Կան երկար երկար ու նուրբ ձեռքերն իմ սիրո,
Կա մի կաղամար, որ պարկուճից եմ պատրաստել, սակայն չթույլատրեցին, որ տուն ուղարկեմ,
Կա իմ թամբը, որ պիտի թրջվի անձրեւների տակ,
Կան գետեր, որոնք իրենց հունն ի վեր չեն հոսում կրկին,
Կա սերը, որ ինձ քնքշորեն գերում ու կանչում է տուն,
Կար մի գերի բոշ[30], որ գնդացիր էր կրում կռնակին,
Կան տղամարդիկ աշխարհի վրա, որ պատերազմում երբեք չեն եղել,
Կան Եվրոպայի գյուղերն ապշությամբ դիտող հնդիկներ,
Որոնք տխրորեն խորհում են բոլոր այն մարդկանց մասին, ում գուցե կյանքում չեն տեսնի կրկին,
Քանզի այս վերջին պատերազմի հետ անտես դառնալու արվեստը սաստիկ առաջադիմեց։

Վերագտնված վարսափունջը

Շագանակագույն վարսափունջը այն
Նա իր հուշերում գտնում է կրկին։
— Հիշո՞ւմ ես, չէիր հավատում այնժամ
Մեր տարօրինակ, անսովո՜ր բախտին։

— Հեշո՜ւմ եմ,— հեծծեց վարսափունջը այն,—
Մոնմարտրը չքնաղ, Շապել ծառուղին
Եվ օրը, երբ որ առաջին անգամ
Ես հայտնըվեցի քո դռան շեմքին։

— Եվ այնտեղ ընկավ թոշնած աշնան պես
Իմ հիշատակի վարսափունջը այն,
Իսկ մեր բախտը, որ զարմացնում է քեզ,
Ձուլվում է արգեն մահացող օրվան։

Գեղեցիկ շիկահերը

Ես եմ ահա բոլորիդ դեմ, ե՛ս եմ՝ մի մարդ, լեցուն առողջ դատողությամբ,
Որ ճանաչում է այս կյանքը, մահվան մասին գիտե այնքան, ինչքան կարող է իմանալ ապրող֊շնչող մի արարած,
Որ ճաշակել է վշտերը եւ խինդերը սիրո,
Պարտադրել է հաճախ մարդկանց գաղափարներն իր սեփական,
Որ լեզուներ գիտե բազում
Եվ ճամփորդել է բավական,
Որ տեսել է պատերազմը որպես հրետանավոր եւ հետեւակ,
Որ գլխից է վիրավորվել, շաղափվել է զգայազուրկ
Եվ թեժ մարտում կորցրել է ընկերներին իր լավագույն։
Ես հնի եւ նորի մասին գիտեմ այնքան, ինչքան մի մարդ ի զորու է իմանալու։
Եվ ես այսօր, առանց երբեք խորհելու այս պատերազմի մասին անհաշտ,
Որը մղվում է մեր միջեւ ու մեզ համար, բարեկամնե՛ր,
Ահա դատում եմ Օրենքի, ավանդության, հնարանքի եւ Դիպվածի պայքարների մասին երկար։

Դո՛ւք, ում շրթներն են արարված ի պատկերի շրթունքների աստվածային,
Շրթներ, որոնք ինքնին օրենքն են անհեղելի՝
Ներողամիտ եղեք, երբ մեզ համեմատեք այն մարդկանց հետ,
Որոնք օրենքն էին, օրե՜նքը կատարյալ,
Մեզ, որ դիպվածն ենք որոնում ամենուրեք։
Ոսոխներ չենք մենք ձեզ համար։
Մենք ուզում ենք ցույց տալ ձեզ լայն ու անսովոր հորիզոններ,
Ուր ծաղկավոր խորհուրդն է միշտ տրվում նրան, ով քաղելու ձեռքեր ունի,
Ուր երբեւէ չտեսնված նոր գույներ կան ու կրակներ,
Բյուր միրաժներ կան խուսափուկ,
Որոնց պետք է ձեւ ու մարմին տալ տակավին։
Մենք ուզում ենք հետախուզել անհուն աշխարհը բարության, ուր ամեն ինչ լռում է դեռ,
Հետախուզել ժամանակը, վտարել այն կամ ետ բերել։
Գթությո՜ւն մեզ, որ մարտնչում ենք գալիքի
Եվ անեզրի սահմանների վրա անդուլ,
Գթությո՜ւն մեր սխալներին եւ գթությո՜ւն մեր մեղքերին։

Ահա ամառն է մոտենում՝ եղանակը խիստ ու դաժան։
Մեռավ արդեն երիտասարդ իմ հասակը գարնան նման։
Օ՜, արեգա՛կ, ժամանակն է հիմա կիզիչ դատողության։

Եվ սպասում եմ ես նրան,
Որ հետեւեմ իր ձեւերին ազնվական։
Թող վերջապես նա հասկանա, թե սիրում եմ միայն իրեն։
Գալիս է նա ու ձգում ինձ մագնիսորեն։
Նա ունի վեհ կերպարանք,
Մի պաշտելի ու չիկահեր կնոջ նման։

Նրա վարսերը ոսկի
Փայլակներ են, որոնք կարծես չեն հանգի
Կամ սիգաճեմ բոց ու շող
Թեյավարդի թըփերի մեջ թառամող։

Սակայն, մարդի՛կ երկրագնդի, մանավանդ դո՛ւք, ազգակիցցնե՛ր,
Ծիծաղեցե՛ք, ծիծաղեցե՛ք ինձ վրա,
Որովհետեւ այնքան բան կա, որ ձեզ ասել սիրտ չեմ անում,
Այնքա՜ն բան կա, որ դո՛ւք իսկ թույլ չեք տա, որ ձեզ ասեմ։
Օ՜, գթացե՛ք ինձ վրա։

Հետմահու գրքերից

Պոեմ

Նա ներս է մտել։
Նստել է նա։
Նա չի նայում կարմրահեր բոցին։
Վառվում է լուցկին։
Մեկնել է նա։


15 ապրիլի, 1915

Գրում եմ մեն֊մենակ՝ մի խարույկի դողդոջ
Ցոլքերի տակ։
Մերթ մի արկի հեծքն է ճեղքում գիշերն ամբողջ,
Իսկ մերթ հստակ
Լսվում է, թե ինչպես մի հեծյալ է վարգում
Ճանապարհին,
Եվ մերթ էլ մի անծեղ ճչում է չարագույժ։
Հազիվ ձեռքն իմ
Այս տողերն է գրում։ Ցտեսությո՜ւն, իմ սե՛ր։
Թղթին դեռ կան
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր
Երջանկության։
Խորհրդավո՜ր իմ սեր, օ, Լյո՛ւ[31], կյանքը պիտի
Ընծայի մե
Այնքա՜ն պահեր անհագ հեշտանքի ու խինդի․
Դեռ դու եւ ես
Կզգանք սերը միակ։ Ցտեսությո՜ւն, իմ սի՛րտ։
Հիմա ես այդ
Խորհրդավոր աստղն եմ տեսնում, որ աչքերիդ
Ա՛հ, երկիմաստ
Գույնը ունի։ Ահա քո նայվածքն է իմ դեմ։
Եվ սուր մի փուշ
Խոցում է ինձ կրկին։ Ցտեսությո՜ւն, արդեն
Գիշեր է ուշ։

Սերը, արհամարհանքն ու հույսը

Քեզ սեղմեցի կրծքիս մի աղավնու նման, որին մի աղջնակ անզգուշորեն շնչահեղձ է անում,
Քեզ սեղմեցի կրծքիս քո ողջ գեղեցկությամբ, որն ավելի է հարուստ, քան երբեմնի ոսկեբեր հողաշերտեր Կալիֆորնիայի։
Ես իմ զգացական անհոգությունը լցրի քո ժպիտով, նայվածքներով ու սարսուռներով։
Ենթարկեցի կամքիս հպարտությունդ անգամ։
Երբ քեզ պահում էի այդպես հեզ ու խոնարհ եւ երբ զգում էի, թե քեզ համար իշխան եմ ու տիրակալ,
Թվում էր, թե ի՛մն է այդ ամենը։ Սակայն ի զո՜ւր։

Եվ ես Զեւսի պատժած Իքսիոն[32] արքան եմ հիմա, որ ամպերի ուրվականը
Հերայի կամ անհաղթ Յունոնի կերպարանքին նմանեցնելով, գրկեց նրան։
Եվ ո՞վ, ո՞վ կարող է բռնել ամպերը։ Ո՞վ կարող է դնել իր ձեռքը միրաժների վրա։ Օ՜, պատրանք նրա, ում թվում է, թե կլցնի իր թեւերը կապույտով երկնային։
Կարծեցի, թե տերն եմ ամբողջ գեղեցկության, բայց ունեցա ես միայն մարմինը քո,
Իսկ մարմինը, ավա՜ղ, հավերժություն չունի։
Մարմինը կարող է վայելք զգալ միայն․ նա սեր չունի։
Եվ հիմա զո՜ւր եմ փորձում գրկել հոգիդ․
Նա փախչում է, խույս է տալիս ինձնից այնպես, ինչպես լորտուների քակվող ու լպրծուն կծիկ,
Եվ չքնաղ թեւերդ, հեռո՜ւ հորիզոնին, արշալույսի գույնով օձեր են, որ բարձրանում են հրաժեշտի շարժուձեւերով։
Ես մնում եմ շվար։ Ես մնում եմ մոլոր։ Հոգնել եմ այս սիրուց, որ քամահրում ես դու։
Ես ամաչում եմ այս սիրուց, որ այնքա՜ն ես արհամարհում։
Կույր է մարմինն առանց հոգու։
Ինչպե՞ս հուսամ հիմա, թե երբեմնի մարմնիդ կմիանամ մի օր,
եթե հոգիդ այդքան հեռու էր ինձանից։
Օ՜, թող մարմինը միանա հոգուն,
Ինչպես միանում են շնչող ու կենդանի մարմինները բոլոր…
Օ՜, դո՛ւ, որին ես ունեցա միայն մեռա՜ծ։

*

Բայց հակառակ այս բոլորին, ես նայում եմ հաճախ հեռուն՝ զինվորական փոստատարի ճանապարհին։
Հեշտանքի պես եմ սպասում քո առօրյա նամակին։ Սիրտս կայտռում է վիթի պես, երբ նամակաբերն է երեւում։
Եվ ես ահա երազում եմ, թե երկուսով եւ կամ գուցե երեք հոգով մենք մեն֊մենակ կնավարկենք, եւ աշխարհում ո՛չ ոք երբեք չի իմանա, թե մենք նավարկում ենք եթե ոչ դեպի ոչինչը, գոնե դեպի այլուրն ու հավերժը,
Թե նավարկում ենք այն ծովի վրա, որ շատ ավելի կապույտ է, քան ամբողջ կապույտն աշխարհի,
Այն ծովի վրա, ուր երբեք չեն գոռում՝ «Ցամա՜ք»։
Քո ուշադիր գեղեցկության հանդեպ իմ երգերը պիտի բարձրանան ավելի մաքուր, քան բոլոր խոսքերը եւ ավելեի ազատ, քան ալիքները բոլոր։
Սի՛րտ իմ, մի՞թե ուշ է արդեն այս խորհրդավոր ճամփորդության համար։
Նավակը, որ մեր երեւակայությունն է, մեզ է սպասում։
Եվ իրականությունը պիտի մի օր մեզ գտնի, եթե հոգիները միանան
Չափազանց գեղեցիկ ուխտագնացության ի խնդիր։

*

Սի՛րտ իմ մարդկային, տես, լամպն է հանգում։
Լցրու նրա մեջ արյունը քո։
Կյա՜նք իմ, շտապիր ու սնիր, սնիր այս լամպը սիրո։
Դեհ, թնդանոթնե՜ր, բաց արեք ճամփան՝
Թող գա վերջապես ժամը հաղթության, ցանկալի պահը վերադարձի։

*

Ես տալիս եմ հույսիս իմ աչքերը՝ թանկագին քարեր։
Ես տալիս եմ հույսիս իմ ձեռքերը՝ դափնեվարդի ճյուղեր։
Ես տալիս եմ հույսիս իմ ոտքերը՝ հաղթանակի կառքեր։
Ես տալիս եմ հույսիս իմ բերանը՝ համբո՜ւյր հրակեզ։
Ես տալիս եմ հույսիս իմ ռունգերը, որոնք միջմայիսյան ծաղիկների բույրով են թրթռում։
Ես տալիս եմ հույսիս իմ սիրտը, որպես նվեր ուխտի։
Ես տալիս եմ հույսիս ամբողջ ապագան, որ փոքրիկ լույսի նման առկայծում է հեռվում, անտառի մեջ։


  1. Զոնա։ «Զոնա» (Zone) են կոչում Փարիզի այն արվարձանները, ուր առավելաբար չքավորությունն է կենտրոնացած։ Հավանորեն «զոնա» բառի այս նշանակկությունն էլ է ի մտի ունեցել Ապոլիները, այսպես վերնագրելով իր գործը։
  2. Պիոս X։ Ամենամոլեռանդ պապերից մեկը (1903—1914), կատաղի թշնամի արդիականության։
  3. Դալիզ։ Ռընե Դալիզ, Ապոլիների մանկության ընկերը, զոհված առաջին համաշխարհային պատերազմի օրերին՝ 1917թ․։
  4. Մոգ Սիմոն։ Երրորդ դարի աղանդավոր, գնոստիկյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկը, որ առաքյալներին փող էր առաջարկում հրաշք գործելու շնորհը գնելու համար։ Նրա անունից է ծագել «Սիմոնականություն» (կաշառքով ձեռնադրություն անել) արտահայտությունը։
  5. «Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան»։ Ֆրանսերենում «voler» բառը ունի երկու իմաստ — թռչել եւ թռցնել՝ գողանալ։
  6. Ենովք։ Ըստ հին կտակարանի՝ Մաթուսաղայի հայրը եւ Նոյի պապը, որ իր բարեպաշտության համար բարձրացավ երկինք։
  7. Եղիա։ Մարգարե, որ հրեղեն կառքով երկինք համբարձավ։
  8. Ապողոնիոս Թրակացի։ Առաջին դարում ապրած Փոքր Ասիացի բարոյագետ, մոգ եւ փիլիսոփա։
  9. Ռոկ։ Արեւելյան ժողովրդական հեքիաթներում հսկա երեւակայական թռչուն։
  10. Չինական բանահյուսության մեջ թռչուններ, որոնք միասին են թռռչում եւ որոնցից արուն միայն աջ թեւ ունի, իսկ էգը՝ ձախ։
  11. «Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին»։ Ակնարկություն Հիսուսի կերպարանափոխությանը։
  12. Սակրե֊Կյոր։ Մայր եկեղեցի Փարիզում։ Սակրե֊Կյոր՝ Քրիստոսի նիզակախոց սիրտը,որից, ըստ կաթոլիկ եկեղեցու, մարդկության համար անընդհատ արյուն է հոսում։
  13. «Փրկչի կերպարանքով ձկներ»։ Ձուկը վաղ քրիստոնեական շրջանի խորհրդանիշներից մեկն է։
  14. «Սուրբ Վիտուսի վանքը։ Պրագայի մերձակայքում՝ Գրադչանում, մեծ տաճար։
  15. «Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական»։ 1911 թ․, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» նկարի գողության առնչությամբ մեղադրվելով, Ապոլիները ձերբակալվեց։
  16. Միրաբոյի կամուրջը։ Կամուրջ Սենայի վրա։
  17. Գալվեստոն եւ Մոբիլ։ Քաղաքներ Ամերիկայի Տեխաս նահանգում։
  18. Մենոնիտ։ Կրկնակնունքային աղանդ, հիմնված մոտ 1506 թ․ Մենո Սիմոնիսի կողմից։
  19. Լեոն Բելբի։ Ֆրանսիացի գրականագետ, որ քաջալերել ու օգնել է սկսնակ Ապոլիներին։
  20. Ետ֊ետ թեւող թռչուն։ Ըստ 16—17 դդ․ տարածված ավանդության, շարունակ օդում ապրող թռչուններ կային։
  21. Կոռնելի Ագրիպա։ (1486—1535) Գերմանացի փիլիսոփա, բժիշկ եւ զրբաց, քրիստոնեական աստվածիմացության կողմնակից։
  22. Ֆեռնան Ֆլյորե։ Ֆրանսիացի գրականագետ, ծնված 1880 թ․։
  23. Եվրիպե։ Հունական Եվրիա կղզու եւ Բեովտիա նահանգի միջեւ ջրապտույտներով լեցուն փոքրիկ նեղուց։
  24. Լենդոր֊Ռոուդ։ Փողոց Լոնդոնում, ուր ապրում էր Աննի Պլեյդենը՝ Գ․ Ապոլիների սիրածը։
  25. Անդրե Բիյի։ Ֆրանսիացի գրականագետ, Ապոլիների ընկերը, որ մի շարք գրքեր ու հոդվածներ ունի բանաստեղծի մասին։
  26. Ջուլհակուհի կանայք։ Բանաստեղծը նկատի ունի Պարկաներին կամ Մոյրաներին, որոնք մարդկանց ճակատագրի թելը հյուսող երեք դիցուհիներ էին։
  27. Թոմաս դը Քվինսի։ (1785—1859) Մանչեստերում ծնված անգլիացի գրող, որ իր «Մի ափիոնամոլի խոստովանությունը» գրքում, սեփական փորձի վրա հենվելով՝ մանրազնին նկարագրել է ափիոն թմրեցուցիչի ավերները։
  28. Աննա։ Թոմաս դը Քվինսիի հոմանուհին, որը նույնպես ափիոնամոլ էր։
  29. Օձակոչներ։ Ակնարկություն Լիբիայի նախկին բնակիչներին, որոնք օձահմայության արվեստին տիրացած լինելու համբավ ունեին։
  30. Բոշ։ Գերմանացիներին տրված արհամարհական մակդիր։
  31. Լյու։ Լուիզ դը կոլինյի֊Շատիյոն, որի հետ բանաստեղծը ծանոթացավ 1914 թ․։ հետագայում «Բանաստեղծություններ Լյուին» խորագրով լույս տեսան Ապոլիների բազմաթիվ «ճակատային» գործերը։
  32. Իքսիոն։ Հունական դիցաբանության մեջ Լապիֆների արքան, որ Հերային անարգելու համար Զեւսի կողմից դատապարտվեց, մի հրեղեն անվի վրա խաչված՝ հավիտյանս պտտվելու։