«Դանիիլ Խարմս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ակնարկներ)

(4 intermediate revisions by 3 users not shown)
Տող 1. Տող 1.

{{Հեղինակ

|լրիվ անուն =Դանիիլ Խարմս

|դասակարգում =

|սկզբնատառ = Խ

|ծնվել է = 1905

|մահացել է = 1942

|նկարագրություն =

{{DEFAULTSORT:Խարմս, Դանիիլ}}

==Ակնարկներ==

==Ակնարկներ==

===Տեսողական խաբկանք===

===Տեսողական խաբկանք===
Տող 260. Տող 269.

թ․ Ս․ Պետրոսյան

թ․ Ս․ Պետրոսյան

Մեր գետի ափին շատ մարդ էր հավաքվել։ Գետում խորտակվում էր գնդի հրամանատար Սեպունովը։ Նա խեղդվում էր, մինչեւ փորը դուրս թռնում ջրից, գոռում, նորից խորտակվում։ Ձեռքերը թափահարում էր բոլոր ուղղություններով եւ գոռում էր, որ փրկեն իրեն։

Մարդիկ ափին կանգնած մռայլ նայում էին։

―Կխեղդվի,― ասաց Կուզման։

―Պարզ է, որ կխեղդվի,― հաստատեց գլխարկավոր մարդը։

Եւ իսկապես, գնդի հրամանատարը խեղդվեց։

Մարդիկ սկսեցին հեռանալ։

[[Category: Արձակ]]

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Խ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Ռուսական գրականություն]]

Ընթացիկ տարբերակը 17:38, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Հեղինակներ Խ

Դանիիլ Խարմս

(1905 - 1942)

Ակնարկներ

Տեսողական խաբկանք

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

Ձախողված ներկայացում

Բեմ է գալիս Պետրակով֊Գորբունկովը, ուզում է ինչ֊որ բան ասել, բայց զկրտում է։ Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է գնում։
Մտնում է Պրիտկինը։
Պրիտկին․
― Հարգարժան Պետրակով֊Գորբունկովը պետք է հայտ․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։ Մտնում է Մակարովը։
Մակարով․
― Եգոր․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Սերպուկովը։
Սերպուկով․
― Որպեսզի չլինի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Կուրովան։
Կուրովա․
― Եթե ես լինեի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է փոքրիկ աղջիկ։
Փոքրիկ աղջիկ․
― Հայրիկը խնդրեց փոխանցել, որ թատրոնը փակվում է։ Բոլորիս սիրտը խառնում է։

Վարագույր

Պատահար փողոցում

Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող, որ մեքենայի տակ ընկավ։ Երթեւեկությունը կանգ առավ, ու ոստիկանը անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ֊որ բան էր երկար բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։ Մարած հայացքով ինչ֊որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։

Ինչ֊որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին, հա զաննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու երթեւեկությունը վերկանգնվեց։ Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքեւ, բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ու պառկեց մայթին։ Այդ պահին, ինչ֊որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջ թափով հայտնվեց տրամվայի տակ։ Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ու երթեւեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդը նորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքեւ։ Բայց հետո, ամեն ինչ հանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։

թ․ Ս․ Պետրոսյան

Օլգա Ֆորշը մոտեցավ Ալեկսեյ Տոլստոյին ու ինչ֊որ բան արեց։
Ալեկսեյն Տոլոստոյն էլ ինչ֊որ բան արեց։
Այդ պահին Կոնստանտին Ֆեդինը եւ Վալենտին Ստեվիչը դուրս թռան բակ՝ հարմար քար փնտրելու։ Քար, նրանք չգտան, փոխարենը բահ գտան։
Կոնստանտին Ֆեդինը այդ բահով հարվածեց Օլգա Ֆորշի քիթմռթին։
Այդ ժամանակ Ալեկսեյ Տոլստոյը մերկացավ, ու Ֆոնտանկա դուրս գալով, ձիու պես հռհռաց։ Բոլորն ասում էին․ «Ահա՜, հռհռում է ժամանակից գրողը»։ Ու ոչ ոք Ալեկսեյ Տոլստոյին ձեռք չտվեց։

1934

թ․ Ս․ Պետրոսյան

Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով լի բաժակի մեջ։ Ջուրը անմիջապես սեւացավ։
Անդրեյ Սեմյոնովիչը կկոցեց աչքերը, ու սեւեռուն նայեց բաժակի մեջ։
Ջուրը շատ էր սեւ։ Անդրեյ Սեմյոնովիչի սիրտը սկսեց բաբախել։
Հենց այդ ժամանակ էլ Անդրեյ Սեմյոնովիչի շունը զարթնեց։ Անդրեյ Սեմյոնովիչը մոտեցավ պատուհանին ու տարվեց մտքերով։
Հանակարծ, ինչ֊որ մեծ ու սեւ բան անցավ Անդրեյ Սեմյոնովիչի դեմքի մոտով, ու դուրս թռավ պատուհանից։ Անդրեյ Սեմյոնովիչի շունն էր, որ թռավ պատուհանից, ու ագռավի պես մղվեց դիմացի շենքի տանիքին։
Անդրեյ Սեմյոնովիչը չորեքթաթվեց ու ոռնաց։
Ներս վազեց ընկեր Պոպուգայեվը։
― Ձեզ ի՞նչ պատահեց։ Հիվա՞նդ եք,― հարցրեց ընկեր Պոպուգաեվը։
Անդրեյ Իվանովիչը լռում էր, ու ձեռքերով տրորում երեսը։
Ընկեր Պոպուգայեվը նայեց բաժակի մեջ, որ սեղանին էր։
― Իսկ ի՞նչ է բաժակում, ― հարցրեց Անդրեյ Իվանովիչին։
― Չգիտեմ, ― ասաց Անդրեյ Իվանովիչը։
Պոպուգայեվը վարկենական անհետացավ։ Շունը թռավ պատուհանից ներս, պառկեց իր հին տեղն ու քնեց։
Անդրեյ Իվանովիչը մոտեցավ սեղանին ու դատարկեց բաժակը սեւացած ջրից։
Ու Անդրեյ Իվանովիչի հոգին պայծառացավ։

1934

թ․ Ս․ Պետրոսյան

Երբ կինը ինչ֊որ տեղ մենակ է գնում, ամուսինը վազվզում է սենյակով մեկ, ու տեղը չի գտնում։

Ամուսնու եղունգները ահավոր երկարում են, գլուխը ցնցվում է, ու երեսը մանր սեւ֊սեւ կետերով է ծածկվում։

Հարեւանները մխիթարում են լքված ամուսնուն, ու կերակրում նրան խոզի կերով։ Բայց լքված ամուսինու ախորժաակը փակ է, ու նա միայն դատարկ թեյ է խմում։ Այդ ժամանակ, նրա կինը լողում է լճում, ու պատահաբար ոտքը փխում է ստորջրյա կոճղին։ Կոճղի տակից դուրս է լողում գայլաձուկը, ու կծում կնոջ ոտնաթաթը։ Կինը ճչալով դուրս է թռնում ջրից, ու վազում դեպի տուն։

Կնոջն ընդառաջ վազում է տանտիրուհու աղջիկը։ Կինը աղջկան ցույց է տալիս վնասված ոտքը, ու խնդրում վիրակապել։

Երեկոյան կինը ամուսնուն նամակ է գրում, ու մանրամասն նկարագրում իր չարարկածը։

Ամուսինը կարդում է նամակը, ու այն աստիճանի է հուզվում, որ ձեռքից գցում է բաժակը, որը ընկնելով փշուր֊փշուր է լինում։ Ամուսինը հավաքում է բաժակի կտորտանքը, ու վնասում է ձեռքը։

Վիրակապելով վնասված մատը, ամուսինը նստում է ու կնոջը նամակ գրում։ Հետո դուրս է գալիս փողոց, որ գցի նամակը փոստարկղ։

Փողոցվում ամուսինը գտնում է ծխախոտի տուփ՝ մեջը 30.000 ռուբլի։ Ամուսինը արտահերթ հետ է կանչում կնոջը, ու նրանք ապրում են երջանիկ։

թ․ Ս․ Պետրոսյան

Հարց

― Կա՞ ինչ֊որ բան Երկրի վրա, որը նշանակալի լիներ, ու իրերի ընթացքը փոխեր ոչ միայն Երկրի վրա, այլ նաեւ այլ աշխարհներում, ― հարցրի ես ուսուցչին իմ։
― Կա,―պատասխանեց իմ ուսուցիչը։
― Եւ ի՞նչն է դա,― հարցրի ես։
― Դա․․․ ,― սկսեց ուսուցիչս, ու հանկարծ լռեց։
Ես կանգնել ու լարված սպասում էի նրա պատասխանին։ Իսկ նա լռում էր։
Եւ ես կանգնել լռում էի։
Եւ նա լռում էր։
Եւ ես կանգնել էի ու լռում էի։
Եւ նա լռում էր։
Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։
Հո֊լա֊լա՜
Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։
Հե֊լե֊լե՜
Հա հա, մենք երկուսս կանգնել լռում ենք։

թ․ Ս․ Պետրոսյան

Առակ

Աննշան բոյի մի մարդ ասաց․ «Ես ամեն ինչի համաձայն եմ, միայն մի կաթիլ ավելի բոյով լինեմ»։ Հենց այդ պահին նրա առաջ հայտնվեց կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած է ու վախից ոչինչ ասել չի կարող։ «Դե՞» , ― ասում է կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած լռում է։ Կախարդը անհետացավ։ Այդ ժամանակ աննշան բոյի մարդը սկսեց լացել ու եղունգները կրծել։ Սկզբում ձեռքերի, հետո ոտքերի։

Ընթերցող, մտածիր այս առակի մասին, ու քեզ լավ չես զգա։

թ․ Ս․ Պետրոսյան

x x x

Երկու մարդ խոսքի բռնվեցին։ Ի դեպ առաջին մարդը կակազում էր ձայնավորների վրա, իսկ մյուսը ձայնավորների ու բաղաձայնների։
Երբ նրանք ավարտեցին խոսելը, շատ հաճելի էր, կարծես պրիմուս հանգցրած լինեին։

թ․ Ս․ Պետրոսյան

Синфония N 2

Անտոն Միխայլովիչը թքեց, ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ» ու գնաց։ Աստված իր հետ։ Ավելի լավ է պատմեմ Իլյա Պավլովիչի մասին։

Իլյա Պավլովիչը ծնվել է 1883 թվին Կոնստանդնապոլսում։ Դեռ փոքր տղա էր, երբ նրան տեղափոխեցին Պետերբուրգ, ու այդտեղ նա ավարտեց Կիրոչնայա փողոցի գերմանական դպրոցը։ Հետո նա ծառայում էր ինչ֊որ խանութում, հետո էլի ինչ֊որ բան էր անում, իսկ հեղափոխության սկզբին մեկնեց արտասահման։ Աստված իր հետ։ Ավելի լավ է Աննա Իգնատեւնայի մասին պատմեմ։
Բայց Աննա Իգնատեւնայի մասին պատմելը այնքան էլ հեշտ չէ։ Առաջին հերթին ես նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ, իսկ երկրորդ հերթին ես հիմա աթոռից ընկա ու մոռացա ինչ էի պատրաստվում պատմել։ Ավելի լավ է իմ մասին պատմեմ։
Ես բարձրահասակ եմ, հիմար չեմ, հագնվում եմ էլեգանտ եւ ճաշակով, չեմ խմում, ձիավազքի չեմ գնում, բայց կանանց ձգվում եմ։ Ու կանայք էլ ինձնից չեն խուսափում։ Նույնիսկ սիրում են, երբ զբոսնում եմ իրենց հետ։ Սերաֆիմա Իզմայլովնան բազմիցս կանչել է ինձ իր տուն, ու Զինաիդա Յակովլեւնան էլ ասել է, որ ուրախ է ինձ տեսնել։ Իսկ այ Մարինա Պետրովնայի հետ զավեշտալի պատմություն է տեղի ունեցել, որի մասին էլ ուզում եմ պատմել։ Դեպքը միանգամայն սովորական է, բայց մեկ է զավեշտալի է, քանզի Մարինա Պետրովնան իմ շնորհիվ լրիվ քաչալացավ, ինչպես ափը ձեռքի։ Պատահեց դա այսպես․ մի անգամ եկա ես Մարինա Պետրովնայի մոտ, իսկ նա՝ հոպ, ու քաչալացավ։ Ահա եւ վերջ։
9-10 հունիսի 1941
թ․ Ս․ Պետրոսյան

Միշինի հաղթանակը

Միշինին ասացին․

― Այ Միշին, վեր կաց։
Միշինը ասաց․

― Վեր չեմ կենա, ― ու մնաց գետնին պառկած։
Այդ ժամանակ Կալուգինը մոտեցավ Միշինին ու ասաց․
― Եթե դու, Միշին, վեր չկենաս, ես քեզ կստիպեմ։
― Չէ, ― ասաց Միշինը, գետնին պառկած մնալով։
Միշինին մոտեցավ Սելիզնյովան ու ասաց․
― Դուք, Միշին, մշտապես միջանցքում գետնին փռված եք ու խանգարում եք մեզ առաջ ու ետ անել։
― Խանգարել եմ ու կխանգարեմ, ― ասաց Միշինը։
― Դե գիտեք ինչ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Ի՞նչ եք երկար բարակ խոսում։ Ոստիկանություն զանգեք։
Զանգեցին ոստիկանություն ու ոստիկան կանչեցին։
Կես ժամից եկավ ոստիկանը դռնապանի հետ։
― Ի՞նչ է այստեղ պատահել ― հարցրեց ոստիկանը։
― Տեսեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Ահա։ Այս քաղաքացին ամբողջ ժամանակ պառկած է այստեղ գետնին ու մեզ խանգարում է քայլել միջանցքով։ Մենք իրեն այսպես էլ, այնպես էլ․․․
Բայց այդ պահին Կալուգինին ընդհատեց Սելիզնյովան ու ասաց․
― Մենք նրան խնդրել ենք հեռանալ, իսկ նա չի գնում։
― Ահա, ― ասաց Կորշունովը։
Ոստիկանը Միշինին մոտեցավ։
― Դուք, քաղաքացի, ինչո՞ւ եք այստեղ պառկած, ― ասաց ոստիկանը։
― Հանգստանում եմ, ― ասաց Միշինը։ ― Այստեղ, քաղաքացի, հանգստանալու տեղ չէ, ― ասաց ոստիկանը, ― դուք, քաղաքացի, որտե՞ղ եք ապրում։
― Այստեղ, ― ասաց Միշինը։
― Որտե՞ղ է ձեր սենյակը, ― ասաց ոստիկանը։
― Նա գրանցված է մեր բնակարանում, իսկ սենյակ չունի, ― ասաց Կալուգինը։
― Սպասեք քաղաքացի, ― ասաց ոստիկանը, ― ես հիմա նրա հետ եմ խոսում։ Քաղաքացի, որտե՞ղ եք դուք քնում։
― Այստեղ, ― ասաց Միշինը։
― Թույլ տվեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Նա նույնիսկ անկողին չունի, ու պառկում է դատարկ գետնին։
― Նրանք վաղուց են նրանից բողոքում, ― ասաց դռնապանը։
― Բացարձակ հնարավոր չէ միջանցքով քայլել, ― ասաց Սելիզնյովան, ― ես չեմ կարող միշտ տղամարդու վրայով քայլ դնել։ Իսկ նա հատուկ ոտքերը կձգի, մի հատ էլ ձեռքերը կձգի, դեռ մեջքի վրա էլ կպառկի ու կնայի։ Ես գործից հոգնած եմ գալիս, ինձ հանգիստ է պետք։
―Ավելացնում եմ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Նա գիշերն էլ է էստեղ պառկած։ Մթան մեջ բոլորը սայթաքում են նրա վրա։ Ես նրա վրա ծածկոցս եմ պատռել։
Սելիզնյովան ասաց․
― Նրա գրպանից միշտ մեխեր են ընկնում։ Անհնար է միջանցքով բոբիկ անցնել, մեկ էլ տեսար, ոտքդ մտավ։
― Նրանք հենց նոր ուզում էին նրան կերոսինով այրել, ― ասաց դռնապանը։
― Մենք նրա վրա կերոսին լցրինք, ― ասաց Կոշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Դա միայն վախացնելու համար, իսկ վառել չէինք պատրաստվում։
― Իսկ ես թույլ չէի էլ տա իմ ներկայությամբ կենդանի մարդ այրել, ― ասաց Սելիզնյովան։
― Իսկ ինչո՞ւ է այս քաղաքացին միջանցքում պառկած, ― հանկարծ հարցրեց ոստիկանը։
― Յահ, լավ տեղ հասար, ― ասաց Կորշունովը, բայց Կալուգինը նրան ընդհատեց ու ասաց․
― Որովհետեւ նա այլ բնակտարածք չունի․ ահա այս սենյակում ես եմ ապրում, այն մյուսում՝ նրանք, այն մեկում՝ նա, իսկ այ Միշինը այստեղ՝ միջանցքում։
― Էդպես չեղավ, ― ասաց ոստիկանը, ― Պետք է այնպես անել, որ ամեն մեկն իր բնակտարածքում պառկի։
― Իսկ նա այլ բնակտարածք չունի, միջանցքից բացի, ― ասաց Կալուգինը։
― Հենց այդպես, ― ասաց Կորշունովը։
― Այդպես նա միշտ այստեղ պառկած է, ― ասաց Սելիզնյովան։
― Այդպես չեղավ, ― ասաց ոստիկանն ու դռնապանի հետ գնաց։
Կորշունովը ցատկեց Միշինի մոտ։
― Ի՜նչ, ― գոռաց նա, ― Ինչպե՞ս ձեզ դա դուր եկավ։
―Սպասեք, ― ասա Կալուգինը, ու մոտենալով Միշինին ասաց, ― լսեցի՞ր ինչ ասաց ոստիկանը։ Վեր կաց։
― Վեր չեմ կենա, ― ասաց Միշինն ու պառկած մնաց։
― Նա հիմա միտումնավոր միշտ այստեղ պառկած կմնա, ― ասաց Սիլիզնյովան։
― Միանշանական, ― ասաց Կալուգինը։
Ու Կորշունովն ասաց․
― Ես դրանում չէի կասկածում։ Parfaitement!

թ․ Ս․ Պետրոսյան

Մեր գետի ափին շատ մարդ էր հավաքվել։ Գետում խորտակվում էր գնդի հրամանատար Սեպունովը։ Նա խեղդվում էր, մինչեւ փորը դուրս թռնում ջրից, գոռում, նորից խորտակվում։ Ձեռքերը թափահարում էր բոլոր ուղղություններով եւ գոռում էր, որ փրկեն իրեն։
Մարդիկ ափին կանգնած մռայլ նայում էին։
―Կխեղդվի,― ասաց Կուզման։
―Պարզ է, որ կխեղդվի,― հաստատեց գլխարկավոր մարդը։
Եւ իսկապես, գնդի հրամանատարը խեղդվեց։
Մարդիկ սկսեցին հեռանալ։