«Դժվար է աստված լինել»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ առաջին)
չ (Գլուխ երկրորդ)
Տող 761. Տող 761.
 
Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։
 
Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։
  
Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետակսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․
+
Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետաքսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․
  
Զղվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․
+
Զզվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․
  
Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուկը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդաիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․
+
Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուքը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդասիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․
  
 
Պետք չէ հիշել այս ամենը, մտածեց Ռումատան։ Այն էլ առավոտյան։ Գրողի ծոցը կորչի այս Տամեոն․․․ Հոգումս մաղձ է կուտակվել, և այսպիսի մենակության մեջ չգիտես ոնց ազատվել մաղձից։ Այո, մենակության մեջ։ Իսկ մենք՝ առողջներս, ինքնավստահներս, արդյոք մտածում էինք, որ այստեղ կհայտնվենք մենակության մեջ։ Չէ՞ որ ոչ ոք չի հավատա դրան։ Անտոն, սիրելիս, քեզ ի՞նչ է պատահել։ Քեզանից դեպի արևմուտք, մինչև քո բարի ու խելոք ընկեր Ալեքսանդր Վասիլևիչը, երեք ժամվա թռիչքային ճանապարհ է։ Արևելքում Պաշկան է․ յոթ տարի մի նստարանի վրա ենք նստել, հավատարիմ, ուրախ ընկեր է։ Դու ուղղակի թթվել ես, Տոշկա։ Ափսոս, մենք, իհարկե, կարծում էինք, թե դու ավելի ուժեղ ես, բայց դե բոլորի հետ էլ պատահում է։ Դժոխային աշխատանք է, հասկանում ենք։ Հիմա դու վերադարձիր Երկիր, հանգստացիր, տեսությամբ զբաղվիր, հետո կերևա․․․
 
Պետք չէ հիշել այս ամենը, մտածեց Ռումատան։ Այն էլ առավոտյան։ Գրողի ծոցը կորչի այս Տամեոն․․․ Հոգումս մաղձ է կուտակվել, և այսպիսի մենակության մեջ չգիտես ոնց ազատվել մաղձից։ Այո, մենակության մեջ։ Իսկ մենք՝ առողջներս, ինքնավստահներս, արդյոք մտածում էինք, որ այստեղ կհայտնվենք մենակության մեջ։ Չէ՞ որ ոչ ոք չի հավատա դրան։ Անտոն, սիրելիս, քեզ ի՞նչ է պատահել։ Քեզանից դեպի արևմուտք, մինչև քո բարի ու խելոք ընկեր Ալեքսանդր Վասիլևիչը, երեք ժամվա թռիչքային ճանապարհ է։ Արևելքում Պաշկան է․ յոթ տարի մի նստարանի վրա ենք նստել, հավատարիմ, ուրախ ընկեր է։ Դու ուղղակի թթվել ես, Տոշկա։ Ափսոս, մենք, իհարկե, կարծում էինք, թե դու ավելի ուժեղ ես, բայց դե բոլորի հետ էլ պատահում է։ Դժոխային աշխատանք է, հասկանում ենք։ Հիմա դու վերադարձիր Երկիր, հանգստացիր, տեսությամբ զբաղվիր, հետո կերևա․․․
Տող 771. Տող 771.
 
Իսկ Ալեքսանդր Վասիլևիչը, ի միջի այլոց, մինչև ուղնուծուծը դոգմատիկ է։ Քանի որ բազիսի տեսությունը չի նախատեսում գորշերի գոյությունը («Ես, աղավնյակս, իմ աշխատանքի տասնհինգ տարիների ընթացքում ոչ մի նման շեղում տեսությունից չեմ նկատել․․․»), ուրեմն գորշերն իմ աչքին են երևում։ Դե որ իմ աչքին նման բաներ են երևում, ուրեմն, նյարդերս թուլացել են և ինձ պետք է ուղարկել հանգստի։ «Դե լավ, ես խոստանում եմ, որ ինքս կնայեմ և կհայտնեմ իմ կարծիքը։ Իսկ առայժմ, դոն Ռումատա, խնդրում եմ ձեզ, հանգիստ մնացեք․․․»։ Իսկ Պավելը, իր մանկության ընկերը՝ բազմահմուտն ու ամենագետը, այսպես ասած, ինֆորմացիայի աղբյուրը․․․ հախուռն կերպով նետվեց ուսումնասիրելու երկու մոլորակների պատմությունը և հեշտությամբ ապացուցեց, որ գորշ շարժումը ընդամենը քաղաքացիների մի շատ սովորական ընդվզում է բարոնների դեմ․ «Սակայն այս երկու օրը ես կգամ քեզ մոտ։ Անկեղծ ասած, մի քիչ վատ եմ զգում Բուդախի պատճառով․․․»։ Սրա համար էլ շնորհակալություն։ Եվ հերիք է։ Կզբաղվեմ Բուդախով, եթե ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ։
 
Իսկ Ալեքսանդր Վասիլևիչը, ի միջի այլոց, մինչև ուղնուծուծը դոգմատիկ է։ Քանի որ բազիսի տեսությունը չի նախատեսում գորշերի գոյությունը («Ես, աղավնյակս, իմ աշխատանքի տասնհինգ տարիների ընթացքում ոչ մի նման շեղում տեսությունից չեմ նկատել․․․»), ուրեմն գորշերն իմ աչքին են երևում։ Դե որ իմ աչքին նման բաներ են երևում, ուրեմն, նյարդերս թուլացել են և ինձ պետք է ուղարկել հանգստի։ «Դե լավ, ես խոստանում եմ, որ ինքս կնայեմ և կհայտնեմ իմ կարծիքը։ Իսկ առայժմ, դոն Ռումատա, խնդրում եմ ձեզ, հանգիստ մնացեք․․․»։ Իսկ Պավելը, իր մանկության ընկերը՝ բազմահմուտն ու ամենագետը, այսպես ասած, ինֆորմացիայի աղբյուրը․․․ հախուռն կերպով նետվեց ուսումնասիրելու երկու մոլորակների պատմությունը և հեշտությամբ ապացուցեց, որ գորշ շարժումը ընդամենը քաղաքացիների մի շատ սովորական ընդվզում է բարոնների դեմ․ «Սակայն այս երկու օրը ես կգամ քեզ մոտ։ Անկեղծ ասած, մի քիչ վատ եմ զգում Բուդախի պատճառով․․․»։ Սրա համար էլ շնորհակալություն։ Եվ հերիք է։ Կզբաղվեմ Բուդախով, եթե ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ։
  
Ամենագիտուն բժիշկ Բուդախ։ Բնիկ իրուկանցի, հռչակավոր բժիշկ, որին Իրուկանի հերցոգը քիչ մնաց ազնվականի կոչում շնորհեր, բայց հետո միտքը փոխեց ու բանտարկեց աշտարակում։ Նա կայսրությունում ամենախոշոր մանագետն է թունաբուժության գծով։ «Խոտերի ու այլ բույսերի մասին, որոնք խորհրդավոր զորություն ունեն դառնալու թաղծի, ուրախության և հանգստության պատճառ, ինչպես նաև իժերի, սարդերի, մերկ վարազի թքի և հյութերի մասին, որ օժտված են նույնպիսի և շատ ուրիշ հատկություններով» հայտնի աշխատության հեղինակը։ Հրաշալի մարդ և, անկասկած, իսկական մտավորական, համոզված ու անկաշառ մարդասեր, ողջ ունեցվածքը՝ մի պարկ գիրք։ Այդ ո՞ւմ կարող էիր դու պետք լինել, բժիշկ Բուդախ, դավադրությունների ու ընչասիրության արյունահեղ ճահճի մեջ ընկղմված այդ խավարամոլ ու տգետ երկրում։
+
Ամենագիտուն բժիշկ Բուդախ։ Բնիկ իրուկանցի, հռչակավոր բժիշկ, որին Իրուկանի հերցոգը քիչ մնաց ազնվականի կոչում շնորհեր, բայց հետո միտքը փոխեց ու բանտարկեց աշտարակում։ Նա կայսրությունում ամենախոշոր մանագետն է թունաբուժության գծով։ «Խոտերի ու այլ բույսերի մասին, որոնք խորհրդավոր զորություն ունեն դառնալու թախծի, ուրախության և հանգստության պատճառ, ինչպես նաև իժերի, սարդերի, մերկ վարազի թքի և հյութերի մասին, որ օժտված են նույնպիսի և շատ ուրիշ հատկություններով» հայտնի աշխատության հեղինակը։ Հրաշալի մարդ և, անկասկած, իսկական մտավորական, համոզված ու անկաշառ մարդասեր, ողջ ունեցվածքը՝ մի պարկ գիրք։ Այդ ո՞ւմ կարող էիր դու պետք լինել, բժիշկ Բուդախ, դավադրությունների ու ընչասիրության արյունահեղ ճահճի մեջ ընկղմված այդ խավարամոլ ու տգետ երկրում։
  
 
Ենթադրենք, որ դու կենդանի ես և գտնվում ես Արկանարում։ Բացառված չէ, իհարկե, որ քեզ գերի են վերցրել Կարմիր Հյուսիսային լեռնաշղթայի լանջերից իջած ավազակ բարբարոսները։ Դա պարզելու համար դոն Կոնդորը մտադիր է կապվել մեր բարեկամ Շուտուլետիդովոդուսի՝ նախնադարյան մշակույթների գծով մասնագետի հետ, որը հիմա ընկնավոր շաման է մի քառասունհինգ անուն ունեցող ցեղապետի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, դու Արկանարում ես, ապա քեզ ամենից առաջ կարող էին բռնել Վագա Անվի մարդիկ։ Եվ նույնիսկ ոչ թե կբռնեին քեզ, այլ կվերցնեին, որովհետև նրանց համար գլխավոր ավարը կլիներ քո ուղեկիցը՝ փողերը տանուլ տված ազնվազարմ դոնը։ Բայց, ինչևիցե, նրանք քեզ չեն սպանի։ Վագա Անիվը չափից դուրս գծուծ է դա անելու համար։ Քեզ կարող էր գերի վերցնել նաև մի որևէ հիմար բարոն։ Առանց որևէ չար մտքի, պարզապես ձանձրույթից և գերհյուրընկալությունից։ Ցանկացել է քեֆ անել ազնվազարմ զրուցակցի հետ ու ճանապարհներին կանգնեցրել է իր դրուժիննիկներին։ Եվ դու նստած կմնաս գարշահոտ խոհանուցում մինչև դոները կուշտ կլակեն ու նոր կբաժանվեն իրարից։ Այս դեպքում էլ քեզ ոչ մի բան չի սպառնում։
 
Ենթադրենք, որ դու կենդանի ես և գտնվում ես Արկանարում։ Բացառված չէ, իհարկե, որ քեզ գերի են վերցրել Կարմիր Հյուսիսային լեռնաշղթայի լանջերից իջած ավազակ բարբարոսները։ Դա պարզելու համար դոն Կոնդորը մտադիր է կապվել մեր բարեկամ Շուտուլետիդովոդուսի՝ նախնադարյան մշակույթների գծով մասնագետի հետ, որը հիմա ընկնավոր շաման է մի քառասունհինգ անուն ունեցող ցեղապետի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, դու Արկանարում ես, ապա քեզ ամենից առաջ կարող էին բռնել Վագա Անվի մարդիկ։ Եվ նույնիսկ ոչ թե կբռնեին քեզ, այլ կվերցնեին, որովհետև նրանց համար գլխավոր ավարը կլիներ քո ուղեկիցը՝ փողերը տանուլ տված ազնվազարմ դոնը։ Բայց, ինչևիցե, նրանք քեզ չեն սպանի։ Վագա Անիվը չափից դուրս գծուծ է դա անելու համար։ Քեզ կարող էր գերի վերցնել նաև մի որևէ հիմար բարոն։ Առանց որևէ չար մտքի, պարզապես ձանձրույթից և գերհյուրընկալությունից։ Ցանկացել է քեֆ անել ազնվազարմ զրուցակցի հետ ու ճանապարհներին կանգնեցրել է իր դրուժիննիկներին։ Եվ դու նստած կմնաս գարշահոտ խոհանուցում մինչև դոները կուշտ կլակեն ու նոր կբաժանվեն իրարից։ Այս դեպքում էլ քեզ ոչ մի բան չի սպառնում։
  
Սակայն փտած Դիվաշխարհում դեռ մնացել են դոն Քսիի և Պերտա Ողնաշարի վերջերս ջախջախված գեղջկական բանակի մնացորդները, նրանց հիմա թաքուն կերակրում է մեր արծիվ դոն Ռեբան, որ հարկ եղած դեպքում հրահրի բարոնների դեմ։ Այ, սրանք արդեն ոչ ոքի չեն խնայում, ու ավելի լավ է սրանց մասին չմտածեմ։ Կա նաև տոհմիկ կայսերական ազնվական դոն Սատարինան, որը հարյուր երկու տարեկան է և լրիվ ցնդած։ Նա տոհմական թշնամանք է տածում Իրուկանի հերցոգների նկատմամաբ և ժամանակ առ ժամանակ առույգանալաով, ձեռքն է գցում բոլոր նրանց, ովքեր անցնում են Իրուկանի սահմանը։ Նա անչափ վտանգավոր է, որովհետև լեղապարկի նոպաների ժամանակ այնպիսի հրամաններ է արձակում, որ ծառաները չեն հասցնում նրա զնդանից դուրս տանել դիակները։
+
Սակայն փտած Դիվաշխարհում դեռ մնացել են դոն Քսիի և Պերտա Ողնաշարի վերջերս ջախջախված գեղջկական բանակի մնացորդները, նրանց հիմա թաքուն կերակրում է մեր արծիվ դոն Ռեբան, որ հարկ եղած դեպքում հրահրի բարոնների դեմ։ Այ, սրանք արդեն ոչ ոքի չեն խնայում, ու ավելի լավ է սրանց մասին չմտածեմ։ Կա նաև տոհմիկ կայսերական ազնվական դոն Սատարինան, որը հարյուր երկու տարեկան է և լրիվ ցնդած։ Նա տոհմական թշնամանք է տածում Իրուկանի հերցոգների նկատմամաբ և ժամանակ առ ժամանակ առույգանալով, ձեռքն է գցում բոլոր նրանց, ովքեր անցնում են Իրուկանի սահմանը։ Նա անչափ վտանգավոր է, որովհետև լեղապարկի նոպաների ժամանակ այնպիսի հրամաններ է արձակում, որ ծառաները չեն հասցնում նրա զնդանից դուրս տանել դիակները։
  
 
Եվ, վերջապես, ամենագլխավորը։ Գլխավորը ո՛չ այն պատճառով, որ առավել հավանական է։ Դոն Ռեբայի գորշ պարեկները։ Մեծ ճանապարհներին վխտող գրոհայինները։ Դու պատահաբար կարող ես ընկած լինել նրանց ձեռքը, և այդժամ պետք է հույսդ դնես միայն ուղեկցողիդ ողջամտության ու սառնասրտության վրա։ Իսկ եթե դոն Ռեբան նույնպես հետաքրքրվում է քեզանո՞վ․․․ Դոն Ռեբան անսպասելի հետաքրքրություններ շատ է ունենում․․․ Նրա լրտեսները կարող էին հայտնած լինել, որ դու պետք է անցնես Արկանարով, և նա քեզ ընդառաջ է ուղարկել ջանադիր ու գորշ սպայի գլխավորությամբ մի ջոկատ, ու հիմա դու նստած ես քարե պարկի մեջ, Ուրախ Աշտարակում․․․
 
Եվ, վերջապես, ամենագլխավորը։ Գլխավորը ո՛չ այն պատճառով, որ առավել հավանական է։ Դոն Ռեբայի գորշ պարեկները։ Մեծ ճանապարհներին վխտող գրոհայինները։ Դու պատահաբար կարող ես ընկած լինել նրանց ձեռքը, և այդժամ պետք է հույսդ դնես միայն ուղեկցողիդ ողջամտության ու սառնասրտության վրա։ Իսկ եթե դոն Ռեբան նույնպես հետաքրքրվում է քեզանո՞վ․․․ Դոն Ռեբան անսպասելի հետաքրքրություններ շատ է ունենում․․․ Նրա լրտեսները կարող էին հայտնած լինել, որ դու պետք է անցնես Արկանարով, և նա քեզ ընդառաջ է ուղարկել ջանադիր ու գորշ սպայի գլխավորությամբ մի ջոկատ, ու հիմա դու նստած ես քարե պարկի մեջ, Ուրախ Աշտարակում․․․

21:30, 26 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Դժվար է աստված լինել

հեղինակ՝ Արկադի Ստրուգացկի, Բորիս Ստրուգացկի
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան ( ռուսերենից)
աղբյուր՝ «Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ»


Այդ օրերին էր, որ ես իմացա,թե ինչ է նշանակում տառապել,ինչ է նշանակում ամաչել,ինչ է նշանակում հուսահատվել։
Պիեռ Աբելյառ


Ահա թե ինչի մասին պետք է ձեզ նախազգուշացնեմ։ Առաջադրանքը կատարելիս ձեզ հետ զենք կվերցնեք հեղինակության համար։ Սակայն և ոչ մի պարագայում ձեզ չի թույլատրվում այն գործադրել։ Ո՜չ մի պարագայում։ Դուք ինձ հասկացա՞ք։
Էռնեստ Հեմինգուեյ


Նախերգանք

Անկայի աղեղնազենի կոթը սև պլաստմասսայից էր, իսկ լարը՝ քրոմային պողպատից, ու ձգվում էր անձայն սահող լծակի մի շարժումով։ Անտոնը դեմ էր նորույթներին․ նրա մարտական զենքը հին էր՝ մարշալ Տոցի, Պիցա Առաջին թագավորի ոճով, պղնձակուռ, անվակով, որի վրա փաթաթվում էր եզան ջլերից պատրաստած լարը։ Ինչ վերաբերում է Պաշկային, ապա նա վերցրել էր օդաճնշիչ հրացան։ Աղեղնազենը նա համարում էր մարդկության մանկություն, քանի որ ծույլ էր ու հյուսնի արհեստից բան չէր հասկանում։

Նրանք մոտեցան հյուսիսային ափին, որտեղ զառիթափի դեղին ավազների միջից դուրս էին ցցվել սոճիների ծուռումուռ արմատները։ Անկան ձեռքից գցեց ղեկաթին ու շուրջը նայեց։ Արևն արդեն անտառի վերևում էր, և ամեն ինչ կապույտ էր, կանաչ ու դեղին՝ կապույտ մշուշ լճի վրա, մուգ կանաչ սոճիներ ու դեղին ափ այն կողմում։ Եվ այս բոլորի վերևում՝ վճիտ, կապտաճերմակ երկինք։

― Այնտեղ ոչ մի բան չկա, ― ասաց Պաշկան։

Երեխաները հենվել էին նավակողին ու նայում էին ջրի մեջ։

― Խոշոր գայլաձուկ է, ― համոզված ասաց Անտոնը։

― Այսպիսի լողաթևերո՞վ, ― հարցրեց Պաշկան։

Անտոնը չպատասխանեց։ Անկան էլ նայեց ջրի մեջ, բայց միայն սեփական արտացուլումը տեսավ։

― Լավ կլիներ լողանայինք, ― ասաց Պաշկան, ձեռքը մինչև արմունկը մտցնելով ջրի մեջ։ ― Սառն է, ― հայտնեց նա։

Անտոնը քայլեց դեպի ցռուկը և թռավ ափ։ Նավակն օրորվեց։ Անտոնը բռնեց նավակողից ու սպասողական նայեց Պաշկային։ Այդ ժամանակ Պաշկան վեր կացավ․ թին դրեց վզին և, պտտեցնելով իրանի ներքևի մասը, երգեց․

Հե՜յ նավապետ վիսլիպուսլի Չլինի՞ թե քնած ես, Զգույշ թե չէ տապակած շնաձկան Վտառներն են հասնում քեզ։

Անտոնը լուռ ցնցեց նավակը։

― Վա՜յ֊ա՜յ, ― գոռաց Պաշկան ու բռնեց նավակողից։

― Ինչո՞ւ տապակած, ― հարցրեց Անկան։

― Չգիտեմ, ― պատասխանեց Պաշկան։ ― Նրանք ափ դուրս եկան։ ― Բայց լավ է, չէ՞, «․․․ տապակած շնաձկան վտառներ»։

Նրանք նավակը ափ հանեցին։ Ոտքերը խրվում էին խոնավ ավազի մեջ, որը ծածկված էր սոճու չորացած փշատերևով ու կոներով։ Նավակը ծանր էր ու լպրծուն, բայց նրանք դուրս քաշեցին ջրից ու, ծանր հևալով, կանգ առան։

― Ոտքս ցավացրի, ― ասաց Պաշան և ուղղեց գլխի կարմիր կապը։ Նա շատ աչալուրջ հետևում էր, որ գլխակապի հանգույցը լինի աջ ականջի վերևում, ինչպես որ իրուկանյան ծովահեններինը։ ― Կյանքը թանկ բան չէ, օ քե՜յ, ― հայտարարեց նա։

Անկան մտազբաղ մատն էր ծծում։

― Փո՞ւշ մտավ, ― հարցրեց Անտոնը։

― Չէ։ Մաշկս քերծվեց։ Ձեզանից մեկնումեկը այնպիսի ճանկեր ունի, որ․․․

― Հապա ցուց տուր։

― Այո, ― ասաց Անտոնը։ ― Քերծվել է։ Հը, ի՞նչ անենք։

― Դնենք ուսներիս ու ափի երկայնքով․․․ ― առաջարկեց Պաշկան։

― Էլ ինչի՞ դուրս եկանք նավակից, ― ասաց Անտոնը։

― Նավակով հավն էլ կկարողանա, ― բացատրեց Պաշկան։ ― Իսկ ափով եղեգնուտը՝ մեկ, զառիթափը՝ երկու, գետափոսերը՝ երեք։ Շերեփաձկներով։ Լոքո էլ կա։

― Տապակած լոքոների վտառներ, ― ասաց Անտոնը։

― Դու իսկի սուզվե՞լ ես գետափոսի մեջ։

― Հա, սուզվել եմ։

― Ես չեմ տեսել։ Ոչ մի անգամ չեմ տեսել։

― Դու շատ բան չես տեսել։

Անկան մեջքը դարձրեց նրանց, բարձրացրեց աղեղնազենն ու նետն արձակեց քսան քայլ այն կողմ կանգնած սոճու վրա։ Կեղևի կտորները թափվեցին ցած։

― Ապրե՛ս, ― ասաց Պաշկան ու իսկույն էլ կրակեց իր հրացանով։ Նա նշան բռնեց Անկայի նետի վրա, բայց չկպավ։ ― Շունչս չպահեցի, ― բացատրեց նա։

― Իակ եթե պահեի՞ր, ― հարցրեց Անտոնը։ Նա նայում էր Անկային։

Անկան թափով ձգեց աղեղնալարը։ Նա հոյակապ մկաններ ուներ։ Անտոնը հիացած նայում էր, թե թուխ մաշկի տակ ինչպես գլորվեց երկգլուխ մկանի գնդիկը։

Անկան շատ ուշադիր նշան բռնեց ու մի անգամ էլ նետն արձակեց։ Երկրորդ նետը ճայթյունով խրվեց բնի մեջ՝ առաջինից մի քիչ ներքև։

― Իզուր տեղն ենք այսպես անում, ― ասաց Անկան, իջեցնելով աղեղնազենը։

― Ի՞նչը, ― հարցրեց Անտոնը։

― Ծառերն ենք փչացնում։ Մի երեխա երեկ նետերով խփում էր ծառին, ու ես նրան ստիպեցի, որ ատամներով նետերը հանի բնից։

― Պաշկա, ասաց Անտոնը։ ― Հապա վազիր, քո ատամները պինդ են։

― Իմ ատամը ծակ է, ― պատասխանեց Պաշկան։

― Լավ, ― ասաց Անկան։ ― Եկեք մի բան անենք։

― Ես հավես չունեմ զառիթափերը բարձրանալու, ― ասաց Անտոնը։

― Ես էլ։ Ուղիղ գնանք։

― Ո՞ւր, ― հարցրեց Պաշկան։

― Ուր պատահի։

― Դե ասա։

― Ուրեմն գնանք սայվա, ― ասաց Պաշկան։ ― Տոշկա, գնանք մոռացված խճուղին։ Հիշո՞ւմ ես։

― Բա ո՜նց։

― Գիտե՞ս Անեչկա․․․ ― սկսեց Պաշկան։

― Ես քեզ համար Անեչկա չեմ, ― կտրեց նրա խոսքը Անկան։ Նա տանել չէր կարող, երբ իրեն ոչ թե Անկա էին ասում, այլ մի ուրիշ ձևով։

Անտոնը դա իսկույն մտքում պահեց ու անմիջապես ասաց․

― Մոռացված խճուղի։ Այդտեղով ոչ ոք չի գնում։ Ու քարտեզի վրա էլ չկա։ Եվ հայտնի չէ, թե ուր է գնում այդ խճուղին։

― Իսկ դուք եղե՞լ եք այնտեղ։

― Եղել ենք։ Բայց չենք հասցրել ուսումնասիրել։

― Ճանապարհ ոչ մի տեղից դեպի ոչ մի տեղ, ― ասաց ուշքի եկած Պաշկան։

― Դա շատ լավ է, ― ասաց Անկան։ Նրա աչքերը դարձան նեղ անցքեր։ ― Գնանք։ Երեկոյան կհասնե՞նք։

― Ի՜նչ ես ասում։ Մինչև տասներկուսը կհասնենք։

Նրանք մագլցեցին զառիթափի վրայով։ Հասնելով զառիթափի ծայրին՝ Պաշկան հետ նայեց։ Ներքևում դեղին ծանծաղուտներով կապույտ լիճն էր, ավազի վրա ընկած նավակը ու մերձափնյա հանգիստ, յուղափայլ ջրի վրա կոհակվող կլոր օղակները․ երևի դա հենց գայլաձուկն էր պոչով շրմփացրել ջրին։ Պաշկային համակեց սովորական անորոշ հիացմունքը, որն ինքը միշտ զգում էր, երբ Տոշկայի հետ փախչում էր գիշերօթիկից, ու առջևում օրն էր, լրիվ անկախ օր՝ չհետախուզված տեղերով, գետնամորիով, ամայի, տոթակեզ մարգագետիններով, մոխրագույն մողեսներով, անսպասելի հայտնվող աղբյուրների սառնորակ ջրով։ Ու, ինչպես միշտ, ուզեց գոռալ ու բարձր ցատկոտել, և նա անմիջապես արեց իր սրտի ուզածը, իսկ Անտոնը, ծիծաղելով, նայեց նրան, և նա Անտոնի աչքերում լրիվ փոխըմբռնում կարդաց։ Իսկ Անկան երկու մատները մտցրեց բերանը և կտրիճավարի սուլեց, ու նրանք մտան անտառ։

Սոճուտը ցանցառ էր, և նրանք անընդհատ սայթաքում էին գետնին թափված փշատերևների վրայով քայլելիս։

Արևի շեղ ճառագայթները թափանցում էին սլացիկ բների արանքներից, ու հողը ծածկված էր ոսկեգույն ցոլքերով։ Խեժի, լճի ու մորու հոտը բռնել էր անտառը, երկնքում գեղգեղում էին անտեսանելի թռչնակները։

Անկան քայլում էր առջևից, աղեղնազենը դրած թևի տակ, մերթ ընդ մերթ կռանում պոկում էր արնակարմիր, ասես լաքապատ մորին։ Անտոնը գնում էր նրա հետևից, ուսին դրած մարշալ Տոցի մարտական զենքը։ Նետերով ծանր կապարճը թփթփում էր նրա մեջքին։ Նա քայլում էր ու նայում Անկայի արևախանձ, համարյա սև, դուրս ցցված ողերով պարանոցին։ Երբեմն նա շրջվում էր ու չորս կողմը նայում, փնտրելով Պաշկային, բայց Պաշկան չէր երևում, միայն երբեմն, մերթ աջից, մերթ ձախից արևի տակ բոցկլտում էր նրա կարմիր գլխարկը։ Անտոնը պատկերացրեց, թե Պաշկան, հրացանը պատրաստ պահած, ինչպես է սողոսկում սոճիների արանքով, պլոկված քթով, նիհար, գիշատիչ դեմքը առաջ մեկնած։ Պաշկան թաքուն մոտենում էր սայվային։ Իսկ սայվան կատակներ չի սիրում։ Սայվան, բարեկամս, քեզ հարց կտա, ու դու պիտի կարողանաս պատասխանել, մտածեց Անտոնը, և արդեն ուզում էր կռանալ, բայց Անկան առջևում էր, ու նա կարող էր հետ շրջվել։ Շատ անհարմար բան կստացվեր։

Անկան հետ նայեց ու հարցրեց։

― Դուք սուսուփո՞ւս դուրս եկաք։

Անտոնը թոթվեց ուսերը։

― Իակ ո՞վ է աղմուկ֊աղաղակով գնում։

― Ես ոնց որ աղմուկ բարձրացրի, ― մտահոգ ասաց Անկան։ ― Ես վայր գցեցի թասը, ու հանկարծ միջանցքում ոտնաձայներ լսվեցին։ Երևի Կույս Կատյան էր, այսօր նա է հերթապահում։ Ստիպված էի թռչել ծաղկաթմբի վրա։ Ի՞նչ ես կարծում, Տոշկա, ի՞նչ ծաղիկներ են այդ թմբի վրա աճում։

― Քո պատուհանի տա՞կ։ Չգիտեմ։ Իսկ ի՞նչ կա որ։

― Շատ համառ ծաղիկներ են։ «Քամին չի կոտրում դրանց, փոթորիկը չի պոկում»։ Արդեն քանի տարի է թռչում են այդ թմբի վրա, իսկ ծաղիկների հեչ պետքն էլ չէ։

― Հետաքրքի՜ր է, ― խորիմաստ ասաց Անտոնը։ Նա հիշեց, որ իր պատուհանի տակ էլ այդպիսի մի ծաղկաթումբ կա, ու այդ ծաղիկներն էլ «չեն կոտրվում» քամուց ու փոթորկից։ Բայց ինքը երբեք չի մտածել այդ մասին։

Անկան կանգ առավ, սպասեց, մինչև Անտոնը հասավ իրեն, ու մի բուռ մորի մեկնեց նրան։ Անտոնը զգուշորեն վերցրեց երեք հատապտուղ։

― Էլի վերցրու, ― ասաց Անկան։

― Շնորհակալություն, ― ասաց Անտոնը։ ― Ես սիրում եմ մեկ մեկ հավաքել։ Իսկ Կույս Կատյան ոնց որ վատը չի, չէ՞։

― Նայած ում համար, ― ասաց Անկան։ ― Երբ ամեն երեկո մարդուն հայտարարում են, որ նրա ոտքերը կամ փոշոտ են կամ ցեխոտ․․․

Նա լռեց։ Զարմանալիորեն հաճելի էր անտառում Անկայի հետ միասին քայլելը, արմունկներով իրար կպնելը ու նրան նայելը․ ի՜նչ սիրուն է, ճարպիկ ու արտակարգ բարյացակամ, ու ինչքան մեծ են նրա խաժ, սև թարթիչներով աչքերը։

― Այո, ― ասաց Անտոնը, ձեռքը մեկնելով առաջ, որ պոկի արևի տակ պսպղացող սարդոստյանը։ ― Ի՜նչ֊ի՜նչ, բայց նրա ոտքերը փոշոտ չեն։ Եթե քեզ գրկած են տանում ջրափոսերի վրայով, ուրեմն ոտքերդ չեն ցեխոտվի․․․

― Ո՞վ է նրան գրկած տանում։

― Օդերևութաբանական կայանի Հենրիխը։ Ճանաչում ես, հաղթանդամ, շեկ մազերով․․․

Նրանք նորից լռեցին։ Անտոնը նայեց Անկային։ Անկայի աչքերը ոնց որ սև անցքեր լինեին։

― Իսկ դա ե՞րբ է եղել, ― հարցրեց Անկան։

― Մի լուսնյակ գիշեր, ― արդեն անտրամադիր պատասխանեց Անտոնը։ ― Մենակ թե բերանիցդ բան չթռցնես, հա։

Անկան ծիծաղեց։

― Ոչ ոք քեզ չստիպեց, որ ասեիր, Տոշկա, ― ասաց նա։ ― Մորի ուզո՞ւմ ես։

Անտոնը մեքենաբար վերցրեց հատապտուղները հողոտ ափից ու գցեց բերանը։

― Մի օր էլ քեզ գրկած կտանեն։ Քեզ դուր կգա՞, որ սկսեն այդ մասին խոսել։

― Որտեղի՞ց հնարեցիր, որ ես մտադիր եմ խոսել, ― ցրված ասաց Անկան։ ― Ես ընդհանրապես չեմ սիրում բացբերաններին։

― Լսիր, ի՞նչ ես մտածում։

― Առանձնապես ոչ մի բան։ ― Անկան ցնցեց ուսերը։ Մի քիչ հետո մտերմաբար հայտնեց․ ― Ախր ես ձանձրացել եմ ամեն աստծո իրիկուն ոտքերս երկու անգամ լվալուց։

Խեղճ Կույս Կատյա, մտածեց Անտոնը։ Սա քեզ համար սայվա չէ։

Նրանք դուրս եկան արահետ։ Արահետը իջնում էր ներքև, անտառն ավելի ու ավելի էր մթնում։ Այստեղ փարթամորեն աճել էր ձարխոտը։ Սոճիների բները ծածկված էին մամուռով ու քարաքոսների սպիտակ փրփուրով։ Սակայն սայվան կատակ չի սիրում։ Հանկարծ խռպոտ ձայնը, որի մեջ ոչ մի մարդկային բան չկար, մռնչաց․

― Կանգնի՛ր։ Զենքդ ցած գցիր, դո՛ւ, ազնվազարմ դո՛ն և դու, դոնա՛։

Երբ սայվան հարց է տալիս, պետք է հասցնես պատասխանել։ Կտրուկ շարժումով Անտոնը Անկային գցեց ձախ կողմի ձարխոտերի մեջ, իսկ ինքը թռավ աջ կողմի ձարխոտերի մեջ, գլորվեց ու պառկեց փտած կոճղի հետևում։ Խռպոտ արձագանքը դեռևս թնդում էր սոճիների արանքում, իսկ արահետն արդեն դատարկ էր։ Լռություն տիրեց։

Կողքի վրա պառկած՝ Անտոնը պտտեց անվակը ու ձգեց աղեղնալարը։ Չրխկաց կրակոցը, և Անտոնի վրա ինչ֊որ աղբ թափվեց։ Անմարդկային խռպոտ ձայնը հայտնեց․

― Դոնը վիրավորվել է գարշապարից։

Անտոնը տնքաց ու ոտքն իրեն ձգեց։

― Չէ, այդ ոտքդ չի, մյո՜ւսը, ― ճշտեց ձայնը։

Լսվեց Պաշկայի հռհռոցը։ Անտոնը զգուշորեն գլուխը դուրս հանեց կոճղի հետևից, սակայն մթնշաղի կանաչ մշուշում ոչ մի բան չէր երևում։

Այդ պահին լսվեց մի ականջ ծակող սուլոց ու դղրդոց, ասես անտառում ծառ տապալվեց։

― Ուո՜ւ, ― խուլ ձայնով ասաց Պաշկան։ ― Գթացե՜ք։ Գթացե՜ք։ Մի՛ սպանեք ինձ։

Անտոնն իսկույն վեր թռավ։ Ձարխոտերի միջից նրան ընդառաջ դուրս եկավ Պաշկան։ Նա ձեռքերը վեր էր բարձրացրել։ Անկայի ձայնը հարցրեց․

― Տոշկա, դու նրան տեսնո՞ւմ ես։

― Ոնց որ ափիս մեջ, ― համոզիչ ասաց Անտոնը։ ― Շուռ չգա՛ս, ― գոռաց նա Պաշկայի վրա։ ― Ձեռքերդ դիր գլխիդ։

Պաշկան հնազանդորեն ձեռքերը դրեց գլխին ու հայտարարեց․

― Ես ոչ մի բան չեմ ասի։

― Ի՞նչ անենք սրան, Տոշկա, ― հարցրեց Անկան։

― Հիմա կտեսնես, ― ասաց Անտոնը ու հարմար նստեց կոճղին, աղեղնազենը դնելով ծնկներին։ ― Անդո՛ւնդ, ― գոռաց նա Գեկսա Իրուկանցու ձայնով։

Պաշկան մեջքով արտահայատում էր իր արհամարհանքն ու անհնազանդությունը։ Անտոնի արձակած ծանր նետը ճայթյունով խրվեց Պաշկայի գլխավերևի ճյուղի մեջ։

― Պա֊հո՜, ― ասաց Անկայի ձայնը։

― Իմ անունը Բոն Մորեխ է, ― դժկամորեն խոստովանեց Պաշկան։ ― «Եվ այստեղ նա, հավանաբար, կընկնի, մեկը նրանցից, ովքեր նրա հետ էին»։

― Հայտնի բռնակալ է ու մարդասպան, ― բացատրեց Անտոնը։ ― Բայց նա ոչ մի բան ձրի չի անում։ Ո՞վ է քեզ ուղարկել։

― Ինձ ուղարկել է Սատարինա Անգութը, ― ստեց Պաշկան։

Անտոնը արհամարհանքով ասաց․

― Ահա այս ձեռքը կտրեց դոն Սատարինայի ժանտահոտ կյանքի թելը Ծանր Թրերի անտառում, երկու տարի առաջ։

― Ես բոլորովին մոռացել էի, ― շտապեց ասել Պաշկան։ ― Ինձ ուղարկել է Արատա գեղեցիկը։ Ձեր գլուխների դիմաց նա ինձ խոստացել էր հարյուր ոսկի։

Անտոնը ձեռքը խփեց ծնկին։

― Ա՜յ քեզ ստախոս, ― գոռաց նա։ ― Ախր Արատան ինչո՞ւ պիտի բանի տեղ դներ քեզ նման ստահակին։

― Թող, այնուամենայնիվ, մի նետ խրեմ նրա գանգը, ― դաժանորեն ասաց Անկան։

Անտոնը բռնվեց դիվային ծիծաղով։

― Ի միջի այլոց, ― ասաց Պաշկան, ― քո աջ կրունկը վիրավոր է, դու պիտի արյունաքամ լինես։

― Չէ՜ մի, ― առարկեց Անտոնը։ ― Նախ՝ անընդհատ սպիտակ ծառի կեղև եմ ծամում, և երկրորդ, երկու սիրուն բարբարոսուհիներ արդեն կապել են իմ վերքերը։

Ձարխոտերը շարժվեցին, և Անկան դուրս եկավ արահետ։ Նրա այտը քերծվել էր, ծնկները հողոտ էին ու կանաչած։

― Ժամանակն է նրան ճահիճը գցելու, ― հայտարարեց նա։ ― Երբ թշնամին չի հանձնվում՝ նրան ոչնչացնում են։

Պաշկան ձեռքերն իջեցրեց։

― Դու ընդհանրապես խաղի կանոնները խախտում ես, ― ասաց նա Անտոնին։ ― Ըստ քեզ ստացվում է, որ Գեկսան լավ մարդ է։

― Դու ինձ չգիտես, ― ասաց Անտոնը և նույնպես դուրս եկավ արահետ։ ― Սայվան կատակ չի անում, կեղտոտ վարձկան։

Անկան հրացանը վերադարձրեց Պաշկային։

― Ինչ է, դուք միշտ այդպես կրակո՞ւմ եք իրար վրա, ― նախանձով հարցրեց նա։

― Բա ոնց, ― զարմացավ Պաշկան։ Ինչ է, մենք պիտի գոռանք «Կը՛խ֊կը՛խ։ Պու֊պո՜ւ», հա՞։ Խաղի մեջ պետք է ռիսկի տարրեր լինեն։

Անտոնը անփութորեն ասաց։

― Օրինակ, մենք հաճախ ենք Վիլհելմ Տել խաղում։

― Հերթով, ― վրա բերեց Պաշկան։ ― Մի օր ես եմ կանգնում խնձորով, մի օր՝ նա։

Անկան հայացքով չափեց նրան։

― Ախ այդպե՜ս, ― դանդաղ ասաց նա։ ― Հետաքրքիր կլիներ ձեզ նայելը։

― Մենք՝ հաճույքով, ― թունոտ ասաց Անտոնը։ ― Բայց խնձոր չունենք։

Պաշկան հռհռաց։ Այդ ժամանակ Անկան նրա գլխից պոկեց ծովահենական կապը ու իսկույն դրանից մի երկար տոպրակ սարքեց։

― Խնձորը պայմանական բան է, ― ասաց նա։ ― Այ սա հրաշալի թիրախ է։ Եկեք Վիլհելմ Տել խաղանք։

Անտոնը նրա ձեռքից վերցրեց կարմիր տոպրակը և ուշադիր զննեց։ Նա հայացքը գցեց Անկային։ Անկայի աչքերը ոնց որ սև ճեղքեր լինեին։ Իսկ Պաշկան զվարճանում էր՝ նա շատ ուրախ էր։ Անտոնը տոպրակը մեկնեց նրան։

― «Երեսուն քայլից կխփեմ խաղաթղթին, ― հանգիստ ձայնով ասաց նա։ ― Հասկանալի է, ծանոթ ատրճանակով»։

― Ճի՞շտ, ― ասաց Անկան ու դիմեց Պաշկային։ ― Իսկ դու բարեկամս, երեսուն քայլից կխփե՞ս խաղաթղթին։

― Պաշկան տոպրակը հարմարեցնում էր գլխին։

― Երբևիցե մենք կփորձենք, ― ասաց նա, սեպերը բացելով։ ― Ժամանակին ես վատ չէի կրակում։

Անտոնը շրջվեց ու քայլեց արահետով, բարձրաձայն հաշվելով քայլերը։

Երեսուն քայլ հեռավորությունից Պաշկան շատ փոքր էր երևում։ Տոպրակի կարմիր եռանկյունին տնկվել էր նրա գլխին, ոնց որ խեղկատակի թասակ։ Պաշկան քթի տակ ծիծաղում էր։ Նա դեռևս խաղում էր։ Անտոնը կռացավ ու անշտապ սկսեց ձգել աղեղը։

― Օրհնո՜ւմ եմ քեզ, իմ հայր Վիլհելմ, ― գոռաց Պաշկան։ ― Ու շնորհակալ եմ քեզնից, ինչ էլ որ լինի։

Անտոնը դրեց նետը ու մեջքը շտկեց։ Պաշկան ու Անկան նայում էին նրան։ Նրանք կանգնած էին իրար կողքի։ Արահետն ասես մի մութ ու խոնավ միջանցք լիներ բարձր, կանաչ պատերի արանքում։ Անտոնը բարձրացրեց աղեղնազենը։ Մարշալ Տոցի ռազմական սարքը շատ էր ծանրացել։ Ձեռքերս դողում են, մտածեց Անտոնը։ Վատ է։ Ափսոս։ Նա հիշեց, ինչպես ձմռանը ինքն ու Պաշան մի ամբողջ ժամ ձնագնդով խփում էին պարսպասյան թուջե կոնին։ Ձնագնդերը նետում էին քսան, տասնհինգ և տասը քայլից, ու ոչ մի կերպ չէին կարողանում նշանին խփել։ Անտոնն ամբողջ ուժով խզակոթը սեղմեց ուսին։ Անկան շատ մոտ է կանգնած, մտածեց նա։ Ուզում էր գոռալ, որ Անկան հեռանա, բայց հասկացավ, որ դա հիմարություն կլինի։ Բարձր։ Ավելի բարձր․․․ Հանկարծ նա համակվեց վստահությամբ, որ եթե հիմա ինքը մեջքով շրջվի նրանց կողմը, ֆունտանոց նետը, այնուամենայնիվ կխրվի ճիշտ Պաշայի քթարմատը՝ ուրախ, կանաչ աչքերի մեջտեղը։ Նա բացեց աչքերն ու նայեց Պաշկային։ Պաշկան էլ չէր ծիծաղում։ Իսկ Անկան դանդաղորեն վեր էր բարձրացնում չռված մատներով ձեռքը, և նրա դեմքը շատ լարված էր ու շատ մեծավարի։ Եվ այնժամ Անտոնն էլ ավելի բարձրացրեց աղեղնազենն ու սեղմեց ձգանը։ Նա չտեսավ, թե ուր թռավ նետը։

― Չկպավ, ― շատ բարձր ասաց նա։

Չծալվող ոտքերով առաջ գնալով, նա քայլեց արահետով։ Պաշկան կարմիր տոպրակով սրբեց դեմքը, հետո թափ տալով բացեց ու նորից կապեց գլխին։ Անկան կռացավ ու գետնից վերցրեց իր աղեղնազենը։ Եթե նա դրանով հիմա խփի գլխիս, մտածեց Անտոնը, ես միայն շնորհակալություն կասեմ նրան։ Բայց Անկան նույնիսկ չնայեց նրան։

Անկան շրջվեց Պաշկայի կողմն ու հարցրեց․

― Գնացի՞նք։

― Հիմա, ― ասաց Պաշկան։

Նա նայեց Անտոնին ու մատով թխկթխկացրեց իր ճակատին։

― Իսկ դու արդեն վախեցար, ― ասաց Անտոնը։

Պաշկան մի անգամ էլ մատով թխկթխկացրեց իր ճակատին ու գնաց Անկայի հետևից։ Անտոնը գնում էր նրանց հետևից ու ճգնում էր խեղդել իր տարակուսանքը։

Լավ, իսկ ես ի՞նչ արեցի, մտածում էր նա։ Ինչո՞ւ են նրանք թթվել։ Դե, հասկանալի է, Պաշկան վախեցավ։ Միայն դեռ հայտնի չէ, թե ով ավելի շատ վախեցավ՝ Վիլհելմ֊հայրի՞կը, թե՞ Տել֊որդին։ Բայց դե Անկան ինչո՞ւ է խռովել։ Երևի վախեցավ Պաշկայի համար։ Իսկ ես ի՞նչ պիտի անեի։ Քարշ եմ գալիս նրանց հետևից, որնց որ օտար մարդ լինեմ։ Այ հիմա կթողնեմ ու կգնամ։ Կթեքվեմ ձախ, այնտեղ լավ ճահիճ կա։ Միգուցե բու էլ բռնեմ այնտեղ։ Բայց նա նույնիսկ քայլերը չդանդաղեցրեց։ Դա կնշանակի՝ ընդմիշտ, մտածեց նա։ Նա կարդացել էր, որ այդպես շատ հաճախ է լինում։

Նրանք ավելի շուտ դուրս եկան լքված ճանապարհը, քան կարծում էին։ Արևը բարձրացել էր, ու սոսկալի շոգ էր։ Ծառերի սուր փշերը լցվել էին նրա ծոցը ու ծակծկում էին։ Ճանապարհը բետոնապատ էր, և երկար մոխրաշեկ սալերը քայքայվել էին։ Սալերի արանքներում չոր խոտ էր աճել։ Ճանապարհի եզրին աճած կռոթուկը կորել էր փոշու մեջ։ Օդում բզզոցով թռչում էին բրոնզաբզեզները․ ու մեկը լկտիաբար զարկվեց Անտոնի ճակատին։ Շուրջը լուռ էր ու տխուր։

― Նայեք, ― ասաց Պաշկան։

Ճանապարհի մեջտեղով ձգված ժանգոտ մետաղալարից կախված էր մի կլոր թիթեղյա վահանակ, որի ներկը վաղուց թափվել էր։ Ըստ երևույթին, այնտեղ կարմիր ֆոնի վրա դեղին ուղղանկյուն է նկարված եղել։

― Սա ի՞նչ է, ― հենց այնպես հարցրեց Անկան։

― Ավտոմոբիլային նշան, ― ասաց Պաշկան։ ― «Մուտքն արգելված է»։

― «Աղյուս է», ― բացատրեց Անտոնը։

― Իսկ ինչի՞ համար է ճանապարհը։

Պաշկան թոթվեց ուսերը։

― Ախր սա հին խճուղի է, ― բացատրեց նա։

― Այս խճուղին միկողմանի է, միայն մեկ ուղղությամբ է թույլ տրվում երթևեկությունը, ― հայտարարեց Անտոնը։

Անկան մեջքով շրջվել էր նրա կողմը։

― Նախնիները իմաստուն են եղել, ― մտազբաղ ասաց Պաշկան։ ― Գնում ես, գնում ես մի երկու հարյուր կիլոմետր, ու հանկարծ շրխկ՝ «աղյուս»։ Ճանապարհը չի կարելի շարունակել, ու մեկն էլ չկա, որ բան հարցնես։

― Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կարող է լինել այս նշանի հետևում, ― ասաց Անկան։ Նա շուրջը նայեց։ Չորս կողմը, մի քանի կիլոմետր տարածությամբ, փռված էր ամայի անտառը, ու ոչ մեկից չէր կարելի իմանալ, թե ինչ կա այնտեղ, այս նշանի հետևում։ ― Իսկ գուցե դա բնավ էլ «աղյուս» չէ՞, ― ասաց Անկան։ ― Ներկը, տեսեք, լրիվ թափվել է․․․

Այդ ժամանակ Անտոնը խնամքով նշան բռնեց ու կրակեց։ Չտեսնված բան կլիներ, եթե նետը դիպչեր մետաղալարին, ու նշանն ընկներ ուղիղ Անկայի ոտքերի տակ։ Բայց նետը դիպավ նշանի վերին մասին, ծակեց ժանգոտ թիթեղը, և միայն չորացած ներկը թափվեց։

― Հիմար, ― ասաց Անկան առանց շրջվելու նրա կողմը։

Դա առաջին բառն էր, որով նա դիմեց Անտոնին Վիլհելմ Տել խաղից հետո։ Անտոնը ծուռ ժպտաց։

― "And enterprises of great pitch and moment, ― արտասանեց նա, ― with this regard their currents turn away and lose the name of action"։

Հավատարիմ Պաշկան գոռաց․

― Տղե՜րք, այստեղով ավտոմեքենա է անցել։ Հիմա, ամպրոպից հետո։ Այ, նայեք, խոտը տրորված է։ Այ սա էլ․․․

Պաշկայի բախտը բերում է, մտածեց Անտոնը։ Նա սկսեց զննել ճանապարհի վրա դրոշմված հետքերը ու նույնպես տեսավ տրորված խոտն ու դողերից մնացած սև շերտն այնտեղ, որտեղ ավտոմեքենան արգելակել էր բետոնի մեջ եղած ճեղքի պատճառով։

― Ըհը, ― ասաց նա։ ― Մեքենան անցել է նշանի տակով։

Դա բոլորին էլ պարզ էր, սակայն Անտոնն առարկեց․

― Ճիշտ հակառակը, մեքենան այն կողմից է եկել։

Պաշկան զարմացած հայացը հառեց նրան։

― Հո չե՞ս կուրացել։

― Նա եկել է այն կողմից, ― համառորեն կրկնեց Անտոնը։ ― Գնանք հետքով։

― Անհեթեթ բաներ ես ասում, ― ջղայնացավ Պաշկան։ ― Նախ ոչ մի կարգին վարորդ չի անցնի «աղյուսի» տակով։ Երկրորդ, նայիր, այս ճեղքը, այ, արգելակման հետքը․․․ Ուրեմն ո՞ր կողմից է եկել։

― Շատ պետք են ինձ քո կարգին վարորդները։ Ես ինքս էլ եմ անկարգ ու հիմա կգնամ նշանի տակով։

Պաշկան կատաղությունից գունատվեց։

― Ուր ուզում ես գնա, ― ասաց նա, ակամա կմկմալով։ ― Անխե՛լք։ Լրիվ ցնդդել ես շոգից։

Անտոնը շրջվեց և, ուղիղ նայելով իր առաջ, գնաց նշանի կողմը։ Նա միայն մի բան էր ուզում, որ առջևում հայտնվեր մի պայթեցված կամուրջ, և որ հարկ լիներ այն կողմ անցնել։ Ինչ գործ ունեմ ես, այդ կարգինների հետ, մտածում էր նա։ Ուր ուզում են, թող գնան․․․ իրենց Պաշենկայի հետ։ Նա հիշեց, որ Անկան շշպռեց Պավելին, երբ սա նրան Անեչկա անվանեց, ու մի քիչ հանգստացավ։ Նա հետ նայեց։

Պաշկային իսկույն տեսավ․ Բոն Մորեխը, երեք տակ ծալված, գնում էր խորհրդավոր մեքենայի հետքով։ Ճանապարհի վրա կախված ժանգոտ վահանակը կամացուկ օրորվում էր, և տակից երևում էր կապույտ երկինքը։ Իսկ Անկան նստել էր ճանապարհի պռնկին՝ արմունկները հենած մերկ ծնկներին ու կզակը դրած բռունցքներին։

․․․ Նրանք հետ դարձան արդեն մթնշաղին։ Տղաները թիավարում էին, իսկ Անկան նստած էր ղեկի մոտ։ Սև անտառի վերևում կախվել էր կարմիր լուսինը, մոլեգնորեն կռկռում էին գորտերը։

― Այնպես լավ էինք ամեն ինչ մտածել, ― տխուր ասաց Անկան։ Դուք․․․

Տղաները չպատասխանեցին։ Հետո Պաշկան կամացուկ հարցրեց․

― Տոշկա, ի՞նչ կար այնտեղ, նշանի տակ։

― Պայթեցված կամուրջ, ― Պատասխանեց Անտոնը։ ― Ու մի ֆաշիստի կմախք, որին շղթաներով կապել էին գնդացրին։ ― Նա մի քիչ մտածեց ու ավելացրեց։ ― Գնդացիրը լրիվ խրվել էր հողի մեջ․․․

― Հը՜մ․․․ ― ասաց Պաշկան։ ― Պատահում է։ Իսկ ես այնտեղ մի մարդու օգնեցի, մեքենան էր նորոգում։

Գլուխ առաջին

Երբ Ռումատան անցավ սուրբ Միկայի գերեզմանի մոտով (որը թվով յոթերորդն էր և վերջինը այս ճանապարհին), արդեն մթնել էր։ Գովական խամախարյան հովատակը, որը դոն Տամեոյից ստացել էր թղթախաղում շահած գումարի դիմաց, լրիվ անպետք բան դուրս եկավ։ Ձին քրտնել էր և հազիվհազ առաջ էր գնում երերուն վարգով։ Ռումատան ծնկներով սեղմում էր նրա կողերը, ձեռնոցով խփում էր նրա ականջների մեջտեղը, բայց հովատակը միայն տրտում թափահարում էր գլուխը, առանց ընթացքն արագացնելու։ Ճանապարհի երկայնքով աճած թփերը աղջամուղջում նման էին քարացած ծխի քուլաների։ Անտանելիորեն բզզում էին մոծակները։ Պղտոր երկնքում դողդողում էին հատուկենտ դժգույն աստղերը։ Մերթ ընդ մերթ փչում էր մեղմ քամին, որը միաժամանակ և՛ տաք էր, և՛ սառը, ինչպես միշտ լինում է աշնանը տոթ, փոշոտ ցերեկներով և ցուրտ գիշերներով այս ծովափնյա երկրում։

Ռումատան ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ և սանձն ազատ թողեց։ Շտապելն իմաստ չուներ։ Մինչև կեսգիշեր կես ժամ էր մնում, իսկ Զկռտացող անտառն իր ատամնավոր, սև ուրվագծով արդեն երևում էր հորիզոնում։ Չորս կողմը փռված էին վարած դաշտերը, աստղերի տակ փայլփլում էին ճահիճները, որոնցից մեռած ժանտահոտ էր փչում, սևին էին տալիս բլուրները ու Ներխուժման ժամանակների փտած ցանկապատները։ Հեռու֊հեռվում ձախ կողմից բռնկվում ու մարում էր հրացոլքը։ Ըստ երևույթին, վառվում էր մի գյուղ՝ մեկն այն անհամար ու միօրինակ Մեռելավաններից, Կախաղանավաններից, Թալանավաններից, որոնք վերջերս Օգոստոսափայլի հրամանով վերանվանվել էին Երազավաններ, Լիավաններ ու Հրեշտակավաններ։ Հարյուրավոր մղոններով, Նեղուցի ափերից մինչև Զկռտացող անտառի սայվան, տարածվում էր այդ երկիրը՝ պարուրված մոծակների ամպերով, կտրտված ձորակներով, ողողված ճահիճներով, վարակված տենդով, ժանտամահով ու զազրահոտ հարբուխով։

Ճանապարհի ոլորանում թփերի մոտից անջատվեց մի սև կերպարանք։ Հովատակը խրտնեց, վեր տնկելով գլուխը։ Ռումատան իսկույն ձեռքն առավ սանձը, ըստ սովորության ուղղեց աջ ձեռքի ժանյակը, ափը դրեց թրի կոթին ու նայեց այդ կողմը։ Ճանապարհին հայտնված մարդը հանեց գլխարկը։

― Բարի երեկո, ազնվազարմ դոն, ― կամաց ասաց նա։ ― Ներեցեք, խնդրում եմ։

― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց Ռումատան, լսելով նրան։

Անաղմուկ ծուղակներ չեն լինում։ Ավազակներին մատնում է աղեղնալարի ճտճտոցը, գորշ գրոհայինները չեն կարողանում զսպել զզվելի գարեջրից առաջացող զկռտոցը, բարոնի դրուժիննիկները ագահորեն ֆսսացնում են ու զրնգացնում երկաթե զենքերը, իսկ վանականները՝ ստրուկ որսացողները, աղմուկով քորվում են։ Երևում է, այս մարդը կապ չուներ դրանց հետ։ Եվ ընդհանրապես նա, համեստ թիկնոցով այդ փոքրամարմին, հաստլիկ քաղաքացին, նման չէր ստահակի։

― Թույլ տվեք վազել ձեր կողքից, ― ասաց նա խոնարհվելով։

― Խնդրեմ, ― ասաց Ռումատան, սանձը ձգելով։ ― Կարող եմ բռնել ասպանդակից։

Մարդը քայլեց նրա կողքից։ Նա գլխարկը պահել էր ձեռքում, և երևում էր նրա ճաղատ գագաթը։ Գործակատար է, մտածեց Ռումատոն։ Գնում է բարոնների կալվածքերն ու անասնավաճառների տները, վուշ ու մթերքներ գնում նրանցից։ Խիզախ գործակատար է, ոնց որ․․․ Իսկ գուցեև գործակատար չէ․․․ Գուցե ուսյալ է։ Փախստական։ Վտարված։ Հիմա դրանք շատացել են ճանապարհներին, ավելի շատ են, քան գործակատարները․․․ Իսկ գուցե լրտե՞ս է։

― Ո՞վ ես դու և որտեղացի՞, ― հարցրեց Ռումատան։

― Իմ անունը Կիուն է, ― տրտում ասաց քաղաքացին։ ― Ես Արկանարից եմ։

― Փախչո՞ւմ ես Արկանարից, ― ասաց Ռումատան, կռանալով դեպի նա։

― Փախչում եմ, ― տխուր համաձայնեց քաղաքացին։

Տարօրինակ մարդ է, մտածեց Ռումատան։ Կամ գուցե, այնուամենայնիվ, լրտե՞ս է։ Պետք է ստուգել։ Իսկ ինչո՞ւ։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ է դա պետք։ Ո՞վ եմ ես, որ ստուգեմ նրան։ Ու ոչ մի ցանկություն էլ չունեմ ստուգելու։ Ինչո՞ւ պիտի չհավատամ նրան։ Ահա նա, այս ուսյալը, փախչում է քաղաքից, որ փրկի կյանքը․․․ Նա մենակ է, նա վախենում է, նա թույլ է ու պաշտպանության կարիք է զգում․․․ Եվ ահա, ազնվական է հանդիպել նրան։ Ազնվականներն իրենց հիմարության ու գոռոզության պատճառով բան չեն հասկանում քաղաքականությունից, բայց երկար սրեր ունեն ու չեն սիրում գորշերին։ Ինչո՞ւ քաղաքացի Կիունը անշահախնդիր պաշտպանություն չխնդրի հիմար ու գոռոզ ազնվականից։ Եվ վերջ։ Ես ոչ մի բան էլ չեմ ստուգի։ Ես դրա կարիքը չունեմ։ Կխոսենք, ժամանակը շուտ կանցնի, ու բարեկամների պես կբաժանվենք իրարից․․․

― Կիուն․․․ ― ասաց նա։ ― Ես ճանաչում էի մի Կիունի։ Թիթեղյա փողոցում էր ապրում, ալքիմիկոս էր ու դեղավաճառ։ Դու հո նրա ազգականը չե՞ս։

― Ավա՜ղ, այո, ― ասաց Կիունը։ ― Ճիշտ է, ես նրա հեռավոր ազգականն եմ, բայց թե միևնույնն է․․․ մինչև տասներկուերորդ պորտը․․․

― Իսկ ո՞ւր ես փախչում, Կիուն։

― Մի որևէ տեղ․․․ Հեռու։ Շատերը Իրուկան են փախչում։ Ես էլ կփորձեմ այնտեղ ընկնել։

― Հա՜, ― ասաց Ռումատուն։ ― Ու դու մտածեցիր, որ ազնվազարմ դոնը քեզ կանցկացնի՞ ուղեկալից։

Կիունը չպատասխանեց։

― Կամ էլ, գուցե մտածում ես, որ ազնվազարմ դոնը չի՞ իմանում, թե ով է Թիթեղյա փողոցի ալքիմիկոս Կիունը։

Կիունը լուռ էր։ Ոնց որ այն չեմ ասում, ինչ պետք է, մտածեց Ռումատուն։ Նա կանգնեց ասպանդակների վրա ու գոռաց, ընդօրինակելով Թագավորական հրապարակի մունետիկին․

― Մեղադրվում է աստծո, թագի և անդորրի դեմ գործած ահավոր ու աններելի հանցանքների համար։

Կիունը չէր պատասխանում։

― Իսկ եթե ազնվազարմ դոնը պաշտում է դոն Ռեբայի՞ն։ Եթե նա ամբողջ հոգով նվիրված է գորշ խոսքին ու գորշ գործի՞ն։ Թե՞ դու կարծում ես, որ դա անհնարին բան է։

Կիունը չէր պատասխանում։ Աջից մթության մեջ երևաց կախաղանի կոտրված ստվերը։ Ձողափայտից օրորվում էր գլխիվայր կախված մերկ մարմինը։ Է՛հ, միևնույն է, բան չի ստացվում, մտածեց Ռումատան։ Նա ձգեց սանձը, բռնեց Կիունի ուսից և դեմքով շրջեց իր կողմը։

― Իսկ եթե ազնվազարմ դոնը հենց հիմա քեզ կախի այս թափառաշրջիկի կո՞ղքը, ― ասաց նա, հայացքը գամելով սպիտակ դեմքին ու սև ակնախոռոչներին։ ― Հենց ես, իմ ձեռքով։ Արագ ու հմտորեն։ Արկանարյան պինդ պարանով։ Հանուն իդեալների։ Հը, ինչո՞ւ ես լռում, ուսյալ Կիուն։

Կիունը չէր պատասխանում։ Նրա ատամները իրար էին զարնվում, ու նա անզոր գալարվում էր Ռումատայի ձեռքի տակ, ոնց որ ճզմված մողես։ Հանկարծ ճամփեզրի առվի մեջ ինչ֊որ բան ընկավ շրմփոցով, և նույն պահին էլ, ասես այդ շրմփոցը խլացնելու համար, նա հուսակտուր գոռաց․

― Դե կախի՛ր։ Կախի՛ր, դավաճան։

Ռումատան խոր շունչ քաշեց ու բաց թողեց Կիունին։

― Ես կատակ արեցի, ― ասաց նա։ ― Մի՛ վախեցիր․․․

― Սուտ է, սուտ է․․․ ― հեծկլտալով փնթփնթաց Կիունը։ ― Ամենուրեք սուտ է․․․

― Լավ, մի՛ նեղացիր, ― ասաց Ռումատան։ ― Ավելի լավ է վերցրու գցածդ, կթրջվի․․․

Կիունը մի քիչ կանգնած մնաց, օրորվելով ու հեծկլտալով, ձեռքերով թփթփացրեց իր թիկնոցին ու մտավ առուն։ Ռումատոան սպասում էր, հոգնած, թամբի վրա կծկված։ Ուրեմն, այսպես է պետք, մտածում էր նա, ուրեմն այլ կերպ հնարավոր չէ․․․ Կիունը դուրս եկավ առվից, փաթեթը մտցնելով ծոցը։

― Գրքեր են, իհարկե, ― ասաց Ռումատան։

Կիունը տարուբերեց գլուխը։

― Ոչ, ― ասաց նա խռպոտ ձայնով։ ― Ընդամենը մեկ գիրք է։ Իմ գիրքը։

― Ինչի՞ մասին ես գրում։

― Կարծում եմ, որ դա ձեզ չի հետաքրքրի, ազնվազարմ դոն։

Ռումատան խոր հոգոց հանեց։

― Բռնիր ասպանդակից, ― ասաց նա։ ― Գնանք։

Երկար ժամանակ նրանք լուռ էին։

― Լսիր, Կիուն, ― ասաց Ռումատան։ ― Ես կատակ արեցի։ Մի՛ վախեցիր ինձանից։

― Փառահե՜ղ աշխարհ, ― խոսեց Կիունը։ ― Ուրա՜խ աշխարհ։ Բոլորը կատակում են։ Ու բոլորն էլ իրար նման են կատակում։ Նույնիսկ ազնվազարմ Ռումատան։

Ռումատան զարմացավ։

― Դու գիտե՞ս իմ անունը։

― Գիտեմ, ― ասաց Կիունը։ ― Ես ձեզ ճանաչեցի ճակատի ապարաշից։ Ու շատ ուրախացա, որ հանդիպեցի ճանապարհին․․․

Դե իհարկե, այ թե ինչը նա նկատի ուներ, որ ինձ դավաճան անվանեց, մտածեց Ռումատան։ Ու ասաց․

― Իսկ ես կարծեցի, թե դու լրտես ես։ Ես միշտ սպանում եմ լրտեսներին։

― Լրտես․․․ ― կրկնեց Կիունը։ ― Այո, իհարկե։ Մեր ժամանակներում շատ հեշտ ու օգտակար է լրտես լինելը։ Մեր արծիվը, ազնվազարմ դոն Ռեբան, պարտավոր է իմանալ, թե ինչ են խոսում ու մտածում թագավորի հպատակները։ Շա՜տ կուզեի լրտես լինել «Գորշ ուրախություն» պանդոկում, շարքային լրտես։ Շա՜տ լավ, շա՜տ պատվավոր գործ է։ Երեկոյան ժամը վեցին մտնում ես գարեջրատուն ու նստում իմ սեղանի մոտ։ Պանդոկապանը շտապ ինձ է մոտենում առաջին գավաթով։ Ինչքան ուզեմ , կխմեմ, գարեջրի համար վճարում է դոն Ռեբան, ավելի ճիշտ՝ ոչ ոք չի վճարում։ Ես նստում եմ, գարեջուր խմում ու ականջ դնում։ Երբեմն ձևացնում եմ, թե գրի եմ առնում խոսակցությունները, և լեղապատառ մարդուկները իսկույն ինձ են մոտենում իրենց բարեկամությունն ու քսակը առաջարկելով։ Նրանց աչքերում ես տեսնում եմ միայն իմ ուզածը՝ շնային հավատարմություն, հարգալից վախ ու մի սքանչելի անզոր ատելություն։ Ես անպատիժ կարող եմ ձեռք գցել աղջիկներին ու կսմթել կանանց՝ աժդահա ամուսինների աչքի առաջ, ու նրանք միայն ստորաքարշորեն կհռհռան․․․ Հրաշալի դատողություն է, չէ, ազնվազարմ դոն։ Ես սա լսել եմ մի տասնհինգամյա տղայից՝ Հայրենասիրական դպրոցի ուսանողից․․․

― Ու դու ի՞նչ ասացիր նրան, ― հետաքրքրվեց Ռումատան։

― Իսկ ի՞նչ կարող էի ասել։ Նա չէր հասկանա։ Ու ես նրան պատմեցի, որ երբ Վագա Անվի մարդիկ լրտես են բռնում, պատռում են նրա փորը ու մեջը պղպեղ լցնում․․․ Իսկ հարբած զինվորները լրտեսին խցկում են պարկն ու խեղդում արտաքնոցում։ Ու սա զուտ ճշմարտություն է, բայց նա չհավատաց ինձ։ Նա ասաց, որ դպրոցում նրանք այդպիսի բաներ չեն անցել։ Այդ ժամանակ ես մի թուղթ հանեցի ու գրեցի մեր խոսակցությունը։ Դա ինձ պետք էր գրքիս համար, իսկ նա, խղճուկը, որոշեց, որ ես դա գրում եմ մատնելու համար, ու վախից տակը թրջեց․․․

Թփերի միջից երևացին Կմախք Բակոյի պանդոկի լույսերը։

Կիունը կմկմաց ու լռեց։

― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց Ռումատան։

― Այնտեղ գորշ պարեկներն են, ― շշնջաց Կիունը։

― Հետո ի՞նչ, ― ասաց Ռումատան։ ― Լսիր ևս մեկ դատողություն, պատվարժան Կիուն։ Մենք սիրում ու գնահատում ենք այդ հասարակ ու գռեհիկ ջահելներին, մեր գորշ մարտական անասունին։ Նրանք հարկավոր են մեզ։ Այսուհետև ռամիկը պետք է լեզուն քաշի իրեն, եթե չի ուզում ճոճվել կախաղանից։ ― Նա ծիծաղեց, որովհետև գերազանց արտահայտվեց՝ գորշ զորանոցների լավագույն ավանդույթներով։

Կիունը կծկվեց ու գլուխը քաշեց ուսերի մեջ։

― Ռամիկի լեզուն պետք է իմանա իր տեղը։ Աստված ռամիկին լեզու է տվել ոչ թե բարբառելու համար, այլ իր պարոնի կոշիկները լիզելու համար, քանզի պարոնին աստված է կարգել․․․

Պանդոկի մոտ կանգնած էին գորշ պարեկների թամբած ձիերը։ Բաց պատուհանից լսվում էր խռպոտ հայհոյանք ու վեգերի շրխկոց։ Դռան շեմին, հրեշավոր փորով ծածկելով մուտքը, կանգնած էր ինքը Կմախք Բակոն, հագին՝ թևքերը ծալած հնամաշ կաշվե բաճկոն։ Փռչոտ թաթով նա բռնել էր տապարը, երևում է, հենց նոր էր շներին մորթել ճաշի համար, ու հիմա քրտնել էր ու դուրս էր եկել հանգստանալու։ Աստիճաններին տրտում նստել էր մի գորշ գրոհային, մարտական կացինը դրած ծնկների արանքը։ Կացնի կոթը մի կողմ էր թեքել նրա մռութը։ Երևում էր, որ նրա սիրտը խառնում էր շատ խմելուց։ Նկատելով հեծյալին՝ նա փսլինքը կուլ տվեց ու խզխզան ձայնով գոռաց․

― Կը․․․ կանգնի՛ր։ Հե՜յ, ով ես․․․ Դու, ազնվազարմ․․․

Ռումատան կզակը վեր տնկելով, անցավ նրա կողքով, նույնիսկ չնայելով վրան։

― ․․․ Իսկ եթե ռամիկի լեզուն ուրիշ կոշիկ է լիզում, ― բարձր խոսում էր նա, ― ապա այդ լեզուն պետք է արմատախիլ արվի, քանզի ասված է․ «Քո լեզուն իմ թշնամին է․․․»

Կիունը թաքնվելով ձիու գավակի հետևում, լայն քայլերով գնում էր նրա կողքից։ Ռումատան աչքի պոչով տեսնում էր, թե ոնց է քրտնել նրա ճաղատը։

― Կանգնի՛ր, քեզ եմ ասում, ― գոռաց գրոհայինը։

Լսվում էր, ինչպես է նա, կացինը շրխկացնելով, գլորվում աստիճաններով ներքև, հայհոելով միաժամանակ և՛ աստծուն, և՛ սատանային, և՛ ամեն տեսակ ազնվազարմ տականքներին։

Հինգ հոգի կլինեն, մտածեց Ռումատան, վեր քաշերլով թևքածալերը։ Հարբած մսագործներ։ Անհեթեթություն է։

Նրանք անցան պանդոկի մոտով ու թեքվեցին դեպի անտառ։

― Եթե պետք է, ես կարող եմ ավելի արագ քայլել, ― ասաց Կիունը, անբնական վստահ ձայնով։

― Հիմարություն, ― ասաց Ռումատան, դանդաղեցնելով ընթացքը։ ― Շատ ձանձրալի կլիներ, որ այսքան ճանապարհ գնայինք ու ոչ մի անգամ չկռվեինք։ Մի՞թե դու երբեք կռվելու ցանկություն չես ունենում, Կիուն։ Միայն խոսում ես, խոսում․․․

― Ոչ, ― ասաց Կիունը։ ― Ես երբեք կռվելու ցանկություն չեմ ունեցել։

― Վատն էլ հենց դա է, ― ասաց Ռումատան, ետ շրջելով ձիուն ու դանդաղ հագնելով ձեռնոցները։

Ճանապարհի ոլորանից դուրս պրծան երկու հեծյալ և, տեսնելով նրան, միանգամից կանգ առան։

― Հե՜յ, դու, ազնվազա՜րմ դոն, ― գոռաց մեկը։ ― Հապա մի անցագիրդ ցո՛ւյց տուր։

― Լկտի՛, ― ապակե ձայնով խոսեց Ռումատան։ ― Դուք հո անգրագետ եք, անցագիրը ձեր ինչի՞ն է պետք։

Նա ծնկներով խթանեց հովատակին ու վարգով ընդառաջ գնաց գրոհայիններին։ Վախենում են, մտածեց նա։ Խեղճացել են․․․ Գոնե մի երկու ապատակ հասցնեի։ Ո՛չ․․․ Չի՛ լինի։ Ոնց է ուզում թափել օրվա ընթացքում կուտակված ատելությունը և, կարծես, բան չի ստացվի։ Մնանք մարդասեր։ Ներենք բոլորին ու խաղաղ լինենք աստվածների պես։ Թող նրանք կոտորեն ու պղծեն, մենք խաղաղ կլինենք աստվածների պես։ Աստվածները շտապելու տեղ չունեն, նրանց առջևում հավերժությունն է։

Նա կիպ մոտեցավ հեծյալներին։ Գրոհայինները վեհերոտ բարձրացրին կացիններն ու հետ֊հետ գնացին։

― Հը՞, ― ասաց Ռումատան։

― Դե ինչ, ուրեմն․․․ շփոթված ասաց առաջին գրոհայինը։ ― Ուրեմն, էդ դո՞ւք եք, ազնվազարմ դոն Ռումատա։

Երկրորդ գրոհայինը իսկույն շրջեց ձիու գլուխն ու մի կողմ սլացավ։ Առաջինը շարունակում էր հետ֊հետ գնալ, իջեցնելով կացինը։

― Ներող կլինեք, ազնվազարմ դոն, ― շուտասելուկի պես կրկնում էր նա։ ― Չճանաչեցինք։ Սխալվեցինք։ Պետական գործ է, սխալները միշտ հնարավոր են։ Տղերքը մի քիչ կոնծել են ու գլուխները տաքացրել․․․ Ինքներդ գիտեք, դժվար ժամանակներ են․․․ Բռնում ենք փախստական ուսյալներին։ Մենք չէինք ցանկանա, որ դուք բողոքեիք, ազնվազարմ դոն․․․

Ռումատան մեջքը դարձրեց նրա կողմը։

― Բարի ճանապարհ ազնվազարմ դոնին, ― թեթևացած ասաց գրոհայինը։

Երբ նա հեռացավ, Ռումատան կամացուկ կանչեց․

― Կիուն։

Ոչ ոք չպատասխանեց։

― Հե՜յ, Կիո՜ւն։

Ու նորից պատասխան չստացավ։ Լարելով լսողությունը՝ նա մոծակների բզզոցի միջից լսեց թփերի խշխշոց։ Կիունը արագ֊արագ դաշտի միջով գնում էր դեպի արևմուտք, որտեղ քսան մղոն հեռավորությամբ անցնում էր իրուկանյան սահմանը։ Ահա և բոլորը, մտածեց Ռումատան։ Ահա և ամբողջ խոսակցությունը։ Միշտ նույն բանն է։ Ստուգում, երկիմաստ առակների զգույշ փոխանակում․․․ Շաբաթներով զզվում ես հազարումի տականքների հետ խոսելուց, իսկ երբ իսկական մարդու ես հանդիպում՝ խոսելու ժամանակ չի լինում։ Պետք է թաքցնել նրան, փրկել, ապահով տեղ ուղարկել, և նա գնում է, այդպես էլ չհասկանալով՝ բարեկամի՞ էր հանդիպել, թե քմահաճ վիժվածքի։ Եվ դու ինքդ էլ ոչ մի բան չես իմանում նրա մասին։ Ի՞նչ է ուզում նա, ի՞նչ կարող էր անել, ինչո՞ւ է ապրում։

Նա հիշեց իրիկնային Արկանարը։ Գլխավոր փողոցի քարակերտ տները, գինետան կողքի բարեհամբյուր լապտերիկը։ Կուշտ ու բարեհոգի խանութպանները գարեջուր են խմում մաքուր սեղանների մոտ նստած ու խոսում են, որ աշխարհն այնքան էլ վատը չէ, որ հացի գներն ընկնում են, իսկ զրահների գները բարձրանում են, դավադրությունները ժամանակին են մերկացվում, կախարդներին ու կասկածելի ուսյալներին ցից են հանում, թագավորը, ինչպես միշտ, մեծ է ու պայծառ, իսկ դոն Ռեբան անսահման խելոք է և աչալուրջ։ «Ինչ ասես չեն հորինի․․․ Աշխարհը կլոր է․․․ Է՜, ինձ որ մնա՝ թող քառակուսի լինի, բայց դու մարդկանց մտքերը մի պղտորի․․․» «Ամեն վատ բան գրքերից է գալիս, եղբայրներ»։ Իբր «երջանկությունը փողի մեջ չէ, իբրև գյուղացին էլ մարդ է, հետո ավելի վիրավորական ոտանավորներ են թխում, իսկ հետո էլ՝ խռովություն․․․», «Դրանց բոլորին ցից պետք է հանել, եղբայրներ․․․ Ես գիտե՞ք ինչ կանեի, դրանց մեկ֊մեկ կհարցնեի՝ գրագե՞տ ես։ Ցի՛ց հանել։ Ոտանավո՞ր ես գրում։ Ցի՛ց հանել։ Աղյուսակ գիտե՞ս։ Ցի՛ց հանել, շատ բան գիտի․․․», «Բինա՛, թմբլիկ, էլի երեք գավաթ գարեջուր բեր ու տապակած ճագար․․․»։ Իսկ սալարկած խճուղու վրա պայտած կոշիկներով դխկդխկացնում են (դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ) գորշ շապիկներ հագած և աջ ուսերին ծանր կացիններ դրած հաղթանդամ կարմրամռութ ջահելները։ «Եղբայրներ, ահա նրանք, մեր պաշտպանները։ Մի՞թե սրանք թույլ կտան։ Ո՜նց չէ․․․ Իսկ իմը, իմը․․․ Աջ կողմում է։ Երեկ դեռ դնգսում էի նրան։ Հա, եղբայրներ, հիմա ձեզ համար խառը ժամանակներ չեն։ Գահի հաստատություն, բարեկեցություն, անխախտ խաղաղություն և արդարություն։ Ուռա՜, գորշ վաշտեր։ Ուռա՜, դոն Ռեբա։ Փա՜ռք մեր թագավորին։ է՜հ, տղերք, ի՞նչ հրաշալի կյանք է․․․»

Իսկ Արկանարի թագավորության մթին հարթավայրով, որը լուսավորվում էր հրդեհների հրացոլքով ու կրակի կայծերով, մոծակների խժռած ճանապարհներով ու արահետներով, արնաշաղախ ոտքերով, քրտնքի ու փոշու մեջ կորած, տանջված, ահաբեկված, հուսալքված, սակայն պողպատի պես ամուր իրենց միակ համոզմունքի մեջ, փախչում են նրանք, գնում են, շրջանցելով ուղեկալները, փախչում են օրենքից դուրս հայտարարված հարյուրավոր դժբախտներ, որովհետև նրանք կարող են և ուզում են բուժել ու սովորեցնել հիվանդություններից տառապող ու տգիտության մեջ խարխափող իրենց ժողովրդին, որովհետև նրանք էլ, աստվածների պես, կավից ու քարից արարում են երկրորդ բնությունը՝ զարդարելով գեղեցկությանն անտեղյակ ժողովրդի կյանքը, որովհետև նրանք թափանցում են բնության գաղտնիքների մեջ, կամենալով այդ գաղտնիքները ի սպաս դնել իրենց անփորձ, հազարումի անհեթեթությամբ ահաբեկված ժողովրդին։ Անպաշտպան, բարի, անգործնական, իրենց ժամանակից շատ առաջ քայլող մարդիկ․․․

Ռումատան հանեց ձեռնոցը ու թափով խփեց հովատակի ականջների մեջտեղին։

― Դե, սատկա՛ծ, ― ասաց նա ռուսերեն։

Արդեն կեսգիշեր էր, երբ նա մտավ անտառ։

Հիմա ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որտեղից հայտնվեց այս տարօրինակ անունը՝ Զկռտացող անտառ։ Պաշտոնական ավանդությունն ասում էր, որ երեք հարյուր տարի առաջ թագավորական մարշալ Տոցի՝ հետագայում Արկանարի անդրանիկ թագավորի երկաթե վաշտերը, հետապնդելով պղնձամորթ բարբարոսների հորդաներին, մտնում են սայվա և այստեղ դադար առնելիս, ապիտակ ծառերի կեղևից եփում են մի գարեջուր, որն անզուսպ զկռտոց էր առաջացնում։ Ըստ ավանդության, մի առավոտ ճամբարում շրջելիս մարշալ Տոցը, կնճռոտելով ազնվատոհմիկ քիթը, ասել է․ «Սա ինչ անտանելի բան է։ Ամբողջ անտառը զկռտում է ու գարեջրի հոտ փչում»։ Եվ իբր թե հենց այստեղից էլ անտառը ստացել է իր անունը։

Ինչևիցե, սա մի արտասովոր անտառ էր։ Այստեղ աճում էին ամուր, սպիտակ բներով վիթխարի ծառեր, որպիսիք կայսրությունում ուրիշ ոչ մի տեղ չէին աճում, ո՛չ Իրուկանի դքսությունում, ո՛չ էլ մանավանդ Սռան առևտրական հանրապետությունում, որը վաղուց իր բոլոր անտառները օգտագործել էր նավեր սարքելու համար։ Պատմում էին, որ Հյուսիսային Կարմիր լեռնաշղթայից այն կողմ, բարբարոսների երկրում, շատ կան այդպիսի անտառներ, բայց ինչ է, քի՞չ բաներ են պատմում բարբարոսների երկրի մասին․․․

Անտառով ձգվող ճանապարհը բացել էին երկու դար առաջ։ Այդ ճանապարհը տանում էր դեպի արծաթի հանքերը և ավատական իրավունքով պատկանում էր Պամպա բարոններին՝ մարշալ Տոցի համախոհներից մեկի ժառանգներին։ Պամպա բարոնների ավատական իրավունքը տարեկան տասներկու փութ մաքուր արծաթ էր նստում արկանարյան թագավորների վրա, այդ պատճառով էլ յուրաքանչյուր նոր հերթական թագավոր գահ բարձրանալուն պես զորք էր հավաքում ու կռվի գնում բարոնների դեմ, որոնք բնակվում էին Բաու ամրոցում։ Ամրոցի պարիսպները շատ ամուր էին, բարոնները՝ կտրիճ մարդիկ, յուրաքանչյուր արշավանքը նստում էր երեսուն փութ մաքուր արծաթ, և ջախջախված բանակի վերադարձից հետո արկանարյան թագավորները կրկին ու կրկին հաստատում էին Պամպա բարոնների ավատական իրավունքը մի քանի արտոնությունների հետ միաին, ինչպես, օրինակ, թագավորական սեղանի մոտ նստած քիթ քչփորելը, Արկանարից արևմուտք ընկած վայրերում որս անելը և թագաժառանգներին անունով կոչելը՝ առանց տիտղոսներն ու կոչումները թվելու։

Զկռտացող անտառը լի էր խորհրդավոր գաղտնիքներով։ Առավոտյան այս ճանապարհով ձգվում էին հանքանյութով բեռնված սայլերը, իսկ գիշերները ճանապարհը ամայի էր, որովհետև շատ քիչ կտրիճներ էին համարձակվում այդտեղով քայլել աստղերի լույսի տակ։ Ասում էին, որ գիշերները Հայր ծառին նստած կռնչում է Սիու թռչունը, որին ոչ ոք չի տեսել, որովհետև նա սովորական թռչուն չէ։ Ասում էին, որ խոշոր փրչոտ սարդերը ճյուղերից ցատկում են ձիերի պարանոցներին, մի ակնթարթում կրծում երակները ու խմում նրանց արյունը։ Ասում էին, որ անտառում թափառում է մի հինավուրց վիթխարի գազան՝ Պեխը, որը ծածկված է թեփուկներով, սերունդ է տալիս տասներկու տարին մեկ անգամ, ունի տասներկու պոչ, որոնք թունավոր քրտինք են արտադրում։ Իսկ ոմանք էլ տեսել էին, թե ինչպես օրը ցերեկով այս ճանապարհով անցնում էր, փնթփնթալով իր գանգատները, լրիվ մերկ, անմազ վարազը, որին անիծել էր սուրբ Միկան․ այս կատաղած վարազին երկաթը չէր խոցում, իսկ ոսկորը միանգամից խոցում էր։

Այստեղ կարելի էր հանդիպել նաև փախստական ստրուկին (նրա թիակների մեջտեղում երևում էր ձյութով դրոշմված խարանը), որը լռակյաց էր և անողորմ՝ արյունախում փրչոտ սարդի պես։ Եվ երեք տակ ծալված կախարդին, որը խորհրդավոր սունկեր էր հավաքում իր կախարդական դեղերի համար, որոնց օգնությամբ կարելի էր դառնալ անտեսանելի, վերածվել տարբեր կենդանիների, կամ էլ ձեռք բերել երկրորդ ստվերը։ Ճանապարհի երկայնքով քարշ էին գալիս ահարկու Վագա Անվի գիշերային ստահակները, և արծաթի հանքից փախած սպիտակ, թափանցիկ դեմքերով ու սև ափերով փախստականները։ Հեքիմները այստեղ էին հավաքվում գիշերով, իսկ բարոն Պամպայի լկտի որսորդները բացատում շամփուրների վրա էին անցկացնում գողացած ցուլերին և խորովում։

Անտառի թավուտում, ճանապարհից մեկ մղոն հեռավորության վրա, ծերությունից չորացած մի վիթխարի ծառի տակ հողի մեջ էր խրվել հսկայական գերաններից սարքված խրճիթը, որը շրջապատված էր սևացած ցանկապատով։ Խարխլված խրճիթն այստեղ կանգնած էր անհիշելի ժամանակներից, նրա դուռը միշտ փակ էր, իսկ փտած շեմի մոտ տնկված էին ամբողջական ծառաբներից քանդակված կուռքերը։

Այս խրճիթը Զկռտացող անտառի ամենավտանգավոր տեղն էր։ Ասում էին, որ տասներկու տարին մեկ այստեղ է գալիս զառամյալ Պեխը, որ ծնի իր ժառանգին, և իսկույն էլ սողալով խրճիթի տակ՝ շունչը փչում է, այնպես որ խրճիթի տակը լրիվ լցված է սև թույնով, իսկ երբ այդ թույնը դուրս կհոսի, այ հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ կկործանվի։ Ասում էին, որ անձրևոտ գիշերներին կուռքերը դուրս են գալիս հողի միջից, մոտենում են ճանապարհին ու նշաններ տալիս։ Ու նաև ասում էին, որ երբեմն մեռյալ պատուհաններում վառվում է ոչ մարդկային մի լույս, ինչ֊որ ձայներ են լսվում, և ծխնելույզից դուրս եկող ծուխը սյան պես ձգվում է մինչև երկինք։

Վերջերս Բարեհուստ (ռամկավարի՝ Գեղջկավան) խուտորի չխմող խենթուկ Իրմա Կուկիշը հիմարավարի երեկոյան կողմ մոտեցել էր խրճիթին ու պատուհանից ներս նայել։ Նա տուն էր վերադարձել արդեն հիմարացած, իսկ երբ մի քիչ խելքը գլուխն էր եկել, պատմել էր, որ խրճիթում պայծառ լույս էր վառվում, և հասարակ սեղանի մոտ մի մարդ էր նստել, ոտքերը դրել էր նստարանին ու խմում էր տակառից, որը բռնել էր մի ձեռքով։ Այդ մարդու դեմքը հասնում էր համարյա գոտկատեղին ու ամբողջովին ծածկված էր ինչ֊որ բծերով։ Պարզ է, որ դա սուրբ Միկան էր, երբ չէր դավանում մեր հավատին, մի քանի կին էր պահում, հարբեցող էր ու զազրելի հայհոյող։ Վախդ պիտի զսպեիր, որ կարողանայիր նրա վրա նայել։ Պատուհանից փչում էր քաղցր ու թախծոտ մի հոտ, և շրջակա ծառերի վրա ստվերներ էին քայլում։ Բոլոր կողմերից մարդիկ էին գալիս լսելու խենթ Իրմայի պատմածը։ Իսկ դրա վերջն այն եղավ, որ գրոհայինները եկան ու, նրա ձեռքերը ոլորելով, տարան Արկանար քաղաքը։ Բայց մարդիկ շարունակում էին խոսել խրճիթի մասին և հիմա այն անվանում էին Հարբած Որջ․․․

Անցնելով վիթխարի ձարխոտի մացառների միջով, Ռումատան ձիուց իջավ Հարբած Որջի մոտ ու սանձը փաթաթեց կուռքերից մեկին։ Խրճիթում լույս էր վառվում, բայց դուռը կախված էր մեկ ծխնուց։ Հայր Կաբանին, ուժասպառ, նստած էր սեղանի մոտ։ Սենյակը պարուրված էր սպիրտի սուր հոտով, սեղանին թափված կրծած ոսկորների ու խաշած շաղգամի արանքում դրված էր մի հսկայական կավե գավաթ։

― Բարի երեկո, հայր Կաբանի, ― ասաց Ռումատան, շեմից ներս մտնելով։

― Ես ձեզ ողջունում եմ, ― արձագանքեց հայր Կաբանին իր խռպոտ ձայնով, որ նման էր մարտական եղջերափողի ձայնին։

Զրնգացնելով խթանները, Ռումատան մոտեցավ սեղանին, ձեռնոցները նետեց նստարանին ու նորից նայեց հայր Կաբանիին։ Հայր Կաբանին անշարժ նստել էր, կախ ընկած այտերով դեմքը ափերի մեջ առած։ Կիսաճերմակ փռչոտ հոնքերը կախվել էին այտերի վրա, ինչպես չոր խոտն է ցած կախվում ձորի պռնկից։ Ամեն անգամ շունչ քաշելիս ծակոտկին քթի ռունգերից սուլոցով դուրս էր թռչում օդը, որ հագեցված էր չմարսված ալկոհոլով։

― Ես ինքս եմ նրան հորինել, ― հանկարծ ասաց նա, մեծ ճիգով բարձրացնելով աջ հոնքը և ուռած աչքը հառելով Ռումատայի վրա։ ― Ես ի՞նքս։ Ինչու՞․․․ Նա այտի տակից հանեց աջ ձեռքն ու թափահարեց մազոտ մատը։ ― Եվ, այնուամենայնիվ, ես այստեղ ոչ մի մեղք չունեմ․․․ Ես եմ նրան հորինել․․․ ու ես ոչ մի գործ չունեմ, հա՞։ Ճիշտ է, ոչ մի գործ․․․ Ու ընդհանրապես մենք չենք մոգանում, այլ սատանան գիտի թե․․․

Ռումատան արձակեց գոտին ու գլխի վրայով հանեց ուսափոկը սրի հետ միասին։

― Դե, դե, ― ասաց նա։

― Արկղը՜, ― մռնչաց հայր Կաբանին ու երկար լռեց, տարօրինակ կերպով շարժելով այտերը։

Աչքը չկտրելով նրանից, Ռումատան նստարանի վրայով մեկնեց փոշոտ երկարաճիտք կոշիկներով ոտքերն ու նստեց, սուրը դնելով կողքը։

― Արկղը․․․ ― կրկնեց հայր Կաբանին ընկճված ձայնով։ ― Դա մենք ենք ասում, որ իբր մե՛նք ենք հորինում։ Իրականում այս բոլորը վաղուց, շատ վաղուց է հորինված։ Ինչ֊որ մեկը վաղուց հորինել է, դրել արկղի մեջ, կափարիչի վրա մի անցք է բացել ու ինքը թողել գնացել․․․ Գնացել է քնելու․․․ Իսկ հետո՞։ Հետո գալիս է հայր Կաբանին, փակում է աչքերն ու ձեռքը մտցնում անցքի մեջ։ ― Հայր Կաբանին նայեց իր ձեռքին։ ― Ձեռքը մտցնում է արկղի մեջ ու ա՛ռը հա․․․ Հորինե՜լ։ Ես ասում է, ես եմ այս ամենը հորինել․․․ Իսկ ով ինձ չի հավատում, ուրեմն հիմարի մեկն է․․․ Ձեռքս մտցնում եմ՝ մ֊մե՛կ։ Ի՞նչ է։ Փշալար։ Ինչի՞ համար։ Փարախը գայլերից պաշտպանելու համար․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երկո՛ւ։ Ի՞նչ։ Չտեսնված մի բան։ Մսաղաց է կոչվում։ Ի՞նչի համար։ Աղացած միսը շատ նուրբ է ստացվում․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երեք։ Դյուրավառ ջուր․․․ Ինչի՞ համար։ Որ խոնավ փայտերր վառենք․․․ Բա՞․․․

Հայր Կաբանին լռեց ու սկսեց առաջ թեքվել, ասես ինչ֊որ մեկը բռնել էր նրա վզից ու կռացնում էր ներքև։ Ռումատան վերցրեց գավաթը, նայեց մեջը, հետո մի քանի կաթիլ լցրեց ձեռքի վրա։ Կաթիլները մանուշակագույն էին և սիվուխայի հոտ ունեին։ Ռումատան ժանեկազարդ թաշկինակով սրբեց ձեռքը։ Թաշկինակի վրա յուղի բծեր մնացին։ Հայր Կաբանիի գզգզված գլուխը կպավ սեղանին ու իսկույն էլ վեր նետվեց։

― Նա, ով այդ բոլորը դրել էր արկղի մեջ, գիտեր, թե դրանք ինչի համար են հորինված․․․ Փշալար․․․ գայլերից․․․ Դա ես եմ, հիմարս․․․ գայլերից։ Հանքերը, հանքերը պետք է շրջապատել այդ փշալարերով․․․ Որ պետական հանցագործները չփախչեն հանքերից։ Իսկ ես չեմ ուզում․․․ Ես ինքս պետական հանցագործ եմ։ Իսկ ինձ հարցրե՞լ են․․․ Հարցրել են։ Ասում են՝ փշալա՞ր է։ Ասում են՝ գայլերի՞ց պաշտպանվելու համար է։ Գայլերից․․․ Լավ, ասում են, ապրես։ Հանքերը փշալարով պատեք․․․ Հենց ինքը դոն Ռեբան էլ պատեց։ Իմ մսաղացն էլ տարավ։ Ապրես, ասում է։ Ասում է՝ լավ գլուխ ունես․․․ Ու հիմա Ուրախ Աշտարակում լա՜վ միս է աղում․․․ Ասում են շատ է նպաստում․․․

Գիտեմ, մտածում էր Ռումատան։ Ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ ոնց էիր գոռում դոն Ռեբայի սենյակում, ոնց էիր ոտքերն ընկել ու պաղատում․ «Վերադարձրու, պետք չի»։ Արդեն ուշ էր։ Քո մսաղացն արդեն պտտվում էր․․․

Հայր Կաբանին նրա ձեռքից խլեց գավաթն ու տարավ դեպի մազմզոտ երախը։ Խմելով թունավոր խառնուրդը, նա մռնչաց վարազի նման, հետո բաժակը դրեց սեղանին ու սկսեց մի կտոր շաղգամ ծամել։ Արցունքները գլորվում էին նրա այտերի վրայով։

― Դյուրավառ ջուր, ― հայտարարեց նա խռպոտ ձայնով։ ― Խարույկները կպցնելու և զանազան զվարճալի օյինբազությունների համար։ Եվ դա ի՞նչ ջուր է, եթե կարելի է խմել։ Եթե գարեջրի հետ խառնենք՝ գարեջուրն անգին բան կդառնա։ Չեմ տա։ Ե՛ս ինքս կխմեմ․․․ Ու խմում եմ։ Ցերեկը խմում եմ։ Գիշերը խմում եմ։ Լրիվ ուռել եմ։ Անընդհատ ընկնում եմ։ Քիչ առաջ, չես հավատա, դոն Ռումատա, մոտեցա հայելուն ու․․․ վախեցա։ Նայում եմ, տե՜ր աստված, ո՞ւր է հայր Կաբանին։ Իսկը ծովային գազան՝ ութոտնուկ, հարյուր գույն եմ առնում։ Մեկ կարմրում եմ։ Մեկ՝ կապտում։ Ջուր եմ հորինել, այսպես ասած, օյինբազությունների համար․․․ ― Հայր Կաբանին թքեց հատակին ու ոտքով տրորեց։ Հետո հանկարծ հարցրեց․ ― Այսօր ի՞նչ օր է։

― Դահիճ Բարեպաշտի նախօրյակը, ― ասաց Ռումատան։

― Իսկ ինչո՞ւ արև չկա։

― Որովհետև գիշեր է։

― Էլի գիշեր․․․ ― թախծոտ ասաց հայր Կաբանին և դեմքով ընկավ կերակրի մնացորդների մեջ։

Ատամների արանքից սուլելով, Ռումատան որոշ ժամանակ նայում էր նրան։ Հետո վեր կացավ սեղանի մոտից ու գնաց մառան։ Մառանում շաղգամի կույտի ու թեփի արանքում փայլփլում էին ապակե խողովակները, օղեթոր սարքը, որը բնածին ինժեներ, բնածին քիմիկոս և վարպետ֊ապակեգործ հայր Կաբանիի զարմանահրաշ ստեղծագործությունն էր։ Ռումատան երկու անգամ պտտվեց «դժոխային մեքենայի» շուրջբոլորը, հետո, մթության մեջ շոշափելով, գտավ նիգը և, հատուկ նշան չբռնելով, մի քանի անգամ ուժգին խփեց։ Մառանում զնգզնգոց, շրխկոց ու բլթբլթոց ընկավ։ Թթվված նստվածքի զզվելի հոտը դիպավ նրա քթին։

Կրունկներով տրորելով փշրված ապակու բեկորները, Ռումատան հասավ մյուս անկյուն ու վառեց էլեկտրական լապտերը։ Այնտեղ, հնոտիքի կույտի տակ սիլիկատե պահարանի մեջ դրված էր «Միդաս» փոքրիկ դաշտային սինթեզատորը։ Ռումատան մի կողմ նետեց հնոտիքը, սկավառակի վրա հավաքեց մի քանի թիվ ու բարձրացրեց պահարանի կափարիչը։ Նույնիսկ էլեկտրական սպիտակ լույսի տակ սինթեզատորը շատ արտառոց տեսք ուներ այդ աղբակույտի մեջ։ Ռումատան ձագարի մեջ մի քանի բահ թեփ լցրեց, և սինթեզատորը կամացուկ երգեց, ինքնաբերաբար միացնելով ինդիկատորային վահանը։ Ռումատան ժանգոտած դույլը կոշիկի քթով մոտեցրեց ելքի փողրակին։ Ու իսկույն լսվեց՝ զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, և ծռմռված դույլի թիթեղե հատակին թափվեցին Արկանարի թագավոր Պիցա Վեցերորդի ազնվական կիսադեմով ոսկե դրամները։

Ռումատան հայր Կաբանիին պառկեցրեց ճռճռան թախտի վրա, ոտքերից հանեց կոշիկները, հետո նրան շրջեց աջ կողքի վրա ու ծածկեց վաղուց սատկած ինչ֊որ կենդանու մազաթափ մորթիով։ Հայր Կաբանին մի պահ արթնացավ, բայց ոչ շարժվել կարող էր, ոչ էլ որևէ բան հասկանալ։ Սահմանափակվեց նրանով, որ մի քանի տուն երգեց «Ես ոնց մի ալ ծաղիկ, քո ձեռքում փոքրիկ․․․» արգելված ռոմանսից, հետո խռխռոցը գցեց։

Ռումատան հավաքեց սեղանը, ավլեց հատակը ու մաքրեց միակ պատուհանի ապակին, որը սևացել էր կեղտից ու հայր Կաբանիի քիմիական փորձերից։ Ճաքճքած վառարանի հետևում նա գտավ սպիրտով լցված մի տակառ ու այն դատարկեց առնետի բնի մեջ։ Հետո ջուր ու վարսակ տվեց խամախարյան հովատակին, լվացվեց ու սկսեց սպասել, նայելով ձիթաճրագի մրոտ կրակին։ Արդեն վեց տարի նա ապրում էր այս տարօրինակ, երկակի կյանքով ու, թվում էր, թե վարժվել էր արդեն, բայց ժամանակ առ ժամանակ, ինչպես հիմա, հանկարծ սկսում էր մտածել, թե իրականում չկա և ոչ մի կազմակեպված գաժանություն ու ճնշող գորշություն, այլ տեղի է ունենում մի արտառոց թատերական ներկայացում, որի գլխավոր դերակատարն ինքն է՝ Ռումատան։ Որ հիմա, հատկապես իր հաջող խոսքից հետո, կթնդան ծափահարությունները, և Փորձարարական պատմության ինստիտուտի հասկացողները կգոռան․ «Ադեկվատնո՜, Անտոն։ Ադեկվատնո՜, Անտոն։ Կեցցե՛ս, Տոշկա՜։ Նա նույնիսկ նայեց շուրջը, բայց լեփ֊լեցուն դահլիճ չկար, այլ կային միայն բորբոսնած ու սևացած գերանակապ պատեր, որոնց վրա շերտ֊շերտ մուր էր նստած։

Դրսում կամացուկ վրնջաց ու սմբակներով դոփեց խամախարյան հովատակը։ Լսվեց ցածր համաչափ դռռոց, որը շատ ծանոթ էր ու այստեղ միանգամայն անհավատալի։ Ռումատան, բերանը բաց, լսում էր այդ ձայնը։ Դռռոցը կտրվեց, աշտանակի վրա մոմի բոցը երերաց ու էլ ավելի պայծառ վառվեց։ Ռումատան վեր կացավ տեղից, և հենց այդ պահին էլ գիշերվա խավարից սենյակ մտավ դոն Կոնդորը՝ Սոան առևտրական հանրապետության Գերագույն դատավորն ու պետական մեծ կնիքների պահապանը, Տասներկու մեկենասների կոնֆերանսի փոխնախագահը և Գթասրտության Աջի կայսերական միաբանության ասպետը։

Ռումատան այնպես վեր թռավ տեղից, որ քիչ մնաց շուռ տար նստարանը։ Նա պատրաստ էր նետվել դոնին ընդառաջ, գրկել, համբուրել նրան, բայց ոտքերը, ենթարկվելով վարվելակարգին, իրենք իրենց ծալվեցին, հանդիսավոր զնգացին կոշկախթանները, աջ ձեռքը մի լայն կիսաշրջան կատարեց սրտից դեպի մի կողմ, իսկ գլուխն այնքան կռացավ, որ կզակը կորավ օձիքի փրփրադեզ ժանյակների մեջ։ Դոն Կոնդորը գլխից հանեց հասարակ փետուրով թավշե բերետը ու, հապշտապ, ասես մոծակներ էր քշում, թափահարեց Ռումատայի կողմը, իսկ հետո, բերետը նետելով սեղանին, երկու ձեռքով քանդեց թիկնոցի օձիքի ճարմանդները։ Թիկնոցը դեռ դանդաղ սահում էր նրա մեջքից, իսկ նա արդեն նստել էր նստարանին՝ ոտքերը լայն չռած, ձախ ձեռքը կողքին կանթնած, իսկ աջ ձեռքով բռնել էր հատակի փտած տախտակների մեջ խրված ոսկեզօծ թրի դաստակը։ Նա փոքրամարմին էր, վտիտ, դուրս պրծած խոշոր աչքերով և երկար, նեղ դեմքով։ Սև մազերը բոլորված էին Ռումատայի Ոսկե ապարոշի պես հաստ ապարոշով, որի վրա, քթարմատի տեղում, փայլփլում էր խոշոր կանաչ քարը։

― Դուք մենա՞կ եք, դոն Ռումատա, ― հարցրեց նա կտրուկ։

― Այո, ազնվազարմ դոն, ― տխուր պատասխանեց Ռումատան։

Հանկարծ հայր Կաբանին բարձր ու սթափ ասաց․ «Ազնվազարմ դոն Ռեբա․․․ Դուք բորենի եք, ու վերջ»։

Դոն Կոնդորը շրջվեց նրա կողմը։

― Ես ուղղաթիռով եկա, ֊ ասաց նա։

― Հուսանք, որ ձեզ չեն տեսել․ ― ասաց Ռումատան։

― Մի առասպել ավել, մի առասպել՝ պակաս, ― ջղագրգիռ ասաց դոն Կոնդորը։ ― Ես ժամանակ չունեմ ձիով ճանապարհորդելու համար։ Ի՞նչ է պատահել Բուդախին։ Ո՞ւր է կորել։ Դե նստեք, դոն Ռումատա, խնդրում եմ։ Վիզս ցավում է։

Ռումատան հնազանդորեն նստեց աթոռին։

― Բուդախն անհետացել է, ― ասաց նա։ ― Ես նրան սպասում էի Ծանր Թրերի անտառում։ Սակայն հայտնվեց միայն մի աչքանի մի թափառաշրջիկ, ասաց նշանաբանը ու գրքերով պարկը հանձնեց ինձ։ Ես երկու օր էլ սպասեցի, հետո կապվեցի դոն Գուգի հետ, և դոն Գուգն ինձ հաղորդեց, որ Բուդախին ճանապարհել է մինչև սահմանը, և որ Բուդախին ուղեկցում է ոմն ազնվազարմ դոն, որին կարելի է վստահել, որովհետև նա մինչև վերջին շապիկը տարվել է թղթախաղում և հոգով ու մարմնով ծախվել է դոն Գուգին։ Հետևաբար, Բուդախն անհետացել է այնտեղ, Արկանարում։ Ինձ ահա այսքանն է հայտնի։

― Քիչ բան գիտեք դուք, ― ասաց Կոնդորը։

― Հարցն այստեղ Բուդախը չէ, ― առարկեց դոն Ռումատան։ ― Եթե նա կենդանի է, ես նրան կգտնեմ ու լույս աշխարհ կհանեմ։ Դա ես կարող եմ անել։ Եվ այդ մասին չէի ուզում ձեզ հետ խոսել։ Ես ուզում էի կրկին ու կրկին ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Արկանարում դրությունը դուրս է գալիս բազիսային տեսության շրջանակներից․․․ Դոն Կոնդորի դեմքին թթու արտահայտություն նշմարվեց։ ― Ո՛չ, ո՛չ, մինչև վերջ լսեք ինձ, ― համառորեն շարունակեց Ռումատան։ ― Ես զգում եմ, որ ռադիոյով երբեք չեմ կարողանա բացատրել ձեզ։ Իսկ Արկանարում ամեն ինչ փոխվել է։ Ի հայտ է եկել ինչ֊որ մշտական գործոն։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ։ Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է։ Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են։ Եթե դու խելոք ես, կրթված, եթե դու տարակուսանքներ ունես, սովորական ձևով չես խոսում, վերջապես, եթե գինի չես խմում՝ կյանքդ վտանգի տակ է։ Ամեն մի խանութպան կարող է քեզ մահվան դուռը հասցնել։ Հարյուրավոր և հազարավոր մարդիկ հայտարարված են օրենքից դուրս։ Գրոհայինները բռնում են նրանց ու կախում ճանապարհների երկյանքով։ Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ։ Երեկ իմ փողոցում ոտքի տակ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է։ Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները․․․ ― Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիտ․ ― Մի խոքով, Արկանարում շուտով չի մնա և ոչ մի գրագետ մարդ։ Ոնց որ Սուրբ Միաբանության մարզում Բարկանյան կոտորածից հետո։

Դոն Կոնդորը, շրթունքները պինդ սեղմած, սևեռուն նայում էր նրան։

― Դու ինձ դուր չես գալիս, Անտոն, ― ասաց նա ռուսերեն։

― Ինձ էլ շատ բան դուր չի գալիս, Ալեքսանդր Վասիլեվիչ, ― ասաց Ռումատան։ ― Ինձ դուր չի գալիս, որ մենք կապել ենք մեր ոտնուձեռը հենց բուն պրոբլեմի դրվածքով։ Ինձ դուր չի գալիս, որ այն կոչվում է Անարյուն Ներգործման Պրոբլեմ։ Որովհետև իմ պայմաններում դա գիտականորեն հիմնավորված անգործություն է․․․ Ես գիտեմ ձեր բոլոր առարկությունները։ Ու ես գիտեմ տեսությունը։ Բայց այստեղ չկա ոչ մի տեսություն, այստեղ ամենաիսկական ֆաշիստական գործունեություն է, այստեղ ամեն րոպե գազանները սպանում են մարդկանց։ Այստեղ ամեն ինչ անօգուտ է՝ գիտելիքները չեն բավարարում, իսկ ոսկին կորցնում է իր գինը, որովհետև ուշանում է։

― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը։ ― Մի՛ տաքացիր։ Ես հավատում եմ, որ Արկանարում դրությունը միանգամայն բացառիկ է, սակայն համոզված եմ, որ դու ոչ մի կոնստրուկտիվ առաջարկ չունես։

― Այո, ― համաձայնեց Ռումատան։ ― Ես կոնստրուկտիվ առաջարկներ չունեմ։ Սակայն մեծ դժվարությամբ եմ ինքս ինձ զսպում։

― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը։ ― Այստեղ մենք ընդամենը երկու հարյուր հիսուն հոգի ենք։ Բոլորն էլ զսպում են իրենց, և դա բոլորի համար էլ դժվար է։ Ամենափորձառուներն այստեղ ապրում են արդեն քսաներկու տարի։ Նրանք այստեղ էին թռել ընդամենը որպես դիտորդներ։ Նրանց ընդհանրապես արգելված էր որևէ բան ձեռնարկել։ Հապա մի րոպե պատկերացրու՝ արգելվում է ընդհանրապես։ Նրանք նույնիսկ Բուդախին փրկելու իրավունք չունեին։ Նույնիսկ եթե Բուդախին ոտքի տակ գցեին ու ծեծեին հենց նրանց աչքի առաջ։

― Պետք չէ ինձ հետ այդպես խոսել, ես երեխա չեմ, ― ասաց Ռումատան։

― Դուք երեխայի պես անհամբեր եք, ― հայտարարեց դոն Կոնդորը։ ― Այնինչ պետք է շատ համբերատար լինել։

Ռումատան դառնորեն քմծիծաղեց։

― Մինչև մենք սպասենք, ― ասաց նա, ― մինչև հազարումի բաներ որոշենք, գազանները ամեն օր, ամեն րոպե կոչնչացնեն մարդկանց։

― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը։ ― Տիեզերքում կան հազարավոր մոլորակներ, որտեղ մենք դեռ չենք եղել, ու որտեղ պատմությունը գնում է իր ընթացքով։

― Բայց այստեղ հո արդեն եկել ենք։

― Այո, եկել ենք։ Սակայն եկել ենք, որպեսզի օգնենք այս մարդկությանը, այլ ոչ թե այն բանի համար, որ հագուրդ տանք մեր արդարացի զայրույթին։ Եթե դու թույլ ես՝ գնա։ Տուն վերադարձիր։ Ի վերջո, դու երեխա չես ու գիտեիր, թե այստեղ ինչ պիտի տեսնես։

Ռումատան լուռ էր։ Դոն Կոնդորը, մի տեսակ խեղճացած ու ասես միանգամից պառաված, քայլեց սեղանի մոտով՝ երախակալից բռնած քարշ տալով թուրը և տխուր տմբտմբացնելով քիթը։

― Ամեն ինչ հասկանում եմ, ― ասաց նա։ ― Չէ՞ որ այդ ամենը ես արդեն ապրել եմ։ Կար ժամանակ, որ անզորության ու սեփական ստորության զգացումն ինձ համար ամենասոսկալի զգացումն էր։ Ավելի թույլերը դրանից խելագարվում էին, նրանց հետ էին ուղարկում Երկիր և այնտեղ բուժում։ Աղավնյակս, տասնհինգ երկար տարիներ անցան, մինչև ես հասկացա, թե ինչն է ամենասոսկալին։ Սարսափելին, Անտոն, մարդկային կերպարանքը կորցնելն է։ Հոգին կեղտոտելը, դաժանանալը։ Մենք այստեղ աստվածներ ենք, Անտոն, և պետք է ավելի խելոք լինենք առասպելների աստվածներից, որոնց այստեղի մարդիկ մի կերպ արարում են ըստ իրենց պատկերի ու նմանության։ Եվ չէ՞ որ մենք քայլում ենք ճահճի եզրով։ Եթե քայլդ սխալ գցես՝ կընկնես ցեխի մեջ ու ամբողջ կյանքումդ էլ չես մաքրվի այդ կեղտից։ Գորան Իրուկանցին «Գալստյան պատմության» մեջ գրում էր․ «Երբ երկնքից իջած աստվածը եկավ Պիտանյան ճահիճների ժողովրդի մոտ, նրա ոտքերը ցեխոտ էին։

― Ու դրա համար էլ Գորանին ողջ֊ողջ այրեցին, ― մռայլ ասաց Ռումատան։

― Այո, այրեցին։ Իսկ դա մեր մասին է ասված։ Ես արդեն տասնհինգ տարի այստեղ եմ։ Ես, աղավնյակս, հիմա նույնիսկ երազում էլ չեմ տեսնում Երկիրը։ Մի անգամ, թղթերումս ինչ֊որ բան փնտրելիս, պատահաբար գտա մի կնոջ լուսանկար ու երկար ժամանակ չէի կարողանում գլխի ընկնել, թե նա ով է։ Երբեմն հանկարծ սարափահար գիտակցում եմ, որ վաղուց արդեն Ինստիտուտի աշխատակիցը չեմ, այլ այդ Ինստիտուտի թանգարանի ցուցանմուշը՝ առևտրական ֆեոդալական Աոան հանրապետության գերագույն դատավորը, և որ այդ թանգարանում կա մի սրահ, որտեղ ինձ կտեղավորեն։ Ահա թե ինչն է ամենից սարսափելին՝ դերի մեջ մտնելը։Մեզնից յուրաքանչյուրի մեջ ազնվազարմ ստահակը մարտնչում է կոմունարի հետ։ Եվ շուրջն ամեն ինչ օգնում է ստահակին, իսկ կոմունարը մեն֊մենակ է, մինչև Երկիր ընկած հազար տարի ու հազար պարսեկ։ ― Դոն Կոնդորը լռեց, հայացքը գցելով ծնկներին։ ― Այսպես, Անտոն, ― ասաց նա ամրապնդվող ձայնով։ ― Մնանք կոմունարներ։

Նա չի հասկանում։ Եվ ինչո՞ւ պիտի հասկանա։ Նրա բախտը բերել է, ու նա չգիտի, թե ինչ բան է գորշ տեռորը, ինչ բան է դոն Ռեբան։ Այն ամենը ինչին նա ականատես է եղել այս մոլորակում տասնհինգ տարի աշխատելու ընթացքում, այս կամ այն կերպ տեղավորվում է բազիսի տեսության շրջանակներում։ Ու երբ ես նրան ասում եմ ֆաշիզմի, գորշ գրոհայինների, քաղքենիության աշխուժացման մասին, նա դրանք ընկալում է որպես հուզական արտահայտություններ։ «Կատակ մի՛ արեք տերմինաբանության հետ, Անտոն։ Տերմինաբանական շփոթը հղի է վտանգավոր երևույթներով»։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ միջնադարյան գազանության մակարդակը՝ դա Արկանարի երջանիկ երեկն էր։ Նրա համար դոն Ռեբան հերցող Ռիշելիեի նման մի բան է, խելացի ու հեռատես մի քաղաքագետ, որը միապետությունը պաշտպանում է փախստական ճորտերից։ Ամբողջ մոլորակում միայն ես եմ տեսում այս երկրի վրա իջնող սոսկալի ստվերը, բայց հենց ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչի ստվերն է և ինչու․․․ Ու ոնց կարող եմ համոզել նրան, երբ այ հիմա (դա նրա աչքերից է երևում) ինձ էլ երկիր կուղարկի բուժվելու։

― Ինչպե՞ս է հարգարժան Սինդան, ― հարցրեց Ռումատան։

Դոն Կոնդորը դադարեց շաղափել նրան իր հայացքով ու մռթմռթաց․ «Լավ։ Շնորհակալություն»։ Հետո ասաց․

― Վերջապես պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ոչ դու, ոչ էլ ես, և մեզանից ոչ մեկը չի տեսնի իր աշխատանքի իրապես շոշափելի արդյունքները։ Մենք ֆիզիկոսներ չենք, մենք պատմաբաններ ենք։ Մեզ համար ժամանակի միավորը ոչ թե վայրկյանն է, այլ դարը, ու մեր գործերը նույնիսկ ոչ թե ցանքս են, այլ սոսկ միայն հողն ենք պատրաստում ցանքսի համար։ Թե չէ երբեմն Երկրից այստեղ են գալիս էնտուզիաստներ, գրողը տանի դրանց․․․ Հևասպառ լինող վազորդներ․․․

Ռումատան կծու քմծիծաղ տվեց ու հենց այնպես սկսեց ձգել երկարաճիտ կոշիկները։ Վազորդներ․․․ Այո, եղել են այդպիսիք։

Տասը տարի առաջ Ստեֆան Օռլովսկին, նույն ինքը դոն Կապադեն, նորին կայսերական մեծության նետաձիգների վաշտի հրամանատարը, Էստորցի տասնութ վհուկների հրապարակային խոշտանգման ժամանակ իր զինվորներին հրամայեց կրակ բացել դահիճների վրա, անձամբ սպանեց կայսերական դատավորին և երկու դատական պրիստավներին ու հետո ցից հանվեց պալատական պահակախմբի կողմից։ Հոգևարքի տանջանքների մեջ նա գոռում էր․ «Դուք հո մարդ եք։ Խփեք դրանց, խփեք», ― բայց նրա ձայնը շատ քչերին էր հասնում ամբոխի ոռնոցի միջից․ «Կրա՜կ, էլի՜ կրակ․․․»։

Մոտավորապես այդ ժամանակ մյուս կիսագնդում Կառլ Ռոզենբլյումը՝ Գերմանիայի և Ֆրանսիայի գյուղացիական պատերազմների խոշորագույն գիտակներից մեկը, նույն ինքը՝ բրդի առևտրով ղբաղվող Պանի֊Պան, գլխավորեց մուրիսյան գյուղացիների ապստամբությունը, գրոհով գրավեց երկու քաղաք և, երբ փորձում էր կասեցնել կողոպուտն ու թալանը, սպանվեց ծոծրակը խրված նետից։ Ռոզենբլյումը դեռ կենդանի էր, երբ ուղղաթիռով եկան նրա հետևից, բայց խոսել չէր կարողանում ու միայն մեղավոր ու շվարած նայում էր իր խոշոր, երկնագույն աչքերով, և արցունքները գլորվում էին նրա դեմքն ի վար․․․

Իսկ Ռումատայի այստեղ գալուց քիչ առաջ հոյակապ կերպով ծպտված նրա ընկերը՝ Կայսանի բռնակալի խորհրդապահը (հողային ռեֆորմների պատմության մասնագետ Ջերեմի Տաֆնատը), հանկարծ պալատական հեղաշրջում կազմակերպեց, գրավեց իշխանությունը, երկու ամսում փորձեց ստեղծել Ոսկե Դար, համառորեն չպատասխանելով հարևանների և Երկրի կատաղի հարցումներին, խելագարի համբավ նվաճեց, հաջողությամբ խուսափեց ութ մահափորձերից , վերջապես առևանգվեց Ինստիտուտի վթարային խմբի կողմից և սուզանավով ուղարկվեց Հարավային բևեռի մոտ գտնվող կղզիների բազան․․․

― Տե՜ս է, ― փնթփնթաց Ռումատան։ ― Մինչև հիմա ամբողջ Երկիրը երևակայում է, որ ամենաբարդ պրոբլեմներով զբաղվում է զրո֊ ֆիզիկան․․․

Դոն Կոնդորը բարձրացրեց գլուխը։

― Օ՜, վերջապես, ― ասաց նա ցածրաձայն։

Չրխկացին սմբակները, վրնջաց խամատակյան հովատակը և լսվեց մի թունդ հայհոյանք իրուկանյան առոգանությամբ։ Դռան շեմին հայտնվեց դոն Գուգը, Իրուկանի հերցոգի ավագ անկողնապետը՝ կարմրաթուշիկ, կտրիճավարի վեր ցցած բեղերով, մինչև ականջները հասնող ժպիտով և շականակագույն կեղծամի խոպոպների տակից ուրախ նայող փոքրիկ աչքերով մի հաստլիկ մարդ։ Ու նորից Ռումատան մի շարժում արեց առաջ նետվելու և գրկելու նրան, որովհետև չէ որ դա Պաշկան էր, բայց դոն Գուգը հանկարծ ձգվեց, հաստամռութ դեմքին հայտնվեց մի քաղցրումեղցր արտահայտություն, և նա թեթևակի խոնարհվեց, գլխարկը սեղմեց կրծքին ու շրթունքներն ուռցրեց։ Ռումատան մի թռուցիկ հայացք գցեց Ալեկսանդր Վասիլևիչի կողմը։ Ալեկսանդր Վասիլևիչը անհետացել էր։ Նստարանին նստած էր Գերագույն դատավորը և Մեծ կնիքների պահապանը՝ ոտքերը չռած, ձախ ձեռքը կողքին կանթած, իսկ աջով ոսկեզօծ թրի երախակալը բռնած։

― Դուք շատ ուշացաք, դոն Գուգ, ― ասաց նա անդոր ձայնով։

― Հազար ներողություն, ― բացականչեց դոն Գուգը, արագ մոտենալով սեղանին։ ― Երդվում եմ իմ հերցոգի ռախիտով, ինձ խանգարեցին մի շարք չնախատեսված հանգամանքներ։ Չորս անգամ ինձ կանգնեցրեց նորին մեծության Արկանարի թագավորի պարեկությունը, և երկու անգամ կռվի մեջ մտա ինչ֊որ լկտիների հետ։ ― Նա նրբագեղորեն բարձրացրեց արնաթաթախ շորով փաթաթված ձախ ձեռքը։ ― Ի դեպ, ազնվազարմ դոներ, չե՞ք ասի, այդ ո՞ւմ ուղղաթիռն է կանգնած խրճիթի հետևում։

― Դա իմ ուղղաթիռն է, ― դժգոհ մրթմրթաց դոն Կոնդորը։ ― Ես ժամանակ չունեմ ճանապարհներին կռիվների մեջ մտնելու համար։

Դոն Դուգը սիրալիր ժպտաց և, հեծնելով նստարանին, ասաց

― Եվ այսպես, ազնվազարմ դոներ, մենք ստիպված ենք հավաստել, որ դոկտոր Բուդախը խորհրդավոր կերպով անհետացել է Իրուկանի ու Ծանր Թրերի անտառի սահմաններում ինչ֊որ տեղ․․․

Հանկարծ հայր Կաբանին շուռումուռ եկավ իր մահճում։

― Դոն Ռեբա, ― վշտահար ասաց նա, առանց արթնանալու։

― Բուդախին ինձ թողեք, ― հուսահատ ասաց Ռումատան, ― ու փորձեք, այնուամենայնիվ, հասկանալ․․․


Գլուխ երկրորդ

Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։

Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետաքսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․

Զզվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․

Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուքը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդասիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․

Պետք չէ հիշել այս ամենը, մտածեց Ռումատան։ Այն էլ առավոտյան։ Գրողի ծոցը կորչի այս Տամեոն․․․ Հոգումս մաղձ է կուտակվել, և այսպիսի մենակության մեջ չգիտես ոնց ազատվել մաղձից։ Այո, մենակության մեջ։ Իսկ մենք՝ առողջներս, ինքնավստահներս, արդյոք մտածում էինք, որ այստեղ կհայտնվենք մենակության մեջ։ Չէ՞ որ ոչ ոք չի հավատա դրան։ Անտոն, սիրելիս, քեզ ի՞նչ է պատահել։ Քեզանից դեպի արևմուտք, մինչև քո բարի ու խելոք ընկեր Ալեքսանդր Վասիլևիչը, երեք ժամվա թռիչքային ճանապարհ է։ Արևելքում Պաշկան է․ յոթ տարի մի նստարանի վրա ենք նստել, հավատարիմ, ուրախ ընկեր է։ Դու ուղղակի թթվել ես, Տոշկա։ Ափսոս, մենք, իհարկե, կարծում էինք, թե դու ավելի ուժեղ ես, բայց դե բոլորի հետ էլ պատահում է։ Դժոխային աշխատանք է, հասկանում ենք։ Հիմա դու վերադարձիր Երկիր, հանգստացիր, տեսությամբ զբաղվիր, հետո կերևա․․․

Իսկ Ալեքսանդր Վասիլևիչը, ի միջի այլոց, մինչև ուղնուծուծը դոգմատիկ է։ Քանի որ բազիսի տեսությունը չի նախատեսում գորշերի գոյությունը («Ես, աղավնյակս, իմ աշխատանքի տասնհինգ տարիների ընթացքում ոչ մի նման շեղում տեսությունից չեմ նկատել․․․»), ուրեմն գորշերն իմ աչքին են երևում։ Դե որ իմ աչքին նման բաներ են երևում, ուրեմն, նյարդերս թուլացել են և ինձ պետք է ուղարկել հանգստի։ «Դե լավ, ես խոստանում եմ, որ ինքս կնայեմ և կհայտնեմ իմ կարծիքը։ Իսկ առայժմ, դոն Ռումատա, խնդրում եմ ձեզ, հանգիստ մնացեք․․․»։ Իսկ Պավելը, իր մանկության ընկերը՝ բազմահմուտն ու ամենագետը, այսպես ասած, ինֆորմացիայի աղբյուրը․․․ հախուռն կերպով նետվեց ուսումնասիրելու երկու մոլորակների պատմությունը և հեշտությամբ ապացուցեց, որ գորշ շարժումը ընդամենը քաղաքացիների մի շատ սովորական ընդվզում է բարոնների դեմ․ «Սակայն այս երկու օրը ես կգամ քեզ մոտ։ Անկեղծ ասած, մի քիչ վատ եմ զգում Բուդախի պատճառով․․․»։ Սրա համար էլ շնորհակալություն։ Եվ հերիք է։ Կզբաղվեմ Բուդախով, եթե ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ։

Ամենագիտուն բժիշկ Բուդախ։ Բնիկ իրուկանցի, հռչակավոր բժիշկ, որին Իրուկանի հերցոգը քիչ մնաց ազնվականի կոչում շնորհեր, բայց հետո միտքը փոխեց ու բանտարկեց աշտարակում։ Նա կայսրությունում ամենախոշոր մանագետն է թունաբուժության գծով։ «Խոտերի ու այլ բույսերի մասին, որոնք խորհրդավոր զորություն ունեն դառնալու թախծի, ուրախության և հանգստության պատճառ, ինչպես նաև իժերի, սարդերի, մերկ վարազի թքի և հյութերի մասին, որ օժտված են նույնպիսի և շատ ուրիշ հատկություններով» հայտնի աշխատության հեղինակը։ Հրաշալի մարդ և, անկասկած, իսկական մտավորական, համոզված ու անկաշառ մարդասեր, ողջ ունեցվածքը՝ մի պարկ գիրք։ Այդ ո՞ւմ կարող էիր դու պետք լինել, բժիշկ Բուդախ, դավադրությունների ու ընչասիրության արյունահեղ ճահճի մեջ ընկղմված այդ խավարամոլ ու տգետ երկրում։

Ենթադրենք, որ դու կենդանի ես և գտնվում ես Արկանարում։ Բացառված չէ, իհարկե, որ քեզ գերի են վերցրել Կարմիր Հյուսիսային լեռնաշղթայի լանջերից իջած ավազակ բարբարոսները։ Դա պարզելու համար դոն Կոնդորը մտադիր է կապվել մեր բարեկամ Շուտուլետիդովոդուսի՝ նախնադարյան մշակույթների գծով մասնագետի հետ, որը հիմա ընկնավոր շաման է մի քառասունհինգ անուն ունեցող ցեղապետի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, դու Արկանարում ես, ապա քեզ ամենից առաջ կարող էին բռնել Վագա Անվի մարդիկ։ Եվ նույնիսկ ոչ թե կբռնեին քեզ, այլ կվերցնեին, որովհետև նրանց համար գլխավոր ավարը կլիներ քո ուղեկիցը՝ փողերը տանուլ տված ազնվազարմ դոնը։ Բայց, ինչևիցե, նրանք քեզ չեն սպանի։ Վագա Անիվը չափից դուրս գծուծ է դա անելու համար։ Քեզ կարող էր գերի վերցնել նաև մի որևէ հիմար բարոն։ Առանց որևէ չար մտքի, պարզապես ձանձրույթից և գերհյուրընկալությունից։ Ցանկացել է քեֆ անել ազնվազարմ զրուցակցի հետ ու ճանապարհներին կանգնեցրել է իր դրուժիննիկներին։ Եվ դու նստած կմնաս գարշահոտ խոհանուցում մինչև դոները կուշտ կլակեն ու նոր կբաժանվեն իրարից։ Այս դեպքում էլ քեզ ոչ մի բան չի սպառնում։

Սակայն փտած Դիվաշխարհում դեռ մնացել են դոն Քսիի և Պերտա Ողնաշարի վերջերս ջախջախված գեղջկական բանակի մնացորդները, նրանց հիմա թաքուն կերակրում է մեր արծիվ դոն Ռեբան, որ հարկ եղած դեպքում հրահրի բարոնների դեմ։ Այ, սրանք արդեն ոչ ոքի չեն խնայում, ու ավելի լավ է սրանց մասին չմտածեմ։ Կա նաև տոհմիկ կայսերական ազնվական դոն Սատարինան, որը հարյուր երկու տարեկան է և լրիվ ցնդած։ Նա տոհմական թշնամանք է տածում Իրուկանի հերցոգների նկատմամաբ և ժամանակ առ ժամանակ առույգանալով, ձեռքն է գցում բոլոր նրանց, ովքեր անցնում են Իրուկանի սահմանը։ Նա անչափ վտանգավոր է, որովհետև լեղապարկի նոպաների ժամանակ այնպիսի հրամաններ է արձակում, որ ծառաները չեն հասցնում նրա զնդանից դուրս տանել դիակները։

Եվ, վերջապես, ամենագլխավորը։ Գլխավորը ո՛չ այն պատճառով, որ առավել հավանական է։ Դոն Ռեբայի գորշ պարեկները։ Մեծ ճանապարհներին վխտող գրոհայինները։ Դու պատահաբար կարող ես ընկած լինել նրանց ձեռքը, և այդժամ պետք է հույսդ դնես միայն ուղեկցողիդ ողջամտության ու սառնասրտության վրա։ Իսկ եթե դոն Ռեբան նույնպես հետաքրքրվում է քեզանո՞վ․․․ Դոն Ռեբան անսպասելի հետաքրքրություններ շատ է ունենում․․․ Նրա լրտեսները կարող էին հայտնած լինել, որ դու պետք է անցնես Արկանարով, և նա քեզ ընդառաջ է ուղարկել ջանադիր ու գորշ սպայի գլխավորությամբ մի ջոկատ, ու հիմա դու նստած ես քարե պարկի մեջ, Ուրախ Աշտարակում․․․

Ռումատան նորից անհամբեր քաշեց քուղը։ Զզվելի ճռնչոցով բացվեց ննջարանի դուռը և ներս մտավ լղար ու մռայլադեմ փոքրիկ ծառան։ Նրա անունը Ունո էր, և նրա ճակատագիրը արժանի էր բալլադի թեմա դառնալու։ Տղան խոնարհվեց, հետո, քստքստացնելով մաշված կոշիկները, մոտեցավ մահճակալին ու սեղանին դրեց սկուտեղը, որի վրա կային նամակներ, սուրճ և ատամներն ամրացնող ու մաքրող բուրավետ ծամոն։ Ռումատան ջղային մի հայացք նետեց նրա վրա․

― Ասա, խնդրեմ, դու երբևիցե դուռը յուղելո՞ւ ես, թե ոչ։

Տղան չպատասխանեց․ լուռ նայում էր հատակին։ Ռումատան վրայից դեն նետեց վերմակը, մերկ ոտքերը իջեցրեց հատակին ու մեկնվեց դեպի սկուտեղը։

― Այսօր լվացվե՞լ ես, ― հարցրեց նա։

Տղան մի ոտքից հենվեց մյուսի վրա ու, առանց պատասխանելու, սկսեց հավաքել սենյակով մեկ թափթփված հագուստը։

― Ես, կարծեմ, քեզ հարցրի՝ լվացվե՞լ ես այսօր, թե ոչ, ― ասաց Ռումատան, բացելով առաջին նամակը։

― Ջրով մեղքերդ չես լվա, ― փնթփնթաց տղան։ ― Հո ազնվածին չեմ, որ լվացվեմ։

― Ես քեզ ի՞նչ եմ պատմել մանրէների մասին, ― ասաց Ռումատան։

Տղան կանաչ անդրավարտիքը դրեց բազկաթոռի թիկնակին ու թափահարեց բութ մատը, որ քշի դևերին։

― Գիշերը երեք անգամ աղոթել եմ, ասաց նա։ ― Էլ ի՞նչ անեմ։

― Տխմար, ― ասաց Ռումատան և սկսեց կարդալ նամակը։

Գրում էր դոնա Օկանան, դոն Ռեբայի նոր սիրուհին։ Առաջարկում էր այս երեկո այցելել իրեն՝ «քնքշորեն թախծողին»։ Ապա հետգրության մեջ հասարակ բառերով գրում էր, թե ինքն ինչ է ակնկալում այդ հանդիպումից։ Ռումատան նույնիսկ կարմրեց։ Թաքուն նայելով տղայի կողմը՝ քթի տակ փնթփնթաց․ «Դեհ, ճիշտն ասած․․․»։ Դա մտածելու բան էր։ Գնալը զզվելի էր, չգնալը հիմարություն, քանզի դոնա Օկանան շատ բան գիտեր։ Նա մի թափով խմեց սուրճը և ծամոնը դրեց բերանը։

Մյուս ծրարը հաստ թղթից էր, զմռսված կնիքը կեղտոտվել էր, երևում էր, որ նամակը բացել էին։ Գրում էր դոն Ռիպատը՝ մի մոլի կարիերիստ, խանութպանների գորշ վաշտի լեյտենանտ։ Հարցնում էր առողջությունից, վստահություն էր հայտնում, որ գորշ գործը կհաղթանակի, և խնդրում էր երկարացնել իր պարտքը տալու ժամկետը, ինչ֊որ անհեթեթ պատճառներ վկայակոչելով։ «Լավ, լավ․․․ ― քրթմնջաց Ռումատան, մի կողմ դրեց նամակը, նորից վերցրեց ծրարը և ուշադիր տնտղեց։ Այո, շատ ավելի մաքուր են սկսել աշխատել։ Նկատելիորեն մաքուր։

Երրորդ նամակում առաջարկում էին սրամարտել դոնա Պիֆայի պատճառով։ Սակայն համաձայնվում էին առաջարկից հրաժարվել, եթե դոն Ռումատան մեծահոգաբար կամենա ապացուցել, որ ինքը՝ ազնվազարմ դոն Ռումատան, ոչ մի առնչություն չունի դոնա Պիֆայի հետ։ Շատ սովորական նամակ էր, հիմնական տեքստը գրել էր գեղագիրը, իսկ տողերի արանքում, ծուռումուռ ու տառասխալներով, գրված էին անուններն ու ժամկետները։

Ռումատան մի կողմ շպրտեց նամակը և քորեց մոծակների կծած ձախ ձեռքը։

― Դեհ, արի լվացվենք, ― հրամայեց նա։

Տղան անհետացավ և շատ շուտով հետևը տնկած վերադարձավ, հատակին քարշ տալով ջրով լցված տաշտը։ Հետո մի անգամ էլ դուրս վազեց սենյակից և քարշ տալով բերեց մի դատարկ տաշտ ու շերեփ։

Ռումատան մահճակալից թռավ հատակին, հանեց մաշված, գեղեցիկ ասեղնագործած գիշերանոցն ու զրնգոցով պատյանից դուրս քաշեց գլխավերևում կախված սուսերը։ Տղան, համենայն դեպս զգուշանալով, կանգնեց բազկաթոռի հետևը։ Մի տասը րոպե վարժություններ անելուց հետո Ռումատան սուսեը խրեց պատի մեջ, կռացավ դատարկ տաշտի վրա և հրամայեց․ «Լցրո՛ւ»։ Առանց օճառի լվացվելը մի բան չէր, բայց դե Ռումատան արդեն հաշտվել էր դրա հետ։ Տղան անընդհատ ջուր էր լցնում նրա մեջքին, պարանոցին, գլխին ու փնթփնթում․ «Ինչ ասես կհնարեք։ Ո՞վ է տեսել, որ երկու թասի մեջ լվացվեն։ Արտաքնոցում էլ եք նոր բան հնարել, միզաման եք դրել․․․ Ամեն օր սրբիչը փոխում եք․․․ Իսկ ինքներդ, առանց աղոթելու առավոտ շուտ սուրն առնում եք ձեռքներդ ու․․․»։

Լվացվելուց հետո սրբվելով, Ռումատան խրատական տոնով ասաց նրան․

― Ես պալատում եմ ծառայում, և ոչ թե մի քոսոտ բարոն եմ։ Պալատականը միշտ պետք է մաքուր լինի․․․ ու նրանից պիտի լավ հոտեր բուրեն։

― Նորին մեծությունը էլ բան ու գործ չունի, պիտի ձեզանից հոտ քաշի, ― առարկեց սպասավորը։ ― Բոլորը գիտեն, որ նորին մեծությունը օրուգիշեր աղոթում է մեղավորներիս համար։ Իսկ այ դոն Ռեբան ընդհանրապես չի լվացվում։ Ես ականջովս եմ լսել, նրա սպասավորն էր պատմում։

― Լավ, հերիք փնթփնթաս, ― ասաց Ռումատան, հագնելով նեյլոնե մայկան։

Տղան մի դժգոհ հայացք նետեց մայկայի վրա։ Արկանարյան ծառաները վաղուց արդեն հազարումի բաներ էին փսփսում դրա մասին։ Բայց այստեղ Ռումատան ոչինչ չէր կարող անել՝ զուտ մարդկային բնական զզվանքից։ Երբ նա սկսեց հագնել կարճ վարտիքը, տղան գլուխը շրջեց, ու շրթունքների շարժումից երևաց, որ հայհոյում է սատանային։

Լավ կլիներ, եթե այնուամենայնիվ այստեղ տարածեի ներքնաշորերի մոդան, մտածեց Ռումատան։ Սակայն, բնականաբար, դա կարելի էր անել միայն կանանց միջոցով, իսկ Ռումատան այստեղ էլ աչքի էր ընկնում հետախույզին անթույլատրելի պահանջկոտությամբ։ Կնամեծար և թեթևսոլիկ երիտասարդը, որը մայրաքաղաքից գավառ էր աքսորվել սիրային արկածի պատճառով մենամարտելու համար, պետք է գոնե մի քսան սիրուհի ունենար։ Ռումատան հերոսական ճիգեր էր գործադրում, որ պահպանի իր համբավը։ Նրա գործակալների կեսը, իրենց բան ու գործը թողած, նրա մասին գարշելի բամբասանքներ էին տարածում, հարուցելով Արկանարի գվարդիական ջահելների նախանձն ու հիացմունքը։ Տասնյակ ու տասնյակ հիասթափված տիկնայք, որոնց մոտ Ռումատան դիտավորյալ մնում էր մինչև կեսգիշեր և բանաստեղծություններ կարդում (երրորդ պահակախումբ, եղբայրական մի համբյուր այտին ու պատշգամբից ցատկ ուղիղ գիշերային պարեկության պետի՝ ծանոթ սպայի գիրկը), իրար հերթ չտալով պատմում էին մայր երկրից ժամանած ասպետի մասին։ Ռումատան սիրահետողի իր համբավը պահպանում էր նողկալիորեն այլասերված այդ հիմար կանանց փառասիրության շնորհիվ, սակայն ներքնաշորերի պրոբլեմը մնում էր անլուծելի։ Որքա՜ն հեշտ եղավ թաշկինակների հարցը։ Առաջին իսկ պարահանդեսի ժամանակ Ռումատան գրպանից հանեց նրբագեղ ժանեկավոր թաշկինակն ու սրբեց շրթունքները։ Հաջորդ պարահանդեսի ժամանակ կտիճ գվարդիականները քրտնած դեմքերն արդեն սրբում էին խայտաբղետ փալասների կտորներով, որոնց վրա ասեղնագործված էին նրանց անվանատառերը։ Իսկ մեկ ամիս անց տեղական պճնամոլները հասարակության մեջ հայտնվում էին ձեռքերին սավաններ գցած, որոնց ծայրերը նրբագեղորեն քարշ էին գալիս հատակին։

Ռումատան հագավ կանաչ տաբատն ու սպիտակ բատիստից վերնաշապիկը, որի օձիքն արդեն մաշվել էր լվանալուց։

― Ինձ սպասող կա՞, ― հարցրեց նա։

― Սափրիչն է սպասում, ― պատասխանեց տղան։ ― Եվ հյուրասենյակում էլ երկու դոն են նստած՝ դոն Տամեոն ու դոն Սերան։ Հրամայեցին իրենց գինի տալ։ Ձեզ են սպասում, որ նախաճաշեն։

― Գնա սափրիչին կանչիր։ Ազնվազարմ դոներին ասա, որ մի քիչ հետո կգամ։ Միայն թե չկոպտես, քաղաքավարի կխոսես․․․

Նախաճաշն այնքան էլ առատ չէր ու տեղ էր թողնում մոտալուտ ճաշի համար։ Մատուցվեց համեմունքներով տապակած միս և քացախի մեջ դրված շան ականջ։ Խմում էին իրուկանյան փրփրան, դարչնագույն թանձր էստորյան, սպիտակ սոանյան։ Երկու դաշույնով կտրատելով ոչխարի ազդրը, դոն Տամեոն բողոքում էր ցածր խավերի լկտիությունից․ «Ես մտադիր եմ զեկույց ներկայացնել բարձրագույնին, ― հայտարարեց նա։ ― Ազնվականությունը պահանջում է, որ գեղջուկներին ու արհեստավորական խաժամուժին արգելվի երևալ հասարակական վայրերում և փողոցներում։ Թող նրանք անցուդարձ անեն միայն բակերով և հետնամուտքերով։ Իսկ եթե փողոցում գեղջուկի հայտնվելը անխուսափելի է, օրինակ, երբ նա սայլով հաց, միս ու գինի է բերում ազնվատոհմիկ տները, ապա պիտի ունենա Թագի պահպանության մինիստրության հատուկ թույլտվությունը։ «Պայծա՜ռ գլուխ ունես, ― հիացած նկատեց դոն Սերան, չորս կողմը թքի ցայտեր ու արգանակի կաթիլներ շաղ տալով։ ― Իսկ երեկ պալատում․․․»։ Եվ նա պատմեց վերջին նորությունը։ Դոն Ռեբայի սիրուհին՝ ազնվազարմ օրիորդ Օկանան, անզգուշաբար տրորել էր թագավորի ցավող ոտքը։ Նորին մեծությունը կատաղել էր և, դիմելով դոն Ռեբային, հրամայել խիստ պատժել հանցավորին։ Ւսկ դոն Ռեբան, առանց աչքերը թարթելու, պատասխանել էր․ «Կկատարվի, ձերդ մեծություն։ Հենց այս գիշեր»։ «Ես այնպես էի ծիծաղում, ― ասաց դոն Սերան, թափահարելով գլուխը, որ բաճկոնիս կոճակներից երկուսը թռան․․․»։

Պրոտոպլազմա, մտածում էր Ռումատան։ Պարզապես խժռող ու բազմացող պրոտոպլազմա։

― Այո, ազնվազարմ դոներ, ― ասաց նա։ Դոն Ռեբան չտեսնված խելոք մարդ է․․․

― Պա֊հո՜, ― ասաց դոն Սերան։ ― Այն էլ ինչպիսի՜․․․ Պայծառ գլուխ է։

― Ականավոր գործիչ, ― ասաց դոն Տամեոն՝ կարևորություն տալով իր խոսքին։

― Հիմա նույնիսկ տարօրինակ բան է հիշելը, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչեր էին ասում նրա մասին, ― բարեհոգաբար ժպտալով շարունակեց Ռումատան։ ― Դոն Տամեո, հիշո՞ւմ եք, ոնց էիք ձեռ առնում նրա ծուռտիկ ոտքերը։

Դոն Տամեոն պապանձվեց ու միանգամից դատարկեց բաժակը։

― Ոնց որ թե չեմ հիշում, ― փնթփնթաց նա։ ― Ինձանից ինչ ձեռ առնող․․․

― Ասել ես, ասել ես․․․ ― ասաց դոն Սերան, կշտամբանքով թափահարելով գլուխը։

― Իսկապես, ― բացականչեց Ռումատան։ ― Չէ՞ որ դուք էլ էիք ներկա այդ խոսակցությանը, դոն Սերա։ Հիշում եմ, այնպես էինք հռհռում դոն Տամեոյի սրամտությունների վրա, որ նույնիսկ ձեզանից ինչ֊որ բան պոկվեց․․․

Դոն Սերան կաս֊կարմիր կտրեց ու սկսեց երկար֊բարակ կմկմալով արդարանալ, ընդ որում միայն ստում էր։ Սևակնած դոն Տամեոն նորից թունդ էստորյան լցրեց բաժակը, և քանի որ, ինչպես ինքն էր ասում՝ «ոնց որ սկսել էր նախորդ օրվանից, մինչև հիմա չէր կարողանում կանգ առնել», երբ նրանք վեր կացան գնալու, դոն Տամեոյին թևերից բռնած տարան։

Պայծառ արևոտ օր էր։ Հասարակ ժողովուրդը խռնվել էր տների արանքում՝ նայելու բան փնտրելով, գոռգոռում ու սուլում էին իրար վրա ցեխ շպրտող տղաները, պատուհաններից նայում էին սիրունիկ կանայք, թեթևսոլիկ աղախինները ծիկրակում էին խոնավ աչքերով, ու Ռումատայի տրամադրությունը աստիճանաբար բարձրացավ։ Դոն Սերան շատ ճարպկորեն ցած գլորեց մի գեղջուկի և քիչ մնաց ծիծաղից մեռներ, նայելով ոնց է գեղջուկը թպրտում ցեխաջրի մեջ։ Դոն Տամեոն հանկարծ նկատելով, որ սուսերակալը թարս է կապել, գոռաց․ «Կանգնե՛ք», ու սկսեց տեղում պտտվել, ճգնելով ուղղել սուսերակալը։ Դոն Սերայի բաճկոնից էլի ինչ֊որ բան պոկվեց։ Ռումատան բռնեց կողքից վազող դեռատի աղախնի վարդագույն ականջն ու խնդրեց նրան օգնել դոն Տամեոյին, որ իրեն կարգի բերի։ Ազնվազարմ դոներին իսկույն շրջապատեցին անբան չաչանակներն ու սկսեցին խորհուրդներ տալ աղախնին, որը, դրանք լսելով, կաս֊կարմիր էր կտրել, իսկ դոն Սերայի բաճկոնից կարկտի պես ցած էին թափվում կոճակներն ու ճարմանդները։ Երբ նրանք վերջապես առաջ գնացին, դոն Տամեոն սկսեց բարձրաձայն շարադրել իր զեկուցման շարունակությունը, գտնելով, որ «իգական սեռի սիրունիկ անձանց չպետք է դասել գեղջկուհիների և ռամիկների շարքը»։ Հենց այդ ժամանակ էլ կճուճներով բեռնված մի սայլ փակեց նրանց ճանապարհը։ Դոն Սերան մերկացրեց երկու թուրն ու հայտարարեց, որ ազնվազարմ դոներին վայել չէ ճանապարհը թեքել ինչ֊որ կճուճների պատճառով։ Բայց մինչ նա ճգնում էր որոշել, թե որտեղ է վերջանում տան պատը, և որտեղ են սկսվում կճուճները, Ռումատան բռնեց անիվներից ու շուռ տվեց սայլը, բաց անելով ճանապարհը։ Անբանների բազմությունը հիացմունքով երեք անգամ «ուռա՜» գոռաց Ռումատային։ Ազնվազարմ դոներն արդեն ուզում էին շարունակել իրենց ճանապարհը, երբ երրորդ հարկի պատուհանից գլուխը դուրս հանեց հաստլիկ ու ալեհեր խանութպանը և սկսեց նզովել անօրեն պալատականներին, որոնց «հախից շատ շուտով կգա մեր արծիվ դոն Ռեբան»։ Դոները ստիպված եղան կանգ առնել և բոլոր կճուճներն ուղարկել այդ պատուհանից ներս։ Դոն Ռումատան վերջին կճուճի մեջ դրեց Պիցա Վեցերորդի պատկերով երկու ոսկեդրամ ու տվեց շշմած սայլատիրոջը։

― Ի՞նչքան տվեցիր նրան, ― հարցրեց դոն Տամեոն, երբ նրանք վերջապես շարունակեցին իրենց ճանապարհը։

― Հեչ, պատասխանեց Ռումատան։ ― Երկու ոսկի։

― Սուրբ Միկայի մե՜ջք, ― բացականչեց դոն Տամեոն։ ― Դուք հարուստ եք։ Կուզե՞ք գնել իմ խամախարյան հովատակին։

― Ես դա վեգով էլ կտանեմ ձեզանից, ասաց Ռումատան։

― Ճիշտ է, ― ասաց դոն Սերան և կանգ առավ։ ― Եկեք վեգ խաղանք։

― Հենց այստե՞ղ, ― հարցրեց Ռումատան։

― Իսկ ի՞նչ կա որ, ― հարցրեց դոն Սերան։ ― Ինչը կարող է խանգարել երեք ազնվազարմ դոներին, որ նրանք վեգ խաղան իրենց ուզած տեղում։

Այստեղ դոն Տամեոն հանկարծ վայր ընկավ։ Դոն Սերան կպավ նրա ոտքին ու ինքն էլ վայր ընկավ․

― Ես լրիվ մոռացել էի, ― ասաց նա։ Ախր մեր պահակության ժամն է արդեն։

Ռումատան գետնից բարձրացրեց նրանց և, արմունկներից բռնած, առաջ տարավ։ Դոն Սատարինայի վիթխարի ու մռայլ տան մոտ նա կանգ առավ։

― Չգնա՞նք ծերուկ դոնի մոտ, ― հարցրեց նա։

― Ի՞նչը կարող է խանգարել, որ երեք ազնվազարմ դոները այցելեն ծերուկ դոն Սատարինային, ― ասաց դոն Սերան։

Դոն Տամեոն բացեց աչքերը։

― Ծառայելով թագավորին, ― հայտարարեց նա, ― մենք պարտավոր ենք մշտապես նայել առաջ, դեպի ապագան։ Դ֊դոն Սատարինան անցած էտապ է։ Հառա՜ջ, ազնվազարմ դոներ։ Ես պետք է գնամ իմ պահակակետը։

― Հառա՜ջ, ― համաձայնեց Ռումատան։

Դոն Տամեոն նորից գլուխը հակեց կրծքին և այլևս չարթնացավ։ Դոն Սերան, մատները ծալելով, պատմում էր իր սիրային արկածների մասին։ Այսպես նրանք հասան պալատ։ Պահակակետում Ռումատան դոն Տամեոյին դրեց նստարանի վրա ու թեթևացած շունչ քաշեց, իսկ դոն Սերան նստեց սեղանի մոտ, անփութորեն մի կողմ դրեց թագավորի ստորագրած հրամանագրերի կույտն ու հայտարարեց, որ արդեն ժամն է մի բաժակ սառը իրուկանյան խմելու։ Թող պանդոկապանը մի տակառ գլորի այստեղ, հրամայեց նա, իսկ այն աղջիկները (նա ձեռքով ցույց տվեց մյուս սեղանի մոտ թղթախաղով տարված գվարդիականներին) թող գան այստեղ։ Եկավ պահակապետը՝ գվարդիական վաշտի լեյտենանտը։ Նա երկար զննում էր դոն Տամեոյին, իսկ հետո սկսեց տնտղել դոն Սերային, և երբ դոն Սերան նրանից ուզեց իմանալ, թե «ինչո՞ւ թոշնեցին խորհրդդավոր սիրո պարտեզի ծաղիկները», վճռեց, որ հիմա թերևս չարժե նրանց ուղարկել ժամապահության։ Թող առայժմ պառկած մնան։

Ռումատան մի ոսկի տարվեց լեյտենանտին ու նրա հետ խոսեց նոր սուսերակալների և թրերը սրելու նոր եղանակների մասին։ Նա ի միջի այլոց նկատեց, որ մտադիր է գնալ դոն Սատարինայի մոտ, որն ունի հին սրվածքով թուր, ու շատ վշտացավ, իմանալով, որ հարգարժան իշխանավորը լրիվ ցնդել է․ դեռ մեկ ամիս առաջ ազատ է թողել իր բոլոր գերիներին, արձակել է դրուժինան, իսկ խոշտանգման հարստագույն զինանոցը անհատույց նվիրել է պետական գանձարանին։ Հարյուրերկուամյա զառամյալը հայտարարել է, որ մնացյալ կյանքը մտադիր է նվիրաբերել բարիք գործելուն և հիմա, երևի, երկար չի ապրի։

Հրաժեշտ տալով լեյտենանտին, Ռումատան դուրս եկավ պալատից ու քայլերն ուղղեց դեպի նավահանգիստ։ Նա քայլում էր՝ շրջանցելով ջրափոսերն ու ցատկելով կանաչ ջրով լցված խանդակների վրայով, անփութորեն հրմշտելով անբան ավարաներին, աչքով անելով աղջիկներին, որոնց վրա, ըստ երևույթին, նրա արտաքինն իրոք անդիմադրելի տպավորություն էր գործում, ողջյուններ էր փոխանակում տիկնանց հետ, որոնց տանում էին պատգարակներով, մտերմորեն բարևում էր ծանոթ ազնվականներին և դիտովորյալ չէր նկատում գորշ գրոհայիններին։

Նա մի փոքր թեքվեց, որ մտնի Հայրենասիրական դպրոց։ Այդ դպրոցը երկու տարի առաջ ստեղծվել էր դոն Ռեբայի միջոցներով՝ մանր կալվածատերերի և վաճառականների տհաս զավակներից զինվորական ու վարչական կադրեր պատրաստելու համար։ Դա մի քարաշեն ժամանակակից կառույց էր առանց սյուների և հարթաքանդակների, հաստ պատերով, նեղլիկ հրակնատատիպ պատուհաններով և գլխավոր մուտքի երկու կողմում կանգնած կիսակլոր աշտարակներով։ Անհրաժեշտության դեպքում այս տանը կարելի էր դիմանալ որոշ ժամանակ։

Ռումատան նեղ աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ և խթանները զնգացնելով քարերի վրա, դասարանների մոտով գնաց դեպի դպրոցի տնորենի առանձնասենյակը։ Դասարաններից լսվում էր ձայների բզզոց, աղմուկ, գոռգոռոց։ «Ո՞վ է թագավորը։ Նորին պայծառափայլությունը։ Ովքե՞ր են մինիստրները։ Հավատարիմները, ոչ մի բանում չկասկածողները․․․», «Եվ աստված, մեր արարիչը, ասաց․ «Կնոզովեմ»։ Ու «նզովեց», «․․․Իսկ եթե եղջերափողը երկու անգամ հնչի, ցրվել երկու֊երեք շղթա կազմած, ընդսմին ցած իջեցնելով նիզակները․․․», «Իսկ երբ խոշտանգվողը կորցնում է գիտակցությունը, կտտանքը դադարեցնել․․․»։

Դպրոց, մտածեց Ռումատան։ Իմաստության աղբյուր։ Կուլտուրայի հենարան․․․

Առանց բախելու նա հրեց ծանր, կամարակապ դուռը և մտավ առանձնասենյակ, որը նկուղի պես սառն էր ու մութ։ Թղթերով ու պատժափայտերով ծածկված վիթխարի սեղանի հետևից նրան ընդառաջ նետվեց լողլող, ճաղատ ու փոս ընկած աչքերով մի անդուր մարդ, որը հագել էր թագի պաշտպանության մինիստրության գորշ ու նեղ համազգեստ։ Դա հենց Հայրենասիրական դպրոցի տնօրենն էր՝ ամենագիտուն հայր Կինը, սադիստ մարդասպանը, որը այժմ վանական էր ձեռնադրվել, հեղինակը «Մատնության մասին» տրակտատի, որով իր վրա էր գրավել դոն Ռեբայի ուշադրությունը։

Գլխի շարժումով անփութորեն պատասխանելով նրա ճոռոմ ողջույնին, Ռումատան նստեց բազկաթոռին ու ոտքը դրեց ոտքին։ Հայր Կինը կանգնած մնաց, հարգալից ուշադրությունից կռացած դիրքով։

― Հը, ո՞նց են գործերը, ուսյալներից ոմանց մորթում ենք, ոմանց՝ սովորեցնո՞ւմ, ― բայրացակամորեն հարցրեց Ռումատան։

Հայր Կինը լայն ժպտաց, ցույց տալով ատամները։

― Ուսյալը թշնամի չէ թագավորին, ― ասաց նա։ ― Թագավորի թշնամին երազող ուսյալն է, տարակուսող ուսյալը, անհավատ ուսյալը։ Ու մենք այստեղ․․․

― Լավ, լավ, ― ասաց Ռումատան։ ― Հավատում եմ։ Այդ ի՞նչ ես խզբզում։ Կարդացի քո տրակտատը, օգտակար գիրք է, բայց շատ է հիմար։ Այդ ո՞նց ես գրել։ Չեղավ։ Եվ դեռ տնօրեն ես․․․

― Ես չեմ ձգտել զարմացնել իմ խելքով, ― արժանապատվությամբ պատասխանեց հայր Կինը։ ― Իմ միակ նպատակն է եղել օգտակար լինել տերությանը։ Խելոքները մեզ հարկավոր չեն։ Հարկավոր են հավատարիմները։ Եվ մենք․․․

― Լավ, լավ, ― ասաց Ռումատան։ Հավատում եմ։ Իսկ հիմա նոր բան չե՞ս գրում։

― Պատրաստվում եմ մինիստրի քննարկմանը ներկայացնել իմ տեսակետը նոր պետության մաին, որի օրինակը, ըստ իս, կարող է ծառայել Սուրբ Միաբանության մարդը։

― Ի՞նչ ես ասում, ― զարմացավ Ռումատան։ ― Ուզում ես բոլորիս վանակա՞ն դարձնել․․․

Հայր Կինը ամուր սեղմեց ձեռքերն ու առաջ թեքվեց․

― Թույլ տվեք բացատրել, ազնվազարմ դոն, ― ոգևորված ասաց նա, լպստելով շրթունքները։ ― Էությունը բոլորովին այլ է։ Էությունը նոր պետության հիմնական դրույթներն են, իսկ դրանք ընդամենը երեքն են՝ կուրորեն հավատալ օրենքների անսխալականությանը, անառարկելիորեն ենթարկվել դրանց, ինչպես նաև յուրաքանչյուր ոք անխոնջ կերպով պետք է հսկի ու հետևի բոլորին։

― Հը՜մ, ― ասաց Ռումատան։ ― Ւսկ ինչո՞ւ։

― Ո՞նց թե «ինչու»։

― Այնուամենայնիվ, դու հիմարի մեկն ես, ― ասաց Ռումատան։ ― Դե լավ, հավատում եմ։ Ի՞նչ էի ուզում ասել։ Հա։ Վաղը կընդունես երկու նոր դաստիարակների։ Մեկի անունն է հայր Տառա, շատ հարգարժան այր է, զբաղվում է ը՜․․․ ը՜․․․ տիեզերագնացությամբ, մյուսը եղբայր Նանինն է, նույնպես հավատարիմ մարդ է, լավ պատմություն գիտի։ Դրանք իմ մարդիկ են, ու հարգանքով կվարվես նրանց հետ։ Ահա քեզ գրավ։ ― Նա սեղանին նետեց զրնգուն քսակը։ ― Այատեղ քո բաժինը հինգ ոսկի է․․․ Հասկացա՞ր ամեն ինչ․․․

― Այո, ազնվազարմ դոն, ― ասաց հայր Կինը։

Ռումատան հորանջեց ու մի հայացք գցեց շուրջը։

― Դե լավ է, որ հասկացար, ― ասաց նա։ ― Հայրս չգիտեմ ինչու շատ էր սիրում այդ մարդկանց ու մահից առաջ ինձ խնդրեց, որ կարգավորեմ իրնց կյանքը։ Հապա բացատրիր ինձ, գիտուն մարդ, թե ազնվագույն դոնի մեջ որտեղի՞ց է այդ նվիվածությունը ուսյալների նկատմամբ։

― Գուցե ինչ֊որ հատուկ ծառայություննե՞ր ունեն, ― ենթադրեց հայր Կինը։

― Դու ինչը նկատի ունես, ― կասկածանքով հարցրեց Ռումատան։ ― Թեև գուցե․․․ Հա․․․ Սիրուն աղջիկ կամ քո՞ւյր ունեն․․․ Դու, իհարկե, այստեղ գինի չունես։

Հայր Կինը մեղավորի պես տարածեց ձեռքերը։ Ռումատան սեղանից մի թերթ վերցրեց ու որոշ ժամանակ պահեց աչքերի դիմաց։

― «Օժանդակումը»․․․ ― կարդաց նա։ ― Իմաստուննե՜ր։ ― Նա թուղթը գցեց հատակին ու վեր կացավ։ ― Տես, հա, որ գիտունների ոհմակը նրանց չնեղացնի։ Ես մեկ֊մեկ կայցելեմ նրանց, ու եթե իմանամ, որ․․․ Նա բռունցքը դեմ արեց հայր Կինի քթին։ ― Դե լա՛վ, լա՛վ, մի՛ վախեցիր, չեմ խփի․․․

Հայր Կինը շողոքորթ ծիծաղեց։ Ռումատան գլխով արեց նրան և ուղղվեց դեպի դուռը, խթաններով քերծելով հատակը։

Գերշնորհակալության փողոցում նա մտավ զինավաճառի խանութը, նոր օղակներ առավ պատյանի համար, փորձեց մի երկու դաշույն (նետեց պատին, ափի վրա փորձեց սրությունը, չհավանեց), հետո նստեց վաճառասեղանին ու սկսեց խոսել խանութի տիրոջ՝ հայր Գաուկի հետ։ Հայր Գաուկն ուներ թախծոտ, բարի աչքեր և փոքրիկ, գունատ ձեռքեր, որոնք միշտ թանաքոտ էին։ Ռումատան մի քիչ վիճեց նրա հետ Ցուրենի բանաստեղծություննեի մասին, լսեց «․․․ Ինչպես թոշնած տերևն է ընկնում․․․» տողի հետաքրքիր մեկնաբանումը, խնդրեց մի որևէ նոր բան կարդալ և, հեղինակի հետ հառաչելով անասելիորեն տխուր տողերի համար, դուրս գալուց առաջ արտասանեց «Լինել թե չլինելը», որ ինքն էր թարգմանել իրուկաներեն։

― Սուրբ Միկա՜, ― բացականչեց խանդավառված հայր Գաուկը։ ― Ո՞վ է գրել դա։

― Ես, ասաց Ռումատան ու դուրս եկավ խանութից։

Նա մտավ «Գորշ ուրախություն» պանդոկը, խմեց մի գավաթ արկանարյան թթված գինի, շոյեց տիրուհու այտը, ճարպկորեն թափահարելով սուրը՝ շրջեց հաստիքային լրտեսի սեղանը, որը նրան էր նայում դատարկ աչքերով, հետո գնաց սրահի խորքը և այնտեղ գտավ ցնցոտիներ հագած մի մորուքավոր մարդու, որի վզից թանաքաման էր կախված։

― Բարև, եղբայր Նանին, ասաց նա։ ― Այսօր քանի՞ խնդրագիր ես գրել։

Եղբայր Նանինը ամոթխած ժպտաց, ցույց տալով մանր ու փչացած ատամները։

― Հիմա քիչ են խնդրագիր գրում, ազնվազարմ դոն, ― ասաց նա։ ― Ոմանք գտնում են, որ խնդրելն անիմաստ է, իսկ մյուսներն էլ հույս են տածում, որ շուտով իրենց ուզածին կհասնեն առանց խնդրելու։

Ռումատան կռացավ նրա ականջին ու պատմեց, որ Հայրենասիրական դպրոցում նրա գործը դասավորել է։

― Վերցրու այս երկու ոսկին, ― վերջում ասաց նա։ ― Հագնվիր, քեզ կարգի բեր։ Ու զգույշ եղիր․․․ Գոնե առաջին օրերը։ Հայր Կինը վտանգավոր մարդ է։

― Ես նրան կկարդամ իմ «Լուրերի մասին» տրակտատը, ― ուրախ ասաց եղբայր Նանինը։ ― Շնորհակալություն, ազնվազարմ դոն։

― Ինչե՜ր չես անի հորդ հիշատակը հարգելուց, ― ասաց Ռումատան։ ― Ւսկ հիմա ասա, թե որտե՞ղ կարող եմ գտնել հայր Տառային։

Եղբայր Նանինը դադարեց ժպտալ ու շփոթված թարթեց աչքերը։

― Երեկ այստեղ կռիվ եղավ, ― ասաց նա։ ― Ւսկ հայր Տառան մի քիչ խմած էր։ Եվ հետո, նա հո շեկ է․․․ Նրա կողը կոտրեցին։

Ռումատան ջղայնությունից կռնչած։

― Այ քեզ դժբախտությո՜ւն, ― ասաց նա։ ― Ախր ինչո՞ւ եք այդքան շատ խմում։

― Երբեմն չենք կարողանում մեզ զսպել, ― տխուր ասաց Նանինը։

― Դա ճիշտ է, ― ասաց Ռումատան։ ― Դե, ինչ արած, այս երկու ոսկին էլ վերցրու։ Լավ կնայես նրան։

Եղբայր Նանինը խոնարհվեց, բռնելով նրա ձեռքը։ Ռումատան հետ֊հետ գնաց։

― Դե֊դե, ― ասաց նա։ ― Դա քո կատակներից ամենալավը չէ, եղբայր Նանին։ Մնաս բարով։

Նավահանգստում այնպիսի գարշահոտություն էր, ինչպիսին Արկանարում ուրիշ ոչ մի տեղ չկար։ Փչում էր աղի ջրի, նեխած տիղմի, համեմունքների, աղ դրած մսի հոտ, պանդոկներից այստեղ էր հասնում ծուխն ու տապակած ձկան և թթված գարեջրի հոտը։ Հեղձուցիչ օդը ողողված էր այլալեզու թունդ հայհոյանքով։ Նավամատույցներում, պահեստների նեղ արանքներում և պանդոկներում խմբված էին ամենաարտառոց տեսքով հազարավոր մարդիկ՝ սանձարձակ նավաստիներ, լքված վաճառականներ, մռայլադեմ ձկնորսներ, ստրկավաճառներ, կնավաճառներ, շպարված պոռնիկներ, հարբած զինվորներ, ինչ֊որ անհայտ զինված անձնավորություններ, ֆանտաստիկ քրջոտ թափառաշրջիկներ՝ կեղտոտ թաթին ոսկե ապարանջաններով։ Բոլորը գրգռված էին և բորբոքված։ Դոն Ռեբայի հրամանով արդեն երրորդ օրն էր ոչ մի նավ, ոչ մի մարդ չէր կարող դուրս գալ նավահանգստից։ Նավամատույցներում մսագործների ժանգոտած կացիններն էին խաղացնում գորշ գրոհայինները՝ թքոտելով շուրջը, լկտիորեն և չարախնդորեն նայելով բազմությանը։ Բանտարկված նավերի վրա հինգ֊վեց հոգանոց խմբերով պպզել էին հաղթանդամ պղնձամորթ մարդիկ, որոնց վրա շուռ տված մորթե հագուստներ էին, գլխներին՝ պղնձե սաղավարտներ․ դրանք վարձկան բարբարոսներ էին, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում ձեռնամարտում, բայց սարսափելի էին այ այսպես՝ հեռվից, իրենց երկար փչովի խողովակներով, որոնք թունավոր փշեր էին նետում մարդկանց վրա, իսկ կայմերի անտառի հետևում, խարսխակայանում, լիակատար անշարժության մեջ սևին էին տալիս թագավորական տորմիղի թիանավերը։ Ժամանակ առ ժամանակ նրանք արձակում էին կրակի ու ծխի շիթեր, հրդեհելով ծովը․ նավթ էին այրում մարդկանց ահաբեկելու համար։

Ռումատան անցավ մաքսատան գրասենյակի մոտով, որի փակ դռների մոտ խմբված խոժոռադեմ ծովային գայլերը ապարդյուն սպասում էին ծով դուրս գալու թույլտվության, խառնվեց առևտուր անողների (այստեղ վաճառում էին և՛ ստրուկներ, և՛ սև մարգարիտ, և՛ թմրադեղ, և՛ վարժեցված սարդ) ճղճղան բազմությանը, հետո դուրս եկավ նավամատույց, մի հայացք գցեց ի ցույց բոլորի այստեղ դրված և արևից ուռած նավաստիական բաճկոններով դիակներին և մի շրջան գործելով, դուրս եկավ նավահանգստի ծայրի գարշահոտ փողոցները։ Քնձռոտ դռների մոտ ննջում էին կիսամերկ կանայք, խաչմերուկում դեմքնիվար ընկած էր մի հարբած զինվոր՝ շրջված գրպաններով, պատերի տակով գաղտագողի գնում էին դալուկ, գիշերային դեմքերով կասկածելի կերպարանքներ։

Ռումատան առաջին անգամ էր լինում այստեղ օրը ցերեկով, ու սկզբում նույնիսկ զարմացավ, որ ուշադրություն չի գրավում։ Հանդիպողները իրենց ուռած աչքերը կամ թեքում էին նրանից, կամ էլ ասես չէին տեսնում, չնայած մի կողմ էին քաշվում ճանապարհը զիջելով։ Սակայն երբ հասավ խաչմերուկին ու պատահաբար շրջվեց, հասցրեց նկատել, որ մի երկու տասնյակ տարբեր տրամաչափի գլուխներ՝ տղամարդկանց ու կանանց, փրչոտ ու ճաղատ, իսկույն ներս քաշվեցին դռներից, պատուհաններից ու դարպասներից։ Այդժամ նա զգաց այս նողկալի թաղի տարօրինակ մթնոլորտը, ոչ թե թշնամանքի կամ վտանգի մթնոլորտը, այլ մի ինչ֊որ վատ, շահախնդիր հետաքրքրության մթնոլորտը։

Ուսով հրելով դուռը՝ նա մտավ որջերից մեկը, որի կիսախավար սրահում ննջում էր երկար քթով ու մումիայի դեմքով մի ծերունի։ Սեղանների մոտ ոչ ոք չկար նստած։ Ռումատան անձայն մոտեցավ վաճառասեղանին և արդեն ուզում էր կտտացնել ծերուկի երկար քթին, երբ հանկարծ նկատեց, որ ծերուկը բոլորովին էլ քնած չէ, այլ անթարթիչ ու կկոցած աչքերի տակից ուշադիր զննում է իրեն։ Ռումատան վաճառասեղանին նետեց մի արծաթադրամ, և ծերուկի աչքերն անմիջապես լայն բացվեցին։

― Ի՞նչ կկամենա ազնիվ դոնը, ― գործնականորեն հարցրեց նա։ ― Խո՞տ։ Խմի՞չք։ Աղջի՞կ։

― Ձևեր մի՛ թափի, ― ասաց Ռումատան։ ― Դու գիտես, թե ես ինչի համար եմ այստեղ գալիս։

― Պա՜հ, ոնց որ թե դոն Ռումատան է, ― արտասովոր զարմանքով բացականչեց ծերուկը։ ― Ախր տեսնում եմ, որ ծանոթ դեմք է․․․

Այս ասելով, նա նորից կոպերը փակեց։ Ամեն ինչ պարզ էր։ Ռումատան անցավ վաճառասեղանի մոտով և նեղլիկ դռնով մտավ կողքի սենյակը։ Այստեղ նեղվածք էր, մութ ու գարշահոտությամբ լցված։ Սենյակի մեջտեղում, բարձր գրասեղանի մոտ թղթերի վրա կռացել էր մի խորշոմապատ տարեց մարդ՝ տափակ սև գլխարկով։ Գրասեղանի վրա աղոտ լույս էր սփռում ճրագը, և կիսախավարում հազիվ երևում էին պատի տակ անշարժ նստած մարդկանց դեմքերը միայն։ Ռումատան ձեռքով պահելով սուրը, շոշափելով մի պատի տակ աթոռ գտավ ու նույնպես նստեց։ Այստեղ գործում էին իրենց օրենքները և իրենց վարվելակերպը։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց ներս մտնողի վրա։ Եթե մարդը եկել է՝ ուրեմն, այդպես էլ պետք է, իսկ եթե պետք չլինի, ապա աչքով կանեն, ու մի ակնթարթում այդ մարդն այլևս չի լինի։ Կուզես ամբողջ աշխարհը տակնուվրա արա․․․ Խորշոմապատ ծերուկը ջանադրորեն ճռճռացնում էր գրիչը, պատի տակ նստած մարդիկ չէին շարժում։ Մերթ ընդ մերթ նրանցից մեկնումեկը երկար հառաչում էր։ Պատերի վրայով աշխուժորեն վազվզում էին անտեսանելի ճանճորս մողեսները։

Պատերի տակ անշարժ նստած մարդիկ հրոսակախմբերի պարագլուխներն էին։ Նրանցից ոմանց Ռումատան վաղուց էր ճանաչում։ Այդ բութ անասունները, առանձին վերցրած, ոչ մի բան չէին ներկայացնում իրենցից։ Նրանց հոգեբանությունը ավելի բարդ չէր, քան միջին խանութպանի հոգեբանությունը։ Նրանք տգետ էին, դաժան և հմտորեն օգտագործում էին դանակն ու կարճ դագանակը։ Իսկ այ գրասեղանին կռացած մարդը․․․

Նրա անունն էր Վագա Անիվ, և նա ամենազոր էր, ու Անդրնեղուցի հանցավոր ուժերի անմրցակից պարագլուխը՝ Իրուկանի արևմուտքում գտնվող Պիտանյան ճահիճներից սկսած մինչև Սոան առևվտրական հանրապետության ծովային սահմանները։ Կայսրության երեք պաշտոնական եկեղեցիները բանադրանքի էին ենթարկել նրան իր անչափ գոռոզամտության պատճառով, քանզի ինքն իրեն անվանում էր թագավորող անձանց կրտսեր եղբայր։ Նա իր ձեռքի տակ ուներ մոտ տասը հազար մարդուց բաղկացած գիշերային բանակ, մի քանի հարյուր հազար ոսկու արժողությամբ հարստություն, իսկ նրա գործակալները թափանցել էին պետական ապարատի սուրբ սրբոցը։ Վերջին քսան տարվա ընթացքում չորս անգամ մահապատժի էին ենթարկել նրան, և ամեն անգամ ժողովրդի հոծ բազմության ներկայությամբ․ ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս նա միանգամից բանտարկաված է Կայսրության երեք ամենադժնի բանտերում, իսկ դոն Ռեբան անընդհատ հրովարտակներ էր արձակում «պետական հանցագործների և այլ չարագործների կողմից տարածվող այն զայրացուցիչ առասպելների վերաբերյալ ոմն այսպես կոչված Վագա Անվի մասին, որն իրականում գոյություն չունի և, հետևաբար, առասպել է»։ Ըստ ասեկոսների, նույն այդ դոն Ռեբան իր մոտ էր կանչել հզոր դրուժինաներ ունեցող մի քանի բարոնների և պարգև էր առաջարկել նրանց՝ հինգ հարյուր ոսկի մեռած Վագայի, և յոթ հազար՝ կենդանի Վագայի համար։ Ռումատան ինքը ժամանակին ահագին ջանք ու ոսկի ծախսեց, որ շփման մեջ մտնի այս մարդու հետ։ Վագան նրա մեջ ահավոր զզվանք էր հարուցում, բայց երբեմն շատ օգտակար էր լինում, բառացիորեն անփոխարինելի։ Բացի այդ, Վագան շատ էր հետաքրքրում Ռումատային որպես գիտնականի։ Միջնադարյան հրեշների նրա հավաքածուում Վագան մի անչափ ուշագրավ նմուշ էր, մի մարդ, որն ըստ երևույթին բացարձակապես ոչ մի անցյալ չէր ունեցել․․․

Վերջապես Վագան ցած դրեց գրիչը և խզխզան ձայնով ասաց․

― Այսպես, ուրեմն, զավակներս։ Երեք օրվա ընթացքում երկուսուկես հազար ոսկի։ Իսկ ծախսերը կազմում են ընդամենը հազար ինը հարյուր իննսունվեց։ Հինգ հարյուր չորս կլոր ոսկի՝ երեք օրվա ընթացքում։ Վատ չէ, զավակներս, վատ չէ․․․

Ոչ ոք չշարժվեց պատի տակ։ Վագան հեռացավ գրասեղանից, նստեց անկյունում ու ամուր իրար շփեց չոր ափերը։

― Ձեզ ուրախացնող բան ունեմ, զավակներս, ― ասաց նա։ ― Լավ ժամանակներ են սկսվում, առատ ժամանակներ․․․ Բայց ստիպված կլինենք չարչարվել։ Էն էլ ոնց պիտի չարչարվենք։ Իմ ավագ եղբայրը՝ Արկանարի թագավորը, որոշել է մեր թագավորությունում վերջ տալ բոլոր գիտնական մարդկանց։ Դեհ ինչ, դա նրա գործն է։ Եվ ո՞վ ենք մենք, որ քննարկենք նրա գերագույն վճիռները։ Սակայն մենք կարող ենք և պետք է մեր օգուտները քաղենք նրա այդ վճռից։ Եվ, քանի որ նրա հավատարիմ հպատակներն ենք, մենք կծառայենք նրան։ Բայց քանի որ նրա գիշերային հպատակներն ենք, մենք մեր փոքրիկ բաժինն էլ ձեռքներիցս բաց չենք թողնի։ Թագավորը դա չի նկատի ու չի զայարանա մեզ վրա։ Ի՞նչ։

Ոչ ոք չշարժվեց։

― Ինձ թվաց, թե Պիգան հոգոց հանեց։ Ես ճի՞շտ եմ, Պիգա, տղաս։

Մթության մեջ իրար անցան ու հազացին։

― Ես հոգոց չեմ հանել, Վագա, ― լսվեց մի կոշտ ձայն։ ― Ինչպես կարելի է․․․

― Չի կարելի, Պիգա, չի՜ կարելի։ Ճի՛շտ է։ Դուք բոլորդ հիմա շունչներդ պահած պիտի լսեք ինձ։ Դուք բոլորդ հիմա կգնաք այստեղից ու ձեռնամուխ կլինեք ձեր ծանր աշխատանքին, ու այնժամ ձեզ խորհուրդ տվող չի լինի։ Իմ ավագ եղբայրը, նորին մեծությունը, իր մինիստր դոն Ռեբայի շուրթերով կլորիկ գումարներ է խոստացել փախած ու թաքնված գիտնականների գլխի դիմաց։ Իսկ մյուս կողմից, որոշ գիտնական այրեր ցանկանում են թաքնվել իմ ավագ եղբոր ցասումից ու դրա համար չեն խնայում իրենց փողերը։ Հանուն գթասրտության և իմ ավագ եղբոր հոգին ավելորդ ոճիրներից փրկելու համար մենք կօգնենք այդ մարդկանց։ Ի դեպ, եթե հետագայում նորին մեծությանը հարկավոր լինեն նաև այդ գլուխները, նա դրանք կստանա։ Էժան, շատ էժան․․․

Վագան լռեց ու գլուխը ցած կախեց։ Հանկարծ նրա աչքերից գլորվեցին ծերունական արցունքները։

― Իսկ ես ծերանում եմ, զավակներս, ― ասաց նա հեծկլտանքով։ ― Ձեռքեր դողում են, ոտքերս ծալվում են, ու հիշողությունս էլ դավաճանում է ինձ։ Ախր մոռացել եմ, լրիվ մոռացել եմ, որ մեր մեջ, այս տոթ ու նեղլիկ սենյակում նստած է մի ազնվազարմ դոն, որը ոչ մի գործ չունի մեր խղճուկ հաշիվների հետ։ Ես գնամ։ Գնամ հանգստանամ։ Իսկ այժմ զավակներս, եկեք ներողություն խնդրենք ազմվազարմ դոնից․․․

Նա վեր կացավ տեղից ու տնքտնքալով խոնարհվեց։ Մյուսները նույնպես վեր կացան և նույնպես խոնարհվեցին, բայց անսքող վեհերոտությամբ ու նույնիսկ վախով։ Ռումատան բառացիորեն լսում էր ինչպե են ճտճտում նրանց բութ ու պարզունակ ուղեղները, ճգնելով ըմբռնել այս կորամեջք ծերուկի բառերի ու արարքների իմաստը։

Ամեն ինչ պարզ էր, ավազակն ուզում էր առիթն օգտագործել և դոն Ռեբային տեղեկացնել, որ գիշերային բանակն էլ է մտադիր գորշերի հետ մասնակցել գիտնականների ջարդին։ Իսկ հիմա, երբ արդեն պետք էր կոնկրետ ցուցումներ տալ, անվանել անունները և գործողությունների ժամկետները, ազնվազարմ դոնի ներկայությունը, մեղմ ասած, ցանկալի չէր, և նրան՝ ազնվազարմ դոնին առաջարկվում էր արագ հայտնել իր ուզածն ու չքվել այստեղից։ Խարդախ ծերուկ է։ Ահավոր։ Եվ ինչո՞ւ է նա քաղաքում։ Վագան չի սիրում քաղաքում մնալ։

― Դու իրավացի ես, հարգարժան Վագա, ― ասաց Ռումատան։ ― Ես շտապում եմ։ Սակայն պետք է ներողություն խնդրեմ, քանզի քեզ անհանգստացնում եմ մի շատ չնչին հարցով։ ― Նա շարունակում էր նստած մնալ և բոլորը հոտնկայս էին լսում նրան։

― Բանն այն է, որ ինձ պետք է քո խորհուրդը․․․ Դու կարող ես նստել։

Վագան նորից խոնարհվեց ու նստեց։

― Ահա թե ինչ է պատահել, ― շարունակեց Ռումատան։ ― Երեք օր առաջ Ծանր Թրերի անտառում ես պետք է հանդիպեի բարեկամիս՝ իրուկանցի մի ազնվազարմ դոնի հետ։ Բայց մենք չհանդիպեցինք։ Նա անհետացել է։ Ես հաստատ գիտեմ, որ նա բարեհաջող դուրս է եկել Իրուկանի սահմաններից։ Միգուցե քեզ հայտնի՞ է նրա հետագա ճակատագիրը։

Վագան երկար ժամանակ չէր պատասխանում։ Ավազակները փնչացնում էին ու ֆսֆսացնում։ Հետո Վագան հազաց։

― Ոչ, ազնվազարմ դոն, ― ասաց նա։ ― Մենք այդ մասին ոչ մի բան չգիտենք։

Ռումատան իսկույն վեր կացավ տեղից։

― Շնորհակալություն, հարգելիս, ― ասաց նա, ապա քայլերն ուղղեց սենյակի մեջտեղը ու ոսկիներով քսակը դրեց գրասեղանին։ ― Սա թողնում եմ մի խնդրանքով, եթե որևէ բան պարզես՝ ինձ իմաց տուր։ ― Նա ձեռքը տարավ գլխարկին։ ― Մնաս բարով։ ― Դռան մոտ Ռումատան կանգ առավ և առանց շրջվելու ասաց․ ― Դու այստեղ ինչ֊որ բան էիր ասում ուսյալ այրերի մասին։ Հենց հիմա գլխումս մի միտք ծագեց։ Ես զգում եմ, որ մեր թագավորի ջանքերի շնորհիվ մի ամիս հետո Արկանարում ոչ մի ուսյալ մարդ չի մնա։ Իսկ ես մայր երկրում պետք է համալսարան հիմնեմ, որովհետև ուխտ եմ արել սև ժանտախտից փրկվելու համար։ Բարի եղիր, երբ կբռնես այդ ուսյալներին, նախ ինձ իմաց տուր, հետո դոն Ռեբային։ Կարող է պատահել, որ ես մի երկու հոգու վերցնեմ համալսարանի համար։

― Էժան չես պրծնի, ― շողոքորթ ծոր տվեց Վագան։ ― Հազվադեպ ապրանք է, ուզողները շատ են։

― Պատիվն ավելի թանկ է, ― գոռոզամտորեն ասաց Ռումատան և դուրս եկավ սենյակից։