Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Հետազոտելով Կոզեռնի տեսիլքը՝ Ն. Մառը համարում էր այդ Կիլիկիայի Սև լեռան վանքերից մեկում 1147 թվականի խաչակրաց արշավանքի հաջող ելքի հուսով գրված ապոկրիֆ<ref> Н. Я. Maрр, Сказание о католикосе Петре и ученом Иване Козерне, см. „Вост. Записки”, СПБ, 1905, стр. 8.</ref>։
Կարծում ենք սակայն, որ կիլիկեցի հեղինակն իր առաջ ունեցել էր Արևելյան Հայաստանի դրական գրական որևէ աղբյուր, դրված XI դարի կեսերին, Անիի բյուզանդական օկուպացման ժամանակ։ Ըստ երևույթին գրական մի գործ էր դա, որը Կոզեռնին վերագրված տեսիլքի ձևով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները և միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին և արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն '''բյուզանդական''' զենքը։ Կոզեռնը այն մարդն էր հենց, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձին, երբ վերջինս մեկնել էր Տրապիզոն՝ Վասիլ II կայսրի հետ Անիի թագավորի անունից «հայոց կորստեան գիր և նամակը» (Լաստիվերտցի) ստորագրելու համար։ Մեզ զբաղեցնող ապոկրիֆում նա հանդես է դալիս իբրև Անիի բյուզանդասերների՝ Պետրոս կաթողիկոսի, Մագիստրոսի և Վեստ Սարգսի, ինչպես և սրանց ինտրիգներին և բյուզանդական ճնշումներին զոհ դարձած Հովհաննես Սմբատ թագավորի մոտ, որպես քաղաքական գուշակ։ Հասկանալի է, որ «պարսիկներից» (իմա՝ Իրանին տիրացած թուրքերի սպառնալիքից) ազատվելու համար Կոզեռնը կարող էր «գուշակած» լինել ոչ թե ֆրանկների, այլ՝ '''հույների''' միջամտությունը։ Զուր չեն այն գործի մեջ երկարորեն պատմված Պետրոսի հանդիպումը Վասիլ կայսրի հետ, կաթողիկոսի հրաշագործությունները, հայկական ծագում ունեցող կայսրի «ծածկաբար» դարձը դեպի իր պապերի դավանանքը, որից հետո նշված է, թե նա «եղև որպէս զհայր աշխարհիս հայոց»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 50։</ref>։ Նկատենք, որ Ուռհայեցու պատմության մեջ Կոզեռնի 1023 թվականի տեսիլքը արդարացված է թուրքերի '''առաջին''' ներխուժման և «հայասեր» Վասիլ Il-ի ներարշավի պատմությամբ<ref>Նույն տեղում, էջ 54 և հետ.։</ref>։ Պատմելով Կոզեռնի 1037 թվականի տեսիլքը՝ ապոկրիֆի մեզ չհասած նախնական վարիանտը կարող էր հույսեր կապած լինել միայն սելջուկների հանդեպ տանելիք բյուզանդական («հռոմայեցիների») հաղթանակի հետ։
Այսպիսով՝ նախնական ձևով մեր ձեռքը չհասած տեսիլքը հայ բյուզանդասերների նպատակներին ու տրմադրություններին ընդառաջող մի գրվածք պիտի եղած լիներ։ Կոզեռնին վերագրված տեսիլների նոր վարիանտներում պահվել են նախնական վերսիայի բեկորները միայն։ Սելջուկ-թուրքերի մասսայական գրոհներից և նրանց Հայաստանում հաստատած պետություններից հետո, հույն տեսիլներում (մասնավորապես Մեթոդիոսի) նշված «պարսիկները» Կոզեռնի մեզ հասած տեսիլների մեջ դառնում են «թուրքեր», Երուսաղեմը նվաճող «հռոմայեցիները» և քնից արթնացող հոռոմ թագավորը (սրա մասին Մեթոդիոսը գրում էր- «զարթեսցէ որպէս այր ի քնոյ») դառնում են Երուսաղեմի համար պատերազմող «ֆրանկներ»<ref>Հմմտ. նույն տեղում, էջ 72։</ref>։ Նույն կերպարանափոխությունն է այս, որ վիճակվել էր նաև Ներսիսյան տեսիլքին։ Կոզեռնին վերագրված քննադատական սուր ինվեկտիվները պատկանում են ոչ թե Կոզեռնին, այլ Ուռհայեցու մոտ պահված տեսիլները շարադրող կամ խմբագրող գրչին։
Վստահելի
199
edits