Changes

Եվ ծագում է արևը (Ֆիեստա)

Ավելացվել է 14 բայտ, 17:03, 30 Մարտի 2019
― Փարիզն ինձ առանձնապես չի հուզում։
Ահա, խնդրեմ։ Ես խղճում էի Կոնին, բայց ոչնչով չէի կարող օգնել, որովհետև անմիջապես բախվում էի նրա երկու սևեռուն գաղափարներին՝ միակ փրկությունը Հարավային Ամերիկան է, և նա չի սիրում Փարիզը։ Առաջին միտքը նա կարդացել էր ինչ֊որ գրքում, թերևս՝ երկրորդը նույնպես։
― Լավ, ― ասացի, ― ստիպված եմ վերև բարձրանալ՝ հեռագրեր պետք է ուղարկեմ։
― Անշուշտ։ Իսկ դո՞ւ։
― Տեսնենք։ Այս քաղաքում նախօրորք նախօրոք ոչինչ չես իմանա։
― Դու Փարիզը չե՞ս սիրում։
― Իհարկե, սիրելիս։ Մադմաուզել Հոբին, ես նրան վաղուց եմ ճանաչում։
― Օ, մադմաուզել մադմուազել Հոբին, ― ասաց Ֆրենսիս Քլայնը, ֆրանսերեն շատ արագ և վարժ խոսելով, որն ի տարբերություն միսիս Բրեդոքսի, ոչ զարմանում էր, ոչ էլ հպարտանում իր ֆրանսերենով, ― ասացեք, դուք վաղո՞ւց եք Փարիզում։ Ձեզ այստեղ դո՞ւր է գալիս։ Դուք սիրում եք Փարիզն, այնպես չէ՞։
― Սա ո՞վ է, ― դարձավ ինձ Ժորժետը։ ― Պե՞տք է, որ սրա հետ խոսեմ։
Ֆրենսիսը մի փոքր հարբած էր և անշուշտ դեռ կուզենար շարունակել այդ նույն ոգով, բայց սուրճ մատուցեցին և մոտեցավ Լավինը լիքյորներով, իսկ հետո բոլորս դուրս եկանք և շարժվեցինք դեպի Բրեդոքսների ասած պարասրահը։
Պարզվեց դա մի «Bal Musette»<ref>Bal Musette ― էժանագին պարասհրահ պարասրահ (ֆր․)։</ref> էր։ Montagne Sainte Genevieve փողոցում։ Շաբաթական հինգ օր երեկոներն այստեղ պարում էին Պանթեոնի շրջանի բանվորները, իսկ շաբաթը մի երեկո այն դառնում էր ազատ պարասրահ։ Երկուշաբթի երեկո պարասրահը փակ էր։ Երբ մենք եկանք, դռան մոտ նստած ոստիկանից, պարասրահի տիրոջից ցինկապատ վաճառասեղանի ետև կանգնած նրա կնոջից բացի, այնտեղ մարդ չկար։ Մեր ներս մտնելուն պես, վերևի հարկից իջավ տանտիրոջ աղջիկը։ Սենյակում սեղաններ և երկար նստարաններ էին դրված, իսկ հեռու, այդ մեծ սրահի ծայրին պարի հարթակն էր։
― Ափսոս, որ այսպես ուշ են հավաքվում, ― ասաց Բրիդոքսը։
― Էհ, մի գավաթ ևս կարելի է։
― Շնորհակալություն , կխմեմ։
Կանչեցինք տանտիրոջ աղջկան, և նա ամեն մեկիս համար fine a l'eay<ref>ֆրանսիական խմիչք (կոնյակ և ջուր)։</ref> բերեց։
― Եվ ինչո՞վ վերջացավ։
― Ինչ֊որ մեկը նրան տարավ։ Շատ սիրունիկն էր։ Հիանալի տիրապետում էր փարիզյան ժարգոնին։ Նստիրմ Նստիր, արի մի֊մի գավաթ խմենք։
― Ոչ, ― ասացի։ ― Արդեն պետք է գնամ։ Կոնին չե՞ք տեսել։
― Այսօր նամակ ստացա։
Դուրս եկա փողոց և քայլեցի դեպի Սեն֊Միշել բուլվար, անցա «Ռոտոնդ» սրճարանի դեռ մարդաշատ սեղանիկների մոտով, նայեցի փողոցի մյուս կողմում գտնվող «Դոմ» սրճարանին, որի սեղանիկներն արդեն գրավել էին ամբողջ մայթը։ Ինչ֊որ մեկն այդ սեղանիկների մոտից ինձ ձեռքով արեց, չտեսա ով էր, և շարունակեցի ճանապարհս։ Ուզում էի տուն հասնել։ Մոնպարռնաս Մոնպառնաս բուլվարն ամայի էր։ Լավին «Լավին» ռեստորանն արդեն փակ էր, իսկ «Քլոզերի դը Լիլա» ռեստորանի առջև արդեն հավաքում էին սեղանները։ Անցա Նեյի արձանի մոտով, որ կանգնած էր շագանակենիների կանաչ տերևների մեջ, աղեղնավոր լամպերի լույսով լուսավորված։ Պատվանդանի մոտ դրված էր թառամած կարմիր ծաղկեպսակ։ Կանգ առա և կարդացի ժապավենի վրայի մակագրությունը՝ բոնապարտիստական խմբերից էր, և ամսաթիվն էլ կար, որը չեմ հիշում։ Հոյակապ էր այդ մարշալ Նեյն իր բոտֆորտներով, սուրը թափահարելով շագանակների թարմ, կանաչ տերևների մեջ։ Ես ապրում էի հենց դիմացը, Սեն֊Միշել բուլվարի սկզբում։
Դռնապանի սենյակում լույսը վառվում էր, դուռը բախեցի, և նա տվեց ինձ իմ թղթակցությունը։ Բարի գիշեր մաղթեցի այդ կնոջն ու բարձրացա վերև։ Երկու նամակ էր և մի քանի լրագիր։ Դրանք աչքի անցկացրի ճաշասենյակում գազե լապտերի լույսով։ Նամակներն Ամերիկայից էին։ Մեկը բանկային հաշիվ էր։ Մնացել էր 2432 դոլար և 60 ցենտ։ Վերցրի չեկի գրքույկս, հանեցի վերջին չորս չեկերի գումարը, որ դուրս էի գրել այդ հաշվից հետո, և հաշվեցի, որ մնացորդը կազմում է 1832 դոլար 60 ցենտ։ Այդ գումարը գրեցի նամակի հակառակ երեսին։ Մյուս նամակը ամուսնության ծանուցում էր։ Միստր և միսիս Ալոիզիուս Քիրբիները հայտնում էին իրենց դստեր՝ Քեթրինի ամուսնության մասին։ Ես չէի ճանաչում ոչ այդ աղջկան, ոչ էլ նրան, ու ում հետ ամուսնանում էր։ Հավանաբար նրանք այդպիսի ծանուցագրեր տարածել էին քաղաքով մեկ։ Ծիծաղելի անուն էր։ Վստահ եմ, որ եթե Ալոիզիուս անունով մեկին ճանաչեի, չէի կարող մոռանալ։ Լավ կաթոլիկական անուն էր։ Ծանուցագրի վրա զինանշան կար։ Ինչպես Զիզին՝ հույն դուքս։ Եվ կոմսը։ Կոմսն էլ ծիծաղելի էր։ Բրեթն էլ՝ լեդի Էշլի։ Գրողի ծոցը Բրեթը։ Գրողի ծոցը լեդի Էշլին։
Վառեցի մահճակալիս մոտի լամպը, հանգցրի գազը ճաշասենյակում ու բացեցի ննջարանի լայն պատուհանները։ Մահճակալս պատուհանից հեռու էր, նստել էի մահճակալի մոտ և այդպես, պատուհանը բաց, հանվում էի։ Գիշերային գնացքը, որ բանջարեղեն էր տանում շուկաները, անցավ տրամվայի գծերով։ Այդ գնացքները, հատկապես դղրդում են գիշերները, երբ չես կարողանում քնել։ Հանվելով, նայում էի ինձ մահճակալի մոտ դրված զգեստապահարանի հայելու մեջ։ Իրերը դասավորված էին իսկական ֆրանսիական ձևով։ Թերևս, հարմար է։ Պե՞տք էր, որ ես հենց այս ձևով վիրավորվեի․․․ Իսկապես որ ծիծաղելի է։ Հագա պիժամաս ու անկողին մտա։ Սպորտային երկու ամսագիր ունեի, հանեցի դրանք իրենց փաթեթներից։ Մեկը նարնջագույն էր, մյուսը՝ դեղին։ Հավանաբար երկուսի մեջ էլ նույն հաղորդագրությունները կլինեն, ուստի որն էլ առաջինը կարդամ, մյուսը չեմ ուզենալու կարդալ։ «Լը Տորիլ»֊ն ավելի լավն է, սկսեցի այդ ամսագիրը կարդալ։ Կարդացի ծայրից ծայր, նույնիսկ խմբագրությանն ուղղված նամակներն ու հանելուկ֊կատակները։ Հանգցրի լամպը։ Միգուցե հաջողվի քնել։
==Գլուխ հինգերորդ==
Առավոտյան բուլվարով քայլեցի մինչև Սուֆլո փողոց և մի գավաթ սուրճ խմեցի բրիոշով։ Սքանչելի առավոտ էր։ Լյուքսեմբուրգյան պարտեզի շագանակենիները ծաղկել էին։ Զգացվում էր վաղ առավոտի զովությունը ցերեկվա շոգից առաջ։ Սուրճ խմելու ընթացքում աչքի անցկացրի առավոտյան լրագրերը և մի սիգարետ ծխեցի։ Ծաղկավաճառ կանայք գալիս էին շուկայից և դասավորում իրենց օրվա ապրանքը։ Անցնում էին ուսանողները՝ ոմանք իրավաբանական ինստիտուտ, ոմանք Սորբոն։ Բուլվարով անընդհատ անցնում էին տրամվայներ, աշխատանքի շտապող մարդիկ։ Նստեցի ավտոբուս և վերջին հարթակում կանգնած հասա մինչև Մադլեն եկեղեցին։ Այստեղից Կապուցինների բուլվարով քայլեցի մինչև Օպերա և հասա իմ խմբագրություն։ Անցա թռչող գորտեր և խաղալիք բռնցքամարտիկներ վաճառողների կողքից։ Քայլերս թեքեցի, որպեսզի ոտքս չդնեմ թելի վրա, որով վաճառողի աղջիկը շարժան շարժման մեջ էր դնում բռնցքամարտիկներին։ Նա կանգնել էր երեսը շրջած, թելերը իրար միացրած ձեռքերի մեջ։ Վաճառողը համոզում էր երկու զբոսաշրջիկների, որ գնեն խաղալիքը։ Եվս երեք զբոսաշրջիկ մոտեցան և նայում էին։ Ես քայլում էի մի մարդու ետևից, որը գլանը գլորելով խոնավ տառերով գրում էր մայթին CINZANO։ Շուրջբոլորս մարդիկ աշխատանքի էին շտապում։ Հաճելի էր զգալ, որ գնում ես աշխատանքի։ Կտրեցի փողոցն ու թեքվեցի դեպի իմ խմբագրությունը։
Աշխատասենյակ բարձրանալով, կարդացի առավոտյան ֆրանսիական թերթերը, ծխեցի, հետո նստեցի մեքենայի առջև և լարված աշխատեցի այդ ամբողջ առավոտ։ Ժամը տասնմեկին տաքսի նստեցի և գնացի Quai d' Orsay, մտա մինիստրություն և մի կես ժամ նստեցի այնտեղ բազմաթիվ թղթակիցների հետ, ստիպված լսելով, թե ինչպես Արտաքին գործերի մինիստրության ներկայացուցիչը, եղջերավոր ակնոցով մի երիտասարդ դիվանագետ, խոսում է ու պատասխանում հարցերեին։ Մինիստրների կաբինետի նախագահը մեկնել էր Լիոն, որտեղ պետք է ճառ արտասաներ, կամ էլ, թերևս, արդեն վերադարձի ճանապարհին էր։ Մի քանիսը հարցեր էին տալիս լոկ իրենք իրենց լսելու համար, իսկ հեռագրական գործակալության ներկայացուցիչներից էլ ոմանք հարցեր էին տալիս պատասխան լսելու համար։ Ոչ մի նորություն չկար։ Վերադարձին Ուոլսիի և Քրամի հետ նույն տաքսիով եկա։
― Ինչ կարծիքի եք, Վետցելի մոտ չգնա՞նք։ Այնտեղ հիանալի խորտիկներ են։
Ռեստորանում պատվիրեցինք խորտիտիկներ խորտիկներ և գարեջուր։ Մատուցողը սառը գարեջուր բերեց բարձր կավե գավաթներով։ Գարեջուրը շատ սառն էր և գավաթի եզրերին մանր ջրակաթիլներ էին գոյացել։ Բազմազան խորտիկներ մատուցեցին։
― Երեկ երեկոյան ուրա՞խ ժամանակ անցկացրիք, ― հարցրեցի ես։
― Բայց ի՞նչ է պատահել։
― Չգիտեմ։ Այլևս նրանց հետ կապ չունեմ։ Ոչ մի կապ չունեմ։ Նա առաջ թեցվեց թեքվեց և նայեց աչքերիս մեջ։
― Գիտե՞ք ձեզ ինչ կասեմ, Ջեյք։
― Չգիտեմ, ― ասաց Կոնը։ ― Եվ չեմ հասկանում, թե ինչի՞ համար է դա։
Հենց այնպես, ուզում էի իմանալ, թե դուք ինչ կանեիք։ Ձեր գլուխը եկած առաջին միտքը։ Թեկուզ դա հիմարություն լիներ։
― Չգիտեմ, ― ասաց Կոնը։ ― Թերևս ուզեի նորից ֆուտբոլ խաղալ, մանավանդ որ հիմա մարզված եմ։
― Օհ, այն, ինչ ասացի Ջեյքին, ոչ մի գաղտնիք էլ չէ։ Շուտով դա բոլորը կիմանան։ Ուզում էի պարզապես, որ Ջեյքն ինձ ավելի լավ հասկանա։
― Ինչի՞ մասին էիք խոսում։ Քա Քո Անգլիա գնալո՞ւ։
― Այո, իմ Անգլիա գնալու մասին։ Օհ, Ջեյք, մոռացա ասեմ, որ Անգլիա եմ գնում։
― Իսկ դո՞ւ ինչ ես անելու, Ռոբերտ։ Այս ամենն իմ մեղքով է, ես գիտեմ։ Ես եմ մեղավոր։ Երբ քեզ ստիպեցի հեռանալ այն աղջկանից, քո ամսագրի այն քարտուղարուհուց, պետք է հասկանայի, որ նույն ձևով էլ ինձ հետ կվարվես։ Ջյեքն այդ պատմությունը չգիտի։ Պատմե՞մ։
― Ֆրենսիս, աստծո սիրուն, լռիրի։լռիր։
― Այո, պիտի պատմեմ։ Ռոբերտի ամսագրում մի փոքրիկ քարտուղարուհի էր աշխատում։ Մի սքանչելի աղջիկ, և Ռոբերտը գտնում էր, որ նա չքնաղ է։ Հետո հայտնվեցի ես, ստիպեցի նրան թողնել այդ աղջկան, որին նա, երբ խմբագրությունը տեղափոխվել էր, Փրովինսթաուն էր բերել Քարմելից, և թողեց նրան՝ չվճարելով նույնիսկ նրա վերադարձի ծախքերը։ Անում էր այդ, որ ինձ հաճույք պատճառի։ Այն ժամանակ նա գտնում էր, որ ես հետաքրքիր եմ։ Այնպես չէ՞, Ռոբերտ։
― Ջեյք, դուք սխալ չհասկանաք։ Քարտուղարուհու հետ նրա հարաբերությունները պաշտոնական էին։ Նույնիսկ պլատոնական էլ չէ։ Պարզապես ոչինչ, հասկանո՞ւմ եք։ Ուղղակի նա շատ գեղեցիկ աղջիկ էր։ Իսկ այդ արեց, որպեսզի ինձ հաճույք պատճառի։ Էհ, փոս փորողն ինքը մեջը կընկնի։ Տեղին է ասված, չէ՞։ Ռոբերտ, խորհուրդ եմ տալիս սա միտքդ պահես, քո հաջորդ գրքի համար։ Ռոբերտը, հասկանում եք, նյութեր է հավաքում նոր գրքի համար։ Այդպես է, չէ՞, Ռոբերտ։ Ահա հենց այդ պատճառով էլ նա թողնում է ինձ։ Նա գտել է, որ ես բավականաչափ հարմար չեմ պատկերելու համար։ Հասկանում եք, այս ամբողջ ժամանակ, որ մենք ապրում էինք միասին, նա այնքան զբաղված էր իր գիրքը գրելով, որ ոչինչ չի պահել հիշողության մեջ մեր կյանքից։ Եվ, ուրեմն, նա փորձում է նոր նյութ գտնել։ Օ, հուսով եմ, որ նա մի արտակարգ հետաքրքիր բան կգտնի։
― Լսիր, Ռոբերտ, սիրելիս։ Թույլ տուր մի բան ասեմ։ Չես նեղանա, այնպես չէ՞։ Երբեք կռիվ ու վեճեր մի սարքիր սիրածդ կանանց հետ։ Աշխատիր նրանց հետ չկռվել։ Որովհետև առանց լաց լինելու դու չես կարողանում կռվել, իսկ երբ լաց ես լինում, սկսում ես ինքդ քեզ խղճալ ու այլևս չես կարողանում հիշել ու հասկանալ, թե ինչ են ասում քեզ։ Այդպես դու երբեք ոչ մի երկխոսություն միտքդ չես պահի։ Աշխատիր չհուզվել։ Գիտեմ, դա շատ դժվար է։ Բայց հիշիր, չէ՞որ չէ՞ որ դա պետք է անես հանուն գրականության։ Ահա ես։ Ես գնում եմ Անգլիա առանց մի առարկության։ Եվ դա նորից հանուն գրականության։ Բոլորս պարտավոր ենք օգնել երիտասարդ գրողներին։ Դուք համաձայն չե՞ք, Ջեյք։ Բայց դուք երիտասարդ գրող չեք։ Իսկ դո՞ւ, Ռոբերտ։ Դու երեսունչորս տարեկան ես։ Ասենք, կարծեմ մեծ գրողի համար դա շատ չէ։ Հիշենք Հարդիին։ Հիշենք Անոտոլ Ֆրանսին, որը հենց վերջերս մահացավ։ Բայց Ռոբերտը գտնում է, որ Ֆրանսը այնքան էլ մեծ գրող չէ։ Դա նրա ֆրանսիացի ընկերներն են նրան ասել։ Նա ինքը ֆրանսերեն այնքան էլ լավ չի կարդում։ Նա քո չափ տաղանդավոր չէր, չէ՞, Ռոբերտ։ Ինչ ես կարծում, նա էլ կարիք ունեցե՞լ է նյութ որոնելու։ Եվ քո կարծիքով նա ի՞նչ էր ասում իր սիրուհիներին, երբ չէր ուզում ամուսնանալ։ Հետաքրքիր է, նա նո՞ւյնպես լաց էր լինում։ Օհ, ահա թե ինչ անցավ մտքովս։ ― Նա շուրթերին մոտեցրեց ձեռնոցով ձեռքը։ ― Ջեյք, ես գիտեմ, թե Ռոբերտն ինչու չի ուզում ամուսնանալ ինձ հետ։ Հիմա հանկարծ հասկացա։ Ինձ համար այդ հայտնությունը եղավ «Սելեքտ» սրճարանում։ Իսկապես միստիկա։ Կգա ժամանակ, այստեղ հուշատախտակ կկախեն։ Ինչպես Լուրդում։ Ռոբերտ, ասե՞մ։ Դե, լսիր։ Դա շատ պարզ բան է։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ առաջ գլխի չեմ ընկել։ Բանն այն է, որ Ռոբերտը միշտ ուզեցել է սիրուհի ունենալ, ու եթե նա ինձ հետ չէր ամուսնանում, ուրեմն սիրուհի ուներ։ Կասեին․ «Նա արդեն երկու տարի է, նրա սիրուհին է»։ Իսկ եթե ամուսնանար, ինչպես որ խոստացել էր, դրանով էլ ռոմանտիկան կվերջանար։ Չե՞ք կարծում, որ ես շատ ճիշտ գտա պատճառը։ Այդպես է որ կա։ Դե, նայեք նրան ու ասեք, որ դա այդպես չէ։ Ջեյք, ո՞ւր եք գնում։
― Պետք է մտնեմ բար ու տեսնեմ Հարվի Սթոնին։
― Երկու շիշ դրեք դրա մեջ, Հենրի, ― կարգադրեց կոմսը։
― Ուիրշ ի՞նչ կկամենաիքկկամենայիք, պարոն։
― Ոչինչ։ Սպասեք մեքենայի մեջ, ներքևում։ ― Նա դարձավ մեզ՝ ինձ ու Բրեթին։ ― Գնա՞նք Բուլոնյան անտառ ճաշելու։
― Ա՛յ սա գինի է, ― բաժակը բարձրացնելով ասաց Բրեթը։ ― Պետք է ինչ֊որ բանի կենաց խմել։ Խմենք, օրինակ, «Նորին մեծության կենացը»։
― Այս գինի գինին շատ է լավը կենաց խմելու համար, սիրելիս։ Պետք չէ այս գինուն կրքեր խառնել։ Համը կփչանա։
Բրեթի բաժակը դատարկ էր։
― Պարոն Բարնս, ― կոմսը լցրեց իմ բաժակը, ― սա աշխարհում իմ ճանաչած կանանցից միակ կինն է, որ հավասարապես հմայիչ է և հարբած, և սթափ վիճակում։
― Երևում է այնքան էլ շատ բան չեք տեսեկ տեսել կյանքում։
― Ոչ, սիրելիս։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, շա՜տ, չափազանց շատ բան։
― Կռվե՞լ եք, ― հարցրեց Բրեթը։
ԵբերմնԵրբեմն, սիրելիս։ Եվ վիրավորվել եմ նետերից։ Դուք երբևէ նետից առաջացած վերք տեսե՞լ եք։
― Ցույց տվեք։
― Ոչ, խմեք այստեղ։ Այստեղ այնպիսի լռություն է։
― Գրողի ծոցը գնացեք ձեր այդ լռույան լռության հետ, ― ասաց Բրեթը։ ― Չես հասկանում, թե ինչու են տղամարդիկ միշտ լռություն սիրում։
― Մեզ դուր է գալիս լռությունը, ― ասաց կոմսը, ― ինչպես ձեզ, սիրելիս, դուր է գալիս աղմուկը։
― Ավելորդ է, պարոն Բարնս, ― ասաց կոմսը։
Բրեթը, մանթոն հագին, մոտեցավ սեղանին։ Նա համբուրեց կոմսին և, ձեռքը նրա ուսին դնելով, թույլ չտվեց նրան ոտքի կանգնել։ Երն Երբ դռնից դուրս էինք գալիս, ետ նայեցի ու տեսա, որ կոմսի սեղանի շուրջ արեն երեք աղջիկ էին նստած։ Մենք նստեցինք մեծ մեքենան։ Բրեթը վարորդին ասաց իր հյուրանոցի հասցեն։
― Ոչ, մի բարձրանա, ― ասաց նա մուտքի մոտ։
― Պետք չէ, ― ասաց Բրեթը։
Նա արագ շրջվեց ու մտավ հյուրանոց։ Վարորդն ինձ տարավ տոն։ տուն։ Նրան քսան ֆրանք տվեցի, նա ձեռքը տարավ գլխարկին ու ասաց․ «Բարի գիշեր, պարոն»։ Մեքենան շարժվեց։ Սեղմեցի դռան զանգը։ Դուռը բացվեց, բարձրացա իմ բնակարանը ու անկողին մտա։
Երկուշաբթի երեկոյան նա հայտնվեց։ Լսեցի, ինչպես կանգ առավ նրա տաքսին, մոտեցա լուսամուտին և ձայն տվեցի նրան։ Նա ձեռքով արեց և ճամպրուկներն առած սկսեց բարձրանալ սանդուղքով։ Գնացի ընդառաջ և ձեռքից վերցրի մի ճամպրուկը։
― Դե, ― ասացի, ― ուրեմն լա՞վ ճամբփորդեցիր։ճամփորդեցիր։
― Հիանալի, ― ասաց նա։ ― Բուդապեշտն ուղղակի մի հիասքանչ քաղաք է։
― Միևնույն է, թե ինչ։ Միայն թե տրամադրություններս չգցենք։ Իսկ թե որ սրանք պինդ խաշած ձու ունենան այստե՞ղ։ Եթե ունենան, էլ չարժի մինչև կղզի հասնել։
― Վերջ տուր, ― ասացի ես։ ― Կգնանք ու տեղի տեղը տեղին կճաշենք։
― Դե, ես իմ առաջարկն արեցի, ― ասաց Բիլլը։ ― Ուզո՞ւմ ես գնանք։
Խմեցինք մի վերջին անգամ ու Բրեթին նստեցրինք տաքսի։
― Չմոռանաք, ժամը տասի մոտ «Սելեքտ»։ Թող նա էլ գա։ Մայլն Մայքլն էլ է լինելու։
― Կգանք, ― ասաց Բիլլը։
― Լավ, լավ։
Ճաշեցինք մադամ Լըկոնտի ռեստորանում, որ գտնվում էր կղզու հեռավոր մասում։ Ռեստորանը լցված էր ամերիկացիներով, և մենք ստիպված էինք կանգնել ու սպասել ազատ տեղի։ Ինչ֊որ մեկը մադամ Լըկոնտի այդ ռեստորանը մտցրել էր Ամերիկյան կանացի ակումբում առաջարկվող ցուցակի մեջ՝ որպես փարիզյան առափնյակում գտնվող հետաքրքիր մի ռեստորան, որ դեռ հայտնի չէ ամերիակցիներինամերիկացիներին, և ահա այդ պատճառով մենք մոտ մի երեք քառորդ ժամ ստիպված էինք սպասել ազատ սեղանի։ Բիլլն այստեղ ճաշել էր 1918 թվականին, հաշտության հայտարարությունից անմիջապես հետո, և մադամ Լըկոնտը՝ նրան տեսնելուն պես իրար անցավ․
― Իհարկե, դա մեզ չօգնեց սեղան ստանալ, ― ասաց Բիլլը։ ― Բայց միևնույն է, սա սքանչելի կին է։
Մեր կուպեում ամուսիններ էին նստած իրենց պատանյակ որդու հետ։
― Դուք կարծեմ ամերիկացինե՞ր եք, ― հարցրեց ամուսինը։ ― Հաճելի՞ ճամբորդություն ճամփորդություն է։
― Հիանալի, ― ասաց Բիլլը։
― Չգիտեմ։ Մի՞թե դուք տոմսեր չունեք։
― Էհ, այդպես որ գնա Կլանին<ref>Նկատի ունի ժամանակակից Կու֊կլուս֊կլանըԿու֊կլուքս֊կլանը, որ կազմակերպել էր 1915 թ․ մեթոդիստական քարոզիչ Ու․ Սայմոնը։</ref> էլ կմիանանք։
Հայր սուրբը շրջվեց և նայեց նրան։
― Դեհ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ― ասաց ամուսինը։
― Զգույշ եղեք զլամարտերի ցլամարտերի ժամանակ։
― Միգուցե հանդիպենք Բիարրիցում, ― ասաց Հյուբերտը։
― Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ― ասաց Ռոբերտը Բիլլին։ ― Ես շատ եմ լսել ձեր մասին Ջեյքից և կարդացել եմ ձեր գրքերը։ Ջեյք, դուք ինձ համար կարթաթել բերե՞լ եք։
Կառքը կանգ առավ հյուրանոցի առջև, մենք իջանք և մտանք հյուրանոց։ Հյուրանոցը վատ չէր, աշխատողներն էլ շատ բարեհամբյուր բարեհամբույր էին, և ես ու Բիլլը ստացանք մեկական փոքրիկ հարմարավետ սենյակ։
― Ահա նա գալիս է։
― Լավ կանի, որ վերջ տա իր այդ հրեական ձևերին ու իրեն չերեվակայի։չերևակայի։
― Վարսավիրանոցը փակ էր, ― ասաց Կոնը։ ― Ժամը չորսին միայն կբացվի։
― Ուզում էր քաղաքից մեկնել, իսկ մենակ նա ոչ մի տեղ չի կարողանում գնալ։ Ասում է, մտածում էր, որ դա Կոնի համար օգտակար կլինի։
 
― Ո՜նց են մարդիկ այսպիսի կատարյալ ապուշություններ անում։ Ինչո՞ւ նա իր մոտիկներից որևէ մեկի հետ չի մեկնել։ Կամ հենց քեզ հետ։ ― Նրա խոսքը բերանում մնաց, հետո շտապով ավելացրեց։ ― Կամ էլ ինձ հետ։ Ինչո՞ւ ոչ ինձ հետ։ ― Նա ուշադիր նայեց իրեն հայելու մեջ, յուրաքանչյուր այտոսկրին մի֊մի մեծ գունդ փրփուր դրեց։ ― Ահա ազնիվ դեմք, դեմք, որին ամեն կին կարող է վստահել։
Նա կռացավ թասի վրա, դեմքը լվաց սառը ջրով, շփեց օծանելիքով, հետո ուշադիր նայեց իրեն հայելու մեջ, ներս քաշելով վերևի երկար շրթունքը։
Ասրտվա՜ծ Աստվա՜ծ իմ, ― ասաց նա։ ― Ինչ զզվելի դեմք է։
Հետո լռեց, շարունակելով նայել իրեն հայելու մեջ։
― Քանզաս֊Սիթիից։
― Ես այնտեղ եղել եմ, ― ասաց նա։ ― Եղել եմ Չիկագոյում, Սենթ֊Լուիսում, Քանզաս֊Սիթիում, Դենվերում, Լոս֊Անջելոսում, Սոլթ֊Լեյք֊Սիթիում։ Նա ջանադրորեն թվարկում էր բոլոր քաղաքները։
― Ամերիկայում շա՞տ եք ապրել։
Սակայն ամերիկացիների հետ խոսելու համար թափած ջանքերը, երևում է, հոգնեցրել էին նրան։ Նա այլևս ոչ մի խոսք չասաց։
Ճանապարհը շարունակ դեպի վեր էր բարձրանում։ Տեղանքը մերկ էր, կավահող, այս ու այն կողմ քարեր էին ցցված։ Ճանապարհաեզրին խոտ էր աճում։ Ետ նայելով, տեսնում էինք միայն ներքևում սփռված հովիտը։ Հեռվում, սարալանջերում երևում էին դաշտերի կանաչ, և շագանակագույն քառակուսիները։ Հորիզոնը փակում էին լեռները՝ գորշ, տարօրինակ ուրվագծերով։ Մեր բարձրանալուն հետ, շրջապատի պատկերը փոխվում էր։ Ավտոբուսը, դանդաղ վեր էր սողում զառիվեր ճանապարհով, և հարավում երևում էին նոր լեռներ։ Հետո ճանապարհը սկսեց ցած իջնել, հավասարվեց և մտավ անտառ։ Դա խցանի կաղնու անտառ էր, և արևի ճառագայթները խրձերով ներս էին թափանցում տերևների արանքից, իսկ անտառի խորքում, ծառերի տակ արածում էին անասուններ։ Հետո դուրս եկանք անտառից, ճանապարհը նորից սկսեց բարձրանալ, և մեր առջև բացվեց ալիքաձև կանաչ հարթավայր, որի ետևում վեր էին խոյանում մու մութ լեռները։ Դրանք նման չէին շագանակագույն, արևից կիզված այն լեռներին, որ մնացին ետևում։ Դրանք ծածկված էին անտառով, որի գլխին իջնում էին ամպերը։ Ցանկապատներով կտրատված կանաչ հովիտը տարածվում էր հեռու, և այն հարավից դեպի հյուսիս կտրող ճանապարհը սպիտակին էր տալիս հովիտը երկու կողմից եզերող ծառերի մեջ։ Երբ հասանք բարձրունքի գագաթին, մեր առջև բացվեցին Բուրգետեի կարմիր տանիքներով սպիտակ տները, որ շարվել էին հարթավայրում, իսկ նրանց ետևում, ամենամթին լեռան բարձունքին փայլեց Ռոնսեվալի վանքի գորշ թիթեղյա տանիքը։
― Ահա Ռոնսեվալը, ― ասացի ես։
Գլուխս դռնից ներս մտցրի։
― Մի՞թե չես ցուցաբերի գոնե փոքր֊ինչ խաղր ծաղր ու գութ։
Ես նրան քիթ ցույց տվեցի։
Նախաճաշն ու երկու շիշ գինին դրեցինք ուսապայուսակի մեջ, և Բիլլն այն գցեց ուսին։ Ես էլ ուսիս գցեցի պարկի մեջ դրված կարթերն ու կոթավոր որսացանցը։ Քայլեցինք ճամփով, հետո կտրեցինք անցանք դաշտն ու մարգագետինների միջով մի արահետ գտանք, որ տանում էր դեպի մոտակա լեռան անտառածածկ լանջը։ Քայլեցինք այդ ավազոտ արահետով։ Մարգագետինները ծածկված էին խիտ աճած խոտով, սակայն խոտը բարձր չէր, որովհետև այդտեղ ոչխարներ էին արածում։ Կովերն արածում էին ավելի վերև, լեռներում։ Անտառից լսվում էր նրանց վզերին կապած զանգակների ձայնը։
Արահետը տարավ մեզ դեպի գետի վրա գցված գերանը։ Գերանը տաշած էր և ցած ճկած մի մատղաշ ծառ բազիրքի բազրիքի դեր էր կատարում։ Գետակի մոտ, ծանծաղ փոքրիկ լճակի ավազոտ հատակին սևին էին տալիս շերեփուկները։ Բարձրացանք զառիվեր ափն ու նորից քայլեցինք ալիք֊ալիք տվող մարգագետիններով։ Ետ նայելով, տեսանք Բուրգետեի սպիտակ տներն ու կարմիր տանիքները, տեսանք սպիտակ ճանապարհը, որի վրայով բեռնատար մեքենա էր գնում՝ օդի ամպ բարձրացնելով։
Մարգագետինները վերջացան, և մենք հայտնվեցինք մյուս, ավելի արագահոս գետակի ափին։ Ավազոտ ճանապարհը իջնում էր դեպի անցահունը և հետո նորից բարձրանում դեպի անտառ։ Արահետը մեզ հասցրեց մինչև նոր գերան, որ գցված էր գետի վրա անցահունից ցած, իսկ հետո արդեն այն միացավ ճանապարհին, և մենք մտանք անտառ։
― Վեց հատ։ Իսկ դո՞ւ։
Բիլլը նստեց, բացեց պարկը ու մի մեծ իշխան դրեց խոտին։ Նա հենեց հանեց ևս երեք հատ՝ մեկը մեկից մեծ, ու շարեց իրար կողքի, ծառի ստվերում։ Նրա դեմքը քրտնած էր, բայց շատ երջանիկ արտահայտություն ուներ։
― Իսկ քո՞ ձկներն ինչպիսին են։
― Կարծեմ գնացին պելոտա խաղը նայելու։
― Իսկ ցրելից ցլերից ի՞նչ կա։
Մոնտայան ժպտաց։
― Կատարյալ հիմարություն։ Բայց դուք երկուսդ էլ արևից լավ թխացել եք։ Մի նայեք Բիլլին։
― Շա՞տ ձուկ բռեցիքբռնեցիք, ― հարցրեց Մայքը։ ― Մենք ուզում էինք միանալ ձեզ։
― Հաջող էր մեր ձկնորսությունը։ Սակայն ձեր կարիքը շատ էինք զգում։
― Չի կարող պատահել։
― Իմ կարծիքով ես ունեմ բոլոր այն մեդալները, որ պիտի ունենայի, բայց ինքս երբեք չեմ խնդրել, որ ինձ մեդալ տան։ Մի անգամ մեծ ճաշկերույթ էին կազմակերպել և սպասում էին, որ պետք է գա Ուելսի արքայազնը, հրավիրատոմսի վրա գրված էր, որ բոլորը պետք է լինեն իրենց շքանշաններով և մեդալներով։ Ես, իհարկե, ոչ մի մեդալ էլ չունեի, մտա իմ ծանոթ դերձակի մոտ, ցույց տվեցի հրավիրատոմսս, նա, բնականաբար, հարգանքով լցվեց իմ նկատմամբ, ես էլ դրանից օգտվեցի ու ասացի նրան․ «Դուք պետք է ինձ համար մի քանի մեդալ գտնեք»։ Նա ասաց․ «Ի՞նչ մեդալներ, պարոն»։ Իսկ ես ասացի․ «Միևնույն է, ինչ որ լինի, միայն թե մի քանի հատ գտեք ինձ համար»։ Իսկ նա ասում է․ «Ինչ իմանամ» իմանամ։ Մի՞թե դուք կարծում եք, թե ես ժամանակ եմ կորցնում բանակային այդ հիմար թերթերը կարդալով։ Տվեք ինչ ուզում եք, միայն որքան կարելի է շատ։ Ինքներդ ընտրեցեք»։ Նա էլ հենց տվեց ինձ մեդալներս, շատ փոքրի մեդալներ, ամբողջ մի տուփ, ես այդ տուփը գրպանս դրեցի, ու մոռացա դրա մասին։ Իհարկե, գնացի ճաշկերույթին, բայց հենց այդ երեկո սպանել էին Հենրի Ուիլսոնին, և ոչ արքայազնն էր եկել, ոչ թագավորը, ու շքանշան֊մեդալի պետք էլ չկար։ Բոլոր տղաները չարչարվելով իրենց մեդալներն էին հանում, իսկ իմս գրպանումս էր։
Նա պատմությունն ընդհատեց, և սպասում էր, որ մենք ծիծաղենք։
Երբ անցնում էինք խանութի մոտով, դռանը կանգնած կինը նայեց մեզ։ Նա ձայն տվեց ինչ֊որ մեկին, և երեք աղջիկ մոտեցան պատուհանին ու սկսեցին մեզ նայել։ Նրանք նայում էին Բրեթին։
Կորալլի դարպասի մոտ երկու տղամարդ տոմսերն էին վերցնում ներս մտնողներից։ Մենք ներս մտանք։ Ցանկապատից ներս ծառեր էին աճում և մի ցածր քարե տուն կար։ Բակի ծայրին երևում էին կորրալի պատը՝ անցքերով, որ հրակնատների նման շարված էին երկու անասնանոցներից յուրաքանչյուրի ճակատամասին։ Պատին մի աստիճան էր հենած, որով մարդիկ բարձրանում էին ու կանգնում երկու անասնանոցների միջև ընկած լայն միջնորմին։ Երբ մենք ծառերի տակ աճած խոտի վրայով մոտենում էինք սանդուղքին, անցանք մեծ, մոխրագույն ներկած վանդակների մոտով, որոնց մեջ ցլեր էին էին։ Յուրաքանչյուր վանդակի մեջ ցուլ էր։ Դրանց գնացքով բերել էին կաստիլյան ցլաբուծարանից, կայրանում կայարանում բեռնաթափել էին ապրանքատար բաց վագոններից և բերել այստեղ, որպեսզի վանդակներից բաց թողնեն կորրալ։ Ամեն վանդակի վրա գրված էր ցլաբուծարանի տիրոջ անունն ու նշանը։
Բարձրացանք սանդուղքին և տեղ գտանք մի պատի մոտ, որտեղից երևում էր կորրալը։ Պատերը սպիտակեցված էին, գետնին ծղոտ էր փռած, իսկ պատերի երկայնությամբ դրված էին փայտե կերամաններ և ջրի տաշտեր։
Վանդակներից մեկին մի ջորի կապեցին, որը վանդակը քարշ տվեց մինչև կորրալի պատի միջի դարպասը։ Մարդիկ լինգերով շարունակ հրում և բարձրացնում էին վանդակն այնպես, որ այն ուղիղ դարպասի առաջ կանգնի։ Պատին կանգնած արդեն սպասում էին ուրիշ մարդիկ, պատրաստ բացելու կորրալի դարպասն, ու այնտեղից դուրս վազեցին երկու եզ՝ գլուխները թափահարելով, նիհար կողերը ճոճելով։ Նրանք կանգնեցին իրար կողքի, պատի մոտ, գլուխները դեպի դարպասը, որտեղից պետք է դուրս գար ցուլը։
― Չէի ասի, թե ուրած ուրախ տեսք ունեն, ― ասաց Բրեթը։
Պատի վրա կանգնած մարդիկ կռացան և բացեցին կորրալի դուռը։ Հետո բացեցին վանդակի դուռը։
― Եզ լինելն այնքան էլ հաճելի բան չէ, ― ասաց Ռոբերտ Կոնը։
― Դուք ա՞յդ կարծիքին եք, ― ասաց Մայքը։ ― Իսկ ինձ թվում է, որ ձեզ դուր կգար եզ լինել, Ռովերտ։Ռոբերտ։
― Ի՞նչ եք ուզում ասած լինել, Մայքլ։
― Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Իսկ դուք, դուք կարո՞ղ եք։ Ինչո՞ւ եք շարունակ Բրեթի ետևից քարշ գալիս։ Սա ինչ պահվածք է։ Ինչ եք կարծում, դա հաճելի՞ է ինձ։
― Պահվածքից լավ է չխոսես, ― ասաց Բրրեթը։ Բրեթը։ ― Դու ինքդ էլ մի երևելի պահվածք չունես։
― Գնանք, ՌոբերՌոբերտ, ― ասաց Բիլլը։
― Ինչո՞ւ եք շարունակ նրա ետևիվ ետևից քարշ գալիս։
Բիլլը վեր կացավ և քաշեց Կոնի թևից։
==Գլուխ տասնչորսերորդ==
Չգիտեմ, թե ժամը քանիսին պառկեցի։ Հիշում եմ, որ հանվեցի, հագա խալաթս և պատշգամբ դուրս եկա։ Գիտեի, որ շատ եմ խմած, ու երբ սենյակ մտա, վառեցի գլխավերեվիս գլխավերևիս լամպն ու սկսեցի կարդալ։ Կարդում էի Տուրգենեև։ Երևի մի քանի անգամ կարդացի վերջին երկու էջը։ Դա մի պատմվածք էր «Որսորդի հիշատակարանից»։ Այդ պատմվածքը ես կարդացել էի, բայց ինձ թվում էր, թե առաջին անգամ եմ կարդում։ Գնալով բնության պատկերներն ուրվագծվում էին ավելի ու ավելի պարզ, գլխումս եղած ծանրությունն անցնում էր։ Դեռ շատ հարբած էի և չէի ուզում աչքերս փակել, որովհետև սենյակը կսկսեր պտտվել։ Եթե շարունակեմ կարդալ, այդ զգացումը կանցնի։
Լսեցի, ինչպես Բրեթն ու Ռոբերտ Կոնը բարձրացան սանդուղքով։ Կոնը Բրեթի սենյակի մոտ նրան բարի գիշեր մաղթեց և միջանցքով քայլեց դեպի իր սենյակը։ Լսեցի, ինչպես Բրեթը մտավ իր սենյակը, որն իմ սենյակի կողքին էր։ Մայքլն արդեն անկողնում էր։ Նա մի ժամ առաջ էր եկել, ինձ հետ։ Երբ Բրեթը ներս մտավ, նա արթնացավ և նրանք սկսեցին խոսել։ Լսեցի, ինչպես էին նրանք ծիծաղում։ Հանգցրի լույսն ու փորձեցի քնել։ Կարդալու կարիք այլևս չկար։ Կարող էի աչքերս փակել և գլխապտույտ չզգալ։ Սակայն քնել չկարողացա։ Զարմանալի է, թե ինչու մթության մեջ ամեն բան երևում է այլ կերպ, ոչ ինչպես լույս ժամանակ։ Էհ, գրողի ծոցը այդ ամենը։
Ֆիեստան արդեն իսկապես սկսվեց։ Այն շարունակվում էր յոթ օր, գիշեր, ցերեկ։ Շարունակվում էր պարը, շարունակվում էր հարբեցողությունը, աղմուկը չէր դադարում։ Ինչ որ տեղի է ունենում, կարող էր տեղի ունենալ միայն ֆիեստայի ժամանակ։ Ի վերջո ամեն ինչ դարձավ կարծես ոչ իրական, և թվում էր ոչինչ ոչ մի հետևանք չի կարող ունենալ։ Անհեթեթություն էր ֆիեստայի ժամանակ մտածել հետևանքների մասին։ Ամբողջ ժամանակ, նույնիսկ երբ շուրջդ խաղաղ էր, այնպիսի մի զգացում ունեիր, կարծես պետք է բղավեիր, որ քեզ լսեն։ Այդ նույն զգացումն ունեիր ամեն դեպքում, ինչ էլ ուզեիր անել։ Ֆիեստան սկսվել էր և շարունակվում էր յոթ օր։
Ցերեկը կրոնական մեծ թափոր անցավ։ Սուրբ Ֆերմինին եկեղեցուց եկեղեցի էին տանում։ Թափորին մասնակցում էին քաղաքի բոլոր աստիճանավորները՝ քաղաքացիական և հոգևորական։ Մենք նրանց չէինք տեսնում, բազմությունը շատ֊շատ էր։ Թափորի առջևում և վերջում պարում էին riau-riau: Բազմության մեջ առանձնանում էր պարողների խումբը՝ դեղին վերնաշապիկներով։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց տեսնել այդ թափորից՝ մայթերն ու հրապարակամերձ փողոցները հեղեղած հոծ բազմության միջից, մի երեսուն ֆուտ բարձրությամբ փայտե հնդկացիներն էին և նույնպիսի մավրերը, թագավորն ու թագուհին, որ հանդիսավոր վալս էին պարում roauriau-riau հնչյունների տակ։
Բոլորը կանգնած էին մատուռի առջև, ուր սուրբ Ֆերմինի ետևից մտել էին աստիճանավորները, մուտքի մոտ պահակ թողնելով զինվորներին։ Հսկա տիկնիկներն այժմ դատարկ էին, դրանց մեջ պարող մարդիկ կանգնած էին կողքին, իսկ թզուկները իրենց ահռելի փուչիկներով այս ու այնտեղ երևում էին բազմության մեջ։ Մենք ուզում էինք մտնել մատուռ, որտեղից խունկի հոտ էր բուրում և խմբերով դուրս էին գալիս մարդիկ, որ նորից եկեղեցի գնան, սակայն մուտքի մոտ Բրեթին կանգնեցրին, որովհետև նրա գլխին գլխարկ չկար, և մենք ետ դարձանք ու քայլեցինք մատուռից դեպի քաղաք տանող ճանապարհով։ Փողոցի երկու կողմից մայթերին մարդիկ էին հավաքված ու սպասում էին թափորի վերադարձին։ Մի խումբ պարողներ շրջան կազմեցին ու սկսեցին պարել Բրեթի շուրջ։ Նրանց պարանոցներին սպիտակ սխտորից պսակներ էին կախված։ Նրանք բռնեցին իմ և Բիլլի ձեռներից ու մեզ էլ կանգնեցրին շրջանի մեջ։ Բիլլն էլ սկսեց պարել։ Նրանք բոլորը երգում էին։ Բրեթը նույնպես ուզում էր պարել, սակայն չթողեցին։ Ուզում էին պարել Բրեթի շուրջը, ինչպես պատկերի շուրջ։ Երբ երգն ավարտվեց բարձրաձայն riau-riau բացականչյություններով, նրանք մեզ մտցրին գինու կրպակ։
Բացատրեցի նրանց, որ հիմա կվերադառնամ։ Կրպակից դուրս գալով իջա փողոցով, փնտրելով այն խանութը, որտեղ գինու տիկեր էին պատրաստում։ Մայթերին լիքը ժողովուրդ էր հավաքված, շատ խանութների փեղկեր ծածկված էին, և ես չէի կարողանում այն խանութը գտնել։ Հասա մինչև եկեղեցի, շարունակ փողոցի երկու կողմերը նայելով։ Հետո բազմության միջից մեկին հարցրեցի, և նա բռնեց թևս ու ինձ բերեց այդ խանութ։ Փակոցափեղկերը ծածկված էին, սակայն դուռը բաց էր։
Ներսում աղաղած աղած կաշու և տաք ձյութի հոտ էր գալիս։ Մի մարդ անկյունում նստած տրաֆարետով մակագրություններ էր անում պատրաստի տիկերի վրա։ Տիկերը խրձերով կախված էին առաստաղից։ Ինձ այդտեղ բերող մարդը վերցրեց մի տիկ, փչեց, ամուր ամրացրեց կափարիչը և կանգնեց վրան։
― Տեսնո՞ւմ եք։ Հոսք չունի։
― Այո։ Բոլորս այնտեղ էինք։
― Մարդ նվասվե՞ց։վնասվե՞ց։
― Մի ցուլ մրցահրապարակում խրվեց մարդկանց մեջ և վեց, թե ութ հոգու տրորեց։
― Ես գնում եմ հյուրանոց հեռադիատկն ու տիկը բերեմ, ― ասացի։ ― Այստեղ կհանդիպենք։ Միայն թե շատ չխմեք։
― Ես քեզ հետ կգամ, ― ասաց ԲիլլըԲիլլը։
Բրեթը ժպտաց մեզ։
― Եթե կամենում եք, ես կարող եմ թարգմանել։ Միգուցե դուք որևէ բա՞ն եք ուզում հարցնել Պեդրո Ռոմերոյից։
Մենք շնորհակալություն հայտնեցինք նրան։ Ի՞նչ կարող էինք մենք հարցնել։ Տղան տասնինը տարեկան էր, մենակ, եթե չհաշվենք ծառային և երեք ձրիակերներին, և մի քանի րոպե հետո սկսվելու էր ցլամարտը։ Ասացինք նրան․ «Mucha suerte»,<ref>Հաջողություն ենք մաղթում(իսպ․)։</ref> ձեռքը սեղմեցինք և դուրս եկանք։ Երբ ծածկում էինք դուռը, նա կանգնած էր շատ ուղիղ, գեղեցիկ և օտարացած, մեն֊մենակ սենյակում, որտեղ նստած էին նրա ձրիակերները։
― Հիանալի տղա է, չէ՞, ― հարցրեց Մոնտոյան։
― Լավ կլիներ, որ ձիերը չլինեին, ― ասաց Կոնը։
― Դա կարևոր չէ, ― ասաց Բիլլը։ ― Տհաճը շատ շուտով դադրում դադարում ես նկատել։
― Այնուամենայնիվ, սկզբում սարսափելի է, ― ասաց Բրեթը։ ― Ինձ համար ամենասարսափելին այն էր, երբ ցուլը հարձակվում էր ձիու վրա։
Ռոմերոն երբեք չէր ծռմռվում, ավելորդ շարժումներ չէր անում, աշխատում էր ձիգ, բնական և անկաշկանդ։ Մյուս ցլամարտիկները բարձրացնում էին արմունկները, ճարպիկ շարժումներով ծռմռվում էին՝ խուսափելով պոզերից և պոզերից խուսափելուց հետո միայն հենվում էին ցլին՝ կեղծ վտանգի տեսարան ստեղծելով։ Սակայն շինծու և ցուցադրական այդ շարժումները տհաճ տպավորություն էին թողնում։ Ռոմերոյի մարտից մարդիկ իսկական հաճույք էին ստանում, որովհետև նրա շարժումները բացարձակ մաքուր էին, գեղեցիկ, և միշտ ցլին մոտ աշխատելով հանդեձ, նա հանգիստ ու անվրդով էր խուսափում կոտոշներից։ Նա պետք չուներ արհեստականորեն ընդգծելու, որ աշխատում էր կոտոշներին շատ մոտ։ Բրեթը հասկացավ, թե ինչու են ցլամարտիկի շարժումները գեղեցիկ, երբ ցլին մոտիկ է կանգնած և ինչու այդ նույն շարժումնեըր ծիծաղելի են, երբ ցլամարտիկը ցլից մի փոքր անգամ հեռու է կանգնած։ Ես նրան պատմեցի, թե ինչպես Խոսելիտոյի մահից հետո բոլոր ցլամարտիկները մարտի մի այնպիսի ձև էին մշակել, որ ստեղծում էր վտանգի երևույթ ու սարսափ էր առաջացնում, մինչդեռ ցլամարտիկն այդ ժամանակ շատ ապահով վիճակում էր։ Ռոմերոն հին դպրոցի վարպետությունն էր ցույց տալիս, պահպանելով շարժման գծերի անթերի մաքրություն՝ իրեն առավելագույն վտանգի ենթարկելով, հմտորեն նախապատրաստելով ցլին վերջին հարվածին, նրան ենթարկելով իր կամքին և հարվածից առաջ արդեն նրան բերելով այն գիտակցության, որ ինքը նրա համար անհասանելի է։
― Ես չտեսա, որ նա մի սխակ սխալ շարժում անի, ― ասաց Բրեթը։
― Եվ չես էլ տեսնի, քանի դեռ նա վախ չունի։
― Հիմա ներս կթողնեն ևս մի ցուլ, և վերջ։
Իսկապես՞Իսկապե՞ս, ― ասաց Բրեթը։ Նա առաջ եկավ ու արմունկները հենեց արգելապատին։ Ռոմերոն ձեռքի շարժումով իր պիկադորներին նշան արեց անցնել իրենց տեղերը ու կանգնել էր մենակ, թիկնոցը պարզած, մարզահրապարակի վրայով հայացքը սևեռած այն կետին, որտեղից պետք է դուրս գար ցուլը։
Երբ մարտն ավարտվեց, դուրս եկանք ու նորից սկսեցինք շարժվել բազմությանը տրված։
― Այս ցլամարտեերը ցլամարտերը բավականին հոգնեցնում են, ― ասաց Բրեթը։ ― Ես թուլացել եմ, ոնց որ մի լաթի կտոր։
― Օհ, դու հիմա մի բան կխմես, ― ասաց Մայքը։
― Գիտեմ, ― ասացի։ ― Նրան բոլորն արդեն տեսել են։
― Ես էլ եմ նրան տեսել, ― ասաց Մոնտոյան։ Ապա լռեց։ Շարունակում էի սափրվել։
― Նստեք, ― ասացի։ ― Հիմա գինի կպատվիրեմ։
Սափրվելս ավարտեցի, կռացա թասի վրա և դեմքս լվացի սառը ջրով։ Մոնտոյան դեռ կանգնած էր և կարծես սովորականից ավելի շփոթված տեսք ուներ։
― Գիտեք ինչ, ― ասաց նա։ ― Հենց նոր ինձ մոտ էին եկել «Գրանդ֊Օթելից» դեսպանատան աշխատողների կողմից Պեդրո Ռոմեյրոին Ռոմեյրոյին և Մարսիալ Լալանդային այսօր երեկոյան մի գավաթ սուրճի հրավիրելու։
― Էհ, ― ասացի ես, ― Մարսիալին դա վնաս չի տա։
Մոնտոյան կանգնած էր շփոթված։ Սպասում էր, որ մի բան ասեմ։
Ռոմեյրոին Ռոմեյրոյին հրավերը մի հաղորդեք, ― ասացի ես։
― Դուք այդպե՞ս եք կարծում։
― Ինչպես Ալգաբենոն, ― ասացի ես։
― Այո, ինչպես Ալգաբենոն։
― Դրանք այդպիսի մարդիկ են, ― ասացի։ ― Այստեղ կա մի ամերիկուհի, որ ցլամարտիկների հավաքածու է ստեղծում։
― Տասնմեկերորդ անգամ են մաքրում կոշիկներս, ― ասաց Մայքլը։ ― Ինձ թվում է, Բիլլը պարզապես ավանակ է։
Այդ լուրը հավանաբար տարածվել էր կոշիկ մաքրողների մեջ, և մի նոր մաքրող էլ եկավ։
― Limpia botas,<ref>Կոշիկները մաքրե՞մ(իսպ․)։</ref> ― հարցրեց նա Բիլլին։
― Ոչ իմը, ― ասաց Բիլլը։ ― Ահա այս պարոնի կոշիկները։
Նա շատ էր ամաչում իր անգլերենից, բայց սիրում էր խոսել անգլերեն և քիչ անց սկսեց ինձ հարցնել բառեր, որոնց նշանակությանը վստահ չէր։ Նա շատ էր ուզում իմանալ, թե ինչպես կլինի Corrida de toros֊ի անգլերեն իսկական թարգմանությունը։ Անգլերեն անվանումը, որ նշանակում էր «ցլամարտ», նրան այնքան էլ ճիշտ չէր թվում։ Ես բացատրեցի, որ «ցլամարտ» իսպաներեն կլինի lidian toro: Իսպաներեն corrida բառը անգլերեն կլինի ցլավազք։ Իսկ ֆրանսերեն՝ Course de taureaux, միջամտեց քննադատը։ Ցլամարտի համար իսպաներեն բառ չկա։
Պեդրո Ռոմերոն ասաց, որ անգլերեն ինքը մի քիչ սովորել է Ջիբրալթարում։ Նա ծնվել է Ռոնդոյում։ Դա Ջիբրալթարի մոտերքում է։ Ցլամարտ սկսել է սովորել Մալագայում, այնտեղի ցլամարտի դպրոցում։ Այդ դպրոցում նա սովորել է երեք տարի միայն։ Քննադատը կատակով ծաղրում էր նրան, ոչ չափից շատ է մալագյան արտահայտություններ օգտագործում։ Ռոմերոն ասաց, որ տասնինը տարեկան է։ Մեծ եղբայրն աշխատում է իր հետ որպես բանդերիլժերոբանդերիլյերո, բայց ապրում է ոչ այս հյուրանոցում, այլ ուրիշ, ավելի փոքրիկ հյուրանոցում իրեն օգնող մյուս մարդկանց հետ։ Նա ինձ հարցրեց, թե քանի անգամ եմ տեսել իրեն մարտի ժամանակ։ Ասացի՝ երեք անգամ։ Հետո տեղնուտեղը հիշեցի, որ միայն երկու անգամ եմ տեսել, բայց այլևս չուզեցի սխալս ուղղել։
― Որտե՞ղ ես տեսել ինձ առաջ, Մադրիդո՞ւմ։
Ես նրանց մեկ֊մեկ ծանոթացրի բոլորի հետ, և նրանք արդեն ուզում էին նստել մեզ հետ, սակայն աթոռները չբավարարեցին, ուստի բոլորս տեղափոխվեցինք սուրճ խմելու պատի մոտի սեղանին։ Մայքլը մի շիշ ֆունդագո պատվիրեց և բաժակներ բոլորի համար։ Հարբած, հարբած շատ դուրս տվեցին։
― Ասա նրան, որ իմ կարծիքով գրելը գարշելի զբաղմունք է, ― ասում էր Բիլլը։ ― Դե, ասա, ասան ասա նրան։ Ասա նրան, որ ես ամաչում եմ իմ գրող լինելուց։
Պեդրո Ռոմերոն նստել էր Բրեթի կողքին ու լսում էր նրան։
― Նրա անունը գրված է ծրագրում։ Դոն Մանուել Օրկիտո, հրարվեստավոր esta ciudad:<ref>Այս քաղաքի (իսպ․)։</ref>
― Globos illuminados,<ref>Լուսավորվող փուչիկներ(իսպ․)։</ref> ― ասաց Մայքլը։ ― Globos illuminados֊ի մի ամբողջ հավաքածու։ Այդպես է գրված ծրագրում։
Քամին քշում էր նվագախմբի ձայները։
― Հե՜յ, սնանկներ, տարեք ինձ այստեղից։
― Բայց ինչի՞ համար ծագեց կռիվը, ― հարցրեց հարցրեցի Էդնային։ Մենք հրապարակով գնում էինք Սուիսո սրճարան։ Բիլլը չքվել էր։
― Չհասկացա, թե ինչպես պատահեց, բայց ինչ֊որ մեկը ոստիկանություն կանչեց և պահանջեց Մայքլին դուրս անել ետևի սենյակից։ Այնտեղ ինչ֊որ մարդիկ կային, որ Մայքլին գիտեին Կաննից։ Բայց Մայքլն ի՞նչ կարող էր անել։
― Ասացեք, ձեր ֆիեստայի երեկոները մի՞շտ են այսպես լինում, ― հարցրեց Էդնան։ ― Դա պարոն Կոնն էր, այդպես չէ՞։
― Ես արդեն լավ եմ, ― ասացի, ― մի քիչ գլուխսս գլուխս է պտտվում։
Մեր շուրջը հավաքվել էին մատուցողներն ու ահագին մարդիկ։
― Երկու պարոն և մի օրիորդ։
Ամեն ինչ լավ է։ Էդնան Բիլլի և Մաքլի Մայքլի հետ է։ Նախորդ օրը Էդնան վախենում էր, թե նրանք հարբած կլինեն։ Դրա համար էլ խնդրել էր ինձ, որ անպայման գնամ իր հետ։ Սուրճս խմեցի և մարդկանց բազմության հետ շտապեցի դեպի ցլամարտի հրապարակ։ Արդեն կարողանում էի պինդ կանգնել ոտքերիս վրա։ Միայն թե գլուխս էր ուժեղ ցավում։ Ամեն ինչ շուրջը հստակ էր և պայծառ, և քաղաքում վաղ առավոտի բույր էր տարածված։
Քաղաքի ծայրամասից ցլամարտի հրապարակ բերող ճանապարհը ցեխոտ էր։ Մինչև ցլամարտի հրապարակ տանող ցանկապատի ողջ երկայնությամբ մարդիկ էին հավաքված, դրսի պատշգամբներն ու կրկեսի տանիքը լեփ֊լեցուն էին մարդկանցով։ Լսեցի արձակված հրթիռի ձայնը, հասկացա, որ չեմ կարողանա ժամանակին տեղ հասնել ու տեսնել ցլերի մուտքը, ուստի մարդկանց միջով խցկվեցի դեպի ցանկապատը։ Ինձ պինդ սեղմել էին ցանկապատի տախտակներին։ Ցանկապատների միջև ընկած ճանապարհից ոստիկանությունը քշում էր մարդկանց։ Մարդիկ քայլքով կամ վազեվազ շարժվում էին դեպի ցլամարտի հրապարակը։ Հետո երևացին վազող մարդիկ։ Հարբած մի մարդ սայթաքեց ու վայր ընկավ։ Երկու ոստիկան բռնեցին նրան ու քարշ տվեցին դեպի ցանկապատ։ Հիմա արդեն մարդիկ շատ արագ էին վազում։ Մեկ էլ լսվեց ամբոխի միահամուռ գոռոցն, ու գլուխս ցանկապատի տախտակներից ներս մտցնելով, տեսա՝ ինչպես ցլերը փողոցից մտնում են դեպի կրկես տանող երկար անասնանոցը։ Այդ պահին մի հարբած մարդ ևս ցանկապատից պոկվեց, ցլամարտիկի թիկնոցի նման երկու ձեռքով բռնած վերնաշապիկը։ Նա ուզում էր, իբր թիկնոցով, աշխատել ցլերի հետ։ Երկու ոստիկանն էլ շտապեցին նրա կողմը, մեկը բռնեց հարբածի օձիքից, մյուսը դագանակով խփեց գլխին, հետո սեղմեցին նրան ցանկապատին և այդպես կանգնած մնացին, մինչև որ վազեցին անցան մարդկանց վերջին խումբն ու ցլերը։ Ցլերի առջևից այնքան շատ մարդ էր վազում, որ ցլամարտի հրապարակի առջև խցկվեցին մնացին, չկարողանալով շարժվել, և երբ, ծանր, կեղտոտված ցլերը կողք֊կողքի, պոզերը թափահարելով սլացան մարդկանց մոտով, մի ցուլ առաջ անցավ, պոզը մտցրեց առջևից վազող մարդու թիկունքին և վեր բարձրացրեց նրան։ Երբ ցլի պոզը մտավ մարդու մարմնի մեջ, նրա ձեռքերը կախ ընկան, գլուխը ետ ընկավ, ցուլը նրան վեր բարձրացրեց, ապա գետին տապալեց։ Ցուլը մի ուրիշ վազող մարդու ետևից ընկավ, սակայն սրան հաջողվեց անհետանալ ամբոխի մեջ, և այդ պահին ամբոխը դռնից ներս խուժեց իր ետևից տանելով ցլերին։ Կրկեսի կարմիր դարպասը փակվեց, դրսի պատշգամբից մարդիկ խցկվեցին ամֆիթատրոնի ներսը, լսվեց մի բղավոց, հետո նորից բղավոց։
Մատուցողը գլխով արեց։ Տղամարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը։ Նրանք կարծես ինչ֊որ տեղ էին շտապում։ Մատուցողը մոտեցավ իմ սեղանին։
― Լսեցի՞ք։ Muerto: Մահացել է։ Այդ մարդը մահացել է։ Պոզը ծակել դուրս է եկել մյուս կողմից։ Մարդն ուզում էր ուրախ առավոտ անցկացնել։ Es muy flamenco:<ref>Դա արդեմ չափազանց է(իսպ․)։</ref>
― Այո, ցավալի է։
Ցերեկը իմացանք, որ սպանվածին կոչում էին Վինսենտե Գիրոնես, և որ եկել էր Տաֆալլայի կողմերից։ Հաջորդ օրը լրագրերում կարդացինք, որ նա քսանութ տարեկան է, որ ուներ ֆերմա, ամուսնացած էր, երկու երեխա ուներ։ Ամուսնանալուց հետո էլ նա ամեն տարի գալիս էր ֆիեստայի։ Մի օր անց Տաֆալլոյից եկավ նրա կինը, որ հրաժեշտ տա հանգուցյալին, իսկ դրա հաջորդ օրը սուրբ Ֆերմինի եկեղեցում եղավ ժամերգություն և Տաֆալլայի պարողների ընկերության անդամները դագաղը տարան կայարան։ Առջևից գնում էին թմբկահարները՝ թմբուկները հնչեցնելով, հետո սուլում էին սրինգները, դագաղի ետևից քայլում էին կինը և երկու երեխաները։ Նրանց ետևից գալիս էին Փամփլոնայի, Էստելլայի, Տաֆալլայի և Սանգուեսայի պարողների ընկերությունների բոլոր անդամները, որոնք կարողացել էին մնալ թաղմանը։ Դագաղը դրեցին գնացքի բեռնատար վագոն, իսկ այրին և երկու երեխաները տեղավորվեցին կողքի երրորդ կարգի բաց վագոնում։ Գնացքը միանգամից տեղից պոկվեց, հետո հանգիստ սկսեց իջնել թեք ճանապարհով, շրջանցեց սարահարթն ու հարթավայրով, ուր քամին ծփում էր ցորենի արտերը, սլացավ Տրաֆալլա։
Վինսենտե Գիրոնեսին սպանող ցուլը կոչվում էր Bocanegra,<ref>Սևաշուրթ (իսպ․)։</ref> Սանխես Տաբերնոյի ցլաբուծարանի 118 համարի ցուլն էր, որին Պեդրո Ռոմերոն սպանեց այդ նույն օրը մրցահրապարակում։ Ամբոխի հրճվալից բացականչությունների տակ կտրեցին ցլի ականջը և տվեցին Պեդրո Ռոմերոյին, որն իր հերթին այն տվեց Բրեթին։ Բրեթն ականջը փաթաթեց իմ թաշկինակի մեջ և թե մեկը, թե մյուսը «Մուրատտի» սիգարետի մնացուկների հետ թողեց իր մահճակալի մոտ դրված գիշերասեղանիկի դարակում, Փամփլոնայում, Մոնտոայայի Մոնտոյայի հյուրանոցում։
Երբ վերադարձա հյուրանոց, գիշերային պահակը դեռ նստած էր դռան մոտի նստարանին։ Նա ամբողջ գիշեր նստած էր եղել այդտեղ, և քունը սարսափելի տանում էր։ Իմ ներս մտնելիս, ոտքի կանգնեց։ Ինձ հետ ներս մտան երեք սպասուհիներ, որ նույնպես առավոտից գնացել էին ցլամարտ նայելու։ Նրանք ծիծաղելով վերև բարձրացան։ Ես նույնպես բարձրացա և մտա իմ սենյակ։ Հանեցի կոշիկներս ու պառկեցի մահճակալին։ Պատշգամբի դուռը բաց էր, և պայծառ արևը ողողել էր սենյակը։ Քունս բոլորովին չէր տանում։ Երևի ժամը երեքն անց կես կլիներ, որ պառկեցի, իսկ ժամը վեցին արդեն արթնացա նվագախմբի աղմուկից։ Ծնոտս երկու կողմից էլ ցավում էր։ Շոշափեցի այն բութ և միջին մատներով։ Անիծյալ Կոն։ Նա պետք է որևէ մեկին խփեր այն ժամանակ, երբ իրեն առաջին անգամ վիրավորեցին, այն ժամանակ պետք է թողներ գնար։ Նա այնքան վստահ էր, որ Բրեթն իրեն սիրում է։ Երևակայում էր, որ եթե մնա, իսկական սերն ի վերջո կհաղթանակի։ Դուռը բախեցին։
― Ցավում է, ― ասացի։
Բիլլը ծիծաղեց։
― Ինչո՞ւ աթոռը գլխին չտվեցիք։
― Պատմիր մնացածը, ― ասաց Բիլլը։
― Այսպես ուրեմն, ցլամարտիկը նստած է եղել հատակին։ Նա ուժ էր հավաքում, որ վեր կենա ու նորից խփի Կոնին։ Բրեթը մերժել է Բրեթի Կոնի ձեռքը սեղմել, և Կոնն սկսել է լաց լինել ու ասել, թե ինչքան է նրան սիրում։ Իսկ Բրեթը նրան ասել է, որ չի կարելի այդքան ավանակ լինել։ Հետո Կոնը կռացել է, որ ցլամարտիկի ձեռքը սեղմի։ Իբր, եկեք հաշտվենք։ Ներողություն է խնդրել։ Իսկ ցլամարտիկը նորից թափով հասցրել է նրա դեմքին։
― Քաջ տղա է, ― ասաց Բիլլը։
Նա ժպտաց։
― Այս ֆիեստաների ժամանակ մենք շատ քիչ ենք քնում։ Ես հիմա պատրաստվում եմ մի լավ քունս առնել։ Չնելը Չքնելը վատ բան է։ Սարսափելի նյարդայնացնում է։
― Կհանդիպենք կեսօրին, Իրունյայում, ― ասաց Բիլլը։
― Մի վեց շիշ գարեջուր բերեք և մի շիշ ֆունդադոր, ― ասաց Մայքը։
― Si, senorito:<ref>Այո, պարոն(իսպ․)։</ref>
― Գնացի քնելու, ― ասաց Բիլլը։ ― Խեղճ Մայքլ։ Երեկ նրա պատճառով մեծ կռիվ ընկավ։
― Շատ լավն է, ― ասացի ես։ Ինձ անհանգստացնում էր Մայքը։ Համոզված էի, որ նա չի քնել։ Հավանաբար ամբողջ ժամանակ խմել էր, սակայն իրեն տիրապետում էր։
― Ջեյք, լսել եմ, Կոնը ծեծլ ծեծել է ձեզ, ― ասաց Բրեթը։
― Ոչ։ Ուղղակի գետին է փռել։
Նայելով հեռադիտակով, տեսա, որ Բելմոնտեն խոսում է Ռոմերոյի հետ։ Մարսիալը ձգվեց, սիգարետը դեն նետեց, և երեք ցլամարտիկները ուղիղ իրենց առջև նայելով, ազատ ձեռքը թափ տալով կատարեցին իրենց հանդիսավոր երթը։ Նրանց հետևից շարժվեցին օգնականները՝ քայլելով միանման ու համաչափ, թիկնոցները բռնած և ազատ ձեռքերը թափ տալով, իսկ հետո գալիս էին պիկադորները՝ երկար նիզակները բարձր բռնած։ Երթի վերջում գալիս էին ջորիներ լծված երկու սայլ և ծառայողները։ Ցլամարտիկները, առանց եռանկյունի գլխարկները հանելու, գլուխ տվեցին պրեզիդենտի օթյակի առաջ, հետո մոտեցան մեր տակի պատնեշին։ Պեդրո Ռոմերոն հանեց ծանր, ոսկեթելով ասեղնագործված թիկնոցն ու պատնեշի վրայով տվեց ծառային։ Նա ինչ֊որ բան ասաց նրան։ Հիմա, երբ Պեդրո Ռոմերոն մեզնից շատ մոտ էր կանգնած, տեսանք, որ նրա շուրթերն այտուցված են և աչքերը կարծես գունաթափված։ Դեմքն այտուցված և անգույն էր։
Ռոմերոյի ծառան վերցրեց թիկնոցը, նայեց Բրեթին, մոտեղավ մոտեցավ մեզ և թիկնոցը տվեց նրան։
― Փռեք ձեր առջև, ― ասացի ես։
― Նա իրեն շատ վատ է զգում, ― ասաց Բրեթը։ ― Նրան հիմա պետք էր անկողնում լինել։
Առաջին ցուլը Բելմոնտեինն էր։ Բելմոնտեն շատ լավ էր աշխատում։ Մի ելույթի համար նա ստանում էր երեսուն հազար պեսետ, մարդիկ ամբողջ գիշեր հերթ էին կանգնել տոմս ձեռք բերելու, որ տեսնեն նրան, ուստի ամբոխը պահանջում էր, որ նա շատ լավից էլ լավ աշխատի։ Բելմոնտեի հիմնական հմայքն այն էր, երբ նա ցլին շատ մոտ էր աշխատում։ Ցլամարտի մեջ գոյություն ունի ցլի տերիտորիա և ցլամարտիկի տերիտորիա։ Քանի դեռ ցլամարտիկն իր տերիտորիայում է, նա համեմատաբար ապահով է։ Ամեն անգամ, երբ նա ոտք է դնում ցլի տերիտորիան, նրան վտանգ է սպառնում։ Բելմոնտեն իր լավ ժամանակներին միշտ աշխատում էր ցլի տերիտորիայում։ Այպիսով Այդպիսով նա միշտ մոտալուտ ողբերգության զգացողություն էր առաջացնում։
Բացի այդ, Բելմոնտեն իր պայմաններն էր դնում, պահանջում էր, որ ցլերը շատ մեծ չլինեն և պոզերը շատ վտանգավոր չլինեն, ուստի ողբերգության հնարավորությունը գրեթե վերանում էր, և ամբոխը, երբ վիրախորշից թուլացած Բելմոնտեից պահանջում էր մի երեք անգամ ավելի, քան նա երբևէ ի վիճակի էր տալու, իրեն կողոպտված և խաբված էր զգում, և արհամարհանքից Բելմոնտեի գայլային ծնոտն ավելի էր առաջ ցցվում, դեմքն ավելի ու ավելի էր դեղնում, և քանի ցավը սաստկանում էր, նա շարժվում էր մեծ դժվարությամբ, որն ի վերջո հանգեց այն բանին, որ ամբոխն սկսեց ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունը, սակայն նրա դեմքն առաջվա նման արտահայտում էր արհամարհանք և անտարբերություն։ Նա կարծում էր, որ այսօր իր համար հաջող և նշանավոր օր է լինելու, մինչդեռ ծաղրի ու վիրավորանքի օր դարձավ, և ի վերջո բարձեր, հացի կտորտանքներ, բանջարեղեն շպրտվեցին մրցահրապարակ, այն մրցահրապարակը, որտեղ նա մի ժամանակ իր մեծագույն հաղթանակներն էր տարել։ Նրա ծնոտը ավելի էր դուրս ցցվում։ Մեկ֊մեկ, երբ նրան շատ վիրավորական բան էին բղավում, նա դառնում էր ու ժպտում իր մեծատամնավոր, անշուրթ գայլային ժպիտով, և ամեն շարժման հետ նրան տանջող ցավը ավելի ու ավելի էր սաստկանում, իսկ դեմքը դեղնից դարձել էր մագաղաթագույն, և միայն այն բանից հետո, երբ նա սպանեց երկրորդ ցուլին, երբ դադարեցին բարձեր ու հացի կտորտանքներ շպրտել, դրանից հետո միայն նա ողջունեց պրեզիդենտին, նույն գայլային ժպիտով և արհամարհական հայացքով, պատնեշի վրայով տվեց իր սուրը, որ մաքրեն ու դնեն պատյանը, մտավ կալեխոն և հենվեց պատնեշին հենց մեր տեղերի տակ, գլուխը ձեռքերի մեջ առած, ոչինչ չտեսնելով ու չլսելով, միայն լուռ դիմանալով ցավին։ Երբ վերջապես գլուխը բարձրացրեց, ջուր խնդրեց։ Նա մի քանի կում արեց, ողողեց բերանը, վերցրեց թիկնոցն ու մրցահրապարակ վերադարձավ։
Ամբոխը Բելմոնտեից դժգոհ էր, ուրեմն Ռոմերոյի կողմն էր։ Սկսած այն պահից, որ նա հեռացավ պատնեշից ու գնաց դեպի ցուլը, հանդիսատեսները շարունակ ծափահարում էին։ Բելմոնտեն նույնպես հետևում էր ՌոմեյրոինՌոմեյրոյին, անընդհատ, սակայն թաքուն, ցույց չտալով այդ։ Մարսիալին նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Նա առաջուց շատ լավ գիտեր, թե ինչ կարող է անել Մարսիալը։ Նա ցլամարտի էր վերադարձել Մարսիալի հետ մրցելու համար, իմանալով, որ հաղթանակն իրեն կպատկանի։ Նա կարծում էր, թե մրցելու է Մարսիալի և դեկադենտական դպրոցի մյուս աստղերի հետ, և գիտեր, որ իր ազնիվ աշխատանքով ի նպաստ իրեն կտարբերվի դեկադենտներտի կեղծ էսթետիկական աշխատանքից, որ մրցահրապարակում իր հայտնվելը միայն բավական կլինի հաջողության համար։ Ռոմերոյի պատճառով նրա վերադարձը ձախողվեց։ Ռոմերոն հանգիստ, սահուն, գեղեցիկ անում էր այն, և այն էլ մշտապես, ինչ հիմա Բելմոնտեն հազվադեպ միայն կարող էր իրեն թույլ տալ։ Եվ ամբոխը զգում էր դա, նույնիսկ Բիարրիցից եկած զբոսաշրջիկներն էին զգում այդ տարբերությունը, վերջապես նույնիսկ ամերիկյան դեսպանն այդ հասկացավ։ Այդպիսի մրցության Բելմոնտեն չէր կարող համարձակվել, քանի որ այն մի վերջ կարող էր ունենալ․ կամ ծանր կվիրավորվեր, կամ կմահանար։ Նա այլևս նախկին ուժը չուներ։ Նա այլևս մրցահրապարակում չէր ունենում ոգևորության այն ուժ տվող պահերը։ Նա արդեն չէր հավատում, որ այդպիսի պահեր ընդհանրապես լինում են։ Ամեն ինչ փոխվել էր, և կյանքն այժմ երբեմն֊երբեմն էր միայն բռնկվում նրա մեջ։ Հիմա էլ մեկ֊մեկ նրա աշխատանքի մեջ երևում էին նախկին փայլի հետքերը, բայց դրանք արժեք չունեին, որովհետև այդ բոլորը նա նախօրոք հաշվել էր, երբ մեքենայից իջնելով, պատնեշին հենված իր ծանոթի ցլաբուծարանից բերված ցլերի մեջ հարմար ցլեր էր ընտրում։ Դրա համար էլ նա գործ ուներ երկու ոչ մեծ, հանգիստ, փոքր պոզերով ցլերի հետ, և եթե նա երբեմն զգում էր, որ վերադառնում է իր նախկին շուքը, ― զգում էր իր մի փոքրիկ մասնիկով միայն, ոչ մի րոպե չդադարող ցավի միջից, ― ապա դա կանխապես հաշվարկված, գնված շուք էր, և նա ոչ մի հաճույք չէր ստանում դրանից։ Նա դեռ կարող էր փառք ունենալ, սակայն այդ միտքը բավական չէր, որ ցլամարտը նրա համար առաջվա պես ուրախություն լիներ։
Պեդրո Ռոմերոն ուներ այդ շուքը։ Նա սիրում էր ցլամարտը, երևում էր, որ սիրում է ցլերին, և երևում էր, որ սիրում է Բրեթին։ Ամբողջ օրը, եթե միայն դրա հնարավորությունը կար, նա աշխատում էր մեր դիմաց։ Նա ոչ մի անգամ չնայեց Բրեթին։ Դրա համար էլ նա աշխատում էր ավելի լավ և լավ էր աշխատում ոչ միայն Բրեթի, այլև իր համար։ Այն պատճառով, որ նա չէր նայում Բրեթին, նրա հավանությունը փնտրելու, նա ներքնապես անում էր ամեն ինչ իր համար, դրանից նա ավելի էր ուժեղանում, և ուրեմն ի վերջո նա այդ անում էր և Բրեթի համար։ Եվ անում էր այնպես, որ իրեն վնաս չէր լինում։ Իսկ գուցե և դրա համար էր, որ նա այդ ամբողջ օրը այդքան լավ էր աշխատում։
Նստեցի հարմար հյուսկեն մի աթոռի և հենվեցի թիկնակին։ Մատուցողը չէր շտապում մոտենալ ինձ։ Ցլերի բեռնաթափման մասին հայտարարությունները և լրացուցիչ գնացքների չվացուցակները դեռ փակցված էին պատերին։ Դուրս եկավ կապույտ գոգնոց հագած մի մատուցող դույլով ջուրը և լաթի կտորը ձեռքին և սկսեց պոկել հայտարարությունները, շերտ֊շերտ պոկելով թուղթը և ձեռքի լաթով լվանալով այն մասերը, որտեղ թուղթը կպել էր քարին։ Ֆիեստան ավարտվել էր։
Մի սուրճ խմեցի, քիչ հետո եկավ Բիլլը։ Նայում էի, թ թե նա ինչպես է անցնում հրապարակը։ Նա նստեց իմ սեղանի շուրջ և սուրճ պատվիրեց։
― Դե, ― ասաց նա, ― ֆիեստան վերջացավ։
― Խմիչքի համար վճարում եմ ես, ― ասաց Մայքը։
― Եկեք զաև զառ գցենք։
Պոկերի զառեր գցեցինք խոր կաշվե գավաթի միջից։ Առաջին անգամ շահեց Բիլլը։ Մայքն ինձ տանուլ տվեց և բարմենին տվեց հարյուրֆրանկանոց թղթադրամ։ Մի ըմպանակ վիսկին արժեր տասներկու ֆրանք։ Մենք նորից խմեցինք, և դարձյալ տանուլ տվեց Մայքը։ Ամեն անգամ նա բարմենին նաև թեյադրամ էր թողնում։ Կողքի սենյակում շատ լավ ջազ էր նվագում։ Դա հաճելի բար էր։ Մենք էլի խմեցինք։ Հենց առաջին անգամից ես շահեցի, դուրս եկավ չորս թագավոր։ Բիլլն ու Մայքլը շարունակում էին խաղալ։ Մայքլը չորս զինվոր հանեց և շահեց։ Երկրորդ անգամ շահեց Բիլլը։ Վերջին, վճռական խաղում Մայքը հանեց երեք թագավոր և լրացուցիչ խաղաթուղթ չվերցրեց։ Նա զառերով բաժակը տվեց Բիլլին։ Բիլլը վերցրեց այն, թափ տվեց զառերը․ դուրս եկան երեք թագավոր, մեկնոց և աղջիկ։
― Փող չունեմ, ― ասաց Մայքը։ ― Ոչինչ չի մնացել։ Գրպանումս ընդամենը քսան ֆրանկ է։ Ահա, վերցրեք։
Բիլլը մի քիչ այլալվեց։այլայլվեց։
― Ես հազիվ կարողացա վճարել Մոնտոյային։ Փառք աստծու, որ գոնե այդքան ունեք։
― Լսեք, ― ասաց նա, ― վաղը քիթս այնպես եմ մտցնելու ղեկի մեջ, որ միայն մի թեթև զով դիպչի չիբաններիս։
Աղջիկներից մեկը նայեց նրան սեղանի վրայով, և տղան կարմրելով ծիծաղեց։ Նրանք ասում էին, որ իսպանացիները հեծանիվ քշել չգիտեն։
Դրսում նստած սուրճ էի խմում հեծանիվի խոշոր գործարանի ներկայացուցիչների հետ։ Նա ասաց, որ մրցավազքը շատ հետաքրքիր էր և արժեր տեսնել, եթե միայն Բոտեկիան Փամփլոնայում դուրս չգար մրցույթից։ Փոշին շատ էր խանգարում, սակայն Իսպանիայի ճանապարհներն ավելի լավն էին, քան Ֆրանսիայինը։ Նա ասում էր, որ աշխարհում սպորտի ամենալավ ձևը հեծանվավազքն է։ Հետևե՞լ եմ ես երբևէ «Ֆրանսիայի շուրջ» հեծանվավազքին։ Թերևս միայն թերթերով։ «Ֆրանսիայի շուրջ» հեծանվավազքը սպորտային մեծագույն իրադարձություն էր։ Այդ արշավը կազմակերպելով և ուղեկցելով հեծանվորդներին, նա տեսավ Ֆրանսիան։ Շատ քչերն են տեսել և գիտեն Ֆրանսիան։ Ամբողջ գարունը, ամբողջ ամառը և ամբողջ աշուն նա անցկացրեց հածանվորդների հետ։ Տեսեք, թե որքան ավտոմեքենաներ են հիմա քաղաքից քաղաք գնում հածանվորդների հետ։ Ֆրանսիան հարուստ երկիր է, և ամեն տարի սպորտն այնտեղ ավելի է զարգանում։ Կգա ժամանակ, որ այն կլինի աշխարհի ամենասպորտային երկիրը։ Եվ դա հեծանվավազքի շնորհիվ։ Հեծանվավազքի և ֆուտբոլի։ Նա Ֆրանսիան լավ գիտի։ La France sportive: Նա գիտի հեծանվային սպորտը։ Մենք կոնյակ խմեցինք։ Այնուամենայնիվ վատ չէ Փարիզ վերադառնալ։ Փարիզն աշխարհի ամենասպորտային քաղաքն է։ Գիտե՞մ ես արդյոք Chope de-Negre պանդոկը։ Ինչպես կարող եմ չիմանալ։ Եթե երբևէ այնտեղ գնամ, կտեսնեմ իրեն։ Այո, կգնամ։ Այնտեղ նորից կոնյակ կխմենք։ Իհարկե, կխմենք։ Նրանք մեկնում են վաղը, առավոտյան վեցից քառորդ պակաս։ Վեր կկենա՞մ ես արդյոք նրանց մեկնելու ժամին։ Կաշխատեմ վեր կենալ։ Գուցե ինձ արթնացնե՞ն։ Շատ հետաքրքիր կլինի։ Դռնապանին կասեմ, որ ինձ արթնացնի։ Ոչ, նա կարող է ինքն ինձ արթնացնել։ Ես չեմ ուզում նրան նեղություն պատճառել, կասեմ դռնապանին, որ ինձ արթնացնեն։ Մենք ցտեսություն ասացինք և բաժանվեցինք մինչև առավոտ։
Արևի տակ նստած նայում էի լողափում լիքը լցված լողացողներին։ Հեռվից նրանք շատ փոքրիկ էին թվում։ Քիչ անց կանգնեցի, ոտներիս մատներով հենվեցի տախտակամածի եզրին, և երբ այն իմ ծանրության տակ թեքվեց, սուզվեցի ստույգ հաշված և խոր, հետո ջրի երես դուրս եկա, գլուխս թափահարեցի աղի ջրից ազատվելու համար և անշտապ, հանգիստ լողացի դեպի ափ։
Հագնվեցի, վճարեցի խցիկի համար և գնացի հյուրանոց։ Հեծանվորդները «L' auto» ամսագրի մի քանի համար էին թողել ընթերցասրահում։ Հավաքեցի այդ ամսագրերը, դուրս եկա հյուրանոցից, նստեցի արևի տակ նստարանին և սկսեցի կարդալ՝ Ֆրանսիայի սպորտային կյանքին ծանոթանալու մտադրությամբ։ Մինչ կարդում էի, հյուրանոցից դուրս եկավ դռնապանը, մի կապույտ ծրար ձեռքին։
― Պարոն, դուք հեռագիր ունեք։
Վստահելի
1396
edits