Changes

Երեկ ո՞ւր էիր

38 bytes removed, 13:03, 25 Հունիսի 2017
Բայց Փիլիկ չէր համոզվեր,ու կոչեր, կհայհոյեր կնոջը, աշխարհի բոլոր կիներուն, կնոջը ծնողքին ու ազգականներուն, ով որ պատճառ էր եղեր ու ամուսնացուցեր զինքը իրեն հետ, ամենուն:
Երկու տղաքը՝ Արոն ու Բուբուլը, թողելով ապուրն ու գդալները, երդիկեն իջան գացին պառկելու: Ծծկերը, ձեռքերուն վրա փքշելով, մոտեցավ Փիլիկին ու ծունկերեն բռնեց, ամեն ատենվան պես՝ ելլելու ու հորը գիրկը նստելու, բայց Փիլիկ ոտքովը հրեց ետ ու ձգեց գետին։
— Գնա՛, չեմ ուզեր, - գոչեց,- մի՛ գար, դուն ալ անկե չե՞ս, ան մորմեն, ան շանը ցեղեն… Երախան լացավ, մայրը լուռ գրկեց մանկիկը ու իջավ տուն: Փիլիկ ժամեն ավելի նստած մնաց իր տեղը, հետո ոտքի ելլելով,մոտեցավ երդիկին կեդրոնի լուսամուտին, ծռեցավ, նայեցավ վարը՝ ներքնատունը, ուր լուռ անշարժություն մը կար: Ճրագին աղոտ լույսին մեջ երկու տղաքը մտեր էին իրենց վերմակներուն տակ, կինը մազե չուլի մը վրա նստեր էր ու կհեկեկար,ծիծը երախային բերանը:
26
edits