Changes

Երեք ուսանող

No change in size, 18:39, 24 Հունվարի 2013
:    ― Արդյո՞ք այդպես է, Բենիսթեր։
:    ― Այո, սըր, ոչ ոք։
:    ― Ուրեմն, մեզ նոր ոչինչ չեք կարող հաղորդել։ Խնդրում եմ դուրս չգաք սենյակից։ Կանգնեք, ա՛յա՜յ, այստեղ, ննջարանի դռան մոտ։ Իսկ այժմ, Սոմս, ձեզնից ցանկանում եմ մի շնորհ խնդրել։ Բարի եղեք, բարձրացեք Հիլքրիստի մոտ և խնդրեք նրան այստեղ գալ։
:    Մի րոպե անց դասախոսը վերադարձավ իր ուսանողի հետ։ Նա հոյակապ կազմվածքով մի երիտասարդ էր, բարձրահասակ, ճկուն ու շողշողուն առաձգական քայլվածքով և հաճելի, շիտակ դեմքով։ Նրա կապույտ աչքերի տագնապալի հայացքը սահեց մեզնից յուրաքանչյուրի վրա և վերջապես չթաքնված սարսափով կանգ առավ անկյունում նստած Բենիսթերի վրա։
:    ― Ծածկեք դուռը, ― ասաց Հոլմսը։ ― Ահա թե ինչ, միստր Հիլքրիստ, մենք հինգ հոգով ենք, ուրիշ ոչ ոք չկա, և ոչ մեկն էլ երբեք չի լսի այն, ինչ հիմա կխոսվի այստեղ։ Մեկս մյուսիս հանդեպ ծայրաստիճան անկեղծ կլինենք։ Բացատրեք, միստր Հիլքրիստ, թե ինչպես դուք, ազնիվ մարդ լինելով հանդերձ, կարողացաք կատարել երեկվա արարքը։
140
edits