«Զզզզզզզ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Զզզզզզզ |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբյուր = «...»:)
(Տարբերություն չկա)

21:05, 4 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Զզզզզզզ

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Ապրում էր, չէր ապրում, աշխարհում մի հսկա կետ էր ապրում․ անունն էլ՝ Նիքի։ Նա այնքան մեծ էր, այնքան մեծ, որ քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը ձեռք֊ձեռքի տված կարող էին կանգնել երեսուներեք տղաներ ու աղջիկներ։

Ի՞նչ եք կարծում, ամենից շատ ի՞նչ էր սիրում Նիքին։ Իհարկե, մեղր։

Նիքին մի ընկերուհի ուներ, որի անունը Զզզզզզզ էր։ Այդ Զզզզզզզը սովորական մի ճանճ էր ու ապրում էր խոհանոցում, մայրիկի մոտ։

Մի անգամ Զզզզզզզը զբոսանքի դուրս եկավ առաստաղի վրա եւ հանկարծ խոհանոցային սեղանի վրա նկատեց մայրիկի թողած երկտողը․

Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։


Զզզզզզզը առաստաղից ցած թռավ, նստեց խոհանոցային սեղանի վրա ու կարդաց երկտողը․


Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։

«Չէի ասի, թե սիրալիր հյուրընկալություն է,— մտածեց Զզզզզզզը։— Ի՞նչ արած, կթռչեմ Նիքիի մոտ։ Համենայն դեպս, նա հարգում է ինձ»։