Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 2302 բայտ, 18:53, 7 Հուլիսի 2013
 
== Խնդրում եմ ՉԽՄԲԱԳՐԵԼ: Խմբագրումը ընթացքի մեջ է: ==
==ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈԻՆԻԻ ՄԱՍԻՆ==
:    Նամակները ուղղված կ'երևան կեդրոնական մարմնի մը, որուն կողմե ղրկված կը թվի նամակագիրը, իր առաքելական պաշտոնը կատարելու համար։
:    Չմոռնամ շնորհակալություններս հայտնել ԵՐՕՏ-ին7, որ հանձն առավ այդ նամակներն ընդօրինակել, բնագիրները խնամով իր տեղը վերադարձնելե առաջ։
: :        ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
:<references/>
==Ա.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսո՜ս որ այս կրիտիկական մոմենտներուն մեշ տակավին բավարարություն չտվիք մեր փողի պահանջմունքներուն։ Չգիտեմ ինչպե՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայացքը։
==Թ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՞նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տխո՜ւր երևույթ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ երկու ոստիկաններն ու հիսնապետը հասան Ծապլվար, Րես Սեգո և իր խաֆիե16 '''խաֆիե'''16 ընկերները ցույց տվին այն շենքը որուն մեջ մենք շաբաթներե ի վեր ամրացած էինք։ Դա մի երկրորդ մատնություն էր այդ ստոր արարածներու կողմե։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք ի հարկե ընդդիմություն ցույց չտվինք մեր թուրք եղբայրներուն. սիրալիր կերպով ընդունեցինք զիրենք ու անմիջապես դուրս ելանք դպրոցեն ու վերադարձանք մեր տուները։ Եվ սակայն պատահեցավ միշատ անախորժ դեպք որ մենք չէինք նախատեսեր։ Հիսնապետը և ոստիկանները ձերբակալեցին ու միասին տարին Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար ընկեր Հասոն իբրև վաղեմի չարագործ։ Ի զո՜ւր բացատրեցի հիսնապետին որ նա գաղափարային պայքար կը մղեր մեզի հետ, թե Քոմրաշ գյուղի կողմե մի պատգամավոր ներկայացուցիչ էր և թե ատոր համար իր անձը պետք է նվիրական համարվեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինք քուրտ, դուք հայ, ձեր գործերուն ինչո՞ւ կը խառնվի, դպրոցը ո՞ւր՝ Հասոն ո՞ւր, նա մի պարզ ավազակ է,— կ'ըսեր հիսնապետը։
Պատասխանեցի իրեն թե էքսփրոփրիացիայի մասին չէի գիտեր ընկեր
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Գիտակից ժողովուրդ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա՛ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները, ահա՛ տեսար թե գաղափարային ազնիվ հողի վրա դրված մեր պայքարին ի՜նչ վատությամբ պատասխանեցին քո հակառակորդները։ Երբ քո աննկուն կամքդ չթեքվեցավ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքև, նոքա չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ մատնության և դավաճանության։ Այո՛, այդ համիտաբարո հայակեր մութ հոգիները կառավարության դուռն ափ առին, ոստիկանական ուժին դիմեցին վատաբար։ Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահվան դատակնիքը ստորագրեցին։ Առջի օրվընե ի վեր այլևս մեռած է Ծապլվարի մեջ պուրժուազիական մատնիչ ու դավաճան դասակարգը, մեռած է և մութ ուժերու ներկայացուցիչ կղերականությունը, մեռած է և ագրարային քափիթալիզմի կեղեքիչ դասակարգը, մեռած է և գյուղային ազնվականության ամբարտավան տարրը, և այդ դիակույտին վրա կը բարձրանա Ծապլվարի գիտակից պրոլետարիատը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, գիտակի՛ց ժողովուրդ, մի՞թե թույլ պիտի տաս որ այդ մեռյալներն իրենց եղեռնագործ դավաճանության մեջ անպատիժ մնան, մի՞թե չպիտի վերակենդանացնես զանոնք որպեսզի քո ձեռքովը իրենց պատիժը տաս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք մեր կեղտոտ ու դավաճան հակառակորդներուն պես '''փրովոքացիաներու ''' չենք դիմեր, մենք այդ վատերուն պես եղբայրասպան կռիվներու չենք մղեր Ծապլվարի տգետ ու անգիտակից '''մասսաները''', բայց կ'ըսենք մեր գիտակից շարքերունշարքերուն.— Դավաճանության և մատնություն գործվեցավ Ծապլվարի մեջ, դավաճաններն ու մատնիչները օր ցերեկով, հայտնի համարձակ կը պտտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնա զանոնք, մենք ոևէ խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող ուժ՝ իր պարտականությունը կ'ըմբոնե և զայն կը գործադրե. նա բռնակալության ահավոր շրջաններուն իսկ գիտցավ թե ի՞նչ է մատնիչ դավաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք, այժմ որ անոր գիտակցությունն ավելի ևս զարթած է՝ մի՞թե կարելի է որ ընկրկի, դա վատություն և ստորություն կը լինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք շատ հարգանք ունինք դեպի ժողովուրդի ինքնագիտակցությունը. աստի մեզ չենք ներեր ոևէ կերպով անոր թելադրել իր պարտականությանը. մենք կը գոհանանք գոչելով.:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկցի՛ն վատերը, անկցի՛ն մատնիչները, անկցի՛ն դավաճանները. կեցցե՛ Ծապլվարի գիտակից երիտասարդությունը»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս թռուցիկը բաժնվելեն մեկ քանի օր հետո Խև Ավո կալին մեջ հանդիպելով Րես Սերգոյի՝ կը հարձակի այդ վատի վրա և բահով մի լավ ծեծ կը քաշե, նույն երեկոյին Սմենց Վարդան փառավոր կերպով կը ծեծե Սըհո Ջանը։ Ահա՛ թե ի՞նչ անակնկալ արդյունք տվավ այդ վատ ու ցած արարածներու մութ գործունեությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ կացությունը լարված է Ծապլվարի մեջ։ Քոմրաշեն ևս ծանր լուրեր կը հասնին։ Հասոյի բանտարկությունը գրգռած է ամբողջ գյուղը Ծապլվարի դեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շնորհակալություն իմ համեստ գործունեության մասին ձեր շռայլած գովեստներուն .համար, իցի՜վ թե անոնց տեղ մի քիչ փող ուղարկեիք։ Բարոյական քաջալերանքը բավարարություն չէ կարող տալ ֆիզիքական կարիքներու, դա մի տեխնիքական ճշմարտություն է։
==Ժ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 3 փետրվար, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''Ռեաքցիան ''' կրկին գլուխ բարձրացուց Ծապլվարի մեջ։ Մեր ազնիվ գաղափարային ծեծին որուն ենթարկվեցան երկու հայտնի դավաճաններ՝ Րես Սերգո և Սըձո Ջան, ինչպես պատմեցի նախորդ նամակով, մութ ուժերը պատասխանեցին վատաբար հարձակելով ընկեր Ավոյի և ընկեր Վարդանի վերա։ Համիտաբարո այդ մարդակերպ հրեշները գազանային կատաղությամբ՝ եկեղեցու բակը՝ կը փորձեն ապտակել մեր ընկերները, ի ներկայության Տեր Սահակի որ կեղծավորաբար կը միջամտե կռիվին առաջքը առնելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ վայրագ դավաճանությունը ի հարկե խորին ցասում հառաջ բերավ առ հասարակ մեր բոլոր գիտակից շարքերուն մեջ։ Նույն իսկ ժողովրդի չեզոք ու լուսամիտ տարրը խստիվ բողոքեց այդ ստոր արարքի դեմ. օրինակ՝ Կոլոշենց Սեդո, մի ազնվական և բավականաչափ զարգացյալ անձնավորություն, դեպքի երեկոյին եկավ ինձ մոտ և ցավ հայտնեց հայտնեց պատահած իրականության մասին ու ամբաստանեց Րես Սերգոն իբրև դրդիչ և կազմակերպիչ այդ վատ դավադրության, թեև դեպքը պատահած ժամանակ այդ կեղտոտ պուրժուան մի քանի օրե ի վեր բացակա էր Ծապլվարեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի հարկե կռահեցի թե Կոլոշենց Սեդո ուներ հետին մտքեր, թե նա թաքուն հակառակորդն էր Րես Սերգոյի, թե կ'ուզեր անոր դիրքը գրավել գյուղին մեջ և թե կը հուսար իր նպատակին հասնիլ դիմելով մեր աջակցության։ Այդ ամենը ինձ ծանոթ էր. բայց և այնպես չէի կրնար մերժել մերժել իր անկեղծ զգացումները, մանավանդ որ Սեդոյի միջոցով մենք մեր ափի մեջ կ'առնեինք նաև գործավորական դասակարգը, որ մինչև հիմա ցուրտ վերաբերում ունեցած է մեզի հանդեպ, քանզի պայտար Մկո փեսան է Կոլոշենց Սեդոյի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուստի ի նկատ առնելով մեր գործունեության նկատմամբ արտահայտված անկեղծ համակրությունը, և՛ բանվորական դասակարգի շահերը, և՛ մանավանդ կուսակցության շահերը, ամենաջերմ վերաբերում ունեցա Սեդոյի հանդեպ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առ այժմ միասին կազմեցինք ո՛չ կուսակցական չեզոք հողի վերա մի լիկա, որ նպատակ ունի ամեն գնով պայքար մղել Րես Սերգոյի և իր '''քլիքի ''' դեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա մի աչքի ընկնող հաղթանակ է մեզի համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարելի է ըսել որ ներկայիս Ծապլվար բաժնված է երկու հավասար ուժով թշնամի որոշ բանակներու։ Մեկ կողմը կան գիտակից տարրերն իրենց դասակարգային որոշ բաժանմունքներով, իրենց ինքնահատուկ պահանջմունքներով, ւսշխարհահայացքով ու ծրագրով. մյուս կողմը կան անգիտակից '''մասսաները''', կեղեքիչ տարրերը, սև ուժերը, վերջապես ամբողջ ոեաքցիան։'''ոեաքցիան'''։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ խորհի՜լ թե վեց ամիս առաջ Ծապլվարի մեջ գոյություն չունեին ո՛չ պուրժուազիա, ո՛չ ագրարային քափիթալիզմ, ո՛չ հողային բանվորականություն, ո՛չ գործավորական դասակարգ, ո՛չ պրոլետարիատ, ո՛չ գիտակից մտնավորականություն, ո՛չ '''ռեաքցիա''', ո՛չ կղերական մութ ուժեր, վերջապես ոչինչ։ Ու այդ տգետ ու տխմար գեղացիները մեղապարտ հանդարտությամբ միասին կ'ապրեին, առանց նշմարելու զիրենք բաժնող անանցանելի խրամատները, իրենց ընդդիմամարտ շահերը և ամեն գնով պայքար մղելու հրամայողական պահանջքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չէ՛, կարելի չէ ասել թե Փանջունի Ծապլվարի մեջ պարապ անցուց ժամանակը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, ափսո՜ս, մինչդեռ հոս դրությունը հետզհետե կը լավանա, Քոմրաշ գյուղի մեր քուրդ եղբայրներեն վրդովեցուցիչ լուրեր կը հասնին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարլ Մարքս կլուբի քարտուղարը, որ ինչպես գիտեք, ձերբակալվելով Արաբկիր տարված էր, հոն դատաստանի ենթարկված է և իբրև, նախկին դատապարտյալ կրած է ծանր պատիժ, ընդունելով երկու տարվան բանտարկութիւն։ Դպրոցի մեջեն արձակած հրացանի հարվածները շատ ծանրացուցած են իր հանցանքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ դատապարտության լուրը կը հասնի Քոմրաշ գյուղը, մեր քուրդ եղբայրները բնականաբար սաստիկ կը հուզվին, որովհետև Հասո կը վայելե մեծ ժողովրդականություն։ Քրդերը բացե ի բաց կ'ամբաստանեն մեզ՝ իբրև պատճառ Հասոյի բանտարկության։ Քելեշ Մրկո որ մոտիկ ազգականություն ունի Կարլ Մարքս կլուբի քարտուղարին հետ, երեկ եկավ ինձ մոտ և ըսավ թե դրությունը շատ վատ հանգամանք ստացած է գյուղին մեջ, թե քրդերը կ'ուզեն հարձակիլ Ծապլվարի վերա և գյուղը ավարի տալ իրենց բանտարկյալ ընկերոջ վրեժը լուծելու համար, թե ինք առ այժմ արգիլած է հարձակումը, խոստանալով որ գա մեր քով ու հաշտարար եղանակով կարգադրե խնդիրը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քելեշ Մրկո, իբրև հաշտարար միջոց, կ'առաջարկե որ Ծապլվարցիք քառասուն ոսկի վճարեն քոմրաշցի քրդերուն, հակառակ պարագային ինք անկարող պիտի ըլլա զսպել գյուղացիներու վրեժխնդրությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պատասխանեցի թե գործին ամբողջ պատասխանատվությունը կը ծանրանար Րես Սերգոյի վերա, թե հարկ էր դիմել անոր և ի հարկին ամեն գնով պահանջել իրենց իրավունքը։ Քելեշ Մրկո գնաց այդ կեղտոտ արարածի մոտ, որ նախ վատաբար մեզ մատնած է՝ ըսելով որ մենք ենք Հասոն դպրոց հրավիրողը, և հետո հայտարարած է որ անկարելի է գյուղիս մեջ քառասուն ոսկի հավաքել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քելեշ Մրկո մի շաբաթ պայմանաժամ տալով մեկնեցավ լարված դրության տակ։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կը գա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչև այսօր ուշադրություն չդարձրիք դրամական հարցի մասին, և ես վերջապես ստիպվեցա դիմել Կոլոշենց Սեդոյի և մի քիչ փող վերցնել կուսակցական անունով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ներկա Ճգնաժամային րոպեներուն փողի պակասությունը կը վնասե ամբողջ կազմակերպական գործին։
==ԺԱ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 19 փետրվար, 1909''':&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գաղափարային պայքարը հասած է իր ծայրագույն աստիճանին։ Ծապլվարը կը վերածնի և ազատ ու անկաշկանդ մտքերն իրենց տիրապետությունը կը տարածեն կործանված խավար ուժերու ավերակին վրա։ Մի պատահական դեպք, որ թեև չուներ սկզբունքային հանգամանք, վերջնականապես բնորոշեց Ծապլվարի հեղափոխական և հետադիմական տարրերու միմյանց հանդեպ ունեցած դիրքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դիմակները պատառվեզան և պուրժուազիայի և կղերականության ներկայացուցիչնհրը դուրս տվին իրենց հոգիի ամբողջ սևութ.ունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա մի մխիթարական երևույթ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անմիջապես կազմեցի ընկերական ատյան և հարցը դրի սեղանի վրա, քննելու համար անոր միայն ընկերային-իմաստասիրական հանգամանքները։ Հրավիրվեցան ներկա լինելու նաև Տեր Սահակ քահանան, Նազլուի ամուսին՝ Խեչո և ուրիշներ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա ընկերային ատյանի որոշումը, որ թռուցիկի ձևով հաղորդվեցավ Ծապլվարի հայության;
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Նկատելով որ պուրժուազիսւկան ներկա ընտանեկան կազմությունը հիմնված է հնադարյան բռնակալ հիմքերու վրա,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով որ կնոջ միմիայն իր ամուսնուն պատկանիլը սեփականատիրական սխալ սկզբունքեն թխած է,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով որ նախնական ընկերություններու մեջ կինը առհասարակ բոլոր համայնքին կը պատկաներ, առանց որոշ ամուսնու,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով որ ընտանիքի քրիստոնեական կազմակերպությունը կարող չէ հաշտ գնալ դարուս ոգիին հետ,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով որ կինը իր մարմնույն բացարձակ տերն է և անոր գործածության ազատ տնօրինուհին,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով որ Նազլու ազատ կամքով թողած է Խեչոն ու միացած Սմենց Վարդանի հետ,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընկերային ատյանը կ'որոշե նախ՝ շնորհավորել ընկերուհի Նազլուն և ընկեր Վարդանը իրենց աննախապաշար ու ազատամիտ համոզմունքներուն համար, Երկրորդ՝ կ'որոշե Նազլուի և Վարդանի միությունը օրինավոր ճանչնալ, երրորդ՝ կը դատապարտն Խեչոն իր բռնավորակսւն արարքներուն համար, չորրորդ՝ կը հրավիրե Ծապլվարի գիտակից հայուհիները հետևելու ընկերուհի Նազլուի ձերբազատական օրինակին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ ազատ սերը,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ ազատ միությունը,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկցի՛ ամուսնական ստրկությունը,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկցի՛ն ամուսնական շղթաները,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ն գիտակից շարքերը»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հակառակ ընկերական ատյանի այս արդար և հաշտարար կարգադրության, Ծապլվարի մութ ուժերը չուզեցին կատարված իրողության առջև խոնարհիլ և նույնիսկ վատաբար դիմում ըրին Արաբկիրի Առաջնորդարանին, որպեսզի բռնի հափշտակեն Նազլուն իր օրինավոր ընկերակցին քովեն և հանձնեն ապօրեն էրկանը ձեռք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սպասելով Առաջնորդարանի կողմե ղրկվելիք քննիչներուն՝ առ այժմ Ծապլվարի մութ ուժերուն և գիտակից տարրերուն միջև բախումներըհամարյա ամենօրյա դարձած են։ Ընկերային այս կենսական հարցի շուրջ մղված բուռն պայքարը, որմե անշուշտ պիտի ծնի պուրժուազիական քայքայված ընկերության վերջնական քանդումը, մի շատ մխիթարական և քաջալերիչ երևույթ է և ցույց կու տա մեր անխոնջ ջանքերուն անտեղիտալի արդյունքները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսո՜ս որ, մյուս կողմե, Քոմրաշ գյուղի մեր քուրտ եղբայրները հետզհետե սպառնական կը դառնան։ Իրենց քառասուն ոսկիի պահանջքին պայմանաժամը արդեն վաղուց լրացավ. մի նոր պայմանաժամ տվին զեղչելով նաև իրենց պահանջքը երեսուն ոսկիի։ Բայց անկարելի պիտի ըլլա ոևէ գումար հավաքել, որովհետև ամբողջ Ծապլվար լարված դրության մեջ է և անկարելի է ընդդիմամարտ տարրերու միջև համաձայնություն կայացնել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կոլոշենց Սեդո կը պնդե թե Րես Աերգոյի տունը պահված կա պատրաստ դրամ և թե հարկ է բռնի վերցնել այդ գումարը կեղտոտ արարածի քովեն, փրկելու համար գյուղը՝ սպառնացող վտանգեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե Սեդոյի առաջարկը ունի լուրջ հիմք և կ'արժե նկատողության առնել. Խև Ավո բացարձակապես համամիտ է Րես Սերգոյի տունը թալանի տալու և հոն պահված դրամները գրավելու մասին։ խնդիրը սկզբունքային տեսակետով կարելի է խիստ օրինավոր համարել, իբրև մի էքսփրոփրիացիայի ակտ, ընդհանուրի փրկության հրամայողական պահանջեն բխած։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս երեկո մեր ընդհանուր գումարման մեջ կը ծեծվի այդ հարցը և կը տրվին վճռական որոշումները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճգնաժամային րոպեներուն՝ պետք է ցույց տալ որոշ կամք, ազդու գործունեություն։ Acta, non verba17, այս պետք է լինի մեր նշանաբանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի վերջին բառ.:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Փող ուղարկեցե՛ք։
==ԺԲ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՄԱՇԿԵՐՏ, 27 փետրվար, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հաղթությո՜ւն, հաղթությու՜ն։ Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանեցավ։ Ափսո՜ս, ի՞նչ անել, կարելի չէ ձվազեղ եփել առանց հավկիթ կոտրելու, կ'ասե ֆրանսական առածը։ Ծապլվարի ավերակներուն վրա այժմ կը բարձրանա մաքուր իտեալական պայքարի հոյակապ հաղթակամարը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա մի շոշափելի արդյունք է մեզ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես նախորդ նամակով ծանուցած էի՝ մեր վերջին ժողովը կայացավ մեր բոլոր մարտական գիտակից ուժերու ներկայության։ Ընկեր Սեդո մի կրակոտ դասախոսությամբ առաջարկեց անմիջապես հարձակիլ Րես Սերգոյի տան վերա, և բռնի վերցնել հոն պահված դրամները, կեղտոտ պուրժուազիայի այդ անարգ զենքերը, զանոնք վերադարձնել իրենց օրինավոր տերերուն, բավարարություն տալով միանգամայն Քոմրաշ գեղի քրդերու պահանջքին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընկեր Սեդոյեն ետք, ես խոսք առի և հարցը մի միայն սկզբունքային իմաստասիրական տեսակետեն քննելով, ցույց տվի թե որքա՜ն արդար և օրինավոր էր մեր ընկերոջ առաջարկը։ Ժողովը միաձայնությամբ վճռեց հետևյալ օրն իսկ որոշումը դնել գործնական հողի վրա;
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ուրեմն երկու օր առաջ, Սմենց Վարդան, Խև Ավո, պայտար Մկո, Կոլոշենց Սեդո, Կարո, ընկերուհի Սառա և ես գնացինք դիրք գրավելու Րես Սերգոյի բնակարանին շուրջը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ վատ արարածը նախապես իմանալով մեր դիտավորությունը, որ արդեն ծածկելու ջանք չէինք ըրած, քանի որ կը գործեինք հեղափոխական որոշ և լեգալ պայմաններու տակ, իր մոտ հավաքած էր Ծապլվարի բոլոր մութ ուժերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հազիվ թե մեր մարտական խումբը երևցավ բնակարանի շրջակայքը, ահա՛ տեսանք որ Րես Սերգո և Տեր Սահակ կու գային մեր մոտ։ Իսկույն գուշակեցի թե մի հետին խաբեբայություն կ'ուզեր փորձել ծեր աղվեսը, բայց բարեբախտաբար ինքնագիտակցությունը արդեն զարթնած էր Ծապլվարի մեջ. ընչազուրկ պրոլետարիատը չէր այն՝ ինչ որ էր բռնակալության խավար շրջաններուն և կեղեքիչ պուրժուազիան կարող չէր զայն խաբել իր նենգություններով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Րես Սերգո խոնարհ և կեղծավոր ձևերով բարևեց մեզ և աղաչեց որ գնանք իր տունը, փոխանակ դուրսը կենալու։ Պատասխանեցի որ մենք եկած էինք իբրև անհաշտ թշնամի, հետևաբար բռնի պիտի մտնեինք իր բնակարսւնը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ի՞նչ հարկ բռնի մտնելու, քանի որ դուռը թաց պիտի գտնեք,— ըսավ այդ ստրկամիտ սողունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Նույնիսկ եթե դուռը բաց գտնենք, նախ պիտի խորտակենք ու հետո ներս մտնենք,— գոչեցի վճռաբար,— այս է ներկա իրականության հրամայողական պահանջքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեր Սահակ ինքն ալ միջամտեց և երկուքը միասին աղաչանքներով ու հազար երդումներով պնդեցին թե տանը մեջ ենթադրված դրամը գոյությունգոյություն, չուներ, թե այդ՝ Կոլոշենց Սեդոյի մի սուտ խոսքն էր որ անձնական հակառակության համար ստեղծած էր, թե իր մոտ եղած ամբողջ պատրաստի դրամը վեց ոսկի էր և թե ինք պատրաստ էր այդ գումարը անմիջապես մեզ հանձնելու, եթե ուզեինք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պատասխանեցի թե հարցը գումարի քանակության վրա չէր, թե նույնիսկ եթե ո՛չ մի փող գտնվեր իր մոտ՝ մենք ամեն գնով պիտի հարձակեինք իր բնակարանի վրա, քանի որ այդ էր ժողովի որոշումը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս բանակցության միջոցին՝ Կոլոշենց Սեդո հանկարծ վերցուց իր հաստ գավազանը և ուժգին խփեց Սերգոյի գլխին։ Գլուխը պատառվեց և արյունը սկսավ հոսիլ։ Դա եղավ կռիվի ընդհանուր նշանը.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անվեհեր կանգնած թշնամու առաջ...:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;սկսավ երգել Խև Ավո։ Ու ահա մեկեն Սերգոյի տնեն դուրս խուժեցին տղաքն ու փեսաները, բիրերով զինված, նաև Սըհո Ջան, Փրենց Հարո ու իր փեսան, և ուրիշ հետադիմական տարրեր։ Պայքարը ստացավ սոսկալի երևույթ, կռվողներու կատաղությունը մեկ կողմե, կիներու և մանուկներու վայնասունը մյուս կողմե, մի աննկարագրելի տեսարան կը պարզեին։ Մեր տղերքը աննման քաջություն ցույց կու տային և անշուշտ վերջնական հաղթանակը կը մնար մեզ, երբ լսվեց կիներու մի ահաբեկ աղաղակ.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Քրդերը կու գան...
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ահա՛ նշմարեցի տասնըհինգի չափ զինյալ ձիավորներ, որոնց մեջ կ'երևային Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի մեկ քանի անդամները, իրենց նախագահին ղեկավարության տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի ուժգին հրացանաձգություն լսվեց. Րես Սերգո վատաբար փռվեցավ գետին, մեր քաջ ընկեր Ավո ևս աոյուծի պես ընկավ։ Երկուքն ալ մեռած էին։ Մոմենտը կրիտիկական էր. ես շտապեցի դեպի եկեղեցի, մտաներս, դիմեցի դեպի խորանը, որու ետև գտա մի ինչ որ նկուղ, վերցրի կափարիչը և ծածկվեցա հոն կափարիչը վերստին գոցելով։ Քսանչորս ժամ մնացի այդ տեղ, անախորժ դրության մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ ամեն աղմուկ դադրեցավ և վստահ եղա թե Քոմրաշի քրդերը մեկնած էին, դուրս ելա թաքստոցեն։ Եկեղեցին ամբողջ թալանված էր,թալանված էր և Ծապլվար, Րես Սերգոյի, Սըհո Տանի, Կոլոշենց Սեդոյի, Տեր Սահակի, Սմենց Վարդանի, վերջապես բոլոր աչքի ընկող տուները կ'այրեին տակավին, այրած էր և նորաշեն դպրոցը։ Տեսա Տեր Սահակի, Սեդոյի, Վարդանի և ուրիշներու դիակները, որոնք իրենց արյունով գետինը կը ներկեին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գյուղին մեջ չկար ո՛չ մեկ շունչ, ողջ մնացողները խույս տվեր էին մոտակա գյուղերը։ Ավերակ և ամայություն կը տիրեր ամեն կողմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսարանը ցնցող և տպավորիչ էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պաշտոնս ավարտած համարելով որոշեցի անմիջապես հեռանալ գյուղեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսո՜ս որ փոխադրության միջոցներ չկային և ստիպվեցա ոտքով գնալ։ Բարեբախտաբար մի քանի ժամ քալելե ետքը դաշտի մը մեջ նշմարեցի Րես Սերգոյի էշը որ կ'արածեր; Փութացի իր մոտ, հեծա վրան ու այսպես հասա Մաշկերտ գյուղը, ուրկե կը գրեմ այս նամակը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ուրեմն գաղափարային ազնիվ կռիվը տվավ իր անդրանիկ զոհերը, արյունը հոսեց և ոռոգեց դասակարգային պայքարի դաշտերը, որոնք իհարկե պիտի արգասավորվին ու պիտի տան իրենց արդյունքը։ Մենք կատարեցինք մեր պարտականությունը և այժմ խղճի հանդարտությամբ կը սպասենք քաղելու մեր ջանքերու պտուղը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առ այժմ մտադիր եմ մնալ Մաշկերտ։ Գյուղը ավելի բազմամարդ է քան Ծապլվար։ Գործունեության մի նոր դաշտ կա հոս, նո՛ր պրոփականտ, նո՛ր կազմակերպություն, նո՛ր պայքար, նո՛ր արդյունք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երևույթները մխիթարական ու քաջալերիչ են։ Պետք չէ վհատիլ և պետք է պատրաստել կռիվի նոր ասպարեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Փող ուղարկեցե՛ք իմ նոր հասցեին։:&nbsp;:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;(ՎԵՐՋ «ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻ ԾԱՊԼՎԱՐ»–Ի)
Վստահելի
1396
edits