Խամաճիկների թատրոնը

Գրապահարան-ից
Տիկնիկների թատրոնը

հեղինակ՝ Բորիս Սոկոլով
աղբյուր՝ «Գրանի», 21.04.2014

Փորձելով կիսել եւ յուրացնել Ուկրայինան, Պուտինը գործում է նույն մեթոդներով, որոնցով գործում էին Լենինը եւ այլ բոլշեվիկների վերնախավը քաղաքացիական պատերազմի տարիներին։ Այդ մեթոդները արդեն հաջողություն բերեցին Ղրիմում։ Այժմ խաղարկվում է «Դոնեցկի Հանրապետության» խաղաթուղթը, որի կազմի մեջ կարող է մտնել ամբողջ Արեւելյան Ուկրաինան։

Այս ամենը նոր չէ։ Պետրոգրադում իշխանությանը հասնելուց անմիջապես հետո բոլշեվիկները մտահոգվեցին Ուկրայինայում հաստատվելու մասին։ Կիեւի Կենտրոնական Ռադան 1917 թվականի նոյեմբերի 7(20)֊ին հռչակեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետություն։ Սակայն նորաստեղծ հանրապետության իշխանությունը չէին ճանաչել Դոնբասի բոլշեւիստական «սովետները», որ իշխանություն էին ստանձնել Լուգանսկում, Մակեեւկայում, Գորլովկայում, Կրամատորսկում։ Մոսկովյան Սովնարկոմը ստեղծեց Վլադիմիր Անտոնով֊Օվսեյենկոյի ղեկավարած Հարավային ճակատը, որը պետք է գործեր Կենտրոնական Ռադայի եւ ատաման Կալեդինի Դոնի կառավարության դեմ։ 1917 թվականի դեկտեմբերի կեսին Անտոնով֊Օվսեյենկոյի զորքը վերցրեց Խարկովը, եւ այնտեղ կարմիր գվարդիայի շտիկերի պաշտպանության ներքո անցավ Համաուկրաինական սովետների համագումար, որը եւ հռչակեց Ուկրաինական սոցիալիստական հանրապետությունը եւ կազմեց Ուկրաինայի Սովնարկոմը, ուր փաստորեն գրեթե չկային ուկրաինացիներ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին բոլշեւիկները խորհրդային Ուկրաինայի համար կարեւորում էին ոչ թե ազգային, այլ սոցիալական նշանաբանները, եւ կասկածանքով էին վերաբերվում ուկրաիներենին։ (Ճիշտ այդպես այսօր Ռուսաստանի ներկայացուցիչներն եւ իրենց ագենտները Ուկրաինայում «բանդերական» են կոչում բոլորին, ով խոսում է ուկրաիներեն։)

1918 թվականի հունվարի 12(25)֊ին Կենտրոնական Ռադան իր չորրորդ ունիվերսալով հայտարարել է Ռուսաստանի կազմից դուրս գալու, եւ Ուկրաինայի պետական անկախության մասին։ Բայց ռուսաստանյան գուբերնիաների կարմիր գվարդիան, ձախ էսեր Միխայիլ Մուրավյովի հրամանատարությամբ արագ կոտրեցին Կենտրոնական Ռադայի զորքերի դիմադրությունը եւ 1918 թվականի փետրվարի 8֊ին զբաղեցրին Կիեւը՝ հրեշավոր կոտորած կատարելով։

Այն ժամանակվա ուրկաինական բանակը, ինչպես եւ այսօր, թույլ էր։ Այն իրենից ներկայացնում էր նախկին ռուսական կայսերական բանակի փտած եւ շտապ «ուկրաինացված» գնդերը, որոնց զինվորները չէին ձգտում ոչ մեկի հետ պայքարել, այլ ձտգում էին միայն տուն։ Ռազմական գործերով Կենտրոնական Ռադայի Քարտուղարը (նախարարը)՝ Սիմոն Պետլյուրան հասկացավ, որ անհրաժեշտ է կամավորական զորամասեր ստեղծել, եւ, 1917 թվականի դեկտեմբերի 18֊ին լքելով իր պաշտոնը կազմեց կամավորներից Գայդամացկյան կոշը (գունդը), որը դարձավ ՈւԺՀ բանակի ամենամարտունակ մասը եւ հաջողությամբ կռվում էր Մուրավյովի բանակի դեմ։ Սակայն, իր սակավաթվության պատճառով այն չի կարողացել փոխել իրադարձությունների ընթացքը։

1918 թվականի փետրվարի 9֊ին Բրեստում Կենտրոնական Ռադայի դելեգացիան խաղաղության պայմանագիր է կնքել Գերմանիայի եւ Ավստրո֊Հունգարիայի հետ, եւ դիմել է նրանց բոլշեւիստական ներխուժումը կանխելու համար ռազմական աջակցության խնդրանքով։ Իսկ արդեն փետրվարի 12֊ին Խարկովում՝ Դոնեցկի եւ Կրիվոյ Ռոգի չորրորդ մարզային բանվորական Խորհուրդի պատգամավորները հռչակեցին Դոնեցկո֊Կրիվորոժսկյան սովետական հանրապետությունը։ Այդ իբր թե անկախ կազմավորումը պետք է հանդիսանար ՈւԺՀ֊ի այլընտրանք եւ դիմադրեր նրան այն դեպքում, եթե սովետական Ռուսաստանը ստիպված լինի խաղաղության պայմանագիր կնքել Գերմանիայի եւ իր դաշնակիցների հետ։ Դոնեցկի հանրապետությունը հավակնություններ է ունեցել Դնեպրի ձախ ափի ամբողջ տարածքին։ Դրա օգնությամբ բոլշեւիկները նպատակ ունեին վերահսկել Արեւելյան Ուկրաինայի արդյունաբերական մասը։ Սակայն արդեն ապրիլի սկզբին Եվրոպական երկրների զորքը, Ուկրաինական զորքի աջակցությամբ վերցնում է Խարկովը, իսկ ամսվա վերջում՝ Լուգանսկը, որից հետո Դոնեցկո֊Կրիվորոժյան հանրապետության կառավարությունը գնում է Ռոստով, իսկ երբ ատաման Պյոտր Կրասնովի կազակները վերցնում են Ռոստովը գերմանացիների հետ միասին՝ Ցարիցին։

Ընթացքում, 1918 թվականի ապրիլի 29֊ին Եվրոպական պետությունները ցրում են սոցիալիստական մեծամասնություն ունեցող Կենտրոնական Ռադան եւ հաստատում են գետման Պավել Սկորոպադսկու խամաճիկների վարչակարգը։ Իր օգնությամբ շրջափակման մեջ գտնվող Գերմանիան եւ Ավստրո֊Հունգրիան հույս ունեին իրենց անհրաժեշտ սննդամթերքի գնումներ անել Ուկրաինայում։ Սկորոպադսկու կառավարությունը չուներ ոչ մի աջակցություն երկրի ներսում եւ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, 1918֊ի դեկտեմբերին, արագ ցրվում է Կենտրոնական Ռադայի նախկին ղեկավարների՝ Պետլյուրայի եւ Վլադիմիր Վինիչենկոյի ըմբոստության արդյունքում։ Նոր կառավարությունը հիմնական ուշադրությունը դարձնում է Արեւմտա֊Ուկրաինական Ժողովրդական հանրապետությանը, որի բանակը Ավստրո֊Հունգրիայի փլուզումից հետո կռվում էր լեհերի հետ Արեւելյան Գալիցայի համար։ Այդ ժամանակ սովետական զորքերը արդեն 1919֊ի հունվարի 3֊ին հյուսիսից զավթում են Խարկովը, իսկ փետրվարի 5֊ին՝ Կիեւը։ Դրանից հետո փետրվարի 17֊ին վերացվել է Դոնեցկո֊Կրիվորոժյան հանրապետությունը։

Մինչ այդ բոլշեվիկների ղեկավարները դիտարկում էին ուկրաինական քաղաքականության երկու տարբերակ․ Դոնեցկո֊Կրիվորոժյան հանրապետությունը պետք է մտներ կամ ՌՍՖՍՀ կազմի մեջ, կամ ձեւական ինքնուրույն, բայց փաստացի ՌՍՖՍՀ֊ից լրիվ կախված Ուկրաինական սովետական հանրապետության կազմում լինել։ Ընտրվել է երկրորդ տարբերակը, քանի որ օգտակար էր համարվում, որ ուկրաինական հանրապետության կազմի մեջ մտնի Դոնբասի բանվորականությունը, որը համարվում էր ընդդիմադիր ուկրաինական ազգայնականությանը։ Նաեւ, այդ քաղաքականությունը ավելի շատ էր համընկնում բոլշեւիկների հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի նշանաբանին։

Այնուամենայնիվ 1919֊ի առաջին կեսին բոլշեւիկներին չէր հաջողվել վերացնել ՈւԺՀ֊ն։ Օգոստոսի վերջին, երբ Դենիկինը մոտենում էր Մոսկվային, ուկրաինական բանակը նույնիսկ մեկ օրով կարողացել է գրավել Կիեւը, բայց անմիջապես այնտեղից հեռացված էր դենիկինականների կողմից։ Իսկ Ռուսաստանի Հարավի Զինված Ուժերի պարտությունից հետո Կարմիր բանակը գրեթե ամբողջությամբ զբաղեցրեց ՈւԺՀ տարածքը, պետլյուրականներին ճնշելով գրեթե լեհական ճակատ։ Այդ ընթացքում լեհերը արդեն գրեթե ջախջախել էին Արեւմտյան Ուկրյինայի Ժողովրդական Հանրապետությունը, վերցնելով ոչ միայն Արեւելյան Գալիցիան, այլեւ Վոլինը։ ՈւԺՀ֊ի վիճակը կրիտիկական էր, քանի որ Անտանտայի երկրները նրան չէին ճանաչել եւ այն չի ստացել ոչ մի ռազմական եւ ֆինանսական օգնություն։ Այդ պատճառով 1942 թվի ապրիլին Պետլյուրան պայմանագիր է կնքում Լեհաստանի հետ։ Իրավաբանական ճանաչման եւ սովետական Ռուսաստանի հետ պատերազմում օգնության դիմաց ՈՒժՀ կառավարությունը զիջել է Լեհաստանին Արեւելյան Գալիցիան եւ Վոլինը, Զբրուչով գծելով սահմանը։ Սակայն լեհերը արգելեցին Պետլյուրային Ուկրաինայի սահմանային տարածքում մոբիլիզացիա անել, զգուշանալով այդ տարածքներում ուկրաինական ըմբոստությունից։ Լեհա֊սովետական պատերզմի ընթացքում Պետլյուրային այնպես էլ չի հաջողվում ստեղծել մարտունակ բանակ։ Գալիցիայի բանակը՝ նրա հիմնական ուժը, Կիեւը գրավելու ժամանակ չի համաձայնել պատերազմել երեկվա թշնամիների՝ լեհերի հետ միասին։ Այնպես ստացվեց, որ Ուկրաինայում պատերազմում էին հիմնականում օտար բանակները՝ ռուս կարմիր գվարդիականները, ռուս սպիտակ գվարդիականները, լեհ զինվորները։ Ուկրաինացիները հիմնականում միավորվում էին Գրիգորեւի կամ Մախնոչի պես տեղական բատկաների շուրջ ու զինված ջոկատներ կազմում, որոնք հազվադեպ են գործել իրենց տեղանքից հեռու, ժամանակ առ ժամանակ ընտրելով կամ մեկի, կամ մյուսի կողմը։

Նույն ձեւով էին գործում բոլշեւիկները ռուսական կայսրության այլ ազգային ծայրամասերում, Գերմանիայի պարտությունից հետո։ Արդեն 1918 թվականի նոյեմբերի 16֊ին Կարմիր Բանակը հրաման ստացավ մտնել Էստոնիայի եւ Լատվիայի տարածք։ Նոյեմբերի 29֊ին Կարմիր Բանակի գլխավոր հրամանատարը Իոակիմ Վացետիսը Լենինից հրաման է ստանում «Գերմանիայի օկուպացված տարածքներում սովետական իշխանություն հաստատվելու համար աջակցություն կատարել»։ Իսկ դեկտեմբերի 17֊ին դուրս է գալիս Լատվիայի Ժամանակավոր բանվորա֊գյուղացիական կառավարության մանիֆեստը, որը գլխավորում էր բոլշեւիկ Պյոտր Ստուչկոն։ Այդ կառավարությունը դիմակայում էր Կարլիս Ուլմանիսի գլխավորած Ժողովրդական Խորհրդին, որը նոեմբերի 18֊ին Ռիգայում հռչակել է անկախություն։ Բոլշեվիկներին հավատարիմ լատիշյան հրաձիգների դիվիզիայի հիման վրա շտապ կազմավորել է Լատվիական Կարմիր Բանակը, որը ռուս կարմիր բանակի մասերի օգնությամբ 1919֊ի հունվարին վերցրել է գերմանացիների լքված Լատվիայի գրեթե ամբողջ տարածքը։ Ուլմանիսի կառավարությունը այն ժամանակ չուներ իր բանակը։

Էստոնիայիում 1918 թվականի նոյեմբերի 21֊ին իշխանությունը անցել էր Կոնստանտին Պյատսի Ժամանակավոր կառավարությանը։ Քանի որ բոլշեւիկներին աջակցող էստոնական զինված ուժերը փոքրաքանակ էին, հիմնական դերը Էստոնիա ներխուժման մեջ խաղացել են ռուսները եւ 7֊րդ սովետական բանակի լատվիական մասը։ Նոյեմբերի 29֊ին Կարմիր Բանակը վերցրել է Նարվան եւ այնտեղ կազմավորվել է Էստլյանդական աշխատավոր կոմուննան, որը դեկտեմբերի 7֊ին ճանաչել է ՌՍՖՍՀ Սովնարկոմը։ Սակայն Պյատսի կառավարության կողմից էին էստոնական ազգային կազմավորումների մեծամասնությունը, եւ այն աջակցություն է ստացել Անտանտից եւ հարեւան Ֆինլանդիայից։ Արդյունքում արդեն 1919֊ի փետրվարին Կարմիր Բանակը դուրս է հանվել Էստոնիայից։

Հետագայում Կոլչակի եւ Դենիկինի բանակների ակտիվացումը ստիպեց բոլշեւիկներին ժամանակավորապես հրաժարվել Բալթիկայի սովետականումից։ Մոսկվայում կարծում էին, որ սովետա֊լեհական պատերազմի հաղթանակից հետո Բալթիկայի պետությունները գրավելը հեշը կլինի, նույնիսկ, եթե դրանց, ինչպես եւ Լեհաստանին, աջակցի Անտանտը։ 1920 թվականի հուլիսի 30֊ին, սովետական հարձակման ժամանակ, նոր գրավված Բելոստոկում հռչակվել է Լեհաստանի Ժամանակավոր հեղափոխական կոմիտե՝ Ձերժինսկու գլխավորությամբ։ Մինչ այդ կոմիտեն կազմավորվել է Սմոլենսկում եւ Վարշավայի գրավումից հետո պետք է հռչակվեր Լեհական Սովետական Հանրապետությունը, որի համար նախապատրաստվում էր Լեհաստանի բանվորների եւ գյուղացիների պատգամավորների համագումարը։ Բայց Վարշավայի մերձակայքում Կարմիր Բանակի տապալումը ժամանակավոր հանեց Լեհաստանի եւ Բալթիկայի կլանումը ժամանակացույցից։

Իսկ Անդրկովկասում Լենինը իր ընկերների հետ փաստորեն ստացան քարտ֊բլանշ։ Ըստ Առաջին Համաշխարհային պատերազմի հաղթող երկրների աշխարհի հետպատերազմյան փոփոխության սկզբնական պլանի՝ Անդրկովկասի եւ Թուրքիայի պատասխանատուն պետք է լիներ ԱՄՆ֊ը։ Սակայն Ամերիկան այնպես էլ չի ռատիֆիկացրել Վերսալյան պայմանագիրը, իսկ Անտանտի մյուս երկրները Կոլչակի եւ Դենիկինի տապալումից հետո չպաշտպանեցին Անդրկովկասը բոլշեւիկներից։ Եւ 1920 թվականի ապրիլի 27֊ին սոետական զորքերը անցան Ադրբեջանի սահմանը եւ գրեթե առանց ընդհարում վերցրին Բաքուն, նույն օրը հռչակելով Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը։ Մուսավաթիստական Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության բանակը այդ ժամանակ պատերազմում էր Հայաստանի հետ Ղարաբաղի, Զանգեզուրի եւ այլ սահմանային գոտիների համար, եւ փաստացի չի դիմադրել սովետական ներխուժմանը։

Հայաստանի սովետականացումը հետաձվել էր սովետա֊լեհական պատերազմով։ Միայն 1920 թվականի նոյեմբերի 29֊ին հայ բոլշեւիկների խումբը սովետական 11֊րդ բանակի հետ միասին մտավ Իջեւան եւ հռչակեց Հայաստանում Սովետական իշխանությունը։ Դաշնակների կառավարությունը նոր էր պարտվել քեմալական Թուրքիային եւ ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի դեկտեմբերի 3֊ին պետք է զիջեր թուրքերին հայկական տարածքի մեծ մասը։ Սովետական զորքը դիմադրություն չհանդիպելով դեկտեմբերի 4֊ին վերցրեց Երեւանը։ Դաշնակների մասը անցավ բոլշեւիկների կողմ այն պայմանով, որ իրենք մասնակցություն են ունենալու նոր կառավարության ստեղծմանը, եւ չեն ենթարկվելու ռեպրեսիաներին։ Երբ այդ խոստումը չի կատարվում, դաշնակները ապստամբում են եւ 1921 թվականի փետրվարի 18֊ին վերցնում են Երեւանը։ Բայց հարեւան Վրաստանն արդեն օկուպացված էր, այնտեղից վերադարձած 11֊րդ բանակը ապրիլի 3֊ին գրավում է Երեւանը։

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը, ուր ղեկին էին սոցիալ֊դեմոկրատները (մենշեւիկները), անդրկովկասի ամենադեմոկրատական պետությունն էր։ Երկրում ազատ ընտրություններ էին, գործում էին քաղաքական կուսակցություններ (արգելված էր միայն կոմկուսը), կար խոսքի ազատություն։ 1921 թվականի հունվարի 12֊ին ՌԿԿ ԿենտԿոմը որոշում է ընդունել սովետականացնել Վրաստանը, չնայած նրան, որ նրա անկախությունը ճանաչվել էր 1920 թվականի մայիսի 7֊ի պայմանագրով եւ սովետական Ռուսաստանը պարտավորվել էր չխառնվել հանրապետության ներքին գործերին։ Կովկասյան ճակատի հրամանատար Վլադիմիր Գիտիսի հրամանով փետրվարի 6֊ին ստեղծվեց Թիֆլիսի ուղղության զորքի խումբը։ Փետրվարի 12֊ին վրացի բոլշեւիկները կազմեցին հեղափոխական կոմիտե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նեյտրալ գոտում։ Փետրվարի 15֊ին Լենինը հեռագիր է ուղարկում 11֊րդ բանակի Հեղափոխական Ռազմական Խորհրդին․ «ԿենտԿոմը դիտարկում է 11֊ի ՀեղՌազմԽորհուրդը որպես ըմբոստների տեղական պաշտպանություն սպիտակ գվարդիայից։ Մենք ակնկալում ենք 11֊ի ՀՌԽ֊ից արագ գործողություններ, եւ չտատանվել Թիֆլիսը վերցնելիս։ 1921֊ի փետրվարի 16֊ին Վրաստանի ՀեղԿոմ֊ը Ֆիլիպ Մախարաձեի գլխավորությամբ հռչակում է «Վրացական Սովետական Հանրապետություն» եւ դիմում է ռազմական օգնության խնդրանքով ՌՍՖՍՀ֊ին։ Նույն օրը սովետական զորքը երեք կողմից մտնում է Վրաստան։ Վրացական բանակը, զիջելով հակառակորդին քանակությամբ եւ սպառազինությամբ, համառորեն պայքարում է, բայց մարտի 18֊ին ստիպված էր պարտություն կրել։

Օտար տարածքը «օրինակարգ» միացնելու համար խամաճիկների իշխանություն ձեւավորելու եւս մեկ փորձ է արվել 1939֊1940 թ․ սովետա֊ֆիննական պատերազմի սկզբում, երբ այն ժամանակ օկուպացված Տերիօկի ֆնիիական քաղաքում հռչակվել է «Ֆիննական դեմոկրատական հանրապետությունը» կոմինտերնեցի Օտտո Կուուսինենի գլխավորությամբ։ Սակայն այդ մտահղացումը չի ստացել Ֆինլանդիայում ոչ մի աջակցություն։ Ֆիննական բանակի համառ դիմադրության, եւ Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ֊ի օգնության շնորհիվ Ֆինլանդիան պահպանել է անկախությունը եւ ստորագրել է կոմպրոմիսային մոսկովյան խաղաղության պայմանագիրը, որից հետո ՖԴՀ կառավարությունը վերակազմավորեցին Կարելո֊Ֆիննական ՍՍՀ֊ի կառավարությունը, ուր մտավ Ֆինլանդիայից զավթված տարածքների մեծ մասը։

Այսպիսով, բոլշեւիկական էքսպանսիան պարտություն էր կրում միայն այն դեպքերում, երբ նորանկախ պետությունների դիմադրությունը զուգորդվում էր Արեւմուտքի (Անտանտի) օգնությամբ։ Երբ այդպիսի աջակցություն չէր լինում, պետությունը կործանվում էր։ Բոլշեւիկներն օգտագործում էին ոչ հնարամիտ, բայց էֆեկտիվ տակտիկա։ Սեփական գործակալների միջոցներով առաջացնում էին փոքրամասնությունների ըմբոստություն, որը կանչում էր օգնության Կարմիր Բանակը։ Մոսկվան նաեւ իր շահերին հասնելու համար օգտագործում էր նորաստեղծ պետությունների ազգամիջյան հակամարտությունները, մասնավորապես՝ ուկրաինա֊լեհական եւ հայ֊ադրբեջանական։

Դժվար թե այսօրվա Ուկրայինան դիմանա ռուսական ճնշմանը, եթե չստանա հյուսիս֊ատլանտյան համագործակցության երկրների ռազմական աջակցությունը եւ իրենց կողմից՝ Ռուսաստանի խիստ ֆինանսա֊տնտեսական ճնշումը։ Մոսկվայի քաղաքականությունը, որը ուղղված է Ուկրաինայի մասնատմանը կլինի հաջողված, հետխորհրդային տարածքը վերադառնալու է այն վիճակին, որում գտնվում էին Ռուսական կայսրության նախկին ազգային ծայրամասերը Քաղաքացիական պատերազմի տարիներին։