Խնջույք ճամփեզրին

Գրապահարան-ից
Խնջույք ճամփեզրին

հեղինակ՝ Արկադի Ստրւգացկի․ Բորիս Ստրուգացկի
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան ( ռուսերենից)
աղբյուր՝ [[]]


Դու պիտի բարիք արարես չարիքից, քանզի այն ուրիշ բանից չես ստեղծի։
Ռ․ Պ․ Ուորեն


Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պլիմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ 19․․․․ թվականին։


― Ձեր առաջին լուրջ հայտնագործությունը, դոկտոր Պիլման, հավանաբար պետք է համարել այսպես կոչված Պիլմանի ռադիանտը։

― Կարծում եմ՝ ոչ։ Պլիմանի ռադիանտը առաջինը չէ, լուրջ չէ և, իսկապես ասած, ոչ էլ հայտնագործություն է։ Ու բնավ էլ իմը չէ։

― Դուք, երևի, կատա՞կ եք անում, դոկտոր։ Պիլմանի ռադիանտ հասկացությունը գիտե ամեն մի դպրոցական։