Changes

Հարսիկը

Ավելացվել է 920 բայտ, 13:54, 8 Հուլիսի 2017
Արփիկ երեխա էր թեև, կզգար, որ քանի օրե ի վեր իրենց տան մեջ բան մը կըլլար:
Սողիկ մամը կուլար միշտ: Մարգար պապը, հորեղբայրները կբարկանային անոր։ Մեծ հորեղբորը կինը, որ իր մեծ հարսիկը կըլլար, թեև իրեն բան չէր ըսեր, կնեղանար Պեկոյին, Աղային, Աղվորին, երբ անոնք իրար կանցնեին, կխնդային, կվազեին մեկզմեկու ետևե՝ տան մեջ. «Հայտի, գացեք դուրս, մի՛ պլլվիք մարդուն ոտքերուն», կսաստեր, Պզտիկ հարսիկը, երբ Գոգորին ծիծ կուտար, ու ան, քիչ մը ծծելեն հետո՝ ծիծը բերանը կառներ ու ալ չէր քաշեր՝ «Ամա՜ն, տղա՛, պիտի ծծես նը՝ ծծե,սիրտս մի՛ հատցներ», և կամ՛ քնացնելու համար, երբ երեսծածուկով կգոցեր դեմքը ու՝ կօրեր ու կօրեր, ու երբ ան չէր քնանար, կբանար որ՝ արթուն էր, աչքերը բաց կնայեր իրեն. «Ի՞նչ կուզես ըրե, կուզես քնացիր, կուզես մի՛ քնանար, ես մինչև ետքը քեզ չիպիտի օրեմ» կգոչեր, ու օրոցքը կձգեր, կհեռանար։
Իսկ ամենեն ավելի իր մորը՝ իր հարսիկին բան մը եղած էր։ Խոտհունձի ամիս էր. գիշեր կըլլար, հորեղբայրները, մյուս հարսիկները տուն կուգային մանգաղները, փայտե մատնոցները ձեռքերնին։ Իր հարսիկը ամենեն ետքը, մինակը ներս կմտներ, քրտնած դեմքով, ձեռքերը խոտ քաղելեն բրտացած, հագուստները խոտ հոտելով, : Ան մարդու հետ, չէր խոսեր, կլռեր: Ու կարծես՝ տունով քեն ըրեր էին հետը, ոչ իսկ բան մը կհարցնեին: Պատժվածի մը կեցվածքը ուներ ան իրենց մեջ: Տնեցի ալ չէին նկատեր զայն այլևս։
Բան բանեցնել չէին տար։ Սեղանը մեծ հարսիկը կդներ ու կվերցներ,
ամանները պզտիկ հարսիկը կհավաքեր ու կլվար։ Թորոն ալ, որ իր մեծ
Արփիկ շատ կսիրեր իր հարսիկը, որ իրեն պես գեղին ամենեն սևահոններեն էր: Ան ալ զինքը շատ կսիրեր։ Տեղ մը երթար, բան մը առներ,բերեր, այգիներեն գար, ինչ պտուղ ունենար, էնթարիին գրպանը, գոտին կպահեր ու իրեն կուտար։ Թորոյին ալ, հորեղբայրներուն տղոցը
Պեկոյին, Աղային, Աղվորին ալ կուտար, բայց ամենեն շատը իրեն կուտար ու հաճախ՝ մյուսներեն գաղտնի։ Կապույտ ուլուններեն ծոցիկ կշիներ իրեն ու կկախեր վիզեն, ականջներուն օղ կդներ, գլխին թաղնիկ կհյուսեր: Գիշերները իր անկողինը իր թևերուն մեջ կառներ ու կպառկեցներ: Ո՛չ, ինք շատ կախորժեր անկե: Մամը, պապը ամենքն ալ կսիրեին զինքը,բայց իր հարսիկը ուրիշ էր: Ու թեև պզտիկ էր, ու խելքը չէր հասներ,կմեղքնար հիմա՝ նայելով իր հարսիկին, որուն հետ մարդ չէր խոսեր:
 
 
* * *
Կպարծենար ամենուն, որ իր հարսիկն ալ ուխտ պիտի տաներ զինքը։ Իրեն
նոր, թեթևուկ, աղվորիկ տրեխներ պիտի կարեր ու հագցներ, իրենց, հերու ուր է՝ մորթեր էին, երինջին կաշիեն։ Պիտի շալկեր զինքը։ Ոչ, մինչև վերջը չպիտի շալկեր, ինք կրնար քալել, բայց երբ հոգներ, այն ատեն պիտի շալկեր։ Ինքն ալ իր թևերովը հարսիկին վիզը պիտի գրկեր, անոր սև ու երկայն ծամերը պիտի բռներ: Իր հարսիկը մեծ էր և ուժով: Ու անոր շալակեն չորս դին նայելով, պիտի երթային Վարդավառին լեռը:
Արփիկ շատ կախորժեր տեղ տեսնելեն։ Ուրիշ անգամ ալ գացեր էր, ու կհիշեր, թե մատուը մատուռը ո՛ւր էր։ Հեռ՚ու, շա՜տ հեռու, այնպե՜ս հեռու, որ… պիտի երթային, պիտի երթային, պիտի երթային ցան արտերուն ճամբեն,անկե ետքը՝ նեղ տեղե մը պիտի անցնեին, լեռ մը պիտի ելլեին։ Ետքն ալ՝ գեղ մը պիտի տեսնեին, պիտի իջնային ու գեղին մեջեն, պարտեզներուն քովեն պիտի անցնեին։
Կանանչ տեղ մը էշեր, քուռակներ, պզտտիկ աղվորիկ քուռակներ կարծեին, մարդ չկար քովերնին, իրենք իրենց։ Հոնկե ալ պիտի անցնեեն,
ու ահա՝ Վարդավառի լեռը... Հոն պիտի ելլեին… Տափարակ տեղ մը: Դեղջուրի ձորին վրա, ուր է՝ տեղ մը կա, այնպես տեղ մը, հոն էր ուխտը, ճերմակ, պտըտիկ տան մը պես էր մատուռը։ Բոլորտիքը շատ մը ծառեր կային, ուր է՝ Ս. Գևորգի ուխտին չորս բոլորը ծառեր կան, անոնց պես։ Մեկ կողմն ալ խորան-աղբյուրին պես աղբյուր մը, ջուրը շառ-շառ կվազե
գուռը։ Ուխտեն շատ վար, ու անոր դիմացը կիյնար, Արփիկ գիտեր որ գետ
մը կար, մեկ մըն էր, որ երկուքի կբաժնվեր, երկու հատ կըլլար, մեջտեղը նեղ, շատ նեղ ցամաքով մը. այդ ավազուտ երիզին վրա երկու այրած ծառեր կային։ Արփիկին անոնք մարդ կերևային, իրավցնե երկու մարդ, որոնք կեցեր էին հոդ ու զարմացած կնայեին վազքին։ Դեմն ալ լեռ մը կար, որ պեռշիկ եզին չէ, կարմիր եզին պես կարմիր հող մը ուներ: Լեռը այնպես մեծ էր ու բարձր կերևեր, որ Արփիկ կվախնար շատ նայելու անոր։ Դևեր, սատանաներ, շվոտներ կային, կարծես, գագաթի ծառերուն ու ձորերուն մեջ, տեսեր էին տղաքը։ Տեղ մըն ալ հայելի մր կար, այնպե՜ս լույսեր կարձակեր։
 
 
 
***
 
Բայց հիմա, քանի օրե ի վեր, տան մեջ ամենքը տխուր էին, իր հարսիկին հետ խռով էին, ու ուխտի երթալու վրա չէին խոսեր:
Առտու մըն ալ Արփիկ արթնցավ որ՝ լուսցեր էր: Մինակ էր անկողինին մեջ, հարսիկը չկար քովը: Ականջ տվավ որ՝ դուրսի դուռեն շատ ձայներ կուգային: Մամն էր, պապը, հորեղբայրները, հետո պապուն քույրը, մեծ հորքուր մամը, քովի տունեն Սերոյին մայրը, Ակոյին մայրը՝ Նենեն: Զարմացավ, որ խոտ քաղել չէին գացեր անոնք այդ օրը, ու իրենց տունն էին հավաքվեր: Ի՞նչ կար արդյոք: Բոլորն ալ բարձր ձայնով կխոսեին: Սողիկ մամը կուլար:
–Գիշերով ելավ գնաց: Ա՛լ չպիտի գար Դշխուին տունը գնաց, հոնկե պիտի առնեն ու տանին,— կըսեր մամը հեկեկալով:
- Թող կորովի երթա, դժոխքը տեսնեմ, անոր երեսը չտեսնեմ կպոռար պապը։
- Կնիկմարդ, լալով, լալով աչքերդ սև ջո՞ւր պիտի իջեցնես, ադ տարիքիդ մեջ ցավի տե՞ր ալ պիտի ըլլաս: Ան որ միտքը դրեր է, տղաքը կձգե ու կերթա, գոռո՞վ զոռո՞վ պիտի պահես։ Էրիկ կուզե, ի՞նչ պիտի ընես,– կնեղանար հորքուր մամը:
— Անթառանը խրատեց, ան համոզեց,— կրսեր Ակոյին մայրը։
- Ո՛վ կխրատե, թող խրատե,— կպոռար Մկըրչ հորեղբայրը,– ճեհեննեմին տակը թող երթա, մենք մեր լուսհոգի աղբորը երկու զավակները, հարկավ, կրնանք մեծցնել,:
Մամը կշարունակեր ողբալ ու եղանակել.
- Կենճ արևդ առիր, գացիր ու պառկեցար հողին տակը։ Վեր ելլեիր ու տեսնեիր՝ էլի՜ն աղջիկը, չյոլի՜ն աղջիկը ինտո՞ր տղաքդ ձգեր է, ելեր է ու կերթա։
Արփիկ չէր հասկնար, թե մամը որո՞ւ վրա կխոսեր ու կուլար, թե ո՞վ էր գացեր ու ալ չպիտի գար։
Պզտիկ հարսիկը ներս մտավ հանկարծ ու, տեսնելով, որ արթուն է, խանդաղատանքով.
- Արթնցե՞ր ես, Արփիկ,– ըսավ,– պզտիկ հարսիկը քոլա ըլլա քեզի։ Ելիր, որ հաց տամ՝ ուտես։ Պեկոն ալ ելավ, Գոգորն ալ ելավ, հայտի՛,դուն ալ ելիր:
Արփիկ ելավ։ Պզտիկ հարսիկը ջուր լեցուց, Արփիկը զարկավ երեսներուն և լվացվեցավ։
Պզտիկ հարսիկը հագվեցուց զինքը։ Դուրսի տունը նստեր էին մեծ մամերը։ Անոնք փայփայեցին, համբուրեցին զինքը, ու Արփիկ ամչնալեն՝ վար նայեցավ:
26
edits