«Մենք է՜ն ազգն ենք, ով աշխարհին տվել ա…»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մենք է՜ն ազգն ենք, ով աշխարհին տվել ա… |հեղինակ =Կարել Չապեկ |թարգմանիչ = Մե...»:)
 
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [http://forum.armedu.am/showthread.php/261-%D4%B4%D5%A1%D5%BD-%D5%B0%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6?s=e85a888e15199cb2535b980e92ab9452]
 
|աղբյուր = [http://forum.armedu.am/showthread.php/261-%D4%B4%D5%A1%D5%BD-%D5%B0%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6?s=e85a888e15199cb2535b980e92ab9452]
 
}}
 
}}
 +
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
 
Մերոնց հաց ու ջուր չտաս` մենակ թողաս, որ ասեն. «Մենք է՜ն ազգն ենք, ով աշխարհին տվել ա` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո՜ւ ազգն ենք»: Գերմանացիք էլ ասում են. «Մենք Գյոթեի, Կանտի, Բիսմարկի (ու չգիտեմ, թե էլ որ մեկի) ազգն ենք» (Չապեկը սա գրել ա առաջին համաշխարհայինի օրերին – Մ. Հ.): Գերմանացիք ասում են. «Մենք Գյոթեի ազգն ենք»:
 
Ընթացիկ տարբերակը 21:55, 3 Ապրիլի 2016-ի դրությամբ

Մենք է՜ն ազգն ենք, ով աշխարհին տվել ա…

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Մերուժան Հարությունյան
աղբյուր՝ [1]

Մերոնց հաց ու ջուր չտաս` մենակ թողաս, որ ասեն. «Մենք է՜ն ազգն ենք, ով աշխարհին տվել ա` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո՜ւ ազգն ենք»: Գերմանացիք էլ ասում են. «Մենք Գյոթեի, Կանտի, Բիսմարկի (ու չգիտեմ, թե էլ որ մեկի) ազգն ենք» (Չապեկը սա գրել ա առաջին համաշխարհայինի օրերին – Մ. Հ.): Գերմանացիք ասում են. «Մենք Գյոթեի ազգն ենք»:

Բայց ախր դու, հենց դո՜ւ, որ գրում ու ասում ես էս բաները, ի՞նչ կապ ունես Գյոթեի հետ: Դու ինքդ Գյոթեին ինչո՞վ ես նման: Դու է՞լ ես Գյոթեի պես իմաստուն ու մարդկային, դու է՞լ ես Գյոթեի պես սիրում Ֆրանսիան, դու է՞լ ես Գյոթեի պես ոտանավոր գրում, դու է՞լ ես Գյոթեի պես ողջ աշխարհին օրինակ: Կամ էլ ասում են. «Մենք Շիլլերի ազգն ենք»: Բայց դու է՞լ ես Շիլլերի պես կոչ անում “In Tirannos” («Ընդդեմ բռնակալների»), դու է՞լ ես Շիլլերի պես պահանջում. “Sir, geben Sie Gedankenfreiheit” («Սիր, ազատություն տվեք մեզ»):

Մեկ-մեկ էլ ասում են. «Մենք Կանտի ազգն ենք»: Բայց դու է՞լ ես Կանտի պես համարում, որ միակ նպատակը մա՜րդն է, որ մարդը նպատա՜կն է, ոչ թե միջոցը: Հա՜, Գյոթեն ու Կանտը ու սրանց պես էլի մարդիկ` էղե՜լ են, բայց սրանց լինելության մեջ դու վաստակ ունե՞ս, դու կապ ունե՞ս սրանց հետ, ու սրանց մի ժամանակվա գոյությունն ավելացրե՞լ ա քո, հենց քո՜ վսեմությունն ու կատարելությունը: Ու որ սրանք քեզնից առաջ են էղել, սրանց էս լինելությունից դու ավելի կուլտուրական, ավելի վեհ, ավելի մարդկային ու ողջ աշխարհին հայտնի ես դառե՞լ, հենց դո՜ւ, դու ի՜նքդ:

Դու Վո՞լֆն ես (նացիզմի ավստրոհունգարական ազդեցիկ գաղափարախոսներից է – Մ. Հ.), թե՞ Գյոթեն, Կա՞նտն ես, թե՞ ծախու գրչակ: Տո, դու ո՞վ ես, ո՞վ: Ախր, ա՜յ ընթերցող, թե որ էս թերթերում գրածներին հավատանք, պարտված Բելգիայի տարածքում մենակ սրանց պես գյոթեներն ու կանտերն են արշավել: Ու հենց որ արտասահմանը մեզ մի թեթև նախատինք ա տալի, սկսում ենք օդը դղրդացնել վեհապանծ անուններով:

Ա՜յ ընթերցող, գիտեմ, որ դու է՜լ ես համաձայն, որ մեր էս արարմունքով վարկաբեկում ենք մեր վսեմ նախնիներին: Ավելի լավ կլիներ, որ ոչ մի Ժիժկա էլ չունենայինք, քան թե Ժիժկայի ազգի մեջ էսքան վախկոտ լիներ:

Պարզ չի՞, որ կարևոր չի, թե ի՜նչ ազգից ենք, թե որ ինքներս մի բան չենք: Ազգին անո՜ւն չի պետք, ազգին մա՜րդ ա պետք: