«Միջանցքի սիրունները(հատված)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Միջանցքի սիրունները(հատված) |հեղինակ =Վանո Սիրադեղյան |թարգմանիչ = |աղբյու...»:)
 
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
 
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
 
|թարգմանիչ =
 
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Երկիր։Ցպահանջ…»]]
+
|աղբյուր = [[«Երկիր։Ցպահանջ…»]], «Հայկական ժամանակ» 22.08.2001
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
Տող 10. Տող 10.
 
Մենք արդեն այն տարիքում էինք, երբ մեր ջահել ընկերները ամուսնանում էին մեր ավագ ընկերների դուստրերի հետ։ Չէր անցնում նախադեպից մեզ պատած խուճապը։ Մենք դա ոտնձգություն էինք համարում ընկերության դեմ։ Չէինք ընկալում, որ մեծի ու փոքրի նրանց ընկերությունը միջնորդված էր, փաստորեն, մեզնով։ Ըստ էության, նրանց միջեւ եղածը դժվար էր ընկերություն համարել, բայց մեջտեղը կայինք մենք ու համոզված էինք, որ չի հասնում։  
 
Մենք վտանգված էինք տեսնում բության կարգը, համեմայնդեպս, մեր շրջապատում փայփայված վարքը, որը բացառում էր ընկերոջ կնոջ աչքերի մեջ նայել, երկիմաստ նայել ընկերոջ քրոջը ու ծուռ նայել ընկերոջ երեխային։ Եթե մեծագործությունների ժամանակ չէր, որ հրաշքներ գործեինք մեր մերձավորների համար, եւ կյանքն էլ հեքիաթ չէր, որ երկնքից աստղեր վար բերեինք մեր դուստրերի ճակատն ու բախտը զարդարելու համար, ― գոնե այսքան բան կարող էինք անել՝ մեր տանն ու մեր շրջապատում նրանց հարամ շնչից զերծ պահելու ընդունակ էինք։ Խուճապը չէր անցնում, այնինչ մեր ներքին ձայնը մեզ հուշում էր, որ մեր տներում, մեր հոգատար շնչի տակ արագորեն աճող մեր սիրուն զավակները ուր֊որ է մեզ դուրս են մղելու կյանքի ժամանակի հետուսանողական, հետամուսնական այն հատվածից, որտեղ հազիվհազ հարմարվել֊հատատվել էինք եւ որը համարում էինք մեր եթե ոչ հավիտենական, գոնե տեւական մի հանգրվան, որը այնքան մոտ էր մեր երեխաների մանկությանը եւ այնքա՜ն հեռու ծերությունից ու մահից։ Եվ արդեն գիտակցելով մեր դիրքի խախուտությունը, սկսեցինք վտանգի դեմն առնել հասուն տղամարդու ձեռքի տակ եղած ամենայն ինչով, ժամանակի դեմ ընդվզելու միջոցների ողջ զինանոցով֊փողկապով, փողով, սպորտով, ավտոյով֊բանով, հրապուրվելով ու սիրահարվելով, ամեն բան վերստին սկսելու վատթարագույն ձեւով՝ նոր ամուսնությամբ․․․ Ջանալով փոխել իրերի այն ընթացքը, ստացվել էր, իբր, անարդարացիորեն՝ մեզանից անկախ պատճառով, նույնիսկ հակառակ մեր լավ հայր ու ամուսին լինելու սրտառուչ երազանքին։ Վերջին մենամարտը տեղի էր ունեցել հարյուր տարի առաջ, եւ աքլորանալու այդ միջոցին էլ փոխարինում էր բակի երեխաների սազական անկանոն ու անչար ձեռնակռիվը, ― ճիշտ է, գնալով հազվադեպ դարձող։ Մեր սերնդի գրասեր պառավ կանանց քույրաբար անհանգստացած ախուվախը, մեր շուրջը հածող գեշուհի բանաստեղծների մեզանով հիացած ու տագնապած տեսքը մեզ վերադարձնում էին «ելման սեղաններին», եւ մեր խմածը մեր քթից գալիս էր, որովհետեւ թե՛ ամոթ էր եւ թե՛ ափսոս, որ մեր կորովի բացառիկ այս պոռթկումն էլ չարժանացավ ավելի լավ հանդիսատեսի, քան բեղերով բանաստեղծուհիներն էին եւ մեր ուսանողական տարիների արդեն պառաված՝ միջանցքի սիրունները, ովքեր այն ժամանակ, մինչ մենք երրորդ կուրս կհասնեինք, հասցրել էին մի երես ամուսնանալ֊բաժանվել, գնում էին երկրորդ շրջանով՝ հարեւանցի բարեւելով ու մեր բարեւը առնելով։ Այնին, մենք նոր֊նոր հարմարվում էինք քաղաքի կենտրոնին։ Մայրաքաղաքի այդ տոնական կյանքից այլեւս երբեք չկտրվելու վճռականությամբ լեցուն, ― մենք՝ արվարձաններից, գյուղերից ու մանր քաղաքներից եկածներս, թոշակի, հանրակացարանի, պահակության հարց էինք լուծում, բավարարվում էինք հպանցիկ սիրահարությամբ ու թեթեւ սիրախաղով եւ մեր տղայական սկիզբը հա՛ փլուզվող մեր կամքի բռան մեջ տառացիորեն սեղմած՝սրտում էինք դասի նվազագույնը, դնում էինք մեր ապագայի հիմքը՝ մեր խելքի, մեր ծնողների կարողությամբ չափով։ Միջանցքներում մեզ հունից հանում էին լսարաններ չմտնող սիրունները, ընթերցասրահներում գրքերի վրա կենտրոնանալ չէին թողնում հազվադեպ ուսումնասեր գեղեցկուհիները, բայց մենք հասկանում էինք, որ առաջին քննաշրջանը պիտի հաղթահարենք։ Հանրակացարանների մեր հարկերում մեզ սուրճ, մուրաբայով թեյ, երբեմն էլ տապակած կարտոֆիլ էին հրամցնում գյուղերից ու մանր քաղաքներից հետներս բերած՝ արեւահարված֊վտիտ կամ կարմրաթուշ֊չաղլիկ ուսումնատենչ մեր աղջիկները։ Իհարկե, սիրահարություններ լինում էին։ Կային նաեւ աչքաբաց զույգեր, որ բանը արագ հասցնում էին աբորտի, ինչը անմիջապես հայտնի էր դառնում ուսանողական թաղամասին՝ մանրամասնորեն․ ովքեր էին, որտեղից, որ սենյակից, քանի ամսական էր։ Բայց հիմնականում դասական երաժշտություն ու «Բիթլզ» էինք լսում, իսկ ով հաջողացրել էր «Հիսուս Քրիստոսը սուպերաստղ» ռոք֊օպերան լսել մի տեղ, մի քանի շշից հետո սկսում էր մեղեդին պատմել։  Պարում էինք հանրակացարանի սենյակի չափերին խիստ հարմար տանգո, խմում էինք կարմիր «Գառնի» ու սպիտակ «Մեղրաձոր», քնում էինք անհանգիստ քնով, արթնանում՝ լուսաբացի ցողը ռունգերին առած ցլիկների նման առույգ ու գեղեցիկ, եւ հանրակացարանների բլուրներից անհամբեր իջնում էինք քաղաք։
+
Մենք վտանգված էինք տեսնում բնության կարգը, համենայնդեպս, մեր շրջապատում փայփայած վարքը, որը բացառում էր ընկերոջ կնոջ աչքերի մեջ նայել, երկիմաստ նայել ընկերոջ քրոջը ու ծուռ նայել ընկերոջ երեխային։ Եթե մեծագործությունների ժամանակ չէր, որ հրաշքներ գործեինք մեր մերձավորների համար, եւ կյանքն էլ հեքիաթ չէր, որ երկնքից աստղեր վար բերեինք մեր դուստրերի ճակատն ու բախտը զարդարելու համար, ― գոնե այսքան բան կարող էինք անել՝ մեր տանն ու մեր շրջապատում նրանց հարամ շնչից զերծ պահելու ընդունակ էինք։ Խուճապը չէր անցնում, այնինչ մեր ներքին ձայնը մեզ հուշում էր, որ մեր տներում, մեր հոգատար շնչի տակ արագորեն աճող մեր սիրուն զավակները ուր֊որ է մեզ դուրս են մղելու մեր կյանքի ժամանակի հետուսանողական, հետամուսնական այն հատվածից, որտեղ հազիվհազ հարմարվել֊հաստատվել էինք եւ որը համարում էինք մեր եթե ոչ հավիտենական, գոնե տեւական մի հանգրվան, որը այնքա՜ն մոտ էր մեր երեխաների մանկությանը եւ այնքա՜ն հեռու ծերությունից ու մահից։ Եվ արդեն գիտակցելով մեր դիրքի խախուտությունը, սկսեցինք վտանգի դեմն առնել հասուն տղամարդու ձեռքի տակ եղած ամենայն ինչով, ժամանակի դեմ ընդվզելու միջոցների ողջ զինանոցով֊փողկապով, փողով, սպորտով, ավտոյով֊բանով, հրապուրվելով ու սիրահարվելով, ամեն բան վերստին սկսելու վատթարագույն ձեւով՝ նոր ամուսնությամբ․․․ Ջանալով փոխել իրերի այն ընթացքը, որ ստացվել էր, իբր, անարդարացիորեն՝ մեզանից անկախ պատճառով, նույնիսկ հակառակ մեր լավ հայր ու ամուսին լինելու սրտառուչ երազանքին։ Վերջին մենամարտը տեղի էր ունեցել հարյուր տարի առաջ, եւ աքլորանալու այդ միջոցին էլ փոխարինում էր բակի երեխաների սազական անկանոն ու անչար ձեռնակռիվը, ― ճիշտ է, գնալով հազվադեպ դարձող։ Մեր սերնդի գրասեր պառավ կանանց քույրաբար անհանգստացած ախուվախը, մեր շուրջը հածող գեշուհի բանաստեղծների մեզանով հիացած ու տագնապած տեսքը մեզ վերադարձնում էին «ելման սեղաններին», եւ մեր խմածը մեր քթից գալիս էր, որովհետեւ թե՛ ամոթ էր եւ թե՛ ափսոս, որ մեր կորովի բացառիկ այս պոռթկումն էլ չարժանացավ ավելի լավ հանդիսատեսի, քան բեղերով բանաստեղծուհիներն էին եւ մեր ուսանողական տարիների արդեն պառաված՝ միջանցքի սիրունները, ովքեր այն ժամանակ, մինչ մենք երրորդ կուրս կհասնեինք, հասցրել էին մի երես ամուսնանալ֊բաժանվել, գնում էին երկրորդ շրջանով՝ հարեւանցի բարեւելով ու մեր բարեւը առնելով։ Այնին, մենք նոր֊նոր հարմարվում էինք քաղաքի կենտրոնին։  
  
Իսկ նրանք լսարան չէին մտնում։ Նրանք համալսարան էին գալիս միջանցքներում երեւալու համար։ Ճեմում էին միջանցքներում, նստում էին սուրճ խմելու կենտրոնական զույգ սրճարաններից այն մեկում, որը մոտ էր կանանց զուգարանին։ Երկրորդ հարկի այդ կենտրոնական ֆոյեն համալսարանի անցուդարձի խաչմերուկն էր, միաժամանակ գլխավոր դահլիճի ճեմասրահը՝ ժողովների ու համերգների, այլեւայլ նշանակալից երեկոների ժամանակ, նաեւ ժամադրավայր էր թեւային շենքերում սովորող ու աշխատող ժողովրդի համար, եւ, բնականաբար, այդ ֆոյեն սպասարկող զույգ սրճարաններում մեկական կակտուս կար դրված թաղարի մեջ։ Տպավորությունը փչացնող միակ բանը նրբերշիկ խաշող սարքի գոլորշին էր, բայց դրա հետ անհնար էր չհաշտվել, որովհետեւ այդ արտոնյալ տեղը միակ տաք բանը խաշած նրբերշիկն էր։ Ուսանողները իրենց տաք ճաշը ուտում էին իրենց թեւաշենքերի մառանահարկերի ճաշարաններում։ Երկվորյակ կակտուսների զույգ այդ աստիճանները տարբերվում էին հաճախորդի կազմով։ Այն, որ տղամարդկանց զուգարանի ու պատմության ֆակուլտետի կողմն էր, այդտեղ նստում, դանդաղ ծամում էին պատմության, իրավաբանության, տնտեսագիտական (որ կանանց զուգարանի կողմն էր) ֆակուլտետների դասախոսներն ու միջին ադմինիստրացիան, իսկ ակդ մեկում թեթեւ նախաճաշում, սուրճ ու տոմատի հյութ էին տեւականորեն խմում պակաս պաշտոնական ֆակուլտետների ժողովուրդը, միջանցքի սիրունները, նրանցով շահագրգիռ դրսի ջահելները եւ մենք, որ այստեղի անյուղ երշիկն ու տապակած―սառը թոքը գերադասում էինք ֆիզիկայի ֆակուլտետի ճաշարանի առողջարար ջրալի ճաշից։ «Ազատ բարքերի» այդ սրճարանից, այնուամենայնից, աղջիկները դուրս էին գալիս ծխելու կողքի զուգարանում։ Մեզ փող էր պետք, գրողը տանի։ Փող պետք էր թեկուզեւ կողքի սեղաններին ամբողջ ժամանակ նստած լինելու համար։ Մեր գիտակցությանը դեռ չէր հասել, որ մեր բաժին սիրունները դեռ սովորում են դպրոցի 9֊րդ, 10֊րդ դասարաններում, եւ համառորեն մեզ պահում էինք նրանց մոտերքում։  
+
Մայրաքաղաքի այդ տոնական կյանքից այլեւս երբեք չկտրվելու վճռականությամբ լեցուն, ― մենք՝ արվարձաններից, գյուղերից ու մանր քաղաքներից եկածներս, թոշակի, հանրակացարանի, պահակության հարց էինք լուծում, բավարարվում էինք հպանցիկ սիրահարությամբ ու թեթեւ սիրախաղով եւ մեր տղայական սկիզբը հա՛ փլուզվող մեր կամքի բռան մեջ տառացիորեն սեղմած՝սրտում էինք դասի նվազագույնը, դնում էինք մեր ապագայի հիմքը՝ մեր խելքի, մեր ծնողների կարողության չափով։ Միջանցքներում մեզ հունից հանում էին լսարաններ չմտնող սիրունները, ընթերցասրահներում գրքերի վրա կենտրոնանալ չէին թողնում հազվադեպ ուսումնասեր գեղեցկուհիները, բայց մենք հասկանում էինք, որ առաջին քննաշրջանը պիտի հաղթահարենք։ Հանրակացարանների մեր հարկերում մեզ սուրճ, մուրաբայով թեյ, երբեմն էլ տապակած կարտոֆիլ էին հրամցնում գյուղերից ու մանր քաղաքներից հետներս բերած՝ արեւահարված֊վտիտ կամ կարմրաթուշ֊չաղլիկ ուսումնատենչ մեր աղջիկները։ Իհարկե, սիրահարություններ լինում էին։ Կային նաեւ աչքաբաց զույգեր, որ բանը արագ հասցնում էին աբորտի, ինչը անմիջապես հայտնի էր դառնում ուսանողական թաղամասին՝ մանրամասնորեն․ ովքեր էին, որտեղից, որ սենյակից, քանի ամսական էր։ Բայց հիմնականում դասական երաժշտություն ու «Բիթլզ» էինք լսում, իսկ ով հաջողացրել էր «Հիսուս Քրիստոսը սուպերաստղ» ռոք֊օպերան լսել մի տեղ, մի քանի շշից հետո սկսում էր մեղեդին պատմել։  Պարում էինք հանրակացարանի սենյակի չափերին խիստ հարմար տանգո, խմում էինք կարմիր «Գառնի» ու սպիտակ «Մեղրաձոր», քնում էինք անհանգիստ քնով, արթնանում՝ լուսաբացի ցողը ռունգերին առած ցլիկների նման առույգ ու գեղեցիկ, եւ հանրակացարանների բլուրներից անհամբեր իջնում էինք քաղաք։
 +
 
 +
Իսկ նրանք լսարան չէին մտնում։ Նրանք համալսարան էին գալիս միջանցքներում երեւալու համար։ Ճեմում էին միջանցքներում, նստում էին սուրճ խմելու կենտրոնական զույգ սրճարաններից այն մեկում, որը մոտ էր կանանց զուգարանին։ Երկրորդ հարկի այդ կենտրոնական ֆոյեն համալսարանի անցուդարձի խաչմերուկն էր, միաժամանակ գլխավոր դահլիճի ճեմասրահը՝ ժողովների ու համերգների, այլեւայլ նշանակալից երեկոների ժամանակ, նաեւ ժամադրավայր էր թեւային շենքերում սովորող ու աշխատող ժողովրդի համար, եւ, բնականաբար, այդ ֆոյեն սպասարկող զույգ սրճարաններում մեկական կակտուս կար դրված թաղարի մեջ։ Տպավորությունը փչացնող միակ բանը նրբերշիկ խաշող սարքի գոլորշին էր, բայց դրա հետ անհնար էր չհաշտվել, որովհետեւ այդ արտոնյալ տեղը միակ տաք բանը խաշած նրբերշիկն էր։ Ուսանողները իրենց տաք ճաշը ուտում էին իրենց թեւաշենքերի մառանահարկերի ճաշարաններում։ Երկվորյակ կակտուսների զույգ այդ սրճարանները տարբերվում էին հաճախորդի կազմով։ Այն, որ տղամարդկանց զուգարանի ու պատմության ֆակուլտետի կողմն էր, այդտեղ նստում, դանդաղ ծամում էին պատմության, իրավաբանության, տնտեսագիտական (որ կանանց զուգարանի կողմն էր) ֆակուլտետների դասախոսներն ու միջին ադմինիստրացիան, իսկ այս մեկում թեթեւ նախաճաշում, սուրճ ու տոմատի հյութ էին տեւականորեն խմում պակաս պաշտոնական ֆակուլտետների ժողովուրդը, միջանցքի սիրունները, նրանցով շահագրգիռ դրսի ջահելները եւ մենք, որ այստեղի անյուղ երշիկն ու տապակած―սառը թոքը գերադասում էինք ֆիզիկայի ֆակուլտետի ճաշարանի առողջարար ջրալի ճաշից։ «Ազատ բարքերի» այդ սրճարանից, այնուամենայնից, աղջիկները դուրս էին գալիս ծխելու կողքի զուգարանում։ Մեզ փող էր պետք, գրողը տանի։ Փող պետք էր թեկուզեւ կողքի սեղաններին ամբողջ ժամանակ նստած լինելու համար։ Մեր գիտակցությանը դեռ չէր հասել, որ մեր բաժին սիրունները դեռ սովորում են դպրոցի 9֊րդ, 10֊րդ դասարաններում, եւ համառորեն մեզ պահում էինք նրանց մոտերքում։  
  
Իսկ փող հնարավոր էր աշխատել միայն դասերի հաշվին։ Քնելու հաշվին վատ էր ստացվում․ պահակապետը գալիս բռնում էր քնած։ Ինչ էին այդպես ստուգում ու պահպանում․․․ Շենք էր, դուռը ներսի կողպում քնում էինք կեսգիշերից հետո։ Տանելու բան լիներ, աշխատողներն իրենք կտանեին եւ այն էլ՝ օրը ցերեկով։ Գիշերը այդ երկրում, առհասարակ, բան չէին գողանում, եթե չհաշվենք դեռահասների այգիները ասպատակելը՝ անքնությունից, եւ հազվադեպ անասնագողությունը, որ ավելի շատ սպորտային կիրք էր կամ երեկոյան գյուղամիջում կնքած գրազի հետեւանք։ Հիմնավորապես գողանում էին ցերեկը։ Եվ միայն նրանք, ովքեր տնօրինում էին։ Նույնիսկ պահպանողներին հերթը չէր հասնում։ Մանր֊մունր բաներ գործարանների ու պահեստապետերի բակերից թռցնում էր գիշերապահ միլիցիան, բայց իր թափով դա ավելի նման էր երեխեքի՝ այգիներից միրգուպտուղ թռցնելուն։ Այսպես հիմնավորապես միառժամանակ գողանալուց հետո, վաղօրոք հաստատված ժամանակակարգով, ստուգումների նախօրեին հրկիզում էին համազգային ունեցվածքի կուտակման վայրերը, որ փոքր բնակավայրերում պահեստ էր կոչվում, մեծերում՝ բազա կամ գործարանի պատրաստի արտադրանքի հրապարակ։ Արտակարգ հանձնաժողովը արձանագրությունով եղածը համարում էր չեղած, շինությունները նորոգում էին, լցնում էին նորից, եւ սկիզբ էր առնում նոր «հաշվետու շրջանը» մինչեւ նոր ստուգում կամ նոր աղետ։ Եվ առաջին քարտուղարից սկսած մինչեւ այդ գողությունից մաս չունեցող ժողովուրդը գոհ էին, որ երկիրը կես դարում կառափնարանից վերածվել է կանոնավոր ավազակաորջի։ Եվ ուրեմն, ցերեկային գողության խստագույն կանոնակարգված լինելը տեղ չէր թողնում ինքնագործունեության եւ գիշերային արկածախնդրության։ Եվ մեր ջահել, օրվա տպավորություններից ջլատված մարմինները պահակի մեր պրոֆեսիոնալ խղճի հետ հաշտ ու ոտուծոց քուն էր մտնում կեսգիշերից հետո։ Եթե բնության այդ քաղցր պարտադրանքին ընդդիմանալ չէր լինում բանակում, այստեղ դիմադրելը լրիվ անիմաստ էր։ Քնում էինք պոստում։ Չէր քնում նա, ով հիվանդ էր կամ ով ցավոտում էր ժամապահ կարգվելով։ Կամ վախից ցնորվում էր չորս ժամով։  
 
Ամենազգոնները փամփուշտը մտցնում էին փամփշտակալը, ձգանը ապահովիչից հանում եւ կոպերը փակում մեկ րոպեով․․․ Դե, մեկ րոպեն ինչքան որ տեւեց։ Մեկ էլ ահազանգը ոտքի էր հանում պահակատունը․․․ Իսկ քնաթաթախ կրակելու պատճառ միշտ կար։ Սառնամանիքից կծկված֊սսկված անտառում կեչու ճյուղը ճաքում էր ճիշտ ավտոմատի կենտ կրակոցի նման։ Եվ ինչպես
+
Ամենազգոնները փամփուշտը մտցնում էին փամփշտակալը, ձգանը ապահովիչից հանում եւ կոպերը փակում մեկ րոպեով․․․ Դե, մեկ րոպեն ինչքան որ տեւեց։ Մեկ էլ ահազանգը ոտքի էր հանում պահակատունը․․․ Իսկ քնաթաթախ կրակելու պատճառ միշտ կար։ Սառնամանիքից կծկված֊սսկված անտառում կեչու ճյուղը ճաքում էր ճիշտ ավտոմատի կենտ կրակոցի նման։ Եվ ինչպես հանկարծ զարթնած երեխան է ձեռքը հապճեպ գցում բարձի տակ պահած խաղալիքին, այդպես քնահարամ նորակոչիկն է կառչում ձգանից։ Մինչ սրանք բթանում ու վարժվում էին զենքին, գալիս էր նոր հրաձիգների զորակոչի շրջանը։ Երկիրը Ֆինլանդիայից մինչեւ Կորեա պատված էր մի քանի կիլոմետր լայնքով ամայի սահմանային գոտով։ Այդ գրեթե անմարդաբնակ գոտին պսակված էր բուն արգելագոտով՝ բազմաշերտ ճայթող ֊ պայթող ֊խճճող, հազարավոր կիլոմետրեր չընդհատվող պողպատե մետաղալարերի գալարներով ու խրձերով, էլեկտրական լարումով օժտված փշալարերով, դեպի երկրի ներս ընկած մասում դզոտներով, խրամատներով, գաղտնապոստերով, շրջիկ պարեկախմբերով ու շներով․․․ Բայց գլուխգործոցը Բարենցի ծովից մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող, միայն Սեւ եւ Կասպից ծովերով ընդհատվող, 8 մետր լայնքով (չափը այն ժամանակ էր ընտրված, երբ թռիչք երկարության աշխարհի համաշխարհային ռեկորդը 7 մետրի չէր հասել) հողաշերտն էր, որը շաբաթական երկու անգամ փխրեցվում, մշակվում էր այն հաշվով, որ ոչ մի ծիլ չաճի։ Այսպես լայնքն ու երկայնքը բազմապատկելով՝ ստացվում էր Ավստրիայի տարածքի չափ վարած, մշակած ու անպտուղ հող։ Իհարկե, այդ չափից պիտի հանել սահմանի լեռնային մասերը, բայց արժե գումարել այն, որ հարթավայրերում սահմանները անցնում են գետահովիտների՝ երկրի ամենաարգավանդ հողերով։ Եվ միլիոն զինվոր ու 100 հազար շուն օրը երեք անգամ կերակրվում ու խնամվում էին հանուն այն բանի, որ այդ հողի վրա ծիլ չաճի եւ ոտնահետք չլինի։ Ահա այդ երկրի ներսում որեւէ քաղաք, որ ուներ թեկուզ մեկ հատ «պետական նշանակության օբյեկտ», այդ քաղաքը փակ էր երկրի մնացյալ բնակչության համար։ Այդ քաղաքի մուտքերին ժամապահներ չէին կանգնում, բայց շրջակայքի ժողովուրդը ծնված օրից գիտեր, որ այնտեղ ոտք դնել չարժե, եթե չես ուզում ապագադ խորտակել։ Այդ քաղաքի այդ գործարանը իր հերթին պահպանվում էր պետական սահմանի նույն ռեժիմով՝ միայն արգելագոտու ժամապահների աշտարակներն էին ցածր, եւ հակատանկային խրամատներ չկային։ Փոխարենը՝ այդ քաղաք֊գործարանի արտադրաշենքերի մուտքերին ավտոմատներով զինվորներ էին կանգնած։ Առանձին հարկեր ու արտադրամասեր կային, որ զինվորները հսկում էին դաշույնով։ Այսինքն, շենք մտնողների մեջ էլ արտոնություն ունեցողներ կային։
 +
 
 +
Ահա այս աստիճանի պահպանվող երկրի ներսում քնելը մեղք չէր զինվորի համար։ Բայց ամռանը մժղունքի երեսից քնել չէր լինում անգամ պահակատան ննջարանում։ Գործարանը 40 տարի առաջ հիմնադրել էին այնպիսի մի տեղ, որ թե՛ մայրաքաղաքին մոտ լինի, թե՛ առավելագույնս մեկուսի այլ բնակավայրերից, եւ ստացվել էր ուղիղ ճահիճների սրտում։ Ճահճուտը, իբր, չորացրել էին, հիմնադրել էին այդ գործարանը, գործարանի շուրջ՝ քաղաքը, քաղաքին կից՝ այլ գործարաններ, եւ 200 հազարանոց քաղաքի բնակիչները ծնվում, ապրում, թաղվում էին ճահիճների մեջ։ Տեղաբնակները իրենց կյանքը թեթեւացնում էին գործարաններում օգտագործվող սպիրտով, իսկ մենք մեր քունը առնում էինք մժղունքի խրախճանքի շրջանից հետո։ Եվ, բնականաբար, ողջ ձմեռ, նույնիսկ դրսի սառնամանիքին, մեր քունը տանում էր։ Մենք ազնվորեն պայքարում էինք նիրհի դեմ։ Կամքի գերագույն լարումով մեր աչքերը փորձում էինք պահել բաց․․․ Բայց ինչ կարող է անել կամքը, երբ մարդուս կոպերը թուջե կափարիչի ծանրությամբ խփվում են աշխարհի, պարտքի զգացման, նույնիսկ վախի զգացումի վրա։ Վերջին հաշվով, քուն էինք մտնում բաց աչքերով։ Կոպերը իջնում էին արդեն քնելուց հետո։ Բանակում հեշտ էր։ Կողքի պոստից զանգում էին ստուգման ժամանակ, պահակատնից պարբերաբար զանգում էին, որ խոր չքնենք։ Իսկ այստեղ բանակի համերաշխությունը չկար, եւ պահակապետը պարբերաբար բռնում էր քնած։ Պահակակետը շան բնից տարբերվում էր նրանով, որ թախտ ու հեռախոս կար, բայց տեղը կենտրոն տեղ էր եւ քանի որ բակը դարպասով էր՝ նրանք, ովքեր մոտերքում սիրուհի ունեին, ավտոն պահ էին տալիս մինչեւ լուսաբաց եւ տալիս՝ մեկ֊երկու ռուբլի։ Ամիսը գալիս էր աշխատավարձի չափ։ Եթե թոշակ էլ տային․․․ Բայց թոշակի հարցը սկզբունքային էր։
 +
 
 +
Գիտական կոմունիզմի անալի գիրքը բացելը մեր շրջապատում ընդունված չէր։ Թեեւ անցել էին այն ժամանակները, երբ կոմունիզմին վերաբերող ամեն խոսք լսարանը մատնում էր չարագուշակ լռության, մեր Բադալյանը շարունակում էր լսարան մտնել շրթունքները աններում սեղմած։ Միջանցնքերում նրանք, այդ ամբիոնի դասախոսները, նույնիսկ կատակում էին իրար մեջ (երեւի յուրովի), բայց լսարան մտնելիս դեմքներին էին քաշում մարքսիզմի ահաբեկիչ դիմակը եւ մեզ մի տասը րոպե, իրոք, մատնում էին շփոթության։ Մենք արագ ուշքի էինք գալիս եւ դասախոսությունը վերածում մասխարության, բայց նա մարքսիզմի իր էշը անմռունչ քշում էր առաջ եւ չէր վիրավորվում, երեւի համարելով, որ իր վիրավորվելը ցույց տալով՝ կխոստովանի, որ վիրավորել են մարքսիզմը․․․ իր ներկայությամբ։ Այդ վարժվածությունը, թերեւս, այն ժամանակներից էր գալիս, երբ մի փսլնքոտ ուսանողի մատնագրով պրոֆեսորներ էին գնադակահարում։ Երբ հարկ էր լինում ամեն վայրկյան ապացուցել, թե ով ավելի է նվիրված երկրի առաջին դահիճին, ինչը, վերջին հաշվով, բերել էր մի համատարած մրցակցության, որի էությունն այն էր, որ ամեն ոք պիտի ապացուցեր, որ ինքն է ավելի բութ։ Հիմար ձեւանալը չէր փրկում, որովհետեւ աքսորում էին նաեւ գյուղի գժերին։ Այդ ամբողջ ժամանակ մեզ հարց էր տանջում, ― ինչպե՞ս են գոյանում գիտական կոմունիզմի դասախոսները այս նոր ժամանակներում։ Ի՞նչ խմորից են նրանք եւ ինչպե՞ս են նրանց ջոկում։ Երեւի թե դա ինչ֊որ չափով պարզվեր, երբ Բադալյանը հանձնարարություն ստանար մեր ու զուգահեռ կուրսերից ամբիոնին համալրում գտնելու։ Իսկ հանձնարարություն նա կստանար, որովհետեւ նաղդ փող չէր վերցնում ու, հավանաբար, կասկածվում էր, որ ընդունակ է փող չվերցնելը չարաշահելու եւ կուսժողովին բերանը բացելու վերցնողների մասին։ Խնդիրը այն չէր, թե վախենում էին մերկացվելուց։ Տեղում, ոհմակով մեկին խեղդելու եւ հացից զրկելու գիտությունը կատարելագործված էր մի քանի սերնդի փորձով։ Վերեւը ինքը թույլ կտար հոշոտել կարգազանցին, բայց, այ, չէր կարելի թույլ տալ, որ բանը դրան հասնի։ Բադալյանը նաղդով չէր վերցնում, բայց թույլ էր տալիս, որ ուսանողի ծնողները բան֊ման բերեն տուն՝ գիշերով։ Շատ տարիներ առաջ, առաջին մի քանի անգամը դիմադրեց ու վրդովվեց, բայց շուտով հասկացավ, որ ավելի անգլխացավանք կլինի սուսուփուս վերցնել բերածը, քան աղմուկ սարքել շշուկը արձագանքի վերածող՝ մուտք կոչվող հորում։ Եվ հանձնարարեց, որ այդ բաներով զբաղվի ասիստենտը, նախօրոք պայմանավորվելով։ Հատկապես, եթե երեխան այնքան բութ չէր լինում, որ երրորդ անգամից «բավարար» չստանար։ Եվ այսպես, ասիստենտ ընտրելու դյուրությունը այն է, որ ընտրվում է դասընթացը ավարտելու արդյունքի հիման վրա, երբ կուրսը կիսված է լինում։ Քննություններով չանցածները մինչեւ ուսման ավարտը կփորձեն վերաքննություններով անցնել։ Նրանցից ոմանք առաջին փորձից կանցնեն՝ դեկանի պնդումով, նույնսիկ բարձր գնահատականի արժանացող կլինի (ինքը չնշանակի, քննողին կփոխեն՝ նա կնշանակի), կտրվողներից մեկը այդ ընթացքում կոմերիտմիության քարտուղար կդառնա, մյուսը կուսակցության շարքերը կընդունվի ու «գերազանցիկ» կդառնան ընդմիշտ, հետո դրանք ասպիրանտուրա կընդունվեն ֊ չեն ընդունվի, իրենց չեն հարցնելու, դա պարտկոմի֊բանի լիմիտին է։ Խոսքը, այս դեպքում, չարքաշ ասիստենտի մասին է, որը մի 8-10 տարի կվազվզի տան ու ամբիոնի հոգսերով, ուսանողների մեկ֊երկու սերնդի աչքը կսովորի նրա գոյությանը ֆակուլտետում եւ մի օր էլ կսկսի ինքնուրույն դասավանդել։ Միառժամանակ հետո ինչ֊որ մեկն էլ կսկսի նրա կողքով վազվզել միջանցքներում։ Ուրեմն, ասիստենտ պետք է ընտրել լավագույն կեսից։ Այդ խմբի աղջիկներին դնում ենք մի կողմ, անկախ այն բանից, որ աղջիկների սերտելու ջանասիրությունը մի գլուխ բարձր է։ Բարձր է, թե ցածր՝ օր ծերության տանը թե ամբիոնում անհամ խոսակցությունների տեղիք պետք չէ տալ, մանավանդ որ, պարտկոմը կանանց ընտրությունը չի քաջալերում։ Մնա՞ց կեսի կեսը։ Այդ թվից երեք֊չորսի հոգի չեն էլ դիտարկվում ընդհանրապես։ Դասերից ուշանում են, ծամոն են ծամում դասամիջոցին, մեկը հարց է տալիս Լենինի սիրուհու մասին, մյուսը աչքերը բաց քնում է ու չի խոստովանում, որ քնած էր․․․ Մնաց երեք հոգի։ Իրականում Բադալյանի համակրանքը Վալերի կողմն էր։ Բանակում ծառայել էր, քայլում էր հաստատ, մազերը առատ էր, բայց կարճ կտրած, գլուխը մեծ էր ու խոստումնալի։ Ակնհայտ էր, որ երեխա ժամանակ մոզիների հետ քյալլա է տվել ու չի ընկրկել։ Մի վատ սովորություն ուներ, որ դասերի ժամանակ մի գլուխ հորանջում էր՝ ձայնեղ ու ափը բերանին տանում ուշացած։ Ավելի ուշացած մեկումեջ ասում էր՝ «ներողություն»։ Եթե ափը բերանին տանելու այդ անիմաստ շարժումը չլիներ, կարելի կլիներ վարժեցնել, որ անի ժամանակին, բայց արդեն ուշ էր։ Մյուս երկուսին ներկայացնել չարժե, որովհետեւ Բադալյանը ընտրելու էր Վալերին։ Հորանջելը կանցնի։ Կմեծանա, տան հոգսից քունը կփախչի։ Կամ կինը կսովորեցնի ափը ժամանակին բերանին տանել։ Կինը մեծ ուժ է։ Չորս տարի Վալերի դեմը առնելու ոչ մի հնար չկար։ Չորս տարի շարունակ ամեն անգամ փռշտում էր ուղիղ լիքը մոխրամանի մեջ։ Եթե անգամ մեզնից մեկնումեկը նախազգուշաբար մոխրամանը հեռացրած էր լինում, Վալերը դարձյալ անակնկալի էր բերում, որովհետեւ ուտելով կամ կարդալով տարված՝ մոխրամանը մեքենայորեն դեմը քաշած էր լինում։
 +
 
 +
Բայց հինգերորդ կուրսում հրաշք պատահեց։ Երբ ամուսնանալուց մի քանի շաբաթ հետո մեզ հրավիրեց իր վարձով տուն, մենք ապշած մնացինք։ Սեղանին Վալերի մոխրամանն էր դրված։ Վերեւը սիգարետի տրամագծով անցքերով, թռչող ափսեի նման մի բան։ Բայց իսկական մոխրաման էր։ Որտեղի՞ց էր այդ կինը գտել այդ մոխրամանը։ Բայց դա շատ ուշ է լինելու։ Իսկ մինչ այդ մեր ուշքն ու միտքը լինելու է միջանցքի սիրունների հետ։ Պետք չէր ուրանալ, հետները, պատահում էր, սուրճ էինք խմում։ Պատահում էր, խմբովի ուղեկցում էինք մինչեւ խաչմերուկ։ Կամ՝ մի քանի շաբաթ։ Կամ՝ մինչեւ ամուսնություն․․․ Այո, նրանք մեզ ժամանակ չտվեցին բացվելու։ Չսպասեցին, որ մեր գրվածքները տպագրվեն թերթերում, ներկա չեղան մեր քննական սխրանքներին, չտեսան ոնց ենք հրավիրված հեղինակություններ խորտակում համալսարանական երեկոներին․․․ Սակայն կոփվում էինք։ Եվ սկսեցինք մեր առօրյան կազմակերպել նրանց բացակայության պայմաններում։ Նրանց գոյության կարճատեւ հրավառությունը մեր կյանքում տեղավորեցինք դպրոցական տարիներին բռնկող հրապուրանքների շարքում, փիլիսոփայաբար ըմբռնելու գործում գնացինք ավելի խորը եւ նրանց համարեցինք մեր նուրբ զգացմունքներին, գեղեցիկը գնահատելու մեր բնածին կարողությանը անարժան։ Բայց նրանք վերադառնալու էին։ Տարիներ հետո՝ իրենց մանկահասակ երեխաների ձեռքը բռնած, մի քանի անգամ ամուսնանալուց եւ մի տասնյակ սիրավեպերից հետո վերադառնալու էին, որ ախպերություն անեն մեզ հետ։ Մեզնից հիշաչարները նրանց կանգառ են ուղեկցելու պարտք ու պահանջ չունեցողի ընդգծված ներողամտությամբ։ Դա դեռ վերաբերմունքի փուլն էր։ Հետո գալու է անտարբեր քաղաքավարության շրջանը՝ առանց ընդգծումի ու շեշտի։ Իսկ մեզնից ներողամիտները նրանց երեխաներին դպրոցից երբեմն բերելու են մեզ մոտ, սրճարան, լինելու է, որ ձանձրացողներին տանելու են դեմի այգու կարուսել, նույնիսկ ընկերություն են անելու նրանց նախկին ամուսինների հետ՝ գրեթե անկեղծ, գրեթե առանց խանդի, արդեն ներած լինելու թե՛ նրանց, թե՛ միջանցքի սիրուններին եւ թե՛ սիրո ամենատես Աստծուն, որը ամեն ինչ տեսավ, բայց այդպես էլ մատը մատին չխփեց անշահախնդիր սիրո հաղթանակի համար։
 +
 
 +
2000-2001թթ․

15:23, 12 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Միջանցքի սիրունները(հատված)

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։Ցպահանջ…», «Հայկական ժամանակ» 22.08.2001