Changes

Նրա հրաժեշտի ողջույնը

Ավելացվել է 24 բայտ, 09:25, 21 Օգոստոսի 2013
Արտասովոր մարդ էր այդ ֆոն Բորկը։ Կայսրին նվիրված գործակալների մեջ նրա նման երկրորդը չկար։ Հազվագյուտ տաղանդի շնորհիվ էլ նրան վստահեցին ամենապատասխանատու «անգլիական միսիան», և հենց աշխատանքի սկզբից նրա շնորհքներն սկսեցին ավելի ու ավելի բացահայտվել, որի վկաներն էին իրազեկ հինգ մարդիկ։ Այդ հինգից մեկը նրա մոտ կանգնած բարոն ֆոն Հերլինգն էր, դեսպանատան առաջին քարտուղարը․ նրա հսկա, հարյուր ձիաուժանոց «Բենցը» արգելափակել էր գյուղական նրբանցքը, պատրաստ հարկ եղած դեպքում տիրոջը թռցնել ետ՝ Լոնդոն։
Դատելով իրադարձությունների զարգացման ընթացքից, շաբաթվա վերջում դուք, հավանաբար, կլինեք Բեռլինում, ― ասաց քարտուղարը։ ― Ընդունելությունը, որ ձեզ համար այնտեղ պատրաստում են, իմ թանկագին ֆոն Բորկ, կցնցի ձեզ։ Ինձ հայտնի է, թե ինչքան բարձր են գնահատում ձեր գործունեությունը այս երկրի բարձր ոլորտներում։
Քարտուղարը պատկառելի, լուրջ, բարձրահասակ, լայնաթիկունք մարդ էր, խոսում էր չափված և ծանրակշիռ, որը գլխավոր հաղթաթուղթն էր նրա դիվանագիտական կարիերայում։
Ֆոն Բորկը ծիծաղեց։
― Նրանց հեշտ է խաբելը, ― նկատեց նա։ Հնարավոր չէ ավելի զիջողամիտ ու դյուրահավատ մարդիկ պատկերացնել։
― Չգիտեմ, չգիտեմ, ― մտախոհ ասաց նրա զրուցակիցը։ ― Նրանք ունեն մի սահման, որը խախտել չես կարող և դա պետք է հիշել։ Հենց արտաքին պարզամտությունն է թակարդ դառնում արտասահմանցու համար։ Առաջին տպավորությունը միշտ այդպես է՝ բացառիկ մեղմ մարդիկ են, և հանկարծ դեմ էս առնում ինչ֊որ ամուր, վճռական բանի։ Եվ տեսնում էս, որ դա սահմանն է, ավելի հեռու գնալ հնարավոր չէ։ Չի կարելի հաշվի չառնել այդ փաստը, դրան հարկավոր է ընտելանալ։ Օրինակ, նրանք ունեն սեփական, միայն իրենց հատուկ պայմանականություններ, որոնց հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։
Ֆոն Բորկը հառաչեց՝ դրանից շատ տուժած մարդու նման։
― Ես նկատի ունեմ տիպիկ բրիտանական պայմանականություններն իրենց յուրօրինակ ձևերի մեջ։ Որպես օրինակ կարող եմ պատմել ինձ հետ կատարված պատմությունը, երբ սոսկալի անմտություն թույլ տվեցի։ Ես իրավունք ունեմ խոսելու իմ վրիպումների մասին, դուք բավականին լավատեղյակ եք իմ աշխատանքին և գիտեք, թե դա որքան հաջող էր ընթանում։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ ես առաջին անգամ եկա այստեղ։ Հրավիրված էի «ուիքենդի»՝ նախարարության անդամներից մեկի քաղաքամերձ տունը։ տանը։ Խոսակցությունը չափազանց անզգուշությամբ էինք վարում։
Ֆոն Բորկը գլխով արեց։
Աշխատասենյակի դուռը բացվում էր բաց պատշգամբի վրա։ Ֆոն Բորկը հրեց դուռը և առաջ անցնելով շրխկացրեց էլեկտրական անջատիչը։ Հետո դուռը փակեց ներս մտած մեծամարմին ֆոն Հերլինգի ետևից և խնամքով քաշեց պատուհանի ծանր վարագույրները։ Զգուշության բոլոր միջոցները գործադրելուց հետո, նա իր արևահար, սուր դիմագծերով դեմքը շրջեց հյուրի կողմը։
― Իմ թղթերի մի մասն արդեն ուղարկված է, ― ասաց նա։ Պակաս կարևորները երեկ երեկոյան վերցրեց կինս, որը տնեցիների հետ մեկնեց Ֆլիսինգեն։ Հույս ունեմ, որ մնացածի պահպանությունն իր վրա կվերցնի դեսպանատունը։
― Ձեր անունն արդեն մտցված է անձնակազմի ցուցակում։ Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի դժվարություն չկա ոչ ձեր, ոչ էլ ձեր ծանրոցի նկատմամբ։ Իհարկե, ինչ իմանաս, հնարավոր է մենք հարկադրված լինենք հեռանալ, եթե Անգլիան Ֆրանսիային հայտնի իր համագործակցության մասին։ Մեզ ստույգ հայտնի է, որ նրանք ոչ մի փոխպարտադրող համաձայնագիր չունեն։
― Իսկ երկրի պատիվը…
Է՜, թանկագինս, մենք ապրում ենք օգտապաշտության դարում։ Պատիվը միջնադարյան հասկացություն է։ Բացի դրանից, Անգլիան պատրաստ չէ։ Դա պարզապես խելքի մոտ բան չէ, բայց նույնիսկ մեր հատուկ զինվորական հարկադրումը՝ հիսուն միլիոն, որի նպատակը թվում է արդեն այնքան պարզ, ինչպես եթե այդ մասին հայտարարություն տված լինեինք «Թայմսի» առաջին էջում, չէր արթնացնի այդ քնած մարդկանց։ Երբեմն ինչ֊որ մեկը հարց է տալիս։ Այդ հարցերին պատասխանելու պարտականությունը ինձ վրա է դրված։ Երբեմն դժգոհություն է ծագում։ Ես պետք է պարզեմ, հանգստացնեմ։ Իսկ ինչ վերաբերում է ամենագլխավորին՝ ռազմամթերքի պաշարին, սուզանավերի հարձակման դեմ միջոցներին, պայթուցիկ նյութերի արտադրությանը, ոչինչ չկա, ոչ մի բան պատրաստ չէ։ Անգլիան ինչպե՞ս կարող է խաղի մեջ մտնել հատկապես հիմա, երբ մենք Իսլանդիայում դժոխային շիլա սարքեցինք քաղաքացիական պատերազմից, աստվածուհիներ՝ պատուհաններ ջարդողներից և աստված գիտե թե էլ ինչ, որպեսզի Անգլիան ամբողջովին զբաղված լինի ներքին գործերով։
― Անգլիան պետք է իր ապագայի մասին մտածի։
― Ոչ, շնորհակալ եմ։ Ըստ երևույթին, ձեզ մոտ կերուխու՞մ է պատրաստվում։
― Օլթեմոնտը գինու նուրբ գիտակ է, իմ տոկայականը նրա ճաշակով է։ Նա շատ ինքնասեր է, շուտ է վիրավորվում, հարկ է լինում սիրաշահել։ ՍյոԱյո, համարձակվում եմ հավատացնել, որ նրա հետ այնքան էլ հեշտ չէ։
Նրանք նորից բաց պատշգամբ դուրս եկան և գնացին դրա երկայնքով մինչև վերջ․ այնտեղ կանգնած հսկայական մեքենան միանգամից դողդողաց և աղմկեց վարորդի թեթև հպումից։
Քարտուղարը քմծիծաղեց։
― Թվում է, թե նա Բրիտանիայի մարմնավորումն է, ինքնամփոփվել և անխռով ննջում է։Դեէ։ Դե, ֆոն Բորկ, au revoir.
Ի նշան հրաժեշտի նա թափահարեց ձեռքը, նստեց մեքենան և լույսի երկու ոսկեգույն կոներ մթության մեջ շարժվեցին առաջ։ Քարտուղարը թիկնեց շքեղ լիմուզինի բարձերին և այնքան խորասուզվեց Եվրոպայում հասունացող ողբերգությանը վերաբերող մտքերի մեջ, որ չնկատեց, թե ինչպես իր մեքենան գյուղական փողոցը թեքվելիս հազիվ չխփեց հանդիպակաց ճանապարհով եկող փոքրիկ «Ֆորդին»։ Երբ հեռվում մարեցին լիմուզինի լուսարձակների վերջին ցոլքերը, ֆոն Բորկը դանդաղ վերադարձավ իր աշխատասենյակը։ Պարտեզով անցնելիս նա նկատեց, որ սպասուհին հանգցրել է լամպը և գնացել քնելու։ Լուռ, մթությամբ լցված ընդարձակ տունն անսովոր էր ֆոն Բորկի համար, նրա ընտանիքը, ծառայողներով հանդերձ, շատ մեծ էր։ Նա թեթևացած մտածում էր, որ նրանք բոլորն անվտանգության մեջ են, և եթե չհաշվենք խոհանոցում տիրություն անելու համար մնացած պառավ սպասուհուն, հիմա ինքն ամբողջ տանը մենակ է։ Մեկնելուց առաջ դեռ շատ բաներ պետք է կարգի բերել, որոշ բաներ ոչնչացնել։ Նա գործի անցավ և այնքան աշխատեց, մինչև նրա գեղեցիկ, աշխույժ դեմքը կարմրեց թղթերի վրա ընկած լույսի շողից։ Սեղանի մոտ՝ հատակին, դրված էր կաշվե ճամպրուկը․ ֆոն Բորկն սկսեց կոկիկ, կանոնավոր կերպով այնտեղ տեղավորել չհրկիզվող պահարանի թանկագին պարունակությունը։ Բայց այդ րոպեին նրա նուրբ լսողությունը որսաց հեռվում շարժվող ավտոմեքենայի աղմուկ։ Նա մի ինքնագոհ բացականչություն արձակեց, ձգեց ճամպրուկի գոտիները, փակեց չհրկիզվող պահարանը և արագ բաց պատշգամբ դուրս եկավ։ Հենց այդ րոպեին, այգու դռնակի մոտ փայլեցնելով լուսարձակները, կանգնեց մի փոքրիկ ավտոմեքենա։ Այնտեղից դուրս թռավ բարձրահասակ մի մարդ և արագ գնաց ֆոն Բորկին ընդառաջ․ վարորդը՝ ամրակազմ, սպիտակ բեղերով տարեց մի մարդ, հարմար տեղավորվեց իր նստարանին, ըստ երևույթին, պատրաստվելով երկար սպասել։
― Գրողը տանի, այս արկղու՞մ։ Եվ դեռ համարվում եք բարձր կարգի լրտես։ Ցանկացած ավազակ֊յանկին դա կբացի պահածոյի բացիչով։ Եթե ես իմանայի, որ իմ նամակները նետվում են այսպիսի արկղի մեջ, ես հիմարություն չէի անի, չէի գրի ձեզ։
― Ոչ մի ավազակ այս չհրկիզվող պահարանից գլուխ չի հանի, ― Պատասխանեց պատասխանեց ֆոն Բորկը։ ― Մետաղը, որից պատրաստված է սա, ոչ մի գործիքով չես կոտրի։
― Լավ, իսկ փակա՞նը։
― Ոչինչ չեմ հասկանում։
― Փականը բացելու համար պահանջվում է իմանալ որոշակի մի բառ և որոշակի թիվ։ ― Ֆոն Բորկը վեր կացավ տեղից և ցույց տվեց փականի զույգ սկավառակները։ Արտաքին շրջանակը բառերի համար է, ներքինը՝ թվերի։
― Հիանալի է, հիանալի։
― Կարող է դեռ ավելի վատն էլ պատահել, մեկ էլ տեսար ինձ էլ ճանկեցին։
―Ի՞նչ ― Ի՜նչ եք ասում։
― Հավատացեք, իմ բնակարանի տանտիրուհուն ներկայացել են ինչ֊որ տիպեր, հարցրել իմ մասին։ Հենց որ այդ լսեցի, մտածեցի, որ ծլկելու ժամանակն է։ Բայց ահա ինչը չեմ հասկանում, միստր, այդ ոստիկանության շներն ինչպես են հոտոտել, նման բաները։ Այն ժամանակից, ինչ իրար հետ այստեղ պայմանավորվել ենք, Ստեյները թվով հինգերորդն է, որին ճանկել են, և ես գիտեմ, ով կլինի հաջորդը, եթե ժամանակին չծլկեմ։ Դուք այս բոլորն ինչպե՞ս կբացատրեք։ Եվ ինչպես է ձեր խիղճը թույլ տալիս մատնել յուրայիններին։
Ֆոն Բորկը զայրույթից կարմրատակեց։
― Դուք լկտիաբար ասում եք ինձ, որ ես մատնում եմ իմ սեփական գործակալների՞ն։
― Ես այդ չասացի, միստր, բայց այստեղ ինչ֊որ տեղ մատնիչ է հայտնվել կամ ինչ֊որ մեկն աշխատում է և և՛ ձեր և , և՛ նրանց համար։ Եվ հարկ է, որ դուք գտնեք, թե ով է նա։ Ամեն դեպքում ես այլևս գլուխս վտանգի տակ չեմ դնի։ Ինձ տեղափոխեք Հոլանդիա, և որքան շուտ, այնքան լավ։
Ֆոն Բորկը խեղդեց իր զայրույթը։
― Մենք շատ ենք միասին աշխատել, որպեսզի հիմա, հաղթանակի նախորյակիննախօրյակին, վիճենք, ― ասաց նա։ Դուք գերազանց եք աշխատել, վտանգել եք ձեզ, և ես դա չեմ մոռանա։ Իհարկե, մեկնեք Հոլանդիա։ Ռոտերդամում կարող եք նստել շոգենավ՝ մինչև Նյու Յորք։ Մնացած բոլոր նավագծերը մեկ շաբաթից կդառնան վտանգավոր։ Ուրեմն, այսպես, ես վերցնում եմ ձեր ցուցակը և կցում մյուս փաստաթղթերին։
Ամերիկացին շարունակում էր բռնած պահել ծրարը և ոչ մի ցանկություն չուներ դրանից բաժանվել։
― Դե ինչ, միստր, մենք գործնական մարդիկ ենք։
― Լավ, թող ձեր ասածը լինի։ ― Ֆոն Բորկը նստեց սեղանի մոտ, լրացրեց դրամաթուղթը, պոկեց դրամագրքույկից, բայց տալ չշտապեց։ ― Միստր ՈլթեմոնտՕլթեմոնտ, քանի որ մենք անցանք այսպիսի փոխհարաբերությունների, իմաստ չեմ տեսնում, թե ինչու պետք է ես ձեզ ավելի վստահեմ, քան դուք՝ ինձ։ Դուք ինձ հասկանու՞մ եք, ― ավելացրեց նա, ուսի վրայով նայելով ամերիկացուն։ ― Դրամաթուղթը կդնեմ սեղանին։ Ես իրավունք ունեմ պահանջելու, որ դուք թույլ տաք սկզբում աչքի անցկացնել ծրարի պարունակությունը, հետո միայն վերցնեք դրամաթուղթը։
Ոչինչ չասելով, ամերիկացին մեկնեց ծրարը։ Ֆոն Բորկը քանդեց ժապավենը, բացեց երկտակ փաթեթը։ Մի քանի ակնթարթ նա զարմացած հայացքը չէր կտրում կապույտ կազմով գրքից, որի վրա ոսկե տառերով դրոշմված էր «Մեղուների բազմացման գործնական ձեռնարկ»։ Բայց նրան չհաջողվեց երկար նայել այդ անմիտ վերնագրին․ երկաթե սեղմիչների պես ուժեղ ձեռքերը ետևից ճանկեցին վիզը և նրա դեմքին սեղմեցին քլորոֆորմով թրջված սպունգը։
― Բայց ինչպե՞ս պատահեց, որ դուք նորից գործի անցաք։
― Ինքս էլ չգիտեմ։ Գիտեք ինչ, արտաքին գործերի մինիստրին ես դեռ կարող էի դիմադրել, բայց երբ անձամբ պրեմիեր մինիստրը բարեհաճեց այցելել իմ համեստ բնակարանը… Բանն այն է Ուոտսոն, որ բազմոցին պառկած այս ջենտլմենը այն ընկույզն է, որը մեր հակահետախուզության ատամի բանը չէր։ Իր տեսակի մեջ սա առաջնակարգ մասնագետ է։ Մեզ մոտ ինչ֊որ բան չէր ստացվում և ոչ֊ոք չէր հասկանում, թե բանն ինչն է։ Ինչ֊որ մեկին կասկածում էին, որսում էին գործակալներին, բայց պարզ էր, որ նրանց գաղտնի ուղղություն էր տալիս ինչ֊որ ուժեղ մի ձեռք։ Խիստ անհրաժեշտ էր նրան հայտնաբերել։ Ինձ վրա ուժեղ ճնշում գործադրեցին, ստիպեցին, որպեսզի ես զբաղվեմ այս գործով։ Դրա վրա երկու տարի ծախսեցի, Ուոտսոն, և չեմ կարող ասել, թե դրանք ինձ հաճելի հուզմունք չպատճառեցին։ Սկզբում ուղևորվեցի Չիկագո, փորձություն ձեռք բերելու Բուֆալոյի իռլանդական գաղտնի ընկերությունում, քիչ անհանգստություն չպատճառեցի Սկիբերինի Ոստիկանությանը ոստիկանությանը և վերջ ի վերջո ինձ վրա ուշադրություն դարձրեց ֆոն Բորկի ամենափոքր գործակալներից մեկը։ Նա, որպես հարմար մարդ, ինձ երաշխավորեց իր շեֆին։ Ինչպես տեսնում եք, բարդ աշխատանք է տարվել։ Եվ ահա ես արժանացա ֆոն Բորկի վստահությանը, չնայած որ նրա ծրագրերի մեծ մասը, չգիտես ինչու, տապալվեցին, և նրա հինգ լավագույն գործակալները բանտ ընկան։ Ես հետևեցի նրանց և չեզոքացրի, հենց որ նրանք հասունացան… Դե, սըր, հուսով եմ, դուք ձեզ այնքան էլ վատ չեք զգում։
Վերջին դիտողությունը հասցեագրված էր անձամբ ֆոն Բորկին, որն սկզբում երկար ժամանակ բերանով էր օդ ներս քաշում, շնչահեղձ էր լինում և հաճախ թարթում աչքերը, բայց հիմա անշարժ պառկել և լսում էր այն, ինչ պատմում էր Հոլմսը։
Հանկարծ նրա դեմքն աղավաղվեց կատաղությունից, և սենյակը լցվեց գերմանական հայհոյանքների հեղեղով։ Քանի դեռ գերին հայհոյում էր, Հոլմսը շարունակեց արագ և գործնական զննել փաստաթղթերը։
Գերմաներեն լեզունԳերմաներենը, չնայած զուրկ է երաժշտականությունից, բայց ամենաարտահայտնիչն ամենաարտահայտիչն է բոլոր լեզուներից, նկատեց Հոլմսը, երբ ֆոն Բորկը լռեց, հավանաբար շնչահեղձ եղավ։ ― Օ՜հ, թվում է, մի թռչնակ էլ է վանդակն ընկնում, ― բացականչեց նա՝ ուշադիր նայելով ինչ֊որ պատճենահանված գծագրերի։ ― Ես վաղուց եմ այդ գանձապահին նկատի ունեցել, բայց, այնուամենայնիվ, չեմ մտածել, որ նա այսքան սրիկա է։ Միստր ֆոն Բորկ, ձեզ հարկ կլինի բազմաթիվ հարցերի պատասխանել։
Գերին դժվարությամբ գլուխը բարձրացրեց և իր թշնամուն նայեց զարմանքի և ատելության տարօրինակ խառնուրդով։
― Այդ դեպքում դուք ո՞վ եք։
Ընդհանուր առմամբ, դա էական չէ, բայց եթե դուք այդքան հետաքրքրվում եք, միստր ֆոն Բորկ, կարող եմ ասել, որ ես առաջին անգամ չէ, որ հանդիպում եմ ձեր ընտանիքի անդամներին։ Անցյալում ես քիչ գործեր չեմ բացահայտել Գերմանիայում և իմ անունը, հնարավոր է, ձեզ անհայտ չէ։
― Կցանկանայի իմանալ այն, ― մռայլ ասաց պռուսացին։պրուսացին։
― Այդ ես նպաստեցի, որպեսզի դադարի Իրեն Ադլերի և Բոհեմիայի հանգուցյալ թագավորի միությունը, երբ ձեր զարմիկ Հենրին դեսպանորդ էր։ Այդ ես փրկեցի կոմս ֆոն Գրաֆենշտեյնին՝ ձեր ավագ մորեղբորը, երբ նրան մահ էր սպասում նիհիլիստ Կոմպանի ձեռքից․ ձեռքից։ Այդ ես…
Ֆոն Բորկը զարմանքից նստեց։
Հուսահատությունից ֆոն Բորկն իր կոկորդից կառչեց։
― Անկասկած, ժամանակին շատ անճշտություններ կհայտնաբերվեն, ― շարունակեց Հոլմսը։ Բայց դուք գերմանացիների համար հազվագյուտ մի հատկություն ունեք՝ դուք մարզիկ եք։ Դուք ինձ վրա չեք զայրանա, երբ հասկանաք, որ այդքան մարդ հիմարացնելով, վերջապես դուք ինքներդ հիմարացաք։ Դուք ջանացիք հանուն ձեր երկրի բարօրության, իսկ ես՝ հանուն իմ։ Էլ ինչ կարող էր ավելի բնական լինել։ Եվ բացի այդ, ― ավելացրեց նա ամենևին ոչ չարությամբ և ձեռքը դնելով ֆոն Բորկի ուսին, ― այնուամենայնիվ, գերադասելի է զոհվել վեհանձն թշնամու ձեռքով։ Բոլոր թղթերն ստուգված են, Ուոտսոն։ Եթե դուք ինձ օգնեք բարձրացնել գերուն, կարծում եմ, անհրաժեշտ է հենց այս րոպեին ուղևորվել Լոնդոն։
Ֆոն Բորկին տեղից շարժելը հեշտ չէր։ Հուսահատությունը կրկնապատկել էր նրա ուժերը։ Վերջապես, երկու կողմից բռնելով գերմանացու արմունկներից, երկու ընկերները նրան դանդաղ տարան պարտեզի այն նույն ճանապարհով, որով մի քանի ժամ առաջ նա քայլում էր այնքան վստահությամբ՝ հաճոյախոսություններ լսելով հռչակված քաղաքագետից։ Կարճատև պայքարից հետո, ոտքերն ու ձեռքերը կապված ֆոն Բորկին նստեցրին փոքրիկ «Ֆորդի» ազատ նստարանին։ Նրա թանկարժեք ճամպրուկը տեղավորեցին կողքին։
― Ընդհանրապես, ձեզ պարզ է, թե ինչ վիճակում եք դուք և ձեր մեղսակիցը։ Եթե գյուղով անցնելիս ես օգնություն կանչեմ…
― Թանկագին սըր, եթե դուք մտածեք նման հիմարություն թույլ տալ, անկասկած կխախտեք մեր հյուրանոցների և պանդոկների ցուցանակների միօրինակությունը, դրան դրանց ավելացնելով մեկը ևս՝ «Պրուսացին պարանի վրա»։ Անգլիացին համբերատար էակ է, բայց նա հիմա մի փոքր կատաղած է և լավ կլինի նրան չներքաշեք փորձության մեջ։ Ոչ, միստր ֆոն Բորկ, դուք մեզ հետ հանգիստ կհասնեք Սկոտլանդ֊Յարդ և այդտեղից էլ եթե ցանկանաք, մարդ կուղարկեք ձեր ընկերոջ՝ բարոն ֆոն Հերլինգի ետևից։ Ինչ իմանաս, գուցե դեռ պահպանված է ձեր տեղը դեսպանության անձնակազմում։ Ինչ վերաբերվում է ձեզ, Ուոտսոն, որքան հասկացա, դուք վերադառնում եք զինվորական ծառայության, այնպես որ Լոնդոնը ձեր ճանապարհին է։ Եկեք մի փոքր կանգնենք բաց պատշգամբում․ սա երևի վերջին հանգիստ զրույցն է, որից կարող ենք հաճույք ստանալ։
Մի քանի րոպե ընկերները զրուցում էին՝ հիշելով անցյալ օրերը, իսկ նրանց գերին ապարդյուն փորձում էր ազատվել իրեն բաժին ընկած ճակատագրից։ Երբ ընկերները մոտեցան ավտոմեքենային, Հոլմսը ցույց տվեց լուսնի լույսով ողողված ծովն ու մտածկոտ օրորեց գլուխը։
Վստահելի
381
edits