«Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 301. Տող 301.
  
 
Գիշերն անցկացրինք Պունտա Ալտայում, և ես զբաղված էի բրածո ոսկրներ որոնելով։ Այս վայրը մի կատարյալ գետնադամբան էր անհետացած ահռելի կենդանիների համար։ Երեկոն կատարյալ խաղաղ էր և պարզկա։ Տեսարանի վերին աստիճանի մոնոտոն լինելը նրան մի առանձին հետաքրքրականություն էր տալիս մինչև անգամ ցեխի թմբերի և ճայերի, ավազաբլուրների և մենավոր անգղների առկայությամբ։ Առավոտյան ետ դառնալիս հանդիպեցինք մի պումայի (առյուծակատու) բոլորովին թարմ ոտնահետքի, բայց մեզ չհաջողվեց գտնել նրան։ Մենք տեսանք նաև երկու սորիլյո, որոնք ունեն զզվելի հոտ։ Սրանք շատ սովորական են այստեղի համար։ Ընդհանուր տեսքով սորիլյոն նման է ժանտաքիսին, բայց քիչ ավելի մեծ է և համեմատաբար ավելի հաստ է։ Լավ գիտենալով իր կարողությունը՝ նա ցերեկով թափառում է բաց դաշտերում և ոչ շնից է վախենում, ոչ մարդուց։ Եթե մի շուն հարձակվում է, նրա համարձակությունն անմիջապես կոտրվում է սորիլյոյի արձակած մի քանի կաթիլ գարշահոտ յուղի միջոցով, որն առաջացնում է ուժեղ սրտախառնություն, և քթից սկսում է հոսել։ Ինչ իր որ մի անգամ ապականվում է այդ նյութով, ընդմիշտ անպետք է դառնում։ Ազարան ասում է, որ այդ հոտն զգացվում է մեկ փարսախ հեռավորությունից։ Մի քանի անգամ Մոնտեվիդեոյի նավահանգիստը մտնելիս, երբ քամին ցամաքից է եղել, մենք նավի վրա զգացել ենք այդ հոտը։ Հայտնի է, որ բոլոր կենդանիները մեծ հոժարությամբ իրենց տեղը զիջում են սորիլյոյին։
 
Գիշերն անցկացրինք Պունտա Ալտայում, և ես զբաղված էի բրածո ոսկրներ որոնելով։ Այս վայրը մի կատարյալ գետնադամբան էր անհետացած ահռելի կենդանիների համար։ Երեկոն կատարյալ խաղաղ էր և պարզկա։ Տեսարանի վերին աստիճանի մոնոտոն լինելը նրան մի առանձին հետաքրքրականություն էր տալիս մինչև անգամ ցեխի թմբերի և ճայերի, ավազաբլուրների և մենավոր անգղների առկայությամբ։ Առավոտյան ետ դառնալիս հանդիպեցինք մի պումայի (առյուծակատու) բոլորովին թարմ ոտնահետքի, բայց մեզ չհաջողվեց գտնել նրան։ Մենք տեսանք նաև երկու սորիլյո, որոնք ունեն զզվելի հոտ։ Սրանք շատ սովորական են այստեղի համար։ Ընդհանուր տեսքով սորիլյոն նման է ժանտաքիսին, բայց քիչ ավելի մեծ է և համեմատաբար ավելի հաստ է։ Լավ գիտենալով իր կարողությունը՝ նա ցերեկով թափառում է բաց դաշտերում և ոչ շնից է վախենում, ոչ մարդուց։ Եթե մի շուն հարձակվում է, նրա համարձակությունն անմիջապես կոտրվում է սորիլյոյի արձակած մի քանի կաթիլ գարշահոտ յուղի միջոցով, որն առաջացնում է ուժեղ սրտախառնություն, և քթից սկսում է հոսել։ Ինչ իր որ մի անգամ ապականվում է այդ նյութով, ընդմիշտ անպետք է դառնում։ Ազարան ասում է, որ այդ հոտն զգացվում է մեկ փարսախ հեռավորությունից։ Մի քանի անգամ Մոնտեվիդեոյի նավահանգիստը մտնելիս, երբ քամին ցամաքից է եղել, մենք նավի վրա զգացել ենք այդ հոտը։ Հայտնի է, որ բոլոր կենդանիները մեծ հոժարությամբ իրենց տեղը զիջում են սորիլյոյին։
 +
 +
 +
==ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ==
 +
 +
<FONT SIZE="-2">Բահիա Բլչանկա.— Երկրաբանnւթյուն.— Բազմաթիվ անհետացած հսկա չորքոտանիներ.— Վերջին ժամանակների անհետացումները.— Տեսակների երկարակեցությունը.— Մեծ կենդանիները փարթամ բուսականություն չեն պահանջում.— Հարավային Աֆրիկա.— Սիբիրական բրածոներ.— Ջայլամի երկու աեսակները.— Հնոցահավի<ref>Մի թռչուն, որն իր բունը գինում է հնոցի նման։ ''Ծ. Թ.''</ref> սովորությունները.— Զրահակիրներ.— Թունավոր գորտ, մողես.— Կենդանիների ձմեռային քունը.— Ծովափետրի սովորությունները.— Պատերազմ հնդիկների հետ և նրանց ոչնչացումը.— Նետագլուխ՝ հնագիտական մնացորդ։</FONT>
 +
 +
«Բիգլ»-ն այստեղ հասավ օգոստոսի 24-ին և մի շաբաթ հետո նավարկեց դեպի Լա Պլատա։ Կապիտան Ֆից Ռոյի համաձայնությամբ՝ ես ետ մնացի՝ ցամաքով մինչև Բուենոս Այրես ճանապարհորդելու համար։ Այստեղ ավելացնելու եմ մի շարք դիտումներ, որոնք արել եմ այս և նախորդ այցելության ժամանակ, երբ «Բիգլ»-ն զբաղված էր նավահանգստի հետազոտությամբ։
 +
 +
Ափից մի քանի մղոն հեռու հարթավայրը պատկանում է պամպասների ընդարձակ ֆորմացիային, որը որոշ տեղերում կազմված է կարմրավուն կավից և այլ մասերում կրով չափազանց հարուստ մերգելային ապառներից։ Ափին մոտիկ կան մի քանի հարթավայրեր, որոնք կազմված են վերին հարթավայրերի բեկորներից և տղմից, խճերից և ավազից, որ ծովը դուրս է շպրտել ցամաքի դանդաղ բարձրանալու հետ միասին, մի բարձրացում, որի ապացույցները հանդիսանում են վերջին ժամանակների խեցիներ պարունակող շերտերը և պեմզայի կլորացրած խճերը՝ ցրված այդ երկրի վրա։ Պունտա Ալտայում կարելի է տեսնել վերջին ժամանակներում կազմված այս հարթավայրերից մեկի կտրվածքը, որը վերին աստիճանի հետաքրքրական է իր մեջ ներփակած բազմապիսի և արտասովոր բնույթի ցամաքային հսկա կենդանիների մնացորդներով։ Այս մնացորդները մանրամասն նկարագրել է պրոֆեսոր Օուենը ««Բիգլ»-ի ճանապարհորդության զոոլոգիան» բաժնում և նրանք գտնվում են Վիրաբուժական կոլեժում։ Այստեղ ես կտամ մի համառոտ ուրվագիծ նրանց բնույթի մասին։
 +
 +
Առաջին՝ մեգաթերիումի «Megaherium» երեք գլխամաս և այլ ոսկրներ, որոնց ահռելի մեծությունը ցույց է տալիս, որ այդ կենդանին հսկա է եղել։ Երկրորդ՝ մեգալոնիքս (Megalonyx) — մի մեծ կենդանի, որը մոտիկ է առաջինին։ Երրորդ՝ սցելիդոթերիում (Scelidotherium), որը նույնպես մոտիկ է նախորդ երկուսին, և որից ես ձեռք բերի գրեթե մի լրիվ կմախք։ Նա պետք է ռնգեղջյուրի չափ մեծ կենդանի եղած լինի։ Իր գլխի կազմությամբ, ըստ մր. Օուենի, նա ամենից մոտիկ է կապյան մրջնակերին, իսկ մի շարք այլ կողմերով մոտիկ է զրահակիրներին։ Չորրորդ՝ միլոդոն (Mylodon Darwinii), նկարագրվածներին շատ մոտիկ մի սեռ, բայց ծավալով փոքր։ Հինգերորդ՝ մի այլ հսկա թերատամ չորքոտանի։ Վեցերորդ՝ մի մեծ կենդանի, որը որպես վահան ունի ոսկրյա պատյան՝ խորշերով, և որը շատ նման է զրահակիր վահանին, Յոթերորդ՝ անհետացած ձիու մի տեսակ, որի վրա հետագայում նորից եմ կանգ առնելու։ Ութերորդ՝ մի ատամ, որը պատկանում է հաստամորթ (Pachydermatous) կենդանու, հավանորեն մակրաուխենիայի (Macrauchenia) սեռի ներկայացուցիչը, մի մեծ կենդանի՝ ուղտի վզի նման երկար վզով, որին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Վերջապես տոքսոդոնը (Toxodon), որը թերևս հայտնաբերված կենդանիներից ամենատարօրինակն է. իր մեծությամբ նա հավասար է փղին կամ մեդաթերիումին, բայց նրա ատամների կառուցվածքը, ինչպես նշում է մր. Օուենը, անվիճելիորեն ապացուցում է, որ նա կրծողների հետ պետք է ունենար մոտիկ ազգակցություն, մի կարգ, որն այժմ ներառում է փոքր չորքոտանիների մեծ մասը. շատ կողմերով նա մոտիկ է հաստամորթին (Pahydermata)։ Դատելով նրա աչքերի, ականջների և ռունգերի դիրքից՝ կարելի է ասել, որ նա հավանորեն եղել է ջրային կենդանի, ինչպես դյուգոնը և լամանթին, որոնց հետ ևս նա ուներ ընդհանուր կողմեր։ Ո՜րչափ զարմանալի կերպով տարբեր կարգերը, որոնք այժմ շատ լավ բաժանվում են իրարից, խառնված են իրար տոքսոդոնի կաոուցվածքի տարբեր կետերում։
 +
 +
Այս ինն մեծ չորքոտանիների մնացորդները և բազմաթիվ այլ առանձին ոսկրներ գտնվում էին ներփակված ծովեզրում, մոտ 200 քառակուսի յարդ տարածության մեջ։ Նշանակալի է այն, որ այսքան շատ տարբեր տեսակներ գտնվում են միասին. միաժամանակ այդ ապացուցում է, որ այս երկրի հին բնակիչներն իրենց տեսակներով որչափ բազմազան պետք է եղած լինեն։ Պունտա Ալտայից մոտ երեսուն մղոն հեռու, կարմրահողից կազմված մի քարափում ես գտա ոսկրների մի քանի կտորներ, որոնցից մի քանիսը բավականին մեծ էին։ Այդ ոսկրնեըի մեջ կային մի կրծող կենդանու ատամներ, որոնք իրենց մեծությամբ և ձևով շատ նման էին ջրախոզի ատամներին, որի սովորություններն արդեն նկարագրված են նախորդ գլուխներում. ուստի այս ևս հավանորեն ջրային կենդանի է եղել։ Այնտեղ կար նաև կտենոմիսի (Ctenomys) գլխի մի մասը։ Այս տեսակը թեև տարբերվում է տուկուտուկոյից, բայց ընդհանուր մոտիկ նմանություն ունի։ Այդ կարմիր հողը, որը նման է պամպասների հողին և որի մեջ ներփակված էին այս մնացորդները, ըստ պրիֆ. Էրենբերդի՝ պարունակում է ութ անուշ ջրի և մեկ աղի ջրի ինֆուզորային փոքրիկ կենդանիներ։ Այստեղից կարելի է եզրակացնեի որ այդ հավանորեն էստուարի նստվածք է։
 +
 +
Պունտա Ալտայի մնացորդները թաղված էին շերտավոր խճի և կարմրավուն կավի մեջ. դրանք նման են այն շերտերին, որ ծովն այժմ հավաքում է ծանծաղ ծովափերին։ Նրանց հետ գտնվում էին նաև քսաներեք տեսակի խեցիներ, որոնցից տասներեքն այժմվա խեցիներից են, իսկ չորսը շատ մոտիկ ժամանակակից ձևերին։ Մնացածներն անհետացա՞ծ տեսակներ են, թե՞ պատկանում են այնպիսի տեսակների, որոնք հայտնի չեն, այդ դեռ պարզ չէ, որովհետև այս ափերի խեցիները քիչ են ուսումնասիրված։ Այնուամենայնիվ քանի որ ներփակված ժամանակակից խեցիները թվով գրեթե նույն հարաբերությունն ունեն այժմ ծոցում ապրող խեցիների հետ, ուստի քիչ կասկած կարող է լինել այն ենթադրության մասին, որ այս կուտակումը պատկանում է երրորդային պերիոդի ամենավերջին ժամանակներին։ Դատելով սցելիդոթերիումի ոսկրներից, ներառյալ մինչև անգամ ծնկոսկրը, որոնք թաղված էին իրենց բնական հարաբերական դիրքով, և դատելով զրահակիրանման մեծ կենդանիների ոսկրային զրահներից, որոնք լավ պահպանված էին նրա սրունքներից մեկի ոսկրների հետ, կարող ենք վստահ ասել, որ այս մնացորդները թարմ են եղել և իրենց հոդակապերով միացած են եղել, երբ թաղվել են խճերի մեջ խեցիների հետ միասին։ Այստեղից էլ մենք ունենք լավ ապացույցներ այն բանի, որ վերևում թված հսկա չորքոտանիները, որոնք ավելի շատ են  տարբերվում այժմ գոյություն ունեցողներից, քան Եվրոպայի ամենահին երրորդական չորքոտանիները, ապրել են այնպիսի ժամանակ, երբ ծովում ապրում էին իր այժմվա բնակիչների մեծ մասը, և մենք, այսպիսով, հաստատում ենք այն նշանավոր օրենքը, որ հաճախ պնդում է մր. Լայելը, այն է, որ կաթնասունների տեսակների երկարակեցությունն ընդհանուր առմամբ ետ է մնում Testacea-ի երկարակեցությունից։<ref>„Principles of Geotogy”, vol. IV, p. 40.</ref>
 +
 +
Megatheroidae կենդանիների, այն է՝ մեգաթերիումի, մեգալոնիքսի, սցելիդոթերիումի և միլոդոնի ոսկրների մեծությունն իսկապես հասնում է ապշեցուցիչ չափերի։ Այս կենդանիների կյանքի սովորությունները կատարյալ մի հանելուկ էին դարձել բնագետների համար, մինչև որ վերջին ժամանակները պրոֆեսոր Օուենը<ref>Այս տեսությունն առաջին անգամ արծարծվել է „Zoology of the Voyage of the Beagle”-ում և այնուհետև պրոֆեսոր Օուենի „Memoir on Mylodon robustus”-ում։</ref> շատ հանճարեղ կերպով լուծեց այդ խնդիրը։ Դրանց ատամներն իրենց կառուցվածքով ցույց են տալիս, որ այս կենդանիներն ապրել են բուսական սննդանյութերով, հավանորեն տերևներով և ծառերի փոքր ճյուղերով։ Նրանց ծանրաքաշ ձևերը և կորացած ուժեղ և մեծ ճանկերը թվում է թե այնքան քիչ են հարմարեցված տեղաշարժության համար, որ մի քանի հայտնի բնագետներ հավատացած են, որ համրուկների նման, որոնց շատ մոտիկ ագդակից են, սրանք իրենց գոյությունը պետք է պահպանած լինեին տերևներով՝ մագլցելով ծառերի վրա հետևի կողմը ներքև։ Դժվար է ենթադրել, որ մինչև անգամ նախաջրհեղեղյան ժամանակները կարող էին գոյություն ունենալ ծառեր, որոնց ճյուղերն այնքան ուժեղ լինեին, որ կարողանային իրենց վրա պահել փղի մեծության կենդանիներ։ Պրոֆեսոր Օուենը, շատ ավելի հավանականությամբ, կարծում է, որ սրանք ծառերի վրա բարձրանալու փոխարեն ջարդում, ցած, դեպի իրենց էին բերում ճյուղերը, քաշում, արմատահան էին անում փոքրերը և այսպիսով սնվում նրանց տերևներով։ Նրանց մարմնի վերջի մասի վիթխարի լայնությունը և ծանրությունը, որն առանց տեսնելու դժվար է երևակայել, այս տեսակետով դառնում է պիտանի և օգտակար և ոչ թե կենդանու համար մի ավելորդ ծանրություն է լինում, և նրանց արտաքուստ երևացող անճարակությունն էլ անհետանում է։ Իրենց մեծ պոչերով և ահռելի կրունկներով նրանք ամուր հաստատվում էին գետնի վրա, ինչպես մի եռոտանի, որից հետո կարող էին ազատ կերպով ի գործ դնել իրենց վերին աստիճանի ուժեղ թևերի և ճանկերի ամբողջ ուժը։ Այսպիսի մի ուժի դիմադրող ծառը պետք է որ իսկապես ունենար ուժեղ և խոր արմատներ։ Պետք է հիշել և այն, որ միլոդոնը զինված էր երկար և տարածվող լեզվով, ինչպես այդ տեսնում ենք ընձուղտի մոտ, որը բնության ամենագեղեցիկ նախատեսությամբ իր երկար վզի օգնությամբ հասնում է իր տերևասննդին։ Ըստ Բրյուսի՝ Հաբեշստանում, երբ փիղն իր կնճիթը չի կարողանում հասցնել ճյուղերին, սկսում է իր ժանիքներով խորն ակոսել ծառի բունը բոլոր կողմերից, մինչև որ բունն այնքան բարակում է, որ հեշտությամբ կոտրվում է։
 +
 +
Վերոհիշյալ բրածոները պարունակող շերտերը գտնվում են մակընթացության ժամանակի ջրի մակերեսից միայն տասնհինգից—քսան ոտնաչափ բարձրության վրա։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ցամաքի բարձրացումը եղել է փոքր (կամ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել իջեցման մի միջանկյալ պերիոդ, որի մասին ապացույցներ չունենք) սկսած այն ժամանակից, երբ այդ մեծ չորքոտանիները թափառում էին շրջակա հարթավայրերում. և այդ երկրի արտաքին տեսքն այն ժամանակ պետք է մոտավորապես այնպես եղած լինի, ինչպես այժմ է։ Շատերը բնականաբար կարող են հարցնել, թե այդ շրջանում այս երկիրն ի՞նչպիսի բուսականություն է ունեցել, արդյոք այն ժամանակ էլ այժմվա նման անբերրի՞ է եղել, թե ոչ։ Որովհետև նրանց հետ թաղված խեցիները նույնն են, ինչ որ այժմ ապրում են ծովածոցում, ուստի սկզբներում ես հակամետ էի կարծելու, որ այն ժամանակվա բուսականությունը պետք է նման լիներ ներկա բուսականությանը, բայց այս եզրակացությունը կարող է սխալ լինել, որովհետև այս նույն խեցիների մի մասն ապրում է փարթամ բուսականությամբ ծածկված Բրազիլիայի ափերին, և, բացի այդ, ընդհանրապես անիմաստ է ծովի բնակիչների հատկանիշների վրա հիմնվելով դատել ցամաքում ապրողների մասին։ Այնուամենայնիվ այդ բոլորը նկատի ունենալուց հետո չի կարելի ենթադրել, որ որովհետև Բահիա Բլանկայի հարթավայրերում ապրել են այդքան շատ չորքոտանիներ, ուրեմն սկզբներում այդ վայրերը ծածկված պետք է լինեն փարթամ բուսականությամբ. ես չեմ կասկածում, որ քիչ հարավ, Ռիո Նեգրոյի մոտ, անբերրի չոր երկիրն իր ցրված փշոտ ծառերով կարող է ունենալ իր բազմաթիվ մեծ չորքոտանիները։
 +
 +
Առաջ ընդհանուր կարծիքն այն է եղել, որ մեծ կենդանիների համար անհրաժեշտ է փարթամ բուսականություն, և այդ կարծիքն անցել է մի հեղինակից մյուսին. բայց ես երբեք չեմ վարանում ասելու, որ այս ամբողջովին կեղծ է, և այդ կարծիքն անզոր է դարձրել երկրաբանների դատողությունները աշխարհի հին պատմության վերաբերյալ մեծ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում։ Հավանորեն այս վնասակար ենթադրությունն առաջանում է, նկատի ունենալով Հնդկաստանը և հնդկական կղզիները, որտեղ փղերի խմբերը, շքեղ անտառները և անթափանց ջունգլիները յուրաքանչյուրի մտքում միասնաբար են հանդես գալիս։ Սակայն եթե մենք դիմենք Հարավային Աֆրիկայում կատարված ճանապարհորդական որևէ աշխատության, գրեթե յուրաքանչյուր էջում մենք կհանդիպենք անապատային բնույթ ունեցող տեղերի նկարագրությունների կամ այնտեղ ապրող խոշոր կենդանիների մեծ թվերի։ Նույն բանն ապացուցում են և այն բազմաթիվ նկարները, որոնք ներկայացնում են Աֆրիկայի խորքերի զանազան մասերը։ Երբ »Բիգլ»-ը գտնվում էր Կապշտատում, ես մի քանի օրով մի էքսկուրսիա կատարեցի դեպի երկրի խորքերը, և այդ բավական էր, որ առաջուց ավելի մանրամասն կարդացածներս ինձ համար հասկանալի լինեին։
 +
 +
Դոկտոր Անդրյու Սմիթը, որը գլխավորելով իր հանդուգն խումբը, վերջին ժամանակներս հաջող կերպով անցել է Այծեղջյուրի արևադարձը, ինձ տեղեկացրել է, որ եթե Հարավային Աֆրիկան ամբողջությամբ նկատի ունենանք, ապա կասկած չի կարող լինել, որ նա մի անբերրի երկիր է։ Հարավային և հարավ-արևելյան ափերին կան բավականին գեղեցիկ անտառներ, բայց բացառությամբ այդ անտառների, ճանապարհորդը կարող է օրերով անցնել աղքատ և սակավ բուսականությամբ ծածկված բաց հարթավայրերով։ Դժվար է ճիշտ գաղափար կազմել այդտեղի համեմատական բերրիության աստիճանի մասին, բայց հանգիստ կարելի է ասել, որ տարվա որևէ ժամանակում Մեծ Բրիտանիայի բուսականությունը քանակապես Հարավային Աֆրիկայի ներքին մասերի համապատասխան տարածության բուսականության քանակությունից հավանորեն տասն անգամ գերազանցում է։ Այն փաստը, որ գոմեշի սայլերը կարող են ճանապարհորդել որևէ ուղղությամբ (բացառությամբ ծովափերի մոտերի) և նրանց ընթացքը երբեմն է ընդհատվում) այն էլ կես ժամով՝ թփուտները կտրատելու համար, գուցե ավելի որոշակի գաղափար տա այնտեղի բուսականության սակավության մասին։ Այժմ եթե մի ակնարկ ձգենք այս ընդարձակ հարթավայրերում ապրող կենդանիների վրա, կտեսնենք, որ նրանց թիվը չափազանց մեծ է, և այդ կենդանիները մարմնով էլ շատ մեծ են։ Այստեղ կարելի է թվել. փիղը, ռնգեղջյուրի երեք տեսակ, և հավանորեն, ըստ դր. Սմիթի, երկու այլ տեսակ ևս, հիպոպոտամը (գետաձի), ընձուղտը, քաֆիրական գոմեշը (Bos caffer), որն ունի լրիվ աճած ցուլի մեծություն, և որմզդական եղջերուն (որմզդեղն), որը համեմատաբար ավելի խոշոր է լինում, զեբրի երկու տեսակ, կուտգան, երկու եղջերվաձի և մի քանի տեսակ անտիլոպ, որոնք մարմնով մինչև անգամ ավելի մեծ են, քան այս վերջին կենդանիները։ Շատերը գուցե ենթադրում են, որ թեև տեսակները բազմաթիվ են, բայց յուրաքանչյուր տեսակին պատկանող անհատ կենդանիների թիվը քիչ է. բայց դոկտոր Սմիթի հետազոտություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ իրական դրությունը բոլորովին այլ է։ Նա ինձ տեղեկացնում է, որ 24° լայնության վրա գոմեշի սայլերով ճանապարհորդելիս, առանց ճանապարհի աջ կամ ձախ ուղղություններով հեռուները թափառելու, նա տեսել է հարյուրից-հարյուրհիսուն ռնգեղջյուր, որոնք պատկանելիս են եղել երեք տեսակի. միևնույն օրը նա տեսել է ընձուղտի մի քանի երամակներ, որոնք բոլորը միասին թվով հարյուր հատ են եղել, թեև այդ օրը փիղ չի տեսել, բայց այդ շրջանում կան նաև փղեր։ Նախորդ երեկոյին գիշերելու համար նրանց կանգ առած վայրից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա նրա խումբը մի տեղ սպանել է ութը հիպոպոտամ (գետաձի) և տեսել ուրիշ շատերը։ Նույն գետում եղել են նաև կոկորդիլոսներ։ Իհարկե, շատ զարմանալի է տեսնել այդքան շատ և մեծ կենդանիներ խռնված մի տեղում, և բոլորին չի պատահի այդ, բայց և այնպես այս ապացուցում է, որ նրանք գոյություն ունեն մեծ թվերով։ Դոկտոր Սմիթն այդ օրվա անցած տարածությունը նկարագրում է որպես «նոսր կանաչով և մոտ չորս ոտնաչափ բարձրության թփուտներով ծածկված մի վայր. միմոզայի ծառերն էլ ավելի նոսր են»։ Նրանց սայլերը գրեթե շարժվելիս են եղել ուղիղ գծով՝ առանց հանդիպելու որևէ խոչընդոտի։
 +
 +
Յուրաքանչյուր մարդ, որ նվազագույն չափով ծանոթ է Բարեհուսո հրվանդանի բնական պատմությանը, նա կարդացած կլինի, որ բացի այս խոշոր կենդանիներից այնտեղ ապրում են նաև անտիլոպների (քարայծ) երամակներ, որոնց կարելի է համեմատել միայն չվող թռչունների երամների հետ։ Հենց առյուծների, հովազների և բորենիների թիվը և գիշատիչ թռչունների շատությունը պարզորեն խոսում են փոքր չորքոտանիների առատության մասին։ Մի երեկո դոկտոր Սմիթի խմբի իջևանած վայրի շրջակայքում միաժամանակ երևացել են թափառող յոթ առյուծ. ինչպես ասում էր ինձ այս տաղանդավոր բնագետը, Հարավային Աֆրիկայում յուրաքանչյուր օր նախճիրը պետք է լինի սարսափելի և մեծ։ Խոստովանում եմ, որ շատ զարմանալի կարող է թվալ, թե ի՛նչպես են կարողանում այսքան մեծ թվով կենդանիներ ապրել այդքան քիչ սնունդ ունեցող մի երկրում։ Կասկած չկա, որ մեծ չորքոտանիները սնունդ ճարելու համար թափառում են բավականին ընդարձակ տարածություններ, և նրանց սնունդը կազմում են գլխավորապես մացառները, որոնք քիչ ծավալի մեջ հավանորեն պարունակում են շատ սննդանյութեր։ Դր. Սմիթն ասում է նաև այն, որ բուսականությունն այդտեղ արագ է աճում. հենց որ մի մասն սպառվում է, նրա տեղը բռնում է նորը։ Կասկած չի կարող լինել, որ մեծ չորքոտանիների գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդանյութերի քանակի մասին մեր ունեցած պատկերացումը շատ չափազանցված է։ Պետք է հիշել, որ ուղտը,— մի կենդանի, որը ոչ մի կերպ չի կարելի փոքր համարել,— միշտ նկատվել է որպես անապատի խորհրդանշանը։
 +
 +
Նկատի ունենալով այս հակառակ հարաբերությունը՝ կտեսնենք, որ հիմնովին սխալ է այն կարծիքը, ըստ որի, որտեղ գոյություն ունեն մեծ չորքոտանիներ, անհրաժեշտաբար բուսականությունն այնտեղ պետք է փարթամ լինի։ Մր. Բըրչելն ասում էր, որ Բրազիլիա մտնելիս ոչ մի բան նրա վրա այնքան ուժեղ տպավորություն չի թողել, որքան Հարավային Ամերիկայի փարթամ բուսականությունը, որը բոլոր տեսակի մեծ կենդանիների բացակայության հետ միասին Հարավային Աֆրիկայի նկատմամբ կատարյալ մի հակապատկեր է ներկայացնում։ Իր «Ճանապարհորդություններ»<ref>„Travels in the Interior of South Africa”, vol. II, p. 207.</ref> գրքում նա նշում է, որ եթե այս երկրներից յուրաքանչյուրից վերցվեն հավասար թվով խոտակեր ամենամեծ չորքոտանիները, և բավարար տվյալներ լինելու դեպքում համեմատության մեջ դրվի նրանց քաշը, կստացվի մի վերին աստիճանի հետաքրքրական թիվ։ Եթե մենք մի կողմից վերցնենք փիղը,<ref>Սպանված փղի քաշը (մարմնի մի մասն է կշռված) հաշվում են հինգ և կես տոնն։ Ինձ ասում էին, որ էգ փիղը կշռում է մեկ տոնն պակաս. այսպիսով, լրիվ աճած փղի միջինը կարող ենք ընդունել հինգ տոնն։ Աըրեյի Գարդընսում (Կենդանաբանական այգի) ինձ ասում էին, որ Անգլիա ուղարկված մի գետաձի, որը կտորների էր բաժանված, կշռել է երեք և կես տոնն. մենք կընդունենք երեք։ Հիմնվելով այս թվերի վրա՝ հինգ ռնգեղջյուրներից յուրաքանչյուրին կարող ենք տալ երեք և կես տոնն կշիռ. ընձուղտին թերևս կարելի է տալ մեկ տոնն, քաֆիրական ցուլին, ինչպես և որմզդական եղջերուին՝ կեսական տոնն յուրաքանչյուրին (մի մեծ եզ կշռում է 1200-ից 1500 ֆունտ)։ Այս տասն ամենամեծ խոտակեր կենդանիների, որոնք ապրում են Հարավային Աֆրիկայում, կշռի միջինը կլինի 2,7 տոնն յուրաքանչյուրինը։ Հարավային Ամերիկայում, եթե երկու տապիրներին միասին հաշվելու լինենք 1200 ֆունտ, գուանակոյինը և վիգոնինը 550, երեք եղջերուներինը՝ 500, ջրախոզինը, պեկարինը և մի կապկինը միջին հաշվով ընդունելով 300 — կստանանք միջինը 250 ֆունտ, որն, իմ կարծիքով, դեռ մեծացրած է։ Այսպիսով երկու երկրների տասն ամենամեծ կենդանիների հարաբերությունը կլինի 6048-ը 250-ի, կամ 24-ը 1-ի։</ref> գետաձին, ընձուղտը, քաֆիրական ցուլը, որմզդական եղջերուն, ստուգված երեք և ենթադրաբար ես երկու ռնգեղջյուրի տեսակները և մյուս կողմից՝ վերցնենք Ամերիկայից երկու տեսակ տապիրները, գուանակոն, երեք եղջերու, վիգոնը, պեկարին, ջրախոզը (որից հետո թիվը լրացնելու համար ընտրությունը պետք է կատարել կապիկներից) և ապա այս երկու խմբերը դնենք կողքե-կողքի, այդ դեպքում, իհարկե, դժվար կլինի մեծության տեսակետից պատկերացնել երկու ավելի անհամաչափ շարքեր։ Վերոհիշյալ փաստերից հետո մենք ստիպված ենք գալ սկզբներում գոյություն ունեցող տեսակետին հակառակ եզրակացության<ref>Ենթադրենք, որ հետագայում Գրենլանդիայում բրածո վիճակում գտնվի մի կետի կմախք, երբ ոչ մի կետազգի գոյություն չունենա։ Ի՞նչ բնագետ կարող է համարձակվել ենթադրելու, որ այդպիսի մի հսկայական մնացորդ ունեցող կենդանին ապրել է փոքրիկ խեցիներով և մոլուսկներով, որոնք ապրում են ծայրագույն հյուսիսի սառչող ծովերում։</ref>, այսինքն՝ այն երկրներում, որտեղ ապրում են կաթնասունները, նրանց տեսակների '''մարմնի մեծության''' և բուսականության '''քանակի''' մեջ մոտիկ հարաբերություն գոյություն չունի։
 +
 +
Ինչ վերաբերում է մեծ չորքոտանիների թվին, իհարկե, երկրագնդի վրա չկա մի վայր, որը կարողանա համեմատվել Հարավային Աֆրիկայի հետ։ Մի քանի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկսւթյուններից հետո այդ գոտու ծայրահեղ անապատային բնույթն անվիճելի է։ Աշխարհի եվրոպական մասում մենք պետք է ետ գնանք մինչև երրորդային դարաշրջանը, որպեսզի կաթնասունների մեջ գտնենք իրերի այնպիսի մի դրության, ինչ որ նրանց համար այժմ գոյություն ունի Բարեհուսո Հրվանդանում։ Այդ երրորդային էպոխաները, որ մենք կարող ենք նկատի առնել որպես մեծ կենդանիներով վերին աստիճանի հարուստ էպոխաներ, որովհետև որոշ վայրերում մենք գտնում ենք կուտակված մի քանի ժամանակաշրջանների մնացորդներ, հազիվ թե կարողանային պարծենալ ավելի մեծ չորքոտանիներով, քան այն չորքոտանիները, որ այժմ ունի Հարավային Աֆրիկան։ Առաջ քաշելով այս կամ այն ենթադրությունները բուսականության դրության մասին այդ դարաշրջանում, ապա առնվազն ստիպված կլինենք ընդունելու, որ գոյություն ունեցող անալոգիաները բացարձակորեն անհրաժեշտ չեն դարձնում փարթամ բուսականության գոյությունը, երբ աչքի առաջ ենք ունենում բոլորովին հակառակ դրվածքով դրությունը Բարեհուսո հրվանդանում։
 +
 +
Մենք գիտենք<ref>Տես դոկտոր Ռիչարդսընի „Zoological Remarks to Capt. Back’s Expedition” աշխատությունը։ Նա ասում է, որ «56° լայնությունից հյուսիս ենթահողն ամբողջ տարին սառած է. ափերին սառցի հալումը երեք ոտնաչափից խորը չի թափանցում, իսկ Արջի չճում (64° լայնություն) հազիվ է հասնում քսան մատնաչափի։ Սառած ենթաշերտը չի ոչնչացնում բուսականությունը, որովհետև նույն գետնի վրա, ափից որոշ չափով հեռու, անտառներ են աճում»։</ref>, որ Հյուսիսային Ամերիկայի ծայրամասերում, մի քանի ոտնաչափ խորությունից սկսվող մշտական սառեցման սահմանից մի քանի աստիճան էլ հյուսիս՝ գետինը ծածկված է մեծ և բարձր ծառերի անտառներով։ Միևնույն ձևով Սիբիրում մենք ունենք կեչու, եղևնու և սոճու անտառներ, որոնք աճում են այնպիսի մի լայնության վրա<ref>Տես Հումբոլտի „Fragments Asiatiques”, էջ 386. Բարտոնի „Geography of Plants” և Մալտե Բրյունին։ Վերջին աշխատության մեջ ասված է, որ Սիբիրում ծառերի աճման սահմանը կարելի տանել 70° զուգահեռականով։</ref> (64°), որտեղ օդի միջին բարեխառնությունը գտնվում է սառեցման կետից ներքև, և որտեղ գետինն այնպես կատարյալ է սառած, որ այնտեղ թաղված կենդանիների մնացորդները մինչև մեր օրերը շատ լավ պահպանված են։ Այս փաստերից հետո մենք պետք է ընդունենք, որ (այնքան, որքան այդ վերաբերում է բուսականության '''միայն քանակության''') վերին երրորդական էպոխայի մեծ չորքոտանիները Հյուսիսային Եվրոպայի և Ասիայի շատ մասերում ապրել են այն վայրերում, որտեղ այժմ գտնվում են նրանց մնացորդները։ Այստեղ ես չեմ խոսում նրանց գոյության համար անհրաժեշտ բուսականության '''տեսակի''' մասին, որովհետև քանի որ, կան նշաններ ֆիզիկական փոփոխությունների մասին, և քանի որ կենդանիներն էլ անհետացել են, ուստի ե կարող ենք ենթադրել, որ բույսերի տեսակները ևս փոխվել են։
 +
 +
Այս դիտողությունները, թույլ տվե՛ք ինձ ավելացնելու, անմիջականորեն կապված են սառուցների մեջ պահված՝ Սիբիրի կենդանիների հարցի հետ։ Այսպիսի խոշոր կենդանիների գոյության համար տրոպիկական փարթամ բնույթ ունեցող բուսականության անհրաժեշտության մասին եղած խորը համոզմունքը և այս բուսականությունը մշտական սառեցման մոտակայության հետ հաշտեցնելու անհնարինությունը եղել է կլիմայի հանկարծակի փոփոխության և ավերիչ կատաստրոֆների մասին առաջացած մի քանի տեսությունների գլխավոր հիմքերից մեկը,— տեսություններ, որոնց նպատակն է եղել բացատրել այդ կենդանիների ոչնչացման պատճառները։ Ես չեմ կարող ենթադրել, որ սառցի մեջ թաղված այդ կենդանիների գոյություն ունենալու ժամանակից մինչև հիմա կլիման փոփոխության չի ենթարկվել։ Այստեղ ես միայն ցանկանում եմ ցույց տալ, որ այնչափով, ինչ չափով որ խնդիրը վերաբերում է '''միայն''' սննդի '''քանակության''', այդ հին ժամանակների ռնգեղջյուրները կարող էին թափառել Կենտրոնական Սիբիրի '''ստեպներում''' (հյուսիսային մասը հավանորեն այն ժամանակ եղել է ջրի տակ), մինչև անգամ եթե այդ ստեպները լինեին այժմվա պայմաններում, այնպես, ինչպես այժմ գոյություն ունեցող ռնգեղջյուրները և փղերը թափառում են Հարավային Աֆրիկայի կարոսներում (karos — անապատային քարքարոտ վայրեր)։
 +
 +
Այժմ ես պատմելու եմ Հյուսիսային Պատագոնիայի ամայի հարթավայրերում տարածված մի քանի հետաքրքրական թռչունների սովորությունների մասին: Ամենից առաջ սկսելու եմ ամենամեծից՝ հարավ-ամերիկյան ջայլամից։ Յուրաքանչյուր ոք ծանոթ է ջայլամի ընդհանուր սովորություններին։ Այս թռչունը սնվում է բուսական նյութերով, ինչպես արմատները և կանաչն են։ Բայց Բահիա Բլանկայում մի քանի անգամ ես տեսել եմ, թե ինչպես սրանք տեղատվության ժամանակ երեքով կամ չորսով գալիս են դեպի ընդարձակ տղմոտ ափերը, որոնք այդ ժամանակները չորացած են լինում, որպեսզի, ինչպես գաուչոներն են ասում, սնվեն փոքրիկ ձկներով։ Թեև ջայլամն իր սովորություններով երկչոտ, զգուշ և մենակյաց է և շատ արագավազ, այնուամենայնիվ, առանց մեծ դժվարությունների՝ բոլասով զինված հնդիկները կամ գաուչոները բոնում են նրան։ Երբ երևում են մի քանի ձիավորներ՝ կիսաշրջան կազմած, նա շփոթվում է և չի իմ անում, թե ո՛ր ուղղությամբ փախչի։ Սովորաբար ջայլամները նախընտրում են վազել քամու հակառակ ուղղությամբ. բայց հենց սկզբից նրանք տարածում են իրենց թևերը և փախչում՝ նավի նման պարզելով ամբողջ առագաստները։ Մի գեղեցիկ տաք օր ես տեսա, թե ինչպես մի քանի ջայլամ վազեցին դեպի բարձր եղեգնուտը, կուչ եկան և թաքնվեցին այնտեղ, մինչև ես բոլորովին մոտեցա նրանց։ Ընդհանրապես հայտնի չէ, որ ջայլամները հեշտությամբ են մտնում ջուրը։ Մր. Կինգն ասում է, որ Սան Բլաս ծովածոցում և Պատագոնիայի Վալդես նավահանգստում մի քանի անգամ նա տեսել է այս թռչուններին՝ մի կղզուց մյուսը լողալիս։ Նրանք ջուրն են նետվել, երբ նրանց հետևելով քշել են մինչև որոշ կետ, ինչպես և այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք նրանց չի վախեցրել։ Նրանց լողալով անցած տարածությունը եղել է մոտ երկու հարյուր յարդ։ Լողալիս նրանց մարմնի միայն մի փոքր մասն է երևում ջրից վերև, վզները ձգում են քիչ առաջ և դանդաղ առաջ են շարժվում։ Երկու անգամ ես տեսել եմ մի քանի ջայլամ, որոնք լողալով անցել են Սանտա Կրուզ գետն այնպիսի մի տեղից, որտեղ լայնությունը հասնում է չորս հարյուր յարդի և հոսում է արագ։ Կապիտան Ստուրտը<ref>Sturt’s „Travels”, vol. II, p. 74.</ref> Մուրամբիջի գետով իջնելիս (Ավստրալիայում) տեսել է երկու էմու լողալիս։
 +
 +
Այդ շրջանի բնակիչները մինչև անգամ հեռվից հեշտությամբ տարբերում են արուն էգից։ Առաջինը մարմնով ավելի մեծ է լինում և ունենում է մութ գույն<ref>Մի գուաչո ինձ հավատացնում էր, որ ինքը մի անգամ տեսել է ձյան չափ սպիտակ ջայլամ, այն է՝ ալբինո փոփոխակը, օրը եղել է վերին աստիճանի գեղեցիկ թռչուն։</ref> և մեծ գլուխ։ Ջայլամը, իմ կարծիքով արուն, արձակում է մի եզակի, խորը տոնով սուլելու նման ձայն։ Առաջին անգամ այդ ձայնը լսելիս, կանգնած մի քանի ավազաբլուրների մեջ, ինձ թվաց, թե այդ մի վայրի գազանի ձայն է, որովհետև այղ ձայնը լսելիս հայտնի չի լինում, թե այդ ո՛ր կողմից և ի՛նչ հեռավորությունից է գալիս։ Մեր Բահիա Բլանկայում եղած ժամանակ, որը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էր, ամբողջ երկրում հանդիպում էինք ջայլամի անհաշիվ ձվերի։ Այդ ձվերը լինում են կամ ցրված մեկ-մեկ, որոնք երբեք չեն թխսվում և որոնց սպանիացիներն անվանում են հուաչոս, կամ թե հավաքված ոչ խորը փոսի մեջ, որը կազմում է նրանց բունը։ Իմ տեսած չորս բներից երեքը պարունակում էին քսաներկուական ձու, իսկ չորրորդի մեջ կար քսանյոթը ձու։ Ձիով մի օրում ման գալիս գտնվեց վաթսունչորս ձու, որոնցից քառասունչորսը գտնվեցին երկու բնում, իսկ մնացած քսանը ցրված հուաչոսներ էին։ Գուաչոները միաձայն պնդում են, և ոչ մի պատճառ չկա կասկածելու նրանց ասածի վրա, որ ձվերը թխսողը միայն արու թռչունն է, որը թխսելուց հետո էլ որոշ ժամանակ ինքն է լինում ձագերի հետ։ Բնում եղած ժամանակ արուն լավ կպչում է գետնին. մի անգամ ես ինքս ձիով անցա այդ բներից մեկի գրեթե վրայով։ Ասում են, որ այդ ժամանակ նրանք դառնում են կատաղի և մինչև անգամ վտանգավոր։ Հայտնի են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ձիու վրա գտնվող մարդու վրա, աշխատելով հարվածել և թռչել նրա վրա։ Այդ բաները պատմողն ինձ ցույց տվեց մի ծերունի, որին նա մի անգամ տեսել էր սարսափահար վիճակում. նա հալածվելիս է եղել մի ջայլամից։ Բըրչելի «Ճանապարհորդություններ Հարավային Աֆրիկայում» գրքում ես կարդացել եմ, որ երբ նա մի անգամ սպանում է աղտոտ փետուրներով մի արու ջայլամ, հոտենտոտներն ասում են, որ այդ թուխս ջայլամ է։ Ինձ հայտնի է և այն, որ կենդանաբանական այգիներում բնի ամբողջ հոգսն արու էմուն իր վրա է վերցնում, ուստի այս սովորությունն ընդհանուր է այս ընտանիքի համար։
 +
 +
Գասւչոները միաձայն հավատացնում են, որ մի քանի էգ ջայլամներ մի բնում են ածում։ Ինձ հաստատապես ասել են, որ նկատվել են դեպքեր, երբ չորս կամ հինգ էգ թռչուն օրվա կեսին մեկը մյուսի հետևից գնում են միևնույն բունը։ Պետք է ավելացնել և այն, որ Աֆրիկայում կարծում են, որ երկու կամ ավելի էգեր ածում են մի բնում<ref>Burchell’s „Travels”, vol. I, p. 280.</ref>։ Թեև այս սովորությունը շատ տարօրինակ է թվում սկզբում, բայց այդ կարելի է բացատրել շատ պարզ ձևով։ Ձվերի թիվը յուրաքանչյուր բնում լինում է քսանից մինչև քառասուն և մինչև անգամ հիսուն, իսկ Ազարան ասում է, որ երբեմն լինում է յոթանասուն կամ ութսուն։
 +
 +
Այժմ նկատի ունենալով մի տեղում գտնված ձվերի մեծ քանակությունը՝ համեմատած մեկ մայր թռչունի հետ, և էգի ձվարանի կառուցվածքը, թեև հավանական կարող է լինել, որ ջայլամը կարողանա մի սեզոնում ածել մեծ թվով ձվեր, ապա այդ ձվերն ածելու համար պահանջվելիք ժամանակը պետք է շատ երկար լինի։ Ազարան<ref>Azara, vol. IV, p. 173.</ref> ասում է, որ ընտելացված մի ջայլամ ածել է տասնյոթ ձու՝ յուրաքանչյուր ձու ածելով նախորդից երեք օր հետո։ Եթե էգն ստիպված լիներ ինքը թխսելու իր ածած ձվերը, նախքան վերջին ձուն ածելն սկզբինը հավանորեն կնեխեր. բայց եթե յուրաքանչյուր ջայլամ հաջորդաբար ածեր մի քանի ձու տարբեր բներում, և մի քանի էգ ջայլամներ միանային, ինչպես այդ կարծում են, այդ դեպքում մի բնում եղած ձվերը մոտավորապես միևնույն ժամանակի ածած ձվեր կլինեին։ Եթե այս բներից որևէ մեկի ձվերի թիվը լինի, ինչպես ես հավատացած եմ, միջին հաշվով այնքան, որքան մի էգն է ածում մի սեզոնում, այդ դեպքում կստացվեն էգերի թվին համապատասխան բներ և յուրաքանչյուր արու թռչուն կունենա թխսելու աշխատանքի մեջ իր արդար բաժինը. և այն էլ այնպիսի ժամանակ, երբ էգերն զբաղված լինելով ձու ածելով՝ չեն կարողանա նստել։<ref>Սակայն Լիխտենշտայնն ասում է („Travels”, vol. II, p. 25), որ էգերն սկսում նստել տասը կամ տասներկու, ձու ածելուց հետո, և շարունակում են ածելը, հավանորեն այլ բներում։ Ինձ թվում է, թե այս շատ անհավանական է։ Նա պնդում է, որ թխսելու ժամանակ միանում են չոքս կամ հինգ էգ ջայլամ և մեկ արու, որը նստում է միայն գիշերը։</ref> Վերևում ես հիշատակեցի մեծ թվով հուաչոսների կամ լքված ձվերի մասին, այնպես որ մի օրում գտնվեց քսան այդպիսի ձու։ Կարող է տարօրինակ թվալ այսքան շատ ձվերի վատնումը։ Արդյոք այդ չի՞ առաջանում նրանից, որ մի քանի էգեր դժվարությամբ են միանում կամ գտնում մի արու, որն ստանձնի թխսելու պարտականությունը։ Ակներև է, որ սկզբում պետք է առնվազն երկու էգերի միջև գոյություն ունենա որոշ աստիճանի միություն, այլապես՝ ձվերն ընդարձակ դաշտերի մեջ ցրված կմնային և այնքան հեռու կլինեին, որ արուն չէր կարողանա. հավաքել մի բնի մեջ։ Մի քանի հեղինակներ հավատացած են, որ ցրված ձվերը փոքրիկ ձագերին կերակրելու համար են։ Դժվար թե այս տեսակետը ճիշտ լինի Ամերիկայի համար, որովհետև հուաչոսները, թեև հաճախ նեխված վիճակում են գտնվում, բայց ընդհանրապես ջարդված չեն լինում։
 +
 +
Երբ Ռիո Նեգրոյումն էի (Հյուսիսային Պատագոնիա), հաճախ լսում էի մի շատ հազվագյուտ թռչունի մասին, որին գաուչոներն անվանում էին ավեստրուզ պետիզե (Avestruz Petise)։ Նրանք ասում էին, որ նա ջայլամի չափ մեծ թռչուն է (որն այդ շրջանում շատ առատ է), բայց շատ նման է նրան։ Ըստ գաուչոների նկարագրության՝ այդ թռչունն ունի մութ և պիսակավոր գույն, և ոտները ջայլամի ոտներից կարճ են, և փետրավորումն ավելի ներքև է տարածվում, քան սովորական ջայլամի մոտ ենք տեսնում։ Բոլասով նա ավելի հեշտ է բռնվում, քան մյուս տեսակները։ Բնակիչներից մի քանիսը, որոնք տեսել էին երկու տեսակներն էլ, ասում էին, որ իրենք կարող են մեծ հեռավորության վրա տարբերել նրանց։ Փոքր տեսակի ձվերն ընդհանրապես ավելի շատ էին ծանոթ բնակչությանը, քան ինքը թռչունը, և զարմանալին այն էր, որ այդ ձվերն իրենց մեծությամբ շատ քիչ էին ետ մնում ռեա ջայլամի ձվերից, բայց ձևով քիչ տարբերվում էին նրանցից և ունեին բաց-կապույտ երանգավորում։ Այս տեսակն ամենից քիչ է տարածված Ռիո Նեգրոյի շրջակայքի հարթավայրերում, բայց մեկ և կես աստիճան հարավ սրանք բավականին առատ են։ Երբ Պորտ Դեզիրում (Պատագոնիա, 48° լայնություն) մր. Մարտենսը մի ջայլամ սպանեց, և ես նայելով նրա վրա, մի պահ բոլորովին մոռացած լինելով պետիզների ամբողջ պատմությունը, կարծեցի, որ այս սովորական տեսակի ոչ լրիվ աճած ջայլամ է։ Եփելուց և ուտելուց հետո միայն ես վերհիշեցի այդ թռչունը։ Բարեբախտաբար նրա գլուխը, վիզը, ոտները, թևերը, երկար փետուրներից մի քանիսը և մորթի մեծ մասը մնացել էին, և այս մնացորդներից ես կարողացա պատրաստել գրեթե մի կատարյալ նմուշ, որն այժմ դրված է Կենդանաբանական ընկերության թանգարանում։ Մր. Գուլդն այս նոր տեսակը նկարագրելիս ի պատիվ ինձ այն անվանել է իմ անունով։
 +
 +
Պատագոնիայի հնդիկների մեջ, Մագելլանի նեղուցի ափերին, մենք հանդիպեցինք մի կիսահնդիկի, որը մի քանի տարի ապրել էր հնդիկների այդ տոհմի հետ, բայց ծնվել էր հյուսիսային պրովինցիաներում։ Ես նրան հարցրի, թե երբևէ նա լսե՞լ է ավեստրուզ պետիզեի (փոքր ջայլամ) մասին։ Նա պատասխանեց ասելով, որ «այս հարավային երկրներում ուրիշ տեսակի ջայլամներ չեն լինում»։ Նա պատմեց ինձ, որ պետիզեի բնում եղած ձվերի թիվն զգալիորեն ավելի փոքր է, քան սովորաբար լինում է մյուս տեսակի բնում. այդ թիվը միջին հաշվով տասնհնգից չի անցնում. նա պնդում էր, որ մի բնում եղած ձվերն ածում են մեկից ավելի էգ թռչուններ։ Սանտա Կրուսում մենք տեսանք այս թռչուններից մի քանի հատ։ Սրանք վերին աստիճանի զգուշ էին. կարծում եմ, որ սրանք կարող էին տեսնել մոտիկացող մարդուն այնպիսի հեռավորությունից, որտեղից մարդը չի կարող տեսնել և զանազանել նրանց։ Գետով բարձրանալիս այդ թռչուններից շատ քչերին հանդիպեցինք, բայց երբ առանց աղմուկի և արագ ետ դարձանք, հանդիպեցինք շատերին, որոնք լինում էին երկու-երկու, չորս-չորս կամ հինգ-հինգ։ Նկատվում էր, որ այս թռչունը լրիվ արագությամբ վազելիս սկզբից չէր տարածում իր թևերը, ինչպես անում են հյուսիսում գտնվող տեսակի ներկայացուցիչները։ Եզրակացնելով, կարող եմ ասել, որ ռեա ջայլամը (Strutlhio rhea) բնակվում է Լա Պլատայի շրջանում Ռիո Նեգրոյից քիչ հարավ՝ մինչև 41° լայնությունը, իսկ Struthio Darwinii տեսակը փոխարինում է նրան Հարավային Պատազոնիայում, Ռիո Նեգրոյի շրջակայքը լինելով չեզոք տերիտորիա։ Մր. Ա. դ’Օրբինին<ref>Ռիո Նեգրոյում եղած ժամանակ մեզ պատմում էին այս բնագետի անխոնջ աշխատանքի մասին։ Մր. Ալսիդ Դորբինին 1825-ից 1883 թվերի ընթացքում ճանապարհորդել է Հարավային Ամերիկայի մի քանի մեծ երկրները և կազմել է մի կոլեկցիա և այժմ հրատարակում է իր արդյունքներն այնպիսի հոյակապ ծավալով, որ նրան դնում է Ամերիկայում ճանապարհորդների ցուցակում երկրորդ տեղը, առաջինը լինելով Հումբոլտը։</ref> Ռիո Նեգրոյում եղած ժամանակ շատ է աշխատել այս տեսակից նմուշներ ձեռք բերել, բայց երբեք հաջողելու, բախտ չի ունեցել։ Դոբրիցհոֆերը<ref>„Account of the Abipones”, a. d. 1749,vol. I. (անգլիական թարգմանությունը), p. 314.</ref> դրանից դեռ շատ առաջ գիտեր, որ այդտեղ երկու տեսակի ջայլամ կա։ Նա ասում է. «Պետք է գիտենալ նույեպես, որ էմուներն իրենց մեծությամբ և սովորություններով այդ երկրի տարբեր մասերում տարբեր են. նրանք, որոնք ապրում են Բուենոս Այրեսի և Տուկումանի հարթավայրերում, ավելի մեծ են և ունեն սև, սպիտակ և գորշ փետուրներ. իսկ նրանք, որոնք ապրում են Մագելլանի նեղուցի մոտ, փոքր են և ավելի գեղեցիկ. նրանց սպիտակ փետուրները վերջանում են սև գույնով, իսկ սևերն էլ, ընդհակառակը, վերջանում են սպիտակով»։
 +
 +
Այստեղ շատ տարածված է նշանավոր տինոխոր փոքրիկ թռչունը (Tinochorus rumicivorus). իր սովորություններով և ընդհանուր տեսքով նա գրեթե հավասարապես բաժանում է երկու իրարից շատ տարբեր թռչունների՝ լորամարգու և կտցարի հատկանիշները։ Տինոխորի կարելի է հանդիպել ամբողջ Հարավային Ամերիկայի այն վայրերում, որտեղ գոյություն ունեն չոր, անբերրի հարթավայրեր, կամ բաց չոր արոտատեղեր։ Նա հաճախում է զույգերով կամ փոքրիկ երամներով ամենաամայի տեղերը, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի այլ կենդանի էակ։ Երբ մեկը մոտենում է սրանց, նրանք այնպես են կուչ գալիս և թաքնվում, որ այնուհետև դժվար կլինի նրանց գետնից տարբերել։ Սննդանյութեր որոնելիս նրանք քայլում են դանդաղ, ոտքերն իրարից բավականին հեռացրած։ Նրանք թավալում են ճանապարհների փոշու մեջ և ավազուտ տեղերում և հաճախում որոշակի տեղեր, որտեղ նրանց կարելի է գտնել ամեն օր։ Կաքավների նման նրանք թռչում են երամներով։
 +
 +
Այս բոլոր առանձնահատկություններով, բուսական սննդին հարմարեցրած մկանային քարճիկով, կամարաձև կտուցով և մսոտ ռունգներով, կարճ ոտներով և ոտների ձևով տինոխորը մոտիկ ազգակից է լորամարգիներին, բայց հենց որ այդ թռչունը թռչում է, նրա ամբողջ տեսքը փոխվում է. երկար, սուր թևերը, որոնք չափազանց տարբեր են հավազգիների կարգի ներկայացուցիչների թևերից, թռիչքի անկանոն եղանակը, ողբանման ձայները, որ հանում է բարձրանալու ժամանակ, հիշեցնում են կտցարին։ «Բիգլ»-ի արշավախմբի անդամները բոլորը նրան անվանում են կարճակտուց կտցար։ Նրա կմախքը ցույց է տալիս, որ նա իրապես ազգակից է այս սեռին, կամ ավելի ճիշտ՝ բարձրասրունների ընտանիքին։
 +
 +
Բացի այդ, տինոխորը շատ մոտիկ է Հարավային Ամերիկայի մի շարք այլ թռչունների։ Attagis սեռի երկու տեսակները գրեթե բոլոր կողմերով իրենց սովորություններով ցախաքլորներ են։ Մեկն ապրում է Հրո Երկրում՝ անտառային շրջանի սահմաններից վերև, իսկ մյուսը՝ Կենտրոնական Չիլիի Կորդիլյերների հենց ձյան սահմանի տակին։ Մի այլ թռչուն՝ Cnionis alba, որը շատ մոտիկ է այս սեռին, բնակվում է անտարկտիկային շրջանում։ Նա սնվում է ծովային Ջրիմուռներով և մակընթացություններից ժայռերի վրա մնացած խեցիներով։ Թեև այս թռչունը մաշկոտնյա չէ, բայց անհասկանալի պատճառներում նա հաճախ պատահում է ծովում, ափից բավականին հեռու։ Թռչունների այս փոքրիկ ընտանիքն այն ընտանիքներից մեկն է, որոնք մյուս ընտանիքների նկատմամբ ունեցած իրենց զանազան հարաբերություններով որոշ դժվարություններ են առաջացնում բնագետ կարգաբանի համար։ Միաժամանակ պետք է ասել, որ նրանք հանդիսանում են միջոց՝ պարզելու այն մեծ սխեման, որն ընդհանուր է ներկա և անցյալ դարաշրջանների համար, որոնց ընթացքում ստեղծվել են կազմակերպված էակները։
 +
 +
Ֆուրնարիուս (Farnarius) սեռը պարունակում է մի քանի տեսակներ, որոնք բոլորն էլ փոքրիկ թռչուններ են։ Սրանք մնում են գետնի վրա և բնակվում բաց չոր երկրներում։ Կառուցվածքով նրանք չեն կարող համեմատվել եվրոպական որևէ ձևի հետ։ Թռչնաբաններն ընդհանրապես նրան դասում են մագլցողների շարքը, թեև բոլոր սովորություններով սրանք հակառակ են այդ ընտանիքին։ Ամենահայտնի տեսակը Լա Պլատայում տարածված հնոցահավն է, որին սպանացիներն անվանում են կասարա (Casara) կամ տուն շինող։ Նրա բունը, որտեղից և առաջանամ է իր անունը, տեղավորած է լինում վերին աստիճանի բաց տեղերում, ինչպես, օրինակ, սյան ծայրին, մերկ ժայռի կամ կակտուսի վրա։ Այդ բունը կազմված է տղմից և հարդի շյուղերից և ունի ուժեղ թանձր պատեր, և ձևով շատ նման է հնոցի կամ տափակացրած մեղվափեթակի։ Բնի բերանը լինում է մեծ և կամարաձև և անմիջականորեն դիմացը, բնում կա մի միջնապատ, որը հասնում է գրեթե մինչև առաստաղը, այս կազմում է իսկական բնի համար միզանցք կամ նախասենյակ։
 +
 +
Ֆուրնարիուսի մի այլ և ավելի փոքր տեսակը (F. cunicularius), իր փետուրների ընդհանուր կարմրավուն երանգավորումով, կրկնվող յուրահատուկ սուր ճչով և շարժվելիս ցատկումներով կատարած տարօրինակ վազքով նման է հնոցահավին։ Իր այս խնամակցության շնորհիվ սպանացիները նրան անվանում են կասարիտա (կամ տուն շինող), չնայած որ նրա բուն շինելու եղանակը բոլորովին տարբեր է։ Կասարիտան իր բունը շինում է ցիլինդրաձև նեղ անցքերի հատակին, որն, ասում են, հորիզոնական դիրքով տարածվում է գետնի տակ մոտ վեց ոտնաչափ։ Գյուղական բնակիչներից մի քանիսն ինձ ասում էին, որ փոքր հասակում իրենք մի քանի անգամ փորձել են փորել և դուրս բերել բունը, բայց նրանց չի հաջողվել հասնել մինչև անցքի վերջը։ Այս թռչունն իր բնի համար ընտրում է ցածրադիր թումբ կամ ամուր ավազային հող ունեցող վայր, ճանապարհի կամ առվի ափին։ Այստեղ (Բահիա Բլանկայում) տները շրջապատող պատերը շինված են կարծր ցեխով. և ես նկատեցի, թե ինչպես մի պատ, որը շրջապատում էր այն բակը, որտեղ ես օթևանել էի, քսան տեղ ծակված էր կլոր ծակերով։ Երբ տանտիրոջը հարցրի այդ ծակերի մասին, նա դառնորեն գանգատվեց փոքրիկ կասարիտայից. հետագայում ես տեսա նրանցից մի քանիսն այդպիսի ծակեր փորելիս։ Հետաքրքրականն այն է, որ այս թռչունները հաստությունն ըմբռնելու կարողություն բոլորովին չունեն, որովհետև թեև նրանք անընդհատ թռչկոտում էին ցածր պատի վրայով, բայց իզուր շարունակում էին նրա մեջ ծակեր բաց անել, կարծելով, որ այդ պատը մի սքանչելի թումբ է իրենց բների համար։ Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր թռչուն հենց որ հասնում էր լույս աշխարհ, ծակելով պատը, շատ էր զարմանում այդ տարօրինակ փաստի վրա։
 +
 +
Ես արդեն հիշատակել եմ այս երկրում տարածված գրեթե բոլոր ''կաթնասունները''։ Զրահակիրներից կաբելի է հանդիպել երեք տեսակների, դրանք են՝ Dasypus minutus կամ '''պիչի''', D. villosus կամ '''պելուդո''' (peludo) և '''ապար''' (apar.)։ Առաջինը տարածվում է տասն աստիճան ավելի հարավ, քան մյուս տեսակները. մի չորրորդ տեսակը — '''մուլիտան''' (mulita) — չի գալիս Բահիա Բլանկայից ավելի հարավ։ Այս չորս տեսակներն էլ ունեն գրեթե միատեսակ սովորություններ. սրանցից միայն պելադոն գիշերային կենդանի է, մինչ մյուսները ցերեկով թափառում են բաց դաշտերում և սնվում բզեզներով, թրթուրներով, արմատներով և մինչև, անգամ մանր օձերով։ '''Ապարը''', որին հաճախ անվանում են նաև '''մատակո''' (mataco), հայտնի է նրանով, որ ունի միայն երեք շարժվող մանյականման գոտի, նրա զրահի մյուս գոտիները գրեթե չեն ծռվում։ Նա օժտված է բոլորվելով կատարյալ գնդի ձև ստանալու ունակությամբ, անգլիական մի տեսակ նեպուկի նման։ Այս վիճակում նա ապահով է շների հարձակումներից, որովհետև շունը չկարողանալով ամբողջ կենդանին վերցնել իր բերանը՝ փորձում է կծել կողքից, որի ժամանակ այդ գնդակը սահում գլորվում է տեղից տեղ։ '''Մատակոյի''' ողորկ և պինդ պատյանը շատ ավելի լավ միջոց է պաշտպանության, քան ոզնու սուր փշերը։ '''Պիչին''' նախընտրում է բնակվել շատ չոր տեղերում. և ծովափի մոտիկ ավազաթմբերը, որտեղ ամիսներով մի կաթիլ ջուր չի ընկնում, նրա սիրած հաճախատեղերն են։ Հաճախ նա փորձում է նկատվելուց խույս տալ գետնին կպչելով։ Բահիա, Բլանկայի շրջակայքում ձիով մի օր ման գալիս մի քանիսին տեսանք միասին։ Հենց որ սրանցից մեկը նկատվում էր, նրան բռնելու համար անհրաժեշտ էր անմիջապես վայր, իջնել ձիուց, որովհետև փափուկ հողում այս կենդանին այնքան արագ էր փորում գետինը և թաքնվում, որ նրա հետքը գրեթե ''կորչում'' էր նախքան ձիուց իջնելը։ Ցավալի բան է այսպիսի փոքրիկ, սիրուն կենդանիներին սպանելը, որովհետև, ինչպես ասում էր գայուչոն, որը մեկի հետևը կանգնած՝ դանակն էր սրում, „Son tan mansos” (սրանք այնքան հանգիստ են)։
 +
 +
Սողուններն այստեղ բավականին շատ են։ Այստեղ կա մի օձ (Trinocephalus կամ Cophias), որը, նկատի ունենալով նրա ժանիքում եղած թույնի կանալի մեծությունը, պետք է խիստ թունավոր լինի։ Կյուվյեն, հակառակ մի շարք այլ բնագետների, այս օձը համարում է բոժոժավոր օձի ենթասեռերից մեկը և նրա ու իժի միջանկյալը։ Ի հաստատություն այս տեսակետի՝ ես նկատեցի մի փաստ, որն ինձ համար շատ հետաքրքրական էր և ուսանելի, որովհետև այդ ցույց էր տալիս, թե ինչպես յուրաքանչյուր հատկանիշ, մինչև անգամ եթե որոշ չափով հիմնական կառուցվածքից անկախ էլ լինի, հակում ունի աստիճանաբար փոխվելու։ Այս օձի պոչի ծայրը վերջանում է մի կետով, որը փոքր չափով լայնանում է. և երբ կենդանին սողում է, նա անընդհատ թրթռացնում է պոչի վերջին մատնաչափը, և այդ մասը դիպչելով չոր խոտերին և թփուտներին՝ առաջացնում է մի շառաչող ձայն, որը պարզ կերպով լսվում է վեց ոտնաչափ հեռավորությունից։ Հենց որ այդ օձը հուզվում էր կամ հանկարծակիի գալիս, շարժում էր իր պոչը և տատանումները կատարվում էին վերին աստիճանի արագ։ Մինչև անգամ քանի դեռ նրա մարմինը պահում էր իր գրգռված վիճակը, պարզ նկատվում էր սովորություն դարձած այս շարժումը կատարելու տենդենց։ Այսպիսով այս Trigonocephalus-ն ունի որոշ կողմերով իժի կառուցվածք, շառաչող օձի սովորություններով. պետք է ասել, որ աղմուկն առաջանում է համեմատաբար ավելի պարզ միջոցներով։ Այս օձի դեմքն ունի սոսկալի և կատաղի արտահայտություն։ Նրա բիբը կազմված էր ուղղաձիգ ճեղքից, որը գտնվում է պիսակավոր, և պղնձագույն ծիածանի մեջ. ծնոտները հիմքում լայն էին, իսկ քիթը վերջանում էր դուրս ցցված եռանկյունային մասով։ Ես չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ ավելի զզվելի մի բան, քան այս սողունը. գուցե վամպիր չղջիկներն այդ բանում գերազանցեն սրանց։ Ամենայն հավանականությամբ այդ վանողական ազդեցությունը ծագում էր նրանից, որ նրա դեմքի մասերն այնպես էին դասավորված իրար նկատմամբ, որ որոշ կողմերով պրոպորցիոնալ էին մարդու դեմքի մասերի դասավորմանը, և դրանից ստացվում էր այդ սոսկալի տպավորությունը։
 +
 +
Երկակենցաղ սողուններից ես գտա միայն մի փոքրիկ դոդոշ (Phryiliscus nigricans), որը վերին աստիճանի ուշագրավ է իր գույնով։ Եթե մի րոպե երևակայենք, որ այդ կենդանին նախ թաթախված է ամենասև թանաքի մեջ և ապա չորանալուց հետո նրան թույլ է արված սողալ վերին աստիճանի պայծառ կինովարով (խրուկ) թարմ ներկված տախտակի վրա, այնպես որ նրա ոտքերի ներբանները և փորի որոշ մասեր ներկվեն կարմիր գույնով, կստացվի այդ կենդանու կերպարանքի լավ պատկերը։ Եթե մինչև այժմ այդ տեսակն անուն չունի, ապահովաբար նա պետք է անվանվի Diabolicus (սատանա), որովհետև նա Եվայի ականջին քարոզելու համար հարմար դոդոշ է։ Իր սովորություններով փոխանակ գիշերային լինելու, ինչպես մյուս գորտերն են, և մեկուսացած խոնավ աղոտ տեղերում ապրելու, նա ցերեկվա շոգին սողում է չոր ավազաթմբերի և հարթավայրերի վրա, որտեղ չի կարելի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Անպայման նա իրեն անհրաժեշտ խոնավությունն ստանում է ցողից, և այս ցողը հավանորեն կլանվում է նրա մորթու միջոցով, որովհետև հայտնի է, որ այս սողունները մաշկով ներծծումներ անելու մեծ կարողություն ունեն։ Մալդոնադոյում ես հանդիպեցի այս գորտերից մեկին, որն այնպես չոր վայրում էր գտնվում, ինչպես Բահիա Բլանկայում եղածները. այդ դրությունից ազատելու համար ես նրան տարա մի փոքրիկ լճակ։ Այս կենդանին ոչ միայն չէր կարողանում լողալ, այլ մինչև անգամ կխեղդվեր, եթե չօգնեի նրան։
 +
 +
Մողեսներից կային բազմաթիվ տեսակներ, բայց դրանցից միայն մեկը (Proctotretus multimaculatus) նշանավոր է իր սովորություններով։ Նա ապրում է ծովափին մոտիկ մերկ ավազի վրա և իր պիսակավոր գույնի շնորհիվ, որտեղ թխագույն թեփիկները բծավորված են սպիտակ, դեղնավուն-կարմիր և աղտոտ կապույտ գույնով, հազիվ թե տարբերվի իր շրջապատի գետնից։ Վախեցնելիս նա փորձում է նկատվելուց խույս տալ՝ մեռած ձևանալով, որի ժամանակ նա տարածում է իր ոտքերը, սեղմում մարմինը և փակում աչքերը։ Եթե շարունակում են նրան նեղել, նա մեծ արագությամբ թաղվում է թույլ ավազի մեջ։ Այս մողեսն իր տափակ մարմնի և կարճ սրունքների պատճառով արագ վազել չի կարող։
 +
 +
Այստեղ ես հիշատակելու եմ Հարավային Ամերիկայի այդ մասի կենդանիների ձմեռային քնին վերաբերող մի քանի դիտողություններ։ Առաջին անգամ Բահիա Մլանկա ժամանելիս (1832 թ. սեպտեմբերի 7) մեզ այնպես թվաց, թե այս ավազոտ և չոր երկրին հազիվ թե բնությունը շնորհած լինի որևէ կենդանի։ Բայց գետինը վարելիս կիսաթմրած վիճակում դուրս եկան մի քանի միջատներ, մեծ սարդեր և մողեսներ։ Սեպտեմբերի 15-ին սկսեցին երևալ մի քանի կենդանիներ, իսկ 18-ին (գիշերահավասարից երեք օր առաջ) ամեն ինչ ազդարարում էր գարնան սկսվելը։ Դաշտերը զարդարված էին վարդագույն թրթնջուկի, վայրի ոլոռի, էնոթերների և խորդենու ծաղիկներով, իսկ թռչուններն սկսել էին ձու ածել։ Բազմաթիվ Lamellicotnia և Heteromera միջատներ (վերջիններս աչքի էին ընկնում իրենց խորը քանդակված մարմնով) դանդաղորեն սողում էին այս ու այն կողմ, իսկ մողեսները, ավազային հողի այս մշտական բնակիչները, նետի պես սլանում էին ամեն ուղղությամբ։ Առաջին տասնմեկ օրում, որի ժամանակ բնությունը քնած վիճակում էր գտնվում, միջին բարեխառնությունը, որը չափվում էր «Բիգլ»-ի վրա յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, 51°<ref>Այստեղ և այլ տեղերում բարեխառնության աստիճանները հաշված Ֆարենհայտով։ ''Ծ. Թ.''</ref> էր, իսկ կեսօրին հազիվ թե ջերմաստիճանը 55°-ից բարձր լիներ։ Հաջորդ տասնմեկ օրում, որի ընթացքում բոլոր կենդանի էակներն ավելի աշխուժանան, միջին բարեխառնությունը 58° էր, իսկ կեսօրներին՝ վաթսունի և յոթանասունի միջև։ Այսպիսով, միջին ջերմաստիճանի բարձրացումը 7-ով և կեսօրին ջերմաստիճանի մի փոքր ուժեղացումը բավական էր, որպեսզի բնության մեջ արթնացներ կյանքը։ Մոնտեվիդեոյում, որտեղից նոր էինք դուրս եկել, քսաներեք օրում՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 19-ը կատարված 276 չափումից ստացված միջին ջերմաստիճանը 58,4° էր, ամենատաք օրվա միջինը լինելով 60,5°, իսկ ամենացուրտ օրվանը՝ 46°։ Ջերմաստիճանի ամենացածր կետը 41,5°-ն էր, որը երբեմն կեսօրին բարձրանում էր 60°-ի կամ 70°-ի։ Այնուամենայնիվ այս բարձր ջերմաստիճանում գրեթե բոլոր բզեզները, սարդերի մի քանի սեռեր, խխունջներ և ցամաքային խեցիներ, գորտեր և մողեսներ թմրած վիճակում պառկած էին քարերի տակ։ Մինչդեռ Բահիա Բլանկայում, որը չորս աստիճան էլ հարավ է գտնվում, ուստի և ունի քիչ ավելի ցուրտ կլիմա, մենք տեսանք, որ այս նույն ջերմաստիճանը, որի մաքսիմումը այնքան էլ բարձր չէր լինում, բավական էր, որ արթնացներ կենդանի էակների բոլոր կարգերը։ Այդ ցույց է տալիս, թե ինչպես կենդանիներին քնից արթնացնելու. համար անհրաժեշտ խթանը ղեկավարվում է շրջանի սովորական կլիմայով և ոչ բացարձակ բարեխառնությունով։ Հայտնի է, որ արևադարձային շրջաններում կենդանիների քուն մտնելը, կամ ավելի ճիշտ՝ ամառային քունը որոշվում է ոչ թե ջերմաստիճանով, այլ խոնավության նվազման ժամանակներով։ Ռիո դե Ժանեյրոյի շրջակայքում ես սկզբում զարմանքով դիտում էի, թե ինչպես մի քանի փոսեր անձրևի ջրով լցվելուց մի քանի օր հետո նրանց մեջ հավաքվել էին բազմաթիվ լրիվ աճած խեցիներ և բզեզներ, որոնք այդ ժամանակ պետք է քնած լինեին։ Հումբոլտը պատմում է մի զարմանալի դեպք — մի անգամ հյուղակ են շինում այնպիսի մի վայրում, որտեղ չորացած տղմի մեջ թաղված է լինում մի փոքրիկ կոկորդիլոս։ Նա ավելացնում է, որ «հնդիկները հաճախ գտնում են բազմաթիվ բոաներ, որոնց նրանք անվանում են Uji կամ ջրային օձեր, միևնույն լեթարգիական վիճակում։ Նրանց վերակենդանացնելու համար պետք է նրանց գրգռել կամ ջրով թրջել»։
 +
 +
Ես հիշատակելու եմ նաև մի կենդանի ևս, մի զոոֆիտ (իմ կարծիքով՝ Virgularia Patagonica, ծսվափետրիկի մի տեսակը)։ Նա կազմված է բարակ, ուղիղ և մսոտ ցողունից՝ յուրաքանչյուր կողմի վրա ունենալով փոփոխակի շարքով պոլիպներ։ Այդ ցողունն ընգրկում է մի առաձգական քարային առանցք, որը լինում է ութ մատնաչափից մինչև երկու ոտնաչափ երկարության։ Ցողունի մի ծայրն ունի հատված ձև, իսկ մյուս ծայրը վերջանում է որդնաձև մսոտ հավելվածական մասով։ Քարոտ առանցքը, որը ցողունին ամրություն է տալիս, այս ծայրում վերածվում է մի սոսկ երակի՝ հատիկավոր նյութերով լցված։ Տեղատվությունների ժամանակ կարելի է տեսնել այս զոոֆիտներից հարյուրներ, որոնք խոզանի նման հատված ծայրերը մի քանի մատնաչափ վեր բռնած՝ ցցվում են ավազի տղմի մեջ։ Այդ ցցված ծայրերին դիպչելիս կամ նրանցից քաշելիս՝ նրանք հանկարծակի իրենց այնպիսի ուժով էին ներս քաշում, որ գրեթե ամբողջովին անհետանում էին տղմի մեջ։ Այս կատարելիս պետք է որ վերին աստիճանի առաձգական այդ առանցքը ներքևի ծայրում ծռվի, որտեղ նա բնականորեն քիչ կոր է, և ես կարծում եմ, որ զուտ այս առաձգականության շնորհիվ է, որ զոոֆիտը կարողանում է նորից բարձրանալ տղմի միջից։ Յուրաքանչյուր պոլիպ, որչափ էլ միացած լինի իր եղբայրների հետ, դարձյալ ունի իր առանձին բերանը, մարմինը և շոշափուկները։ Մի մեծ նմուշում այս պոլիպների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, սակայն մենք տեսնում ենք, որ նրանք բոլորը մի անգամից են շարժվում։ Ուրեմն նրանք ունեն նաև մի կենտրոնական առանցք, որը կապված է բարդ շրջանառություն ունեցող սիստեմի հետ, և ձվերն արտադրվում են բոլոր անհատներից անջատ մի օրգանում։<ref>Այն խոռոչները, որոնք սկսվում են ծայրի մսոտ խորշերից, լցված էին դեղին խյուսանման նյութով, որոնք միկրոսկոպի տակ ունեին արտաքո կարգի տեսք։ Այդ զանգվածը բաղկացած է կլորացրած, կիսաթափանց, անկանոն հատիկներից, որոնք համախմբվելով միասին կազմում են տարբեր մեծության մասնիկներ։ Այս բոլոր մասնիկները L առանձին հատիկներն ունեին արագ շարժվելու ունակություն, սովորաբար պտտվում էին տարբեր առանցքների շուրջը, բայց երբեմն այդ լինում էր առաջընթաց։ Շարժումը նկատելի էր շատ թույլ խոշորացման տակ, բայց մինչև անգամ ամենաբարձր խոշորացման տակ հնարավոր չէր լինում նրա պատճառը նկատել։ Նա խիստ տարբերվում էր այն հեղուկի շրջանառությունից, որը գտնվում է առաձգական տոպրակում, և վերջինս գտնվում է առանցքի բարակ վերջավորության վրա։ Մի ուրիշ անգամ ծովային փոքր կենդանիները միկրոսկոպի տակ անդամահատելիս ես նկատել եմ խյուսանման մասնիկներ. մի քանիսը բավականին մեծ լինելու պատճառով, հենց որ ազատվում էին, սկսում էին պտտել։ Չգիտեմ, թե որչափ եմ սխալվում, բայց ինձ միշտ այնպես է թվացել, որ այս գնդաձև խյուսային նյութը գտնվում էր ձվերի փոխարկվելու պրոցեսում։ Այս զոոֆիտի մոտ բոլոր նշաններն այդ էին ապացուցում։</ref> Գուցե մեկը հարցնի, թե ի՞նչ է անհատը։ Հաճախ, երբ կարդում ենք ծովային ճանապարհորդների տարօրինակ պատմությունները, շատ ենք ուզում իմանալ նրանց իսկությունը, և ես չեմ կասկածում, որ այս virgularia-ի սովորությունները պարզաբանում են այսպիսի պատմությունները։ Կապիտան Լանկաստերը 1601 թվին կատարած իր ծովային ճանապարհորդության մեջ<ref>Kerr’s „Collection of Voyages”, vol. VIII, p. 119.</ref> պատմում է, թե ինչպես Արևելյան Հնդկաստանի Սոմբրերո կղզու ավազոտ ափերին նա գտել է մի փոքրիկ ճյուղ, որն այնտեղ աճելիս է եղել ինչպես փոքրիկ ծառ։ «Այդ ծառը պոկելու փորձ կատարելիս,— ասում է նա, կուչ էր գալիս և անցնում գետնի տակ և մինչև ամուր չպահեինք նրան, նա աչքից կորչում էր։ Պոկելուց հետո պարզվում է, որ նրա արմատը կազմում է մի մեծ որդ, և որչափ ծառը մեծանում է, այնքան որդը փոքրանում է. և երբ հենց որ որդն ամբողջովին փոխվում է ծառի, արմատներ է թողնում դեպի գետին և այսպիսով դառնում մի մեծ բան։ Այս ձևափոխությունն իմ ամբողջ ճանապարհորդության մեջ տեսած ամենազարմանալի հրաշքներից մեկն էր։ Այս ծառը փոքր ժամանակ պոկելիս, կեղևը և տերևները հեռացնելիս և չորացնելիս դառնում է մի կարծր քար, որը շատ նման է սպիտակ կորալի, այսպիսով այս որդը երկու անգամ փոխում է իր բնույթը։ Սրանցից շատ նմուշներ մենք հավաքեցինք և բերինք տուն»։
 +
 +
Իմ Բահիա Բլանկա մնալու ժամանակամիջոցին, երբ սպասում էի «Բիգլ»-ին, այդ շրջանը գտնվում էր մշտական հուզված վիճակում, որն առաջանում էր գեներալ Ռոսասի և վայրենի հնդիկների խմբերի մեջ տեղի ունեցող պատերազմների և հաղթությունների մասին եղած տարաձայնություններից։ Մի օր լուր տարածվեց, որ Բուենոս Այրես գիծը կազմող պոստաներից մեկում գտնվող մի փոքր խումբ գտնվել է մինչև վերջին մարդն սպանված։ Մյուս օրը Կոլորադոյից այդ վայրը ժամանեցին երեք հարյուր մարդ, որոնք գտնվում էին հրամանատար Միրանդայի ղեկավարության ներքո։ Այս խմբի մեծ մասը կազմում էին հնդիկները (mansos, այսինքն ընտանի), որոնք պատկանում էին կասիկ Բերնանցիոյի ցեղին։ Նրանք գիշերն անցկացրին այստեղ, և հնարավոր չէր պատկերացնել ավելի անզուսպ և վայրենի մի բան, քան նրանց բացօթյա բանակատեղի տեսարանը։ Մի քանիսը խմեցին մինչև կատարելապես հարբելը, մյուսները կուլ էին տալիս ընթրիքի համար մորթված անասունների հոսող արյունը և ապա խմելուց հիվանդանալով՝ նորից ետ էին տալիս իրենց խմածը և թավալվում ապականության և թանձրացած արյան մեջ,
 +
<poem>
 +
 +
Nam simul expletus dapibus, vinoque sepultus
 +
Cerviсen inflexam posuit, jacuitque per antrum
 +
Immensus, saniem eructans, ac frusta cruenta
 +
Per somnum commixta mero.
 +
</poem>
 +
 +
Առավոտյան նրանք մեկնեցին դեպի սպանության վայրը՝ հրաման ստանալով հետևելու „rastro”-յին կամ հետքերին, եթե նույնիսկ այդ հետքերը շարունակվեն մինչև Չիլի։ Այնուհետև լսեցինք, որ վայրի հնդիկները փախել են մեծ պամպասները, և մի շարք պատճառներով նրանց հետքը կորել էր։ Մի ակնարկ այս ռաստրոյի (հետքերի) վրա բավական է, որպեսզի այս մարդկանց համար պարզվի մի ամբողջ պատմություն։ Ասենք՝ թե սրանք քննում են հազար ձիու հետք, նրանք շուտով կգտնենք թե այդ ձիերից քանիսն են հեծած, նկատի ունենալով քառասմբակ գնացող ձիերի թիվը, հետքերի խորությունից նրանք իմանում են, թե քանի բեռնավորված ձիեր կան։ Քայլերի անկանոնությունից գուշակում են հոգնածների թիվը, կերակուրը եփելու, պատրաստելու եղանակից՝ հետապնդվողների շտապողականությունը, հետքերի ընդհանուր տեսքից՝ նրանց այդտեղից անցնելու ժամանակը։ Նրանց համար տասն օրվա կամ երկու շաբաթվա հետքը բոլորովին թարմ է համարվում և կարելի է հետապնդել։ Մենք լսեցինք, որ Միրանդան Սիերա Վենտանայի արևմտյան ծայրից դուրս գալով՝ ուղիղ գծով հասել էր Չոլեչել կղզին, որը գտնվում է Ռիո Նեգրոյից յոթանասուն փարսախ վերև։ Այս հեռավորությունը կազմում է երկու հարյուրից երեք հարյուր մղոն և անցնում է այնպիսի վայրերով, որ բոլորովին անծանոթ է։ Արդյոք աշխարհում մի այլ տեղ գոյություն ունի՞ զինվորների այսպիսի անկախ խումբ։ Արևն ունենալով որպես առաջնորդ, մատակ ձիերի միսը՝ որպես սնունդ, թամբաշորը՝ որպես անկողին, և քանի դեռ գտնում են քիչ ջուր, այս մարդիկ կգնան մինչև աշխարհի վերջը։
 +
 +
Մի քանի օրից հետո տեսա այս բանդիտանման զինվորների մի այլ խումբ, որոնք արշավում էին փոքր սալինաների (աղային լիճ) շուրջը գտնվող հնդիկների մի ցեղի վրա։ Նրանց մատնել էր գերի վերցված մի կասիկ։ Այն սպանացին, որը բերել էր այս արշավախմբի հրամանները, մի շատ ինտելիգենտ մարդ էր։ Նա ինձ պատմեց վերջին կռվի մասին, որտեղ եղել էր և ինքը։ Մի քանի գերի վերցրած հնդիկներ որոշ տեղեկություններ են տալիս Կոլորադոյից հյուսիս ապրող մի խումբ հնդիկների մասին. ուղարկում են երկու հարյուր զինվոր։ Այս զինվորները հնդիկներին հայտնաբերում են նրանց ձիերի սմբակներից առաջացած փոշու ամպի միջոցով. այդ պահին հնդիկները գտնվելիս են լինում ճանապարհորդության մեջ։ Այդ շրջանն ամայի էր և լեռնոտ, և պետք է որ նա գտնվեր խորքերում, որովհետև այնտեղից երևացել են Կորդիլյերները։ Հնդիկները, մարդ, կին և երեխա, բոլորը միասին կազմել են թվով հարյուր տասը մարդ, և նրանք բոլորն էլ գերի են բռնվում կամ սպանվում, որովհետև զինվորները սրի են քաշում բոլորին։ Հնդիկները այժմ այնպես են սարսափահար եղել, որ ոչ մի միացյալ դիմադրություն չեն ցույց տալիս, յուրաքանչյուրն աշխատում է իր գլուխն ազատել փախչելով, լքելով մինչև անգամ իր կնոջը և երեխաներին, բայց երբ նրանց հետևից հասնում են, վայրի կենդանիների նման նրանք կռվում են որևէ թվի դեմ մինչև վերջին վայրկյանը։ Նա պատմում էր, որ մի մեռնող հնդիկ իր ատամներով բռնած է լինում իր հակառակորդի բութ մատը. նրա աչքը հանում են, բայց նա դեռ մատը բաց չի թողնում։ Մի այլ հնդիկ, որը վիրավորված է լինում և մեռած է ձևանում, պատրաստ է պահում դանակը մի մահացու հարված ևս տալու համար։ Ինձ պատմողն այնուհետև ավելացրեց, որ երբ նա հետապնդելիս է լինում մի հնդիկի, հնդիկը գթություն է աղերսում, միաժամանակ ծածուկ արձակում մեջքից բոլասը, նպատակ ունենալով պտտեցնել այն իր գլխավերևը և խփել իր հալածողին։ «Այնուամենայնիվ ես իմ սրով գետին գլորեցի նրան և ցած իջնելով ձիուց՝ նրա վիզը կտրեցի իմ դանակով»։ Այս մի վերին աստիճանի մռայլ պատկեր է, բայց որչափ ավելի ցնցող է այն անառարկելի փաստը, որ քսան տարեկանից վեր տեսք ունեցող բոլոր կանանց սպանացիները կոտորում են շատ սառնարյուն կերպով։ Երբ ես բացագանչեցի, որ այս վերին աստիճանի վայրագ, ոչ մարդկային գործ է, նա պատասխանեց. «Ինչո՞ւ, ի՞նչ կարելի է անել, չէ որ նրանք այնքա՜ն արագ են բազմանում»։
 +
 +
Այստեղ ամեն ոք լրիվ համոզված է, որ այս ամենաարդարացի պատերազմն է, որովհետև նա ուղղված է բարբարոսների դեմ։ Ո՞վ կարող էր հավատալ այս դարում, որ այսպիսի գազանություններ կարող էին տեղի ունենալ քրիստոնյա քաղաքակիրթ երկրում։ Սպանացիները հնդիկների երեխաներին չեն սպանում, գերադասում են նրանց վաճառել սպիտակներին որպես ծառաներ, այսինքն որպես ստրուկներ։
 +
 +
Կռվում չորս հնդիկ փախչում են միասին։ Նրանց հետապնդում են, մեկին սպանում, իսկ մյուս երեքին բոնում կենդանի։ Պարզվում է, որ սրանք ընդհանուր պաշտպանության նպատակի համար Կորդիլյերների մոտ հավաքված մեծ թվով հնդիկների պատգամավորներ են։ Այն ցեղը, որի մոտ ուղարկված էին այս հնդիկները, հավաքվել էր մի մեծ խորհրդակցության. մատակ ձիերի մսից կազմված խնջույքը պատրաստ է լինում, և պատրաստվում են պարի։ Պատգամավորներն առավոտյան պետք է վերադառնային Կորդիլյերները։ Սրանք գեղեցիկ տղամարդիկ են լինում, շատ գեղեցիկ, ունենալով ավելի քան վեց ոտնաչափ հասակ, և բոլորն էլ հազիվ երեսուն տարեկան։ Իհարկե, կենդանի մնացած երեք մարդն ունեին շատ արժեքավոր տեղեկսւթյուններ, և այդ գաղտնիքները նրանցից կորզելու համար նրանց շարում են մի գծի վրա։ Առաջին երկուսը հարցաքննվելիս պատասխանում են՝ „No sé” (չգիտեմ) և մեկը մյուսի հետևից գնդակահարվում։ Երրորդը նույնպես ասում է „No sé”, ավելացնելով՝ «Կրակեցե՛ք, ես տղամարդ եմ և կարող եմ մեռնել»։ Նրանք չուզեցին ասել և ոչ մի բառ, որը կարող էր վնասել իրենց երկրի ընդհանուր, միացյալ գործին։ Վերևում հիշատակված կասիկի վերաբերմունքը բոլորովին տարբեր էր. նա իր կյանքը փրկեց՝ մտադրված պատերազմի ծրագիրը և Անդերում իրար միանալու վայրը հայտնելով։ Կարծում էին, որ այնտեղ արդեն հավաքվել են վեց կամ յոթ հարյուր հնդիկ և ամառը նրանց թիվը կարող էր կրկնապատկվել։ Հնդիկները պետք է nր դեսպաններ ուղարկած լինեին Բահիա Բլանկայի մոտ գտնվող փոքր սալինաների ցեղերի մոտ, որոնց, ինչպես ասացի վերևում, մատնել էր այս նույն կասիկը։ Այսպիսով հաղորդակցությունը հնդիկների միջև տարածվում էր Կորդիլյերներից մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։
 +
 +
Գեներալ Ռոսասի ծրագիրն է կոտորել բոլոր թափառաշրջիկներին, իսկ մնացածներին քշելով մի ընդհանուր վայր՝ ամառը Չիլիի օգնությամբ նրանց բոլորի վրա կազմակերպել մի ընդհանուր հարձակում։ Այս գործողությունը կրկնվելու է հաջորդ երեք տարիներում։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարձակման ժամանակն ընտրված է ամառը սոսկ այն պատճառով, որ այդ հարթավայրերն ամառն անջուր են լինում, և հնդիկները կարող են ճանապարհորդել որոշ ուղղություններով միայն։ Հնդիկների փախուստը Ռիո Նեգրոյից հարավ, որտեղ շնորհիվ այդ երկրի ընդարձակության նրանք կարող են ապահով լինել, խափանվում է տեհուելչեսների հետ կապված մի դաշնադրությամբ, որի համաձայն գետից հարավ անցնող յուրաքանչյուր հնդիկի ոչնչացման համար Ռոսասը վճարում է որոշ գումար, իսկ եթե նրանք չկատարեն այս պարտավորությունները, իրենք ևս կենթարկվեն բնաջնջման։ Պատերազմը շատ ուժեղ է գլխավորապես Կորդիլյերներին մոտիկ գտնվող հնդիկների դեմ, որովհետև արևելյան կողմում հնդիկ ցեղերից շատերը Ռոսասի հետ միասին կռվում են մյուս հնդիկների դեմ։ Այնուամենայնիվ այս գեներալը, լորդ Չեսթերֆիլդի նման մտածելով, որ այսօրվա իր բարեկամները վաղը, կարող են իր թշնամիները լինել, նրանց միշտ կռվի առաջին շարքերն է ուղարկում՝ նպատակ ունենալով այսպիսով նվազեցնել նրանց թիվը։ Հարավային Ամերիկայից մեկնելուց հետո մենք լսեցինք, որ հնդիկների բնաջնջման այս պատերազմն ամբողջովին ձախողել է։
 +
 +
Այդ կռվում գերի վերցրած աղջիկների մեջ կային երկու շատ գեղեցիկ սպաուհի, որոնք փոքր ժամանակ տարվել էին հնդիկների կողմից այժմ խոսում էին միայն հնդիկների լեզվով։ Նրանց ցուցմունքներից երևում էր, որ նրանք պետք է եկած լինեին Սալտայից,— մի տարածություն, որն ուղիղ գծով կլինի մոտ հազար մղոն։ Այս փաստը ցույց է տալիս, թե ի՜նչպիսի, ընդարձակ տարածության վրա են թափառում հնդիկները։ Չնայած այդ տերիտորիայի ընդարձակության, ես կարծում եմ, որ կես դար հետո Ռիո Նեգրոյից հյուսիս ոչ մի հնդիկ չի մնա։ Պատերազմն այնպես արյունոտ է, որ երկար շարունակվել չի կարող։ Քրիստոնյաները չեն խնայում և ոչ մի հնդիկի, նույն բանը կատարվում է և հնդիկների կողմից։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպես հնդիկներն անընդհատ տեղի են տվել սպանացի նվաճողների առջև։ Շիրդելն<ref>Purchas’s „Collection of Vojages”. կարծում եմ, որ իրական թիվը 1537-ն է։</ref> ասում է, որ 1535 թվին Բուենոս Այրհսի հիմնադրման ժամանակ այդ շրջանում կային երկու կամ երեք հազար բնակիչ ունեցող գյուղեր։ Մինչև անգամ Ֆալկոնեըի ժամանակ (1750) հնդիկներն արշավանքներ էին կատարում մինչև Լուքսան, Արեկո և Արեցիֆե, իսկ այժմ նրանք քշված են Սալադոյից էլ այն կողմը։ Ոչ միայն ոչնչացել են ամբողջ ցեղեր, այլ մնացածներն է՛լ ավելի են բարբարոսացել, փոխանակ գյուղերում ապրելու և ձկնորսությամբ ու որսորդությամբ զբաղվելու, նրանք այժմ թափառում են բաց դաշտերում՝ չունենալով ոչ տուն և ոչ էլ որոշակի զբաղմունք։ Ես լսեցի նաև մի շարք մանրամասնություններ մի կռվի մ ասին, որը տեղի էր ունեցել հիշատակված կռվից մի քանի շաբաթ առաջ Չոլեչելում։ Այս տեղը վերին աստիճանի կարևոր մի կայան է, որովհետև այստեղից անցնում են ձիերը (Ռիո Նեգրո գետով), հետևաբար և որոշ ժամանակ նա բանակի մի դիվիզիայի շտաբն էր հանդիսանում։ Երբ առաջին անգամ զինվորական խմբերը երևում են այստեղ, նրանք տեղում գտնում են հնդիկների մի ցեղ, որոնցից սպանում են քսան-երեսուն մարդ։ Ցեղի առաջնորդը՝ կասիկն այնպիսի ճարպկությամբ էր փախել, որ զարմացրել էր բոլորին։ Առաջնորդ հնդիկները սովորաբար ունենում են երկու ընտրված ձի, որոնց նրանք միշտ պահում են պատրաստ վիճակում՝ խիստ անհրաժեշտ պարագայի համար։ Սրանցից մեկին — մի ծերացած սպիտակ ձի — հեծնում է կասիկը՝ իր հետ վերցնելով իր փոքրիկ որդուն։ Ձին ոչ թամբ է ունենում, ոչ սանձ։ Գնդակներից ապահով լինելու համար այդ հնդիկը ձին հեծնում է իր ազգին հատուկ ձևով, այն է՝ մի ձեռքով փաթաթվում է ձիու վզին և մի ոտն էլ դնում կռնակին։ Այսպես կախված մի կողմով նա սկսում է շոյել ձիու գլուխը և խոսել նրա ականջին։ Նրան հալածողների գործադրած բոլոր ջանքերը և միջոցները, ինչպես և հրամանատարի երեք անգամ ձի փոխելն իզուր են անցնում։ Ծեր հնդիկ հայրը և իր որդին փախչում են և ազատվում։ Ւ՜նչպիսի գեղեցիկ պատկեր է ստացվում մարդու մտքում — ծեր մարդու և իր փոքրիկ որդու բրոնզանման կերպարանքը, հեծած, Մազեպայի նման, սպիտակ ձիու վրա, հետևում թողնելով իրեն հալածողների խմբերը։
 +
 +
Մի օր ես տեսա մի զինվոր, որը կայծքարի կտորով կրակ էր առաջացնում. ես անմիջապես նկատեցի, որ այդ կայծքարը եղել է նետի գլխի մի մասը։ Նա ինձ ասաց, որ այդ քարը գտնվել է Չոլեչել կղզու շրջակայքում, և այնտեղ դրանից շատ կա։ Նա ուներ երկուսից-երեք մատնաչափ երկարություն, երկու անգամ ավելի մեծ, քան այժմ Հրո Երկրում գործածվող կայծքարերն են։ Նա պատրաստված էր անթափանց, կաթնագույն քարից, բայց նրա ծայրը և կարթերը դիտմամբ կոտրել էին։ Լավ հայտնի է, որ պամպասների հնդիկներից ոչ ոք նետ ու աղեղ չի գործածում, իմ կարծիքով միայն բացառություն է կազմում Բանդա Օրիենտալում գտնվող մի փոքրիկ ցեղ, բայց սրանք պամպասների հնդիկներից չափազանց հեռու են ու բաժանված և շատ մոտիկ են այն ցեղերին, որոնք ապրում են անտառներում և տարածություններն անցնում են ոտքով։ Ուստի պետք է եզրակացնել, որ այս նետի գլուխները հին ժամանակներում<ref>Ազարան մինչև անգամ կասկածում է, թե երբևէ պամպասների հնդիկները կարող էին աղեղ գործածած լինել։</ref> հնդիկների գործածած զենքերի մնացորդներն են, որոնք գոյություն են ունեցել նախքան Հարավային Ամերիկա ձի ներմուծելը, որը նրանց սովորությունների մեջ մեծ փոփոխություններ առաջացրեց։
  
  

21:53, 20 Ապրիլի 2016-ի տարբերակ

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

հեղինակ՝ Չարլզ Դարվին
թարգմանիչ՝ Ս. Ալեմյան (անգլերենից)
աղբյուր՝ «Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով»



ՕՐԱԳԻՐ

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏ ՅԱԳՈ — ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂԶԻՆԵՐ

Պորտո Պրաիա.— Ռիբեյրա Գրանդե.— Մթնոլորտային փոշի՝ ինֆուզորիաներով.— Ծովային մի խխունջ (Aplysia) և թանաքաձկան սովորությունները.— Սուրբ Պողոսի ժայռերը՝ ոչ հրաբխային.— Յուրահատուկ կեղևարկումներ.— Միջատները որպես կղզիների առաջին բնակիչներ.— Ֆերնանդո Նորոնյա.— Բահիա.— Հղկված ժայռեր.— Երկատամ ձկան (Diodon) սովորությունները.— Ծովային ջրիմուռներ և ինֆուզորիաներ.— Ծովի երանգավորման պատճառները։


«Բիգլ» նավը՝ նորին վեհափառության տասը թնդանոթակիր մի բրիգ (երկկայմ նավ)՝ կապիտան Ռ. Ն. Ֆից Ռոյի հրամանատարությամբ, հարավ-արևմտյան ուժգին քամիներից երկու անգամ ետ մղվելուց հետո, 1831 թվականի դեկտեմբերի 27-ին դուրս եկավ Դևոնպորտ նավահանգստից։ Մեր էքսպեդիցիայի նպատակն էր՝ լրացնել Պատագոնիայի և Հրո Երկրի քարտեզահանումները, որ սկսել էր կապիտան Կինգը (1826—30 թվականներին), քարտեզահանել Չիլիի և Պերուի ափերը, խաղաղ-օվկիանոսյան մի քանի կղզիներ և տանել աշխարհի շուրջը քրոնոմետրական չափումների մի շղթա։ Հունվարի 6-ին հասանք Տեներիֆ, բայց մեղ թույլ չտվին ափ իջնել. վախենում էին, թե մեզ հետ խոլերա կարող էինք բերած լինել։ Հաջորդ առավոտը տեսանք Գրան Կանարիա կղզու, խորտուբորտ ուրվագծի հետևից բարձրացող արեգակը և Տեներիֆի գագաթի հանկարծակի լուսավորումը, մինչ ստորին մասերը ծածկված էին նոսր ամպերով։ Այս առաջինն էր այն բազմաթիվ բերկրալի օրերից, որոնք երբեք չեն մոռացվելու։ 1832 թվականի հունվարի 16-ին խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի գլխավոր կղզի Սանտ Յագոյի Պորտո Պրաիա քաղաքի մոտ։

Ծովից Դիտելիս Պորտո Պրաիայի շրջակայքը ամայի տեսք ունի։ Անցած դարաշրջանի հրաբխային կրակները և տրոպիկական արևի կիզիչ ճառագայթները շատ տեղերում հողը դարձրել են անբերրի։ Այդ վայրը ներկայացնում է հետզհետե բարձրացող աստիճանաձև, սարահարթներ, որոնց վրա այստեղ և այնտեղ ցրված են հատված կատարներով կոնաձև բլուրներ, իսկ հեռվում հորիզոնը եզերված է ավելի բարձր սարերի մի անկանոն շղթայով։ Այս մշուշոտ մթնոլորտի միջից երևացող տեսարանը չափազանց հետաքրքրական է։ Երբ մեկը, ծովից նոր ափ իջած, առաջին անգամ քայլում է կոկոսյան արմավենիների պուրակի միջով, հազիվ թե, բացի իր երջանկությունից, մտածի մի որևէ այլ բանի մասին։ Կղզին ինքնին ընդհանրապես կարող է շատ անհետաքրքրական լինեի բայց անգլիական տեսարանների վարժված մարդու վրա այդ բոլորովին չոր, անբերրի ցամաքի նոր տեսքն ավելի մեծ տպավորություն է գործում, քան կարող էր գործել, եթե հարուստ բուսականություն ունենար։ Լավայով ծածկված ընդարձակ հարթությունների վրա գտնվում են հատուկենտ կանաչ տերևներ, այնուամենայնիվ այնտեղ կարողանում են իրենց գոյությունը պահպանել այծերի հոտեր, որոնց հետ նաև մի քանի կով։ Անձրև գալիս է շատ հազվադեպ, բայց տարվա որոշ կարճ ժամանակաշրջանում թափվում են հորդառատ անձրևներ, որոնց անմիջապես հաջորդում է մի շրջան, երբ ամեն մի ճեղքից երևում են վտիտ բույսեր։ Սրանք շուտով չորանում են, և այս չորացած բնական կերից է կախված կենդանիների գոյությունը։ Այդ տարին անձրև բոլորովին չէր եկել։ Կղզին հայտնագործվելու ժամանակ Պորտո Պրաիայի անմիջական շրջակայքը ծածկված է եղել ծառերով[1], որոնց անհոգ ոչնչացումն այստեղ, ինչպես և Սուրբ Հեղինեի կղզում և Կանարյան մի քանի կղզիներում, առաջացրել է այս չոր և անբերրի վիճակը։ Լայն ու հարթ հատակով հովիտները, որոնցից շատերը անձրևային եղանակներին կարճ ժամանակով ծառայում են որպես հրանցքներ, ծածկված են անտերև թփերի մացառուտներով։ Այս հովտում շատ քիչ կենդանի էակներ են ապրում։ Այս տեղի ամենատարածված թռչունն ալկիոնն (Dacelo Iagoensis) է, որը հանգիստ նստում է գյանագերչակի ճյուղերին և այնտեղից մերթընդմերթ նետվում մորեխների և մողեսների վրա։ Նրա փետուրների գույնը պայծառ է, բայց եվրոպական տեսակների չափ գեղեցիկ չէ, իր թռիչքով, շարժուձևով, բնակության տեղով, որ սովորաբար ամենաչոր հովիտներն են լինում, նույնպես մեծ չափով տարբերվում է եվրոպական տեսակներից։

Մի օր երկու սպա և ես ձիով գնացինք Ռիբեյրա Գրանդե գյուղը, որր գտնվում է Պորտո Պրաիայի արևելյան կողմում, մի քանի մղոն հեռավորության վրա։ Մինչև Սուրբ Մարտին հովիտը հասնելը շրջապատը ներկայացնում Էր սովորական թուխ տեսքով մի տաղտկալի տարածություն, բայց այստեղ մի շատ փոքրիկ առվակ իր եզերքների վրա առաջացրել էր թարմացնող փարթամ բուսականություն։ Մի ժամում հասանք Ռիբեյրա Գրանդե և զարմացել էինք՝ տեսնելով ավերված մի մեծ բերդ և մի մայր եկեղեցի։ Այս փոքրիկ քաղաքը, քանի դեռ նրա նավահանգիստը ավազով լցված չէր, կղզու ամենագլխավոր վայրն էր, այժմ նրա տեսքը, թեև բավականին տխուր, բայց գեղանկար է։ Մեզ առաջնորդելու համար մեզ հետ վերցնելով մի սևամորթ քահանայի և որպես թարգման՝ մի սպանացու, որը մասնակցել էր թերակղզու կռիվներին,[2] այցելեցինք մի շարք շենքեր, որոնց էական մասը կազմում էր մի հին եկեղեցի։ Այստեղ են թաղվել կղզիների նահանգապետները և ընդհանուր հրամանատարները։ Տապանաքարերից մի քանիսի վրա կային 16-րդ դարի արձանագրություններ։[3] Այս մեկուսացած վայրի միակ բաները, որոնք մեղ հիշեցնում էին Եվրոպան, հեբալդական զարդերն էին։ Եկեղեցին կամ մատուռը կազմում էր քառանկյունու մի կողմր, որի մեջտեղից բարձրանում էր բանանի թփերի մի մեծ խուրձ։ Մյուս կողմում գտնվում էր մի անկելանոց, որն ուներ մոտավորապես տասներկու բնակիչ՝ ողորմելի տեսքով։

Վերադարձանք հյուրանոց ճաշելու։ Տղամարդկանց, կանանց և երեխաների մի մեծ բազմություն հավաքվել էր մեզ դիտելու։ Նրանք բոլորն էլ սաթի նման սև էին։ Մեր ուղեկիցները չափազանց ուրախ էին, և ինչ որ ասում էինք կամ անում՝ նրանց բարձր ծիծաղ էր պատճառում։ Քաղաքից հեռանալուց առաջ այցելեցինք մայր եկեղեցին։ Նա փոքրիկ եկեղեցու չափ հարուստ չի երևում, բայց կարող է պարծենալ իր փոքր երգեհոնով, որը եզակիորեն աններդաշնակ աղմուկ էր առաջացնում։ Մեր առաջնորդ սևամորթ քահանային ընծայեցինք մի քանի շիլինգ,[4] իսկ սպանացին, շոյելով նրա գլուխը, մի առանձին պարզությամբ ասաց, որ ինքը կարծում է, թե նրա սև գույնը մեծ դժբախտություն չի հանդիսանում։ Մենք վերադարձանք Պորտո Պրաիա այնքան արագ, որքան մեր ձիերը կարող էին վազել։

Մի այլ օր դուրս եկանք դեպի Սան Դոմինգո գյուղը, որը գտնվում էր կղզու մոտավորապես կենտրոնում։ Մեր անցած փոքր հարթավայրի վրա աճում էին մի քանի գաճաճ ակացիաներ։ Նրանց գագաթները շարունակ փչող պասատ քամիներից ծռվել էին։ Տարօրինակ կերպով նրանցից մի քանիսը իրենց բների հետ նույնիսկ կազմել էին ուղիղ անկյուն։ Ճյուղերի ուղղությունը ճիշտ հյուսիս, հյուսիս-արևելք, և հարավ, հարավ-արևմուտք էր, և այս բնական հողմացույցները պետք է որ ցույց տան պասատ քամու ուժի տիրապետող ուղղությունը։ Մարդկանց ճանապարհորդությունն այնքան քիչ ազդեցություն էր թողել լերկ գետնի վրա, որ մենք մեր ճանապարհը կորցրած, բռնել էինք Ֆուենտես գյուղի ուղին։ Մինչև Ֆուենտես հասնելը ոչինչ չէինք իմացել այդ մասին և հետագայում ուրախ էինք, որ սխալվել էինք։ Ֆուենտեսը փոքրիկ գետակով մի գեղեցիկ գյուղ է։ Թվում էր, թե այստեղ ամեն ինչ լավ է բարգավաճում, բացի իր բնակիչներից, որոնք ամենից հաջողը պետք է լինեին։ Ամբողջովին մերկ և չափազանց թշվառ տեսքով սև երեխաներն իրենց մարմնի կեսի մեծությունն ունեցող խրձերով փայտ էին կրում։ Ֆուենտեսի մոտ մենք տեսանք գվինեական հավերի մի մեծ երամ՝ մոտավորապես 50—60 հատ։ Նրանք չափազանց զգուշ էին, և հնարավոր չէր նրանց մոտենալ։ Նրանք խույս էին տալիս մեզնից և գլուխները բարձր՝ վազում էին սեպտեմբերյան անձրևային օրերի կաքավների նման. երբ հետևեցինք, նրանք հեշտությամբ թռան։

Սան Դոմինգոյի տեսարանն ունի բոլորովին անսպասելի գեղեցկություն, նկատի ունենալով կղզու մնացած մասերի ընդհանուր մռայլ պատկերը։ Գյուղը զետեղված է մի հովտում՝ շերտավոր լավայի ցցուն և բարձր պատերով շրջապատված։ Սև ժայռերը կատարյալ հակապատկեր են ներկայացնում շրջապատի կանաչ, շքեղ բուսականության, որն աճում է վտիտ փոքրիկ առվակի եզրին։ Պատահականորեն այդ օրը տոնական էր, և գյուղը լցված էր մարդկանցով։ Վերադարձին հանդիպեցինք մի խումբ, մոտավորապես քսան, երիտասարդ սևամորթ աղջիկների, որոնք հագնված էին ընտիր ճաշակով։ Նրանց սև մաշկը և ձյան պես սպիտակ զգեստները գլխի բազմերանգ շորերի և մեծ շալերի հետ հակապատկեր էին կազմում։ Հենց որ մոտեցանք նրանց, բոլորը հանկարծակի շուռ եկան և ճանապարհը ծածկելով իրենց շալերով՝ մեծ եռանդով սկսեցին երգել մի վայրենի երգ, պահելով տակտը՝ ձեռքերն ազդրերին խփելով։ Մենք նրանց գցեցինք մի քանի մետաղադրամ, որն ընդունեցին ուրախության ճիչերով, և երբ հեռացանք նրանցից՝ կրկնապատկեցին իրենց երգի ձայնը։

Մի առավոտ տեսարանը բացառիկ պարզ էր։ Հեռավոր լեռներն ամենասուր գծերով պատկերանում էին մուգ-կապույտ ամպերի ծանր թմբերի վրա։ Այդ երևույթից և Անգլիայում պատահող նույնօրինակ դեպքերից դատելով՝ ենթադրեցիք որ օդը հագեցած է խոնավությամբ։ Սակայն փաստը բոլորովին հակառակը դուրս եկավ։ Խոնավաչափը ցույց էր տալիս օդի ջերմաստիճանի և ցողի կետի միջև 20,6 աստիճանի տարբերություն։ Այս տարբերությունը նախորդ առավոտվա իմ դիտած տարբերությունից մոտավորապես երկու անգամ մեծ էր։ Մթնոլորտային այս անսովոր չորության հետ միասին տեղի էին ունենում կայծերի շարունակվող փայլատակումներ։ Արտասովոր դեպք չէ՞ արդյոք այսպիսի եղանակին մթնոլորտի այդ աստիճան թափանցիկ լինելը։

Ընդհանրապես մթնոլորտն այստեղ մշուշոտ է, և սրա պատճառն ընկնող անշոշափելի նուրբ փոշին է, որը, ինչպես պարզվեց, քիչ չափով վնասել էր մեր աստղագիտական գործիքներին։ Պորտո Պրաիայում խարիսխ գցելու նախորդ առավոտը ես մի փոքրիկ ծրարի մեջ հավաքել էի այս թխագույն նուրբ փոշուց, որն, ըստ երևույթին, ֆիլտրվել էր՝ քամու միջոցով կայմի գլխի հողմացույցի բարակ շղարշից անցնելով։ Մր. Լայելը նույնպես տվել է ինձ չորս ծրար այս փոշուց, որ թափվել է մի նավի վրա, այս կղզիներից մի քանի հարյուր մղոն դեպի հյուսիս։ Պրոֆեսոր Էրենբերգը[5] գտնում է, որ այս փոշին մեծ մասամբ կազմված է սիլիցիումային վահան ունեցող ինֆուզորիաներից և բույսերի սիլիցիումային հյուսվածքներից։ Իմ ուղարկած հինգ փոքրիկ ծրարներում նա գտել է ոչ պակաս քան վաթսունյոթ տարբեր օրգանական ձևեր։ Բացառությամբ երկու ծովային տեսակների, մնացած բոլոր ինֆուզորիաները բնակվում են անուշ ջրերում։ Ես գտել եմ ոչ պակաս քան տասնհինգ տարբեր տեղեկագրեր, որոնք վերաբերում են Ատլանտյան օվկիանոսի ափերից հեռու լողացող նավերի վրա թափվող փոշուն։ Նկատի ունենալով քամու ուղղությունը նրա թափվելու ժամանակ և այն, որ նա թափվում է այն ամիսներին, երբ, հայտնի է, հարմատանը (ջերմաշունչ քամի) փոշու ամպեր է բարձրացնում վերև՝ մթնոլորտի մեջ, կարելի է վստահորեն ասել, որ այս ամբողջ փոշին դալիս է Աֆրիկայից։ Սակայն մենք կանգնում ենք մի եզակի փաստի առաջ. թեև պրոֆեսոր Էրենբերգը ճանաչում է բազմաթիվ ինֆուզորիաներ, որոնք յուրահատուկ են Աֆրիկային, բայց իմ ուղարկած փոշու մեջ այդ աֆրիկյան ինֆուզորիաներից ոչ մեկը նա չի գտել. ընդհակառակը, նա գտել է դրանց մեջ երկու տեսակ, որոնք, որքան իրեն հայտնի է, ապրում են միայն հարավային Ամերիկայում։ Այնքան առատ է թափվում այս փոշին, որ աղտոտում է նավի վրա գտնվող բոլոր իրերը և վնասում մարդկանց աչքերը. մինչև անգամ եղել են դեպքեր, երբ մթնոլորտի աղոտության պատճառով նավերն ընկել են ծանծաղուտները։ Հաճախ այդ փոշին թափվել է այնպիսի նավերի վրա, որոնք մի քանի հարյուր կամ մինչև անգամ հազար մղոնից ավելի հեռու են եղել Աֆրիկայի ափերից և գտնվել են այնպիսի կետերում, որոնք հյուսիս-հարավ ուղղությամբ իրարից հազար վեց հարյուր մղոն հեռավորություն են ունեցել։ Ցամաքից երեք հարյուր մղոն հեռու գտնվող մի նավի վրայից հավաքած փոշու մեջ մեծ զարմանքով գտա նուրբ նյութի հետ խառնված քարի մասնիկներ, որոնք մեկ քառակուսի մատնաչափի հազարերորդական մասից մեծ էին։ Այս փաստից հետո զարմանալի չպետք է լինի անհամեմատ ծանր և թեթև կրիպտոգամային բույսերի սպորների դիֆուզիան։

Այս կղզու բնապատմության ամենահետաքրքրական մասը նրա գեոլոգիան է։ Նավահանգիստը մտնելիս կարելի է տեսնել ծովափի ժայռի մակերեսին մի կատարյալ հորիզոնական սպիտակ երիզ, որը մի քանի մղոն տարածվում է ափի երկայնքով, և որի բարձրությունը ծովի մակերևույթից մոտավորապես քառասուն հինգ ոտնաչափ է։ Հետազոտությունից պարզվում է, որ այս սպիտակ շերտը բաղկացած է կրային նյութից, որի մեջ ներփակված են բազմաթիվ խեցիներ, որոնց մեծ մասը կամ բոլորը պատկանում են այն տեսակներին, որոնք ներկայումս էլ ապրում են հարևան ափում։ Այս շերտը նստել է հրաբխային հին ապառների վրա և ծածկվել է բազալտի մի հոսքով, որը պետք է ծովը հոսած լինի այն ժամանակ, երբ սպիտակ խեցային շերտը գտնվելիս է եղել ծովի հատակին։ Հետաքրքրական է դիտել այն փոփոխությունները, որոնք ծածկող լավայի ջերմությունից առաջացել են այս խրխիր զանգվածի վրա, որը որոշ մասերում փոխարկվել է բյուրեղային, իսկ մյուս մասերում՝ հոծ բծավոր կրաքարի։ Երբ այդ կրաքարը ներփակվել է լավայի հոսքի ստորին մակերևույթի շլականման բեկորներում, նա փոխարկվել է արագոնիտի նմանվող գեղեցիկ, ճառագայթաձև թելերի խուրձերի։ Լավայի շերտերը փոքր թեքության հաջորդական հարթություններով բարձրանում են դեպի կղզու խորքերը, որտեղով սկզբում ընթացել են այդ հալված քարի հեղեղները։ Ես կարծում եմ, որ Սանտ Յագոյի որևէ մասում պատմական ժամանակաշրջանների ընթացքում հրաբխային գործունեության, ոչ մի նշան չի ցուցաբերվել։ Մինչև անգամ բազմաթիվ կարմիր, մոխրագույն բլուրների գագաթների վրա խառնարանի ձև հազվադեպ կարելի է գտնել։ Ծովափում կարելի է դեռ տարբերել ավելի նոր լավայի հոսանքները, որոնք կազմում են նվազ բարձրության խարակների գծեր, բայց ավելի հեռու են տարածվում, քան հին սերիային պատկանողները։ Այսպիսով, խարակների բարձրությունը ցույց է տալիս լավայի տարիքի մոտավոր չափը։

Մեր այնտեղ մնալու ժամանակամիջոցում ես դիտում էի մի քանի ծովային կենդանիների սովորությունները։ Շատ տարածված է ծովային մեծ խխունջը (Aplysia)։ Այս ծովային խխունջի երկարությունը մոտ հինգ մատնաչափ է և ունի կեղտոտ, դեղնավուն գույն, ծիրանի երանգավորումով։ Ստորին մասի կամ ոտքերի յուրաքանչյուր կողմում կա մի լայն թաղանթ, որն, ըստ երևույթին, երբեմն գործում է որպես վենտիլատոր՝ թիկնային խռիկների կամ թոքերի վրայով ջրի հոսանք առաջացնելով։ Նա սնվում է ծովային ջրիմուռներով, որոնք աճում են ծանծաղ և տղմուտ ջրում՝ քարերի արանքներում. և ես նրա ստամոքսում գտա մի քանի մանրախիճ, ինչպես պատահում է թռչունների քարճիկներում։ Այս խխունջը, երբ նրան վրդովում են, արձակում է մի շատ գեղեցիկ, ծիրանի կարմիր հեղուկ, որը մի ոտնաչափ շրջապատով գունավորում է շուրջը։ Բացի պաշտպանության այս միջոցից, նա արտադրում է նաև մի կծու հյութ, որը տարածվում է նրա մարմնի վրա և կարող է պատճառել սուր, խայթող զգայություն։

Ինձ համար շատ հետաքրքրական էր երբեմն դիտել թանաքաձկան (Octopus) սովորությունները։

Թեև տեղատվություններից առաջացած լճակներում սրանք սովորական են, բայց հեշտ չէին բռնվում։ Երկար բազուկների և ծծանների միջոցով նրանք կարողանում էին իրենց մարմինը քաշել դեպի ամենանեղ խոռոչները, և այնտեղ տեղավորվելուց, հետո մեծ ուժ էր պահանջվում նրանց դուրս բերելու համար։ Երբեմն նրանք նետվում էին հետևից առաջ և նետի արագությամբ սլանում էին լճակի մի ծայրից մյուսը և միաժամանակ փոխում ջրի գույնը մուգ-շագանակագույն հեղուկով։ Այդ կենդանիները նաև խուսափում էին հայտնաբերվելուց, չափազանց արտասովոր կերպով՝ քամելեոնի նման իրենց գույնը փոխելու կարողությամբ։ Երևում է, որ սրանք իրենց գույները փոփոխում էին՝ նայած բնույթին այն գետնի, որի վրայով անցնում էին. խորը ջրում եղած ժամանակ նրանց ընդհանուր գույնը ալ-շագանակագույն էր, բայց երբ դրվում էին ցամաքի վրա կամ ծանծաղ ջրում, այս մութ գույնը փոխվում էր դեղնավուն կանաչի։ Ավելի մանրազնին քննելուց հետո նա երևում էր գորշ գույնի, բազմաթիվ մանր բաց-դեղին բծերով։ Այս գույներից առաջինը փոփոխվում էր ինտենսիվությամբ, իսկ երկրորդը հաջորդաբար ամբողջովին անհետանում էր և նորից երևում։ Այս փոփոխություններն այնպես էին կատարվում, որ թվում էր, թե նրա մարմնով շարունակ անցնում էին կարմրի և շագանակագույնի միջև փոփոխվող երանգներով ամպեր. որևէ մաս էլեկտրական ամենափոքր հոսանքի ենթարկելիս՝ գրեթե սևանում էր. միևնույն էֆեկտն էր ստացվում, թեև նվազ չափով, ասեղով մաշկը քերելիս։ Այս ամպերը, կամ այսպես կոչված շիկնանքը, առաջանում .են, ինչպես ասում են, տարբեր գույնի հեղուկներ պարունակող մանր բշտիկկերի փոփոխակի լայնացումից և կծկումից։[6]

Այս թանաքաձուկն (Octopus) իր քամելեոնական զորությունը ցուցաբերում էր թե՛ լողալու գործողության ընթացքում և թե՛ այն ժամանակ, երբ հանդարտ մնում էր հատակի վրա։ Շատ էի զվարճանում՝ դիտելով այն զանազան մեթոդները, որ գործադրում էր այդ կենդանիներից մեկը՝ երևալուց խույս տալու համար, կարծեք թե նա լավ իրազեկ էր, որ ես հսկում էի իրեն։ Որոշ ժամանակ անշարժ մնալուց հետո՝ գաղտագողի շարժվում էր մեկ կամ երկու մատնաչափ առաջ, ինչպես կատուն մկան հետևից։ Երբեմն գույնը փոխելով՝ քիչ-քիչ շարժվում էր առաջ, մինչև հասավ մի խոր տեղ, այնուհետև հեռացավ նետի արագությամբ՝ իր հետևում թողնելով հեղուկի մուգ հետք, ներս սողացած ծակը թաքցնելու համար։

Մինչդեռ ժայռոտ ափին թեքված՝ գլուխս երկու ոտնաչափ բարձր բռնած նայում էի ծովային կենդանիներին, մի քանի անգամ ինձ ողջունեցին ջրի ցայտերը, որոնց ուղեկցում էր մի թույլ շաչող աղմուկ։ Սկզբում չէի կարող հասկանալ, թե ի՛նչ կարող էր լինել այդ, բայց հետո իմացա, որ հենց թանաքաձուկն էր, որը, թեև խոռոչում թաքնված, հաճախ այս եղանակով մատնում էր ինձ իր ներկայությունը։ Որ նա ունի ջուր ցայտելու կարողություն, այդ մասին կասկած չի կտրող լինել, և ինձ թվաց, թե նա նույնիսկ ուղղելով էիր մարմնի տակի կողմը գտնվող խողովակը կամ սիֆոնը՝ կարող էր լավ նշան բռնել։ Իրենց գլուխները դժվար տեղափոխելու պատճառով՝ այդ կենդանիները չեն կարող հեշտությամբ սողալ, երբ գետնի վրա դրվեն։ Դրանցից մեկը, որ պահում էի նախասենյակում, մթության մեջ թույլ ֆոսֆորային շող էր արձակում։

Սուրբ Պողոսի ժայռերը.— Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ փետրվարի 16-ի առավոտյան հասանք Սուրբ Պողոսի կղզին։ Այս ապառաժների կույտն ընկած է 0°58՛ հյուսիսային լայնության և 29°15՛ արևմտյան երկայնության վրա։ Նա Ամերիկայի ափից հեռու է 540 մղոն, իսկ Ֆերնանդո Նորոնյա կղզուց՝ 350։ Նրա ամենաբարձր կետը ծովի մակերևույթից միայն 50 ոտնաչափ է բարձր, և ամբողջ շրջագիծը երեք քառորդ մղոնից պակաս է։

Այս փոքրիկ կղզին բարձրանում է օվկիանոսի անդունդից։ Նրա հանքարանական կազմությունը բավականին բարդ է, որոշ մասերում ապառները սիլիցիումային են, մյուս մասերում դաշտային շպատի բնույթ ունեն և ներփակում են սերպենտինի բարակ երակներ։

Նշանակալի փաստ է, որ բոլոր փոքր կղզիները, որոնք ընկած են որևէ մայր ցամաքից հեռու, Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում, բացառությամբ Սեյշելների և այս փոքրիկ կղզու, բաղկացած են կամ կորալներից, կամ ժայթքող նյութերից։ Այս օվկիանոսային կղզիների հրաբխային բնույթն ակնհայտորեն տարածում է այդ օրենքի և հետևանքն է այդ միևնույն քիմիական կամ մեխանիկական պատճառների, որոնցից առաջանում է այն, որ ներկայումս գոյություն ունեցող գործող հրաբուխների մեծ մասը գտնվում է կամ ծովափի մոտ կամ ծովի մեջ որպես կղզի։

Սուրբ Պողոսի ժայռերը որոշ հեռավորությունից երևում են շողշողուն սպիտակ գույնով։ Այս առաջանում է մեծ մասամբ մեծ քանակությամբ ծովային թռչունների աղբի շնորհիվ և մասամբ էլ ժայռերը պատող կարծր, ողորկ մարգարտափայլ նյութի, որն ամուր միացած է ապառաժի մակերեսին։ Երբ խոշորացույցով քննում են, պարզվում է, որ նա բաղկացած է բազմաթիվ խիստ բարակ շերտերից, նրա ամբողջ հաստությունը մեկ տասերորդ մատնաչափից չի անցնում։ Նա պարունակսւ.մէ մեծ քանակությամբ կենդանական նյութեր և անկասկած առաջացել է թռչունների աղբի վրա անձրևի կամ ցողի գործած ազդեցությունից։ Համբարձման կղզու և Աբրոլյոս կղզիներում գուանոյի փոքրիկ զանգվածների տակ գտա որոշ ստալակտիտային ճյուղավորված մարմիններ, որոնք, ըստ երևույթին, առաջացել են նույն եղանակներով, ինչ որ այս բարակ, սպիտակ շերտերը ժայռերի վրա։ Այս ճյուղավորված մարմիններն ընդհանուր տեսքով այնքան նման են որոշ նուլլիպորաների (Nulliporae — ծովային ջրիմուռների մի ընտանիք), որ հետագայում, երբ թռուցիկ կերպով, նայում էի իմ կոլեկցիային, չկարողացա նրանց տարբերությունը նկատել։ Ճյուղերի գնդաձև վերջավորություններն ունեն մարգարտի հորինվածք, ինչպես ատամի էմալը, բայց այնքան կարծր, որ կարող են ապակին խազել։ Այստեղ կարող եմ հիշատակել և այն, որ համբարձման կղզու ափի մի մասում, որտեղ կուտակվել է ահագին քանակությամբ խեցավոր ավազ, մակընթացության ենթակա ապառաժների վրա, ծովի ջրի միջոցով, նստել է մի կեղև, որ նման է կրիպտոգամային բույսերի (Marchintae) և հաճախ երևում է խոնավ լանջերին։ Ճյուղատերևների մակերեսները շատ գեղեցիկ թավշափայլ են, և այն մասերը, որոնք կազմվել են, երբ ամբողջովին ենթակա են եղել լույսի ազդեցության, սև սաթի գույն ունեն, իսկ նրանք, որոնք ծածկված են եղել ժայռերի ստվերներում, գորշ են։ Ես այս կեղևների մի քանի նմուշները ցույց եմ տվել մի քանի գեոլոգների, և բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ դրանք հրային կամ հրաբխային ծագում պետք է ունենան։ Իր կարծրությամբ և կիսաթափանցկությամբ, իր ողորկությամբ և փայլով, որը հավասարվում է ամենանուրբ օլիվ կոչվող խեցապատյանի, իր արձակած վատ հոտով, և փչակի տակ գույնի կորուստով նա ցուցաբերում է խիստ նմանություն ապրող ծովային խեցիներին։ Դեռ ավելին, ծովային խեցիներում, հայտնի է, այն մասերը, որոնք սովորաբար ծածկված են և ստվերված կենդանու ծածկոցով, ավելի բաց գույն ունեն, քան այն մասերը, որոնք լրիվ ցուցադրված են լույսին, ճիշտ ինչպես այս կեղևների դեպքում։ Երբ մենք հիշում ենք, որ կերը մտնում է բոլոր ապրող կենդանիների մարմնի կարծր մասերի՝ ոսկրների և խեցիների մեջ որպես ֆոսֆատ կամ կարբոնատ, ապա հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է դառնում այն, որ կան ատամի էմալից ավելի կարծր և թարմ խեցիների նման լավ հղկված ու գունավորված մակերեսներով նյութեր, որոնք վերակազմվել են անօրգանական ճանապարհով, մեռած օրգանական նյութերից և կարծեք թե իրենց ձևով հիշեցնում են մի քանի ցածր կարգի բուսական օրգանիզմներ։

Սուրբ Պողոսի կղզում մենք գտանք միայն երկու տեսակ թռչուն՝ խոլահավ (Sula bassana) և ծովային ծիծեռնակ (Sterna)։ Առաջինը ծովասագերի մի տեսակն է, իսկ երկրորդը՝ մի ծովային ծիծեռնակ։ Երկուսն էլ ունեն հեղ և ապուշ տրամադրություն և այնքան անսովոր են այցելուներին, որ ես իմ երկրաբանական մուրճով կարող էի նրանցից ուզածիս չափ սպանել։ Խոլահավն իր ձվերը դնում է բաց, մերկ ժայռի վրա, իսկ ծովային ծիծեռնակը ծովային խոտերից պատրաստում է մի շատ պարզ բուն։ Այս բներից շատերի կողքին կար փոքրիկ թռչող ձուկ, որը, ինչպես ենթադրում եմ, արու թռչանն էր բերել իր ընկերուհու համար։ Հետաքրքրական էր տեսնել, թե ի՛նչպես, հենց որ մենք վրդովեցինք ծնողք թռչուններին, մի մեծ և ակտիվ խեչեփառ (Gaspus), որն ապրում էր ժայռի խոռոչներում, արագ գողացավ բնի կողքը դրած ձուկը։ Սըր Վ. Սայմոնդսը, մեկն այն սակավ անձնավորություններից, որոնք այցելել են այս կղզյակը, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես խեչեփառները բներից քաշում տանում են մինչև անգամ թռչունների ձագերը և ուտում նրանց։ Ոչ մի բույս, մինչև անգամ քարաքոս չի աճում այս կղզյակում, մինչդեռ այստեղ գոյություն ունեն մի քանի տեսակ միջատներ և սարդեր։ Կարծում եմ, որ հետևյալ ցուցակը լրացնում է այնտեղի ցամաքային ֆաունան. մի ճանճ (Olfersia) ապրում է խոլահավի վրա, և մի տիզ, որն այստեղ եկած պետք է լինի թռչունների հետ, որպես մի պարազիտ. մի փոքրիկ թուխ ցեց, որը սնվում է փետուրներով. մի բզեզ (Quedius) և մի փայտոջիլ, որոնք դուրս էին գալիս թռչունների աղբի տակից, և վերջապես բազմաթիվ սարդեր, որոնք, ենթադրում եմ, գիշատում են այս փոքրիկ ընկերակիցներին։ Հաճախակի կրկնվող այն նկարագրությունները, որտեղ ասում են, թե հենց որ կորալական կղզիներր երևան են գալիս Խաղաղ օվկիանոսում, շքեղ արմավենիներ և ուրիշ տրոպիկական ազնիվ բույսեր, ապա թոռուններ և վերջապես մարդը հաստատվում են այդ կղզիների վրտ,— հավանաբար ամբողջությամբ ճիշտ չեն. վախենում եմ, որ կխախտեմ այս պատմության բանաստեղծականությունը, եթե նշեմ, որ օվկիանոսային ցամաքի առաջին բնակիչները հանդիսանում են միջատները, սարդերը և փետուրով ու աղբով սնվող պարազիտները։

Տրոպիկական ծովերի ամենափոքրիկ ժայռը, հիմք հանդիսանալով ջրիմուռների անհամար տեսակների և դրանց հետ կապված կենդանիների բազմացման, իր շուրջն է հավաքում մեծ քանակությամբ ձկներ։ Նավաստիները նավակներում անընդհատ պայքարի մեջ էին լինում մեծ ձկների հետ, թե կարթերով բռնած ավարի մեծ մասն ո՛ւմն էր բաժին ընկնելու։ Ես լսել եմ, որ Բերմուդյան կղզիներին մոտիկ մի ժայռ, գտնվելով ցամաքից շատ մղոններ հեռու բաց ծովում և բավականին խորը, առաջին անգամ հայանագործվել է իր շրջապատում եղած բազմաթիվ ձկների երևալով։

Ֆերնանդո Նորանյա, փետրվարի 20.— Այնքան, որքան ես կարողացա դիտել այնտեղ մեր կանգնած մի քանի ժամվա ընթացքում, նրա կառուցվածքը հրաբխային է, բայց հավանորեն ոչ վերջին ժամանակների։ Նրա ամենից ավելի աչքի զարնող բանը հազար ոտնաչափ բարձրությամբ մի կանոնավոր բլուր է, որի վերին մասը խիստ դիք է և մի կողմն այնպես թեքված, որ կախված է իր հիմքի վրա։ Ժայռը ֆոնոլիտային է և բաժանված է անկանոն սյուների։ Այս անջատված զանգվածներից մեկին նայելիս սկզբում մարդ հակամետ է կարծելու, որ այդ հանկարծակի մղվել է դեպի վերև՝ կիսահեղուկ վիճակում։ Սակայն Սուրբ Հեղինեի կղզում ես համոզվեցի, որ մոտավորապես նույն տեսքով և կաոուցվածքով մի քանի սյուներ կազմվել էին խրխիր շերտերի մեջ հալված ապառի ներթափանցումով. այդ շերտերը ծառայել էին որպես կաղապար այս վիթխարի կոթողների համար։

Ամբողջ կղզին ծածկված է անտառներով, բայց կլիմայի չորության պատճառով փարթամ բուսականություն չունի։ Լեռան կես բարձրության վրա սյունաձև ժայռի մեծ զանգվածներ, դափնենման ծառերով ստվերված և գեղեցիկ վարդագույն ծաղիկներ ունեցող բազմաթիվ այլ տերևազուրկ ծառերով զարդարված,— տեսարանի մոտակա մասերին հաճելի տեսք էին տվել։

Բահիա կամ Սան Սալվադոր, Բրազիլիա, փետրվարի 29.— Օրն անցել է բերկրալի։ Բերկրանք բառը շատ թույլ է՝ մի բնագետի զգացմունքները արտահայտելու համար, որն առաջին անգամ մենակ թափառում է բրազիլիական անտառներում։ Կանաչ խոտերի հրաշագեղությունը, պարազիտային բույսերի նորօրինակությունը, ծաղիկների գեղեցկությունը, սաղարթների կանաչ փայլը, բայց բոլորից վեր՝ բուսականության ընդհանուր փարթամությունը — լցրել էին ինձ հիացմունքով։ Այս անտառի ստվերոտ մասերում իշխում էր ձայների և լռության մի կատարյալ պարադոքսային խառնուրդ։ Միջատների առաջացրած աղմուկն այնքան բարձր է, որ այդ աղմուկը կարելի է լսել մինչև անգամ ափից մի քանի հարյուր յարդ հեռու խարիսխ գցած նավից, մինչդեռ անտառի խորքերում, թվում էր, իշխում էր տիեզերական լռություն։ Բնական պատմության սիրահար մի անձնավորության համար այսպիսի օրն իր հետ բերում է ավելի խորը հաճույք, քան նա երբևէ կարող է հուսալ երկրորդ անգամ զգալու։

Մի քանի ժամ այս ու այն կողմ թափառելուց հետո վերադարձա այնտեղ, որտեղ ցամաք էինք դուրս եկել, բայց նախքան տեղ հասնելը արևադարձային ուժեղ փոթորկի բռնվեցի։ Փորձեցի ապաստանել մի ծառի տակ, որն այնքան հաստ էր, որ Անգլիայում եղած սովորական անձրևները երբեք չէին կարող թափանցել մինչև նրա հատակը, բայց այստեղ երկու րոպեից հետս բնից ներքև սկսեց հոսել ջրի հոսանք։ Ամենախիտ անտառների հատակի կանաչի գոյության պատճառ պետք է համարել անձրևի այս հորդառատությունը։ Եթե այստեղ տեղատարափն այնպես լիներ, ինչպես բարեխառն կլիմա ունեցող մի երկրում, մեծ մասը գետին հասնելուց առաջ կկլանվեր կամ կգոլորշիանար։ Առայժմ չեմ փորձի նկարագրել այս հոյակապ ծոցի զվարթ տեսարանը, որովհետև մեր վերադարձի ճանապարհին մեկ էլ հանդիպեցինք այստեղ, այնպես որ առիթ կունենամ այդ մասին խոսելու։

Ամբողջ Բրազիլիայի ծովեզերքի երկայնքով առնվազն 2000 մղոն և, իհարկե, զգալի չափով էլ ներցամաքային տարածություններում մեզ պատահած բոլոր ապառները պատկանում էին գրանիտային ֆորմացիային։ Այդ հսկայական գրանիտային տարածության գոյությունը՝ բաղկացած այնպիսի նյութերից, որոնք ըստ շատ երկրաբանների բյուրեղացել են մեծ ճնշման տակ տաքանալով, տեղիք է տալիս բազմաթիվ հետաքրքրական խորհրդածությունների։ Արդյոք այս էֆեկտը խորն օվկիանոսի անդունդներո՞ւմն է առաջացել, թե նախապես նրա վրա տարածված է եղել մի ծածկող շերտ, որը ժամանակի ընթացքում վերացել է։ Հավատալի՞ է, որ որևէ ուժ, չափազանց երկար ժամանակ չներգործելով, կարող էր մերկացնել հազարավոր քառակուսի մղոն տարածություն բռնող գրանիտը։ Քաղաքից ոչ հեռու մի կետում, որտեղ մի առվակ մտնում էր ծովը, ես մի փաստ նկատեցի, որը կապ ունի Հումբոլտին[7] զբաղեցնող մի նյութի հետ։ Օրինոկո, Նեղոս և Կոնգո մեծ գետերի սահանքներում սիենիտային ապառները ծածկված են մի սև նյութով և այնպես են երևում, որ կարծես թե փայլեցրած են գրաֆիտով։ Այս կեղևը չափազանց բարակ է, և Բերցելիուսի անալիզից պարզվել է, որ այդ կազմված է մանգանի և երկաթի օքսիդներից։ Օրինոկոյում այս լինում է այն ապառաժների վրա, որոնք պարբերաբար ողողվում են հեղեղից և այն էլ միայն այն մասերում, որտեղ հոսանքը սրընթաց է, կամ, ինչպես հնդիկներն են ասում՝ «որտեղ ջուրն սպիտակ է, այնտեղ քարերը սև են»։ Այստեղ այդ բարակ շերտը սև գույնի փոխարեն ունի խիստ թուխ գույն և թվում է թե կազմված է միայն երկաթային նյութերից։ Հավաքած նմուշները չեն կարող մեզ ճիշտ գաղափար տալ այս թուխ հղկված քարերի մասին, որոնք շողշողում են արեգակի ճառագայթների տակ։ Նրանք գտնվում են միայն մակընթացության և տեղատվության ալիքների սահմաններում, և քանի որ առվակը հանդարտ հոսում է ներքև, ապա մեծ գետերում սահանքների փայլեցնող nւժը պետք է առաջ գա կոհակների կողմից։ Միևնույն ձևով մակընթացությունը և տեղատվությունը հավանաբար համապատասխանելու են պարբերական հեղեղումներին. և այսպիսով, միևնույն հետևանքներն առաջանում են թեև առերևույթ տարբեր, բայց իրականում նման պարագաներում։ Այնուամենայնիվ մետաղական օքսիդներից կազմված այս ծեփերի ծագումը, սրը կարծեք թե ցեմենտացված է ժայռերի վրա, դեռ պարզ չէ, և կարծում եմ, որ ոչ մի պատճառ չի կարելի մատնանշել, թե ինչո՛ւ նրանց հաստությունը մնում է նույնը։

Մի օր զվարճանում էի երկատամ ձկան (Diodon antennatus) սովորությունները դիտելով, որը բռնված էր ափի մոտ լողալիս։ Այս ձուկն իր փափուկ մորթով հայտնի է և ունի ձգվելով մոտավորապես գնդի ձև uստանալու եզակի հատկություն։ Մի որոշ կարճ ժամանակով ցամաքում պահելուց հետո, երբ նորից սուզում են ջրի մեջ, նա զգալի քանակությամբ օդ և ջուր է կլանում բերանով, գուցէ և խռիկային անցքերով։ Այս պրոցեսը կատարվում է երկու եղանակով — օդը կլանվում և ապա մղվում է մարմնի դատարկ մասերը, վերադարձն արգելվում է մկանային կծկումով, որը երևում է դրսի կողմից. իսկ ջուրը նուրբ հոսանքով մտնում է բերանով, պահվում է լայն բացված և անշարժ։ Այս վերջին գործողությունն, ուրեմն, պետք է տեղի ունենա ծծելու միջոցով։ Փորի վրայի մորթին շատ ավելի թույլ է, քան կռնակինը. այս պատճառով ընդլայնման ժամանակ ներքևի մասը շատ ավելի է տարածվում, քան վերինը, հետևաբար և ձուկը լողում է կռնակի վրա։ Կյուվյեն կասկածում է երկատամի այդ դիրքով լողալու ընդունակության վրա, բայց նա այդ դիրքով ոչ միայն լողում է ուղիղ գծով առաջ, այլ մինչև անգամ կարող է շուռ գալ ցանկացած որևէ ուղղությամբ։ Այս վերջին շարժումը կատարում է միայն կրծքի լողաթևերի օգնությամբ, այդ դեպքում պոչը թուլանում է և չի գործածվում։ Բավականին առատ օդ ներս ընդունելու շնորհիվ մարմինն այնքան է վեր պահվում, որ խռիկային բացվածքները մնում են ջրից դուրս, բայց բերանի միջոցով ներս քաշված հոսանքը շարունակ դուրս է թափվում նրանց միջից։

Այս ձուկը կարճ ժամանակ ձգված վիճակում մնալով, ընդհանրապես նկատելի ուժով խռիկային բացվածքից և բերանից օդ և ջուր է դարս մղում։ Իր ցանկացած մոմենտին նա կարող է դուրս թողնել ջրի մի որոշ մասը, ուստի կարող է հավանական համարվել, որ այս հեղուկը մասամբ էլ նրա համար է ներս ընդունվում, որ կանոնավորի նրա տեսակարար կշիռը։ Այո ձուկն ունի ինքնապաշտպանության մի շարք միջոցներ. նա կարող է ուժեղ կծել, բերանով ջուր դուրս նետել, որոշ հեռավորության վրա և միևնույն ժամանակ իր ծնոտների շարժումով տարօրինակ ձայներ առաջացնել։ Իր մարմինն ուռեցնելու միջոցով պտկիկները (papilla), որոնցով ծածկված է մորթը, դառնում են կանգնած և սրված։ Բայց ամենահետաքրքրականն այն է, որ երբ նրան ձեռք են տալիս, նա էր փորի տակի մորթուց արձակում է մի շատ գեղեցիկ վառ գունավոր ֆիբրային նյութ, որը փղոսկրն ու թուղթն այնպես է տևական ներկում, որ այդ ներկը մինչև այժմ պահել է իր ամբողջ պայծառությունը։ Թե ինչ նպատակի համար է այս արտաթորումը և ինչ բնույթ ունի, ինձ բոլորովին հայտնի չէ։ Դոկտոր Օլլեն Ֆորրեսն ասում է, որ նա հաճախ երկատամին զտել է շնաձկան ստամոքսում կենդանի՝ լարված և լողալիս, և երբեմն էլ նա ականատես է եղել դեպքերի, երբ նա ոչ միայն ուտելով շնաձկան ստամոքսի պատերը՝ ծակել է վերջիններս, այլ նա ծակել է այդ հսկա կենդանու մինչև անգամ կողքերը և սպանել նրան։ Ո՞վ կարող է երևակայել, որ մի փոքրիկ փափուկ ձուկ կարող է ոչնչացնել այդ մեծ և ահռելի շնաձկան։

Մարտի 18.— Մենք նավարկեցինք Բահիայից։ Մի քանի օր հետո, երբ շատ հեռու չէինք գտնվում Աբրոլյոս կղզիներից, ուշադրությունս գրավեց ծովում երևացող մի կարմրաթուխ երանգ։ Ջրի ամբողջ մակերևույթը, ինչպես երևում էր թույլ հեռադիտակի միջոցով, թվում էր, թե ծածկված էր ծայրերը վեր ցցված հնձված չոր խոտի կտորներով։ Սրանք գլանաձև մանր ջրիմուռներ են, որոնք լինում են խրձերով՝ յուրաքանչյուր խրձում լինելով հիսունից վաթսուն հատ։ Մր. Բերկլին ինձ ասում է, որ նրանք այն նույն տեսակն են (Trichodesmium erythraeum), որ զտնվել են Կարմիր ծովում, բռնելով մեծ տարածություններ, որտեղից և առաջացել է Կարմիր ծով անունը։[8] Նրանց թիվը պետք է որ անսահման լինի, նավն անցավ նրանց մի քանի խմբերի միջից, որոնցից մեկի լայնությունը մոտ տասը յարդ էր, իսկ երկարությունը, դատելով ջրի տղմոտ գույնից, առնվազն երկու և կես մղոն։ Գրեթե ամեն մի ծովային երկարատև ճամբորդության մեջ այս ջրիմուռների մասին որոշ հիշատակություններ կան։ Նրանք հատկապես շատ են տարածված Ավստրալիայի մոտ գտնվող ծովում, և Լյուին հրվանդանի մnտ ես գտա նրանց մոտիկ, բայց ավելի փոքր և, ըստ երևույթին, տարբեր տեսակներ։ Կապիտան Կուկն իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ նկատում է, որ նավաստիներն այս ջրիմուռն անվանում են ծովային սղոցաթեփ։

Հնդկական օվկիանոսում Կիլինգ ատոլի մոտ ես գտա փոքր զանգվածներով մի քանի քառակուսի մատնաչափ մեծությամբ ջրիմուռներ՝ բաղկացած չափազանց բարակ երկար գլանաձև թելերից, այնպես որ հազիվ թե նկատելի լինեին հասարակ աչքով. նրանք խառնված էին երկու ծայրերումն էլ սուր կոնավոր և ավելի խոշոր մարմինների հետ։ Նրանք տարբեր երկարություն ունեին՝ 0,04 մատնաչափից (մատնաչափը 2,46 սմ է) մինչև 0,06 և մինչև անգամ 0,08 մատնաչափ, իսկ տրամագիծը՝ 0,006-ից 0,008 մատնաչափ։ Գլանային մասերից մեկի ծայրի մոտ ընդհանրապես երևում է հատիկային նյութերից կազմված մի կանաչ թաղանթ, որն ամենից հաստ լինում է կենտրոնական մասում։ Ինձ թվում է, թե այս թաղանթը շատ նուրբ, անգույն մի տոպրակի հատակ է, կազմված մսոտ նյութից, որը պատում է արտաքին պատյանը, բայց չի տարածվում մինչև կոնի ծայրերը։ Մի քանի նմուշներում այդ թաղանթներին փոխարինում էին փոքրիկ, բայց կանոնավոր թուխ հատիկային գնդիկներ, և ես դիտում էի նրանց առաջանալու հետաքրքրական պրոցեսը։ Հանկարծակի ներքին պատյանի մսոտ նյութը վերածվեց գծերի, որոնցից մի քանիսն ստացան այնպիսի մի ձև, որի շառավիղներն սկսվում էին մի ընդհանուր կենտրոնից, ապա անկանոն և արագ շարժումով շարունակեց կծկվել, այնպես որ մի վայրկյանի ընթացքում ամբողջը միանալով կազմեց մի կատարյալ փոքրիկ գունդ, որը բռնել էր մի ծայրում գտնվող՝ արդեն բոլորովին դատարկ տոպրակի թաղանթի տեղը։ Որևէ պատահական գրգիռ արագացնում էր հատիկային գնդի կազմվելը։ Կարելի է ավելացնել և այն, որ հաճախ այս մարմիններից երկուսը միացած էին լինում իրար հետ կողք կողքի այն կողմում, սրտեղ գտնվում էին թաղանթները։

Այստեղ ավելացնելու եմ մի քանի այլ դիտողություններ, որոնք կապված են օրգանական պատճառներից առաջացած ծովի գունավորման հետ։ Մի օր Չիլիի ափերին՝ Կոնցեպցիոնից մի քանի մղոն հյուսիս «Բիգլ»-ն անցավ տղմոտ ջրի մեծ շերտերից, որոնք բոլորովին նման էին վարար գետերի։ Մի ուրիշ անգամ Վալպարայսոյից մի աստիճան հարավ, ցամաքից 40 մղոն հեռու, նորից հանդիպեցինք նույն երևույթին շատ ավելի լայնատարած տեսքով։ Բաժակով վերցրած ջուրն ուներ բաց կարմիր գույն, և միկրոսկոպով քննելիս երևացին վխտացող բազմաթիվ մանր կենդանիներ, որոնք արագ շարժվում էին այս ու այն կողմ և հաճախ պայթում։ Նրանք օվալաձև են և մեջտեղում կծկվում են տատանվող կոր թարթչային օղակով։ Այնուամենայնիվ նրանց լավ դիտել շատ դժվար էր, որովհետև գրեթե այն վայրկյանին, երբ շարժումը դադարում էր, մինչև անգամ տեսողության դաշտից էլ դեռ չհեռացած՝ պայթում էին։ Երբեմն երկու ծայրերն էլ պայթում էին միանգամից, երբեմն միայն մեկը, և պայթելիս դուրս էին նետում որոշ քանակությամբ կոշտ թուխ հատիկային նյութ։ Նախքան պայթելը կենդանին ընդարձակվում էր իր բնական ծավալի կեսի չափով, և պայթյունը տեղի էր ունենում արագ, պրոգրեսիվ շարժումը դադարելուց տասնհինգ վայրկյան հետո. երբեմն էլ պայթելուց առաջ կարճ ընդմիջումով երկար առանցքի շուրջը տեղի էր ունենում ռոտացիոն շարժում։ Մի կաթիլ ջրում երկու րոպեից հետո նրանցից ոչ մի հատ չէր մնում, որչափ էլ քանակով նրանք շատ լինեին։ Այս կենդանիները նեղ ծայրը ուղղելով առաջ, շարժվում են իրենց տատանվող թարթիչների օգնությամբ և, ընդհանրապես, հանկարծակի արագ շարժումով։ Նրանք խիստ փոքր են, հասարակ աչքին գրեթե անտեսանելի և հազիվ թե բռնեն մի քառակուսի մատնաչափ տարածության մեկ հազարերորդ մասը։ Նրանց թիվն անսահման էր. իմ վերցրած ջրի ամենափոքր կաթիլի մեջ այդ կենդանիներից կարելի էր գտնել անհաշիվ քանակություններով։ Մի անգամ մի օրում անցանք այսպես ներկված ջրային երկու տարածություն, որոնցից միայն մեկը պետք է որ բռներ մի քանի քառակուսի մղոն տարածություն։ Ի՜նչ անհաշիվ թիվ պետք է կազմած լինեն այս մեկրոսկոպային կենդանիները։ Ջրի գույնը հեռվից նայելիս նման էր այն գետի ջրի գույնին, որը հոսում է կարմրավուն կավային շրջանից, բայց նավի գցած ստվերի տակ բոլորովին մուգ էր, ինչպես շոկոլադը։ Կարմիր և կապույտ ջրերը միացնող գիծը բոլորովին պարզ նկատելի էր։ Մի քանի օր էր, որ եղանակը խաղաղ էր, և օվկիանոսն անսովոր աստիճանի հորդել էր կենդանի էակներով։[9]

Հրո Երկիրը շրջապատող ծովում, ցամաքից ոչ այնքան հեռու ես տեսել եմ վառ-կարմիր գույնի ջրային նեղ շերտեր, որոնք ծածկված են խեցեմորթներով. ձևով սրանք որոշ չափով նման են մեծ կրեվետի (խեցգետինների մի տեսակ)։ Ծովայինները նրանց անվանում են կետի սնունդ։ Թե կետերը սրանցով սնվում են թե ոչ — չգիտեմ, բայց ափերի որոշ մասերում ծովային ծիծեռնակների, ծովագռավների և մեծ ու դժվարաշարժ փոկերի մեծ խմբերի գլխավոր սնունդը կազմում են այս լողացող խեցգետինները։ Ծովայինները ջրի գունավորումը միշտ վերադրում են լողացող ձկնկիթներին, բայց ես գտա, որ այդ միայն մի դեպքում է այդպես։ Գալապագոսի արխիպելագից մի քանի մղոն հեռու նավն անցավ մուգ-դեղնավուն կամ տղմոտ ջրային երեք զոլերից. այս զոլերի երկարությունը հասնում էր մի քանի մղոնի, իսկ լայնությունն ընդամենը միայն մի քանի յարդ էր, և շրջապատի ջրից բաժանվում էին մանվածոտ, բայց որոշակի եզրագծերով։ Այդ գույնն առաջացել էր ժելատինային փոքրիկ գնդակներից, մոտավորապես մեկ հինգերորդ մատնաչափ տրամագծով, որոնց մեջ գտնվում էին բազմաթիվ մանր գնդային ձվիկներ։ Նրանք որոշակիորեն բաժանվում էին երկու տարբեր տեսակների. մեկ տեսակն ուներ կարմրավուն գույն և իր ձևով տարբերվում էր մյուսից, բայց ես վճռականապես չեմ իմանում, թե ի՛նչ երկու կենդանական սեռերի էին պատկանում սրանք։ Կապիտան Կոլնետը նկատում է, որ այս երևույթը Գալապագոսի կղզիների համար շատ սովորական բան է, և երիզների ուղղությունները ցույց են տալիս հոսանքի ուղղությունը։ Կա մի երևույթ ևս, որ հիշատակելու եմ այստեղ։ Ջրի երեսին տարածված ճարպոտ բարակ մի փառ է այդ, որի մեջ խաղում են ծիածանային գույները։ Բրազիլիայի ափերին, օվկիանոսում ես տեսա մի զգալի տարածություն՝ ծածկված նման փառով։ Ծովայիններն այս երևույթը վերագրում են կետի փտող մնացորդներին, որ հավանորեն լողալիս է եղել ափից ոչ շատ հեռու։ Այստեղ չեմ հիշատակում մանր ժելատինային մասնիկները, որոնց հետո կանդրադառնանք, սրանք հաճախ ծայրեիծայր տարածված են ջրի մեջ և այնքան առատ չեն, որ ջրի գույնի փոփոխություն առաջացնեն։ Վերն ասածների մեջ ուշադրության արժանի երկու հանգամանք կա. առաջին՝ ի՛նչպես է, որ այդ տարբեր մասնիկները, որոնք որոշակի գծերով նեղ շերտեր կազմելով պահվում են միասին։ Կրեվետանման խեցգետինների շարժումը, օրինակի համար, այնպես համաչափ է, ինչպես մի զորագնդի շարժումը, բայց այս չի կարող տեղի ունենալ որպես կամավոր շարժում ձվիկների կամ ջրիմուռների կողմից, և ոչ էլ այդ հավանական է ինֆուզորիաների համար։ Երկրորդ՝ ի՛նչն է այդ շերտերի երկարության և նեղության պատճառը։ Արտաքին տեսքով նա այնքան նման է ամեն մի հեղեղի, որտեղ հոսանքը գալարատելով, հորձանքում հավաքված փրփուրը վերածում է երկար բարակ երիզների, որ ես ստիպված եմ այդ բանր վերադրելու նման մի գործունեության— օդի հոսանք լինի այդ, թե ջրի։ Այս ենթադրությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք, որ զանազան կազմակերպված մարմիններ առաջանում են որոշ նպաստավոր տեղերում և այնտեղից տեղափոխվում են քամու կամ ջրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ խոստովանում եմ, որ շատ դժվար է պատկերացնել մի կետ, որը լինի միլիարդավոր մանր կենդանիների և ջրիմուռների ծննդավայրը, որովհետև հարց է առաջանում, թե ո՞րտեղից են հավաքվում սրանց սաղմերը այսպիսի կետերում, քանի որ ծնողք մարմինները քամու և ալիքների կողմից ցրված են անեզր օվկիանոսի վրա։ Բայց ուրիշ ոչ մի հիպոթեզով չեմ կարող հասկանալ նրանց գծային խմբավորումը։ Ես կարող եմ ավելացնել, որ Սկորսբին նկատում է, որ պելագիկ կենդանիներով վխտացող կանաչ ջրեր գտնվում են և Արկտիկային ծովի որոշ մասերում։


ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ

Ռիո դե Ժանեյրո.— Ճանապարհորդություն Ֆրիո հրվանդանի հյուսիսում.— Ուժեղ գոլորշիացում.— Ստրկություն.— Բոթոֆոգոյի ծորախորշը.— Ցամաքային պլանտրիաներ.— Ամպեր Կորկովադոի վրա.— Հորդ անձրև.— Երգող գորտեր.— Լուսարձակ միջատներ.— Դյուրադարձիկը և նրա ցատկելու կարողությունը.— Կապույտ մշուշ.— Թիթեռնիկի առաջացրած աղմուկը.— Միջատաբանություն.— Մրջյուններ.— Սարդ սպանող պիծակ.— Պարազիտային սարդ.— Էպեյրա (Epeira) սարդի խորամանկությունները.— Համայնակյաց սարդեր.— Ոչ-սիմետրիկ ոստայն գործող սարդ։


Ապրիլի 4-ից հուլիսի 5, 1832.— Մեր ժամանելուց մի քանի օր 4 հետո ես ծանոթացա մի անգլիացու հետ, որը մեկնում էր իր կալվածքը. այդ կալվածքը գտնվում էր մայրաքաղաքից ավելի քան հարյուր մղոն հեռավորության վրա, Ֆըիո հրվանդանից հյուսիս։ Ես ուրախությամբ ընդունեցի նրա սիրալիր հրավերը և թույլ տվի ինձ ընկերակցելու նրան։

Ապրիլի 8.— Մեր խումբը բաղկացած էր յոթ անձից։ Ճանապարհի սկիզբը շատ հետաքրքրական էր, օրը չափազանց շոգ։ Մենք անցնում էինք անտառի միջով, որտեղ ամեն ինչ անշարժ էր, բացի մեծ և պայծառ թիթեռներից, որոնք ծուլորեն թռչկոտում էին տեղից տեղ։ Պրաիա Գրանդն է հետևում գտնվող բլուրներից անցնելիս երևացող տեսարանը չափազանց գեղեցիկ էր։ Գույները վառ էին, տիրապետող երանգը մուգ կապույտն էր։ Երկինքը և ծովածոցի խաղաղ ջուրն իրենց գեղեցկությամբ մրցում էին իրար հետ։ Մշակված մի քանի դաշտերից անցնելուց հետո մտանք անտառը, որն իր բոլոր մասերի շքեղությամբ անգերազանցելի էր։ Կեսօրին ժամանեցինք Իտակայա։ Այս փոքրիկ գյուղը զետեղված է մի հարթավայրում, կենտրոնական տան շրջապատում գտնվում են նեգրերի հյուղակները։ Սրանք իրենց կանոնավոր դրվածքով և ձևով ինձ հիշեցնում էին Հարավային Աֆրիկայի հոտենտոտների բնակարանների պատկերները։ Որովհետև լուսինը շուտ էր բարձրանալու, որոշեցինք միևնույն երեկոյին մեկնել Լագոա Մարիկա՝ մեր գիշերելու վայրը։

Երբ մութն սկսվում էր, մենք անցնում էինք գրանիտային զանգվածային մեծ, լերկ ու զառիվար ժայռերից մեկի տակով, որոնք շատ սովորական են այս երկրի համար։ Այս ժայռոտ լեռը հայտնի է որպես նեգր ստրուկների երկար ժամանակավ փախստյան վայր, որոնք գագաթի մոտ մշակելով մի փոքր հողամաս՝ մեծ դժվարությամբ մի կերպ պահպանում էին իրենց գոյությունը։ Վերջիվերջո նրանց տեղը գտնում են և ուղարկելով մի խումբ զինվոր, նրանց բոլորին բռնում են, բացի մի ծեր կնոջից, որը որպեսզի երկրորդ անգամ որպես ստրուկ չվաճառվեր, լեռան գագաթից իրեն ներքև գլորելով ջարդուփշուր էր եղել։ Այսպիսի մի արարք հռոմեական կնոջ կողմից ազատության ազնիվ սեր կհամարվեր, իսկ խեղճ նեգրուհուն մեղադրում էյին կոպիտ համառության համար։ Մի քանի ժամ ձիերով շարունակեցինք ճանապարհը. վերջին մի քանի մղոնը ճանապարհը խորտուբորտ էր և դժվար, նա անցնում էր ամայի տեղերով, որոնք կտրտված էին ճահիճներով և լագուններով։ Լուսնի աղոտ լույսի տակ երևացող տեսարանը չափազանց ամայի էր թվում։ Մի քանի լուսարձակ միջատներ թռչում կին մեր կողքով, իսկ մենավոր կտցարը, ահաբեկված մեր երևալուց, արձակում էր իր ողբագին ճիչերը։ Հեռվում օվկիանոսի ահեղ մռնչյունը հազիվ թե կարողանար խանգարել գիշերային լռությունը։

Ապրիլի 9.— Նախքան արեգակի ծագելը դուրս եկանք մեր ողորմելի գիշերավայրից։ Ճանապարհն անցնում էր ավազոտ և նեղ հարթավայրով, որն ընկած էր ծովի և ցամաքի աղային լագունների միջով։ Ձուկ որսացող բազմաթիվ գեղեցիկ թռչուններ, ինչպես ձկնկուլը և կռունկը, և ամենաֆանտաստիկ ձևեր ունեցող սուկկուլենտ (հյութալի) բույսերն այնպիսի հետաքրքրական տեսք էին տվել այդ տեսարանին, որ այլ կերպ չէր կարող ստացվել։ Մի քանի գաճաճ ծառեր բեռնավորված էին պարազիտային բույսերով, որոնցից օրխիդեա ծառերից մի քանիսն իրենց գեղեցկությամբ և քնքուշ բույրով արժանի են առանձին զմայլանքի։ Երբ արեգակը բավականին բարձրացավ, օրն սկսեց խիստ տաքանալ, և սպիտակ ավազից անդրադարձող արևի ջերմությունը և լույսն անտանելի դարձան։ Մենք ճաշեցինք Մանդետիբայում, ջերմաստիճանն ստվերում հասնում էր 84°-ի։[10] Հեռավոր անտառներով ծածկված բլուրների գեղեցիկ տեսարանը, որ անդրադարձել էր մի ընդարձակ լագունի (ծովալիճ) կատարյալ խաղաղ ջրից, բոլորովին թարմացնում էր մեզ։ Որովհետև այստեղ վենդան[11] շատ լավ էր, և ես այդտեղի մի սքանչելի ճաշի մասին ունեմ հաճելի հիշողություն, մի բան, որ հազվադեպ է պատանում այստեղ, երախտապարտ եմ զգում ինձ նկարագրելու այն, որպես տեղի տիպիկ հյուրանոց։ Այս տները հաճախ լինում են մեծ և շինված՝ տնկած հաստ և ուղիղ գերաններից, մեջհյուսված ճյուղերով և ապա ծեփված։ Շատ հազվադեպ են նրանք տախտակե հատակ ունենում, իսկ ապակյա պատուհան՝ երբեք, բայց ծածկն ընդհանրապես լավ են շինում։ Տների առջևի մասը համատարած կերպով բաց է, որը նմանվում է մի տեսակ վերանդայի, որտեղ դրված են լինում սեղաններ և նստարաններ։ Ննջարաններն իրար են միացած երկու կողմերով, և այստեղ ճանապարհորդը մի փայտյա թախտի վրա, ծածկված ծղնոտե բարակ խսիրով, կարող է քնել շատ հանգիստ։ Վենդան գտնվում է բակի մեջտեղում, որտեղ կերակրում են ձիերին։

Հյուրանոց ժամանելիս սովորաբար նախ վերցնում էինք ձիերի թամբը և ապա տալիս էինք ձիերին նրանց սովորական սնունդը կազմող եգիպտացորենը և ապա խոնարհ գլուխ տալով խնդրում պանդոկապետին, որ շնորհ անի մեզ տալու ուտելու մի բան։ «Ինչ որ կուզեք, պարո՛ն» — լինում էր նրա սովորական պատասխանը։ Շատ անգամ ես իզուր շնորհակալություն եմ հայտնել նախախնամությանը մեզ այսպիսի բարի մարդու մոտ ուղարկելու համար։ Հետագա խոսակցությունից դրությունը դառնում էր ամբողջովին ողբալի։ «Կարո՞ղ եք բարի լինել մեզ ձուկ տալու»։— «Օ՛, ո՛չ, պարո,ն»։ «Իսկ սո՞պ»։— «Ո՛չ, պարոն»։— «Չոր միս է՞լ չունեք»։— «Օ՛, ո՛չ, պարոն»։ Եթե բախտ էինք ունենում, մի երկու ժամ սպասելուց հետո ստանում էինք հավ, բրինձ և ֆարինա։[12] Քիչ չէին պատահում այնպիսի դեպքեր, երբ մենք պարտավորվում էինք մեր սեփական ընթրիքի համար քարերով սպանել ընտանի թռչուններ։ Երբ հոգնածությունից և քաղցից ամբողջովին ուժասպառ եղած՝ մի կերպ հասկացնում էինք, որ ուրախ կլինեինք, եթե մեր կերակուրը պատրաստ լիներ, պատասխանը, բարձրագոչ և շատ դժգոհ (թեև ճիշտ), լինում էր՝ «պատրաստ կլինի, երբ պատրաստ է»։ Իսկ եթե համարձակվեինք շարունակել մեր տրտունջը, մեր կոպիտ վերաբերմունքի համար մեզ կառաջարկեին շարունակել մեր ճանապարհը։ Այդ հյուրանոցի տերերն իրենց վերաբերմունքով չափազանց անվայելուչ են և անհաճո։ Նրանց տները և իրենք անձամբ հաճախ նեխման աստիճանի կեղտոտ են։ Պատառաքաղի, դանակի, գդալի գործածության բացակայությունը սովորական բան է։ Ես հավատացած եմ, որ ոչ մի տնակ կամ խրճիթ չի կարելի գտնել Անգլիայում, որ բոլոր հարմարություններից այդպես ամբողջովին զուրկ լինի։ Սակայն Կամպոս Նովոսում մեզ շատ լավ հյուրասիրեցին՝ ճաշին ունենալով բրինձ, հավ, բիսկվիտ, գինի և այլ ոգելից խմիչքներ, երեկոյան՝ կոֆե և նախաճաշի համար՝ կոֆեի հետ ձուկ։ Այս բոլորի համար, ներառյալ նաև ձիերին կանոնավոր կերակրելը, յուրաքանչյուր անձնավորություն վճարում էր երկու և կես շիլինգ։ Մի անգամ, երբ վենդայի տիրոջը հարցրինք, թև արդյոք տեղեկություն չունի՞ մեր ընկերներից մեկի կորցրած մտրակի մասին, պատասխանեց խոժոռած դեմքով. «Ի՞նչպես պիտի ես իմանայի այդ. ինչո՞ւ հոգ չեք տանում ձեր իրերին։ Կարծում եմ, որ շները կերած կլինեն»։

Թողնելով Մանգետիբան՝ մենք շարունակեցինք մեր ճանապարհը լճերի մի շփոթեցնող ամայի ճանապարհով, որոնց մի քանիսի մեջ կային անուշ, իսկ մի քանիսի մեջ էլ աղի ջրի խեցիներ։ Առաջին տեսակից մի լճում գտա մեծ թվով մորախեցի։ Տեղացիներն ինձ հավատացնում էին, որ տարեկան մեկ, երբեմն էլ մի քանի անգամ ծովի ջուրը մտնում է այս լիճը և բոլորովին աղիացնում նրա ջուրը։ Անկասկած, անուշ և ծովային ջրերի կենդանիների վերաբերյալ շատ հետաքրքրական փաստեր կարելի է դիտել շղթա կազմող այս լագունների մեջ, որոնք եզերում են բրազիլյան ափերը։ Մր. Գեյը[13] ասում է, որ ինքը Ռիոյի շրջակայքում գտել է ծովային սոլեն (Solen) 4 ձկնականջ (Mytilus) խեցիներ և անուշ ջրերի ամպուլարիաներ (Ampullariae), որոնք միասին ապրում են ոչ շատ աղի ջրում։ Ես ինքս հաճախ նկատել եմ բուսաբանական այգու մոտ ծովի ջրից քիչ պակաս աղի ջուր ունեցող մի լագունnւմ ջրասերի (Hydrophilus) մի տեսակը, որը շատ նման է Անգլիայի ջրանցքներում տարածված ջրային բզեզին. նույն լճում եղած միակ խեցին պատկանում է մի սեռի, որն ընդհանրապես գտնվում է գետախորշներում։

Որոշ ժամանակով թողնելով ծովափը՝ նորից մտանք անտառ։ Ծառերը շատ բարձր էին և համեմատած եվրոպական տեսակների հետ, աչքի էին ընկնում իրենց սպիտակ բներով։ Հուշատետրս վերանայելիս ես տեսնում եմ «զարմանալի և գեղեցիկ ծաղկող պարազիտներին», որոնք անփոփոխ կերպով այդ հոյակապ տեսարաններում որպես ամենանորօրինակ առարկաներ, գրավում են իմ ուշադրությունը։ Շարունակելով մեր ճանապարհը մենք անցնում էինք արոտատեղերով, որտեղ բազմաթիվ մրջյունների կոնաձև բլուրները մեծ վնասներ էին պատճառել։ Այդ բների բարձրությունը մոտավորապես տասներկու ոտնաչափ էր։ Նրանք դաշտին տվել էին ճիշտ Հումբոլտի նկարագրած Խորուլյոյում տղմից առաջացած հրաբուխների տեսքը։ Երբ հասանք Ենգենոդո, մութն արդեն ընկել էր։ Ամբողջ տասը ժամ եղել էինք ձիերի վրա։ Երբեք չեմ դադարի զարմանալու այն աշխատանքի վրա, որ կարողացան կատարել մեր ձիերն ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Բացի այդ, նրանք շատ ավելի շուտ էին բուժվում պատահական վնասներից, քան անգլիական ձիերը։ Հաճախ վամպիր չղջիկները պատ-ճառում են մեծ նեղություններ՝ կծելով ձիերին ուսերի մեջտեղից։ Ընդհանրապես նրանց պատճառած վնասն այնքան արյան կորուստը չէ, որքան հետագայում թամբի ճնշումից առաջացած բորբոքումը։ Վերջին ժամանակները կասկածում են այս պատմության իրողության վրա, բայց շատ ուրախ եմ, որ բախտ ունեցա ներկա լինելու ձիու կռնակին մի վամպիրի (Desmodus d’Oribignyi. Wat.) բռնվելուն։ Մի ուշ երեկո, Չիլիում, Կոկիմբոյի շրջակայքում իջել էինք մի բացօթյա տեղ գիշերելու համար։ իմ ծառան նկատելով, որ մի ձի շատ անհանգիստ է, գնաց իմանալու նրա անհանգստության պատճառը։ Նրան թվում էր, թե ինչ-որ մի բան պետք է նստած լինի ձիու ուսերի վրա, և ձեռքն արագ պարզելով այն կողմ՝ բռնեց մի վամպիր։ Հաջորդ առավոտը կծած տեղը շատ հեշտ տարբերվում էր իր շրջապատից, լինելով թեթև կերպով ուռած և արնոտ։ Այդ բանից հետո երրորդ օրը հեծանք միևնույն ձին, առանց որևէ վնաս պատճառելու նրան։

thumb

Ապրիլի 13.— Երեքօրյա ճանապարհորդությունից հետո հասանք Սոսեգո, սենյոր Մանվել Ֆիգուիրեդայի կալվածքը։ Նա մեր ընկերներից մեկի ազգականն էր։ Տունը պարզ էր թեև իր ձևով նման էր սարայի, շատ հարմար էր տեղի կլիմայի համար։ Ընդունարանում ոսկեզօծ աթոռները և բազմոցները մի տարօրինակ հակապատկեր էին ներկայացնում սպիտակացրած պատերի, ծղնոտե տանիքի և ապակեզուրկ պատուհանների հետ։ Տունն իր ամբարներով, ախոռներով և արհեստանոցներով, որտեղ աշխատում էին նեգրերը և որոնց սովորեցրել էին տարբեր արվեստներ, ներկայացնում էր քառանկյունի մի կոպիտ շենք, որի մեջտեղում չորանում էր սուրճի մի մեծ դեզ։ Այս շենքերը շինված են փոքրիկ բլուրների վրա, որոնք բարձրանում են մշակված դաշտերի մեջտեղում և բոլոր կողմերով շրջապատված են մուգ-կանաչ փարթամ անտառային պատերով։ Երկրի այս մասի ամենագլխավոր արտադրությունը սուրճն է։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ծառ միջին հաշվով տարեկան տալիս է երկու ֆունտ, իսկ մի քանիսը մինչև ութ ֆունտ սուրճ։ Մեծ քանակությամբ մշակվում է նաև մանիոկա կամ կասսադա։ Այս բույսի բոլոր մասերն էլ օգտագործվում են. տերևները և ցողունը ուտում են ձիերը, իսկ արմատն աղում, վերածում են փոշու, որը երբ ճզմում չորացնում և սեղմում են, կոչվում է ֆարինա (farinha) և կազմում է Բրազիլիայի բնակչության գլխավոր սնունդը։ Չափազանց հետաքրքրական և լավ հայտնի փաստ է, որ այս չափազանց սննդարար բույսի հյութը խիստ թունավոր է։ Մի քանի տարի առաջ այս կալվածքում մի կով խմում է այդ հյութից և սատկում։ Սենյոր Ֆիգուիրեդան ինձ պատմեց, որ ինքը նախորդ տարին ցանել է մի տոպրակ բակլա և երեք տոպրակ բրինձ։ Բակլայից ստացել է ութսուն տոպրակ, իսկ բրնձից՝ ցանածից երեք հարյուր քսան անգամ ավելի։ Արոտատեղերում արածում են սքանչելի խոշոր եղջերավոր անասուններ, իսկ անտառներն այնքան լի են որսերով, որ նախորդ երեք օրերից յուրաքանչյուր օրում սպանում էին մի եղջերու։ Սննդի լիառատությունը երևում էր ճաշի ժամանակ, որտեղ եթե սեղանները չէին տնքում, հյուրերն անկասկած տնքում էին, որովհետև սպասում են, որ ամեն ոք ճաշակի յուրաքանչյուր պնակից։ Մի անգամ, երբ ես կարծում էի, որ արդեն ճաշակել եմ բոլոր պնակներից, մեծ եղավ իմ սարսափը, երբ իրենց նյութական ամբողջությամբ նորից երևացին տապակած մի հնդկահավ և մի խոզ։

Ճաշի ժամանակ հատկապես մի մարդ զբաղված էր սենյակներից դուրս քշելով որսի ծերացած շներին և տասնյակներով սևամորթ փոքրիկ երեխաներին, որոնք յուրաքանչյուր հարմար մոմենտին խմբերով ներս էին սողոսկում։ Երբ մի պահ ստրկության գաղափարը հեռանում էր մեր մտքից, այս պարզ և նահապետական կյանքի ձևն իր մեջ ունենում էր որոշ հմայիչ կողմեր։ Սա աշխարհի մնացած մասերից կատարելապես կտրված և անկախ էր։ Հենց որ այստեղ մի նոր մարդ է երևում, սկսում է ղողանջել մի մեծ զանգ, և ընդհանրապես կրակում են նաև մի քանի փոքր թնդանոթ, այսպիսով դեպքը հաղորդելով անտառներին և ժայռերին և ուրիշ ոչ ոքի։ Մի առավոտ, նախքան արևածագը, մի ժամով դուրս եկա զբոսանքի, տեսարանի հանդիսավոր լռությամբ սքանչանալու համար։ Լռությունը խանգարվեց սևամորթների ամբողջ խմբի առավոտյան բարձրաձայն հիմնով։ Ընդհանրապես նրանք այս աղոթքով են սկսում իրենց օրվա աշխատանքը։

Ապրիլի 14.— Սոսեգոյից դուրս գալով մենք ուղևորվեցինք դեպի մի ուրիշ կալվածք, որը գտնվում է Ռիո Մակայեի վրա։ Սա այդ ուղղությամբ եղած մշակվող ամենավերջին հողամասն էր։ Կալվածքն ուներ երկու և կես մղոն երկարություն, իսկ լայնությունը տերը մոռացել էր թե որքան էր։ Միայն մի փոքր մասն էր մաքրված, բայց յուրաքանչյուր ակրի վրա կարելի էր աճեցնել արևադարձային գոտու բոլոր տեսակի հարուստ պրոդուկցիաները։ Բրազիլիայի ընդարձակ տարածության վրա եղած մշակված հողամասը, համեմատած բնական վիճակում թողնված տարածության հետ, մի չափազանց չնչին մաս է կազմում։ Ինչպիսի՜ խիտ ազգաբնակություն կարող է ունենալ Բրազիլիան ապագա տարիներում։ Մեր ճանապարհորդության երկրորդ օրը ճանապարհն այնքան նեղացավ, որ անհրաժեշտ էր մի մարդ, որ սրով առջևից գնար և կտրատեր սողացող բույսերը՝ մեզ ճանապարհ բաց անելու համար։ Անտառը լի էր գեղեցիկ բաներով, որոնցից ծառանման պտերները, որոնք թեև այնքան մեծ չէին, իրենց պայծառ, կանաչ սաղարթներով և ճյուղատերևների գեղակազմ կորությունով արժանի են հիացմունքի։ Երեկոյան խիստ ուժեղ անձրևեց, և թեև ջերմաչափը ցույց էր տալիս 65°, բայց ես շատ էի մրսում։ Հենց որ անձրևը .կտրվեց, հետաքրքրական էր տեսնել արտաքո կարգի գոլորշիացումը, որ բռնել էր ամբողջ անտառը. բլուրները մինչև հարյուր ոտնաչափ բարձրությամբ թաղված էին բարձր սպիտակ գոլորշու տակ, որը ծխի նման բարձրանում էր անտառի խիտ մասերից, մասնավորապես հովիտներից։ Այս նույն երևույթը տեսել եմ մի քանի անգամ. կարծում եմ, որ այդ առաջանում է սաղարթների մեծ մակերեսներից, որոնք նախապես տաքանում է,ն արեգակի ճառագայթներից։

Դեռ այս կալվածքից չէինք հեռացել, երբ քիչ էր մնում ես ականատես լինեի այն գազանային տեսարաններից մեկին, որ կարող է տեղի ունենալ միայն ստրկատիրական երկրում։ Մի կռվի և դատական պրոցեսի պատճառով ստրկատերն ուզում էր իր բոլոր ստրուկներին բաժանել իրենց հարազատ կանանցից ու երեխաներից և առանձին-առանձին ծախել Ռիոյի հրապարակային աճուրդում։ Այս բանն, իհարկե, տեղի չունեցավ, և տեղի չունենալու պատճառը ոչ թե կարեկցությունն էր, այլ շահախնդրությունը։ Ես չեմ կարող հավատալ, թե երկար տարիներով միասին ապրած երեսուն ընտանիքներն իրարից բաժանելու այդ աստիճանի տմարդությունն զգում էր նրանց տերը։ Մինչդեռ ինքս կարող եմ երաշխավոր լինել, որ նա մարդասիրությամբ և բարի զգացումներով՝ սովորական մարդկանց շարքից բարձր էր։ Կարելի է ասել, որ շահասիրության, եսասիրության և կուրության սահման չկա։

Ես այստեղ հիշատակելու եմ մի շատ հասարակ դեպք, որը ժամանակին ինձ ավելի շատ հուզեց, քան որևէ այլ անգութ պատմություն։ Մի նեգրի հետ անցնում էի գետանցքով։ Այդ նեգրն անսովոր աստիճանի բթամիտ մարդ էր։ Որպեսզի կարողանայի նրան հասկացնել, թե ինչ էր հարկավոր, բարձր էի խոսում և ձեռքերով նշաններ անում, որի ժամանակ ձեռքս դեպի նրա հրեսը մեկնեցի. նա, ենթադրում եմ, կարծեց, որ բարկացած եմ և ուզում եմ իրեն ապտակել, որովհետև վայրկենապես վախեցած դեմքով և կիսախուփ աչքերով նա իր ձեռքերը ներքև կախեց։ Եu երբեք չեմ մոռանալու իմ զարմանքի զգացմունքը, զզվանքը և ամոթը, տեսնելով մի ուժեղ մեծ մարդու, որը մինչև անգամ վախենում է պաշտպանվելու հարվածից, որն, ինչպես ինքն էր կարծում, ուղղված էր իր երեսին։ Այս մարդուն այնպիսի մի նվաստության էին վարժեցրել, որ ավելի ցածր էր, քան ամենաանօգնական կենդանիների ստրկությունը։

Ապրիլի 18.— Վերադարձին երկու օր մնացինք Սոսեգոյում, և այդ երկու օրը ես անցկացրի անտառներում միջատ հավաքելով։ Ծառերի մեծ մասի բների հաստությունը, չնայած բարձրություններին, երեք կամ չորս ոտնաչափ շրջագծից չի անցնում. իհարկե, կան և քիչ թվով ծառեր, որոնք շատ ավելի հաստ են։ Սենյոր Մանվելը մի ամբողջական բնից պատրաստում էր մի նավակ, որն ուներ յոթանասուն ոտնաչափ երկարություն, իսկ ծառն ամբողջությամբ ունեցել էր 110 ոտնաչափ երկարություն և բավականին մեծ հաստություն։ Սովորական ճյուղավոր ծառերի մեջ աճող արմավենիների կոնտրաստը տեսարանին միշտ տալիս է միջարևադարձային տեսք։ Այստեղ անտառները զարդարված էին կաղամբային արմավի ծառերով՝ այս ընտանիքի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկով։ Նրա ցողունն այնքան բարակ է, որ մինչև անգամ կարելի է շրջապատել երկու ձեռքերի մատներով։ Մինչդեռ նրա գեղեցկակազմ գագաթը ծածանվում է գետնից քառասուն կամ հիսուն ոտնաչափ բարձրության վրա։ Փայտային սողացող բույսերը, որ իրենց հերթին փաթաթված են ուրիշ սողացողների կողմից, ունեին մեծ հաստություն։ Այս սողացողների մի քանիսի հաստությունը, որ ես անձամբ չափել եմ, հասնում էր երկու ոտնաչափ շրջագծի։ Մեծ ծառերից շատերն իրենց ճյուղերից կախված պատատուկի խոպոպներով ներկայացնում էին մի շատ հետաքրքրական տեսարան և նմանվում էին խոտի խրձերի։ Եթե մարդ իր աչքը վերևի սաղարթների աշխարհից դարձներ ներքև՝ դեպի գետին, իսկույն կգրավվեր պտերի և միմոզաների տերևների ծայրահեղ շքեղությամբ։ Վերջինս մի քանի տեղ գետինը ծածկել էր թավուտով, որը գետնից միայն մի քանի մատնաչափ էի բարձր։ Միմոզայի այս խիտ թփուտների միջով անցնելիս նրանց ստվերների փոփոխությունից նկատվում էր լայն ոտնահետք, որն առաջանում էր նրանց զգայուն կոթունների իջեցումից։ Հեշտ է այս տեսարաններում բնորոշել հիացմունքի առանձին առարկաները, բայց հնարավոր չէ մի համապատասխան գաղափար տալ զարմանքի, հիացմունքի և ակնածանքի բարձր զգացումների մասին, որոնք լցնում և ոգևորում են մարդու միտքը։

Ապրիլի 19.— Թողնելով Սոսեգոն՝ սկզբի երկու օրը գնացինք հին ճանապարհով։ Այդ շատ ձանձրալի էր, որովհետև ճանապարհն անցնում էր ծովափից ոչ հեռու շողացող տաք ավազուտ հարթավայրերով։ Ես նկատում էի, որ յուրաքանչյուր անգամ, երբ ձին իր ոտքը դնում էր սիլիցիումային մանր ավազի վրա, առաջանում էր մի նուրբ ճռճռացող ձայն։ Երրորդ օրը ընտրեցինք մի տարբեր ճանապարհ և անցանք Մադրե դե Դեոս կոչվող ուրախ գյուղի միջով։ Այս ճանապարհը Բրազիլիայի գլխավոր ճանապարհներից մեկն է, բայց և այնպես այնքան վատ վիճակում է գտնվում, որ ոչ մի անվավոր փոխադրական միջոց, բացառությամբ եզան սայլերի, չէր կարող անցնել։ Մեր ամբողջ ճանապարհորդության ընթացքում ոչ մի կամուրջ չանցանք, որ քարից պատրաստված լիներ, իսկ ծառի բներից շինված կամուրջներն այնքան չէին վերանորոգման ենթարկվել, որ նրանցից խույս տալու համար անհրաժեշտ էր լինում գետի միայն մի կողմով գնալ։ Բոլոր հեռավորությունները սխալ են իմանում։ Ճանապարհին տեղ-տեղ մղոնաքարերի փոխարեն տնկել են խաչեր՝ ցույց տալու համար, թե որտեղ է թափվել մարդկային արյուն։ Մեր փոքրիկ ճանապարհորդությունը վերջացրած լինելով՝ 23-ի երեկոյին ժամանեցինք Ռիո։ Ռիոյում իմ ունեցած ժամանակի մնացած մասը ես ապրում էի Բոթոֆոգո ծովածոցի մոտ՝ մի խրճիթում։ Անկարելի էր ցանկանալ մի այնպիսի բան, որն ավելի բերկրալի լիներ, քան մի քանի շաբաթ այսպիսի մի սքանչելի երկրում ապրելը։ Անգլիայում բնապատմության սիրահար որևէ մարդ իր զբոսանքների ժամանակ օգտվում է մեծ առավելություններից, միշտ գտնում է իր ուշադրությունը գրավող մի բան, բայց կյանքով զեղուն այս արգավանդ կլիմայում այնքան շատ են հրապուրանքները, որ հազիվ թե նա կարողանա առաջ շարժվել։

Այն մի քանի դիտումները, որ ես կարողացա անել, գրեթե բացառապես վերաբերում էին անողնաշարավոր կենդանիներին։ Պլանարիա (Planaria) սեռին պատկանող ցամաքային կենդանիների գոյությունն ինձ շատ էր հետաքրքրում։ Այս կենդանիներն իրենց կառուցվածքով այնքան պարզ ենք որ Կյուվյեն նրանց դասել է աղիքային որդերի շարքը, թեև սրանք երբեք այլ կենդանու մարմնի մեջ չեն գտնվել։ Սրանց բազմաթիվ տեսակներն ապրում են և՛ աղի և՛ անուշ ջրերում, բայց իմ ակնարկածները գտնվում էին մինչև անգամ անտառի համեմատաբար չոր մասերում, փտած փայտերի կոճղերի տակին, որոնցով նրանք, իմ կարծիքով, սնվում են։ Ընդհանուր ձևով նրանք նման են փոքրիկ խխունջների, բայց համեմատաբար շատ ավելի նեղ են և մի քանի տեսակներ գեղեցիկ կերպով գունավորված են երկայնակի երիզներով։ Նրանց կաոուցվածքը շատ պարզ է, տակի կամ սողացող կողմի վրա մոտավորապես մեջտեղում կա երկու փոքրիկ լայնակի ճեղք, և առջևի ճեղքից կարող է դուրս ձգվել ձագարաձև և խիստ դյուրագրգիռ բերանը։ Երբ աղի ջրի ազդեցությունից կամ որևէ ուրիշ պատճառից ամբողջ օրգանիզմը մեռնում է, այս մասը դեռ որոշ ժամանակ պահում է իր կենսունակությունը։

Հարավային կիսագնդի զանազան մասերում ես գտա ոչ պակաս քան ցամաքային տասներկու պլանարիաների տեսակներ։[14] Վանդիմենի երկրում իմ ձեռք բերած մի քանի տեսակները մոտավորապես երկու ամիս կենդանի պահեցի։ Նրանց սնուցում էի փտած փայտերով։ Նրանցից մեկը լայնակիորեն մոտավորապես կտրեցի երկու հավասար մասերի, և երկու շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր կտորն ստացավ կենդանու լրիվ ձևը։ Սակայն ես այնպես էի կիսել, որ ներքին երկու բացվածքներն էլ մնացել էին կեսերից մեկի վրա, և հետնաբար մյուսը բացվածք չուներ։ Կտրելու օրից սկսած քսանհինգ օր հետո ավելի կատարյալ կեսը չէր տարբերվում մյուս ամբողջական նմուշներից։ Մյուս կեսը ծավալով շատ էր մեծացել, և իր հետևի ծայրի մոտ՝ պարենխիմային զանգվածում կազմվեց մի պարզ բիծ, որի մեջ պարզ նկատելի էր բաժականման ռուդիմենտային բերանը, բայց մյուս մակերեսին համապատասխան անցք դեռ չբացվեց։ Եթե դեպի հասարակածն առաջանալու հետևանքով բարձրացող ջերմաստիճանը չոչնչացներ մեր ունեցած բոլոր պլանարիաները, կասկած չի կարող լինել, որ այդ վերջին լրացուցիչ օրգանը կամբողջացներ նրա կառուցվածքը։ Մի փորձում հետաքրքրական էր դիտել, թե ինչպես կիսվող յուրաքանչյուր մասում աստիճանաբար առաջ էին գալիս էական օրգանները։ Չափազանց դժվար է այս պլանարիաները պահպանելը. հենց որ կյանքի դադարումը թույլ է տալիս սովորական քայքայման օրենքներին գործելու, նրանց ամբողջ մարմինը չափազանց արագ փոխվում է փխրուն և հեղուկ վիճակի։

Ամենից առաջ ես այցելեցի այն անտառը, որտեղ գտնվում էին այս պլանարիաները։ Ինձ ընկերակցում էր պորտուգալացի մի ծեր քահանա, որն ինձ իր հետ էր վերցրել որսի համար։ Մեր որսորդության էությունը հետևյալն էր — անտառի թփուտների մեջ բաց էինք թողնում որսի մի քանի շներ և ապա համբերությամբ սպասում էինք որևէ երևացող կենդանու վրա կրակելսւ համար։ Մեզ հետ էր նաև հարևան ֆերմերի որդին — մի տիպիկ ներկայացուցիչ բրազիլյան վայրի պատանեկության։ Նա հագել էր պատառոտված մի հին բլուզ և անդրավարտիք, իսկ գլխին գլխարկ չուներ. նա իր հետ ուներ հին ձևի մի հրացան և մի մեծ դանակ։ Դանակ կրելու սովորությունը Բրազիլիայում չափազանց տարածված է, և այդ շատ անհրաժեշտ է խիտ անտառից անցնելու ժամանակ սողացող բույսերը կտրատելու համար։ Հաճախակի տեղի ունեցող մարդկային սպանությունները մասամբ կարելի է վերագրել այս սովորությանը։ Բրազիլիացիներն այնքան լավ են տիրապետում դանակի գործածությանը, որ նրանք կարող են դանակը նետել մեծ ճշգրտությամբ, որոշ հեռավորության վրա, այն էլ այնպիսի ուժով, որ կարող է մահացու վերք առաջացնել։ Ես տեսել եմ մի խումբ փոքր տղաների որպես խաղ՝ դանակ նետելու վարժություններ կատարելիս։ Տնկված փայտին խփելու նրանց ճարպկությունից դատելով նրանք հետագա ավելի լուրջ փորձերի հաջողության համար տալիս էին լավ ցուցանիշներ։ Իմ ընկերակիցը նախորդ օրն սպանել էր մորուքավոր երկու մեծ կապիկ։ Այս կենդանիներն ունեն բռնող պոչեր, որոնց ծայրը մինչև անգամ սատկելուց հետո էլ կարող է պահել մարմնի ամբողջ ծանրությունը։ Այդ կապիկներից մեկն ամուր մնացել էր ծառի ճյուղից կախված, և նրան ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կտրել մի մեծ ծառ։ Ծառը նույն ժամին կտրեցինք և նա կապկի հետ մի ահռելի շառաչյունով գլորվեց ներքև։ Մեր այդ օրվա որսորդական զբոսանքը վերջացավ, բացի կապկից, մի քանի կանաչ փոքրիկ թութակներ և մի քանի տուկան ձեռք բերելով։ Իմ ծանոթությունը պորտուգալացի քահանայի հետ ինձ համար բավականին շահավետ եղավ, որովհետև մի ուրիշ անգամ նա ինձ տվեց վայրի կատվի (Jagouarundi) մի գեղեցիկ նմուշ։

Ամեն ոք լսած կլինի Բոթոֆոգոյի շրջապատի գեղեցիկ տեսարանների մասին։ Այն տունը, որի մեջ ապրում էի ես, գտնվում էր հանրածանոթ Կորկովագո լեռան ստորոտին։ Շատ ճիշտ է նկատված, որ դիք կոնաձև բլուրները բնորոշ են այն ֆորմացիային, որ Հումբոլտն անվանում է գնեյսո-գրանիտային։ Ոչ մի բան ավելի տպավորիչ չի կարող լինել, քան այս ամենափարթամ բուսականության միջից բարձրացող այս մերկ ժայռերի մեծ և կլոր ահռելի մեծ զանգվածների տեսքը։ Ես հաճախ մեծ հետաքրքրությամբ դիտում էի այն ամպերը, որոնք շարժվելով դեպի ցամաքը՝ Կորկովադո սարի ամենաբարձր գագաթի տակին ամպակույտեր էին կազմում։ Այս սարը, ուրիշ շատ սարերի նման, երբ այսպես մասամբ քողարկվում էր ամպերով, թվում էր, թե շատ ավելի բարձր է, քան իր իսկական բարձրությունը, որը երկու հազար երեք հարյուր ոտնաչափ էր։ Դանիելն իր մետեորոլոգիական աշխատություններում նկատում է, որ երբեմն ամպերը երևում են լեռան գագաթին կպած, մինչ քամին շարունակում է փչել նրանց վրայով։ Նույն երևույթը, մի փոքր տարբեր տեսքով, ներկայացված էր այստեղ։ Այս դեպքում կարելի էր պարզ տեսնել, թե ինչպես ամպը գալարվում էր և արագ անցնում գագաթի մոտով, և ոչ փոքրանում էր նրա ծավալը, ոչ էլ մեծանում։ Արևը մայր էր մտնում և հարավային մի մեղմ զեփյուռ զարնվելով ժայռի հարավային կողմին՝ իր հոսանքը խառնում էր վերևի համեմատաբար ցուրտ օդի հետ և այսպիսով խտացնում գոլորշին, բայց հենց որ ամպի թեթև պսակներն անցնում էին գագաթի մոտով և մտնում հյուսիսային փեշերի համեմատաբար տաք մթնոլորտի ազդեցության շրջանը, անմիջապես կազմալուծվում էին։

thumb

Մայիս, հունիս ամիսներին, այսինքն այդ տեղի ձմեռվա սկզբին, կլիման հիանալի էր։ Միջին ջերմաստիճանը, որն ստացվում էր առավոտյան և երեկոյան ժամը 9-ի չափումներից, 72° էր։ Հաճախ ուժեղ անձրևում էր, բայց հարավային չորացնող քամիները շատ շուտով զբոսանքը դարձնում էին հաճելի։ Մի առավոտ 6 ժամվա ընթացքում տեղաց 1,6 մատնաչափ[15] անձրև։ Երբ այս փոթորիկն անցավ, Կորկովադոն շրջապատող անտառների վրայով անհաշիվ տերևների վրա թափվող անձրևի կաթիլներից առաջացած ձայնն այնքան բարձր էր, որ այդ ձայնը կարելի էր լսել մի քառորդ մղոն հեռավորության վրա, այս շատ նման էր մի մեծ ջրի սահանքի ձայնին։ Շոգ ցերեկներից հետո չափազանց հաճելի էր հանգիստ նստել պարտեզում և դիտել երեկոյի անցումը գիշերի։

Այս կլիմաներում բնությունն իր երգիչներին ավելի խոնարհ կատարողներից է ընտրում, քան Եվրոպայում։ Հիլա (hyla) սեռի մի փոքրիկ գորտ նստում է ջրի մակերևույթից մոտ մի մատնաչափ բարձր մի տերևի սկուտեղի վրա և արձակում իր հաճելի գեղգեղանքը։ Երբ մի քանիսն են հավաքվում իրար մոտ, նրանք երգում են ներդաշնակ, տարբեր նոտաներով։ Այս գորտերից մի նմուշ բռնելն ինձ բավականին դժվարություն պատճառեց։ Հիլա սեռի գորտերի մատների ծայրերը վերջանում են փոքրիկ ծծաններով, և ես տեսա, թե ինչպես նա մինչև անգամ կարող է սողալ պատուհանի ապակու վրայով, երբ ապակին գտնվում է ուղղաձիգ դիրքում։ Զանազան ճպուռներ (cicadae) և ծղրիդներ միևնույն ժամանակ բարձրացրել էին մի անդադար զիլ աղաղակ, որը, երբ որոշ հեռավորության վրա փափկանում է, անախորժ չէ։ Ամեն երեկո մթնելուց հետո սկսվում է այս մեծ համերգը, և ես հաճախ եմ նստել նրանց ունկնդրելու համար, մինչև ուշադրությունս գրավվել է մոտից անցնող մի հետաքրքրական միջատով։

Այսպիսի ժամանակներում երևում են ցանկատունկից ցանկատունկ թռչող լուսարձակ միջատները։ Մութ գիշերին նրանց լույսը կարող է երևալ երկու հարյուր քայլ հեռավորության վրա։ Նշանակալի է այն, որ բոլոր տարբեր տեսակների լուսարձակ միջատները, շողացող դյուրադարձիկների (Elateridae) և զանազան ծովային կենդանիների (օրինակ՝ խեցեմորթներ, մեդուզաներ, ներեիդներ, Clytia և Pyrosoma սեռին պատկանող մի կորալ) լույսը, որ ես դիտել եմ, եղել է պարզ նկատելի կանաչ գույնի։ Այստեղ իմ բռնած բոլոր լուսարձակ միջատները պատկանում հին լամպիրիդե (Lampyridae) ընտանիքին (որի մեջ է մտնում նաև անգլիական լուսարձակ միջատը), և նմուշների մեծ մասը Lampyris occidcntalis-ներ էին։[16] Ես գտա, որ այս միջատը, երբ գրգռում էին, արձակում էր չափազանց պայծառ շողեր։ Ընդմիջումների ժամանակ որովայնային օղակները խավարում էին։ Շողերի արձակումը երկու օղակներից էլ կատարվում էր գրեթե միևնույն վայրկյանին, բայց նախ զգացվում էր առջևի օղակի արձակածը։ Շողացող նյութը հեղուկ էր և խիստ կպչուն. փոքրիկ բծերը, որտեղ պատռվել էր մորթը, թույլ շողով շարունակում էին իրենց առկայծումը, մինչդեռ չվնասված մասերն աղոտ էին։ Միջատի գլխատումից հետո օղակները շարունակում էին իրենց պայծառությունը. բայց ոչ այնքան փայլուն, ինչպես առաջ։ Ասեղով կատարվող որոշ տեղերի գրգռումները միշտ բարձրացնում էին լույսի կայտառությունը։ Մի անգամ միջատի մահից քսանչորս ժամ հետո օղակները դեռ պահել էին իրենց լուսավոր հատկությսւնը։ Այս փաստերից հետո պետք է ենթադրել, որ այդ կենդանին լույսը պահել կամ մարել կարող է միայն կարճ ժամանակով, իսկ եթե երկար ժամանակով նա պայծառ է մնում, ապա այդ լինում է իր կամքից անկախ։ Տղմոտ և խոնավ խճային ճանապարհների վրա ես գտա մեծ թվով այս Lampyris-ի թրթուրներից։ Նրանք ընդհանուր ձևով նմանվում էին անգլիական լուսատիտիկներին։ Այս թրթուրների լուսատու կարողությունը շատ թույլ է և խիստ տարբերվում է լրիվ աճած լուսարձակ միջատների լույսից։ Եթե ամենաթույլ չափով անգամ դիպչեն նրանց, նրանք մեռած են ձևանում և դադարում են շողալուց, ոչ էլ գրգռումն է առաջացնում նոր շողերի արձակում։ Ես նրանց մի քանիսին որոշ ժամանակով պահեցի կենդանի։ Նրանց պոչը խիստ եզակի մի օրգան է, որովհետև այդ պոչը մեծ ճարտարությամբ գործում է որպես ծծան կամ կպչող օրգան, նա ծառայում է նաև որպես լորձանյութի կամ նման մի հեղուկի ռեզերվուար։ Ես շատ անգամ նրանց կերակրում էի հում մսով և անփոփոխ նկատում էի, որ ամեն անգամ պոչի ծայրը տարվում էր բերանը և մի կաթիլ հեղուկ արտաթորվում մսի վրա, որն այդ րոպեին գտնվում էր սպառվելու ճանապարհին։ Չնայած այդքան վարժ լինելուն՝ չի երևում, որ պոչը կարող է գտնել բերանի ճանապարհը. գոնե ըստ դիտումների նախ վիզն էր շոշափում, որը նրա համար ուղեցույցի դեր էր կատարում։

Բահիայում եղած ժամանակ թվում էր, թե ամենասովորական լուսատու միջատը մի դյուրադարձիկ կամ բզեզ (Pyrophorus luminosus, Illig.) է։ Այս միջատը ևս գրգիռ առաջացնելիս՝ լույսն ավելի էր պայծառանում։ Մի օր զվարճանում էի այս միջատի թռչելու կարողությունը դիտելով, որը թվում է թե առանձնապես չի նկարագրվել։[17] Երբ այս դյուրադարձիկը տեղավորվում էր իր կռնակի վրա և պատրաստվում թռչելու, նա շարժում էր իր գլուխը և լանջը դեպի ետ, այնպես, որ կրծքի ողնաշարը դուրս էր ձգվում և հանգիստ առնում իր պատյանի եզրին։ Նույն շարժումը դեպի ետ շարունակվելով՝ ողնաշարը մկանների ամբողջ լարումով զսպանակի նման ծռվում էր, և այդ մոմենտին միջատը հանգստանում էր գլխի ծայրամասի և թևատուփի ծայրերի վրա։ Այս լարվածությունը հանկարծակի թուլանալով՝ գլուխը և կուրծքը դուրս էին թողնում և, հետևաբար, փակված թևերի ծայրերն այնպիսի ուժ ով էին խփում հենարան գետնին, որ ֊հակազդեցությունից միջատը հանկարծ նետվում էր մեկ կամ երկու ոտնաչափ վեր։ Կրծքի ողնաշարի պատյանի դուրս ձգված կետերը ծառայում էին թռչելու ժամանակ ամբողջ մարմինը հաստատուն պահելու համար։ Իմ կարդացած նկարագրությունների մեջ ողնաշարի առաձգականության վրա բավարար ուշադրություն չի դարձված, այդպիսի մի հանկարծակի ցատկում չէր կարող սոսկ մկանային կծկման արդյունք լինել, եթե չլինեին մի շարք մեխանիկական այլ ճարպկություններ։

Երբեմն ես ձեռնարկում էի դեպի շրջակայքը կարճ, բայց վերին աստիճանի հաճելի էքսկուրսիաներ։

Մի օր գնացի բուսաբանական այգին, որտեղ կարելի էր տեսնել բազմաթիվ աճող բույսեր։ Արանք շատ լավ հայտնի են իրենց մեծ օգտակարությամբ։ Կամֆորների, կինամոնների և մեխակի ծառերի տերևներն ունեին սքանչելի բուրմունք, և հացենի ծառը՝ յական ու մանգո ծառն իրենց սաղարթների շքեղությամբ մրցում էին իրար հետ։ Բահիայի շրջակայքում տեսարանը գրեթե իր ամբողջ պատկերն ստանում էր այս վերջին երկու ծառերից։ Նախքան նրանց տեսնելը չէի իմանում, թե արդյոք ծառը կարո՞ղ է այդ աստիճանի անթափանցելի ստվեր ձգել գետնի վրա։ Այդ ծառերն էլ այս մշտադալար բուսականության նկատմամբ այն հարաբերությունն ունեն, ինչ որ Անգլիայում դափնիները և հաճարի ծառերն ունեն ավելի բաց կանաչ և տերևները թափվող ծառերի նկատմամբ։ Արևադարձային երկրներում ընդհանրապես նկատելի է, որ տները շրջապատված են բուսականության ամենագեղեցիկ ձևերով, որովհետև այդ բույսերից շատերը միևնույն ժամանակ չափազանց օգտակար են մարդուն։ Ո՞վ կարող է կասկածել, որ այդ երկու բարձր որակները — օգտակարությունը և գեղեցիկ տեսքը — միացած են բանանի, կոկոսյան արմավի, արմավի բազմաթիվ տեսակների, նարնջի և այլ ծառերի մոտ։

Այդ օրն ինձ վրա մասնավորապես մեծ տպավորություն էր թողել Հումբոլտի դիտողություններից մեկը, որն ինքը՝ Հումբոլտը հաճաա ակնարկում է՝ «նոսր գոլորշին, որ առանց փոփոխելու օդի թափանցկությունը, նրա գույներն ավելի ներդաշնակ է դարձնում, իսկ ազդեցություններն ավելի քնքուշ»։ Սա մի երևույթ է, որ ես երբեք չեմ նկատել բարեխառն գոտիներում։ Մթնոլորտը մի կարճ տարածության վրա, կեսից երեք քառորդ մղոն հեռավորությամբ, երևում է կատարելապես պայծառ, բայց ավելի մեծ հեռավորության վրա բոլոր գույները խառնվում և վերածվում էին մի չափազանց գեղեցիկ բաց-գորշ, քիչ կապույտ մշուշի։ Մթնոլորտի վիճակն առավոտվա և կեսօրվա միջև, երբ ազդեցությունը շատ լավ հայտնի էր, քիչ փոփոխության էր ենթարկված, բացառությամբ իր չորության։ Այդ միջանկյալ ժամանակում ջերմաստիճանի և ցողի կետի միջև եղած տարբերությունը բարձրացել էր 7,5°-ից 17°-ի։

Մի ուրիշ անգամ վաղ դուրս եկա և գնում էի դեպի Գավիա, կամ Վերնառագաստ սարը։ Օդը հիանալի զով էր և բուրավետ, իսկ ցողի կաթիլները դեռ փայլում էին շուշանային մեծ բույսերի տերևների վրա, որոնք ստվեր էին գցել վճիտ ջրով առվակների վրա։ Նստած գրանիտե ժայռին՝ հաճելի էր դիտել զանազան միջատներին և թռչուններին, որոնք անցնում էին թռչելով։ Փոքրիկ հծծահավը (կոլիբրի) կարծեք թե առանձնապես մոլի է այսպես ստվերոտ, մեկուսացած վայրերին։ Երբ տեսնում էի այս փոքրիկ արարածներին, որ բզզում էին ծաղկի շուրջը, թափահարելով թևերն այնպես արագ, որ հազիվ թե տեսանելի լինեին, հիշում էի մեր գիշերային թիթեռները. նրանց շարժումներն ու սովորություններն իսկապես շատ բաներով չափազանց նման են։

Հետևելով մի շավղի՝ մտա մի հոյակապ անտառ, և հինգ-վեց հարյուր ոտնաչափ բարձրությունից իմ առաջ բացվեց այն շքեղ տեսարաններից մեկը, որոնք շատ սովորական են Ռիոյի բոլոր կողմերում։ Այս բարձրության վրա տեսարանն ստանում էր իր ամենափայլուն երանգները, և յուրաքանչյուր ձև, յուրաքանչյուր ստվեր իր շքեղությամբ այնպես ամբողջովին գերազանցում էր բոլոր այն տեսարաններին, որ եվրոպացին տեսնում է իր սեփական երկրում, որ նա չի իմանում, թե ի՜նչպես արտահայտի իր զգացմունքները։ Ընդհանուր տպավորությունն ինձ հաճախ հիշեցնում էր օպերայի կամ մեծ թատրոնների ամենազվարթ տեսարանները։ Այս էքսկուրսիաներից երբեք դատարկաձեռն չէի վերադառնում։ Այդ օրը ես գտա սնկի մի հետաքրքրական նմուշ, որ կոչվում էր Hymenophallus։ Անգլիայում գրեթե բոլորին հայտնի է Phallus սունկը, որն աշնանը լցնում է օդն իր բուրավետ հոտով։ Այս բուրմունքը, ինչպես ասում են միջատաբանները, մեր բզեզներից մի քանիսի համար բերկրալի բուրմունք է։ Նույնը նաև այստեղ, որովհետև այս սնկից մի հատ պահել էի ձեռքումս, մի ստրոնգիլուս (Strongylus) հրապուրվելով նրա բուրմունքից, իջավ նրա վրա։ Այստեղ մենք տեսնում ենք երկու հեռավոր երկրների միևնույն ընտանիքի բույսերի և միջատների նույնօրինակ հարաբերությունը, թեև նրանց տեսակները տարբեր են։ Երբ մի երկրում նոր տեսակի ներմուծող գործոնը մարդն է, այս հարաբերությունը հաճախ խզվում է. որպես օրինակ կարող եմ հիշատակել կաղամբի և սալաթի տերևները որոնք Անգլիայում հանդիսանում են բազմաթիվ խխունջների և թրթուրների սնունդ, իսկ Ռիոյի շրջակայքի պարտեզներում այդ բույսերը բոլորովին ազատ են սրանցից։ Բրազիլիայում գտնված ժամանակամիջոցում ես միջատներից կազմեցի մի մեծ կոլեկցիա տարբեր կարգերի բաղդատական նշանակության վերաբերյալ։ Մի քանի ընդհանուր դիտողություններ կարող են հետաքրքրական լինել անգլիացի միջատաբանների համար։ Մեծ և պայծառ գույնով Lepidoptera թիթեռնիկները շատ ավելի պարզ են բնորոշում իրենց բնակավայրը, քան որևէ ուրիշ կենդանական տեսակ։ Ես ակնարկում եմ միայն ցերեկային թիթեռներին, իսկ գիշերային թիթեռները, հակառակ այս փարթամ բուսականությունից սպասածին, անհամեմատ ավելի քիչ են թվով, քան մեր բարեխառն երկրներում։ Ես շատ զարմացել էի պապիլիո ֆերոնիայի (Papilio feronia) սովորությունների վրա։ Այս թիթեռնիկն այստեղ բավականին տարածված է և ընդհանրապես հաճախում է նարնջի ծառերին։ Թեև նա շատ բարձրից է թռչում, բայց հաճախ իջնում է ծառերի բներին։ Այդպիսի դեպքերում նրա գլուխը միշտ տեղավորվում է դեպի ներքև, իսկ թևերն ուղղահայաց ծալվելու փոխարեն, ինչպես որ լինում է սովորաբար, տարածվում են հորիզոնական հարթությամբ։ Իմ տեսած թիթեռների մեջ այս միակն է, որ իր ոտքերն օգտագործում է վազելու համար։ Չգիտենալով այս բանը, երբ ես մի քանի անգամ իմ փոքրիկ ունելին զգուշ մոտեցնում էի նրան, և հենց որ ունելին պատրաստ էր լինում նրան բռնելու, նա վայրկենապես մի քանի քայլ մի կողմ էր վազում և խույս տալիս ունելուց։ Բայց շատ ավելի եզակի փաստ է այս տեսակների ձայն հանելու կարողությունը։[18] Շատ անգամ, երբ մի զույգ, հավանորեն արու և էգ, մի անկանոն ուղղությամբ հալածում էին իրար և անցնում իմ մոտով, երբեմն մի քանի յարդ հեռավորությամբ, ես պարզ լսում էի մի շաչող ձայն, նման այն ձայնին, որ առաջանում է զսպանակի տակից անցնող ատամնավոր անվից։ Ձայնը շարունակվում էր կարճ ընդմիջումներով, և կարելի էր պարզ լսել մոտ քսան յարդ հեռավորության վրա։ Ես հավատացած եմ, որ այս դիտումների մեջ սխալ չկա։

Ես հուսախաբված էի Coleoptera-ի (պատենաթև միջատներ) ընդհանուր տեսքից։ Մանր ու մուգ գույներով ներկված բզեզների թիվը չափազանց մեծ է։[19] Եվրոպայի միջատաբանական կաբինետները մինչև այժմ էլ դեռ կարող են միայն պարծենալ արևադարձային կլիմաների ավելի մեծ տեսակներով։ Այդ բավական է միջատաբանի մտքի հանգստությունը խանգարելու համար՝ երևակայելով ապագա լիակատար կատալոգի ծավալի մասին։ Մսակեր բզեզները (Carabidae) արևադարձային շրջաններում երևան են գալիս չափազանց փոքր թվերով։ Այս ավելի նշանակալի է դառնում, երբ այդ բաղդատում են մսակեր չորքոտանիների հետ, որոնք խիստ առատ են տաք երկրներում։ Ինձ շատ էր զարմացնում այս դիտողությունը թե՛ Բրազիլիա մտնելիս և թե՛ այն ժամանակ, երբ Harpalidae-ի բազմաթիվ գեղակազմ և ակտիվ ձևերը վերստին երևացին Լա Պլատայի բարեխառն հարթավայրում։ Արդյոք այդ չափազանց բազմաթիվ սարդերը և գիշակեր Hymenoptera-ները (թաղանթաթևեր) չե՞ն փոխարինում մսակեր բզեզներին։ Դիակներով սնվողները է Brachelytera-ները (կարճապատյան միջատ) շատ հազվադեպ են. մյուս կողմից՝ Rhyncophora-ն և Chrysomelidae-ն, որոնց բոլորի գոյությունն էլ կախում ունի բուսական աշխարհից, գտնվում են ապշեցուցիչ թվերով։ Այստեղ ես չեմ խոսում տարբեր տեսակների թվի մասին, այլ անհատ միջատների մասին, որովհետև սրանցից են կախված տարբեր երկրների միջատաբանության ամենաբնորոշ հատկանիշները։ Orthoptera-ի (ուղղաթև) և Hemiptera-ի (կիսաթև) կարգերը մասնավորապես բազմաթիվ են, ինչպես Hymenoptera-ի խայթող մասը. գուցե բացառություն կազմեն մեղուները։ Երբ մեկն առաջին անգամ մանում է արևադարձային անտառ, ապշում է մրջյունների աշխատանքի վրա։ Լավ բացված շավիղները ճյուղավորվում են ամեն ուղղությամբ, որոնց վրա երևում են պաշար հավաքող անընդհատ շարժվող մրջյունների բանակներ։ Մի քանիսը գնում են առաջ, մյուսները վերադառնում՝ հաճախ բեռնավորված իրենց մարմնից մեծ կանաչ տերևների կտորներով։

Մի փոքր մութ գույնի մրջյուն երբեմն չվում է անհաշիվ թվով։ Մի օր Բահիայում իմ ուշադրությունը գրավված էր բազմաթիվ սարդերով, ուտիճներով և այլ միջատներով և մի քանի մողեսներով, որոնք չափազանց աշխուժ սուրում էին մի բաց տարածության մի կողմից մյուսը։ Քիչ այն կողմ յուրաքանչյուր ցողուն և տերև սևացել էր մի փոքրիկ մրջյունից։ Այդ մրջյունների պարն անցնելով մերկ տարածությունը՝ բաժանվեց շարքերի և սկսեցին բարձրանալ մի հին պատ։ Այսպիսի մանեվրների ժամանակ շատ մրջյուններ թաղվեցին և զարմանալի էր տեսնել, թե ինչպես այս փոքրիկ խեղճ արարածներն ամեն ջանք ու ճիգ գործ էին դնում այսպիսի մի մահից ազատվելու համար։ Երբ մրջյունները եկան ճանապարհի վրա, փոխեցին իրենց ընթացքը և նեղ շարքով նորից բարձրացան պատը։ Այս շարքերից մեկի ընթացքը խանգարելու նպատակով ճանապարհին մի փոքրիկ քար դրեցի, ամբողջ խումբը հարձակվեց նրա վրա և անմիջապես ետ քաշվեց։ Քիչ հետո նրանց փոխարինեց մի այլ խումբ, և նորից չկարողանալով անել և ոչ մի ազդեցություն՝ շարժման այս ուղղությունն ամբողջովին լքեցին։ Եթե մի մատնաչափ շրջանցեին, նրանց շարանը քարից խույս տված կլիներ, և անկասկած այդպես էլ կվարվեին, եթե այղ քարն սկզբում այդտեղ դրված լիներ, բայց մի անգամ հարձակման ենթարկվելուց հետո այդ առյուծասիրտ փոքրիկ ռազմիկներն արհամարհում էին զիջելու միտքը։

Ռիոյի շրջակայքում չափազանց շատ տարածված են պիծականման մի քանի միջատներ, որոնք վերանդաների անկյուններում կառուցում են կավե բջիջներ՝ իրենց թրթուրների համար։ Նրանք այս բջիջներն ամբողջովին լցնում են կիսամեռ սարդերով և թրթուրներով։ Թվում է, թե նրանք զարմանալիոեն շատ լավ գիտեն, թե ինչ աստիճանի պետք է խայթեն, որ նրան անդամալույծ անեն, բայց կենդանի թողնեն մինչև իրենց ձվերից թրթուրներ դուրս գալը։ Այգ թրթուրները սնվում են անզեն, անուժ, կեսամեռ զոհերի մարմիններով. քստմնելի տեսարան, որը մի էնտուզիաստիկ բնագետ նկարագրել է որպես հետաքրքրական և հաճելի բան։[20] Մի անգամ մեծ հետաքրքրությամբ դիտում էի մի պիծակի (Pepsis) ե Lycosa սեռի մի մեծ սարդի միջև տեղի ունեցող մահացու պայքարը։ Պիծակը հանկարծակի մի հարված տվեց իր որսին և ապա թռավ գնաց. երևում էր, որ սարդը վիրավորվել էր, որովհետև, երբ փորձեց փախչել, մի թեքությունից վար գլորվեց, բայց դեռ բավականին ուժ ուներ սողալու խիտ կանաչ խոտի մեջ։ Շուտով պիծակը վերադարձավ և թվում էր թե զարմացել էր՝ անմիջապես չգտնելով իր զոհին։ Հետո սկսեց այնպես կանոնավոր փնտրել իր որսը, որ կարծեք թե աղվես փնտրող որսի շուն լիներ, ամբողջ ժամանակը շարժում էր իր թևերը և շոշափուկները՝ կատարելով կարճ կիսաշրջանային թռիչքներ։ Թեև սարդը լավ թաքնված էր, բայց շուտով գտնվեց, և պիծակը, որն, ըստ երևույթին, դեռ վախենում էր հակառակորդի ծնոտներից, երկար մանեվրներ կատարելուց հետո կրծքի ներքևի կողմի վրա երկու տեղ խայթեց։ Վերջապես իր շոշափուկներով զգուշ կերպով բոլորովին անշարժացած սարդին քննելուց հետո սկսեց նրա մարմինը քաշել և տանել։ Բայց ես կանգնեցրի և՛ բռնավորին, և՛ իր զոհին։[21] Սարդերի թիվը համեմատած մյուս միջատների հետ այստեղ շատ ավելի մեծ է, քան Անգլիայում. գուցե սրանք ավելի շատ են, քան հոդավոր կենդանիների որևէ այլ բաժին։ Տեսակների բազմազանությունը թռչող սարդերի մեջ, կարելի է ասել, անսահման է։ Epeira-յի սեռը, ավելի շուտ ընտանիքը, այստեղ բնորոշ է իր բազմաթիվ եզակի ձևերով. մի քանի տեսակներն ունեն սրածայր կաշենման պատյաններ, մյուսները՝ լայնատարած և փշոտ հոդեր։ Անտառի ամեն մի շավիղ պատնեշված է սարդի ուժեղ դեղին ոստայնով։ Այս սարդը Ֆաբրիցիուսի Epeira clavipes-ի հետ պատկանում են այն բաժնին, որոնք, ըստ Սլոանի պատմածի, այնպիսի ոստայն են հյուսում Վեստ Ինդիայում, որ մինչև անգամ կարող են թռչուններ բռնել։ Այս ոստայններից յուրաքանչյուրի վրա որպես պարազիտ ապրում է երկար ոտքերով մի փոքրիկ գեղեցիկ տեսակի սարդ, որն, ըստ երևույթին, պատկանում է դեռ չնկարագրված մի սեռի։ Թվում է, թե մեծ Epeira-յի համար այս փոքրիկ սարդը չափազանց աննշան մի բան է և նրա ուշադրությունը չի գրավում, և նա թույլ է տալիս նրան որսալու, այն մանր միջատները, որոնք բռնվելով ոստայնում, կոչնչանային առանց օգտագործման։ Երբ այս փոքրիկ սարդը ահաբեկված է լինում — մեռած է ձևանում, փռելով էր առջևի ոտքերը, կամ հանկարծակի ոստայնից վար է ընկնում։ Չափազանց տարածված է միևնույն Epeira tuberculata և conica բաժանմունքի մի մեծ Epeira, մասնավորապես չոր տեղերում։ Նա իր ոստայնը, որը սովորաբար շինում է սովորական ագավենու մեծ տերևների միջև, կենտրոնի մոտ երբեմն ուժեղացնում է մի զույգ կամ մինչև անգամ չորս զիգ-զագ ժապավեններով, որոնք երկու հարակից ծայրերը կապում են իրար։ Երբ մի մեծ միջատ, ինչպես, օրինակ, մի մորեխ կամ մի պիծակ բռնվում է, սարդը մի ճարպիկ շարժումով շատ արագ ոլորում է նրան և միևնույն ժամանակ իր մանարանից դուրս թողնում թելերի մի խուրձ։ Շուտով նա իր որսն առնում է տոպրակի մեջ, շերամի որդի բոժոժի նման։ Այժմ սարդը քննում է անզոր զոհին և լանջի ներքևի հետևի կողմի վրա տալիս է իր մահացու, խայթը և ետ քաշվելով՝ համբերությամբ սպասում է, մինչև թույնն ազդի։ Այս թույնի ներգործելու աստիճանը կարելի է իմանալ այն փաստից, որ երբ կես րոպե հետո բաց արի բոժոժը՝ նրա մեջ գտա բոլորովին անկենդան մի մեծ պիծակ։ Այդ սարդը միշտ նստում է իր ոստայնի կենտրոնի մոտ՝ գլուխը ներքև կախած։ Երբ նրան խանգարում են կամ անհանգստացնում, նա դրանց պատասխանում է տարբեր ձևով՝ նայած հանգամանքին. եթե ներքևում մացառ կամ նման մի բան կա, հանկարծակի ընկնում է ներքև, և ես պարզ տեսել եմ հանգիստ ժամանակ նրա մանելու գործարանից երկարացող թելը որպես նրա անկման նախապատրաստում։ Եթե գետինը մաքուր է և թաքնվելու տեղ չկա, հազիվ թե նա իրեն ներքև գցի. այդ դեպքում նա կենտրոնական անցքով արագ անցնում է մի կողմից մյուսը։ Իսկ եթե շարունակում են նրան նեղել, նա դիմում է մի չափազանց հետաքրքրական մանեվրի. կանգնելով մեջտեղում՝ նա ուժգին ցնցում է իր ոստայնը, որը կապված է առաձգական ճյուղերին, մինչև որ վերջիվերջո այնպիսի արագ տատանվող շարժում է ստացվում, որ մինչև անգամ հնարավոր չի լինում որոշել սարդի ուրվագիծը ոստայնում։

Հայտնի է, որ երբ անգլիական սարդերից շատերի ոստայնը մի մեծ միջատ է ընկնում, աշխատում են կտրատել ոստայնի թելերը և ազատել իրենց որսը, որպեսզի փրկեն իրենց ուռկանն ամբողջովին ոչնչանալուց։ Սակայն մի անգամ Շրոպշիրում, ջերմանոցում մի մեծ էգ պիծակ բռնված էր մի շատ փոքր սարդի անկանոն ոստայնում, և այս սարդը փոխանակ ոստայնը կտրատելու՝ ամենահամառ կերպով սկսեց թելերով փաթաթել զոհի մարմինը, մասնավորապես թևերը։ Սկզբում պիծակն իզուր էր կրկնում էր կնճիթով փոքրիկ հակառակորդին խայթելու փորձերը։ Մի ժամից ավելի նրան պայքարել թույլ տալուց հետո ես խղճացի պիծակին և սպանելով նրան նորից դրի ոստայնի մեջ։ Սարդը շուտով վերադարձավ, և մի ժամ հետո շատ էր զարմացել տեսնելով նրա ծնոտները թաղված պիծակի այն բացվածքի մեջ, որից կենդանի պիծակը դուրս էր հանել իր խայթիչը։ Երկու երեք անգամ ես սարդը հեռացրի ոստայնից, բայց հաջորդ քսանչորս ժամում ես նրան միշտ գտնում էի միևնույն տեղից ծծելիս։ Սարդը խիստ ուռել էր՝ ծծելով իր որսի հյութը, որը մի քանի անգամ մեծ էր իրենից։

Այստեղ ես կարող եմ հիշատակել, որ Սանտա Ֆե Բաջադայի մոտ ես գտա բազմաթիվ սև մեծ սարդեր, որոնց կռնակները ներկված էին կարմրավուն նշաններով. սրանք ունեին համայնակեցական սովորություններ։ Ոստայնները տեղավորված էին ուղղահայաց դիրքով, ինչպես անփոփոխ լինում են Epeira սեռի բոլոր անդամների ոստայնները։ Նրանք իրարից բաժանված էին մոտ երկու ոտնաչափ տարածությամբ, բայց բոլորը միացած էին որոշ ընդհանուր գծերով, որոնք բավականին երկար էին և տարածվում էին դեպի համայնքի բոլոր մասերը։ Այս ձևով մի քանի մեծ թփերի գագաթները շրջապատված էին միացած ոստայններով։ Ազարան[22] նկարագրել է Պարագվայում ապրող մի համայնակյաց սարդի, որն ըստ Ուոլկների պետք է Theridion լինի, բայց հավանորեն այդ Epeira է և գուցե նույն իմ ասած տեսակը։ Չեմ կարող մտաբերել, թե արդյոք տեսե՞լ եմ մի կենտրոնական բուն, որն ունենար գլխարկի մեծություն, և որի մեջ աշնանը, երբ մեռնում են սարդերը, ըստ Ազարայի ձու է դրված լինում։ Որովհետև իմ տեսած բոլոր սարդերն էլ միևնույն մեծության էին, ուստի նրանք պետք է միևնույն տարիքին լինեին։ Միջատների մեջ այս համայնակեցական սովորությունն այնպիսի մի սեռի մեջ, ինչպես Epeira-ներն են, որոնք այնքան արյունախում են և մենակյաց, որ մինչև անգամ երկու սեռերը հարձակվում են իրար վրա, խիստ եզակի փաստ է։

Կորդիլերների վեհաշուք հովիտներից մեկում՝ Մենդոսայի մոտ, ևս գտա մի ուրիշ սարդ իր եզակի ձևի ոստայնով։ Մի ընդհանուր կենտրոնից ուղղահայաց հարթությամբ ճառագայթի ձևով անցնում էին ուժեղ գծեր, որոնց վրա միջատն ուներ իր կայարանները, բայց այդ գծերից միայն երկուսն էին մազահյուսվածք այնպես, որ ոստայնը փոխանակ շրջանակաձև լինելու, ինչպես որ լինում են սովորաբար, բաղկացած էր սեպաձև հատվածներից։ Բոլոր ոստայններն էլ կառուցված էին նույն ձևով։


ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԼԴՈՆԱԴՈ

Մոնտեվիդեո.— Մալդոնադո.— Ճանապարհորդություն դեպի Ռիո Պոլանկո.— Լասո և բոլաս.— Կաքավներ.— Ծառերի բացակայությունը.— Եղջերու.— Կապիբարա կամ ջրախոզ.— Տուկուտուկո.— Մոլոթրուս (Molothrus), նրա կկվային սովորություննճրը.— Բռնակալ ճանճորս.— Ծաղրածու թռչուն.— Գիշակեր բազեներ.— Կայծակից առաջացած խողովակներ.— Կայծակնանար տուն։


Հուլիսի 5, 1832.— Առավոտյան ճանապարհ ընկանք և թողինք Ռիո դե Ժանեյրոյի հոյակապ նավահանգիստը։ Մինչև Լա Պլատա ընկած մեր ճանապարհի վրա ոչ մի առանձին ուշադրության արժանի բան չտեսանք. միայն մի անգամ մեզ պատահեց մի քանի հարյուր դելֆիններից բաղկացած երամ։ Ամբողջ ծովը տեղ-տեղ ակոսված էր նրանցով, և ծովի մակերեսին բացվել էր մի չափազանց արտասովոր տեսարան։ Այդ հարյուրավոր կենդանիները կտրելով ալիքները՝ ընթանում էին միասին և այնքան բարձը թռչում, որ ամբսղջ մարմնով դուրս էին գալիս ջրից։ Երբ նավը մի ժամում գնում էր իննը նավային մղոն,[23] այս կենդանիները մեծ դյուրությամբ կտրում անցնում էին նավի ցռուկի առջևից, ետ դառնում և ապա իսկույն անհետանում։ Երբ մենք մտանք Պլատայի էստուարը (գետաբերան), եղանակը չափազանց փոփոխական էր։ Մի մութ գիշեր մենք շրջապատված էինք բազմաթիվ փոկերով և պինգվիններով, որոնք այնպիսի տարօրինակ ձայներ էին հանում, որ հերթապահ սպան զեկուցեց, թև արդեն ափից լսվում է խոշոր եղջերավոր անասունների բառաչը։ Հաջորդ գիշերը մենք ականատես եղանք բնական հրախաղի մի սքանչելի տեսարանի. կայմի ծայրը և առագաստափայտերի ծայրերը փայլում էին սուրբ Էլմայի լուսով, և գրեթե հնարավոր էր հողմացույցի ուրվագիծը որոշել։ Թվում էր, թե այն օծված էր ֆոսֆորով։ Ծովն այն աստիճան լուսավորված էր, որ պինգվինների հետքերը նշմարվում էին կրակոտ երիզների ձևով, և երկնքի մթությունը երբեմն լուսավորվում էր կայծակի ամենաշլացուցիչ պայծառությամբ։

Երբ մտանք գետաբերանը, ես հետաքրքրությամբ դիտում էի դանդաղ կերպով իրար խառնվող ծովի և գետի ջրերը։ Գետի պղտոր և գունատված ջուրը, շնորհիվ իր ջոքր տեսակարար կշռին, հոսում էր ծովի ջրի վրայով։ Այս բանը շատ հետաքրքրական կերպով երեում էր նավի առաջացրած հետքերում, որտեղ պարզ նկատվում էր, թե ինչպես փոքրիկ պտույտներով ջրի մի կապույտ շերտը խառնվում է շրջապատող պղտոր ջրի հետ։

Հուլիսի 26.— Խարիսխ ձգեցինք Մոնտեվիդեոյում։ Հաջորդ երկու տարին «Բիգլ»-ի արշավախումբն զբաղված էր Ամերիկայի ծայրագույն հարավի և Պլատայից հարավ ընկած արևելյան ափերի քարտեզահանումով։ Ավելորդ կրկնություններից խույս տալու համար օրագրությունիցս դուրս եմ գցում միևնույն տեղերին վերաբերող մասերը՝ միշտ չպահպանելով մեր այցելությունների կարգը։

Մալդոնադոն տեղավորված է Պլատայի հյուսիսային ափին, էստուարից ոչ շատ հեռու։ Այդ մի փոքրիկ, խաղաղ և մոռացված քաղաք է։ Նրա փողոցները, ինչպես նաև սովորաբար այս երկրների բոլոր քաղաքների փողոցները՝ իրար հետ կազմում են ուղիղ անկյուն, իսկ կենտրոնում գտնվում է մեծ հրապարակը, որի մեծությունն ավելի նկատելի է դարձնում բնակչության սակավությունը։ Առևտուր գրեթե չկա, արտահանությունը սահմանափակված է մի քանի մորթիներով և խոշոր եղջերավոր անասուններով։ Բնակիչները գլխավորապես հողատերեր են, կան նաև մի քանի խանութպաններ և անհրաժեշտ արհեստավորներ՝ դարբիններ և հյուսներ, որոնք բավարարում են մինչև հիսուն մղոնի վրա գտնվող ամբողջ բնակչության պահանջը։ Քաղաքը գետից բաժանվում է ավազային բլրակների մի գոտով, որը մոտավորապես ունի մեկ մղոն լայնություն։ Մյուս բոլոր կողմերից նա շրջապատված է մի բաց, թույլ ալիքավոր դաշտով, որը միօրինակ կերպով ծածկված է գեղեցիկ կանաչ գորգով։ Այդ կանաչ դաշտերում արածում են ոչխարների, խոշոր եղջերավոր անասունների և ձիերի անհաշիվ երամակներ։ Մինչև անգամ քաղաքին մոտիկ տեղերում հողը մեծ մասամբ անմշակ է։ Մի քանի ցանկապատ, կազմված կակտուսից կամ ագավից, նշում են ցորենով կամ եգիպտացորենով ցանված արտի տեղը։ Պլատայի ամբողջ հյուսիսային ափի երկայնքով ընկած տարածությունը ներկայացնում է մի կատարյալ նույնօրինակ պատկեր. միակ տարբերությունն այն է, որ այստեղ գրանիտային բլուրները քիչ ավելի մեծ են։ Այստեղ տեսարանն ընդհանրապես շատ անհետաքրքրական է. վայրին կենդանություն տվող բաները, օրինակ՝ տունը, շրջափակված տարածությունները կամ ծառերը չափազանց սակավ են։ Բայց երկար ժամանակ նավում փակված մնալուց հետո մարդ առանձին հաճույք է զգում, երբ քայլում է կանաչ խոտի անծայր հարթավայրով։ Բացի դրանից, եթե մեկի դիտողությունը սահմանափակված է մի փոքրիկ տարածությամբ, գեղեցիկ բաներ միշտ կարելի է գտնել։ Փոքրիկ թռչուններից մի քանիսն ունեն չափազանց պայծառ գույն, և մարգագետնի թարմ կանաչ խոտ, որը կարճացել էր կենդանիների արածելուց, զարդարվել էր փոքրիկ ծաղիկներով, որոնց մեջ ես պատահեցի, ինչպես մի հին բարեկամի, մի ծաղկի, որը նման էր մարգարտածաղկի։ Իսկ ի՞նչ կասեր ծաղիկների սիրահար մի անձնավորություն այն ամբողջ տարածությունների մասին, որոնք այնպես խիտ են ծածկված Verbena melindres-ով, որ մինչև անգամ հեռվից երևում են ամենապճնազարդ գույներով։

Ես Մալդոնադոյում մնացի տասը շաբաթ և այդ ժամանակամիջոցում կազմեցի կենդանիների, թռչունների և սողունների մոտավորապես մի լրիվ կոլեկցիա։ Նախքան սրանց վերաբերյալ որևէ դիտողություն անելը ես պատմելու եմ մինչև Պոլանկո գետը կատարած իմ էքսկուրսիայի մասին, որը ձգվում էր յոթանասուն մղոն հեռավորության վրա, դեպի հյուսիս։ Որպես ապացույց, այս երկրի էժանության վերաբերյալ բերելու եմ մի օրինակ. երկու ուղեկիցներին օրական վճարում էի երկու դոլլար կամ ութ շիլինգ, ներառյալ նաև մեկ դյուժին հեծնելու ձիերի վարձը։ Այդ ընկերակիցներս զինված էին ատրճանակներով և թրերով, մի նախազգուշություն, որ ես համարում էի ոչ անհրաժեշտ, բայց մեր լսած առածին նորությունն այն եղավ, որ նախորդ օրը Մոնտեվիդեոյից դուրս եկած մի ճանապարհորդի գտել էին ճանապարհի վրա մեռած, վիզը կտրած։ Այս բանը պատահել էր ճանապարհին տնկած մի խաչի մոտ, այսինքն այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել մի այլ մարդասպանություն։

Առաջին գիշերն անցկացրինք մի գյուղական փոքրիկ, մեկուսացած տնակում, և այնտեղ շուտով պարզվեց, որ ես ունեմ երկու, կամ երեք ապշեցուցիչ իրեր — մասնավորապես գրպանի մի կողմնացույց, որն առաջացրել էր անսահման զարմանք։ Յուրաքանչյուր տանը խնդրում էին ինձ ցույց տալ կողմնացույցը և բացատրել, թե նրա և քարտեզի օգնությամբ ինչպես էի որոշում զանազան տեղերի ուղղությունները։ Նրանց հատկապես զարմացնում էր այն, որ ես լինելով այդ երկրին բոլորովին անծանոթ մարդ, այդպես լավ իմանում էի որոնել ճանապարհները (որովհետև այս լայնատարած երկրում Ճանապարհ և ուղղություն բառերը հոմանիշ են) այն տեղերի, որ ես երբեք չէի գնացել։ Մի տնակում մի երիտասարդ կին, որը հիվանդ պառկած էր անկողնում, ինձ տեղեկություն էր ուղարկել՝ խնդրելով գնալ իր մոտ և ցույց տալ իրեն կողմնացույցը։ Եթե նրանց զարմանքը մեծ էր, իմս ավելի մեծ էր՝ տեսնելով այս աստիճանի տգիտություն մի ժողովրդի մոտ, որը տեր էր հազարավոր խոշոր եղջերավոր անասունների և լայնատարած արոտատեղերի։ Այդ կարելի է բացատրել նրանով, որ այս մեկուսացած երկիրը շատ քիչ օտարականներ են այցելում։ Ինձ հարցնում էին, թե արդյոք արևն է շարժվում, թե՞ երկիրը, դեպի հյուսիս տաքանում է, թե՞ ցրտում, սրտեղ է գտնվում Սպանիան և այսպիսի ուրիշ բազմաթիվ հարցեր։ Այդ տեղի բնակչության մեծ մասը կարծում է, որ Անգլիան, Հյուսիսային Ամերիկան և Լոնդոնը միևնույն տեղին վերարեբող տարբեր անուններ են, բայց համեմատաբար զարգացած մարդիկ շատ լավ գիտեին, որ Լոնդոնը և Հյուսիսային Ամերիկան իրար մոտիկ առանձին երկրնե՜ր են և, որ Անգլիան մի մեծ քաղա՜ք է Լոնդոնում։ Ինձ մոտ ունեի մի քանի հատ պրոմեթեյան լուցկիներ, որ վառում էի կծելով. այնքան զարմանալի էր թվում նրանց ատամներն իրար զարնելով կրակ առաջացնելը, որ երբ լուցկի էի վառում, սովորաբար ամբողջ ընտանիքը հավաքվում էր այդ գործողությունը տեսնելու համար։ Մի անգամ մեկն ինձ այդպիսի մի լուցկու համար առաջարկեց մի դոլլար։ Առավոտները երեսս լվանալը Լաս Մինաս գյուղում առաջացրել էր բազմաթիվ մեկնաբանություններ։ Մի հարևան վաճառական իմ այս աստիճանի տարօրինակ սովորությունների վերաբերյալ ինձ ենթարկեց մանրամասն հարցաքննության. բացի այդ, նա հարցրեց նաև, թե ինչո՞ւ մենք նավում չենք սափրվում, որովհետև լսել էր իմ ուղեկցից, որ մենք նավում մորուք ենք թողնում։ Նա ընդհանրապես ինձ վրա նայում էր մեծ կասկածանքով. թերևս նա լսել էր մահմեդականների լվացվելու սովորությունների մասին, և ինձ համարում էր մի հերետիկոս. հավանորեն նա այն եզրակացության եկավ, որ բոլոր հերետիկոսները պետք է թուրքեր լինեին։

Այդ տեղերում ընդհանուր սովորությունն է գիշերելու համար դիմել առաջին հարմար տանը։ Իմ կողմնացույցի վրա զարմանալը և իմ մյուս ձեռնածվական ճարպկությունները որոշ չափով ինձ համար շահավետ էին. դրանց պետք է ավելացնել, այն զարմանալի բաները, որ իմ առաջնորդը պատմել էր նրանց, օրինակ, քարեր ջարդելը, թունավոր և անվնաս օձերն իրարից տարբերելը, միջատներ հավաքելը և այլն։ Ես միշտ վճարում էի նրան բոլոր հյուրասիրությունների համար։ Ես այնպես եմ գրում, որ կարծեք թե եղել եմ Կենտրոնական Աֆրիկայի բնակչության մեջ։ Գուցե Բանդա Օրիենտալի բնակիչներին դուր չգա իմ այս համեմատությունը, բայց այդպես էր իմ տպավորությունն այն ժամանակ։

Հաջորդ օրը մեկնեցինք Լաս Մինաս գյուղը։ Այստեղ դաշտերը համեմատաբար ավելի բլրաշատ են, իսկ այլ կողմերով միևնույն երկրի շարունակությունն է։ Անկասկած, եթե այդ պամպասների բնակիչներին հարցնեիք վայրի մասին, կասեին, որ լեռնային է։ Այդ երկրում բնակչությունն այնքան նոսր է, որ ամբողջ օրվա ընթացքում հազիվ մի մարդու հանդիպեինք։ Լաս Մինասը մինչև անգամ շատ ավելի փոքր է, քան Մալդոնադոն։ Նա տեղավորված է մի հարթավայրում և շրջապատված ժայռոտ ցածր լեռներով։ Նա ունի սովորական սիմետրիկ ձև և իր կենտրոնում գտնվող սպիտակացրած եկեղեցու հետ ուներ բավականին գեղեցիկ տեսք։ Այդ հարթավայրի վրա բարձրացող ծայրամասերի տները շատ անհրապույր և ամայի տեսք ունեին, առանց բակի և պարտեզների։ Ընդհանրապես այստեղ գյուղերի ընդհանուր պատկերն այդ է, և հետևաբար բոլոր տներն ունեն անհրապույր տեսք։ Գիշերելու համար իջանք մի պուլպերիա (գինետուն)։ Երեկոյան պուլպերիա այցելեցին բազմաթիվ գուաչոսներ՝ ոգելից խմիչքներ խմելու և ծխելու համար։ Նրանց տեսքը չափազանց տպավորիչ է. ընդհանրապես բարձրահասակ են և գեղեցիկ, բայց ունեն դեմքի հպարտ և անզուսպ արտահայտություն։ Շատերը պահում են բեղեր և երկար սև մազեր, որոնք գանգուրներով փռվում են նրանց ուսերին։ Իրենց գեղեցիկ, պայծառ հագուստներով, կրունկների շուրջը կապած խթաններով, մեջքից կախած նիզականման դանակներով (որը հաճախ ծառայում է որպես նիզակ) նրանք բոլորովին հեռու էին այն տպավորությունից, որն սպասվում էր նրանց գաուչոս կամ սոսկ գյուղացի կոչումից։ Նրանց քաղաքավարությունը հասնում է ծայրահեղության. նրանք երբեք չեն խմում գինի կամ այլ խմիչք, մինչև միքանի անգամ չխնդրեն ձեզ մասնակցելու իրենց խմիչքին կամ գոնե մի բաժակ ճաշակելու։ Թեև այդ աստիճանի խոնարհ և քաղաքավարի են, բայց եթե առիթը ներկայանա, նրանք նույն չափով պատրաստ են քո վիզը կտրելու։ Երրորդ օրը գնում էինք մի անկանոն ուղղությամբ, որովհետև ես զբաղված էի մարմարի մի քանի շերտերի ուսումնասիրությամբ։ Կանաչ խոտի գեղեցիկ հարթավայրերի վրա տեսանք բազմաթիվ ջայլամներ (struthio rhea)։ Այդ երամներից շատերը կազմված էին քսանից երեսուն թռչուններից։ Երբ սրանք կանգնում էին մի փոքրիկ բարձրության վրա, մի սքանչելի տեսք էին ստանում երկնքի վճիտ կապույտ ֆոնի վրա։ Ես այլևս երբե՛ք ոչ մի տեղ չհանդիպեցի այսպես հանգիստ ջայլամների։ Շատ հեշտ էր ձիով քառատրոփ նրանց մոտենալ, բայց նրանք այդ ժամանակ պարզում էին իրենց թևերը և արագ վազում քամու առաջ և շուտով ձիերին թողնում հետևը։

Գիշերը եկանք դոն Խուան Ֆուենտեսի տունը. սա մի հարուստ հողատեր էր, բայց մեր խմբից ոչ մեկը նրան չէր ճանաչում անհատապես։ Մի բոլորովին օտար մարդու տանը մոտենալիս սովորաբար կատարվում են քաղաքավարության որոշ ձևականություններ։ Դանդաղ կերպով մինչև դուռը ձիով գնալուց հետո անհրաժեշտ է ամենից առաջ տնեցիներին ողջունել „Ave Maria” (Ողջույն, Մարիամ) բառերով, և մինչև որևէ մեկը չգա և չհրավիրի ներս, անհարմար է համարվում մինչև անգամ ձիերից իջնել։ Տանտիրոջ ձևական պատասխանը լինում է „Sin pecado consebida”, որ նշանակում է բեղմնավորվում է առանց մեղքի։ Տուն մտնելուց հետո տեղի է ունենում մի քանի րոպեով ընդհանուր խոսակցություն, մինչև թույլտվություն է խնդրվում գիշերն իրենց տանն անցկացնելու համար, և պատասխանն, իհարկե, ըստ սովորության, միշտ դրական էր լինում։ Օտարական հյուրն արդեն ճաշում է ընտանիքի հետ, մի ընդհանուր սեղանից, և նրան տալիս են մի սենյակ, որտեղ նա ձիու ծածկոցով, որը պատկանում է իր recado-յին, այսինքն պամպասների թամբին, պատրաստում է իր անկողինը։ Հետաքրքրական է, թե ի՛նչպես միևնույն պայմաններն առաջացնում են նման սովորություններ։ Բարեհուսո հրվանդանում համատարած կերպով կարելի է նկատել միևնույն կենցաղավարական սովորությունները և միևնույն հյուրասիրությունը։ Սպանացու և հոլանդացի գաղթականի բնավորությունների միջև եղած տարբերությունն այն է, որ առաջինը քաղաքավարության ամենախստապահանջ սահմաններից դուրս հարցեր երբեք չի տալիս հյուրին, մինչ ուղղամիտ հոլանդացին հարցնում է, թե ո՞րտեղ է եղել նա, ո՞րտեղից է գալիս, ո՞ւր է գնում, ի՞նչ է իր զբաղմունքը, և մինչև անգամ հարցնում է, թե քանի՞ եղբայր, քույր կամ երեխաներ նա ունի։

Մեր ժամանելուց անմիջապես հետո խոշոր եղջերավոր անասունների մի մեծ հոտ քշում էին դեպի տուն։ Այդ հոտից երեք անասուն ընտրեցին մորթելու, տնտեսության կարիքների համար։ Այս կիսավայրի կենդանիները շատ աշխուժ են, և լավ ծանոթ լինելով մահաբեր լասոյին (արկան) խիստ տանջեցին ձիերին՝ վազեցնելով նրանց իրենց հետևից։ Այս անասուններից, ձիերից, մարդկանցից կազմված կոպիտ հարստությանն ականատես լինելուց հետո խիստ հետաքրքրական էր դառնում Դոն Խուանի ողորմելի բնակարանը։ Հատակը պատրաստված էր ամրացված կավից, իսկ պատուհաններն ապակի չունեին, ընդունարանը պարծենում էր միայն իր մի քանի կոշտ ու կոպիտ թիկնաթոռներով, աթոռներով և երկու սեղանով։

Չնայած մի քանի օտար մարդկանց ներկայության՝ ընթրիքը բաղկացած էր մսի երկու ահռելի կույտերից — մեկը խորոված, մյուսը խաշած, որի հետ կային նաև դդումի կտորներ։ Բացի դդումից, ուրիշ ոչ մի բուսական բան չկար, չկար նաև ոչ մի պատառ հաց։ Խմելու համար ամբողջ խումբն ուներ միայն մի մեծ կուժ ջուր։ Չնայած այս բոլորին, այս մարդն ուներ մի քանի քառակուսի մղոն կալվածք, որի ամեն մի ակրի վրա կարելի էր բուսցնել և աճեցնել հացահատիկ և մի փոքր դժվարությամբ բոլոր տեսակի գործածական բանջարեղեն։ Երեկոն անցնում էր ծխելով, երգելով մի չնախապատրաստած երգ, որին ընկերակցում էր գիթառը։ Սինյորիտները (կանայք) բոլորը միասին նստում էին սենյակի մի անկյունում և չէին ընթրում տղամարդկանց հետ։

Այնքան շատ գրքեր են գրվել այս երկրների մասին, որ գրեթե ավելորդ է լասոյի (արկան) և բոլասի (bolas) նկարագրությունը։ Լասոն բաղկացած է մի շատ ամուր և բարակ, լավ հյուսված պարանից, որ պատրաստում են հում կաշուց։ Նրա մի ծայրը միացրած է լինում թամբի լայն վերնափոկին, որն իրար է միացնում ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) բարդ հագուստը. մյուս ծայրը վերջանում է երկաթե կամ պղնձե մի փոքրիկ օղակով, որի միջոցով խեղդկապ են պատրաստում։ Գաուչոն՝ լասոն գործածել ցանկանալիս, մի ձեռքում, որով բռնում է երասանները, պահում է մի փոքրիկ կծիկ, իսկ մյուսում՝ բռնում խեղդկապը, որը բավականին մեծ է լինում, նա սովորաբար ունենում է ութ ոտնաչափ տրամագիծ։ Նա այս մեծ օղակը պտտեցնում է իր գլխի շուրջը և բազկի ճարպիկ շարժումով բաց է պահում այն, և ապա նետում իր ցանկացած որևէ տեղի վրա։ Երբ այլևս չեն գործածում լասոն, կապում են թամբի վերնափոկի հետևի մասին։ Բոլասը կամ գնդակները լինում են երկու ձևի։ Պարզ տեսակը, որ սովորաբար գործածում են ջայլամ բռնելու համար, բաղկացած է երկու կլոր ծայրերից՝ կաշվով պատած և մոտավորապես ութ ոտնաչափ երկարությամբ հյուսված բարակ փոկով իրար հետ միացրած։ Մյուս տեսակը միայն նրանով է տարբերվում, որ երկու գնդակի տեղ ունի երեքը, որոնք իրար են միացված մի ընդհանուր կենտրոնով։ Գասւչոն այս գնդակներից ամենափոքրը պահում է ձեռքում, իսկ մյուս երկուսն արագ պտտեցնում գլխի շուրջը։ Հետո նշան բռնելով՝ նետում է դեպի իր նշանը. օդում այս գնդակները պտույտներ են կատարում և հենց որ դիպչում են որևէ բանի, խաչաձևում են իրար և ուժեղ ագուցվում։ Այս գնդակների մեծությունը և քաշը տարբեր է լինում, նայած թե ինչ նպարակների համար են գործածում նրանց։ Երբ նրանք լինում են մի խնձորի մեծության քարերից, այնպիսի ուժով են նետում, որ երբեմն կոտրում են մինչև անգամ ձիու ոտը։ Ես տեսել եմ փայտե գնդակներ, որոնք եղել են բողկի մեծության։ Երբեմն նրա համար են փայտից շինում, որ կենդանիներին բռնելիս նրանց չվնասեն։ Գնդակները երբեմն շինում են երկաթից, և սրանց կարելի է նետել բավականին հեռու։ Լասո կամ բոլաս գործածելու գլխավոր դժվարությունը այն է, որ գործածողը շատ վարժ ձի հեծնող պիտի լինի, որպեսզի հանկարծակի դարձի ժամանակ կարողանա արագ պտտեցնել այն իր գլխի շուրջը և նշան բռնել։ Ոտքով քայլող որևէ մարդ շատ հեշտությամբ կարող է սովորել նրա գործածությանը։ Մի անգամ, երբ ես զվարճանում էի, ձին քառասմբակ վազեցնելով և գնդակները գլխիս շուրջը պտտեցնելով, պատահմամբ ազատ գնդակը դիպավ մացառի. նրա պտտումն ու շարժումն այսպես ոչնչանալով՝ անմիջապես ընկավ գետին և փաթաթվեց ձիուս հետևի ոտքերից մեկին. մյուս գնդակը դուրս նետվեց ձեռքիցս, և ձին բռնվեց։ Բարեբախտաբար նա մի հին, փորձված կենդանի էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ է նշանակում այդ, այլապես նա կխրտներ և այնքան աքացի կտար, մինչև գետին գլորվեր։ Գաուչոները ծիծաղում էին բարձրաձայն. նրանք բղավում էինք թե իրենք ամեն տեսակ կենդանի տեսել են բռնվելիս, բայց երբեք չեն տեսել, որ մարդն ինքն իրեն բռնի։

Հաջորդ երկու օրում ես հասա մինչև այն ամենահեռավոր կետը, որ ես ուզում էի ուսումնասիրել։ Ամեն տեղ գետինը նույն տեսքն ուներ. վերջապես ընտիր կանաչ խոտն ավելի ձանձրալի դարձավ, քան մի փոշոտ խորտուբորտ ճանապարհ։ Ամեն տեղ տեսնում էինք բագմաթիվ կաքավներ (Nothura major)։ Այս թռչունները երամներով չէին գնում և ոչ էլ թաքնվում անգլիական տեսակի նման։ Չափազանց տխմար թռչուններ են սրանք։ Եթե մի մարդ կլոր շրջանակի կամ պարուրի ձևով ձիով անընդհատ պտույտ տա այնպես, որ յուրաքանչյուր անգամ ավելի մոտենա նրանց, նա կարող է իր ցանկացած չափով կաքավի հարվածել գլխից։ Սովորաբար նրանց բռնում են խեղդկապով կամ փոքրիկ լասոյով, որ պատրաստում են ջայլամի փետուրի կոթից և կապում են մի երկար փայտի ծայրին։ Հանգիստ ձիու վրա հեծած մի տղա կարող է հեշտությամբ օրական երեսուն կամ քառասուն կաքավ բռնել։ Հյուսիսային Ամերիկայի արկտիկ բևեռային գոտում[24] հնդիկները նապաստակը բռնում են նույն միջոցով՝ կատարելով պարուրաձև պտույտներ. որսի համար ամենալավ ժամանակը կեսօրն է, երբ արևը բարձր է, և որսորդի ստվերն էլ կարճ։

Մալդոնադո վերադառնալիս մենք ուրիշ ճանապարհով եկանք։ Պան դե Ասուկարի մոտ մի տեղ, որը լավ հայտնի է բոլոր Պլատայով նավարկողներին, մեկ օր ես մնացի մի չափազանց հյուրընկալ ծեր սպանացու մոտ։ Վաղ առավոտյան բարձրացանք Սիերա դե լաս Անիմաս։ Բարձրացող արևի լույսի տակ տեսարանը գեղատեսիլ էր։ Դեպի արևմուտք տեսարանը շարունակվում էր մի մեծ հարթ տարածության վրա, որը հասնում էր մինչև Մոնտեվիդեոյի մոտ գտնվող սարերը, իսկ դեպի արևելք տարածվում էր մինչև Մալդոնադոյի բլրաշատ դաշտերը։ Սարի կատարին կային քարերի մի քանի կույտեր, որոնք, ըստ երևույթին, կուտակել էին տարիներ առաջ։ Իմ ուղեկիցն ինձ հավատացնում էր, որ դրանք հին ժամանակներում հնդիկներն էին հավաքել։ Այդ կույտերը շատ նման էին Ուելսի սարերի գագաթներին հաճախ պատահող կույտերին, միայն թե սրանք անհամեմատ ավելի փոքր էին։ Թվում է, թե մարդու համար ընդհանուր է որևէ դեպքի առթիվ մոտակա սարի ամենաբարձր կետից սիգնալ տալու ցանկությունը։ Այժմ ոչ մի հնդիկ, քաղաքակրթված կամ վայրենի, գոյություն չունի շրջանի այս մասում, և ոչ էլ ինձ հայտնի է, թե արդյոք այդ նախկին բնակիչները, բացի Սիերա դե լաս Անիմասի աննշան քարակույտերից, ուրիշ որևէ մնայուն բան թողե՞լ են։

Ծառերի ընդհանուր և գրեթե ամբողջովին բացակայությունն աչքի է զարնում Բանդա Օրիենտալում։ Ժայռոտ բլուրներից մի քանիսը մասամբ ծածկված են մացառներով, և մեծ հոսանքների ափերին, մասնավորապես Լաս Մինասի հյուսիսում սովորաբար ուռենու ծառեր են լինում։ Արոիո Տապեսի մոտ, ասում էին, արմավենու անտառ կա. և այո ծառերից մեկը տեսա Պան դե Ասուկարի մստէ 35° լայնության վրա։ Այդ ծառը բավականին մեծ էր։ Այս ծառերից և սպանացիների տնկածներից բացի այդ երկրում գրեթե ուրիշ անտառներ չկան։ Ներմուծված և աճեցրած ծառերից կարելի է թվել բարտենին, ձիթենին, դեղձը և մի շարք ուրիշ պտղատու ծառեր։ Դեղձենին այնքան լավ է աճում, որ Բուենոդ Այրես քաղաքի վառելափայտի գլխավոր մասը սա է կազմում։ Չափազանց հարթ երկրներում, ինչպես պամպասն է, ծառերի աճման համար նպաստավոր պայմաններ շատ քիչ են լինում։ Այս կարելի է հավանորեն վերագրել կամ քամիների ուժին, կամ հողի արագ չորացումին։ Սակայն Մալդոնադոյի շրջակայքում, ըստ երևույթին, այս պայմանները գոյություն չունեն, որովհետև ժայռոտ լեռների միջև ընկած են տարածություններ, որոնք ունեն տարբեր հողեր և պաշտպանվում են քամուց. բացի այդ, գրեթե բոլոր հովիտների հատակից հnuում են վտակներ, իսկ հողի կավային բնույթը պաշտպանում է գետինն արագ չորացումից։ Կարծում են, և այդ շատ հավանական է, որ անտառների աճումն ընդհանրապես կախված է ամբողջ տարվա տեղացող խոնավության քանակից,[25] իսկ այս շրջանում ձմեռը տեղում է հորդառատ անձրև, իսկ ամառը թեև չորային է, բայց երբեք չափազանցության չի հասնում։[26] Մեզ հայտնի է, որ ամբողջ Ավստրալիան ծածկված է բարձր ծառերով, մինչդեռ Ավստրալիան շատ ավելի չոր կլիմա ունի, քան այդ երկիրը։ Այս բոլորից հետևում է, որ այստեղի անտառազրկության համար ուրիշ մի անծանոթ պատճառ կա։

Դատելով Հարավային Ամերիկայի այս դրությունից՝ ակամա գալիս ենք այն համոզման, որ ծառերը կարող են աճել միայն շատ խոնավ կլիմա ունեցող երկրներում, որովհետև այստեղ անտառային գոտու սահմանը խիստ կերպով համընկնում է խոնավ քամիների տարածման ուղղությանը։ Այդ ցամաքամասի հարավային մասում, որտեղ տիրապետում են Խաղաղ օվկիանոսից փչող խոնավ քամիները 38° լայնությունից մինչև Հրո Երկրի ամենահարավային ծայրը, արևմտյան ափի մոտ գտնված յուրաքանչյուր կղզի ծածկված է խիտ, անթափանց անտառներով։ Կորդիլյերների արևելյան կողմում, միևնույն լայնության վրա, որտեղ կապույտ երկինքը և տաք ու անփոփոխ կլիման ապացուցում են, որ օդը բարձր լեռների գագաթների վրայով անցնելու պատճառով կորցրել է արևմուտքից բերած խոնավությունը, Պատագոնիայի չոր դաշտերի բուսականությունը չափազանց աղքատ է։ Ավելի հյուսիսում շարունակ փչող հարավ-արևելյան պասատների սահմաններում արևելյան կողմը ծածկված է շքեղ անտառներով, իսկ արևմտյան ափը՝ 4° հարավային լայնությունից մինչև 32° հարավային լայնությունը, ներկայացնում է մի կատարյալ անապատ։

Այս նույն արևմտյան ափում, 4° հարավային լայնությունից հյուսիս, որտեղ պասատները կորցնում են իրենց կանոնավոր գործունեությունը և պարբերաբար տեղի են ունենում հորդառատ անձրևներ, Խաղաղ օվկիանի ափերը, որոնք Պերուում ամբողջովին դառնում են անապատներ, Բլանկո հրվանդանի մոտ ծածկված են փարթամ բուսականությամբ, որն աչքի է զարնում Գվայակիլում և Պանամայում։ Այսպիսով, այդ աշխարհամասի հյուսիսային և հարավային մասերում անտառները և չոր անապատային տեղերը Կորդիլյերների նկատմամբ հակադարձ դիրք ունեն, և այդ դիրքերն առերևույթ որոշվում են ընդհանուր քամու ուղղությունով։ Այս մայր ցամաքի միջին մասում կա մի լայն միջանկյալ գոտի՝ ներառյալ կենտրոնական Չիլին և Լա Պլատայի շրջանը, որտեղ անձրևաբեր քամիները չեն անցնում բարձր լեռների վրայով, և որտեղ երկիրը ոչ անապատ է և ոչ էլ ծածկված անտառներով։ Բայց եթե նույնիսկ Հարավային Ամերիկայի համար կարելի է որպես օրենք ընդունել, որբ ծառերն աճում են միայն այնպիսի կլիմայում, որտեղ անձրևաբեր քամիները բերում են խոնավություն, դարձյալ հանդիպում մ ենք նշանավոր բացառությունների, օրինակ՝ Ֆալկլանդական կղզիները։ Այս կղզիները, որոնք Հրո Երկրի հետ գտնվում են միևնույն լայնություններում, և միայն երկու կամ հրեք հարյուր մղոն են հեռու, ունեն նույնօրինակ կլիմա, գրեթե նույն երկրաբանական կազմությունը, նպաստավոր դիրք և միևնույն տեսակի տորֆային հող, բայց միևնույն ժամանակ այդ կղզիներում հազիվ թե այնպիսի ծառեր լինենք որ կարողանան թփուտ կոչվել, մինչդեռ Հրո Երկրում չկա մի ակր տարածություն, որ ծածկված չլինի ամենախիտ անտառներով։ Այստեղ և՛ քամու, և՛ ծովի հոսանքի ուղղությունը նպաստում են Հրո Երկրից դեպի Ֆալկլանդական կղզիները սերմեր փոխադրելու գործին։ Օրինակ՝ այդ երկրից Ֆալկլանդիայի արևմտյան ափերն են քշվում բերվում բազմաթիվ ծառերի բներ և նավակներ։ Ուստի կարող է պատահել, որ մի շարք բույսեր ընդհանուր են երկու երկրների համար, բայց ինչ վերաբերում է Հրո Երկրի ծառերին, մինչև անգամ այդ ծառերն արհեստականորեն Ֆալկլանդական կղզիներում տնկելու փորձերն անհաջող են անցել։

Մալդոնադոյում գտնվելու ժամանակամիջոցում ես հավաքեցի մի շարք չորքոտանի կենդանիներ, ութ տեսակի թռչուն և բազմաթիվ սողուններ, ներառյալ օձերի իննը տեսակ։ Տեղական կաթնասուններից միակ մնացած կենդանին, որը բավականին տարածված է, մի եղջերու, է (Cervus Campestris)։ Այս կենդանին խիստ տարածված է Պլատայի և Հյուսիսային Պատագոնիայի սահմանամերձ երկրներում ամենուրեք և սրանք հաճախ լինում են փոքր խմբերով։ Եթե մի մարդ գետնի վրայով սողալով դանդաղորեն առաջանա դեպի նրանց հոտը, եղջերուն հետաքրքրությունից տարված, հաճախ մոտիկանում է նրան դիտելու համար։ Այս ձևով ես երեք եղջերու եմ սպանել միևնույն վայրում և միևնույն երամից։ Թեև այդքան հետաքրքրվող են և հեզ, բայց երբ փորձում են նրանց մոտենալ ձիով, նրանք չափազանց զգուշ են դառնում։ Այս երկրում ոչ ոք ոտքով հեռու չի գնում, և եղջերուն մարդուն որպես թշնամի ճանաչում է, երբ նա ձի է հեծած և զինված է բոլասով։ Բահիա Բլանկայում, որը մի նոր գաղութ է հյուսիսային Պատագոնիայում, ես զարմացել էի տեսնելով, թև ինչպես եղջերուները համարյա թե ուշադրություն չէին դարձնում հրացանի ձայնին։ Մի օր ութսուն կանգուն հեռավորությունից տասն անգամ կրակեցի մի եղջերվի վրա, և նա ավելի շատ խրտնում էր գնդակը գետին ընկնելու ժամանակ, քան հրացանի ձայնից։ Իմ վառոդն սպառված լինելով՝ ստիպված վեր կացա (թեև պետք է ասել, ոտ այդ փոքր ամոթ չէր մի որսորդի համար, որը կարող էր թռչուններ խփել թռչելիս) և բղավեցի մինչև եղջերուն փախավ, անհետացավ։

Այս կենդանուն վերաբերող ամենահետաքրքրական փաստը նրա արուի արձակած չափազանց ուժեղ և անախորժ հոտն է։ Բոլորովին հնարավոր չէ նկարագրել այդ հոտը։ Նրանց նմուշները քերթելու ժամանակ, որոնք այժմ գտնվում են Կենդանաբանական թանգարանում, մի քանի անգամ սրտախառնվեցի։ Նրա մորթին կապեցի մետաքսյա թաշկինակի մեջ և տարա տուն։ Այս թաշկինակը լավ լվանալ տալուց հետո շարունակ գործածում էի և, իհարկե, միշտ հաճախ նորից լվանում։ Բայց մի ամբողջ տարի և յոթ ամիս շարունակ, լվացած ծալած թաշկինակն առաջին անգամ բանալիս, պարզ զգում էի այդ հոտը։ Այս մի չափազանց զարմանալի օրինակ է մի նյութի տևականության վերաբերյալ, որը սակայն իր էությամբ պետք է լինի նուրբ և ցնդող։ Հաճախ, երբ անցնում էինք այդ երամակներից կես մղոն հեռավորությունից, և քամին էլ փչում էր դեպի մեզ, ես նկատում էի, որ ամբողջ օդը հագեցված է այդ արտահեղությունով։ Ինձ թվում է, թե արու եղջերուից արձակված հոտն ամենից ուժեղ է այն ժամանակ, երբ նրա եղջյուրները կատարյալ են, կամ մորթն ազատ է մազերից։ Այսպիսի ժամանակներում, իհարկե, բոլորովին հնարավոր չէ նրա միսն ուտել։ Բայց գաուչոները հավատացնում են, որ եթե որոշ ժամանակ թարմ հողի մեջ միսը թաղված մնա, այդ հոտը կվերանա։ Ես մի տեղ կարդացել եմ, որ Շոտլանդիայի հյուսիսում գտնվող կղզիների բնակիչները նույն կերպ են վարվում ձուկ ուտող թռչունների հոտող մսի հետ։

thumb

Կրծողների կարգն այստեղ ունի բազմաթիվ տեսակներ. միայն մկներից գտա ոչ պակաս քան ութ տեսակ։[27] Աշխարհի ամենամեծ կրծող կենդանին — ջրախոզը (Hydrochaerus capybara) — նույնպես շատ տարածված է այստեղ։ Նրանցից մեկը, որ ես սպանեցի Մոնտեվիդեոյում, կշռում էր իննսուն ութ ֆունտ։ Նրա երկարությունը քթից մինչև կոճղանման պոչը հասնում էր երեք ոտնաչափ երկու մատնաչափի, իսկ մեջքի լայնքը՝ երեք ոտնաչափ ութ մատնաչափի։ Այս մեծ կրծողները երբեմն պատահում են Պլատայի գետաբերանի կղզիների վրա, որտեղ ջուրը բոլորովին աղի է, իսկ շատ մեծ քանակությամբ լինում են անուշ ջուր ունեցող լճերի և գետերի եզրերին Մալդոնադոյի մոտ սովորաբար երեքը կամ չորսն ապրում են միասին։ Ցերեկը կամ պառկում են ջրային բույսերի մեջ կամ արածում կանաչ խոտի բաց դաշտերում։[28] Հեռվից դիտելիս նրանք իրենց քայլելու ձևով և գույնով նման են խոզերին, իսկ երբ նստում են սրունքների վրա և մի աչքով ուշադիր դիտում որևէ առարկա, նմանվում են իրենց ցեղակիցներ՝ ծովախոզուկի և ճագարների։ Ե՛վ կողքից, և՛ առաջից դիտելիս նրանց գլուխն ունի բավականին տարօրինակ և ծիծաղելի տեսք՝ իրենց շատ խորը ծնոտների պատճառով։ Մալդոնադոյում այս կենդանիները շատ հանդարտ են, զգուշ քայլելով ես այնքան մոտեցա նրանց, որ իմ և չորս մեծ ծովախոզերի միջև հեռավորությունն ընդամենը երեք կամ չորս յարդ (մեկ յարդը 91 սանտիմետր է) էր։ Հավանորեն նրանց այս մարդընտել և հանդարտ տրամադրությունն արդյունք է վերջին տարիներում յագուարների բացակայության և գաուչոների՝ նրանց որսալու նկատմամբ ունեցած անտարբերության։ Երբ ես ավելի մոտեցա, նրանք սկսեցին իրենց յուրահատուկ աղմուկը, որը մի ցածր խռինչ է և չունի իրական ձայնի բնույթ. ավելի շուտ այդ ձայնն առաջանում է օդը հանկարծակի դուրս մղելուց։ Իմ գիտեցած միակ ձայնը, որ կարող է նմանվել սրան, մեծ շների առաջին խռպոտ հաջոցն է։ Մի բազկի երկայնքի հեռավորությամբ մի քանի րոպե այդ չորս կենդանիներին նայելուց հետո (նրանք էլ ինձ էին նայում) հանկարծ չորսն էլ խիստ արագ ջուրը թռան, միևնույն ժամանակ արձակելով իրենց յուրահատուկ հաջոցը։ Մի կարճ տարածության վրա սուզվելուց հետո նորից բարձրացան ջրի երեսը, բայց միայն ցույց էին տալիս իրենց գլխի վերին մասը։ Երբ այս կենդանու էգն է լողում և նա ձագեր ունի, այդ դեպքում, ասում են, ձագերը նստում են նրա կռնակին։ Շատ հեշտությամբ կարելի է սպանել այս կենդանիներից մեծ քանակությամբ, բայց նրանց մորթն այնքան չնչին արժեք ունի և միսն էլ այնքան անպետք, որ նրանց գրեթե չեն որսում։ Ռիո Պարանայի կղզիներում սրանք չափազանց առատ են և կազմում են յագուարների սովորական որսը։

Տուկուտուկոն (Ctenomys Brasiliensis) հետաքրքրական, փոքրիկ կենդանի է, որին կարելի է կրծող համարել և որն ունի խլուրդի հատկություններ։ Այդ շրջանի որոշ մասերում սա չափազանց տարածված է, բայց նրան բռնել դժվար է, և կարծում եմ, որ երբեք գետնի տակից դուրս չի գալիս։ Իր բնի անցքից խլուրդի նման նա դուրս է նետում հողի կոշտեր, բայց ավելի փոքր մեծության։ Դաշտերի տակ հսկայական տարածություններ այնպես կատարյալ են վարված այս կենդանիների կողմից, որ ձիերը վրայից անցնելիս ոտները մինչև կոճիկները խրվում են այս բների մեջ։ Տուկուտուկոները որոշ չափով, թվում է, ապրում են խմբերով։ Այն մարդը, որն ինձ բերել էր մի քանի նմուշներ, ասաց, որ նա վեցը բռնել էր մի տեղից, և այդ անսովոր դեպք չէ։ Սրանք իրենց սովորություններով գիշերային կենդանիներ են, և նրանց գլխավոր սնունդը բույսերի արմատներն են, որոնք նրանց ոչ խորը և լայնատարած բների միջադիր առարկաներն են։ Այս կենդանին բոլորին հայտնի է իր չափազանց յուրահատուկ աղմուկով, որ նա առաջացնում է գետնի տակ եղած ժամանակ։ Երբ մարդ առաջին անգամն է լսում այդ աղմուկը, զարմանում է, որովհետև նա չի կարող հասկանալ, թե այդ ո՛րտեղից է գալիս, և ոչ էլ կարող է ենթադրել, թե ինչպիսի արարած է այդ ձայնը հանողը։ Այդ ձայնը բաղկացած է մի կարճ, բայց ոչ կոպիտ, ռնգային տնքոցից, որն արագ հաջորդականությամբ՝ մոնոտոն կերպով կրկնվում է չորս անգամ։[29] Տուկուտուկո անունն առաջացել է իր այդ ձայնից։ Երբ այս կենդանիներից շատ կան, նրանց ձայնը կարելի է լսել օրվա բոլոր ժամերին, երբեմն էլ անմիջապես լսվում է ոտքի տակից։ Երբ սրանց պահում են սենյակում, սրանք շատ դանդաղ և տձև շարժվում են, որ, ըստ երևույթին, հետևանք է հետևի ոտքերի դեպի դուրս կատարվող շարժման։ Սրանք իրենց բարձոսկրի խոռոչի մի հոդի պակասության պատճառով անկարող են թռչել ամենաչնչին բարձրությունն անգամ։ Չափազանց ապուշ են փախուստի որևէ փորձ կատարելու ժամանակ։ Երբ բարկացած կամ վախեցած էին լինում, արձակում էին տուկուտուկո ձայնը։ Իմ կենդանի պահած նմուշներից մի քանիսը հենց առաջին օրը կատարյալ ընտանի դարձան և այլևս ոչ կծելու փորձեր էին անում, ոչ փախչելու։ Մյուսները դեռ բոլորովին չէին ընտելացել։

Նրանց բռնող մարդը հավատացնում էր ինձ, որ նրանցից շատերը բոլորովին կույր են լինում։ Մի նմուշ, որ ես պահում էի սպիրտի մեջ, այս վիճակում էր գտնվում։ Մր. Ռեյդը կարծում է, որ այս առաջանում է թարթիչ մեմբրանների բորբոքումից։ Կենդանու ողջ եղած ժամանակ մատս բռնել էի նրա գլխից կես մատնաչափ հեռավորության վրա, բայց ամենաչնչին ուշադրությունն անգամ չնկատվեց, և նա շարունակում էր սենյակում իր ճանապարհը մոտավորապես այնպես, ինչպես մյուսները։ Նկատի առնելով տուկուտուկոյի խիստ ստորերկրյա սովորությունները՝ կուրությունը, որն այնքան սովորական է մեծ չարիք չի կարող լինել նրա համար, բայց և այնպես տարօրինակ է տեսնել մի կենդանի, որն ունի այնպիսի մի օրգան, որը հաճախակի ենթակա է ոչնչանալու։ Լամարկը, երբ խորհրդածում էր[30] (տվյալ դեպքում հավանորեն ավելի ճիշտ, քան առհասարակ) ստորերկրյա կրծող գետնարջի (Aspalax) և ջրով լցված մութ քարայրներում ապրող սողուն պրոտեի (Proteus) աստիճանաբար ձեռք բերած կուրության մասին, եթե իմանար այս փաստը, չափազանց գոհ կլիներ։ Այս երկու կենդանիների մոտ էլ աչքերը գտնվում են գրեթե ռուդիմենտային վիճակում, և ծածկված են նյարդային մեմբրանով և մորթով։ Հասարակ խլուրդի աչքը չափազանց փոքր է, բայց կատարյալ, թեև շատ անատոմիստներ կասկածում են, թե արդյոք նա միացա՞ծ է իսկական օպտիկական ներվերի հետ։ Նրա տեսողությունը պետք է որ թերի լինի, թեև հավանորեն օգտակար է կենդանուն, երբ նա թողնում է իր որջը։ Տուկուտուկոն, որն, իմ կարծիքով, երբեք գետնի տակից դուրս չի գալիս, ուսի ավելի մեծ աչք, բայց հաճախ կույր և անգործածելի է լինում, սակայն այդ ոչ մի անհարմարություն չի առաջացնում կենդանու. համար։ Կասկած չկա, որ Լամարկը կասեր, թե տուկուտուկոն այժմ անցնում է դեպի գետնարջի (Aspalax) և պրոտեի (Proteus) վիճակը։

Մալդոնադոյի շուրջը եղած բլրաշատ, կանաչ հարթավայրերում կան բազմաթիվ տեսակի չափազանց շատ թռչուններ։ Կառուցվածքով և բնավորությամբ մեր սարյակին նման մի ընտանիք ունի բազմաթիվ տեսակներ։ Սրանցից մեկը (Molothrus niger) նշանավոր է իր սովորություններով։ Հաճախ կարելի է տեսնել մի քանիսին միասին նստած կովի կամ ձիու կռնակին։ Երբեմն թառած ցանկապատերին՝ փետրազարդվում են արևի տակ. նրանք փորձում են երգել, կամ ավելի շուտ սուլել։ Այս ձայնը չափազանց յուրահատուկ է և նման է օդի պղպջակների սուր ձայնին, որոնք առաջանում են ջրի տակի բացվածքով արագ անցնելիս։ Ըստ Ազարայի՝ այս թռչունը, կկուի նման, իր ձվերն ածում է ուրիշ թռչունների բների մեջ։ Մի քանի անգամ ես լսել եմ տեղական բնակիչներից, որ իսկապես կա մի թռչուն, որն ունի այդ սովորությունները, և իմ կոլեկտոր օգնականը, որը մի խիստ ճշտապահ անձնավորություն էր, այս դաշտերում ճնճղուկի (Zonotrichia matutina) մի բուն գտավ, որի մեջ եղած ձվերից մեկը մյուսներից զգալիորեն մեծ էր, գույնով և ձևով նույնպես տարբերվում էր մյուսներից։ Հյուսիսային Ամերիկայում նույնպես կա մոլոթրուսի (Molothrus) մի տեսակը (M. pecoris), որն ունի կկուի նման սովորություններ, և որն իր բոլոր կողմերով խիստ մոտիկ է Պլատայի տեսակին, մինչև անգամ այն չնչին մանրամասնություններով, ինչպես եղջերավոր անասունների կռնակին կանգնելն է։ Նրա միակ տարբերությունն այն է, որ մի քիչ փոքր է, և փետուրներն ու ձվերն էլ ունեն մի փոքր տարբեր գունավորում։ Այս սովորությունների և կաոուցվածքի մոտիկ համապատասխանությունը ներկայացուցիչ տեսակների մոտ, որոնք գտնվում են մի մեծ աշխարհամասի հակադիր ծայրերում, թեև հաճախ են պատահում, բայց միշտ զարմանալի են։

Մր. Սուենսընը ճիշտ է նկատել,[31] որ բացառությամբ Molothros pecoris-ի, որին պետք է ավելացնել նաև M. niger-ը, կկուները միակ թռչուններն են, որոնք իրապես կարող են անվանվել պարազիտային, այսինքն «ամրանում են մի այլ ապրող կենդանու վրա, որի կենդանական տաքությունը կյանքի է կոչում նրանց փոքրիկներին, որի սննդով սնվում են, և որի մահը մահ է նրանց համար՝ փոքր ժամանակ»։ Նշանակալի է այն, որ և՛ կկուի, և ՛մոլոթրուսի տեսակներից մի քանիսը, իհարկե ոչ բոլորը, իրենց պարազիտային ձևի բազմացումով համապատասխանում են իրար, մինչ գրեթե մյուս բոլոր սովորություններով ամբողջապես հակառակ են իրար։ Մոլոթրուսը մեր սարյակի նման գերազանցապես ընկերասեր է և ապրում է բաց դաշտերում, առանց խորամանկության կամ կեղծիքի, իսկ կկուն, ինչպես բոլորը գիտեն, եզակիորեն երկչոտ թռչուն է, նա հաճախում է ամենամեկուսացած մացառները և. սնվում թրթուրներով և պտղով։ Կառուցվածքով էլ այս երկու սեռերը խիստ տարբերվում են իրարից։ Բազմաթիվ, մինչև անգամ գանգաբանական թեորիաներ են առաջ եկել կկուի՝ ուրիշ թռչունների բունը ձվեր դնելու պատճառը բացատրելու համար։ Թվում է, թե միայն մր. Պրևոյի դիտողություններն են որոշ լույս սփռել այս հանելուկի վրա։[32] Նա գտնում է, որ կկուն, որն ըստ դիտողների մեղ մասի՝ ածում է չորսից-վեց ձու, արուի հետ պետք է զուգավորվի յուրաքանչյուր առաջին կամ երկրորդ ձուն ածելուց հետո։ Այժմ, եթե կկուն պարտավորվեր նստել իր սեփական ձվերի վրա, կամ պետք է բոլոլ վեց ձվերի վրա նստեր, և այդ ժամանակ առաջին ածածներն այնքան երկար կմնային, որ կնեխեին, կամ թե հենց որ մեկ կամ երկու ձուն ածեց, պետք է թխսեր անջատ, նախ քան երրորդ կամ չորրորդ ձվերն ածելը, բայց որովհետև կկուն ավելի կարճ է մնում այս երկրում, քան որևէ այլ չվող թռչուն, հասկանալի է, որ նա ժամանակ չէր ունենա հաջորդական թխսումների համար։ Այստեղից էլ կկուի մի քանի անգամ զուգավորվելու և ձվերն ընդմիջումներով ածելու փաստից կարող ենք հասկանալ իր ձվերն ուրիշ բներում ածելու և նրանց որդեգրողների խնամքին հանձնելու պատճառը։ Ես խիստ հակամետ եմ հավատալու, որ այս տեսակետը ճիշտ է. այդ տեսակետն անկախ կերպով իմ մեջ առաջացել է (ինչպես կտեսնենք հետագայում) մի անալոգ եզրակացությունից, որը վերաբերում է Հարավային Ամերիկայի ջայլամին։ Այս թռչունի էգերը, եթե կարելի է այսպես ասել, իրար նկատմամբ պարազիտներ են, յուրաքանչյուր էգ մի քանի ձու ածում է մի քանի այլ էգերի բնում, և թխսելու ամբողջ պարտականությունն ընկնում է արու ջայլամի վրա, ինչպես կկուի ձվերի թխսող խորթ ծնողներն հնանում։

Ես հիշատակելու եմ միայն երկու թռչուն, որոնք շատ տարածված են և իրենց սովորություններով արժանի են ուշադրության։ Saurophagus sulphuratus-ը ամերիկյան բռնակալ ճանճորսների մեծ ցեղի տիպիկ ներկայացուցիչն է։ Իր կաոուցվածքով նա խիստ մոտիկ է կաչաղակներին, իսկ սովորություններով կարող է համեմատվել բազմաթիվ թռչունների հետ։ Ես հաճախ նկատել եմ, թե ինչպես նա դաշտում որս անելիս բազեի նման սուրում է մի կետի վրա և ապա արագ թռչում մի ուրիշ տեղ։ Երբ նա կախված է լինում օդում, նրան շատ հեշտությամբ մի փոքր հեռավորությունից կարելի է սխալ կերպով ընդունել գիշատիչ կարգերից մեկի տեղ։ Նրա խոյանքը շատ ետ է մնում և՛ ուժով, և՛ արագությամբ բազեի խոյանքից։ Երբեմն Sauraphagus-ը նստում է ջրի եզրին և ալկիոնի նման այնտեղ հանգիստ սպասում ձկան. հենց որ մի փոքրիկ ձուկ մոտենում է ափին, նա բռնում է նրան։ Հաճախ այս թռչուններին պահում են վանդակում կամ բակում՝ թևերը կտրած։ Շուտով սրանք ընտելանում են և իրենց խորամանկ, տարօրինակ սովորություններով շատ զվարճալի թռչուններ են դառնում, նման սովորական անծեղներին։ Նրանց թռիչքն ալիքային է, որովհետև նրանց կտուցը և գլուխը մարմնի համեմատությամբ չափազանց մեծ են։ Երեկոյան Saurophagus-ը նստում է ընդհանրապես ճանապարհի կողքին գտնվող մացառների վրա, և անընդհատ անփոփոխ կրկնում մի զիլ, բայց հաճելի ճիչ, որը երբեմն նմանվում է վանկային խոսքերի։ Սպանացիներն ասում են, որ այդ նման է „Bien te veo” բառերին, որ նշանակում է՝ ես լավ տեսնում եմ քեզ, և այդպես էլ անվանում են նրան։

thumb

Մի ծաղրուկ (թռչուն) (Minus orpheus), որին տեղացիներն անվանում են Calandria, նշանավոր է իր երգով, որը տեղական բոլոր թռչանների երգերը գերազանցում է. իսկապես նա գրեթե միակ թռչունն է Հարավային Ամերիկայում, որը կարող է համարվել երգիչ թռչուն։ Նրա երգը կարելի է համեմատել մեր եղեգնուտի գեղգեղիչի (Acrocephalus phragmitis) հետ, միայն թե ավելի բարձր է երգում, հաճելի գեղգեղանքով իրար խառնելով մի քանի կոշտ է մի քանի խիստ բարձր նոտաներ։ Նա երգում է միայն գարնանը. տարվա մյուս ժամանակներին նրա ձայնը սուր է և ներդաշնակ լինելուց հեռու։ Մալդոնադոյի մոտ այս թռչունները չափազանց համարձակ էին և մարդընտել. նրանք մեծ խմբերով թռչում էին գյուղական տների մոտ պատերից կամ բևեռներից կախված միսը կտցահարելու համար. եթե մի ուրիշ փոքր թռչուն փորձեր մասնակցել «խնջույքին», կալանդրիան իսկույն և եթ կհալածեր նրան։ Պատագոնիայի ընդարձակ և անմարդաբնակ հարթավայրերում կա սրան խիստ մոտիկ ավելի վայրի մի ուրիշ թռչուն՝ Orpheus Patagonica d’Orbigny, որը հաճախում է փշոտ մացառներով ծածկված հովիտները և ունի ձայնի մի փոքր տարբեր տոն։ Հետաքրքրականն այն է, որ առաջին անգամ այդ երկրորդ տեսակը տեսնելիս աչքի ընկավ նրա և Մալդոնադոյում տեսած կալանդրիայի տրամադրությունների տարբերությունը, և ես եզրակացրի, որ նրանք պետք է պատկանեին տարբեր տեսակների. հետագայում ձեռք բերելով պատագոնյան մի տեսակ և թեթևակի համեմատելով նրանց ընդհանուր կողմերը, նրանը այնքան իրար նման գտա, որ ես փոխեցի իմ կարծիքը, բայց այժմ մր. Գուլդն ասում է, որ նրանք պատկանում են տարբեր տեսակների, և այդ եզրակացությունը նա արել է անկախ նրանց ունեցած տարբեր սովորություններից, որոնց մասին նա նույնիսկ տեղեկություն չուներ։

Երբ մի մարդ, որը սովոր է տեսնելու միայն Հյուսիսային Եվրոպայի թռչունները, ընկնի Հարավային Ամերիկայի բազմաթիվ, մարդընտել և զզվելի սովորություններ ունեցող, մեռած կենդանիների դիակներով սնվող գիշակեր թռչունների մեջ, չափազանց կզարմանա։ Այս ցուցակի մեջ կարելի է վերցնել կարակարայի կամ Polyborus-ի չորս տեսակը, հնդկական գրիֆը, գալինասոն և կոնդորը։ Կարակարաներն իրենց կառուցվածքով դասվում են արծիվների շարքը. մենք կտեսնենք, թե որչափ նրանք քիչ են արժանի այդ պատվավոր կոչման։ Իրենց սովորություններով նրանք նման են մեր գիշակեր ագռավներին և անծեղներին — թռչունների մի ցեղ, որն ամբողջ աշխարհում ունի լայն տարածում, բայց բացակայում է միայն Հարավային Ամերիկայում։ Սկսենք կարակալայից։ Այս մի շատ սովորական թռչուն է և նրա աշխարհագրական տարածումը չափազանց ընդարձակ։ Ամենից շատ նա լինում է Լա Պլատայի կանաչ սավաննաներում, որտեղ նրան անվանում են կարանչա (Carancha). նրանք շատ են տարածված նաև ծայրեիծայր ամբողջ Պատագոնիայի անբերրի և ամայի հարթավայրերում։ Նեգրո և Կոլորադո գետերի միջև ընկած անապատում այս թռչուններն անընդհատ սպասում են ճանապարհների վրա՝ հոգնածությունից և ծարավից ուժասպառ եղած կենդանիների դիակները գիշատելու համար։ Թեև սրանք շատ են տարածված այս չոր բաց դաշտերում և Խաղաղ օվկիանոսի անապատային ափերին, բայց բնակվում են նաև Արևմտյան Պատագոնիայում և Հրո Երկրի խոնավ և անթափանց անտառներում։ Կարանչաները և չիմանգոները մեծ թվերով անընդհատ սպասում են գյուղական տների (estancias) և սպանդանոցների շրջակայքում։ Երբ որևէ կենդանի սատկում է դաշտում, գալինասոն սկսում է իր «խնջույքը», և Polyborus-ի երկու տեսակները լավ մաքրում են կենդանու ոսկրները։ Այս թռչունները թեև ընդհանրապես սնվում են միասին, բայց հեռու են իրար հետ բարեկամ լինելուց։ Երբ կարանչան հանգիստ նստած է ծառի ճյուղին կամ գետնին, չիմանգոն հաճախ շարունակ կատարում է նրա շուրջը վեր-վար, ետ ու առաջ կիսաշրջան թռիչքներ, յուրաքանչյուր անգամին ջանալով հարվածել իր մեծ ազգակցին։ Կարանչան գրեթե ուշադրություն չի դարձնում նրան, միայն երբեմն ճոճում է իր գլուխր։ Թեև կարանչաները հաճախ երևում են խմբերով, բայց նրանք ընդհանրապես խմբերով չեն ապրում, այնքան, որքան նրանց կարելի է տեսնել միայնակ կամ շատ հաճախ զույգերով։

Ասում են, որ կարանչաները շատ ուժեղ են և գողանում են բազմաթիվ ձվեր։ Նրանք չիմանգոյի հետ հաճախ փորձում են պոկել ջորիների կամ ձիերի վերքերի վրայի կեղևները։ Կապիտան Հեդը յուրահատուկ և ճշգրիտ կերպով նկարագրել է մի անհրապույր տեսարան, որը ներկայացնում է մի կողմից ականջները կախած, մեջքը ծռված կենդանուն, մյուս կողմից՝ օդում սուրացող գիշատիչ թռչունին, որը նայում է մի կանգուն հեռավորությունից։ Այս կեղծ արծիվները շատ հազվադեպ են սպանում որևէ ապրող թռչուն կամ կենդանի, և նրանց անգղային, գիշատիչ սովորությունները լավ հայտն ի են Պատագոնիայի բնակիչներին։

Նրանք, ովքեր ցերեկը քնում են այդ ամայի դաշտերում, արթնանալիս շրջապատի յուրաքանչյուր թմբի կամ բլրակի վրա կտեսնեն այն թռչուններից մեկին, որոնք չարագուշակ աչքերով համբերությամբ սպասում են իրեն։ Այս դաշտերում այդ մի այնպիսի աչքի ընկնող երևույթ է, որ այնտեղից անցնող ոչ մի ճանապարհորդի աչքից վրիպել չի կարող։ Եթե մի խումբ մարդիկ շներով և ձիերով գնան որսի, ամբողջ ցերեկը նրանց կընկերակցեն նաև այս հետևորդներից մի քանիսը։ Ուտելուց հետո նրա մերկ խածին փքվում, ուռչում է։ Այսպիսի ժամանակներում և ընդհանրապես կարանչան ծույլ, հանդարտ և վախկոտ թռչուն է։ Նրա թռիչքը ծանր է և դանդաղ՝ նման անգլիական ճեղագռավի։ Նա հազիվ թե սավառնի շատ բարձր, բայց ես երկու անգամ տեսել եմ, թե ինչպես նա ահագին բարձրությունից շատ հեշտությամբ խոյանում է ներքև։ Նա վազում է (թեև չի կարող ցատկել), բայց ոչ այնպես արագ, ինչպես իր մի քանի համազգիները։ Երբեմն կարանչան դառնում է աղմկոտ, բայց ոչ ընդհանրապես. նրա ձայնը սուր է, կոշտ և յուրահատուկ և նման է սպանական կոկորդային g ձայնին, որին հետևում են կոշտ և կրկնակի ռռ հնչյունները։ Այս ձայներն արձակելիս նա հետզհետե բարձրացնում է իր գլուխը, մինչև որ կտուցը լայն բացած՝ կատարը գրեթե դիպչում է կռնակի ներքևի մասին։ Այս փաստը, որի մասին եղել են կասկածներ, բոլորովին ճիշտ է։ Ես մի քանի անգամ եմ տեսել նրանց գլուխներն ամբողջովին շրջած դիրքով։ Այս դիտողություններին կարող եմ, հիմնվելով Ազարայի բարձր հեղինակության վրա, ավելացնել նաև այն, որ կարանչան սնվում է որդերով, խեցիներով, խխունջներով, մորեխներով և գորտերով։ Նա սպանում է նաև մանր գառներին, պատառոտելով նրանց պորտալարը. նա հետապնդում է գալինասոյին, մինչև վերջինս ստիպված փսխում է իր դեռ նոր կուլ տված դիակի մնացորդները։ Վերջապես Ազարան հավատացնում է, որ մի քանի կարանչաներ, թվով հինգ կամ վեց հատ, միանում են մեծ թռչուններին հալածելու համար, մինչև անգամ հալածում են ձկնկուլներին։ Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նա ունի չափազանց բազմակողմանի սովորություններ և զգալի համարձակություն։

Polyborus Chimango-ն զգալիորեն ավելի փոքր է, քան վերջին տեսակը։ Նա ամբողջովին ամենակեր թռչուն է և մինչև անգամ հաց է ուտում։ Ինձ հավատացնում էին, որ նա Չիլոեում նյութապես, վնասում է կարտոֆիլի բերքը՝ արմատահան անելով նոր թաղած կարտոֆիլները։ Բոլոր գիշակեր թռչուններից այս վերջինն է, որը չի դիպչում մեռած կենդանու կմախքին, և հաճախ նրան կարելի է տեսնել կռվի կամ ձիու կողերի միջև, կարծեք թե վանդակում գտնվող թռչուն է։ Միևնույն թռչունի մի ուրիշ տեսակը ներկայացնում է Polyborus Novae Zelandiae-ն, որը չափազանց տարածված է Ֆալկլանդական կղզիներում։ Այս թռչուններն իրենց սովորություններով շատ բանով նման են կարանչաներին։ Նրանք սնվում են մեռած կենդանիների դիակներով և ծովային կենդանիներով, իսկ ժայռոտ Ռամիրես կղզու վրա նրանց ամբողջ ապրուստը կախված է ծովից։ Նրանք չափազանց համարձակ են և անվախ և հաճախում են տների շրջակայքը փորոտիք հավաքելու համար։ Եթե մի որսորդական խումբ մի կենդանի է սպանում, այս թռչուններից մի խումբ շուտով հավաքվում է և համբերությամբ սպասում՝ գետնին կանգնած, շրջապատելով ամբողջ խումբը։ Ուտելուց հետս նրանց բաց խածիները խիստ ուռչում են՝ տալով նրանց զզվելի տեսք։ Նրանք միշտ պատրաստ են հարձակվելու վիրավոր թռչունների վրա. վիրավորված և ափին ընկած մի ագռավի վրա անմիջապես հավաքվեցին այս գիշատիչները և արագացրին նրա մահը։ «Բիգլ»-ը միայն ամառը մնաց Ֆալկլանդական կղզիներում, բայց «Ադվենդուր» նավի սպաները, որոնք եղել էին այնտեղ ձմեռը, պատմում են այս թռչունների հանդգնության և գիշատելու վերաբերյալ զարմանալի դեպքեր։ Մի անգամ նրանք ուղղակի խոյանում են խմբի անդամներից մեկի մոտ խորը քնած շան վրա, և արշավախմբի անդամներն ահագին նեղություն են կրում իրենց աչքի առաջ գտնվող վիրավոր սագերին հափշտակումից ազատելու համար։ Ասում են, որ մի քանիսը միասին (այս բանում նման են կարանչաներին) սպասում են ճագարի բնի առաջ, և երբ կենդանին դուրս է գալիս բնից, բոլորը միասին հարձակվում են նրա վրա։ Նրանք անընդհատ թռչում էին նավի տախտակամածի վրա, երբ վերջինս գտնվում էր նավահանգստում, և անհրաժեշտ էր լավ հսկողություն պահպանել նավի կաշվեղեն մասերը պատառոտելուց և ետամասում դրված որսի միսը փախցնելուց պաշտպանելու համար։ Այո թռչունները չափազանց չարաճճի են և հետաքրքրվող։ Նրանք գրեթե գետնից հավաքում են ամեն ինչ։ Մի անգամ մի մեծ գլխարկ սև լաքով փայլեցրած՝ տարել էին մի մղոն հեռու, ինչպես մի ուրիշ անգամ մի զույգ ծանր գնդակներ, որոնք գործածվում էին խոշոր եղջերավոր անասուններ բռնելու համար։ Քարտեզահանումների ընթացքում մր. Օսբորնը կորցրեց մի շատ արժեքավոր գործիք, այդ թռչունները գողացել էին նրա կատերյան փոքրիկ կողմնացույցը, որը դրված էր մարոկյան կարմիր, գեղեցիկ կաշվե տուփիկի մեջ և որն այլևս չգտնվեց։ Այս թռչունները կռվարար են և չար. բարկացած ժամանակները կտուցներով քանդում են կանաչ խոտը։ Սրանք համայնակյաց կյանք չեն վարում, սավառնել չեն կարող, իսկ նրանց թռիչքը ծանր է և կոպիտ։ Գետնի վրա նրանք վազում են չափազանց արագ, որը չափազանց նման է ֆազան թռչունի վազքին։ Սրանք աղմկարար են, հանում են կոշտ ձայներ։ Այդ ձայներից մեկը նման է անգլիական Ճեղագռավի ձայնին, դրա համար էլ փոկորսները սրանց անվանում են ճեղագռավ։ Հետաքրքրականն այն է, որ ձայն հանելու ժամանակ նրանք իրենց գլուխը բարձրացնում են վեր և ետ, ինչպես կարանչաներն են անում։ Նքանք իրենց բունը շինում են ծովափնյա բարձր ժայռերի վրա, և այն էլ միայն փոքր, հարևան կղզիների վրա և ոչ գլխավոր երկու կղզիների վրա։ Այդ հանդուգն և անվախ թռչունի համար այսպիսի զգուշությունը հետաքրքրական է։ Փոկորսներն ասում են, որ սրա միսը խաշելուց հետո բոլորովին սպիտակում է և ուտելու համար շատ լավ է, բայց մարդ շատ հանդուգն պետք է լինի սրանց մսից կերակուր պատրաստելու փորձ անելու համար։

Մեզ մնում է միայն նկարագրելու հնդկական գրիֆը (Vultor aura) և գալինասոն։ Առաջինը գտնվում է բոլոր այն վայրերում, որտեղ բավարար քանակությամբ խոնավություն կա, Հոռն Հրվանդանից սկսած՝ մինչև Հյուսիսային Ամերիկա ։ Հակառակ կարակարայի և չիմանգոյի, այս թռչունը թափանցել է նաև Ֆալկլանդական կղզիները։ Հնդկական գրիֆը լինում է միայնակ, իսկ ծայրահեղ դեպքում՝ զույգերով։ Հեռվից նրան կարելի է ճանաչել իր բարձր, թեթև և հանդարտ թռիչքի միջոցով։ Հայտնի է, որ նա իսկական գիշատիչ է։ Պատագոնիայի արևմտյան ափին, խիտ անտառներով ծածկված կղզիների և կտրատված ծովափերին նրանք բացառապես սնվում են ծովի դուրս նետած օրգանիզմներով և սատկած փոկերի դիակներով։ Երբ փոկերը հավաքվում են մի ժայռի վրա, այս անգղների ներկայությունն անխուսափելի է։ Գալինասոյի (Cathartes atratus) աշխարհագրական տարածումը վերջինից տարբեր է, որովհետև նա երբեք 41° հարավային լայնությունից հարավ չի գտնվում։ Ազարան ասում է, որ, ըստ գոյություն ունեցող մի ավանդության, այդ երկրները նվաճելու ժամանակ այս թռչունները գոյություն չունեին Մոնտեվիդեոյի շրջակայքում և նրանք հետզհետե հյուսիսային շրջանների բնակիչների հետ տարածվել են դեպի հարավ։ Այժմ նրանք չափազանց բազմաթիվ են Կոլորադոյի հովտում, որը գտնվում է Մոնտեվիդեոյից 300 մղոն դեպի հարավ։ Շատ հավանական է, որ այս լրացուցիչ գաղթը տեղի է ունեցել Ազարայի ժամանակից հետո։ Ընդհանրապես գալինասոն նախընտրում է խոնավ կլիման կամ ավելի շուտ՝ անուշ ջրերի մոտերքը. դրա համար էլ նա չափազանց առատ է Բրազիլիայում և Լա Պլատայում, իսկ Հյուսիսային Պատագոնիայի անապատային չոր, կիզիչ հարթավայրերում, բացառությամբ առվակների շրջակայքի, երբեք չի լինում։ Այս թռչունները տարածված են ամբողջ պամպասներում, մինչև Կորդիլերյան լեռների ստորոտները, բայց ես ոչ մի հատի չհանդիպեցի Չիլիում, և ոչ էլ լսեցի որևէ բան նրանց մասին։ Պերուում նրանց գնահատում են որպես աղբահավաքների։ Այս անգղներն իրապես կարող են համարվել համայնակյացներ, որովհետև թվում է թե նրանք հաճույք են զգում համայնական կյանքում, և նրանց հավաքվելու միակ պատճառը մի ընդհանուր որսի հրապույրը չէ։ Պարզ եղանակին հաճախ օդում բարձր երևում են նրանց երամները, յուրաքանչյուր թռչուն չափազանց շնորհալի շրջաններով ճախրելով անընդհատ պտույտներ է կատարում առանց փակելու իր թևերը։ Պարզ է, որ այս կատարվում է հաճույքի համար, կամ գուցե և այդ կապված է նրանց ամուսնական միությունների հետ։

Ես նկարագրեցի բոլոր գիշակերները՝ բացառությամբ կոնդորի, որի մասին ավելի մանրամասն խոսք կլինի, երբ այցելենք մի երկիր, որն ավելի համապատասխան է նրա սովորություններին, քան Լա Պլատայի գետի. հարթավայրերը։

Մալդոնադոյից մի քանի մղոն հեռու, ավազային բլրակների մի լայն շղթայում, որը բաժանում է դել Պոտրերո լագունան Պլատայի ափերից, գտա մի խումբ ապակիացված սիլիցիումային խողովակներ, որոնք առաջացել են թույլ ավազի մեջ հարվածող կայծակից։ Այս խողովակներն իրենց բոլոր մանրամասնություններով նման են այն խողովակներին, որոնք գտնվել են Դրիդում (Կեմբեռլանդում), որոնց մասին գրվել է „Geological Transactions”-ում[33]։ Մալդոնադոյի ավազային բլրակները բուսականությամբ պաշտպանված չլինելով, անընդհատ փոխում են իրենց դիրքը։ Այս բանի հետևանքով խողովակները ելած են մակերեսի վրա, և բազմաթիվ կտորներ, որոնք ընկած են խողովակներին մոտիկ, ցույց են տալիս, որ նրանք սկզբում թաղված են եղել մեծ խորությամբ։ Այդ խողովակներից չորս շարք ավազի մեջ մտել էին վերտիկալ դիրքով։ Ձեռքով փորելով գետինը՝ պարզվեց, որ նրանցից մեկն ունի երկու ոտնաչափ խորություն, իսկ մի քանի կտորներ, որոնք, ըստ երևույթին, պատկանում էին միևնույն խողովակին, երբ ավելացրին մյուս մասին, ստացվեց հինգ ոտնաչափ երկու մատնաչափ երկարություն։ Ամբողջ խողովակի տրամագիծը գրեթե հավասար էր, դրա համար էլ պետք է ենթադրենք, որ սկզբում այդ տարածվել է շատ ավելի խորը։ Այո խողովակներն իրենց չափերով շատ փոքր էին՝ Դրիդում եղած խողովակների հետ համեմատած, որտեղ մեկի հետքերից փորելով հասել էին ոչ պակաս քան երեսուն ոտնաչափ խորության։

Ներքին մակերեսն ամբողջովին ապակիացված, փայլուն և հղկված է։ Միկրոսկոպի տակ դրած մի փոքրիկ կտոր, որն ուներ օդի կամ գուցե և ջրային գոլորշու մանր պղպջակների ներփակումներ, նմանվում էր փչակով հալած միներալին։ Ավազն ամբողջությամբ, կամ մեծ մասամբ, սիլիցիումային է, բայց մի քանի տեղերում ունի սև գույն և նրանց հղկված մակերեսն ունի մետաղական փայլ։ Խողովակի պատի հաստությունը տարբեր մասերում տարբեր է՝ լինելով մեկ երեսուներորդ մատնաչափից մինչև մեկ քսաներորդ, բայց պատահում են նաև մեկ տասերորդ մատնաչափ հաստության։ Դրսի մակերեսում ավազի հատիկները կլորացված են և ունեն թույլ փայլող տեսք։ Ես չկարողացա զանազանել բյուրեղացման որևէ նշան։ Ճիշտ այնպես, ինչպես նկարագրվել է „Geological Transactions”-ում, այդ խողովակներն ընդհանրապես ճզմված են և ունեն խորը երկայնական ակոսներ, և չափազանց նման են բույսի թոռոմած ցողունին կամ կնձենու կամ խցանածառի կեղևին։ Նրանց շրջագիծը հավասար է մոտավորապես երկու մատնաչափի, բայց մի քանի կտորներ, որոնք գլանաձև են և չունեն ակոսներ, ունեն մինչև չորս մատնաչափի շրջագիծ։ Այդ ակոսները կամ ծալքերն առաջացել են, անկասկած, այն ժամանակ, երբ մեծ ջերմության ազդեցությունից խողովակները դեռ փափուկ են եղել և ենթարկվել են շրջապատի թույլ ավազի ճնշմանը։ Դատելով չճնշված կտորներից, այդ կայծակի չափը, կամ, եթե կարելի է այսպես անվանել, դուրը պետք է որ մեկ և մեկ քառորդ մատնաչափ երկարություն ունենա։ Փարիզում մր. Հաշետին և մր. Բեդանին[34] հաջողվեց պատրաստել խողովակներ՝ շատ կողմերով նման այս ֆուլդուրիտներին, չափազանց մանրացրած ավազի միջով խիստ ուժեղ գալվանական հարվածներ առաջացնելով։ Երբ այս մասսայի հալվելը հեշտացնելու համար աղ են ավելացնում, խողովակներն ամեն ուղղությամբ ավելի են մեծանում։ Նրանց չհաջողվեց ստանալ այն և՛ ֆելդշպատի և՛ կվարցի փոշուց։ Մի խողովակ, որը կազմվել էր մանրացրած ապակուց, ուներ մոտ մեկ, այն է՝ 0,982 մատնաչափ երկարություն, և ներքին տրամագիծը 0,019 մատնաչափ էր։ Երբ լսում ենք, որ Փարիզում այդքան փոքր խողովակներ ստանալու համար, այն էլ այնպիսի դյուրահալ նյութից, ինչպես ապակին է, օգտագործվել է ամենաուժեղ բատարեան, ո՜րքան մեծ պետք է լինի մեր զարմանքը կայծակի հարվածի ուժի մասին, որը մի քանի տեղ խփելով ավազին՝ գլաններ է կազմել, որոնք հասնում են մինչև երեսուն ոտնաչափ երկարության և ունեն մի ներքին անցք, որը չճնշված տեղում հավասար է մեկ ու կես մատնաչափի, և այս բոլորը այնպիսի մի արտակարգ հրատոկուն նյութի մեջ, ինչպես կվարցն է։

Խողովակները, ինչպես վերևում ասացինք, ավազի մեջ մտնում են վերտիկալ ուղղությամբ։ Մի անգամ ես գտա մի խողովակ, որը մյուսների նման կանոնավոր չէր և զգալիորեն շեղվել էր ուղիղ գծից՝ կազմելով երեսուն երեք աստիճանի անկյուն։ Այս նույն խողովակից մոտավորապես մի ոտնաչափ հեռավորությամբ անջատվել էր երկու փոքրիկ ճյուղ. մեկն ուղղված էր դեպի ներքև, մյուսը վերև։ Այս վերջին փաստը բավական հետաքրքրական է, որովհետև այստեղ պետք է որ էլեկտրականությունը վերադարձած լինի իր գլխավոր ուղղությունից ետ, 26°-ի սուր անկյուն կազմելով։ Բացի այս չորս խողովակներից, որոնց գտա վերտիկալ դիրքով գետնի տակ, կային նաև բեկորների ուրիշ խմբեր, որոնք անկասկած գտնվում էին իրենց սկզբնական տեղին մոտիկ։ Այդ բոլոր խողովակները գտնվում էին տեղից շարժվող, տեղափոխվող ավազի մի հարթության վրա, որն ուներ քսան կանգուն լայնք և վաթսուն կանգուն երկայնք։ Այդ հարթությունը տեղավորված էր մի քանի ավազային բլուրների միջև, որոնցից կես մղոն հեռու գտնվում էր չորսից հինգ հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող բլուրների մի շղթա։ Կարծում եմ, որ այդ երևույթի ամենահետաքրքրական. կողմը և՛ այստեղ, և՛ Դրիդում, և՛ Գերմանիայում, որը նկարագրել է մր. Ռիբենտրոպը, այդքան սահմանափակ տարածության վրա այդ թվով խողովակների ներկայությունն է։ Դրիդում տասնհինգ կանգուն տարածության վրա նկատվեց երեք հատ, միևնույն թիվը եղել է նաև Գերմանիայում։ Եմ նկարագրած տեղում, որի լայնքը քսան, իսկ երկայնքը վաթսուն կանգուն էր, անկասկած նրանց թիվը չորսից ավելի էր։ Որովհետև չի կարելի ենթադրել, որ այդ խողովակներն առաջացել են հաղորդական առանձին հարվածներից, ուստի ստիպված ենք ընդունել, որ կայծակը նախքան գետինը մտնելը բաժանվում է առանձին ճյուղերի։

Ռիո Պլատայի շրջակայքը, ըստ երևույթին, հատկապես ենթակա է էլեկտրական երևույթների։ 1793 թվին[35] Բուենոս Այրեսում տեղի ունեցավ մի չափազանց ուժեղ որոտալից փոթորիկ, որը թերևս արձանագրված փոթորիկներից ամենաուժեղն է։ Քաղաքում երեսուն յոթ տեղ կայծակը խփել է գետնին և սպանել տասնիննը մարդու։ Բազմաթիվ ճանապարհորդական գրքերում հիշատակված փաստերից ես տրամադրվում եմ կասկածելու, որ որոտալի փոթորիկներն ամենից շատ պատահում են մեծ գետերի գետաբերաններին։ Արդյոք հնարավոր չէ՞, որ աղի և անուշ ջրերի մեծ զանգվածների խառնվելն առաջացնի էլեկտրական հավասարակշռության խանգարում։ Մինչև անգամ Հարավային Ամերիկայի այս մասում մեր պատահական այցելության ժամանակ մենք լսեցինք, որ կայծակը խփել է մի նավի, երկու եկեղեցու և մի տան։ Կարճ ժամանակից հետո ես տեսա և՛ եկեղեցին, և՛ տունը։ Տունը պատկանում էր Մոնտեիդեոյի գեներալ-կոնսուլ մր. Հուդին։ Զանգի մետաղյա թելի ճանապարհի աջ և ձախ կողմերում մի-մի ոտնաչափ տարածության վրա թուղթը սևացել էր։ Մետաղը հալվել էր և, թեև սենյակն ուներ տասնհինգ ոտնաչափ բարձրություն, վերևից ընկած գնդիկներն աթոռների և այլ առարկաների վրա այրելով բացել էին մանր փոսիկների շարքեր։ Պատի մի մասը քանդվել էր, կարծեք թե վառոդ էր պայթել ներսը, և այնպիսի ուժով էր նետել կտորները դեպի սենյակի մյուս պատը, որ նրանք փոսեր էին առաջացրել։ Հայելու շրջանակը սևացել էր, իսկ հետևի զօծած նյութը պետք է որ ցնդած լիներ, որովհետև ծխնելույզի վրա, դրած անուշաբույր նյութերով լցված փոքրիկ շիշը պատած էր պայծառ մետաղական մասնիկներով, որոնք այնքան ամուր էին կպած, որ կարծեք թե էմալել էին։


ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ՆԵԳՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ

Ռիո Նեգրո.— Հնդիկների հարձակումները ֆերմաների վրա.— Աղուտ լճեր.— Ֆլամինգոներ Ռիո Նեգրոյից մինչև Ռիո Կոլորադո.— Սուրբ ծառը.— Պատագոնիական նապաստակ.— Հնդիկ ընտանիքներ.— Գեներալ Ռոսասը.— Ճանապարհորդություն դեպի Բահիա Բլանկա.— Ավազաբլուրներ.— Նեգր լեյտենանտը.— Բահիա Բլանկա.— Աղային դրվագներ.— Պունտա Ալտա.— Սորիլյո։

Հուլիսի 24, 1833.— «Բիգլ»-ը լողալով դուրս եկավ Մալդոնադոյից և օգոստոսի 3-ին խարիսխ ձգեց Ռիո Նեգրոյի գետաբերանի մոտ։ Այս գետը Պլատայից մինչև Մագելլանի նեղուցը տարածվող ամբողջ ծովափի վրա գտնվող գետերից ամենագլխավորն է։ Նա ծովն է թափվում Պլատայի գետաբերանից մոտավորապես երեք հարյուր մղոն հարավ։ Մոտ հիսուն տարի առաջ, սպանական հին կառավարության օրով, այստեղ հաստատվեց մի փոքրիկ գաղութ, և այդ գաղութը մինչև այժմ էլ մնում է որպես Ամերիկայի արևելյան ափի ամենահարավային վայրը (41° լայնություն), որը բնակեցված է քաղաքակրթված բնակչությամբ։

Գետաբերանի շրջակա վայրերն ունեն վերին աստիճանի անհրապույր տեսք։ Հարավային կողմում սկսվում է քարափների ուղղաձիգ երկար շղթա, որը ներկայացնում է այդ շրջանի երկրաբանական կաոուցվածքի կտրվածքը։ Այդ շերտերը կազմված են ավազաքարերից. մի շերտը նշանակալի էր նրանով, որ բաղկացած էր ամուր ցեմենտացված պեմզայի խճերի կոնգլոմերատից։ Այդ շերտն Անդերից այստեղ հասած լինելու համար պետք է ճանապարհորդած լինի ավելի քան չորս հարյուր մղոն։ Մակերեսն ամենուրեք ծածկված է մանրախճի հաստ շերտով, որը լայն և ընդարձակ տարածվում է բաց դաշտի վրա։ Ջուր շատ քիչ է պատահում, եղածն էլ միշտ աղահամ է։ Բուսականությունը շատ աղքատ է, և թեև, շատ տեսակի թփուտներ կան, բայց սրանք բոլորն էլ զինված են ահռելի փշերով, որոնք կարծեք թե զգուշացնում են ճանապարհորդին չփորձել այդ անհյուրընկալ վայրերը մտնել։ Վերոհիշյալ գաղութը տեղավորված է գետից տասնութը մղոն վերև։ Ճանապարհն անցնում է թեք ժայռերի տակից. այդ ժայռերը կազմում են այս մեծ հովտի հյուսիսային սահմանը, որի միջից հոսում է Ռիո Նեգրո գետը։ Ճանապարհին մենք անցանք մի քանի գեղեցիկ «էստանսիաների» ավերակների միջով, որոնք մի քանի տարի առաջ ավերել էին հնդիկները։ Նրանք դիմացել էին մի քանի հարձակումների։ Մի մարդ, որն ականատես էր եղել այդ հարձակումներից մեկին, ինձ շատ կենդանի կերպով նկարագրեց դեպքի մանրամասնությունները։ Բնակիչները ժամանակին նախազգացել էին այս հարձակումը և կարողացել էին իրենց խոշոր եղջերավոր անասունները և ձիերը քշել «կորալը»,[36] որը պատրաստված էր տան շրջապատում, և միաժամանակ պատրաստել էին մի քանի փոքր թնդանոթ։ Հնդիկներն արաուկաններ էին, Չիլիի հարավային մասից։ Նրանք թվով մի քանի հարյուր մարդ էին և վերին աստիճանի դիսցիպլինար։ Այդ հնդիկները նախ երևացին երկու խմբերով շրջակա մի բլրի վրա։ Այնտեղ ձիերից ցած գալուց և իրենց մուշտակները հանելուց հետո բոլորովին մերկ անցան հարձակման։ Հնդիկի միակ զենքը բամբուկից (եղեգ) պատրաստած մի չափազանց երկար փայտ է, որ զարդարում են ջայլամի փետուրներով և ծայրը սրում նիզակի գլխի ձևի։ Այսպիսի զենքը նրանք անվանում են «չուսո» (Chuzo)։ Ինձ պատմողը մեծ սարսուռով հիշում էր, թե ինչպես հետզհետե մոտենալով, նրանք ճոճում էին այս չուսոները։ Երբ նրանք շրջապատեցին գաղութը, նրանց կասիկը՝ Պինչեյրան բարձրաձայն առաջարկեց պաշարվածներին հանձնելու իրենց զենքերը, սպառնալով հակառակ դեպքում մորթել րոլորին։ Որովհետև նրանց մուտքն էստանսիա որևէ պարագայում հավանորեն նույն հետևանքը պիտի ունենար, ուստի միակ պատասխանը եղավ հրացանների մի համազարկ։ Հնդիկներն անհողդողդ եկան մինչև կորալի ցանկապատը, բայց ի զարմանս իրենց՝ նրանք տեսան, որ ցցերն իրար միացած են ոչ թե կաշվե փոկերով, այլ երկաթյա բևեռներով, և, իհարկե, նրանց փորձերն այդ բևեռներն իրենց դանակներով կտրատելու համար իզուր էին։ Այս փրկեց քրիստոնյաների կյանքը։ Վիրավոր հնդիկներն այդ տեղից հեռացվում կին իրենց ընկերների կողմից, և վերջապես, երբ վիրավորվեց կրտսեր կասիկներից մեկը, նահանջի շեփորը հնչեց։ Նրանք վերադարձան դեպի իրենց ձիերը, և թվում էր, թե տեղի էր ունենում ռազմական խորհրդակցություն։ Այդ մի սարսափելի դադար էր սպանացիների համար, որովհետև նրանց ամբողջ ռազմամթերքը, բացառությամբ մի քանի փամփուշտների, սպառվել էր։ Հանկարծ հնդիկները հեծան իրենց ձիերը և քառասմբակ քշելով անհետացան։ Մի այլ հարձակում ետ էր մղվել շատ ավելի հաջող կերպով։ Այդ ժամանակ թնդանոթը ղեկավարելիս է լինում մի սառնարյուն ֆրանսիացի. նա սպասում է մինչև հնդիկների մոտենալը և այնուհետև նրանց շարքերը հնձում է կարտեչով։ Նա գետին է գլորում երեսունիննը հնդիկ, և, իհարկե, այսպիսի մի հարված անմիջապես ցրում է նրանց ամբողջ խումբը։

Քաղաքն ունի երկու անուն՝ Էլ Կարմեն կամ Պատագոնես։ Նա կառուցված է մի քարափի վրա, որը գտնվում է գետի դիմացը։ Շատ տներ մինչև անգամ փորված են ավազաքարերի մեջ։ Գետն ունի մոտավորապես երկու հարյուրից երեք հարյուր յարդ լայնություն։ Նա խոր է և սրընթաց։ Բազմաթիվ կղզիներ իրենց ուռենու ձառերով և հարթ հրվանդաններով, որ երևում էին իրար հետևից լայն կանաչ հովտի հյուսիսային մասում, արևի պայծառ լույսի տակ գեղատեսիլ տեսարան են կազմում։ Բնակիչները թվով մի քանի հարյուրից չեն անցնում։ Այս սպանական գաղութներն անգլիականների նման իրենց մեջ չեն կրում աճելու, ընդարձակվելու տարրերը։ Այստեղ բնակվում են բազմաթիվ զտարյուն հնդիկներ։ Կասիկ Լուկանի ցեղի հնդիկները քաղաքի շրջակայքում անընդհատ, շինում են իրենց տոլդոները։[37] Տեղական կառավարությունը մասամբ նրանց օգնում է պարենով, տալով նրանց բոլոր ծերացած և ուժասպառ ձիերը, բացի այդ՝ հնդիկներն իրենք էլ մասամբ հայթայթում են իրենց ապրուստը՝ ձիերի համար թաղիքներ և. հեծնելու այլ պարագաներ պատրաստելով։ Այս հնդիկները համարվում են քաղաքակրթված, բայց ինչ որ կարող է շահել նրանց նկարագիրը կատաղության մի փոքր մեղմացումով, գրեթե ամբողջովին հակակշռվում է նրանց անբարոյականությամբ։ Այնուամենայնիվ երիտասարդների մի մասը հետզհետե զարգանում է, նրանք ցանկանում են աշխատել, և երբ մոտիկ ժամանակներում նրանցից մի խումբ գնաց փոկ որսալով ծովային ճանապարհորդության, ցուցաբերեց շատ լավ վերաբերմունք։ Այժմ նրանք վայելում էին իրենց աշխատանքի արդյունքը՝ հագնելով գեղեցիկ, մաքուր շորեր, միաժամանակ լինելով ծույլ և թեթևամիտ։ Հագնվելու մեջ ցուցաբերած նրանց ճաշակն սքանչելի էր։ Եթե այս հնդիկներից մեկին կարողանայինք դարձնել բրոնզե արձան, նրա զգեստավորությունը չափազանց վայելուչ կլիներ։

Մի օր ձիով այցելեցի մի մեծ աղուտ լիճ, կամ, ինչպես այստեղ դրանց անվանում են, «սալինա» (salina), որը քաղաքից գտնվում է տասնևհինգ մղոն հեռավորության վրա։ Ձմեռը նա ներկայացնում է աղի ջրի մի ծանծաղ լիճ, որն ամառը փոխարկվում է ձյան չափ սպիտակ աղից կազմված մի դաշտի։ Եզրերին աղի շերտի հաստությունը հասնում է չորսից—հինգ մատնաչափի, բայց դեպի կենտրոնն այդ հաստությունը հետզհետե մեծանում է։ Այս լճի լայնությունը մեկ մղոն էր, իսկ երկարությունը՝ երկու և կես։ Նրա մոտերքում կային նաև այլ լճեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ էին և որոնց հատակի աղի շերտի հաստությունը մինչև անգամ ձմեռը, երբ ջուրը գոլորշիացած չի լինում, հասնում էր երկու կամ երեք ոտնաչափի։ Այս շլացնող սպիտակ հարթությունները թուխ և ամայի դաշտի մեջ ներկայացնում էին մի արտաքո կարգի տեսարան։ Յուրաքանչյուր տարի այս սալինայից ստացվում է մեծ քանակությամբ աղ, և պատրաստել էին հարյուրավոր տոնն կշիռ ունեցող աղի մի քանի կույտեր՝ արտահանելու համար։ Այս սալինաների վրա աշխատելու շրջանը Պատագոնեսի համար բերքահավաքի շրջան է համարվում, որովհետև այս վայրի բարեկեցությունը կախված է դրանից։ Գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվում է գետափը, և մարդիկ սայլերով քաշում դուրս են բերում աղը։ Այս աղը բյուրեղանում է մեծ խորանարդների ձևով և զարմանալիորեն մաքուր է։ Մր. Տրենհեմ Ռիքսն ինձ համար անալիզի է ենթարկել այս աղը և գտել է, որ նա պարունակում է միայն 0,26 գիպս և 0,22 հողային նյութեր։ Տարօրինակն այն է, որ նա այնքան նպատակահարմար չէ միսը պահպանելու համար, որքան Կանաչ Հրվանդանի կղզիների ծովի աղը, և Բուենոս Այրեսում մի առևտրական ինձ ասաց, որ իր կարծիքով այդ աղը հիսուն տոկոսով պակաս արժե։ Ուստի Կանաչ Հրվանդան ի կղզիներից այստեղ ներմուծում են աղ, որը խառնում են տեղի սալինաներից ստացված աղի հետ։ Պատագոնիական այս աղի որակի ցածրության միակ պատճառը պետք է փնտրել նրա մաքրության կամ այլ աղային նյութերի բացակայության մեջ, նյութեր, որոնք գտնվում են բոլոր ծովային ջրերում։ Այս բացատրությունը շատ տարօրինակ է թվում, սակայն այդ հիմնվում է վերջերս ապացուցված այն փաստի վրա, որ այն աղերն են լավ պահպանում պանիրը, որոնք ամենից շատ են պարունակում հեշտ լուծվող քլորիդներ։[38]

Լճի եզրը կազմված է տղմից, որի մեջ գտնվում են գիպսի բազմաթիվ բյուրեղներ, որոնցից մի քանիսը ունեն մինչև երեք մատնածափի հասնող երկարություն, իսկ մակերեսին ցրված են նատրիում սուլֆատի բյուրեղներ։ Առաջիններին գաուչոներն անվանում են «աղի հայր», իսկ վերջիններին՝ «մայր»։ Նրանք նշում են, որ այս նախածնող աղերը միշտ պատածում են սալինաների եզրերին, երբ ջուրն սկսում է գոլորշիանալ։ Տիղմը սև է և գարշահոտ։ Սկզբում ես չէի կարող հասկանալ այս գարշելի հոտի պատճառը, բայց հետագայում նկատեցի, որ փրփուրը, որը քամին կիտում էր եզրերին, ներկված էր կանաչ գույնով, կարծեք թե այդ առաջացել էր ջրիմուռներից (Confervae)։ Փորձեցի այս կանաչ նյութից քիչ տանել տուն, բայց որոշ դիպվածով ինձ չհաջողվեց այդ։ Լճի որոշ մասեր, քիչ հեռվից դիտելիս, երևում էին կարմրագույն, և այս թերևս արդյունք էր որոշ ինֆուզորային մանր կենդանիների։ Շատ տեղերում ցեխը դուրս էր ձգվել զանազան տեսակի բազմաթիվ օղակավոր որդերի միջոցով։ Որչա՜փ զարմանալի է գտնել կենդանիներ, որոնք կարող են ապրել այդ աստիճանի աղի ջրի. մեջ և սողալ նատրիումի և կալցիումի սուլֆատների բյուրեղների մեջ։ Իսկ ի՞նչ է լինում այս որդերի վիճակը երկար ամառը, երբ լճի մակերեսը վերածվում է աղային պինդ շերտի։ Այս լճում ապրում են բազմաթիվ ֆլամինգոներ և բազմանում այստեղ։ Ամբողջ Պատագոնիայում, Հյուսիսային Չիլիում և Գալապագոսի կղզիներում ես հանդիպում էի այս թռչուններին այնպիսի վայրերում, որտեղ գտնվում էին աղի լճեր։ Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էին շրջում դես ու զենք տղմի մեջ սնունդ ձեռք բերելու համար։ Հավանորեն նրանք փնտրում էին որդեր, որոնք թաղվում, թաքնվում են տղմի մեջ. իսկ այս վերջիններն էլ հավանորեն սնվում են ինֆուզորիաներով կամ ջրիմուռներով։ Այսպիսով մենք ունենք մի փոքր օրգանական աշխարհ՝ ամփոփված այս փոքր լճերի մեջ, հարմարված այս կղզիացած աղուտ լճերի պայմաններին։

Ասում են,[39] որ Լիմինգտոնի աղի լճերում ապրում է անհաշիվ թվով խեցավոր կենդանու մի փոքր տեսակ (Cancer salinus), և նա գտնվում է այն լճերում, որտեղ ջրի գոլորշիացումից աղի խտությունը հասնում է զգալի չափի, որտեղ յուրաքանչյուր պինտ (մոտ կես լիտր) ջուր պարունակում է մեկ քառորդ ֆունտ աղ։ Այսպիսով մենք կարող ենք վստահորեն ասել, որ աշխարհի յուրաքանչյուր մաս բնակելի է։ Ե՛վ աղի լճերում և՛ ստորերկրյա ջրերում, որոնք գտնվում են հրաբխային լեռների տակ, և՛ հանքային տաք աղբյուրներում և՛ օվկիանոսի լայնատարած և խորը տեղերում կամ մթնոլորտի վերին շերտերում, մինչև անգամ հավերժական ձյան մակերեսի վրա ամենուրեք մենք հանդիպում ենք օրգանական էակների։

Ռիո Նեգրոյից դեպի հյուսիս, նրա և Բուենոս Այրեսի մոտ գտնվող բնակելի վայրի միջև սպանացիներն ունեն միայն մի փոքրիկ գաղութ, որը վերջերս հաստատվել է Բահիա Բլանկայի մոտ։ Ուղիղ գծով նրանից մինչև Բուենոս Այրեսի հեռավորությունը կլինի մոտավորապես հինգ հարյուր անգլիական մղոն։ Թափառաշրջիկ ձիավոր հնդիկ ցեղերը, որոնք միշտ գրավել են այս երկրի մեծ մասը, վերջին ժամանակները խիստ նեղում են հեռուներն ընկած ֆերմաները։ Բուենոս Այրեսի կառավարությունը վերջերս գեներալ Ռոսասի առաջնորդությամբ սպառազինել է մի բանակ՝ այս հնդիկներին ոչնչացնելու համար։ Զորամասերը գտնվում էին Կոլորադոյի ափերին, մի գետ, որը գտնվում է Ռիո Նեգրոյից ութսուն մղոն հյուսիս։ Դուրս գալով Բուենոս Այրեսից՝ գեներալ Ռոսասն ուղղակի անցավ չհետազոտված հարթություններով, և որովհետև նրա անցած տեղերում երկիրը բավականին մաքրված էր հնդիկներից, նա իր հետևում թողնում էր իրարից բավականին հեռու զինվորների փոքր խմբեր, ձիերով միասին (posta), որպեսզի հնարավոր լիներ մայրաքաղաքի հետ հաղորդակցություն պահպանելը։ Որովհետև «Բիգլ»-ը մտադիր էր այցելել Բահիա Բլանկա, ես որոշեցի գնալ այնտեղ ցամաքային ճանապարհով և վերջապես ծրագրեցի ամբողջ ճանապարհը, մինչև Բուենոս Այրես, անցնել այդ պոստերի գծով։

Օգոստոսի 11.— Այդ ճանապարհորդության ժամանակ ինձ ընկերակցում էին մր. Հարիսը՝ մի անգլիացի, որն ապրում էր Պատագոնեսում, մի ուղեկցող և հինգ գաուչո, որոնք գործով շտապում էին դեպի բանակը։ Կոլորադոն, ինչպես արդեն ասել եմ, գտնվում էր այդտեղից մոտավորապես ութսուն մղոն հեռու, և որովհետև մենք այնքան էլ արագ չէինք գնում, մեր ճանապարհորդությունը տևեց երկու և կես օր։ Այդ ամբողջ տարածությունը հազիվ թև արժանի լիներ ավելի հարմար մի կոչում ունենալու, քան այն, որ տրվում է անապատներին։ Ջուր գտնվում է միայն երկու, փոքր ջրհորներում։ Այդ հորի ջրերն այստեղ համարվում են թարմ ջրեր, բայց մինչև անգամ տարվա այս անձրևային եղանակին կատարյալ աղի էին։ Ամառն այս ճանապարհը պետք է մի դժվարին և տանջող ճանապարհ լինի, որովհետև նա այժմ էլ բավականին ամայի էր։ Ռիո Նեգրոյի հովիտն իր լայնությամբ բացվում է զուտ ավազաքարային հարթավայրի մեջ, որովհետև հենց նրա ափից անմիջապես սկսվում է մի հարթ երկիր, որի վրա կառուցված է քաղաքը, և որն ընդհատվում է միայն մի քանի փոքր հովիտներով և փոսերով։ Երկիրն այստեղ ամենուրեք կրում է միևնույն անբերրի և չոր տեսքը։ Այսպիսի չոր և խճավոր հողը կարող է տալ միայն խոտի դեղնավուն խորշոմած փնջեր և փշերով պատած ցածր թփուտներ։

Առաջին աղբյուրն անցնելուց քիչ հետո մենք տեսանք մի հռչակավոր ծառ, որին հնդիկները մեծարում են որպես Ուալիխուի սրբավայրը։ Նա գտնվում է հարթավայրի բարձր մասի վրա, որի շնորհիվ նա երևում է բավականին հեռավոր վայրերից։ Հենց որ հնդիկները տեսնում են այդ ծառը, նրանք բարձր աղաղակներով մատուցում են իրենց երկրպագությունները։ Ծառն այնքան բարձր չէ, բայց չափազանց ճյուղավորված է և փշոտ։ Հենց արմատներից անմիջապես վերև նրա տրամագիծը երեք ոտնաչափից չի անցնում։ Նա բարձրանում է որպես մի առանձին ծառ և ոչ մի հարևան չունի, և իսկապես մեզ համար էլ նա հանդիսանում էր առաջինը։ Հետագայում հանդիպեցինք միևնույն տեսակի մի քանի այլ ծառերի ևս, բայց ընդհանրապես նրանք թվով շատ քիչ էին։ Որովհետև մեր հանդիպելու ժամանակը ձմեռ էր, նա տերևներ չուներ, բայց տերևներին փոխարինում էին անհաշիվ թելեր, որոնցից կախված էին զանազան նվերներ, ինչպես՝ սիգարներ, հաց, միս, շորի կտորներ և այլն։ Աղքատ հնդիկները չունենալով մի հարմար բան՝ իրենց գոգնոցներից (պոնչո) քաշում են մի թել և կապում ծառից։ Հարուստ հնդիկները մի որևէ ծակից լցնում են ոգելից խմիչքներ և մաթե, ինչպես և ծառի տակից ծխում են դեպի վեր, կարծելով, որ այդպիսով Ուալիխուին ճաշակել կտան բոլոր հնարավոր հաճույքները։ Տեսարանը լրիվ անելու համար հիշատակենք և այն, որ ծառը շրջապատված էր ձիերի սպիտակ ոսկրներով։ Ձիերն այնտեղ մորթել էին որպես զոհաբերություններ։ Բոլոր հնդիկներն էլ, ամեն տարիքի և սեռի, մատուցում են իրենց նվիրատվությունները։ Այս անելով, նրանք մտածում են, որ իրենց ձիերը չեն հոգնի, իսկ իրենց բոլոր գործերում հաջողություն կունենան։ Այս բաներն ինձ պատմող գաուչոն ասում էր, որ խաղաղ ժամանակ նա ականատես է եղել այսպիսի մի տեսարանի և իր մյուս ընկերների հետ սպասել մինչև հնդիկների հեռանալը, որպեսզի Ուալիխուից գողանան նվերները։

Գաուչուները կարծում են, որ հնդիկների համար ծառն աստված է, բայց ավելի հավանական է թվում այն, որ նրանք այս համարում են որպես սրբավայր։ Իմ կարծիքով՝ այս ընտրության միակ պատճառն այն է, որ այդպիսի մի վտանգավոր ճանապարհի համար նա ծառայում է որպես ուղենիշ։ Սիերա դե լա Վենտանան երևում է ահագին հեռավորությունից։ Մի գաուչո պատմում էր ինձ, որ երբ մի անգամ նա մի հնդիկի հետ ձիով անցնում է Ռիո Կոլորադոյից, մի քանի մղոն հյուսիսից հնդիկն սկսում է միևնույն բացագանչությունները. նրանց համար սովորական է այդ, երբ առաջին անգամ տեսնում են սուրբ ծառը. հնդիկը ձեռքը նախ դնում է գլխին և ապա ուղղում Սիերայի ուղղությամբ։ Երբ նրան հարցնում է գաուչոն, թե ի՞նչ է նշանակում այդ, հնդիկը պատասխանում է կոտրատված սպաներենով՝ «առաջին տեսնելը Սիերան»։ Այս հետաքրքրական ծառից վեց փարսախ անցնելուց հետո մենք կանգ առանք գիշերելու համար։ Այդ նույն պահին սրաչյա գաուչոները դիտում էին մի դժբախտ կովի, որի հետևից ընկնելով, մի քանի րոպեից հետո բռնեցին նրան իրենց լասոներով և քաշեցին, բերին մորթեցին։ Այստեղ մենք ունեինք „en el campo” (դաշտի) կյանքի համար չորս անհրաժեշտ պայմանները — արոտատեղ ձիերի համար, ջուր (թեև տղմոտ), միս և վառելու փայտ։ Գաուչոների տրամադրությունը շատ բարձր էր, որովհետև նրանք ունեին այս բոլոր զեխությունները։ Մենք իսկույն ևեթ սկսեցինք աշխատել խեղճ կովի վրա։ Այդ առաջին գիշերն էր, որ ես անցկացնում էի բաց երկնքի տակ՝ որպես անկողին գործածելով ձիու թամբի տապճակը։ Գաուչոյի անկախ կյանքի մեջ կա մեծ երջանկություն։ Նա կարող է որևէ մոմենտ կանգնեցնել ձիդ և ասել՝ «այստեղ ենք անցկացնելու գիշերը»։ Այդ հարթավայրերի մեռելային լռությունը, արթուն պահապան շները, գաուչոների գնչուական խմբերի նման անկողիններ պատրաստելը կրակի շուրջը, իմ մտքում այդ առաջին գիշերից այնպիսի ուժեղ պատկերներ են թողել, որ երբեք չեն մոռացվելու։

Հաջորդ օրը վայրի բնույթը մնաց նույնը։ Թռչուններ կամ այլ կենդանիներ այստեղ շատ քիչ կան։ Երբեմն պատածում են եղջերուներ կամ գուանակոներ (վայրի լամա), բայց այստեղի ամենատարածված չորքոտանին ագուտին (Cavia Patagonics) է։ Այս կենդանին համապատասխանում է մեր նապաստակներին։ Սակայն նա այդ սեռից տարբերվում է մի շարք էական կողմերով, օրինակ՝ նա (ագուտին) հետևի ոտներին ունի միայն երեք մատ։ Բացի այդ, նա ծավալով էլ գրեթե երկու անգամ մեծ է մեր նապաստակներից, ունենալով քսանից—քսանհինգ ֆունտ[40] քաշ։ Ագուտին անապատի իսկական բնակիչն է, և այդ տեղերում սակավ չեն հանդիպում նրանցից երկուսը կամ երեքը միասին, որոնք իրար հետևից ուղիղ գծով արագ ցատկոտելով անցնում են այս ամայի հարթավայրերով։ Նրանք տարածված են դեպի հյուսիս մինչև Սիերա Տապալդուենը (37°30՛ լայնություն), որից այն կողմ հարթավայրը միանգամից դառնում է կանաչ և խոնավ, իսկ նրանց հարավային սահմանը Պորտ Դեզիրեն և Սեն Խուլիանն են, որտեղ վայրն իր բնույթով շատ միապաղաղ է։ Զարմանալի է այն, որ թեև այժմ ագուտիներ չկան Պորտ Սեն Խուլիանից հարավ, այնուամենայնիվ կապիտան Վուդը 1670 թվին կատարած իր ճանապարհորդության մեջ խոսում է Պորտ Սեն Խուլիանում նրանց շատ լինելու մասին։ Ի՞նչպիսի պատճառ կարող էր փոխել լայնատարած, անբնակ և շատ քիչ այցելություններ ունեցած մի երկրում այսպիսի մի կենդանու տարածումը։ Պորտ Դեզիրեում կապիտան Վուդի մի օրում սպանած այդ կենդանիների թիվը ցույց է տալիս, որ նրանք պետք է այն ժամանակ շատ ավելի առատ լինեին այնտեղ, քան այժմ։ Որտեղ որ ապրում են վիսկաշաները և շինում իրենց բները, ագուտիներն օգտագործում են այդ բները։ Իսկ որտեղ որ վիսկաշաներ չկան, ինչպես, օրինակ, Բահիա Բլանկայում, ագուտիներն իրենք են շինում իրենց բները։ Նույն բանը կատարվում է նաև պամպասների փոքրիկ բվի (Athene cunicularia) հետ, որը մի քանի անգամ նկարագրված է, թե ինչպես պահակի նման կանգնում է բնի բերնին, իսկ Բանդա Օրիենտալում վիսկաշայի բացակայության պատճառով նա ստիպված է լինում ինքը փորել իր բնակարանը։

Հաջորդ առավոտը, որքան մոտենում էինք Ռիո Կոլորադոյին, այնքան երկրի տեսքը փոխվում էր։ Շուտով մենք եկանք կանաչ գորգերով ծածկված մի հարթավայր, որն իր ծաղիկներով, բարձրացած առվույտով և փոքրիկ բվերով նման էր պամպասի։ Մենք անցանք նաև մի բավականին ընդարձակ և տղմոտ ճահիճ, որն ամառը չորանում է և ծածկվում զանազան աղերից կազմված կեղևով, այդ պատճառով էլ նա կոչվում է „Salitral”։[41] Նա ծածկված էր այնպիսի ցածր, սուկուլհնտ (հյութառատ) բույսերով, որոնք սովորաբար աճում են ծովափերին։ Կոլորադոյի լայնությունը մեր անցած տեղում հազիվ վաթսուն յարդ լինի։ Ընդհանրապես նա պետք է ունենա այդ լայնության կրկնակին։ Նրա ընթացքը վերին աստիճանի ոլորապտույտ է, որը նկատվում է ափերին բուսած եղեգների և ուռենիների միջոցով։ Ասում են, որ մինչև գետաբերանն ուղիղ գծով իննը փարսախ[42] է, իսկ հոսանքով՝ քսանհինգ։ Մենք ուշացանք նավակներով գետն անցնելիս, որովհետև այդ ժամանակ լողալով գետն էին անցնում մի քանի հարյուր մատակ ձի. նրանց տանում էին երկրի խորքերում գտնվող զորամասերին։ Ես երբեք չեմ դիտել ավելի զվարճալի տեսարան, քան կանգնեցրած ականթներով, լարված և փնչացող քթերով հարյուրավոր գլուխներ, որոնք բոլորն էլ ուղղված են միևնույն կողմը և ջրի երեսին երևում են երկակենցաղ կենդանիների բազմության նման։ Արշավախմբերի ժամանակ զինվորների միակ սնունդը կազմում է մատակ ձիու միսը։ Այս բանը մեծ նշանակություն ունի բանակի շարժման և տեղափոխության տեսակետից, որովհետև այս հարթավայրերում ձիու մի օրվա անցած ճանապարհը հասնում է ապշեցուցիչ չափերի։ Ինձ հավատացնում էին, որ չբեռնավորված ձին կարող է օրական հարյուր մղոն ճանապարհ անցնել և այդ շարունակել մի քանի օր անընդհատ։

Գեներալ Ռոսասի բանակատեղին գտնվում էր գետին շատ մոտիկ։ Այդ ներկայացնում էր մի քառանկյունի հրապարակ, որը կազմված էր կառքերից, արտիլերիայից, ծղնոտներից շինած հյուղակներից և այլն։ Զինվորները գրեթե, բոլորը հեծյալներ էին, և ևս կարծում եմ, որ այդ աստիճանի նողկալի, բանդիտանման բանակ երբևիցե մինչ այդ չի հավաքվել մի տեղ։ Մարդկանց մեծ մասը ծագումով ներկայացնում էին հնդիկի, նեգրի և սպանացու խառնուրդ։ Չգիտեմ, թե ինչո՛ւ այսպիսի ծագում ունեցող մարդիկ հազվադեպ են արտաքնապես ունենում բարյացակամ տեսք։ Գնացի քարտուղարի մոտ՝ իմ անցագիրս ցույց տալու համար։ Նա սկսեց ծանրաբարո և խորհրդավոր կերպով ինձ ենթարկել հարցուփորձի։ Բարեբախտաբար ինձ մոտ կար մի հանձնարարական Բուենոս Այրեսի[43] կառավարությունից, որն ուղղված էր Պատագոնեսի հրամանատարին։ Այս նամակը տարան գեներալ Ռոսասին, գեներալ Ռոսասն ինձ շատ քաղաքավարի պատասխան էր ուղարկել, որից հետո քարտուղարը լցված էր սիրալիրությամբ և քաղցր ժպտով։ Որպես բնակարան վերցրինք մի հետաքրքիր և ծեր սպանացու ռանչո (rancho) կամ հյուղակ. այս սպանացին եղել էր Նապոլեոնի բանակում՝ դեպի Ռուսաստան կատարած արշավանքի ժամանակ։

Կոլորադոյում մնացինք երկու օր. այդտեղ ինձ շատ բան չկար անելու, որովհետև շրջապատը ներկայացնում էր մի ճահիճ, որը ամառը (դեկտեմբերին), երբ ձյունը հալչում է Կորդիլյերների վրա, հեղեղվում է գետերից։ Իմ գլխավոր զվարճությունը հնդիկ ընտանիքները դիտելն էր, որոնք գալիս էին մեր բնակած ռանչոն՝ մանրուքներ գնելու համար։ Ենթադրվում էր, որ գեներալ Ռոսասն ունի մոտ վեց հարյուր հնդիկ դաշնակիցներ։ Այդ մարդիկ բարձրահասակ էին և գեղեցիկ։ Հետագայում Հրո Երկրի վայրենիների մոտ հեշտ էր նկատել միևնույն կերպարանքը, որը ցրտի, սննդի կարիքին քաղաքակրթության բացակայության հետևանքով սոսկալի այլանդակվել էր։ Մի շարք հեղինակներ մարդկային ցեղերը որոնելիս այս հնդիկներին բաժանում են երկու դասի, բայց, իհարկե, այս ճիշտ չէ։ Նրանց երիտասարդ կանանց կամ չինասներից մի քանիսին կարելի էր մինչև անգամ գեղեցկուհիներ համարել։ Նրանց մազերը կոշտ էին, բայց պայծառ և սև, և նրանք իրենց մազերը հյուսում էին երկու հյուսերով և կախում հետևից՝ մինչև մեջքը։ Նրանց դեմքի գույնը թարմ էր և կարմիր, իսկ աչքերը շողում էին պայծառությամբ։ Նրանց սրունքները, ոտքերը և բազուկները փոքր էին և ունեին նուրբ կազմություն։ Ոտքերը և երբեմն էլ նրանց մեջքերը զարդարված էին կապույտ հուլունքներից պատրաստած ապարանջաններով։ Ոչ մի բան այնքան հետաքրքրական չէր, որքան ընտանեկան խմբերը։ Մի մայր իր մեկ կամ երկու աղջիկներով հաճախ գալիս էր մեր ռանչոն՝ բոլորը միասին հեծած լինելով միևնույն ձին։ Նրանք այնպես են ձի հեծնում, ինչպես տղամարդիկ, բայց իրենց ծնկներն անհամեմատ ավելի բարձր են պահում։ Այս սովորությունն առաջացել է գուցե նրանից, որ ճանապարհորդության ժամանակ նրանք շարունակ հեծնելով բեռնված ձիեր՝ այդպես են վարժվել։ Կանանց պարտականությունը ձի բեռնել կամ բեռներն իջեցնելն է, գիշերելու համար վրան պատրաստելը, մի խոսքով՝ նրանք պետք է լինեն այնպես, ինչպես բոլոր վայրենիների կանայք, նրանք պետք է լինեն օգտակար ստրկուհիներ։ Տղամարդիկ զբաղվում են կռվով, որսով, ձիերը պահելով և հեծնելու սարք պատրաստելով։ Նրանց ներսի գլխավոր զբաղմունքներից մեկը երկու քարեր իրար քսելն է՝ մինչև նրանք կատարելապես կլորանան. այդ քարերից նրանք բոլաներ են պատրաստում։ Այս կարևոր զենքով հնդիկը բռնում է իր որսը, ինչպես և իր ձին, որն ազատ թափառում է հարթավայրերում։ Կռվի ժամանակ նա ամենից առաջ փորձում է բոլայով գետին գլորել իր հակառակորդի ձին, և երբ ընկնելիս թշնամին շփոթվում կամ բռնվում է կապերից, նա սպանում է նրան չուսոյով։ Եթե գնդակները կպչում են միայն կենդանու մարմնին կամ վզին, այդ դեպքում հաճախ կենդանին իր հետ տանում է նրանց և կորցնում։ Որովհետև քարերը կլորացնելը երկու օրվա աշխատանք է, ուստի գնդակների արտադրությունն այստեղ մի հիմնական և սովորական զբաղմունք է։ Մարդկանցից և կանանցից մի քանիսն իրենց դեմքերը ներկել էին կարմիր գույնով, բայց երբեք չտեսա այստեղ այն հորիզոնական երիզները, որոնք շատ սովորական են Հրո Երկրի բնակիչների մոտ։ Նրանք հատկապես հպարտանում են, երբ նրանց գործածած իրերը պատրաստված են արծաթից։ Մի կասիկի կոշկի խթանը, ձիու թամբի ասպանդակը, դանակի կոթը և սանձը պատրաստված էին այս մետաղից. շրթների կապը և սանձը, որոնք պատրաստված էին մետաղաթելից, հազիվ թե լինեին մտրակի թելի չափ հաստ, և այդ կրակոտ նժույգների շրջումն աջ ու ձախ՝ այդպիսի թեթև շղթայի հրամանի տակ, հեծվորին տալիս էր վերին աստիճանի վայելուչ տեսք։

Գեներալ Ռոսասը ցանկություն էր հայտնել տեսնել ինձ. մի հանգամանք, որի համար ես հետագայում շատ ուրախ եղա։ Նա արտաքո կարգի նկարագրի տեր մարդ է և երկրում ունի վերին աստիճանի գերակշիռ ազդեցություն, որը հավանորեն նա ի սպաս կբերի այդ երկրի բարգավաճման և զարգացման համար։[44] Ասում են, որ նա ունի յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք և մոտավորապես երեքհարյուր հազար խոշոր եղջերավոր անասուն։ Նրա կալվածները կառավարվում են զարմանալիորեն լավ և հացահատիկի անհամեմատ ավելի բարձր բերք են տալիս, քան մի այլ կալվածք։ Ամենից առաջ նա իր հռչակը ձեռք է բերել իր ֆերմաների համար մշակած օրենքներով և այնպես լավ կարգապահ է դարձրել մի քանի հարյուր մարդու, որ հաջողությամբ են ետ մղում հնդիկների հարձակումները։ Շատ պատմություններ են պատմում նրա այն խիստ մեթոդների մասին, որոնցով նա իրագործում է իր օրենքները։ Այդ օրենքներից մեկը կիրակի օրը դանակ կրելն արգելելն էր, օրինազանցներին ենթարկելով ոտնակալի պատժի։ Այդ օրը (կիրակին) գլխավորապես խաղերի և խմելու հարբեցողության օր լինելով, ավելի շատ անախորժություններ կարող էին տեղի ունենալ, որի ժամանակ դանակով կռվելու ընդհանուր սովորության համեմատ՝ հաճախ հետևանքը դժբախտությունն էր լինում։ Մի կիրակի օր նահանգապետը մեծ շուքով այցելում է այս էստանսիան, և գեներալ Ռոսասն աճապարանքով վազում է նրան դիմավորելու համար՝ դանակը սովորականի պես գոտում խրած։ Սպասավորապետը բռնում է նրա թևը և հիշեցնում նրան այդ օրենքի մասին և այդ ժամանակ գեներալ Ռոսասը դառնալով նահանգապետին՝ ասում է, որ ինքը չափազանց ցավում է ասելու, որ ենթարկվելու է ոտնակալի պատժի և մինչև այնտեղից դուրս գալն իրավունքից զուրկ է մինչև անգամ իր տանը։ Կարճ ժամանակից հետո սպասավորապետին համոզում են, որ նա բաց անի ոտնակալները և ազատի գեներալ Ռոսասին, բայց հենց որ նա դուրս է գալիս ոտնակալներից, դառնում է դեպի սպասավորապետը և ասում. «Դու այժմ խախտել ես ընդհանուր. օրենքը, ուստի պետք է փոխարինես ինձ ոտնակալներում»։ Նման վերաբերմունքն ուրախացնում էր գաուչոներին, որոնք բոլորն էլ չափազանց հարգում են իրենց հավասարությունն ու արժանապատվությունը։

Գեներալ Ռոսասը միաժամանակ լավ ձիավար է, և այդ հատկությունը պակաս նշանակություն չունի մի այնպիսի երկրում, որտեղ կռվողներն իրենց կռվի առաջնորդին ընտրում են հետևյալ ձևով. մի խումբ չվարժեցրած և անզուսպ ձիեր քշում են կորալը և այնտեղից դուրս են թողնում մի դարպասից, որի վերևը գտնվում է հակուղիղ մի ձող։ Ըստ պայմանի, ով իրեն այդ ձողից գցի այս վայրի կենդանիներից մեկն ու մեկի վրա, երբ վերջիններս արագ դուրս են վազում կորալից, և կարողանա առանց թամբի կամ սանձի ոչ միայն հեծնել նրան, այլ և նրան ետ բերել դեպի կորալի դուռը, նա կլինի նրանց գեներալը։ Ով այս կատարեր հաջողությամբ, նա էլ կընտրվեր, և անկասկած նա կլիներ այսպիսի մի բանակի համար հարմար գեներալ։ Այս արտաքո կարգի ճարպկությունը ներկայացրել է նաև գեներալ Ռոսասը։

Այս միջոցներով և գաուչոների հետ սովորությունների և շորի համաձևությամբ նա երկրում ձեռք է բերել անսահման ժողովրդականություն, հետևաբար և միահեծան ուժ։ Մի անգլիացի առևտրական ինձ պատմեց հետևյալ պատմությունը. մի մարդ սպանում է մի ուրիշ մարդու։ Երբ ձերբակալվում է մարդասպանը և ենթարկվում հարցաքննության, պատասխանում է. «Նա գեներալ Ռոսասի հասցեին անբարեկիրթ բաներ ասաց, դրա համար էլ ես սպանեցի նրան»։ Մի շաբաթ հետո մարդասպանն ազատ է արձակվում։ Անկասկած այս վերաբերմունքը պետք է վերագրել գեներալի համախոհներին և ոչ գեներալին իրեն։

Խոսակցության մեջ նա էնտուզիաստիկ է (խանդավառ), զգայուն և վերին աստիճանի ծանրաբարո։ Նրա լրջությունը հասնում է ծայրահեղ աստիճանի։ Նրա ծաղրածուներից մեկը (նա հին ժամանակի բարոնների նման պահում է երկու ծաղրածու) ինձ պատմեց հետնյալ անեկդոտը. «Մի անգամ ես շատ էի ուզում լսել որոշ երաժշտություն, ուստի երկու-երեք անգամ դրա համար գնացի գեներալի մոտ։ Նա ասաց ինձ՝ «գնա՛ քո գործին, ես զբաղված եմ»։ Երկրորդ անգամ գնացի. նա ասաց՝ «եթե մեկ էլ գաս, քեզ կպատժեմ»։ Երրորդ անգամ խնդրելիս նա ծիծաղեց։ Ես դուրս վազեցի վրանից, բայց արդեն ուշ էր. նա հրամայեց երկու զինվորների բռնել ինձ և կապել ցցերին։ Ես նրան աղաչեցի երկնքի բոլոր սրբերի անունից ինձ ազատ թողնելու, բայց այդ չօգնեց.— երբ գեներալը ծիծաղում է, նա ոչ խենթին է խնայում, ոչ խելոքին»։ Խեղճ թռվռուն մարդը երբ վերհիշեց այդ պատիժը, կատարելապես տխրեց։ Այս մի վերին աստիճանի դաժան պատիժ է. չորս ցից են անկում գետնի մեջ, և մարդը հորիզոնական դիրքով, ամեն մի ձեռն ու ոտը մի ցցի կապած՝ մի քանի ժամ մնում է տարածված։ Պատժի այս ձևը ծագում է անասունների մորթիները չորացնելու եղանակից, որը կատարվում է նույն ձևով։ Իմ տեսակցությունն անցավ առանց որևէ ժպտի, և ես նրանից ստացա մի անցագիր և հրամաններ համապատասխան զորակայաններից ձիեր ստանալու համար, և այս նա տվեց ինձ վերին աստիճանի պարտավորիչ և պատրաստակամ ձևով։

Առավոտյան ուղևորվեցինք դեպի Բահիա Բլանկա, ուր հասանք երկու օրից հետո։ Թողնելով սովորական բանակատեղին՝ մենք անցանք հնդիկների տոլգոների (հյուղակ) մոտով։ Սրանք կլոր են, ինչպես հնոցը, և ծածկված են մորթիներով։ Յուրաքանչյուր հյուղակի բերանի մոտ գետնին անկված էր մի սրածայր չուսո։ Այդ հյուղակները բաժանվում էին առանձին խմբերի, որոնք պատկանում էին տարբեր կասիկների ցեղերին, իսկ խմբերն իրենց հերթին բաժանված էին ավելի փոքր խմբերի ըստ բնակիչների ազգակցական կապերի։ Մի քանի մղոն անցանք Կոլորադո գետահովտի երկայնքով։ Ափերի հեղեղվող հարթավայրերն արտաքնապես արգավանդ էին երևում, և ենթադրում են, որ այս մասերը շատ հարմար են հացահատիկային բույսեր մշակելու համար։ Դառնալով գետից դեպի հյուսիս՝ շուտով մենք մտանք մի երկիր, որը տարբերվում էր գետի հարավում գտնվող հարթավայրերից։ Չոր և անբերրի երկիրը դեռ շարունակվում էր, բայց այդտեղ կային բազմապիսի բույսեր, և կանաչ խոտը, թեև թուխ և խորշոմած, շատ ավելի առատ էր, և փշոտ մացառներն էլ ավելի քիչ։ Այս վերջիններս փոքր տարածությունից հետո բոլորովին չքացան, և հարթավայրերը մնացին առանց որևէ թփուտի և մերկ։ Բուսականության այս փոփոխությանը նշում է մեծ կրակավային նստվածքների սկիզբը, որը կազմում է պամպասների լայն տարածությունը և ծածկում է Բանդա Օրիենտալի գրանիտային ապառները։ Մագելլանի նեղուցից մինչև Կոլորադո, մոտ ութ հարյուր մղոն տարածություն, երկրի երեսն ամենուրեք կազմված է մանր խճերից, այս խճերը մեծ մասամբ պորֆիրից են և հավանորեն առաջացել են Կորդիլյերների ժայռերի բեկորներից։ Կոլորադոյից հյուսիս այս շերտը հետզհետե բարականում է, իսկ խճերը վերին աստիճանի փոքրանում են, և այստեղ էլ վերջանում է Պատագոնիայի բնորոշ բուսականությունը։

Մոտ քսանհինգ մղոն ձիով անցնելուց հետո եկանք ավազաթմբերի մի լայն գոտի, որը տարածվում է դեպի արևելք և արևմուտք այնքան հեռու, որքան աչքը կարող է տեսնել։ Ավազաբլրակները տարածվելով կավի վրա, հնարավոր են դարձնում հավաքվող ջրերից փոքրիկ լճակներ կազմվելը, և այսպիսով այս չոր երկրում առաջացնում են անգնահատելի թարմ ջրի պաշար։ Հաճախ մենք չենք կարող հիշել այն մեծ առավելությունը, որ առաջանում է երկրի մակերեսի անհավասարությունից, այսինքն բարձրություններից և ցածրություններից։ Ռիո Նեգրոյից մինչև Կոլորադո ընկած այդ երկար ճանապարհի վրա գոյություն ունեցող երկու ողորմելի աղբյուրները հետևանք են այդ հարթավայրերի չնչին անհարթությունների, առանց այդ անհարթությունների հնարավոր չէր լինի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Ավազաթմբերի գոտին անի մոտավորապես ութ մղոն լայնություն. հավանորեն հին ժամանակներում նա կազմել է մի մեծ էստուարի (գետաբերան) եզրը, որտեղից այժմ հոսում է Կոլորադոն։ Այս շրջանում, որտեղ հանդիպում են ցամաքի վերջին ժամանակների բարձրացման բացարձակ ապացույցների, այսպիսի տեսակետները չեն կարող զանց առնվել որևէ մեկի կողմից, մինչև անգամ եթե սոսկ նկատի առնվի այս երկրի ֆիզիկական աշխարհագրությունը։ Անցնելով ավազային տարածությունը՝ երեկոյան ժամանեցինք կայաններից մեկը. և որովհետև ձիերն արածում էին բավականին հեռվում, մենք որոշվեցինք գիշերել այդտեղ։

Այդ կայանի տունը գտնվում էր մեկից երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող մի բլրաշարքի տակին. այս շատ նշանակալի է այս երկրի համար։ Այս կայանը կամ պոստը գտնվում էր Աֆրիկայում ծնված մի նեգր լեյտենանտի հսկողության տակ։ Ի պատիվ նրան պետք է ասել, որ Բուենոս Այրեսից մինչև Կոլորադո ոչ մի ռանչո (հյուղակ) չկար, որ իր հարմարությամբ և կոկիկությամբ համեմատվեր այստեղի հետ։ Նա օտարականների կամ հյուրերի համար պատրաստել էր մի փոքրիկ սենյակ, իսկ ձիերի համար՝ մի փոքրիկ կորալ։ Այդ բոլորը շրջապատված էր փայտի ձողերով և եղեգներով։ Նա իր տան շրջապատում փորեր-պատրաստել էր մի խրամատ՝ հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս, իհարկե, քիչ նշանակություն կունենար, եթե հնդիկները հարձակվեին բայց նրա գլխավոր նպատակն այս դեպքում իր կյանքը թանգ ծախելն էր։ Մի քանի օր առաջ հնդիկների մի խումբ գիշերով անցել էր այդ տան մոտերքով։ Եթե նրանք իմանային այդ կայանի մասին, անկասկած մեր նեգր բարեկամը և իր չորս զինվորները սպանված կլինեին։ Ոչ մի տեղ ես չհանդիպեցի ավելի քաղաքավարի և ավելի պարտավորիչ մարդու, քան այս նեգրն էր, ուստի և շատ ավելի ցավալի էր տեսնել, թե ինչպես ուտելու ժամանակ նա մեզ հետ չէր նստում ճաշի։

Առավոտյան շատ վաղ բերել տվինք մեր ձիերը և ուրախ-զվարթ, քառատրոփ մեկնեցինք դեպի մյուս կայանը։ Մենք անցանք Կաբեսա դել Բուեյը. այս մի հին անուն է՝ տրված մի մեծ ճահճի սկզբին, որն սկսվում է Բահիա Բլանկայից։ Այստեղ նորից փոխեցինք մեր ձիերը և մի քանի փարսախ տարածություն անցանք եղեգնուտների և աղուտ ճահիճների միջով։ Վերջին անգամ վախելով մեր ձիերը՝ մենք նորից սկսեցինք ցեխի մեջ թաղվելով շարժվել առաջ։ Իմ ձին ընկավ, և ես լավ աղջրվեցի սև ճահճի մեջ — մի վերին աստիճանի անցանկալի պատահար, այն էլ այնպիսի ժամանակ, երբ փոխելու հագուստ չկա։ Բերդից մի քանի մղոն հեռու մենք հանդիպեցինք մի մարդու, որն ասաց մեզ, որ ինքը լսել է մի մեծ թնդանոթի կրակոց, որը նշան է հնդիկների մոտալուտ լինելուն։ Մենք իսկույն ևեթ թողինք ճանապարհը և սկսեցինք շարժվել եղեգնուտի կողքով, որը հալածվելու դեպքում փախուստի և թաքնվելու համար ամենահարմարն էր։ Մեծ էր մեր ուրախությունը, երբ հասանք բերդի պատերին, որտեղ իմացանք, որ այդ ամբողջ տագնապն իզուր է եղել, որովհետև այդ հնդիկները բարեկամ հնդիկներ են եղել և ցանկացել են միանալ գեներալ Ռոսասին։

Բահիա Բլանկան հազիվ թե արժանի լինի գյուղ կոչվելու։ Մի քանի տներ և զինվորների համար կառուցված բարակներ շրջապատված են մի խորը խրամատով և ամրացրած պատով։ Այդ գաղութը հիմնվել է վերջերս (1828 թվին), և նրա աճումը, զարգացումը մի դժվարին խնդիր է դարձել։ Բուենս Այրեսի կառավարությունը փոխանակ հետևելու սպանական փոխարքաների խելոք օրինակին, որոնք Ռիո Նեգրո հին գաղութի շրջապատի հողերը գնում էին հնդիկներից, անարդարացիորեն այդ տեղը գրավել էր բռնությամբ։ Այդ պատճառով էլ ստիպված էր ամրացնել գաղութը, սահմանափակել տների թիվը՝ չկարողանալով ընդարձակել պատերից դուրս գտնվող մշակվող հողի տարածությունը։ Մինչև անգամ անասունները բերդը շրջապատող հարթավայրից այն կողմ ազատ չէին հնդիկների հարձակումներից։

Նավահանգստի այն մասը, որտեղ «Բիգլ»-ը խարիսխ էր «ձգելու, լինելով քսանհինգ մղոն հեռու, ես կոմենդանտից խնդրեցի ձիեր և մեկ ուղեկցող՝ գնալու և իմանալու, թե արդյոք նավը եկե՞լ էր, թե ոչ։ Սկզբում մենք անցնում էինք մի կանաչ հարթավայրով, որը տարածվում էր մի փոքր առվակի հոսանքի ուղղությամբ. այնուհետև մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր՝ կազմված ավազից, աղուտ ճահիճներից կամ սոսկ ցեխից։ Հարթավայրի որոշ մասերը ծածկված էին ցածր թփուտներով, իսկ մյուս մասերը՝ այնպիսի սուկուլենտ (հյութառատ) բույսերով, որոնք փարթամ աճում են այն վայրերում, որտեղ կա առատ աղ։ Թեև երկիրն այդքան վատ է, բայց ջայլամներ, եղջերուներ, ագուտիներ և զրահակիրներ գտնվում էին առատ քանակությամբ։ Իմ ուղեկցողն ինձ պատմեց, թե ինչպես երկու ամիս առաջ փախուստի միջոցով հազիվհազ ազատել էր իր կյանքը։ Նա ուրիշ երկու մարդկանց հետ դուրս էր եկել որսի դաշտի այդ մասից ոչ հեռու, երբ նրանք հանկարծակի հանդիպում են մի խումբ հնդիկների, որոնք ընկնելով իրենց հետևից՝ շուտով բռնում են իր երկու ընկերներին և սպանում։ Իր ձիու ոտներն էլ բռնվում են բոլայով, բայց նա ցատկում է ներքև և կտրատում բոլայի կապերն իր դանակով. այս անելիս նա ստիպվում է թաքնվել ձիու հետևը, և նրա շուրջը վազվզելիս հնդիկների չուսոներից ստանում է երկու ծանր վերք։ Ցատկելով թամբի վրա՝ նա զարմանալի ճարպկությամբ քառատրոփ վազեցնելով իր ձին՝ ազատվում է իր հալածողների նիզակներից, որոնք հետևում են նրան մինչև բերդի պատերի տակ։ Այդ օրից սկսած արգելվում է բերդից հեռու տեղեր թափառելը։ Երբ ես դուրս եկա բերդից, այդ բանի մասին ոչինչ չէի իմանում և զարմանքով դիտում էի, թե ինչպիսի լրջությամբ իմ ուղեկիցը նայում էր մի եղջերուի, որն, ըստ երևույթին, վախեցած էր հեռվում գտնվող մի ինչ-որ խմբից։

Պարզվեց, որ «Բիգլ»-ը դեռ չէր եկել, հետևաբար ետ դարձանք, բայց ձիերը շուտով հոգնելով՝ մենք ստիպված եղանք գիշերել դաշտում, բացօթյա։ Առավոտյան մենք բռնել էինք մի զրահակիր, որն իր վահանի մեջ խորովելիս կազմում է մի հրաշալի աման կերակուր, բայց երկու քաղցած մարդու նախաճաշի և ճաշի համար այնքան էլ գոհացուցիչ չէր։ Այնտեղ, որտեղ մենք իջել էինք գիշերելու, գետինը ծածկված էր նատրիում սուլֆատի շերտով, ուստի և, իհարկե, ջուր գոյություն ունենալ չէր կարող։ Այնուամենայնիվ մինչև անգամ այստեղ բազմաթիվ փոքր կրծողներ կարողանում են ապրել։ Տուկուտուկոն մինչև կես գիշեր իմ գլխի տակին հանում էր իր տքտքոցի նման փոքրիկ խռնչոցները։ Մեր ձիերը շատ վատ էին և առավոտյան շուտով ուժասպառ եղան, որովհետև ոչինչ չէին խմել, այնպես որ մենք ստիպված էինք քայլել։ Կեսօրին մոտ մեր շները բռնեցին մի փոքրիկ վայրի այծ, որ մենք խորովեցինք։ Այդ խորովածից մի քիչ ուտելուց հետո ես անտանելիորեն ծարավեցի։ Այդ տանջանքն ավելի մեծանում էր, երբ տեսնում էինք նորերս եկած անձրևից ճանապարհի վրա գոյացած վճիտ ջրի փոքրիկ լճակները, որոնցից մի կաթիլ խմել չէր կարելի։ Հազիվ թե քսանչորս ժամ լիներ, որ ջուր չէի խմել, և այդ ժամանակի մի մասն էի անցկացրել արևի տակ, բայց ծարավն ինձ կատարյալ թուլացրել էր։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես մարդիկ կարող են ապրել այսպիսի պայմաններում երկու-երեք օր։ Միաժամանակ պիտի խոստովանեմ, որ իմ ուղեկիցը բոլորովին չէր նեղվում և զարմացել էր, որ մի օրվա զրկանքն այդ աստիճանի տանջալից էր ինձ համար։

Մի քանի անգամ արդեն ակնարկել եմ, որ այստեղ գետինը ծածկված է աղային կեղևով։ Այս երևույթը բոլորովին տարբերվում է սալինաների (աղուտ լճեր) երևույթից և շատ ավելի հետաքրքրական է և ուշագրավ։ Հարավային Ամերիկայի շատ մասերում, որտեղ կլիման բավականին չորային է, այս կեղևարկումները սովորական են. ոչ մի տեղ ես չեմ տեսել, որ նրանք այնքան առատ լինեն, որքան Բահիա Բլանկայի շրջակայքում։ Այստեղ և Պատագոնիայի այլ մասերում աղը բաղկացած է գլխավորապես նատրիում սուլֆատից, որի հետ խառն կա նաև փոքր քանակությամբ կերակրի սովորական աղ։ Այս աղուտներում (սալիտրալ)[45] ամբողջ հարթավայրն իրենից ներկայացնում է սև տղմային հողի մի մեծ տարածություն, տեղ-տեղ աճում են բույսերի փնջեր։ Մի շաբաթյա տաք և չոր եղանակից հետո, եթե մեկը վերադառնա այս տարածություններից մեկի միջով, նա զարմանքով կտեսնի հարթավայրը քառակուսի մղոններով սպիտակած բոլորովին։ Նրան կթվա, թե մի բարակ շերտ ձյուն է եկել, և տեղ-տեղ քամու միջոցով կույտեր են կուտակվել։ Այս վերջին երևույթն առաջանում է նրանից, որ դանդաղ գոլորշիացման ժամանակ աղի աղբյուրները հավաքվում են չորացած խոտի տերևների, փայտի կտորների կամ փշրված հողի շուրջ և ոչ թե բյուրեղանում լճացած ջրի հատակին։ Աղուտները պատահում են կամ հարթավայրի այնպիսի տարածություններում, որոնք ծովից միայն մի քանի ոտնաչափ են բարձր, և կամ թե գետերի ափերը կազմող հեղեղվող գետնի վրա։ Մ. Պարշապը[46] պարզել է, որ հարթավայրերի վրա գտնվող աղային կեղևը, որը ծովից գտնվում է մի քանի մղոն հեռու, բաղկացած է լինում գլխավորապես նատրիում սուլֆատից, պարունակելով միայն յոթը տոկոս սովորական աղ, մինչ ծովափին մոտիկ գտնվողների մոտ սովորական աղի տոկոսը բարձրանում է մինչև երեսունյոթ տոկոս։ Այս հանգամանքն ստիպում է մարդկանց ենթադրելու, որ նատրիում սուլֆատն առաջանում է հողի մեջ՝ քլորային միացություններից, որոնք մակերեսին են մնում վերջին ժամանակներում՝ այս չոր երկրի դանդաղ բարձրացման ընթացքում։ Այս ամբողջ երևույթն արժանի է բնագետների ուշադրության։ Արդյոք աղ սիրող սուկուլենտ (հյութառատ) բույսերը, որոնք հայտնի են որպես շատ նատրիում պարունակողներ, կարո՞ղ են քայքայել քլորի միացությունները. արդյոք սև գարշահոտ տիղմը, որի մեջ գտնվում են առատ քանակությամբ օրգանական նյութեր, կարո՞ղ է տալ ծծումբ և վերջը ծծմբաթթու։

Երկու օր հետո ես նորից գնացի նավահանգիստը։ Դեռ չէինք հեռացել մեր որոշյալ վայրից, իմ ուղեկիցը, նույն մարդը, որն ինձ հետ եղել էր երկու օր առաջ, նկատեց երեք մարդու, որոնք ձիով որս էին անում։ Նա անմիջապես ցած իջավ ձիուց և ուշադիր կերպով նրանց դիտելուց հետո ասաց. «Սրանք քրիստոնյաների նման ձի չեն նստել, և, բացի այդ, ոչ ոք չի կարող բերդից այսքան հեռանալ»։ Այդ երեք որսորդները մոտեցան իրար և մեզ նման ցած եկան ձիերից։ Վերջը մեկը նորից հեծավ ձին և քշելով բլրի վրայով՝ անհետացավ մեր աչքից։ Իմ ընկերն ասաց. «Այժմ պետք է հեծնել ձիերը. ատրճանակդ լցրո՛ւ». իսկ ինքը նայեց իր սրին։ Ես հարցրի, «Դրանք հնդիկնե՞ր են»։— „Quien sabe?” (ո՞վ գիտե), «եթե միայն երեք հոգի են և ուրիշները չկան, այդ նշանակության չունի»։ Ինձ այնպես թվաց, որ բլրի վրայով անցնողն իր ցեղի անդամներին կանչելու գնաց։ Այս բանի մասին ես հարցրի իմ ուղեկցին, բայց ամբողջ պատասխանը, որ ես կարողացա նրանից կորզել „Quien Scibe”-ն էր։ Նրա գլուխը և աչքերը ոչ մի րոպե չէին դադարում զգուշությամբ հորիզոնը հեռվում զննելուց։ Նրա այդ անսովոր սառնությունն ինձ թվում էր վատ կատակ, և ես հարցրի նրանք թե ինչո՞ւ մենք չենք վերադառնում տուն։ Ես շատ զարմացա, երբ նա պատասխանեց. «Մենք վերադառնալու ենք, բայց այնպիսի մի ճանապարհով, որ անցնի ճահճի մոտով, որտեղով մենք կարող ենք ձիերին քառասմբակ վազեցնել որքան որ հնարավոր է, իսկ այնուհետև, որտեղ հնարավոր չէ, պետք է ապավինենք մեր սեփական ոտքերին, որից հետո վտանգ չի լինի»։ Այդ բոլորն ինձ այնքան էլ ճիշտ չէին թվում, և ուզում էի արագացնել մեր քայլերը։ Նա ասաց, «Ո՛չ, չպետք է քշել, մինչև նրանք չքշեն իրենց ձիերը»։ Երբ մի փոքր անհարթություն ծածկում էր մեզ մենք արագ քշում էինք ձիերը, իսկ բաց տեղում շարունակում էինք քայլել։ Վերջապես հասանք մի հովիտ և դառնալով դեպի ձախ՝ արագ քշեցինք դեպի բլրի տակը, նա իր ձին տվեց ինծ պահելու, շներին պառկեցրեց գետնին և իր ձեռքերի ու ծնկների վրայով սողոսկելով սկսեց հետախուզել շրջապատը։ Այս դիրքում նա որոշ ժամանակ մնալուց հետո, վերջապես, բարձր ծիծաղով, բացագանչեց՝ „Mugeres!” (կանա՜յք)։ Նա ճանաչեց նրանց, դրանք մայորի որդու կինը և քենին էին, որոնք ջայլամի ձվեր էին փնտրում։ Ես այդ դեպքը և այս մարդու ընթացքը նկարագրեցի նրա համար, որ նա յուրաքանչյուր շարժում կատարելիս հավատացած էր, թե սրանք մեզ հետևող հնդիկներ էին։ Սակայն երբ պարզվեց մեր անիմաստ սխալվելը, նա ինձ բացատրեց հարյուրավոր պատճառներ, թե ինչո՛ւ նրանք հնդիկներ չէին կարող լինել, իսկ այդ պատճառներից և ոչ մեկը ժամանակին չեկավ նրա գլուխը։ Այնուհետև ձիերը հեծած՝ հանգիստ և խաղաղ իջանք մի տափարակ տեղ, որը կոչվում է Պունտա Ալտա, որտեղից մենք կարող էինք տեսնել գրեթե ամբողջ Բահիա Բլանկայի մեծ նավահանգիստը։

Այդտեղ ջրի ընդարձակ տարածությունն ակոսվել է տղմի բազմաթիվ մեծ թմբերով, որոնց տեղացիներն անվանում են կանդրեխալես կամ խեչափառանոցներ, որովհետև այդտեղ ապրում են անհաշիվ թվով փոքր խեչափառներ։ Այդ տիղմն այնքան փափուկ է, որ նրա վրայով քայլել հնարավոր չէ մինչև անգամ մի քանի քայլ։ Այդ թմբերից շատերի մակերեսները ծածկված են երկար եղեգներով, որոնց ծայրերը մակընթացության ժամանակ երևում են ջրից վերև։ Մի անգամ, երբ մենք գտնվում էինք մի նավակում, այնպես խճճվեցինք այս ծանծաղուտների մեջ, որ շատ դժվարությամբ էինք գտնում մեր ճանապարհը։ Բացի տղմի հարթ շերտերից, ոչինչ չէր երևում, օրն այնքան պարզ չէր, իսկ ռեֆրակցիան՝ բարձր, կամ, ինչպես նավաստիներն էին ասում, «ամեն ինչ տարտամ էր երևում»։ Մեր տեսողության դաշտի միակ առարկան, որը գտնվում էր իր տեղում, հորիզոնն էր. եղեգները նմանվում էին մացառների, որոնք կախված են օդից՝ առանց հենարանի, ջուրը նմանվում էր տղմի թմբերին, իսկ տղմի թմբերը՝ ջրի։

Գիշերն անցկացրինք Պունտա Ալտայում, և ես զբաղված էի բրածո ոսկրներ որոնելով։ Այս վայրը մի կատարյալ գետնադամբան էր անհետացած ահռելի կենդանիների համար։ Երեկոն կատարյալ խաղաղ էր և պարզկա։ Տեսարանի վերին աստիճանի մոնոտոն լինելը նրան մի առանձին հետաքրքրականություն էր տալիս մինչև անգամ ցեխի թմբերի և ճայերի, ավազաբլուրների և մենավոր անգղների առկայությամբ։ Առավոտյան ետ դառնալիս հանդիպեցինք մի պումայի (առյուծակատու) բոլորովին թարմ ոտնահետքի, բայց մեզ չհաջողվեց գտնել նրան։ Մենք տեսանք նաև երկու սորիլյո, որոնք ունեն զզվելի հոտ։ Սրանք շատ սովորական են այստեղի համար։ Ընդհանուր տեսքով սորիլյոն նման է ժանտաքիսին, բայց քիչ ավելի մեծ է և համեմատաբար ավելի հաստ է։ Լավ գիտենալով իր կարողությունը՝ նա ցերեկով թափառում է բաց դաշտերում և ոչ շնից է վախենում, ոչ մարդուց։ Եթե մի շուն հարձակվում է, նրա համարձակությունն անմիջապես կոտրվում է սորիլյոյի արձակած մի քանի կաթիլ գարշահոտ յուղի միջոցով, որն առաջացնում է ուժեղ սրտախառնություն, և քթից սկսում է հոսել։ Ինչ իր որ մի անգամ ապականվում է այդ նյութով, ընդմիշտ անպետք է դառնում։ Ազարան ասում է, որ այդ հոտն զգացվում է մեկ փարսախ հեռավորությունից։ Մի քանի անգամ Մոնտեվիդեոյի նավահանգիստը մտնելիս, երբ քամին ցամաքից է եղել, մենք նավի վրա զգացել ենք այդ հոտը։ Հայտնի է, որ բոլոր կենդանիները մեծ հոժարությամբ իրենց տեղը զիջում են սորիլյոյին։


ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ

Բահիա Բլչանկա.— Երկրաբանnւթյուն.— Բազմաթիվ անհետացած հսկա չորքոտանիներ.— Վերջին ժամանակների անհետացումները.— Տեսակների երկարակեցությունը.— Մեծ կենդանիները փարթամ բուսականություն չեն պահանջում.— Հարավային Աֆրիկա.— Սիբիրական բրածոներ.— Ջայլամի երկու աեսակները.— Հնոցահավի[47] սովորությունները.— Զրահակիրներ.— Թունավոր գորտ, մողես.— Կենդանիների ձմեռային քունը.— Ծովափետրի սովորությունները.— Պատերազմ հնդիկների հետ և նրանց ոչնչացումը.— Նետագլուխ՝ հնագիտական մնացորդ։

«Բիգլ»-ն այստեղ հասավ օգոստոսի 24-ին և մի շաբաթ հետո նավարկեց դեպի Լա Պլատա։ Կապիտան Ֆից Ռոյի համաձայնությամբ՝ ես ետ մնացի՝ ցամաքով մինչև Բուենոս Այրես ճանապարհորդելու համար։ Այստեղ ավելացնելու եմ մի շարք դիտումներ, որոնք արել եմ այս և նախորդ այցելության ժամանակ, երբ «Բիգլ»-ն զբաղված էր նավահանգստի հետազոտությամբ։

Ափից մի քանի մղոն հեռու հարթավայրը պատկանում է պամպասների ընդարձակ ֆորմացիային, որը որոշ տեղերում կազմված է կարմրավուն կավից և այլ մասերում կրով չափազանց հարուստ մերգելային ապառներից։ Ափին մոտիկ կան մի քանի հարթավայրեր, որոնք կազմված են վերին հարթավայրերի բեկորներից և տղմից, խճերից և ավազից, որ ծովը դուրս է շպրտել ցամաքի դանդաղ բարձրանալու հետ միասին, մի բարձրացում, որի ապացույցները հանդիսանում են վերջին ժամանակների խեցիներ պարունակող շերտերը և պեմզայի կլորացրած խճերը՝ ցրված այդ երկրի վրա։ Պունտա Ալտայում կարելի է տեսնել վերջին ժամանակներում կազմված այս հարթավայրերից մեկի կտրվածքը, որը վերին աստիճանի հետաքրքրական է իր մեջ ներփակած բազմապիսի և արտասովոր բնույթի ցամաքային հսկա կենդանիների մնացորդներով։ Այս մնացորդները մանրամասն նկարագրել է պրոֆեսոր Օուենը ««Բիգլ»-ի ճանապարհորդության զոոլոգիան» բաժնում և նրանք գտնվում են Վիրաբուժական կոլեժում։ Այստեղ ես կտամ մի համառոտ ուրվագիծ նրանց բնույթի մասին։

Առաջին՝ մեգաթերիումի «Megaherium» երեք գլխամաս և այլ ոսկրներ, որոնց ահռելի մեծությունը ցույց է տալիս, որ այդ կենդանին հսկա է եղել։ Երկրորդ՝ մեգալոնիքս (Megalonyx) — մի մեծ կենդանի, որը մոտիկ է առաջինին։ Երրորդ՝ սցելիդոթերիում (Scelidotherium), որը նույնպես մոտիկ է նախորդ երկուսին, և որից ես ձեռք բերի գրեթե մի լրիվ կմախք։ Նա պետք է ռնգեղջյուրի չափ մեծ կենդանի եղած լինի։ Իր գլխի կազմությամբ, ըստ մր. Օուենի, նա ամենից մոտիկ է կապյան մրջնակերին, իսկ մի շարք այլ կողմերով մոտիկ է զրահակիրներին։ Չորրորդ՝ միլոդոն (Mylodon Darwinii), նկարագրվածներին շատ մոտիկ մի սեռ, բայց ծավալով փոքր։ Հինգերորդ՝ մի այլ հսկա թերատամ չորքոտանի։ Վեցերորդ՝ մի մեծ կենդանի, որը որպես վահան ունի ոսկրյա պատյան՝ խորշերով, և որը շատ նման է զրահակիր վահանին, Յոթերորդ՝ անհետացած ձիու մի տեսակ, որի վրա հետագայում նորից եմ կանգ առնելու։ Ութերորդ՝ մի ատամ, որը պատկանում է հաստամորթ (Pachydermatous) կենդանու, հավանորեն մակրաուխենիայի (Macrauchenia) սեռի ներկայացուցիչը, մի մեծ կենդանի՝ ուղտի վզի նման երկար վզով, որին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Վերջապես տոքսոդոնը (Toxodon), որը թերևս հայտնաբերված կենդանիներից ամենատարօրինակն է. իր մեծությամբ նա հավասար է փղին կամ մեդաթերիումին, բայց նրա ատամների կառուցվածքը, ինչպես նշում է մր. Օուենը, անվիճելիորեն ապացուցում է, որ նա կրծողների հետ պետք է ունենար մոտիկ ազգակցություն, մի կարգ, որն այժմ ներառում է փոքր չորքոտանիների մեծ մասը. շատ կողմերով նա մոտիկ է հաստամորթին (Pahydermata)։ Դատելով նրա աչքերի, ականջների և ռունգերի դիրքից՝ կարելի է ասել, որ նա հավանորեն եղել է ջրային կենդանի, ինչպես դյուգոնը և լամանթին, որոնց հետ ևս նա ուներ ընդհանուր կողմեր։ Ո՜րչափ զարմանալի կերպով տարբեր կարգերը, որոնք այժմ շատ լավ բաժանվում են իրարից, խառնված են իրար տոքսոդոնի կաոուցվածքի տարբեր կետերում։

Այս ինն մեծ չորքոտանիների մնացորդները և բազմաթիվ այլ առանձին ոսկրներ գտնվում էին ներփակված ծովեզրում, մոտ 200 քառակուսի յարդ տարածության մեջ։ Նշանակալի է այն, որ այսքան շատ տարբեր տեսակներ գտնվում են միասին. միաժամանակ այդ ապացուցում է, որ այս երկրի հին բնակիչներն իրենց տեսակներով որչափ բազմազան պետք է եղած լինեն։ Պունտա Ալտայից մոտ երեսուն մղոն հեռու, կարմրահողից կազմված մի քարափում ես գտա ոսկրների մի քանի կտորներ, որոնցից մի քանիսը բավականին մեծ էին։ Այդ ոսկրնեըի մեջ կային մի կրծող կենդանու ատամներ, որոնք իրենց մեծությամբ և ձևով շատ նման էին ջրախոզի ատամներին, որի սովորություններն արդեն նկարագրված են նախորդ գլուխներում. ուստի այս ևս հավանորեն ջրային կենդանի է եղել։ Այնտեղ կար նաև կտենոմիսի (Ctenomys) գլխի մի մասը։ Այս տեսակը թեև տարբերվում է տուկուտուկոյից, բայց ընդհանուր մոտիկ նմանություն ունի։ Այդ կարմիր հողը, որը նման է պամպասների հողին և որի մեջ ներփակված էին այս մնացորդները, ըստ պրիֆ. Էրենբերդի՝ պարունակում է ութ անուշ ջրի և մեկ աղի ջրի ինֆուզորային փոքրիկ կենդանիներ։ Այստեղից կարելի է եզրակացնեի որ այդ հավանորեն էստուարի նստվածք է։

Պունտա Ալտայի մնացորդները թաղված էին շերտավոր խճի և կարմրավուն կավի մեջ. դրանք նման են այն շերտերին, որ ծովն այժմ հավաքում է ծանծաղ ծովափերին։ Նրանց հետ գտնվում էին նաև քսաներեք տեսակի խեցիներ, որոնցից տասներեքն այժմվա խեցիներից են, իսկ չորսը շատ մոտիկ ժամանակակից ձևերին։ Մնացածներն անհետացա՞ծ տեսակներ են, թե՞ պատկանում են այնպիսի տեսակների, որոնք հայտնի չեն, այդ դեռ պարզ չէ, որովհետև այս ափերի խեցիները քիչ են ուսումնասիրված։ Այնուամենայնիվ քանի որ ներփակված ժամանակակից խեցիները թվով գրեթե նույն հարաբերությունն ունեն այժմ ծոցում ապրող խեցիների հետ, ուստի քիչ կասկած կարող է լինել այն ենթադրության մասին, որ այս կուտակումը պատկանում է երրորդային պերիոդի ամենավերջին ժամանակներին։ Դատելով սցելիդոթերիումի ոսկրներից, ներառյալ մինչև անգամ ծնկոսկրը, որոնք թաղված էին իրենց բնական հարաբերական դիրքով, և դատելով զրահակիրանման մեծ կենդանիների ոսկրային զրահներից, որոնք լավ պահպանված էին նրա սրունքներից մեկի ոսկրների հետ, կարող ենք վստահ ասել, որ այս մնացորդները թարմ են եղել և իրենց հոդակապերով միացած են եղել, երբ թաղվել են խճերի մեջ խեցիների հետ միասին։ Այստեղից էլ մենք ունենք լավ ապացույցներ այն բանի, որ վերևում թված հսկա չորքոտանիները, որոնք ավելի շատ են տարբերվում այժմ գոյություն ունեցողներից, քան Եվրոպայի ամենահին երրորդական չորքոտանիները, ապրել են այնպիսի ժամանակ, երբ ծովում ապրում էին իր այժմվա բնակիչների մեծ մասը, և մենք, այսպիսով, հաստատում ենք այն նշանավոր օրենքը, որ հաճախ պնդում է մր. Լայելը, այն է, որ կաթնասունների տեսակների երկարակեցությունն ընդհանուր առմամբ ետ է մնում Testacea-ի երկարակեցությունից։[48]

Megatheroidae կենդանիների, այն է՝ մեգաթերիումի, մեգալոնիքսի, սցելիդոթերիումի և միլոդոնի ոսկրների մեծությունն իսկապես հասնում է ապշեցուցիչ չափերի։ Այս կենդանիների կյանքի սովորությունները կատարյալ մի հանելուկ էին դարձել բնագետների համար, մինչև որ վերջին ժամանակները պրոֆեսոր Օուենը[49] շատ հանճարեղ կերպով լուծեց այդ խնդիրը։ Դրանց ատամներն իրենց կառուցվածքով ցույց են տալիս, որ այս կենդանիներն ապրել են բուսական սննդանյութերով, հավանորեն տերևներով և ծառերի փոքր ճյուղերով։ Նրանց ծանրաքաշ ձևերը և կորացած ուժեղ և մեծ ճանկերը թվում է թե այնքան քիչ են հարմարեցված տեղաշարժության համար, որ մի քանի հայտնի բնագետներ հավատացած են, որ համրուկների նման, որոնց շատ մոտիկ ագդակից են, սրանք իրենց գոյությունը պետք է պահպանած լինեին տերևներով՝ մագլցելով ծառերի վրա հետևի կողմը ներքև։ Դժվար է ենթադրել, որ մինչև անգամ նախաջրհեղեղյան ժամանակները կարող էին գոյություն ունենալ ծառեր, որոնց ճյուղերն այնքան ուժեղ լինեին, որ կարողանային իրենց վրա պահել փղի մեծության կենդանիներ։ Պրոֆեսոր Օուենը, շատ ավելի հավանականությամբ, կարծում է, որ սրանք ծառերի վրա բարձրանալու փոխարեն ջարդում, ցած, դեպի իրենց էին բերում ճյուղերը, քաշում, արմատահան էին անում փոքրերը և այսպիսով սնվում նրանց տերևներով։ Նրանց մարմնի վերջի մասի վիթխարի լայնությունը և ծանրությունը, որն առանց տեսնելու դժվար է երևակայել, այս տեսակետով դառնում է պիտանի և օգտակար և ոչ թե կենդանու համար մի ավելորդ ծանրություն է լինում, և նրանց արտաքուստ երևացող անճարակությունն էլ անհետանում է։ Իրենց մեծ պոչերով և ահռելի կրունկներով նրանք ամուր հաստատվում էին գետնի վրա, ինչպես մի եռոտանի, որից հետո կարող էին ազատ կերպով ի գործ դնել իրենց վերին աստիճանի ուժեղ թևերի և ճանկերի ամբողջ ուժը։ Այսպիսի մի ուժի դիմադրող ծառը պետք է որ իսկապես ունենար ուժեղ և խոր արմատներ։ Պետք է հիշել և այն, որ միլոդոնը զինված էր երկար և տարածվող լեզվով, ինչպես այդ տեսնում ենք ընձուղտի մոտ, որը բնության ամենագեղեցիկ նախատեսությամբ իր երկար վզի օգնությամբ հասնում է իր տերևասննդին։ Ըստ Բրյուսի՝ Հաբեշստանում, երբ փիղն իր կնճիթը չի կարողանում հասցնել ճյուղերին, սկսում է իր ժանիքներով խորն ակոսել ծառի բունը բոլոր կողմերից, մինչև որ բունն այնքան բարակում է, որ հեշտությամբ կոտրվում է։

Վերոհիշյալ բրածոները պարունակող շերտերը գտնվում են մակընթացության ժամանակի ջրի մակերեսից միայն տասնհինգից—քսան ոտնաչափ բարձրության վրա։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ցամաքի բարձրացումը եղել է փոքր (կամ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել իջեցման մի միջանկյալ պերիոդ, որի մասին ապացույցներ չունենք) սկսած այն ժամանակից, երբ այդ մեծ չորքոտանիները թափառում էին շրջակա հարթավայրերում. և այդ երկրի արտաքին տեսքն այն ժամանակ պետք է մոտավորապես այնպես եղած լինի, ինչպես այժմ է։ Շատերը բնականաբար կարող են հարցնել, թե այդ շրջանում այս երկիրն ի՞նչպիսի բուսականություն է ունեցել, արդյոք այն ժամանակ էլ այժմվա նման անբերրի՞ է եղել, թե ոչ։ Որովհետև նրանց հետ թաղված խեցիները նույնն են, ինչ որ այժմ ապրում են ծովածոցում, ուստի սկզբներում ես հակամետ էի կարծելու, որ այն ժամանակվա բուսականությունը պետք է նման լիներ ներկա բուսականությանը, բայց այս եզրակացությունը կարող է սխալ լինել, որովհետև այս նույն խեցիների մի մասն ապրում է փարթամ բուսականությամբ ծածկված Բրազիլիայի ափերին, և, բացի այդ, ընդհանրապես անիմաստ է ծովի բնակիչների հատկանիշների վրա հիմնվելով դատել ցամաքում ապրողների մասին։ Այնուամենայնիվ այդ բոլորը նկատի ունենալուց հետո չի կարելի ենթադրել, որ որովհետև Բահիա Բլանկայի հարթավայրերում ապրել են այդքան շատ չորքոտանիներ, ուրեմն սկզբներում այդ վայրերը ծածկված պետք է լինեն փարթամ բուսականությամբ. ես չեմ կասկածում, որ քիչ հարավ, Ռիո Նեգրոյի մոտ, անբերրի չոր երկիրն իր ցրված փշոտ ծառերով կարող է ունենալ իր բազմաթիվ մեծ չորքոտանիները։

Առաջ ընդհանուր կարծիքն այն է եղել, որ մեծ կենդանիների համար անհրաժեշտ է փարթամ բուսականություն, և այդ կարծիքն անցել է մի հեղինակից մյուսին. բայց ես երբեք չեմ վարանում ասելու, որ այս ամբողջովին կեղծ է, և այդ կարծիքն անզոր է դարձրել երկրաբանների դատողությունները աշխարհի հին պատմության վերաբերյալ մեծ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում։ Հավանորեն այս վնասակար ենթադրությունն առաջանում է, նկատի ունենալով Հնդկաստանը և հնդկական կղզիները, որտեղ փղերի խմբերը, շքեղ անտառները և անթափանց ջունգլիները յուրաքանչյուրի մտքում միասնաբար են հանդես գալիս։ Սակայն եթե մենք դիմենք Հարավային Աֆրիկայում կատարված ճանապարհորդական որևէ աշխատության, գրեթե յուրաքանչյուր էջում մենք կհանդիպենք անապատային բնույթ ունեցող տեղերի նկարագրությունների կամ այնտեղ ապրող խոշոր կենդանիների մեծ թվերի։ Նույն բանն ապացուցում են և այն բազմաթիվ նկարները, որոնք ներկայացնում են Աֆրիկայի խորքերի զանազան մասերը։ Երբ »Բիգլ»-ը գտնվում էր Կապշտատում, ես մի քանի օրով մի էքսկուրսիա կատարեցի դեպի երկրի խորքերը, և այդ բավական էր, որ առաջուց ավելի մանրամասն կարդացածներս ինձ համար հասկանալի լինեին։

Դոկտոր Անդրյու Սմիթը, որը գլխավորելով իր հանդուգն խումբը, վերջին ժամանակներս հաջող կերպով անցել է Այծեղջյուրի արևադարձը, ինձ տեղեկացրել է, որ եթե Հարավային Աֆրիկան ամբողջությամբ նկատի ունենանք, ապա կասկած չի կարող լինել, որ նա մի անբերրի երկիր է։ Հարավային և հարավ-արևելյան ափերին կան բավականին գեղեցիկ անտառներ, բայց բացառությամբ այդ անտառների, ճանապարհորդը կարող է օրերով անցնել աղքատ և սակավ բուսականությամբ ծածկված բաց հարթավայրերով։ Դժվար է ճիշտ գաղափար կազմել այդտեղի համեմատական բերրիության աստիճանի մասին, բայց հանգիստ կարելի է ասել, որ տարվա որևէ ժամանակում Մեծ Բրիտանիայի բուսականությունը քանակապես Հարավային Աֆրիկայի ներքին մասերի համապատասխան տարածության բուսականության քանակությունից հավանորեն տասն անգամ գերազանցում է։ Այն փաստը, որ գոմեշի սայլերը կարող են ճանապարհորդել որևէ ուղղությամբ (բացառությամբ ծովափերի մոտերի) և նրանց ընթացքը երբեմն է ընդհատվում) այն էլ կես ժամով՝ թփուտները կտրատելու համար, գուցե ավելի որոշակի գաղափար տա այնտեղի բուսականության սակավության մասին։ Այժմ եթե մի ակնարկ ձգենք այս ընդարձակ հարթավայրերում ապրող կենդանիների վրա, կտեսնենք, որ նրանց թիվը չափազանց մեծ է, և այդ կենդանիները մարմնով էլ շատ մեծ են։ Այստեղ կարելի է թվել. փիղը, ռնգեղջյուրի երեք տեսակ, և հավանորեն, ըստ դր. Սմիթի, երկու այլ տեսակ ևս, հիպոպոտամը (գետաձի), ընձուղտը, քաֆիրական գոմեշը (Bos caffer), որն ունի լրիվ աճած ցուլի մեծություն, և որմզդական եղջերուն (որմզդեղն), որը համեմատաբար ավելի խոշոր է լինում, զեբրի երկու տեսակ, կուտգան, երկու եղջերվաձի և մի քանի տեսակ անտիլոպ, որոնք մարմնով մինչև անգամ ավելի մեծ են, քան այս վերջին կենդանիները։ Շատերը գուցե ենթադրում են, որ թեև տեսակները բազմաթիվ են, բայց յուրաքանչյուր տեսակին պատկանող անհատ կենդանիների թիվը քիչ է. բայց դոկտոր Սմիթի հետազոտություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ իրական դրությունը բոլորովին այլ է։ Նա ինձ տեղեկացնում է, որ 24° լայնության վրա գոմեշի սայլերով ճանապարհորդելիս, առանց ճանապարհի աջ կամ ձախ ուղղություններով հեռուները թափառելու, նա տեսել է հարյուրից-հարյուրհիսուն ռնգեղջյուր, որոնք պատկանելիս են եղել երեք տեսակի. միևնույն օրը նա տեսել է ընձուղտի մի քանի երամակներ, որոնք բոլորը միասին թվով հարյուր հատ են եղել, թեև այդ օրը փիղ չի տեսել, բայց այդ շրջանում կան նաև փղեր։ Նախորդ երեկոյին գիշերելու համար նրանց կանգ առած վայրից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա նրա խումբը մի տեղ սպանել է ութը հիպոպոտամ (գետաձի) և տեսել ուրիշ շատերը։ Նույն գետում եղել են նաև կոկորդիլոսներ։ Իհարկե, շատ զարմանալի է տեսնել այդքան շատ և մեծ կենդանիներ խռնված մի տեղում, և բոլորին չի պատահի այդ, բայց և այնպես այս ապացուցում է, որ նրանք գոյություն ունեն մեծ թվերով։ Դոկտոր Սմիթն այդ օրվա անցած տարածությունը նկարագրում է որպես «նոսր կանաչով և մոտ չորս ոտնաչափ բարձրության թփուտներով ծածկված մի վայր. միմոզայի ծառերն էլ ավելի նոսր են»։ Նրանց սայլերը գրեթե շարժվելիս են եղել ուղիղ գծով՝ առանց հանդիպելու որևէ խոչընդոտի։

Յուրաքանչյուր մարդ, որ նվազագույն չափով ծանոթ է Բարեհուսո հրվանդանի բնական պատմությանը, նա կարդացած կլինի, որ բացի այս խոշոր կենդանիներից այնտեղ ապրում են նաև անտիլոպների (քարայծ) երամակներ, որոնց կարելի է համեմատել միայն չվող թռչունների երամների հետ։ Հենց առյուծների, հովազների և բորենիների թիվը և գիշատիչ թռչունների շատությունը պարզորեն խոսում են փոքր չորքոտանիների առատության մասին։ Մի երեկո դոկտոր Սմիթի խմբի իջևանած վայրի շրջակայքում միաժամանակ երևացել են թափառող յոթ առյուծ. ինչպես ասում էր ինձ այս տաղանդավոր բնագետը, Հարավային Աֆրիկայում յուրաքանչյուր օր նախճիրը պետք է լինի սարսափելի և մեծ։ Խոստովանում եմ, որ շատ զարմանալի կարող է թվալ, թե ի՛նչպես են կարողանում այսքան մեծ թվով կենդանիներ ապրել այդքան քիչ սնունդ ունեցող մի երկրում։ Կասկած չկա, որ մեծ չորքոտանիները սնունդ ճարելու համար թափառում են բավականին ընդարձակ տարածություններ, և նրանց սնունդը կազմում են գլխավորապես մացառները, որոնք քիչ ծավալի մեջ հավանորեն պարունակում են շատ սննդանյութեր։ Դր. Սմիթն ասում է նաև այն, որ բուսականությունն այդտեղ արագ է աճում. հենց որ մի մասն սպառվում է, նրա տեղը բռնում է նորը։ Կասկած չի կարող լինել, որ մեծ չորքոտանիների գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդանյութերի քանակի մասին մեր ունեցած պատկերացումը շատ չափազանցված է։ Պետք է հիշել, որ ուղտը,— մի կենդանի, որը ոչ մի կերպ չի կարելի փոքր համարել,— միշտ նկատվել է որպես անապատի խորհրդանշանը։

Նկատի ունենալով այս հակառակ հարաբերությունը՝ կտեսնենք, որ հիմնովին սխալ է այն կարծիքը, ըստ որի, որտեղ գոյություն ունեն մեծ չորքոտանիներ, անհրաժեշտաբար բուսականությունն այնտեղ պետք է փարթամ լինի։ Մր. Բըրչելն ասում էր, որ Բրազիլիա մտնելիս ոչ մի բան նրա վրա այնքան ուժեղ տպավորություն չի թողել, որքան Հարավային Ամերիկայի փարթամ բուսականությունը, որը բոլոր տեսակի մեծ կենդանիների բացակայության հետ միասին Հարավային Աֆրիկայի նկատմամբ կատարյալ մի հակապատկեր է ներկայացնում։ Իր «Ճանապարհորդություններ»[50] գրքում նա նշում է, որ եթե այս երկրներից յուրաքանչյուրից վերցվեն հավասար թվով խոտակեր ամենամեծ չորքոտանիները, և բավարար տվյալներ լինելու դեպքում համեմատության մեջ դրվի նրանց քաշը, կստացվի մի վերին աստիճանի հետաքրքրական թիվ։ Եթե մենք մի կողմից վերցնենք փիղը,[51] գետաձին, ընձուղտը, քաֆիրական ցուլը, որմզդական եղջերուն, ստուգված երեք և ենթադրաբար ես երկու ռնգեղջյուրի տեսակները և մյուս կողմից՝ վերցնենք Ամերիկայից երկու տեսակ տապիրները, գուանակոն, երեք եղջերու, վիգոնը, պեկարին, ջրախոզը (որից հետո թիվը լրացնելու համար ընտրությունը պետք է կատարել կապիկներից) և ապա այս երկու խմբերը դնենք կողքե-կողքի, այդ դեպքում, իհարկե, դժվար կլինի մեծության տեսակետից պատկերացնել երկու ավելի անհամաչափ շարքեր։ Վերոհիշյալ փաստերից հետո մենք ստիպված ենք գալ սկզբներում գոյություն ունեցող տեսակետին հակառակ եզրակացության[52], այսինքն՝ այն երկրներում, որտեղ ապրում են կաթնասունները, նրանց տեսակների մարմնի մեծության և բուսականության քանակի մեջ մոտիկ հարաբերություն գոյություն չունի։

Ինչ վերաբերում է մեծ չորքոտանիների թվին, իհարկե, երկրագնդի վրա չկա մի վայր, որը կարողանա համեմատվել Հարավային Աֆրիկայի հետ։ Մի քանի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկսւթյուններից հետո այդ գոտու ծայրահեղ անապատային բնույթն անվիճելի է։ Աշխարհի եվրոպական մասում մենք պետք է ետ գնանք մինչև երրորդային դարաշրջանը, որպեսզի կաթնասունների մեջ գտնենք իրերի այնպիսի մի դրության, ինչ որ նրանց համար այժմ գոյություն ունի Բարեհուսո Հրվանդանում։ Այդ երրորդային էպոխաները, որ մենք կարող ենք նկատի առնել որպես մեծ կենդանիներով վերին աստիճանի հարուստ էպոխաներ, որովհետև որոշ վայրերում մենք գտնում ենք կուտակված մի քանի ժամանակաշրջանների մնացորդներ, հազիվ թե կարողանային պարծենալ ավելի մեծ չորքոտանիներով, քան այն չորքոտանիները, որ այժմ ունի Հարավային Աֆրիկան։ Առաջ քաշելով այս կամ այն ենթադրությունները բուսականության դրության մասին այդ դարաշրջանում, ապա առնվազն ստիպված կլինենք ընդունելու, որ գոյություն ունեցող անալոգիաները բացարձակորեն անհրաժեշտ չեն դարձնում փարթամ բուսականության գոյությունը, երբ աչքի առաջ ենք ունենում բոլորովին հակառակ դրվածքով դրությունը Բարեհուսո հրվանդանում։

Մենք գիտենք[53], որ Հյուսիսային Ամերիկայի ծայրամասերում, մի քանի ոտնաչափ խորությունից սկսվող մշտական սառեցման սահմանից մի քանի աստիճան էլ հյուսիս՝ գետինը ծածկված է մեծ և բարձր ծառերի անտառներով։ Միևնույն ձևով Սիբիրում մենք ունենք կեչու, եղևնու և սոճու անտառներ, որոնք աճում են այնպիսի մի լայնության վրա[54] (64°), որտեղ օդի միջին բարեխառնությունը գտնվում է սառեցման կետից ներքև, և որտեղ գետինն այնպես կատարյալ է սառած, որ այնտեղ թաղված կենդանիների մնացորդները մինչև մեր օրերը շատ լավ պահպանված են։ Այս փաստերից հետո մենք պետք է ընդունենք, որ (այնքան, որքան այդ վերաբերում է բուսականության միայն քանակության) վերին երրորդական էպոխայի մեծ չորքոտանիները Հյուսիսային Եվրոպայի և Ասիայի շատ մասերում ապրել են այն վայրերում, որտեղ այժմ գտնվում են նրանց մնացորդները։ Այստեղ ես չեմ խոսում նրանց գոյության համար անհրաժեշտ բուսականության տեսակի մասին, որովհետև քանի որ, կան նշաններ ֆիզիկական փոփոխությունների մասին, և քանի որ կենդանիներն էլ անհետացել են, ուստի ե կարող ենք ենթադրել, որ բույսերի տեսակները ևս փոխվել են։

Այս դիտողությունները, թույլ տվե՛ք ինձ ավելացնելու, անմիջականորեն կապված են սառուցների մեջ պահված՝ Սիբիրի կենդանիների հարցի հետ։ Այսպիսի խոշոր կենդանիների գոյության համար տրոպիկական փարթամ բնույթ ունեցող բուսականության անհրաժեշտության մասին եղած խորը համոզմունքը և այս բուսականությունը մշտական սառեցման մոտակայության հետ հաշտեցնելու անհնարինությունը եղել է կլիմայի հանկարծակի փոփոխության և ավերիչ կատաստրոֆների մասին առաջացած մի քանի տեսությունների գլխավոր հիմքերից մեկը,— տեսություններ, որոնց նպատակն է եղել բացատրել այդ կենդանիների ոչնչացման պատճառները։ Ես չեմ կարող ենթադրել, որ սառցի մեջ թաղված այդ կենդանիների գոյություն ունենալու ժամանակից մինչև հիմա կլիման փոփոխության չի ենթարկվել։ Այստեղ ես միայն ցանկանում եմ ցույց տալ, որ այնչափով, ինչ չափով որ խնդիրը վերաբերում է միայն սննդի քանակության, այդ հին ժամանակների ռնգեղջյուրները կարող էին թափառել Կենտրոնական Սիբիրի ստեպներում (հյուսիսային մասը հավանորեն այն ժամանակ եղել է ջրի տակ), մինչև անգամ եթե այդ ստեպները լինեին այժմվա պայմաններում, այնպես, ինչպես այժմ գոյություն ունեցող ռնգեղջյուրները և փղերը թափառում են Հարավային Աֆրիկայի կարոսներում (karos — անապատային քարքարոտ վայրեր)։

Այժմ ես պատմելու եմ Հյուսիսային Պատագոնիայի ամայի հարթավայրերում տարածված մի քանի հետաքրքրական թռչունների սովորությունների մասին: Ամենից առաջ սկսելու եմ ամենամեծից՝ հարավ-ամերիկյան ջայլամից։ Յուրաքանչյուր ոք ծանոթ է ջայլամի ընդհանուր սովորություններին։ Այս թռչունը սնվում է բուսական նյութերով, ինչպես արմատները և կանաչն են։ Բայց Բահիա Բլանկայում մի քանի անգամ ես տեսել եմ, թե ինչպես սրանք տեղատվության ժամանակ երեքով կամ չորսով գալիս են դեպի ընդարձակ տղմոտ ափերը, որոնք այդ ժամանակները չորացած են լինում, որպեսզի, ինչպես գաուչոներն են ասում, սնվեն փոքրիկ ձկներով։ Թեև ջայլամն իր սովորություններով երկչոտ, զգուշ և մենակյաց է և շատ արագավազ, այնուամենայնիվ, առանց մեծ դժվարությունների՝ բոլասով զինված հնդիկները կամ գաուչոները բոնում են նրան։ Երբ երևում են մի քանի ձիավորներ՝ կիսաշրջան կազմած, նա շփոթվում է և չի իմ անում, թե ո՛ր ուղղությամբ փախչի։ Սովորաբար ջայլամները նախընտրում են վազել քամու հակառակ ուղղությամբ. բայց հենց սկզբից նրանք տարածում են իրենց թևերը և փախչում՝ նավի նման պարզելով ամբողջ առագաստները։ Մի գեղեցիկ տաք օր ես տեսա, թե ինչպես մի քանի ջայլամ վազեցին դեպի բարձր եղեգնուտը, կուչ եկան և թաքնվեցին այնտեղ, մինչև ես բոլորովին մոտեցա նրանց։ Ընդհանրապես հայտնի չէ, որ ջայլամները հեշտությամբ են մտնում ջուրը։ Մր. Կինգն ասում է, որ Սան Բլաս ծովածոցում և Պատագոնիայի Վալդես նավահանգստում մի քանի անգամ նա տեսել է այս թռչուններին՝ մի կղզուց մյուսը լողալիս։ Նրանք ջուրն են նետվել, երբ նրանց հետևելով քշել են մինչև որոշ կետ, ինչպես և այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք նրանց չի վախեցրել։ Նրանց լողալով անցած տարածությունը եղել է մոտ երկու հարյուր յարդ։ Լողալիս նրանց մարմնի միայն մի փոքր մասն է երևում ջրից վերև, վզները ձգում են քիչ առաջ և դանդաղ առաջ են շարժվում։ Երկու անգամ ես տեսել եմ մի քանի ջայլամ, որոնք լողալով անցել են Սանտա Կրուզ գետն այնպիսի մի տեղից, որտեղ լայնությունը հասնում է չորս հարյուր յարդի և հոսում է արագ։ Կապիտան Ստուրտը[55] Մուրամբիջի գետով իջնելիս (Ավստրալիայում) տեսել է երկու էմու լողալիս։

Այդ շրջանի բնակիչները մինչև անգամ հեռվից հեշտությամբ տարբերում են արուն էգից։ Առաջինը մարմնով ավելի մեծ է լինում և ունենում է մութ գույն[56] և մեծ գլուխ։ Ջայլամը, իմ կարծիքով արուն, արձակում է մի եզակի, խորը տոնով սուլելու նման ձայն։ Առաջին անգամ այդ ձայնը լսելիս, կանգնած մի քանի ավազաբլուրների մեջ, ինձ թվաց, թե այդ մի վայրի գազանի ձայն է, որովհետև այղ ձայնը լսելիս հայտնի չի լինում, թե այդ ո՛ր կողմից և ի՛նչ հեռավորությունից է գալիս։ Մեր Բահիա Բլանկայում եղած ժամանակ, որը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էր, ամբողջ երկրում հանդիպում էինք ջայլամի անհաշիվ ձվերի։ Այդ ձվերը լինում են կամ ցրված մեկ-մեկ, որոնք երբեք չեն թխսվում և որոնց սպանիացիներն անվանում են հուաչոս, կամ թե հավաքված ոչ խորը փոսի մեջ, որը կազմում է նրանց բունը։ Իմ տեսած չորս բներից երեքը պարունակում էին քսաներկուական ձու, իսկ չորրորդի մեջ կար քսանյոթը ձու։ Ձիով մի օրում ման գալիս գտնվեց վաթսունչորս ձու, որոնցից քառասունչորսը գտնվեցին երկու բնում, իսկ մնացած քսանը ցրված հուաչոսներ էին։ Գուաչոները միաձայն պնդում են, և ոչ մի պատճառ չկա կասկածելու նրանց ասածի վրա, որ ձվերը թխսողը միայն արու թռչունն է, որը թխսելուց հետո էլ որոշ ժամանակ ինքն է լինում ձագերի հետ։ Բնում եղած ժամանակ արուն լավ կպչում է գետնին. մի անգամ ես ինքս ձիով անցա այդ բներից մեկի գրեթե վրայով։ Ասում են, որ այդ ժամանակ նրանք դառնում են կատաղի և մինչև անգամ վտանգավոր։ Հայտնի են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ձիու վրա գտնվող մարդու վրա, աշխատելով հարվածել և թռչել նրա վրա։ Այդ բաները պատմողն ինձ ցույց տվեց մի ծերունի, որին նա մի անգամ տեսել էր սարսափահար վիճակում. նա հալածվելիս է եղել մի ջայլամից։ Բըրչելի «Ճանապարհորդություններ Հարավային Աֆրիկայում» գրքում ես կարդացել եմ, որ երբ նա մի անգամ սպանում է աղտոտ փետուրներով մի արու ջայլամ, հոտենտոտներն ասում են, որ այդ թուխս ջայլամ է։ Ինձ հայտնի է և այն, որ կենդանաբանական այգիներում բնի ամբողջ հոգսն արու էմուն իր վրա է վերցնում, ուստի այս սովորությունն ընդհանուր է այս ընտանիքի համար։

Գասւչոները միաձայն հավատացնում են, որ մի քանի էգ ջայլամներ մի բնում են ածում։ Ինձ հաստատապես ասել են, որ նկատվել են դեպքեր, երբ չորս կամ հինգ էգ թռչուն օրվա կեսին մեկը մյուսի հետևից գնում են միևնույն բունը։ Պետք է ավելացնել և այն, որ Աֆրիկայում կարծում են, որ երկու կամ ավելի էգեր ածում են մի բնում[57]։ Թեև այս սովորությունը շատ տարօրինակ է թվում սկզբում, բայց այդ կարելի է բացատրել շատ պարզ ձևով։ Ձվերի թիվը յուրաքանչյուր բնում լինում է քսանից մինչև քառասուն և մինչև անգամ հիսուն, իսկ Ազարան ասում է, որ երբեմն լինում է յոթանասուն կամ ութսուն։

Այժմ նկատի ունենալով մի տեղում գտնված ձվերի մեծ քանակությունը՝ համեմատած մեկ մայր թռչունի հետ, և էգի ձվարանի կառուցվածքը, թեև հավանական կարող է լինել, որ ջայլամը կարողանա մի սեզոնում ածել մեծ թվով ձվեր, ապա այդ ձվերն ածելու համար պահանջվելիք ժամանակը պետք է շատ երկար լինի։ Ազարան[58] ասում է, որ ընտելացված մի ջայլամ ածել է տասնյոթ ձու՝ յուրաքանչյուր ձու ածելով նախորդից երեք օր հետո։ Եթե էգն ստիպված լիներ ինքը թխսելու իր ածած ձվերը, նախքան վերջին ձուն ածելն սկզբինը հավանորեն կնեխեր. բայց եթե յուրաքանչյուր ջայլամ հաջորդաբար ածեր մի քանի ձու տարբեր բներում, և մի քանի էգ ջայլամներ միանային, ինչպես այդ կարծում են, այդ դեպքում մի բնում եղած ձվերը մոտավորապես միևնույն ժամանակի ածած ձվեր կլինեին։ Եթե այս բներից որևէ մեկի ձվերի թիվը լինի, ինչպես ես հավատացած եմ, միջին հաշվով այնքան, որքան մի էգն է ածում մի սեզոնում, այդ դեպքում կստացվեն էգերի թվին համապատասխան բներ և յուրաքանչյուր արու թռչուն կունենա թխսելու աշխատանքի մեջ իր արդար բաժինը. և այն էլ այնպիսի ժամանակ, երբ էգերն զբաղված լինելով ձու ածելով՝ չեն կարողանա նստել։[59] Վերևում ես հիշատակեցի մեծ թվով հուաչոսների կամ լքված ձվերի մասին, այնպես որ մի օրում գտնվեց քսան այդպիսի ձու։ Կարող է տարօրինակ թվալ այսքան շատ ձվերի վատնումը։ Արդյոք այդ չի՞ առաջանում նրանից, որ մի քանի էգեր դժվարությամբ են միանում կամ գտնում մի արու, որն ստանձնի թխսելու պարտականությունը։ Ակներև է, որ սկզբում պետք է առնվազն երկու էգերի միջև գոյություն ունենա որոշ աստիճանի միություն, այլապես՝ ձվերն ընդարձակ դաշտերի մեջ ցրված կմնային և այնքան հեռու կլինեին, որ արուն չէր կարողանա. հավաքել մի բնի մեջ։ Մի քանի հեղինակներ հավատացած են, որ ցրված ձվերը փոքրիկ ձագերին կերակրելու համար են։ Դժվար թե այս տեսակետը ճիշտ լինի Ամերիկայի համար, որովհետև հուաչոսները, թեև հաճախ նեխված վիճակում են գտնվում, բայց ընդհանրապես ջարդված չեն լինում։

Երբ Ռիո Նեգրոյումն էի (Հյուսիսային Պատագոնիա), հաճախ լսում էի մի շատ հազվագյուտ թռչունի մասին, որին գաուչոներն անվանում էին ավեստրուզ պետիզե (Avestruz Petise)։ Նրանք ասում էին, որ նա ջայլամի չափ մեծ թռչուն է (որն այդ շրջանում շատ առատ է), բայց շատ նման է նրան։ Ըստ գաուչոների նկարագրության՝ այդ թռչունն ունի մութ և պիսակավոր գույն, և ոտները ջայլամի ոտներից կարճ են, և փետրավորումն ավելի ներքև է տարածվում, քան սովորական ջայլամի մոտ ենք տեսնում։ Բոլասով նա ավելի հեշտ է բռնվում, քան մյուս տեսակները։ Բնակիչներից մի քանիսը, որոնք տեսել էին երկու տեսակներն էլ, ասում էին, որ իրենք կարող են մեծ հեռավորության վրա տարբերել նրանց։ Փոքր տեսակի ձվերն ընդհանրապես ավելի շատ էին ծանոթ բնակչությանը, քան ինքը թռչունը, և զարմանալին այն էր, որ այդ ձվերն իրենց մեծությամբ շատ քիչ էին ետ մնում ռեա ջայլամի ձվերից, բայց ձևով քիչ տարբերվում էին նրանցից և ունեին բաց-կապույտ երանգավորում։ Այս տեսակն ամենից քիչ է տարածված Ռիո Նեգրոյի շրջակայքի հարթավայրերում, բայց մեկ և կես աստիճան հարավ սրանք բավականին առատ են։ Երբ Պորտ Դեզիրում (Պատագոնիա, 48° լայնություն) մր. Մարտենսը մի ջայլամ սպանեց, և ես նայելով նրա վրա, մի պահ բոլորովին մոռացած լինելով պետիզների ամբողջ պատմությունը, կարծեցի, որ այս սովորական տեսակի ոչ լրիվ աճած ջայլամ է։ Եփելուց և ուտելուց հետո միայն ես վերհիշեցի այդ թռչունը։ Բարեբախտաբար նրա գլուխը, վիզը, ոտները, թևերը, երկար փետուրներից մի քանիսը և մորթի մեծ մասը մնացել էին, և այս մնացորդներից ես կարողացա պատրաստել գրեթե մի կատարյալ նմուշ, որն այժմ դրված է Կենդանաբանական ընկերության թանգարանում։ Մր. Գուլդն այս նոր տեսակը նկարագրելիս ի պատիվ ինձ այն անվանել է իմ անունով։

Պատագոնիայի հնդիկների մեջ, Մագելլանի նեղուցի ափերին, մենք հանդիպեցինք մի կիսահնդիկի, որը մի քանի տարի ապրել էր հնդիկների այդ տոհմի հետ, բայց ծնվել էր հյուսիսային պրովինցիաներում։ Ես նրան հարցրի, թե երբևէ նա լսե՞լ է ավեստրուզ պետիզեի (փոքր ջայլամ) մասին։ Նա պատասխանեց ասելով, որ «այս հարավային երկրներում ուրիշ տեսակի ջայլամներ չեն լինում»։ Նա պատմեց ինձ, որ պետիզեի բնում եղած ձվերի թիվն զգալիորեն ավելի փոքր է, քան սովորաբար լինում է մյուս տեսակի բնում. այդ թիվը միջին հաշվով տասնհնգից չի անցնում. նա պնդում էր, որ մի բնում եղած ձվերն ածում են մեկից ավելի էգ թռչուններ։ Սանտա Կրուսում մենք տեսանք այս թռչուններից մի քանի հատ։ Սրանք վերին աստիճանի զգուշ էին. կարծում եմ, որ սրանք կարող էին տեսնել մոտիկացող մարդուն այնպիսի հեռավորությունից, որտեղից մարդը չի կարող տեսնել և զանազանել նրանց։ Գետով բարձրանալիս այդ թռչուններից շատ քչերին հանդիպեցինք, բայց երբ առանց աղմուկի և արագ ետ դարձանք, հանդիպեցինք շատերին, որոնք լինում էին երկու-երկու, չորս-չորս կամ հինգ-հինգ։ Նկատվում էր, որ այս թռչունը լրիվ արագությամբ վազելիս սկզբից չէր տարածում իր թևերը, ինչպես անում են հյուսիսում գտնվող տեսակի ներկայացուցիչները։ Եզրակացնելով, կարող եմ ասել, որ ռեա ջայլամը (Strutlhio rhea) բնակվում է Լա Պլատայի շրջանում Ռիո Նեգրոյից քիչ հարավ՝ մինչև 41° լայնությունը, իսկ Struthio Darwinii տեսակը փոխարինում է նրան Հարավային Պատազոնիայում, Ռիո Նեգրոյի շրջակայքը լինելով չեզոք տերիտորիա։ Մր. Ա. դ’Օրբինին[60] Ռիո Նեգրոյում եղած ժամանակ շատ է աշխատել այս տեսակից նմուշներ ձեռք բերել, բայց երբեք հաջողելու, բախտ չի ունեցել։ Դոբրիցհոֆերը[61] դրանից դեռ շատ առաջ գիտեր, որ այդտեղ երկու տեսակի ջայլամ կա։ Նա ասում է. «Պետք է գիտենալ նույեպես, որ էմուներն իրենց մեծությամբ և սովորություններով այդ երկրի տարբեր մասերում տարբեր են. նրանք, որոնք ապրում են Բուենոս Այրեսի և Տուկումանի հարթավայրերում, ավելի մեծ են և ունեն սև, սպիտակ և գորշ փետուրներ. իսկ նրանք, որոնք ապրում են Մագելլանի նեղուցի մոտ, փոքր են և ավելի գեղեցիկ. նրանց սպիտակ փետուրները վերջանում են սև գույնով, իսկ սևերն էլ, ընդհակառակը, վերջանում են սպիտակով»։

Այստեղ շատ տարածված է նշանավոր տինոխոր փոքրիկ թռչունը (Tinochorus rumicivorus). իր սովորություններով և ընդհանուր տեսքով նա գրեթե հավասարապես բաժանում է երկու իրարից շատ տարբեր թռչունների՝ լորամարգու և կտցարի հատկանիշները։ Տինոխորի կարելի է հանդիպել ամբողջ Հարավային Ամերիկայի այն վայրերում, որտեղ գոյություն ունեն չոր, անբերրի հարթավայրեր, կամ բաց չոր արոտատեղեր։ Նա հաճախում է զույգերով կամ փոքրիկ երամներով ամենաամայի տեղերը, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի այլ կենդանի էակ։ Երբ մեկը մոտենում է սրանց, նրանք այնպես են կուչ գալիս և թաքնվում, որ այնուհետև դժվար կլինի նրանց գետնից տարբերել։ Սննդանյութեր որոնելիս նրանք քայլում են դանդաղ, ոտքերն իրարից բավականին հեռացրած։ Նրանք թավալում են ճանապարհների փոշու մեջ և ավազուտ տեղերում և հաճախում որոշակի տեղեր, որտեղ նրանց կարելի է գտնել ամեն օր։ Կաքավների նման նրանք թռչում են երամներով։

Այս բոլոր առանձնահատկություններով, բուսական սննդին հարմարեցրած մկանային քարճիկով, կամարաձև կտուցով և մսոտ ռունգներով, կարճ ոտներով և ոտների ձևով տինոխորը մոտիկ ազգակից է լորամարգիներին, բայց հենց որ այդ թռչունը թռչում է, նրա ամբողջ տեսքը փոխվում է. երկար, սուր թևերը, որոնք չափազանց տարբեր են հավազգիների կարգի ներկայացուցիչների թևերից, թռիչքի անկանոն եղանակը, ողբանման ձայները, որ հանում է բարձրանալու ժամանակ, հիշեցնում են կտցարին։ «Բիգլ»-ի արշավախմբի անդամները բոլորը նրան անվանում են կարճակտուց կտցար։ Նրա կմախքը ցույց է տալիս, որ նա իրապես ազգակից է այս սեռին, կամ ավելի ճիշտ՝ բարձրասրունների ընտանիքին։

Բացի այդ, տինոխորը շատ մոտիկ է Հարավային Ամերիկայի մի շարք այլ թռչունների։ Attagis սեռի երկու տեսակները գրեթե բոլոր կողմերով իրենց սովորություններով ցախաքլորներ են։ Մեկն ապրում է Հրո Երկրում՝ անտառային շրջանի սահմաններից վերև, իսկ մյուսը՝ Կենտրոնական Չիլիի Կորդիլյերների հենց ձյան սահմանի տակին։ Մի այլ թռչուն՝ Cnionis alba, որը շատ մոտիկ է այս սեռին, բնակվում է անտարկտիկային շրջանում։ Նա սնվում է ծովային Ջրիմուռներով և մակընթացություններից ժայռերի վրա մնացած խեցիներով։ Թեև այս թռչունը մաշկոտնյա չէ, բայց անհասկանալի պատճառներում նա հաճախ պատահում է ծովում, ափից բավականին հեռու։ Թռչունների այս փոքրիկ ընտանիքն այն ընտանիքներից մեկն է, որոնք մյուս ընտանիքների նկատմամբ ունեցած իրենց զանազան հարաբերություններով որոշ դժվարություններ են առաջացնում բնագետ կարգաբանի համար։ Միաժամանակ պետք է ասել, որ նրանք հանդիսանում են միջոց՝ պարզելու այն մեծ սխեման, որն ընդհանուր է ներկա և անցյալ դարաշրջանների համար, որոնց ընթացքում ստեղծվել են կազմակերպված էակները։

Ֆուրնարիուս (Farnarius) սեռը պարունակում է մի քանի տեսակներ, որոնք բոլորն էլ փոքրիկ թռչուններ են։ Սրանք մնում են գետնի վրա և բնակվում բաց չոր երկրներում։ Կառուցվածքով նրանք չեն կարող համեմատվել եվրոպական որևէ ձևի հետ։ Թռչնաբաններն ընդհանրապես նրան դասում են մագլցողների շարքը, թեև բոլոր սովորություններով սրանք հակառակ են այդ ընտանիքին։ Ամենահայտնի տեսակը Լա Պլատայում տարածված հնոցահավն է, որին սպանացիներն անվանում են կասարա (Casara) կամ տուն շինող։ Նրա բունը, որտեղից և առաջանամ է իր անունը, տեղավորած է լինում վերին աստիճանի բաց տեղերում, ինչպես, օրինակ, սյան ծայրին, մերկ ժայռի կամ կակտուսի վրա։ Այդ բունը կազմված է տղմից և հարդի շյուղերից և ունի ուժեղ թանձր պատեր, և ձևով շատ նման է հնոցի կամ տափակացրած մեղվափեթակի։ Բնի բերանը լինում է մեծ և կամարաձև և անմիջականորեն դիմացը, բնում կա մի միջնապատ, որը հասնում է գրեթե մինչև առաստաղը, այս կազմում է իսկական բնի համար միզանցք կամ նախասենյակ։

Ֆուրնարիուսի մի այլ և ավելի փոքր տեսակը (F. cunicularius), իր փետուրների ընդհանուր կարմրավուն երանգավորումով, կրկնվող յուրահատուկ սուր ճչով և շարժվելիս ցատկումներով կատարած տարօրինակ վազքով նման է հնոցահավին։ Իր այս խնամակցության շնորհիվ սպանացիները նրան անվանում են կասարիտա (կամ տուն շինող), չնայած որ նրա բուն շինելու եղանակը բոլորովին տարբեր է։ Կասարիտան իր բունը շինում է ցիլինդրաձև նեղ անցքերի հատակին, որն, ասում են, հորիզոնական դիրքով տարածվում է գետնի տակ մոտ վեց ոտնաչափ։ Գյուղական բնակիչներից մի քանիսն ինձ ասում էին, որ փոքր հասակում իրենք մի քանի անգամ փորձել են փորել և դուրս բերել բունը, բայց նրանց չի հաջողվել հասնել մինչև անցքի վերջը։ Այս թռչունն իր բնի համար ընտրում է ցածրադիր թումբ կամ ամուր ավազային հող ունեցող վայր, ճանապարհի կամ առվի ափին։ Այստեղ (Բահիա Բլանկայում) տները շրջապատող պատերը շինված են կարծր ցեխով. և ես նկատեցի, թե ինչպես մի պատ, որը շրջապատում էր այն բակը, որտեղ ես օթևանել էի, քսան տեղ ծակված էր կլոր ծակերով։ Երբ տանտիրոջը հարցրի այդ ծակերի մասին, նա դառնորեն գանգատվեց փոքրիկ կասարիտայից. հետագայում ես տեսա նրանցից մի քանիսն այդպիսի ծակեր փորելիս։ Հետաքրքրականն այն է, որ այս թռչունները հաստությունն ըմբռնելու կարողություն բոլորովին չունեն, որովհետև թեև նրանք անընդհատ թռչկոտում էին ցածր պատի վրայով, բայց իզուր շարունակում էին նրա մեջ ծակեր բաց անել, կարծելով, որ այդ պատը մի սքանչելի թումբ է իրենց բների համար։ Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր թռչուն հենց որ հասնում էր լույս աշխարհ, ծակելով պատը, շատ էր զարմանում այդ տարօրինակ փաստի վրա։

Ես արդեն հիշատակել եմ այս երկրում տարածված գրեթե բոլոր կաթնասունները։ Զրահակիրներից կաբելի է հանդիպել երեք տեսակների, դրանք են՝ Dasypus minutus կամ պիչի, D. villosus կամ պելուդո (peludo) և ապար (apar.)։ Առաջինը տարածվում է տասն աստիճան ավելի հարավ, քան մյուս տեսակները. մի չորրորդ տեսակը — մուլիտան (mulita) — չի գալիս Բահիա Բլանկայից ավելի հարավ։ Այս չորս տեսակներն էլ ունեն գրեթե միատեսակ սովորություններ. սրանցից միայն պելադոն գիշերային կենդանի է, մինչ մյուսները ցերեկով թափառում են բաց դաշտերում և սնվում բզեզներով, թրթուրներով, արմատներով և մինչև, անգամ մանր օձերով։ Ապարը, որին հաճախ անվանում են նաև մատակո (mataco), հայտնի է նրանով, որ ունի միայն երեք շարժվող մանյականման գոտի, նրա զրահի մյուս գոտիները գրեթե չեն ծռվում։ Նա օժտված է բոլորվելով կատարյալ գնդի ձև ստանալու ունակությամբ, անգլիական մի տեսակ նեպուկի նման։ Այս վիճակում նա ապահով է շների հարձակումներից, որովհետև շունը չկարողանալով ամբողջ կենդանին վերցնել իր բերանը՝ փորձում է կծել կողքից, որի ժամանակ այդ գնդակը սահում գլորվում է տեղից տեղ։ Մատակոյի ողորկ և պինդ պատյանը շատ ավելի լավ միջոց է պաշտպանության, քան ոզնու սուր փշերը։ Պիչին նախընտրում է բնակվել շատ չոր տեղերում. և ծովափի մոտիկ ավազաթմբերը, որտեղ ամիսներով մի կաթիլ ջուր չի ընկնում, նրա սիրած հաճախատեղերն են։ Հաճախ նա փորձում է նկատվելուց խույս տալ գետնին կպչելով։ Բահիա, Բլանկայի շրջակայքում ձիով մի օր ման գալիս մի քանիսին տեսանք միասին։ Հենց որ սրանցից մեկը նկատվում էր, նրան բռնելու համար անհրաժեշտ էր անմիջապես վայր, իջնել ձիուց, որովհետև փափուկ հողում այս կենդանին այնքան արագ էր փորում գետինը և թաքնվում, որ նրա հետքը գրեթե կորչում էր նախքան ձիուց իջնելը։ Ցավալի բան է այսպիսի փոքրիկ, սիրուն կենդանիներին սպանելը, որովհետև, ինչպես ասում էր գայուչոն, որը մեկի հետևը կանգնած՝ դանակն էր սրում, „Son tan mansos” (սրանք այնքան հանգիստ են)։

Սողուններն այստեղ բավականին շատ են։ Այստեղ կա մի օձ (Trinocephalus կամ Cophias), որը, նկատի ունենալով նրա ժանիքում եղած թույնի կանալի մեծությունը, պետք է խիստ թունավոր լինի։ Կյուվյեն, հակառակ մի շարք այլ բնագետների, այս օձը համարում է բոժոժավոր օձի ենթասեռերից մեկը և նրա ու իժի միջանկյալը։ Ի հաստատություն այս տեսակետի՝ ես նկատեցի մի փաստ, որն ինձ համար շատ հետաքրքրական էր և ուսանելի, որովհետև այդ ցույց էր տալիս, թե ինչպես յուրաքանչյուր հատկանիշ, մինչև անգամ եթե որոշ չափով հիմնական կառուցվածքից անկախ էլ լինի, հակում ունի աստիճանաբար փոխվելու։ Այս օձի պոչի ծայրը վերջանում է մի կետով, որը փոքր չափով լայնանում է. և երբ կենդանին սողում է, նա անընդհատ թրթռացնում է պոչի վերջին մատնաչափը, և այդ մասը դիպչելով չոր խոտերին և թփուտներին՝ առաջացնում է մի շառաչող ձայն, որը պարզ կերպով լսվում է վեց ոտնաչափ հեռավորությունից։ Հենց որ այդ օձը հուզվում էր կամ հանկարծակիի գալիս, շարժում էր իր պոչը և տատանումները կատարվում էին վերին աստիճանի արագ։ Մինչև անգամ քանի դեռ նրա մարմինը պահում էր իր գրգռված վիճակը, պարզ նկատվում էր սովորություն դարձած այս շարժումը կատարելու տենդենց։ Այսպիսով այս Trigonocephalus-ն ունի որոշ կողմերով իժի կառուցվածք, շառաչող օձի սովորություններով. պետք է ասել, որ աղմուկն առաջանում է համեմատաբար ավելի պարզ միջոցներով։ Այս օձի դեմքն ունի սոսկալի և կատաղի արտահայտություն։ Նրա բիբը կազմված էր ուղղաձիգ ճեղքից, որը գտնվում է պիսակավոր, և պղնձագույն ծիածանի մեջ. ծնոտները հիմքում լայն էին, իսկ քիթը վերջանում էր դուրս ցցված եռանկյունային մասով։ Ես չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ ավելի զզվելի մի բան, քան այս սողունը. գուցե վամպիր չղջիկներն այդ բանում գերազանցեն սրանց։ Ամենայն հավանականությամբ այդ վանողական ազդեցությունը ծագում էր նրանից, որ նրա դեմքի մասերն այնպես էին դասավորված իրար նկատմամբ, որ որոշ կողմերով պրոպորցիոնալ էին մարդու դեմքի մասերի դասավորմանը, և դրանից ստացվում էր այդ սոսկալի տպավորությունը։

Երկակենցաղ սողուններից ես գտա միայն մի փոքրիկ դոդոշ (Phryiliscus nigricans), որը վերին աստիճանի ուշագրավ է իր գույնով։ Եթե մի րոպե երևակայենք, որ այդ կենդանին նախ թաթախված է ամենասև թանաքի մեջ և ապա չորանալուց հետո նրան թույլ է արված սողալ վերին աստիճանի պայծառ կինովարով (խրուկ) թարմ ներկված տախտակի վրա, այնպես որ նրա ոտքերի ներբանները և փորի որոշ մասեր ներկվեն կարմիր գույնով, կստացվի այդ կենդանու կերպարանքի լավ պատկերը։ Եթե մինչև այժմ այդ տեսակն անուն չունի, ապահովաբար նա պետք է անվանվի Diabolicus (սատանա), որովհետև նա Եվայի ականջին քարոզելու համար հարմար դոդոշ է։ Իր սովորություններով փոխանակ գիշերային լինելու, ինչպես մյուս գորտերն են, և մեկուսացած խոնավ աղոտ տեղերում ապրելու, նա ցերեկվա շոգին սողում է չոր ավազաթմբերի և հարթավայրերի վրա, որտեղ չի կարելի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Անպայման նա իրեն անհրաժեշտ խոնավությունն ստանում է ցողից, և այս ցողը հավանորեն կլանվում է նրա մորթու միջոցով, որովհետև հայտնի է, որ այս սողունները մաշկով ներծծումներ անելու մեծ կարողություն ունեն։ Մալդոնադոյում ես հանդիպեցի այս գորտերից մեկին, որն այնպես չոր վայրում էր գտնվում, ինչպես Բահիա Բլանկայում եղածները. այդ դրությունից ազատելու համար ես նրան տարա մի փոքրիկ լճակ։ Այս կենդանին ոչ միայն չէր կարողանում լողալ, այլ մինչև անգամ կխեղդվեր, եթե չօգնեի նրան։

Մողեսներից կային բազմաթիվ տեսակներ, բայց դրանցից միայն մեկը (Proctotretus multimaculatus) նշանավոր է իր սովորություններով։ Նա ապրում է ծովափին մոտիկ մերկ ավազի վրա և իր պիսակավոր գույնի շնորհիվ, որտեղ թխագույն թեփիկները բծավորված են սպիտակ, դեղնավուն-կարմիր և աղտոտ կապույտ գույնով, հազիվ թե տարբերվի իր շրջապատի գետնից։ Վախեցնելիս նա փորձում է նկատվելուց խույս տալ՝ մեռած ձևանալով, որի ժամանակ նա տարածում է իր ոտքերը, սեղմում մարմինը և փակում աչքերը։ Եթե շարունակում են նրան նեղել, նա մեծ արագությամբ թաղվում է թույլ ավազի մեջ։ Այս մողեսն իր տափակ մարմնի և կարճ սրունքների պատճառով արագ վազել չի կարող։

Այստեղ ես հիշատակելու եմ Հարավային Ամերիկայի այդ մասի կենդանիների ձմեռային քնին վերաբերող մի քանի դիտողություններ։ Առաջին անգամ Բահիա Մլանկա ժամանելիս (1832 թ. սեպտեմբերի 7) մեզ այնպես թվաց, թե այս ավազոտ և չոր երկրին հազիվ թե բնությունը շնորհած լինի որևէ կենդանի։ Բայց գետինը վարելիս կիսաթմրած վիճակում դուրս եկան մի քանի միջատներ, մեծ սարդեր և մողեսներ։ Սեպտեմբերի 15-ին սկսեցին երևալ մի քանի կենդանիներ, իսկ 18-ին (գիշերահավասարից երեք օր առաջ) ամեն ինչ ազդարարում էր գարնան սկսվելը։ Դաշտերը զարդարված էին վարդագույն թրթնջուկի, վայրի ոլոռի, էնոթերների և խորդենու ծաղիկներով, իսկ թռչուններն սկսել էին ձու ածել։ Բազմաթիվ Lamellicotnia և Heteromera միջատներ (վերջիններս աչքի էին ընկնում իրենց խորը քանդակված մարմնով) դանդաղորեն սողում էին այս ու այն կողմ, իսկ մողեսները, ավազային հողի այս մշտական բնակիչները, նետի պես սլանում էին ամեն ուղղությամբ։ Առաջին տասնմեկ օրում, որի ժամանակ բնությունը քնած վիճակում էր գտնվում, միջին բարեխառնությունը, որը չափվում էր «Բիգլ»-ի վրա յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, 51°[62] էր, իսկ կեսօրին հազիվ թե ջերմաստիճանը 55°-ից բարձր լիներ։ Հաջորդ տասնմեկ օրում, որի ընթացքում բոլոր կենդանի էակներն ավելի աշխուժանան, միջին բարեխառնությունը 58° էր, իսկ կեսօրներին՝ վաթսունի և յոթանասունի միջև։ Այսպիսով, միջին ջերմաստիճանի բարձրացումը 7-ով և կեսօրին ջերմաստիճանի մի փոքր ուժեղացումը բավական էր, որպեսզի բնության մեջ արթնացներ կյանքը։ Մոնտեվիդեոյում, որտեղից նոր էինք դուրս եկել, քսաներեք օրում՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 19-ը կատարված 276 չափումից ստացված միջին ջերմաստիճանը 58,4° էր, ամենատաք օրվա միջինը լինելով 60,5°, իսկ ամենացուրտ օրվանը՝ 46°։ Ջերմաստիճանի ամենացածր կետը 41,5°-ն էր, որը երբեմն կեսօրին բարձրանում էր 60°-ի կամ 70°-ի։ Այնուամենայնիվ այս բարձր ջերմաստիճանում գրեթե բոլոր բզեզները, սարդերի մի քանի սեռեր, խխունջներ և ցամաքային խեցիներ, գորտեր և մողեսներ թմրած վիճակում պառկած էին քարերի տակ։ Մինչդեռ Բահիա Բլանկայում, որը չորս աստիճան էլ հարավ է գտնվում, ուստի և ունի քիչ ավելի ցուրտ կլիմա, մենք տեսանք, որ այս նույն ջերմաստիճանը, որի մաքսիմումը այնքան էլ բարձր չէր լինում, բավական էր, որ արթնացներ կենդանի էակների բոլոր կարգերը։ Այդ ցույց է տալիս, թե ինչպես կենդանիներին քնից արթնացնելու. համար անհրաժեշտ խթանը ղեկավարվում է շրջանի սովորական կլիմայով և ոչ բացարձակ բարեխառնությունով։ Հայտնի է, որ արևադարձային շրջաններում կենդանիների քուն մտնելը, կամ ավելի ճիշտ՝ ամառային քունը որոշվում է ոչ թե ջերմաստիճանով, այլ խոնավության նվազման ժամանակներով։ Ռիո դե Ժանեյրոյի շրջակայքում ես սկզբում զարմանքով դիտում էի, թե ինչպես մի քանի փոսեր անձրևի ջրով լցվելուց մի քանի օր հետո նրանց մեջ հավաքվել էին բազմաթիվ լրիվ աճած խեցիներ և բզեզներ, որոնք այդ ժամանակ պետք է քնած լինեին։ Հումբոլտը պատմում է մի զարմանալի դեպք — մի անգամ հյուղակ են շինում այնպիսի մի վայրում, որտեղ չորացած տղմի մեջ թաղված է լինում մի փոքրիկ կոկորդիլոս։ Նա ավելացնում է, որ «հնդիկները հաճախ գտնում են բազմաթիվ բոաներ, որոնց նրանք անվանում են Uji կամ ջրային օձեր, միևնույն լեթարգիական վիճակում։ Նրանց վերակենդանացնելու համար պետք է նրանց գրգռել կամ ջրով թրջել»։

Ես հիշատակելու եմ նաև մի կենդանի ևս, մի զոոֆիտ (իմ կարծիքով՝ Virgularia Patagonica, ծսվափետրիկի մի տեսակը)։ Նա կազմված է բարակ, ուղիղ և մսոտ ցողունից՝ յուրաքանչյուր կողմի վրա ունենալով փոփոխակի շարքով պոլիպներ։ Այդ ցողունն ընգրկում է մի առաձգական քարային առանցք, որը լինում է ութ մատնաչափից մինչև երկու ոտնաչափ երկարության։ Ցողունի մի ծայրն ունի հատված ձև, իսկ մյուս ծայրը վերջանում է որդնաձև մսոտ հավելվածական մասով։ Քարոտ առանցքը, որը ցողունին ամրություն է տալիս, այս ծայրում վերածվում է մի սոսկ երակի՝ հատիկավոր նյութերով լցված։ Տեղատվությունների ժամանակ կարելի է տեսնել այս զոոֆիտներից հարյուրներ, որոնք խոզանի նման հատված ծայրերը մի քանի մատնաչափ վեր բռնած՝ ցցվում են ավազի տղմի մեջ։ Այդ ցցված ծայրերին դիպչելիս կամ նրանցից քաշելիս՝ նրանք հանկարծակի իրենց այնպիսի ուժով էին ներս քաշում, որ գրեթե ամբողջովին անհետանում էին տղմի մեջ։ Այս կատարելիս պետք է որ վերին աստիճանի առաձգական այդ առանցքը ներքևի ծայրում ծռվի, որտեղ նա բնականորեն քիչ կոր է, և ես կարծում եմ, որ զուտ այս առաձգականության շնորհիվ է, որ զոոֆիտը կարողանում է նորից բարձրանալ տղմի միջից։ Յուրաքանչյուր պոլիպ, որչափ էլ միացած լինի իր եղբայրների հետ, դարձյալ ունի իր առանձին բերանը, մարմինը և շոշափուկները։ Մի մեծ նմուշում այս պոլիպների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, սակայն մենք տեսնում ենք, որ նրանք բոլորը մի անգամից են շարժվում։ Ուրեմն նրանք ունեն նաև մի կենտրոնական առանցք, որը կապված է բարդ շրջանառություն ունեցող սիստեմի հետ, և ձվերն արտադրվում են բոլոր անհատներից անջատ մի օրգանում։[63] Գուցե մեկը հարցնի, թե ի՞նչ է անհատը։ Հաճախ, երբ կարդում ենք ծովային ճանապարհորդների տարօրինակ պատմությունները, շատ ենք ուզում իմանալ նրանց իսկությունը, և ես չեմ կասկածում, որ այս virgularia-ի սովորությունները պարզաբանում են այսպիսի պատմությունները։ Կապիտան Լանկաստերը 1601 թվին կատարած իր ծովային ճանապարհորդության մեջ[64] պատմում է, թե ինչպես Արևելյան Հնդկաստանի Սոմբրերո կղզու ավազոտ ափերին նա գտել է մի փոքրիկ ճյուղ, որն այնտեղ աճելիս է եղել ինչպես փոքրիկ ծառ։ «Այդ ծառը պոկելու փորձ կատարելիս,— ասում է նա, կուչ էր գալիս և անցնում գետնի տակ և մինչև ամուր չպահեինք նրան, նա աչքից կորչում էր։ Պոկելուց հետո պարզվում է, որ նրա արմատը կազմում է մի մեծ որդ, և որչափ ծառը մեծանում է, այնքան որդը փոքրանում է. և երբ հենց որ որդն ամբողջովին փոխվում է ծառի, արմատներ է թողնում դեպի գետին և այսպիսով դառնում մի մեծ բան։ Այս ձևափոխությունն իմ ամբողջ ճանապարհորդության մեջ տեսած ամենազարմանալի հրաշքներից մեկն էր։ Այս ծառը փոքր ժամանակ պոկելիս, կեղևը և տերևները հեռացնելիս և չորացնելիս դառնում է մի կարծր քար, որը շատ նման է սպիտակ կորալի, այսպիսով այս որդը երկու անգամ փոխում է իր բնույթը։ Սրանցից շատ նմուշներ մենք հավաքեցինք և բերինք տուն»։

Իմ Բահիա Բլանկա մնալու ժամանակամիջոցին, երբ սպասում էի «Բիգլ»-ին, այդ շրջանը գտնվում էր մշտական հուզված վիճակում, որն առաջանում էր գեներալ Ռոսասի և վայրենի հնդիկների խմբերի մեջ տեղի ունեցող պատերազմների և հաղթությունների մասին եղած տարաձայնություններից։ Մի օր լուր տարածվեց, որ Բուենոս Այրես գիծը կազմող պոստաներից մեկում գտնվող մի փոքր խումբ գտնվել է մինչև վերջին մարդն սպանված։ Մյուս օրը Կոլորադոյից այդ վայրը ժամանեցին երեք հարյուր մարդ, որոնք գտնվում էին հրամանատար Միրանդայի ղեկավարության ներքո։ Այս խմբի մեծ մասը կազմում էին հնդիկները (mansos, այսինքն ընտանի), որոնք պատկանում էին կասիկ Բերնանցիոյի ցեղին։ Նրանք գիշերն անցկացրին այստեղ, և հնարավոր չէր պատկերացնել ավելի անզուսպ և վայրենի մի բան, քան նրանց բացօթյա բանակատեղի տեսարանը։ Մի քանիսը խմեցին մինչև կատարելապես հարբելը, մյուսները կուլ էին տալիս ընթրիքի համար մորթված անասունների հոսող արյունը և ապա խմելուց հիվանդանալով՝ նորից ետ էին տալիս իրենց խմածը և թավալվում ապականության և թանձրացած արյան մեջ,


Nam simul expletus dapibus, vinoque sepultus
Cerviсen inflexam posuit, jacuitque per antrum
Immensus, saniem eructans, ac frusta cruenta
Per somnum commixta mero.

Առավոտյան նրանք մեկնեցին դեպի սպանության վայրը՝ հրաման ստանալով հետևելու „rastro”-յին կամ հետքերին, եթե նույնիսկ այդ հետքերը շարունակվեն մինչև Չիլի։ Այնուհետև լսեցինք, որ վայրի հնդիկները փախել են մեծ պամպասները, և մի շարք պատճառներով նրանց հետքը կորել էր։ Մի ակնարկ այս ռաստրոյի (հետքերի) վրա բավական է, որպեսզի այս մարդկանց համար պարզվի մի ամբողջ պատմություն։ Ասենք՝ թե սրանք քննում են հազար ձիու հետք, նրանք շուտով կգտնենք թե այդ ձիերից քանիսն են հեծած, նկատի ունենալով քառասմբակ գնացող ձիերի թիվը, հետքերի խորությունից նրանք իմանում են, թե քանի բեռնավորված ձիեր կան։ Քայլերի անկանոնությունից գուշակում են հոգնածների թիվը, կերակուրը եփելու, պատրաստելու եղանակից՝ հետապնդվողների շտապողականությունը, հետքերի ընդհանուր տեսքից՝ նրանց այդտեղից անցնելու ժամանակը։ Նրանց համար տասն օրվա կամ երկու շաբաթվա հետքը բոլորովին թարմ է համարվում և կարելի է հետապնդել։ Մենք լսեցինք, որ Միրանդան Սիերա Վենտանայի արևմտյան ծայրից դուրս գալով՝ ուղիղ գծով հասել էր Չոլեչել կղզին, որը գտնվում է Ռիո Նեգրոյից յոթանասուն փարսախ վերև։ Այս հեռավորությունը կազմում է երկու հարյուրից երեք հարյուր մղոն և անցնում է այնպիսի վայրերով, որ բոլորովին անծանոթ է։ Արդյոք աշխարհում մի այլ տեղ գոյություն ունի՞ զինվորների այսպիսի անկախ խումբ։ Արևն ունենալով որպես առաջնորդ, մատակ ձիերի միսը՝ որպես սնունդ, թամբաշորը՝ որպես անկողին, և քանի դեռ գտնում են քիչ ջուր, այս մարդիկ կգնան մինչև աշխարհի վերջը։

Մի քանի օրից հետո տեսա այս բանդիտանման զինվորների մի այլ խումբ, որոնք արշավում էին փոքր սալինաների (աղային լիճ) շուրջը գտնվող հնդիկների մի ցեղի վրա։ Նրանց մատնել էր գերի վերցված մի կասիկ։ Այն սպանացին, որը բերել էր այս արշավախմբի հրամանները, մի շատ ինտելիգենտ մարդ էր։ Նա ինձ պատմեց վերջին կռվի մասին, որտեղ եղել էր և ինքը։ Մի քանի գերի վերցրած հնդիկներ որոշ տեղեկություններ են տալիս Կոլորադոյից հյուսիս ապրող մի խումբ հնդիկների մասին. ուղարկում են երկու հարյուր զինվոր։ Այս զինվորները հնդիկներին հայտնաբերում են նրանց ձիերի սմբակներից առաջացած փոշու ամպի միջոցով. այդ պահին հնդիկները գտնվելիս են լինում ճանապարհորդության մեջ։ Այդ շրջանն ամայի էր և լեռնոտ, և պետք է որ նա գտնվեր խորքերում, որովհետև այնտեղից երևացել են Կորդիլյերները։ Հնդիկները, մարդ, կին և երեխա, բոլորը միասին կազմել են թվով հարյուր տասը մարդ, և նրանք բոլորն էլ գերի են բռնվում կամ սպանվում, որովհետև զինվորները սրի են քաշում բոլորին։ Հնդիկները այժմ այնպես են սարսափահար եղել, որ ոչ մի միացյալ դիմադրություն չեն ցույց տալիս, յուրաքանչյուրն աշխատում է իր գլուխն ազատել փախչելով, լքելով մինչև անգամ իր կնոջը և երեխաներին, բայց երբ նրանց հետևից հասնում են, վայրի կենդանիների նման նրանք կռվում են որևէ թվի դեմ մինչև վերջին վայրկյանը։ Նա պատմում էր, որ մի մեռնող հնդիկ իր ատամներով բռնած է լինում իր հակառակորդի բութ մատը. նրա աչքը հանում են, բայց նա դեռ մատը բաց չի թողնում։ Մի այլ հնդիկ, որը վիրավորված է լինում և մեռած է ձևանում, պատրաստ է պահում դանակը մի մահացու հարված ևս տալու համար։ Ինձ պատմողն այնուհետև ավելացրեց, որ երբ նա հետապնդելիս է լինում մի հնդիկի, հնդիկը գթություն է աղերսում, միաժամանակ ծածուկ արձակում մեջքից բոլասը, նպատակ ունենալով պտտեցնել այն իր գլխավերևը և խփել իր հալածողին։ «Այնուամենայնիվ ես իմ սրով գետին գլորեցի նրան և ցած իջնելով ձիուց՝ նրա վիզը կտրեցի իմ դանակով»։ Այս մի վերին աստիճանի մռայլ պատկեր է, բայց որչափ ավելի ցնցող է այն անառարկելի փաստը, որ քսան տարեկանից վեր տեսք ունեցող բոլոր կանանց սպանացիները կոտորում են շատ սառնարյուն կերպով։ Երբ ես բացագանչեցի, որ այս վերին աստիճանի վայրագ, ոչ մարդկային գործ է, նա պատասխանեց. «Ինչո՞ւ, ի՞նչ կարելի է անել, չէ որ նրանք այնքա՜ն արագ են բազմանում»։

Այստեղ ամեն ոք լրիվ համոզված է, որ այս ամենաարդարացի պատերազմն է, որովհետև նա ուղղված է բարբարոսների դեմ։ Ո՞վ կարող էր հավատալ այս դարում, որ այսպիսի գազանություններ կարող էին տեղի ունենալ քրիստոնյա քաղաքակիրթ երկրում։ Սպանացիները հնդիկների երեխաներին չեն սպանում, գերադասում են նրանց վաճառել սպիտակներին որպես ծառաներ, այսինքն որպես ստրուկներ։

Կռվում չորս հնդիկ փախչում են միասին։ Նրանց հետապնդում են, մեկին սպանում, իսկ մյուս երեքին բոնում կենդանի։ Պարզվում է, որ սրանք ընդհանուր պաշտպանության նպատակի համար Կորդիլյերների մոտ հավաքված մեծ թվով հնդիկների պատգամավորներ են։ Այն ցեղը, որի մոտ ուղարկված էին այս հնդիկները, հավաքվել էր մի մեծ խորհրդակցության. մատակ ձիերի մսից կազմված խնջույքը պատրաստ է լինում, և պատրաստվում են պարի։ Պատգամավորներն առավոտյան պետք է վերադառնային Կորդիլյերները։ Սրանք գեղեցիկ տղամարդիկ են լինում, շատ գեղեցիկ, ունենալով ավելի քան վեց ոտնաչափ հասակ, և բոլորն էլ հազիվ երեսուն տարեկան։ Իհարկե, կենդանի մնացած երեք մարդն ունեին շատ արժեքավոր տեղեկսւթյուններ, և այդ գաղտնիքները նրանցից կորզելու համար նրանց շարում են մի գծի վրա։ Առաջին երկուսը հարցաքննվելիս պատասխանում են՝ „No sé” (չգիտեմ) և մեկը մյուսի հետևից գնդակահարվում։ Երրորդը նույնպես ասում է „No sé”, ավելացնելով՝ «Կրակեցե՛ք, ես տղամարդ եմ և կարող եմ մեռնել»։ Նրանք չուզեցին ասել և ոչ մի բառ, որը կարող էր վնասել իրենց երկրի ընդհանուր, միացյալ գործին։ Վերևում հիշատակված կասիկի վերաբերմունքը բոլորովին տարբեր էր. նա իր կյանքը փրկեց՝ մտադրված պատերազմի ծրագիրը և Անդերում իրար միանալու վայրը հայտնելով։ Կարծում էին, որ այնտեղ արդեն հավաքվել են վեց կամ յոթ հարյուր հնդիկ և ամառը նրանց թիվը կարող էր կրկնապատկվել։ Հնդիկները պետք է nր դեսպաններ ուղարկած լինեին Բահիա Բլանկայի մոտ գտնվող փոքր սալինաների ցեղերի մոտ, որոնց, ինչպես ասացի վերևում, մատնել էր այս նույն կասիկը։ Այսպիսով հաղորդակցությունը հնդիկների միջև տարածվում էր Կորդիլյերներից մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։

Գեներալ Ռոսասի ծրագիրն է կոտորել բոլոր թափառաշրջիկներին, իսկ մնացածներին քշելով մի ընդհանուր վայր՝ ամառը Չիլիի օգնությամբ նրանց բոլորի վրա կազմակերպել մի ընդհանուր հարձակում։ Այս գործողությունը կրկնվելու է հաջորդ երեք տարիներում։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարձակման ժամանակն ընտրված է ամառը սոսկ այն պատճառով, որ այդ հարթավայրերն ամառն անջուր են լինում, և հնդիկները կարող են ճանապարհորդել որոշ ուղղություններով միայն։ Հնդիկների փախուստը Ռիո Նեգրոյից հարավ, որտեղ շնորհիվ այդ երկրի ընդարձակության նրանք կարող են ապահով լինել, խափանվում է տեհուելչեսների հետ կապված մի դաշնադրությամբ, որի համաձայն գետից հարավ անցնող յուրաքանչյուր հնդիկի ոչնչացման համար Ռոսասը վճարում է որոշ գումար, իսկ եթե նրանք չկատարեն այս պարտավորությունները, իրենք ևս կենթարկվեն բնաջնջման։ Պատերազմը շատ ուժեղ է գլխավորապես Կորդիլյերներին մոտիկ գտնվող հնդիկների դեմ, որովհետև արևելյան կողմում հնդիկ ցեղերից շատերը Ռոսասի հետ միասին կռվում են մյուս հնդիկների դեմ։ Այնուամենայնիվ այս գեներալը, լորդ Չեսթերֆիլդի նման մտածելով, որ այսօրվա իր բարեկամները վաղը, կարող են իր թշնամիները լինել, նրանց միշտ կռվի առաջին շարքերն է ուղարկում՝ նպատակ ունենալով այսպիսով նվազեցնել նրանց թիվը։ Հարավային Ամերիկայից մեկնելուց հետո մենք լսեցինք, որ հնդիկների բնաջնջման այս պատերազմն ամբողջովին ձախողել է։

Այդ կռվում գերի վերցրած աղջիկների մեջ կային երկու շատ գեղեցիկ սպաուհի, որոնք փոքր ժամանակ տարվել էին հնդիկների կողմից այժմ խոսում էին միայն հնդիկների լեզվով։ Նրանց ցուցմունքներից երևում էր, որ նրանք պետք է եկած լինեին Սալտայից,— մի տարածություն, որն ուղիղ գծով կլինի մոտ հազար մղոն։ Այս փաստը ցույց է տալիս, թե ի՜նչպիսի, ընդարձակ տարածության վրա են թափառում հնդիկները։ Չնայած այդ տերիտորիայի ընդարձակության, ես կարծում եմ, որ կես դար հետո Ռիո Նեգրոյից հյուսիս ոչ մի հնդիկ չի մնա։ Պատերազմն այնպես արյունոտ է, որ երկար շարունակվել չի կարող։ Քրիստոնյաները չեն խնայում և ոչ մի հնդիկի, նույն բանը կատարվում է և հնդիկների կողմից։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպես հնդիկներն անընդհատ տեղի են տվել սպանացի նվաճողների առջև։ Շիրդելն[65] ասում է, որ 1535 թվին Բուենոս Այրհսի հիմնադրման ժամանակ այդ շրջանում կային երկու կամ երեք հազար բնակիչ ունեցող գյուղեր։ Մինչև անգամ Ֆալկոնեըի ժամանակ (1750) հնդիկներն արշավանքներ էին կատարում մինչև Լուքսան, Արեկո և Արեցիֆե, իսկ այժմ նրանք քշված են Սալադոյից էլ այն կողմը։ Ոչ միայն ոչնչացել են ամբողջ ցեղեր, այլ մնացածներն է՛լ ավելի են բարբարոսացել, փոխանակ գյուղերում ապրելու և ձկնորսությամբ ու որսորդությամբ զբաղվելու, նրանք այժմ թափառում են բաց դաշտերում՝ չունենալով ոչ տուն և ոչ էլ որոշակի զբաղմունք։ Ես լսեցի նաև մի շարք մանրամասնություններ մի կռվի մ ասին, որը տեղի էր ունեցել հիշատակված կռվից մի քանի շաբաթ առաջ Չոլեչելում։ Այս տեղը վերին աստիճանի կարևոր մի կայան է, որովհետև այստեղից անցնում են ձիերը (Ռիո Նեգրո գետով), հետևաբար և որոշ ժամանակ նա բանակի մի դիվիզիայի շտաբն էր հանդիսանում։ Երբ առաջին անգամ զինվորական խմբերը երևում են այստեղ, նրանք տեղում գտնում են հնդիկների մի ցեղ, որոնցից սպանում են քսան-երեսուն մարդ։ Ցեղի առաջնորդը՝ կասիկն այնպիսի ճարպկությամբ էր փախել, որ զարմացրել էր բոլորին։ Առաջնորդ հնդիկները սովորաբար ունենում են երկու ընտրված ձի, որոնց նրանք միշտ պահում են պատրաստ վիճակում՝ խիստ անհրաժեշտ պարագայի համար։ Սրանցից մեկին — մի ծերացած սպիտակ ձի — հեծնում է կասիկը՝ իր հետ վերցնելով իր փոքրիկ որդուն։ Ձին ոչ թամբ է ունենում, ոչ սանձ։ Գնդակներից ապահով լինելու համար այդ հնդիկը ձին հեծնում է իր ազգին հատուկ ձևով, այն է՝ մի ձեռքով փաթաթվում է ձիու վզին և մի ոտն էլ դնում կռնակին։ Այսպես կախված մի կողմով նա սկսում է շոյել ձիու գլուխը և խոսել նրա ականջին։ Նրան հալածողների գործադրած բոլոր ջանքերը և միջոցները, ինչպես և հրամանատարի երեք անգամ ձի փոխելն իզուր են անցնում։ Ծեր հնդիկ հայրը և իր որդին փախչում են և ազատվում։ Ւ՜նչպիսի գեղեցիկ պատկեր է ստացվում մարդու մտքում — ծեր մարդու և իր փոքրիկ որդու բրոնզանման կերպարանքը, հեծած, Մազեպայի նման, սպիտակ ձիու վրա, հետևում թողնելով իրեն հալածողների խմբերը։

Մի օր ես տեսա մի զինվոր, որը կայծքարի կտորով կրակ էր առաջացնում. ես անմիջապես նկատեցի, որ այդ կայծքարը եղել է նետի գլխի մի մասը։ Նա ինձ ասաց, որ այդ քարը գտնվել է Չոլեչել կղզու շրջակայքում, և այնտեղ դրանից շատ կա։ Նա ուներ երկուսից-երեք մատնաչափ երկարություն, երկու անգամ ավելի մեծ, քան այժմ Հրո Երկրում գործածվող կայծքարերն են։ Նա պատրաստված էր անթափանց, կաթնագույն քարից, բայց նրա ծայրը և կարթերը դիտմամբ կոտրել էին։ Լավ հայտնի է, որ պամպասների հնդիկներից ոչ ոք նետ ու աղեղ չի գործածում, իմ կարծիքով միայն բացառություն է կազմում Բանդա Օրիենտալում գտնվող մի փոքրիկ ցեղ, բայց սրանք պամպասների հնդիկներից չափազանց հեռու են ու բաժանված և շատ մոտիկ են այն ցեղերին, որոնք ապրում են անտառներում և տարածություններն անցնում են ոտքով։ Ուստի պետք է եզրակացնել, որ այս նետի գլուխները հին ժամանակներում[66] հնդիկների գործածած զենքերի մնացորդներն են, որոնք գոյություն են ունեցել նախքան Հարավային Ամերիկա ձի ներմուծելը, որը նրանց սովորությունների մեջ մեծ փոփոխություններ առաջացրեց։



  1. Այս բանում ես հիմնվում եմ Դր. Է. Դիֆենբախի հեղինակության վրա՝ այդ տվյալները վերցնելով այս «Օրագրության» առաջին հրատարակության գերմանական թարգմանությունից։
  2. 1808—1814 թվականներին Նապոլեոնի վարած պատերազմները անգլիացիների, սպանացիների և պորտուգալացիների դեմ՝ Պիրենյան թերակղզում։ Ծ. Թ.
  3. Կանաչ հրվանդանի կղզիները հայտնաբերվել են 1449 թվականին։ Մի եպիսկոպոսի տապանաքարի վրա փորագրված էր 1571 թվականը, իսկ ձեռքից և նիզակից կազմված մի զինանշանի վրա կար 1497 թիվը։
  4. Շիլինգ — անգլիական դրամ, որը հավասար է մոտ 50 կոպեկի։ Ծ. Թ.
  5. Օգտվելով իմ այս առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մեծ ազնվության համար, որով այս հռչակավոր բնագետը քննել է իմ նմուշներից շատերը։ Այս փոշու անկման մասին մի լրիվ զեկուցում ուղարկել եմ Գեոլոգիական ընկերությանը (հունիս, 1845)։
  6. Տես „Encyclop. of Anat. and Physiol.”, Cephalopoda հոդվածը։
  7. Personal Narrative, vol. V, pt. I, p. 18.
  8. M. Montagne, „Comptes rendus” etc. Juillet 1844, և Annales des Sciences nat., Dec. 1844.
  9. Մր. Լեսոնը («Voyage de la Coquille», tome 1, p. 235) հիշատակում է Լիմայի կարմիր ջրերը, որոնք, ըստ երևույթին, առաջանում են միևնույն պատճառներից։ Հայտնի բնագետ Պերոնը «Voyage aŭ terres Australes»-ում հիշատակում է ոչ պակաս քան տասներկու ճանապարհորդների, որոնք ունեն ծովի ջրի գունավորման մասին ակնարկություններ (vol. II, p. 239)։ Պերոնի տված տեղեկություններին կարելի է ավելացնել՝ Հումբոլտի „Personal Narrative”, vol. VI, p. 804. Ֆլինդերսի «Voyage», vol. I, p. 92. Լաբիլարդիերի vol. I, p. 287. Ուլոտյի „Voyage”. „Voyage of the Astrolabe and of the Coquille". կապիտան Կինգի „Survey of Australia” և այլն։
  10. Գրքում տրված ջերմաստիճաններն ըստ Ֆարենհայտի են։ Ծ. Թ.
  11. Վենգա պորտուգալերեն նշանակում է պանդոկ։
  12. Մանիսկայի ալյուր։ Ծ. Թ.
  13. Annales des Sciences Naturelles, 1833.
  14. Ես այս տեսակները նկարագրել և անվանակարգել եմ „Annals of Natural History”-ում, հատոր XIV, էջ 241։
  15. Մեկ մատնածափը մոտավորապես երկու և կես (2,46) սանտիմետր է։ Ծ. Թ.
  16. Ես մեծապես պարտավորված եմ զգում դեպի մր. Ուոթըրհաուզը, որը բարեսրտաբար անվանելով այս և մի շարք ուրիշ միջատներ՝ ինձ այսպիսի արժեքավոր օգնություն հասցրեց։
  17. Կիրբի „Entomology”, հատ. II, էջ 317։
  18. Մր. Դըբըլդեյը վերջին ժամանակները նկարագրել է (Entomological Society, March 3-rd, 1845) այս թիթեռնիկի թևերի մի առանձին կառուցվածքը, որը թվում է թե առաջացնում է այդ ձայնը։ Նա ասում է. «Այդ թիթեռնիկը, նշանավոր է նրանով, որ իր առջևի թևերի հիմքում, կողային և ենթակողային նյարդերի միջև ունի մի տեսակ թմբուկ։ Բացի այդ, այս երկու նյարդերը ներսում ունեն մի առանձին պտուտականման ստոծանի կամ անոթ»։ Լանգսդորֆի ճանապարհորդությունների մեջ (1803—1807 թ., էջ 4) ես կարդացել եմ, որ Բրազիլիայի ափերին, Սեն-Կատարինե կղզու վրա կա մի թիթեռնիկ, որը կոչվում է Februa Hoffmanseggi. երբ թռչում է, առաջացնում է մի շառաչող աղմուկ։
  19. Որպես հասարակ օրինակ կարող եմ հիշատակել մի օրվա կոլեկցիան (հունիս 23), երբ ես հատկապես չէի զբաղված նրանցով։ Այդ օրը ես այդ կարգից բռնեցի վաթսունութ տեսակ, որոնցից միայն երկուսն էին մսակեր բզեզ (Carabidae), չորսը՝ Brachelytera (կարճապատյան միջատ), տասնհինգը՝ Rhyncophora և տասնչորսը՝ Chrysomelidae։ Իմ տուն բերած սարդազգիներից (Arachnidae) երեսունյոթ տեսակները բավական են ապացուցելու, որ ես այնքան շատ ուշադրություն չէի դարձնում ընդհանրապես նախընտրելի Coleoptera կարգին։
  20. Այս նկարագրությունների ձեռագրերը, որ գրել է մր. Աբոտը Ջորջիայում կատարած դիտողություններից, գտնվում են Բրիտանական թանգարանում. տես մր. Ա. Ուայտի հոդվածը „Annals of Natural History”, vol. VII, p. 472. Լեյտ Հուտտոնը նկարագրել է Հնդկաստանում գտնվող և միևնույն սովորություններն ունեցող մի Sphex („Journal of the Asiatic Society”, vol. I. p. 555)։
  21. Դոն Ֆելիքս Ազարան vol. I, p. 175) հիշատակելով մի թաղանթաթև միջատ, հավանորեն միևնույն սեռի, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես այդ միջատը երկար կանաչ խոտերի միջից ուղիղ գծով քաշում էր մի մեռած սարդ դեպի իր բունը, որը գտնվում էր հարյուրվաթսուներեք քայլ հեռավորության վրա։ Նա ավելացնում է, որ այդ պիծակն իր ճանապարհը գտնելու համար երբեմն կատարում էր „demi-torrs d’environ trois palmes” (մոտավորապես մեկ ոտնաչափի կիսաշրջան)։
  22. Ազարայի ճանապարհորդությունը, հատ. I, էջ 213։
  23. Մի նավային մղոնը հավասար է 1,8 կիլոմետրի։ Ծ. Թ.
  24. Hearne, „Journey”, p. 383.
  25. Maclaren, հոդված „America” Encyclop. Britannica-ում։
  26. Ազարան ասում է „Le crois que la quantité annuelle des pluies est dans toutes ces contrées, plus considerable qu’en Espagne։ (Ես կարծում եմ, որ մթնոլորտային տեղումների տարեկան այս քանակն այս երկրում ավելի է, քան Սպանիայում). Vol. I, p. 36.
  27. Հարավային Ամերիկայում բոլորը միասին հավաքեցի մկների քսանյոթ տեսակ, իսկ, ըստ Ազարայի և այլ հեղինակների վկայությունների՝ պետք է որ դարձյալ տասներեք տեսակ լինի։ Իմ հավաքած մկները նկարագրվել և անվանվել են զոոլոգիական ընկերության հավաքույթներում՝ մր. Ուոթըրհաուզի կողմից։ Օգտագործելով այս հարմար առիթը, արտահայտելու եմ իմ ջերմագին շնորհակալությունները մր. Ուոթըրհաուզին և ընկերության մյուս անդամներին՝ բոլոր խնդիրներում ցույց տված իրենց բարի և ազնիվ օգնության համար։
  28. Իմ հերձած մի կապիբարայի ստամոքսում և տասներկումատնյա աղիքում գտա մեծ քանակությամբ նոսր դեղնագույն հեղուկ, որի մեջ հազիվ թե նկատվեր մի որևէ թել։ Մր. Օուենն ասում էր որ որկորի մեծ մասն այնպես է կառուցված, որ ոչ մի կոշտ բան չի կարող վար գնալ։ Նրա լայն ատամները և ուժեղ ծնոտն այնպես են հարմարեցված, որ շատ լավ կարող են մանրել և խյուս դարձնել իրենց սնունդ կազմող ջրային բույսերը։
  29. Ռիո Նեգրոյում (Հյուսիսային Պատագոնիա) կա մի կենդանի, որն ունի նույն սովորությունները և հավանորեն շատ մոտիկ է այս կենդանուն։ Ես նրան բոլորովին չեմ տեսել. նրա ձայնը Մալդոնադոյի տեսակից տարբերվում է նրանով, որ նա երեք-չորս անգամ կրկնելու փոխարեն կրկնում է երկու, անգամ, և ավելի սլարղ է ու հնչուն։ Երբ սրա ձայնը լսվում է որոշ հեռավորությունից, այնքան նման է կացնով մի փոքր ծառ կտրելու ձայնին, օր երբեմն ինձ կասկածի տեղիք է տվել, և կացնի ձայնը վերագրել եմ սրան։
  30. „Philosoph. Zoolog.”, tome I, p. 242.
  31. „Magazine of Zoology and Botany”, vol. I, p. 217.
  32. Կարդացված Փարիզի Գիտությունների Ակադեմիայում. „L’Institut”, 1834, p. 418.
  33. „Geological Transactions”, vol. II, p. 528։ „Philosophical Transactions”-ում (1790, p. 294) դր. Պրիստլին նկարագրել է մի քանի թերի սիլիցիումային խողովակներ և կվարցի հալված մի խիճ, որոնք գտել է մի ծառի տակ գետինը փորելիս, որտեղ կայծակից մեռել էր մի մարդ։
  34. Annales de Chimic et de Physique, tome XXXVII, p. 319.
  35. Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։* Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։
  36. Կորալը բարձր և ուժեղ ցցերով շրջապատված մի փակ տարածություն է։ Յուրաքանչյուր էստանսիա կամ ֆերմա իրեն կից ունի այսպիսի մի տեղ։
  37. Հնդկական հյուղակները կոչվում են տոլդոներ։
  38. Report of the Agricult. chem. Assoc. „Agricult. Gazette”-ում, 1845, p. 93.
  39. „Linnean Trans.”, vol. XI, p. 205. Նշանակալից է այն, թե ինչպես աղի լճերի հետ կապված բոլոր պայմանները Սիբիրում և Պատագոնիայում միևնույնն են։ Սիբիրը Պատագոնիայի նման ըստ երևույթին երկրաբանական վերջին ժամանակներն է դուրս եկել ծովի ջրի տակից։ Երկու երկրում էլ աղի լճերը գրավում են հարթավայրի ծանծաղ փոսերը, երկուսումն էլ եզրերի տիղմը սև է և գարշահոտ։ Սովորական աղի կեղևի տակ կան նատրիումի կամ մագնեզիումի ոչ կատարելապես բյուրեղացած սուլֆատներ, և երկուսումն էլ տղմոտ ավազի մեջ խառը լինում են գիպսի ոսպնյակներ։ Սիբիրի աղային լճերում բնակվում են փոքր խեցային կենդանիներ, որտեղ նույնպես հաճախակի այցելում են ֆլամինգոներ („Edin. New philos. Jour.”, Jan. 1830)։ Որովհետև այս երկու հանգամանքները, որոնք, ըստ երևույթին, չնչին բաներ են երևում, պատահում են երկու իրարից հեռու երկրամասերում, ուստի մենք կարող ենք վստահ ասել, որ սրանք ընդհանուր պատճառների ան հրաժեշտ արդյունքներն են.— Տես Pallas’s „Travels”, 1793—1794, p. 129—134։
  40. Անգլիական ֆունտը 453 գրամ է։ Ծ. Թ.
  41. Ճահճուտ տեղեր, որտեղ որոշ աղեր, օրինակ՝ սալպետրը, չոր եղանակին պնդանում և կեղև են կազմում։ Ծ. Թ.
  42. Մեկ փարսախը մոտ 4 կիլոմետր է։ Ծ. Թ.
  43. Մեծ հաճույքով և ամենաանկեղծ բառերով արտահայտում եմ իմ երախտապարտությունը Բուենոս Այրեսի կառավարությանը՝ իր պարտավորիչ վերաբերմունքի համար, որով տվեց ինձ անցագիր երկրի բոլոր մասերի համար՝ որպես «Բիգլ»-ի բնագետի։
  44. Այս նախագուշակումը դժբախտաբար ամբողջովին սխալ դուրս եկավ։ 1845 թիվ։
  45. Սպանացիները այսպիսի տեղերն անվանում են սալիտրալներ. այդ անունը՝ դրանց համար ճիշտ չէ։ Նրանք այս նյութը շփոթում են սալպետրի հետ։
  46. Voyage dans I’Amèrique Mérid., par M. A. d’Orbigny. Part. Hist., tome. I, p 664.
  47. Մի թռչուն, որն իր բունը գինում է հնոցի նման։ Ծ. Թ.
  48. „Principles of Geotogy”, vol. IV, p. 40.
  49. Այս տեսությունն առաջին անգամ արծարծվել է „Zoology of the Voyage of the Beagle”-ում և այնուհետև պրոֆեսոր Օուենի „Memoir on Mylodon robustus”-ում։
  50. „Travels in the Interior of South Africa”, vol. II, p. 207.
  51. Սպանված փղի քաշը (մարմնի մի մասն է կշռված) հաշվում են հինգ և կես տոնն։ Ինձ ասում էին, որ էգ փիղը կշռում է մեկ տոնն պակաս. այսպիսով, լրիվ աճած փղի միջինը կարող ենք ընդունել հինգ տոնն։ Աըրեյի Գարդընսում (Կենդանաբանական այգի) ինձ ասում էին, որ Անգլիա ուղարկված մի գետաձի, որը կտորների էր բաժանված, կշռել է երեք և կես տոնն. մենք կընդունենք երեք։ Հիմնվելով այս թվերի վրա՝ հինգ ռնգեղջյուրներից յուրաքանչյուրին կարող ենք տալ երեք և կես տոնն կշիռ. ընձուղտին թերևս կարելի է տալ մեկ տոնն, քաֆիրական ցուլին, ինչպես և որմզդական եղջերուին՝ կեսական տոնն յուրաքանչյուրին (մի մեծ եզ կշռում է 1200-ից 1500 ֆունտ)։ Այս տասն ամենամեծ խոտակեր կենդանիների, որոնք ապրում են Հարավային Աֆրիկայում, կշռի միջինը կլինի 2,7 տոնն յուրաքանչյուրինը։ Հարավային Ամերիկայում, եթե երկու տապիրներին միասին հաշվելու լինենք 1200 ֆունտ, գուանակոյինը և վիգոնինը 550, երեք եղջերուներինը՝ 500, ջրախոզինը, պեկարինը և մի կապկինը միջին հաշվով ընդունելով 300 — կստանանք միջինը 250 ֆունտ, որն, իմ կարծիքով, դեռ մեծացրած է։ Այսպիսով երկու երկրների տասն ամենամեծ կենդանիների հարաբերությունը կլինի 6048-ը 250-ի, կամ 24-ը 1-ի։
  52. Ենթադրենք, որ հետագայում Գրենլանդիայում բրածո վիճակում գտնվի մի կետի կմախք, երբ ոչ մի կետազգի գոյություն չունենա։ Ի՞նչ բնագետ կարող է համարձակվել ենթադրելու, որ այդպիսի մի հսկայական մնացորդ ունեցող կենդանին ապրել է փոքրիկ խեցիներով և մոլուսկներով, որոնք ապրում են ծայրագույն հյուսիսի սառչող ծովերում։
  53. Տես դոկտոր Ռիչարդսընի „Zoological Remarks to Capt. Back’s Expedition” աշխատությունը։ Նա ասում է, որ «56° լայնությունից հյուսիս ենթահողն ամբողջ տարին սառած է. ափերին սառցի հալումը երեք ոտնաչափից խորը չի թափանցում, իսկ Արջի չճում (64° լայնություն) հազիվ է հասնում քսան մատնաչափի։ Սառած ենթաշերտը չի ոչնչացնում բուսականությունը, որովհետև նույն գետնի վրա, ափից որոշ չափով հեռու, անտառներ են աճում»։
  54. Տես Հումբոլտի „Fragments Asiatiques”, էջ 386. Բարտոնի „Geography of Plants” և Մալտե Բրյունին։ Վերջին աշխատության մեջ ասված է, որ Սիբիրում ծառերի աճման սահմանը կարելի տանել 70° զուգահեռականով։
  55. Sturt’s „Travels”, vol. II, p. 74.
  56. Մի գուաչո ինձ հավատացնում էր, որ ինքը մի անգամ տեսել է ձյան չափ սպիտակ ջայլամ, այն է՝ ալբինո փոփոխակը, օրը եղել է վերին աստիճանի գեղեցիկ թռչուն։
  57. Burchell’s „Travels”, vol. I, p. 280.
  58. Azara, vol. IV, p. 173.
  59. Սակայն Լիխտենշտայնն ասում է („Travels”, vol. II, p. 25), որ էգերն սկսում նստել տասը կամ տասներկու, ձու ածելուց հետո, և շարունակում են ածելը, հավանորեն այլ բներում։ Ինձ թվում է, թե այս շատ անհավանական է։ Նա պնդում է, որ թխսելու ժամանակ միանում են չոքս կամ հինգ էգ ջայլամ և մեկ արու, որը նստում է միայն գիշերը։
  60. Ռիո Նեգրոյում եղած ժամանակ մեզ պատմում էին այս բնագետի անխոնջ աշխատանքի մասին։ Մր. Ալսիդ Դորբինին 1825-ից 1883 թվերի ընթացքում ճանապարհորդել է Հարավային Ամերիկայի մի քանի մեծ երկրները և կազմել է մի կոլեկցիա և այժմ հրատարակում է իր արդյունքներն այնպիսի հոյակապ ծավալով, որ նրան դնում է Ամերիկայում ճանապարհորդների ցուցակում երկրորդ տեղը, առաջինը լինելով Հումբոլտը։
  61. „Account of the Abipones”, a. d. 1749,vol. I. (անգլիական թարգմանությունը), p. 314.
  62. Այստեղ և այլ տեղերում բարեխառնության աստիճանները հաշված Ֆարենհայտով։ Ծ. Թ.
  63. Այն խոռոչները, որոնք սկսվում են ծայրի մսոտ խորշերից, լցված էին դեղին խյուսանման նյութով, որոնք միկրոսկոպի տակ ունեին արտաքո կարգի տեսք։ Այդ զանգվածը բաղկացած է կլորացրած, կիսաթափանց, անկանոն հատիկներից, որոնք համախմբվելով միասին կազմում են տարբեր մեծության մասնիկներ։ Այս բոլոր մասնիկները L առանձին հատիկներն ունեին արագ շարժվելու ունակություն, սովորաբար պտտվում էին տարբեր առանցքների շուրջը, բայց երբեմն այդ լինում էր առաջընթաց։ Շարժումը նկատելի էր շատ թույլ խոշորացման տակ, բայց մինչև անգամ ամենաբարձր խոշորացման տակ հնարավոր չէր լինում նրա պատճառը նկատել։ Նա խիստ տարբերվում էր այն հեղուկի շրջանառությունից, որը գտնվում է առաձգական տոպրակում, և վերջինս գտնվում է առանցքի բարակ վերջավորության վրա։ Մի ուրիշ անգամ ծովային փոքր կենդանիները միկրոսկոպի տակ անդամահատելիս ես նկատել եմ խյուսանման մասնիկներ. մի քանիսը բավականին մեծ լինելու պատճառով, հենց որ ազատվում էին, սկսում էին պտտել։ Չգիտեմ, թե որչափ եմ սխալվում, բայց ինձ միշտ այնպես է թվացել, որ այս գնդաձև խյուսային նյութը գտնվում էր ձվերի փոխարկվելու պրոցեսում։ Այս զոոֆիտի մոտ բոլոր նշաններն այդ էին ապացուցում։
  64. Kerr’s „Collection of Voyages”, vol. VIII, p. 119.
  65. Purchas’s „Collection of Vojages”. կարծում եմ, որ իրական թիվը 1537-ն է։
  66. Ազարան մինչև անգամ կասկածում է, թե երբևէ պամպասների հնդիկները կարող էին աղեղ գործածած լինել։